Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ո՞վ ես եղել դու

Freeman
29.04.2023, 20:03
Հիմա բավականին հետաքրքիր ժամանակաշրջանում ենք ապրում, երբ բոլոր մարդիկ կարող են սոցիալական ցանցերի, մեսենջերների ու ֆորումների օգնությամբ հասկանալ, թե իրենք ինչ են մտածել որևէ թեմայի մասին տարիներ առաջ։ Սովորաբար տենց մանրուքները հիշողությունից արագ ջնջվում են, բայց ոչ հիմա։
Առաջարկում եմ էստեղ գրենք էն փոփոխությունները, որ շատ կարճ ժամանակում մեզ հետ տեղի են ունեցել, հետո հետ ենք նայել ու զարմացել։ Կարող եք գրել կարծիք, մտքեր, քրինջ ստատուսներ ու դալբայոբ նկարներ ձեր տարիներ առաջ եղած եսից, ումից հիմա ամաչում եք/նեղվում/զարմանում։

Կարելի ա նաև քննարկել, թե ի՞նչ եք անում նման ինֆորմացիայի հետ, շատ մարդիկ 1-2 տարին մեկ իրենց ֆեյսբուքում գնում են անցյալ ու ջնջում էն ամեն ինչը, ինչի հետ հիմա համաձայն չեն, նեղվում են կամ ուղղակի էն նկարները, որոնցում հիմա իրենց սիրուն չեն համարում, կամ որոնցում 2018 թվականն ա ու իրենք փողոց են փակում ։Դ

Որպես օրինակ ու առաջին գրառում բերեմ հենց էն դեպքը, որն ինձ հետ էր տեղի ունեցել ու որից հետո մտածում էի սենց թեմա սարքելու մասին (հա, մի քանի տարի մտածել եմ, ես 1024 մտածում եմ, 1 կտրում)։
Մի քանի տարի առաջ ակումբցիներից մեկն ինձ ուղարկեց 2011 թվի իմ շնորհակալածների շարք՝ ուղղված բավականին խավարամիտ ու հոմոֆոբ գրառումների։ Ես իհարկե գիտեի որ միշտ չեմ նույն կարծիքն ունեցել կրոնի ու նմանատիպ այլ հարցերի շուրջ, բայց չէի սպասում, որ էդքան քիչ ա անցել էն պահից, երբ կարող էի տենց մտածել։ Ավելի ուշ երևի հենց էդ գրառումները կգտնեմ ու էստեղ կփոստեմ։

Մի խոսքով՝ ո՞վ ես եղել դու քո աբրածով

Աթեիստ
29.04.2023, 23:04
Մարդ բլոգ ունենար, գնար, հին գրառումները նայեր, մտքերը կարդար, խնդար :D

Freeman
29.04.2023, 23:51
Մարդ բլոգ ունենար, գնար, հին գրառումները նայեր, մտքերը կարդար, խնդար :D

Կամ էստեղ օրագիր ։Դ

enna
01.05.2023, 22:23
Մարդ բլոգ ունենար, գնար, հին գրառումները նայեր, մտքերը կարդար, խնդար :D
Էս վերջերս էս գործին էի:D։ Ինչ-որ պահից սկսած մոտս էկզիստենցիալ կրիզիսի նման բան էր, ու մտածում էի հին գրածների, նկարների միջոցով կարամ վերհիշեմ դրվագներ, բայց ինչքան էլ կային դետալներ, որ կարևոր էին, մեծ մասամբ կապ չէի տեսնում առաջվա ու հիմիկվա ես-երի միջև։ Օրինակ լիքը հետաքրքրություններ նույնն են մնացել, նույնիսկ ցանկություններ ու նպատակներ, բայց մի զգալի մաս էլ միջավայրի/ընտանիքի, էդ պահի ազդեցությունների ու կյանքի էտապի հետ էր կապված, ու ուղղակիորեն չէր ներկայացնում ինձ։ Գտնում եմ, որ ինքներս մեզ ճանաչելը ու ճանաչելուց հետո փոփոխվելը անվերջ պրոցես ա։ Հետ նայելիս ընդհանրապես չեմ համարում իմ նախորդ ես-երը կամ ապրումները ինֆերիոր են հիմիկվա նկատմամբ, ճանապարհի մաս են ու ամեն մաս էլ իր կարևորությունն ա ունենում զարգացման, հաղթահարման մեջ։

Վիշապ
02.05.2023, 00:41
Ես Ակումբին միացել եմ որպես ագրեսիվ քաղաքականամոլ՝ լևոնական-հեղափոխական հատկանիշներով, հետո դառա լևոնատյաց-լիբերալ-ազգայնական-կապիտալիստ, մանրից վերածվում եմ ամորֆ-գլոբալիստ-անարխիստի, միակ կայուն բանը, որ մնացել է՝ ցինիզմն է։

Ruby Rue
02.05.2023, 01:57
Ավելի քան 10 տարի առաջ, երբ դպրոցն ավարտելուց հետո գրանցվել էի ակումբում, Ակումբն ինձ յեքա woke տեղ էր թվում, թեև էդ բառը չգիտեի։ Մտածում էի՝ վաու՜, մարդիկ գեյերին չեն ուզում վառել, ինչ թույն ա։ Էսօր կարդում եմ աղջիկ-տղա ընկերության թեման ու մտածում՝ էս թեման դեռ քննարկվու՞մ ա։ Չէ, իրո՞ք։
Ընդհանրապես, խոշոր հաշվով երբ էքստրիմ կոնսերվատիվ միջավայրից մտնում ես միջավայր, որտեղ առաջին ռեակցիան քեզ վառելը չի կամ որտեղ չեն ասում կնգա տեղը կուխնին ա, դա ինչ-որ մեգա-պրոգրեսիվ բան ա թվում։ Չնայած էդ տարիներին լավագույն միջավայրն էր, միգուցե միակ պրոգրեսիվ միջավայրը, որ բանգլադեշում մեծացած քվիր ներդը կարար լիներ, ինչի համար շնորհակալ եմ Ակումբին։

Էն վախտ անընդհատ գրում էի շոկոլադ-մուրաբայից, հիմա քաղցրից սիրտս խառնում ա։

Էն վախտ ինձ պահում էի նյի-տակայա-կակ-վսյե աղջկա պես, հիմա առանձնապես աղջիկ էլ չեմ։

Էն վախտ angsty օրագիր էի գրում, հիմա էդ օրագիրն ուղղակի ուրիշ հարթակում ա։

Էն վախտ քիթս օդերում սնոբ էի, հիմա ահագին իջել եմ երկիր։ Ինչի մեջ մեծ դեր ունի ակումբում ստացածս առաջին բացասական վարկանիշը։ Հիմա առանց սարկազմի ռաբիզ էլ եմ լսում, մետալի ու դասականի հետ։

Մնացած ամեն ինչ՝ երևի նույնն ա։ Չգիտեմ՝ լավ ա դա, թե վատ։

Freeman
02.05.2023, 08:20
Ես Ակումբին միացել եմ որպես ագրեսիվ քաղաքականամոլ՝ լևոնական-հեղափոխական հատկանիշներով, հետո դառա լևոնատյաց-լիբերալ-ազգայնական-կապիտալիստ, մանրից վերածվում եմ ամորֆ-գլոբալիստ-անարխիստի, միակ կայուն բանը, որ մնացել է՝ ցինիզմն է։

Լևոնատյա՞ց խի բայց, մի երկու բառով կգրե՞ս ինչն ա տեսակետդ փոխել, որտև իմ մոտ հակառակ ուղղությամբ ա գնացել

Վիշապ
03.05.2023, 00:18
Լևոնատյա՞ց խի բայց, մի երկու բառով կգրե՞ս ինչն ա տեսակետդ փոխել, որտև իմ մոտ հակառակ ուղղությամբ ա գնացել

Ուզում ես մի քանի հազար գրառումները մի երկու բառով ամփոփե՞լ :Ճ
Խնդրեմ, բայց առանց հաջորդիվ հարցերի կամ քննարկումների.
Լևոնը հայոց նորագույն քաղաքական պատմության մեջ վայթե ամենաշատ հնարավորություններն ու շանսերը ունեցած ու կորցրած գործիչն է, իշխանությունն ու փառքը մսխած կատաստրոֆիկ լուզեռ։

boooooooom
03.05.2023, 10:58
Գնացեք Նիկոլ Փաշինյանի մասին թեմաների սկզբերը. մե խինդ, մե ուրախություն։ Մի քանի օր առաջ մտել էի Չուկի ու SLG-ի գրառումներն էի կարդում:D
Իսկ ընդհանուր կայֆ թեմա ա, լիքը դուռացկի գրառումներ ունեմ ինձ խելացի մարդու տեղ դրած)) Կփորձեմ ավելի ուշ մի երկուսը գտնել բերել ստեղ։

Ուլուանա
03.05.2023, 19:01
Ես իմ բոլոր ժամանակների գրառումները լավ հիշում եմ, պարբերաբար ինչ-որ բաներ հանդիպել են ընթացքում, կարդացել եմ, ու էնպիսի դեպք չեմ մտաբերում, որ հին գրառում տեսնելիս մտածեմ` վայ, էս ե՞ս եմ գրել, էս ի՞նչ եմ գրել: Գլոբալ առումով հայացքներումս նկատելի փոփոխություններ չեն եղել կարծես, զուտ իմ անձի ու ընդհանուր կյանքի նկատմամբ վերաբերմունքս ա փոխվել ահագին, բայց դրանք գրառումներում ոնց որ թե առանձնապես չեն երևում: Բայց լինում ա, որ որևէ հին գրառում տեսնելիս մտածում եմ, որ հիմա տենց չէի արտահայտվի, այսինքն` նույն ասելիքը, նույն միտքը մի քիչ այլ ձևով կարտահայտեի: Որոշ գրառումներ տեսնելիս էլ մտածում եմ, որ հիմա լիներ, ուղղակի չէի անի էդ գրառումը, բայց ոչ թե որովհետև հիմա տենց չեմ մտածում, այլ ուղղակի հիմա համարում եմ, որ չարժեր էդ միտքը բարձրաձայնել, ավելի ճիշտ կլինել լռել: )))

Բայց մի բան ամեն դեպքում հիշեցի, որ մի քիչ փոխվել ա. Ակումբի էն ամենասկզբում` բառացիորեն առաջին օրերին, մի թեմա էի բացել` «Տղամարդ - կին» (https://www.akumb.am/showthread.php/15038-%D5%8F%D5%B2%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4-%D5%AF%D5%AB%D5%B6)` կնոջ և տղամարդու տարբերությունների մասին, ու էն տեսակետն էի հայտնել, որ բացի ֆիզիկականից, մնացած համարյա բոլոր տարբերությունները հասարակության կողմից պարտադրված են: Հիմա, թեև էլի համարում եմ, որ մի շարք բաներ իսկապես հասարակության կողմից պարտադրված են, բայց, այնուամենայնիվ, կան նաև մի շարք բնածին ոչ ֆիզիկական տարբերություններ, որոնց վրա աչք փակելն ուղղակի ինքնախաբեություն ա:

ivy
07.05.2023, 11:53
15-16 տարի է ակտիվ գրում եմ հայատառ ինտերներում, բայց հին գրառումներս բացելու կարիք չկա՝ էս թեմայով գրառում անելու համար․ ես ինձ ահագին լավ հիշում եմ :)

Մտքովս միայն մի բնագավառ է անցնում, որ ռադիկալ փոփոխության է ենթարկվել։
Ու դա էն է, որ առաջ ամեն տեսակ «միստիկ» բաների էի հավատում, իբր ոչինչ պատահական չի լինում, զուգադիպություններ չեն լինում, ամեն կատարվող բան ինչ-որ իմաստ ունի, նշաններին արժի հետևել և այլն։ Նաև՝ միստիկ էակներ, հոգիներ, չարքեր, էդ շարքից ինչ ուզես։

Հիմա ոչ միայն էս ամենին բացարձակապես չեմ հավատում, այլ նաև աշխատում եմ էն մարդկանցից հեռու մնալ, ովքեր էս կարգի մտքեր են արտահայտում, որովհետև հեչ լավ տպավորություն վրաս չեն թողնում։ Էն ամենը, ինչ բացատրված է ոչ գիտականորեն, ինչ-որ էզոթերիկ հիպոզներով, ուղարկում եմ աղբանոց։

Օրինակ՝ մի սուպերվիզոր ունեինք, որին ներկայացնում էինք կլիենտների հետ աշխատանքից դեպքեր, երբ հարցեր էին առաջանում, թե ոնց առաջ գնալ և այլն։ Ու էնպես էր ստացվել, որ իմ ներկայացված երկու դեպքերը իրար նման էին, ու ինքը որոշեց, որ դա զուգադիպություն չի, ու ես ինչ-որ պատճառով հենց էդ տեսակի կլիենտներ եմ «ստանում»․ էդ ամենը ինչ-որ նշանակություն ու իմաստ ունի, ու էդ կատեգորիայի կլիենտները դեռ շարունակելու են ինձ մոտ գալ։
Ասենք՝ էն, որ ես ինքս ինչ-որ իմ ներքին թեմաների պատճառով ֆիքսված էի հենց էդ երկու դեպքի վրա, դա հեչ, բայց որ ինձ «տիեզերքը» հատուկ էդ կլինետներին էր ուղարկել, դա մեջ։ Մի խոսքով, լրիվ աչքիցս ընկավ էդ սուպերվիզորը։

Ամեն անգամ, որ ասում են՝ սա ինչ-որ նշան է, արժի մի հատ մտածեն՝ քանի հազար անգամ է եղել, որ ոչ մի «նշան» չեն ստացել ու դրանց վրա իհարկե չեն ֆիքսվել, բայց որ մի անգամ ինչ-որ զուգադիպությամբ իրար հետ թվացյալ կապ ուզեցող բաներ են տեղի ունենում, միանգամից ֆիքսվում են, թե բա տիեզերքը, էս ու էն։ Լավ էլի։
Բայց էս թեմայի մեջ չեմ ուզում խորանալ։ Ուղղակի ուզում էի ասել, որ էս տեսակի բաների ընդհանրապես չեմ հավատում։ Ու սա ամենառադիկալ փոփոխությունն է, որ մոտս եղել է։

Ուլուանա
10.05.2023, 19:27
Մի հատ ընդհանուր դիտարկում ունեմ Ակումբի հին ու նոր գրառումների հետ կապված: Իհարկե, սա ոչ բոլորին ա վերաբերում, բայց Ակումբի հին գրառումները կարդալով` կարելի ա մի հստակ տարբերություն նկատել: Երբ նոր էր բացվել Ակումբը, գրառումները հիմնականում մի տեսակ պարզ, ուղիղ ու անմեղիկ էին, սարկազմն ու ցինիզմը համարյա տեղ չունեին: Հետո գրառումներում գնալով շատացան դրանք, ու ինչ-որ պահից դա դարձավ նորմա: Մի կողմից հին ակումբցիները սկսեցին ավելի հաճախ սարկազմով գրել, մյուս կողմից էլ նոր ակումբցիներ հայտնվեցին, որոնք ի սկզբանե սարկաստիկ գրելաոճ ունեին: Ու արդյունքում հաճախ մթնոլորտն ի սկզբանե սարկազմ թելադրող ա լինում, երբեմն էն աստիճանի, որ առանց սարկազմի գրառումը կարող ա տարօրինակ կամ ձանձրալի ընկալվել:

Վիշապ
10.05.2023, 23:15

Այ Ուլու ջան, Ակումբի հին գրառումները՝ ոնց որ Շամիրամի կախովի այգիները Բաբելոնում, կանա՜չ, սիրու՜ն․․․ հետո մի երկու ցինիկ պարսկական արշավանքներ արեցին, ու սաղ կործանվեց, մնացին մի երկու պարսիկ, մի երկու շումեր ու ցինիզմը։

ivy
11.05.2023, 00:40
Մի հատ ընդհանուր դիտարկում ունեմ Ակումբի հին ու նոր գրառումների հետ կապված: Իհարկե, սա ոչ բոլորին ա վերաբերում, բայց Ակումբի հին գրառումները կարդալով` կարելի ա մի հստակ տարբերություն նկատել: Երբ նոր էր բացվել Ակումբը, գրառումները հիմնականում մի տեսակ պարզ, ուղիղ ու անմեղիկ էին, սարկազմն ու ցինիզմը համարյա տեղ չունեին: Հետո գրառումներում գնալով շատացան դրանք, ու ինչ-որ պահից դա դարձավ նորմա: Մի կողմից հին ակումբցիները սկսեցին ավելի հաճախ սարկազմով գրել, մյուս կողմից էլ նոր ակումբցիներ հայտնվեցին, որոնք ի սկզբանե սարկաստիկ գրելաոճ ունեին: Ու արդյունքում հաճախ մթնոլորտն ի սկզբանե սարկազմ թելադրող ա լինում, երբեմն էն աստիճանի, որ առանց սարկազմի գրառումը կարող ա տարօրինակ կամ ձանձրալի ընկալվել:

Ակումբի հիմնական մասսան տարիքով մեծացել է, մեղմիկ-անմեղիկ տարիքից դուրս է եկել, ինձ թվում է՝ դա ահագին նշանակություն ունի էս հարցում, ու դե նորեկներն էլ երևի ամենամատղաշների շարքերից չեն :)

Բայց կոնկրետ իմ դեպքում, կարծում եմ, հակառակը, վերջին մի 10 (կամ գոնե 7-8) տարում փորձում եմ սարկազմից գիտակցաբար հեռու մնալ՝ որպես վատ տոն, չնայած երևի միշտ չի, որ հաջողվում է․ ինձ թվում է՝ առաջ մոտս էդպիսի գրառումներ ավելի շատ էին հանդիպում։

ivy
11.05.2023, 00:49
Ու դե սարկազմ էլ կա, սարկազմ էլ։ Եթե մեջը կծողական-կպնողական նոտաներ չկան, ու միայն զվարճացնող գրառումներ են, ես դեմ չեմ, օրինակ՝ Վիշապի էս վերևի «կախովի այգիների» գրառումը ոնց չսրտիկես :))

Տրիբունն էլ էր հաճախ էդպիսի բարի սարկաստիկ գրառումներ անում․․․

Freeman
11.05.2023, 02:10
Մի հատ ընդհանուր դիտարկում ունեմ Ակումբի հին ու նոր գրառումների հետ կապված: Իհարկե, սա ոչ բոլորին ա վերաբերում, բայց Ակումբի հին գրառումները կարդալով` կարելի ա մի հստակ տարբերություն նկատել: Երբ նոր էր բացվել Ակումբը, գրառումները հիմնականում մի տեսակ պարզ, ուղիղ ու անմեղիկ էին, սարկազմն ու ցինիզմը համարյա տեղ չունեին: Հետո գրառումներում գնալով շատացան դրանք, ու ինչ-որ պահից դա դարձավ նորմա: Մի կողմից հին ակումբցիները սկսեցին ավելի հաճախ սարկազմով գրել, մյուս կողմից էլ նոր ակումբցիներ հայտնվեցին, որոնք ի սկզբանե սարկաստիկ գրելաոճ ունեին: Ու արդյունքում հաճախ մթնոլորտն ի սկզբանե սարկազմ թելադրող ա լինում, երբեմն էն աստիճանի, որ առանց սարկազմի գրառումը կարող ա տարօրինակ կամ ձանձրալի ընկալվել:

Կարծում եմ ինտերնետն ա էդ ուղղությամբ գնացել, հիմա երևի ամեն երկրորդ նկարը սարկաստիկ մեմ ա, իսկ ֆորումներում մարդիկ հարցեր գրելուց խնդրում են, որ լուրջ պատասխաններ լինեն (բնականաբար էդ հակառակ էֆեկտն ա ունենում)։

Ենթադրում եմ, որ պատճառն էն ա, որ ինտերնետը դարձել ա սովորական բան, որտեղ բոլորն իրար գիտեն ու ավելի ազատ են շփվում՝ ասելով էն, ինչը մտածում են, ոչ թե էն, ինչը պիտի ասեին։

Varzor
21.05.2023, 23:58
Իմ հին գրառումները պարբերաբար ընթերցում եմ՝ տաին մեկ կամ երկու անգամ։
Ժամանակի ընթացքում դարձել եմ ավելի հանդուրժող, գրում եմ ավելի կարճ, ակումբ եմ մտնում ուշ-ուշ։
Մնացածը չի փոխվել։

John
27.05.2023, 21:52
Հին գրառումներս սովորաբար ներողամիտ ժպիտով եմ կարդում: Հիմա երևի ավելի գրագետ եմ գրում. մեկ-մեկ հին գրառումների մեջ կոպիտ սխալներ են հանդիպում, չնայած մի մասը կարող ա և անուշադրության հետևանք են: Առաջ շատ էի կարևորում ամեն հարցի մասին հեղինակավոր կարծիքս արտահայտելը, իսկ հիմա մի տեսակ հեչ հավես չկա սուր քննարկումների: Էներգիա ու ժամանակ չկա: Հատկապես՝ էներգիա: