Դիտել ողջ տարբերակը : Մետաբոլիզմի ու սննդակարգի մասին խառը քննարկումներ
Առաջարկում եմ սույն թեմայում քննարկել մարդուս մետաբոլիզմի, տարբեր սննդակարգերի ու դրանց հետ կապված հետազոտությունների մասին` առանձնացնելով «Կլիմայի փոփոխությունների դեմ մարդկության ձեռնարկած միջոցներն ու դրանց էֆեկտիվությունը» (https://www.akumb.am/showthread.php/68213-%D4%BF%D5%AC%D5%AB%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB-%D6%83%D5%B8%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%B4-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B1%D5%A5%D5%BC%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%AE-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D6%81-%D5%A7%D6%86%D5%A5%D5%AF%D5%BF%D5%AB%D5%BE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8) թեմայից։
Անդրադառնում եմ Վիշապի վերջին մի քանի գրառումներին
Քո գրառումներից տենց տպավորություն ա, ոնց-որ կենդանական սննդի ալտերնատիվը խոր մշակում անցած սնունդն ա, բայց էդ բոլոր թվարկածդ խորը մշակում անցած, ահավոր կալորիական, հաճախ ածխաջրերի աբսուրդ քանակ պարունակող, քո ասած արհեստական աղբը չի էլ քննարկվում որպես ալտերնատիվ։ Ալտերնատիվը բանջարեղեններն են, ընդեղենը և այլն, որոնք նաև աղիների միկրոֆլորայի բազմազանությանն են նպաստում։ Աղիներում բակտերիաների բազմազանությունն էլ (դրա անկումը) վերջերս ահագին հետազոտություններով նեյրոլոգիալան երևույթների հետ են կապվում (ալցհայմերից սկսած, դեպրեսիաներով վերջացրած)։ Նենց-որ քո ասած “սնունդը ուղեղի վրա ազդում ա”-ն լիքը դեպքերում հաստատված ու դեռ ակտիվ հետազոտվող թեմա ա։ Ըտեղ էլ կա էն կոնսենսուսը, որ ինչքան բազմազան սնունդ (հատկապես բազմազան բանջարեղեններ), էնքան բազմազան միկրոֆլորա, էնքան լավ:
Էս հագեցած ճարպերի, ձվի թեմայով հետազոտությունների նկատմամբ հակակրանքդ ոնց-որ հնչի “ես ուզում եմ օրը ասենք 3,4,5,10 հատ ձու ուտեմ, ինձ ոչ մեկ չասի, որ էդ վատ ա”: Էդ հետազոտությունները ասում են, որ կա ռիսկ խոլեստերինի քանակի պատճառով: Դու ասում ես, որ խոլեստերինդ ստուգել ես, նորմայի մեջ ա, էլ ինչի՞ հետ ա կապված էդ անհամաձայնությունդ։ Շատ հնարավոր ա, որ դու խոլեստերինը արագ ես քայքայում (որտև գեներ), բայց մարդկանց մեծամասնությունը էդքան արագ չի քայքայում ու օրեկան 3-4 ձուն իրանց մոտ մի քանի տարում անոթները լրիվ խցանում ա։ Էդ արդյունքները միջինացված թվեր են հազարավոր մարդկանց համար, բայց եթե դու էդ միջինացվածից շատ տարբեր սննդակարգ ես գտել քո համար, որը քո համար աշխատում ա, դու քեզ լավ ես զգում, խոլեստերինդ էլ նորմայի մեջ ա, ապա ջանդ սաղ։
Մսակերների ու բուսակերների միկրոբիոմները տարբեր են, ու այո` բուսակերներինը ավելի բազմազան է, ըստ տարբեր հետազոտությունների։ Բայց դրանից աանմիջականորեն չի բխում, որ բուսակերությունը «ավելի լավ է», պարզապես բույսերից մարդուն անհրաժեշտ սննդանյութերը սինթեզելու համար ավելի շատ միկրոբներ են պետք, իսկ կենդանական ուտելիքից` ավելի քիչ։ Եվ այդ իսկ պատճառով, բուսական սնունդը հաճախ ավելի դժվար է մարսվում, քան թե կենդանականը` միայն բուսական սննդից անհրաժեշտ սննդանոյւթերը ստանալն ավելի բարդ է, քան` միայն կենդանականից, որովհետև կենդանականը սննդանյութերի շատ ավելի լայն սպեկտր է ապահովում ու ավելի հեշտ է մարսվում, սրա մասին էլ լիքը հետազոտություններ կան։ Իսկ միկրոբիոմի բազմազանության վրա ազդում է առաջին հերթին արհեստական աղբը, այսինքն ալցհայմերը կանխարգելելու համար առաջին հերթին արհեստական աղբից է պետք հրաժարվել ու ոչ թե մսից։
Նորից եմ ասում` կենդանական սնունդը ավելի հեշտ է մարդու կողմից յուրացվում, քան բուսականը, սա տրիվիալ է, նույնիսկ որևէ հղում էլ չեմ բերի, ինքներդ գտեք։
Կենդանական սնունդը դեմոնիզացվել ա երկու ապուշ պատճառով` որոշ խակ «գիտնականներ» կապ են գտել արյան մեջ խոլեստերինի ու սրտանոթային հիվանդությունների միջև, ու որից թյուրիմացաբար եզրակացրել են, թե սնունդի մեջ խոլեստերինն է պատճառը, ու սրանից էլ իրենց հերթին օգտվել են էժան «սնունդի» արդյունաբերությունները, իրենց «բուսական» լոգոներով ու մոլորենցնող պրոպագնդայով, որի արդյունքում վերջին հիսուն տարում շաքարախտը, սրտի ու երիկամների հիվանդությունները, քաղցքեղն ու մնացած մետաբոլիկ պրոբլեմները մի խայտառակ բում են առաջացրել, հիվանդանոցներում էլ տեղ ու դադար չկա։ Անցյալ դարի սկզբին մարդիկ շատ չգիտեին սրտի հիվանդությունների մասին։
200 հազար տարի մարդս մսով էր ապրում, նոր ապուշներ են հայտնվել, որ քարոզում են, թե միսը վնաս է, բուսակերություն ու միկրոֆլորայի բազմազանություն է պետք, ու էդ մարդիկ մի հատ ինչ–որ չեն քննարկում էն բոլոր սինթետիկ աղբն ու շաքարեղենրը, որ մետաբոլիզմի հերն անիծում են, բայց կենտրոնանում են ձվի միջի խոլեստերինի վրա։
Ես բացարձակ որևէ խնդիր չունեմ բուսակներների հետ, բայց խնդրում եմ, դա մի վերածեք նորմի ու պրոպագանդայի անտրամաբանական հիմնավորումներով ու իմբեցիլների ու մաֆիայի «հետազոտություններով», դա դառնում է կրոն ու ճիզվիտություն դրանից բխող խայտառակ հետևանքներով։
Հետազոտությունների սիրահարներին` Նստակյաց կենսակերպը տղամարդկանց մոտ ավելացնում է սրտանոթային հիվանդությունների ու մահվան ռիսկը 37%-ով։ (https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC2857522/), ես մտածում եմ, որ էն ձվի 17%-անոց «վնասակարությունը» հանգիստ կարելի է կոմպենսացնել ակտիվ կենսակերպով։ Ի՞նչ կարծիքի եք։
Սննդակարգը շատ անհատական երևույթ ա։ Ոչ մեկ իր օրինակը չի կարա մյուսների համար դոգմա սարքի։ Ես օրը մի անգամ եմ նորմալ ճաշում, մի անգամ էլ ինչ որ քաղցրավենիք կամ խաչապուրիակուասանախառն, բայց մեկ մեկ մոռանում եմ։ Ոչ մի ստամոքսի խնդիր չունեմ։ Փոր չունեմ։ Նայած տրամադրության կարամ մինչև տասնհինգ անգամ ձգվեմ տուռնիկի վրա։ Բայց ոչ ոքի խորհուրդ չեմ տա իմ սննդակարգը։ Օրը եսիմ քանի անգամ էլ կոֆե եմ խմում` խառը ամերիկանո կամ հայկական։ Սովորաբար մարդիկ իմ տարիքում եթե ստամոքսի խնդիր տեն ունենա, ունենում են, բայց ինչ իմանամ վաղը ինչ կլինի։ Իմ պես սնվող Մարդին գիտեմ, գիրանում են, ես` չէ։ Ողջ շրջապատի կովիդ տարավ, ես` չէ։ Բոլոր վակցինները ընդունել եմ, բայց ամենաոչմիլիտանտ կարգ պարողներից եմ, էլի բայց ինչ գիտեմ` վաղը ինչ կլինի։ Շատ պատասխանատու թեմա ա խորհուրդ տալու։
Ես անկեղծ ասած իմ հարազատներից շատերին հորդորում եմ որոշ բաներ, ինչում ես ինքս համոզված եմ, մասնավորապես ակնհայտ մետաբոլիկ ու դրանից բխող այլ խնդիրներ ունեցողներին խորհուրդ եմ տալիս առնվազն հրաժարվել «դատարկ» ածխաջրերից, վերամշակված սննդից, ինտերվալային ծոմ պահել, շատ շարժվել ու քնի խիստ ռեժիմ պահպանել։ Երբեմն էլ, չափը անցնում եմ, ու խորհուրդ եմ տալիս կետոգենային դիետայի անցնել։ Ասեմ, որ որոշ հարազատներս խորհուրդներս լսել են ու ավելի լավ են զգում։ Ընենց չի, որ սրանք ինքս ինձնից եմ հնարել, կամ անձամբ լուրջ հետազտություններ եմ արել, պարզ է, որ զուբրիտ եմ արել ու ինքս ինձ վրա փորձարկել ու նաև օգտվել որոշ Աստծու շնորհներից, ասենք` տրամաբանությունից ու քթի ծակից։
Եթե ինձ հարցնեին, թե էս նախորդ ամիսների մեջ ամենաբարդը որ պահերն են եղել, կասեմ չկշտանալը։ Կյանքում չէի պատկերացնի, որ էսքան տհաճ ա անվերջ ուտել, կուշտ չզգալ երբեք ու մենակ կշտացած զգալ, երբ ֆիզիկապես դիսկոմֆորտ ա, հետո մի ժամից նորից ուտել ուզել։ Կապ չունի ուտելիքի քանակը:}
․․․
Սա ախտանիշ է, որի մասին ուզում եմ խոսել։
Բայց հայտնեմ, որ ես բժիշկ չեմ և նույնիսկ կենսաբան էլ չեմ, ու դեռ ավելին՝ որևէ թեկնածուական դիպլոմ էլ չունեմ, այսինքն խայտառակ դիլետանտ եմ, ու կիսվում եմ իմ դեսից դենից թխած ինֆորմացիայով,
և ունեմ շատ ցածր հետազոտական վիճակագրություն հիմնված իմ ու մի քանի բարեկամ-ընկերներիս արձագանքների վրա, սա ի գիտություն։ Փոխարենը ունեմ բարձր վստահություն :Ճ
Ասում են՝ չկշտանալու, հաճախակի ալիքաձև քաղց զգալու պատճառները ինսուլինի ու կորտիզոլի շարունակական թռիչքներն են, որոնք էլ իրենց հերթին առաջանում են հիմնականում երկու պատճառով, համապատասխանաբար՝ սննդակարգ ու սթրեսներ:
Չնայած, որ մարդուս ախորժակը մեծանում է որոշ օբյեկտիվ հանգամանքներում, ասենք՝ հղիության ընթացքում, կամ օլիմպիական մրցումներին պատրաստվելիս,
այնուամենայնիվ, առողջ մետաբոլիզմի պարագայում, մարդս ադեկվատ սնունդ ընդունելուց հետո պիտի տևական հագեցվածություն զգա:
Հայերիս սննդակարգի մեջ հացամթերքների, հրուշակեղենի ու վերամշակված մթերքի առատությունը վայթե խայտառակ բացասական ազդեցություն ունի՝ անհատների առողջությունից սկսած, գլոբալ մտածելակերպով ու մետաքաղաքական իրավիճակով վերջացրած։
Դրան նաև նպաստում են «առողջապահական» պրոպագանդաները, խոլեստերինաֆոբիան ու անօգուտ ինֆորմացիոն աղմուկն առհասարակ, գումարած շուկայի առաջարկն ու գովազդային գայթակղությունները։
Ըստ դասականների, մարդուս ուտելիքը պիտի բաղկացած լինի 45-65% ածխաջրերից, 10-35% սպիտակուցներից ու 20-35% ճարպերից, որտեղ ածխաջրերի հիմնական էությունը մարդուն էներգիայով, այն է՝ գլյուկոզով ապահովելն է։
Առանձապես հաշվի չի առնվում ածխաջրերի տիպերը, ասենք՝ լակտոզը, գլյուկոզը, ֆրուկտոզը, թաղանթանյութն ու մնացածը բոլորն էլ ածխաջրեր են, սակայն օրգանիզմը տարբեր կերպ է սրանք վերածում էներգիայի, որոշները՝ շատ արագ, որոշները՝ դանդաղ։
Երկրորդ հերթին՝ ածխաջուրը ոչ անփոխարինելի մակրո է մարդու օրգանիզմի համար, այսինքն մարդը հանգիստ կարող է ապրել առանց ածխաջրերի ու սինթեզել էներգիան սպիտակուցներից ու ճարպերից։
Ածխաջրերի՝ մասնավորապես օսլաների ու շաքարների չարաշահումը բերում է ինսուլինի դիմադրողականության սինդրոմի՝ մարդուս բջիջները «դիմադրում են» էներգիան ընդունելուն, ու ավելցուկային գլյուկոզը վերածվում է ճարպի շերտերի,
մարդուս մոտ զարգանում է գիրություն, անընդհատ ծամելու փափագ, քրոնիկ հոգնածություն, քնի խանգարումներ ու սրանցից բխող զանազան հիվանդություններ ու ախտանիշներ:
Տարածված են երկու անհեթեթ խորհուրդներ, որոնք դուք կարող եք գտնել ամենատարբեր «հեղինակավոր» բժշկական բնույթի հաստատությունների կայքերում ու ամսագրերում.
1. Կալորիաների քչացում - Ենթադրում է հաշվել օրեկան ընդունած սննդի կալորիաները ու սահմանափակել:
Սա հիմարություն է, որովհետև նույն կալորիականությունը ունեցող տարբեր տեսակի սնունդներ տարբեր կերպ են յուրացվելու օրգանիզմի կողմից, ասենք կարելի է օրեկան 1000 կալորիա նարնջի հյութ խմել ու ավարտել լյարդի ոչ ալկոհոլային ցիռոզով:
Գումարած՝ կալորիաների հաշվարկը կարող է ձեզ թողնել ամբավարարված ու մի հատ էլ լրացուցիչ սթրեսի առիթ տալ։
2. Սնունդի ընդունումը տրոհել հաճախակի փոքր բաժինների, ասենք օրեկան ուտել 6 անգամ, փոքր բաժիններով:
Սա խայտառակ հիմարություն է, որովհետև ամեն անգամ թեկուզ փոքր քանակով սնունդ ընդունելիս օրգանիզմը անդադար զբաղված է պահում մարսողական համակարգը իր ողջ հմայքով ու կայուն բարձր պահում ինսուլինը, ու հենց դրանից էլ առաջանում են ինսուլինային դիմադրողականությունն ու մնացած պրոբլեմները:
Ըստ երևույթին որոշ «գիտնականներ» մարդու օգանիզմը խառնել են կովի օրգանիզմի հետ, որը բազմախոռոչ բազմակի շրջանառությամբ ստամոքսային համակարգ ունի՝ խոտից կենսական նյութերը երկար ցիկլով մարսելու համար, ինչը բացակայում է մարդուս մոտ:
Ո՞րն է էֆեկտիվ լուծումը և ինչ կարելի է փոխարենը անել: Կարելի է կարդալ, թե ինչ են խորհուրդ տալիս վաստակավոր կազմակերպություններն ու մաֆիաները և անել ճիշտ հակառակը:
Եվ եթե մարդու մետաբոլիզմն արդեն խանգարված է, ապա վերականգնվելու համար պարզապես «նորմալ», կամ «ստանդարտ» սննդակարգին վերադառնալը կարող է բավարար չլինել, այսինքն անհրաժեշտ է հատուկ սննդակարգ:
1. Դադար: Մետաբոլիզմը առողջացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է մարսողական համակարգին ադեկվատ դադարներ տալ վերականգնվելու համար, այն է ծոմ:
Սնվելու երկարատև ընդմիջումները առողջարար են ու կազդուրիչ:
Որպեսզի շատ տառապալի չլինի, սկզբի համար կարելի է սկսել օրեկան երեք անգամյա սնվելուց, և աստիճանաբար ուշացնել ու քչացնել ասենք նախաճաշը, մինչ այն հանելը:
Ասենք ես առավոտը սկսում եմ դատարկ սուրճով, իսկ առաջին սնունդն ընդունում եմ ժամը մեկից հետո, հաճախ 2-ին, 3-ին:
Իդեալական է օրեկան երկու կամ մեկ անգամյա սնունդը: Այստեղ կարևոր է հետևողականությունը։
Երբ որ հասնում ենք քչից շատից կայուն վիճակի, երբ էներգիան գալիս է տեղը ու առանց գլխապտույտների կարողանում ենք ժամեր անցկացնել, ապա ժամանակ առ ժամանակ կարելի է սկսել 24-48 ժամյա ծոմեր, ասենք ամիսը մեկ:
Դուք ոչ միայն չեք մեռնի, այլ կարագացնեք կազդուրվելը:
2. Ածխաջրերի կրճատում: Մասնավորապես օսլաների ու շաքարների՝ այսինքն սննդակարգից հանում ենք հացաբուլկեղենը, մակարոնեղենը, հրուշակեղենը, հյութերը, կարտոֆիլը, ձավարեղենն ու բոլոր մնացած ինսուլինի թռիչք առաջացնող արագ էներգիաները:
Այստեղ ևս շատ կարևոր է հետևողականությունը… Ըստ տարբեր հետազոտությունների՝ շաքարը նույնիսկ ավելի ուժեղ կախվածություն է առաջացնում, քան կոկաինը, այսինքն սկիզբը դժվար է լինելու, սա հանգիստ է պետք ընդունել ու շարժվել առաջ, հետո ինքներդ ձեզ շնորհակալ կլինեք:
Շատ օգտակար է պահել բոլոր վերգետնյա լայնաթուփ ու գունավոր բանջարեղենը՝ կաղամբազգիները, լոլիկները, պղպեղը, բոլոր կանաչիներն ու ծիլերը:
Սրանք պարունակում են օգտակար աղեր, մետաղներ, վիտամիններ ու թաղանթանյութ ու միևնույն ժամանակ ինսուլինային թռիչքներ չեն առաջացնում:
Սակայն որոշ դեպքերում, մասնավորապես աղեստամոքսային տրակտի խիստ թուլացած վիճակներում ու դիզբիոզի ժամանակ, երբ ասենք մարդս մեծ դոզաներով հակաբիոտիկներ է ընդունել ու բնաջնջել միկրոբներին,
ապա բանջարեղենը էֆեկտիվ մարսելու փոխարեն մարդու աղիները կարող են գրգռվել ու խորացնել հյուծվածությունը, այդ դեպքում կարելի է ժամանակավորապես հրաժարվել բանջարեղենից, դուք ոչ միայն չեք մեռնի, այլև կվերականգնեք ձեր աղիները։
3. Օգտակար ճարպերի ու սպիտակուցների ավելացում։ Մեր օրգանիզմին «ամենահոգեհարազատ» սննդանյութը դա կենդանական սնունդն է, ի դժբախտություն «կանաչների», հիմա այդպես է ստացվել, և ըստ Դարվինի է այդպես, և ըստ Աստվածաշնչի էլ է այդպես, նույնիսկ Բուդդան ինքը մսակեր էր, և բուդդիզմի ուսմունքը կենդանիներին չսպանելու մասին որոշակի խեղաթյուրումներ ունի ըստ իս, բայց ես չեմ խորանա բոլոր մանրամասնությունների ու համամարդկային մոլորությունները մեկնաբանելու մեջ:
Ուղղակի կարճ կապեմ՝ խոտակեր (այսինքն՝ արհեստական ու գենետիկ մոդիֆիկացված կասկածելի աղբ չկերած) անասունների ու թռչունների մսեղենն ու ձվեղենն են ձեր ստամոքսի լավագույն բարեկամը, ինչքան էլ որ արյունոտ հնչի։
Իսկ այ՝ գիշատիչ կենդանիների ու թռչունների մեծ մասը տոքսիկ են ու ուտելու չեն մարդու համար, երևի բնությունը դա չի նախատեսել, որ բնական սանիտարներին ու կենդանական աշխահի ցիկլը ապահովողներին չուտենք։
Հարկ է նշել, որ կենդանական սնունդը գերադասելի է թարմ, առանց վերամշակման պրոցեսների ու սինթետիկ հավելումների, այսինքն մշակման երկար պրոցեսներով անցած ու կասկածելի բաղադրություններով երշիկեղենից պետք է հրաժարվել։
Ծայրահեղ դեպքերում կարելի է ուսումնասիրել բաղադրությունը՝ եթե համեմունքներից ու ապխտահարումից բացի էլի երկար նյութերի ցանկ եք տեսնում, թողեք այն խանութում։
Թողեք խանութում նաև բոլոր զտված բուսական ձեթերը, չնայած անունից կարելի է կարծել, թե լավ է բուսականը, բայց սրանց մեծ մասը անցնում են ծանր վերամշակման պրոցեսներով որոնցում թարսի պես զտվում հեռացվում են բոլոր օգտակար բաղադրիչները ու թողնվում միայն տոքսիկ օմեգա 6 տիպի յուղերը։ Պատճա՞ռը` զտված ձեթերը բարձր ջերմաստիճաններում չեն այրվում, ուստի հեշտ է բազմակի տապակելը, դրան գումարած գրեթե չեն փչանում երկար պահելիս, որովհետև մեջը խելքը գլխին, այսինքն՝ փչացող կամ օքսիդացող օրգանական նյութեր, արդեն չկան։
Եվ ուրեմն՝ միս, ձու, կարագ, կենդանական ճարպեր, իսկ ձեթերից թերևս միայն էստրա կուսական ձիթապտղի յուղ, այն էլ հում, ասենք աղցանների մեջ օգտագործելու համար։ Տապակելու համար կարագի յուղ՝ ghee, կամ կոկոսի յուղ, կամ էլ ավոկադոյի ձեթ, վաղուց արդեն հայաստանյան խանութներում կան, մի փոքր թանկ են, բայց հաստատ գերադասելի։
Կաթնամթերքից կարելի ու օգտակար են չյուղազերծված կեֆիրները, սերերն ու թթվասերերը, ու հնեցված պանիրները, որոնց մեջ լակտոզ կոչված շաքարը մեծ քանակություն չի կազմում։
Եվ ընդեղեն՝ ընկույզներ, պեկան, մակադամիա, պիստակ, փորձեք սուրճի հետ, քաղցրավենիքի փոխարեն, շատ չէ՝ մի քանի հատն էլ է բավարար։
Կարելի է կարծել, թե սա շատ թանկ նստող ու անհնարին պահվող ձանձրալի սննդակարգ է։
Իմ փորձից՝ ասենք ձվով, մսով ու վերգետնյա բանջարեղենով ահագին բազմազան ուտեսներ են ստացվում, այսինքն շատ սարսափելի չի։
Ես երկար տարիներ խմորեղենի սիրահար եմ եղել՝ էկլերը, միկադոն, տղամարդու իդեալն ու մնացած շաքարեղենը իմ երջանկության անբաժանելի մասն էին կազմում։
Հիմա ավելի ուրախ եմ բարակ մարմնովս, որը կարողանում է նորմալ քնել ու ցերեկն էլ առույգ լինել։
Իսկ երբ որ մարմինը հասնում է նորմալին մոտ իրավիճակի, որը կարելի է գնահատել քաշով ու էներգիայով, այ արդեն ժամանակ առ ժամանակ կարելի է փոքրիկ խախտումներ թույլ տալ, մի կտոր կարկանդակից ու խմորեղենից արդեն չեք տանջվի ինչպես նախկինում, և կհագենաք ու կլինի երջանկությունը։
Գնի տեսակետից համեմատելի է, եթե հաշվի առնենք, որ ահռելի քանակությամբ պարենային ապրանքներ թողնում եք խանութում և դուրս եք գալիս ավելի թեթև բայց միևնույն ժամանակ ավելի էֆեկտիվ զամբյուղով։
Իսկ ինչքան է տևում, մինչև հոգնատանջ ու գիրուկ վիճակից վերականգնվում ենք նորմալ վիճակի՞։ Առաջին դրական էֆեկտները կզգացվեն մեկ-երկու շաբաթից, ավելի լուրջ տարբերություն մի քանի ամսից, բայց ասենք ծանր վիճակներից ամբողջությամբ վերականգնվելը կարող է տևել մեկ տարուց ավելի։
Երկրորդ տիպի շաքարային դիաբետից կարելի է լիարժեք բուժվել 1-3 տարում։
Բայց ես այս պահին ուրիշ այլընտրանք չգիտեմ ու ոնց որ այսքանը։
Ներսես_AM
06.01.2023, 15:46
Սա ախտանիշ է, որի մասին ուզում եմ խոսել։
Բժիշկ ջան, ոնց որ թե մարդը մի թեմայում գրել էր որ հղի ա, նենց որ նորմալ ա ։Ճ
Վիշապ ջան, ինչ հոգեհարազատ ու ներկայումս ցավոտ թեմայի շուրջ ծավալվեցիր։
Գրածդ բոլոր կետերը ինքս ինձ վրա զգացել եմ, հղիությունը նորից ինձ համար ապացուցեց վերամշակված ածխաջրերի ու դրանց կախվածության հետ կապված հիփոթեզը։ Քանի առիթ եմ գտել, ուտելիքի հետ նախկին ամիսների բարդ հարաբերությունների մասին պատմեմ-թեթևանամ :D
Շատ երկար ժամանակ ֆասթինգ էի անում ու մի պահ կետոդիետա էի պահում ֆասթինգի հետ, որի ընթացքում հիասքանչ էի զգում, մենթալ պարզություն, էներգիա և այլն։ Հետո վեգետերիան սննդակարգին անցա ու առանձնապես խնդիր չունեի ուտելիքի հետ հարաբերություններում, չհաշված էն, որ երբ ինքս չէի պատրաստում ու դրսում պիտի սնվեի, հոգեբանորեն սոված էի մնում։ Ամեն ինչ սկսվեց իրար խառնվել, երբ հղիության սկզբում ֆիզիկապես չէի կարողանում միրգ կամ բանջարեղեն ուտել, համ էլ շատ սոված էի ։ՃՃ էն տիպի, որ երազիս մեջ տավարի միս էի ուտում, մեկ-մեկ էլ խոզի։ Սկզբում քաղցս հագեցնելու համար սկսեցի խանութներում պատրաստի ամենահասանելի ուտելիքը ուտել՝ խաչապուրի, կարտոֆիլով կարկանդակներ և նմանատիպ "քխ" ուտելիքներ։ Հետո անցա քաղցրներին ու ցիկլի մեջ ընկա։ Սկսեցի միս ուտել, որը քիչ թե շատ քաղցս հագեցրեց, բայց ցավոք քաղցրի ու նմանատիպ ուտելիքների հանդեպ կախվածությունը մնաց։ Հիմա օրերս նման են ուտելիքի շուրջ պտտվող կրկեսի ։Ճ Ասեմ, որ նորմայից ավել քաշ եմ հավաքել, բավականին ծանր եմ տանում էդ փաստը, բայց դեռ չեմ կարողանում ազատվել քաղցրի ու հացաբուլկեղենի «ճիրաններից»։ Գլուխս մշուշի մեջ ա, ճնշումս անընդհատ տատանվում ա, իհարկե դժվար թե ամեն ինչ կապված լինի քաղցր ու հացաբուլկեղեն ուտելու հետ, բայց ամեն դեպքում վստահ եմ առաջնային պատճառներից ա։
Բժիշկ ջան, ոնց որ թե մարդը մի թեմայում գրել էր որ հղի ա, նենց որ նորմալ ա ։Ճ
Ոչ։ Հղիության մասին ակնարկել եմ, և հաճախակի հիվանդագին քաղցն ու շատակերությունը նորմալ չեն կարող համարվել։
Դա վկայում է օրգանիզմի կողմից անբավարար քանակությամբ սննդանյութի յուրացման մասին, որի պատճառներն են.
– կերաբաժնում առողջ սնունդի պակասը, մասնավորապես ճարպերի ցածր քանակությունը
– կերաբաժնում այնպիսի սնունդը, որը թուլացնում է օգտակար սնունդի յուրացվելը օրգանիզմի կողմից, այդպիսիք են բոլոր զտված ածխաջրերը, ասենք սպիտակ ալյուրից հացաբուլկեղենն ու հրուշակեղենը, մասնավորապես նույն պատճառով հղիների ու նաև մայրերի մոտ անեմիան Հայաստանում արդեն նորմա է դարձել, և մեր «խելացի» բժիշկները նշանակում են երկաթի հավելումներ, որոնք ժամանակավոր էֆեկտ են տալիս ու ավելի են վատացնում մարսողությունը
– մարսողության խանգարումները, ասենք աղիներում միկրոֆլորայի պակասը, ստամոքսի ցածր թթվայնությունը, լեղու ցածր արտադրությունը կամ լեղուղիների խցանումները, սրանք մեծամասամբ ցածրորակ սնունդի հետևանք են և ոչ թե հիմնական պատճառ, այսինքն սննդակարգը կարգավորելը օգնում է մարսողական համակարգին կարգավորվել, և հակառակը` անորակ սնունդը առաջացնում է մարսողական համակարգի խանգարումներ
Ցածրորակ սնունդն ու ճարպակալումը կարող են բացասաբար ազդել թե հղիության ընթացքի, թե երեխայի ու թե մոր ներկա ու ապագա առողջության վրա, հետևաբար կոռեկցիան անհրաժեշտություն է։
Տարածված ապուշություններից է, թե հղին պիտի «երկու հոգու փոխարեն ուտի»։ Հղիների օրեկան կերաբաժինը ընդամենը 300 կալորիայով պետք է ավել լինի ստանդարտից, սա մի բաժակ կաթ է, կամ կես սենդվիչ ու ոչ թե կրկնակի բաժին։
Անհրաժեշտ է աղբ սնունդը փոխարինել առողջ սնունդով, ասենք քաղցի պոռթկումների ժամանակ ավելի լավ է խաշած ձու, կամ միս ուտել հացի, կարկանդակի, կամ խմորեղենի փոխարեն։ Մի հատ էլ լրացուցիչ նշեմ` հացի փոխարեն, այսինքն միսն ու ձուն պետք է ուտել առանց հացի, հացը բավականին թուլացնում է առաջինների օգտակար նյութերի յուրացումը։
Կամ կարելի է թարմ սալաթներ ու կանաչեղեն ծամել։ Բայց միևնույն է, չափից ավելի հաճախակի սնունդի ընդունումները բացասական էֆեկտ են տալու թե կարճաժամկետ ու թե երկարաժամկետ, հետևաբար ավելի լավ է օրեկան երեք անգամյա ադեկվատ կերաբաժին` 6 ու ավելի անգամներ մարսողական համակարգը գործի դնելու փոխարեն։
Հաճախ քաղցի պոռթկումը տևում է մի քանի րոպե, ու եթե այդ ընթացքում սնունդ չի ընդունվում, ցանկության ալիքը թուլանում է ու անցնում։ Քաղցի անզուսպ պոռթկումների ժամանակ ծամելու փոխարեն կարելի է խմել կանաչ թեյ։ Սա համ թեթևացնելու է քաղցի զգացումը, համ օգնելու է մետաբոլիզմին ու առհասարակ կանաչ թեյը բազմաթիվ դրական հատկություններ ունի։ Կանաչ թեյը պետք է թրմել 80-90 աստիճան ջրի մեջ, այսինքն ջուրը եռացնելուց հետ թողեք մի փոքր սառի, մինչև թեյի հետ խառնելը։ Եվ պետք է թրմել մաքսիմում 2 րոպե, ավել թրմելիս թեյը դառնահամ է դառնում։
Նաև անհրաժեշտություն է մարզավիճակն ու շատ շարժվելը, ամենաքիչը գոնե արյան շրջանառության ու տոքսինների հեռացման համար։
Հղիությունը և առհասարակ կյանքը տառապանք չսարքելու համար ուղղակի անհրաժեշտ է մի փոքր գիտելիք, կամք ու հետևողականություն։
Ի դեպ, երբ էս մասին ասում էի ծանոթներիցս մեկին, ով հացաբուլկեղենի փռում ա աշխատում, պատմեց, որ սովորական ինգրեդիենտներից բացի խմորի մեջ այլ հավելումներ ու վիտամիններ են լցնում տեսքի ու խմորի շուտ հասունանալու համար։ Հնարավոր ա, որ կողմնակի էֆֆեկտները էդ տեսակ ուտելիքների ոչ թե միայն ալյուրից կամ հենց շաքարից են, այլ նաև էդ ինգրեդիենտներից, չնայած իհարկե շաքար պարունակող սնունդների մեջ շաքարի քանակը պետք եղածից շատ ա, ու իմ սուբյեկտիվ դիտարկմամբ շարունակում ա աճել։

Ողջ աշխարհի սննդի ինդուստրիայում ալյուրն, ու ասիական երկրներում նաև բրինձը հավելում են երկաթով, կալցիումով, թիամինով ու նիացինով (B1, B3): Սա օրենքով է կարգավորվում։ Պատճա՞ռը։ Այդ նույն ալյուրն ու բրինձը թուլացնում են այդ նյութերի յուրացումը, այսինքն ադպիսով կարելի է ասել կոծկվում է աղբ սնունդի բացասական ներգործությունը, որպեսզի մարդիկ շարունակեն օգտագործել ու բիզնեսը վնաս չկրի։
Ներսես_AM
06.01.2023, 22:25
Վիշապ Մերսի թեմայի համար։ Մրգերի մասին բան չես գրել ոնց որ, կամ բաց թողեցի։ Ըստ գրածիդ դրանք էլ են ինսուլինը միլիոն խփողների շարքին դասվում
Վիշապ ջան, ինչ հոգեհարազատ ու ներկայումս ցավոտ թեմայի շուրջ ծավալվեցիր։
Գրածդ բոլոր կետերը ինքս ինձ վրա զգացել եմ, հղիությունը նորից ինձ համար ապացուցեց վերամշակված ածխաջրերի ու դրանց կախվածության հետ կապված հիփոթեզը։ Քանի առիթ եմ գտել, ուտելիքի հետ նախկին ամիսների բարդ հարաբերությունների մասին պատմեմ-թեթևանամ :D
Շատ երկար ժամանակ ֆասթինգ էի անում ու մի պահ կետոդիետա էի պահում ֆասթինգի հետ, որի ընթացքում հիասքանչ էի զգում, մենթալ պարզություն, էներգիա և այլն։ Հետո վեգետերիան սննդակարգին անցա ու առանձնապես խնդիր չունեի ուտելիքի հետ հարաբերություններում, չհաշված էն, որ երբ ինքս չէի պատրաստում ու դրսում պիտի սնվեի, հոգեբանորեն սոված էի մնում։ Ամեն ինչ սկսվեց իրար խառնվել, երբ հղիության սկզբում ֆիզիկապես չէի կարողանում միրգ կամ բանջարեղեն ուտել, համ էլ շատ սոված էի ։ՃՃ էն տիպի, որ երազիս մեջ տավարի միս էի ուտում, մեկ-մեկ էլ խոզի։ Սկզբում քաղցս հագեցնելու համար սկսեցի խանութներում պատրաստի ամենահասանելի ուտելիքը ուտել՝ խաչապուրի, կարտոֆիլով կարկանդակներ և նմանատիպ "քխ" ուտելիքներ։ Հետո անցա քաղցրներին ու ցիկլի մեջ ընկա։ Սկսեցի միս ուտել, որը քիչ թե շատ քաղցս հագեցրեց, բայց ցավոք քաղցրի ու նմանատիպ ուտելիքների հանդեպ կախվածությունը մնաց։ Հիմա օրերս նման են ուտելիքի շուրջ պտտվող կրկեսի ։Ճ Ասեմ, որ նորմայից ավել քաշ եմ հավաքել, բավականին ծանր եմ տանում էդ փաստը, բայց դեռ չեմ կարողանում ազատվել քաղցրի ու հացաբուլկեղենի «ճիրաններից»։ Գլուխս մշուշի մեջ ա, ճնշումս անընդհատ տատանվում ա, իհարկե դժվար թե ամեն ինչ կապված լինի քաղցր ու հացաբուլկեղեն ուտելու հետ, բայց ամեն դեպքում վստահ եմ առաջնային պատճառներից ա։
Ինձ թվում է բուսակերության պրոպագանդաները հիմնված են ավելի շատ բարի ցանկությունների վրա, քան թե իրականության, այսինքն ահագին մոտ են կրոնական պնդումներին։ Եվ աշխարհում բուսակերների ահռելի քանակություն բուսակեր են հենց կրոնական պատճառներով ու ոչ թե առողջություն պահպանելու։
Ինձ ծանոթ բուսակեր գործընկերներ տառապում են շաքարախտից ու ճարպակալումից, այսինքն ձևական առումով բուսակերությունը ահագին վերացական է առողջության տեսակետից։
Իհարկե առողջ բուսակերություն կա՝ վերամշակված սննունդը բացառելով, ընդեղենի ու ձավարեղենի միջոցով անհրաժեշտ սննդանյութերի պակասը լրացնելով, բայց նման է, որ դա ավելի բարդ է, թե արդյունավետության ու թե գործնական տեսակետներից, եթե համեմատենք կենդանական/խառը սննդակարգի հետ։
Եթե կենդանականի դեպքում մարդս զուտ միայն միս ուտելով (carnivore) կարող է երկար ապրել, նույնը չի գործում բուսականի դեպքում, չկա այնպիսի բույս, միայն որով կարելի է երկար ապրել։ Ասենք միայն ցորենով ձեզ սպառնում է արագ ճարպակալում ու տանջալից մահ։
Ստիվ Ջոբսը աշխարհի ամենախելոք մարդկանցից մեկը լինելով հանդերձ, թյուրիմացաբար կարծել է, թե միայն խնձոր ու գազար սպառելով կարող է կյանքը երկարացնել, այնինչ ավարտեց ենթաստամքսային գեղձի քաղցքեղով։ Քաղքենի բժշկական քննարկումները բնականաբար չեն ընդունում կապը ու քաղցքեղը կապում են գենետիկ ու հազար ու մի այլ տխմար պատճառների հետ, բայց ոչ սննդակարգի։ Կարելի է կարծել թե մարդուս գեները սննդակարգի հետ կապ չունեն, բայց քաղցքեղն ինքը մետաբոլիկ մուտացիայի պրոբլեմ է։
Իհարկե յուրաքանչյուր ոք ազատ է ընտրելու իր սննդակարգը, ուղղակի ես անձամբ հարցականի տակ եմ դնում շատ ընտրությունների նպատակահարմարությունը, ներառյալ բարու դրսևորումների էֆեկտիվությունը։
Փաստացի մեր գոյությունը մոլորակի վրա տեղի է ունենում ինչ-ինչ կենդանի օրգանիզմների սպառման հաշվին, մենք չենք կարող արհեստական արժեքներ մոգոնելով մեզ ստերիլ պահել այն մոլորակից, որը ծնել է մեզ։ Բայց փիլիսոփայության դաշտերն եմ ոնց որ ընկնում։
Կարճ ասած՝ դու փորձ ունես, որ դրական արդյուքներ ապահովող սննդակարգից անցել ես թվացյալ ավելի լավ սննդակարգի և հիմա ունես այն ինչ ունես։ Կարելի է դասեր քաղել այդ փորձից ևս, գնահատել ու կոռեկցիա անել, հաճախ սկբունքայնությունն ու ճկունության բացակայությունը ու ավելի շատ խնդիրներ են առաջացնում, քան լուծումներ տալիս։
Հ․Գ․ Նախորդ գրառմանս մեջ մոռացել եմ որոշ կարևոր բաներ։
՝Ծովամթերք ու յոդ։ Յոդի ադեկվատ ընդունումն անհրաժեշտություն է վահանաձև գեղձի հորմոնների արտադրության համար, որոնք չափազանց կարևոր են մարսողության, ու սրտամկանային համակարգի սնուցման համար։
Հայերս յոդի պակասը հիմնականում լրացնում ենք հարստացված աղի միջոցով, սակայն յոդի հրաշալի աղբյուր են ջրիմուռներն ու դրանցով ստացված սննդային հավելումները (Լամինարիա, Kelp, ծովային ջրիմուռ), որոնք կարելի է Հայաստանում գտնել։
Կարևոր են նաև ցինկը ու մագնեզիումն ու պոտասիումը, որոնք առկլա են լայնաթուփ բանջարեղենի ու մսեղենի մեջ։
Թերևս պահածոներից ձողաձկան լյարդն (cod liver, печень трески) է, որ կարելի է առանց խղճի խայթ զգալու ավելացնել սննդակարգի մեջ, սա հրաշալի համեղ սնունդ է, խանութներում տարածված ու մատչելի։ Միայն թե առանց հացի։ Պետք է ուշադրություն դարձնել, որ լինի կամ էստրա կուսական ձիթապտղի յուղով, կամ սեփական ջրով, առանց որևէ այլ սինթետիկ հավելումների։ Պետք է խուսափել բոլոր տոմատով ու բուսական ձեթերով պահածոներից։
Ճիշտ սննդակարգով հանգիստ կարելի է մետաբոլիզմը կարգավորել, որով էլ իրենց տեղն են ընկնում թե մարմնի քաշը, թե արյան ճնշումն ու շաքարը։
Վիշապ Մերսի թեմայի համար։ Մրգերի մասին բան չես գրել ոնց որ, կամ բաց թողեցի։ Ըստ գրածիդ դրանք էլ են ինսուլինը միլիոն խփողների շարքին դասվում
Մրգերի մասին։
Ուրեմն վաստակավոր բժշկական նյութերում կգտնեք, թե այո, մրգերը թռցնում են ձեր ինսուլինն, ու արյան շաքարը բայց չէ՞ որ դրանք հարուստ են վիտամիններով, հանքանյութերով, թաղանթանյութով, հակաօքսիդանտներով, բլա բլա բլա։
Եվ սույն փաստարկով, սպիտակ խալաթավորները շաքարային դիաբետով տառապողներին հորդորում են, թե մրգերից մի խուսափեք, հանգիստ կերեք։
Ասեմ, որ որևէ նորմալ հետազատություններ հազիվ թե գտնեք, որտեղ հենց մրգերի առանձին ազդեցությունն է հետազոտվում, մեծ մասում ուղղակի կկարդաք «մրգերն ու բանջարեղենը», այսինքն իրար հետ:
Եվ մյուս կողմից, մրգերն ահագին տարբեր են, ասենք տեխնիկապես ավոկադոն էլ է միրգ, խնձորն էլ, բայց բաղադրությամբ սրանք սարեր-ձորեր են։ Ավելին՝ տեխնիկապես բիբարն էլ է միրգ, լոլիկն էլ…
Բանջարեղենն էլ ահագին տարբեր են, ասենք տեխնիկապես կարտոֆիլն էլ է բանջարեղենի մեջ մտնում, կաղամբն էլ, բայց սրանք էլ սարեր ձորեր են։
Հետևաբար այն բոլոր հոդվածներում ու «հետազոտություններում», որտեղ դուք «fruits and vegetables» եք կարդում, այսինքն միասին, ապա ես ձեր փոխարեն միանգամից կփակեի տվյալ նյութը առանց ժամանակս վատնելու մնացած հիմարությունների վրա։
Այն մրգերը, որոնք քաղցր են, հագեցած են ֆրուկտոզով, ֆրուկտոզը սեղանի շաքարի բաղադրության կեսն է, իսկ մյուս կեսը՝ գլյուկոզն է։
Գլյուկոզը մեր օրգանիզմի գրեթե բոլոր բջիջներով յուրացվում է, սակայն ֆրուկտոզը կարող է մետաբոլացվել միայն լյարդի կողմից, այսինքն լյարդը ֆրուկտոզը սիթեզում է գլյուկոզի, ահա այդպիսի ֆենոմեն։
Սա ծանր գործընթաց է ու չափից ավելի ֆրուկտոզը ծանրաբեռնում է լյարդը, ու վերջինս գլյուկոզ սինթեզելու տեղը ֆրուկտոզը վերածում է ճարպի հենց լյարդում, այսինքն երկարատև չարաշահումից լյարդը կարող է ճարպակալել ու սպիանալ ու վերածվել ցիռոզի։
Հա, ասում են, թե մրգեղենի մեջ թաղանթանյութը դանդաղեցնում է այս գործընթացը, բայց չի թեթևացնում։
Դանդաղ գործընթացից բխում է, որ ֆրուկտոզը ինսուլինի շատ բարձր թռիչքներ չի առաջացնում, դե՝ միջին, եվ սա առիթ է տալիս էլի որոշ «պրոֆեսորների» համարել, թե մրգերը օքեյ են դիաբետիկների համար, էլի առանց հաշվի առնելու լյարդի «իրավունքները»:
Մրգեղենից ամենաօգտակարը վայթե ավոկադոն է, որը իրենից օգտակար ճարպ է ներկայացնում ու ոչ թե ֆրուկտոզ, իսկ մեզ «հոգեհարազատ» մրգեղենից թերևս միայն հատապտուղներն են՝ մորի, մոշ, ելակ, որ կարելի է քիչ քանակություններով ժամանակ առ ժամանակ օգտագործել:
Վերջիններում, ֆիզիկական հատկանիշներով պայմանավորված՝ թաղանթանյութի մասսան համեմատական է ածխաջրերի մասսայի հետ, ինչը նրանց համեմատականորեն ավելի նախընտրելի ու օգտակար է դարձնում:
Առողջ օրգանիզմի դեպքում օրեկան մեկ երկու խնձորը, կամ տանձը, կամ ծիրանն ու դամբուլը թերևս վնաս չեն տա, բայց եթե մարդուս մոտ արդեն մետաբոլիկ խանգարումներ կան, ապա հորդորել, թե մրգից վնաս չկա (նկատի ունենալով քաղցր մրգերը), արդեն իմ կարծիքով անմեղսունակություն է:
Ինչպե՞ս որոշել, օրգանիզմում մետաբոլիկ խանգարումներ կան, թե ոչ՝ նայեք ներքև: Եթե փոր եք տեսնում, դուք ունեք այն:
Այն բոլոր վիտամիններն ու հանքանյութերը, որ կան քաղցր մրգերում, դուք հանգիստ կարող եք լրացնել բանջարեղենով, կամ ցածր ածխաջրերի պարունակությամբ «մրգերով»՝ բիբար, պոմիդոր, և այլն։
Որո՞նք են ամենավնասակարը, որ մետաբոլիկ խնդիրների ժամանակ անհրաժեշ է խուսափել՝ չրերը։
Չորացված մրգերը կարելի է ասել խտացված ֆրուկտոզ են զուտ ծավալի տեսակետից, որոնցով կարելի է լյարդը լուրջ ծանրաբեռնել մինչև հիվանդանցներն ընկնելը, չնայած վստահ եմ, որ դուք կարծում եք, թե չրերը աշխարհի ամենաօգտակարգ ուտելիքներից են։ Այդպես է ընդունված։
Եթե ուզում եք ավելի լուրջ վնաս հասցնել ձեր լյարդին, ենթաստամոքսային գեղձին, ստամոքսին, ճաշակել ստամոքսացավ ու այրոց, ապա շատ մրգահյութեր խմեք։
Մրգահյութը դա ֆրուկտոզն է առանց թաղանթանյութի ու մնացած ֆինտուֆլուշկայի։ Հայերիս խելքը գնում է կոմպոտի համար, մանավանդ լրացուցիչ շաքարով։
Հացամթերքներ, քաղցր մրգեր ու հյութեր ու խմորեղեն, այ Հայաստանում, որ ձեր շուրջ բոլորը նայում եք ու ամենուրեք կախ ընկած փորեր եք տեսնում, դուք արդեն պատճառը գիտեք։
StrangeLittleGirl
07.01.2023, 00:13
Մրգերը համեմատաբար ցածր գլիկեմիկ ինդեքս ունեն։ Ասել կուզի՝ արյան մեջ շաքարի արագ բարձրացում չեն առաջացնում, ի տարբերություն օրինակ թեյին ավելացված մի գդալ շաքարավազի,
դա պայմանավորված ա նրանով, որ մրգերը թաղանթանյութ են պարունակում։ Թաղանթանյութը շաքարի ներծծումը դանդաղեցնելու հատկություն ունի։ Իսկ մրգահյութերի դեպքում, ի դեպ, էդ թաղանթանյութը զտվում ա, դրա համար մրգահյութերի ընդունումը չի խրախուսվում դիաբետ ունեցողներին։
Բայց դե ստեղ ոնց որ լուրջ էքսպերտներ կան, ավելի լավ ա ես սուս մնամ։
Ուլուանա
07.01.2023, 01:34
Տարածված ապուշություններից է, թե հղին պիտի «երկու հոգու փոխարեն ուտի»։ Հղիների օրեկան կերաբաժինը ընդամենը 300 կալորիայով պետք է ավել լինի ստանդարտից, սա մի բաժակ կաթ է, կամ կես սենդվիչ ու ոչ թե կրկնակի բաժին։
Ես երևի շատ տարօրինակ հղի եմ եղել. բոլոր հղիություններիս ժամանակ կերել եմ ճիշտ նույնքան, ինչքան ոչ հղի ժամանակ, անընդհատ ուտելու պահանջ չեմ ունեցել երբեք, նաև որևէ կոնկրետ ուտելիքի նկատմամբ հատուկ ուժեղ ցանկություն չեմ ունեցել: Ըստ ընդունված համոզմունքների` երևի պիտի նիհար, թերհաս ու հիվանդոտ երեխաներ ունենայի, բայց երկու երեխաներս էլ ծնվել են լիարժեք առողջ, լրիվ նորմալ քաշով ու բոյով: Քաշս էլ ծննդաբերելուց հետո նույնն ա եղել, ինչ մինչև ծննդաբերելը:
Քաղցի անզուսպ պոռթկումների ժամանակ ծամելու փոխարեն կարելի է խմել կանաչ թեյ։ Սա համ թեթևացնելու է քաղցի զգացումը, համ օգնելու է մետաբոլիզմին ու առհասարակ կանաչ թեյը բազմաթիվ դրական հատկություններ ունի։ Կանաչ թեյը պետք է թրմել 80-90 աստիճան ջրի մեջ, այսինքն ջուրը եռացնելուց հետ թողեք մի փոքր սառի, մինչև թեյի հետ խառնելը։ Եվ պետք է թրմել մաքսիմում 2 րոպե, ավել թրմելիս թեյը դառնահամ է դառնում։
Կանաչ թեյը, բազմաթիվ օգտակար հատկություններով հանդերձ, նաև կոֆեին ա պարունակում, հետևաբար չարաշահել չարժե: Չնայած սուրճ խմողները սենց թե նենց հղիության ընթացքում էլ են հիմնականում շարունակում սուրճ խմել, բայց հղիության ժամանակ ընդհանուր առմամբ խորհուրդ ա տրվում կոֆեինից հնարավորինս խուսափել: Ուղղակի եթե մարդը սովորականի պես սուրճ ա խմում հղի ժամանակ, դրան մի հատ էլ կանաչ թեյ ավելացնելը կարող ա արդեն շատ լինի, էլի:
Ես երևի շատ տարօրինակ հղի եմ եղել. բոլոր հղիություններիս ժամանակ կերել եմ ճիշտ նույնքան, ինչքան ոչ հղի ժամանակ, անընդհատ ուտելու պահանջ չեմ ունեցել երբեք, նաև որևէ կոնկրետ ուտելիքի նկատմամբ հատուկ ուժեղ ցանկություն չեմ ունեցել: Ըստ ընդունված համոզմունքների` երևի պիտի նիհար, թերհաս ու հիվանդոտ երեխաներ ունենայի, բայց երկու երեխաներս էլ ծնվել են լիարժեք առողջ, լրիվ նորմալ քաշով ու բոյով: Քաշս էլ ծննդաբերելուց հետո նույնն ա եղել, ինչ մինչև ծննդաբերելը:
Կանաչ թեյը, բազմաթիվ օգտակար հատկություններով հանդերձ, նաև կոֆեին ա պարունակում, հետևաբար չարաշահել չարժե: Չնայած սուրճ խմողները սենց թե նենց հղիության ընթացքում էլ են հիմնականում շարունակում սուրճ խմել, բայց հղիության ժամանակ ընդհանուր առմամբ խորհուրդ ա տրվում կոֆեինից հնարավորինս խուսափել: Ուղղակի եթե մարդը սովորականի պես սուրճ ա խմում հղի ժամանակ, դրան մի հատ էլ կանաչ թեյ ավելացնելը կարող ա արդեն շատ լինի, էլի:
Ընդունված նորմ է, որ հղիների մոտ մի փոքր ախորժակի բարձրացում կարող է նկատվել, բայց դե ոչ հիվանդագին: Ախորժակի պահպանումն ու լավ զգալը պարզ է, որ հրաշալի է:
Իսկ կանաչ թեյի մի բաժակը 20-30 միլիգրամ կոֆեին է, շատ ժամանակ մեծ խնդիր չի: Բժիշկներն ասում են օրեկան մինչև 200մգ կոֆեինը օքեյ է հղիներին: Ես հղի չեմ եղել, չգիտեմ…
Բայց թվում է, թե հանգիստ կարելի է մի երեք բաժակ կանաչ թեյ խմել քաղցը մեղմելու ու մետաբոլիզմի համար: Մաքսիմում մի բաժակ էլ դառը սուրճ, եթե օրգանիզմը թույլ է տալիս:
Բայց մարդ կա, մի փոքր կոֆեինի դոզայից դյուրագրգիռ է դառնում, էդ դեպքում մնում են անշառ կոճապղպեղի ու անանուխի թեյերը:
Ուլուանա
07.01.2023, 02:14
Ինձ թվում է բուսակերության պրոպագանդաները հիմնված են ավելի շատ բարի ցանկությունների վրա, քան թե իրականության, այսինքն ահագին մոտ են կրոնական պնդումներին։ Եվ աշխարհում բուսակերների ահռելի քանակություն բուսակեր են հենց կրոնական պատճառներով ու ոչ թե առողջություն պահպանելու։
Ինձ ծանոթ բուսակեր գործընկերներ տառապում են շաքարախտից ու ճարպակալումից, այսինքն ձևական առումով բուսակերությունը ահագին վերացական է առողջության տեսակետից։
Իհարկե առողջ բուսակերություն կա՝ վերամշակված սննունդը բացառելով, ընդեղենի ու ձավարեղենի միջոցով անհրաժեշտ սննդանյութերի պակասը լրացնելով, բայց նման է, որ դա ավելի բարդ է, թե արդյունավետության ու թե գործնական տեսակետներից, եթե համեմատենք կենդանական/խառը սննդակարգի հետ։
Եթե կենդանականի դեպքում մարդս զուտ միայն միս ուտելով (carnivore) կարող է երկար ապրել, նույնը չի գործում բուսականի դեպքում, չկա այնպիսի բույս, միայն որով կարելի է երկար ապրել։ Ասենք միայն ցորենով ձեզ սպառնում է արագ ճարպակալում ու տանջալից մահ։
Ստիվ Ջոբսը աշխարհի ամենախելոք մարդկանցից մեկը լինելով հանդերձ, թյուրիմացաբար կարծել է, թե միայն խնձոր ու գազար սպառելով կարող է կյանքը երկարացնել, այնինչ ավարտեց ենթաստամքսային գեղձի քաղցքեղով։ Քաղքենի բժշկական քննարկումները բնականաբար չեն ընդունում կապը ու քաղցքեղը կապում են գենետիկ ու հազար ու մի այլ տխմար պատճառների հետ, բայց ոչ սննդակարգի։ Կարելի է կարծել թե մարդուս գեները սննդակարգի հետ կապ չունեն, բայց քաղցքեղն ինքը մետաբոլիկ մուտացիայի պրոբլեմ է։
Ինձ ճշգրիտ տվյալներ հայտնի չեն բուսակերների դրդապատճառների տոկոսային հարաբերության վերաբերյալ, բայց ես ինքս բուսակեր դարձել եմ երկու պատճառներով հավասարապես` և՛ բարոյական (կենդանիներին սպանելուն դեմ լինելով), և՛ առողջական: 25 տարի ա` բուսակեր եմ ու էսքան ժամանակ դեռ ոչ մի վայրկյան չեմ փոշմանել դրա համար: Քանի որ շատ վաղ տարիքից եմ բուսակեր դարձել (16 տարեկանում), առողջական խնդիրներ չեմ ունեցել` բացառությամբ ստամոքսի հաճախակի խանգարումներից, ընդհանուր վատ մարսողությունից, որոնց մասին, կարելի ա ասել, մոռացել եմ բուսակերության անցնելուց հետո: Հայրս մի շարք առողջական խնդիրներ ա ունեցել, որոնք ավանդական բժշկությամբ համարվում էին անբուժելի, բուսակերության անցնելով ու նաև ապրելակերպի որոշակի փոփոխությունների արդյունքում բոլոր խնդիրներից ձերբազատվել ա:
Համաձայն եմ, որ բուսակեր լինելը դեռևս առողջության գրավական չի. կարելի ա բուսակեր լինել ու միաժամանակ լիքը աղբ ուտել, միաժամանակ չհետևել անհրաժեշտ սննդանյութեր ստանալուն, ու, ցավոք, շատ բուսակերներ հենց էդպես էլ ապրում են, ու շատ մսակերներ էլ դրանից ոգևորվում են ու եզրակացնում են, թե բուսակերությամբ հնարավոր չի առողջ ապրել: Շատ լավ էլ հնարավոր ա, եթե իսկապես կարևորում ես առողջությունդ ու միաժամանակ փորձում ես տեղեկացված լինել էդ ոլորտում:
Համաձայն եմ նաև, որ քաղցկեղը, ինչպես նաև բազմաթիվ այլ հիվանդություններ, զուտ գենետիկայով չեն պայմանավորված. մարդու և՛ սննդակարգը, և՛ կենցաղը, սովորությունները, նույնիսկ մտքերն ու հոգեվիճակը մեծ դեր ունեն էդ հարցում: Բայց հայտնի ա նաև, որ հենց միսն էլ ա նպաստող գործոն, ու ոչ միայն քաղցկեղի դեպքում. լիքը առողջական խնդիրներ կան, որոնց դեպքում խորհուրդ ա տրվում միսը կամ բացառել, կամ գոնե կրճատել: Բայց դե իրենց կյանքն առանց մսի չպատկերացնողները հաճախ պատրաստ են աչք փակել բոլոր էն հետազոտությունների վրա, որոնց համաձայն` միս ուտելը չի խրախուսվում:
Իհարկե յուրաքանչյուր ոք ազատ է ընտրելու իր սննդակարգը, ուղղակի ես անձամբ հարցականի տակ եմ դնում շատ ընտրությունների նպատակահարմարությունը, ներառյալ բարու դրսևորումների էֆեկտիվությունը։
Փաստացի մեր գոյությունը մոլորակի վրա տեղի է ունենում ինչ-ինչ կենդանի օրգանիզմների սպառման հաշվին, մենք չենք կարող արհեստական արժեքներ մոգոնելով մեզ ստերիլ պահել այն մոլորակից, որը ծնել է մեզ։ Բայց փիլիսոփայության դաշտերն եմ ոնց որ ընկնում։
Կներես, բայց սպանելուց խուսափելը կամ դրան նպաստել չցանկանալը արհեստական արժեք չի, տարրական մարդկային մոտեցում ա: Հատկապես որ ապացուցված ա, որ առանց դրա էլ կարելի ա հանգիստ, առողջ, ներդաշնակ ու երկար ապրել էս մոլորակի վրա: Ի դեպ, բավական հետաքրքիր ու լուրջ ուսումնասիրություններ կան, որոնք հաստատում են, որ որ աշխարհում ամենաշատ երկարակյացներ ունեցող բնակավայրերում մարդիկ բուսական կամ հիմնականում բուսական սննդով են ապրում: Իհարկե, սննդակարգը միակ գործոնը չի երկարակեցության հարցում, բայց էդ օրինաչափությունը հստակ նկատվել ա:
Ու, ևս մեկ անգամ հիշենք էն մասին, որ ֆիզիկական ակտիվությունը, կանոնավոր մարզանքը միշտ էլ դրական ազդեցություն ա ունենում թե՛ ֆիզիկական առողջության, թե՛ հոգեվիճակի վրա` անկախ նրանից, թե ոնց ես սնվում: Այլ կերպ ասած` եթե անառողջ եք սնվում, գոնե մարզվեք` վնասակար սննդի բացասական ազդեցությունն ինչ-որ չափով չեզոքացնելու համար: :)))
Հ.Գ. Ինչքան ասեցի` խուսափեմ էս թեմայից, վերջը չհաջողվեց :D: Սենց թեմաները համ հետաքրքիր են, համ օգտակար, բայց ժամանակդ լրիվ խժռում են...
...
Հ.Գ. Ինչքան ասեցի` խուսափեմ էս թեմայից, վերջը չհաջողվեց :D: Սենց թեմաները համ հետաքրքիր են, համ օգտակար, բայց ժամանակդ լրիվ խժռում են...
Բա ես ինչ ասեմ, հենց էսօր պրոյեկտ պիտի ավարտեմ ուղարկեմ կլիենտին :Ճ Լավ, քանի «քշվում է», գրեմ:
Ուրեմն «կենդանիներին սպանելուն դեմ»-ի վերաբերյալ. Եթե ողջ աշխարհը անցնի բուսակերության, ապա կովերն ու հավերը պիտի վայրի դառնան ու մեծ մասը բնաջնջվի, որովհետև ադապտացված չեն առանց գոմերի ու ֆերմաների ապրելուն, այսինքն տրամաբանությունը կաղում է:
Ասենք նույն տրամաբանությամբ մարդս կարող է ասենք եղնիկներին պաշտպանել առյուծներից: Շատ չեմ խորանա, բայց կոնկրետ ինձ համար չի աշխատում այդ «բարի ցանկությունը»:
Ավելին ասեմ, ես դեմ եմ անմահությանը, եթե ինչ-ինչ հրաշքով գիտնականները անմահության էլիքսիրը հայտնաբերեն, դա կլինի մարդկության մեծագույն ապուշություններից մեկը, տիեզերքի բոլոր օրենքներին հակասող:
Կովերի կյանքի նպատակը մարդու սնունդ դառնալն է, այլ նպատակ կովերը չունեն, գնացեք ցանկացած կովի հարցրեք :Ճ Էս թեմայով կարելի է անվերջ փիլիսոփայել ու տեղ չհասնել:
Հիմնական ասելիքս այն է, որ մսամթերքից անհրաժեշտ նյութերը յուրացնելն ավելի հեշտ է քան բուսամթերքից, և մարդս իր մարսողական համակարգով օպորտունիստ ամենակեր է խոզերի, ջրարջերի ու առնետների նման,
դրա համար բոլոր բժշկական հետազոտությունները կատարում են առնետների ու մկների վրա ու օրգաններն էլ պատվաստում են խոզերից: Հաշտվեք այս մտքի հետ, կամ էլ մի հաշտվեք, դրանից բան չի փոխվում:
Հա, կա առողջ բուսակերությունն իր թերություններով հանդերձ՝ խելացի պահելով կարելի է ձեռք բերել բաղձալի առողջությունն ու ձերբազատվել ասենք քաղցքեղից, բայց բարդ է:
Իմ ծանոթներից մի տատիկ մի 30 տարի առաջ անցել է հումակերության, որով ձերբազատվել է կանացի օրգանների քաղցքեցից ու հիմա 80-ն անց է, սակայն դեմենցիայի նշաններ ունի:
Ասում են, բուսակերությունը դեմենցիայի ռիսկեր ունի, եթե անհրաժեշտ խոլեստերինի ու վիտամին Բ12-ի պահանջները չեն բավարարվում, դրան գումարած բարձր տարիքում ավելի հաճախ են ոսկորների ու մկանների թուլությունները,
նման սակավաթիվ հետազոտություններ կարելի է գտնել, մեջը փող չկա ու հետաքրքրություն չկա, և շատ պայծառ չի, ինչքան կարելի է կարծել:
Մսի քաղցքեղին նպաստելու հետազոտությունների մասին էլ կարելի է լիքը հակասական ինֆո գտնել ու տոննաներով թերություններ, վերջին հետազոտությունները ասենք կարմիր մսի ու քաղցքեղի միջև կապի ոչ մի լուրջ ապացույց ցույց չեն տալիս:
Թույլիկ հիմնավորումներ կան, թե կարմիր միսը շատ բարձր ջորևմաստիճաններում էփելիս քաղցքեղածին հետերոսայքլիկ ամիններ է առաջացնում, ու ինչ-ինչ ողորմելի թվեր հավանականության մասին, ավելի քիչ, քան ամենօրյա բենզինի այրման ծուխը շնչելիս է կեղտոտ քաղաքներում:
Հիմնական խնդիրը հետևյալն է՝ ինսուլինի դիմադրողականություն ունեցող և/կամ կատաբոլիկ խնդիրներ ունեցող մարդիկ, որոնց օրգանիզմը մկանային սպիտակուցը ավելի արագ է սպառում, քան յուրացնում է սննդից, միայն բուսականով վերականգնվելը, կամ ապրելը կարող է դժվար, կամ անհնարին լինել:
Կետոգենիկ վիճակ ու երկարատև ծոմեր առանց էներգիայի տատանումների վայթե բուսակերությամբ շատ ավելի բարդ է ունենալը։
Սա ամեն մարդու բան չի, այսինքն, կամ մարդս պիտի կենդանական սնունդ ուտի, կամ հաշտվի խեղված առողջությամբ համեմատաբար կարճ գոյություն քարշ տալու հետ, ինչքան էլ որ սա հետույքային է հնչում: Մեծ պատկերն է պետք տեսնել ու երկարաժամկետ՝ 50-ն անց, 60-ն անց, 70-նց անց ու Աստված տա՝ ավել։
Իսկ եթե մարդս դեռ չի հասցրել մետաբոլիկ խնդիրներ վաստակել ու իրեն լավ է զգում բուսական սնունդով, սպիտակցուներն ու ճարպերը կարողանում է լոբազգիներից ու այլ հատիկավորներից ադեկվատորեն յուրացնել (ոչ բոլորն են կարողանում, լոբազգիները շատերի համար դժվարամարս են, ոմանց համար էլ տոքսիկ), ապա կանաչ ճանապարհ։ Ես անձնական փորձիցս թերահավատ եմ, թե չէ ինքս էլ հաճույքով կանցնեի բուսակերության։
One_Way_Ticket
07.01.2023, 05:32
Իմ փորձը բավական պրիմիտիվ է։ Քանի տարի է, ինքս պրակտիկորեն ուտելիք չեմ պատրաստում։ Այսինքն, չգիտեմ ինչ եմ ուտում, ու քանի որ Michelin star ռեստորաններում չեմ սնվում, հաստատ բարձրօրակ ինգրեդիենտներ չեն օգտագործում։ Այդուհանդերձ, ախորժակի, մարսողության ու քաշի հետ ոչ մի խնդիր չունեմ, քանի դեռ․․․ բավարար չափով միս եմ կերել։ Այ եթե բախտս չի բերել, ու միսը քիչ է եղել, կարող է գիշերը էն չիփսերի մասին հիշեմ, որ չգիտեմ ով կես տարի առաջ բերել էր, ու ես պահարանի խորքում նա վսյակի պահել էի։
Վոբշմ, մսից ճիշտը չկա, ես Վիշապի կողմից եմ :jagi
One_Way_Ticket
07.01.2023, 05:44
Հա, մի բան էլ։ Կովիդային սահմանափակումների հազվագյուտ լավ կողմերից մեկն այն եղավ, որ gym գնալու փոխարեն գանտելներ առա, սկսեցի տանը մարզվել։ Շատ հարմար է, եթե զգում եմ, որ մի քիչ շատ կերա, վերցնում, խառը վարժություններ եմ անում։ Դա էլ է երևի (հաստատ) նպաստում կայուն քաշին (կամ ավելի ճիշտ, կայուն փորին, թե չէ մկանային մասսան իհարկե շատ ուտելուց ու մարզվելուց մեծանում է, ու քչից համապատասխանաբար փոքրանում)։
Ես առանց հացի բան չեմ ուտում։ Էդքան էլ համաձայն չեմ, որ հայկական դիետան վատն ա։ Լավաշը շատ բարակ հաց ա, մատնաքաշը` փուչ փուչ։ Սնունդը հնարավորինս քիչ համեմունքներ ունի, որ շատ չուտես։ Թթվեղենը օգտակար ա մարսողությանը։ Բանջարեղեն ու կանաչեղենը շատ։ Միրգը` շատ։ Խորովածը էկոլոգիապես մաքուր։ Հայաստանում գիրությունը շատ ուտելուց ա, ոչ թե անառողջ ուտելիս։ Դրսերում հորմոնալ անառողջ գիրությունը ավելի հաճախ ա հանդիպում։ Ես շատ հայկական եմ սնվում, մի քիչ իտալական, բայց մենք էլ ենք մակարոնեղեն շատ օգտագործում։ Գլուխ գովալ չլինի, մազերիս սպիտակը չլիներ, քսան տարեկանի կազմվածք ունեմ։ Գիշեր ցերեկ դիետայի մասին չեմ մտածում, բայց սնվում եմ հայավարի` պարզ։ Շաքար ունեցող ընկերս մի շաբաթ մոտս էր, թե քաղցր ենք կերել, թե հաց, բայց շաքարը նկատելի իջել էր։
One_Way_Ticket
07.01.2023, 20:11
Հայաստանում գիրությունը շատ ուտելուց ա, ոչ թե անառողջ ուտելիս։
Համաձայն եմ։ Հայկական ուտելիքը ամեն առումով ընտիր է։ Համը հանում են տարատեսակ "որ չկերար, կնեղանամ"-ն ու այլ մշակութային նորմերը։
Յոհաննես
08.01.2023, 00:41
Ես առանց հացի բան չեմ ուտում։ Էդքան էլ համաձայն չեմ, որ հայկական դիետան վատն ա։ Լավաշը շատ բարակ հաց ա, մատնաքաշը` փուչ փուչ։ Սնունդը հնարավորինս քիչ համեմունքներ ունի, որ շատ չուտես։ Թթվեղենը օգտակար ա մարսողությանը։ Բանջարեղեն ու կանաչեղենը շատ։ Միրգը` շատ։ Խորովածը էկոլոգիապես մաքուր։ Հայաստանում գիրությունը շատ ուտելուց ա, ոչ թե անառողջ ուտելիս։ Դրսերում հորմոնալ անառողջ գիրությունը ավելի հաճախ ա հանդիպում։ Ես շատ հայկական եմ սնվում, մի քիչ իտալական, բայց մենք էլ ենք մակարոնեղեն շատ օգտագործում։ Գլուխ գովալ չլինի, մազերիս սպիտակը չլիներ, քսան տարեկանի կազմվածք ունեմ։ Գիշեր ցերեկ դիետայի մասին չեմ մտածում, բայց սնվում եմ հայավարի` պարզ։ Շաքար ունեցող ընկերս մի շաբաթ մոտս էր, թե քաղցր ենք կերել, թե հաց, բայց շաքարը նկատելի իջել էր։
Երևի վերջին մեկ տարում ավելի լավ գրառում չէի տեսել
StrangeLittleGirl
08.01.2023, 01:47
Ընդհանրապես, մարդկային օրգանիզմները շատ տարբեր են, տարբեր գենետիկա ունեն, տարբեր պահանջներ ունեն։ Սննդակարգի դեպքում չկա one size fits all տարբերակ, հետևաբար ասելը, թե էսինչն անառողջ ա, մի կերեք, էսինչն առողջ ա, կերեք, բավական սխալ ա ու վտանգավոր։ Ասենք դիաբետ ունեցողի համար շաքար ու սպիտակ հացն ա վնասակար, իսկ մարաթոն վազողները վազքի նախորդ օրը կամ մի քանի ժամ առաջ մեծ ամանով մակարոն են ուտում։ Կամ ասենք լակտոզ ինտոլերանտի համար կաթնամթերքը փորացավանք ա, իսկ հղի կնոջ համար կալցիումի անհրաժեշտ աղբյուր։ Մարդու սննդային պահանջները կախված են լիքը պարամետրերից. տարվա եղանակ, ֆիզիկական ակտիվություն, գենետիկա, առողջական ու ֆիզիոլոգիական վիճակ և այլն։ Սննդի ինչպես քանակական, էնպես էլ որակական պահանջները փոխվում են էս բոլոր գործոններից կախված։ Ու իհարկե ցանկացած իրավիճակում չափի մեջ մնալը լավ ա։ Իսկ ընդհանրապես երբ մարդ սովորում ա իր օրգանիզմի պահանջներին ուշադրություն դարձնել, ընդհանրապես հրաշալի ա։
Կոնկրետ հղիության ժամանակ բնականից սննդի պահանջն ավելանում ա. ի վերջո նոր օրգանիզմ ա ձևավորվում, ու էդ օրգանիզմի համար «շինանյութ» ա պետք։ Եթե սննդով չի մտնում էդ «շինանյութը», մոր պաշարներն են օգտագործվում, մոր առողջությունն ա դրանից տուժում։ Ու հղիության ժամանակ մսի պահանջն էլ ա նորմալ. էդ «շինանյութը» հիմնականում սպիտակուց ա, որի ամենահեշտ աղբյուրը միսն ա։ Էդ միսը հացեղենով փոխարինելով օրգանիզմ մտնում են անիմաստ ածխաջրեր, որոնք կարող են մոր ու պտղի քաշն ավելացնել, բայց լիարժեք չծառայել էդ շինարարական պրոցեսին։ Պլյուս միսը երկաթի աղբյուր ա, իսկ հղիության ժամանակ արյան քանակի մեծացման հետ մեկտեղ մեծանում ա երկաթի պահանջը։
StrangeLittleGirl
08.01.2023, 01:50
Ես առանց հացի բան չեմ ուտում։ Էդքան էլ համաձայն չեմ, որ հայկական դիետան վատն ա։ Լավաշը շատ բարակ հաց ա, մատնաքաշը` փուչ փուչ։ Սնունդը հնարավորինս քիչ համեմունքներ ունի, որ շատ չուտես։ Թթվեղենը օգտակար ա մարսողությանը։ Բանջարեղեն ու կանաչեղենը շատ։ Միրգը` շատ։ Խորովածը էկոլոգիապես մաքուր։ Հայաստանում գիրությունը շատ ուտելուց ա, ոչ թե անառողջ ուտելիս։ Դրսերում հորմոնալ անառողջ գիրությունը ավելի հաճախ ա հանդիպում։ Ես շատ հայկական եմ սնվում, մի քիչ իտալական, բայց մենք էլ ենք մակարոնեղեն շատ օգտագործում։ Գլուխ գովալ չլինի, մազերիս սպիտակը չլիներ, քսան տարեկանի կազմվածք ունեմ։ Գիշեր ցերեկ դիետայի մասին չեմ մտածում, բայց սնվում եմ հայավարի` պարզ։ Շաքար ունեցող ընկերս մի շաբաթ մոտս էր, թե քաղցր ենք կերել, թե հաց, բայց շաքարը նկատելի իջել էր։
Համաձայն եմ լրիվ։ Հայկական խոհանոցը շատ առողջ խոհանոց ա։ Պլյուս սեզոնային ա, այսինքն ջերմաստիճանի փոփոխություններին հարմարվելու հատկություն ունի, ի տարբերություն շատ այլ խոհանոցների, երբ կլոր տարին նույն բանն են ուտում։
Կարծում եմ Հայաստանում գիրությունը նաև ֆիզիկական ակտիվության պակասից ա, իսկ դա էլ իր հերթին սոցիալ-տնտեսական վիճակից ա։ Մարդկանց մեծ մասը միջոցներ, ժամանակ, տրամադրություն ու գիտելիք չունեն, որ ջիմի բաժանորդագրություն առնեն կամ առավոտները դուրս գան վազելու կամ էլ յոգայի դասերի գնան։
Ես առանց հացի բան չեմ ուտում։ Էդքան էլ համաձայն չեմ, որ հայկական դիետան վատն ա։ Լավաշը շատ բարակ հաց ա, մատնաքաշը` փուչ փուչ։ Սնունդը հնարավորինս քիչ համեմունքներ ունի, որ շատ չուտես։ Թթվեղենը օգտակար ա մարսողությանը։ Բանջարեղեն ու կանաչեղենը շատ։ Միրգը` շատ։ Խորովածը էկոլոգիապես մաքուր։ Հայաստանում գիրությունը շատ ուտելուց ա, ոչ թե անառողջ ուտելիս։ Դրսերում հորմոնալ անառողջ գիրությունը ավելի հաճախ ա հանդիպում։ Ես շատ հայկական եմ սնվում, մի քիչ իտալական, բայց մենք էլ ենք մակարոնեղեն շատ օգտագործում։ Գլուխ գովալ չլինի, մազերիս սպիտակը չլիներ, քսան տարեկանի կազմվածք ունեմ։ Գիշեր ցերեկ դիետայի մասին չեմ մտածում, բայց սնվում եմ հայավարի` պարզ։ Շաքար ունեցող ընկերս մի շաբաթ մոտս էր, թե քաղցր ենք կերել, թե հաց, բայց շաքարը նկատելի իջել էր։
Շինարար ջան, առանց հացի բան չի ուտում լիքը մարդ, աշխարհի կեսը առհասարակ նստած է հացահատիկի վրրա, էն մյուս կեսն էլ` բրնձի։ Եվ այո, ածխաջրերը կազմում են մեծամասնության կերաբաժնի մեծ մասը։ Բայց աշխարհի բնակչության 40 տոկոսը քաշի ավելցուկ ունի, իսկ հիսունից բարձր տարիքում առողջ մարդ ճարելը, որ հիվանդանոցի տեղը չգիտի, պրոբլեմ է։
Իսկ էն խոսակցությունները, թե ես այս եմ ուտում ու այն ու ոչ մի խնդիր չունեմ, նման են էն խոսակցություններին, որ ասում է` պապս ծխող խմող էր, 96 տարի ապրեց ու մեռավ սերֆինգի ժամանակ սեքս անելուց։
Եթե մարդս առողջ մետաբոլիզմ ունի ու հացն ու կարկանդատկները խնդիր չեն, շնորհավորում եմ։
Առհասարակ մետբոլիզմի վրա բացի ընդունած սնունդից, ազդում են նաև ընդունած սնունդի հաճախականությունը, օրվա ընթացքում մարդուս ակտիվ լինելը, քնի որակն ու տևողությունը ու սթրեսները։
Վերջիններս կարող են այնպես ազդել, որ նույնիսկ թվացյալ առողջ բաներով սնվող մարդու մոտ մարսողական խանգարումներ կարող են առաջանալ։
Առհասարակ դինջ կամ ֆլեգմատիկ խառնվածք ունեցող մարդիկ ավելի քիչ խնդիրներ ունենալու հակվածություն ունեն, քան ալլոք։
Ռեգուլյար սպորտով զբաղվող մարդիկ որ օրվա մեջ հասցնում են վառել ընդունած ածխաջրերը, ու ասենք կորտիզոլի խնդիր չունեն, ապա բալանսը կպահպանեն։
Բայց ասենց էն մարդկնց մոտ, որ արդեն բալանսը խախտվել է, ապա «նորմալ», կամ ասենք միջերկրական սննդակարգը վայթե չի օգնելու, այսինքն բալանսը վերականգնելու համար հատուկ սննդակարգ է պետք ու էլի լրացուցիչ միջոցներ։ Մետաբոլիկ պրոբլեմները լուծելու լավագույն սննդակարգներից են կետոն ու կառնիվորը, այսինքն հայկական սննդակարգն իր բարակ հացերով ու աղքատիկ համեմունքներով լուծում չի հանդիսանում։
Ու ես համաձայն չեմ, որ հայկական սննդակարգը լավն է, մեր կերաբաժնում սալաթները ավելի քիչ մաս են կազմում, քան հացամթերքը, իսկ շարժողականության ու մարզավիճակի տեսակետից էնպես չի, որ ասենք իտալացիները մեզնից ավելի շատ են մարզասրահ գնում, բայց իտալացիների մեջ կախ ընկած փորերով մարդիկ շատ ավելի քիչ են։
Եթե ես հղի լինեի ու մետաբոլիկ խնդիր ունենայի լուծելու, ապա`
– սննդակարգից կբացառեի բոլոր հացամթերքները, որովհետև Բյուրն էլ ասեց` սրանց մեջ սննդանյութը շատ քիչ մաս է կազմում, ամերիկացիք ասում են` «դատարկ էներգիա»
– Կքչացնեի ձավարեղենը, կարտոֆիլն ու մնացած օսլաները, սրանք էլ առանձնապես սննդանյութի տեսակետից բան չեն ներկայացնում, բայց հավեսով ծանրաբեռնում են մարսողական համակարգը
– կբացառեի բոլոր վերամշակված ալրեղենը, ձեթերը, հրուշակեղենը, բնական ու արհեստական շաքարեղենը, շոկոլադեղենը (միայն մաքուր շոկոլադը առանց շաքարի ու հավելումների կարելի է)
– մեծ բաժիններով սալաթներ կավելացնեի, հիմնականում կաղամբազգիներից ու մուգ գույներով կանաչեղենից բաղկացած, բայց կաղամբեղենը թեթև խաշած ավեի օգտակար է ու ավելի դյուրամարս
– կավելացնեի թարմ մսեղեն ու հավկիթ, ու չյուղազրկված սերուցքային կաթնամթերք, կարագի յուղ ու սերուցք
– ընդեղեն, ձիթապտղի յուղ, ավոլադոյի ձեթ, կոկոսի յուղ
– եթե քացրի լրացման անհրաժեշտություն կա, վերապահումներով կարելի է բնական մեղր շատ քիչ քանակությամբ,
իսկ շաքարներից թերևս էլի վերապահումներով կարելի է ստեվիա, monk fruit, որոնց գլուցեմիկ ինդեքսը ցածր է
– Այո, թթվեղենը օգտակար է, մասնավորապես կաղամբի թթուն ու կորեական կիմչին
– Համեմունքները օգտակար են ու իրականում շատ ուտելու վրա չեն ազդում, այլ նպաստում են էնզիմների սինթեզելուն ու մարսողությանը
Ներսես_AM
08.01.2023, 04:25

Ասածներդ իրար չե՞ն հակասում։ Հիմա էդ մակարոննիկները սաղ օրը պիցցա, պաստա, լազանյա, տիրամիսու ու ջելատո ուտելով ո՞նց են անփոր ֆռֆռում։
Ասածներդ իրար չե՞ն հակասում։ Հիմա էդ մակարոննիկները սաղ օրը պիցցա, պաստա, լազանյա, տիրամիսու ու ջելատո ուտելով ո՞նց են անփոր ֆռֆռում։
Նախ մակարոնի գլյուցեմիկ ինդեքսը 40-50 է, իսկ հացինը`70։
Երկրորդ` կարծում եմ, թյուր տպավորություն է, թե իտալացիների հիմնական սնունդը պիցցան ու պաստան են, իրենց ռացիոնում մսեղենը, ծովամթերքն ու բանջարեղենը մասնավորապես արտիշոկով ու զուկկինիով ու ձիթապտղի յուղով ահագին մաս են կազմում։ Իտալական ու հունական խոհանոցները ըստ «դասական» սննդաբանների առաջին դիրքերում են։
StrangeLittleGirl
08.01.2023, 14:10

Ինչպես հացերը, էնպես էլ մակարոնեղենը շատ տարբեր են լինում ըստ գլիկեմիկ ինդեքսների։
Իսկ իտալացիների մասին կարծիքը թյուր չի։ Իտալացիները պարտադիր ամեն օր պաստա են ուտում։ Ընդ որում, ամեն ինչը տեղը տեղին պիտի լինի (սոուսը, պանիրը, մսերը, աղը, ի դեպ, օրինակ Հռոմի շրջանում շատ աղի են ուտում ամեն ինչ)։ Նախաճաշին էլ քաղցր հացաբուլկեղեն են ուտում սուրճի հետ։ Ու ընդհանրապես իրենց խոհանոցում խմորները բավական մեծ տեղ են գրավում։ Այսինքն, իրենց սննդային սովորույթներին նայելով՝ կարելի էր ենթադրել, որ հիմա իտալացիք ճարպակալած ման էին գալիս։
Բայց մի հետաքրքիր փաստ. իտալացիները շատ կոնսերվատիվ են իրենց սննդային սովորություններում. ռեցեպտներում ոչ մի բան չեն փոփոխում, որ ավելի «առողջ» լինի, ճշգրտորեն հետևում են սննդային կանոններին (օրինակ՝ կապուչինոն նախաճաշի ըմպելիք ա, դրանից հետո չեն խմում, վոնգոլեի հետ պանիր չի կարելի, սուրճը դեսերտից հետո մենակ, ոչ թե դեսերտի հետ և այլն)։ Ու կարծում եմ հենց էս պահպանողականությունն ա, որ իրենց էդպես առողջ ա պահում, որովհետև իտալական խոհանոցը շատ խիստ կերպով հարմարված ա իրանց կլիմային, ապրելակերպին ու գենետիկային։ Եթե դու վերցնես իտալական սննդային սովորույթները, բերես Սկանդինավիա, լիքը առողջական խնդիրներ կառաջանան։ Ասենք օրինակ Իտալիայում ութից հետո են ընթրում նաև շոգի պատճառով, ու դա լրիվ համահունչ ա կլիմայական պայմաններին։ Իսկ Դանիայում տարվա հալալ կեսը չորսից հետո մութ ա, ու ութի կողմերը օրգանիզմը մանրից սկսում ա հանգել, քնելու պատրաստվել։ Էդ ժամին ուտես, անկախ նրանից ինչ ես ուտում, մարսողությունդ, քունդ ու ամեն ինչը հետը կխանգարվի։
Մի խոսքով, նորից. one size fits all չկա։ Սննդակարգը շատ ինդիվիդուալ ա։
StrangeLittleGirl
08.01.2023, 15:00
Եթե ես հղի լինեի ու մետաբոլիկ խնդիր ունենայի լուծելու, ապա`
– սննդակարգից կբացառեի բոլոր հացամթերքները, որովհետև Բյուրն էլ ասեց` սրանց մեջ սննդանյութը շատ քիչ մաս է կազմում, ամերիկացիք ասում են` «դատարկ էներգիա»
– Կքչացնեի ձավարեղենը, կարտոֆիլն ու մնացած օսլաները, սրանք էլ առանձնապես սննդանյութի տեսակետից բան չեն ներկայացնում, բայց հավեսով ծանրաբեռնում են մարսողական համակարգը
– կբացառեի բոլոր վերամշակված ալրեղենը, ձեթերը, հրուշակեղենը, բնական ու արհեստական շաքարեղենը, շոկոլադեղենը (միայն մաքուր շոկոլադը առանց շաքարի ու հավելումների կարելի է)
– մեծ բաժիններով սալաթներ կավելացնեի, հիմնականում կաղամբազգիներից ու մուգ գույներով կանաչեղենից բաղկացած, բայց կաղամբեղենը թեթև խաշած ավեի օգտակար է ու ավելի դյուրամարս
– կավելացնեի թարմ մսեղեն ու հավկիթ, ու չյուղազրկված սերուցքային կաթնամթերք, կարագի յուղ ու սերուցք
– ընդեղեն, ձիթապտղի յուղ, ավոլադոյի ձեթ, կոկոսի յուղ
– եթե քացրի լրացման անհրաժեշտություն կա, վերապահումներով կարելի է բնական մեղր շատ քիչ քանակությամբ,
իսկ շաքարներից թերևս էլի վերապահումներով կարելի է ստեվիա, monk fruit, որոնց գլուցեմիկ ինդեքսը ցածր է
– Այո, թթվեղենը օգտակար է, մասնավորապես կաղամբի թթուն ու կորեական կիմչին
– Համեմունքները օգտակար են ու իրականում շատ ուտելու վրա չեն ազդում, այլ նպաստում են էնզիմների սինթեզելուն ու մարսողությանը
Վիշապ ջան, էլի եմ ասում, սենց հարցերը շատ անհատական են, չես կարա բոլոր հղիներին նույն խորհուրդը տաս։ Նայի, ես մի հղի կնոջ եմ ճանաչում, որ տեղից շատ արագ մետաբոլիզմով նիհարիկ աղջիկ ա։ Իրան բժիշկը խորհուրդ ա տվել հաց շատ ուտել, որտև իրան, ի տարբերություն այլ հղիների, պետք ա քաշ շատ հավաքել։
Հետո, հղիների մոտ շատ ժամանակ փորկապություն ա լինում։ Իսկ կաթնամթերքը նպաստում ա փորկապությանը։ Դրա համար կախված էս խնդիրներից կարող ա կոնկրետ հղիի համար ավելի ճիշտ լինի կաթնամթերքը բացառել, փոխարենը կալցիումի հավելում ընդունել։
Երրորդ, հղիության ուշ փուլերում մարսողության խանգարումներ են լինում օրինակ ասենք ռեֆլյուքսի տեսքով։ Էդ դեպքում պետք ա խուսափել օրինակ թթուներից ու սուր համեմունքներից։
Չորրորդ, հղիները հաճախ սրտխառնոց են ունենում տարատեսակ սննդի նկատմամբ, ու էնքան էլ հեշտ չի խորհուրդ տալը օրինակ բանջարեղեն ընդունելը (հենց բանջարեղենից սրտխառնոցը բավական սովորական երևույթ ա հղիների մոտ)։
Յուրաքանչյուր մարդու, հատկապես հղիի սննդակարգը պետք ա որոշվի իր բժշկի հետ՝ հենվելով ռիսկի գործոնների, եղած ֆիզիոլոգիական ու կենսաքիմիական տվյալների, սիմպտոմների, գեստացիոնալ տարիքի և այլնի վրա։
Ինչպես հացերը, էնպես էլ մակարոնեղենը շատ տարբեր են լինում ըստ գլիկեմիկ ինդեքսների։
Իսկ իտալացիների մասին կարծիքը թյուր չի։ Իտալացիները պարտադիր ամեն օր պաստա են ուտում։ Ընդ որում, ամեն ինչը տեղը տեղին պիտի լինի (սոուսը, պանիրը, մսերը, աղը, ի դեպ, օրինակ Հռոմի շրջանում շատ աղի են ուտում ամեն ինչ)։ Նախաճաշին էլ քաղցր հացաբուլկեղեն են ուտում սուրճի հետ։ Ու ընդհանրապես իրենց խոհանոցում խմորները բավական մեծ տեղ են գրավում։ Այսինքն, իրենց սննդային սովորույթներին նայելով՝ կարելի էր ենթադրել, որ հիմա իտալացիք ճարպակալած ման էին գալիս։
Բայց մի հետաքրքիր փաստ. իտալացիները շատ կոնսերվատիվ են իրենց սննդային սովորություններում. ռեցեպտներում ոչ մի բան չեն փոփոխում, որ ավելի «առողջ» լինի, ճշգրտորեն հետևում են սննդային կանոններին (օրինակ՝ կապուչինոն նախաճաշի ըմպելիք ա, դրանից հետո չեն խմում, վոնգոլեի հետ պանիր չի կարելի, սուրճը դեսերտից հետո մենակ, ոչ թե դեսերտի հետ և այլն)։ Ու կարծում եմ հենց էս պահպանողականությունն ա, որ իրենց էդպես առողջ ա պահում, որովհետև իտալական խոհանոցը շատ խիստ կերպով հարմարված ա իրանց կլիմային, ապրելակերպին ու գենետիկային։ Եթե դու վերցնես իտալական սննդային սովորույթները, բերես Սկանդինավիա, լիքը առողջական խնդիրներ կառաջանան։ Ասենք օրինակ Իտալիայում ութից հետո են ընթրում նաև շոգի պատճառով, ու դա լրիվ համահունչ ա կլիմայական պայմաններին։ Իսկ Դանիայում տարվա հալալ կեսը չորսից հետո մութ ա, ու ութի կողմերը օրգանիզմը մանրից սկսում ա հանգել, քնելու պատրաստվել։ Էդ ժամին ուտես, անկախ նրանից ինչ ես ուտում, մարսողությունդ, քունդ ու ամեն ինչը հետը կխանգարվի։
Մի խոսքով, նորից. one size fits all չկա։ Սննդակարգը շատ ինդիվիդուալ ա։
Բյուրակն ջան, «ամեն օր պաստան են ուտում», կարելի է կարծել, թե ամեն օր մի կաթսա պաստա են ուտում, ու ուրիշ ոչինչ, մի հատ նշիր, թե էդ պաստան ինչքան մասն է կազմում մնացած մսեղենի ու բանջարեղենի հետ, ամեն ինչ կընկնի տեղը։ Եթե միջին վիճակագրական իտալացին տարեկան 20-25 կիլո պաստա է ուտում, ապա միջին վիճակագրական հայը տարեկան հարյուր կիլո հաց է ուտում, առանց չափազանցնելու։ Իսկ էդ կապուչինոյի ու էսպրեսոյի խմելու ժամերն ու շոգն ու մութն ընկնելը ու ֆինտուֆլուշկաները կարծում եմ էդքան մեծ ազդեցություն չունեն, ինչքան կերածի քանակն ու որակը։ Միշտ չի որ սովորույթը կորելացվում է առողջ մղումներով բնազդի հետ, օրինակ հայերիս սովորույթները առհասարակ ավելի շատ ինքնասպանական են, քան «գոյապայքարային»։
Վիշապ ջան, էլի եմ ասում, սենց հարցերը շատ անհատական են, չես կարա բոլոր հղիներին նույն խորհուրդը տաս։ Նայի, ես մի հղի կնոջ եմ ճանաչում, որ տեղից շատ արագ մետաբոլիզմով նիհարիկ աղջիկ ա։ Իրան բժիշկը խորհուրդ ա տվել հաց շատ ուտել, որտև իրան, ի տարբերություն այլ հղիների, պետք ա քաշ շատ հավաքել։
Հետո, հղիների մոտ շատ ժամանակ փորկապություն ա լինում։ Իսկ կաթնամթերքը նպաստում ա փորկապությանը։ Դրա համար կախված էս խնդիրներից կարող ա կոնկրետ հղիի համար ավելի ճիշտ լինի կաթնամթերքը բացառել, փոխարենը կալցիումի հավելում ընդունել։
Երրորդ, հղիության ուշ փուլերում մարսողության խանգարումներ են լինում օրինակ ասենք ռեֆլյուքսի տեսքով։ Էդ դեպքում պետք ա խուսափել օրինակ թթուներից ու սուր համեմունքներից։
Չորրորդ, հղիները հաճախ սրտխառնոց են ունենում տարատեսակ սննդի նկատմամբ, ու էնքան էլ հեշտ չի խորհուրդ տալը օրինակ բանջարեղեն ընդունելը (հենց բանջարեղենից սրտխառնոցը բավական սովորական երևույթ ա հղիների մոտ)։
Յուրաքանչյուր մարդու, հատկապես հղիի սննդակարգը պետք ա որոշվի իր բժշկի հետ՝ հենվելով ռիսկի գործոնների, եղած ֆիզիոլոգիական ու կենսաքիմիական տվյալների, սիմպտոմների, գեստացիոնալ տարիքի և այլնի վրա։
«Շատ անհատական են»–ը կեղծ դոգմա է տարածված բժիշկների կողմից, որ արդարացվեն վճարովի կոնսուլտացիոն հաճախումները, այսինքն ինչպես մնացած դեպքերում, շահերի բախում կա, որը այցելուների օգտին չի։ Իրականում ամեն ինչ էդքան խայտառակ բարդ չի, ինչքան որ ներկայացվում է շառլատանների կողմից, կարող եմ հատ–հատ մանրամասնել։
Այո, ասածս հիմնականում ավելորդ քաշի խնդիր ունեցողների համար է, սակայն նորմայի մեջ ու նորմայից ցածր քաշ ունեցողներին օգուտից բացի ոչ մի վնաս չի տա։
Բժշկի կողմից մարսողական խնդիր ունեցողին հաց ուտելու խորհուրդը ինձ համար նայվում է, ոնց որ ասենք թոքաբանը խորհուրդ տա ծխել։ Ոչ մի մարսողական համակարգի խնդիր ունեցողի համար հացը լավագույն բարեկամը չի կարող լինել։ Սպիտակ հարցը զտված ալյուր ու սինթետիկ վիտամիններ է ներկայացնում, իսկ սև ու մնացած գունավոր հացերն էլ մեծամասամբ պարունակում են լրացուցիչ հավելումներ ու գունանյութեր ապրանքային «առողջ» տեսքի համար, այսինքն տեսքը թվում է առողջ, բաղադրությունը` ոչ։
Հա, եվրոպաներում մի քիչ վերահսկողություն կա, որակապես հացը մի քիչ ավելի լավն է, Հայաստանում` չկա։ Նահանգների հացը մեծամասամբ աղբ է, չգիտեմ ինչ են մեջը ավելացնում, կարող է շաբաթներով չփչանալ։ Բայց խոշոր հաշվով մեծ տարբերություն չի տալիս, փաստն այն է, որ եվրոպացիքի դիետայում հացը անհամեմատ ավելի քիչ մաս է կազմում, քան հայերիս։
Խելոք բժիշկը խորհուրդ կտար կարտոֆիլ, որը բնականից վիտամիններ ու պոտասիում է պարունակում, բոլոր տեսքերով, տապակելու դեպքում միայն կարագի յուղով, այսինքն ոչ մի դեպքում բուսական զտված ձեթ չօգտագործել։ Կամ թեփով բրձի շիլա։ Կամ թեփով ու առանց հավելումների ու վերմշակման պրոցեսի վարսակի շիլա։ Վարսակի շիլան «դասականները» համարում են դիետիկ սնունդ ու հաճախ առաջարկում են որպես նիհարելու միջոց, իմ կարծիքով թյուրիմացություն է, եթե ուզում եք գիրանալ, կերեք վարսակի շիլա։ Կամ հնդկաձավար, այն է` գրեչկա։ Այսինքն չզտված ու չվերամշակված բնկան օսլաներ։ Գիրանալու համար։
Հղիության ուշ փուլերում մարսողության խանգարումները բնականաբար շատակերությունից են, դա նորմալ չի ու չի կարող բնական համարվել։ Ստամքսի այրոցների ու ռեֆլյուքսի «դասական բուժումներն» ու խորհուրդները խայտառակություն են, վնասից բացի ոչ մի օգուտ չտվող։ Պատճառը էլի բիզնեսն ա, որոշ ստահակ ընկերություններ իրենց հակաթթվային դեղերով միլիարդների եկաուտներ են ստանում հարիֆ ու շատակեր ժողովդրի առողջության հաշվին։
Համարվում է, որ ռեֆյուքսը ստամքսի թթվայնության բարձրացման խնդիր է, ուստի պետք է թթվայնությունը իջեցնել։
Չգիտեմ, թե ոնց է այս ապուշությունը լայն տարածում գտել։ Իրականում հակառակն է` ռեֆլյուքսը ստամոքսի ցածր թթվայնության խնդիր է ու առաջանում է ստամոքսն ու լյարդը չարաշահելուց, այսինքն` հաճախակի ուտելուց ու ածխաջրերի ու շաքարի շատ օգտագործումից, որոնց մեջ մտնում է նաև հացը, եթե որևէ մեկը ռեֆյուքս ունի, ապա փորձեք մի երկու շաբաթ քաղցրեղենից ու հացամթերքից հրաժարվել, ու ավելի ուշ–ուշ սնվել, ինքներդ ձեր վրա կզգաք լավացումը։
Ստամոսքի ֆունկցիան թթու արտադրելն է, որ սնունդը սեղմ ժամկետներում քայքայվի մարսման համար։ Թթվայնությունը ընկնելիս սնունդը ստամոքսում ավելի երկար է լռվում ու ավելի դանդաղ քայքայվում ու պրոցեսից առաջանում են գազեր, որոնք էլ հրում բացում են կերակրափողային փականն ու թթվի հետ խառնված սնունդը բարձրանում է կերակրափող առաձացնելով այրոց ու տհաճ զգացողություններ։ Սրա կարճ լուծումն իրականում ստամոքսի թթվայնությանը օգնելն է ուտելիս լրացուցիչ Betaine HCl –ի կապուլներ կուլ տալով, կամ չզտված խնձորի քացախ օգտագործելով և ոնց ասեցի պետք է զերծ մնալ հաճախակի ուտելուց ու ստամոքսը ածխաջրերով լցնելուց։
Ոչ մի դեպքում մի օգտագործեք շառլատանների թթվայնությունը բլոկ անող դեղերը, սրանցով ստամքսի ու կերակրափող բարձրացող մատերիայի թթվայնությունը իջնում է, թյուր տպավորություն ստեղծելով, թե դեղը օգուտ է տալիս, այնինչ ամբողջությամբ մարսողական համակարգի հերը անիծվում է։
Սրտխառնոցն էլ բանջարեղենի ու էլի բաների նկատմամբ մարսողության խանգարման նշաններ են, ու շատ ժամանակ «բժշկի» նշանակածների ու խորհուրդների հետևանք։ Ես ինքս «սրտխառնոց» ունեմ շատ բժիշկներից, որ օգուտ տալու տեղը վնաս են տալիս թե մարդու առողջությանը, թե բյուջեյին ու թե ժամանակին ու ներվերին։
Կարճ` պետք է ձերբազատվել զտված ու վերամշակված սննդից, սնվել ամբողջական ու բնական մթերքով, սնվել ուշ–ուշ, օրեկան մաքսիմում երեք անգամ, արանքներում սնեքինգ չանել, շատ շարժվել ու երկար քնել, եվ կլինի երջանկությունը։
StrangeLittleGirl
08.01.2023, 22:01
Բյուրակն ջան, «ամեն օր պաստան են ուտում», կարելի է կարծել, թե ամեն օր մի կաթսա պաստա են ուտում, ու ուրիշ ոչինչ, մի հատ նշիր, թե էդ պաստան ինչքան մասն է կազմում մնացած մսեղենի ու բանջարեղենի հետ, ամեն ինչ կընկնի տեղը։ Եթե միջին վիճակագրական իտալացին տարեկան 20-25 կիլո պաստա է ուտում, ապա միջին վիճակագրական հայը տարեկան հարյուր կիլո հաց է ուտում, առանց չափազանցնելու։ Իսկ էդ կապուչինոյի ու էսպրեսոյի խմելու ժամերն ու շոգն ու մութն ընկնելը ու ֆինտուֆլուշկաները կարծում եմ էդքան մեծ ազդեցություն չունեն, ինչքան կերածի քանակն ու որակը։ Միշտ չի որ սովորույթը կորելացվում է առողջ մղումներով բնազդի հետ, օրինակ հայերիս սովորույթները առհասարակ ավելի շատ ինքնասպանական են, քան «գոյապայքարային»։
Մի կաթսա չէ, բայց օրվա ռացիոնի մեկ երրորդը պաստա ա, մյուս մեկ երրորդն էլ ուրիշ խմորային բաներ ( քրուասան/պիցցա/սենդվիչ և այլն)։ Իսկ բանջարեղեն բավական քիչ են ուտում, ոչ ամեն օր։ Արտիշոկն ու դդմիկը սիրուն բաներ են, բայց ամենօրյա ուտեստ չեն, հաճախ նաև սուխարիկի մեջ տապակած են ուտում։ Ավելին ասեմ. ամեն անգամ մի քանի օրով Իտալիա գնալուց հետո ինձ պետք ա լինում հետ գալուց հետո մի հատ ուշքի գալ, որովհետև էդ դիետան ուղղակի իմ օրգանիզմը չի ընդունում, ինչքան էլ համով լինի։ Էն, ինչ իտալացիների համար շատ նորմալ ու օգտակար ա, իմ ամբողջ համակարգը քաքմեջ ա անում սկսած շատ աղից, վերջացրած բանջարեղենի քչությունով ու նորմալ նախաճաշի բացակայությունով։
Ու ի դեպ, էդ թիթիզ Mediterranean diet-բան որ ասում են, որ սիրուն խոհարարական գրքեր են սարքում, դրանք նախ իտալական դասական ռեցեպտներ հազվադեպ են պարունակում, երկրորդ էնտեղի ուտեստների մեծ մասն առավել հազվադեպ հանդիպողներից են։ Արտիշոկի վրա զեյթունի ձեթ լցնելն ու ուտելը իտալական սննդակարգ չի, այլ ուղղակի երկու բաղադրիչ, որ Իտալիայում հանդիպում են։ Խորհուրդ կտամ մի օր իսկական Հռոմի կարբոնարա ուտել, հետո ասել դրանից հետո դու քեզ ոնց ես զգում։

Բյուր, դու Իտալիայի տուրիստական զոնաների ռեստորաններով չես կարող դատել իտալացիների խոհանոցի մասին, ես ինքս Իտալիայի գեղերում երեք շաբաթ ապրել եմ, այն ինչ ուտում ես Հռոմի կամ Վենտիկի կենտրոններում սարերի տարբերություն է մնացածի հետ։ Յութուբում լիքը վիդեոներ կան, կարող ես ման գալ գտնել։
StrangeLittleGirl
08.01.2023, 22:20
«Շատ անհատական են»–ը կեղծ դոգմա է տարածված բժիշկների կողմից, որ արդարացվեն վճարովի կոնսուլտացիոն հաճախումները, այսինքն ինչպես մնացած դեպքերում, շահերի բախում կա, որը այցելուների օգտին չի։ Իրականում ամեն ինչ էդքան խայտառակ բարդ չի, ինչքան որ ներկայացվում է շառլատանների կողմից, կարող եմ հատ–հատ մանրամասնել։
Այո, ասածս հիմնականում ավելորդ քաշի խնդիր ունեցողների համար է, սակայն նորմայի մեջ ու նորմայից ցածր քաշ ունեցողներին օգուտից բացի ոչ մի վնաս չի տա։
Կեղծ դոգմա չի։ Մարդիկ իրարից շատ տարբեր են ոչ միայն արտաքնապես, այլև գենետիկ կառուցվածքով ու այլ տվյալներով։ Հեչ չե՞ս հարցրել ինքդ քեզ ինչից ա, որ մեկը սաղ օրը հացի վրա նստած ա, մի կիլո չի ավելանում, իսկ մի ուրիշը մի կտոր հաց ա ուտում, միանգամից վրան էրևում ա։
Բժշկի կողմից մարսողական խնդիր ունեցողին հաց ուտելու խորհուրդը ինձ համար նայվում է, ոնց որ ասենք թոքաբանը խորհուրդ տա ծխել։ Ոչ մի մարսողական համակարգի խնդիր ունեցողի համար հացը լավագույն բարեկամը չի կարող լինել։ Սպիտակ հարցը զտված ալյուր ու սինթետիկ վիտամիններ է ներկայացնում, իսկ սև ու մնացած գունավոր հացերն էլ մեծամասամբ պարունակում են լրացուցիչ հավելումներ ու գունանյութեր ապրանքային «առողջ» տեսքի համար, այսինքն տեսքը թվում է առողջ, բաղադրությունը` ոչ։
Հա, եվրոպաներում մի քիչ վերահսկողություն կա, որակապես հացը մի քիչ ավելի լավն է, Հայաստանում` չկա։ Նահանգների հացը մեծամասամբ աղբ է, չգիտեմ ինչ են մեջը ավելացնում, կարող է շաբաթներով չփչանալ։ Բայց խոշոր հաշվով մեծ տարբերություն չի տալիս, փաստն այն է, որ եվրոպացիքի դիետայում հացը անհամեմատ ավելի քիչ մաս է կազմում, քան հայերիս։
Արագ մետաբոլիզմը մարսողական խնդիր չի, նորմայի բազմաթիվ ձևերից մեկն ա, նաև պոտենցիալ որևէ հորմոնալ խնդիր, որը եթե հղին ունենար, կհայտնաբերեին, ուրեմն չուներ։ Հետո, Սկանդինավիայում գոնե հացը գրեթե երբեք սպիտակ ալյուրից չի։ Ու ասեմ իմանաս, Դանիայում էլ են հաց ահավոր շատ ուտում։
Խելոք բժիշկը խորհուրդ կտար կարտոֆիլ, որը բնականից վիտամիններ ու պոտասիում է պարունակում, բոլոր տեսքերով, տապակելու դեպքում միայն կարագի յուղով, այսինքն ոչ մի դեպքում բուսական զտված ձեթ չօգտագործել։ Կամ թեփով բրձի շիլա։ Կամ թեփով ու առանց հավելումների ու վերմշակման պրոցեսի վարսակի շիլա։ Վարսակի շիլան «դասականները» համարում են դիետիկ սնունդ ու հաճախ առաջարկում են որպես նիհարելու միջոց, իմ կարծիքով թյուրիմացություն է, եթե ուզում եք գիրանալ, կերեք վարսակի շիլա։ Կամ հնդկաձավար, այն է` գրեչկա։ Այսինքն չզտված ու չվերամշակված բնկան օսլաներ։ Գիրանալու համար։
Կարտոֆիլը ու մնացած բաները դու չես կարա հեշտությամբ հետդ ման տաս, իսկ հացը կարաս։ Էս քո ասած մնացած բաները քաշը չեն ավելացնում, որովհետև թաղանթանյութ են պարունակում, որոնք խոչընդոտում են ածխաջրերի ներծծումը։
Հղիության ուշ փուլերում մարսողության խանգարումները բնականաբար շատակերությունից են, դա նորմալ չի ու չի կարող բնական համարվել։ Ստամքսի այրոցների ու ռեֆլյուքսի «դասական բուժումներն» ու խորհուրդները խայտառակություն են, վնասից բացի ոչ մի օգուտ չտվող։ Պատճառը էլի բիզնեսն ա, որոշ ստահակ ընկերություններ իրենց հակաթթվային դեղերով միլիարդների եկաուտներ են ստանում հարիֆ ու շատակեր ժողովդրի առողջության հաշվին։
Շատակերությունից չի։ Հղի կնոջ օրգանիզմում մի հատ սենց օրգան կա, կոչվում ա արգանդ։ Էդ արգանդ կոչվող օրգանը մեծանում-մեծանում ա, սկսում ստամոքսի ու աղիների վրա ֆիզիկապես ճնշում գործադրել, ինչից էլ առաջանում են մարսողության խնդիրներ։ Իսկ հղիները հակաթթվային դեղեր չեն կարա ընդունեն, արխային, ստիպված հարցը դիետայով պիտի կարգավորվի։
Համարվում է, որ ռեֆյուքսը ստամքսի թթվայնության բարձրացման խնդիր է, ուստի պետք է թթվայնությունը իջեցնել։
Չգիտեմ, թե ոնց է այս ապուշությունը լայն տարածում գտել։ Իրականում հակառակն է` ռեֆլյուքսը ստամոքսի ցածր թթվայնության խնդիր է ու առաջանում է ստամոքսն ու լյարդը չարաշահելուց, այսինքն` հաճախակի ուտելուց ու ածխաջրերի ու շաքարի շատ օգտագործումից, որոնց մեջ մտնում է նաև հացը, եթե որևէ մեկը ռեֆյուքս ունի, ապա փորձեք մի երկու շաբաթ քաղցրեղենից ու հացամթերքից հրաժարվել, ու ավելի ուշ–ուշ սնվել, ինքներդ ձեր վրա կզգաք լավացումը։
Հղիների մոտ ռեֆյլուքսը էդ տարօրինակ արգանդ կոչվող օրգանի ճնշումից ա առաջանում նույնիսկ ամենաառողջ սնվող հղիների մոտ։ Իսկ ոչ հղիների մոտ ստամոքսի բարձր թթվայնությունից ա առաջանում, որտև սենց մի հատ փական կա կերակրափողի ու ստամոքսի միջև, որը բարձր թթվայնությունից ա բացվում, ու ստամոքսահյութը հետ ա հոսում։ Չգիտեմ կյանքում ռեֆլյուքս ունեցած կաս, թե չէ, բայց եթե մի անգամ զգացած լինեիր դա ինչ ա, հաստատ չէիր ասի, թե ցածր թթվայնությունից ա, որտև էդ թթվայնությունը կոկորդիդ ես զգում։
Ստամոսքի ֆունկցիան թթու արտադրելն է, որ սնունդը սեղմ ժամկետներում քայքայվի մարսման համար։ Թթվայնությունը ընկնելիս սնունդը ստամոքսում ավելի երկար է լռվում ու ավելի դանդաղ քայքայվում ու պրոցեսից առաջանում են գազեր, որոնք էլ հրում բացում են կերակրափողային փականն ու թթվի հետ խառնված սնունդը բարձրանում է կերակրափող առաձացնելով այրոց ու տհաճ զգացողություններ։ Սրա կարճ լուծումն իրականում ստամոքսի թթվայնությանը օգնելն է ուտելիս լրացուցիչ Betaine HCl –ի կապուլներ կուլ տալով, կամ չզտված խնձորի քացախ օգտագործելով և ոնց ասեցի պետք է զերծ մնալ հաճախակի ուտելուց ու ստամոքսը ածխաջրերով լցնելուց։
Ոչ մի դեպքում մի օգտագործեք շառլատանների թթվայնությունը բլոկ անող դեղերը, սրանցով ստամքսի ու կերակրափող բարձրացող մատերիայի թթվայնությունը իջնում է, թյուր տպավորություն ստեղծելով, թե դեղը օգուտ է տալիս, այնինչ ամբողջությամբ մարսողական համակարգի հերը անիծվում է։
Ածխաջրերը ստամոքսում երկար չեն լռվում, շատ արագ փոխանցվում են հաջորդ բաժիններ։ Ստամոքսի թթուն սպիտակուցների համար ա՝ մսի-բան, այսինքն եթե մեկը միս չի ուտում ու քիչ ա սպիտակուց ուտում, կարա նույնիսկ առանց ստամոքսի ապրի (հենց դրա համար ստամոքսը հեռացված անձանց սպիտակուցները սահմանափակում են)։ Իսկ էդ գազ-մազը հետագայում աղիքներում ա առաջանում, երբ միկրոֆլորան խախտված ա լինում, ու այո, մշակված ածխաջրերը կարան խախտեն էդ միկրոֆլորան։
Սրտխառնոցն էլ բանջարեղենի ու էլի բաների նկատմամբ մարսողության խանգարման նշաններ են, ու շատ ժամանակ «բժշկի» նշանակածների ու խորհուրդների հետևանք։ Ես ինքս «սրտխառնոց» ունեմ շատ բժիշկներից, որ օգուտ տալու տեղը վնաս են տալիս թե մարդու առողջությանը, թե բյուջեյին ու թե ժամանակին ու ներվերին։
Ուրեմն հղիությունը սենց մի հատ բան ա, որի ժամանակ օրգանիզմի հորմոնալ բալանսը փոփոխվում ա։ Դրանից զանազան սիմպտոմներ են առաջանում։ Ծիծիկներն են մեծանում։ Սրտխառնոց, փսխում, հոգնածություն, փորկապություն և այլն։ Սրանք սաղ հղիության նորմալ սիմպտոմներ են, որոնց բացակայության դեպքում կարելի ա նույնիսկ անհանգստանալ, որ կինը վիժում ա։ Ու էդ սրտխառնոց սիմպտոմը առաջանում ա հենց հորմոնալ փոփոխություններից, հավանաբար հղիության հորմոնի՝ խորիոնային գոնադոտրոպինի, որը ամեն քառասունութ ժամը մեկ կրկնապատկվում ա (մենակ չասես հղիները հորմոնալ խանգարում ունեն :D ), հետո հասնում պլատոյի, հետո մի քիչ իջնում։ Մարսողությունը ստեղ ոչ մի կապ չունի։ Նաև տեսություն կա, որ էվոլյուցիան ա տենց անում, որ հղիները պոտենցիալ վնասակար բաներ չուտեն։ Հա, պատկերացրու, հղիության ժամանակ բանջարեղենը պոտենցիալ վնասակար բան ա, որտև կարան զանազան բակտերիաներ ու պարազիտներ պարունակի, որոնք վնասակար են պտղի համար, ու դա ավելի մեծ վնաս ա, քան հաց ուտել ու մի քիչ չաղանալը։ Բայց դե մեր դարում ու զարգացած աշխարհում բանջարեղենը համեմատաբար անվտանգ ա։
Ու հղիությունը սենց մի հատ բան ա նաև, որի ժամանակ ուրիշ օրգանիզմ ա աճում կնոջ օրգանիզմի ներսում, ու ցանկացած դեղ ընդունելը կարա գնա, էդ օրգանիզմին սպանի։ Դրա համար հղիության ժամանակ ընդհանրապես ոչ մի դեղ չեն նշանակում որոշ բացառություններով, երբ հաստատված ա, որ էդ պտուղ կոչվող ուրիշ օրգանիզմին բան չի լինի։
Կարճ` պետք է ձերբազատվել զտված ու վերամշակված սննդից, սնվել ամբողջական ու բնական մթերքով, սնվել ուշ–ուշ, օրեկան մաքսիմում երեք անգամ, արանքներում սնեքինգ չանել, շատ շարժվել ու երկար քնել, եվ կլինի երջանկությունը։
Կարճ. հերիք ա սենց ինքնավստահ խոսես նենց բաներից, որոնցից ակնհայտորեն գլուխ չես հանում։
StrangeLittleGirl
08.01.2023, 22:22
Բյուր, դու Իտալիայի տուրիստական զոնաների ռեստորաններով չես կարող դատել իտալացիների խոհանոցի մասին, ես ինքս Իտալիայի գեղերում երեք շաբաթ ապրել եմ, այն ինչ ուտում ես Հռոմի կամ Վենտիկի կենտրոններում սարերի տարբերություն է մնացածի հետ։ Յութուբում լիքը վիդեոներ կան, կարող ես ման գալ գտնել։
Ինձ բացում ա քո ինքնավստահությունը :D
Ես Իտալիայում իմ իտալացի ընկերների տներում եմ մնացել շատ ժամանակ, Հռոմի ու Վենետիկի կենտրոնների ռեստորաններում էլ երբեք չեմ ուտում ու չեմ կերել, այլ հենց իմ իտալացի ընկերների խորհուրդ տվածներում։ Պլյուս Դանիայում սաղ շրջապատս իտալացի ա։ Նենց որ ես մի չըրթ ավելի ծանոթ եմ իտալացիների սննդային մշակույթին էլի :D
Բյուրակն, քո ասածները համընկնում են դասական բժշկություն կոչված մաֆիայի պրոպագանդայի հետ, ու բացի վնասից ոչ մի օգուտ չեն տալիս մարդկանց։ Դու չես ընկալում իմ գրածները, ուղղակի հակաճառում ես հակաճառելու համար, դա ակնհայտ երևում է, որ կերակրափողի փականի մասին գրածս էլ չես կարդացել։ Անկեղծ ասած ես ավելին չեմ էլ սպասում դասական բժշկական դպրոցով անցած մարդկանցից։
Ես ինձ հարազատ մարդուն երբեք չեմ ասի, թե հղիությունից ստամոքսի ռեֆլյուքսն ու սրտխառնոցները նորմալ են, հաց կեր, թթուներ մի կեր ու կալցիումի հավելումներ խմի կեֆիրի փոխարեն։ Թշնամուս էլ չեմ ասի։
Եթե հատ–հատ խորանամ, գրածներից մեծ մասը աբսուրդ ա, օրինակ
...ի տարբերություն այլ հղիների, պետք ա քաշ շատ հավաքել...
...Արագ մետաբոլիզմը մարսողական խնդիր չի, նորմայի բազմաթիվ ձևերից մեկն ա, նաև պոտենցիալ որևէ հորմոնալ խնդիր, որը եթե հղին ունենար, կհայտնաբերեին, ուրեմն չուներ...
Տեսնես առողջ մարդուն ինչի՞ է պետք «քաշ շատ հավաքել», էն էլ հացամթերք ուտելով, սա ծիծաղելի է։ Զգացվում է, որ դիլետանտների հետ շատ ես շփվել։
Մեր բժշկական համալսարանի խայտառակ մակարդակի հետևանքներն են։
Ես որ Հայաստանում ողնաշարի դիսկի ճողվածքներ էի ստացել, ինձ խորհորդ տվեցին մի հեղինակավոր օրթոպեդիկ վիրաբույժի, որի մոտ որ գնացի, իմիջայլոց «զննումներից» հետո ասեց` դու էլ կյանքում մեծ քաշերն ու շտանգան պիտի մոռանաս։ Հետո Նահանգներում օրթոպեդիստը մի հատ ջահել աղջիկ էր, մի 40 րոպե տարբեր վարժություններով թեստ արեց ու վիճակս գնահատելուց ասեց, որ էդ իմ բժիշկը ինչ–որ բորշել ա «այլևս շտանգա չբարձրացնելու» վերաբերյալ, ու որից հետո ես մինչ օրս նորմալ ծանրություններով մարզվում եմ առանց խնդրի։
Այ հայաստանյան ինստիտուտով անցած բժիշկների մեծ մասը սենց են` իմիջայլոց։ Գրպանում հաց ման տալու ու հաճախակի ուտելու խորհուրդներն էլ էս դասից են։
Եվ առհասարակ, ըստ ԱՀԿ–ի 2022–ի տվյալներով «առողջության տիպար» եվրոպացիների չափահասների 59%–ը կամ ճարպակալած են ու կամ ավելորդ քաշի խնդիր ունեն (https://www.aljazeera.com/news/2022/5/3/who-warns-most-adults-in-europe-are-overweight-or-obese) (չնայած ԱՀԿ–ն աչքիս լույսը չի), ուղղակի մենք սիրում ենք միֆեր, ականջահաճո խորհուրդներ` մանավանդ բաղձալի հացաբուլկեղենի ոչ միայն անվնաս, այլև օգտակար լինելու վերաբերյալ, այն էլ հաճախակի։ Առհասարակ նման է, որ համաշխարհային էկոնոմիկայի ներկայիս զարգացման հիմնական գործոնը հնարավորինս շատ հիվանդ մարդկանց քանակությունն է, սրանից բխում են լիքը արտադրություն, սպառում, վատնում, աժիոտաժ, ընդհուպ մինչև հիվանդ մետաքաղաքական որոշումներ, ֆերմաների ու օրգանական սնունդի սահմանափակում, պատերազմներ, քաոս, դե էնտրոպիայի աճին համաձայն։ Համ էլ հիվանդ մարդկանց կառավարելն ավելի հեշտ է։
Ասում են՝ վիտամին B1-ը, կամ՝ թիամինը (https://hy.wikipedia.org/wiki/%D4%B9%D5%AB%D5%A1%D5%B4%D5%AB%D5%B6)անհրաժեշտ (essential) ու կարևորագույն վիտամիններից է մետաբոլիզմի/նյութափոխանակության ու ածխաջրերի յուրացման, այսինքն էներգիայի վերածելու համար։
Մետաբոլիկ ու աղեստամքսային խնդիրներ, ինսուլինադիմադրողականություն ու նաև նեյրոպաթիկ խնդիրներ ունեցողների մոտ վիտամին B1-ի պակասությունը ասում են շատ ավելի հաճախ է հանդիպում, քան նկատվում է բժիշկների կողմից։
Եթե դուք հաճախակի ուտելու փափագ եք զգում, և/կամ ուտելիս հաճախ չեք կշտանում, և/կամ ունեք փորկապություն, կամ ոչ ռեգուլյարություն, կամ գրգռված աղիքի սինդրոմ, կամ նյարդային ցավեր, կամ վերջույթների ծակծոց, հոգնածություն, մկանային թուլություն, մոտիվացիայի պակաս, քնի որակի անկում, ապա հնարավոր է B1-ի պակասություն ունեք։
B1-ի բնական աղբյուրներից են մսամթերքը, ընդեղենը, կաթնամթերքը, գարեջրի ածիկը։
B1-ը սինթետիկ տեսքով աշխարհի երկրների մեծ մասում կանոնակարգված հավելում են հացահատիկային վերամշակված սննդի մեջ, չնայած օրգանիզմի կողմից յուրացման ոչ էֆեկտիվությանը։
Եթե աղեստամոքսային համակարգի խնդիրներ կան, ապա հնարավոր է, որ օրգանիզմը չկարողանա անհրաժեշտ B1-ը յուրացնել սննդից։ Այսինքն փակ ցիկլ է առաջանում, B1-ի պակասը բերում է աղեստամոքսային խնդիրների, և աղեստամոքսային խնդիները բերում են B1-ի դեֆիցիտի։ Այդ դեպքում լրացուցիչ հավելումների անհրաժեշտություն է առաջանում։
B1-ը ջրում լուծվող սինթետիկ թիամինի տեսքով վատ է յուրացվում օրգանիզմի կողմից, եթե ապրանքի վրա կարդում եք թիամին (thiamine/thiamin mononitrate/thiamin hydrochloride), ապա մեծ հավանականությամբ օգուտ չեք ստանա օգտագործումից։
B1-ի լավագույն, այսինքն էֆեկտիվ յուրացվող տեսակը, դե ներքին ընդունման տեսքով, որ կարող եք դեղատներում հանդիպել՝ բենֆոթիամինն է (benfotiamine)։
Սա սինթետիկ թիամինի ածանցյալ է, որը չի լուծվում ջրում, այլ լուծվում է լիպիդներում, կամ ճարպաթթուներում, սինթեզվելով թիամինի, որն էլ մեծացնում է յուրացման էֆեկտիվությունը։ Ծանր իրավիճակներում նշանակում են B1-ի սրսկումներ։
Սա ձեր տեղեկատվության համար է, կասկածելի հավելումներ ինքներդ ձեզ մի նշանակեք, խորհրդակցեք բժշկի հետ (չնայած երաշխիք չկա, որ կօգնի, բայց փորձեք), ինֆորմացիան օգտագործեք ու ձեր առողջությանը հետևեք ողջամտորեն։
Վերջերս "What the Health (https://www.imdb.com/title/tt5541848/)"-ն էի նայում, էնտեղ բժիշկները համոզված պաշտպանում էին ածխաջրերի և նույնիսկ շաքարի օգտագործման անհրաժեշտությունը և «ածխաջրային» համարվող հիվանդությունների, առավելապես դիաբետի իրական պատճառը մսամթերքներին էին վերագրում։ Ընդհանրապես, առողջության համար մսի օգտագործումը, անգամ՝ թռչնի միսը, համարում էին վնասակար։
Ասածս էն չի, թե իրենք ճիշտ են, մյուսները՝ սխալ։ Ասածս էն է, որ ով ինչին հավատում է, դա հաստատող ինչ նյութ ու կարծիք ուզեզ կգտնի։
Համաձայն եմ, որ ամեն ինչ անհատական է, ու չկա սննդակարգի ընդհանուր բանաձև բոլորի համար: Հատկապես գենետիկայի դերը չարժի թերագնահատել:
Ինձ համար սննդակարգի հարցը միշտ էլ ակտուալ է եղել՝ ոչ էնքան առողջության կամ արժեքների պաճառով, այլ նախ և առաջ էսթետիկայի․ մարմնիս տեսքն ինձ համար շատ կարևոր է։ Ես իմ ամբողջ գիտակցված կյանքում հետևում եմ քաշիս. սա մշտական աշխատանք է, երբեմն՝ ահագին դժվար:
Որ հիշում եմ տատիկիս, հորքուրիս ու պապայիս կողմի մյուս կանանց, բոլորը լավ բարձրահասակ, խոշորոտ կանայք էին՝ լայն թիկունքով, քիփլիկ փորիներով, ընդգծված կրծքով ու կոնքերով:
Սա է ինձ բաժին հասածը։ Ու ես ամբողջ կյանքում անհավասար պայքար եմ մղում իմ չափսերի դեմ: Ինձ համար քաշ հավաքելը շատ հեշտ է, դրանից ազատվելը՝ դժվար։ Ու տարիքի հետ գնալով ավելի է դժվարանում։
Իմ BMI-ն սովորաբար նորմայի վերին սահմանի մոտ է, մեկ՝ մի քիչ պակաս, մեկ՝ մի քիչ ավել։ Եղել է, որ BMI-ն իջել է մինչև 21-22, բայց դրա համար ինձնից միշտ ահռելի ջանքեր են պահանջվել։
Ես մշտապես ֆիտնեսի եմ գնում ու հետևում սննդիս։ Էս տարի 43 եմ դառնալու, առողջական խնդիրներ երբևէ չեմ ունեցել։ 10 տարի էլ բուսակեր եմ եղել, էդ ժամանակ էլ էի ինձ առողջապես լավ զգում, դրանից հետո էլ։
Սննդակարգի հետ իմ միակ թեման կա և մնում է քաշին հետևելը՝ զուտ էսթետիկ պատճառներով։
Հիմա ամեն ինչ էլ ուտում եմ, քաղցրի հանդեպ թուլություն չկա, բայց ոչ քաղցր հացեղեն-ալրամթերք շատ եմ սիրում։ Նաև պանրեղեն ու բանջարեղեն։ Մրգեղենի, ոսպեղեն/ընդեղենի, ինչպես նաև մսամթերքի հանդեպ առանձնապես հետաքրքրություն չունեմ․ լինի՝ կուտեմ, չլինի՝ չեմ ուտի։
Իմ իդեալական համային աշխարհը լի է հացեղենով, պանիրներով ու ծո՜վ բանջարեղենով :love Բրոկոլիի ու բրյուսելյան կաղամբի տեսքից էն վիճակի եմ ընկնում, ինչ ասենք ուրիշները խորովածից։
Հատուկ սննդակարգ դե չունեմ, բայց հիմա փորձում եմ օրվա մեջ միայն 8 ժամվա ընթացքում ուտել, մնացած ժամանակ՝ ջուր ու թեյ․ սա ահագին օգնում է քաշին հետևելու հարցում (intermittent fasting 16 : 8)։
Երկու բան էլ էի ուզում գրել՝ սննդակարգի ու դիետաների վերաբերյալ։ Էս հարցերը ահագին անտեսվում է, ինչքան աչքովս ընկնում են սննդակարգի պահպանման թեմաները։
Մեկը էն է, որ մարդիկ երբեմն որոշակի դրական ռիտուալներ ունեն տանը, որոնք խախտել չեն ուզում, ու սա ազդում է նաև սնվելու չափուձևի վրա։ Օրինակ մեզ մոտ էնպես է, որ մենք տանը միասին ենք ուտում․ հատկապես միասնական ընթրիքը «սրբություն» է։ Ու ընթրիքն աշխատանքային օրերին սովորաբար ընկերս է պատրաստում, էսպես ասած՝ «տղամարդավարի» :))
Մենակ ապրելու դեպքում շատ-շատ ավելի հեշտ է քո ուզած սննդակարգին հետևել, իսկ երբ մի քանի հոգով եք, ու տնային ռիտուալներ կան, որոնք շատ բարենպաստ են արտահայտվում մթնոլորտի ու հարաբերությունների վրա, ապա «քո գրաֆիկով» ապրելը հաստատ ցանկալի տարբերակ չի։ Դե գոնե ինձ համար։
Սննդի չափի հետ կապված անտեսվող մյուս թեման էլ էն է, որ մարդիկ կան, ովքեր շատ մեծ դժվարությամբ են ավելորդ ուտելիք թափում, օրինակ՝ ես։ Ինձ հոգեպես ավելի է հեշտ է ավել ուտել, քան թափել։ Սովորաբար փորձում ենք ուտելիքի չափաբաժինը երեք հոգու համար սարքել, բայց դե երբեմն չի ստացվում։ Սա ինձ համար շատ լուրջ խնդիր է։
Էսպիսի մտքեր։
Ասում են՝ վիտամին B1-ը, կամ՝ թիամինը (https://hy.wikipedia.org/wiki/%D4%B9%D5%AB%D5%A1%D5%B4%D5%AB%D5%B6)անհրաժեշտ (essential) ու կարևորագույն վիտամիններից է մետաբոլիզմի/նյութափոխանակության ու ածխաջրերի յուրացման, այսինքն էներգիայի վերածելու համար։
Մետաբոլիկ ու աղեստամքսային խնդիրներ, ինսուլինադիմադրողականություն ու նաև նեյրոպաթիկ խնդիրներ ունեցողների մոտ վիտամին B1-ի պակասությունը ասում են շատ ավելի հաճախ է հանդիպում, քան նկատվում է բժիշկների կողմից։
Եթե դուք հաճախակի ուտելու փափագ եք զգում, և/կամ ուտելիս հաճախ չեք կշտանում, և/կամ ունեք փորկապություն, կամ ոչ ռեգուլյարություն, կամ գրգռված աղիքի սինդրոմ, կամ նյարդային ցավեր, կամ վերջույթների ծակծոց, հոգնածություն, մկանային թուլություն, մոտիվացիայի պակաս, քնի որակի անկում, ապա հնարավոր է B1-ի պակասություն ունեք։
B1-ի բնական աղբյուրներից են մսամթերքը, ընդեղենը, կաթնամթերքը, գարեջրի ածիկը։
B1-ը սինթետիկ տեսքով աշխարհի երկրների մեծ մասում կանոնակարգված հավելում են հացահատիկային վերամշակված սննդի մեջ, չնայած օրգանիզմի կողմից յուրացման ոչ էֆեկտիվությանը։
Եթե աղեստամոքսային համակարգի խնդիրներ կան, ապա հնարավոր է, որ օրգանիզմը չկարողանա անհրաժեշտ B1-ը յուրացնել սննդից։ Այսինքն փակ ցիկլ է առաջանում, B1-ի պակասը բերում է աղեստամոքսային խնդիրների, և աղեստամոքսային խնդիները բերում են B1-ի դեֆիցիտի։ Այդ դեպքում լրացուցիչ հավելումների անհրաժեշտություն է առաջանում։
B1-ը ջրում լուծվող սինթետիկ թիամինի տեսքով վատ է յուրացվում օրգանիզմի կողմից, եթե ապրանքի վրա կարդում եք թիամին (thiamine/thiamin mononitrate/thiamin hydrochloride), ապա մեծ հավանականությամբ օգուտ չեք ստանա օգտագործումից։
B1-ի լավագույն, այսինքն էֆեկտիվ յուրացվող տեսակը, դե ներքին ընդունման տեսքով, որ կարող եք դեղատներում հանդիպել՝ բենֆոթիամինն է (benfotiamine)։
Սա սինթետիկ թիամինի ածանցյալ է, որը չի լուծվում ջրում, այլ լուծվում է լիպիդներում, կամ ճարպաթթուներում, սինթեզվելով թիամինի, որն էլ մեծացնում է յուրացման էֆեկտիվությունը։ Ծանր իրավիճակներում նշանակում են B1-ի սրսկումներ։
Սա ձեր տեղեկատվության համար է, կասկածելի հավելումներ ինքներդ ձեզ մի նշանակեք, խորհրդակցեք բժշկի հետ (չնայած երաշխիք չկա, որ կօգնի, բայց փորձեք), ինֆորմացիան օգտագործեք ու ձեր առողջությանը հետևեք ողջամտորեն։
Եկել եմ կիսվեմ, որ անասելի ախորժակս վերացել ա ինչ սկսել եմ MgB6 խմել, գուցե համընկնում ա, բայց նաև ընդեղեն եմ սկսել ուտել։ Քաղցր ու հացաբուլկեղեն ուտելու անհագ ցանկությունը առանձնապես չկա, բացառությամբ հին ու բարի լավաշով ուտելուն։ Կշտացած ու սոված լինելս հստակորեն նորից զգում եմ, ու ուտելիս, նույնիսկ երբ ափսեիս մեջ դեռ կա, հստակ գիտակցում եմ կշտանալու պահը ու ավարտում պրոցեսը։ Մի խոսքով էնքան կուզեի էսքան ամիսներ էդ տհաճ զգացողությունները ունենալու, ինքս ինձ անվերջ մեղադրելու փոխարեն հասկանայի ինչ միկրոէլեմենտի պակասից ա ու խմեի։
Արդեն տարուց ավել ա ես էլ եմ անցել intermittent fasting-ին (16 : 8), ու էնքան կայֆ ա, որ առանց ինչ որ դժվարության 10 կգ նիհարեցի։
Նոր հաշվեցի, BMI 24.5 ա։
Ինչ ուզում, ուտում եմ, կարևորը ժամերը պահեմ։
Իհարկե փորձում եմ իրիկունն ավելի քիչ ուտեմ, քան ցերեկը, բայց միշտ չի որ չափը զգում եմ։ Բայց կարևորը, որ քաշս չի ավելանում :)
One_Way_Ticket
16.01.2023, 02:05
Վերջերս "What the Health (https://www.imdb.com/title/tt5541848/)"-ն էի նայում, էնտեղ բժիշկները համոզված պաշտպանում էին ածխաջրերի և նույնիսկ շաքարի օգտագործման անհրաժեշտությունը և «ածխաջրային» համարվող հիվանդությունների, առավելապես դիաբետի իրական պատճառը մսամթերքներին էին վերագրում։ Ընդհանրապես, առողջության համար մսի օգտագործումը, անգամ՝ թռչնի միսը, համարում էին վնասակար։
Ասածս էն չի, թե իրենք ճիշտ են, մյուսները՝ սխալ։ Ասածս էն է, որ ով ինչին հավատում է, դա հաստատող ինչ նյութ ու կարծիք ուզեզ կգտնի։
Դա կոչվում է confirmation bias (https://en.wikipedia.org/wiki/Confirmation_bias), ավելի ծայրահեղ դեպքում՝ belief perseverance (https://en.wikipedia.org/wiki/Belief_perseverance) (երբ մարդը շարունակում է մնալ իր կարծիքին նույնիսկ երկաթեբետոն կոնտրարգումենտների տակ):
Այդուհանդերձ, ես այն կարծիքին եմ, որ համոզիչ փաստարկների բացակայության դեպքում այսպես կոչված պալեո դիետն ունի առաջնայնություն։ Այսինքն, այն ինչ մարդը կերել է ու դրան է հարմարվել էվոլյուցիայի ընթացքում, ճիշտ է, քանի դեռ հակառակը ապացուցված չէ։ Տեսականորեն հնարավոր է, որ մարդու օրգանիզմը ադապտացվել է մսին, որովհետև դա է եղել հասանելի, բայց իրականում առանց մսի (կամ քիչ մսով) իրեն կարող է ավելի լավ լինել։ Հա, հնարավոր է։ Բայց դա ապացուցելու բեռն ընկնում է այդ պնդումն անողների վրա։ Ու ապացույցը պիտի հենց վերոհիշյալ երկաթբետոնից լինի։
Վերջերս "What the Health (https://www.imdb.com/title/tt5541848/)"-ն էի նայում, էնտեղ բժիշկները համոզված պաշտպանում էին ածխաջրերի և նույնիսկ շաքարի օգտագործման անհրաժեշտությունը և «ածխաջրային» համարվող հիվանդությունների, առավելապես դիաբետի իրական պատճառը մսամթերքներին էին վերագրում։ Ընդհանրապես, առողջության համար մսի օգտագործումը, անգամ՝ թռչնի միսը, համարում էին վնասակար։
Ասածս էն չի, թե իրենք ճիշտ են, մյուսները՝ սխալ։ Ասածս էն է, որ ով ինչին հավատում է, դա հաստատող ինչ նյութ ու կարծիք ուզեզ կգտնի։
...
Վեգաննների կողմից նկարված կինոն դժվար թե մսի, ձվի ու կաթնամթերքի փոխարեն հանկարծ ու կենտրոնանար վերամշակված սննդի, կամ ասենք շաքարի, կամ բարձր-ֆրուկտոզային եգիտպացորենի օշարակի (high-fructose corn syrup) վրա: Իմ կարծիքով խնդիրը լուծելու տեղը շատերը, մասնավորապես վեգանները ապակողմնորոշում են մյուսներին, իրականությունը խեղաթյուրելով։
Հավատով առաջնորդվելը վայթե կապ չունի խելամտության հետ, այսինքն նույնն է, թե բախտի վրա հույս դնել։ Խելամտությունը պահանջում է տրամաբանություն, փաստեր, դիտողականություն, ունեցած ինֆորմացիան վերլուծելու ու թացը չորից զանազանելու հատկանիշներ, քթի ծակ ու էլի բաներ։ Ներկայիս մեդիա դաշտի մեջ կողմնորոշվելն ու քարոզչությունների տակ չընկնելը երևի իսկապես բարդ է։
Ստորև կարծիքիս համար հղումներ չեմ բերի, դրանք լիքն են, ինչպես և մնացած բոլոր հակասական վերլուծությունները, քննարկումները, հետազոտությունները, կինոները։
Բուսակերության օգտակար հատկությունը միավոր սննդի մեջ ավելի քիչ կալորիաներն է, ու եթե մարդիկ իսկապես բույսերով սնվեն ու սննդակարգից բացառեն վերամշակված ու զտված «բուսական սնունդը», ապա առնվազն ավելորդ քաշի խնդիր չեն ունենա, կլինեն նիհար, բայց ոչ անպայմանորեն ավելի առողջ, քան մսակերները, օրինակ թույլ ոսկորների, մկանային ատրոֆիայի, սակավարյունության, որոշ հորմոնալ խնդիրների ու ալերգիաների ռիսկերն ավելի մեծ են քան կենդանականից չհրաժարվողների մոտ։
Այսինքն վեգանիզմը ավելի շատ ոչ թե առողջ սննդակարգի խնդիր է լուծում, այլ` կենդանիներին չսպանելու մշակութային խնդիր, ինչի մեջ կոնկրետ ինձ համար վիճարկելի հիմունքներ կան, բայց վեգանները ներկայացնում են որպես աքսիոմ, որով էլ վեգանիզմի դրութները նմանվում են կրոնական դրույթներին։
... Համաձայն եմ, որ ամեն ինչ անհատական է, ու չկա սննդակարգի ընդհանուր բանաձև բոլորի համար: Հատկապես գենետիկայի դերը չարժի թերագնահատել:..
Իսկ տեսնես եթե ամեն ինչ այդպես անհատական է, ինչու՞ են բժիշկները ստանդարտ պրոտոկոլներով նույն դեղերը նշանակում տարբեր մարդկանց, ասենք Նահանգներում բոլոր բարձր ճնշում ունեցողների, կամ բարձր խոլեստերին ունեցողների, կամ բարձր շաքար ունեցողների համար նույն պրոտոկոլն է, այսինքն սնունդի համար մարդկանց գեները տարբեր են, ամեն ինչ անհատական է, չկա ընհանուր բանաձև, իսկ այ դեղերի համար բոլոր մարդիկ նույնն են, ու բժիշկները թքած ունեն մարդկանց գեների վրա, ահա այսպիսի պարադոքս։ Բժիշկների մասին կարծիքս արդեն գրել եմ (https://www.akumb.am/showthread.php/67885-%D5%95%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%B6%D5%A5%D6%80?p=2612840&viewfull=1#post2612840), էլ չեմ կրկնի։
Սննդակարգի մասով, մարդիկս օպորտունիստ ամենակեր ենք առնետների նման, հետևաբար ուտում ենք այն ամենը, ինչ հասանելի է, դա ըստ բնույթի ու օժտվածության։
Կարծում եմ, նույն սնունդը տարբեր մարդկանց կողմից տարբեր կերպ յուրացնելու հանգամանքը ավելի շուտ ոչ թե գենետիկայով է պայմանավորած, այլ մարդկանց տվյալ պահի առողջական վիճակով։
Այսինքն էնպես չի, որ գեներով պայմանավորված մեկը նույն սննդանյութը էֆեկտիվորեն մսից է ստանում, էն մյուսը` ցորենից, չկա այդպիսի բան։ Բայց առողջական վիճակից կախված մեկը կարող է օրեկան մի կիլո հաց ուտել, ու շատ վատ չզգալ, իսկ մյուսը այտուցներով, ալերգիայով, բարձր ճնշումով ու տախիկարդիայով ընկնել հիվանդանոց։
Իսկ առողջ սնունդը բոլորի համար առողջ սնունդ է, վնասակար սնունդը` բոլորի համար վնասակար։ Ինձ ցույց տվեք հիվանդ մեկին, որի սննդակարգը ներկայացնում է օրգանական միս, ձու, կաթնամթերք, ծովամթերք ու բանջարեղեն։
Մոլորակի ճարպակալած մասսայի ուտելիքը վերամշակված բաղադրիչներն են ու շաքարները։
Սննդակարգի ազդեցությունը դանդաղ է, ուստի սեղմ ժամկետներում դժվար է ապացուցել դրական ու բացասական ազդեցությունները, դրա համար էլ կան լիքը շահադիտական կողմնակալություններ, «հավատներ», կեղծ պրոպագանդա, ու մոլորություններ։ Ասենք երիտասարդ ու մաքուր թոքեր ունեցող մարդը ամիսներով ծխում ու դեռ թարմ է մնում, նույն կերպ դեռ երիտասարդ, սթրեսներ չտարած, չվնասված մարսողական համակարգով մեկը էլի պիցցա ու կրուասաններ ուտելով դեռ թարմ է մնում, ու մյուսներին ասում` ահա տեսեք, ես այսպես, այնպես, ֆլան ֆստան...
Եթե մարդս սթրեսների, երկարատև կերած աղբ սննդի ու նստակյացության ու էլի որոշ այլ հանգամանքների պատճառով արդեն վնասված մարսողական համակարգ ունի, ապա կոնկրետ լուծումները իրականում շատ չեն ու կիրառելի են բոլորի համար, դրանք են` ծոմերը, վերամշակված սնունդն ու շաքարեղենը բացառելն ու սննդանյութով հարուստ սննդակարգին անցնելը, մասնավորապես ամենաէֆեկտիվը` ցածր ածխաջրային դիետաներն են։ Էլի սուբյեկտիվ կարծիք է, իմ փորձից ու ուսումնասիրածից, կարելի է անտեսել, անցնել առաջ։
Եկել եմ կիսվեմ, որ անասելի ախորժակս վերացել ա ինչ սկսել եմ MgB6 խմել, գուցե համընկնում ա, բայց նաև ընդեղեն եմ սկսել ուտել։ Քաղցր ու հացաբուլկեղեն ուտելու անհագ ցանկությունը առանձնապես չկա, բացառությամբ հին ու բարի լավաշով ուտելուն։ Կշտացած ու սոված լինելս հստակորեն նորից զգում եմ, ու ուտելիս, նույնիսկ երբ ափսեիս մեջ դեռ կա, հստակ գիտակցում եմ կշտանալու պահը ու ավարտում պրոցեսը։ Մի խոսքով էնքան կուզեի էսքան ամիսներ էդ տհաճ զգացողությունները ունենալու, ինքս ինձ անվերջ մեղադրելու փոխարեն հասկանայի ինչ միկրոէլեմենտի պակասից ա ու խմեի։
Լավաշն էլ երևելի «բարի» չի, ինչքան որ կարելի է կարծել, մանավանդ սպիտակ ալյուրից լավաշը, որի մեջ թեփի թաղանթանյութի փոխարեն հավելում են սինթետիկ, կասկածելի օգտակարությամբ վիտամիններ ու կայունացուցիչներ։
Լավաշը նախկինում մեր սննդի անբաժանելի մասն էր կազմում, բայց արդեն տարի ու կես է, մենք լավաշ չենք օգտագործում, հազարից մեկ առնում եմ, երբ հյուրերի համար խորոված եմ սարքում, որ թարս–մարս չնայեն։ Բայց քարոզչությունս շատերի վրա ազդել է, հյուրերիս մեծ մասը միսը առանց հացի են ուտում։
Թիամինի հետ կապված հետաքրքիր մեկնաբանություններ կան, որ պնդում են, թե B1-ը կարևոր է նաև մնացած B-երը էֆեկտիվ յուրացնելու համար, օրինակ սա`
https://youtu.be/FsXNw2cAw5c
Հանրամատչելիության տեսակետից Բերգի վիդեոներն են լավը (https://www.youtube.com/results?search_query=berg+digestion), չնայած Բերգը ոչ բժիշկ է, ոչ էլ գիտնական, ուղղակի դեսից դենից թխած ինֆոն էֆեկտիվորեն ներկայացնելու շնորհ ունի։ Իմ կարծիքով` եթե ոչ ամբողջությամբ, ապա գրեթե մեծամասամբ ռացիոնալ ինֆորմացիա է, համենայն դեպս ես իմ քնելու, նյարդային ու մարսողության խնդիների մեծ մասի հարցերը Բերգով լուծեցի։
...Երկու բան էլ էի ուզում գրել՝ սննդակարգի ու դիետաների վերաբերյալ։ Էս հարցերը ահագին անտեսվում է, ինչքան աչքովս ընկնում են սննդակարգի պահպանման թեմաները։
Մեկը էն է, որ մարդիկ երբեմն որոշակի դրական ռիտուալներ ունեն տանը, որոնք խախտել չեն ուզում, ու սա ազդում է նաև սնվելու չափուձևի վրա։ Օրինակ մեզ մոտ էնպես է, որ մենք տանը միասին ենք ուտում․ հատկապես միասնական ընթրիքը «սրբություն» է։ Ու ընթրիքն աշխատանքային օրերին սովորաբար ընկերս է պատրաստում, էսպես ասած՝ «տղամարդավարի» :))
Մենակ ապրելու դեպքում շատ-շատ ավելի հեշտ է քո ուզած սննդակարգին հետևել, իսկ երբ մի քանի հոգով եք, ու տնային ռիտուալներ կան, որոնք շատ բարենպաստ են արտահայտվում մթնոլորտի ու հարաբերությունների վրա, ապա «քո գրաֆիկով» ապրելը հաստատ ցանկալի տարբերակ չի։ Դե գոնե ինձ համար։
Սննդի չափի հետ կապված անտեսվող մյուս թեման էլ էն է, որ մարդիկ կան, ովքեր շատ մեծ դժվարությամբ են ավելորդ ուտելիք թափում, օրինակ՝ ես։ Ինձ հոգեպես ավելի է հեշտ է ավել ուտել, քան թափել։ Սովորաբար փորձում ենք ուտելիքի չափաբաժինը երեք հոգու համար սարքել, բայց դե երբեմն չի ստացվում։ Սա ինձ համար շատ լուրջ խնդիր է։
Էսպիսի մտքեր։
Հա, հրաշալի է, երբ սննդակարգը պահվում է ողջ ընտանիքով ու անչափ բարդ է անհատական պահելը, որովհետև համ ուտելիքի առանձին սարքելու խնդիր է առաջանում, համ ժամանակի ու ռեժիմի, համ սնունդի առևտուրի։
Իսկ այ թափելը ողջ աշխարհում լուրջ պրոբլեմ է, ասում է` տարեկան 400 միլիարդ դոլարի սնունդ գնում է աղբանոցները (https://www.forbes.com/sites/chloesorvino/2022/07/14/food-waste-costs-us-taxpayers-billions-of-dollars-a-year/?sh=7558a58242ea), ամերիկացիները սնունդի 30-40%-ը թափում են։ Կարո՞ղ եք ասել, թե ինչ սնունդի։ Հիմնականում ֆասթ–ֆուդ` պիցցա, համբուրգերներ, հացամթերք, խմորեղեն, այսինքն այն աղբը, որ մարդս մինչև վերջ չի կարողացել խժռել։ Օրինակ հայերս լիքը հաց ենք թափում աղբանոցներ։
Ես շատ խիստ կասկածում եմ, որևէ մեկը թափի մաքուր միս, ձու, կարագ, թթվասեր, պանիր։ Այ սրա վրա վեգաններն ու բնապահպանները «զարմանալիորեն» ուշադրություն չեն դարձնում։
Overdose
17.01.2023, 14:08
Ժողովուրդ, էդ intermittent fasting-ը հետաքրքրեց, մի թեթեւ հետաքրքրվեցի, պարզվեց ահագին հետաքրքիր բան ա։ Բայց մի հարց բաց մնաց՝ բա էդ 16 ժամի ընթացքում որ չես ուտելու, ստամոքսի արտադրանքը ստամոքսիդ լորձաթաղանթի հերը չի անիծի?

Իմ կարծիքով, կարճատև-միքանիժամյա սովապահության դեպքում սա պիտի որ խնդիր չառաջացնի, դե իհարկե եթե չկան հատուկ բժշկական հակացուցումներ ու առողջական խնդիրներ (արժի խորհրդակցել բժշկի հետ)։
Մենք հո սովորաբար 24 ժամ չե՞նք ուտում․ էսպես թե էնպես մի 10-12 ժամ դադար կա մի օրից մյուսի արանքում։ Դրան մի քանի ժամ էլ ես ավելացնում ու վերջ։
Կարելի է էդ 8 ժամը օրվա էն ժամանակահատվածում տեղադրել, երբ սովորաբար ամենաշատն ես սոված լինում։ Օրինակ՝ ինձ համար դա կեսօրից մինչև իրիկունն է․ առավոտյան և ուշ երեկոյան ուտելիքից հեռու մնալը դժվար չի, իսկ դե գիշերը ուտելու սովորություն երբեք էլ չեմ ունեցել։ Սովորաբար միայն նախաճաշն է, որ բաց եմ թողնում․ լանչն ու ընթրիքը նորմալ ուտում եմ։
Ժողովուրդ, էդ intermittent fasting-ը հետաքրքրեց, մի թեթեւ հետաքրքրվեցի, պարզվեց ահագին հետաքրքիր բան ա։ Բայց մի հարց բաց մնաց՝ բա էդ 16 ժամի ընթացքում որ չես ուտելու, ստամոքսի արտադրանքը ստամոքսիդ լորձաթաղանթի հերը չի անիծի?
Ստամոսքը անընդհատ ստամոքսահյութ չի արտադրում, արտադրում է միայն ակնհայտ ուտելիքի (pun intended) առկայության դեպքում: Այլ կերպ ասած` ուտելու չտրամադրված մարդս որևէ խնդիր չի ունենա։
Մյուս կողմից էլ ստամոքսի ցածր թթվայնությունը շատ ավելի հաճախ հանդիպող խնդիր է, քան թե բարձր թթվայնությունը, ու ստամոքսի պրոբլեմների մեծ մասը, ներառյալ սրտայրոցը, հանդես են գալիս ստամոքսի ցածր ու ոչ թե բարձր թթվայնության հետ։
Ստամոքսի հիմնական ֆունկցիան մարսողության համար թթու արտադրելն է, իսկ ստամոքսը չարաշահելիս (կարդա` հաճախ ու շատ ուտելիս) արտադրողականությունը ոչ թե բարձրանում է, այլ ընկնում։
Առավոտյան զարթնելիս ուժգին քաղց եք զգում, չարանում եք մի փոքր ավելի սոված մնալիս, հայելուն նայելիս ձեր դեմքը բուլկի, կամ լիալուսին է հիշեցնում, մաքրող միջոցներ եք փնտրում ձեր յուղոտ ու պզուկոտ մաշկի համար, անհավես եք ու դժվարանում եք առաջին կարգի դիֆերենցիալ հավասարումների վրա...
Մտածեք ձեր կերած ածխաջրերի մասին։ Փորձեք նախաճաշը փոխարինել էլեկտրոլիտներով, կամ աղ ու լիմոնաջրով։ Փորձեք շաքարից ու հրուշակեղենից հրաժարվել։ Փորձեք ածխաջրերը փոխարինել գոնե սպիտակուցներով։ Փորձեք մաքուր կետո։ Արդյունքները առնվազն մեկ ամսից։
Ալտերնատիվ տարբերակ
Առավոտյան արթնանում ես հանգստացած ու թարմացած։ Հայելուն նայելիս հիանում ես քո բուլկի-չբուլկի թուշիկներով ու լիալուսին հիշեցնող մնացած բարեմասնություններով, հետն էլ մտածում՝ չլինի՞ էս հայելու միջի հուրի-փերին դու ես։
Ամեն օրվա պես մաքրում ու խնամում ես մաշկդ, դեմքդ ու մարմինդ։
Մտածում ես, թե ինչ լավ բաներ են քեզ սպասվում օրվա ընթացքում։ Սնվում ես բալանսավորված ու առողջ՝ առանց ֆիքսվելու ամեն պատառի էներգետիկ-սննդային արժեքի վրա։ Օրն անցկացնում ես ակտիվ, զբաղվում սիրած գործով, շփվում մտերիմների հետ, քնում ժամանակին։
Արդյունքները՝ առնվազն մեկ ամսից։
...
Առավոտյան արթնանում ես հանգստացած ու թարմացած։
Այվի ջան, նախ ուրախ եմ քեզ համար :)
Մետաբոլիկ խնդիրները կախարդանքով, ներշնչանքով ու «ասա դու ինձ, հայելի, ո՞վ կա ինձնից ավելի արմաղ-շարմաղ, սիրելի»-ով հազիվ թե անհայտանան, չնայած հասկանալի է, որ նման հնարքներ կիրառում են հոգեբանական սեանսներին:
Դեմ չեմ, որ օգտակար է, բայց երևի չի փրկի ասենք դիաբետիկներին:
...առանց ֆիքսվելու ամեն պատառի էներգետիկ-սննդային արժեքի վրա։
Սա չէր պահանջվում, կոնտեքստից դուրս է:
Արդյունքները՝ առնվազն մեկ ամսից։
Ի՞նչ մի ամիս, հրեն արդեն հրաշքը տեղի է ունեցել առանց սպասելու, կարելի էր ասել՝ «առավոտյան արթնանում ես առողջացած, առանց բարձր ճնշման, ցավերի ու ուռած դեմքի ու աչքերի տակ սևերի ու պարկերի, 20 կիլո նիհարած, 30 տարով ջահելացած...»
Այվի ջան, նախ ուրախ եմ քեզ համար :)
Վիշապ ջան, ես էլ քեզ համար եմ ուրախ, առողջ մնա :kiss
One_Way_Ticket
09.02.2023, 23:52
Fat acceptance movement (https://en.wikipedia.org/wiki/Fat_acceptance_movement) վաղուցվանից կա։ Ժամանակն է՝ ունենանք բուլկի acceptance և պզուկ acceptance movement-ներ։
Վիշապ ջան, ես էլ քեզ համար եմ ուրախ, առողջ մնա :kiss
Այվի ջան, ես էլ եմ ուրախ, որ դու ուրախ ես, որ ես ուրախ եմ :kiss
Ուղղակի ավելացնեմ, որ «բալանսավորված սնունդ» աբստրակցիան լավ է հնչում (եթե անտեսենք անորոշությունը), բայց եթե արդեն առկա խնդիր կա, ապա այն մարդիկ, ովքեր ի տարբերություն ուրախներիս՝ այդքան էլ երջանիկ չեն իրենց իրավիճակով, կարող են «արտակարգ» սննդակարգ փորձել։
Ինչքան հասկանում եմ, դու ֆիզիոլոգիական խնդիրը լուծելու տեղը առաջարկում ես հոգեբանական խնդիրը լուծել, ես դեմ չեմ, բայց դա ուրիշ թեմա է երևի։
Վիշապ ջան, դու ինձ շատ հետաքրքիր ես։
Էստեղ կարծես մարդ չկա, որ ասում է՝ առողջական խնդիրներ ունեմ, էս ունեմ-էն ունեմ, չգիտեմ ոնց սնվեմ ու էս տիպի այլ բաներ, որ մենք էլ կողքից խորհուրդ տանք։
Բայց դու շարունակում ես կպած համոզել, որ մարդիկ կետոյի անցնեն։
Ինձ լուրջ հետաքրքիր է քո մոտիվացիան։
Սա մոտավորապես է՞ն է, որ մի լավ ֆիլմ/սերիալ ես նայում և ուզում ես, որ ուրիշներն էլ նայե՞ն։ Էդ զգացումն ինձ ծանոթ է։
Բայց արդյո՞ք էդ է։
Հիմա որ ասեմ, որ էսօրվանից ընտրում եմ քո ասած «մաքուր կետո», ու իսկապես անեմ դա, քեզ դա ի՞նչ կտա։
Նորից եմ ասում, որ առողջական խնդիրներ չունեմ, ոչ էլ աչքովս ընկել է, թե էստեղ ինչ-որ մեկն էդ հարցում խնդիրներ ունի։

Այվի ջան, նախ բաց ֆորում է, որտեղ գրածները պարտադիր չի, որ վերաբերեն գրանցված, կամ ակտիվ անդամներին։
Երկրորդ հերթին, ոչ մի պարտավորություններ ու թելադրանք չկա վայթե, այսինքն ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվի որևէ գրառում բանի տեղ չդնելու համար։
Երրորդ հերթին նման անշառ գրառումները ծանր տանելը կարող ա՞ ախտանիշներ են, ու պետք է կետո անել։
Չորրորդ հերթին, խո չե՞ս մեռնի, որ կետո անես, արա էլի :))
Պապաս շաքարից էլ էր հրաժարվել, հացից` չէ: Իսկ ես միայն մսից հրաժարվելով էի ազատվել ստամոքսի խնդրից:
․․․
Ուլու ջան, եթե դեմ չես, կարող է՞ մի քիչ խորանանք։
Եթե դեմ ես, խնդրեմ որպես մոդերատոր ջնջիր ապիրատիս նենգ գրառումը։
Իսկ փորձեցի՞ր ի վերջո պարզել, թե ինչն էր ստամոքսիդ խնդիրը, ու միսը ոնց էր ազդում։
Բակտեիաներ է՞ին, գաստրի՞տ էր, խո՞ց էր։
Իսկ կարող է՞ լեղու խնդիր էր։ Փոքր ժամանակ շատ ե՞ս քաղցր հյութեր ու կոկա կոլա խմել, մուրաբաներ, բրինձ, կարտոֆիլ․․․
Ինչի եմ հարցնում, որովհետև լեղուղիների խնդիրների առաջացրած ցավերն ու մարսողության պրոբլեմները մաքուր բուսակերությամբ անցնում են,
որովհետև լեղապարկին հանգիստ ես տալիս, ենթադրելով, որ հրաժարվում ես նաև պարզ շաքարներից։
Իսկ միսը ցավեր կարող է առաջացնել զուտ միային ճարպերի ու սպիտակուցների պատճառով,
որովհետև վերջիններիս համար օրգանիզմը լեղի պիտի մղի լեղապարկից 12 մատնյա աղիք, ու եթե ճամփեքը բորբոքված են ու խցանված, ապա սաղ տակնուվրա է լինում։
Բայց դրանից չի բխում, որ միսն է խնդրահարույցը ու որ պետք է մսից առհասարակ հրաժարվել։
Ուլուանա
17.07.2023, 12:06

Չէ, չեմ փորձել պարզել, բայց չեմ կարծում, թե գաստրիտ կամ խոց լիներ: Ուղղակի ամեն անգամ, երբ մի քիչ խառն ուտելիքներ էի ուտում, ստամոքսս լավ խանգարվում էր: Իսկ միսը հանելուց հետո նույնիսկ խառը-մառը ուտելու դեպքում տենց չէր լինում:
Չեմ կարծում, թե միջին վիճակագրական իմ տարեկից երեխաներից ավելի անառողջ սնված լինեմ, հակառակը: Կոլա կյանքումս հաշված անգամներ եմ խմել, ես ֆանտա էի նախընտրում: :D Բայց ընդհանրապես գազավորված ըմպելիքներ մեր տանը տոնից տոն էին լինում, այսինքն` ընդհանուր կարող ա շատ-շատ` տարին մի 10 անգամ խմեի, նույնը վերաբերում ա հյութերին: Մուրաբաները մի քիչ ավելի հաճախ, բայց ոչ կանոնավոր կերպով: Ընդհանրապե շաքարով սնունդ կերել եմ շատ ավելի քիչ, քան իմ սերնդակից երեխաների ճնշող մեծամասնությունը (ճիշտ ա, էն ժամանակ դա իմ նախընտրությունը չէր, բայց դե փաստն էն ա, որ տենց էր :D): Այ, բրինձ, կարտոֆիլ` հա, շատ եմ կերել, քանի որ հաճախ դա մեր ունեցած միակ ուտելիքն էր լինում, օրերով դրա վրա էինք լինում: Բայց էդպիսի օրերին միս չէի ուտում, էլի:
... Ուղղակի ամեն անգամ, երբ մի քիչ խառն ուտելիքներ էի ուտում, ստամոքսս լավ խանգարվում էր: Իսկ միսը հանելուց հետո նույնիսկ խառը-մառը ուտելու դեպքում տենց չէր լինում:
...
Ասածդ կարելի է ինտերպրետացնել որպես՝ «ածխաջրերի հետ ճարպ ու սպիտակուց ուտելիս, ստամոքսս լավ խանգարվում էր, իսկ ճարպն ու սպիտակուցը հանելուց հետո նույնիս խառը-մառը ածխաջրեր ուտելիս տենց չէր լինում», եզրակացություն՝ միսը վնասակար է, ստամոքսի խանգարումներ է առաջացնում: :pardon
Երևի ստեղ բերենք դիետայի խոսակցությունը։
Հա շաքարը, որր մեջ մտնում ա, ցանկացած քաղցր բան, մրգեր, բանջարեղեն, հաց, մաց ու նմանատիպ ցանկացած բան։ 30 օր հետո, մրգեր կսկսեմ ուտեմ, բայց ոնց հասկացա տրամաբանությունը հիմա, կախվածությունից ազատվելն ա, որ չբռնեմ հիմա էլ քաղցրի կախվածությունը մրգով լրացնեմ։
Ուտում եմ մի 10% ածխաջուր՝ բրինձ, ինչ որ կանաչի մանաչի, ու 90% raw միս։
Արամ ջան, դու որ ուզենաս բրձից ու մնացած կրախմալներից էլ կհրաժարվես, ու ածխաջրերը կիջեցնես 0-5%-ի, ինչու․
Սպիտակ թեփազրկված բրինձը սննդանյութից զուրկ, սինթետիկ վիտամիններով հարստացված, բարձր գյայսեմիկ ինդեքսով կրախմալ է։
Շագանակագույն բրինձը թեփով է, բայց թեփն էլ իր հերթին հակասնուցիչներ է պարունակում, որով թուլացնում է զուգահեռ ընդունած, ասենք՝ մսից սննդանյութերի մարսումը։
Երկուսի պարունակած ածխաջրերը բարձր են այնքան, որ օրգանիզմդ գլյուկոզան է որպես հիմնական էներգիայի աղբյուր օգտագործելու, իսկ 10% ածխաջրերից ստացած գլյուկոզը քեզ վառ էներգիա չի տալու, ու դու միևնույն է ավելի հաճախ ես սովածանալու։
Դրա համար, եթե վիզ ես դրել դատարկ կալորիաներից ազատվել, ապա քեզ ոչինչ չի խանգարում անցնել կետոգենիկ վիճակի, որով օրգանիզմդ կանցի կետոններ վառելուն, ու էդ ժամանակ նոր կզգաս կայուն էներգիայի կայֆերն ու օրեկան մեկ, կամ երկու անգամ կսնվես առանց խնդրի։
Այսինքն շաքարի կախվածխությունից ազատվելը դա առաջին լեյվլն ա,
իսկ երկրորդը՝ ամբողջությամբ ռեալ սնունդի անցնելն ու դատարկ կալորիաներ ու հակասնուցիչներ պարունակող սնունդից հրաժարվելն է, այսինքն կետո դիետան է իր ցածր աշխաջրային բանջարեղենով,
իսկ կարնիվորը, դա երրորդ լեյվլն ա։
Էս վերջին երկուսի հիբրիդն էլ է հարմարոտ, կոչվում է կետովոր (https://ketovorish.com/ketovore-meaning/)սննդակարգ ։Ճ

Ես հիմա ինձ լավ եմ զգում, շատ լավ։ Բայց ես լավ զգալը գիտես ինչի հետ եմ ասսոցացնում են, որ որոշում ես, որ էս բանը քո համար պիտի լավ անես, ու անխտիր քեզ դիսցիպլինայի մեջ դնելով անում ես։ Ու ես լավ չեմ հասկանում, իմ լավ զգալը, շաքարը վերացնելուց ա, թե ուղղակի էդ դիսցիպլինայի մոդից։ Որովհետև էս դիսցիպլինա մոդի լավ զգալը իմ համար շատ հայտնի բան ա, էս անվերջ էդ տարբեր ոլորտներում կիրառում եմ։
Բայց ինչևէ, քանի որ ինձ իրականում շատ հետաքրքիր ա էս ուտելիքի պահը figure out անելը, ուզում եմ էքսպերիմետնը մինչև վերջ նորմալ անեմ, որ նորմալ հասկանամ արդյունքները։
Հիմա ավելի կոնկրետ կօգնե՞ս ինձ հասկանամ։ Ինչպես ասեցի, 2 անգամ եմ ուտում՝
1. բալանսավորած խառը բաներ՝ հավի միս, բանջարեղեն, բրինձ, ձավար ու նմանատիպ բաներ, խառը ինչ որ տենց ուտելիք։ Միջին քանակի։
2. սթեյք - կոնկրետ պատվիրած, որ առանց ոչ մի հավելյալ բանի, հիմալայան աղ ու միս՝ մեդիում։
Կասե՞ս կոնկրետ ինչ անեմ։ Օրինակ էդ առաջին անգամը ինչ պետք ա ուտեմ? Էլի սթեյք?
Հա մի հատ խնդիրն էլ ասեմ, լավ կլինի որ նենց բան առաջարկես, որը ինձնից կամ կնոջիցս պատրաստելու կարիք չլինի։ Մի հատ լավ ռեստորան կա, իրանց հետ անձնապես պայմանավորվել եմ, ինչ ասում եմ սարքում են։ (հիմնականում բայց իրանց մենյուից շատ չեմ կարա շեղվեմ) Այսինքն նենց բան լինի որ ռեստորանին ասեմ կարանան տան։ Խայտառակ թանկ ա նստում, բայց էքսպերիմենտ տրեբույետ ժեռտվ։ Էս էկող մի ամիսը տենց ա լինելու, հետո արդեն կկարանամ ես սարքեմ։ Կինս երեխով over-զբաղված ա, չեմ ուզում իրան անհանգստացնեմ, էս մի ամիսն էլ տեղափոխվելու մեջ ենք, անհարմար ա իմ սարքելը, բայց հենց տեղափոխվենք վերջացնենք ես էլ կարամ սարքեմ։
Թեմայի հետ էլ կապված, "պռասվիտլենյա" ասեմ ինչ ասեմ, բայց մի բան ուղեղումս ճտացել ա։ Ու հիմա զարմանում եմ, թե ինչքան մատերի արանքով մոտեցում կարելի ա ունենալ, ամենակարևոր բաներից մեկին, քո օրգանիզմի վառելիքին։ Էն որ մինչև էս, ինչ պատահեր, ոնց պատահեր, քանի անգամ պատահեր ուտեւմ էի, ինքս ինձ ասելով, որ ես տեռմինատոռ եմ մեկա սաղ մարսելու եմ վարի տամ։ Ինչ որ չափով դա ճիշտ ա, ես խայտառակ արագ մետոբլիզմ ունեմ, բայց մեկ ա, էդ շատ մատերի արանքով անպատասխանատու վերաբերմունք ա սեփական անձի նկատմամբ։ Հիմա չգիտեմ, որ մի դիետան ա ինձ ֆիթ լինելու, բայց հաստատ վստահ եմ, որ պետք ա շատ ու շատ լուրջ վերաբերվել ու մինչև վերջ հասկանալ, թե ինչ ա պետք ուտել օրգանիզմը առողջ ու ֆունկցիոնալ պահելու համար։
Չեմ ուզում ինձ սննդաբանի տեղ դնել, բայց կետոյի ու էֆեկտիվ մարսողության համար համար ես ձավարեղենը կփոխարինեի ձվով, կարագով ու կաղամբեղենով ու սթեյքը կուտեի առաջինը, ձվով բանջարեղենը կուտեի երկրորդը, չնայած սա շատ կրիտիկական չի, եթե ընթրիքը մինչև 7-ն եք անում։ Ընտրի արոտավայրի հավի ձվեր, լիքը ընտրություն կա Հայաստանում։ Ձուն սուպերֆուդ է։
Երկորդ․ Սովորական չկպչող թավայի մեջ կարելի է 10-15 րոպեում կամայական բանջարեղենով ձվածեղ սարքել, կամ մսի կտորներ տժժացնել յուղի մեջ ու կոմբինացնել էլի ձվի ու ցածր ածխաջրային բանջարեղենի հետ։
Ձավարեղենը հավայի բան է, պիտի թրջես ու ավելի երկար եփես ու տվածն էլ ԻՀԿ ավելի շատ դատարկ կալորիաներ են, քան սննդանյութ, չնայած մեյնսթրիմը քեզ ասելու է բջջանյույթի ու ինչ-որ վիտամինների ու միներալների մասին, որոնց պարունակությունը ողորմելի է ու մեծամասամբ անմարսելի։
Երրորդ․ Ռեստորանը հավայի բան ա՝ ստացածդ գնին չհամապատասխանող ու հաճախ վնասակար բուսական յուղերով ու կասկածելի հավելումներով մատուցած բան։ Ես առաջարկում եմ ռեստորան գնալ միայն հատուկ առիթներով, կամ հանդիպումների համար, իսկ սնվել տանը, անկախ նրանից, թե ինչքան անհարմար ու բարդակ ա խոհանոցում, կամ ռեմոնտ ա և այլն։
Մեր խոհանոցի հատակը երբ որ փոխում էինք ջրից վնասվելու պատճառով, գազ բան սաղ հանել էի, շարժական պուճուր գազի վրա էի սարքում ուտելիքը, առանձնապես շատ չեմ նեղվել, հետևաբար առաջարկում եմ՝ դու սարքես։
Օրինակ փորձի կաղամբը մանր կտրատի, կափարիչով ծածկած թավայի մեջ մի 50 գրամ ջրով մի 4-5 րոպե շոգեխաշի, աղ ու համոմունքներ արա ըստ ճաշակի, հետո կարագի յուղ, կամ կարագ ավելացրու, մանր կտրտած մի երկու պճեղ սխտոր հետը տժժացրու մի 10-20 վայրկեան ու մի 4-6 հատ ձու ջարդի վրեն, թող մարմանդ կրակի վրա եփվի, շուռ տուր, եթե կարիք կա, սաղ իրար հետ մի 10-12 րոպե աէ տևում, վրեն Չյուղազերծված թթվասեր, կամ յուղոտ պանիր ավելացրու, մատուցի, էդ քեզ կեսօրին կերած առաջին պարզ սնունդի օրինակ։
Խանութում սովորաբար շատ յուղոտ մսերն ավելի էժան են, դրանք ընտրի, կամ աղացած մսից մի հրաժարվի, դրանք իրականում էն բազմազան կտորներն են, որոնք ապրանքային տեսք թեպետ չունեն, բայց ավելի օգտակար են։ Էլի թավայի մեջ կարող ես աղացած միսը մի 6-7 րոպե միջին կրակի վրա շուռումուռ տալով տժժացնել, աղ համեմունքներ, կողքից բրոկկոլի, կամ սոխ ու սխտոր, հետո վրեն ձու ջարդել ու կարագով կամ թթվասերով մատուցել։
Բեկոնը հոյակապ բան է, եթե առանց բնական, կամ արհեստական շաքարի մշակված կարող ես ճարել։
Կարելի է փորձել նաև նրբերշիկներ ճարել առանց ախմախ հավելումների։
Բեկոնով, կամ նրբերշիկով ձվածեղը by default բանն է, եթե ուրիշ բան մտքովդ չի անցնում, կամ մտածելու հավես չկա։
Բուսական ձեթերից հրաժարվի, օգտագործի ghee, կուսական կոկոսի յուղ, կարագ, ծայրահեղ դեպքում՝ թեթև մշակված ավոկադոյի ձեթ։ Մարգարիններն ու էն գերմանա-ավստրիական բուսական յուղերը թող խանութում։
Մեկումեջ օրգաններ առ, ասենք տավարի, կամ հավի լյարդ, մանրացրու, լիքը սոխ-համեմունքներ-աղ-քացախով, կամ չոր գինիով մի 6-8 րոպե տժժացրու թավայի մեջ մինչև գույնը հավասարաչափ փոխի ու մատուցի, մուրազ ա։ Եթե տհաճ համ ես առնում ու ուզում ես վերացնել, ապա օրգանը կաթի մեջ մի երկու ժամ դիր եփելուց առաջ, կարող ես գիշերը կաթի մեջ թողնել սառնարանում։
Կարճ ասած՝ ամեն օր սթեյք ուտելու կարիք չկա, դա ժամանակի ու փողի վատնում է։

Պետք չի քեզ սննդաբանի տեղ դնել, ես անձնական փորձով ինչ որ բան արած մարդկանց կարծիքները ավելի շատ եմ գնահատում, քան սերտիֆիկատներին։ Շնորհակալ եմ։
Ճիշտ ես ասում, տենց հարուր հատ պատճառ կարամ ունենամ, թե չի պետք ա չսարքեմ։ Վաղվանից կսկսեմ սարքել, ոնց որ շատ ժամանակ էլ սկի չի տանում։ Համ էլ երևի մեդիտատիվ ա։
Առաջին հայացքից լավ էլ համով ա թվում։ Գնաց, գնաց։ Պարբերաբար արդյունքների մասին կգրեմ, զբաղվենք։ :D
Սկզբի երկու օրը վախեցա բարդ բաներ սարքեմ, ուղղակի ձևածեղ էի սարքում։ Էսօր կաղամբի ռեցեպտդ փորձարկել եմ, մենակ մի հատ իմպռովիզացիա արեցի, պանիրը վրեն տյոռկած լցրեցի։
Շատ համով էր, մենակ կաղամբը լավ չէի սարքել, պետք էր մի քիչ ավելի շոգեքաշել։ Սարքելով, ուտելով տևեց մոտ մի ժամ։
https://i.imgur.com/OtGrMAu.jpg
Գժոտ ա առաջին անգամի համար, հեչ չմտածես։
Ժամանակի ընթացքում կկատարելագործվես, շատ ավելի հեշտ իմպրովիզներ կանես, ավելի արագ կտևի, ավելի համով ու ավելի օգտակար։
Լիքը բույս ու բանջար ձվերի ու մսի հետ համատեղվում է՝ ծաղկակաղամբ, բրոկոլի, սնկեր, պոմիդոր, բիբար, սպանախ, բազուկի թփեր, ծնեփակ, սինդիրիկ ։Ճ
Արմատները օսլայոտ ու շաքարոտ են՝ կարտոֆիլից հրաժարվեք, չնայած համով ա ձվածեղի հետ, բայց վատն ա պարամետրերով,
գազարը սահմանափակեք՝ շաքարի պարունակությունը բարձր ա, նույնը՝ բազուկը։
Հետո կարող ա կամաց-կամաց մարդուկին միսը շատացնեք, բանջարեղենը քչացնեք, նայեք՝ ձեր բնազդն ինչ է ասելու։
Մնաց ծխելն ու վայփը թարկես ու տժժաս, կյանքը ահագին հավես բան ա առանց բուլշիթերի ու կախվածությունների․
https://youtu.be/7YgrPZoN4mc
Ուրեմն մի հատ սամ ափ անենք, ինչ ա կատարվում իմ հետ։ (համարյա 2 շաբաթ, առանց շաքար, ու ոնց հասկանում եմ, ես "կետո" եմ անում, շատ ռիսըռչ չեմ արել, Վիշապի գրածներից հիմնական տրամաբանությունն եմ հասկացել, ու մի քիչ էլ ինքս եմ տրամաբանում) + 5 օր էլ սկսել եմ ինքս պատրաստել, դեռ առավոտները, երեկոները չգիտեմ ոնց պետք ա հաջողացնեմ, որովհետև շատ ուշ եմ գործից տուն գալիս, 9-10 հիմնականում, էդ ժամանակ էլ ուտելը երևի լավ միտք չի։
Նախ ասեմ, թե ինչ եմ ուտում՝
Առավոտները՝ մեծ պորցիայով նախաճաշ, առնվազն 4-5 ձու, էսքան ժամանակ սարքել եմ, կաղամբով, բռոկոլիով, աղացած մսով, սնկով, վաղը պետք ա սարքեմ ծաղկակաղամբով։ Ուտում եմ առավոտյան 7;30-8-ի կողմեը։ Մինչև 3-4PM-ը ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ սովածության զգացում չեմ ունենում, ոչ ինչ որ սնեքեր անելու, ոչ մի բան, պրոստո սոված չեմ լինում ու վսյո ու ընդհանրապես ուտելիքի մասին բան չի գալիս ուղեղումս։ Ինչը սուպեր անսովոր ա ինձ, որովհետև ես նախաճաշ չանող մարդ էի, բայց մինչև "կերերիվի" ժամը անընդհատ քաղցր մաղցր ու խառը բաներ էի ուտում։
4-ին ուտում եմ պատվիրած ուտելիք՝ հիմնկանում, հավի միս ու շատ թեթև բանջարեղեն։ Իրականում քանի որ ես ալարում եմ պատվիրեմ, օֆիսում են պատվիրում ու միշտ ինչ որ բրինձով մրինձով ու խառը բաներով բան ա լինում, ես տենց մենակ հավի միսն եմ ուտում, ու շատ փոքր պորցիա ա լինում։ Եթե օրինակ լավ պորցիա ա ստացվում էդ օրը էլ չեմ սովածանում։ Եթե քիչ ա լինում, մի հատ 7-8-ի կողմեը սթեյք եմ ուտում։
Ինչ փոփոխություններ եմ նկատել՝
Օրվա ընթացքում քունս չի տանում, ընդհանարապես։ Էս սուպեռ թույն բացահայտում ա իմ համար։ Էն ժամանակ օրվա մեջ մի երկու ժամ կիսաքնած լինելը ու քաղցր խփելով ուշքի գալը լրիվ ստանդարտ բան էր։ Հիմա լրիվ վերացել ա։ Շաքարի նկատմամբ էն նույն ցանկությունը չունեմ, լրիվ թեթև եմ տանում, բայց նենց չի որ ընդհանրապես չեմ ուզում, մեկ-մեկ դեռ մտքովս անցնում ա փլստացնեմ - բայց բնականաբար չեմ անում, էն որ ասում ա մի անգամ տվիր, հա էլ տալու ես։
Հոգեկան/էմոցիոնալ խայտառակ ստաբիլություն ունեմ, վերջին մի քանի օրերը։ Չգիտեմ էդ էն որ ուտելիք եմ պատրաստում, առօրյաս եքա դիսցպիլնավորվել ա, բայց ինձ թվում ա, շատ խորքային մակարդակում ա ստաբիլացել, որովհետև կպչուն մտքեր, տագնապներ բան, 99.9% վերացել են։ Են ժամանակ շատ ունեի, բայց ես սովորել էի խիստ դիսցիպիլինա օգտագործեմ, ու զգացմունքներս կառավարեմ ու զգամ նենց ոնց ուզում եմ, հիմա դրա կարիքը էլ համարյա չկա։ Հուսով եմ ճիշտ եմ, ու եթե ճիշտ եմ ու առողջ սնվելը սենց հոգեկանի վրա ադում ա ու սա երկարաժամկետ ա, ապա իմ կյանքը լրիվ փոխվել ա, խայտառակ մակարդակի։ Ինձ թվումա էդքան հենց սնունդը չի, ինչքան կոնկրետ էդ խայտառակ շաքարի դոզաներից հրաժարվելը։
Հա դե ու բնականաբար ալկոհոլ, կամ մարիխուանա ու նման բաներից հրաժարված եմ, արդեն մոտ 1.5 տարի։
Հիմա մնաց վեյպից ու սիգառից հրաժարվեմ։ Ճիշտ ա երբեք ավելի լավ ժամանակ չկա, քան հենց հիման, բայց չեմ ուզում քըմիթ լինեմ, առանց իմանալու որ 10000% չեմ պահի։ Բայց էդ էլ կանեմ, մի քանի շաբաթվա հարց ա։
Պրակտիկ առաջարկ, համենայն դեպս ես էդպես եմ սկսել անել տարբեր փորձերից հետո, ու սա իմ կարծիքով լավագույնն է համատեղվում դինամիկ կյանքի հետ։
Նախաճաշը բաց է թողնվում, միջանկյալ ծովապահությունը (https://www.akumb.am/showthread.php/68222-%D5%84%D5%AB%D5%BB%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5%D5%A1%D5%AC-%D5%AE%D5%B8%D5%B4%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6) դեռ ուժի մեջ է։
- Առավոտ շուտ սոված փորին 1-2 մեծ բաժակ ջուր, կարելի է հիմալայան աղով լիմոնաջուր
- 15 րոպե սեփական քաշով ինտենսիվ վարժություններ, տան մեջ, որտեղ մի երկու մետր ազատ տեղ կա, ստեղ իմ գարաժն է վայրը, Հայաստանի բնակարանում՝ պուճուր հյուրասենյակի մեջտեղի գորգը
- Լոգանք
- Սուրճ առանց հավելումների + ջուր, սուրճի մեջ մի փոքր հիմալայան աղը թույն էֆեկտ ա տալիս, փորձեք
- Գործ/օֆիս
- Կեսօրին, 1-2-3-ի կողմերը թեթև ինչ պատահի կարնիվորի մեջ, ինձ վերջերս սարդինի պահածոներն է դզել, բայց շենքից դուրս եմ ուտում, որովհետև «բուրավետ» են, կարելի է ցանկացած մսամթերքով յոլա գնալ, միակ խնդիրը հնարավորինս բուսական ձեթերից ու ապուշ սոուսներից հեռու մնալն է, ավելի լավ է քո ընտրած երշիկներից, կամ ապուխտներից հետդ տանես գործի, քիչ քանակությունը օքեյ է:
- Իրիկուն տանը լինել մինչև ամենուշը մինչև 7ը, սա կոշտ պահանջ է երկու պատճառով՝ 1. իրիկունը ընտանիքի հետ լինելու 2. Հիմնական սնունդը ինքդ սարքելու, ու մի հատ էլ բոնուս՝ ընթրիքը ժամանակին անելու ու շուտ քնելու
- Ամենաուշը 10:30 քնել, սա մյուս կոշտ պահանջն է ցիրկադային ռիթմը ապահովելու համար, սա սեփական կյանքի կայուն որակի մասին մտածող կամայական մարդու համար պիտի կոշտ օրենք լինի։ Օրվա մնացած իրադարձությունները կարելի է շեղել մի քանի ժամով, բայց էս մեկը ՝ ՆՈ-ՆՈ։

Քանիսի՞ն ես արթնանում։ Արթնանալիս դեռ ուզու՞մ ես քնել, թե՞ 100%-անոց քունդ առածի զգացողությամբ։
Քանիսի՞ն ես արթնանում։ Արթնանալիս դեռ ուզու՞մ ես քնել, թե՞ 100%-անոց քունդ առածի զգացողությամբ։
Վերջերս համարյա միշտ մինչև հեռախոսի ծլնգալը՝ 5-ից 6-ի կողմերը, բայց մեկումեջ երկար եմ քնում, եթե նախորդ օրը տանջալի, կամ երկար հեծանիվ քշելու օր ա եղել, եթե ստացվում է։ Մեծամասամբ թարմ եմ, լրիվ մշուշոտությունս անցել է, կարելի է ասել՝ առողջ վիճակ։
Ըստ գարմինի (սպառտիվնի ժամիս) մարմնիս ակումուլյատորը մեծամասամբ 90-100%-ի արանքում է։
Ժող, քանի որ շաքարը վերացրել եմ, Վիշապի ասած ուղեղս պայծառանում ա։ Եկեք մի բան ենթադրենք։ Ասենք ենթադրենք ու ընդունենք որ Կետո/Կառինվոր դիետան 100000%-ով ապացուցված ա, որ միակ ու ճշգրիտ ու ամենաառողջ դիետան ա։ Ու եթե մարդը ուզում ա կատարյալ առողջ լինի, պետք ա անպայման էդ դիետայով ապրի։ Ու սրա մասին, բոլոր world organization-ը փաբլիք հայտարարում են, ու միանշանակ, ոչ թե էն քաղաքական երագներով, այլ հստակ ասում են, ախպեր եթե ուզում եք առողջ լինենք, արեք էս դիետան, շաքարից հրաժարվեք։ Ասենք WHO-ն, FDA-ը, CDC-ն, սաղ ինչքան տպեր կան, նույն բանը վաղը առավոտյան հայտարարում են։ Ի՞նչ կլինի աշխարհի հետ։
One_Way_Ticket
27.07.2023, 19:41

Ոչ մի առանձնահատուկ բան էլ չի լինի։ Էս սննդակարգին հետևողների քանակը որոշ կաճի։ Լիքը մարդ չի հետևի, որովհետև իր ճաշակով չէ։ Ուրիշները չեն հետևի, որովհետև իրենց կարծիքով WHO-ն ու մյուսները ծախվել են միս արտադրողների մաֆիային։ Կլինեն լիքը ալտերնատիվ հետազոտություններ, որոնք այլ բան ցույց կտան։ Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։
One_Way_Ticket
27.07.2023, 20:14

Էդ 100000%-ին ուշադիր չէի եղել։ Եթե տենց լինի, ալտերնատիվ հետազոտություններն իհարկե մանևրելու տեղ չեն ունենա։
Ժող, քանի որ շաքարը վերացրել եմ, Վիշապի ասած ուղեղս պայծառանում ա։ Եկեք մի բան ենթադրենք։ Ասենք ենթադրենք ու ընդունենք որ Կետո/Կառինվոր դիետան 100000%-ով ապացուցված ա, որ միակ ու ճշգրիտ ու ամենաառողջ դիետան ա։ Ու եթե մարդը ուզում ա կատարյալ առողջ լինի, պետք ա անպայման էդ դիետայով ապրի։ Ու սրա մասին, բոլոր world organization-ը փաբլիք հայտարարում են, ու միանշանակ, ոչ թե էն քաղաքական երագներով, այլ հստակ ասում են, ախպեր եթե ուզում եք առողջ լինենք, արեք էս դիետան, շաքարից հրաժարվեք։ Ասենք WHO-ն, FDA-ը, CDC-ն, սաղ ինչքան տպեր կան, նույն բանը վաղը առավոտյան հայտարարում են։ Ի՞նչ կլինի աշխարհի հետ։
Բարի գալուստ իրականություն :))
Ինձ համար դա նույնն է, ոնց ասես՝ վաղը առավոտյան սաղ փաբլիկ հայտարարում են ծխելն ու նարկոտիկները վնաս են, ճիշը օդ շնչելն ա, ու ասենք ջուր խմելը, ի՞նչ կլինի աշխարհի հետ։
Պատասխան՝ ոշշշշշշշշշշշշմիբան։
Մարդկանց վրա միօրանոց պրոպագանդան շատ չի ազդում։
Բայց։ Եթե մի ամիս ամեն օր կրկնեն, ապա կլինեն խժդժություններ, ցույցեր, խանութներից միսը կթռցնեն, քաոս․․․․ Եթե հիպոթետիկ պատկերացնենք սաղ խելքոք լսում ու անցնում են կարնիվորի, ապա առնվազն սկզբի համար միսը չի հերիքելու, ու շատ վատ ա լինելու։
Դրա համար՝ արի ես ու դու խելոք մեր համար կարնիվոր անենք, մնացածներն էլ խելոք իրենց համար ուտեն իրենց նաչինկայով կռուասանները, բուլկիներն ու պեռաշկիներն ու խաղաղություն լինի աշխարհին, մինչև տեսնենք ինչ է գալիս գլխներիս։
Բայց խոսքերս լավ հիշեք, մի քանի տարուց կետոն ու կարնիվորը առաջին դիրքերում են լինելու չնայած լիքը հակաքարոզչությանը, ու առողջապահական համակարգը շուտով լուրջ տրանսֆորմացիաներ ա ունենալու ոչ միայն դիետայի, այլ նաև տեխնոլոգիաների շնորհիվ։
մարդ եղած վախտ
27.07.2023, 22:23
Ժող, քանի որ շաքարը վերացրել եմ, Վիշապի ասած ուղեղս պայծառանում ա։ Եկեք մի բան ենթադրենք։ Ասենք ենթադրենք ու ընդունենք որ Կետո/Կառինվոր դիետան 100000%-ով ապացուցված ա, որ միակ ու ճշգրիտ ու ամենաառողջ դիետան ա։ Ու եթե մարդը ուզում ա կատարյալ առողջ լինի, պետք ա անպայման էդ դիետայով ապրի։ Ու սրա մասին, բոլոր world organization-ը փաբլիք հայտարարում են, ու միանշանակ, ոչ թե էն քաղաքական երագներով, այլ հստակ ասում են, ախպեր եթե ուզում եք առողջ լինենք, արեք էս դիետան, շաքարից հրաժարվեք։ Ասենք WHO-ն, FDA-ը, CDC-ն, սաղ ինչքան տպեր կան, նույն բանը վաղը առավոտյան հայտարարում են։ Ի՞նչ կլինի աշխարհի հետ։
Կետոյի ու կարնիվորի մեջ ահագին տարբերություն կա էկոլոգիական տեսանկյունից։ Եթե պարզվի՝ հենց միայն կարնիվորն ա ճիշտը, ապա ինձ թվում ա վերջ֊առաջ դասակարգերի մեջ ահագին բախում կլինի, որտև Երկիրը չի կարողանա 8մլրդ մարդու պահել։ Էլիտաները երևի կփորձեն կարնիվոր անել, պլեբեյների մեջ էլ դավադրություններ կտարածվեն, թե բա բույս ուտելն ա ճիշտ, կենդանի ուտելը վատ ա առողջությանը, էկոլոգիային և այլն։ Կարող ա նույնիսկ պատահի՝ պլեբեյների մեջ մարդիկ լինեն, որ կարնիվորի պայծառացումներ ունենան, ու մյուս պլեբեյների մեջ էլ փորձեն լուսավորչություն տարածել՝ թե բա ճիշտը էդ ա, ու իրանց քարկոծեն։ Բայց դե ինչ անես՝ մարդկանց խասյաթը էդ ա։
Կետոյի դեպքում ինձ թվում ա ավելի շատ շանս կա ամբողջ բնակչությանը սնելու։ Մի քիչ մեծոտ ցնցումներ կլինեն, բայց աշխարհը ընդհանուր առմամբ երևի թե կհարմարվի ու գյուղատնտեսության մեծ վերակազմակերպումներից հետո ամեն դեպքում ինչ֊որ նորմայի կգա։

Էկոլոգիական տեսանկյունից ամենաէֆեկտիվն ու ճիշտը ինքնասպան լինելն է։
Ներկա դրությամբ, մարդը ամենատարածված կաթնասունն ա մոլորակի վրա (https://www.google.com/search?q=+Most+Populous+Mammals+On+Earth), նույնիսկ առնետները մեզնից քիչ են։
Մնացած՝ մի քիչ միս, մի քիչ բանջար, մի քիչ փոքր ավտո, էլեկտրական ավտո, մի քիչ փոքր տուն, քիչ շորեր, քիչ սամալյոտով թռնել, քիչ ուտել, քիչ թափել, փոքր սառնարան, կովերի տռել, ոչխարների փսքյուլ, վերամշակված պլաստիկ, ջուր խնայող ցնցուղ․․․ սաղ մարդկային ցեղի բազմացման ու գոյության հավայի ինքնաարդարացումներից բխող խղճուկ քննարկումներ են։
մարդ եղած վախտ
28.07.2023, 01:12

Փորձը ցույց ա տալիս, որ վերցնել մի հատիկ պարամետր, օրինակ՝ էկոլոգիան, ու ամեն ինչ մենակ էդ պարամետրով չափել, մինչև վերջ օպտիմիզացնելը լավ միտք չի։ Մարդկության նպատակը առհասարակ անթերի էկոլոգիան չի, այլ (համարենք) մարդկության երկարակեցությունը։ Դրա լուծումը ոչ թե էն ա (համարենք թե գիտեմ), որ մի խումբ էկոլոգիայի ֆանատներ ինքնասպան լինեն, մնացածն էլ շարունակեն աղալ մինչև հաջորդ կոլապսի եզրին հասնելը, այլ որ մարդիկ կարողանան սովորել իրար հետ ու Երկրի վրա եղած սահմանափակ ռեսուրսներով ապրել քիչ թե շատ հարմարավետ։ Չգիտեմ ով՝ ոնց, բայց ես դեռ որ պատաստվում եմ ապրել(1) հնարավորինս քիչ վնասելով(2), ու նաև համարավետ(3)։
... Մարդկության նպատակը առհասարակ անթերի էկոլոգիան չի, այլ (համարենք) մարդկության երկարակեցությունը։ ...
Մինչև լուծւմներին անցնելը, որևէ հավաստի աղբյուր, կամ բովանդակություն կա՞, թե ինչն է մարդկության նպատակը, և արդյո՞ք մարդկությունը ունի նպատակ, և արդյո՞ք կա մարդկություն:
մարդ եղած վախտ
28.07.2023, 02:11
Մինչև լուծւմներին անցնելը, որևէ հավաստի աղբյուր, կամ բովանդակություն կա՞, թե ինչն է մարդկության նպատակը, և արդյո՞ք մարդկությունը ունի նպատակ, և արդյո՞ք կա մարդկություն:
Հաաա, հեսա բերեմ, մի քանի չինացիների հոդված ա, մեջը իմ ասածի պես էլ գրած ա, իսկ “հավաստին” ու “բովանդակությունը” բոլդած ա, որ ընդհանրապես կասկածի տեղիք չտա :Պ
...Չգիտեմ ով՝ ոնց, բայց ես դեռ որ պատաստվում եմ ապրել(1) հնարավորինս քիչ վնասելով(2), ու նաև համարավետ(3)։
Իսկ ներողություն, կլինի՞ ես միս ուտեմ: Հո դա վնաս չի՞ տալիս Ձեր հարմարավետությանը։
Էդ 100000%-ին ուշադիր չէի եղել։ Եթե տենց լինի, ալտերնատիվ հետազոտություններն իհարկե մանևրելու տեղ չեն ունենա։
100000% ապացուցված ա, որ ծխելը վնաս ա առողջությանը։ Չկա որևէ ալտերնատիվ հետազոտություն, որ հակառակն ա ապացուցում։ Ծխողներն էլ չեն ժխտում, որ վնաս ա։ Բայց ծխողներ կան ու կլինեն։ Կախված երկրից ու մշակույթից՝ մի տեղ շատ, մի տեղ ավելի քիչ, բայց չկա երկիր կամ հասարակություն, ուր լրիվ բացառվել ա։ Ի դեպ, զարգացած արևմուտքում ծխողների թվի նվազմանը նպաստել ա ոչ այնքան առողջապահական ագիտացիան, որքան ծխախոտի խայտառակ թանկ գինը։
Իսկ մարդիկ չեն հրաժարվում ծխելուց երկու պատճառով․ առաջինը՝ մտածում են, որ իրենց դա /ծխելու հետևանքով հիվանդությունների ռիսկը/ իրենց չի պատահի կամ եթե պատահի էլ, սաղ դուրս կգան, և երկրորդը՝ ինչ լինում ա թող լինի,ավելի լավ ա կարճ ապրել, բայց հաճույքից չզրկված , մանավանդ որ միշտ մտքում ունեն առաջին պատճառը։
Այնպես էլ կարնիվոր/կետոյի հետ էլ նույնը կլինի։
Էկոլոգիական տեսանկյունից ամենաէֆեկտիվն ու ճիշտը ինքնասպան լինելն է։
Ներկա դրությամբ, մարդը ամենատարածված կաթնասունն ա մոլորակի վրա (https://www.google.com/search?q=+Most+Populous+Mammals+On+Earth), նույնիսկ առնետները մեզնից քիչ են։
Երկրագնդի գերբնակեցվածության վտանգը մարդկանցով ուրիշ եղանակով են հիմա լուծում․ ինտենսիվ պրոպագանդվում է սեռի ու սեռական կողմնորոշման հետ կապված ամեն ինչ, ընդ որում դեռ վաղ մանկուց՝ պետական մակարդակով, ինչը կնպաստի ծնելիության նվազմանը։
...
Իսկ մարդիկ չեն հրաժարվում ծխելուց երկու պատճառով․ առաջինը՝ մտածում են, որ իրենց դա /ծխելու հետևանքով հիվանդությունների ռիսկը/ իրենց չի պատահի կամ եթե պատահի էլ, սաղ դուրս կգան, և երկրորդը՝ ինչ լինում ա թող լինի,ավելի լավ ա կարճ ապրել, բայց հաճույքից չզրկված , մանավանդ որ միշտ մտքում ունեն առաջին պատճառը։
Այնպես էլ կարնիվոր/կետոյի հետ էլ նույնը կլինի։
Բարեկամ ջան, մարդիկ չեն մտածում։ Նույնիսկ ակադեմիական ոճով ու համոզված տոնով առաջին ու երկրորդ հայացքից խորը ու հիմնավորված թվացող նախադասություններ արտաբերող մարդկանց շատ մեծ մասը չի մտածում, ու ես ավելի ասեմ՝ լրիվ chatgpt-ի նման բուլշիթում են: Մոլորակի վրա շատ քիչ մարդ կա, որ իսկապես մտածում է:
Երկրագնդի գերբնակեցվածության վտանգը մարդկանցով ուրիշ եղանակով են հիմա լուծում․ ինտենսիվ պրոպագանդվում է սեռի ու սեռական կողմնորոշման հետ կապված ամեն ինչ, ընդ որում դեռ վաղ մանկուց՝ պետական մակարդակով, ինչը կնպաստի ծնելիության նվազմանը։
Չեմ կարծում, որ հատուկ անում են ծնելիությունը նվազեցնելու համար, ու չեմ կարծում, որ մարդիկ պրոպագանդայով գեյ են դառնում, ավելի շուտ շաքար ուտելուց կարող է գեյ դառնան, քան թե պրոպագանդայից :
Ուլուանա
28.07.2023, 08:03
Բարի գալուստ իրականություն :))
Ինձ համար դա նույնն է, ոնց ասես՝ վաղը առավոտյան սաղ փաբլիկ հայտարարում են ծխելն ու նարկոտիկները վնաս են, ճիշը օդ շնչելն ա, ու ասենք ջուր խմելը, ի՞նչ կլինի աշխարհի հետ։
Պատասխան՝ ոշշշշշշշշշշշշմիբան։
Մարդկանց վրա միօրանոց պրոպագանդան շատ չի ազդում։
Բայց։ Եթե մի ամիս ամեն օր կրկնեն, ապա կլինեն խժդժություններ, ցույցեր, խանութներից միսը կթռցնեն, քաոս․․․․ Եթե հիպոթետիկ պատկերացնենք սաղ խելքոք լսում ու անցնում են կարնիվորի, ապա առնվազն սկզբի համար միսը չի հերիքելու, ու շատ վատ ա լինելու։
Դրա համար՝ արի ես ու դու խելոք մեր համար կարնիվոր անենք, մնացածներն էլ խելոք իրենց համար ուտեն իրենց նաչինկայով կռուասանները, բուլկիներն ու պեռաշկիներն ու խաղաղություն լինի աշխարհին, մինչև տեսնենք ինչ է գալիս գլխներիս։
Երևի մի կես դարից ավել կլինի, չէ՞, որ ծխելու վնասակարությունը ոչ միայն հայտնի ա, այլև ամենատարբեր միջոցներով անընդհատ հայտարարվում ա, ու կարծես վերջին տասնամյակներում էդ հարցի վերաբերյալ այլ տեսակետներ, հակառակի մասին վկայող հետազոտություններ չեն եղել: Բայց արի ու տես, որ ծխողների հեչ էլ պետքը չի. մեկ ա, լիքը մարդ ծխում ա, ու շատ քչերն են երբևէ թողնում: Օրինակ, ԱՄՆ-ում որ վերջին տասնամյակներում ծխողների թիվը խիստ պակասել ա, էդ հո մարդկանց գիտակցության մակարդակի բարձրացման շնորհի՞վ չի տեղի ունեցել, կարծում եմ` հիմնականում զուտ արգելքների շնորհիվ ա եղել, ցավոք: Մարդկանց մեծ մասը հետաքրքրված չի առողջությամբ, քանի դեռ էնքան լուրջ առողջական խնդիրներ չունի, որ զգալիորեն ազդեն կյանքի որակի վրա, չնայած նույնիսկ էդ դեպքում էլի շատերը ոչինչ չեն անում, բացի բախտից բողոքելուց: Մարդկանց պահվածքի հիմնական մոտիվացիան տվյալ պահին ապրած հաճույքն ա, իսկ թե ինչ կլինի դրանից հետո ու դրա հետևանքով` քչերին ա հուզում: Ու ընդհանուր ապրելակերպը սովորաբար կառուցվում ա հենց տենց պահի տակ ապրվող հաճույքների վրա:
Չեմ կարծում, որ հատուկ անում են ծնելիությունը նվազեցնելու համար, ու չեմ կարծում, որ մարդիկ պրոպագանդայով գեյ են դառնում, ավելի շուտ շաքար ուտելուց կարող է գեյ դառնան, քան թե պրոպագանդայից :
Պայթունավտանգ մտքեր ես բարձրաձայնում, Վիշապ, ասելով, թե գեյ-ը, ըստ էության, առողջ վիճակ չի։
Իսկ պրոպագանդայով մարդիկ ամեն ինչ էլ կարող են դառնալ էս շփոթված դարում, թեև ես հենց հոմոսեքսուալիզմը նկատի չունեի, այլ, օրինակ, սեռափոխությունը չորս տարեկանում, երբ երեխային մանկապարտեզից սկսում են համոզել, ծնողների կամքից անկախ և հաճախ՝ հակառակ, որ դու, բալիկ ջան, գուցե ուզում ես աղջիկ լինել կամ տղա, որից հետո, չորս տարեկան երեխայից երբ դաբրոն կորզում են, տանում են սեռափոխության։ Ավստրալիայում նման գործընթացներ արդեն սկսված են, ու ոչ միայն դրանք․ սա առանձին թեմա է, որ մտածում էի՝ բացել, թե ոչ, բայց հավես չունեմ անպտուղ դիսկուսիաների, չբացեցի։
Սեռաշփոթմունք հարուցելու էս ողջ գործընթացը, որ սկսվել է, անպայման մի նպատակ պիտի ունենա։ Նպատակներից մեկը՝ գլխավորը, իմ կարծիքով հենց ծնելիության նվազեցումն ա, քանի որ ամենամեծ էկոլոգիական աղետը, էսօրվա դրությամբ, որ սպասվում ա մոլորակին, գերբնակեցվածությունն ա։
Բարեկամ ջան, մարդիկ չեն մտածում։ Նույնիսկ ակադեմիական ոճով ու համոզված տոնով առաջին ու երկրորդ հայացքից խորը ու հիմնավորված թվացող նախադասություններ արտաբերող մարդկանց շատ մեծ մասը չի մտածում, ու ես ավելի ասեմ՝ լրիվ chatgpt-ի նման բուլշիթում են: Մոլորակի վրա շատ քիչ մարդ կա, որ իսկապես մտածում է:
Իսկ պետք ա՞ որ մտածեն։
Թիքեթը լիներ, Կարգինից էս էպիզոդը երևի կհիշեր :)
https://www.youtube.com/watch?v=417TLKVD54U
Պայթունավտանգ մտքեր ես բարձրաձայնում, Վիշապ, ասելով, թե գեյ-ը, ըստ էության, առողջ վիճակ չի։
Իսկ պրոպագանդայով մարդիկ ամեն ինչ էլ կարող են դառնալ էս շփոթված դարում, թեև ես հենց հոմոսեքսուալիզմը նկատի չունեի, այլ, օրինակ, սեռափոխությունը չորս տարեկանում, երբ երեխային մանկապարտեզից սկսում են համոզել, ծնողների կամքից անկախ և հաճախ՝ հակառակ, որ դու, բալիկ ջան, գուցե ուզում ես աղջիկ լինել կամ տղա, որից հետո, չորս տարեկան երեխայից երբ դաբրոն կորզում են, տանում են սեռափոխության։ Ավստրալիայում նման գործընթացներ արդեն սկսված են, ու ոչ միայն դրանք․ սա առանձին թեմա է, որ մտածում էի՝ բացել, թե ոչ, բայց հավես չունեմ անպտուղ դիսկուսիաների, չբացեցի։
Սեռաշփոթմունք հարուցելու էս ողջ գործընթացը, որ սկսվել է, անպայման մի նպատակ պիտի ունենա։ Նպատակներից մեկը՝ գլխավորը, իմ կարծիքով հենց ծնելիության նվազեցումն ա, քանի որ ամենամեծ էկոլոգիական աղետը, էսօրվա դրությամբ, որ սպասվում ա մոլորակին, գերբնակեցվածությունն ա։
Ուզում եմ ասել՝ սեռական կողմնորոշումը ֆիզիոլոգիական է, գաղափարական չի, դու վայթե չես կարող քարոզով մարդու սեռականությունը փոխել: Ու որևէ մարդկային գործընթաց պարտադիր չի, որ հատուկ նպատակ ունենա, կարող է աննպատակ գործընթաց լինել հանուն գործընթացի, ոնց ասեցի՝ մարդկանց մեծ մասը չեն մտածում:

Հա, բայց նաև ասում ես, որ շաքարը վատ բան ա, վատ հետևանքներ ա թողնում։
Եկել եմ գրեմ, որ մենակ prepackaged ուտելիքները հանելով ( կամ գոնե բաղադրությունները նայել), շաքարը կրճատելով, մեկ էլ միջանկյալ ծոմապահությամբ (գոնե 14 ժամ տալ վերականգնվելու համար) լիքը բան կարա դզվի ու հեչ պարտադիր չի ծայրահեղ դիետաների անցնել։ Ամեն դեպքում ինձ մոտ շատ քիչ տարբերություն տվեց կետո vs վերևում նկարագրածս, ու ավելի հեշտ ու արագ ա։ Ու դե իհարկե մենթալ առողջությամբ զուգահեռ զբաղվել, որ մի օր չտրաքի ուտելիքով ամեն հարց լուծելու ռոմանտիկ բաբլը։

Իսկ դու վստահ ե՞ս, որ երբեվիցե կետո ես արել, այսինքն կետոզի մեջ ես եղել: Ես ամենասզբում մի երեք ամիս իբր կետո էի անում ու ողորմելի վիճակում էի: Հետո կետոններս սկսեցի չափել, տեսնեմ ի՞նչ կետո, ինքնախաբեությամբ եմ զբաղված:
Հիմա կարծում եմ, որ կարնիվորը աշխարհի ամենահեշտ ու արագ սննդակարգն է։ Կետոն մի քիչ ավելի բարդ է, որովհետև բանջարեղեն է պետք առնել ու եփել: Իսկ ռեգուլյար սննդակարգը խայտառակ բարդ է, եթե տանն ես սարքում, չափազանց հեշտ է, բայց դանդաղ ու տանջալից ինքնասպանություն է, եթե դրսում ես ուտում: Ես էդպես եմ կարծում:
One_Way_Ticket
28.07.2023, 22:04
դանդաղ ու տանջալից ինքնասպանություն է, եթե դրսում ես ուտում: Ես էդպես եմ կարծում:
Իսկ ես այդպես չեմ կարծում։ Ավելի ճիշտ, դա չարյաց փոքրագույնն եմ համարում, թե չէ վնասակարությունը չեմ ժխտում։ Երբ կարդացի քո "դինամիկ կյանքի հետ համատեղվող" օրվա ռեժիմը, մոտս հարց առաջացավ․ իսկ ապրե՞լ երբ։ Դուրսը ուտելը առօրյան բազմազանացնելու ու անկանխատեսելիացնելու ամենահեշտ ձևերից է (եթե փող ունես, իհարկե)։ Ու ռեստորանը (սրճարանը, բարը) դա միայն ուտելու տեղ չէ, էս մասին Բարեկամն արդեն մանրամասն գրել է հարևան թեմայում։ Տարատեսակ միջոցառումներն էլ հաճախ նման տեղերում են անցկացվում, տիպիկ աշխատանքային օրվա վերջում, որ մարդիկ էդտեղ էլ կարողանան ընթրիք անել։
Իսկ դու վստահ ե՞ս, որ երբեվիցե կետո ես արել, այսինքն կետոզի մեջ ես եղել: Ես ամենասզբում մի երեք ամիս իբր կետո էի անում ու ողորմելի վիճակում էի: Հետո կետոններս սկսեցի չափել, տեսնեմ ի՞նչ կետո, ինքնախաբեությամբ եմ զբաղված:
Հիմա կարծում եմ, որ կարնիվորը աշխարհի ամենահեշտ ու արագ սննդակարգն է։ Կետոն մի քիչ ավելի բարդ է, որովհետև բանջարեղեն է պետք առնել ու եփել: Իսկ ռեգուլյար սննդակարգը խայտառակ բարդ է, եթե տանն ես սարքում, չափազանց հեշտ է, բայց դանդաղ ու տանջալից ինքնասպանություն է, եթե դրսում ես ուտում: Ես էդպես եմ կարծում:
հա, հաստատ, չնայած չեմ չափել կետոնները, բայց հստակ գիտեմ կետոյի տակ լինելու զգացումը ու նաև կենտրոնացած վերահսկում էի կերածս ածխաջրերի քանակը։ Նայի կորնիվորը ինձ համար տարբերակ չի, որովհետև միս շատ ուտելիս զզվանք ա առաջանում։ Դիետայի ընտրությունը եղել ա համ էլ նրանով, թե ինչքանով ա ինձ համար իրատեսական միշտ պահելը, հաշվի առնելով տարբեր մթերքների հասանելիությունը, հասկացա, որ բացարձակ կետոն անիրական ա, դրա համար ոսկե միջին եմ գտել, որ համ կետոյի առավելություններն ա տալիս ու միաժամանակ մտավոր էներգիա չի տանում պլանավորման վրա։ Նպատակը կետոզիսը հնարավորինս երկար պահելն ա, կոտրելուց էլ նենց ուտելիքներ փորձել ուտել, որ գլյուկոզը կտրուկ չբարձրանա։
Սենց եմ անում. եթե կարևոր գործեր ունեմ ծոմապահությունը երկարացնում եմ ասենք մինչև 3-4-ը ու սովս հագեցնում ընդեղենով, հետո սովորական ճաշում եմ, եթե ստացվի բանջարեղեն պլյուս միս, ձու, եթե չի ստացվում, բրինձ, հնդկաձավար էլ եմ ուտում ու նաև բարձր ածխաջրային բանջարեղեն ու մրգեր։ Այսինքն թե ինչ կուտեմ էնքան կարևոր չի, ինչքան կարևոր ա, թե երբ կուտեմ։ Այսինքն գլյուկոզի բարձրանալու մասերը սովորաբար ընկնում են հանգստի ժամանահակատվածում։ Ինձ համար սենց դիետան համ էֆֆեկտիվա, համ լավ եմ զգում։ Սենց ասեմ՝ եթե անձնական շեֆ խոհարար ունենայի, հաստատ կետո կանեի:Dբայց սենց էլ պրադուկտիվությունս չի տուժում
... իսկ ապրե՞լ երբ։ Դուրսը ուտելը առօրյան բազմազանացնելու ու անկանխատեսելիացնելու ամենահեշտ ձևերից է (եթե փող ունես, իհարկե)։ Ու ռեստորանը (սրճարանը, բարը) դա միայն ուտելու տեղ չէ, էս մասին Բարեկամն արդեն մանրամասն գրել է հարևան թեմայում։ Տարատեսակ միջոցառումներն էլ հաճախ նման տեղերում են անցկացվում, տիպիկ աշխատանքային օրվա վերջում, որ մարդիկ էդտեղ էլ կարողանան ընթրիք անել։
Ես ռեստորաններում կյանքս անցկացնելու տեղը նախընտրում եմ սարերում կամ քաղաքներում քարշ գալ, կամ հեծանիվ քշել, բայց հանուն օբյեկտիվության՝ ընկերներիս հետ հաճախակի կոֆե եմ խմում հեծանվային հանդիպման վայրում: Կինս անուղղելի ինտրովերտ է։
Ընկերներով խրախճանքը կյանքի մաս է, բան չասի, բայց ամենօրյա զբաղմունք չի ու ժամանակատար է, նույնիսկ եթե ռեստորանում ես անում, ես Հայաստանում եղածս ժամանակ դրանից չեմ խուսափում, ձև չի խուսափելը, բայց հաստատ դա ամենօրա սնվելու հետ կապ չունի:
Հայաստանի ամենօրյա ռեստորանային կյանքը բացարձակ չի հրապուրում, հակառակը՝ հոգնեցնում է, դրա համար էլ թռել եմ վայրի ամերիկաները :))
Ամերիկաներում մենք ցոփ ու շվայտ ենք ապրում ու նախընտրում ենք տներում, ավելի շուտ՝ տների հայաթներում կատարել խորովածախրախճանքը մեր սեփական ուտեստեղենի պատրաստությամբ ու ընտրությամբ, հոյակապ արարողություն է, հոգևոր առողջության համար դրական ազդող։ Պարզ է ժամանակ առ ժամանակ, ոչ ամեն օր։
Տանը ամեն օր սնվելը քո ձեռի սարքածով, քո հարազատներով, քո ընտրած երաժշտությունը դնելով, առանց կողքի հավայի աղմուկի, առանց հաշիվը փակելու, որակյալ, արագ, մատչելի․․․:P
Բայց մենք էստեղ մետաբոլիզմից ենք խոսում։ Ուրեմն հանուն օբյեկտիվության, Հայաստանում կարնիվոր անել ցանկացող ու փողից շատ չնեղվողների համար ընտրությունները ավելի լավն են, քան մեր տուֆտա Կալիֆոռնիայում։ Ասենք «Կարաս»-ից կարելի է խորոված մսամթերք, կամ տոլմա պատվիրել, բայց հատուկ նշել «առանց լավաշի ու կարտոֆիլի», that's gonna be your best bet. Կարելի է ամեն օր, առանց հավայի ձանձրույթների։
Ուտելիքի մեջ բազմազանություն ու սյուրպրիզները գերակա առաջնայնություն համարելը ինձ համար վկայություն է, որ խեղճ պացիենտը կյանքում ավելի բարձր արժեքներ չի տեսնում։
Հ․Գ․ Կներես, թվաց Էննային եմ պատասխանում, քո Լատվիայի մենակեցությունը մի քիչ յուրահատուկ դեպք է, հետևաբար քեզ չեմ առաջարկում լռվել տանը, բայց ռեստորաններում կարող ես ընտրել ճարպերն ու մսեղենը հավայի բրնձեղենի, մակարոնեղենի ու հացաբուլկեղենի փոխարեն։
․․․որովհետև միս շատ ուտելիս զզվանք ա առաջանում։ ․․․
Մսից սրտխառնոցը կարող է լեղու հոսքի և/կամ ստամոքսի ցածր թթվայնության խնդիր լինել։
Երկուսն էլ շատ տարածված են ածխաջրերի ու շաքարների վրա երկար ժամանակ նստած մարդկանց մոտ, ընդհուպ մինչև լեղապարկի քարերի ու խցանումների առաջանալն ու ստամոքսի բորբոքումներն, այրոցներն ու խոցերը։ Համենայն դեպս։
Ես էլ ժամանկին ունեի, աչքիս ոնց որ ֆիքսել եմ։
One_Way_Ticket
28.07.2023, 22:49
Ես ռեստորաններում կյանքս անցկացնելու տեղը նախընտրում եմ սարերում կամ քաղաքներում քարշ գալ, կամ հեծանիվ քշել, բայց հանուն օբյեկտիվության՝ ընկերներիս հետ հաճախակի կոֆե եմ խմում հեծանվային հանդիպման վայրում: Կինս անուղղելի ինտրովերտ է։
Ընկերներով խրախճանքը կյանքի մաս է, բան չասի, բայց ամենօրյա զբաղմունք չի ու ժամանակատար է, նույնիսկ եթե ռեստորանում ես անում, ես Հայաստանում եղածս ժամանակ դրանից չեմ խուսափում, ձև չի խուսափելը, բայց հաստատ դա ամենօրա սնվելու հետ կապ չունի:
Հայաստանի ամենօրյա ռեստորանային կյանքը բացարձակ չի հրապուրում, հակառակը՝ հոգնեցնում է, դրա համար էլ թռել եմ վայրի ամերիկաները :))
Ամերիկաներում մենք ցոփ ու շվայտ ենք ապրում ու նախընտրում ենք տներում, ավելի շուտ՝ տների հայաթներում կատարել խորովածախրախճանքը մեր սեփական ուտեստեղենի պատրաստությամբ ու ընտրությամբ, հոյակապ արարողություն է, հոգևոր առողջության համար դրական ազդող։ Պարզ է ժամանակ առ ժամանակ, ոչ ամեն օր։
Տանը ամեն օր սնվելը քո ձեռի սարքածով, քո հարազատներով, քո ընտրած երաժշտությունը դնելով, առանց կողքի հավայի աղմուկի, առանց հաշիվը փակելու, որակյալ, արագ, մատչելի․․․:P
Բայց մենք էստեղ մետաբոլիզմից ենք խոսում։ Ուրեմն հանուն օբյեկտիվության, Հայաստանում կարնիվոր անել ցանկացող ու փողից շատ չնեղվողների համար ընտրությունները ավելի լավն են, քան մեր տուֆտա Կալիֆոռնիայում։ Ասենք «Կարաս»-ից կարելի է խորոված մսամթերք, կամ տոլմա պատվիրել, բայց հատուկ նշել «առանց լավաշի ու կարտոֆիլի», that's gonna be your best bet. Կարելի է ամեն օր, առանց հավայի ձանձրույթների։
Ուտելիքի մեջ բազմազանություն ու սյուրպրիզները գերակա առաջնայնություն համարելը ինձ համար վկայություն է, որ խեղճ պացիենտը կյանքում ավելի բարձր արժեքներ չի տեսնում։
Հ․Գ․ Կներես, թվաց Էննային եմ պատասխանում, քո Լատվիայի մենակեցությունը մի քիչ յուրահատուկ դեպք է, հետևաբար քեզ չեմ առաջարկում լռվել տանը, բայց ռեստորաններում կարող ես ընտրել ճարպերն ու մսեղենը հավայի բրնձեղենի, մակարոնեղենի ու հացաբուլկեղենի փոխարեն։
Հարցն այնքան ուտելիքի մեջ բազմազանությունը չէ, որքան ընդհանուր մթնոլորտը, ծանոթ ու անծանոթ մարդկանց պատահաբար և ոչ պատահաբար հանդիպելու հնարավորությունը։ Ավելի շուտ նույնիսկ հակառակը, եթե տուն առաքումով եմ ուտելիք պատվիրում (դե ինքս սարքելու հավես չունեմ), կարող է երկար-բարակ մտածեմ ու ոչ մի կերպ չկարողանամ կողմնորոշվել, թե ինչ եմ ուզում։ Սրճարանում տենց խնդիր չկա, մենյուից մի բան կպատվիրեմ առանց շատ խորանալու (բնականաբար, հնարավորինս մսոտ)։
Ճիշտն ասած՝ ձեր Ամերիկայի ռեստորանները ես էլ չեմ սիրում։ Կամ լրիվ ֆաստֆուդ ոճի են, կամ էն, որ մատուցողը անըդհատ կողքդ պտտվում է, րոպեն մեկ հարցնում՝ արդյոք ամեն ինչ նորմալ է, փորձում սրամտություններ անել, որ շատ թեյավճար թողնես։ Հայաստանի քյառթույությունն առավել ևս չեմ սիրում։ Արևելյան Եվրոպայից լավ տեղ չկա աշխարհում։ Մինչև Պուտինի համը հանելը էլ ավելի լավ էր։

Հա, բան չասի: Բայց կյանքի ու հետաքրքրությունների համար կարող ես երբեմն տանը փորձել հետաքրքիր ուտեստների իմպրովիզներ անել, հետո աղջիկ բերել տուն, ընթրիք սարքել, գինի ա, բան ա... Կարող ա մեկումեջ ավելի հետաքրքիր ստացվի, քան ռեստորանում:
... Այսինքն թե ինչ կուտեմ էնքան կարևոր չի, ինչքան կարևոր ա, թե երբ կուտեմ։ ...
Էս մի մոմենտը ուզում եմ ֆիքսել, ուրեմն, եթե մի քիչ իրար հետ փորձենք մտածել ու տրամաբանել, ապա ճիշտը վայթե պիտի լինի հակառակը՝ կարևոր չի թե երբ կուտես ու ինչքան կուտես, կարևոր է՝ թե ինչ կուտես։
One_Way_Ticket
29.07.2023, 01:00
Ի դեպ, Վիշապ, ի՞նչ կարծիքի ես բաստուրմայի մասին։ Իմ սառնարանում համարյա միշտ կա, որովհետև երկար է պահվում ու համով է։ Ամենօրյա ուտելու համար չէ, պարզապես եթե նենց ստացվեց, որ էդ օրը քիչ եմ միս կերել, բացը լրացնելու միջոց է։ Մի տեղ նշել էիր, որ բեկոնն ընտիր բան է, բայց բեկոնն ինձ համար չափազանց յուղոտ է։

Լրիվ դրական, չնայած ասածիդ պես՝ անյուղ սուկիից են սարքում, որը մի քիչ նվազեցնում է սննդային արժեքը, բայց այնուամենայնիվ լավագույն սնեքներից է։ Չամանը (fenugreek seeds) ամերիկացիք որպես սննդային հավելում են ծախում ապուշ գներով՝ տեստոստերոն բարձրացնելու ու շաքար իջեցնելու համար: Չափից շատ չամանին զոռ տալուց մարմնիցդ սկսում է չամանի հոտ բուրել, հետևաբար աղջիկների հետ ժամո լինելուց հաշվի առ։ Բաստուրմայով հոյակապ ձվածեղ է լինում, վրեն էլ մի քիչ չեդար-պանիր ծյոռկած, կարելի է նաև պոմիդոր ավելացնել։
Սննդակարգերի և նրանց արդյունքների մասին էս քննարկումներն ինձ հիշեցնում են տապոռի մասին ռուսական հայտնի հեքիաթը, թե ոնց ա իվանուշկան տապոռով ապուր եփում․ համարյա պատրաստ ա, մենակ պետք ա, նենց՝ ձեռքի հետ, ավելացնել մի քիչ պետրուշկա, մի քիչ միս, մի քիչ կարտոշկա․․․
Վիշապը պնդում ա, որ կարնիվորին անցնելն իրեն ապահովեց մշտական ընտիր /ֆիզիկական և մտավոր/ զգացողություն, թեև, նենց՝ ձեռի հետ, զուգահեռ նաև սկսել էր ամեն օր ռեգուլյար մարզվել, քիչ ուտել՝ միջանկյալ ծոմապահությամբ, շուտ քնել և այլն։
Ուրիշ սննդակարգերի հետևողները կպնդեն, որ շատ ջուր խմելը կամ բուսակերությունն ա իրենց հրաշալի զգացողության հիմնական "մեղավորը", թեև նենց՝ ձեռի հետ, նաև ռեգուլյար վազում են, աշխատում են իրենց շրջապատել դրական մարդկանցով ու կոնկրետ իրենց համար հաճելի միջավայրով (բնություն, օրինակ), նաև աշխատում են սեփական ինքնագնահատականի վրա, որն, ի դեպ, կոնկրետ ինչ-որ սննդակարգի անխախտ հետևելու իրենց վճռականության շնորհիվ, նույնպես աճում ա։
Թե իրականում, առկա գործոնների տվյալ փաթեթից հատկապես ո՛ր գործոնն ա ապահովում էդ ձեռք բերված լավ ինքնազգացողությունը, իրականում դժվար ա պարզել, էլ չեմ ասում, որ գուցե մի գործոնն ընդհանրապես նույնիսկ վնաս ա, բայց էդ վնասը կոմպենսացվում ա մյուս՝ օգտակար գործոններով։
Ես մի գործոնի վրա, այնուամենայնիվ, շեշտադրումս կդնեի - էն գործոնը, որն առկա ա բոլոր սննդակարգերի դեպքում էլ․ էդ սննդակարգի բարեազդեցությանը հավատալու գործոնն ա։

Ուղղում՝ ես վերջին գձե տը 20 տարում ռեգուլյար մարզվել եմ, իսկ մասնավորապես կետոյին սկսել եմ անդրադառնալ 2,5 տարի առաջ, իսկ հավատը միշտ ինձ հետ ա եղել :))
էդ սննդակարգի բարեազդեցությանը հավատալու գործոնն ա
Դու դեռ հրաժարվում ես ընդունել, որ սննդակարգը խայտառակ կարևոր, մնացած բոլոր գործոններից ամենահզոր ազդեցություն ունեցողն է մարդուս ֆիզիկական ու հոգեկան առողջության վրա։ Ես էլ էի նույնը, մինչև բազմաթիվ փորձերով չհամոզվեցի դրանում։ Հավատը տուֆտա բան ա սննդակարգի համեմատ։
Առաջարկում եմ մի քիչ էմոցիաներն անջատել ու մտածել։
Ուլուանա
29.07.2023, 08:31

Հավատը լրացուցիչ նպաստող գործոն ա, բայց էդ նշածդ բոլոր գործոններն էլ որոշակի դեր ունեն, ու դա վաղուց ապացուցված ա, առանձին մարդկանց անհատական փորձերի վրա չի հիմնված զուտ, էլի: Կոնկրետ ես էդ բոլորի ազդեցություններն էլ առանձին-առանձին զգացել եմ ինձ վրա: Իհարկե, մեկի դեպքում կարող ա դրանցից մեկն ավելի մեծ դեր ունենալ, մեկ ուրիշի դեպքում` մյուսը, բայց որ դրանք բոլորն էլ ունեն հայտնի դրական ազդեցությունները, փաստ ա, ենթադրություն չի:
Ուլուանա
29.07.2023, 08:45
Ուղղում՝ ես վերջին գձե տը 20 տարում ռեգուլյար մարզվել եմ, իսկ մասնավորապես կետոյին սկսել եմ անդրադառնալ 2,5 տարի առաջ, իսկ հավատը միշտ ինձ հետ ա եղել :))
Դու դեռ հրաժարվում ես ընդունել, որ սննդակարգը խայտառակ կարևոր, մնացած բոլոր գործոններից ամենահզոր ազդեցություն ունեցողն է մարդուս ֆիզիկական ու հոգեկան առողջության վրա։ Ես էլ էի նույնը, մինչև բազմաթիվ փորձերով չհամոզվեցի դրանում։ Հավատը տուֆտա բան ա սննդակարգի համեմատ։
Առաջարկում եմ մի քիչ էմոցիաներն անջատել ու մտածել։
Իմ դեպքում էլ հակառակն ա. սննդակարգս վերջին մոտ 15 տարում ընդհանուր առմամբ ահագին առողջ ա եղել` գնալով ավելի ու ավելի առողջ դառնալով, բայց, ընդհանուր առողջական խնդիրներից զերծ պահելով հանդերձ, դա ինձ էներգիայով չի ապահովել: Ես ծնվածս օրվանից, ինչ ինձ հիշում եմ, անէներգիա եմ եղել ու տարիներ շարունակ մտածել եմ, որ էդ էլ իմ տեսակն ա, ի՞նչ կարող եմ անել, ես ուղղակի էդպիսին եմ: Էներգիայի ակնհայտ ու ահռելի ավելացում նկատել եմ կանոնավոր կերպով մարզվելու արդյունքում: Անհրաժեշտ չափով ջուր խմելն էլ ա ահագին նկատելի տարբերություն տվել, որը մարզվել սկսելուց մի մի քանի տարի առաջ եմ բացահայտել ինձ համար, բայց կանոնավոր կերպով անհրաժեշտ քանակությունը խմել չէր հաջողվում էն ժամանակ: Հիմա, երբ մարզվում եմ կանոնավոր, նույնիսկ եթե ջուր չեմ խմում էնքան, ինչքան պետք ա, մեկ ա, էներգիաս տեղն ա լինում: Այլ կերպ ասած` առնվազն իմ դեպքում ֆիզիկական ակտիվությունն ա հիմնական էներգիան ապահովողը, առողջ սննդակարգը ու մի շարք այլ բաներ, որ նույնպես կանոնավոր կերպով կիրառում եմ, ավելի շուտ օգնում են չկորցնել էներգիան, պահպանել կամ ինչ-որ չափով ավելացնել, բայց էներգիայի հիմնական աղբյուրս մնում ա ֆիզիկական ակտիվությունը:

Բուսակերությունը մի քիչ բարդ ա արդեն առողջ սննդակարգ համարելը, հայտնի պատճառներով ու կարնիվորը, կամ նույնիսկ կետոն «խիստ դիետա» համարողները բացարձակ գաղափար չունեն, թե ինչքան ավելի խիստ ա իսկապես առողջ բուսակերությունը իր ուտելիքի հատուկ ընտրություններով ու լրացուցիչ հավելումներով, որ ինչ-ինչ նյութերի պակասից մարդ ծեր հասակում պրոբլեմներ չունենա:
Որ ասենք քույրս լինեիր, ես բիրտ ու համառ քարոզչությունով քեզ «դարձի կբերեի», իսկ սենց մնում է «պոլիտ-կոռեկտ» կերպով հարցնել՝ իսկ կարող ա՞ մանրից անցնես կենդանակերության, մեծ կյանք ա, բան ա...
Ուլուանա
29.07.2023, 23:37

Նենց ես գրել, կարծես ես ասել եմ, թե խնդիրներ ունեմ, դու էլ անհանգստացած ուզում ես ինձ դարձի բերել:
Բուսակերությունը առողջ սննդակարգ համարելն էդ ու՞մ չափանիշներով ա բարդ, էն էլ «հայտնի պատճառներով», կետոիստների ու կարնիվորների՞ :)):
Չէ, չի կարող: Ես իմ սննդակարգից էլ, կյանքից էլ գոհ եմ:
Ի դեպ, նույն կերպ ես էլ կարող եմ ասել, որ ուրեմն 20 տարի նորմալ չես մարզվել, եթե մարզվելուց էներգիադ չի ավելացել:
Եկա ասեմ, որ մի 4 օր ա արդեն ծխելն էլ եմ լրիվ թարգել։ Վերջ, էս հիմար կախվածություններին։ Վիշապ, գաս Հայաստան, խաբար արա, քեզ մի հատ կետո մաղարիչ անեմ։ Խնդիրը բարձրացնելու, խորհուրդներ տալու, ու ուղղություն ցույց տալու համար։ Ապրե'ս։
Btw ժող, շաքարը իսկականից չարիք ա, ինչ ուզում եք արեք - ինչ շաքար չեմ օգտագործում, պորդուկտիվությունս 100000x ա։ Ինչ ասես անում եմ, որ ինձ լավ զգամ, իսկ են ժամանակ շաքար էի ուտում, ու վերջ։ Հիմա մի քիչ խառնեմ, ժամանակ ունենամ, ավելի մանրամասն կգրեմ էս երկու օրը։

Արամ ջան, մենակ էս ասածդ ինձ լրիվ հերիք ա որ ես ինձ լավ զգամ, չնայած մեծ հաճույքով հետդ կծանոթանամ։
Ապրե՛ս, հոյակապ կամք ունես, ու վստահ եմ, էլ կյանքում ստից կախվածություններ չես ուզենա ունենալ, պաչեր։
Սենց, կետո-մետո դիետա ենք ասում, ահավոր վախենալու ա թվում։ Դիֆոլթով մտածում ես, որ քիչ պիտի ուտես, սովածությանը դիմանաս, լիքը բաներ չկարանաս ուտես և այլն։ Բայց իրականությունը լրիվ այլ ա՝
- Ինչքան ուզում ուտում ես, երբեք սովածության զգացում չեմ ունեցել, հակառակը, երբ որ բառադի ինչ ասես ուտում էի, էդ ժամանակ անընդհատ սովածության զգացում ունեի, հիմա մենակ երեկոյան 9-ի կողմերն եմ թեթև սովածություն զգում։ Իդեպ ուզում եմ էս ժամին մի փոքր ընդեղեն կամ ինչ որ միրգ ուտել (berry-ներ). Ի՞նչ կարծիք ունեք:
- Ինչ ասես ուտում ես՝ ձվով ինչ թույն բան ասես կարում ես սարքես, չես հոգնում։ Մի օր բանջարեղենով, մի օր աղացած մսով, մի օր բեկոնով, մի օր նրբերշիկով ու տենց և այլն։ Հոգնելու բան ընդհանրապես չկա։
Առավոտյան ժամը 6-ին արթնանում եմ, 7-ին նախաճաշը պատրաստ ա լինում, ուտում եմ։ Մինչև ժամը 3-4-ը մի հատ սովածության զգացում չեմ ունենում։ Էդ ժամանակ մի հատ էլ ուտում եմ ու վերջ։ Մնում ա ժամը 9-նի սովածության զգացումը, ինչը իրականում ստից բան ա, կարամ ուղղակի ուշադրություն չդարձնեմ, բայց կուզենաի ինչ որ տեղ ընդեղեն ու մի քիչ միրգ էլ ավելացնեմ ուտելիքիս մեջ։ Նաև խնդիրը էն ա, որ 3-4-ին իմ սարքածը չեմ ուտում, պատվիրած ինչ որ զիբիլ ա, որից մենակ միսն եմ հիմնականում ուտում ու թեթև բանջարեղեն։ Բայց որ ես լավ յուղոտ, մոշնիյ բան սարքեի, երևի 9-ին էլ չսովածանաի։
Շաքարի ցանկությունը լրիվ վերացել ա։ Ընդհանրապես էլ ոչ կարիք եմ զգում, ոչ էլ որ տեսնում եմ, ինչ որ ցանկություններ ա առաջանում։ Որ ազնիվ լինեմ, երբ որ լավ կանֆետ եմ տեսնում, սնեց եմ մտածում՝ "ես ոչ մի բան չեմ արել, որ տենց անհամաչափ քանակի դոպամին ստանամ" :))
Դե ծխելը էլ չասեմ, շաքարը բացառելու համեմատ՝ խաղ ու պար էր։
էլ չասեմ, որ տունը ուտելիք սարքելը, կողմնակի լավ էֆֆեկտներ ունի։ Էն որ գիտեմ կնոջս հաճելի ա ամեն առավոտ ուտելը, ուրախանում ա, իրան երջանիկ ա զգում դրանից, ինչպես նաև ինքն էլ ա առողջ սնվում, շատ ավելի լավ մոտիվացիա ա։ Ու էս ամենինչև նաև ամրապնդվում ա նրանով, որ ինչքան վատ habit կա, պետք ա ռադ անել, որովհետև տղես որ մեծացավ, ես չեմ ուզում որ ինձ junk ուտելուց, կամ առավել ևս ծխելուց տեսնի։
Հա քաշիս մասով մոռացա ասեմ։ Բոյս 175 ա, քաշս 3 շաբաթ առաջ 66 էր։ հիմա բոյս էլի նույնն ա, քաշս 61: Ու անհամաեմատ ավելի շատ եմ սնվում :D
... հիմա մենակ երեկոյան 9-ի կողմերն եմ թեթև սովածություն զգում։ Իդեպ ուզում եմ էս ժամին մի փոքր ընդեղեն կամ ինչ որ միրգ ուտել (berry-ներ). Ի՞նչ կարծիք ունեք:
...
Չարժի քունը փչացնել մրգերով ու ընդեղենով։ Երկու թույլ խաշած ձու, կամ թեթև տապակած ձվածեղ կարագով ու աղով կեր, երբ որ տուն ես հասնում։ Կարող ես ամեն օր։
Շնորհակալություն պետք չի։
Էս քանի օրը Վիշապի կարնիվորային սուպերվստահության ու հորդորների հետ կապված մտքեր էին առաջանում՝ հակասական ու անպատասխան, բայց ժամանակ չէր լինում գրելու։ Հիմա էլ չկա, բայց քանի դեռ թեմայի ակտուալությունն ու կիսվելու ցանկությունս լրիվ չեն մարել (թեև ակտուալության հետ կապված, Վիշապը [հուսով եմ] չի հանձնվելու մեզ՝ բութուշատակերներիս դարձի բերելու իր ջանքերում), որոշեցի առաջնահերթություն տալ էս հարցի հետ կապված մի ամփոփառեֆլեկտիվ գրառում անելուն` ակնկալելով կարծիքներ։
Վիշապը, եթե ճիշտ եմ հասկացել, բացահայտել է, որ մարդը մի էնպիսի մեքենա է, որն աշխատեցնող իրական վառելիքը միայն սնունդն է, որ կա, ու էդ վառելիքի տեսակից է կախված մարդու ինքնազգացողությունը՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան, ու որ դրանք խիստ փոխկապակցված են։
Էն որ Վիշապը հաստատ-հարյուրտոկոսանոց-անտարակույս իմացողի աներկբայությամբ պնդում է, որ կարնիվորն է ոչ թե կամ ոչ միայն լավագույն, այլ միակ ճիշտ վառելիքը (իսկ Վիշապը խելացի մարդ է և բավական օբյեկտիվ ու ոչ ֆանատիկ իր վերաբերմունքով և գնահատականներում), ինձ ստիպում է անուշադրության չմատնել իր տարօրինակ խորհուրդը՝ անցնելու մաքուր կարնիվորության, ուխտավորի երդվյալ անխախտությամբ։ Ընդ որում, Վիշապը դա հիմնավորում է ոչ միայն ինչ-որ գիր ու գրականության հղումներով (չնայած ոնց որ ինքն էլ գիր-գրականությանը հղումներից կախում ունի), այլ գլխավորապես իր սեփական փորձով (թեև, պետք է նկատել, որ իր սեփական փորձը դեռ բավականաչափ ժամանակի քննություն չի անցել):
Վիշապը համոզված է, որ մարդուն բնությամբ հատկացված սնունդն ի սկզբանե եղել է միայն միսը կամ համարյա միայն միսը, այսինքն, ստացվում է, որ միրգ, բանջարեղեն, ընդեղեն, հացահատիկ - դրանք մարդու համար չեն ստեղծված, այլ երևի ուրիշ կենդանիների կամ էլ իրենց համար աննպատակ աճում են։ Եթե նույնիսկ ինչ-որ դա ձևով ընդունենք, ապա ինչպե՞ս վարվենք հազարամյակներ շարունակ մշակվող խոհանոցների հետ՝ որպես մարդկության զարգացման հատկանիշներից մեկը։ Այսինքն, էն որ մարդը, իր զարգացման ճանապարհին, զարգացրել է նաև իր սնունդը՝ մշակել տեխնոլոգիաներ, սննդի բազմազանություն, վերջապես՝ ուտեստների ստեղծագործություն և արվեստ, ընդ որում բոլոր ազգերի կտրվածքով, դա ի՞նչ է՝ համադամության մեղսավոր հաճույքին հետամուտ լինելու կործանարար շեղու՞մ, թե՞ այնուամենայնիվ սննդային ռացիոնի բազմազանության ապահովում՝ ի օգուտ առողջ ապրելակերպի՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր (մշակութային, հաճույքի)։ Այսինքն, Վիշապը մարդկության էդ հազարամյա փորձն ու զարգացումը ոչ միայն մերժում է, այլև դատապարտում որպես սխալ, կործանարար ճանապա՞րհ, ու էդ հազարամյակների ընթացքում ոչ ոք գլխի չի ընկել, որ կանխե՞ր։
Հա, մեկ էլ՝ Վիշապը համարյա ասում է, որ սննդային հաճույքին հետամուտ լինելը կյանքի/ապրելու հաճույքը սխալ տեղ փնտրելու մահացու մեղքերից է ("խնձորի նաչինկայով կարկանդակի" սինդրոմ), ու որ լիքը ուրիշ, ԱՎԵԼԻ հաճելի, ընդ որում՝ տևական հաճելի բաներ կան կյանքում։ Ավելին, սննդային բազմազանության հաճույքից հրաժարվելու արդյունքում սկսում ես նոր հաճույքներ հայտնաբերել՝ ֆիզիկական և հոգևոր ասպեկտներում։ Ու ես նորից, աչքերս կկոցելով, նայում եմ մարդկության զարգացման ճանապարհին ու կասկածում եմ, թե ինչպես պետք է վերաբերվել էդ հազարամյակների ընթացքում անխախտ ընթացող սննդային բազմազանության պահանջին՝ որպես անհրաժեշտություն, եթե կարելի էր ընդամենը մի լանգետով բավարարվել։
Յա, ես չգիտեի թե էս ամենի հեղինակը ես եմ, բա ու՞ր ա Նոբելյան մրցանակս :))
Բարեկամ ջան, Վիշապը ոչ մի բան չի բացահայտել, էս ամենի մասին լիքը ինֆորմացիա կա ինտերնետում, կառնիվորն էլ իմ մենաշնորհը չի։
Բայց էսքան ասածներիցս էությունը լավ չես հասկացել, ոնց որ։
Փորձեմ շատ պարզ ասել՝ կարնիվորը կոնցեպտուալ լավագույն սննդակարգն է, որովհետև․
- մարդուն անհրաժեշտ սննդանյութերով ապահովում է ամենաէֆեկտիվը
- բացառում է վնասակար կոմպոնենտներն ու հակասննդանյութերը
- բացառում է ածխաջրերը, որի արդյունքում մարդը էներգիան ստանում է ճարպերից, ու սրանից բխում են բազմաթիվ նյութափոխանակության հետ կապված օգուտներ ու պոտենցիալ լուծվում են բազմաթիվ առողջական խնդիրներ՝ լյարդի ճարպակալումից ու երկրորդ տիպի շաքարային դիաբեթից սկսած, դեպրեսիաներով ու քաղցքեղներով վերջացրած;
Բայց այո՝ մարդը ամենակեր է, ու էվոլյուցիայի հետ սովորել է բուսական էլ ուտել ու նաև շաքարներ էլ ուտել, իսկ էս վերջերս նաև ինչ վերամշակված ու սինթետիկ զիբիլ ասես կարողանում է ուտել, թարսի պես՝ առանց արագ մեռնելու։ Բայց դրանից չի բխում, որ ճիշտը բերանի կարճաժամկետ կայֆերը բավարարելն է օրգանիզմի իրական պահանջները թողած։
Բայց դե ինչ նարկամանին համոզես, որ թարկի, ինչ մարդկանց մեծամասնությանը համոզես, որ պոնչիկը ճիշտ ա, համով ա, մանավանդ՝ քաղցր կակաոյով, բայց երկարաժամկետ լավ գաղափար չի, որովհետև ռիսկեր կան ծերության օրոք ողորմելի գոյություն քարշ տալու ու երկարատև տանջանքների մեջ մեռնելու։
Նույն կերպ ծխելն էլ ա կարճաժամկետ կայֆ, երկարաժամկետ՝ հը-ը։
Խմելն էլ ա կարճաժամկետ կայֆ, երկարաժամկետ՝ հը-ը։
Եթե մարդս հոյակապ գեներ ունի, աննամուս լյարդ ու նյարդեր, ապա խնդրեմ՝ չարչրկեք ձեր օրգանիզմը կայֆերի մեջ։
Բայց եթե ձեզ փոքր-ինչ ողորմելի եք զգում, ապա էս ա։
Ամփոփ․
Եթե մարդս խրոնիկ առողջական խնդիրներ ունի, ապա սննդակարգը համար առաջին լուծումն է։
Եթե մարդս նկատելի առողջական խնդիրներ չունի, բայց հետաքրքրված է առողջությունը կայուն պահելով, ապա սննդակարգը համար առաջին լուծումն է։
Լավագույն սննդակարգը, եթե կրոնական, էմոցիոնալ, կամ ցնդաբանական վերապահումներ չկան, էս պահին, շատերի կարծիքով, ներառյալ իմ՝ կենդանակերությունն է։
Ցանկացած մարդ հանգիստ կարող է մեկից երեք ամիս իրեն challenge անել սույն սննդակարգով, թեկուզ մենակ էությունն ու ազդեցությունը հասկանալու համար, առանց հոգեկան զեղումների ու տվայտանքների։
Բայց էն, որ լիքը մարդ մի այլ կարգի ծանր է տանում սույն խրատները ու շարունակում է տապակվել ինչ-ինչ խնդիրների մեջ, ապա հենց դա էլ ես կոչում եմ նաչինկայով կարկանդակի սինդրոմ։

Վիշապ ջան, հենց տենց էլ հասկացել եմ, ու իմ գրածը ոչ մի հակասություն չունի ևս մի անգամ կրկնածիդ հետ (հա, որ հայերս բութ ենք ու յոթ անգամով չենք հասկանում, դրա հեղինակն էլ ես դու :)) )
Վերևում դու ուղղակի մանրամասնել ես (ևս մի անգամ), թե ինչով ա կարնիվորը ավելի լավ վառելիք մեր օրգանիզմի համար, ինչն իմ հարցի մեջ չէր ներառված, էդ արդեն հասկացել էինք (բութ ենք, բայց էդ աստիճանի չէ, էլի)։
Եվ այնուամենայնիվ, իմ հարցը լրիվ ուրիշ տեղ էր․
ինչպե՞ս վարվենք հազարամյակներ շարունակ մշակվող խոհանոցների հետ՝ որպես մարդկության զարգացման հատկանիշներից մեկը։ Այսինքն, էն որ մարդը, իր զարգացման ճանապարհին, զարգացրել է նաև իր սնունդը՝ մշակել տեխնոլոգիաներ, սննդի բազմազանություն, վերջապես՝ ուտեստների ստեղծագործություն և արվեստ, ընդ որում բոլոր ազգերի կտրվածքով, դա ի՞նչ է՝ համադամության մեղսավոր հաճույքին հետամուտ լինելու կործանարար շեղու՞մ, թե՞ այնուամենայնիվ սննդային ռացիոնի բազմազանության ապահովում՝ ի օգուտ առողջ ապրելակերպի՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր (մշակութային, հաճույքի)։ Այսինքն, Վիշապը մարդկության էդ հազարամյա փորձն ու զարգացումը ոչ միայն մերժում է, այլև դատապարտում որպես սխալ, կործանարար ճանապա՞րհ, ու էդ հազարամյակների ընթացքում ոչ ոք գլխի չէր ընկել, որ կանխե՞ր։

իմ կարծիքով շատ ես ճոխացնում խոհանոցի նշանակությունը որպես մարդկության զարգացման հատկանիշ, արվեստ, ճանապարհ ու ֆլան-ֆստան, նման է, որ ածխաջրերով սնվող բակտերիաներդ են սկսել անհանգստանալ հնարավոր մոտակա կործանումից: Հետո էլ կենդանական սնունդով բազմաթիվ հին ու նոր հրաշալի ուտեստներ կան, որ cancel չեն արվում։
Եթե դու ասենք խմորեղենը, կամ մրգահյութերով վաֆլիները մարդկության զարգացման լուրջ հատկանիշ ես համարում, ուրեմն քեզ լուրջ կարնիվոր ա պետք անել։

Արվեստը՝ կողքից։ Բա տեխնոլոգիաները՝ ջրաղացից մինչև գերժամանակակից տեխնիկա։
Տեխնոլոգիաների զարգացման դրայվը բազմատեսակ ուտելու, մեկ էլ միմյանց սպանելու հիմքով ա հիմնականում առաջնորդվել։
Արվեստը՝ կողքից։ Բա տեխնոլոգիաները՝ ջրաղացից մինչև գերժամանակակից տեխնիկա։
Տեխնոլոգիաների զարգացման դրայվը բազմատեսակ ուտելու, մեկ էլ միմյանց սպանելու հիմքով ա հիմնականում առաջնորդվել։
Բարեկամ ջան, որ մարդկության զարգացումից ես խոսում սննդակարգի կոնտեքսում, արի քեզ մարդկության զարգացման մի օրինակ բերեմ:
Մինչև ինսուլինի հայտնաբերումը 1921 թվին Ֆրեդերիկ Բանտինգի կողմից, ցածր ածխաջրային սննդակարգն էր շաքարախտի դեմ հիմնական նշանակումը:
Բայց: Քանի որ մոլորակի վրա շատ քիչ քանակով մարդիկ կան, որ կամք ունեն իրենց առջև դրված քաղցր ուտելիքից հրաժարվելու, պարզ է, որ պաշտոնապես լուրջ հաջողություն չուներ սույն նշանակումը:
Իսկ ինսուլինի հայտնագործումն ու լայնամասշտաբ կիրառումը դա իրականում բնության օրենքի կոտրում էր՝ hack էր:
Թուլամորթ ու ողորմելի մարդիկ (որոնց ողորմելիությունը մասնավորապես արտահայտվում էր ստամքսաորովայնային անզուսպ ցանկություններով) ըստ բնության օրենքի շուտ հիվանդանում ու մեռնում էին: Իսկ ահա, այս hack-ով, սույն թշվառ խավը գոյությունը շարունակեց ու զարգացավ, ու դրա համար հիմա մտավոր հետամնացները վխտում են ամենուրեք, ներառյալ ձեր խոնարհ ծառան, որ գեներում հաստատ այս խղճուկ մտավոր հետամնացներից կան։
Սա ընդամենը մի օրինակ է մարդկության «զարգացումից», բայց իրականում սա այն է, ինչ Սեռժիկ հոպարը կասեր՝ խիյարը թարս ա աճել։
Իրականում, էն որ արհեստական ձևերով մարդկանց կյանքերը փրկում ու երկարացնում են, դրա ոռիագույն (կներեք ֆրանսերենիս) հետևանքները ողջ մարդկությունը առաջիկայում կտեսնի, կզգա մաշկի վրա, որովայնում, կրծքավանդակում, ամենուրեք, ու էլ ընկերությունների բաժնետոմսերը չեն թռնի երկինք, որովհետև որևէ ընկերություն երբևիցե դեղամիջոց չի սարքելու դեբիլության դեմ, ու եթե սարքի էլ, ոչ մեկ չի ընդունելու էդ դեղերը, մարդիկ էլի ինչպես միշտ կընտրեն փողն ու նաչինկայով կարկանդակը։

Հասկանում եմ ինչ ես ասում, ԲԱՅՑ, էդ ասածդ հիվանդություններն առաջանում են չարաշահումից, իսկ դու պարտադրում ես ԻՍՊԱՌ հրաժարվել։ Եթե իսպառը լիներ բնական օրենք և կարիք, աշխարհը լի չէր լինի սննդատեսակների բազմազանությամբ, և մարդկության պատմության մեջ էլ դրանց մշակումն ու զարգացումը առհասարակ տեղ չէր ունենա (նկատի չունեմ ներկայիս կոնսյումերիզմի խթանումը՝ փող սարքելու նպատակով, ներառյալ հետևանքների վերացման համար դեղորայքային բիզնեսը)։ Ես նկատի ունեմ՝ չափի ու պատշաճի շրջանակում զարգացումը, ներառյալ ազգային ու մշակութային տարրերը, քանի որ խոհանոցը, որպես մշակույթ և արվեստ (ու հա, հենց նաչինկայով կարկանդակը, ընդ որում, երբեմն ցանկալի է լինում խնձորով, երբեմն՝ բալով), նույնպես ինքնության մաս է, ու առանց դրա մի "համով" բան պակաս կլիներ մարդուս մշակութային ինքնությունից։
Մի խոսքով, ես դեռ շարունակում եմ մնալ "ամեն ինչից՝ չափավոր"-ության հավակնորդ։

Ժամանակին հերետիկոսներին այրելն էլ է մարդկության «ինքնության մասը» եղել, ու առանց դրա, միջնադարում վայթե հաստատ մի «համուհոտ» պակաս կլիներ։ Եթե միանգամից թվա, թե տրամաբանության, կամ համեմատության սխալ կա, մի քիչ էլ մտածիր։ Մեր դարում էլ «համուհոտերի» մի ընդգծված մաս ընդունված նորմերի տեսքով ապուշություններ են, այսինքն վայթե թվացյալ բարիք են, իրականում՝ չարիք։ Ու առհասարակ համարյա ամեն ինչ ինտերպրետացիայի հարց է՝ there is no spoon:

Դե բեր միանգամից ամեն ինչին bulk-ով կասկածենք կամ, որ ավելի ձեռնտու է, "ինտերպրետեցիայի հարց է" հովանու տակ մեր նախընտրած ճիշտ ու սխալով մեկնաբանենք։
Արդյունքում՝ մարդա՝ իր գլխի խավարասերներին կամ եթե քեզ ավելի դուր ա գալիս՝ մի քիչ ներքև - ստամոսքում բույն դրած բակտերիաներին ։
One_Way_Ticket
17.09.2023, 01:58
Իսկ կառնիվորն ու կետոն սևուսպիտակ են, չես կարող ձեռի հետ մի հատ խնձոր կծել կառնիվորի ընթացքում, կամ մի հատ նաչինկայով կեքս ուտել կետոյի ընթացքում, ոնց ասենք չես կարող մի քիչ հղի լինել։
Օկ, ես նոր դիետա եմ հորինում՝ խնձիվոր, որը թույլ է տալիս ամիսը մեկ մի խնձոր կծել, մնացած հարցերում լրիվ քո կառնիվորն է։ Հարց․ ինչո՞վ է զիջում խնձիվորը կառնիվորին։
Օկ, ես նոր դիետա եմ հորինում՝ խնձիվոր, որը թույլ է տալիս ամիսը մեկ մի խնձոր կծել, մնացած հարցերում լրիվ քո կառնիվորն է։ Հարց․ ինչո՞վ է զիջում խնձիվորը կառնիվորին։
Հարցիդ իմաստը չեմ հասկանում, ասենք շատ խոշոր խնդիր չի ամիսը մի խնձոր կծելը, շատ-շատ կետոգենիկ վիճակից դուրս գաս կարճ ժամանակով, ի՞նչ խնդիր ես լուծում, ու ո՞նց ա սա առնչվում ակումբում կիսվելուն։ Ուզում ես ասել, որ ակումբում կիսվելը չլիներ, ամիսը մեկ խնձոր է՞ի կծելու, էդ ակումբն ա՞ ինձ կանտրոլ անում։ Առհասարակ դու ի՞նչ ես ուտում էս վեջին օրերին, որ նման տրամաբանական շղթաներ են մոտդ առաջացել։
One_Way_Ticket
17.09.2023, 13:42
Հարցիդ իմաստը չեմ հասկանում
Ուզում եմ հասկանալ, էդ սևուսպիտակացնելը ինչ-որ իմաստ ունի՞ բացի դիետայի անվան տառին հետևելուց։ Օրինակ, ցելիակիա ունեցողների մոտ gluten-free-ն սևուսպիտակ է հասկանալի պատճառներով, նույնիսկ մի կտոր հացը լուրջ trigger է։ Կիսվելու թեմայից հատուկ ստեղ եմ բերել, որովհետև ինձ իրոք հետաքրքիր էր, թե մետաբոլիզմի տեսանկյունից ինչ ես պատասխանելու։ Մնացածի առումով, եթե հավես ունեցա, կպատասխանեմ։

Կարճ ասած՝ դիսցիպլինայի իմաստն ես ուզում հասկանալ։
Օրինակ ասենք շարային անող զինվորի ամեն հարյուր քայլը մեկ պպզելը ի՞նչ պիտի անի, որ դրա համար սերժանտը բռնի սատկցնի։ Խի էլի։
Դիաբետիկը թող մեկումեջ խաղող ուտի ու մարտինի վայելի, կարճ կյանք ա, բան ա․․․ Ինչ ասեմ։ Չգիտեմ :D
One_Way_Ticket
17.09.2023, 23:22
Կարճ ասած՝ դիսցիպլինայի իմաստն ես ուզում հասկանալ։
Օրինակ ասենք շարային անող զինվորի ամեն հարյուր քայլը մեկ պպզելը ի՞նչ պիտի անի, որ դրա համար սերժանտը բռնի սատկցնի։ Խի էլի։
Դիաբետիկը թող մեկումեջ խաղող ուտի ու մարտինի վայելի, կարճ կյանք ա, բան ա․․․ Ինչ ասեմ։ Չգիտեմ :D
https://www.youtube.com/watch?v=pjgMQ43hWDU
Թեիքեթ ջան, ցանկացած թեմա կարելի է խմած, էմոցիոնալ զեղումներով սարքել քաոս ու փորձել իմաստազրկել, դասը խանգարող ձանձրացած աշակերտի պես։
Բայց եթե խնդիր ես ուզում լուծել, ապա безумство-ի փոխարեն վայթե ճիշտը բանաձևերով շարժվելն է։
Բուժիչ սննդակարգը նույն տիպի պրոցես է, ոնց որ ասենք երկարաժամկետ դեղ խմելը, ու ընթացակարգից շեղումները պրոցեսը դանդաղացնում են, իսկ համը հանելու դեպքում ուղղակի ձախողվում է խնդրի լուծելը, թե ոնց ու ինչու, ինտերնետում լիք ինֆո կա, չալարողների համար։
Ես զարմացած եմ, որ էս պարզ իրողությունը էդքան դժվար ա հասկանալը։
Կարելի է ենթադրել, որ դիսցիպլինայով սննդակարգը իսկապես մեռնելու չափ ձանձրալի բան է ոմանց թվում, եթե այդպես է, ոչ մեկ չի ստիպել «դասին մասնակցել», դուրս եկեք թեմայից, խենթություններ արեք, Աստված... էհ, բանը... նաչինկայով կարկանդակը ձեզ հետ:
Իսկ «դիսցիպլինա՝ հանուն ակումբում կիսվելու» քո հիպոթեզով մոտավորապես ասում ես, որ Վիշապ կոչեցյալը էլ ուրիշ բանուգործ ու ձեռքբերում չունի, ու դիետա ա պահում ակումբում մի քանի հոգու հետ կիսվելու ու պարծենալու համար․․․ Իմ մոտ արդեն տպավորություն է, որ դու նաչինկայով կարկանդակը ոչ թե ուտում ես, այլ ծխում ես։