PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Չափածո խոսք



Hayazn
01.02.2022, 19:18
Վերնագիրը վերջում44

Չէ սա երազ չէ այլ մղձավանջ է ։
Երազներն այսքան երկար չեն լինում ։
ՈՒ պատկերները իրար հաջորդող ,
Ոչ մի երազում հաճախ չեն փոխվում ։

Ահա թամբում եմ ես իմ նժույգը ,
Հեծնում եմ թամբին գնում եմ առաջ ։
Տեսնում եմ հեռվում բազմաթիվ տներ ,
Ամեն մի տնից մի դրոշ ցըցված ։

Մարդիք այդ փոքրիկ ու մութ տներում ,
Հանգիստ են առնում խոր քուն են մտած ։
Ձիս հրեղեն է գետնին չի դոփում ,
Որ չխանգարի անդորրը նրանց ։

Գնում եմ արդեն ինչ որ դաշտերով ,
Ձիս անգամ դաշտի խոտը չի կոտրում ։
Հազիվ դիպչում է խոտի ծայրերին
ՈՒ ցողից թրջված պայտերն են փայլում ։

Հրեղեն է ձիս , կրակ է շնչում ,
Բոց է դուրս գալիս նրա ռընգերից ։
Շուրջս աղմուկ է ու իրարանցում ,
Ռումբեր ու պայթյուն թշնամու կողմից ։

Ես վիրավոր եմ անկախ իմ կամքից ,
Ոտքիցս ահա արյուն է հոսում ։
Մեջքիս ուժեղ ցավ ինչ որ հարվածից,
Կուրցքս այրվում է պաղ ջուր եմ ուզում ։

Ահա քայլում եմ դեպի լեռները ,
Լեռներում սառը աղբյուրներ շատ կան ։
Սկիզբ են առնում նրանք ձնհալից ,
Շատ վերեւներում այնտեղ միշտ ձյուն կա ։

Իջնում են ներքեվ ու աղբյուր դառնում ,
Որ հայերն օծվեն ու վեր համբառնան ։
Բայց թէ ոսոխը տիրանա դրանց ,
Աղբյուրներն իսկույն լեղի կըդառնան ։

Քայլում եմ այսպես առանց հոգնելու ,
Ոտքիցս դեռ շատ արյուն է գնում ։
ՈՒ այդ արյունից , որ դուրս է թափվում ,
Մայր հողի վրա հետքեր են մնում ։

Ահա հասնում եմ ես պաղ աղբյուրին
ՈՒ ես տալիս եմ փառք Արարողին ։
Տեսնում ահա որ ինձնից առաջ
ջահել զինվորն է հասել նույն տեղին ։

Թասը դրել է սալ քարի վրա ,
Մտքում երեվի յարին գրկելով ,
ՈՒ թարմացել են վշտերը նրա
Վերջին համբույրը մտաբերելով ։

Հետո ուզել է , քիչ հեռանալով ,
Մինչ թասը լցվի գրասստը բարցել ։
Բայց նա տեղյակ չեր որ ԴԱՎ Է ՆՅՈՒԹՎԱԾ ,
ՈՒ բայրաքթարի բաժին էր դարձել ։

Թասը լցվել է ։ Զինվորը չկա ։
Լուրը հասցրեք թող մերը լացի ։
Որ որդին երբեք էլ չի նստելու
Սեղանի շուրջը իրիկնահացի ։

ՈՒ ես արնաքամ , որ էլ ուժ չկա ։
Լեզուս ծարավից քիմքիս է կպել ։
Պաղ ջուրը ահա իմ առջեվ դրված ։
Ուզում եմ վերցնել , ձեռքերս չկա ։

Մութ , դժոխք , լուսին , խավար ու արեվ ։
Էլ ոնց էք իրար դուք ասում բարեվ ։
Հիշեք , եղել է հայ ջահելի որս ,
ՈՒ այն տեվել է

ՉՈՐՍՏԱՍ ՈՒ ԷԼ ՉՈՐՍ

Hayazn
01.02.2022, 19:26
հանդիպում Չարենցի հետ

Չարենց դու մեզ պադգամ թողիր ,
սիրել մեր սուրբ հայրենին :
Նա է մեր ողջ ունեցվացքը ,
Անչափելի ու անգին :

Գուշակեցիր մեզ ապագա ,
ՈՒրախ , զվարթ ու գունեղ :
Բայց մաղթանքդ տեղ չհասավ ,
մենք չունեցանք ցավին դեղ :

Ինչ որ մի տեղ մենք թերացանք ։
Անսխալ չենք , հավատա :
Բայց արի տես թուրքը կուզի
Հայրենիքիս վերջը տա :

Քույր կանչելով դու երգեցիր
Քեզնից խլված քո ղարսին ,
ՈՒ չուզեցիր որ գնալիս
ՈՒղիներդ անիծվին :

Ես վախկոտ չեմ ոչ էլ լալկան
Ազնվորեն եմ ասում :
Բայց եվրոպում ծնված աղբը ,
Մեզ օրենք է քարոզում :

Պիտի պատմեմ մեր օրերում
Ինչ արհավիրք մեզ հասավ :
Գուցե հանկարծ լույսը մարեց
Ժամանակն էլ վերջացավ :

Հետո էլ ով պիտի ասի
Ինչը ինչին հետեվեց :
ՈՒ չիմանաս ոնց եղավ , որ
Թացը չորին խառնվեց :

Քո հանճարով դու հեգնեցիր
Արհավիրքները բոլոր :
Գուշակեցիր մեր ապագան
Ինչ որ մեզ էր հարկավոր :

ՈՒղարկեցիր խելագարված
Ամբոխներին դեպ արեվ :
Բայց գիտցիր որ իշխողները
Մեզ հասցրին ուրիշ տեղ :

Քո նաիրյան երկրի վրա
Կուտակված են մութ ամպեր :
Անհյուրընկալ խրճիթները
Սեվ պատերով ,Նույնն են դեռ :

Է ողջ լինենք , կուզեմ հիմա ,
Այս գավաթը ես պարպեմ ։
ՈՒ գինովցած այս երեկո
Կսկիծներս փարատեմ ։

Անցյալ գիշեր երազ տեսա ։
Էս էլ պատմեմ նոր գնամ :
Սայաթ Նովին ու էլի շատ
Մեծ այրերի հանդիպա :

Զարմանում են , ինչ է փոխվել
Նույն ազգը չէ՞ միթե սա ,
Իր երկիրը վաճառում է ,
Որ լավ ապրուստ ունենա :

Ինչ որ մի պահ վհատվեցի ,
Հուսալքված , անձկալի :
Որ թէ Աստված ինձ ուժ չտա ,
Խեղճ անճարս ի՞նչ կանի ։

Ինչպե՞ս հաղթեմ ես խուժանին ,
Որ բազմած է գահից վեր:
ՈՒ հսկում է իր կալվացքը ,
Աչալուրջ ու անվեհեր :

Բայց սխալ է վհատվելը ,
Մեզ տրված է պայքարել :
Որկրամոլի լծի տակից
Հայրենիքը դուրս բերել :

Այս է պադգամը այրերի
Որ երազում ինձ ասին :
Համախմբվեք , սա է ճիշտը ,
Ազգովի ու միասին :

Ազգը պիտի նեցուկ կանգնի
Ազգանվեր գործերին :
Դրսից եկող հրահանգը
Օգուտ է իր գրպանին :

Սուրբ հավատով միահամուռ
Թէ որ ձայնենք առ Աստված :
կփշրվեն ապարանքի
Դարպասները երկաթված :

Էս գավաթն էլ բարձրացնում եմ
Մեր փառահեղ անցյալին ,
Որն ուղեցույց պիտի լինի
Մեր նոր աճող սերնդին :

Ընկերներիդ սուփռին գինի
Դու ուզեցիր , մեծ Չարենց :
Գուցե սա է այն պատճառը ,
Որ քնարս դայլայլեց :

Շատ խոսեցինք ուրախացանք ,
Արեվն ուր էր ուր հասավ :
Աստված լինի մեզ պահապան ,
Ով ջան լսեց , ջան ասավ :