Դիտել ողջ տարբերակը : Անձնական սահմաններ
Թեման բացում եմ օրագրային զրույցում ծագած մտահղացման (https://www.akumb.am/showthread.php/67885-%D5%95%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%B6%D5%A5%D6%80?p=2613872&viewfull=1#post2613872) հիման վրա։
Հետաքրքրվողներ էլ կային (https://www.akumb.am/showthread.php/67885-%D5%95%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%B6%D5%A5%D6%80?p=2613899&viewfull=1#post2613899) :)
Սահմանների թեման իհարկե կարելի է նաև ավելի լայն նայել՝ ոչ միայն անձնական սահմանները դիտարկելով, այլ նաև էն բոլոր սահմանները, որոնց մեջ մեզ ընդգրկված ենք զգում, օրինակ՝ ընտանեկան կամ այլ ուրիշ խմբին պատկանելիք։
Ինչքանով են մեր սահմանները պինդ և ուժեղ գծագրված կամ ընդհակառակը՝ հեղհեղուկ, բարակ կամ էլ նույնիսկ անկարևոր։ Ինչքանով է մեզ համար կարևոր պահպանել մեր սահմանները, հեշտությամբ ենք ներս թողնում մարդկանց, թե չէ կամ գուցե երբևէ չենք էլ մտածել դրա մասին։
Կամ ընդհանրապես ինչ ենք հասկանում՝ անձնական (ընտանեկան և այլն) սահմաններ ասելով։
Եթե Հայաստանից դուրս եք ապրում, կարող եք նաև նկատած ազգային տարբերությունների մասին գրել՝ անձնական սահմանները պահպանելու կամ ընդհանուր դրա հետ կապված առանձնահատկությունների մասին։
Էն որ երեխու հետ ման գալիս ծյոծաները տեսնում առաջինը հարցնում են աղջիկա, թե տղա, հետո հարցնում են ինչքա՞ն ա (անպայման հետևում ա վայ, ինչ փոքրա֊ն), հետո մի կոմմենտ անում են գլխարկ չդնելուն, ցուրտ հագնված լինելուն կամ էդ թեմաների մեջ մի ուրիշ բան ։Ճ ոնց որ համահայկական կանացի ռադիո լինի
Սոնյայի հետ որ առաջին անգամ Երևան եկա, մի 4 ամսական էր (դա մոտ 12 տարի առաջ էր), էլի նույն վիճակն էր, ու ինձ համար կոնտրաստն ահռելի էր Գերմանիայի համեմատ։
Դե էստեղ էլ կարող է ինչ-որ բան ասեին, բայց հիմնականում ինչ-որ պուպուշ-մուպուշ կոմպլիմենտ կամ նեյտրալ մի բան, իսկ Հայաստանում լրիվ մտնում էին քո տարածք՝ բա էս սենց պիտի արվի, էն նենց, դե հագուստաեղանակախառն թեմաներն էլ անպակաս։ Լրիվ անծանոթ մարդիկ։ Շշմելու բան էր։
Սա ընդհանուր առմամբ «անձնական սահմանների» թեմայի հետ է կապված, որ Հայաստանում ու ուրիշ նմանատիպ երկրներում առանձնապես չի հարգվում և ոչ էլ թե ընդհանրապես գիտակցվում է դրա կարևորությունը (ու անգամ գոյությո՞ւնը)․ մարդիկ հա կյանքիդ մեջ են՝ առանց քո ուզենալ-չուզենալը հաշվի առնելու։
Հայաստանում անձնական սահմաններն անտեսելու մասին լիքը մտածել եմ ու վերջին հաշվով ինչ-որ դրական բան էլ եմ գտել դրա մեջ :))
Եվ դա էն է, որ մարդիկ կարող են դրա արդյունքում նաև արագորեն մոտենալ իրար՝ անչափ մտերմանալու իմաստով։ Մտերմության մի աստիճան, որ Գերմանիայում էդպես էլ չկարողացա որևէ մեկի հետ ունենալ, ու կարծում եմ հենց անձնական սահմանների խիստ պահպանման պատճառով։
Մի խոսքով, էս միակ դրական բանն է, որ գտել եմ սահմաններին մեծ կարևորություն չտալու թեմայով :)
Նոր մտածեցի՝ կարելի է անձնական սահմանների մասին էլ մի թեմա բացել :think
Թե չէ արհեստական բանականություն, հա արհեստական բանականություն, էստեղ արդեն հանրային ալիքի տեղական նորություններով էլ են դրա մասին խոսում, թե բա էսա բոլորս անաշխատանք ենք մնալու։ Ուր էր թե։
...

Ես որ չաղ, հիվանդոտ մարդ եմ տեսնում, մոտենում, ասում եմ, որ ծոմ պահի ու կետո անի: Հայաստանում մարդիկ հետս բարեկամանում են, իսկ Ամերիկայում՝ փոլիս են կանչում…

Շատ դժվար ա անձնական սահմանների մասին բան հասցնել ստեղ մարդկանց, ոնց որ ինչը շոշափելի չի, ուղղակի անհնար ա ստիպել տեսնել, նույնիսկ եթե ստացվում ա, ոչ թե անձնական սահմանների մասով ա ստացվում, այլ կոնկրետ դեպքի, հաջորդ անգամ ուրիշ թեմայի շրջանակում էլ պիտի ասես։ Հետո էլ դրամատիզմով են ընդունում, որ սահմաններդ փորձում ես պահել, վիրավորվում են ։Ճ ։ Օրինակ, եթե ասում ես որ ուզում ես զանգեն, նոր գան հյուր, ոչ թե ամեն շաբաթ օրով առավոտ ժամը տասին դուռը ծեծեն, մեկ ա էլի պիտի ասես էլ, որ եթե գալիս են հյուր, ամաններն էլ պետք չի լվանալ ցուցադրական ու էդ քայլով իբր մեսսիջներ տալով։
Չեմ պատկերացնում երբևէ ուզեմ էդ ծյոծաների կամ նմանատիպ մարդկանց հետ մոտիկ լինել։ Էդ ամենի կողմնակի էֆֆեկտներից ա նաև էն, որ անընդհատ զգացում ա՝ խոշորացույցի տակ ես, ու մարդիկ բան ման գան, որ մատնացույց անեն, չես կարում ինքդ քեզ համար ապրես՝ առանց մտածելու, որ աջուձախ պիտի արդարանաս կամ բացատրես՝ ինչը ինչի ես անում։
Օրինակ՝ մեր երկու բարեկամները լեզուն լեզվի տված իբր անհանգստացած ասում էին, որ երեխու գլուխը պիտի մասսաժ անեմ, թե չէ ծուռ կմնա։ Էդ պահին չգիտեմ՝ ինչի ես էլ անհանգստացա, նույնիսկ վատ մամա ինձ զգացի, մեկ էլ իրանց գնալուց հետո մտածում եմ մի ամսական երեխու գլխին խի էին կպնում, նայում եմ նորմալ էլ գլուխ ա երևում ։Ճ
Ուրիշ հարց ա իսկապես վտանգավոր բան լինի, որով չիմանալով ինձ կամ երեխային վնասում եմ, բայց սովորաբար նենց հիմար թեմաներով են անդադար կոմմենտներ անում։ Կամ մտածում են դիմացինից լավ են տիրապետում կամ էլ իրանց թվում ա իրանց կարծիքը հույժ կարևոր ա, ու անպայման դիմացինը պիտի տեղյակ լինի։ Անկեղծորեն աջուձախ ամեն ինչի շուրջ կարծիք հայտնելը չեմ կարծում հոգատարությունից ա արվում կամ լավացնելու ցանկությունից։ Հետո էլ իրենք առաջնորդվում են «ճիշտը մի հատ ա» սկզբունքով։ Չգիտեմ, կարծում եմ՝ հակահիգիենիկ ա ու ամեն անգամ տենց միջադեպերից հետո ուզում եմ մի հատ լավ մաքրվեմ։ Չափազանցված հոգատարության էմոցիաներն էլ տոքսիկ են, ենթարկեցնող ու էներգիա տանող, ոնց որ անընդհատ դրամատիկ կինոյի մեջ լինի գլուխը։
Ինտերնետի հայատառ մասում շատ օգտակար կլինի սահմանների մասին թեմա ունենալը, որ ուղարկեմ մարդկանց կարդան:D
Ես որ չաղ, հիվանդոտ մարդ եմ տեսնում, մոտենում, ասում եմ, որ ծոմ պահի ու կետո անի: Հայաստանում մարդիկ հետս բարեկամանում են, իսկ Ամերիկայում՝ փոլիս են կանչում…
Ես Ամերիկայի տարբերակն եմ նախընտրում:Dխի՞ ա թվում մարդ իրա չաղությունից ավելի քիչ ա տեղյակ, քան նայողները՞։ Կամ ասենք մարդ ա, որոշել ա, որ իրա համար շատ ուտելը ավելի կարևոր ա, քան նիհարելը կամ առողջ լինելը։ Հիմա ինֆորմացիան թափած ա, հավանականությունը շատ քիչ ա, որ մարդ իրան վերաբերվող խնդիրներից կամ լուծման ձևերից տեղյակ չի, եթե տեղյակ էլ չի, ուրեմն իրան մեկ ա ու էդ էլ իրա ընտրությունն ա։ Ես հոգատար լինելուն ընդհանրապես դեմ չեմ, բայց չեմ կարծում կոմմենտներ անելը հոգատարության դրսևորում ա։

Չէ, ի՞նչ հոգատարություն, ես չաղ, կամ հիվանդոտ մարդկանց ուղղակի տանել չեմ կարողանում։
Մեկ էլ, էն որ անփույթ երիտասարդ մայրեր կան է՞, էն որ երեխեքին գլխաբաց, ոտերը մերկ ման են տալիս քամոտ ու ամպամած եղանակին։ Այ իրենց էլ մոտենում ու վստահ կանխագուշակում եմ, որ հաստատ մրսելու են, հիվանդանան։
Հ․Գ․ Կատակում եմ, լավ․․․ ոչ բոլոր չաղ մարդկանց եմ մոտենում, ոմանց չեմ կարողանում մոտենալ, որովհետև սիրտս խառնում ա :))
Հ․Հ․Գ․ Էսօր մեջիս անհամ գյադեն ա արթնացել, ներող եղեք։ Այսինքն միշտ էլ զարթուն էր, ուղղակի սովորաբար կարողանում էի զսպել․․․
Ուլուանա
18.04.2023, 18:55
Մենք որ Արեգի հետ առաջին անգամ Հայաստան եկանք (7 ամսական էր), ինձ համար ամենամեծ շոկն էն էր, որ ով պատահեր` էրեխուս պոնչում ու պաչում էր առանց թույլտվության: Ընդ որում` դա սկսվեց հենց օդանավակայանից: Կանգնած էինք, երկու դեռահաս աղջիկներ կողքներովս անցան, որոնցից մեկը ձեռի հետ մի հատ հավեսով, մի քիչ նույնիսկ կոպիտ պոնչո արեց Արեգին ու գնաց, առանց որևէ բան ասելու: Շշմել էի: Մի անգամ էլ, էդ նույն այցելության ընթացքում, տատիկենցս տանն էինք, վերանդայում նստած էինք Արեգի հետ, մեկ էլ հարևան ինչ-որ տատիկ, որին, ի դեպ, միայն հեռակա գիտեի, եկավ, բարևեց, Արեգին բռնեց, մի հատ չլմփալով պաչեց ու քշեց ներս` տատիկիս մոտ: :blin
One_Way_Ticket
18.04.2023, 22:55
Սա ընդհանուր առմամբ «անձնական սահմանների» թեմայի հետ է կապված, որ Հայաստանում ու ուրիշ նմանատիպ երկրներում առանձնապես չի հարգվում և ոչ էլ թե ընդհանրապես գիտակցվում է դրա կարևորությունը (ու անգամ գոյությո՞ւնը)․ մարդիկ հա կյանքիդ մեջ են՝ առանց քո ուզենալ-չուզենալը հաշվի առնելու։
Հայաստանում անձնական սահմաններն անտեսելու մասին լիքը մտածել եմ ու վերջին հաշվով ինչ-որ դրական բան էլ եմ գտել դրա մեջ :))
Եվ դա էն է, որ մարդիկ կարող են դրա արդյունքում նաև արագորեն մոտենալ իրար՝ անչափ մտերմանալու իմաստով։ Մտերմության մի աստիճան, որ Գերմանիայում էդպես էլ չկարողացա որևէ մեկի հետ ունենալ, ու կարծում եմ հենց անձնական սահմանների խիստ պահպանման պատճառով։
Մի խոսքով, էս միակ դրական բանն է, որ գտել եմ սահմաններին մեծ կարևորություն չտալու թեմայով :)
Այնքան էլ համաձայն չեմ։ Ինձ թվում է՝ Հայաստանում ոչ թե անձնական սահմանները չեն հարգվում, այլ պարզապես ուրիշ ձև են գծվում։ Քեզ թվում է՝ մեկն անցավ այդ սահմանը, իսկ իրեն այդպես չի թվում։ Մտերմությունը հենց անձնական սահմաններից ներս թողնելն է։ Եթե սահմանները համեմատաբար բաց են, կողքից կարող է թվալ, թե ամեն անցորդի ներս է թողնում, մինչդեռ դա այդպես չէ, իր համար նրանք դեռ դրսում են։ Էսօր ասում է՝ ես քո ցավը տանեմ, վաղը կարող է անունդ էլ չհիշի։
Կարծում եմ՝ Գերմանիայում (և ոչ միայն) մտերմություն հաստատելու դժվարությունների պատճառն ուրիշ տեղ է։

Կա սենց ֆենոմեն, որ անծանոթ մարդիկ իրար հետ նենց են խոսում թվում ա շատ վաղուց են իրար ճանաչում։ Գորիսում սենց չէր, ու երբ նոր էի տեղափոխվել Երևան, շատ զարմացած էի, թե ինչքան խաբուսիկ ա էդ ջան ջիգյարը։ Բայց միևնույնն ա մտերիմների մոտ էլ սահմանները չնկատելը կա, օրինակ, երբ հարցնում են բա ե՞րբ եք ամուսնանում, երեխա ե՞րբ եք ունենում ։Ճ կամ նույնիսկ բա չե՞ք ուզում տուն առնեք։ Սա առողջ կհամարվեր, եթե բոլոր կողմերը օքեյ լինեին դրա հետ։ Արդարության համար պետք ա նշել, որ տենդենց կա փոխվելու, մարդիկ գնալով ավելի նրբանկատ են դառնում սենց ասպեկտներում։

Բայց ով ա ասել, որ առողջ չի, մեծամասամբ բոլոր կողմերը օքեյ են էդ հարցերի հետ։ Երբեք չեմ տեսել Հայաստանում, որ լրիվ անծանոթ մարդը գնա ուրիշներին հարցնի, բա չեք ամուսնանում, բա տուն չեք առնում, և այլն և այլն։ Ինչ որ եզակի դեպքեր ա, դրանից մատի փաթաթան են սարքում։ Բացի էդ, էդ հարցեր տվողներն էլ կամ բարեկամներ են, կամ ընկերներ են, ու շատ էլ լավ հարցեր ա, փոքր community ենք, իրար մասին անհանգստանում են, ինչը որ կարևորում են՝ հարցնում են։ Օքեյ, կարողա մարդիկ կան չեն կարողանում "մարսել" դա, չեք կարողանում մարսել, ասեք դրա մասին, երբ որ հարցնում են, բայց մեկ ա զարմանում եմ, թե մի հատ սովետից տատիկ, որ մի բան ասի, էդ ինչ պիտի լինի, որ չկարողանամ մարսեմ, տատի ա էլի, ինչ որ ուրիշ կյանք ապրած, ուրիշ արժեքներով, հիմա էլ որ մի բան ասի, իմ աշխարհը խոմ դրանից չի քանդվելու։

Էս գրելիս մեր հարևանը տեսավ ասեց` ոչինչ, էն մյուսը տղա կլինի
:D

Եթե նկատեցիր, գրածիս երկրորդ մասը մոտիկների սահմանները չնկատելուն էր վերաբերվում, ոչ թե փողոցի տատիներին (ի դեպ ամեն երկրորդն ա սենց, ոչ թե տասից մեկը) ։)) հա, իհարկե, փողոցի տատին անցնում ա, բայց երբ մտերիմների հետ ա ու շարունակական, նույնիսկ պարտադրողական, սպասումները չարդարացնելու նման ա արտահայտվում, արդեն ուրիշ երանգ ա ստանում։ Չեմ տեսել մեկին հաճելի լինի, երբ ընտանիքի անդամները գնում գալիս հարցնում են բա չես ամուսնանում ։Ճ
Եթե նկատեցիր, գրածիս երկրորդ մասը մոտիկների սահմանները չնկատելուն էր վերաբերվում, ոչ թե փողոցի տատիներին ։))
Դե մեծ հաշվով ասածս չի տարբերվում դրանից. առավել ևս եթե մտերիմներ են, է հիիմա իրանց հեգտաքրքրում ա երբ ես տղա ունենալու, ասա վաղը չէ մյուս օրը, ինչ ա լինում դրանից։ Էդ ինչ կարևոր անձնական սահմաններ ա, հարց ա տալիս էլի, չես ուզում պատասխանես, ասա չեմ պատասխանում, անդուր հարց ա, ասա էլ մի տուր էդ հարցը, եթե նենց հարց ա, որ է յանի յա պատասխանես, յա չպատասխանես տարբերություն չկա, մի բան ասա, անցի առաջ։ Չեմ հասկանում խնդիրը որն ա։ Պրիմիտիվ culture-specific շփման տարբերակ ա, սրանից ոնց եք հասնում անձնական տարածքների, սահմանների խախտման, զարմանում եմ։
Հիմա, ԱՄՆ-ում մեկը մոտեցավ ասեց սիգարետ կտաս, հանեցի տվեցի, հանեց 1$ որ տա, ասեցի պետք չի, շնորհակալություն մաղթեց գնաց։ Հիմա գա ասեմ, խի ա հանել ինձ փող դեմ տալիս, ինչի տեղ ա ինձ դրել, կարողա գիտի փողոցում կանգնած սիգարետ պետք ա վաճառեմ, իմ culture-ի հետ չի բռնում դա, բայց հոմ դրանից չեմ գալու նրան որ ասեմ, ԱՄՆ-ում սաղին վաճառականի տեղ են դնում, պրիմիտիվ մարդկային "լավություն"-ը չգիտեն ինչ ա։

Հա, իհարկե, ամեն հասարակություն իր ա ներքին պայմանավորվածություններն ունի, բայց ամեն պայմանավորվածություն չի, որ էդ հասարակության անդամներին օգնում ա կամ հաճելի ա։ Եթե քեզ թվում ա, մարդկանց ասում ես էդ հարցը մի տուր, թեման փակվում ա, ինչ ասեմ, բախտդ բերել ա բարեկամների ու հարևանների հարցում ։)) Ինձ համար Համատեղ կեցությունը նաև ենթադրում ա հարգանք էդ տարածքի մյուս բնակիչների նկատմամբ, հարցեր տալը, երբ մեծ հավանականությամբ դիմացինդ անհարմար վիճակում ա զգալու, դրան էլ ավելացրած նենց չի կոնտեքստը պատասխան ա ակնկալում կամ լուծման տանում, առողջ չի, քեզ համար գուցե օքեյ ա։

Մէէէ վարկյան։ Եթե դու իսկականից կարծում ես, որ իրանց տված հարցերը առողջ չի, էդ խի ես մտածում, իրանց համապատասխան պատասխան տալը ճիշտ չի անառողջ ա։ Ճիշտ ա ես քո հետ համաձայն չեմ, էդ հարցերի առողջության կամ անառողջության վերաբերյալ, ես կարծում եմ, որ պրոստո ինչ որ անկապ, աննպատակ հարցեր են, նույնիսկ պատասխան չենթադրող։ Հիմա կոպիտ ասած, եթե ես մի տանը ապրում եմ, ինձ ամեն օր գալիս են դուբինկով գլխիս են տալիս, խի պետք ա ես դուբինկով իրանց գլխին հետ չտա՞մ։
Հետո պատասխանելու տարբերակները տարբեր են։ Անպայման չի կոպիտ պատասխանել, որպեսզի մարդը նորից էդ հարցը չտա։ Իմ առաջնեկը տղայա, բարեկամներս որ ասում են, հալալ ա, աբրիս, առաջինը տղայա, ասում եմ աղջիկ էի ուզում, տանելու եմ պլորը կտրել տամ։ Սովորաբար դրանից հետո էլ չեն էլ ուզում հարցնեն, մի քիչ շոկ են ապրում, խնդում անցնում ենք առաջ ու վերջ։ :)
Հիմա, ԱՄՆ-ում մեկը մոտեցավ ասեց սիգարետ կտաս, հանեցի տվեցի, հանեց 1$ որ տա, ասեցի պետք չի, շնորհակալություն մաղթեց գնաց։ Հիմա գա ասեմ, խի ա հանել ինձ փող դեմ տալիս, ինչի տեղ ա ինձ դրել, կարողա գիտի փողոցում կանգնած սիգարետ պետք ա վաճառեմ, իմ culture-ի հետ չի բռնում դա, բայց հոմ դրանից չեմ գալու նրան որ ասեմ, ԱՄՆ-ում սաղին վաճառականի տեղ են դնում, պրիմիտիվ մարդկային "լավություն"-ը չգիտեն ինչ ա։
Որ Հայաստանից բերած սիգարետները պրծնեն կամ շատ հաճախակի սիգարետ ուզեն, դու էլ ես սկսելու օքեյ լինել, որ փող են տալիս սիգարետի դիմաց։ Ստացվեց էդ ձև պայմանավորվածությունը պատճառներ ունի լինելու ու երկու կողմին էլ հարմար ա։ Հիմա մեր մշակույթում անհարմար հարցեր ու չխնդրված խորհուրդներ տալու պայմանավորվածությունը ի՞նչ ա ենթադրում, սրտացավությու՞ն
Մէէէ վարկյան։ Եթե դու իսկականից կարծում ես, որ իրանց տված հարցերը առողջ չի, էդ խի ես մտածում, իրանց համապատասխան պատասխան տալը ճիշտ չի անառողջ ա։ Ճիշտ ա ես քո հետ համաձայն չեմ, էդ հարցերի առողջության կամ անառողջության վերաբերյալ, ես կարծում եմ, որ պրոստո ինչ որ անկապ, աննպատակ հարցեր են, նույնիսկ պատասխան չենթադրող։ Հիմա կոպիտ ասած, եթե ես մի տանը ապրում եմ, ինձ ամեն օր գալիս են դուբինկով գլխիս են տալիս, խի պետք ա ես դուբինկով իրանց գլխին հետ չտա՞մ։
Հետո պատասխանելու տարբերակները տարբեր են։ Անպայման չի կոպիտ պատասխանել, որպեսզի մարդը նորից էդ հարցը չտա։ Իմ առաջնեկը տղայա, բարեկամներս որ ասում են, հալալ ա, աբրիս, առաջինը տղայա, ասում եմ աղջիկ էի ուզում, տանելու եմ պլորը կտրել տամ։ Սովորաբար դրանից հետո էլ չեն էլ ուզում հարցնեն, մի քիչ շոկ են ապրում, խնդում անցնում ենք առաջ ու վերջ։ :)
Ինձ թվում ա՝ որպես պատրարխիալ հասարակություն, տղամարդու ասելուց հետո էլ չեն ասի, ավելին տղամարդկանց դեպքում «քաշվում են» քիթը խոթոխ հարցեր տալ ու բաներ ասել։ Կանանց դեպքում կատակով ասել առաջ անցնելը չի աշխատում, էլ չեմ ասում, որ ամեն երկրորդը իր ա պարտքն ա համարում մի կոմմենտ անել։ Հավանական ա սահմանների խնդիրը ավելի հստակ արտահայտված ա կանանց մոտ, քան տղամարդկանց։

Համաձայն եմ, էտ տարբերությունը կանաց/տղամարդկանց դեպքում կա, բայց էդ էլ ա հեշտ լուծելի, կողքիդ տղամարդուն ասում ես, որ էդ հարցերը քեզ անհանգստացնում ա, ինքն ա էդ պլորի կատակը անում: :D
մարդ եղած վախտ
19.04.2023, 16:40

հա չէ՞․ թե չէ ինչի՞ նման ա, որ կինը իրա ասելիքը ասի, ու մարդիկ լուրջ ընդունեն, կամ որ կնոջը անտակտ էշություններ (բանը, հոգատար ակնարկ) ասելուց առաջ էլ մի անգամ ավել մտածեն․ կինը պետք ա մի հատ բլոկնոտ պահի մոտը, մեջը գրի, թե իրա տղամարդը ում ինչ պատասխան պտի տա, կամ որ ճիշտը կուզես իմանաս՝ կինը ընդհանրապես պտի տղամարդու կողքից էն կողմ չգնա, որ տղամարդը real-time ճըպ֊ճըպ֊ճըպ պորտերը աջ ու ձախ շարի․ էդ ա չնեղվելու ձևը, թե չէ սահման֊մահման, չէ մի չէ, դառանք հոլանդ էլի :apeape

Չէ ընկեր, տենց չի աշխատում. խնդիրները լուծել ա պետք, ու էդ լուծումներից ոչ մեկի մեջ չի մտնում մտածել, որ լուծումը էն ա, որ սաղ իրանց պահելաձևը փոխեն։ Պետք ա կոնկրետ իրավիճակը գնահատել, հասկանալ էդ իրավիճակում, ով ավելի ուժեղ ու ազդեցություն ունի ու փորձել դրա միջոցով հարցը լուծել։ Իդեպ միմիայն տղամարդ/կին օրինակում չի, այլ ընդհանարպես։ Եթե ես ինչ որ բանի հետ խնդիր ունեմ, որը ինչքան էլ անարդար ա, վատ ա, էշություն ա, բայց ես ինքնուրույն չեմ կարողանում լուծեմ, ես չեմ նստում սկսում մեղադրել թե խի ա սենց, այլ գտնում եմ են լուծումները, որտեղ ես իմ ուզածին հասնում եմ։
Հիմա եթե մեր հասարակության ինչ որ շերտերում, կնոջ ասածներին լուրջ չեն վերաբերվում, էդ չի նշանակում, որ պետք ա կինը շարունակի տանջվել, ինչ ա ինքը ճիշտ ա մնացածը սխալ։ Ու ստեղ կնոջ հարցը չի, տղամարդկանց մեծամասնությունն էլ նույն խնդրով տառապում են, իրանց ոչ մեկ չի լսում, չգիտեն ոնց իրանց ուզածին հասնին ու ոնց խնդիրները լուծել։
Ու մեծ հաշվով, ցանկացած հասարակություն ինչ հիվանդություն ասես ունի, ցանկացած բարդ կոմպլեքս համակարգ ինչ խնդիր ասես ունի, դու պիտի չնստես ասես, թե էս քաքոտ ա, ես ստեղ իմ ուզածները չեմ անելու, այլ հակառակը, պետք ա հասկանաս միջավարյը, հասկանաս կանոնները ու իրավիճակից հաղթաց դուրս գաս։
Միգուցե կարաս արգումենտ բերես, որ պետք ա բողոքես որ դզվի, մասսամբ կահամձայնվեմ, բայց ես չեմ հավատում, ոչ մի կոմպլեքս համակարգի, որը կարա իդեալական լինի, կամ խնդիրներ չունենա։ Ու հետո ինչ որ կոմպլեքս համակարգում եթե դու դրական փոփոխություն ես ուզում, քեզ լիքը power ա պետք, եթե էդ power-ը չունես, ուրեմն լավագույն strategy-ին տվյալ իրավիճակում կողմոնորոշվել ու ճիշտ նավարկնել ա (ոչ թե աբիժնիկությունը) ընթացքում power կուտակելով, ու էդ power-ը օգտագործելով ինչ որ բան լավացնելու համար։

էս տրամաբանությամբ վայթե կանայք մինչև հիմա սեփականութուն ունենալու իրավունք չունենային, սևամորթներն էլ մեկումեջ առուծախի ապրանք դառնային։ Ամեն ինչը չի, որ քո նկարագրած ռազմավարությամբ ա լուծվում։ Ինձ թվում ա ասածդ, թե ցանկացած բարդ համակարգ խնդիրներ ունի, բավականին տրիվիալ ա, տրիվիալ ա նաև էն, որ ցանկացած համակարգ կամ փոփոխվում ա, իրա խնդիրները լուծում ա, կամ լճանում ու վաղ թե ուշ կոլապս ա ապրում։
մարդ եղած վախտ
19.04.2023, 19:07
Չէ ընկեր, տենց չի աշխատում. խնդիրները լուծել ա պետք, ու էդ լուծումներից ոչ մեկի մեջ չի մտնում մտածել, որ լուծումը էն ա, որ սաղ իրանց պահելաձևը փոխեն։ Պետք ա կոնկրետ իրավիճակը գնահատել, հասկանալ էդ իրավիճակում, ով ավելի ուժեղ ու ազդեցություն ունի ու փորձել դրա միջոցով հարցը լուծել։ Իդեպ միմիայն տղամարդ/կին օրինակում չի, այլ ընդհանարպես։ Եթե ես ինչ որ բանի հետ խնդիր ունեմ, որը ինչքան էլ անարդար ա, վատ ա, էշություն ա, բայց ես ինքնուրույն չեմ կարողանում լուծեմ, ես չեմ նստում սկսում մեղադրել թե խի ա սենց, այլ գտնում եմ են լուծումները, որտեղ ես իմ ուզածին հասնում եմ։
Հիմա եթե մեր հասարակության ինչ որ շերտերում, կնոջ ասածներին լուրջ չեն վերաբերվում, էդ չի նշանակում, որ պետք ա կինը շարունակի տանջվել, ինչ ա ինքը ճիշտ ա մնացածը սխալ։ Ու ստեղ կնոջ հարցը չի, տղամարդկանց մեծամասնությունն էլ նույն խնդրով տառապում են, իրանց ոչ մեկ չի լսում, չգիտեն ոնց իրանց ուզածին հասնին ու ոնց խնդիրները լուծել։
Ու մեծ հաշվով, ցանկացած հասարակություն ինչ հիվանդություն ասես ունի, ցանկացած բարդ կոմպլեքս համակարգ ինչ խնդիր ասես ունի, դու պիտի չնստես ասես, թե էս քաքոտ ա, ես ստեղ իմ ուզածները չեմ անելու, այլ հակառակը, պետք ա հասկանաս միջավարյը, հասկանաս կանոնները ու իրավիճակից հաղթաց դուրս գաս։
Միգուցե կարաս արգումենտ բերես, որ պետք ա բողոքես որ դզվի, մասսամբ կահամձայնվեմ, բայց ես չեմ հավատում, ոչ մի կոմպլեքս համակարգի, որը կարա իդեալական լինի, կամ խնդիրներ չունենա։ Ու հետո ինչ որ կոմպլեքս համակարգում եթե դու դրական փոփոխություն ես ուզում, քեզ լիքը power ա պետք, եթե էդ power-ը չունես, ուրեմն լավագույն strategy-ին տվյալ իրավիճակում կողմոնորոշվել ու ճիշտ նավարկնել ա (ոչ թե աբիժնիկությունը) ընթացքում power կուտակելով, ու էդ power-ը օգտագործելով ինչ որ բան լավացնելու համար։
Արամ ջան, էս քո գրածը պատմության վրա պրոյեկտելով կարելի ա ասել․
֊ էդ սևերն էլ էդքան սրտկության դեմ պայքարում էին, ու ինչ եղա՞վ ։Դ ճիշտ ա, նոր խնդիրներ ու հիմա մեկա դժգոհ են ։Դ բա արժե՞ր էդքան ղալմաղալը
֊ էդ հայերին, որ թուրքիայում կոտորում էին, ի՞նչ էր պակասում․ ճիշտ ա՝ strategy-ն
֊ էդ ստալինի թվերին մարդիկ որ գործ էին տալիս, իրանք ընդամենը իրավիճակն էին գնահատում, էդ էլ իրանց strategy֊ն էր, որտև ուժեղ չէին, ու մտնում էին ուժեղի քամակը (բանից պարզվում ա էդքան էլ հաղթած դուրս չեկան մի ահագին մասը)
֊ թու՞յլ ես, ճարի քեզ քամակ֊ապաստարան (տվյալ դեպքում՝ կին ե՞ս ֊ ճարի քեզ տղամարդ, ու դիմի տղամարդուն, որ քեզ պաշտպանի; տղամա՞րդ ես ֊ քփացի քուչի ասողի հետ, որ քեզ ասող չլինի, կարող ա մեկ֊մեկ էլ դու ասողը լինես)
իշխանության նկատմամբ էս վերաբերմունքը խնդրային ա, չես կարծու՞մ․ եթե կա անհամաչափ ուժի կենտրոնացմամբ համակարգ, դու ոնց որ ասես խելացի ձևը համակարգի կանոններով խաղալն ա․ էդ ամեն անհատին ձեռնտու ձևն ա, հա, բայց տենց դու նպաստում ես համակարգի էլ ավելի անհամաչափ դառնալուն․
հ․գ․ կներեք, ոնց որ շեղվեցինք սահմաններից
հ․գ․գ վերևի գրառումը նոր տեսա, բայց էլ չեմ խմբագրում :)
Քանի որ երկուսդ էլ ինչ որ հեռու-հեռու պատմության reference-ներ եք անում, փորձեմ ընդհանուր պատասխանել։
Պատմության մեջ կոմպետենտ չեմ, ես բոլոր մանրուքները չգիտեմ թե ինչը ինչի արդյունքում ա եղել, ու ամեն մեկի խորացված պատճառահետևանքային կապերը չգիտեմ։ Էն որ "կանայք պայքարել են, սեփականության իրավունք ունեն", "սևերը էդքան պայքաևել էլ, էլ ստրուկ չեն" չեմ կարա քննարկեմ։ Ու իմ փորձը ինձ ցույց ա տալիս, որ սենց generalised պնդումները միշտ թերի են ու աղավաղում են իրականությունը, այս կամ այն արգումենտի կողմ։
Ստեղ կարող եմ քոմենթ անել՝
թու՞յլ ես, ճարի քեզ քամակ֊ապաստարան (տվյալ դեպքում՝ կին ե՞ս ֊ ճարի քեզ տղամարդ, ու դիմի տղամարդուն, որ քեզ պաշտպանի; տղամա՞րդ ես ֊ քփացի քուչի ասողի հետ, որ քեզ ասող չլինի, կարող ա մեկ֊մեկ էլ դու ասողը լինես)
Ես սենց բան չեմ ասել։ Ամբողջությամբ ՀԱԿԱՌԱԿՆ եմ ասել։ Ես ասում եմ, թույլ ես, մի գնա ճակատդ դեմ դուր էդ քուչի ասողին, սկսի հետը կռվել, որովհետև հաստատ պարտվելու ես։ Ու փաստացի տենց ա, ես երբեք քուչի ասողներին "պատահական" կզցցնողների չեմ տեսել։ Չի լինում տենց։ Քուչի ասողներին տենց չեն կզցնում, քուչի ասողներին սաղ կզցնողները նախ ուժեղանում են, իրանցից ինչ որ բան են սկսում ներկայացնել (քուչի մակարդակոււմ) հետո նոր կզցնում են։ Իսկ էն բոլորը ովքեր որ, հռըըը կոպալ գոռավ, առանց իրանց ուժերը գնահատելու գնում հաքնում են էդ ասողին, հետևը մի բան մտած հետ են գնում, ու սկսում աբիժնիկություն անել, կամ էդ քո ասած ոռ մտնող դառնում։
իշխանության նկատմամբ էս վերաբերմունքը խնդրային ա, չես կարծու՞մ․ եթե կա անհամաչափ ուժի կենտրոնացմամբ համակարգ, դու ոնց որ ասես խելացի ձևը համակարգի կանոններով խաղալն ա․ էդ ամեն անհատին ձեռնտու ձևն ա, հա, բայց տենց դու նպաստում ես համակարգի էլ ավելի անհամաչափ դառնալուն
Չէ չեմ կարծում։ Նախ դու պետք ա քեզ որպես անհատ նայես, հարգես, հետո նոր մնացած ամենինչը։ Հիմա քո խնդիրը որպես անհատ, նենց անելն ա, որ քեզ լավ լինի։ Ընդհանրապես են մարդկանց հետ ովքեր որ հստակ անում են նենց որ իրանց համար լավ լինի, միշտ հեշտ ա համաձայնության ու լուծման գալը, իսկ էն մարդիկ որ իրանց լավին չեն նայում, ինչ որ խայտաբղետ աբստռակտ պատմությունների են հավատում, ու դրանցով էլ ինչ որ խառը որոշումներ կայացնում, միշտ դժվար ա համագործակցել, որովհետ պրիմիտիվ իրա շահը չի կարողանում նորմալ ներկայացնի, թռնում ա ինչ որ աբստրակտ դաշտ, որտեղ որ համաձայնության ու կոոպեռացիայի գալը խայտառակ բարդ բան ա։
Ավելի պրիմիտիվ օրինակ բերենք էլի, ասենք դու 30 կգ քաշով, ոչ մի training անցած մարդուկ ես, դիմացդ կանգնած ա 120 կգ քաշով MMA մարտիկ, ու սուպեր անարդարություններ ա անում քո նկատմամբ։ Հիմա իմ ասածը ինչ ա, ես ասում եմ ընգեր, մի գնա սկսկի բոքսել իրա դեմքին, որովհետև իտոգում տուժողը դու ես լինելու։ Ես ասում եմ, մի դեմ-առ-դեմ կոմֆրոնտացիայի գնա, մի հատ գնա տես ով ա էդ, ինչ ծանոթներ ունի, կարողա ընդհանուր ծանոթ ունեք, իրավիճակը լուծի քո համար, որ անընդհատ անարդարություններ չանի ու միևնույն ժամանակ գնա ջիմ, մի քիչ հաց կեր, ուժեղացի, որ հետո եթե մեկը տենց անարդարություն անի, կարողանաս դեմ առ դեմ կանգնես դեմը։ Ու հա միշտ ավելի ուժեղն ա քեզնից հայտնվելու ու դու միշտ պետք ա փորձես, քեզնից ուժեղների հետ չկռվես, ուրիշ, ոչ ուղիղ ճանապարհներ գտնես, քանի դեռ իրա չափ ուժ չունես։
մարդ եղած վախտ
20.04.2023, 01:27
Ուզում եմ հասկանամ, թե ակումբում խնդրի մասին բարձրաձայնելը քո կողմից ոնց ա մեկնաբանվում։ Ասենք ակումբում ասելը, որ Հայաստանում հաճախ մարդկանց սահմանները չեն հարգվում ու հատկապես կանանց սահմանները չեն հարգվում - էդ հռըը կոպալ գոռով առանց ուժ գնահատելու հագնել ա, թե աբիժնիկություն ա, թե կանայք նախ պետք ա իրանցից ինչ-որ բան ներկայացնեն խոսալուց առաջ, թե հիմարություն ա, թե ուղղակի քո դուրը չի գալիս ինչ-որ այլ պատճառներով։
Իսկ կոոպերատիվության մասին… (կներես, պետք ա ստրկությանը հղվեմ, որտև էս պահին այլ “նեյտրալ” թեմա չի անցնում մտքովս)։ Եթե մի խումբ մարդիկ ստրուկ են ու մյուս խումբ մարդիկ ստրկատեր, ապա ստրուկը “համագործակցելով” երբեք հավասարար իրավունք չի ստանա, որտև էդ հարաբերության մեջ կոնտրակտը էն ա, որ ստրուկները ծառայում են, տերերը իշխում են։ Համագորցակցությունը ստրուկի կողմից նշանակում ա հնազանդ լինել, բայց ստրուկը հնազանդությամբ չի կարա ուժեղանա։ Եթե սնունդ չունես ուտելու, մկան չես կարա լցնես (էս ճիշտ ա հնարավորությունների, փողի ու իշխանության այլ կոմպոնենտների համար)։ Դու կարաս ասես - բա պետք ա հնազանդ լինի ստրուկը, որտև անհնազանդը ստրուկը նաև ծեծ ա ուտում։ Բայց կարա պատահի, որ ստրուկի նպատակը ոչ թե ծեծ չուտելը լինի, այլ ազատ լինելը։ Հնազանդությունը ստրուկ-ստրկատեր հարաբերության կոնտրակտը չի քանդում։ Դրա համար էլ էդ կոնտրակտները քանդելու համար դարերով մարդիկ են զոհվել
Ասածս էն ա, որ լավ կլիներ, որ կոոպերատիվությամբ հնարավոր լիներ ստատուս քվո փոխել, բայց ցավոք երբ անհավասարությունը շատ ա, կոոպերատիվությամբ հնարավոր չի էդ հաղթահարել

Դե գրել եմ, իրականում դու էս թեման շեղել (վատ իմաստով չեմ ասում), հետո իմ պատասխանները տանում պրոյեկտում ես սկզբնական թեմային, շիլաշփոթ ա դառնում։ Ես պնդում եմ, որ ինչա թե մարդիկ հարցնում են, երբ ես ամուսնանաում, տուն առնում, տղա ունենում, աղջիկ ունենում, կամ էլ փողոցում ասում են, գլխարկ դի էդ երեխու գլխին կսառի, սրանից ոչ մի կերպ չի բխում, որ մեր հասարակությունում անձնական սահմանները չեն հարգում։ Էդ over-generalization ա:
Իսկ կոոպերատիվության մասին… (կներես, պետք ա ստրկությանը հղվեմ, որտև էս պահին այլ “նեյտրալ” թեմա չի անցնում մտքովս)։ Եթե մի խումբ մարդիկ ստրուկ են ու մյուս խումբ մարդիկ ստրկատեր, ապա ստրուկը “համագործակցելով” երբեք հավասարար իրավունք չի ստանա, որտև էդ հարաբերության մեջ կոնտրակտը էն ա, որ ստրուկները ծառայում են, տերերը իշխում են։ Համագորցակցությունը ստրուկի կողմից նշանակում ա հնազանդ լինել, բայց ստրուկը հնազանդությամբ չի կարա ուժեղանա։ Եթե սնունդ չունես ուտելու, մկան չես կարա լցնես (էս ճիշտ ա հնարավորությունների, փողի ու իշխանության այլ կոմպոնենտների համար)։ Դու կարաս ասես - բա պետք ա հնազանդ լինի ստրուկը, որտև անհնազանդը ստրուկը նաև ծեծ ա ուտում։ Բայց կարա պատահի, որ ստրուկի նպատակը ոչ թե ծեծ չուտելը լինի, այլ ազատ լինելը։ Հնազանդությունը ստրուկ-ստրկատեր հարաբերության կոնտրակտը չի քանդում։ Դրա համար էլ էդ կոնտրակտները քանդելու համար դարերով մարդիկ են զոհվել
Ասածս էն ա, որ լավ կլիներ, որ կոոպերատիվությամբ հնարավոր լիներ ստատուս քվո փոխել, բայց ցավոք երբ անհավասարությունը շատ ա, կոոպերատիվությամբ հնարավոր չի էդ հաղթահարել
Որ դարերով մարդիկ զոհվել են, էդ չի նշանակում, որ դա ճիշտ ա։ Ցավոք ոչ մի նորմալ բան չգիտեմ էս թեմայի շուրջ, որ ավել բան ասեմ :))
StrangeLittleGirl
20.04.2023, 10:16
Էս անձնական սահմանների թեման լավն ա։ ivy թեմա բաց էլի, դու լավ ես բացելուց :))
Իրականում Հայաստանում «անձնական սահմաններ չհարգելու» տակ ավելի շատ բան կարելի ա հասկանալ, մենակ էդ ախմախ քոմենթները չեն։ Թե չէ դրանց հետ կարելի ա յոլա գնալ վրաները գոռալով, վիրավորելով, սաստելով կամ այլ միջոցներով։ Բայց «անձնական սահմանների չհարգել» ա սկսած տան մեջ առանց դուռը ծեծելու ներս մտնելուց, առանց նախապես զգուշացնելու հյուր գնալուց, վերջացրած հեռախոսազանգով (օ՜, աստվածներ, սենց հասարակ բա՞նն էլ), վոյս մեսիջներով, հերթի մեջ կպած կանգնելով և այլն։
Իսկ իրականում դա ընդամենը մշակութային տարբերություն ա, որը պատժում ա էդ մշակույթի մեջ ծնված-մեծացած, բայց տարբեր մարդկանց։ Կարծում եմ՝ «անձնական սահմանների չհարգելը» պայմանավորվում ա պահի տակ առաջնահերթություններով։ Հայաստանում (ու բազմաթիվ այլ մշակույթներում) այլ մարդկանց հետ հարաբերվելիս մարդիկ առաջին հերթին նայում են, թե ինչն ա իրանց հարմար, ոչ թե դիմացինին։ Ու եթե հետաքրքրում ա, թե երբ ես էրեխա ունենալու, ամուսնանալու, էրեխուդ ճիշտ հագցնելու, առանց մտածելու, թե դու դրան ինչ ռեակցիա կտաս ասում են։
Այլ մշակույթներում նենց չի, որ մարդկանց գլխում էս կարծիքները չեն առաջանում, ուղղակի իրանց են պահում՝ դիմացինի զգացմունքները հաշվի առնելով։ Ու դու փոխարենը տեսնում ես տղամարդ ղեկավարի, որ անընդհատ իրա թիմի կանանց փորն ա զննում, ընկերների, որ իրանք իրար մեջ որոշում են քեզ իրանց ծանոթ որ աղջկա կամ տղայի հետ ծանոթացնեն, որ սինգլ չմնաս, հարևանների, որ խոսքի մեջ կարող ա ասեն «էդ ձե՞ր կատուն ա պատշգամբի բազրիքի վրայով քայլում» (որից դու հասկանում ես, որ ինքը կարծում ա, թե կատվին վատ ես տիրություն անում)։
Հատկապես ինձ համար բացահայտում էր մի դրվագ։ Ինչ-որ ժամանակ առաջ բժիշկն ինձ խիստ հրահանգել էր մի շաբաթ էկրաններին ընդհանրապես չնայել։ Դրա համար ստիպված մարդկանց հետ վոյսերով էի հաղորդակցվում՝ սկզբում նախապես ներողություն խնդրելով ու ասելով, որ բժշկական պատճառ կա։ Ու ո՞նց էին պատասխանում։ Դանիական մշակույթում, որտեղ ոչ ոք երբեք վոյս չի ուղարկում, ամեն ինչ տեքստային ա, հանկարծ մարդիկ միանգամից սկսեցին ինձ վոյսերով պատասխանել։ Իսկ իմ հայ շրջապատը, որոնց մեջ կան մարդիկ, որոնք ուրիշ ժամանակ ըստ հարմարության հաճախ երկար վոյսեր են ուղարկում, տեքստով էին պատասխանում նույնիսկ էն բանից հետո, երբ խնդրում էի, որ վոյսով պատասխանեն։ Ավելին՝ դեռ մի հատ էլ ինձ ասում էին, որ նույն ասածս տեքստով ուղարկեմ, որտև իրանց «հարմար չի լսելը»։
Էս դրվագը շատ ցայտուն ցույց ա տալիս, թե ոնց են տարբեր մշակույթներում մարդիկ նախընտրում հաղորդակցության իրանց կամ դիմացինին հարմար միջոցներ, էդ թվում՝ կարծիք արտահայտել կամ չարտահայտել։ Բայց մարդիկ ամեն տեղ էլ դատող են, անթիվ տհաճ կարծիքներ ունեն։ Ուղղակի դրանք քեզ չեն հասնում։
Եթե նկատեցիր, գրածիս երկրորդ մասը մոտիկների սահմանները չնկատելուն էր վերաբերվում, ոչ թե փողոցի տատիներին (ի դեպ ամեն երկրորդն ա սենց, ոչ թե տասից մեկը) ։)) հա, իհարկե, փողոցի տատին անցնում ա, բայց երբ մտերիմների հետ ա ու շարունակական, նույնիսկ պարտադրողական, սպասումները չարդարացնելու նման ա արտահայտվում, արդեն ուրիշ երանգ ա ստանում։ Չեմ տեսել մեկին հաճելի լինի, երբ ընտանիքի անդամները գնում գալիս հարցնում են բա չես ամուսնանում ։Ճ
Սենց դեպքերի համար մի հատ լավ խոսք եմ հիշում։
Սուտ չի համարվում սուտ, եթե տրվել ա ի պատասխան էն հարցին, որը չպտի տրվեր։
Բարեկամդ հարցնում ա «ե՞րբ ես ամուսնանում», պատասխանում ես օրինակ՝ «հենց որ սիրածս բերդից հելնի»։ Ու էս ոճի մեջ ։)
Մի դեպք պատմեմ՝ սիստեմիկ հոգեթերապիայի դասընթացից։ Էդպիսի վարժանք էին անցնում, որ ամեն մեկը պիտի տարբեր հաստության ու գույների պարաններով և թելերով իր կյանքում գոյություն ունեցող սահմանները գծագրեր։
Ու մեր խմբից մեկը լիքը պարաններ էր շարել՝ «էս մեկը՝ ամբողջ ընտանիքս, մյուսը՝ ես ու քույրս, էս մեկը՝ իմ աշխատանքային թիմը, սա՝ եսիմ ինչ մեկ այլ խումբ, էս էլ՝ մի ուրիշ ֆլան-ֆստան» ու էդպես ներկայացնում էր ամբողջը՝ տարբեր տեսակի ու հաստության սահմաններով, երբ հարց հնչեց, թե որտեղ է իր անձնական սահմանը։ Մի պահ շշմած նայեց իր գծագրածին ու հասկացավ, որ անձնական սահմաններ չի գծագրել, ու որ իր բոլոր սահմանները ուրիշ խմբերի պատկանելությամբ են պայմանավորված, այլ ոչ թե իր առանձին «ես»-ով․ հետաքրքիր հայտնաբերություն էր իր համար, բայց ոնց որ թե հետն էլ մի քիչ վախեցած էր դրանից ու օրվա ընթացքում հա խոսում էր դրա մասին :)
Դե էստեղ ահագին ինդիվիդուալիստական հասարակություն է, ու «անձնական սահմաններ» չունենալը կարող է կատաստրոֆիկ թվալ, մինչդեռ ուրիշ հասարակություններում, որոնք ավելի կոլեկտիվիստ են, վերը նկարագրած պատկերը գուցե առանձնապես արտառոց չթվար։
Ուլուանա
21.04.2023, 20:14
Մոդերատորական. մի շարք գրառումներ այս թեմա են տեղափոխվել «Օրագրային զրույցներ» թեմայից:
մարդ եղած վախտ
22.04.2023, 13:19
Սահմանների թեման իհարկե կարելի է նաև ավելի լայն նայել՝ ոչ միայն անձնական սահմանները դիտարկելով, այլ նաև էն բոլոր սահմանները, որոնց մեջ մեզ ընդգրկված ենք զգում, օրինակ՝ ընտանեկան կամ այլ ուրիշ խմբին պատկանելիք։
Ինչքանով են մեր սահմանները պինդ և ուժեղ գծագրված կամ ընդհակառակը՝ հեղհեղուկ, բարակ կամ էլ նույնիսկ անկարևոր։ Ինչքանով է մեզ համար կարևոր պահպանել մեր սահմանները, հեշտությամբ ենք ներս թողնում մարդկանց, թե չէ կամ գուցե երբևէ չենք էլ մտածել դրա մասին։
Կամ ընդհանրապես ինչ ենք հասկանում՝ անձնական (ընտանեկան և այլն) սահմաններ ասելով։
Սահմանների հետ կապված հետաքրքիր հարց ա օգնություն առաջարկելը/տալը ու ընդունելը, որ ոնց-որ թե ահագին բազմազան ա ընկալվում տարբեր մշակույթներում։
Շատ անմեղ օրինակ ա ասենք Հայաստանում երթուղայինում սումկա բռնելու երևույթը, ու երբեմն մարդիկ ուղղակի ձեռքիցդ վերցնում են սումկադ, առանց հարցնելու/առաջարկելու։ Ու ոնց-որ թե օգնություն տալու պրոցեսում նորմալիզացվում ա սահման խախտելը, հատկապես ասենք եթե ծեր կնոջ ես օգնում, նորմալ ա իրան օգնելը առանց հարցնելու։ Ու հաճախ նորմալ ա մարդուն զոռով օգնելը։ Մյուս կողմից էլ ինձ թվում ա Հայաստանում հարցնելը, թե արդյոք մարդը օգնության կարիք ունի, ոնց-որ թե ավելորդ քաղաքավարություն լինի, ու նշանակի, որ էդքան էլ չես ուզում օգնել, որտև եթե ուզեիր, էնա միանգամից կօգնեիր։ Էդ իմաստով ոնց-որ թե սահմանները ահագին հեղհեղուկ են։
Կոնկրետ ինձ համար օգնություն խնդրելուց, առաջարկելուց ու ընդունելուց իրար սահման ճանաչելը շատ կարևոր ա, եթե իհարկե մարդը գիտակից ա ու հարցը ասենք CPR անելուն չի վերաբերում, ու թող հայու անեծքը գլխիս թափվի, բայց հա, մտածում եմ էդ ավելի առողջ ձև ա հարաբերվելու։
StrangeLittleGirl
22.04.2023, 13:58

Հա, էդ օգնություն տալ-ստանալը շատ լավ օրինակ ա։ Հենց Սկանդինավիայում մարդկանց շատ սառն են համարում, որտև ուղղակի դիմացինի անձնական սահմանը հարգում են։ Էստեղ ոչ ոք երբեք քեզ օգնություն չի առաջարկի, բայց եթե դու օգնություն խնդրես, սիրով կօգնեն (եթե իհարկե անընդհատ չես դիմում ու չես զզվացնում, որտև դա էլ ա դառնում անձնական սահմանների խախտում)։
Մի դրվագ եմ հիշում սրա հետ կապված։ Ուրեմն մի հայ աղջիկ, որ մի քանի ամսով Դանիայում էր, Հայաստան վերադառնալուց երեք մեծ ճամպրուկով էր գնում։ Իրա դանիացի ռումմեյթը խիստ զարմացել էր ու հարցրել, թե ոնց ա էդքանը մենակով տանելու։ Էդ աղջիկը պատասխանել էր շատ հեշտ ու հենց օդանավակայան գնացող ավտոբուս նստելուց սկսած սրան-նրան խնդրում էր, որ իրան օգնեն ճամպրուկները տեղափոխի։
Էս պատմությունն էդ դանիացի ռումմեյթն էր ինձ պատմում, երբ հայկական ու դանիական մշակութային տարբերություններից էինք զրուցում։ Ասեցի՝ ես կյանքում հետս չէի տանի էնքան իր, որ մենակով չկարողանամ տանել։ Ինքն ասեց՝ ես էլ։ Ու եզրակացրինք, որ ես շատ եմ դանիացի դառել :D Բայց դե իրականում միշտ էլ տենց եմ էղել, ուղղակի Հայաստանում ուրիշ մշակութային նորմեր են։
Անձնական սահմաններ ասվածը ոչ գլխիս մեջ, ոչ լեքսիկոնիս մեջ մինչև Արիայի ծնվելը չկար։ Կոնկրոտ մարդիկ կային, ում հետ շփվելուց հետո շատ երկար ժամանակ էներգիա չէի ունենում ու anxiety֊ի նման բան էր կողքիս սկսում, չէի հասկանում թե ինչու։ Սկսեցի հոգեբանի մոտ գնալ, սկսեցի հստակ տեսնել, թե ոնց են որոշ մարդիկ իրանց խնդիրները գլխիս թափում, անկախ իմ կամքից սպասումներ ստեղծում ինձնից և այլն, բայց նույնիսկ էդ ժամանակ էլի չէի մտածում, որ սա անձնական սահմաններ ունենալու անկարողությունից ա, ոչ թե կոնկրետ մարդկանց մասին։
Արիային, երբ ունեցա, էդ խնդիրները սկսեցին սրվել. ոչ էնքան մոտիկ բարեկամները խմբերով եկան հիվանդանոց, երբ էդ պահին շատ զգայուն ու ինտիմ վիճակներում ես։ Մոտիկ բարեկամները երեխային կերակրելիս 15սմ֊ի վրա կանգնում էին շնչիս ու անդադար խոսում, տուն տեղափոխվելուց հոտո երեխային պաչում էին, մոտեցնում քթին ու քնած ժամանակ գրկում թափահարում։ Ասելը, ակնարկելը, որ տենց չանեն, չէր աշխատում, հանգիստ ասելիս էլ թվում էր ընդունում են, հետո պոստֆակտում պասիվ ագրեսիվ դառնում։
Ամեն ինչ հասել էր նրան, որ ամեն շաբաթ կիրակի պարտավոր էի դարձել առանց զգուշացնելու հյուրեր ընդունել երեխային սիրելու պատրվակով. մեր տանը միշտ մարդ կար, տեղից էլ հազիվ ադապտացվում ես նոր կյանքի տեմպին, identity-իդ, էլ չեմ ասում ֆիզիկական դիսկամֆորտները ծննդաբերությունից հետո, ու դիր թե հյուրեր ես ընդունում։ Կապ չունի ինչքան մոտիկ բարեկամ ա, երբ տանը մարդ կա պետքա մարդկային տեսք ունենաս, սեղանին մի բան դնես ու հետները խոսաս (ասենք չես կարա թողնես գնաս քնես)։
Եթե առաջ, երբ ինձ էր վերաբերվում սենց պահերին գնում օրերով տանջվում էի, որ ինքս իմ գլխում իմ ոտնահարված սահմանները վերականգնեմ, երեխայից հետո էս ամենը ուղղակի անհանդուրժելի ու նաև անտանելի էր։
Սկսեցի ասել, որ ինձ համար նորմալ չի անսպասելի գալը ու ընդհանրապես չեմ պատրաստվում ամեն շաբաթ օր հյուրեր ընդունել։ Էդ ամենը բուռն արձագանք ստացավ ու մինչև հիմա էլ որոշ մարդիկ չեն մարսում էն փաստը, որ չեն կարա երեխուն, երբ ուզեն գան "սիրեն"։
Նենց տպավորություն ա, որ փոքր ժամանակվանից ամեն ինչ անում են, որ մարդ հանկարծ սահմաններ չունենա, որ երբ ուզեն խցկվեն ու ինչ ուզեն տանեն։
Ընդհանրապես ստեղ տարածված գործելաոճը ամեն մեկը իր շահը, քմահաճույքը ամեն մեկինից վեր դասելն ա (ագրեսիվ դառնալը, երբ դիմացինը օքեյ չի), ուրիշների հաշվին գործ առաջ տանելը, արհամարելը թե դիմացինը ինչ ա զգում և այլն։
Խորհուրդներ հնչեցին կատակով տեղ հասցնել, բայց չեմ պատրաստվում նստեմ գռեհիկ հումորներ մտածեմ, որ տեղ հասնի մարդկանց, էդ հակասում ա մարդկային շփման իմ սկզբունքներին ու ընդհանուր ինքս իմ մասին ֆունդամենտալ պատկերացումներին (Կարգին հաղորդման էն ռեմոնտի էպիզոդը հիշեցի, էն որ ասում աաէն վախտ լավ չէիր ասում)։
Ուլուանա
23.04.2023, 20:38
Կոլեկտիվիստական հասարակություններում անձնական սահմաններ հասկացություն, կարելի ա ասել, չկա: Հատկապես Սովետում մարդկանց նույնիսկ ամենաանձնական հարցերը կոլեկտիվ քննարկման դնելը նորմա ա եղել, ու էդ ամենը հաշվի առնելով` էնքան էլ զարմանալի չի, որ մեր երկրում անձնական սահմաններ չեն հարգում: Իրականում խնդիրը շատ դեպքերում ոչ թե չհարգելն ա, այլ դրա չգիտակցումը` որպես երևույթ: Իհարկե, որոշ դեպքերում էգոիստական, դիմացինի վրա թքած ունենալու ու սեփական հարմարավետությունն ու նախընտրությունը բոլորից վեր դասելու մղումն ա ընկած լինում դրա հիմքում, բայց շատերիս համար անընդունելի ու նյարդայնացնող երևույթներից շատերն էլ, որոնք էլի անձնական սահմանների խախտում են, զուտ արմատացած մշակութային սովորույթներով ու ընկալումներով են պայմանավորված. ոչ մի անձնական բան:
Հայաստանում նմանատիպ անձնական սահմանների խախտման այլ տիպիկ օրինակներից են հավաքույթների ժամանակ մարդկանց, հատկապես` աղջիկների ձեռքից քաշելով զոռով պարելու տանելը` համարելով, որ վերջինս ամաչում ա վեր կենալ, պարել, և նրան պետք ա «օգնել», քաջալերել, որ պարի, առանց հաշվի առնելու էն տարբերակը, որ գուցե մարդն ուղղակի չի ուզում պարել: Մեկ այլ օրինակ ա ուտելիքը սեփական նախաձեռնությամբ հյուրի ամանի մեջ դնելն ու պնդելը, որ ուտի` էլի մտածելով, որ երևի ուզում ա, ուղղակի ամաչում ա ինքը վերցնել, ու էլի պետք ա նրան էդ գործում «օգնել» ու դրանով նաև ցույց տալ, որ հյուրասեր, հոգատար տանտեր/տանտիրուհի ես, ինչպես նաև «նեղանալը», երբ չի ուտում: Բայց խնդիրն էն ա, որ մեր հասարակության մեջ էս երևույթները օդից չեն հայտնվել: Իսկապես քիչ չեն էն աղջիկները, որոնք սպասում են, որ իրենց հրավիրեն, նոր պարեն: Էլ չեմ ասում ուտելիքի մասին. ամեն իրեն հարգող, քաղաքավարի հայ/հայաստաբնակ պիտի ուտելիքի առնվազն առաջին առաջարկից հետո հրաժարվի, թե չէ` ի՞նչ կմտածեն մարդիկ. կասեն` էս չտես բկլիկն ո՞վ ա. մի հատ կեսբերան առաջարկեցին, միանգամից համաձայնեց: Շատ քիչ են Հայաստանում էնպիսի մարդիկ, որոնք առաջին առաջարկից հետո համաձայնում են օգտվել հյուրասիրությունից, եթե հատուկ էդ նպատակով չեն հրավիրվել տվյալ տուն: Էստեղ գործ ունենք փակ շղթայի հետ, որը կոտրելը բարդ ա, հատկապես տեղաբնակների համար: Կարծում եմ` Հայաստանից գնացածների համար ավելի հեշտ ա Հայաստան այցելության ժամանակ իրենց անձնական սահմանները պաշտպանելը, քան տեղաբնակների համար, որովհետև իրենք արդեն շատ լավ գիտեն պաշտպանված անձնական սահմանների համը, ու դրանց խախտումն արդեն ավելի անհանդուրժելի ա իրենց համար: Ու գուցե էդ առաքելությունը ինչ-որ առումով հենց մեզ` արտերկրում ապրողներիս վրա՞ ա, որ այցելությունների ընթացքում փորձենք հնարավորինս կոտրել ու կամաց-կամաց մարդկանց սովորեցնել համ ուրիշի անձնական սահմանները հարգելուն, համ սեփականը պաշտպանելուն:
Կոնկրետ իմ շրջապատում անձնական սահմանների կոպիտ խախտումներ չեմ մտաբերում (առանց զգուշացնելու հյուր գալ կամ երեխաներիս նկատմամբ ինչ-որ անընդունելի բաներ, բացառությամբ էն պատմածս մի քանի դեպքերից, որոնք մեկանգամյա պատահական հանդիպումների արդյունքում են եղել ու անծանոթ կամ համարյա անծանոթ մարդկանց կողմից, որոնց երկրորդ անգամ դժվար թե հանդիպեի, բայց եթե ծանոթ մարդ լիներ, ու տեսնեի, որ շարունակաբար փորձում ա նույնն անել, հաստատ կմիջամտեի ու թույլ չէի տա: Իսկ մնացածը փորձում եմ թեթև տանել` միաժամանակ փորձելով սահմանս պաշտպանել: Առանձնապես խնդիրներ չեն լինում:
Կոնկրետ եթե հիմա որևէ մեկն իմ տուն գա` առանց զգուշացնելու, առաջին անգամը գուցե բան չասեմ, բայց երկրորդ անգամ հաստատ կասեմ, որ գալուց առաջ ինձ հետ համաձայնեցնի, որովհետև ես իմ պլաններն ու գործերն ունեմ, որոնք խախտվում են նման անսպասելի այցերի դեպքում, իսկ եթե դրանից հետո էլ գա, արդեն էնպես կընդունեմ, որ դժվար թե դրանից հետո ուզենա ընդհանրապես մեր տուն գալ: Նեղանում են` թող նեղանան: Հատկապես նորածին երեխայի առողջությունն ու նոր ծննդաբերած մոր ինքնազգացողությունն ու հարմարավետությունը հաստատ չարժե զոհել հանուն ինչ-որ էգոիստ ու անհասկացող ազգականների չնեղանալու: Ի դեպ, երեխայի քառասունք կոչվածն իզուր չեն հորինել, էլի. երեխայի օրգանիզմն էդ ընթացքում շատ զգայուն ա ու պիտի զերծ մնա ամեն պատահած մարդու կողմից «սիրվելուց»: Պետք ա հենց սկզբից հայտարարել, որ քառասունք եք պահում, ու ոչ մեկին չեք ընդունում մինչև էդ: Դրանից հետո հյուր եկած անպատկառ հյուրի առաջ էլ դուռն ուղղակի չեք բացում ու վերջ:
One_Way_Ticket
24.04.2023, 00:43
Կարծում եմ` Հայաստանից գնացածների համար ավելի հեշտ ա Հայաստան այցելության ժամանակ իրենց անձնական սահմանները պաշտպանելը, քան տեղաբնակների համար, որովհետև իրենք արդեն շատ լավ գիտեն պաշտպանված անձնական սահմանների համը, ու դրանց խախտումն արդեն ավելի անհանդուրժելի ա իրենց համար:
Իմ կարծիքով պատճառն այլ է։ Երբ հյուր ես գնում Հայաստան երկու շաբաթով, կարող ես քեզ թույլ տալ այդ թեմայով մարդկանց առճակատման գնալ։ Երկու շաբաթից հետ ես գնալու։ Ում հետ պետք է՝ մանրից կհաշտվեք, ով չի ուզում՝ թող նեղացած մնա։ Հայաստանում ապրելիս նման մոտեցումը տարբերակ չէ (կամ առնվազն շատ ավելի դժվար, քանի որ այդ մարդկանց հանդիպում ես ուզած-չուզած)։
StrangeLittleGirl
24.04.2023, 08:55

Հա, հաստատ։
Ի դեպ, հենց անձնական սահմաններն ա պատճառը, որ մեր ամեն այցելությունը Հայաստան ամենաերկարը մի շաբաթ ա տևում։ Զուտ հաշվարկում ենք, թե էդ անգամ գնալուց մաքսիմում քանի օր կարանք դիմանանք առանց որևէ մեկի մահացու վիրավորելու, ըստ այդմ էլ որոշում ենք։
StrangeLittleGirl
24.04.2023, 09:08
Մի պատմություն էլ պատմեմ էն մասին, թե ոնց են անձնական սահմանները մշակութայինից բացի նաև անհատական տարբերություններ։ Մի ընկերուհի ունեմ բրազիլացի, որը դանիացու հետ ա ամուսնացած։ Անցյալ տարի իրանք երեխա ունեցան, ու էդտեղից սկսվեց կոշմարը։ Սկեսուր-սկեսրարը սկսեցին հայտնվել ցանկացած պահի՝ երեխային «սիրելու»։ Ու իհարկե, Դանիայում մշակութային ու քաղաքավարության նորմեր կան, ոչ ոք ոչ մեկի տուն չի գնում առանց նախապես զգուշացնելու։ Ընկերուհուս սկեսուր-սկեսրարն էլ անպայման նախապես զգուշացնում էին։ Ուղղակի դա անում էին իրանց այցելությունից տասը րոպե առաջ (մոտավորապես սենց. «Էսօր Կոպենհագեն ենք էկել, մտածեցինք ձեր մոտով էլ անցնենք, տասը րոպեից էդ էդտեղ կլինենք»)։ Ընկերուհիս ինչքան էլ դժգոհեր, նամյոկ աներ, բացատրեր, մեկ ա, չէր ազդում։ Մաքսիմում արդյունքին որ հասավ, գոնե օրվա սկզբում էին տեղեկացնում, որ մի քանի ժամից կգան (Դանիայի համար դա էլ ա շատ քիչ)։
Բայց էս պատմության մեջ ամենահետաքրքիրն էն ա, որ էդ նույն ընկերուհիս սովորություն ունի առանց զգուշացնելու մեր տուն գալու՝ լավ իմանալով, որ ինքը բավական լուրջ քաղաքավարական նորմ ա խախտում։ Իհարկե ամեն գալուց 15-20 րոպեից շատ չի մնում, էս դեպքերն էլ հազիվ մի քանի ամիսը մեկ են լինում, բայց մեկ ա, եղել են դեպքեր, որ շատ անհարմար պահերի ա էկել։ Ամեն դեպքում, թեթև եմ տանում, էդ մի ընկերուհիս էլ թող էդպիսին լինի։ Բայց այ եթե ավելի հաճախ լիներ, հաստատ մի երկու բառ կասեի։
Ներսես_AM
24.04.2023, 12:35
Երեկ էս թեման կարդացի ու մի տեսակ խիստ հակասական մտքերի մեջ ընկա, հատկապես հասարակություններին կոլեկտիվիստական ու ինդիվիդուալիստական բաժանումից։ Երեկ մինչև թեման կարդալը մեքենայում տեղական ռադիոն էի լսում, թեման էլ հենց սրա մասին էր, թե ոնց ա հասարակությունը վերաբերվում կանանց ու որոշակի տարիքից հետո սկսում զզվացնել, երբ ես ամուսնանալու, դրանից հետո երբ ես երեխա ունենալու, դրանից հետո բա երկրորդին երբ ես ունենալու, և այլն։ Հիմա որ ՉաթԳՓԹ–ին հարցնես կասի անգլիացիք ինդիվիդուալիստիկ հասարակության կարկառուն ներկայացուցիչն են, բայց միաժամանակ ընտանեկան ու ընկերական շրջանակներում ոչ մի բանով չեն տարբերվում վերը նկարագրվածից։ ՈՒ երևի թե ոչ թե ինդիվիդուալիստ/կոլեկտիվիստն ա բաժանարար գիծը այլ հասարակ տակտի զգացողությունը կամ դրա բացակայությունը։
Եթե հավես ունեք լսելու, https://www.globalplayer.com/catchup/lbc/uk/episodes/2zGpLyrRQQgAvZt9bBAURkaDnS/, տվյալ թեման վերջին մի ժամում ա քննարկվում, առաջին երկու ժամը ուրիշ բաների մասին ա երևի։ Գրանցվել ա պետք, բայց կարաք mailinator.com ով գրանցվեք, չգիտեմ հետո ինչքան սպամ կանեն։
StrangeLittleGirl
25.04.2023, 10:05
Երեկ էս թեման կարդացի ու մի տեսակ խիստ հակասական մտքերի մեջ ընկա, հատկապես հասարակություններին կոլեկտիվիստական ու ինդիվիդուալիստական բաժանումից։ Երեկ մինչև թեման կարդալը մեքենայում տեղական ռադիոն էի լսում, թեման էլ հենց սրա մասին էր, թե ոնց ա հասարակությունը վերաբերվում կանանց ու որոշակի տարիքից հետո սկսում զզվացնել, երբ ես ամուսնանալու, դրանից հետո երբ ես երեխա ունենալու, դրանից հետո բա երկրորդին երբ ես ունենալու, և այլն։ Հիմա որ ՉաթԳՓԹ–ին հարցնես կասի անգլիացիք ինդիվիդուալիստիկ հասարակության կարկառուն ներկայացուցիչն են, բայց միաժամանակ ընտանեկան ու ընկերական շրջանակներում ոչ մի բանով չեն տարբերվում վերը նկարագրվածից։ ՈՒ երևի թե ոչ թե ինդիվիդուալիստ/կոլեկտիվիստն ա բաժանարար գիծը այլ հասարակ տակտի զգացողությունը կամ դրա բացակայությունը։
Իրականում անձնական սահմանների թեման ինդիվիուալիզմով ու կոլեկտիվիզմիով պայմանավորելը պարզունակացնում ա թեման։ Նախ որովհետև անձնական սահմաններն ընդամենը ինդիվիդուալիզմ-կոլեկտիվիզմի մենակ մի ասպեկտ են, երկրորդ հենց էս թեմայում քննարկված օրինակներում օրինակ Հայաստանն էնքան կոլեկտիվիստ չի, ինչքան թեման քննարկողները կարծում են, Դանիան էլ էնքան ինդիվիդուալիստ չի, ինչքան կարող ա կողքից թվալ։ Մասնավորապես, հենց Հայաստանում մարդիկ ահագին մեծ դժվարությամբ են կոլեկտիվ շահից բխող կոլեկտիվ աշխատանքի մեջ ներգրավվում, իսկ Դանիայում ծնված օրվանից մարդիկ դրա վրա են։ Մի հատ շատ պրիմիտիվ օրինակ. Հայաստանում բազմաբնակարանային շենքում մարդիկ իրենց տան դիմացը մաքրում են, քաշվում մի կողմ, ասենք երբեք չեն բարձրանա, վերևի հարևանի տան դիմացը մաքրի։ Դանիայում տարին երկու անգամ շենքի բնակիչներով հավաքվում, աշխատանքի բաժանում են անում ու միասին ամբողջ շենքը մաքրում։