PDA

Դիտել ողջ տարբերակը : Հրազեն և զինամթերք, զենքի հետ վարվեցողության կանոններ, զենքի տեսակներ և այլն



Վիշապ
17.10.2022, 01:02
Թեմայի ստեղծման առիթ հանդիսացավ Հայաստանում ներկայիս քաղաքացիական զինվածության շուրջ հետաքրքրությունն ու միարժամանակ ինֆորմացիայի հասանելիության պակասը, նաև եղած ինֆորմացիայի խճողվածությունը։


Սույն թվականի հոկտեմբերի 5–ին ԱԺ–ն ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը, որը կարծես թե ուժի մեջ կմտի ընդունելուց երեք ամիս անց, այսինքն` 2023 թ. հունվարի սկզբին։ Ահա նախագծի հղումը (http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=66181)։

Ըստ նոր օրենքի`


1. Քաղաքացիական զենք ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի հանձնել զենքի հետ վարվելու և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ։

2. Սահմանվում է քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը՝ ակոսափող հրազենի համար՝ 21 տարեկան, քաղաքացիական զենքի մնացած տեսակների համար՝ 18 տարեկան:

3. Չեղարկվում է զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը։

4. Չեղարկվում է ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը:

5. Սահմանվում են հրաձգարանների չափանիշները:

6. Զենք պահելու և կրելու թույլտվության ժամկետը սահմանվելու է 10 տարի՝ նախկին 5 տարվա փոխարեն։

7. Թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ նախկին 8 միավորի փոխարեն։

Հղում (https://www.1lurer.am/hy/2022/10/05/%D4%B1%D4%BA-%D5%B6-%D5%A8%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%81-%C2%AB%D4%B6%D5%A5%D5%B6%D6%84%D5%AB-%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6%C2%BB-%D6%85%D6%80%D5%AB%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE%D5%A8/808253)

Աթեիստ
17.10.2022, 01:40
Նախագծին շատ շուտ էի ծանոթացել, ու ընդհանուր հավանել էի։
Բայց վերջերս ընկերս որոշեց զենք ունենա, ու պարզվավ, որ սաղ փուլերում գները բարձրացրել են։
Բժշկական կամիսիաներ, արանքում ինչ որ թուղթ հանել, տենց բաները հելել են։
Մարկիզին հարցրի, ասեց, որ շատ ավելի մեծ թվով տեստեր են անում հիմա, դրա համար ա մի 4 անգամ թռել։

Ես կողմ եմ զենքի ազատականացմանը, բայց չեմ կարծում, որ դա որևէ կերպ օգնելու ա սահմանին ։)

Վիշապ
17.10.2022, 02:53
Նախագծին շատ շուտ էի ծանոթացել, ու ընդհանուր հավանել էի։
Բայց վերջերս ընկերս որոշեց զենք ունենա, ու պարզվավ, որ սաղ փուլերում գները բարձրացրել են։
Բժշկական կամիսիաներ, արանքում ինչ որ թուղթ հանել, տենց բաները հելել են։
Մարկիզին հարցրի, ասեց, որ շատ ավելի մեծ թվով տեստեր են անում հիմա, դրա համար ա մի 4 անգամ թռել։

Ես կողմ եմ զենքի ազատականացմանը, բայց չեմ կարծում, որ դա որևէ կերպ օգնելու ա սահմանին ։)

Ինձ թվում է` անցումային շրջան է, շուտով պետությունը հնարավոր է «ստիպված» զենքը ձրի բաժանի շահագրգիռ քաղաքացիներին։
Սահմանի վերաբերյալ` զենքին տիրապետելը լոկալ ինքնապաշտպանության խնդիր է լուծում, որը որոշ դեպքերում կարող է համընկել լոկալ տարածքի, կամ սահմանի պաշտպանության հետ։
Անկախ զինված բախումների մասշտաբներից, զինված լինելն ու զենքին տիրապետելուն ունակ լինելը միշտ ավելի նպաստավոր ու օգտակար է անզեն ու անճար վիճակից։

Վիշապ
17.10.2022, 02:53
Հրազենի հետ վարվեցողության պատահական սխալը կարող է կյանքեր արժենալ, հետևաբար վարվեցողության կանոններին ծանոթանալը դա զենքով հետաքրքրվածի համար ամենաառաջնային քայլը պիտի լինի։

Ստորև բերում եմ զենքի հետ վարվեցողության Նահանգներում ընդունված կանոնները, որոնք իմ կարծիքով կարելի է ունիվերսալ համարել։
Անգլերեն օրիգինալ տարբերակի համար նայել ասյտեղ (https://oag.ca.gov/firearms/tips)։

Վեց հիմնական զենքի անվտանգության կանոններ, որ զենք ունեցողները պիտի հասկանան ու ընդմիշտ կիրառեն.


1. Վերաբերվեք բոլոր հրազեններին այնպես, ասես դրանք լիցքավորված են։
Միշտ ենթադրեք, որ զենքը լիցքավորված է, նույնիսկ եթե կարծում եք, որ այն լիցքաթափված է։
Ամեն անգամ եթե զենքի եք ձեռք տալիս ինչ–որ պատճառով, անպայման ստուգեք, որ այն լիցքաթափված լինի։
Եթե դուք անկարող եք ստուգել տվյալ զենքի լիցքաթափված լինելը, ապա մի՛ վերցրեք այն, փոխարենը օգնություն խնդրեք մոտակայքում գտնվող ավելի փորձառու մեկից։

2. Պահեք ձենքի փողի ուղղությունը դեպի հնարավորինս անվտանգ կողմ։
Մշտապես գիտակցեք, թե որ կողմն է զենքը ուղղված։ «Անվտանգ կողմը» դա այն ուղղությունն է, որտեղ զենքի պատահական կրակոցը որևէ վնաս չի պատճառի։
Զենքը ուղղեք միայն այն ուղությամբ և օբյեկտին, որին մտադիր եք կրակել։
Երբեք մի ուղղեք զենքը դեպի ձեզ կամ այլ անձի։

3. Մատը պահեք ձգանի վրայից հանած, միչև կրակելուն պատրաստ լինելը։
Մշտապես պահեք ձեր մատը ձգանից հեռու, այսինքն` ձգանի պաշտպանիչ շրջանակից դուրս, մինչև այն ժամանակ, երբ պատրաստ եք կրակել։
Չնայած որ հարմար է մատը ձգանի վրա դնելը, այն անվտանգ չէ։ Եթե դուք շարժվում եք, երբ ձեր մատը ձգանին է, կամ սայթաqում եք, կամ` ընկնում, դուք կարող եք ակամայից քաշել ձգանը։
Անսպասելի բարձր աղմուկները, կամ շարժումները կարող են բերել պատահական կրակոցի, որովհետև մկանները հակված են ձգվելու հանկածակիի գալու դեպքերում։
Ձգանը նախատեսված է կրակելու համար, իսկ զենքը բռնելու համար նախատեսված է զենքի բռնակ։


4. Գիտակցեք ձեր թիրախը, դրա շրջակայքը և նաև դրանից այն կողմ։
Կրակելուց առաջ ստուգեք, որ ձեր թիրախի դիմացի ու հետևի տարածքները անվտանգ են։
Իմացեք, որ երբ փամփուշտը վրիպում է թիրախը, կամ անցնում է դրա միջով, ապա այն կարող է խոցել անձի, կամ առարկայի։
Գնահատեք ձեր թիրախը և համոզվեք` դա այն է, որին ուզում եք կրակել։ Եթե կասկածի մեջ եք, ՄԻ՛ ԿՐԱԿԵՔ։
Երբեք մի կրակեք դատելով ըստ թիրախի շարժման, գույնի, ձայնի, կամ անճանաչելի ձևի։
Նախքան կրակելը տեղյակ եղեք ձեր շուրջ գտնվող բոլոր մարդկանց մասին։


5. Իմացեք, թե ինչպես ճիշտ գործարկել ձեր զենքը։
Շատ կարևոր է խորապես ծանոթ լինել ձեր զենքին։
Դուք պետք է իմանաք դրա մեխանիկական հատկանիշները, ներառյալ ինչպես զենքը ճիշտ լիցքավորել, լիցքաթափել և խափանումները վերացնել։
Ակնհայտ է, որ զենքերի մեխանիզմները տարբեր են։ Երբեք չենթադրեք, որ այն ինչ վերաբերում է մի ապրանքանիշի կամ մոդելի, կիրառելի է մեկ ուրիշի համար։
Ձեր զենքի շահագործման վերաբերյալ հարցերը դուք պետք է ճշտեք ձեր հրազենի վաճառողի, կամ ուղղակի արտադրողի հետ:

6. Պահպանեք ձեր զենքը ապահով, անվտանգ, չարտոնված օգտագործումից զերծ կերպով։
(Սա Կալիֆոռնիային հատուկ կետ է, որոշ այլ Նահանգներում չի գործում)
Զենքը և զինամթերը պիտի պահվեն առանձին։
Անվտանգության մասին դուք միևնույն է պիտի մտածեք, երբ նույնիսկ ձեր զենքը ձեր ձեռքին չէ։
Ձեր հրազենի վրա օգտագործեք Կալիֆոռնիայի կողմից հաստատված հատուք սարքերը, ասենք` ձգանի կողպեք, կամ մալուխային կողպեք, որ այն չկարողանա կրակել։
Պահեք զենքը լիցքաթափված և կողպված պահոցում, ասենք` Կալիֆոռնիայի կողմից հաստատված զենքի պահարանում։
Պահեք ձեր զենքն ու զինամթերքը տարբեր առանձին վայրերում։
Առավելահույն անվտանգության համար օգտագործեք համ ձգանի կողպեքային սարք, համ պահարան։

Վիշապ
17.10.2022, 03:03
Մի փոքր գովազդ:

https://youtu.be/QmeF4ejxH24

Վիշապ
17.10.2022, 07:37
Բացի վերոհիշյալ հիմնարար կանոններից, կան լրացուցիչ կանոններ, որոնք չարժե անտեսել, ահավասիկ.

Երբեք զենք մի վերցրեք էմոցիոնալ վիճակներում, ասենք զայրույթի, կամ ընկվաճության ժամանակ, երբ ձեր դատողությունը կարող է խանգարված լինել։

Երբեք մի կրակեք տոնակատարությունների ժամանակ (ասենք` Նոր Տարուն, կամ Անկախության օրը, կամ հարսանիքներին)։
Բացի վտանգավոր լինելուց, դա նաև անօրինական է։
Օդ կրակված փամփուշտները ի վերջո վերադառնում են երկիր` վնաս, կամ մահ պատճառելու համար բավարար արագությամբ։

Մի կրակեք ջրի վրա, հարթ, կամ պինդ մակերեսներին։ Գնդակը կարող է ռիկոշետ կատարել ու խոցել թիրախից բացի որևէ բանի, կամ մեկին։

Ձեր զենքը մեկ ուրիշին փոխանցելուց առաջ ստուգեք և համոզվեք, որ այն լիցքաթափված է և փամփշտանոցը բաց է
(հրազենի այն մասը, որտեղ դրվում է փամփուշտը կրակելու համար, կամանրամասնեցվի հաջորդիվ)։
Մեկ ուրիշից զենք վերցնելուց առաջ ստուգեք և համոզվեք, որ այն լիցքաթափված է և փամփշտանոցը բաց։

Զեները, ալկոհոլն ու թմրանյութերը չեն համատեղվում։
Ալկոհոլն ու թմրանյութերը բացասականորեն են ազդում դատողության և կոորդինացիայի վրա։
Զենք գործածելուց առաջ, կամ գործածելու ընթացքում երբեք մի օգտագործեք ալկոհոլ, կամ բոլոր այն միջոցներից, որոնք ընդունակ են թուլացնելու մարդու մտավոր կամ ֆիզիկական ֆունկցիաները։
Խուսափեք զենք վերցնելուց կամ օգտագործելուց, երբ ընդունում եք այնպիսի դեղամիջոցներ, որոնք քնկոտություն են առաջացնում, կամ ունեն մեքենաների ու մեխանիզմների վրա աշխատելու հակացուցումներ։

Կրակելուց առաջացած բարձր աղմուկը կարող է լսողության վնաս պատճառել, իսկ գազերն ու արտանետումները կարող են վնասել աչքերը։
Կրակելիս և կրակադաշտերում միշտ օգտագործեք աչքերի ու ականջների պաշտպանիչ միջոցներ։

Շարունակելի։

Աթեիստ
17.10.2022, 13:18
Մի փոքր գովազդ:

https://youtu.be/QmeF4ejxH24

Էսօր առավոտ սա տեսա, սկսել եմ նայել (գործի մեջ)։
Լավ ա, որ թեման ակտիվ են պահում։

Վիշապ
18.10.2022, 09:13
Հրազենի սեփականատիրոջ պատասխանատվությունը։

Նահանգներում դուք կարող եք հանցանքի համար մեղավոր ճանաչվել, եթե ձեր զենքը պաշաճ չպահելու պատճառով հայտվել է անչափահասի ձեռքում, որը բերել է վնասվածքի, կամ մահվան, կամ անչափահասը զենքով հայտվել է հասարակական վայրում։
Հայաստանում դուք կարող եք դատվել զենքը կամ զինամթերքը անփութորեն պահելու համար հետևյալ հոդվածով.


Հոդված 239.

Հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը

Հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը, որը պայմաններ է ստեղծել այդ հրազենը կամ ռազմամթերքն ուրիշի կողմից օգտագործելու համար,
ինչպես նաև զենքը կամ ռազմամթերքն այլ անձին հանձնելը, եթե դա առաջացրել է ծանր հետևանքներ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝
առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:


Զենքը և երեխաները։

Զենքի և երեխաների հետ կապված զգուշավորությունը չի կարող չափազաց համարվել։
Երբեք մի ենթադրեք, որ եթե երեխաների մատները թույլ են, ապա նրանք չեն կարող ձգանը քաշել։
Երեխայի բութ մատը երկու անգամ ուժեղ է մնացած մատներից։
Երբ չորեքթաթ սողացող երեխայի բութ մատը հրում է ձգանը, ապա գրեթե միշտ հրազենի փողը ուղղված է լինելու երեխայի դեմքին։
ԵՐԲԵ՛Ք մի բրախեք հրազենը տանը ինչ–որ տեղ։

Երեխաների անվտանգության նախազգուշական միջոցները պետք է կիրառել նույնիսկ երբ դուք երեխաներ չունեք, կամ ձեր երեխաներն արդեն չափահաս են, կամ լքել են ձեր տունը։
Ձեզ կարող է այցելության գալ փոքրիկ զարմիկը, կամ եղբորորդին, հարևանի երեխան, կամ թոռը։
Զենքի անվանգության կանոնները պետք է կիրառել միշտ և անկախ հանգամանքներից։

Զենքի հասանելիությունը կողմնակի անձանց և երեխաների կողմից կանխելու համար պահեք զենքը լիցքաթափված, օգտագործեք ձգանի կողպեք և պահեք սեյֆում։
Զինամթերքը պահեք զենքից առանձին։

Զենքի մասին զրույցներ երեխաների հետ։

Երեխաները բնականից հետաքրքրված են անիմանալի կամ «արգելված» բաների նկատմամբ։
Երեխաների հարցերն ու հետաքրքրասիրությունը անհրաժեշտ է բավարարել հնարավորինս անկեղծ ու բաց կերպով, որպեսզի «առեղծվածն» անհետանա և երեխայի հետաքրքրությունը նվազի։
Շատ կարևոր է երեխայի հետ խոսել այնպես, որ նրա մոտ ըմբռնում և վերաբերմունք առաջանա այնպես, որ նրանք կարողանան իրականն ու խաղայինը տարբերել։
Նրանց սովորեցերք, որ զենքերն ու խաղալիքները կարող են նույն տեսքն ունենալ, բայց իրական զենքերը չափազանց տարբեր են խաղալիքներից։
Իրական զենքը կարող է վնասել, կամ սպանել մեկին, որին կրակում ես։

Երեխանյին անվտանգության ու պատասխանատվության մտածելակերպ ներարկեք։

Ըստ ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի, դեռահասների համար պատանեկությունը կյանքի խիստ խոցելի փուլ է, որում նրանք պայքարում են ինքնության,
անկախության և ինքնավարության գծերը զարգացնելու համար:
Երեխաները բնականորեն հետաքրքրասեր և միևնույն ժամանակ անմեղորեն անտեղյակ են իրենց շրջապատող բազմաթիվ վտանգներից:
Զգուշավոր խորհուրդները, ինչքան էլ հաճախակի մատուցվեն, բավարար չեն դեռահասների ու երեխաների անվտանգությունն ապահովելու համար։

Չափահասների հակասական գործողությունները կարող են ամբողջությամբ իմաստազրկել լավ խորհուրդները:
«Արա այն, ինչ ասում եմ և ոչ թե այն ինչ անում եմ» մոտեցումը զենքի նկատմամբ և՛ անպատասխանատու է, և՛ վտանգավոր:

Հիշեք, որ գործողություններն ավելի բարձր են խոսում, քան խոսքերը:
Երեխաները ամենից շատ սովորում են՝ դիտարկելով իրենց շրջապատող մեծահասակներին:
Զգուշավոր վարքագիծ սովորեցնելու համաար առաջին հերթին ինքներդ դրսևորեք զգուշավոր վարքագիծ:

Վիշապ
19.10.2022, 01:01
Մեկընդմիշտ հիշեք․ Երբե՛ք մատը ձգանի վրա մի պահեք, եթե կրակելու նպատակ չունեք։ Մատը դրեք ձգանին միայն՝ երբ պատրաստ եք կրակելու։


https://youtu.be/LBBni_-tMNs

Շուտով կքննարկենք անձնական զենքերի տեսակները, դրանց մեխանիզմները, զինամթերքի տեսակները և դրանց ընտրությունը։
Նաև կփորձենք հասկանալ, թե ինչպես ընտրել առաջին զենքը։

Վիշապ
19.10.2022, 21:56
Զենքը տանը պահելու մասին։

Էստեղ ավելի շուտ շարադրում եմ իմ մտքերը հայկական իրականության վերաբերյալ, հաշվի առնելով, որ Հայաստանում ատրճանակները քաղաքացիական պաշտպանության համար անհասանելի են,
մնում են՝ ողորկափող ու ակոսափող հրացանները։

Պետք է մտածել ստորև երկու խնդրի մասին․
1. Կողմնակի անձանց ու երեխաների կողմից զենքի հասանելիության կանխումը
2. Զենքի արագ հասանելիությունը տիրոջ կողմից անհրաժեշտության դեպքում

Անկախ հանգամանքներից, տան գտվելու վայրից, ու տան տիպից (քաղաքում բնակարան, թե՝ գյուղում սեփական տուն) տանը զենքը կողպելու միջոցներ ունենալն անհրաժեշտություն է։
Գոյություն ունեն հետևյալ միջոցները․

1. Սեյֆ, կամ համանման կողպեքով պահոց։
Սեյֆերը կարող են լինել պատին ձգովի, կամ գետնին դնովի։
Հիշեք, որ կողմնակի անձինք, մասնավորապես գողերը, կարող են սեյֆը իր զենքերով հանդերձ գողանալ, եթե այն ինչպես հարկն է ամրացված չէ։
Օրինակ Նահանգներում, լինում են դեպքեր, որ սեյֆը գողանում են նույնիսկ եթե այն ամրացված է պատին՝ ամերիկյան տները փայտե են, ու սեյֆը փայտից ավելի հեշտ է պոկել, կամ նույնիսկ փայտե պատի կտորն էլ հետը տանել։
Այսինքն, որպես լրացուցիչ միջոց, անպայման պետք է մտածել սեյֆը, կամ պահոցը պատին, կամ գետնին, կամ երկուսին միաժամանակ ձգելու մասին։

Լինում են նաև հորիզոնական, տափակ սեյֆեր, կամ պահոցներ, որոնք կարելի է խցկել մահճակալի տակ։
Վերջիններս սովորաբար հատուկ անցքեր, կամ ամրաններ են ունենում՝ մետաղյա կաբելով տան պատին կամ հատակին ամրացնելու համար։
Կաբելը թույլ է տալիս պահոցը առանց կաբելից անջատելու մահճակալից հանել և բացել։
Բայց հիշեք, որ կաբելը հեշտությամբ կարելի է կտրել գործիքով, սակայն ոչ բոլոր գողերն են հետները կաբել կտրելու գործիք քարշ տալիս։
Ցանկալի է սեյֆը կամ պահոցը տեղադրել ձեր մահճակալին մոտիկ, որպեսզի զենքերը հասանելի լինեն, երբ դուք զարթնում եք։
Տան վրա հարձակվելու շանսերը ավելի բարձր են գիշերվա ժամանակ, և ննջարանը որպես զենքի պահոց ավելի հարմար վայր է՝ անցանկալի աչքից հեռու։

Սեյֆերի և պահոցների կողպման մեխանիզմները բազմազան են, կարելի է տարանջատել հետևյալ 4–ը․
ա) Բանալիով
Սրանք պարզ են, սակայն հիշեք, որ լրացուցիչ խնդիր է ստեղծելու բանալիների հասանելիության կանխումն ապահովելը, ասենք՝ ձեր հետաքրքրասեր երեխան մի օր կարող է հայթայթել սեյֆի բանալին։
Բացի այդ, արտակարգ իրավիճակներում բացելու արագությունը կարող է խնդրահարույց լինել։
բ) Կոմբինացիոն-մեխանիկական, լինում են պտտովի անիվներով, նաև՝ սեղմովի կոճակներով։
Կախված մեխանիզմից, սեյֆի բացելը կարող է ձեզ համար վայրկեանից պակաս լինել, բայց և կարող է տևել տասնյակ վայրկեաններ։
Առավելությունը՝ այս սեյֆերը օգտագործման տեսակետից պարզ են և մարտկոց չի պահանջվում։
գ) Էլեկտրոնային, կոդով։ Սրանք կարող են բազմազան հնարավորություններ ունենալ, ասենք կոդի սխալ հավքելու փորձի դեպքում ձայնային ազդանշան տալ, լրացուցիչ հապաղումներ մտցնել, սեֆյի բացելու ժամերը գրանցել և այլն։
Առավելությունը՝ արագ է բացելը, դե եթե կոդը ճիշտ եք հիշում։
Թերությունը՝ անհրաժեշ է մտածել մարտկոցը ժամանակ առ ժամանակ փոխելու մասին, որպեսզի արտակարգ իրավիճակներում ձեր սեյֆը ձեզ չդավաճանի լիցքաթափված մարտկոցի պատճառով,
չնայած սովորաբար մարտկոցի փոխելու հաճախությունը հասնում է տարիների (կախված սեյֆի օգտագործման հաճախությունից)։
դ) Բիոմետրիկ, մատնահետքով։ Սրանք թույլ են տալիս մատի հպումով շատ արագ բացել սեյֆը, և կոդ հիշելու անհրաժեշտություն չի լինում։
Չնայած, մեծ մասը նաև ունեն կոդային ստեղնաշար, որը թույլ է տալիս բացել նաև կոդով եթե ինչ–ինչ պատճառներով մատնահետքը չի աշխատում։

Սեյֆ կամ պահոց ընտրելիս պետք է հաշվի առնել բացելու արագությունն ու ձեզ համար հեշտությունը, ասենք մթության մեջ ինչքան արագ ու անաղմուկ կարող եք հանել զենքը։
Հաշվի առեք, որ որոշ էլեկտրոնային սեյֆերի ստեղնաշարը կարող է լուսավորվել հպումից, կամ ստեղները սեղմելուց կարող ենք ձայներ արձակել ու մատնել ձեր տեղը,
այսինքն այս բոլոր հանգամանքները պետք է նկատի ունենալ ու ստուգել որ կարողանում եք անջատել այս կամ այն հատկությունները, որ ձեզ պետք չեն։
Նաև կախված արտադրողից ու մոդելից, կան շատ հուսալի սեյֆեր, և կան՝ ոչ այնքան։
Հիշեք, որ սեյֆերի մեծ մասը ունեն կոտրման ձևեր, որոշները ավելի հեշտ են, որոշները ավելի բարդ, և սա նշանակում է, դուք 100%-անոց անվտանգություն միևնույն է չեք կարող ապահովել սեյֆով։
Սեյֆերի մեծ մասը ունեն բանալիով բացելու, կամ կոդը reset անելու հնարավորություն, կոդը մոռանալու, կամ ասենք մարտկոցի լիցքաթափված լինելու դեպքերի համար։
Հիշեք՝ չթողնել այդ "ետնամուտքային" բանալին նույն սեյֆի մեջ, և պահեք այն ապահով վայրում (մեկ այլ սեյֆի մեջ ։Ճ)։
Ես խորհուրդ կտամ սեյֆ ընտրելիս անպայման որոնել տվյալ սեյֆի կոտրելու ձևը (ասենք որոնեք cracking a safe և ձեր սեյֆի մոդելը) Յութուբում։
Եթե դուք գտաք այն, ապա այն կգտնի նաև ձեր հետաքրքրասեր երեխան, սա հաշվի առեք։

2. Մալուխային կողպեք։
Սա իրենից ներկայացնում է մետաղյա տռոս, որի երկու ծայրերը կողպվում են կողպեքով, սովորաբար բանալիով, կամ էլ կոմբինացիոն կողպեքով։
Օգտագործումը հետևյալն է՝ մետաղյա տռոսը անցկացվում է հրազենի փամփշտանոցի բացվածքով ու կողպվում, որով արգելափակվում է փամփշտանոցի մեջ փամփուշտ դնելն ու զենքը լիզքավորելը։

3. Ձգանի կողպեք։
Ձգանի կողպեքները բացովի մետաղյա կարկասի կառուցվածք ունեցող կողպեք են, որոնք արտադրվում են կոնկրետ հրազենի մոդելների համար։
Օգտագործումը հետևյալն է՝ կողպեքը հագցվում է ձգանի ու ձգանի պաշտպանիչ շրջանակի վրա ու կողպվում, որով արգելափակվում է ձգանի հասանելությունը։

Մալուխային կողպեքն ու ձգանի կողպեքը միայն լրացուցիչ անվտանգության միջոցներ են զենքը երկարաժամկետ պահելու, ինչպես նաև տեղափոխելու (ասենք տնից հրաձգարան, կամ խանութից տուն) ժամանակ։

Զենքը տեղափոխելու մասին։

Զենքը մեքենայով տեղափոխելիս միշտ հիշեք գողերի, կամ այլ պատահական հասանելության մասին։
Օրինակ Կալիֆոռնիայում, զենքը մեքենայի մեջ պիտի լինի բեռնախցիկում, լիցքաթափված, կողպված, զինամթերքից առանձին։
Չի խրախուսվում հաճախակի կանգառները տարբեր վայրերում, երբ որ զենք կա մեքենայի մեջ, ասենք կրակադաշտից տուն գնալիս ճանապարհին մեքենան ինչ–որ տեղ կանգնեցնելն ու ռեստորանում ճաշելը վատ գաղափար է։
Լավ գաղափար է բեռնախցիկում ունենալ լրացուցիչ մալուխային կողպեք, որով կարող եք կողպել զենքը կամ զենքի պահոցը մեքենայից չանջատվող կամ դժվար անջատվող որևէ տարրից բեռնախցիկում։
Օրինակ կարելի է կաբելով կողպել զենքը բեռնախցիկի հատակին ձգված պահեստային անվից, ինչը դժվարացնելու է «պատահական անցորդի» կողմից զենքի արագ հափշտակելն ու փախչելը,
երբ որ դուք մի փոքր շեղվել եք զրույցով մեքենայից մի փոքր հեռու։
Միշտ հիշեք մեքենայում գտնվող զենքի մասին ու միշտ մեքենայից թեկուզ փոքր–ինչ հեռանալիս համոզվեք, որ մեքենան կողպված է։ Մի թողեք զենքը մեքենայի մեջ այնպես, որ տեսանելի լինի։
Գողացված կամ կորած զենքի մասին դուք պետք է անմիջապես հաղորդեք ոստիկանություն, և ընկնեք քաշքշուկների մեջ։

Զենքը ձեռքով տեղափոխելիս (ասենք կրակադաշտում) միշտ համոզվեք որ այն լիցքաթափված է, փամփշտանոցը բաց, զենքի փողն ուղղված դեպի «նեյտրալ» ուղղություն։
Սովորաբար բացովի որսորդական հրացանը տեղափոխելիս այն պետք է բացված լինի, բացվածքով դրված ուսին այնպես, որ կոթը ուղղված է մեջքի կողմ, իսկ հրացանի փողը առջևի կողմ՝ գետնին ուղղված։
Մնացած հրացանները պետք է կրել փամփշտանոցը բաց ու տեսանելի, ձեռքով կոթը բռնած ներքևի կողմից այնպես, որ զենքը հենված լինի ուսին, իսկ փողը՝ ուղղված երկինք։
Երբեք զենքի փողը մի ուղղեք մարդկանց վրա (խոսքը վերաբերում է բոլոր մարտերից դուրս իրավիճակներին)։

Կարելի է կարծել, թե զենք պահելը լուրջ գլխացավանք կարող է լինել, սակայն այն պահանջում է փոքրիկ մեկանգամյա ջանքեր՝ սեյֆ ընտրելու ու տեղադրելու համար, և
կայուն կերպով անվտանգության միջոցների ու կանոնների պահպանում։
Սա և՛ հետաքրքրական է ու զբաղեցնող, և՛ ինչ–որ ժամանակ հնարավոր է, որ այս փոքրիկ ջանքերը կյանք, կամ կյանքեր փրկեն, կամ ապահովեն ձեր ազատությունը։

Վիշապ
20.10.2022, 00:55
Չորս պարզ կանոններ երեխաների համար

Ասենք, դուք ձեր տանը և ձեր երեխաների հետ չափազանց կարգապահ եք անվտանգության հարցերում, բայց ձեր երեխան կարող է հայտնվել հարևանի կամ ընկերոջ տանը, որն այնքան էլ կարգապահ չէ,
և հոպ՝ ձեր երեխան այնտեղ սեղանի վրա զենք է հայտնաբերում։ Երեխան պետք է իմանա, թե ինչ պետք է անի, և մանավանդ՝ չանի նման իրավիճակում։
Միշտ լինում են չնախատեսված իրավիճակներ, որոնց համար պետք է ինչպես ինքներդ ձեզ պատրաստեք, այնպես էլ երեխաներին, և այստեղ երբեք սովորեցնելու համառությունը բավարար չի կարող համարվել։
Երեխաներն ավելի արագ ու հաճույքով են սովորում, եթե պարզություն ու ալգորթիմ կա կանոնների մեջ։
Ստորև 4 պարզ կանոնները ամերիկյան մեթոդաբանությունից են, բայց կարելի է և պետք է կիրառել ամենուր։

1. Կա՛նգ առ, կամ ստոպ
Առաջին կանոնը, որ երեխան պիտի հետևի, երբ պատահականորեն զենք է հայտնաբերում, կամ նկատում, ապա պիտի դադարեցնի, այն ինչով որ տվյալ պահին զբաղված է։

2. Ձեռք մի՛ տուր
Երկրորդ կանոնը երեխայի համար՝ հայտնաբերած զենքին չդիպչելն է։
Երեխան կարող է մտածել, որ լավագույն բանը դա զենքը վերցնելն ու տանել մեծահասակին ցույց տալն է։
Սովորեցրեք երեխային, որ նա ԵՐԲԵ՛Ք չդիպչի զենքին, որ կարող է հայտնաբերել կամ տեսնել։

3. Տարածքից հեռացի՛ր
Երրորդ կանոնը՝ տարածքից անմիջապես հեռանալն է։
Սա նշանակում է նաև, որ երեխան պիտի ԵՐԲԵ՛Ք չփորձի զենքը վերցնել մեկ ուրիշ երեխայից, կամ փորձել կանգնեցնել նրան։

4. Պատմի՛ր մեծահասակին
Վերջին կանոնը՝ պատմել մեծահասակին հայտնաբերած կամ տեսած զենքի մասին։
Դա ներառում է նաև այն դեպքերը, երբ երեխան տեսնում է, որ այլ երեխաներ խաղում են զենքի հետ։

Հիշե՛ք, որ թեկուզ լավ սերտած երեխաների դեպքում սույն կանոններն առանձին վերցրած բավարար չեն, որպես բոլոր միջադեպերը կանխելու միջոցներ,
ինչը սակայն չի նվազեցնում սույն կանոնների կարևորությունը։

Վիշապ
20.10.2022, 01:03
Ի՞նչ անել, երբ ձեր զենքը պատահական վայր է ընկնում, ասենք ձեր ձեռքից, կամ սեղանից։

Թողեք ընկնի, մի՛ փորձեք բռնել այն։

Վիշապ
20.10.2022, 03:05
Տիպային օրինակ, թե ինչպես է հայրը երեխաների հետ ուսուցողական զրույց տանում զենքի վերաբերյալ։
Անլգերենի հետ խնդիր ունեցողների համար ասեմ՝ բացատրում է մոտավորապես այն, ինչ կա վերևի գրառումներում՝ ավելի երեխա–ընկերական ձևով։
Ուշադրություն դարձնենք, որ երեխաները թեմային լուրջ են կվերաբերվում, որովհետև հայրը երեխաներին լուրջ է վերաբերվում, այսինքն՝ ինչպես հավասարի։


https://youtu.be/bM6n_SLNBJk

Վիշապ
21.10.2022, 02:55
Մոռացել եմ հենց ամենասկզբից նշել, որ թեմայի գրառումները բնականաբար սուբյեկտիվ են, ոչինչ չեն երաշխավորում և ենթակա են քննարկման, կամ առարկությունների։ Ես ինքս դիլետանտ եմ, ու առանձնապես լուրջ զենքերի կոլեկցիա չունեմ (ընհամենը երկու ատրճանակ ու երկու հրացան) ու ամբողջ օրը հրաձգարանում, կամ պատերազմի դաշտում չեմ։
Սա ամեն դեպքում, որպեսզի ենթադրություններից ազատվենք։
Նշմարելի է, որ ակումբով ու տվյալ թեմայով բուռն հետաքրքրություն չկա (ընդհանրապես հայերս քանի գնում, նմանվում ենք ֆիկցիայի, քանզի համակերպվել ենք անհետացման հետ), բայց եթե թեման մի հոգու էլ օգուտ տա, ուրեմն այն անիմաստ չի։

Շուտով կքննարկենք զենքերի ու զինամթերքների տեսակներն ու հանտկանիշները։

Վիշապ
31.10.2022, 09:23
Հայերեն տերմինաբանությունը կարող է սկզբի համար խորթ հնչել, հետևաբար կաշխատեմ կարևոր անվանումների համար ավելացնել ռուսերեն և անգլերեն համարժեքը փակագծերում։
Ուղղումներն ու դիտողությունները ողջունվում են։

Մի փոքր` հրազենի (огнестрельное оружие, firearm) ընհանուր կառուցվածքի մասին։

Ի՞նչ բան է հրազենը։ Այն մետաղյա գնդակներ (пуля, bullet) կրակելու համար նախատեսված մեխանիզմ է,
որում օգտագործվում է պայթուցիկ նյութի այրվելուց առաջացած գազի ընդարձակման կինետիկ էներգիան։
Որպես զինամթերք (боеприпас, ammunition), հրազենը օգտագործում է փամփուշտներ (патрон, cartridge/round)։

Նշենք, որ հայերենում հաճախ փամփուշտ են անվանում գնդակին, այսինքն` թռչող ու խոցող մետաղյա մասին։
Մենք փամփուշտ ասելիս նկատի կունենանք զինամթերքի միավորը, որի կառուցվածքին կանրադառնանք հաջորդիվ։

Ժամանակակից հրազենները բազմազան են իրենց տեսքով, կառուցվածքով, նշանակությունով ու մինչև մի քանի հարյուրի հասնող մասերով.
Սակայն բոլորին ընդհանրացնում են հետևյալ հիմնական մասերը.

Փող (cтвол, barrel)` փամփուշտն ուղղորդող մետաղյա գլանն է, որի միջով, այսինքն` փողանցքով (канал, bore) փամփուշտն անցնելիս թափ ու ուղղություն է վերցնում դեպի նշանակետ։
Փողը ունի լայնացված ետնամաս` փամփշտանոց/լիցքախուց (камора/патронник, chamber), որտեղ տեղադրվում է փամփուշտը կրակելու համար։
Փողի մյուս ծայրը, որից դուրս է թռչում գնդակը` փողաբերանն է (дуло, muzzle):

Փողատուփ (ствольная коробка, receiver), կրակելու գործողության մեխանիզմն (yзел запирания, action) իր մեջ ինտեգրող մասն է,
որը ներառում է փամփուշտը փամփշտանոցի մեջ դնելը, կրակելն ու հանելը։

Կոթ, որոշ հրազենների համար` խզակոթ (ложа, stock), այլոց համար` բռնակ (рукоять, grip), զենքը բռնելու և/կամ ուսին հարմարացնելու մասը։

Վիշապ
26.11.2022, 04:55
Էս ոչ ոք չի ուզում հա՞ շարունակել։

Մի փոքր` փողի մասին (դրամի հետ չխառնել)։

Փողի անցքը լինում է հարթ և ակոսավոր, այստեղից էլ հրազենի համապատասխան տեսակները` հարթափող (гладкоствольный, smoothbore) և ակոսափող (нарезной, rifling)։
Հարթափողի դեպքում փողանցքը, այսինքն` փողի ներքին մակերևույթը, հարթ է փողի ողջ երկայնքով։
Ակոսափողի դեպքում փողանցքի մակերևույթի պատերին փորված են պարուրաձև երկայնական ակոսներ։
Պարուրաձև ակոսների նպատակը գնդակին փողի միջով անցնելիս սեփական առանցքի շուրջ պտտաձև շարժում, 8-րդ դասարանի ֆիզիկայից կհիշեք` անկյունային, կամ իմպուլսի մոմենտ հաղորդելն է։
Գնդակի անկյունային մոմենտը լավացնում է գնդակի թռիչքի աերոդինամիկ կայունությունը, այն է` գնդակի ուղղության ճշգրտությունը։

Փողի և դրանով պայմանավորված, նաև` զենքի հիմնական հատկանիշներից է փողանցքի լայնությունը, կամ տրամաչափը։
Հայերենում հաճախ կալիբրն ու տրամաչափը փոխարինաբար օգտագործվում են, սակայն կա նրբություն, կարդացեք ստորև։

Ակոսափող հրազենի դեպքում որպես տրամաչափի նոմինալ օգտագործվում է կալիբրը, այն է` փողանցքի ներքին տրամագիծը, կամ միլիմետրերով
(ՆԱՏՈ–ի ու ռուսական ստանդարտներով), ասենք` 5.45մմ, 7.62մմ, 9մմ,
կամ` դյույմի հարյուրերորդականներով (ամերիկյան ստանդարտներով), ասենք` .300, .45, .22 և այլն։
Կարևոր է իմանալ, որ ամերիկյան ստանդարտներում փողանցքի տրամագիծը չափվում է ակոսների փոսերի հատակներից, այնինչ` ՆԱՏՈ–ի և ռուսական ստանդարտներում տրամագիծը չափվում է ակոսների բլրակներից։
Ստացվում է, որ որոշ դեպքերում իրարից մի փոքր տարբերվող կալիբրներ իրականում նույն չափն են։
Օրինակ 7.62x51 մմ–ը և .308 Վինչեստրը նույն չափն են, չնայած փոխակերպելիս .308 դյույմը դա 7.82մմ–ն է, ոչ թե 7.62–ը։

Հարթափող հրազենի դեպքում որպես տրամաչափի նոմինալ (gauge) ընդունված է օգտագործել հետաքրքիր բանաձև`
դա միասին մեկ անգլիական ֆունտ կշռող կապարե գնդակների քանակն է, որ տվյալ փողի մեջ կարող են խցկվել։
Օրինակ, 12 տրամաչափ հարթափող հրացանի համար նշանակում է միասին մեկ ֆունտ (454 գրամ) կշռող կապարե 12 գնդակ, որոնց տրամագիծը համընկնում է փողի տրամաչափի հետ, հուսով եմ` հասկանալի է։
Ավելի բարձր թիվը նշանակում է միասին մեկ ֆունտ կշռող ավելի շատ գնդակներ` ավելի փոքր տրամագծով, այսինքն ինչքան մեծ է թիվը, այդքան փոքր է փողի անցքը։
Եթե այլ կերպ ձևակերպենք, ապա 12 տրամաչափը դա 1/12–րդ ֆունդ կշռող կապարե գնդակի տրամագիծն է, 16-ը` համապատասխանաբար 1/16-րդ ֆունտ կշռող գնդակի տրամագիծը և այլն։
Կալիբրը, կամ տրամագիծը որպես չափ օգտագործվում է որոշ հարթափողերի դեպքում, օրինակ .410 տրամաչափը (սա ամենափոքր անցք ունեցող որսորդականն է) վկայում է դյույմերի մասին։

Տրամաչափերի բազմազանության, էֆեկտիվության ու նշանակությունների մասին դեռ կխոսենք։

Աթեիստ
27.11.2022, 00:31
Մենք ի՞նչ շարունակենք, սկի բանակում չեմ տեսել զենք :D

Վիշապ
27.11.2022, 01:23
Մենք ի՞նչ շարունակենք, սկի բանակում չեմ տեսել զենք :D

Ազատազեն (https://azatazen.am/) հրաձգարանում կարելի է տեսնել, սովորել ու կրակել։ Հուսով եմ, շուտով իրենց կայքն ու մոտեցումները ավելի կթարմացնեն հասանելիության համար, ու ալտերնատիվ, կամ մրցակցող հրաձգարաններ էլ կառաջանան ու զենքի նկատմամբ վերաբերմունքն ու կուլտուրան կզարգանա, տեսնենք։

Վիշապ
30.11.2022, 11:28
Դուք արդեն այնքան բլոկբաստերներ եք դիտել, որ ձեզ թվում է, թե անգիր գիտեք բոլոր «պիստալետներն» ու «ավտոմատները» ու անմիջապես ճանաչում եք 1911 Կոլտը Բրյուս Ուիլիսի ձեռքին,
ու գիտեք, թե տակտիկական հարթափողը ինչով է տարբերվում որսորդականից, ու ինչ բան է ժամանակակից սպորտային ակոսափողը,
ու որ գնդակներն են մարմնին դիպչելիս բացվում ծաղկի պես, որ առավելագույն վնաս պատճառե՞ն... Էդքան էլ չէ՞, ուրեմն մնացեք մեզ հետ։

Ժամանակակից հրազենի տեսակները շատ ավելի բազմազան են, քան անտեղյակ մարդը կարող է ենթադրել,
սակայն մեծամասնությունդ վստահաբար կասեք, որ Կալաշնիկովի ավտոմատը «ամենաժողովրդական», համար մեկ մարդասպանն է աշխարհում ու չեք սխալվի։
Սակայն Կալաշին դեռ կվերադառնանք։

Սկսենք փոքրիկներից։

Ռևոլվերներ (револьверы, revolvers)։
Ռևոլվերը ձեռքի կարճափող հրազեն է, փամփուշտների համար նախատեսված անցքերով պտտվող թմբուկաձև փամփշտանոցով, ու ամեն անգամ կրագելիս թմբուկը պտտվում է այնպես,
որ փողի հետ համընկնում է թմբուկի հաջորդ անցքը իր համապատասխան փամփուշտով։ Սա մենք մանկապարտեզից գիտենք, շատերդ կասեք։
Ու նաև կհարցնեք, թե ումն է պետք այդ հնոտին, եթե կան «ժամանակակից» ատրճանակներ...
Բայց արի ու տես, որ ներկայիս բազամազնության մեջ ամեն մի մոդել իր պահանջարկն ունի և հենց դրա համար էլ այն կա։

Ռևոլվերները ունեն հետևալ առանձնահատկությունները, եթե համեմատենք կիսաավտոմատ ատրճանակների հետ.
– Քիչ խնամք պահանջող պարզ ու հուսալի մեխանիզմ
– Շատ ռևոլվերներ թույլ են տալիս կրակել տարբեր երկարության ու հզորության փամփուշտներ
– Ռևոլվերի փողն անշարժ կերպով ամրացված է զենքի կորպուսին (ի տարբերություն կիսաավտոմատ ատրճանակների, որոնց փողը կրակելիս «խաղում է»), դարձնելով նրանց ավելի ճշգրիտ
– Եթե կրակելը ձախողվում է անհաջող փամփուշտի պատճառով, ապա կարելի է կրակել հաջորդ փամփուշտը առանց լրացուցիչ գործողության (երբեմն ակնթարթային հապաղումները կարող են ճակատագրական լինել)
– Ռևոլվերի լիցքավորված ու քոքած լինելը հեշտ նկատելի է, որն հեշտացնում է օգտագործելը սկսնակների համար
– Կարճ փողով ռևոլվերները շատ ավելի փոքր են նույն փողով ատրճանակներից, որն հեշտացնում է գրպանում, կամ այլ տեղ թաքուն կրելը
– Ռեվոլվերով կրակելիս փամփուշտի պարկուճները ոչ թե թռնում են դուրս, այլ մնում են թմբուկի մեջ... սա հենց այնպես... Եթե վկայություններ չեք ուզում թողնել դեպքի վայրում ։Ճ

Ռևոլվերների թերություններից.
– Կեղտոտվելու նկատմամբ ավելի զգայուն են, ասենք ցեխի մեջ ընկած ռևոլվերը ավելի շուտ կլռվի, քան ցեխի մեջ ընկած կիսաավտոմատ ատրճանակը
– Փամփուշտների տարողունակությունը սահմանափակ է, ռևոլվերների մեծ մասը 5–6 փամփուշտանի են, որոշները տեղավորում են մինչև 8 փամփուշտ իրենց թմբուկներում
– Փամփուշտները դատարկելն ու վերալիցքավորելն ավելի դանդաղ է, քան կիսաավտոմատների մոտ, որոնցում կարելի է արագ փոխել դատարկ պահեստատութը լիքը պահեստատուփով

Հիշեք` ռևոլվերով կրակելիս երբեք ձեռքի ափով կամ մատներով մի ծածկեք թմբուկի արանքները, որովհետև կողքից արտանետվող գազերը կարող են այրել ձեր ձեռքը։
Ռևոլվերը բռնեք այնպես, որ ձեր ձեռքի մատները գտնվեն թմբուկից ներքև։

One_Way_Ticket
03.12.2022, 02:51
Էս ոչ ոք չի ուզում հա՞ շարունակել։
Իբր կարդացող շատ կա, դու շարունակող ես ուզում :D
Ամեն դեպքում ասեմ, որ ես կարդում եմ, թեկուզ ոչ ամբողջությամբ։

Վիշապ
03.12.2022, 04:53
Իբր կարդացող շատ կա, դու շարունակող ես ուզում :D
Ամեն դեպքում ասեմ, որ ես կարդում եմ, թեկուզ ոչ ամբողջությամբ։

Դե որ ոչ ամբողջությամբ, ուրեմն ես էլ կիսատ-պռատ կգրեմ :Ճ

Մի փոքր գովազդ.
Միջնակարգ դպրոցի անգլերենի նախկին դասատու, այժմ թոշակառու Գրեգ Քինմանը հանդես է գալիս իր Hickok45 (https://www.youtube.com/@hickok45) յութուբյան ալիքով՝ ներկայացնելով իր տնամերձ կրակադաշտում նորագույն ու պատմական զենքերին ծանոթացնող, ցուցադրող ու կրակող իր հոլովակները։
Դուք ըստ երևույթին չեք գտնի ավելի մանկավարժական ու հանրամատչելի զենքերը բացատրող մեկին հարյուրավոր յութուբերների մեջ, ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում։
Նրա ալիքում կարելի է գտնել գրեթե ցանկացած հրազենի մասին ինֆորմացիա, ներառյալ՝ քանդելը մաքրելը ու ճիշտ կրակելը, համեմված հումորով ու սարկազմով։ Անգլերենով իհարկե։


https://youtu.be/yj0M_T-MaXk

Աթեիստ
04.12.2022, 02:23
Դե որ ոչ ամբողջությամբ, ուրեմն ես էլ կիսատ-պռատ կգրեմ :Ճ

Մի փոքր գովազդ.
Միջնակարգ դպրոցի անգլերենի նախկին դասատու, այժմ թոշակառու Գրեգ Քինմանը հանդես է գալիս իր Hickok45 (https://www.youtube.com/@hickok45) յութուբյան ալիքով՝ ներկայացնելով իր տնամերձ կրակադաշտում նորագույն ու պատմական զենքերին ծանոթացնող, ցուցադրող ու կրակող իր հոլովակները։
Դուք ըստ երևույթին չեք գտնի ավելի մանկավարժական ու հանրամատչելի զենքերը բացատրող մեկին հարյուրավոր յութուբերների մեջ, ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում։
Նրա ալիքում կարելի է գտնել գրեթե ցանկացած հրազենի մասին ինֆորմացիա, ներառյալ՝ քանդելը մաքրելը ու ճիշտ կրակելը, համեմված հումորով ու սարկազմով։ Անգլերենով իհարկե։


Սենց բաներ մեկ մեկ աչքովս ընկնում են, բայց ցավոք հիմնականում անգլերեն են, քիչ եմ նայում։
Որոշ բլոգերներ իսկականից նենց հավեսով են ներկայացնում, որ քեֆդ բերում են։ Բայց որ անգլերեն ա, չեմ հետևում, ու ինչ որ բան որոնելուց եմ հելնում վրեքը։

LisBeth
04.12.2022, 20:20
https://youtu.be/WJD2ObT3p44

Հիմա խորացված ուսումնասիրում եմ, կարամ սրա մասին գրեմ, բայց եթե Վիշապը գրի ավելի հետաքրիր կլինի:oy

Աթեիստ
05.12.2022, 02:28
Ինձ թվում ա Վիլենի էդ հոդվածը Վիշապը շատ կհավանի ։)

https://infocom.am/hy/article/93384


Հայաստանի անվտանգային համակարգը պատերազմից 2 տարի անց. անելիքներ եւ առաջնահերթություններ. Վիլեն Գաբրիելյան

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքին զուգահեռ Հայաստանը հայտնվեց արտաքին և ներքին ռազմաքաղաքական էական գործոնների բախման կիզակետում, որի արդյունքում ձևավորվեց տուրբուլենտ իրավիճակ։ Դրան բնորոշ երբեմն անհաղթահարելի էմոցիոնալ ֆոնի առկայության պայմաններում բավական բարդ էր մի պահ կանգ առնել և սառնասրտորեն ու հավասարակշռված վերլուծել օպերատիվ իրավիճակը, լուծումներ տալ մարտավարական ու ռազմավարական բնույթի խնդիրներին՝ հաշվի առնելով սեփական սխալներն ու բացթողումները, ինչպես նաև ներքին ու արտաքին սպառնալիքների ողջ համակարգը:


Այնուամենայնիվ, այդ աշխատանքն արվել և արվում է մշտապես (այլ հարց է՝ որքան ճշգրիտ ու արդյունավետ), և կատարված այդ աշխատանքի հիմքի վրա է խարսխվում Հայաստանի անվտանգային համակարգի վերափոխմանն ուղղված ծրագիրը:


Չնայած Հայաստանի համար պատերազմի աղետալի հետևանքներին, որոնք արդյունքն էին տասնամյակների ընթացքում առաջ եկած տարբեր սուբյեկտիվ և օբյեկտիվ բացթողումների (այդ թվում համակարգային գործոնների ազդեցությամբ` իրավակառավարչական, կադրային, լոգիստիկ, կոմունիկացիոն, ռազմատեխնիկական, մարտավարական, ռազմավարական և այլն), այնուամենայնիվ, Հայաստանի զինված ուժերը և հայ զինվորը 44 օր շարունակ աննկարագրելի խիզախությամբ ու պատվով մարտնչեցին առնվազն վեց անգամ գերազանցող թշնամու դեմ և այսօր էլ շարունակում են փառքով կատարել առաջադրված մարտական խնդիրները:


Այս փաստն արձանագրելով՝ պետք է հստակ գիտակցել, որ ստեղծված աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ակնհայտ անհավասարակշռության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը դեռևս չի կարող համարժեք ու լիարժեք դիմակայել հակառակորդին: Նման հետևության ենք գալիս՝ համադրելով ու հաշվի առնելով հակառակորդի և Հայաստանի զինված ուժերի ռեսուրսների որակն ու քանակը, զինված ուժերի կառուցման փիլիսոփայությունը, միջոցների որակական ու կիրառման արդյունավետությունը, օպերատիվ-մարտավարական, ռազմավարական խնդիրների ճշգրիտ, իրատեսական գնահատումը և ձևակերպումները:


Հատկապես պետք է նշել, որ դեպի ժողովրդավարություն անցումային փուլում դեռևս կարևոր է հաղթահարել զինված ուժերը քաղաքացիական հասարակությունից տարանջատված լինելու հանգամանքը, տասնամյակներ շարունակ բանակում արմատավորված կոռուպցիոն ավանդույթներն ու ներմուծված քրեական ենթամշակույթին բնորոշ սովորույթները, ոչ կանոնադրային հարաբերություններն ու բարեվարքության կանոնների անտեսումը, կարծրատիպացած մտածելակերպը և կաղապարված մոտեցումները, այդ թվում՝ հստակ ձևակերպված տեսլականի բացակայությունը։ Ըստ այդմ՝ պետք է փաստել, որ չի կարելի միայն զինված ուժերի վրա դնել հակառակորդին դիմակայելու պարտավորությունն ու դրա պատասխանատվության ամբողջ բեռը՝ օժտելով նրան մենաշնորհային, «արտոնյալ» կարգավիճակով: Հայաստանի Զինված ուժերն այլևս չի կարող գործել առանձին, մեկուսացված ու կղզիացած միջավայրում:


Պետք է փաստել նաև, որ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգային միջավայրը դրական փոփոխությունների չի ենթարկվել։ Մեր տարածաշրջանում և դրան մերձ տարածքում մեր հարևաններից որոշների ագրեսիվ քաղաքականությունն օրեցօր մեծացնում է կոնֆլիկտայնությունը, իսկ ռազմական բնույթի անմիջական սպառնալիքները շարունակում են խիստ հավանական մնալ:


Ուսումնասիրելով համաշխարհային ռազմարվեստի զարգացման միտումները և այն գործոնները, որոնք արդիական պահանջներին համահունչ վերանայվում են ռազմագիտության դասական մոտեցումներում, պարզ երևում է, թե ինչպես է մշակվում, կոնֆլիկտային գոտիներում գործնականորեն փորձարկվում պատերազմ վարելու ռազմաքաղաքացիական խելամիտ և արդյունավետ գործիքակազմը՝ կառավարման և մարտավարական նոր մոտեցումների, տեխնոլոգիապես հագեցված, ռազմականացված ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև տնտեսական, քաղաքական, տեղեկատվական և այլ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ուստի կարելի է հստակ փաստել, որ պատերազմ վարելու մարտավարությունը և օպերատիվ արվեստն այլևս հեռու են իրենց դասական ընկալումներից:


Այս փաստերը և աշխարհի փորձարարությունը հաշվի առնելով՝ հստակ է, որ Հայաստանի նման փոքր չափերով, ռազմավարական խորություն չունեցող, բնակչության թվով և սահմանափակ ռեսուրսներով երկրի ազգային և պետական անվտանգությունն ապահովելու համար պահանջվում է ամբողջ բնակչության ներգրավումը պետության պաշտպանության գործում՝ ձևավորելով անվտանգային ռազմաքաղաքացիական նոր համակարգ։ Որքան էլ աշխարհի յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ցանկությունը, անշուշտ, խաղաղության մեջ ապրելն է, սակայն փաստ է, որ մեզ նման փոքր պետությունները պետք է մշտապես ցուցաբերեն ինքնիշխանության պաշտպանության պատրաստակամություն և կամք։ Միայն այս պարագայում է հնարավոր այն պահպանել և իրական գործընկերներ ձեռք բերել։


Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության անվտանգության և պաշտպանության խնդիրը յուրաքանչյուր քաղաքացու առաքելությունն ու պարտականությունն է։ Որպեսզի մեր պետությունը կարողանա դիմակայել այն մարտահրավերներին, որոնք մեր առջև ծառացած են, և ապահովվի Հայաստանի սահմանների անվտանգությունն ու պաշտպանությունը, այս գործընթացի մեջ պետք է ներգրավված լինի յուրաքանչյուր քաղաքացի, սակայն ոչ թե անհատական, այլ համակարգային մակարդակում, ինչը պետք է արտացոլվի Պաշտպանության նախարարության և ոլորտային այլ գերատեսչությունների, ոչ պետական կազմակերպությունների ազգային, մարզային և տարածքային մակարդակում փոխհամագործակցության միջոցով։


21-րդ դարի անվտանգային միջավայրում, ինչպես ցույց տվեց 44-օրյա պատերազմը, միայն պետական կառույցները, որոնք պատասխանատու են պաշտպանության և անվտանգության համար, ի վիճակի չեն ամբողջապես նախապատրաստել հասարակությանը, իսկ պատերազմի ժամանակ, ճգնաժամից արագորեն դուրս հանելով, ներգրավել անվտանգությունը ապահովման գործում, ուստի անհրաժեշտություն է առաջանում օգտագործել հասարակական ողջ ներուժը։ Այս մոտեցումը նորություն չէ և ժողովրդավարական բազմաթիվ երկրներում ներդրված համակարգ է։ Այսպիսի համակարգ ունեն հաստատված ժողովրդավարական պետությունները՝ Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Շվեդիան, Էստոնիան, և այլ երկրներ։ Այս մոդելը կոչվում է «համապարփակ մոտեցում անվտանգությանը» (Comprehensive approach to Defence)։ Իսկ Ուկրաինան, որն ունի այս համակարգի կարևորագույն էլեմենտներից մի քանիսը, ռուս-ուկրաինական ներկայիս հակամարտության ժամանակ ցույց է տալիս դրա նաև պրակտիկ կենսունակությունը ու արդյունավետությունը։ Այս մոտեցման հիմնական սկզբունքների հիման վրա վերջերս փոխվեց Ղազախստանի ռազմական դոկտրինը։


Այսպիսի մոտեցումը նպատակ ունի զսպելու արտաքին ագրեսիան, ողջ հասարակությանը պատրաստել դիմագրավելու պետության և հասարակական կայունության սպառնալիքներին, օգնել երկրի վերակառուցմանը, ստեղծել ճգնաժամերի, արտակարգ իրավիճակների կամ ռազմական դրության ժամանակ հասարակության բոլոր շերտերի համախմբված ներգրավվածություն՝ որպես միասնական, համահունչ, բազմամակարդակ անվտանգության համակարգ։ Նման համակարգի առանցքային և կարևորագույն էլեմենտ է քաղաքացու դիմակայունությունը արտակարգ և ռազմական իրավիճակում, երբ հանրության անդամը պատրաստ է և կարող է իրեն պահել տոկուն, ադեկվատ՝ արձագանքելով այդ իրավիճակներին։


Այս համակարգը ներդնելը մեր պետությանը հնարավորություն կտա անվտանգային ներուժը համապատասխանեցնել ռազմական սպառնալիքների մակարդակին և հավանական պատերազմի բնույթին՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելու և կանխելու անհրաժեշտ կարողության ձևավորվամբ։


Շատ կարևոր է արձանագրել, որ պատերազմից հետո այս համակարգին բնորոշ տարրերը, մասնավորապես՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և «Ռազմամարզական գործունեության մասին» նոր օրենքները, տարածքային պաշտպանության ու պահեստային ուժերի համակարգի ստեղծման, և որքան էլ դանդաղ, բայց այնուամենայնիվ կայացման ուղղված միտումները, հրաձգային հայեցակարգի վերակենդանացումը, քաղպաշտպանության սկզբունքների վերանայման միտումները, «պրոֆեսիոնալ բանակի» ձևավորմանն ուղղված քայլերը, մոբիլիզացիոն համակարգի պատրաստման էության և ժամանակահատվածի փոփոխության մշակումների միտումները ակամայից ինքնաբուխ են ստեղծվել, ձևավորվել ու զարգանում։ Եւ պետությունն ուղղակի պետք է որդեգրի այս համակարգի կայացման քաղաքականությունը, մշակի պատշաճ օրենսդրական բազա և, ճշգրիտ կոմունիկացնելով, մոդերացիա իրականացնի՝ վերջնական ձևավորում տալով այս համակարգին։


Այս հոդվածի նպատակն է ոչ միայն ներկայացնել իմ անձնական համոզմունքը և տեսլականը Հայաստանի անվտանգային ու պաշտպանական համակարգի մոտեցումների լիարժեք վերափոխման անհրաժեշտության վերաբերյալ, այլև շատ ավելի լայն հանրային քննարկում հրահրել այս համակարգի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ՝ ներգրավելով թե՛ պատասխանատու պաշտոնյաներին, թե՛ մասնագիտական, թե՛ հանրային այլ սեկտորների ներկայացուցիչներին, առավել ևս, որ մեր երկրում կան բազմաթիվ մասնագետներ և շահագրգիռ քաղաքացիներ, որոնք «Համապարփակ անվտանգային համակարգի» մոտեցումների մասին ավելի մանրակրկիտ պատկերացումներ ունեն, և որոնք նպաստել են այս գաղափարի լայն տարածմանը և ընկալմանը։


Հարգանքով՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյան

Վիշապ
05.12.2022, 08:22
...

Հիմա խորացված ուսումնասիրում եմ, կարամ սրա մասին գրեմ, բայց եթե Վիշապը գրի ավելի հետաքրիր կլինի:oy

Գրիր, տեսնենք, ինչն ես խորացված ուսումնասիրում։ Տեսնում ես, որ ես ահագին մզմզում եմ :)

Հ.Գ. Էդ վիդեոյի մեջ Նիկոլաս Քեյջը աննպատակ փոխում է արդեն լիցքավորված ավտոմատի պահեստատուփը ու մի հատ էլ աննպատակ լիցքավորում ու թռցնում չկրակած փամփուշտը, իր ախմախագույն դրվագներից է ։Ճ Բայց էն, որ ռուսները աշխարհին տվել են կալաշնիկով ու մեկ էլ մաքսիմում վոդկա, խավիար ու սուիցիդալ նովելիստներ, դառը ճշմարտություն է։
Տարօրինակորեն, նույն ռուսների արտադրած ատրճանակները, ասենք ТТ–ն ու Մակարովը առանձնապես պահանջարկ ու հեղինակություն չունեն նույնիսկ Ռուսաստանում, ներկայիս Գռաչը չեխական CZ-ի կրկնօրինակն է կարելի է ասել։
Կալաշնիկոլվի ստեղծման մեջ ասեկոսեներ կան, որոնց կանդրադառնանք։

LisBeth
06.12.2022, 01:43
Գրիր, տեսնենք, ինչն ես խորացված ուսումնասիրում։ Տեսնում ես, որ ես ահագին մզմզում եմ :)

Հ.Գ. Էդ վիդեոյի մեջ Նիկոլաս Քեյջը աննպատակ փոխում է արդեն լիցքավորված ավտոմատի պահեստատուփը ու մի հատ էլ աննպատակ լիցքավորում ու թռցնում չկրակած փամփուշտը, իր ախմախագույն դրվագներից է ։Ճ Բայց էն, որ ռուսները աշխարհին տվել են կալաշնիկով ու մեկ էլ մաքսիմում վոդկա, խավիար ու սուիցիդալ նովելիստներ, դառը ճշմարտություն է։
Տարօրինակորեն, նույն ռուսների արտադրած ատրճանակները, ասենք ТТ–ն ու Մակարովը առանձնապես պահանջարկ ու հեղինակություն չունեն նույնիսկ Ռուսաստանում, ներկայիս Գռաչը չեխական CZ-ի կրկնօրինակն է կարելի է ասել։
Կալաշնիկոլվի ստեղծման մեջ ասեկոսեներ կան, որոնց կանդրադառնանք։

Նենց չի ես հենց հիմա գրում եմ, ավելին ասեմ մինչև հիմա դեռ ոչ մի հետաքրքիր փաստ չեմ հանդիպել, զուտ չոր փաստեր, բնութագիր։

Իսկ ինչ վերաբերվում ա ռսների աշխարհին բաներ տալուն, ես տենց գլոբալ չեմ վերաբերվում։ Նախ քո ասածները անհատներ են, ու սիստեմատիկ բնույթ չի կրում։ Իսկ Կալաշը մեղմ ասած լավագույն բանը չի, որ կարելի էր տար։ Իրա տարածումը բնավ որակ չի, որ ապահովվել ա, ուղղակի մինչ ասենք ամերիկացիք իրենց ըսալթ րայֆըլները ՆԱՏՕյի ներսում էին ցրում, սրանք իրենց պրիմիտիվ բայց աշխատող տարբերակը էժանով ստեղ ընդեղ ցրեցին ու տենց դառավ հայտնի։ Ու փորձը ցույց ա տալիս որ իրանց գովազդած աշխատունակությունը օդում, ջրում և ցամաքում, գեղեցիկ միֆ ա․․․ ոնց որ ասենք Նիքըլըս քեյջի անիմաստ գործողություններն են, ընկեր։ Իսկ էդ վիդեյում պետք էր ուշադրություն դարձնել խոսքերին էլի ։Ճ

Եթե անբռնազբոս ցանկություն ունենաս գրելու, քեզ մի կաշկանդիր, ես ավարտեմ կգրեմ, թեման ծավալուն ա․․․

Վիշապ
06.12.2022, 06:26
Ինձ թվում ա Վիլենի էդ հոդվածը Վիշապը շատ կհավանի ։)

https://infocom.am/hy/article/93384

Էս «համապարփակ պաշտպանության ու անվտանգության» գաղափարների շուրջ կոնսենսուսի գալու խնդիր կա թե իշխանության ներկայացուցիչների ու թե մասնավոր-կամավորական սեկտորում գործողների ու ընդհանրապես հայության մեջ: «Ոգեզէն» հարթակը (https://www.facebook.com/Vogezen.hartak/) գոյություն ունի որպես այդ գաղափարները ամբողջացնող ինֆորմացիայի ու քննարկումների տեղ։ Որոշ մարդկանց կարծիքով այս «համապարփակ» կոչվածը պիտի տարանջատված լինի պետությունից ու գործի անկախ։ Ես կարծում եմ, սա առհասարակ «պետություն» կոչված ինստիտուտի թյուրընկալում է, մարդիկ պիտի պետությունն ու ժողովուրդը նույնականացնեն որպեսզի սա աշխատի։ Այսինքն այս «համապարփակի» գործունեությունը, որը ենթադրում է առողջ ազգաբնակչության ներգրավվում՝ պիտի համակարգվի ու կառավարվի սահմանադրությամբ, օրենքներով ու ըստ էության պիտի ինտեգրվի Հայաստանի քաղաքական հասարակարգի հետ։ Հակառակ պարագայում սա վերածվելու է հերթական ֆիդայական շարժման, բնականաբար՝ ձախողված։

Վիշապ
06.12.2022, 11:33
Նենց չի ես հենց հիմա գրում եմ, ավելին ասեմ մինչև հիմա դեռ ոչ մի հետաքրքիր փաստ չեմ հանդիպել, զուտ չոր փաստեր, բնութագիր։

Իսկ ինչ վերաբերվում ա ռսների աշխարհին բաներ տալուն, ես տենց գլոբալ չեմ վերաբերվում։ Նախ քո ասածները անհատներ են, ու սիստեմատիկ բնույթ չի կրում։ Իսկ Կալաշը մեղմ ասած լավագույն բանը չի, որ կարելի էր տար։ Իրա տարածումը բնավ որակ չի, որ ապահովվել ա, ուղղակի մինչ ասենք ամերիկացիք իրենց ըսալթ րայֆըլները ՆԱՏՕյի ներսում էին ցրում, սրանք իրենց պրիմիտիվ բայց աշխատող տարբերակը էժանով ստեղ ընդեղ ցրեցին ու տենց դառավ հայտնի։ Ու փորձը ցույց ա տալիս որ իրանց գովազդած աշխատունակությունը օդում, ջրում և ցամաքում, գեղեցիկ միֆ ա․․․ ոնց որ ասենք Նիքըլըս քեյջի անիմաստ գործողություններն են, ընկեր։ Իսկ էդ վիդեյում պետք էր ուշադրություն դարձնել խոսքերին էլի ։Ճ

Եթե անբռնազբոս ցանկություն ունենաս գրելու, քեզ մի կաշկանդիր, ես ավարտեմ կգրեմ, թեման ծավալուն ա․․․

Ում փորձն է ցույց տալիս, կասե՞ս։ Եթե անհուսալի զենք լիներ, էդքան պոպուլյարություն չէր ունենա, ես երկու տարի ու երեք ամիս ռեգուլյար АК74 ու АКМ եմ վայրենաբար օգտագործել, մի հատ «ասեչկա» չեմ հիշում։ Օրինակ մոզամբիկցիներին էնքան ա դուր եկել, АК47-ը խփել են իրենց պետական դրոշի վրա։ Ճիշտ է ամերիկացիքի М16-ը ավելի ճշգրիտ, էրգոնոմիկ, թեթև ու հետաքրքիր ակսեսուարներով զենք է, բայց դե դիսցիպլինայից հեռու մասսաների համար սրանք ֆիքստուլություններ են։ Հետո կմանրամասնեմ։

LisBeth
07.12.2022, 02:10
Ում փորձն է ցույց տալիս, կասե՞ս։ Եթե անհուսալի զենք լիներ, էդքան պոպուլյարություն չէր ունենա, ես երկու տարի ու երեք ամիս ռեգուլյար АК74 ու АКМ եմ վայրենաբար օգտագործել, մի հատ «ասեչկա» չեմ հիշում։ Օրինակ մոզամբիկցիներին էնքան ա դուր եկել, АК47-ը խփել են իրենց պետական դրոշի վրա։ Ճիշտ է ամերիկացիքի М16-ը ավելի ճշգրիտ, էրգոնոմիկ, թեթև ու հետաքրքիր ակսեսուարներով զենք է, բայց դե դիսցիպլինայից հեռու մասսաների համար սրանք ֆիքստուլություններ են։ Հետո կմանրամասնեմ։

Կունենար, իրա էժանագնության և հասանելիության շնորհիվ։ Չգիտեմ դու վերջին անգամ երբ ես սերիական արտադրության որևէ АК վայրենաբար կիրառել, բայց էս վերջին տարիներին ես ինչքան առնչվել եմ, ու ինչքան առնչվող եմ տեսել/իսկ դրանց թիվը 100 անցել ա ու կարա փորձ դիտարկվի/ ռուսների դիզայնած մեծամասամբ զենքերը իրանց անխնդիր չեն դրսեվորել, լինի AK, РПК, ПК թե СВД։ Հիմա չգիտեմ սա գլոբալ խնդիր ա թե լոկալ, բայց ասում եմ էն ինչ տեսնում եմ։
Իսկ М16-ը ոչ թե տենց փորձված և դիսցիպլինայով նրբազգաց քիմք ունեցեղ մարդկանց գնահատման պատճառով չի տարածում գտնում, այլ որ թանկ ա, ընկեր։ Նենց չի մենակ դուք եք ֆիքստուլություններ սիրում, իսկ բիրտ աշխարհը դեռ մահակների վրա ա:D

Վիշապ
07.12.2022, 03:08
Կունենար, իրա էժանագնության և հասանելիության շնորհիվ։ Չգիտեմ դու վերջին անգամ երբ ես սերիական արտադրության որևէ АК վայրենաբար կիրառել, բայց էս վերջին տարիներին ես ինչքան առնչվել եմ, ու ինչքան առնչվող եմ տեսել/իսկ դրանց թիվը 100 անցել ա ու կարա փորձ դիտարկվի/ ռուսների դիզայնած մեծամասամբ զենքերը իրանց անխնդիր չեն դրսեվորել, լինի AK, РПК, ПК թե СВД։ Հիմա չգիտեմ սա գլոբալ խնդիր ա թե լոկալ, բայց ասում եմ էն ինչ տեսնում եմ։
Իսկ М16-ը ոչ թե տենց փորձված և դիսցիպլինայով նրբազգաց քիմք ունեցեղ մարդկանց գնահատման պատճառով չի տարածում գտնում, այլ որ թանկ ա, ընկեր։ Նենց չի մենակ դուք եք ֆիքստուլություններ սիրում, իսկ բիրտ աշխարհը դեռ մահակների վրա ա:D

Ախ ինչու՞ ես դու այդպես միակողմանի պդնումներ անում ։Ճ Այո, համ էժան է, համ հասանելի ու համ էլ հուսալի։ Էդ անտերի դետալները իրարից միլիմետրերով արաքներ ունեն, այսինքն դիզայնն էնպիսին է, որ կամայական ռուս ալկաշի կողմից շեղումներով արտադրածը մեկ է կրակելու է։ Ու եթե չի կրակում, էդտեղ Կալաշը չի պրոբլեմը՝ այլ փամփուշտը, իսկ ռուսական փամփուշտները այո՝ հիմնականում աղբ են։ Ու այո՝ էժան ու հասանելի աղբ։ Ամերկացիների ռայֆլը հայտնվեց կալաշից 10 տարի հետո, այսինքն առաջինը արդեն հասցրել էր աշխարհը նվաճել այնպես, որ հարձակողական ավտոմատի գերմանական նախատիպը՝ շտուղմգեվերը չէր կարողացել…

LisBeth
07.12.2022, 04:13
Ախ ինչու՞ ես դու այդպես միակողմանի պդնումներ անում ։Ճ Այո, համ էժան է, համ հասանելի ու համ էլ հուսալի։ Էդ անտերի դետալները իրարից միլիմետրերով արաքներ ունեն, այսինքն դիզայնն էնպիսին է, որ կամայական ռուս ալկաշի կողմից շեղումներով արտադրածը մեկ է կրակելու է։ Ու եթե չի կրակում, էդտեղ Կալաշը չի պրոբլեմը՝ այլ փամփուշտը, իսկ ռուսական փամփուշտները այո՝ հիմնականում աղբ են։ Ու այո՝ էժան ու հասանելի աղբ։ Ամերկացիների ռայֆլը հայտնվեց կալաշից 10 տարի հետո, այսինքն առաջինը արդեն հասցրել էր աշխարհը նվաճել այնպես, որ հարձակողական ավտոմատի գերմանական նախատիպը՝ շտուղմգեվերը չէր կարողացել…

Միակողմանի չի ընկեր, ուղղակի որակի մեր կրիտերիաները տարբեր են, ոնց հասկացա․․․ քեզ համար օքեյ ա, որ ինքը կրակում ա, էդքանը հերիք ա, իսկ ինձ համար օքեյ չի, եթե ինքը մի 200-300 կրակոցից մեկի ժամանակ ասեղը չխփի, կամ իրանց ռեկլամներից ոգևորված մեկը զատվորը տենց ժանգոտած թողի, ասի մեկ ա կրակելու ա, ու պետք եղած պահին լռվի, կամ երկաթե կոթերը վրեն խաղան, որ չկարենաս ֆիքսես․․․ քեզ համար դա ստատիստիկորեն նշանակություն չունեցող դեֆեկտ ա, ինձ համար 18 տարեկանի կյանք, որ էդ զենքը բռնում ա ու վստահում ա դրան։ Հա փամփուշտներն էլ ունեն խնդիրներ, ինչպես ցանկացած բան որ ալկաշն ա սարքում․․․ ու դա ծախվում ա, քանի որ ավելի լավը ինչպես ասեցի՝ էդքան էժան ու հասանելի չի։ Ասենք եթե վաղը մյուս օր մոզամբիկցիների օրինակով, ուդմուրտներն էլ որոշեն իրենց դրոշին նիվա խփեն, մենք էլ սաղս պետք ա հավատանք, որ էդ ավտոն վե՞րջն ա։ Մենք հո կարմիր տրեխներով չարբախցի չենք ազգովի ։Ճ

Վիշապ
07.12.2022, 04:56
Միակողմանի չի ընկեր, ուղղակի որակի մեր կրիտերիաները տարբեր են, ոնց հասկացա․․․ քեզ համար օքեյ ա, որ ինքը կրակում ա, էդքանը հերիք ա, իսկ ինձ համար օքեյ չի, եթե ինքը մի 200-300 կրակոցից մեկի ժամանակ ասեղը չխփի, կամ իրանց ռեկլամներից ոգևորված մեկը զատվորը տենց ժանգոտած թողի, ասի մեկ ա կրակելու ա, ու պետք եղած պահին լռվի, կամ երկաթե կոթերը վրեն խաղան, որ չկարենաս ֆիքսես․․․ քեզ համար դա ստատիստիկորեն նշանակություն չունեցող դեֆեկտ ա, ինձ համար 18 տարեկանի կյանք, որ էդ զենքը բռնում ա ու վստահում ա դրան։ Հա փամփուշտներն էլ ունեն խնդիրներ, ինչպես ցանկացած բան որ ալկաշն ա սարքում․․․ ու դա ծախվում ա, քանի որ ավելի լավը ինչպես ասեցի՝ էդքան էժան ու հասանելի չի։ Ասենք եթե վաղը մյուս օր մոզամբիկցիների օրինակով, ուդմուրտներն էլ որոշեն իրենց դրոշին նիվա խփեն, մենք էլ սաղս պետք ա հավատանք, որ էդ ավտոն վե՞րջն ա։ Մենք հո կարմիր տրեխներով չարբախցի չենք ազգովի ։Ճ

WOW! Ռուսը կասեր՝ համա թե դուք տալիս եք ։Ճ
Ես ոնց ասել եմ, շուտով կանդրադառնամ Կալաշին ու դրա քաղաքացիական վարյանտին՝ Սայգային, որոնցով հունվարից զինվելու է փառապանծ Հայ ժողովդրի մեծամասնությունը համապարփակ պաշտպանության շրջանակներում (կիսասարկազմ), դե որովհետև դա է լինելու ամենահասանելի ակոսափողը։ Ցավոք AR-15 ու նման այլ «ֆիքստուլություններ» Հայաստանում դեռևս հասանելի չեն, բայց եթե դու կարծում ես, որ AR-ը ավելի քիչ է լռվում, ես քեզ հակառակը կասեմ, ու ես էլ իմ փորձն ունեմ։ AR-ը շատ ավելի զգայուն է փամփուշտի, իսկ ավելի կոնկրետ՝ վառոդի որակի նկատմամբ («կեղտոտ» վառոդը շատ արագ նստվածք է թողնում հրազենի մասերի վրա ու մեծացնում լռվելու շանսերը): Համ էլ դու իմ կրիտերիաներին վայթե ծանոթ չես դեռ, ես քո փոխարեն ենթադրություններ չէի անի։

LisBeth
07.12.2022, 05:28
WOW! Ռուսը կասեր՝ համա թե դուք տալիս եք ։Ճ
Ես ոնց ասել եմ, շուտով կանդրադառնամ Կալաշին ու դրա քաղաքացիական վարյանտին՝ Սայգային, որոնցով հունվարից զինվելու է փառապանծ Հայ ժողովդրի մեծամասնությունը համապարփակ պաշտպանության շրջանակներում (կիսասարկազմ), դե որովհետև դա է լինելու ամենահասանելի ակոսափողը։ Ցավոք AR-15 ու նման այլ «ֆիքստուլություններ» Հայաստանում դեռևս հասանելի չեն, բայց եթե դու կարծում ես, որ AR-ը ավելի քիչ է լռվում, ես քեզ հակառակը կասեմ, ու ես էլ իմ փորձն ունեմ։ AR-ը շատ ավելի զգայուն է փամփուշտի, իսկ ավելի կոնկրետ՝ վառոդի որակի նկատմամբ («կեղտոտ» վառոդը շատ արագ նստվածք է թողնում հրազենի մասերի վրա ու մեծացնում լռվելու շանսերը): Համ էլ դու իմ կրիտերիաներին վայթե ծանոթ չես դեռ, ես քո փոխարեն ենթադրություններ չէի անի։

Շատ լավ ընկեր, մեծ հետաքրքրությամբ կկարդամ թե անդրադարձը, և թե քո կրիտերաների պարզաբանումները, որ ենթադրություններ չանեմ, բայց ասեմ դրանք անհիմն չէին, որոշակի պնդումներ կային, որ մղեցին դրան ։Ճ ամեն դեպքում սայգան ինձ էդքան էլ չի հուզում, որովհետև պալիգոնում առաջացող խնդիրը էդքան էական չի, դժվար թիրախը քո վրա հետ կրակի, քանի դու փորձում ես զենքիդ համոզել, որ փամփուշտը մտցնի փողի մեջ․․․ և բացի դրանից մասնավոր սեփականությունը ամեն մեկն ինքն ա որոշում ինչ վերցնի, ինչ կարա իրեն թույլ տա/ու դրանք հիմնականում ավելի որակով են լինում, բանակին տրվող տարբերակներից, քանի որ մանրածախ գները բնականաբար ավելի բարձր են, կա կոնկուրենցիա/, իսկ էն ինչ մատակարարում են րեգուլյար բանակին, կամ կամավորներին, իրանց դիրքեր հանելուց կամ խնդիր դնելուց, էդ արդեն այլ հարց ա։
Մի հատ հարց էլ որպես փորձ ունեցողի, M16/AR15 նշված խնդիրները երկուսին էլ բնորո՞շ են։

Աթեիստ
07.12.2022, 16:39
Բան չեմ հասկանում, բայց արդեն հետաքրքիր ա :D

Վիշապ
08.12.2022, 00:40
Շատ լավ ընկեր, մեծ հետաքրքրությամբ կկարդամ թե անդրադարձը, և թե քո կրիտերաների պարզաբանումները, որ ենթադրություններ չանեմ, բայց ասեմ դրանք անհիմն չէին, որոշակի պնդումներ կային, որ մղեցին դրան ։Ճ ամեն դեպքում սայգան ինձ էդքան էլ չի հուզում, որովհետև պալիգոնում առաջացող խնդիրը էդքան էական չի, դժվար թիրախը քո վրա հետ կրակի, քանի դու փորձում ես զենքիդ համոզել, որ փամփուշտը մտցնի փողի մեջ․․․ և բացի դրանից մասնավոր սեփականությունը ամեն մեկն ինքն ա որոշում ինչ վերցնի, ինչ կարա իրեն թույլ տա/ու դրանք հիմնականում ավելի որակով են լինում, բանակին տրվող տարբերակներից, քանի որ մանրածախ գները բնականաբար ավելի բարձր են, կա կոնկուրենցիա/, իսկ էն ինչ մատակարարում են րեգուլյար բանակին, կամ կամավորներին, իրանց դիրքեր հանելուց կամ խնդիր դնելուց, էդ արդեն այլ հարց ա։
Մի հատ հարց էլ որպես փորձ ունեցողի, M16/AR15 նշված խնդիրները երկուսին էլ բնորո՞շ են։

Ահագին կախված է նաև արտադրողից։ M16/AR15/AK47/AK74 և այլն, սրանք պլատֆորմներ են, ասենք AK արտադրում են Չինաստանում, կամ Նահանգերում համապատասխան լիցենզիա ունեցողները, կամ AR15 արտադրում են մի վախտ արտադրողներ՝ Smith & Wesson-ը մի 600-800 դոլարի կարգի է, հայ-էնդ բռենդ Daniel Defense-ի մոդելները կարող են հասնել 3000 դոլարի։ Զենքերը գինու պես են, այսինքն մենակ խաղողի տեսակը բավարար չի, կարևոր է վայրը, մթերողը, թորողը, տարվա եղանակը, նույնիսկ նույն տարվա արտադրողի նույն մոդելի երկու նմուշ կարող են իրարից որակապես տարբերվել։ Ընդհանրաված տեսանյունից ընդամենը նշում ենք, որ AK-ն հաջողված պլատֆորմ է, ելնելով տարածվածությունից, պահանջարկից ու հուսալիության մասին ռեփորթներից։ «Էսինչը պրոբլեմ ուներ», «էն 18 տարեկանը ասեչկա տվեց ու խփեցին» տիպի խոսակցությունները լուրջ չեն։ Վերջին տարիների արտադրանքները իսկապես կարող են որակական անկում ունենալ, ու դա մենակ զենքերին չի վերաբերում։ AK-ն կարելի է համեմատել մեքենաներից Toyota-ի հետ՝ պարզ մեխանիզմներ հեշտ ճարվող դետալներով, պարզությունից բխում է ավելի քիչ պրոբլեմները բայց միևնույն ժամանակ՝ միջակ պերֆորմանսը, բայց մարդկանց մեծամասնությունը գոհ են ու գնում են Toyota։

Overdose
08.12.2022, 09:44
Ինձ թվում ա Վիլենի էդ հոդվածը Վիշապը շատ կհավանի ։)

https://infocom.am/hy/article/93384

Էս Վիլենը հաստատ դպրոցական վախտը ընտիր շարադրություններ ա գրել աշնան գույների մասին:))

Միակ մեսիջը, որ ես հոդվածից ստացա, էն էր, որ էդ ապուշները վերջապես հասկացել են, որ ամեն գնով անատամ խաղաղության դոկտրինը սխալ էր, ու երկու տարի զինվելու ու նոր պատերազմին պատրաստվելու փոխարեն ժամանակ են անիմաստ վատնել։ Չնայած դատելով եվրատեսիլներից, հլը էդքան էլ չեն հասկացել։

Overdose
08.12.2022, 09:47
Վիշապ հոպար, շնորհակալություն հետաքրքիր թեմայի համար, էս թեմայով հայալեզու տեքստ քոնից բացի չեմ հանդիպել։ Իսկ կարող ա հրետանուն էլ կպնես?

LisBeth
08.12.2022, 16:32
Ահագին կախված է նաև արտադրողից։ M16/AR15/AK47/AK74 և այլն, սրանք պլատֆորմներ են, ասենք AK արտադրում են Չինաստանում, կամ Նահանգերում համապատասխան լիցենզիա ունեցողները, կամ AR15 արտադրում են մի վախտ արտադրողներ՝ Smith & Wesson-ը մի 600-800 դոլարի կարգի է, հայ-էնդ բռենդ Daniel Defense-ի մոդելները կարող են հասնել 3000 դոլարի։ Զենքերը գինու պես են, այսինքն մենակ խաղողի տեսակը բավարար չի, կարևոր է վայրը, մթերողը, թորողը, տարվա եղանակը, նույնիսկ նույն տարվա արտադրողի նույն մոդելի երկու նմուշ կարող են իրարից որակապես տարբերվել։ Ընդհանրաված տեսանյունից ընդամենը նշում ենք, որ AK-ն հաջողված պլատֆորմ է, ելնելով տարածվածությունից, պահանջարկից ու հուսալիության մասին ռեփորթներից։ «Էսինչը պրոբլեմ ուներ», «էն 18 տարեկանը ասեչկա տվեց ու խփեցին» տիպի խոսակցությունները լուրջ չեն։ Վերջին տարիների արտադրանքները իսկապես կարող են որակական անկում ունենալ, ու դա մենակ զենքերին չի վերաբերում։ AK-ն կարելի է համեմատել մեքենաներից Toyota-ի հետ՝ պարզ մեխանիզմներ հեշտ ճարվող դետալներով, պարզությունից բխում է ավելի քիչ պրոբլեմները բայց միևնույն ժամանակ՝ միջակ պերֆորմանսը, բայց մարդկանց մեծամասնությունը գոհ են ու գնում են Toyota։

Այսինքն հարցիս պատասխանը չկա․․․ ափսոս։ Ասենք հիմա որ ասեմ թե քո լուրջը պլատֆորմն ա, արդադրողը, գինը ու լիքը այլևայլություններ, էլի կասես ենթադրություններ եմ անում։ Ոչ մի բան մարդու կյանքից լուրջ չի լինում։ Եթե գնաս տուռնիկետ առնելու՝ նույն ինքը լարան, չես ասի չինականը լայն տարածում ունի և էժան ա, բեր սրանից առնեմ, ու երբ արյունը ոտիցս ֆշշա, էդ անտերը կոտրվի, ես մի երկու րոպեից մեռնեմ, էդ ոչինչ, արտադրողից ա կապված, կարող ա պարտիան լավը չէր, գինին ինչքան հին ա ու ժանգոտած, էդքան բուրմունքը ավելի հարուստ ա ։Ճ․․․ լավ ոնց որ սաղ խառնեցի։ Բայց դրամատիզացնում եմ որ կարևորությունը ընդգծվի, էդքան բան․․․ դու գրի ավելի լավ ա, գր կարդանք, եղբայր ։Ճ

Վիշապ
08.12.2022, 20:22
... Ոչ մի բան մարդու կյանքից լուրջ չի լինում։ ...

Լիզ, դասը մի խանգարի, թե չէ կձանձրանամ ու կալաշներին երբեք չենք հասնի, կամ ինքդ կգրես ։Ճ
Մարդու կյանքից լուրջ ո՞նց չի լինում, չտեսա՞ր Պուծինը ասեց Ազովի ծովը Պյոտր առաջինն էր երազում ունենալ, իսկ հիմա իրենք ունեն, քեզ պետք չի՞ Ազովի ծովը։

Վիշապ
09.12.2022, 01:34
Մի պահ խոսենք փամփուշտների մասին, հետո կվերադառնանք հրազենի հաջորդ դասին` ատրճանակներին։

Փամփուշտի գործողության սկզբունքը հարվածից բռնկվող նյութի այրում առաջացնելն է,
ու այդ նյութի այրումից առաջացած գազի ընդարձակման էներգիայով գնդակը, կամ գնդակները դեպի նպատակակետ շպրտելն է։

Գոյություն ունեն տեսքով ու կառուցվածքով իրարից տարբերվող`
– ատրճանակների (որոնց մեջ մտնում են ռևոլվերները) փամփուշտներ
– ակոսափող հրացանների փամփուշտներ
– ողորկափող հրացանների փամփուշտներ

Սա որպես ընոունդված նորմ, որովհետև կան որոշ հրացանատիպ հրազեններ, որոնք կրակում են ատրճանակի փամփուշտներ,
որոնց մասին կխոսվի հաջորդիվ։

Ատրճանակի, կամ ակոսափող հրացանի փամփուշտը (патрон, cartridge/round) բաղկացած է`
– գլանաձև մարմնից` պարկուճից (гильза, case)
– պարկուճի առջևամասում հագցված գնդակից (пуля, bullet)
– պարկուճի մեջ լցված շպրտող լիցքից (метательный заряд, propellant),
որը փամփուշտների դեպում անծուխ վառոդ է (бездымный порох, smokeless powder)
– պարկուճի սզբնամասում տեղակայված հրապատիճից (капсюль, percussion cap), կամ հարվածից բռնկվող նյութի շերտից

Ատրճանակների և ակոսափող հրացանների փամփուշտները իրենց հերթին բաժանվում են ըստ հարվածից բռնկվող նյութի տեղակայման`
– եզրային հարվածով փամփուշտներ (патрон кольцевого воспламенения, rimfire cartridge),
որոնցում հարվածից բռնկվող նյութը «նստացվում է» պարկուճի հատակի օղագոտուն (տես պատկերը ներքևում)
- կենտրոնային հարվածով, կամ հրապատիճային փամփուշտներ (патрон центрального воспламенения, centerfire cartridge),
որոնցում հարվածից բռնկվող նյութը հրապատիճի մեջ է, որը հագցված է պարկուճի հատակի մեջտեղում

56287


Անուններից կարող եք ենթադրել, որ եզրային հարվածով փամփուշտները կրակելու համար զենքի ասեղը (ударник, firing pin)
հարվածում է փամփուշտի հատակի օղագոտու եզրին, իսկ կենտրոնային հարվածովներում` փամուշտի հատակի կենտրոնին,
այսինքն` հրապատիճին (տես պատկերը ներքևում)։

56288

Որոշներդ հավաբանար ծանոթ եք, կամ լսել եք «ТОЗ» մակնիշի սովետական հրացանների մասին, այ «ՏՈԶի պատրոնը» եզրային հարվածով փամփուշտն է, որ կա։
Սրանք ամենաէժան, տարածված ու հասանելի սիրողական ու սպորտային զենքերի փամփուշտներն են, որ երբեմն օգտագործվում են նաև մանր որսի նպատակներով։
Ամենատարածված եզրային հարվածովի կալիբրը .22 LR (Long Rifle - երկար ակոսափող)–ն է, որը համարժեք է 5.6 մմ–ին։
Այս փամփուշտների համար կան թե հրացաններ ու թե ատրճանակներ։

.22 ատրճանակները հիմնականում օգտագործվում են սպորտային–մարզումային նպատակներով ու երբեմն նեղն ընկած տեղը կարելի է
կիրառել ինքնապաշտպանական նպատակներով, չնայած երևի հասկացաք, որ այս փոքրիկները շատ մեծ հզորություն չունեն
ագրեսորին հուսալիորեն կանգնեցնելու, սակայն անշուշտ ունակ են սպանելու` եթե ճիշտ տեղին ենք կրակում,
կամ կրակում ենք շատ անգամներ։

Կենտրոնական հարվածովների հրապատիճները երկու տեսակի են լինում, իրենց գյուտարարների անուններով համապատասխանաբար` Բերդան ու Բոքսեր,
սրանց միջև կառուցվածքային տարբերություն կա, որն ազդում է նաև պարկուճի համապատասխան անցքի կառուցվածքի վրա:
Հրաձիգների մեծամասնությունը սա իմանալու կարիք չունի, բայց սա հիշեք, երբ որ սկսեք ինքներդ փամփուշտ հավաքել ձեր գարաժում,
որպեսզի ճիշտ հրապատիճներ ընտրեք ձեր պարկուճների վրա ամրացնելու համար։
Բերդան հրացանը կհիշե՞ք Ակսել Բակունցի «Մթնաձորից», այ էդ նույն հրացանի գյուտարար Հայրամ Բերդանն է` ամերիկացի ինժեներ ու զինվորական սպա։
Բոքսերը անգլիացի էր, թագավորական հրետանու գնդապետ... Բայց շատ շեղվեցի ոնց որ։

Շարունակելի

LisBeth
09.12.2022, 02:06
Լիզ, դասը մի խանգարի, թե չէ կձանձրանամ ու կալաշներին երբեք չենք հասնի, կամ ինքդ կգրես ։Ճ
Մարդու կյանքից լուրջ ո՞նց չի լինում, չտեսա՞ր Պուծինը ասեց Ազովի ծովը Պյոտր առաջինն էր երազում ունենալ, իսկ հիմա իրենք ունեն, քեզ պետք չի՞ Ազովի ծովը։

Չէ, ես մենակ "հասնինք Սասուն մտնիք Վան, Գլխիցս մեծ Հայաստան" եմ ուզում, Հայոց անհաղթ կտրիճներ, կենացները թանգանան, խմենք պահենք սահմաններ ու հետ բերենք Ադանան, էլ ինչ Պուտին ինչ կալաշ, Էլ ինչ Խ*** Ազովի, Մեծ խոսելու վարպետ ենք, Մուշ Ալաշկերտ Արդահա՜ն

Կներեք ընկեր Վիշապ :8

Վիշապ
09.12.2022, 09:40
Տեսեք, մոռացել եմ նշել, որ եզրային հարվածով փամփուշտների համար կան նաև ռևոլվերներ, այսինքն այդ «ՏՈԶի պատրոններն» ահագին ունիվերսալ են։

Փամփուշտների կարևոր բնութագրերից են` ընդհանուր երկարությունը, գնդակի քաշն ու կալիբրը, վառոդի լիցքի քաշն ու առաջացրած ճնշումը, պարկուճի երկարությունը,
պարկուճի վզիկի (որտեղ հագնում է գնդակը) հաստությունը, պարկուճի քամակի հաստությունը, հետնամասի օղակաձև ելունդի,
կամ ակոսի ձևն ու չափը, ուսերի բացվածքը, պռառեխը... Էհ ինչ եմ ասում... մի խոսքով ահագին պարամետրեր, որոնցով
որոշվում են այն զենքերի մոդելներն ու տեսակները, որոնք նախատեսված են տվյալ փամփուշտը կրակելու համար։

Այսինքն, ինչպես կռահեցիք` կալիբրից բացի պետք է անպայման նշել մոդելը։

Իսկ փամփուշտի մոդելը նշելու համար բացի կալիբրից, նշվում է նաև` կամ սկբնաղբյուր արտադրողի անունը, կամ գյուտարարի անունը,
կամ հրազենի տիպը, կամ ռազմական կոալիցիայի անունը, կամ էլի ինչ–որ բնորոշիչ ֆլան–ֆստան։

Օրինակներ`

9×19mm Parabellum, նույնն է թե` 9mm Parabellum, նույնն է թե` 9mm Luger, նույնն է թե` 9mm NATO – սա ավստրիացի զինագործ Գևորգ Լյուգերի ստեղծած ու անունը կրող հայտնի ու տարածված 9մմ–անոց փամփուշտն է,
Parabellum` հայտնի լատիներեն խոսքն է, թե «խաղաղություն ես ուզում` պատրաստվիր պատերազմի», կրճատվել է դառել` «պատրաստվիր պատերազմի», և
առաջին համաշխարհայինի ժամանակներում «պատրաստվիր պատերազմի»–ն դա ոնց որ ասես` «բարի իրիկուն», հիմա էլ է ակտուալ, ուղղակի հնչում է որպես «բարի գիշեր», այսինքն կարծես քնած ենք սաղս մի խոսքով։

.357 Magnum, նույնն է թե` .357 Smith & Wesson Magnum, նույնն է թե` 9×33mmR, նույնն է թե` .357 Mag – սա Smith & Wesson–ի ու Winchester–ի կողմից ստեղծված փամփուշտն է,
որ կինոներում չարչկում են համապատասխան ռևոլվերով սպառնալով, թե սրա կրակածը կրակած է, վսյո... Հզոր փամփուշտ է զգալի հետհրումով (отдача, recoil).
Սրա նույն չափերն ունեցող ու մի քիչ ավելի կարճլիկ փամփուշտը` .38 Special, նույնն է թե` .38 S&W Special, կարող է կրակվել .357 Mag կրակող զենքով,
սակայն .357 Mag փամփուշտը չի կարող կրակվել .38 Special–ի համար նախատեսված զենքով, ինչու.
Որովհետև վերջինս հաշվարկած չի .357 Mag–ի հզորության համար ու կարող է պայթել կամ խափանվել, և շատ ժամանակ կառուցվածքով այնպես են անում, որ .357 Mag
չտեղավորվի .38 Special–ի փամփշանոց, կամ թմբուկի անցք, չնայած հակառակը լինում է։

Հասկանալի է, չէ՞, ԵՐԲԵՔ մի փորձեք կրակել ձեր տվյալ զենքի համար չնախատեսված փամփուշտներ, կընկնեք փորձանքի մեջ, կամ կվնասեք ձեր թանկարժեք զենքը։

5.45×39mm – Սա «մեր» AK-74–ի փամփուշտն է, համեստ, հասարակ

5.56×45mm NATO – Սա Սովետի հետ մրցակցող NATO–ի համարժեքն է, AR15–ը սա շատ է սիրում

Wiki-ում (https://en.wikipedia.org/wiki/Table_of_handgun_and_rifle_cartridges) կարող եք գտնել ատրճանակների ու հրացանների փամփուշտների ցուցակները։
Քանակությունից չընկճվեք, հեչ պարտադիր չի, որ այդ բոլորից կրակեք, մի տասը մոդելը բավարար է երջանկության համար։

Շարունակելի։

Արամ
09.12.2022, 13:59
Քանի որ հեսա նոր օրենքը ուժի մեջ ա մտնելու, ու լիքը մարդ ցանկանալու ա գնի, մի քիչ ՀՀ-ի շուկայից ու լոկալ իրավիճակից պատմեմ, որ առաջին զենքի ընտրությունը հեշտ լինի։

TL;DR;
Tigr (նույն ինքը SVD-ի քաղաքացիականը), 7.62×54, ստանդարտ PSO օպտիկայով։
Եթե հոգնեք էդ setup-ից, ավելի լավ օպտիկան (պետք ա դրսից պատվիրել)` Vortex DiamondBack (Tactical 4-12x40):


Հիմա մանրամասները՝

Ամենակարևորը՝ նախ պետք ա հասկանալ ինչ նպատակով եք զենք առնում։ Եթե Հայաստանում եք ապրում, հիմնական նպատակը կարծում եմ, զենքի հետ "դու"-ի անցնելն ա, որ պատերազմական իրավիճակում, որպես բարձր ձեն հանող դինամիկ չօգտագործեք։ Եթե բանակում ծառայել եք, կրակել եք, ես ձեզ վստահեցնում եմ, դուք կրակել չգիտեք, ձեզ զենք ա պետք, ու առնվազն մի քանի ամսվա փորձ, որ զենքը որպես նշանակություն կարողանանք օգտագործել։

Ի՞նչ զենք։ Եթե դուք իմ նման սովորական մարդ եք ու պատերազմի ժամանակ միանգամից գենեռալ գնդապետի հաստիքին չեք հավակնում, ապա ձեզ 2 զենքի ա պետք տիրապետել։ AKM ու SVD: Իրականում 3-րդն էլ ա պետք, RPG, բայց բարեբախտաբար սա գնել չեք կարող։

Ինձ թվում ա անիմաստ ա, որպես առաջին զենք 2 զենք առնել։ Դրա համար խորհուրդ եմ տալիս միանգամից SVD գնել՝ առանց օպտիկայի։ Սկզբի մի քանի ամիսը, սովորական նշանոցով պարապել, ինչը բավականին ձեզ կօգնի AKM կրակելուց, ինչպես նաև 7,62x54-ի հետ կծանոթանանք, կսկսեք զգալ պատռոնը, ինչը հետո օպտիկայով կրակելուց շատ օգտակար կլինի։ Ինչքան պարապել։ Իրատեսական, եթե 400-500մ-ի վրա նշանաոցով կարողացաք 10-ից, 8 կրծքի թիրախ խոցել, ապա կարելի ա արդեն անցնել օպտիկայի։ Բայց օպտիկայով շատ հույս չունենանք, մաքսիմում էֆեկտիվ որ աշխատեք, էդ 800մ ա լինելու, էն էլ կախված պատռոնից։ Անպայման խորհուրդ եմ տալիս ստանդարտ PSO օպտիկայով պարապել, որովհետև մեր բանակի պահեստներում թափած ա դրանից, եթե ձեր Vortex-ին մի բան եղավ, մնալու եք դրա հույսին։

Պարապելու համար, կարող եք գնալ Ազատազեն, ընդեղ ձեզ տարբեր տեսակի զենքր, պատռոններ կտան՝ կրակեք։

Tigr-ը մի 500-600 հազարի կարգի ա։ PSO-ն մի 100-ով երևի կգտնեք (բայց վստահ չեմ սա, օդից կրակեցի). Vortex օպտիկան $400 ա։

Մի բան էլ։ Պատռոնների հետ կապված։ Բոլոր խանութներում ԶԻԲԻԼ պատռոններ ա, հատկապես 7.62x39 ու 7.62x54-ը, սաղ թափելու բան են։ Միակ նորմալ պատռոնները ՊՆ-ի մոտ են։ ՊՆ-ի որոշ խելացիներ տակով ծախում են էդ պատռոները լավ էժան։ Բայց, խնդրում եմ, թեկուզ և խանութների պատռոնները լավ չեն, չտրվեք հաճույքին ու ՊՆ-ից տակով չառնեք։ Դա ոչ օրինական, ոչ բարոյական։ Եթե չեմ սխալվում Ազատազենը պայմանավորվում ա ՊՆ-ի հետ, որ մենակ ընտեղ ՊՆ-ի պատրոններ կարողանաք կրակել, ընդեղ էդ պատրոններից կտան։ Յոլա գնանք մինչև հասկանանք էդ հարցը ոնց ա օրինական լուծվում։

Հետո հավես անեմ մի քիչ ավելի կմանրմասնեմ, եթե հարցեր կան ուրախ կլինեմ պատասխանել։

LisBeth
09.12.2022, 15:22
5,45*39-ի մասին ի՞նչ կասես։ Չես նշել։ Վիշապը գլուխ ա պահում ։Ճ

Արամ
09.12.2022, 15:25
5,45*39-ի մասին ի՞նչ կասես։ Չես նշել։ Վիշապը գլուխ ա պահում ։Ճ

Չգիտեմ, չունեմ զենք դրա համար։ Բայց գրեթե վստահ եմ, որ պատռոնների պրոբլեմը մեկ ա կա։ Մեկ էլ լսել եմ, որ ամեն դեպքում ավելի դիպուկ ա քան 7.62x39-ը։

LisBeth
09.12.2022, 15:42
Չգիտեմ, չունեմ զենք դրա համար։ Բայց գրեթե վստահ եմ, որ պատռոնների պրոբլեմը մեկ ա կա։ Մեկ էլ լսել եմ, որ ամեն դեպքում ավելի դիպուկ ա քան 7.62x39-ը։

Կարա լինի։ 7,62 ատդաչա ասվածը մեծ ա, ու դժվար ա կրակելուց հետո նշանակետին հետ բերել, դրանից կարա համ էլ կուտակայինության /կուչնըսծ/ վրա ազդի։ Բայց ավելի հզոր ա։ Եթե ըստ պատճառած վնասի դատենք, 5,45 եմ գեղեցիկ ա, սենց հենց մտնում ա վերջնական բալիստիկայի փուլ, այսինքն մարմնի մեջ սկսում ա մոլորվածի նման պարել, ինչ կա չկա վնասում ա։ Շատ բան արտադրողից էլ ա կախված՝ մեր դասատուի ականջը կանչի։ Էսօր ի դեպ մի հատ վիդեո էի նայում, համեմատություն․․․


https://youtu.be/mIAf4KfJdAE

էս գելը հետաքրիր բան ա

Վիշապ
10.12.2022, 03:52
... Եթե ըստ պատճառած վնասի դատենք, 5,45 եմ գեղեցիկ ա, սենց հենց մտնում ա վերջնական բալիստիկայի փուլ, այսինքն մարմնի մեջ սկսում ա մոլորվածի նման պարել, ինչ կա չկա վնասում ա։ ...

Ինչ–որ շատ ես սիրում ճոխացնել, բոլոր FMJ (full metal jacket) գնդակները պինդ մարմնի հագնելիս շրջվում են, որովհետև կապարե միջուկը առաջ է գալիս համաձուլվացքե շապիկի մեջ ու գնդակին բալանսից շեղում է, ավելի շատ կողմնակի էֆեկտ է ստացվել, քան թե դիտավորություն։ Իսկ թե ավելի ծանրը «ավելի լավ» կշրջվի, թե թեթևը` կախված է նաև մարմնի դիմադրությունից ու տվյալ պահի արագությունից, կամ կրակողի ու թիրախի միջև հեռավորությունից։ Ընդհանուր դեպքում ծանր գնդակները միշտ ավելի ավերիչ են, քան թեթևները։ Թեթևների ի հայտ գալը պայմանավորվել է Վարշավայի պակտից բխող «խաղաղասիրական», «մարդասիրական» նկրտումներից ու տնտեսական, իմա` զինամթերքի վրա արվող ծախսերը թեթևացնելու
հաշվարկներից, բայց դե ֆակտո հին ու ծանր փամփուշտների արտադրությունն ու օգտագործումը չի դադարեցվել։ Կարճ ասած` բոլոր փամփուշտներն են կարող են ինչ–որ իրավիճակի համար լավը կամ վատը լինել, ընտրությունը միարժեք չի ու որն էլ լինի` լավ է։

LisBeth
10.12.2022, 04:15
Ինչ–որ շատ ես սիրում ճոխացնել, բոլոր FMJ (full metal jacket) գնդակները պինդ մարմնի հագնելիս շրջվում են, որովհետև կապարե միջուկը առաջ է գալիս համաձուլվացքե շապիկի մեջ ու գնդակին բալանսից շեղում է, ավելի շատ կողմնակի էֆեկտ է ստացվել, քան թե դիտավորություն։ Իսկ թե ավելի ծանրը «ավելի լավ» կշրջվի, թե թեթևը` կախված է նաև մարմնի դիմադրությունից ու տվյալ պահի արագությունից, կամ կրակողի ու թիրախի միջև հեռավորությունից։ Ընդհանուր դեպքում ծանր գնդակները միշտ ավելի ավերիչ են, քան թեթևները։ Թեթևների ի հայտ գալը պայմանավորվել է Վարշավայի պակտից բխող «խաղաղասիրական», «մարդասիրական» նկրտումներից ու տնտեսական, իմա` զինամթերքի վրա արվող ծախսերը թեթևացնելու
հաշվարկներից, բայց դե ֆակտո հին ու ծանր փամփուշտների արտադրությունն ու օգտագործումը չի դադարեցվել։ Կարճ ասած` բոլոր փամփուշտներն են կարող են ինչ–որ իրավիճակի համար լավը կամ վատը լինել, ընտրությունը միարժեք չի ու որն էլ լինի` լավ է։

Ինչ խոսք հակում ունեմ ։Ճ լավ ու վատի հարց չի ընկեր, առավելություններ/թերություններ հաշվեկշիռ։ Մեր մոտ ընդունված ա դիտարկել օրինակ որ ավելի նպատակահարմար ա 7,62ը անտառային տեղանքում կիրառել, քանի որ 5,45 հակված ա հեշտ անդրադարձի/րիկոշետի կամ ռակաշետ՝ հայերենով։ Իսկ թե դիտավորությամբ մեծ վնաս պատճառող փամփուշտ ես ուզում 5,56ն ա, ասել Յոհանին քո հայրենական արտադրության ։Ճ բայց ասենք նույն կալիբրի բառնաուլի արտադրածը հաստատ տենց չի աշխատում, որ մարմնի մեջ մտնելուց բեկորների բաժանվի։
Իսկ թեթևությունը բացի խաղաղասիրական լոլոներից ունի նաև պրակտիկ նշանակություն, որ ավելի շատ զինամթերք ա թույլ տալիս կրել։ Իսկ ծանրների արտադրությունը չի դադարեցվել քանի որ դեռ նպատակահարմար ա դրանց կիրառումը, ինչը ավելի շատ արդյունք ա, ոչ թե որովհետև ինքը ավելի լավ կշրջվի պահով, այլ հակառակը՝ իրա պենետրացիոն հատկության․․․

Վիշապ
10.12.2022, 04:54
...
Իսկ թեթևությունը բացի խաղաղասիրական լոլոներից ունի նաև պրակտիկ նշանակություն, որ ավելի շատ զինամթերք ա թույլ տալիս կրել։ ...

«Ձեր» ստանդարտ էկիպիռովկայի քաշի մեջ մեծ տարբերություն չի տալիս։ «Պրակտիկն» էլ ա լոլոներ, եթե ծանրի մահաբերությունը ավելի մեծ է, ավելի քիչ փամփուշտներ ես կրակում։
Դու «ձերոնց» ասա, որ անտառային տեղանքում կիրառում են, նայեն նաև երկիրը չխառնեն, հասնեն Վասպուրական։

LisBeth
10.12.2022, 05:16
«Ձեր» ստանդարտ էկիպիռովկայի քաշի մեջ մեծ տարբերություն չի տալիս։ «Պրակտիկն» էլ ա լոլոներ, եթե ծանրի մահաբերությունը ավելի մեծ է, ավելի քիչ փամփուշտներ ես կրակում։
Դու «ձերոնց» ասա, որ անտառային տեղանքում կիրառում են, նայեն նաև երկիրը չխառնեն, հասնեն Վասպուրական։

Մի հատ էլ որ ասես մեր ստանդարտ էկիպիրովկեն որն ա, սաղ կփոխանցեմ։ Կասեմ վերևներից են ասել, սնոբիզմի բարձրունքներից :D
Ոչ մեկ չի ասել, որ ծանրի մահաբերությունը մեծ ա, ասողն էլ դեռ պետք ա փաստեր ներկայացնի որ էական տարբերություն կա։ Ես մի փաստ կարամ ասեմ որ ըստ պատճառած վերքերի ավելի շատ շանս կա փրկելու ծանրից վիրավորվածին։

Վիշապ
13.12.2022, 09:44
Ինչպես կռահել տվյալ փամփուշտին հաապատասխանող զենքի տիպը։

Ռևոլվերի պարկուճները համասեռ լայնությամբ գլաններ են, միայն հետնամասում տուրս պրծած օղակաձև ելունդով, որը հարմար «նստում է» թմբուկի անցքի բերանին։

Կիսաավտոմատ ատրճանակի պարկուճները հավասար լայնությամբ գլաններ են` հետնամասում ներս ընկած օղակաձև ակոսով։
Վերջինիս ծառայում է որպես բռնելու տեղ` կրակելուց հետո պարկուճը հրազենից դուրս շպրտող մեխանիզմի համար։

Ակոսափող հրացանի պարկուճները գնդակի հագնելու վզիկի մոտ նեղ են, կոր ուսերով, այնուհետ կոնաձև լայնացող մարմնով մինչև հետնամասը։
Հետնամասում ատրճանակների պարկուճների նման կա օղակաձև ակոս, որի նպատակը նույնն է` «բռնվելու» տեղ դուրս շպրտող մեխանիզմի համար։



Քաղաքացիական զենքերում կիրառվող գնդակների տիպերի մասին։

Կան հետևյալ երեք հիմնական տիպերն ու սրանց թեթև մոդիֆիկացիաները.
– Ամբողջական մետաղական պատյանով (пуля с цельнометаллической оболочкой, FMJ - Full Metal Jacket)։
Սրանք ունեն փափուկ մետաղե (հիմնականում կապարե) միջուկ, որը պատված է ավելի կոշտ մետաղից թաղանթով։
Կարող են լինել սուր ծայրով, կամ գոնդոլ ծայրով, կամ տափակ ծայրով, կամ հատված կոնի տեսքով, կամ նավականման պոչով։
Գնդակի արտադրման մեթոդը կարող է արտադրողից արտադրող տարբերվել ու դրանով կարող է նաև տարբերվել գնդակի բալիստիկան ու վարքագիծը։

Առավելությունները.
– Կայուն բալիստիկա ունեն, փողից դուրս գալիս արագությունն ու ճշտությունը պահպանում են
– Հուսալի են լիցքավորելիս ու դուրս շպրտվելիս, լռվելու դեպքերը շատ քիչ են
– Կոշտ մետաղե թաղանթը փողի (ակոսների) մեջ գրեթե նստվածքներ չի թողնում ի տարբերություն ավելի փափուլ մետաղից, ասենք կապարից գնդակների,
ինչը թույլ է տալիս անհամեմատ շատ կրակոցներ արձակել առանց ճշգրտությունը կորցնելու
Հիշե՛ք. FMJ գնդակները թիրախին հարվածելիս բացվելու, կամ ընդարձակվելու հատկություն չունեն, ու հակված են թույլ դիմադրությունները թափանցել–անցնելու,
ուստի կրակելիս անհրաժեշտ է ուշադրություն դրսևորել ու ստուգել թիրախների հետևի շրջակայքը` չնախատեսվախ վնաս չպատճառելու համար։
Այդ տեսակետից FMJ փամփուշտները շատ հարմար չեն կոլետկիվ որսի ու բնակելի տարածքներում ինքնապաշտպանական նպատակների համար։
Հարմար են կիսաավտոմատ հրազեններով սպորտային, մրցույթային ու զվարճանքային (պահածոյի տուփերի) կրակոցների նաև հեռահար մարտերի համար։

– Խոռոչային ծայրով, կամ էքսպանսիվ գնդակներ (экспансивная пуля, HP - Hollow Point):
Սրանք հեշտ է տարբերելը գնդակի ծայրի խոռոչով, կամ բացվածքով։ Սրանք կարող են կապարե միջուկ ունենալ էլ հարդ մետաղե թաղանթով, բայց կարող են և համասեռ նույն մետաղից բաղկացած լինել։
Այս գնդակների առանձնահատկությունը թիրախին հարվածելիս սնկի պես բացվելն է, որով լուծվում է երկու խնդիր.
1. Նվազեցվում է թիրախի միջով ծակել–անցնելու հավանականությունը
2. Մեծացվում է թիրախին հարվածելու էներգիան ու հետևաբար տրվելիք վնասը, այլ կերպ` թշնամուն շարքից հանելու հուսալիությունը
Հիշե՛ք. Էսպանսիվ գնդակները խոշոր վերք են հասցնում ու շատ ավելի մահացու են, ուստի զգույշ եղեք կիառելիս, այսինքն` կիառեք գիտակցաբար։
Էքսպանսիվ գնդակները հարմար են որսի ու ինքնապաշտպանության ու նաև մերձակա մարտերի համար։

– Փափուկ ծայրով (полуоболочечная пуля SP - Soft Point):
Սրանք մերկացված փափուկ մետաղե ծայրով և ավելի կոշտ մետաղե մարմնով գնդակներ են, ընդգծվում են կապարե գույնի տարբերվող ծայրամասով։
Այս գնդակները ունեն վերոհիշյալ երկու տիպերի հատկանիշները, այսինքն համ թափանցում են FMJ–ի նման ու համ էլ բացվում HP-ի նման։
Առավելությունները.
– Ճկուն, կամ ունիվերսալ կիրառելիություն` մանր ու մեծ որսերի և սպորտային կրակոցների համար
– Կարող են օգտագործվել այն դեպքերում, կամ երկրներում/նահանգներում, որտեղ էքսպանսիվ գնդակներն արգելված են
– Լծակային գործողությամբ հրացաններում (կմանրամասնեցվի հաջորդիվ), ու ոչ միայն, սրանք լիցքավորելիս ավելի հուսալի են քան էսպանսիվները,
որոնք հաճախ լռվում են իրենց անհամասեռ ծայրերի պատճառով
Այս գնդակներով կրակելիս, պետք է հիշել սրանց թե թափացելիության ու թե բացվելու հատկանիշներն ու օգտագործել զգուշությամբ,
հարմար են թե որսի ու թե սպորտային թիրախներին կրակելու ու կարող են հարմար լինել մերձակա ու հեռակա մարտերի դեպքում ևս։
Սակայն հիշեք, որ կապարը թունավոր մետաղ է, ուստի կերակրվելու նպատակով արվող որսի համար համասեռ մետաղից խոռոչային ծայրով գնդակներն ավելի նախընտրելի են։