Դիտել ողջ տարբերակը : Բաղնիք֊զուգարանում
boooooooom
15.03.2021, 00:18
Մի խնդացեք, սա լուրջ թեմա է։ Մեր Աթեիստի ՖԲ փոստի քոմենթներից ես հասկացա, որ բոլորը չեն, որ նույն ձև են օգտվում էդ սենյակներից։
Ինչ որ մի (փոքր) տարիքից մարդիկ ինքնուրույն ու միայնակ են իրենց կարիքները հոգում ու ամեն մեկը մի ձև ա գտնում իրեն հարմար, ու էդ ձևով...
Օրինակ Աթեիստը համարում է, որ կարիքները հոգալուց հետո, զուգարանի նստաըեղը պիտի վերև բարձրացնել, ես համարում եմ, որ ում պետք է, թող ինքն էլ բարձրացնի, և այլն։
Մի խոսքով թեման բաց է բաղնիք զուգարանային քննարկումների համար:D
Բաղնիք-զուգարանից դուրս գալուց պիտի էն վիճակում իրեն թողնել, ինչը որ կուզենայինք տեսնել՝ էնտեղ մտնելիս։ Խոսքն առաջին հերթին մաքրության մասին է։
Ինձ համար սա է կարևորը, ու հետևում եմ դրան։

Ֆբ-ում ես գրառումս արել էի հանրային վայրերում տղամարդկանց զուգարանների մասին, ու ընտեղ իմ կարծիքով միակ ճիշտ տարբերակ բարձրացրած պահելն ա, ու ամեն իջեցնող ՊԱՐՏԱՎՈՐ ա իր հետևից բարձրացնի։
Տանը մի փոքր այլ ա։ Տանը տենց խոզավարի չեն «օգտվում», ոչ մեկ չի համարում, որ իր հետևից հավաքարարն ա մաքրելու ...
Ու թեմայի հետ կապված էլի հարցեր կան, որ ինձ անհասկանալի են։
1. Երբեք չամ հասկացել զուգարանը բաղնիքին միացնելը։ Էն, որ եթե մեկը լոգանք ա ընդունում, ուրեմն զուգարանից օգտվելը դառնում ա խնդիր։
2. Չեմ կարում հասկանամ, թե վաննաների ձևը խի ա տենց հիմար ձևով սարքած։ Իմ համոզմամբ տակի մասը պտի հստակ ձևավորված անկյուններ ունենա, որ ասենք կանգնած ես դեմքով դեպի վաննայի որևէ ծայր, ոտքերդ դեմս տաս կողքի «պատերին» ու չսահես։ Իսկ հիմա վաննաները «պատեր» չունեն, ու հերիք ա մի քիչ ջուրն օճառոտվի, շատ զգույշ պտի լինես, որ գյաբռլամիշ չըլնես։
Սա հիմիկվա ձևն ա
https://i.postimg.cc/6QyXDmxP/vanna1.jpg
Սա էլ մոտավոր էն, ինչ ես կուզեի։
https://i.postimg.cc/Zq2SZxT5/vanna2.jpg
One_Way_Ticket
15.03.2021, 01:43
1. Երբեք չամ հասկացել զուգարանը բաղնիքին միացնելը։ Էն, որ եթե մեկը լոգանք ա ընդունում, ուրեմն զուգարանից օգտվելը դառնում ա խնդիր։
Ես նենց չի որ չեմ հասկանում, բայց ինքս էլ նախընտրում եմ առանձին տարբերակը։ Ու չնայած մենակ եմ ապրում, քո նկարագրած խնդիրը չկա, բայց զուգարանից օգտվելուց հետո որոշ ժամանակ հոտեր են մնում, ինչ էլ անես։ Ուրախ եմ, որ ապրում եմ հին շենքում, որտեղ դեռ այդ տարբերակով է սարքած, նոր շենքերում հազվադեպ են առանձին անում։ Հաճելի է բաղնիք մտնել առանց որևէ զուգարանային հոտերի։
Ֆբ-ում ես գրառումս արել էի հանրային վայրերում տղամարդկանց զուգարանների մասին, ու ընտեղ իմ կարծիքով միակ ճիշտ տարբերակ բարձրացրած պահելն ա, ու ամեն իջեցնող ՊԱՐՏԱՎՈՐ ա իր հետևից բարձրացնի։
Տանը մի փոքր այլ ա։ Տանը տենց խոզավարի չեն «օգտվում», ոչ մեկ չի համարում, որ իր հետևից հավաքարարն ա մաքրելու ...
Հա, տանը դե ուրիշ է: Տանն էլ դե պիտի էրեխեքին փոքր տարիքից սովորեցնես ու հա շեշտես, մինչև կատարյալ մաքրությունը իրենց համար էլ կարևոր դառնա:
Ինձ համար ամենամեծ խնդիրը օֆիսն է. նույնիսկ մեծ ցուցանակ եմ տպել կպցրել՝ մաքրության հետ կապված, բայց օգուտ չկա, շատ հաճախ խոզավարի են օգտվում զուգարանից:
boooooooom
15.03.2021, 01:56
Ես գրել էի, որ էդ նստատեղը չեմ բարձրացնում, հետո մտաբերեցի, որ տանը՝ միշտ բարձրացնում եմ, իսկ հասարակական վայրերում երևի զզվում եմ ավելորդ անգամ կպնեմ։
Ու համարում եմ, որ զուգարանակոնքը ճիշտ է միայն նստած օգտագործելը անկախ սեռից ու սկզբնական նպատակից։ Կանգնած միզելը ճիշտ չի, համ աղմուկն ա շատ, համ էլ брызг-ը :D , էդ դիրքի համար պիսսուարն ա հարմար։
Բայց դե մյուս կողմից, վսյոտկի, ջուրը քաշելուց էդ նստատեղը պիտի բարձրացված լինի, որ չջրոտվի։ Նենց որ Աթեիստը ճիշտ ա ամեն դեպքում (ոնց որ համարյա միշտ)։

Ֆեյսում մի երկու հոգի գրեց, որ կակռազ ջուրը քաշելուց պետք ա փակել, բայց ես իմաստը չհասկացա։
ես վաղուց չեմ հանդիպել ունիտազ, որը ջուրը քաշելուց կողքերը նենց ա ցփնում, որ պտի փակես։ Իսկ առանց փակելու տեսնում ես թե ինչքանով էր արդյունավետ ջրի էդ մի պարտիան, ու անհրաժեշտության դեպքում մի անգամ էլ կքաշես։
boooooooom
15.03.2021, 02:16

Կարծեմ տենց ա արվում, որ հնարավորինս քիչ բակտերիաներ դուրս թռնի ջուրը քաշելուց։
Նաիրուհի
15.03.2021, 02:24
Կանանց կամ խառը հանրային զուգարաններում, իմ համեստ կարծիքով, պետք է իջեցրած լինի, նույնն էլ տանը (եթե միայն տղամարդիկ են ապրում էդ տանը, թող անեն ոնց իրենց հարմար է)։
Ահավոր է, որ եթե տղա ընկերոջ տանը պետք է լինում շտապ զուգարանից օգտվել, էդ անտերն իջեցրած չի լինում․ մեխանիկորեն առանց նայելու նստում ես ու տրավմա ստանում։
Տղամարդկանց զուգարանների մասին կարծիք չեմ կարա հայտնեմ։ Մեկ-մեկ օգտվում եմ, եթե կանանց զուգարանում հերթը շատ ա լինում, բայց էդ մի հանգամանքին երբեք ուշադրություն չեմ դարձրել։

Էսօր Վերան գտավ էս գյոզալ էպիզոդը :D
https://www.youtube.com/watch?v=0nTBjoj_gsg
One_Way_Ticket
15.03.2021, 02:35
Կանանց կամ խառը հանրային զուգարաններում, իմ համեստ կարծիքով, պետք է իջեցրած լինի, նույնն էլ տանը (եթե միայն տղամարդիկ են ապրում էդ տանը, թող անեն ոնց իրենց հարմար է)։
Ահավոր է, որ եթե տղա ընկերոջ տանը պետք է լինում շտապ զուգարանից օգտվել, էդ անտերն իջեցրած չի լինում․ մեխանիկորեն առանց նայելու նստում ես ու տրավմա ստանում։
Տղամարդկանց զուգարանների մասին կարծիք չեմ կարա հայտնեմ։ Մեկ-մեկ օգտվում եմ, եթե կանանց զուգարանում հերթը շատ ա լինում, բայց էդ մի հանգամանքին երբեք ուշադրություն չեմ դարձրել։
Եթե ես տանս կին հյուր ունեմ, կամ ես եմ հյուր, որտեղ կանայք կան, զուգարանից օգտվելուց հետո ոչ միայն աթոռակն եմ իջեցնում, այլև ունիտազը փակում եմ ամբողջությամբ։
Ըստ իս, լոգարանի հետ ցանկալի է, որ զուգարան լինի։ Ու մի հատ էլ առանձին զուգարան։ Նույնիսկ փոքր բնակարանները նախագծելիս դա կարելի է առանց խնդրի ապահովել՝ վերցնելով միջանցքից կամ ուրիշ տարածքից։ Բայց իմ համար ամենաանհասկանալին ու անընդունելին՝ երբ առանձին զուգարանները լվացարան չեն ունենում, որովհետև լվացարանը կողքի լողասենյակում է։ Իսկ էդպիսի դեպքեր շատ եմ հանդիպել։ Պատճառը՝ առանձին զուգարան ապահովելու դեպքում իբր տեղի փոքրությունն է, բայց միևնույնն է՝ չեմ ընդունում․ կան տարբեր տեսակի մինի լվացարանիկներ, որ կարելի է հարմարեցնել։ Բայց առանձին զուգարան՝ առանց լվացարանի, իբր լվացարանը կողքի լողասենյակում է, ես չեմ օգտվի։

Հա, նոր հիշեցի, որ օրինակ մորաքրոջս տանը հենց տենց ա, ու դա շատ աբսուրդ ա։
One_Way_Ticket
15.03.2021, 02:49
Եթե ես տանս կին հյուր ունեմ, կամ ես եմ հյուր, որտեղ կանայք կան, զուգարանից օգտվելուց հետո ոչ միայն աթոռակն եմ իջեցնում, այլև ունիտազը փակում եմ ամբողջությամբ։
P.S. Խառը հանրային զուգարաններում, որպես կանոն, չեմ իջեցնում։ Ինձ պետք է, ես բարձրացնում եմ, իրենց պետք է, թող իջեցնեն :)
2. Չեմ կարում հասկանամ, թե վաննաների ձևը խի ա տենց հիմար ձևով սարքած։ Իմ համոզմամբ տակի մասը պտի հստակ ձևավորված անկյուններ ունենա, որ ասենք կանգնած ես դեմքով դեպի վաննայի որևէ ծայր, ոտքերդ դեմս տաս կողքի «պատերին» ու չսահես։ Իսկ հիմա վաննաները «պատեր» չունեն, ու հերիք ա մի քիչ ջուրն օճառոտվի, շատ զգույշ պտի լինես, որ գյաբռլամիշ չըլնես։
[/IMG]
Ինչ վերաբերում է վաննաների դիզայնին, ինձ համար անհասկանալի է, թե ինչու դիզայնը հատուկ չի հարմարեցված պառկելու հարմարության համար, հատկապես վզի և գլխի համար հենարան ապահովելու առումով։ Ինձ որ մնար՝ մի հատ էլ գրքի պատվանդանիկ՝ բացովի-փակովի, որ թե՛ գիրքը չթրջվի, թե՛ ձեռքերդ չհոգնեն գիրք բռնելուց։ Թեև հիմա էլեկտրոնային սարքի հարմարանքը ("բռնիչի" չափերը փոփոխելի) ավելի արդիական կլիներ։ Ի վերջո, վաննայի իմաստը հենց պառկած լոգանք ընդունելն է, ոչ թե կանգնած լողանալը, որի համար վաննան միանգամայն անհարմար ու ոչ էֆեկտիվ միջոց է, թե՛ գյաբռլամիշ լինելու, թե՛ կեղտ հավաքելու և ամեն լողանալուց հետո հատուկ մաքրելու առումով։
P.S. Խառը հանրային զուգարաններում, որպես կանոն, չեմ իջեցնում։ Ինձ պետք է, ես բարձրացնում եմ, իրենց պետք է, թող իջեցնեն :)
Հանրային զուգարաններում, ինչքան նկատել եմ, իջեցրած են լինում նոր մաքրած զուգարանները (հավաքարարի կողմից)։ Էդ առումով նախընտրելի է իջեցրածներից օգտվել, շանս կա, որ կա՛մ նոր է մաքրվել, կա՛մ վերջին օգտագործողը հոգ է տարել մաքրության առումով։

Հայաստանում հիմնականում միշտ իջեցված ա, ու դրա հետևանքով միշտ մեզի մեջ կորած։

:think Ես նկատի ունեի փակելու կափարիչը։
Ներսես_AM
15.03.2021, 12:44
Հայաստանում հիմնականում միշտ իջեցված ա, ու դրա հետևանքով միշտ մեզի մեջ կորած։
Ամեն տեղ էլ տենց ա, եթե մի երկու ժամը մեկ չի մաքրվում զուգարանը։ Համեմատաբար բարոք ա լինում վիճակը եթե պիսուար կա։
Ինչ վերաբերում է վաննաների դիզայնին, ինձ համար անհասկանալի է, թե ինչու դիզայնը հատուկ չի հարմարեցված պառկելու հարմարության համար, հատկապես վզի և գլխի համար հենարան ապահովելու առումով։ Ինձ որ մնար՝ մի հատ էլ գրքի պատվանդանիկ՝ բացովի-փակովի, որ թե՛ գիրքը չթրջվի, թե՛ ձեռքերդ չհոգնեն գիրք բռնելուց։ Թեև հիմա էլեկտրոնային սարքի հարմարանքը ("բռնիչի" չափերը փոփոխելի) ավելի արդիական կլիներ։ Ի վերջո, վաննայի իմաստը հենց պառկած լոգանք ընդունելն է, ոչ թե կանգնած լողանալը, որի համար վաննան միանգամայն անհարմար ու ոչ էֆեկտիվ միջոց է, թե՛ գյաբռլամիշ լինելու, թե՛ կեղտ հավաքելու և ամեն լողանալուց հետո հատուկ մաքրելու առումով։
Հրամարավետ վաննաներ կան իհարկե, բայց հասկանալի չի, թե ինչի դրանք ստանդարտ չեն։ Դրա փոխարեն լիքը ֆինտիֆլուշկաներ կարելի է գտնել, որոնք կցում ես վաննային՝ հարմարավետություն ստեղծելու համար։

Հա՝ էդ ֆինտուֆլյուշկաները, բայց գոնե "մեջքի" մասը կարելի էր ստանդարտ ինչ֊որ փորվածքով անել՝ սըփորթի համար, որ պառկելիս "փափուկ" լինի կամ չսահես֊սուզվես ջրի մեջ ։
Ուլուանա
15.03.2021, 20:25
Ըստ իս, լոգարանի հետ ցանկալի է, որ զուգարան լինի։ Ու մի հատ էլ առանձին զուգարան։ Նույնիսկ փոքր բնակարանները նախագծելիս դա կարելի է առանց խնդրի ապահովել՝ վերցնելով միջանցքից կամ ուրիշ տարածքից։ Բայց իմ համար ամենաանհասկանալին ու անընդունելին՝ երբ առանձին զուգարանները լվացարան չեն ունենում, որովհետև լվացարանը կողքի լողասենյակում է։ Իսկ էդպիսի դեպքեր շատ եմ հանդիպել։ Պատճառը՝ առանձին զուգարան ապահովելու դեպքում իբր տեղի փոքրությունն է, բայց միևնույնն է՝ չեմ ընդունում․ կան տարբեր տեսակի մինի լվացարանիկներ, որ կարելի է հարմարեցնել։ Բայց առանձին զուգարան՝ առանց լվացարանի, իբր լվացարանը կողքի լողասենյակում է, ես չեմ օգտվի։
«Շատ եմ հանդիպել»-ը շատ մեղմ ես ասում: Ես որ Հայաստանում ընդհանրապես չեմ հանդիպել, որ համ առանձին լինեն բաղնիքն ու զուգարանը, համ էլ էդ առանձին զուգարանը նաև լվացարան ունենա: Համենայնդեպս, Սովետի ժամանակվա բնակարաններում, իմ իմանալով, կամ միասին են եղել բաղնիք-զուգարանները, կամ էլ առանձին, որի դեպքում զուգարանն առանց լվացարանի ա: Ի դեպ, հենց իմ հայրական տանն էլ էդպես ա եղել` առանձին: Ու մենք միշտ գոհ ենք եղել դրանից. հակառակը` միշտ զարմանում էինք, թե ոնց են ուրիշները տենց միասին բաղնիք-զուգարանով ապրում, քանի որ շատ անհարմար ա, երբ մեկը լողանում ա, մյուսները չեն կարող զուգարանից օգտվել: Իրականում ամեն մեկն էլ իր հարմարություններն ու անհարմարություններն ունի, ու, բնականաբար քո ասած տարբերակը լավագույն լուծումն ա (որ առանձին զուգարանը նաև լվացարան ունենա): Բայց եթե պետք լիներ ընտրել կամ միասին մի հատ բաղտնիք-զուգարան, կամ առանձին, ես էլի առանձինը կընտրեի, թեկուզ առանց լվացարանի (լվացարան խոհանոցում էլ կա, ու խոհանոցը միշտ բաց ա):
Իսկ ընդհանրապես եթե տանը առնվազն չորս հոգի կա, մի զուգարանը շատ քիչ ա: Չգիտեմ ինչի մեր երկրում դրա մասին չէին մտածում բնակարաններ սարքելիս: Մեզ մոտ, օրինակ, հատկապես առավոտները միշտ խնդիր էր լինում. զուգարանի առաջ «ահռելի» հերթ էր գոյանում, որպես կանոն. ով արթնանում էր, գալիս, զուգարանի մոտ հարցնում էր, թե ով ա վերջը :D:
Էդ որ ասում ես` առանց լվացարանի զուգարանից չես օգտվի, ո՞նց ես պատկերացնում. ասենք, որ գաս մերոնց տուն, զուգարան գնալու կարիք ունենաս ու պարզես, որ զուգարանը լվացարան չունի, հարևանի տան զուգարա՞նն ես գնալու :)):
One_Way_Ticket
16.03.2021, 00:48
«Շատ եմ հանդիպել»-ը շատ մեղմ ես ասում: Ես որ Հայաստանում ընդհանրապես չեմ հանդիպել, որ համ առանձին լինեն բաղնիքն ու զուգարանը, համ էլ էդ առանձին զուգարանը նաև լվացարան ունենա: Համենայնդեպս, Սովետի ժամանակվա բնակարաններում, իմ իմանալով, կամ միասին են եղել բաղնիք-զուգարանները, կամ էլ առանձին, որի դեպքում զուգարանն առանց լվացարանի ա: Ի դեպ, հենց իմ հայրական տանն էլ էդպես ա եղել` առանձին:
Ես միայն մի անգամ եմ հանդիպել՝ ներկայիս տանս :) Էն էլ կասկածներ ունեմ, որ ի սկզբանե տենց չի եղել, զուգարանի լվացարանը հետագայում են ավելացրել։ Շատ փոքր է, ոնց որ մի կերպ խցկած լինի։
Գաղթական
16.03.2021, 03:38
Ճիշտն ասած` մի քիչ (բայց շատ քիչ) դժվարանում եմ հավատալ սրա իրական լինելուն, բայց..
Այնուամենայնիվ սրան հենց ինքս եմ ականատես եղել ու անմահացրել..
https://youtu.be/Wdt5l2GwbDw
«Շատ եմ հանդիպել»-ը շատ մեղմ ես ասում: Ես որ Հայաստանում ընդհանրապես չեմ հանդիպել, որ համ առանձին լինեն բաղնիքն ու զուգարանը, համ էլ էդ առանձին զուգարանը նաև լվացարան ունենա: Համենայնդեպս, Սովետի ժամանակվա բնակարաններում, իմ իմանալով, կամ միասին են եղել բաղնիք-զուգարանները, կամ էլ առանձին, որի դեպքում զուգարանն առանց լվացարանի ա: Ի դեպ, հենց իմ հայրական տանն էլ էդպես ա եղել` առանձին: Ու մենք միշտ գոհ ենք եղել դրանից. հակառակը` միշտ զարմանում էինք, թե ոնց են ուրիշները տենց միասին բաղնիք-զուգարանով ապրում, քանի որ շատ անհարմար ա, երբ մեկը լողանում ա, մյուսները չեն կարող զուգարանից օգտվել: Իրականում ամեն մեկն էլ իր հարմարություններն ու անհարմարություններն ունի, ու, բնականաբար քո ասած տարբերակը լավագույն լուծումն ա (որ առանձին զուգարանը նաև լվացարան ունենա): Բայց եթե պետք լիներ ընտրել կամ միասին մի հատ բաղտնիք-զուգարան, կամ առանձին, ես էլի առանձինը կընտրեի, թեկուզ առանց լվացարանի (լվացարան խոհանոցում էլ կա, ու խոհանոցը միշտ բաց ա):
Իսկ ընդհանրապես եթե տանը առնվազն չորս հոգի կա, մի զուգարանը շատ քիչ ա: Չգիտեմ ինչի մեր երկրում դրա մասին չէին մտածում բնակարաններ սարքելիս: Մեզ մոտ, օրինակ, հատկապես առավոտները միշտ խնդիր էր լինում. զուգարանի առաջ «ահռելի» հերթ էր գոյանում, որպես կանոն. ով արթնանում էր, գալիս, զուգարանի մոտ հարցնում էր, թե ով ա վերջը :D:
Էդ որ ասում ես` առանց լվացարանի զուգարանից չես օգտվի, ո՞նց ես պատկերացնում. ասենք, որ գաս մերոնց տուն, զուգարան գնալու կարիք ունենաս ու պարզես, որ զուգարանը լվացարան չունի, հարևանի տան զուգարա՞նն ես գնալու :)):
եթե զուգարանը պիտի առանձին լինի, բայց առանց լվացարանի, ինձ համար անխոս նախընտրելի է, որ այն միացած լինի բաղնիքին։
Չեմ պատկերացնում, թե ոնց կարելի է զուգարանից օգտվելուց հետո նույն ձեռքով ձեռք տալ դռան բռնակին՝ օրինակ, որպեսզի գնաս լողասենյակ լվացվելու։ Այլընտրանքը ամեն օգտվելուց հետո էդ բռնակը և մինչև լվացարան հասնելը այլ ձեռք տված առարկաները լավ մաքրել-լվանալը պիտի լինի, բայց ո՞վ է անում, ու ե՞րբ, ամեն օգտվողից հետո՞, մանավանդ եթե տանը հյուրեր ունես։
Եվ խնդիրը կոնկրետ քո օգտվելու հիգիենիկ պրոցեդուրաների մեջ չի, թե ասես՝ ես էնպես եմ օգտվում, որ ձեռքերս մաքուր են մնում (էդ տրամաբանությամբ լվացվելու կարիք ընդհանրապես չպիտի լինի), այլ որքանով ես վստահ, թե այլոց օգտվելը զուգարանից ու հետագա հպումները դռների բռնակներին (զուգարան, ապա՝ լողասենյակ) ու այլ պարագաների, մինչև լվացարանին հասնելը, ընդունելի են լինելու մաքրության տեսակետից։
Մի խոսքով, լրիվ աբսուրդ է զուգարանն առանց լվացարանի, ու դրա շուրջ այլ միտք չեմ պատկերացնում։
Հ․Գ․ Սովետի ժամանակ, Կոմիտասի մեր երկուսենյականոց բնակարանում զուգարանը և բաղնիքն առանձին էին, և զուգարանը իր լվացարանն ուներ։ Շենքն էլ կառուցվել է 1977-78 թվերին, ստանդարտ սովետական պանելային տասհարկանի շենք է: Սա "մեղմ ասած լինելու" հետ կապված։
Հ․Հ․Գ․ Դե որ հարցրեցիր, թե ինչպես եմ անում անլվացարան զուգարաններում :)) Ի դեպ, նույնը նաև հանրային բազմախցիկանոց զուգարաններում, որոնց լվացարանները զուգարանի խցիկից դուրս են։ Օգտվում եմ զուգարանի թղթից կամ անձեռոցիկից` դռան բռնակին կամ որևէ այլ զուգարանային առարկային դիպչելիս :)
boooooooom
16.03.2021, 11:27
Ամեն անգամ հետաձգում եմ, բայց մի օր փոքր ռադիոընդունիչ եմ ամրացնելու զուգարանի պատին։ Էն որ մեկ մեկ գիտես, որ հեսա "աղմուկ" պիտի ստեղծես, բայց զուգարանի դռան կողքը ասենք տանեցիներից մեկը հարևանի հետ "ոտները կախ են գցել" կամ նենց "աղմուկ" ա սպասվում, որ մինչև խոհանոց կարա հասնի :D , այ տենց դեպքերում ինչ որ 3֊րդ կողմի շուխուռ ա պետք, որը կարա լինի բարձր միացրած ռադիոն։
Մի անգամ մի տեղ լսեցի, որ ինչ որ երկրում զուգարանները կահավորել են կարաոկե սարքերով. ինձ թվում ա երբեմն կողմնակի աղմուկը զուգարանում անհրաժեշտություն ա։

Թումոյի զուգարանում ջազ էր միացրած մի երկու տարի առաջ, համ հաճելի էր համ հարմար։ մեր օֆֆիսում ձեն չկա ու փոքրա, տոտալ դիսկոմֆորտի բուն ա :D, մի ժամանակ տժցնող պոպ էին միացնում, մտնում գլխացավով դուրս էիր գալիս, բայց էդ ավելի լավ էր ճիշտն ասած
Ամեն անգամ հետաձգում եմ, բայց մի օր փոքր ռադիոընդունիչ եմ ամրացնելու զուգարանի պատին։ Էն որ մեկ մեկ գիտես, որ հեսա "աղմուկ" պիտի ստեղծես, բայց զուգարանի դռան կողքը ասենք տանեցիներից մեկը հարևանի հետ "ոտները կախ են գցել" կամ նենց "աղմուկ" ա սպասվում, որ մինչև խոհանոց կարա հասնի :D , այ տենց դեպքերում ինչ որ 3֊րդ կողմի շուխուռ ա պետք, որը կարա լինի բարձր միացրած ռադիոն։
Մի անգամ մի տեղ լսեցի, որ ինչ որ երկրում զուգարանները կահավորել են կարաոկե սարքերով. ինձ թվում ա երբեմն կողմնակի աղմուկը զուգարանում անհրաժեշտություն ա։
Հեռախոսով մի բան դիր, ես տենց եմ անում
boooooooom
16.03.2021, 13:11
Հեռախոսով մի բան դիր, ես տենց եմ անում
Հեռախոսով զուգարան մտնելը ընդհանրապես որոշել եմ թարգեմ:D , նախ որովհետև հարմար չի ամեն դուրս գալուց հեռախոսը ախտահանելը, ու հետո մոռանում ես ինչի համար ես մտել ու դուրս ես գալիս, երբ ոտքերդ արդեն թմրել ու ծակծկում են :oy
Գաղթական
16.03.2021, 14:41
Ասում ա՝
- Դուք էլ ե՞ք զուգարանում թերթ կարդում
- Բա հո ռադիոյով չե՞նք սրբվի..
Alphaone
16.03.2021, 20:49
Օֆֆտոպեմ էլի, ուղղակի բան հիշեցի։ Արշավ էինք գնում, լցակայանում կանգնեցինք, տղաներից մեկը նենց լավ ցածրահասակ դժգոհ դեմքով զուգարանից եկավ, թե պիսուարները չուծ լի առաստաղի տակ են, ընդհանրապես ինչ լոգիկայով են դրանք սարքել։ Հետևից մեր հայերից մեկը գնաց, խնդալուց լացելով եկավ, թե էս տղեն ջրի բաչոկները պիսուարի տեղ ա դրել․․․
One_Way_Ticket
16.03.2021, 21:40
Հեռախոսով զուգարան մտնելը ընդհանրապես որոշել եմ թարգեմ:D , նախ որովհետև հարմար չի ամեն դուրս գալուց հեռախոսը ախտահանելը, ու հետո մոռանում ես ինչի համար ես մտել ու դուրս ես գալիս, երբ ոտքերդ արդեն թմրել ու ծակծկում են :oy
Ծանոթս մի քանի օր առաջ պատմում էր, որ զուգարանի դուռը վրան փակվել է, ամուսինը՝ գործուղման մեջ, ուրիշ ոչ ոք էլ տան դռան բանալին չունի։ Փրկել է հեռախոսը, զանգել է համապատասխան ծառայություն, եկել, դուռը բացել են։
Ես որ փոքր էի, մեր տանն էլ էր տենց լինում, որ զուգարանի դրսի փականը սահում ու փակվում էր։ Տեսականորեն բաղնիքը կողքն էր, որի պատը մինչև առաստաղ չէր, բայց չեմ հիշում՝ որևէ մեկը այդ ճանապարհով ազատվել է, թե չէ :) Բջջային հեռախոս էն ժամանակ իհարկե չկար, մնում էր սպասել մինչև մեկը տուն գար։ Կամ կարելի էր ջարդել դռան ապակին, բայց դա էլ չեմ հիշում, որևէ մեկն արել է, թե չէ։
Cassiopeia
16.03.2021, 22:26
Ուզում էի ասել՝ բա լվացարանի ծորակը բացելը ինչի համար ա, հետո հիշեցի, որ մեր զուգարանը եզակիներից ա, որ լվացարան ունի :D
Ես նենց չի որ չեմ հասկանում, բայց ինքս էլ նախընտրում եմ առանձին տարբերակը։ Ու չնայած մենակ եմ ապրում, քո նկարագրած խնդիրը չկա, բայց զուգարանից օգտվելուց հետո որոշ ժամանակ հոտեր են մնում, ինչ էլ անես։ Ուրախ եմ, որ ապրում եմ հին շենքում, որտեղ դեռ այդ տարբերակով է սարքած, նոր շենքերում հազվադեպ են առանձին անում։ Հաճելի է բաղնիք մտնել առանց որևէ զուգարանային հոտերի։
Բալանսավորված սննադակարգի դեպքում պիտի որ առանձնապես հոտեր չլինեն։
One_Way_Ticket
17.03.2021, 02:21
Բալանսավորված սննադակարգի դեպքում պիտի որ առանձնապես հոտեր չլինեն։
Հա՞ որ։ Ճիշտն ասած՝ հոտերից զուրկ քաք դժվարանում եմ պատկերացնել :)
Իսկ այ ունիտազի ձևը հաստատ նշանակություն ունի։ Սիֆոնային ունիտազները այդ հարցում առավելություն ունեն։ Հյուսիսամերիկյան կենցաղի հազվադեպ տարրերից է, որ գերադասում եմ եվրոպականից։
Ուլուանա
17.03.2021, 06:24
Ծանոթս մի քանի օր առաջ պատմում էր, որ զուգարանի դուռը վրան փակվել է, ամուսինը՝ գործուղման մեջ, ուրիշ ոչ ոք էլ տան դռան բանալին չունի։ Փրկել է հեռախոսը, զանգել է համապատասխան ծառայություն, եկել, դուռը բացել են։
Ես որ փոքր էի, մեր տանն էլ էր տենց լինում, որ զուգարանի դրսի փականը սահում ու փակվում էր։ Տեսականորեն բաղնիքը կողքն էր, որի պատը մինչև առաստաղ չէր, բայց չեմ հիշում՝ որևէ մեկը այդ ճանապարհով ազատվել է, թե չէ :) Բջջային հեռախոս էն ժամանակ իհարկե չկար, մնում էր սպասել մինչև մեկը տուն գար։ Կամ կարելի էր ջարդել դռան ապակին, բայց դա էլ չեմ հիշում, որևէ մեկն արել է, թե չէ։
Հըմ, կյանքումս որևէ մեկի տանը դրսից կողպվող զուգարան տեսած չկամ: Ճիշտն ասած` չեմ հասկանում, թե տան զուգարանի դուռն ինչի պիտի դրսից փական ունենա: Իմաստը ո՞րն ա, բացի զուգարան մտած մարդուն դավադրաբար ներսում կողպելուց :D:
Մի անգամ էլ ես եմ փոքր ժամանակ մեր տան զուգարանում փակվել-մնացել, բայց ոչ թե դրսից էր կողպվել, այլ ներսից. մանկապարտեզի երեխա էի դեռ, մտել էի զուգարան, կողպել էի ներսից, բայց հետո չէի կարողացել կողպածս բացել: Մեր զուգարանի ու բաղնիքի արանքում` առաստաղին մոտ, մի հատ պատուհանիկ կար ապակիով: Կամ էդ շրջանում դեռ ապակի չկար վրան, կամ էլ ապակին հենց էդ ժամանակ ուղղակի հանել էր պապաս, էսօրվա պես հիշում եմ, թե ոնց էդ պատուհանիկից մամաս «պոլի փեդը» մտցրեց, դրանով փականը բացեց ու ինձ ազատեց :D:
boooooooom
17.03.2021, 09:05
Մերն էլ էր միշտ ներսից փակվում, այսինքն ոչ թե ինքն իրան, այլ դուրս գալուց միամիտ մատդ կպնում էր էդ փակող կոճակին, ու երբ դուրս էիր գալիս ու դուռը փակում, ստացվում էր որ ներսը մարդ չկա, բայց դուռը ներսից փակ է)) Ստիպված ամեն անգամ (իսկ տենց շատ հաճախ էր լինում) փականը քանդում էինք դրսի կողմից հատուկ ձևերով բացում)) ու էդ (կես ժամվա) ընթացքում շտապ "գործ" ունեցողը ստիպված մի կերպ պիտի սպասեր:D ։
One_Way_Ticket
17.03.2021, 11:29
Հըմ, կյանքումս որևէ մեկի տանը դրսից կողպվող զուգարան տեսած չկամ: Ճիշտն ասած` չեմ հասկանում, թե տան զուգարանի դուռն ինչի պիտի դրսից փական ունենա: Իմաստը ո՞րն ա, բացի զուգարան մտած մարդուն դավադրաբար ներսում կողպելուց :D:
Հաստատ չեմ կարող ասել, բայց ենթադրում եմ՝ իմաստն այն էր, որ դուռը խելոք տեղը չէր մնում։ Ժամանակից բռնակներից չուներ, որ սեղմես, դուռը բացվի։ Ներսի փականն էն ամենապրիմիտիվ կռյուչոկներից էր, դրսինն էլ ինչ-որ էդ ոճի մի բան։
Նենց բաներ եք պատմում, մարդ վախենում ա զուգարան գնա, յանի քիչ ֆոբիաներ ունեինք

Պիտի մեր տուն գայիր մանկությանս տարիներին :))
Մեր տան զուգարանը հենց էդպես դրսից էր կողմպվում։ Չհարցնեք՝ ինչ նպատակով։ Ծնվածս օրվանից էդ եմ տեսել։ Բայց հանուն արդարության ասեմ, որ ներսից էլ էր հնարավոր կողպել։
Իսկ այ բաղնիքը ներսից չէր կողպվում․ բոլորս բոլորին գոնե մի անգամ լողանալուց տեսել ենք :))
Ու մեր բաղնիքում էլ էր մեկը մի անգամ փակված մնացել։
Ֆրիմեն, սորրի :pardon
Գաղթական
17.03.2021, 16:20
Մեր աշխատավայրում զուգարանի բոլոր կաբինկեքի դռների ներսի կողմից ցուցումներ են փակցված:
Խայտաբղետության ժամանակագրությունից երևում ա, որ առնվազն 14թ-ից սկսել են մաքրության համար պայքարել:
Իսկ թե ինչ էր էին տեղի ունենում մինչ դա՝ շատ հուզիչ էր..
Նկար 1
Վերևի կարմիրն ասում է.
Զուգարանի թուղթը փոխելը ուղեղի վնասվածք չի առաջացնում:
(տակը ձեռագիր ավելացրած է՝ «իսկ X-ում աշխատելն առաջացնում է», որտեղ X-ն իրենց լոգոն է)
Մեջտեղի դեղինը.
Ձեր գործընկերների նկատմամբ հարգանքից ելնելով՝
1. Միշտ ջուրը քաշեք
2. Օգտագործեք խոզանակը (?), եթե դրա կարիքը կա
ՈՒ, վերջապես, ներքևինը.
10 զուգարանային ցուցումները՝
1. Թույլ մի տուր, որ քեզ էս փոքր խցում անակնկալի բերեն. կողպիր դուռը:
2. Հարգիր բոլորին:
3. Մի եղիր սիրողական (amateur), միզիր թասի մեջ:
4. Եթե անգամ շտապում ես, զուգարանի թուղթը ուրիշ կողմ մի գցիր:
5. Հոգա կարիքներդ ոչ թե շրջանակին, այլ՝ մեջտեղում:
6. Չմոռանաս քեզնից հետո կափարիչը չորացնել:
7. Ջուրը քաշելու կոճակն օգտագործիր:
8. Վերցրու խոզանակը, եթե անհրաժեշտ ա:
9. Զուգարանաթղթի միջուկը գցիր աղբամանը:
10. Ձեռքերդ լվա ու «էս դարդից էլ պըրծար»:
Նկար 2
(պիսուարների վերևում)
Եթե էլ չես կարող նշան բռնել, ուրեմն գնա նստիր «ապեր» (man-ի համարժեքը.. երևի..)
Հ.Գ. Հա, ու ամեն պատին մեծ ու փոքր պաստառներով՝ դեռ կորոնայից շատ առաջ էլ, գրված կպցրած էր «Ձեռքերը լվանալը պարտադիր ա».. Չնայած, որ բազմիցս տեսել եմ անգամ տնքակաբինից դուրս եկող ու չլվացվողների..
https://i.postimg.cc/RhW8FyzT/59-EE58-BA-E82-C-47-BC-86-D4-8506-A823-D42-D.jpg
https://i.postimg.cc/BZzkySx7/11-C76-DA0-31-F2-41-EC-8-B33-1-C00-C137-C090.jpg
Ուլուանա
17.03.2021, 18:01
Հաստատ չեմ կարող ասել, բայց ենթադրում եմ՝ իմաստն այն էր, որ դուռը խելոք տեղը չէր մնում։ Ժամանակից բռնակներից չուներ, որ սեղմես, դուռը բացվի։ Ներսի փականն էն ամենապրիմիտիվ կռյուչոկներից էր, դրսինն էլ ինչ-որ էդ ոճի մի բան։
Հա, երևի: Էդ գրառումս անելուց որոշ ժամանակ հետո մեկ էլ հիշեցի, որ մերոնց տանն էլ բաղնիքի դուռն էր համ ներսից, համ դրսից փակվում, ու հենց քո ասած պատճառով: Ներսից էլ, դրսից էլ մենակ կողպեքով էր հնարավոր փակել (էն պրիմիտիվ կեռիկներից չէին, բայց ոչ էլ բռնակ էին. երկու կողմից էլ բռնակներ կային, բայց զուտ բռնելու համար, փակելու հարմարանքի կցված չէին դրանք, կողպեքներն առանձին էին: Ու քանի որ եթե չկողպեիր, դուռն ինքնիրան բացվում էր, տենց դրսից փակում էինք, երբ մեջը մարդ չէր լինում, բայց մեկ-մեկ էլ չէինք իմանում, որ մարդ կա, փակում, գնում էինք, հետո ներսից ջղայնացած ծեծում էին, որ գանք բացենք :)):
Ուլուանա
17.03.2021, 18:07
Նենց բաներ եք պատմում, մարդ վախենում ա զուգարան գնա, յանի քիչ ֆոբիաներ ունեինք
Ի դեպ, էդ զուգարանի պատմության մասին գրելուս ընթացքում հիշեցի, որ մերոնց բնակարանը վերանորոգելուց հետո էդ պատուհանիկը փակել էինք: Ու փորձեցի պատկերացնել թե ինչ կլիներ, եթե հիմա տենց դեպք լիներ, այսինքն` մեկնումեկս տանը մենակ լիներ, ու դուռն ինչ-որ պատճառով կողպվեր ու չբացվեր, հեռախոս էլ չլիներ: Մենակ պատկերացնելուց արդեն մոտս կլաուստրաֆոբիա սկսվեց, տագնապահար սկսեցի ելքեր փնտրել, թե ինչ կանեի, ասենք, դուռը կամ կողպեքը ջարդելու ինչ հնարներ կլինեին ձեռքիս տակ, հատկապես երկաթ-մերկաթեղեն: Մի խոսքով` եթե դա քեզ գոնե մի քիչ կմխիթարի, էդ ֆոբիան մենակ քեզ մոտ չի առաջացել :D:
Գաղթական
17.03.2021, 18:16
Նորաոճ ֆոբիայի նկարագրությունից.
Էն որ մենակ զուգարան գնալու մտքից լցնում ես տակդ..
Ի դեպ, էդ զուգարանի պատմության մասին գրելուս ընթացքում հիշեցի, որ մերոնց բնակարանը վերանորոգելուց հետո էդ պատուհանիկը փակել էինք: Ու փորձեցի պատկերացնել թե ինչ կլիներ, եթե հիմա տենց դեպք լիներ, այսինքն` մեկնումեկս տանը մենակ լիներ, ու դուռն ինչ-որ պատճառով կողպվեր ու չբացվեր, հեռախոս էլ չլիներ: Մենակ պատկերացնելուց արդեն մոտս կլաուստրաֆոբիա սկսվեց, տագնապահար սկսեցի ելքեր փնտրել, թե ինչ կանեի, ասենք, դուռը կամ կողպեքը ջարդելու ինչ հնարներ կլինեին ձեռքիս տակ, հատկապես երկաթ-մերկաթեղեն: Մի խոսքով` եթե դա քեզ գոնե մի քիչ կմխիթարի, էդ ֆոբիան մենակ քեզ մոտ չի առաջացել :D:
Նոր հասկացա, որ իրականում մեր զուգարանն ամենավախենալունն ա եղել ։Դ
Դե գյուղի զուգարան էր, տանից երևի մի քսան մետր հեռու։ Գյուղն էլ սահմանամերձ ա, մեկ-մեկ, որ կրակում էին, վախենալով էինք գնում, իսկ մութ ժամերին՝ առանց լույս միացնելու։ Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի իննը մերոնք տենց էլ գնում էին։
Իսկ մի անգամ փոքր ժամանակ ես ներսում էի, օձ մտավ դռան տակից ու դռան կողքի ճեղքի մեջ մտավ (երևի բունն էր), հետո մի կես ժամ վախենում էի դուռը բացեի, որ դուրս գայի, դուրս գալուց հետո էլ մի ամիս գնում էի տատիկենցս տուն, երբ պետք էր լինում (իսկ էդ գյուղի մյուս ծայրում էր)։
Մի խոսքով ծանր մանկություն եմ ունեցել :))
Ուլուանա
17.03.2021, 19:08

Տնաշեն, էս պատմածիցդ հետո դու դեռ վախենալու տեղ ունեի՞ր, որ մենք էլ ավելացնեինք վախերդ :D:
Գյուղի բուդկա-զուգարաններն, իհարկե, լրիվ առանձին երևույթ են: Դրանց նվիրված կարելի էր նույնիսկ առանձին թեմա բացել :)):

Կարելի ա բացել, էլի հետաքրքիր դեպքեր կան ։Դ
Ուլուանա
18.03.2021, 22:33
Կարելի ա բացել, էլի հետաքրքիր դեպքեր կան ։Դ
Ամեն դեպքում հանգիստ կարելի ա էստեղ էլ գրել: Եթե շատանան հենց բուդկա-զուգարանի մասին գրառումները, նոր կմտածենք թեմա առանձնացնելու մասին: Դու գրի :):
One_Way_Ticket
04.02.2023, 18:12
Այսպիսի հարց։ Բաղնիք-զուգարանի վերանորոգում եմ ծրագրում ու մտածում եմ полотенцесушитель-ը կողքի розетка-ի հետ մեկտեղ ռադ անել, իմ մտածած դիզայնին շատ ավելի համահունչ սովորական towel rail դնել (ներող բազմալեզու գրառման համար, սենց է հայերենի վիճակը, կամ իմ վիճակը, կամ երկուսը միասին)։ Վերջինս ինձ լրիվ հերիք է։ Որպես օրը մեկ անգամ դուշ ընդունող, սրբիչն ամբողջությամբ հասցնում է չորանալ։ Կարո՞ղ է ինչ-որ բան հաշվի չեմ առնում ու հետագայում փոշմանեմ։ Ով որ դրանից ունի ու օգտվում է, կխնդրեի մի քիչ ավելի մանրամասն գրել, թե ինչ հանգամանքներում է պետք գալիս։

Եթե полотенцесушитель–ը նկատի ունես առանձին գետնի վրա կանգնած towel rail է (:Ճ), ապա ռադ արա, փոխարինի պատին ձգովի չորանոցով, ու եթե գազով ջեռուցում ես նախատեսում, ապա ջեռուցման հետ ինտեգրվող չորանոց դիր (որ համ էլ տաքացնի ձմռանը), հակառակ դեպքում` էլեկտրական, կամ պասիվ չորանոցն էլ է օքեյ։ Տաքացվող ռելսը պետք կգա, եթե բաղնիքում բավարար օդափոխություն չկա, կամ շատ ցուրտ դեպքերում։ Սիրուն բան դիր, որ կաֆել–մետլախի ու առաստաղի հետ սազի։ Հոսանքի վարդակն (розетка) էլ ըստ նպատակի է պետք տեղադրել, անպայման վարդակ ունեցիր լվացարանի կողքը, որ տուն աղջիկ բերես, կարող ա ուզենա ֆեն միացնի։ Բաղնիքի վարդակները անպայման ավտոմատ ապահովիչով դիր, որ ասենք աղջիկը ֆենը պատահաբար թրջելուց չհոսաքահարվի, դու էլ ընկնես միլիցայությունները։ Եթե վարդակը լվացարանին մոտ է ստացվում այնպես, որ կաթիլներ կարող ա թռնեն վարդակի մեջ, էն կափարիչովներից դիր։
Յոհաննես
04.02.2023, 23:34
Վայ, ախպեր դու դիզայներ սանտեխնիկ էլ ես :D
Ախպեր իրոք էլի, բոլոր թեմաներում շատ վստահ կարծիք ունես, մի տեսակ տարօրինակ չի՞ ։Դ
One_Way_Ticket
04.02.2023, 23:46
Եթե полотенцесушитель–ը նկատի ունես առանձին գետնի վրա կանգնած towel rail է (:Ճ), ապա ռադ արա, փոխարինի պատին ձգովի չորանոցով, ու եթե գազով ջեռուցում ես նախատեսում, ապա ջեռուցման հետ ինտեգրվող չորանոց դիր (որ համ էլ տաքացնի ձմռանը), հակառակ դեպքում` էլեկտրական, կամ պասիվ չորանոցն էլ է օքեյ։ Տաքացվող ռելսը պետք կգա, եթե բաղնիքում բավարար օդափոխություն չկա, կամ շատ ցուրտ դեպքերում։ Սիրուն բան դիր, որ կաֆել–մետլախի ու առաստաղի հետ սազի։ Հոսանքի վարդակն (розетка) էլ ըստ նպատակի է պետք տեղադրել, անպայման վարդակ ունեցիր լվացարանի կողքը, որ տուն աղջիկ բերես, կարող ա ուզենա ֆեն միացնի։ Բաղնիքի վարդակները անպայման ավտոմատ ապահովիչով դիր, որ ասենք աղջիկը ֆենը պատահաբար թրջելուց չհոսաքահարվի, դու էլ ընկնես միլիցայությունները։ Եթե վարդակը լվացարանին մոտ է ստացվում այնպես, որ կաթիլներ կարող ա թռնեն վարդակի մեջ, էն կափարիչովներից դիր։
Չէ, էս պահին արդեն պատից է կախած։ Ու ես իրան էսքան ժամանակ չեմ միացրել։ Ինչքան հիշում եմ, նախկին տանտիրուհին էլ ակնարկեց, թե անիմաստ բան է։ Էդ բաղնիք-զուգարանը բնակարանի մեջտեղն է, ու առանց որևէ սեփական ջեռուցման աղբյուրի էլ ձմռանը տաք է։ Սրբիչն էլ, ոնց նշեցի, ինքն իրեն շատ լավ չորանում է։ Մի դեպք, որ մտքովս անցնում է, եթե օրեկան մի քանի անգամ ես դուշ մտնում, էդ դեպքում կարող է չհասցնի չորանալ։ Բայց գուցե ուրիշ դեպքեր էլ կան, որ մտքովս չեն անցնում, դրա համար հարցնում եմ։
Լվացարանի կողքը ուրիշ վարդակ կա։ Էս մեկին, եթե полотенцесушитель-ը հանեմ, դժվար է այլ կիրառություն հորինել, անիմաստ տեղը պահել չեմ ուզում։
Չէ, էս պահին արդեն պատից է կախած։ Ու ես իրան էսքան ժամանակ չեմ միացրել։ Ինչքան հիշում եմ, նախկին տանտիրուհին էլ ակնկալեց, թե անիմաստ բան է։ Էդ բաղնիք-զուգարանը բնակարանի մեջտեղն է, ու առանց որևէ սեփական ջեռուցման աղբյուրի էլ ձմռանը տաք է։ Սրբիչն էլ, ոնց նշեցի, ինքն իրեն շատ լավ չորանում է։ Մի դեպք, որ մտքովս անցնում է, եթե օրեկան մի քանի անգամ ես դուշ մտնում, էդ դեպքում կարող է չհասցնի չորանալ։ Բայց գուցե ուրիշ դեպքեր էլ կան, որ մտքովս չեն անցնում, դրա համար հարցնում եմ։
Լվացարանի կողքը ուրիշ վարդակ կա։ Էս մեկին, եթե полотенцесушител-ը հանեմ, դժվար է այլ կիրառություն հորինել, անիմաստ տեղը պահել չեմ ուզում։
Եթե էսթետիկան է խնդիրը (վարդակ–լար), ապա կան ներսից թաքնված լարով միացվող ու սովորական անջատիչով միացվող բաներ, ասենք էսպիսին (https://www.wayfair.com/ANZZI--Wall-Mounted-Electric-Towel-Warmer-TWAZ012-L3811-K~ANZI1613.html?refid=GX99081639082-ANZI1613_19379229&device=c&ptid=922887075771&network=g&targetid=aud-976909298868:pla-922887075771&channel=GooglePLA&ireid=36420354&fdid=1817&PiID%5B%5D=19379229&gclid=Cj0KCQiAofieBhDXARIsAHTTldqoVqmdM3O4VwkPf1IxaZWCfGa4GfTuHppD11AJlzFa8JzBq3LqxcEaAq3XEALw_wcB)։ Հազարից մեկ կարող է պետք գալ նաև խոնավ շորեր չորացնելու համար, եթե էկոնոմիան խնդիր չի, դիր, տանդ գինը ծախելուց մի 1000 դոլար ավել կդնես։ Էս էլ ու պրծ, որ Յոհաննեսը թուքումուր չտա։
One_Way_Ticket
05.02.2023, 00:10

Հա, էսթետիկան է խնդիրը։ Ու էկոնոմիան նույնպես։ Այն, ինչը ես ուզում եմ դնել, մի հատ էլ էլէկտրիֆիկացնելը ու դեռ մի բան էլ էլեկտրականությունը պատի հետևը թաքցնելը լրիվ ուրիշ թվեր են։
Իմ հարցը շատ պարզ էր։ Ի՞նչ հանգամանքներում եք կոնկրետ դուք օգտագործում էդ полотенцесушитель կոչվածը։ Ու սա էն դեպքն է, երբ պատասխանի բացակայությունն էլ է պատասխան։ Կհամարեմ, որ ոչ մեկին էդ անտերը պետք չի ու հանգիստ խղճով ռադ կանեմ :)

Հարցդ լավ չես ձևակերպել, որովհետև полотенцесушитель–ն ու towel rail-ը նույն բանն են տարբեր լեզուներով, կան տաքացվող ու չտաքացվող, տաքացվողները լինում են էլեկտրական, կամ ջրով։ Դրա համար ես ընդհանուր պատասխան եմ տալիս, հուսալով որ մի բանի հետ կբռնի ։Ճ
Հարցդ պիտի լինի հետևյալը` ունեմ հոսանքով տաքացվող պատի վրա ձգված սրբիչի չորացուցիչ, որը երբեք չեմ միացնում, արժի՞ այն պահել, թե փոխարինեմ պասիվ–չտաքացվող նույնատիպ կախոցով։ Պատասխան` մեծամասամբ նա խեռ պետք չի, եթե հոսանքի խնայելն ու էսթետիկան ավելի կարևոր են չոր ու հավեսին տաք սրբիչ ունենալու կայֆերից։ Բայց եթե մեծ դժվարություն ու ծախս չի, կարելի է ունենալ։ Եթե պիտի հատուկ դրա համար լիցենզավորված էլեկտրիկ կանչես, ինքդ էլ մոնտաժից հեռու ես, ու զահլա չունես` ռադ արա նա խեռ։ Հատուկ Յոհաննեսի համար ավելացնեմ, որ այո, ես համ էլ սանտեխնիկություն եմ անում, իմ տան սանտեխնիկայի մոնտաժի էն բոլոր գործերը որ լիցենզիա չեն պահանջում, ես եմ անում։ Բայց եթե ինչ որ բան սխալ եմ ասում, ուրեմն մնում ա հայաթի գործերի մասին գրեմ :D
Յոհաննես
05.02.2023, 00:33

Վիշապ ջան, մեր տանն էլ ես եմ անում, դաժը ընկերոջս հետ ցելի տուն ենք ռեմոնտ արել, բայց ֆսյո ժը ։Դ
One_Way_Ticket
05.02.2023, 00:35

Ապեր, չտաքացվող полотенцесушитель ռուսերենում վայթե չկա։ 100% չեմ կարող պնդել, բայց դե ռուսերենն իմ ամենօրյա հաղորդակցման լեզուն է լեզվակիրների հետ, արդեն բազում տարիներ։
Սա էլ wiktionary-ից։
нагревательный (отопительный) прибор — как правило, контур труб, присоединяемый к системе горячего водоснабжения и предназначенный для сушки полотенец и обогрева ванной комнаты
https://ru.wiktionary.org/wiki/%D0%BF%D0%BE%D0%BB%D0%BE%D1%82%D0%B5%D0%BD%D1%86%D0%B5%D1%81%D1%83%D1%88%D0%B8%D1%82%D0%B5%D0%BB%D1%8C
Իսկ սա towel rail-ը Cambridge-ի բառարանից։
a horizontal bar on the wall, or a frame with a horizontal bar, used to hang towels on:
https://dictionary.cambridge.org/dictionary/english/towel-rail
Վիշապ ջան, մեր տանն էլ ես եմ անում, դաժը ընկերոջս հետ ցելի տուն ենք ռեմոնտ արել, բայց ֆսյո ժը ։Դ
Բա ինչու՞ լայաղ չես անում էս մարդու հարցին պատասխանելու։ Խո ամեն ինչ փողով, կամ ապուշ կարծիքը առաջ բրդելով չի ։Ճ
Ապեր, չտաքացվող полотенцесушитель ռուսերենում վայթե չկա։ 100% չեմ կարող պնդել, բայց դե ռուսերենն իմ ամենօրյա հաղորդակցման լեզուն է լեզվակիրների հետ, արդեն բազում տարիներ։
Սա էլ wiktionary-ից։
https://ru.wiktionary.org/wiki/%D0%BF%D0%BE%D0%BB%D0%BE%D1%82%D0%B5%D0%BD%D1%86%D0%B5%D1%81%D1%83%D1%88%D0%B8%D1%82%D0%B5%D0%BB%D1%8C
Իսկ սա towel rail-ը Cambridge-ի բառարանից։
https://dictionary.cambridge.org/dictionary/english/towel-rail
One_Way_Ticket ջան, էֆեկտիվ հարցի համար երևի պետք է գրել ոչ թե հարց տվողի, այլ հասցեատիրոջ համար հասկանալի լեզվով ու բառերով։ Եթե շատ խորանանք, ներկայիս towel rail-երն էլ են մեծամասամբ տաքացվող, պիտի հատուկ գրես non-heated. Քեմբրիջի բառարանների տեղը կարելի է օգտագործել տաքացվող ու չտաքացվող ոսկեեղնիկ հայերեն բառերը։ peace and love.
One_Way_Ticket
05.02.2023, 01:00

Ինձ թվում էր՝ ռոզետկան ռադ անելուց ու սովորական towel rail դնելուց պիտի միանշանակ հասկացվեր։ Բայց դե կարևոր չի։ Կարևորը՝ վերջը հասկացար, ես էլ քո կարծիքը հասկացա։

Ինձ ի սկզբանե թվաց, որ քոնը напольный (https://www.santehnica.ru/product/159540.html), այսինքն առանձին գետնի վրա դնովի է, իսկ ժամանակակից «սովորականները», կարելի է ասել բոլորն էլ տաքացվող են, տաքացվողն է թրենդի մեջ։ Սխալ ենդարություններ արեցի փաստորեն, հաջորդ անգամ նման դեպքերում ճշտող հարցեր կտամ: Տաքացվողի իմաստը կոմֆորտն է` չոր ու տաք սրբիչ, սառը, կիսաչոր, մեհ սրբիչի փոխարեն։ Մանավանդ ձմռանը։ Մենք մեր տանը չունենք, բայց Կալիֆոռնիայում ձմեռ չկա, ու Կալիֆոռնիան չոր երկիր է։ Եթե Լատվիայում ապրեի, կնախընտրեի ունենալ, կան էլեկտրական–յուղովներ, որ ավելի խնայողական են։ Մանավանդ եթե վերանորոգում ես անում, մնացած ծախսերի մեջ դա մեծ ու զգալի ծախս չի լինելու, եթե վարպետդ հատուկ չի ճոխացնում իհարկե, ու տանդ ծախելուց էլ դա թեկուզ փոքրիկ, բայց պլյուս է լինելու։

Էն օրիգիալ գրառմանն եմ պատասխանում, բայց հավես չարի գտնեմ ։Դ
Մերը չտաքացվող ա էդ զրթիկը, բայց քանի որ հատակը տաքացվում ա ու միշտ օդափոխությունը միացրած ա՝ սրբիչները հիմնականում հասցնում են չորանան ամառ/ձմեռ
One_Way_Ticket
05.02.2023, 01:43
Ինձ ի սկզբանե թվաց, որ քոնը напольный (https://www.santehnica.ru/product/159540.html), այսինքն առանձին գետնի վրա դնովի է, իսկ ժամանակակից «սովորականները», կարելի է ասել բոլորն էլ տաքացվող են, տաքացվողն է թրենդի մեջ։ Սխալ ենդարություններ արեցի փաստորեն, հաջորդ անգամ նման դեպքերում ճշտող հարցեր կտամ: Տաքացվողի իմաստը կոմֆորտն է` չոր ու տաք սրբիչ, սառը, կիսաչոր, մեհ սրբիչի փոխարեն։ Մանավանդ ձմռանը։ Մենք մեր տանը չունենք, բայց Կալիֆոռնիայում ձմեռ չկա, ու Կալիֆոռնիան չոր երկիր է։ Եթե Լատվիայում ապրեի, կնախընտրեի ունենալ, կան էլեկտրական–յուղովներ, որ ավելի խնայողական են։ Մանավանդ եթե վերանորոգում ես անում, մնացած ծախսերի մեջ դա մեծ ու զգալի ծախս չի լինելու, եթե վարպետդ հատուկ չի ճոխացնում իհարկե, ու տանդ ծախելուց էլ դա թեկուզ փոքրիկ, բայց պլյուս է լինելու։
Ձմռանը հակառակը, ստեղ օդն էնքան չոր է, որ ես խոնավացնող սարք եմ միացնում։ Դուշ ընդունելուց էլ, եթե մենակ եմ, դուռը բաց եմ թողնում, որ խոնավ օդը իզուր տեղը վենտիլացվելու փոխարեն մնացած սենյակները գնա։
Այ ամռանը խոնավ է։ Բայց ամռանն էլ տենց դեպք չեմ հիշում, որ մի օրում սրբիչը չչորանա։
Հարցը դիզայնն է։ Ասենք, այսպիսի (https://www.amazon.com/Elibbren-Industrial-Vintage-Hardware-Bathroom/dp/B07WVVH17H/ref=sr_1_1_sspa?crid=3PXY21U77QL7D&keywords=pipe+toilet+paper+holder&qid=1675546753&sprefix=pipe+toilet+pape%2Caps%2C184&sr=8-1-spons&psc=1&spLa=ZW5jcnlwdGVkUXVhbGlmaWVyPUEzRlU5VVZXVllBTTI3JmVuY3J5cHRlZElkPUEwOTg3MjAwM1FBOUhJWFNXMTAzNiZlbmNyeXB0ZWRBZElkPUEwMDY4MjYzMzlMWkNDTFhCN0h VVSZ3aWRnZXROYW1lPXNwX2F0ZiZhY3Rpb249Y2xpY2tSZWRpcmVjdCZkb05vdExvZ0NsaWNrPXRydWU=) զուգարանի թղթի բռնիչ եմ դնելու ու այսպիսի (https://www.amazon.com/gp/product/B0BLGVYLP5/ref=ppx_yo_dt_b_asin_title_o00_s00?ie=UTF8&psc=1) պահարաններ։ Համապատասխանաբար, towel rail-ն էլ եմ ուզում էդ ոճի, ու նույնիսկ չեմ էլ գտնում ուզածս, երևի կամ handmade պատվիրեմ, կամ դետալներն առնեմ, ինքս հավաքեմ։ Ուր մնաց heated:
Բնակարանը վաճառելիս փոքրիկ պլյուսներն իմ համար էս պահին ճ-երորդ տեղում են։

Դե էդտեղից պիտի սկսեիր :)) Էդ գեղջկական ոճին համապատասխանող սրբիչի կախոցն էլ սենց մի բան (https://www.amazon.com/MyGift-Wall-Mounted-Industrial-3-Arm-Swivel/dp/B077JDGLXX/ref=sr_1_87?crid=JN6949VR75BL&keywords=Retro%2BRustic%2Btowel%2Brail&qid=1675547445&sprefix=retro%2Brustic%2Btowel%2Brail%2Caps%2C231&sr=8-87&th=1) պիտի առնես, պրծնես։
One_Way_Ticket
05.02.2023, 02:10

Աաաայ, հենց դրա նման մի բան էլ ուզում եմ։ Պարզապես խողովակի տրամագիծը ոնց որ չի բռնում մնացածի հետ, ու մի քիչ ավելի երկար եմ ուզում։
boooooooom
05.02.2023, 20:37
Սրբիչը պարտադիր ա՞ բաղնիքում չորանա ։) Ես օրինակ սրբիչը բաղնիքից դուրս եմ չորացնում, որովհետև էդ խոնավ միջավայրը (լոգանքից անմիջապես հետո) լավագույն տեղը չեմ համարում սրբիչ չորացնելու համար։ Ինչ որ արևկող տեղ, կամ տաքացուցիչի մոտ կամ որտեղ որ լվացքն ա չորանում սովորաբար։ Մեր բաղնիքում էլ կա էդ չորանոցից, բայց մի ձև չի օգտագործվում։
One_Way_Ticket
06.03.2023, 02:00
Իմ բուռն ֆանտազիայի արդյունքը (դեռևս անավարտ)
https://traveller.id.au/misc_photos/bathroom.jpg
boooooooom
06.03.2023, 11:14
Իմ բուռն ֆանտազիայի արդյունքը (դեռևս անավարտ)
https://traveller.id.au/misc_photos/bathroom.jpg
Ես սրբիչների կախիչը հնարավորինս վերև կամրացնեի. ֆսյոտկի զուգարանակոնքը հազար ու մի միկրոբի բուն ա, ու եթե էն կափարիչն առանց փակելու ջուրը քաշես, սաղ ցփնվելոււ ա կողերով մեկ (երևի)։
Սենց մի հետաքրքիր պրոյեկտ կա։
Սենյակի նկարը տալիս ես, ինքը կահավորելու տարբերակներ ա առաջարկում ։)
https://www.roomgpt.io
Դեռ հում ա, բայց մարդ էս, կարող ա օգնի ։)
One_Way_Ticket
06.03.2023, 14:44
Ես սրբիչների կախիչը հնարավորինս վերև կամրացնեի. ֆսյոտկի զուգարանակոնքը հազար ու մի միկրոբի բուն ա, ու եթե էն կափարիչն առանց փակելու ջուրը քաշես, սաղ ցփնվելոււ ա կողերով մեկ (երևի)։
Էդ ինչ խայտառակ ունիտազ պիտի լինի, որ կես մետր այն կողմ ջուր ցփնի։ Չէ, տենց խնդիր չկա։ Համ էլ էս զուգարանում մեծ կարիքներ հազվադեպ են բավարարվելու։
One_Way_Ticket
22.04.2023, 19:30
Սա էլ մյուս պատը։
https://traveller.id.au/misc_photos/bathroom2.jpgԺամանակակից ոճերի միջից ինդուստրիալը միակն է, որ դուրս գալիս է։