Դիտել ողջ տարբերակը : ԱԺ ընտրություններ 2021
Քանի որ մոտ մի ամսից արդեն կայանալու են ընտրությունները (ավելի կոնկրետ՝ հունիսի 20-ին), եկեք ստեղ քննարկենք, թե ում ենք տեսնում հաջորդ խորհրդարանում։
Հենց որ վերջնական ցուցակը հաստատվի, մի հատ էլ լոկալ քվեարկություն կանենք։
Էսօր Լևոնն էլ հայտարարեց, որ մասնակցում են ընտրություններին։
Ես գրեմ իմ կանխատեսումը։
Նիկոլ 60%
Ռոբ 12%
Վանեց 4%
ԲՀԿ 10%
ԼՀԿ 7%
ՀԱԿ 1%
ՔՈ 1%
Ծռեր 1%
Հողատու դավաճաններ - 45-50
Ալբանացի դավաճաններ - 15-20
Դոդ սպեկուլյանտ դավաճաններ - 10-15
Կլպած կրյա դավաճաններ - 5
КГБ գործակալ դավաճաններ - 3
Մնացածից ոչ մեկը 2 էլ չի հավաքելու։
Ու ստեղ են ասել՝ ինչքան շատ լինեն մասնակիցները, այդքան ՔՊ-ի շանսերը մեծանում են։
ԻՀԿ, լավագույն տարբերակը բոլորին հավաքել, լցնել ձորը, վրաները ձեթ լցնել ու պաժառ տալ :D Կարգին կուրախանանք։ ՈՒ վայթե դրա համար էլ ձեթն ու բենզինը թանկացրեցին, որ չանենք։ ՀՀ շարքային քաղաքացու համար առաջնայինն իր բարեկեցույթունն է, հետո նոր պետություն բան ․․․
Overdose
17.05.2021, 12:23
Ես էլ բերեք իմ կանխատեսումը անեմ
Հողատու դավաճաններ- մաքս 22-25%
Քոչ - առնվազն 40%
Վանեց - մի 10-15%
Ծառուկ - մի 5%
Մնացածը էական չի։
Գաղթական
17.05.2021, 14:58
եկեք ստեղ քննարկենք, թե ում ենք տեսնում հաջորդ խորհրդարանում։
Առայժմ էդքան էլ հեշտ չի կանխատեսել, բայց ես էլ փորձեմ մի բան նկարել.
Նիկոլ - 45%
Քոչ - 25%
ԲՀԿ - 9%
ԼՀԿ - 7%
Սերժանեց -5%
ՀԱԿ - 4%
Հ.Գ. Ճշտեմ, որ խոսքն ընտրության արդյունքների մասին է, ոչ՝ ԱԺ-ում ներկայացվածության:
Սա էլ ինձնից՝ կոռեկտ.
Իմ քայլ կուսակցություն - 25-30 %
Հայաստան դաշինք - 23-25 %
ԲՀԿ կուսակցություն - 8-10 %
Պատիվ ունեմ դաշինք - 6-8 %
ԼՀԿ կուսակցություն - 5-7 %
Խոսքը վերջնական ներկայացուցչության մասին է:
Գաղթական
17.05.2021, 15:20
Սաղ հեչ՝ վերջին բոլշևիկի կարմիր աստղը մեջ..
Սա էլ ինձնից՝ կոռեկտ.
Իմ քայլ կուսակցություն - 25-30 %
Հայաստան դաշինք - 23-25 %
ԲՀԿ կուսակցություն - 8-10 %
Պատիվ ունեմ դաշինք - 6-8 %
ԼՀԿ կուսակցություն - 5-7 %
Խոսքը վերջնական ներկայացուցչության մասին է:
Ապ, վերջնականի պահով էդքան էլ չհասկացա։ Քո գրած թվերի առավելագույն գումարը տալիս է 85%: Բա են մնացած 15-ը ովքե՞ր են ներկայացնելու ԱԺ-ում։ Միգուցե անկուսակցականները :think
Հ․Գ․
Ուզում ես ասել, որ ես կոռեկտ չէի գրե՞լ։ ԻՀԿ երբեմն իրերն իրենց անունով կոչել է պետք ;)
Ապ, ես ո՞վ եմ, որ քեզ խորհուրդ կամ, առաել ևս, դաս տամ՝ ես իմ մասին էի գրել: Վերջնականը նկատի ունեի՝ անցողիկ շեմը չհաղթահարածների ձայները անցածների մեջ կիսելուց հետո ստացվող վիճակը...
Ապ, ես ո՞վ եմ, որ քեզ խորհուրդ կամ, առաել ևս, դաս տամ՝ ես իմ մասին էի գրել: Վերջնականը նկատի ունեի՝ անցողիկ շեմը չհաղթահարածների ձայները անցածների մեջ կիսելուց հետո ստացվող վիճակը...
Lion ջան, օգտակար խորհուրդից և ուսուցողական դասից արդեն վաղուց չեմ հրաժարվում ;) Երևի ինձ սխալ ես հասկացել, անցանք։
Հենց էդ էլ ասում եմ՝ վերջնական վիճակը չհասկացա։ Չհաղթահարածների ձայները կիսելը ո՞րն է։ Նման գործընթաց կա՞։
Դիցուք ԱԺ անցել են քո նշած 5 ուժերը։ Այսինքն՝ Ընդհանուր գումարը պիտի լինի 100% չէ՞։
Ապեր, սենց մի կարգավորում ունենք: Կա շեմ՝ կուսակցության համար 5, դաշինքի համար 7 տոկոս: Դիցուկ, կուսակցությունը հավաքել է 4 տոկոս, իսկ մի դաշինք էլ՝ 6: Արեց 10 տոկոս, չէ՞, բայց իրենք չանցան պառլամենտ: Այդ դեպքում, հավասար համեմատական իրենց ստացած տոկոսների, շեմը հաղթահարածները կիսում են այս երկուսի տոկոսները: Ասենք, Իմ քայլը ստացավ 25 տոկոս, ինքը այն 4-ից կվերցնի 1 տոկոս, այն 6-ից էլ՝ 1.5 տոկոս: Մյուսը ստացա՞վ 20 տոկոս, կվերցնի 4 տոկոսի 20 տոկոսը և 6 տոկոսի 20 տոկոսը:
Այդպես են արել, որպեսզի ոչ մի ձայն չկորի, թեև այստեղ արդարացի հակաճառողներ կան, թե, ախպեր, ես իմ ձայնը ՀԵՆՑ, ասենք, Արման Բաբաջանյանին եմ տվել, կամ էլ՝ Սասնա ծռերին, ինչո՞ւ պետք է այն գնա Նիկոլին կամ Քոչարյանին: Կարգավորոմն, ամեն դեպքում, սա է և այսպես է աշխարհի շատ երկրներում, Թովմասյանի հորինածը չէ, էլի: Հենց սրանց նկատի ունեի, ի դեմս այն բանի, որ ասացի՝ փոշիացվող ձայներ:
Գաղթական
18.05.2021, 23:48
Կա շեմ՝ կուսակցության համար 5, դաշինքի համար 7 տոկոս:
Էս շեմը, կարծեմ, իջեցրել էին, չէ՞:
Quyr Qery
18.05.2021, 23:59
Տենց էլ նորմալ մեկին չարժանացանք։
Սաղ զզվանք են, չեմ ուզում ոչ մեկ անցնի։
Էս շեմը, կարծեմ, իջեցրել էին, չէ՞:
Մյուս ընտրությունների համար - այժմ այսպես՝ Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ կետ.
4. Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 5 (7) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:
Գաղթական
19.05.2021, 01:00

1. անճշտությունների թիվն ինչի՞ ա գումարվում կողմ քվեարկվածներին
2. «կողմ քվեարկված քվեաթերթիկներ» արտահայտությունն ինչի՞ ա 2 անգամ կրկնվում ամեն նախադասության մեջ
Չեմ կարող մեկնաբանել, նեղ մասնագետ չեմ...
Տենց էլ նորմալ մեկին չարժանացանք։
Սաղ զզվանք են, չեմ ուզում ոչ մեկ անցնի։
Հենց մեխն էլ դա է՝ Բոլորին դեմ կետը չկա։
Quyr Qery
19.05.2021, 23:09
Հենց մեխն էլ դա է՝ Բոլորին դեմ կետը չկա։
Ինձ թվում է էլի էս մալը կանցնի իր եթիմ թիմով, ու առանձնապես բան չի էլ փոխվի ԱԺ կազմում։
Մի խոսքով մենք դատապարտված ենք։
Ինձ թվում է էլի էս մալը կանցնի իր եթիմ թիմով, ու առանձնապես բան չի էլ փոխվի ԱԺ կազմում։
Մի խոսքով մենք դատապարտված ենք։
Իսկ ըստ քեզ, մասնակիցներից ո՞ր մեկն ա, որ ԱԺ մտնելու հնարավորություն ունի, ու համ եթիմ թիմ չի, համ էլ մենք դատապարտված չենք։
Էս պահի ցուցակը։
https://scontent.fevn6-1.fna.fbcdn.net/v/t1.6435-9/187377482_10208750516675776_9103753465155297874_n.jpg?_nc_cat=104&ccb=1-3&_nc_sid=730e14&_nc_ohc=9LPazmrgU34AX_-H1aM&_nc_ht=scontent.fevn6-1.fna&oh=ea323d878cf3fcf3f093a52dd2d84c54&oe=60CBDFED
Ինձ թվում է էլի էս մալը կանցնի իր եթիմ թիմով, ու առանձնապես բան չի էլ փոխվի ԱԺ կազմում։
Մի խոսքով մենք դատապարտված ենք։
Չէ, փոխվելու է՝ ձայների բաշխումն ըստ խմբակցությունների :) ՔՊ-ն մեծամասնություն է լինելու, բայց ոչ բացարձակ։
Իսկ ըստ քեզ, մասնակիցներից ո՞ր մեկն ա, որ ԱԺ մտնելու հնարավորություն ունի, ու համ եթիմ թիմ չի, համ էլ մենք դատապարտված չենք։
Էս պահի ցուցակը։
https://scontent.fevn6-1.fna.fbcdn.net/v/t1.6435-9/187377482_10208750516675776_9103753465155297874_n.jpg?_nc_cat=104&ccb=1-3&_nc_sid=730e14&_nc_ohc=9LPazmrgU34AX_-H1aM&_nc_ht=scontent.fevn6-1.fna&oh=ea323d878cf3fcf3f093a52dd2d84c54&oe=60CBDFED
Էս ցուցակում միակ չվարկաբեկված թիմը ՔՈ-ն է, բայց իրենք էլ շատ վարդագույն են պատկերացնում իրավիճակը և ԱԺ ներխուժելու շանսեր չունեն։։
Էս ամենի մեջ մի բան պիտի փաստեմ՝ առայժմ Լիոնի կանխատեսումը ճիշտ է։ Ես էլ չէի մտածում որ արտահերթ կլինի, բայց դե չէի էլ մտածում, որ պատերասմ կլինի։ Իմ հաշվակներով 2025-ին պիտի լիներ։
Ու ստեղ արդեն մի այլ կարգիմ ուզում եմ սխալ ու սուտ դուրս գամ ․․․
[/spoiler]

ՔՈ-ն չի վարկաբեկվել, որովհետև չի հասցրել, առիթ չի ունեցել։ Գաղափարական առումով շատ թույլ են, իսկ եթե հիմնավոր գաղփարախոսություն չունեն, ինչով են տարբերվում իմքայլերից։
Եթե ուզւոմ ես իմանաս պատերազմի ընթացքում իրանց առաջնորդի պահվածքը հենց Նիկոլի նույն պահվածքն էր, եթե ղեկավարը երկրի ինքը լիներ, մի տարբերությամբ, որ ավելի գրագետ խոսք ուներ։ Ինչքան մարդւո մոլորեցրեց, այդ թվում ինձ իր էդ համեմատած գրագետ խոսքով, մանր-մունր ուղղագրական սխալները մի կողմ ենք թողնում։
ՔՊ-ի առանցքային դեմքերի նախընտրական ցուցակում չլինելը ու մի շարք այլ ազդակներ ստիպում են մտածել, որ ընտրությունների արդյունքներն արդեն համաձայնեցված է Ռուսաստանի հետ։
ՔՊ-ն շատ թույլ քարոզարշավ ա անելու։
Ադրբեջանը հա սրելու ա իրավիճակը՝ էլի են զոհեր լինելու, էլի են խորանալու սահմանից։
Քոչարյանը էս ֆոնին ուժեղ քարոզարշավ ա սկսելու՝ գործի են դրվելու կրիմինալ ու էդպես էլ իրենց ազդեցության տակից չհանված վարչական ռեսուրսն ու ընտրակաշառքը։
Համատեղ ուժերով, բոլորով միասին «մինչև քոքը մաշեցնելու» են իշխանության ռեյտինգը, ու Քոչարյանին բերեն իշխանության։
Որից անմիջապես հետո ադրբեջանցիները վերադառնալու են իրենց բնագծեր, ռազմագերիներին ազատ են արձակելու, Ռուսաստանը վերացնելու ա 2018-ից փաստացի գործող ոչ օֆիցիալ սանկցիաները Հայաստանի վրայից, ու թվալու ա թե ամեն ինչ լավ ա։
Հ.Գ. Կարծես փոխարենը ՔՊ-ին անվտանգության երաշխիքներ են տրվել։
Ընդդիմության հռետորաբանության մեղմացումն ու վենդետայի բացառման մասին խոսակցությունները դրա մասին են վկայում։
Գաղթական
26.05.2021, 18:09
ու թվալու ա թե ամեն ինչ լավ ա։
..մեդիադաշտը հանդարտվելու ա ու ավելի կառավարելի դառնալու,
..ամեն տեսակ պաշտոնյաների (հա՝ անգամ 4-րդ ու 5-րդ կարգի) լեզվի սայթաքումներ և/կամ սովորական ուղեղային փայլատակումներ դադարելու են աննախադեպ ուռճացվել ու մի քանի օր թմբկահարվել,
..հնարավոր ա վաբշե չիմանանք էլ, եթե թուրքը ոչ թե 3 այլ նույնիսկ 10կմ առաջ գա ու ինչ-որ բարձունքներ գրավի,
..ժողովուրդը կարող ա էլի խոսա, թե ստեղ ու ընդեղ հերթական պռիվետռոբը մահացավ, Եռաբլուրում ինչ-որ գերեզման էլի այրվեց և այլն, բայց առաջատար համարվող զլմ-ները դրա մասին կլռեն, մնացածներն էլ խորհուրդ կտան հետևել միայն պաշտոնական լրահոսին,
..դե առամաշոտыչներն էլ կդադարեն թույն տարածել ու կվերադառնան իրենց բնականոն գործունեությանը..
ու իսկապես թվալու ա, թե ֆսյո՝ ամեն ինչ իրոք լավ ա ու կյանքը հիասքանչ..
Quyr Qery
26.05.2021, 23:40
Սաղ տավար են, ու եթիմ թիմ ունեն, ասենք ոչ մի պիտանի դեմք, մաքս Լևոնին ընտրեմ, Աթեիստ ջան։
https://harcumner.com
Մասնակցեք, տարածեք, տեսնենք ինչ ա լինում ։)
Կայքը չգիտեմ ումն ա, ՖԲ-ն բերեց։
ՔՊ-ի առաջին դեմքերից ում նկատի ունեք, որ ցուցակում չեն։
Ներսես_AM
27.05.2021, 00:34
ՔՊ-ի առաջին դեմքերից ում նկատի ունեք, որ ցուցակում չեն։
Ավինյանը նաղդ չկա
Ավինյանը նաղդ չկա
Ավինյանով էին ընտրելու, չկա, թուլացան դիրքե՞րը։ Մնացյալ բոլոր ինտելեկտուալ կարկառուն դեմքերը այնտեղ են։՝ Ալեն, Արայիկ, Լենա, Արսեն և հատկապես Արփինե Դավոյան։
Ներսես_AM
27.05.2021, 00:53
Ավինյանով էին ընտրելու, չկա, թուլացան դիրքե՞րը։ Մնացյալ բոլոր ինտելեկտուալ կարկառուն դեմքերը այնտեղ են։՝ Ալեն, Արայիկ, Լենա, Արսեն և հատկապես Արփինե Դավոյան։
Բայց ինչի ես մունաթ գալիս որ։ Պարզ հարց ես տվել, պարզ պատասխան եմ տվել։
Բայց ինչի ես մունաթ գալիս որ։ Պարզ հարց ես տվել, պարզ պատասխան եմ տվել։
Մեղայ Աստծո, գրավոր տեքստում մուննաթ որտե՞ղ տեսար։
Արեան գրել ա՝ առանցքային դեմքերը չկա ցուցակում, հարցնում եմ։
ՔՊ-ի առաջին դեմքերից ում նկատի ունեք, որ ցուցակում չեն։Երբ գրառում արեցի, դեռ վերջնական ցուցակը հրապարակված չէր, միայն հերթով տեղեկություններ էին գալիս տարբեր մարդկանց ցուցակում չլինելու մասին. Ավինյան, Մարության, Նիկոլայ Բաղդասարյան և այլն, և Փաշինյանը դեռ ԱԺ-ում հայտնի ելույթը չէր ունեցել ռուսաստանին մեղադրելով ադրբեջանի հետ ընդդեմ հայաստանի համագործակցության մեջ, և սպառնալով բացահայտել վերջին տարիներին կատարվածը։
Հիմա մտածում եմ համաձայնությունը ամեն դեպքում կա, բայց գուցե առանց Փաշինյանի մասնակցության։ Կամ գուցե սա էլ ա համաձայնության մաս, Նիկոլը սկսի բացահայտ հակառուսական քայլեր անել, որը կօգտագործվի ՔՊ-ի վարկանիշի նվազման ու Քոչարյանի բարձրացման համար։
Ամեն դեպքում, Փաշինյանի մասնակցությամբ, թե իր կամքից անկախ, ամեն ինչ դրան ա գնում։
Գաղթական
27.05.2021, 07:52
Դիցուք ինչ-որ մեկը զգար, որ գլխին սարքեցին, հիմա էլ՝ համատեղ ուժերով փորձում են մինչև քոքը անարդարացիորեն խայտառակված պատմության գիրկն ուղարկել..
ընդ որում՝ ինքը շատ բան գիտի ու էլ կորցնելու բան չունի..
կդիմե՞ր ամենազոր թվացող ուժերին սենց հրապարակային սպառնալու քայլի..
Հարցը հռետորական ա:
Overdose
27.05.2021, 09:50
Ժողովուրդ, ես ճի՞շտ եմ հասկանում, որ ըստ տիպային նիկոլիստի՝ տարածաշրջանային գեյոպալիծիկայի պարզեցված պատկերը հետեւյալն է՝
- Ռուսաստանը չի ուզում Նիկոլին եւ ուզում է Քոչին
- Հանուն դրա Ռուսաստանը բզում է Ազերներին, որ մտնեն ՀՀ տարածք, սպանեն ու արդեն նաեւ գերեվարեն հայ զինվորների, որ Նիկոլի ռեյտինգը թուլանա, Քոչինը՝ ուժեղանա
- Հենց Քոչը գա, Ռուսաստանը կախպերանա մեր հետ, ազերները զորքերը հետ կքաշեն
- Քոչը Հայաստանը կպահի ինֆորմացիոն բլոկադայի մեջ, էդ ընթացքում ազերները էլի առաջ կգան ու նոր տարածքներ կզավթեն, բայց լրատվամիջոցները չեն հայտնի մեզ դրա մասին
Եթե ինչ որ բան բաց թողեցի, կամ սխալ նշեցի, շնորհակալ կլինեմ, եթե ուղղեք/լրացնեք
Գաղթական
27.05.2021, 09:54

էս նշածներումդ վայթե ինձ էլ հղում կար,
բայց չհասկացա, թե «տիպային նիկոլիստ»-ը ինչ ա..
Overdose
27.05.2021, 10:24
էս նշածներումդ վայթե ինձ էլ հղում կար,
բայց չհասկացա, թե «տիպային նիկոլիստ»-ը ինչ ա..
Դե հա, Գաղթական ախպեր, ինչ որ ճիշտ ա, ճիշտ ա, դու էլ ես նիկոլական, բայց ամաչում ես խոստովանել։
Տիպային նիկոլիստ ասելով նկատի ունեի միջինացված նիկոլ պաշտպանող մարդ
Երբ գրառում արեցի, դեռ վերջնական ցուցակը հրապարակված չէր, միայն հերթով տեղեկություններ էին գալիս տարբեր մարդկանց ցուցակում չլինելու մասին. Ավինյան, Մարության, Նիկոլայ Բաղդասարյան և այլն, և Փաշինյանը դեռ ԱԺ-ում հայտնի ելույթը չէր ունեցել ռուսաստանին մեղադրելով ադրբեջանի հետ ընդդեմ հայաստանի համագործակցության մեջ, և սպառնալով բացահայտել վերջին տարիներին կատարվածը։
Հիմա մտածում եմ համաձայնությունը ամեն դեպքում կա, բայց գուցե առանց Փաշինյանի մասնակցության։ Կամ գուցե սա էլ ա համաձայնության մաս, Նիկոլը սկսի բացահայտ հակառուսական քայլեր անել, որը կօգտագործվի ՔՊ-ի վարկանիշի նվազման ու Քոչարյանի բարձրացման համար։
Ամեն դեպքում, Փաշինյանի մասնակցությամբ, թե իր կամքից անկախ, ամեն ինչ դրան ա գնում։
Ինչևէ, հանրապետականի թիմը ոնց որ ՔՊ-ի այլընտրանքային թիմը լինի։ Մոլորված եմ, բալքի հարմար տոմս չլինի, ստիպված լինեմ ընտրություններից առաջ հետ գալ։
Գաղթական
27.05.2021, 15:02
Դե հա, Գաղթական ախպեր, ինչ որ ճիշտ ա, ճիշտ ա, դու էլ ես նիկոլական, բայց ամաչում ես խոստովանել։
Տիպային նիկոլիստ ասելով նկատի ունեի միջինացված նիկոլ պաշտպանող մարդ
)))))))))
Հայաստանի քաղաքացիությունս մյուսին զուգահեռ պահպանելը հեշտ չէր, Օվերդոզ ախպեր, բայց պահել եմ:
ՈՒ ընդհանրապես պլաններիս մեջ չի մտնում երբևէ հրաժարվել դրանից:
Պռօստը ընտրությունների օրը ոչ էդտեղ եմ լինելու, ոչ էլ՝ հատուկ դրա համար կհելնեմ հասնեմ Բրյուսելի դեսպանատուն:
Թե չէ՝ Շիրինյան էի ընտրելու:
Բաբաջանյանը մի քիչ սրտովս չի, ճիշտ ա:
Բայց դե չխանգարա, Շիրինյանը ցուցակում 2-րդն ա, գոնե հենց էդ 2-ով էլ անցնեն՝ էլի բան ա..
Այ «նիկոլական»՝ դու առաջին մարդն ես կյանքումս «հանդիպած», որ սենց բան ասեցիր..
Բայց դե ոչինչ, սխալվելն էլ ա մարդու համար ;)
Ներսես_AM
27.05.2021, 15:24
Պռօստը ընտրությունների օրը ոչ էդտեղ եմ լինելու, ոչ էլ՝ հատուկ դրա համար կհելնեմ հասնեմ Բրյուսելի դեսպանատուն:
Հելնես հասնես էլ Բրյուսել մեկ ա չես կարա քվեարկես։
Գաղթական
27.05.2021, 15:26
Հելնես հասնես էլ Բրյուսել մեկ ա չես կարա քվեարկես։
Դեսպանատանը վռոձի պիտի լինի հնարավորություն..
Ներսես_AM
27.05.2021, 15:29
Դեսպանատանը վռոձի պիտի լինի հնարավորություն..
Առաջ կար, բայց Քոչը վայթե 2008(կամ 2007) թվականի ընտրություններից առաջ «հոգաց» էդ մասին ու հանեցին։ Դեսպանատներում միայն դեսպանատան աշխատակիցները կարող են քվեարկել։
Overdose
27.05.2021, 16:27
Բայց դե չխանգարա,
Դու կարող ա Քյավառցի ես, Գաղթական ախպեր?
Գաղթական
27.05.2021, 16:41
Դու կարող ա Քյավառցի ես, Գաղթական ախպեր?
Չէ, սփյուռքահայ երևանցի ))
https://harcumner.com
Մասնակցեք, տարածեք, տեսնենք ինչ ա լինում ։)
Կայքը չգիտեմ ումն ա, ՖԲ-ն բերեց։
Ոնց որ թե նկարչույթուն է։
*Կրկնաքվեարկություն հնարավոր չԷ:
Ոնց որ թե նկարչույթուն է։
Մի IP-ից մի քվեարկություն ա ընդունում։
Տան մենակ մի սարքից կարացա։
Եթե ֆիլտր էլ դրած լինեն, որ մենակ Հայկական IP_ներից բացի, ընտիր կլնի։
Գաղթական
28.05.2021, 23:31
Մի IP-ից մի քվեարկություն ա ընդունում։
Տան մենակ մի սարքից կարացա։
Եթե ֆիլտր էլ դրած լինեն, որ մենակ Հայկական IP_ներից բացի, ընտիր կլնի։
Իմ մոտից բացում ա ու 2 անգամ արդեն քվեարկել եմ ՃՃ
Անիմաստ է, ես մի քանի օր առաջ քվեարկել էի, նոր կրկին քվեարկեցի...
Մի IP-ից մի քվեարկություն ա ընդունում։
Տան մենակ մի սարքից կարացա։
Եթե ֆիլտր էլ դրած լինեն, որ մենակ Հայկական IP_ներից բացի, ընտիր կլնի։
Զուտ փորձելու համար օպերայի վպն-ով փորձեցի, 2-րդ անգամ թողեց, ինչը նաև նշանակում ա, որ մենակ Հայաստանից չի դրած, որ հնարավոր լինի քվեարկել
Անիմաստ է, ես մի քանի օր առաջ քվեարկել էի, նոր կրկին քվեարկեցի...
Նշանակում ա քոնը ստատիկ IP չի, պարբերաբար փոխվում ա։
Overdose
01.06.2021, 09:15
Չէ, սփյուռքահայ երևանցի ))
Ափսոս, Գաղթական ախպեր, կարայինք դաբլ զեմ դուրս գայինք։
Չնայած մեկա մոլորակի մասշտաբով զեմ ենք, էլի :)
Նշանակում ա քոնը ստատիկ IP չի, պարբերաբար փոխվում ա։
Նույն IP է, ես նույնիսկ չգիտեմ, դա ոնց փոխել՝ տան ինտերնետն է...
Թարմացնենք.
Իմ քայլ կուսակցություն - 25-30 %
Հայաստան դաշինք - 23-25 %
ԲՀԿ կուսակցություն - 5-8 %
Պատիվ ունեմ դաշինք - 7-8 %
ԼՀԿ կուսակցություն - 4-6 %
Փոշիացում - 30-35 %
Նույն IP է, ես նույնիսկ չգիտեմ, դա ոնց փոխել՝ տան ինտերնետն է...
Տան ինտերնետինը պարբերաբար փոխվում ա IP-ն իրան-իրան։
Եթե հատուկ ծառայություն չես ակտիվացրել, որ չփոխվի
http://forumimage.ru/uploads/20210605/162290308804213154.jpg
Եթե հավատանք սրան՝ Նիկոլը լուրջ սպադ է ապրում, Քոչարյանը՝ վերելք:
http://forumimage.ru/uploads/20210605/162290308804213154.jpg
Եթե հավատանք սրան՝ Նիկոլը լուրջ սպադ է ապրում, Քոչարյանը՝ վերելք:
Սպարտացիների ոճով․ "Եթե․․․"
Այս նույն Գելափը չէ՞ր, որ ժամանակին Նիկոլին բարձր թիվ էր տալիս...
Overdose
06.06.2021, 14:24
http://forumimage.ru/uploads/20210605/162290308804213154.jpg
Եթե հավատանք սրան՝ Նիկոլը լուրջ սպադ է ապրում, Քոչարյանը՝ վերելք:
Ինձ թվում ա եթե փետրվարից էսկողմ նիկոլը բերանը փակ պահեր, ափռ-ցփռ չհաչար, կարող ա էդ 33%-ը պահպանած լիներ։
Պահի տակ անգամ մտածում եմ գնամ Քոչարյանին ընտրեմ, գոնե կառավարչական ունակություններ ունեն, ու Ռուսաստանի օգնությամբ ամեն ինչ անելու են, որ ցույց տան թե ինչ չարիք էր «ժողովրդի ընտրած» իշխանությունը, ու ինչ պարգև է երկրի համար «էլիտաների» իշխանությունը։ Ազատությունների ու մարդու իրավունքների մասին իհարկե մոռանալու ենք, բայց գոնե էս չդադարող տեռորից կազատվենք։
Չէ այ ախպեր, ես իմ խղճի տակից հետո դուրս չեմ գա։ Ինչքան կեղտ կար, որից էսքան տարի երազում էի Հայաստանն ազատված տեսնել, Քոչարյանի չորսբոլորը հավաքված են, ես էդ բեռի տակ մտնողը չեմ։
ՀԱԿ-ն ա մնում միակ տարբերակը, հեչ էլ որ շանս չունի խորհրդարան անցնելու, բայց ես մաֆիոզ մռակաբեսերի ու անիրատես արկածախնդիրների օգտին քվեարկողը չեմ, թող ուտեն իրար էլ, մեզ էլ հետը։

Ոնց որ ես իրիկունը ասի` հանրապետական, առավոտը ցուցակը տեսա
Էհ, Սերժ Ազատի, Հայաստանի ղեկավարին ասում ես. արա, դու ո՞վ դառար, որ Ռուսաստանի նախագահին չդիմավորես։ Հետիդ էն թանձրամիտ տխմարն էլ, թե՝ կռիմ նաշ։
Վերջ հա՞, էս ուղղությա՞մբ ենք գնում (https://www.akumb.am/showthread.php/32865-%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%AB-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%AD%D5%B6%D5%A4%D5%AB%D6%80%D5%A8?p=2610762&viewfull=1#post2610762), Հայաստանի Հանրապետություն էլ չկա՞, սրա՞ն էինք գալիս էս 30 տարի։
Վանոն ասում ա. սկզբում էդ բնապահպանական շարժմանը, Ղարաբաղի միտինգներին լուրջ չէինք վերաբերվում, մտածում էինք կգբի սարքածն ա (!), հետո շարժումը վերցրեցինք մեր ձեռքը (!), ստեղծեցինք Ղարաբաղ կոմիտեն։
Հա բա, վերցրեցիք, բա չվերցրեցիք։
Գաղթական
09.06.2021, 15:16
Հետիդ էն թանձրամիտ տխմարն էլ, թե՝ կռիմ նաշ։
Տենց բան էլ ա ասե՞լ o_O
Տենց բան էլ ա ասե՞լ o_O
https://www.youtube.com/watch?v=WRKa5WXQmOw
Էհ, Սերժ Ազատի, Հայաստանի ղեկավարին ասում ես. արա, դու ո՞վ դառար, որ Ռուսաստանի նախագահին չդիմավորես։ Հետիդ էն թանձրամիտ տխմարն էլ, թե՝ կռիմ նաշ։
Վերջ հա՞, էս ուղղությա՞մբ ենք գնում (https://www.akumb.am/showthread.php/32865-%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%AB-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%AD%D5%B6%D5%A4%D5%AB%D6%80%D5%A8?p=2610762&viewfull=1#post2610762), Հայաստանի Հանրապետություն էլ չկա՞, սրա՞ն էինք գալիս էս 30 տարի։
Վանոն ասում ա. սկզբում էդ բնապահպանական շարժմանը, Ղարաբաղի միտինգներին լուրջ չէինք վերաբերվում, մտածում էինք կգբի սարքածն ա (!), հետո շարժումը վերցրեցինք մեր ձեռքը (!), ստեղծեցինք Ղարաբաղ կոմիտեն։
Հա բա, վերցրեցիք, բա չվերցրեցիք։
Հանրապետականները երևի ինքն իրանց մեջ չեն դեռ նույնիսկ կարողանում իրանց թիմի օլիգարխների դեմը առնեն` ցուցակ կազմելու առումով, երկրին ի՞նչ օգուտ են կարողանալու տալ։ Նախ իրենք պիտի բարեփոխվեն, բայց ումո՞վ, երբ անսկզբունք կարիերիստների համար առաջխաղացման հիմնական տրամպլին ա հանդիսացել։ Չգիտեմ` ինչ երազ էի տեսել, որ հնարավոր էի համար գոնե մի տոկոս հույսի հնարավորությունը, որը էս կուսակցությունը կարող ա վերածվել առաջադեմ ազգային կուսակցության։ Ամեն դեպքում էնձևով, ինչ ձևով ներկայացված են, էս ընտրություններում հանրապետական չկա էլ` ոչ առաջադեմ ազգային, ոչ հետադեմ ապազգային։
Շատ խորհդանշական է, երբ Վանեցյանի բլթից հետո քաքական ուերից մեկը հայտարարում է, որ երկիրը վխոտւմ է լտեսներով։ Վրաներից գցում են :D
Ամբողջ երկիրը վխտում է լրտեսներով. «Հայաստան» դաշինք (https://news.am/arm/news/648378.html)
Ժող, ստեղ մարդ կա՞, որ 5165-ի Կարին Տոնոյանին համարում ա խելացի մարդ։
Հետաքրքիր ա, թե ինչի՞ հիման վրայա ինքը տենց անուն հանել։
Յոհաննես
16.06.2021, 12:51
Ընտրություններին հաշված օրեր են մնացել, հասարակության բևեռացումը գնալով աճում է ու լարումը մեծանում։ Ցավոք սրտի ամենը հիմնված է էմոցիաների վրա, իսկ էդ էմոցիաները մեզ թույլ չեն տալիս օբյեկտիվ նայել իրավիճակին, իսկ նայել պետք է։
Նախ և առաջ պետք է մի շատ կարևոր բան ֆիքսենք․ Հայաստանի Հանարապոտության բոլոր չորս ղեկավաների ցանկացել են էս երկրի հզորացումը, ամեն մեկը իր մտածելակերպի, գիտելիքների ու կարողությունների չափով։ Էս շատ կարևոր բան է ու պետք է գիտակցել, որը միանշանակ կօգնի լարվածության թուլացմանը։ Սխալներ եղել են, շատ կոպիտ սխալներ են եղել, ինչի արդյունքում ունենք այն ինչ ունենք։
Նախ ասեմ, որ Ընտրելու եմ ՀԱԿ-ին, ինձ համար միանշանակ է, որ ներկայիս գործիչներից Լևոնից ավելի պատականամետը չկա, իսկ իր ու իր կուսակցության հիմքում իրատեսություննա, որը մեզ հիմա ամենաշատնա պետք։ Երեկ լսեցի իր հարցազրույցը, որը շատ ցավոտ էր, տո ցավոտը մեղմ է ասված դեպրեսիա կոխեց, բայց լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը։
Ինչու՞ Լևոն
1. Ամենակարևոր հարցերում անկեղծ է հասարակության հետ, միֆերի հետևից չի վազում ու իրատեսականության դաշտում է իր խոսքը։
2. Հարևանների հետ հարաբերությունների հաստատումը ու սահմանների բացումը, պետք է գիտակցենք, որ երկրի հզորացման համար էս ամենը շատ կարևոր է
3. ՀԱԿ-ի կադրերը, էս ընթացքում ինչքան բանավեճ տեսել եմ, ինչքան հարցազրույցնել լսել եմ, իրանք հավասարը չունեն
4. Էս էլա ամենակարևորներից մեկը, երկրի ներքին կայունությունը վերականգնող միակ ռեալ ուժը ինքնա
Հիմա մեր երկրիը ահագին ծանր իրավիճակում է, պետք է հասկանալ ու գիտակցել պետություն ունենալու կարևորությունը ու մի կողմ դնել էդ կուսակցական շահերը, Նժդեհը էն գլխից ասում էր, որ սրանք չարիք են մեր ազգի գլխին։
Կուզեի նաև խոսեի բոլոր ղեկավարների դրական ու բացասական կողմերի մասին, նաև արցախյան շարժման, բայց էդ մնա հետոյի։ Հիմա ոնց որ ասում են լրջանալու պահնա ու ես լռիվ հմո եմ դրա հետ։
Յոհաննես
16.06.2021, 13:00
Ժող, ստեղ մարդ կա՞, որ 5165-ի Կարին Տոնոյանին համարում ա խելացի մարդ։
Հետաքրքիր ա, թե ինչի՞ հիման վրայա ինքը տենց անուն հանել։
Չգիտեմ ինչքանով կբավարարի պատասխանս, բայց մի երկու բան ասեմ։
Իրա ստեղծած Հայ Ասպետը մի հատ ընտիր ծրագիրա։ Ով մասնակցել է Հայ ասպետին ու ինչ որ կապ ունեցելա դրա հետ կարա հաստատի, էդ ծրագրի շնորհիվ ծանոթացել եմ ամբողջ Արցախյան շարժմանը, մանրակրկիտ ուսումնասիրել եմ Նժդեհի գործունեությունը։ Ծանոթացել եմ հայ և համաշխարհային մշակույթին, ուսումնասիրել եմ դրսի ազգերի դիցաբանություններին ու իհարկե տիեզերքի մասին լիքը թույն ինֆորմացիա եմ ստացել ու էդ ամենը 15-17 տարեկան ժամանակ։ Ասենք ցելի դպրոցի տաս տարվա մեջ էսքան գիտելիք չէի ստացել, դաժը ոչ էլ համալսարանում, իսկ էն, որ ասում են հավայի անգիր են անում ուրեմն էդ մարդիկ վաբշե ծանոթ չեն էս ծրագրի հետ։
Էս ծրագիրը նաև երեխեքին դասիարակումա(չգիտեմ էս բառը ճիշտ եմ գրել, թե չէ), ամեն ինչ անում են, որ ազգին ու պետությանը նվիրված մարդիկ սարքեն։
Մի խոսքով, զուտ էսքանը ինձ համար ռիվ հերիքա, որ իրան համարեմ խելացի մարդ։

Ես մի երկու անգամ շփվել եմ էդ հաղորդմանը մասնակցած երեխեքի ծնողների հետ, ասին, որ թեմաները նախօրոք տալիս էին, որ երեխեքը հասցնեն անգիր անեն, ու երևի շատ քիչ եմ նայել էս հաղորդումը, բայց երբեք չեմ տեսել, որ անգիրից բացի այլ բանով մրցեն երեխաները։ Երեխաներին դաստիարակելու հարցում էլ ահագին վերապահումներ ունեմ, որտև նույն հաղորդման մասին վատ բաներ էլ եմ հիշում. որ նախօրոք որոշել էին թե ով ա հաղթելու, ու ավելի ուժեղ թիմը «պարտվել» էր։
Այլ կերպ ասած ես էլ իրան մենակ էդ հաղորդումից գիտեմ, ու էդ ունեցածս ինֆորմացիայի մեջ ոչ մի տառ չի հուշում, որ ինքը խելացի մարդ ա։
Պետրոս Ղազարյանն էլ ա հաղորդավար, բայց իրա հարցերի հիման վրա իրա մասին շատ լավ կարծիք ունեմ։
...
Նախ և առաջ պետք է մի շատ կարևոր բան ֆիքսենք․ Հայաստանի Հանարապոտության բոլոր չորս ղեկավաների ցանկացել են էս երկրի հզորացումը, ամեն մեկը իր մտածելակերպի, գիտելիքների ու կարողությունների չափով։ Էս շատ կարևոր բան է ու պետք է գիտակցել, որը միանշանակ կօգնի լարվածության թուլացմանը։ Սխալներ եղել են, շատ կոպիտ սխալներ են եղել, ինչի արդյունքում ունենք այն ինչ ունենք։
...
Ներող եղբայր, բայց հավայի հեքիաթներ ես պատմում։
Իրատեսությունից ես խոսում, բայց ինքդ էդ իրականությոնից կտրված ես։
Յոհաննես
17.06.2021, 01:44
Ներող եղբայր, բայց հավայի հեքիաթներ ես պատմում։
Իրատեսությունից ես խոսում, բայց ինքդ էդ իրականությոնից կտրված ես։
Դե կարաս փաստերով ցակ ու ցրիվ անես, ընդունեմ կարծիքդ, հակառակ դեպքում լուրջ չի )
Դե կարաս փաստերով ցակ ու ցրիվ անես, ընդունեմ կարծիքդ, հակառակ դեպքում լուրջ չի )
Հենց ինքդ փաստերով չես խոսում։
․․․բոլոր չորս ղեկավաների ցանկացել են էս երկրի հզորացումը․․․
Էդ ո՞նց ես իմացել։ Իրենք ասել են ու վե՞րջ։ Փաստ կա՞, որ ասել են այն, ինչն իրականում ցանկացել են։
Իսկ իրականությունն ինքնին փաստ է՝ Հայաստանը չի հզորացել։ Հակառակ դեպքում պարադոքս է։
ՀՀ ղեկավարներից առնվազն երկուսը փաստացի գործել են ՌԴ շահերը սպասարկելով, նույնիսկ այժմ են հանդես գալիս ՌԴ շահերից։
Օտարի շահերը սպասարկողն ապրիօրի չի կարող ՀՀ հզորացման ձգտել։
Կամ դու ո՞նց ես պատրեկացնում էդ "ցանկանալը"։ Երկիրը համատարած թալանելո՞վ :o
Հ․Գ․
Չեմ հասկանում, էլ ի՞նչ պիտի անեն, որ հասկանանք՝ ուղղակի ծաղրի են ենթարկում։ Մուրճ, մանգաղ, կարմիր աստղ ․․․
Քանի որ մոտ մի ամսից արդեն կայանալու են ընտրությունները (ավելի կոնկրետ՝ հունիսի 20-ին), եկեք ստեղ քննարկենք, թե ում ենք տեսնում հաջորդ խորհրդարանում։
Հենց որ վերջնական ցուցակը հաստատվի, մի հատ էլ լոկալ քվեարկություն կանենք։
Էսօր Լևոնն էլ հայտարարեց, որ մասնակցում են ընտրություններին։
Ես գրեմ իմ կանխատեսումը։
Նիկոլ 60%
Ռոբ 12%
Վանեց 4%
ԲՀԿ 10%
ԼՀԿ 7%
ՀԱԿ 1%
ՔՈ 1%
Ծռեր 1%
Վերջանական արդյունքները։
Նիկոլ՝ 54% - 72 մանդատ (փաստացի՝ 68.6%)
Ռոբ՝ 21% - 27 մանդատ (փաստացի՝ 25.7%)
Վանեց՝ 5% - 6 մանդատ (փաստացի՝ 5.7%)
Մնացածը սաղ մանր թվեր են։
Շատ չէի սխալվել, մենակ չէի պատկերացնի, որ ԲՀԿ-ին չի կարանալու անցնի :D
Չգիտեմ, թե ոնց ա Նիկոն իրա խոստացած օրենքի դիկտատուրային հասնելու, բայց իրա դեպքում կառավարությունից ինչ որ բան պահանջել լինում ա, դա երիկամների վրա ոչ մի վատ ազդեցություն չի ունենում, ի տարբերություն Քոչի տարիների։
Գաղթական
21.06.2021, 11:57
Հ․Գ․
Չեմ հասկանում, էլ ի՞նչ պիտի անեն, որ հասկանանք՝ ուղղակի ծաղրի են ենթարկում։ Մուրճ, մանգաղ, կարմիր աստղ ․․․
Բայց ասա, որ գեղեցիկ էին կատարել )))
Չեմ հասկանում, էլ ի՞նչ պիտի անեն, որ հասկանանք՝ ուղղակի ծաղրի են ենթարկում։ Մուրճ, մանգաղ, կարմիր աստղ ․․․
Մուրճն ու մանգաղն անցան, կարմիր աստղն էլ գագաթին՝ ազատում են բո-լո-րին :lol
Եթե հավատանք ընտրությունների արդյունքներին (ես հավատում եմ :D), ապա պիտի ֆիքսենք մի քանի փաստ․
1. Գայլերն այնքան կերան խոյերին, որ իշխանությունն անցավ ոչխարներին (դարձվածքիս մեջ անձնական և անհատականացված թեմաներ չփնտրել՝ կենդանիներին չնվաստացնել)
2. Հայաստանն ամրագրեց, որ առնվազն մոտակա հնգամյակում համակերպվում է Արցախի կորստի հետ։
3. ՌԴ-ն ցույց տվեց, որ հստակ տիրում է ՀՀ ներքին քաղաքական դաշտին և նույնիսկ դեմ չէ շարունակել "աշխատանքը" Փաշինյանի հետ։
4. Քոչարյանի վրեժը հետաձգվում է առայժմ անորոշ ժամկետով, բայց դե Քոչարյանի դատն ավարտվում է։
5. Գելափը տուֆտում էր։
6. Երկիրը նույն երթուղով շարունակում է գահավիժել անդունդը (Էս մեկը կարող ենք որպես փաստ չարձանագրել՝ խիստ սուբյեկտիրվ կարծիք էր)։
http://dl3.joxi.net/drive/2021/06/21/0048/0386/3191170/70/72965e4d7b.jpg
Տեղեկատվական տեռորը նոր թափով են շարունակելու, ԱԺ ամբիոնից մի հատիկ քաղաքական միտք չի հնչելու, ամեն հնարավոր ձևերով խոչընդոտելու են պետական համակարգի աշխատանքին, խառնակչություն են մտցնելու բոլոր ոլորտներում, հարամելու են ամեն նախաձեռնություն, արտաքին տարբեր շրջանակների աջակցությունն ունենալով լուրջ արտաքին խնդիրների առաջ են կանգնեցնելու երկիրը, սրա մասին խոսողներին լռեցնելու են «էլի նախնինե՞րն մեղավոր» տխմարություններով, մենակ թե մաշեցնեն «մինչև քոքը»։ Նոր են սկսել։ Քոքին հասնելուն դեռ շատ կա։ Լավ չի լինելու։
Գաղթական
21.06.2021, 17:23

Արէա ջան, էսօր առավոտից առաջին բանն ինչ Առամ Աշոտыչն արեց՝ էդ իրա նկարը ջնջելն էր:
Կարծում եմ սա լավ նշան ա:
Էդ մեդիատեռորը դեռ միառժամանակ իներցիայով կշարունակվի:
Բայց գնալով քիչ մը թափը կկորցնի՝ ըստ իս:
Դրա նույն թափով շարունակելը, կամ, առավել ևս, նոր թափ հաղորդելը՝ պիտի իմաստավորված լինի:
Քանի որ ոչ փոքր ռեսուրսներ ա անընդհատ պահանջում:
Իսկ դրա իմաստը ո՞րն ա, եթե փաստացի արդար ընտրություններում հաղթել չի ստացվում, անարդարի ձև լիներ՝ մինչև հիմա երևի արած կլինեին, իսկ քո ասած «արտաքին շրջանակները» (եթե ճիշտ հասկացա, թե ում ի նկատի ունես) փաստացի հակառակ բևեռի հետ էլ ա օքեյ:
Էս ընտրությունների կարճ արդյունքը ՖԲ-ից :D
Հայաթում կանգնած մարդ եմ սպասում, մեկ էլ մի քիչ հեռու 2 հոպար կանգնած խոսում են թե բա.- 2 նորություն ունեմ Բադալ, մեկը` լավ, մյուսը`վատ. որի՞ց սկսեմ.
- Վատից.
- Վատը էնա, որ Փաշինյանը անցավ, լավն էլ էնա, որ Քոչարյանը չանցավ.
Վարագույր.
http://forumimage.ru/uploads/20210622/16243580253894250.jpg