ARMbrain
20.12.2022, 14:52
Բարև ձեզ, ընկերներ։ Հուսամ, բոլորդ լավ եք։ Հին ու բարի ձևերով իմ նախագիծը (https://marmof.com) բերել եմ այստեղ քննարկման։ Կայքում գոյություն ունեցող բովանդակությունը և վիդեոները նույնպես գեներացրել եմ արհեստտական բանականության օգնությամբ։ Մինչև մեկ ամսվա ընթացքում հիմնական աշխատանքները վերջացնենք և ամբողջությամբ թարմացնենք։ Օբյեկտիվ քննադատությունների եմ սպասում :)
Ոնց հասկանում եմ, սենց կայքերն օր օրի ավելանում են։
Պոետն էլ ա մի նման բան սարքել, որը գրքեր ա խորհուրդ տալիս։
Կայքը լավն ա, բայց էդ AI-ները կարծեմ սաղ բաց են, ու միանգամից իրանց կարելի ա գրել, ուզածդ ստանալ։
Խի՞ պտի մարդը քո կայքին դիմի։
ARMbrain
26.12.2022, 18:51
Շնորհակալ եմ։ Ես մեծածախից, շուկայում գոյություն ունեցող ամենա լավից վերցնում եմ, մանրածախ վաճառում եմ։ Խի պիտի վերցնեն, որովհետև հոգս եմ թեթևացնում, միջավայր եմ տրամադրում, աշխատող տարբերակ ա, դա արդեն ապացուցված փաստ ա։ Հայերենի ինֆոյի քիչ լինելու պատճառով, հայերենը ճմռթում քցում ա կողքի, բայց կարծում եմ ժամանակի ընթացքում, դրա վրա էլ կարելի կլինի աշխատել, ու սովորեցնել։