PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր ընտանի կենդանիները

Էջեր : [1] 2 3

Cassiopeia
13.03.2007, 16:21
Գրեթե բոլորս էլ ունենք, կամ ունեցել ենք ընտանի կենդանիներ ու ինչ-որ առումով մեծ սեր ենք ցուցաբերում նրանց հանդեպ… Ինչով են կարողանում կենդանիները գերել մարդկանց, ինչ կենդանի եք դուք սիրում ու պահում, արդյո՞ք դա վնասակար չէ մեզ՝ մարդկանց համար…

Kita
13.03.2007, 16:48

ես օրինակյ պահել եմ շուն, թութակներ, ձկներ: Վերջի երկուսը ավելի շատ քույրիկիս էին պատկանում, բայց անցնեմ շներին...
ՄԻ՞ թե հաճելի չէ, երբ տուն ես գալիս և գիտես, որ ինչ էլ լինի, այնտեղ քեզ սպասում մեկ է, ով քեզ սիրում է և ուրախ քեզ տեսնելու համար, որը անշահախնդիր է և որը գրեթր առանց խոսքերի ըմբռնում է քո տրամադրությունը և իր ձևով փորձում է օգնել... շատ հաճելի զգացում է...
ցավոք սրտի հիմա ոչ մի կենդանի չեմ պահում:( , բայց կուզենայի:
վնասակար չեմ կարծում, միայն կորստի զգասցումը շատ խորն է մննում:( ինձ որ միայն օգուտ է բերել::)

arman1993
13.03.2007, 17:14
Ես տանը շատ կենդանիներ եմ պահել,թութ:( ակներ,ձկներ,խամիակներ և այլն:Սակայն
ես կուզեի տանը շուն պահել:Բայց ապսոս ծնողներս չեն տողնում

Բարեկամ
13.03.2007, 17:50
Երբ մարդ կենդանի ա պահում, պատասխանատվություն ա զգում, որը այսպես թե այնպես առաջացնում ա կապվածություն: Հաճախ մարդկանց թվում ա, որ կապվածությունը փոխադարձ ա / շատ դեպքերում այդպես էլ կա/, ու մարդը սկսում ա շատ բարձ գնահատել ու կարևորել էդ կենդանուն, մարդկանցից ավելի, քանի որ կենդանու կապվածությունը /կամ ինչպես մարդուն ա թվում ՝ սերը/ անշահախնդիր ա, ոչ պայմանական, ու մարդ իր ողջ կյանքի ընթացքում փնտրում ա հենց տենց սեր /ուրիշ հարց ա՝ իսկ ինքը տալիս ա թե չէ/:
Մի քանի կիսահումորային բաներ մեջբերեմ կոնկրետ շուն-մարդ փոխհարաբերությունների մասին.

Եթե շները չեն գնում դրախտ, ապա երբ մեռնեմ, ուզում եմ գնալ այնտեղ, ուր գնում են շները:

Եթե դու դրսի շանը բերես, կերակրես ու կուշտ կյանք ապահովես, ապա նա քեզ չի. հենց տեղ ա տարբերությունը մարդու ու շան միջև:

Չկա ավելի մեծ հոգեբույժ աշխարհում, քան երեսդ լպստող քոթոթը:

Մի ընդունի շանդ հիացմունքը որպես վերջնական վկայություն իբր դու հրաշալի մեկն ես:

Իմ նպատակն է կյանքում լինել նույնքան լավ, որքան շունս կարծում է թե եմ:

Շները սիրում են իրենց բարեկամներին ու կծում թշնամիներին, ոչ թե մարդկանց պես, որոնք անընդունակ են մաքուր սիրո, և որոնց մոտ սերն ու ատելությունը միշտ խառնված են

Պատճառը որը շներին այդքան սիրում են այն է, որ նրանք լեզվի փոխարեն պոչն են շարժում

CactuSoul
13.03.2007, 18:43
Է՜էէհ… Առանց այդ էլ ահագին տխուր տրամադրություն ունեի, հիմա էլ խխունջներիս հիշեցի:( …
Ես տանը բավականին երկար ժամանակ խխունջներ էի պահում: Սկզբում երկուսն էին՝ Յոնչն ու Զավրիկը: Հետո… չեմ էլ ուզում հիշել… Չմանրամասնեմ, պարզապես կասեմ, որ երկուսն էլ զոհվեցին… անբնական մահով…
Հետո նորից ունեցա խխունջներ: Երկուսին գտա դրսում: Մեկին, որ չափսերով ավելի շատ Յոնչին էր նման, անվանեցի հենց Յոնչ («խխունջյոնոկ» բառի կրճատ-փաղաքշական տարբերակը), մյուսին, որը շա՜տ փոքրիկ էր, անվանեցի Զյու-Զյու, բայց երբեմն կոչում էի ուղղակի Զյու: Հետո, ինձ համար էլ խիստ անսպասելի ու անակնկալ, հայրս մի օր տուն բերեց 5-6 մեծ խխունջ, որոնց նույնպես սկսեցի պահել: Դրանք էլ իմ նախկին Զավրիկի չափսերին էին: Դրանցից մեկի անունն էլ Զավրիկ դրեցի (ի դեպ, դա էլ «խխունջազավր» բառից), մեկը կար, որի խեցին մի քիչ վնասված էր ու ոնց որ կարկատած լիներ, նրա անունն էլ Կարկատիկ դրեցի: Մյուսներին էլ դրեցի անուններ՝ Վասյա, Վաղինակ… Բայց ավելի շատ Յոնչիս էի սիրում…
Բայց մի օր Կարկատիկը սատկեց… Ու քանի որ մայրս շատ էր ասում, որ նրանց ազատություն է պետք (չնայած ես յուրաքանչյուր անձրևի ժամանակ նրանց դուրս էի թողնում), ես էլ որոշեցի, որ էդպես իրենց համար ավելի լավ կլինի ու… տարա ու բաց թողեցի մի խոտառատ այգում…
Հիմա շատ եմ զղջում: Կարոտում եմ… Բացի այդ էլ հասկացա, որ դա բոլորովին էլ լավագույն տարբերակը չէր նրանց համար… Չէ՞ որ տանն էլ ես նրանց լավ էի պահում. լողացնում էի, խոտ էի տալիս, նույնիսկ մառոլ (ա՜խ, ո՜նց էին նրանք սիրում մառոլ:love ), անձրևի ժամանակ դուրս էի հանում, որ իրենց լավ զգան… Է՜խ…

Հ.Գ.
Մի օր Յոնչիկիս նկարները կտեղադրեմ էստեղ, կտեսնեք:love :

Cassiopeia
13.03.2007, 19:25
Տվյալ պահին մեր տանը, մեր կողքին ապրում են Կոճակը (շուն), Սպասը (կատու), թութակն ու դեղձանիկը: Կոճակն առանց Սպասի կյանք չունի: Ամեն անգամ, երբ Սպասը դուրս է գալիս զբոսանքի, վերադառնալուց Կոճակն անպայման "հաշիվ է պահանջում" և հոտոտում, թե որտեղ է թափառել կատուն… Նրանք առանց իրար չեն կարողանում: Երբ Կոճակը մնում է դրսում, Սպասը դռան մոտ այնքան է մլավում, որ մենք նկատենք դա ու Կոճակին տուն թողնենք, և հակառակը… Առավոտյան Կոճակը սովորություն ունի խաղալու, նա թաթով խփում է Սպասին ու դեմքը պահում, ասես նա անմեղ հրեշտակ է ու կապ չունի Սպասին անհանգստացնողի հետ… Իսկ այն, որ շունն ինչ ջերմությամբ է դիմավորում մեզ, երբ վերադառնում ենք տուն, կարծում եմ կարիք չկա նշելու…

Firegirl777
13.03.2007, 20:22
շուն կամ կատու մեշտ էլ երազել եմ պահել, սակայն այնպես է ստացվե, որ երբեք չեմ պահել, շուն որի մասին քիչ թե շատ հոգ եմ տարել ու ճանաչել է ինձ, որպես տերերի բարեկամ, դա մեր գյուղի շունն էր, սակայն վաղուց սատկել է, իսկ ես տանը պահել եմ, որքան էլ զարմանալի լինի, կրիա, այն էլ երկուսը իսկ այնուհետև նաև մի որոշ ժամանակ խեցգետին եմ պահել, հիմա կասեք այն ուտելու համար է, ոչ թե պահելու և այնուամենայնիվ պահել եմ:

Kita
13.03.2007, 20:58
հիշեցի շունիկներիցս մեկի հետ, ավելի ճիշտ վերջինի հետ կապված դեպքերից մեկը,երբ մամաս կաամ քույր ինձ վրա գոռում էին կամ նույնիսկ չնչին անհագստացնում էին, շունիկս իրենց քշում էր:P նենց լավ էր:)

Ուլուանա
13.03.2007, 21:09
Երբեք կենդանի չեմ պահել :cry2 , չնայած միշտ շատ եմ ուզեցել... :love Մանկությանս չիրականացած երազանքներից մեկն է... :( Բայց ասեմ, որ միաժամանակ միշտ էլ վախեցել եմ բոլոր կենդանիներից՝ և՛ շներից, և՛ կատուներից, և մյուս բոլորից... Ծնողներս չեն թողել մի քանի օբյեկտիվ պատճառով, որոնց մեջ հիմա չեմ ուզում խորանալ։

Բայց հիմա, որ մտածում եմ, առանձնապես պահանջ չեմ զգում կենդանի պահելու... Չգիտեմ՝ ինչից է, բայց այդպիսի ցանկություն չունեմ հիմա։ Կենդանիներ շատ եմ սիրում, բայց, ինչպես եղբայրս է հաճախ ասում, պլատոնական սիրով եմ սիրում կենդանիներին, :D այսինքն՝ միայն հեռվից, որովհետև ձեռք տալու դեպքում մի տեսակ սարսուռ եմ զգում, եթե շարժվում են։ Անբացատրելի զգացողություն է. համ գիտեմ, որ վնաս չեն տա, համ էլ, միևնույն է, ինչ-որ վախ եմ զգում։ Մինչ 10-րդ դասարանը, հենց շուն էի տեսնում, թեկուզ մի կիլոմետրի վրա, միանգամից փախնում էի հակառակ ուղղությամբ, :D Ինքն էլ հետևիցս։ :o Ավելի լավ է՝ չհիշեմ, թե քանի անգամ եմ շների հետ այդպես բռնոցի խաղացել։ Բայց ասեմ, որ ես միշտ հաղթում էի, էլի։ :P

Հա, լավ հիշեցի, հիմա միայն ձի կպահեի (ուղղակի սկզբում չէի հիշել ձիերի մասին, որովհետև մեր տնային պայմաններում ձի պահելն ուղղակի անհնար բան է :( )։ Գժվում եմ ձիերի համար։ :love Հետագայում, եթե հնարավորություն լինի, անպայման պահելու եմ։ :)

Անի, քո խխունջներից մեկին ես էլ եմ հիշում (տեսնես էդ Զյու-զյու՞ն էր :think ), էն որ մի քանի տարի առաջ հետդ բերել էիր ՆՓԱԿ։ Հիշում եմ՝ նենց էի զարմացել, որ մարդ կարող է խխունջ սիրել, որովհետև ես էդ կենդանիների նկատմամբ մի այլ կարգի հակակրանք եմ տածում, մեղմ ասած... էն սմայլիկը չեմ ուզում դնել, որ քեզ չնեղացնեմ, բայց դե գիտես, էլի։ :oy Ամեն դեպքում, մի տխրիր :kiss մտածիր, որ ազատության մեջ նրանք հաստատ շատ ավելի երջանիկ կլինեն, քան տանը փակված՝ բոլորովին այլ պայմաններում, որքան էլ դու սիրով ու հոգատարությամբ շրջապատես նրանց։ :love

Arisol
13.03.2007, 21:11
Փոքր ժամանակ խոմյակներ եմ ունեցել, շատ էի սիրում նրանց:love , բայց այնքան փոքր էի, որ անունները այժմ չեմ հիշում:( : Երբ Սանկտ Պետերբուրգ էի մեր բակում մի հատ կյաժ, սիրուն կատու տեսա, տեսքից երևում էր, որ թափառական կատու չի: Բերեցի տուն, լողացրեցի ու պահում էի, անունն էլ հենց Рыжик էի դրել: Բայց երջանկությունս երկար չտևեց… Տերն իմացավ, որ մեր մոտ ա ու եկավ տարավ:( :

Երբ Մոսկվա էի շենքի միջանցքում կատվի ձագ տեսա, էլի բերեցի, լողացրեցի ու գիշերը ծոցումս քնացրեցի, բայց առավոտ տեսա, որ անկողինս կեղտոտել էր:[ ու մամաս անվտանգության համար արգելեց, որ այդ կատվին պահեմ:

Մի քանի ամիս անց մամայիս ընկերների շունը ծնդնդաբերեց ու ձագերից մեկին ինձ նվիրեցին, կյաժ էր էլի, անունը Մարտա դրեցի: Շատ անկարգ շունիկ էր, լրիվ շորերս ու կոշիկներս կրծոտել էր, համ էլ իրա զուգարանային գործերը տանը՝ բացմոցին հետևին էր անում:D , իսկ դրսում ոչինչ չէր անում: Մարտայի հետ մի պատմությամ մեջ եմ ընկել:

Ուրեմն Մարտայի մոր տերերը մի օր, չգիտես՝ ինչու, եկան ու տարան շանս ու ասացին, որ կտան ինձ միայն այն դեպքում, երբ ես մեն-մենակ գնամ Մարտային բերեմ, իսկ իրենց տունը բավկանին հեռու էր մեր տնից, քաղաքի մի ծերից մյուսը պիտի հասնեի՝ ավտոբուս ու մետրո փոխելով, հետո էլ եքա ոտով գնալու ճանապարհ էր: Դե քանի որ սերս շանս հանդեպ շատ էր, ուստի մի կերպ մամայիս համոզեցի, վերցրեցի էն վոյեննի մեշոկ-պայուսակներից ու մեկնեցի մեծ Մոսկվայով ճանապարհորդության:D :

Էլ չնկարագրեմ մամայիս անհանգստության չափը… Երբ հասա Մարտայի մոր տուն՝ մամայիս ընկերները զարմացած էին:D , դե բայց հետ տվեցին շանս, գցեցին պայուսակիս մեջ և ես ուղևորվեցի դեպի տուն: Ամեն քայլափոխի լսում էի հետևյալ խոսքերը «ой, посмотри на эту девочку, такая маленькая, одна, да еще и с собачкой, ой какая смелая девочка» ու էդ խոսքերից ինձ լավ էի զգում, հերոս էի զգում:D :

Երբ եկա Հայաստան, մամաս շունը տվեց ընկերներին ու մի օր Մարտան փախավ… Երբ հետ գնաց այդ տունը, շատ վատ վիճակում էր, հիվանդացել էր, ոտն էլ կոտրվել էր… Էհ… Շանս սպանեցին :cry :

Երկար ժամանակ մամաս չէր ասում, թե ոնց ա Մարտան ու երբ ասեց՝ մի քանի օր արցունքներս հանգիստ չէին տալիս:( :

Մոսկվայից մամաս կրյա էր բերել, անունը Մասիաս: Լավ հետևում էի իրան, բայց մի քանի օրով տնից գնացի ուրիշ տեղ և քեռակնոջս խնդրեցի հետևել: Երբ վերադարձա՝ ասացին, որ մահացել ա Մասիասը:( : Տարա շենքի հետևում թաղեցի, բայց մի քանի օր անց գնացի նույն տեղը և տեսա, որ գերեզմանը քանդած ա ու Մասիասն էլ նդեղ չի: Ասում են, թե կրիաները խոր քնի մեջ են ընկնում և այնպիսի տպավորություն են թողնում, կարծես մեռած են: Չեմ կարող հաստատ ասել, թե ինչ եղավ Մասիասի հետ, բայց այլևս ես նրան չտեսա…

Մի տարի առաջ, Նոր Տարուն, մամայիս ընկերները երկու խոմյակ նվիրեցին՝ էգ և արու: Էգի անունն Ավրորա էր, արուի՝ Ցեզար: Ավրորան էլ հղի էր:) : Ցավոք սրտի նրանք ընդամենը մի շաբաթ մնացին մոտս, քանի որ չէի կարող բերել Կապան, տատիկներս զզվում են խոմյակներից:( , բայց շատ հետաքրքիր օրեր անց կացրեցինք նրանց հետ, կապս երբ լավ լինի մի երկու նկար կտեղադրեմ;) :

Հիմա նենց կուզենայի մի կենդանի ունենալ…
Իմ կարծիքով շատերին հենց էն ա գրավում, որ այնպիսի կենդանիներ, ինչպիսիք են շունն ու կատուն, ամեն դեպքում մարդու հետ են, նեղանալ չունեն ու իրանց հետ կարող ես կիսվել:) , համ էլ հաճելի են շոշափելու համար:D : Դե վնասներ էլ, իմ կարծիքով, չե պատճառի, եթե լավ խնամենք իրենց, հետևենք նրանց անձնական հիգիենային և առողջությանը:

Բարեկամ
14.03.2007, 03:06
Մի 9-10 տարեկանում ընկերուհիս թիթիզացավ, թե թութակ ա պահում: Ես էլ պապայիս խնդրեցի, որ ինձ թութակ առնի, ու ծնունդիս նվիրեց երկու հատ կանաչ թութակ (ի դեպ, հետո պարզվեց ընկերուհիս խաբել էր): Չեմ հիշում ինչքան, բայց մի քանի տարի թութակ ունեի, մինչև որ մի անգամ նկատեցի, որ կերի մեջ ա որդ կա, բայց ուշադրություն չդարձրեցի, կարծեցի էդ մտնում ա կերի բաղադրության մեջ :D Թութակս մի երկու օր կերավ էդ որդնած կերը ու մի օր դասից որ եկա տուն, տեսա ` մեջքի վրա պառկած, ոտքերը վերև… :cry

Հիմա ոսկե ձկնիկ եմ պահում: Ճիշտն ասած իմ կամքից անկախ: Ուղղակի նվիրել են: Բայց ակվարիում դեռ չունեմ, ապրում ա ապակյա կլոր ծաղկամանի մեջ:
Կիրակի օրը պատահաբար մի կռաբ բռնեցի /էն որ խեցու մեջ ա ու կռաբի ճանկեր ունի/, բերեցի ձկանս ընկեր: Կռաբը, հենց հայտնվեց ձկանս ծաղկամանի մեջ, խառնվեց իրար, էս կոմ էն կոմ վազվզեց՝ չանչերով կտկտացնելով, ու միանգամից սատկեց :o :( …հետո իմացա, որ քաղցրահամ ջրում չի կարող ապրել: Թե խի բերեցի, ապրում էր էլի… :sorry

Arisol
14.03.2007, 14:37
Վայ, երեկ տուն գնալուց մենակ հիշեցի, որ Պետերբուրգում տառական էի պահում, անունն էլ Վիտալիկ էի դրել :D : Ապրում էր մի հատ ծաղկամանի մեջ, իրան լավ կերակրում էի, մեկ-մեկ ձեռիս էի վերցնում, խաղում, շոյում, նորից դնում տեղը: Ինքն էլ մեկ-մեկ դուրս էր գալիս, գնում տնով մեկ թափառելու, բայց հետո միշտ հետ էր գալիս :D :

քաղաքացի
14.03.2007, 14:43
Ես էլ 2 անգամ շուն եմ ունեցել: Էլի Arisol-ի նման պահում էի, կերակրում, մեկ-մեկ շոյում էի, հետը խաղում էի: Մեկ էլ մի օր գնաց ու չեկավ: Նույնը 2-րդի հետ: :cry

Աբելյան
19.03.2007, 15:56
Ես էլ էի վախտին շուն պահում, բայց ինձնից ի՞նչ պահող... Սատկեց:

dvgray
07.06.2007, 17:17
Իմ հավատարմ բարեկամը: :)
Մի՞թե կարելի է նրան չսիրել...

Սամվել
21.06.2007, 23:44
ԷԷ…ես ինչ տխուր թեմայա /իմ համար էլի/
Փոքր ժամանակ մի հատ կատու էի պահում անունը ՄԱՌԱ էր /մեր հարևանի կնոջ անուննել էր Մառա:D/ , ուրեմն իրան տենց գտա նոր ծնված ժամանակ բերեցի տուն ու սկսեցի պահել……անցան տարիներ …Բայց դե մեղքս գալիս էր Մառաս …տենց մի օր որոշեցինք բաց թողել իրեն…տենց տարանք մեր դպրոցի մոտ բաց տողեցին …այնպես տարանք որ հետ չգա…ճամփան չհիշի…տենց մի 10 օր իրանից ձեն ձուն չկար մի օր էլ քույրս իրան դասից գալուց տեսել էր…սենց սոված նեղված…խեղճը եդ 10 օրը վայթե բան չէր կերել…տենց բռնել էր բերել էր ու կերակրեցին սիրեցին ու էլի սկսեցինք պահել…բայց…մի 2 տարի հետո :( առավոտը հելանք տեսանք պատուհանից ընկելա:cry
երեվի ծիտիկների հետևից էր թռել :cry 5 տարեկան էր :cry:cry

Apsara
22.06.2007, 00:31
Վաաայ, էս ինչ լավ թեմայա, ինչպես չէի նկատել… Ես էլ շաաատ կենդանիներ եմ պահել, մի պահ կար մեր տանը միարժամանակ ապրում էին 4 թութակ, 2 խամյակ, լիքը ձուկ, կատու և հարևանի շունը, բաքսյոր, քանի որ հարևանը բանակում ծառայում էր մենք մեզ վրա էինք վերցրել այդ շնիկին պահելը: Հետաքրքիր է որ կատուս շանը լավ նեղում էր, չէր թողնում հաց ուտի, մինչև ինքը չպրծնի,
Իսկ հիմա մի հատ սև կատու ունենք, անունն էլ ՉԻՊ, քանզի դիջիտեք ցուցահանդեսի օրն եմ նվեր ստացել: ահավոր լաչառ կատույա, անշնորհակալ ու ահավոր վատ բնավորություն ունի, բայց մեկա սաղս իրան սիրում ենք:
Ես միշտ երազել եմ շուն ունենալ, բայց մերոնք չեն թողել, կատու էլ չէին թողնում, բայց երբ նվեր ստացա բերեցի տուն, ճիշտ է 3-4 օր կռիվ էի անում մերոնց հետ, բայց վերջում սիրեցին:hands
Շունը տենց էլ մնաց երազանք:(

Մանե
22.06.2007, 08:40
Ես Երևանում երբեք տնային կենդանի չեմ պահել:(Համ չեն թողի,համ էլ բնակարանում հարմար չի:(
բայց տնային կենդանիներից մի բան հիշեցի:oy
Մի օր,երբ հերթական անգամ գյուղ էինք գնացել,ես ու քուրս որոշեցինք պուճուր ճուտիկներին լողացնենք:D
20 հատին էլ մտցրեցինք սառը ջրի մեջ ու օճառով լվացանք:oՀետո էլ սաղին տարել էինք արևի տակ փռել(:cry)
Երբ արդեն սառելու վրա էին,ուզեցինք շորով փաթաթել,բայց էլ ի՞նչ,20 հատն էլ սատկեցին(:cry):(
Էդ ժամանակ 4-րդ դասարան էի:)
Դրանից հետո էլ ո՞վ կթողեր կենդանի պահեինք:D:oy

Grieg
22.06.2007, 09:34
Շունիկներս... :love

Մանե
22.06.2007, 09:39
Շունիկներս... :love
Վայ,ինչ լավն են:oy:love:hands

Vahe
22.06.2007, 11:12
Շունիկներս... :love

շատ լավն են :hands

Մի անգամ թութակ եմ ունեցել, խոսում էր, էն էլ շուտ սատկեց:

Սամվել
22.06.2007, 11:23
Ես Երևանում երբեք տնային կենդանի չեմ պահել:(Համ չեն թողի,համ էլ բնակարանում հարմար չի:(
բայց տնային կենդանիներից մի բան հիշեցի:oy
Մի օր,երբ հերթական անգամ գյուղ էինք գնացել,ես ու քուրս որոշեցինք պուճուր ճուտիկներին լողացնենք:D
20 հատին էլ մտցրեցինք սառը ջրի մեջ ու օճառով լվացանք:oՀետո էլ սաղին տարել էինք արևի տակ փռել(:cry)
Երբ արդեն սառելու վրա էին,ուզեցինք շորով փաթաթել,բայց էլ ի՞նչ,20 հատն էլ սատկեցին(:cry):(
Էդ ժամանակ 4-րդ դասարան էի:)
Դրանից հետո էլ ո՞վ կթողեր կենդանի պահեինք:D:oy

:cry Բայց դու ինչ դաժանն ես :cry Հիտլերի մեթոդները կիրառել խեղճ ճուտիկների վրա :cry , Գազով չես փորձել ?:D

Annushka
22.06.2007, 17:00
ԷԷ…ես ինչ տխուր թեմայա /իմ համար էլի/
Փոքր ժամանակ մի հատ կատու էի պահում անունը ՄԱՌԱ էր /մեր հարևանի կնոջ անուննել էր Մառա:D/ , ուրեմն իրան տենց գտա նոր ծնված ժամանակ բերեցի տուն ու սկսեցի պահել……անցան տարիներ …Բայց դե մեղքս գալիս էր Մառաս …տենց մի օր որոշեցինք բաց թողել իրեն…տենց տարանք մեր դպրոցի մոտ բաց տողեցին …այնպես տարանք որ հետ չգա…ճամփան չհիշի…տենց մի 10 օր իրանից ձեն ձուն չկար մի օր էլ քույրս իրան դասից գալուց տեսել էր…սենց սոված նեղված…խեղճը եդ 10 օրը վայթե բան չէր կերել…տենց բռնել էր բերել էր ու կերակրեցին սիրեցին ու էլի սկսեցինք պահել…բայց…մի 2 տարի հետո :( առավոտը հելանք տեսանք պատուհանից ընկելա:cry
երեվի ծիտիկների հետևից էր թռել :cry 5 տարեկան էր :cry:cry

Սամմմ, գալու եմ քեզ սպանեմ :( ինչի հիշացրիր մռութիսսսսսսսսսս:cry:cry:vayreni: ախր շատ լավն էր է :cry Համ էլ պատուհանից ընկնելը մեղմ ա ասված.. 10-րդ հարկից ա ընկել հարիֆը.. :cry

Ուլուանա
22.06.2007, 20:02
Սամմմ, գալու եմ քեզ սպանեմ :( ինչի հիշացրիր մռութիսսսսսսսսսս:cry:cry:vayreni: ախր շատ լավն էր է :cry Համ էլ պատուհանից ընկնելը մեղմ ա ասված.. 10-րդ հարկից ա ընկել հարիֆը.. :cry
Բայց տարօրինակ է... :unsure Որքան գիտեմ, կատունետը միշտ ճանկերի վրա են ընկնում ու չեն վնասվում, այն էլ 5 տարեկան կատուն... :think Ուղղակի կարող է մինչև գետնին հասնելը ինչ-որ տեղերի է խփվել ու ջախջախվել... :o :(

Ժողովուրդ, բայց ինչ տխուր թեմա ստացվեց էս թեման։ :cry2Ամեն մեկը պատմում է, թե ինչպես սատկեց իր այսինչ կամ այնինչ կենդանին, կամ թե ինչպես տնից դուրս եկավ և այլևս չվերադարձավ... :cry

Իսկ happy end-ով պատմություններ չունե՞ք, մի քիչ դրանցից էլ պատմեիք... :roll :oy

Kita
22.06.2007, 20:06
Շունիկներս... :love
չես նվիրի:(;):love
ես կենդանիներ շատ եմ սիրում:) Ֆորումի երեխեքը կհաստատեն:):(

Սամվել
22.06.2007, 23:03
Բայց տարօրինակ է... :unsure Որքան գիտեմ, կատունետը միշտ ճանկերի վրա են ընկնում ու չեն վնասվում, այն էլ 5 տարեկան կատուն... :think Ուղղակի կարող է մինչև գետնին հասնելը ինչ-որ տեղերի է խփվել ու ջախջախվել... :o :(

Ժողովուրդ, բայց ինչ տխուր թեմա ստացվեց էս թեման։ :cry2Ամեն մեկը պատմում է, թե ինչպես սատկեց իր այսինչ կամ այնինչ կենդանին, կամ թե ինչպես տնից դուրս եկավ և այլևս չվերադարձավ... :cry

Իսկ happy end-ով պատմություններ չունե՞ք, մի քիչ դրանցից էլ պատմեիք... :roll :oy

Անահիտ ջան ասեմ մենակ Շաաատ չհուզվեք………:cry……ինքը իրոք ոտքեր վրա էր ընկել…բայց դե 10րդ հարկից :cry…ու խեղճի ոտքերը կոտրվել էին ու մտել փորը:cry:cry…
Բերեցինք տուն դեռ կենդանի էր …:cry…են էլ մենք մինչև անասնաբուժ էինք ուզում կանչել/դե որ սրսկի մահը անցավ ու հեշտ դարձնի/ ինքը սենց մի հատ գլուխը բարձրացրեց նայեց բոլորիս ու աչքերը փակեց:cry :cry

Apsara
22.06.2007, 23:51
Իմ կատուն իմ մկնիկի հետ
այսինքն Չիպը մկան հետ

Welcome
19.08.2007, 22:41
Ես ինքս պահում եմ շուն :hands

Amaru
19.08.2007, 22:54
Մուկ եմ ուզում... պուճուրիկ, սպիտակ :love ու անունն էլ Ադալբերտ կդնեմ :love

Welcome
19.08.2007, 23:07
Մուկ եմ ուզում... պուճուրիկ, սպիտակ :love ու անունն էլ Ադալբերտ կդնեմ :loveՈՒզում էի գրեի

StrangeLittleGirl
19.08.2007, 23:08
կատուների հավաքածու ունեմ ;)

Հենո
19.08.2007, 23:19
էծ եմ պահում…
լոլ

Angelina
03.09.2007, 09:55
կատուների հավաքածու ունեմ ;)

Նկարները կգցե՞ս այստեղ նայենք:

Cassiopeia
03.09.2007, 10:06
Կոճակս…
Selene-ին տեսնելուց հաճեց մեկ ակնթարթ, հետո նրա ոտքերի մոտ հանգիստ տեղավորվեց, Կարեն ջան -ի նկատմամբ ևս նույն վերաբերմունքը, բայց այ Chuk-ի ու Taurus-ի վրա բացարձակապես չհաչեց…
Իսկ Սպասս հանգիստ թավալ էր տալիս արևի տակ…

Ավելացվել է 1 րոպե անց
Չեմ խաղում, ես համ շուն ունեմ (Կոճակ), համ կատու (Սպաս), համ թութակ (Փալաս) համ էլ մի լուսահոգի դեղձանիկ ունեի (Մածուն)… իսկ հարցմանը միայն մեկ տարբերակ է թույլատրում ընտրել…:(

CactuSoul
05.09.2007, 22:31
Մի օր Յոնչիկիս նկարները կտեղադրեմ էստեղ, կտեսնեք:love :
Էս էլ խոստացածս նկարները:)(ներողություն այսքան ուշացման համար:oy)

Է՜խ…:(:love

Selene
05.09.2007, 22:45
Կոճակս…
Selene-ին տեսնելուց հաճեց մեկ ակնթարթ, հետո նրա ոտքերի մոտ հանգիստ տեղավորվեց, Կարեն ջան -ի նկատմամբ ևս նույն վերաբերմունքը, բայց այ Chuk-ի ու Taurus-ի վրա բացարձակապես չհաչեց…
Իսկ Սպասս հանգիստ թավալ էր տալիս արևի տակ…

Սկզբում մի քիչ վախենում էի Կոճակից, բայց հետո այնպիսի անմեղ աչուկներով էր նայում ինձ, ու եկավ, ոտքերիս մոտ տեղավորվեց, որ վախս անցավ ու սկսեցի սիրել:love

Էս էլ խոստացածս նկարները:)(ներողություն այսքան ուշացման համար:oy)

Է՜խ…:(:love

Ինչ լավն են Յոնչիկիդ նկարները:)

Աբելյան
03.10.2007, 13:05
Չմեռա, կատու էլ պահեցի (բայց մի օր ինքն էլ ա սատկելու, էտի նաղդ գիտեմ)
կատու չի, այլ կատվի պուճուր ձագ ա: Շաբաթ օրը գտա մեր հայաթում, տեսա չի փախնում, բռնեցի մի քիչ խաղացի հետը, հետո հաց տվի կերավ: Հիմա չուլանի նման ինչ-որ տեղում ենք գիշերները պահում, որ շներ կամ մեծ կատուներ չհարձակվեն վրեն: Էնքան փոքր ա, սկի նորմալ չի էլ մլավում: Բայց արդեն չանգռում ու կծում ա:

Սամվել
03.10.2007, 15:50

Շատ լավնա …:love
Մի օր բեր սիրենք :D:love

Mari
03.10.2007, 16:33
Ինչ պուպուշ կատվիկ է:love
Հավեսով կպահեի

Mari
03.10.2007, 18:13
Հիմա ոչ մի կենդանի չեմ պահում:
Բայց փոքր ժամանակ շունիկ շաաատ էի սիրում:love : Այն էլ մի օր, մի հատ շունիկ /մեղմ ասած՝ «շունիկ»/ հարձակվեց վրաս: Այդ օրվանից իրանք իմ համար վատն են:
Հիշում եմ շենքում մոդա էր թութակ պահելը: Եղբայրս էլ գնեց, բերեց: Ուրեմն եղբայրս մի օր որոշում է իմ սենյակում բաց թողնել վանդակից թութակներին. ես էլ չիմանալով, մտնում եմ իմ սենյակ ու թութակը վայրէջք է կատարում ուղիղ իմ ուսին: 2 վայրկյան նայում ենք իրար աչքերի մեջ /ես ու թութակը/, ու ես սկսում եմ գոռալ/մեղմ ասած/: եղբայրս փորձեց թութակին պոկել ուսիցս, էն էլ պինդ կպել էր: Եղբայրս ստիպված խփեց խեղճին... ու տենց... Եղբայրս լացեց, մեղքը շատ էր եկել...
Հետո ձկներ էինք պահում: Լսել էի, որ ձկները հանգստացնում են նյարդերը: Նստել էի ակվարիումի կողքը ու ակնդետ նայում էի ձկներին: Նրանցից մեկը, չդիմանալով իմ հայացքի շանթող կայծերին, իրեն դուրս նետեց ակվարիումից՝ ուղիղ ոտքիս վրա:
2 տարեկանում, երբ մեր գյուղը դեռ մերն էր, շատ էի սիրում խաղալ փոքր բադիկների հետ. հենց մոտիկ էի գնում, իրանք էլ իմ մոտ էին գալիս: Մինչև հիմա ձեռքերիս մեջ զգում եմ, ավելի շուտ հիշում եմ նրանց սրտիկների բաբախյունը...
Հիմա երևի այդ բադիկների սերունդներով/իհարկե, եթե բարբարոսները չեն սպանել/ խաղում են քյուչուկ չոջուքները::(

Fantazy
03.10.2007, 20:45
Իմ հավատարմ բարեկամը: :)
Մի՞թե կարելի է նրան չսիրել...

Ռոտֆելեռի համար գժվում եմ, իմ ամենասիրած շունն ա:

Ես արդեն 16 տարի ա շուն եմ պահում, առաջինը 13 տարեկանում սատկեց:( շհատ եմ լաց եղել, միակ մխիթարանքս նրա 6 ամյա ձագուկն էր, որը հիմա 8 տարեկան է ու երբ մտածում եմ, որ նա էլ պետք ա սատկի...…… :cry:cry:cry

Էս էլ իմ կյանքիկի նկարը.

*e}|{uka*
06.10.2007, 13:59
Վույ~~~~ ինչ լավ թեմայա...
ՊուՃուր ժամանակ շունիկ եմ ունեցել,նենց լյաավն էր,բայց ահավոր չարաճճի էր...;)
ՈՒ մի օր մամաս ասեց կամ ես կամ շունը: Ես ու եղբայրս երկար խորհրդակցելուց հետո ընտրեցինք ոչ շունիկին (իհարկե սա կատակ էր): Հիմա խոսացող թութակ եմ պահում կրամեր (երկար պոչով թութակա),հետը մեկ -մեկ պախկվոցի եմ խաղում ...Շատ խելացի թութակա Շուլցս~ ...:P

Cassiopeia
22.10.2007, 12:37
Իմ Կոճակն ու Սպասը…
Ոչ մի կերպ չեմ կարողանում իրար կողք բռնացնել միասին խաղալուց նկարելու համար:

Արամ
06.12.2007, 23:05
Վայ......Վեռ մեռա...............ինչ էլ անուներ ես դրել:D վայ....Հատակպես շանտ կոճակը սազումա::D Մի հատ թուակ էի պահում ուսիս խելոք մնում էր ուր էլ ուզումա գնաի, ես ջոգի հարևաները միջացքից նայում են ասի գնամ մի քիչ լոպազնամ, մեկել որ միջանցքում կանգնեցի, հարիֆս թռավ...գնաց....շուստռի էր....պահ էր ման գալիս..անունէլ չոնչուլիկ էր:

lili-4
07.12.2007, 20:03
Երբեք չեմ պատկերացրել, որ տանը կենդանի կպահեմ, այն էլ այս տարիքում: Դրա պատճառը մկները դարձան, որ համար մի քիչ «հարգում» եմ իրենց: Մկների վախից, որ աներեսի պես մեր տուն էին մտել, ժամանակավորապես մի պոքրիկ կատվի ձագ բերեցինք, հետո մկները վերացան, բայց կատվից հրաժարվել չստացվեց: Հիմա մեր տան պատվավոր անդամն է ու մեր սիրելի «բարեկամը»:
Սա էլ իմ փիսիկը…

lili-4
07.12.2007, 20:13
Տեսեք իմ փիսիկին

չի երևում

Ավելացվել է 1 րոպե անց
լավ, երևաց :)
լավն ա :love
իմինին մի քիչ նման ա :love

Grieg
18.01.2008, 19:40
քնաբեր նկար
http://1click-image.de/user/thumb/254081052.jpg (http://bigfamily.am/art/image.php?art=15754)

Malu
18.01.2008, 20:16
Ահա և իմ Սանտան :)
Միգուցե ծիծաղելի հնչի, բայց նա մեր Սանտա 3րդն է: Նախորդ 2-ը մահացել են տարբեր պատճառներով :(, իսկայս մեկը արդեն մոտ 7 տարեկան է: Մենք նրան ստիպված կապած ենք պահում :(, քանի որ ունի մի շատ տարօինակ հոբբի: Մենք սեփական տանն ենք ապրում, ու հենց որ նրան ազատ ենք արձակում, կամ էլ նա բախտի բերմամբ փախնում է, անմիջապես վազում է աղբանոց, ու սկսում այնտեղից իր "գանձերը" կրել :D
Ասենք եթե երեկոյան փախնի, ապա առավոտյան մենք մեր տան մուտքի մոտ մոտ մի 7 տոպրակ աղբ կհայտնաբերենք:D Հետաքրքիրն այն է, որ նա դրանք ուտելու համար չի բերում, այլ ինչպես ասում են, դեպի տուն տղա է, սիրում է երևի սեփական գույք ու ապրուստ ունենալ:) Դրա համար ստիպված կապած ենք պահում:
Մեր բակում "հարգված, կռված" տղա է: Դա են վկայում նրա դեմքի սպիները:)

Ուլուանա
18.01.2008, 21:55
Լավն է Սանտան։ :love
Ման, բայց պատկերացրու, որ կապած չպահեիք, ինչքան ավելի կռված–հարգված տղա կլիներ։ :hands Սահմանափակում եք, էլի, խեղճի համբավը։ :bad :))

lili-4
24.01.2008, 23:16
քնաբեր նկար
http://1click-image.de/user/thumb/254081052.jpg (http://bigfamily.am/art/image.php?art=15754)

Դեռ քնաբեր նկար չես տեսել, այ իսկական քնաբերը սա է:)Ասեմ, որ առաջինը օրինաչափությանը չի համապատասխանում, դա արդեն զարթուցիչ է…:D

Ռուֆուս
16.02.2008, 11:43
Ես էլ տաքսա եմ պահում :) Մի քանի տատիս թվի նկարներ: Ափսոս հավես չեմ ունենում նոր նկարները ափլոուդ անեմ:

Malu
25.02.2008, 01:08
Ես էլ տաքսա եմ պահում :) Մի քանի տատիս թվի նկարներ: Ափսոս հավես չեմ ունենում նոր նկարները ափլոուդ անեմ:

Ճիշտ է երբեք նման տձև շների չեմ սիրել.Միշտ սիրել եմ ավելի մեծոտ շներ, բայց քո շունիկը շատ համով մռութ ունի ու բարի աչքեր :)

Ռուֆուս
25.02.2008, 01:16
Ճիշտ է երբեք նման տձև շների չեմ սիրել.Միշտ սիրել եմ ավելի մեծոտ շներ, բայց քո շունիկը շատ համով մռութ ունի ու բարի աչքեր :)

Գիտես, գրեթե բոլորի մոտ էլ էդպես է: Երբ առաջին անգամ են տեսնում մտածում են շուն է, թե առնետ, բայց երբ տեսնում են, թե ինչքան խելացի, հավատարիմ, ընկերասեր ու քաջ շներ են տաքսաները, միանգամից վերաբերմունքը փոխվում է: :)

Selene
25.02.2008, 01:28
Ես էլ տաքսա եմ պահում :) Մի քանի տատիս թվի նկարներ: Ափսոս հավես չեմ ունենում նոր նկարները ափլոուդ անեմ:

Վայ, ինչ լավնա, բա անմեղ աչուկները:love Ես շունիկներ շատ եմ սիրում:)

Սերխիո
25.02.2008, 03:10
Հենց էսօր սեփական ձեռքերով թաղեցի 11 տարվա շանս ,4 հատ խնձորի չափ ուռուցք ուներ ,տարա բժիշկը հավիտյան քնաբեր ներարկեց , արդեն տանջվում էր ահավոր ձևի ,չէր տեղաշարժվում ...
:cry2:cry

Սամվել
25.02.2008, 03:14
Ես էլ տաքսա եմ պահում :) Մի քանի տատիս թվի նկարներ: Ափսոս հավես չեմ ունենում նոր նկարները ափլոուդ անեմ:

ԼԱվնա :love
Մեծ շներից վախում եմ:scare, մի անգամ հետևից եկավ ոտքս կծեց դրանից հետո :cry :D

Ավելացվել է 2 րոպե անց

Հենց էսօր սեփական ձեռքերով թաղեցի 11 տարվա շանս ,4 հատ խնձորի չափ ուռուցք ուներ ,տարա բժիշկը հավիտյան քնաբեր ներարկեց , արդեն տանջվում էր ահավոր ձևի ,չէր տեղաշարժվում ...
:cry2:cry

Վա՜յ :( Ցավում եմ ախպերս . . . իրոք ծանր բան է.. այն էլ 11 տարի.. ընկերս էլ տենց 16 տարեկանում իրա մանկության ընկեր դարձած 14 տարեկան շանը թաղեց ժամանակին ահագին ծանր տարավ...

Malu
26.02.2008, 00:41
Հենց էսօր սեփական ձեռքերով թաղեցի 11 տարվա շանս ,4 հատ խնձորի չափ ուռուցք ուներ ,տարա բժիշկը հավիտյան քնաբեր ներարկեց , արդեն տանջվում էր ահավոր ձևի ,չէր տեղաշարժվում ...
:cry2:cry

:(Ես քեզ այնքան լավ եմ հասկանում: Մենք էլ ենք մի քանի անգամ այդ ամենի միջով անցել: Լավագույն մխիթարանքը նոր շուն պահելն է, հավատա: Նոր շունիկը կստիպի ձեզ մոռանալ այն մյուսի կորստի ցավը: Անպայման նոր շուն ձեռք բերեք :)

Աբելյան
27.02.2008, 14:23
էն իմ կատվին հիշում ե՞ք :love

հիմա մի հատ ուրիշ կատու ա եկել, երևի դրա մերն ա
շատ նման ա էն հին կատվին

Սկզբում մեզնից վախում էր, հետո որ հաց-մաց սկսեցինք տալ, արդեն հաճախակի ա գալի ու կայնում ա մեր պատուհանի դիմաց: Բայց որ դուռը բացում ենք թե չէ, ուզում ա փախնի: Էսի չի սիրում որ իրան սիրում են: Երեկ մի կերպ համոզեցինք, եկավ, ախպերս բռնեց մեջքի վերևի մասից ու օդ հանեց, կատուն կատաղեց ու փախավ:

Cassiopeia
28.02.2008, 11:42
Երեկ սիրելիս մեր տանն էր… Իսկ Կոճակս:D պարզվեց բավական այլասերված շուն է… հերիք չի միանգամից մտերմացավ նրա հետ, մի հատ էլ մեջքի վրա պառկեց նրա առաջ ու ոտքերը բացեց…:D

Malu
28.02.2008, 13:17
Երեկ սիրելիս մեր տանն էր… Իսկ Կոճակս:D պարզվեց բավական այլասերված շուն է… հերիք չի միանգամից մտերմացավ նրա հետ, մի հատ էլ մեջքի վրա պառկեց նրա առաջ ու ոտքերը բացեց…:D

Վեռ ինչու՞ եք Կոճակիդ զրկանքների մեջ պահում :D
Առանց այդ էլ շները երկար չեն ապրում: Թող աղջիկը մի քիչ կյանքը վայելի :D

Cassiopeia
28.02.2008, 13:20
Վեռ ինչու՞ եք Կոճակիդ զրկանքների մեջ պահում :D
Առանց այդ էլ շները երկար չեն ապրում: Թող աղջիկը մի քիչ կյանքը վայելի :D

Ինքը միայն կատուների ա սիրում, բայց թարսի պես կատուներն էլ իրեն չեն սիրում… մենակ տեսնես, թե մեր Սպասը ոնց է արհամարական պոչը թափ տալիս ու մռութը շուռ տալիս Կոճ-ից…:D

Ռուֆուս
28.02.2008, 13:26
Երեկ սիրելիս մեր տանն էր… Իսկ Կոճակս:D պարզվեց բավական այլասերված շուն է… հերիք չի միանգամից մտերմացավ նրա հետ, մի հատ էլ մեջքի վրա պառկեց նրա առաջ ու ոտքերը բացեց…:D

Դու պիտի երջանիկ լինես, որ շունդ ինչքան հասկացա էգ է...... :D

Չնայած շունս մարդկանց ոտքերի հետ դրանով զբաղվելու առանձնապես սեր չունի, բայց մարդկանց ներկայությամբ իր բարձի հետ ինչեր ասես չի անում....... :D Համ էլ շատ է սիրում շրջազգեստ հագած աղջիկների, քիթը միանգամից փորձում է մտցնել փեշերի տակ: Լավա, բոյը կարճ է, թե չէ ինչեր կաներ!!!!! :D

Մի անգամ էլ փորձել է որձ պուդելի բռնաբարել.... :o հազիվ եմ քաշ տվել բերել տուն :[

Աթեիստ
28.02.2008, 13:37
Մի դրվագ (http://youtube.com/watch?v=wYaGn4DdLiY) շների չհաջողված սեքսից:

:hands
:D

Ալեքս
02.04.2008, 03:59
քնաբեր նկար
http://1click-image.de/user/thumb/254081052.jpg (http://bigfamily.am/art/image.php?art=15754)

Շատ լավն է: :)

Ես երկու կատու ունեմ. Շոպենը (ձախ կողմում) և Զոռոն (աջ կողմում): :)

Ֆրեյա
08.04.2008, 16:34
Ես էլ տաքսա եմ պահում :) Մի քանի տատիս թվի նկարներ: Ափսոս հավես չեմ ունենում նոր նկարները ափլոուդ անեմ:

Վաաաաաաաաաայ, էն երկրորդ նկարը, ինչ լավն ա:love

Ռուֆուս
08.04.2008, 16:38
Վաաաաաաաաաայ, էն երկրորդ նկարը, ինչ լավն ա:love
Մերսի:

Ափսոս Բաքսի ձագը (սև փոքր տաքսան) ավտոյի տակ ընկավ ու սատկեց, շատ լավն էր.... :(

Աբելյան
08.04.2008, 16:52
Շողիկն ու Գիժը...
սրանց, կարելի ա ասել, չեմ պահում
իրանք իրանց համար ֆռֆռում են, երբ որ սովածանում են, խեղճացած գալիս են մեր դռան կամ պատուհանի դեմն են կայնում

Սամվել
08.04.2008, 16:55
Շողիկն ու Գիժը...
սրանց, կարելի ա ասել, չեմ պահում
իրանք իրանց համար ֆռֆռում են, երբ որ սովածանում են խեղճացած գալիս են մեր դռան կամ պատուհանի դեմն են կայնում

Առաջինը շատ լավնա.. ԻՄ Օղորմաշիկինա մնան :(:D
Երկրորդն էլ նենց ոչինչ ;)

Աբելյան
08.04.2008, 17:03
Առաջինը շատ լավնա.. ԻՄ Օղորմաշիկինա մնան :(:D
Երկրորդն էլ նենց ոչինչ ;)
առաջինը իմ հինին էլ ա նման (երևի մերն ա)
երկրորդն էլ՝ մեր գիժ հարևանին :D
ինչքան կատու ա անցնում մեր հայաթով, մեր հարևանների անուններն եմ դնում :))

Moon
13.04.2008, 11:21
Ես բողոքելու տեղ ունեմ։ Հարցման մեջ անտեսել եք թութակ տարբերակը, փոխարենը ինչ որ անկապ այծ եք դրել։ :(
ես թութակ եմ պահում!!!!!!!!!!!!

քաղաքացի
13.04.2008, 12:17
Ադմիններին կառաջարկեի հարցման մեջ ավելացնել «այլ կենդանիներ» տարբերակը, իսկ Սամվելին կառաջարկեի չօֆտոպել, հակառակ դեպքում… գրառումները ջնջվում են:

Moon
13.04.2008, 13:00
Ադմիններին կառաջարկեի հարցման մեջ ավելացնել «այլ կենդանիներ» տարբերակը, իսկ Սամվելին կառաջարկեի չօֆտոպել, հակառակ դեպքում… գրառումները ջնջվում են:
Մերսի, ուրախ եմ, որ իմ գրածներին ուշադրություն եք դարձնում, շատ լավ կլիներ այլ կենդանիներ տարբերակը ավելացնել։

Ռուֆուս
22.04.2008, 10:28
Բաքսը իր հարսնացուի` Մաֆիի հետ

http://i82.photobucket.com/albums/j266/ratmonky/IMG_2647.jpg

Առաջին ամուսնական գիշերը

http://i82.photobucket.com/albums/j266/ratmonky/IMG_2644.jpg

Empty`Tears
22.04.2008, 10:29
Բաքսը իր հարսնացուի` Մաֆիի հետ

http://i82.photobucket.com/albums/j266/ratmonky/IMG_2647.jpg

Առաջին ամուսնական գիշերը

http://i82.photobucket.com/albums/j266/ratmonky/IMG_2644.jpg

Վայ ինչ մաքուր ու գլատկի են... :roll

Dayana
22.04.2008, 10:32
ինչ վավն են շունիկները :hands

keyboard
26.12.2008, 17:40
Որքան ման եմ եկել ակումբում նման թեմա չկա: Եկեք քննարկենք տնային կենդանիներին, ով ինչ է նախընտրում, բայց խոսքս հիմնականում դեկորատիվ կենդանիների մասին է, այսինքն` ակվարիումային ձկների, թռչունների, տեռարիումների մասին է: Ասեմ նաև,որ քննարկումները լուրջ են,այսինքն բազմացում, հիվանդությունների բուժում և այլն:
Դե սկսեցինք:

Apsara
27.12.2008, 00:16
Երեխեեեեեեեեեեեեեեք կատուս 3 հատ սիրուն ձագուկներա բերել, վույ նենց լավն են, չնայած շատ փոքր են, եթե ցանկացողներ կան կնվիրեմ:love

Աբելյան
27.12.2008, 22:26
Երեխեեեեեեեեեեեեեեք կատուս 3 հատ սիրուն ձագուկներա բերել, վույ նենց լավն են, չնայած շատ փոքր են, եթե ցանկացողներ կան կնվիրեմ:love
նկարները կդնե՞ս :oy

Sirene
27.12.2008, 23:45
Սկզբում, երբ դեռ շատ փոքր էի, պահում էին գերմանական հովվաշուն՝ էգ Դոնա: Մեդալներ ուներ ու շատ խելացի էր, հետո ինքը ձագ ունեցավ: Ձագերից մեկին վերցրինք տանը պահելու որց Ռեյ: Քանի որ Դոնային պահում էին պապայիս գործարանում, մի օր նրան գողացան :( Ռեյին մեկ ու կես տարի պահեցինք տանը՝ բնակարանում,բայց հետո տարանք հողամաս: Ռեյին էլ գողացան: Շատ էին լացում ես ու քուրս::( Հետո գնեցին էլի գերմանական հովվաշուն որց Մաքս: Նրան էլ սկզբում պահում էին տանը, հետո՝ հողամասում. Շատ ագրեսիվ շուն էր. Տան անդամներին սիրում էր,բայց մյուս բոլոր մարդկանց վրա հարձակվում էր. Հոպարիս փորն էր ճղել, ինչ ա հոպարս մեր տուն էր մտել: :( Նախանցած տարի Մաքսիկս էլ սատկեց 9 տարեկանում. Բժիշկն ասեց,վոր ագրեսիվ էր, դրա համար էլ շուտ է սատկել: Անցած տարի ամռանը գնեցին շուն ՝ անգլիական կոկեր-սպանիել, որց Կոկի: Դեմք շուն ա: Շատ խելացի ա: Մեր տանն ենք պահում, տանը չի կեխտոտում, հենց դուրս ա ուզում, դռան մոտ լացում ա: Մի խոսքով մոզգ:
Պահում ենք նաև 2 դեղձանիկ Ռիկի, Ռոկի:
2 օր պահել եմ ոզնի 2 հատ.
Հաաաաա, ձուկ էլ եմ պահել: Ծնունդիս ընկերս էր նվիրել: Ընենց լաաաավն էր. Ոսկե ձկնիկ էր:ՊԱհում էի գլոր ակվարիումում: Մի օր դասից եկա տուն, տեսա ակվարիումի մեջ ճաշի շերեփ ա, ձկնիկիս թևն էլ վնասված ա, ու չի կարողանում լողալ, անընդհատ ջրի մակերես ա դուրս գալիս. Ըտենց սատկեց իմ ձկնիկը: Պարզվեց տատիկս որոշել էր,որ էդ կլոր ակվարիումի մեջ ճաշ ա ու ուզեցել էր խառնել:(:(:(:(

Sirene
27.12.2008, 23:50
Առաջինը Մաքսն ա, երկրորդը՝ Ռեյը, երրորդը՝ Ռիկին

Sirene
28.12.2008, 00:01
Կոկս ձագ ժամանակ ու հիմա:)

Moon
28.12.2008, 00:31
Կոկս ձագ ժամանակ ու հիմա:)
Հրաշք շնիկ ա....մուս....մլութ իսկական:)

dvgray
28.12.2008, 01:01
Կոկս ձագ ժամանակ ու հիմա:)

Լավն ա :): իսկ բնավորությունը՞ ոնց ա: Իմ ընկերոջ կոկը էնքան ագրեսիվ էր, որ տնեցիք սեղանից հաց չէին կարողանում ուտեին ;) :D

Ուլուանա
28.12.2008, 01:45
Կոկս ձագ ժամանակ ու հիմա:)
Շատ մռութ շուն ա Կոկդ։ :love

Sirene
28.12.2008, 15:43
Շնորհակալություն::)
Կոկս բանվորությամբ հանգիստ ա, խաղալ շատ ա սիրում; Ահավոր բգլատ ա, բայց ագրեսիվ չի ընդհանրապես: :)

Դավիթ
12.01.2009, 07:44
Լեօնարդոն խոր քուն մտած:

Լեո
12.01.2009, 12:51
:) Նկարը դրել եմ, անուշ քնածա մեր անկողնու վրա:
Նկարը տեսել եմ, լավ շուն ա:hands Դրա համար էլ կարծում եմ, որ թանկ կարժենա;)
Իսկ ի՞նչ ցեղատեսակի է պատկանում:

Դավիթ
12.01.2009, 12:56
Լաբրադոր րետրիեվեր: 1.5 տարեկանա հիմա, 10 շաբաթականից մեր տունն է ապրում:

Kuk
12.01.2009, 15:41
Սա ել մենք, Նոր Տարվան:

Լեօնարդոն խոր քուն մտած:

Քանի՞ տարեկան ա, երկո՞ւ: Պիտ ա՞, ինչ որ անսովոր գույն ա, բայց սիրուն ա:good

Չէ էս ի՞նչ երկար պոչ ունի:think Նոր նկատեցի, էս ի՞նչ պառոդայա՞:think

Հայկօ
12.01.2009, 20:59
hetanos Շունդ լավն ա :): Միանում եմ Kuk-ի հարցին:

Լեո
12.01.2009, 22:27
Լեօնարդոն խոր քուն մտած:

էս ի՞նչ պառոդայա՞:think

Շունդ լավն ա :): Միանում եմ Kuk-ի հարցին:

Լաբրադոր ռետրիեվեր

Դավիթ
13.01.2009, 00:55
Լաբրադորա. Սպիտակ գույն, դեղին ականջներով. Մի հատ նկար ունեմ, ոնց որ Սանտանայի ախպերը լինի, գտնեմ, կդնեմ::)

ԿԳԴ
13.01.2009, 01:09
Շուն , ձուկ, թութակ ունեմ, :loveկատու էլ կպահեի, բայց շունս չի սիրում կատուներին, :[իսկ խամյակս վերջերսա վախճանվել:( Էս էլ շունս :love http://www.akumb.am/attachment.php?attachmentid=35793&stc=1&d=1231794146

Ռեդ
13.01.2009, 01:12
Պինգվին եմ պահում :D
Իրականում ոչինչ էլ չեմ պահում ...ցռը

Rammstein
26.01.2009, 20:43
Ես կրիա եմ պահում... :love

http://www.akumb.am/picture.php?albumid=105&pictureid=713

Ընդ որում էս կրիաս աչքիս նացիստ ա, միշտ սվաստիկայի տեսք ա ընդունում, նայեք նկարներին... :D:hands

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=36223&stc=1&d=1232988358
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=36225&stc=1&d=1232988332

Ռուֆուս
27.01.2009, 23:07
Ռամշտայն, ինչ լավնա կրիադ :love

Սամվել
28.01.2009, 01:42
Ընդ որում էս կրիաս աչքիս նացիստ ա, միշտ սվաստիկայի տեսք ա ընդունում, նայեք նկարներին...

Ռամշտայն շատա լսել :D

Բայց զգու՞մ եք դեղին սևա :D

Rammstein
28.01.2009, 18:47
Ռամշտայն, ինչ լավնա կրիադ
Մերսի :)

Ընդ որում էս կրիաս աչքիս նացիստ ա, միշտ սվաստիկայի տեսք ա ընդունում, նայեք նկարներին...Ռամշտայն շատա լսել
Rammstein-ի անդամները նացիստ չեն... :B

Ֆրեյա
28.01.2009, 19:14
Էս էլ իմ պստոն :love

Ռուֆուս
29.01.2009, 00:15
Էս էլ իմ պստոն :love

էն վերևի լուսապսակը մի քիչ ավելորդա, ինքը իմ պես անմեղ մարդուն չի սիրում :angry

Լավիկնա Բուտչը, իսկական մարդակեր գազան :D

Norton
29.01.2009, 00:35
Էս էլ մենք

Ռուֆուս
29.01.2009, 00:45
Էս էլ մենք

Եր, նայի կռիս շուն :D

Դեմք ա, բեր շանս հետ կռվացնենք :P

Norton
29.01.2009, 00:48
Եր, նայի կռիս շուն :D

Դեմք ա, բեր շանս հետ կռվացնենք :P

Քոննա կռիս:beee

Սենց մի նայի լավ էլ գազանա, վախում եմ շանիցդ մեծ թիքեն ականջ կմնա;ցռը:D

Հայկօ
29.01.2009, 00:53
Էս էլ մենք

Արաաաաաա՜ :love: Վերջն ա շունդ :hands:

impression
29.01.2009, 10:42
Էս էլ իմ պստոն :love

առաջացավ ցանկություն` լուսաբանելու "պստո" բառի իմաստը` շնային ենթատեքստում :D Անի ջան, պստո ասում են փոքր-մոքր, պուճուրիկ, մռութիկ, քսմսվող, լպստող, հազիվ հաչալ կարողացող, ոտի տակ ընկնող շունիկներին:

Հիմա մի հատ կասե՞ս, քո պստոն էս կատեգորիաներից ո՞ր մեկին էր համապատասխանում :D:D

Աբելյան
29.01.2009, 11:15
էս էլ Շողիկը
որ սոված ա ըլնում, երկու ոտի վրա ա կայնում

Ֆրեյա
29.01.2009, 12:55
առաջացավ ցանկություն` լուսաբանելու "պստո" բառի իմաստը` շնային ենթատեքստում :D Անի ջան, պստո ասում են փոքր-մոքր, պուճուրիկ, մռութիկ, քսմսվող, լպստող, հազիվ հաչալ կարողացող, ոտի տակ ընկնող շունիկներին:

Հիմա մի հատ կասե՞ս, քո պստոն էս կատեգորիաներից ո՞ր մեկին էր համապատասխանում :D:D

Լիլ ջան, ես շատ եմ սիրում շանս, adore :love :love :love դրա համար եմ պստո ասում...
Թե չէ չափերով էտքան էլ պստո չի :P /բայց դե մեծ էլ չի :think/
իսկ են բոլդ արածները լրիվ շունոյիս մասին ա...:love

Ֆրեյա
29.01.2009, 13:01
էն վերևի լուսապսակը մի քիչ ավելորդա, ինքը իմ պես անմեղ մարդուն չի սիրում :angry

Լավիկնա Բուտչը, իսկական մարդակեր գազան :D

Դե ուրեմն ինքը մի բան զգում ա, ինչը մեր աչքերից թաքնված ա ;) երևի էտքան էլ անմեղ չես :D
Սուտ ա ասում, չհավատաք :angry Հեչ էլ մարդկաեր չի, խարհի ամենաբարի էակնա շունիկս... :love

Kuk
29.01.2009, 17:43
Էս էլ իմ պստոն :love

Ինչ լաաավն ա:love Պիտ ա չէ՞: Մի օր բեր սիրեմ էլի:oy

Ֆրեյա
29.01.2009, 18:06
Ինչ լաաավն ա:love Պիտ ա չէ՞: Մի օր բեր սիրեմ էլի:oy

Մերսի :)
Հա, պիտ ա
Անպայման, կգնաք հանիպման :P Ուղղակի կարողա դուք բոլորդ գնաք :oy

Երկնային
29.01.2009, 19:03
Էս էլ մենք

աաաաաա, սենց շունիկ եմ ուզու՜մ… :love պուճուր ու փռչոտ :love :D

Էս էլ իմ պստոն :love

վերջապես տեսա…:) հրեշտակ ա, հրեշտակ… եթե ինքը ոսկորներ չի սիրում, ուրեմն ես իրան սիրում եմ :D

Ֆրեյա
29.01.2009, 19:07
վերջապես տեսա…:) հրեշտակ ա, հրեշտակ… եթե ինքը ոսկորներ չի սիրում, ուրեմն ես իրան սիրում եմ :D[/QUOTE]

:love
Չէ, ոսկոր հաստատ չի սիրում :D Համ էլ, օրերը տաքանան, կստուգենք ;)

Kuk
29.01.2009, 19:40
Մերսի :)
Հա, պիտ ա
Անպայման, կգնաք հանիպման :P Ուղղակի կարողա դուք բոլորդ գնաք :oy

Տղայա չէ՞:

Norton
29.01.2009, 20:13
աաաաաա, սենց շունիկ եմ ուզու՜մ… :love պուճուր ու փռչոտ :love :D

Ոխ-ուխ ես էլ սենց մի բան էի ուզում շանիցս ազատվելու համար, երբ բերեմ:B:D

Երկնային
29.01.2009, 20:28
Ոխ-ուխ ես էլ սենց մի բան էի ուզում շանիցս ազատվելու համար, երբ բերեմ:B:D
հենց հիմա էլ բեր… :love
մերոնք տանից կվռնդեն ինձ, բայց դե ոչինչ :D

Norton
30.01.2009, 00:58
հենց հիմա էլ բեր… :love
մերոնք տանից կվռնդեն ինձ, բայց դե ոչինչ :D

Վայց մշտական հիմունքներով, հետ տալ չկա:B
մենակ մի թերություն ունի կծողա, բայց մի քանի անքամից կսովորես:oy

Dragon
30.01.2009, 23:11
Ես հարցումը բազընտրանի սարքեք, բա որ միանգամից մի քանի կենդանի ա, ոնց ընտրեմ, ում նեղացնեմ:

Ռուֆուս
23.09.2009, 19:47
Ծանոթացեք, գեղեցկուհի Բելլա, ցեղատեսակը դրախտխաար (գերմանական կոշտամազ պոյնտեր) :)

Մանուլ
23.09.2009, 19:54
Ծանոթացեք, գեղեցկուհի Բելլա, ցեղատեսակը դրախտխաար (գերմանական կոշտամազ պոյնտեր) :)
Վուույ, էս ինչ լավն ա, ինչ շակալադնի մռութ ունի :love: Սրանից ես էլ կպահեի :)

Hayk Avetisyan
07.10.2009, 22:05
3 կրիա եմ ունեցել մեկը մեկից լավիկ: բայց հիմա :cry

Rammstein
07.10.2009, 22:36
3 կրիա եմ ունեցել մեկը մեկից լավիկ: բայց հիմա :cry

:(:(:(

Իսկ ի՞նչ տեսակի կրիաներ էին:
Ես կրիաների համար մի ուրիշ կարգի եմ գժվում: :crazy
Բա ինչը պատճառ դառավ, որ հիմա չունես, եթե գաղտնիք չի:

Իմ ամենաառաջին միջերկրածովյան կրիան կորավ իմ իսկ մեղքով:
Դրանից հետո մի անգամ մի հատ փոքրիկ միջերկրածովյան կրիա առա, բայց բան չէր ուտում, պարզվեց հիվանդ ա: Խանութի հիմար աշխատողները ցուրտ տեղեր էին պահել, մարսողական համակարգը վարի է գնացել: Մոնումենտում մի հատ կենդանիների ցուցահանդես կար էդ ժամանակ (սողունների), դրան տարա էդ ցուցահանդեսի տիրոջը տվեցի, ասեցի գոնե ինքը կկարանա պահի, բայց սատկեց էդ կրիաս: :(
Դրանից հետո էլ (կարծեմ 2003 թվին էր) ընկերս փողոցից գտել էր մի հատ կասպիական կրիա, որը տվեց ինձ, ու միչեւ այսօր պահում եմ: :) Մի ամիս առաջ էլ մի հատ նորը գնեցի, էլի կասպիական: Հույս ունեմ կրիաս կուսակրոնության ուխտը կդրժի: :))

Yeghoyan
07.10.2009, 22:44
իսկ իմ կրիային մաշկահան արեցին ու իրանից նաուշնիկ/հայերեն տարբերակը չգիտեմ/ սարքեցին/վրայի պատյանից/:(

իսկ հիմա թութակ ունեմ՝ 4 հատ ղալմաղալ առավոտից իրիկուն:D

Ֆոտոն
08.10.2009, 00:57
Խխունջիկ ունեմ, որ կակտուսիս (http://www.akumb.am/showpost.php?p=1799043&postcount=222) հետ է ապրում: Մտածում եմ, կարող է՞ միայնակ է իրեն զգում: Բայց աշխույժ է: Բարձրանում է կակտուսի վրա, իջնում հողի վրա: Զբոսնում է: Ես էլ ուրախանում եմ::)

Rammstein
08.10.2009, 06:50
իսկ իմ կրիային մաշկահան արեցին ու իրանից նաուշնիկ/հայերեն տարբերակը չգիտեմ/ սարքեցին/վրայի պատյանից/

:o

Լո՞ւրջ…
Էդ ո՞վ արեց: :angry:sad:goblin

Yeghoyan
08.10.2009, 15:29
:o

Լո՞ւրջ…
Էդ ո՞վ արեց: :angry:sad:goblin

:D հոպլոս
բայց նենց սիրուն էր, գիշերները սիրուն լույս էր տալիս:oy
ընկավ կոտրվեց:8

Հանուման
08.10.2009, 16:46
Էս էլ իմ ընտանի կենդանինhttp://photo.unicode.am/uploaded_images/P3210011_k-703493.JPG

Ilona
09.10.2009, 16:41
Ես միատ շունիկ եմ պահում. Տնեցիներին շատ խնդրում եմ, որ տույլ տան մի հատ ել կատու պահենք, չեն համաձայնվում, ասում են շունն ու կատուն իրար են ուտելու:(

Գուգօ
09.10.2009, 16:44
Ես միատ շունիկ եմ պահում. Տնեցիներին շատ խնդրում եմ, որ տույլ տան մի հատ ել կատու պահենք, չեն համաձայնվում, ասում են շունն ու կատուն իրար են ուտելու:(

ասա հիմա շունն ու կատուն բարեկամներ են, էլ առաջվա նման կռիվ չեն անում;)

ես ձուկ եմ պահում, առաջ շատ մեծ ակվարիում ունեյի, բայց հիմա մնացելա մի փոքր ակվարիում, մի փոքր ձկնիկով:( մտածելա պետք չափսերի մասին:think

Ilona
09.10.2009, 17:03
ասա հիմա շունն ու կատուն բարեկամներ են, էլ առաջվա նման կռիվ չեն անում;)

ես ձուկ եմ պահում, առաջ շատ մեծ ակվարիում ունեյի, բայց հիմա մնացելա մի փոքր ակվարիում, մի փոքր ձկնիկով:( մտածելա պետք չափսերի մասին:think

Ասում են դա ժամանակավոր զինադադար է, հանկարծ որ նորից որոշեն կռվել, կարողա օգտվեն հիմիկվա զարգացած ռազմական տեխնիկայից:) դե էդ դեպքում ամեն ինչ վատ կվերջանա)))

Աբելյան
09.10.2009, 21:07
Մոզիլան:B

Lyonik
09.10.2009, 23:19
Դե լավ ,ես էլ կպատմեմ մեր Ռիպայի մասին...
Ուրեմն, ես երբ պոքր էի , դրսից ինչքան շունիկ ,կատվիկ լիներ գտնում ու բերում էի տուն,մայրս էլ տանում ու տալիս էր ուրիշներին,երբ չափահաս դարձա,ինձ մի տղա շունիկ նվիրեց,պուդել էր ,սև պոքրիկ աչուկներով ,նենց լավիկն էր:hands...էլի մայրս դեմ էր ու...ես էլ շունիկիս առա ու փախա տանից,ասելով մինչև շանս չընդունեք,ես եկողը չեմ:ok
Դե ես ետ եկա շունիկիս հետ ու 4տարի պահեցի,ամուսնացա օժիտ տարա հետս,բայց երբ տղաս ծնվեց, ես սկսեցի մտածել մորս պես:angry,կարևորը տղայիս մաքուր ու առողջ կյանքն է,տարա Ռիպայիս Արտաշատ ու թողեցի մորաքրոջս տանը:(շատ եմ կարոտում իմ հավատարիմ կենդանուն,բայց այցելում ենք ու հիանում հեռվից;)41608

davidus
09.10.2009, 23:27
էս էլ Չոյջս.. :love....

http://s53.radikal.ru/i141/0910/4a/16ff9daa0046.jpg (http://www.radikal.ru)

մեծացավ, էլ անհնար էր բնակարանում պահելը, հարազատներիցս մեկին տվեցի, նրանք սեփական տուն ունեն, բակում են պահում հիմա.....

հ.գ. ահագին ժամանակա չեմ տեսել... :( :(

տեսիլք
10.10.2009, 02:04
Սա էլ մեր Ծիտոն։ Որդեգրեցինք, երբ դեռ մի-երկու օրեկան էր. բնից վայր էր ընկել, բունը էդպես էլ չգտանք, ստիպված իրեն տնավորեցրինք մեր պատշգամփում՝ զամբյուղի մեջ։ Գիշերները իհարկե ներս էինք բերում, որ չմրսի։ Սկզբի մի քանի օրը մայրը մեկումեջ հայտնվում էր, ուտելիք-մուտելիք էր բերում խցկում ձագուկի բերանը, բայց հետո ձեռ քաշեց իր ծնողական պարտականություններից. երևի զգացել էր, որ մենք արդեն կերակրում ենք։ Ինչևէ, Ծիտոն մեր հետ ապրեց ուղիղ մեկ ամիս, որի ընթացքում հասցրեց սովորել մեզ առավոտ լույսը չբացված ոտի հանել, խոհանոց ներխուժել և կերակուր պահանջել, մեր բռնած խխունջներն և որդերը ախորժել և վերջապես ինքնուրույն սնվել ու թռչել։ Թռչելու համար իհարկե մի երկու շաբաթ դասընթացներ վարեցինք, որ թևերը մարզվեն ու ինքնավստահություն ձեռք բերի։ Իսկ մի հրաշալի օր էլ թռավ ու էլ ետ չեկավ...

dvgray
10.10.2009, 04:02
տեսիլք, օֆֆ՜՜՜ :(, ֆոտոյում ես :)
ես էլ հիմա ցեց եմ պահում, սենց գան շուտով իրա ու իրա գերդաստանի նկարները դնելու եմ ;) :)

տեսիլք
10.10.2009, 06:09
տեսիլք, օֆֆ՜՜՜ :(, ֆոտոյում ես :)
ես էլ հիմա ցեց եմ պահում, սենց գան շուտով իրա ու իրա գերդաստանի նկարները դնելու եմ ;) :)
dvgray ջան, թե փայտոջիլներ էլ ունես, իրենց պատկերն էլ խնդրում եմ չմոռանաս;)

Dayana
11.10.2009, 00:53
13 տարի շունիկ եմ պահել ու իրա "մահանալուց" հետո մերոնք այլևս չեն համաձայնվում շունիկ պահել: Ստիպված եղա դիմել այլ մեթոդների ու հիմա ինձ շատ երջանիկ եմ զգում իմ վիրտուալ շունիկի հետ: :) Սթրեսներից ազատվելու ավելի լավ միջոց, քան շնիկի հետ խաղալն է, դժվար գտնեմ:

Farfalla
15.11.2009, 15:16
5 տարի ծովային խոզուկ եմ պահել :)
էս էլ ինքը
http://s45.radikal.ru/i107/0911/6e/cac4348cdae7.jpg

շատ եմ կարոտում:(

Norton
29.12.2009, 00:20
Ծիկ

Smokie
10.03.2010, 11:57
Ժամանակին էինք պահում, շուուուուուտ, երբ դեռ փոքր էի: Կատու էր, արական սեռի, անունը . . . անունը Թոմ էր:D: Սիրում էի հետը պինգ-պոնգի գնդակով խաղալ:
Մայրիկս, որ պառկած էր լինում դիվանին, одеал-ով ծածկված, գալիս էր մտնում одеал-ի տակ:):
Նաեւ շատ էր քնում:
46479

Զվրճալի պատմություններ Թոմի մասին:oy:

Թոմը փախնում ա:

Մի անգամ, երբ մեր մուտքի դուռը բաց էր (հյուր էր եկել, գնում էր արդեն) հանկարծ ոնց-որ Թոմը դուրս փախավ, (ընդհանրապես տենց պահերին, ինքը փախնում էր,) շքամուտքում մուուուութ-մութ էր, մամասս սկսեց ման գալ ներքեւի հարկից, ես ու ընկերս էլ շքամուտքում ենք նայում ներքեւ, մեկ էլ ընկերս շուռ եկավ իմ կողմը ու . . . «հեն ա կատուն,» ծիծաղում ա: Շուռ գամ, տեսնեմ մեր Թոմը դռան մոտ ա, շշմած, աչքերը չռած, ուռուցիկ նստած (դե մոտավորապես պառկած է՛լի) դուրս ա նայում, թե ինքը ինչի վրա էր զարմացեեե՞լ:

Մի անգամ է՛լ էնպես եղավ, որ . . . կորավ, մամաս ու պապաս գնացին ման գալու: Որոշ ժամանակ անց քույրիկս ուզեց գնա տեսնի գտա՞ն, դուռը բացեց ու . . . Թոմը վազեց ներս :D:

Թոմն ու հեռուստացույցը

Հեռուստացույցի նկատմամբ անտարբեր չէր, մեկ-մեկ նայում էր, հիշում եմ առաջին անգամ դա տեսնելուց, ոնց էի զարմացել:

Ես ու քույրիկս նստած մանկակակ հաղորդում էինք նայում, Թոմն էլ աթոռին էր ուռուցիկ նստած, աչքերը կիսափակ, հանկարծ մի բան եղավ հեռուստացույցով, մեր Թոմը ո՜ր չվազեց հեռուստացույցի մոտ, որ չվազեե՜ց, մենք երկուսով էնպե՜ս ենք ծիծաղում: Թոմն էլ հեռուստացույցին ա կպել վախեցած նայում ա:
Մի անգամ է՛լ «Կովկասի գերուհու» ժամանակ էն վերջին մասերում, երբ Նինան Շուրիկին ծեծում էր, Թոմը ձգվում ա ուզում թաթով խփի:

Վա՝յ էս ես եեմ

Մի անգամ տանը երեքով էինք, մաման, ես, Թոմը: Լռություն ա տանը, մեկ էլ հանկարծ մաման ասում ա «նայի ոնց ա, Թոմը իրան հայելու մեջ նայում:» Նայեցի Թոմին, հանգիստ ո՛չ ուռուցիկ նստած, նայում ա հայելուն, մեկ էլ հանկարծ . . . առջեւի թաթերը բարձրացրեց ու . . . դե պատկերացրեցիք: Ես ու մաման ծիծաղում ենք, Թոմի հեչ պետքը չի, ոնց-որ չի է՛լ նկատում (ընդհանրապես մենք որ իրա մի արածի վրա ծիծաղում էինք, вообще ուշադրություն չէր դարձնում, չէր հասկանում երեւի: )

Զարդարելու փորձ

Մեկ-մեկ փորձել ենք Թոմին շոր հագցնել, իհարկե փորձում էր հանել: Մի անգամ էլ նոր տարվա էինք պատրաստվում, մեր Թոմի պոչիկից կանաչ ժապավեն կապեցինք, բանտիկ արինք . . . բռնեց գզեց:

Smokie
10.03.2010, 17:05
իսկ իմ կրիային մաշկահան արեցին ու իրանից նաուշնիկ/հայերեն տարբերակը չգիտեմ/ սարքեցին/վրայի պատյանից/:(

Վա՜յ, էդ ո՞վ ա էդպեսի բան արել ու ի՞նչ իրավունքով:

Smokie
10.03.2010, 17:29
Ինչ լավն ա ձեր «գազանանոցը,» բոլորիդ կենդանիներին էլ հավանեցի:
Davidus, շունիկդ մռուուուուուուութն էր, ափսոս մեծացել ա:

Kita
10.03.2010, 17:34
Էս էլ իմ հանրահայտ Լոկին քնած ժամանակ` տեղերս բռնագրաված:))
Պոզա ա լյա ախպոր պես լույսը անջատեք:)) (c) Grieg
http://img46.imageshack.us/img46/8144/llllla.jpg

Yeghoyan
10.03.2010, 18:37
Վա՜յ, էդ ո՞վ ա էդպեսի բան արել ու ի՞նչ իրավունքով:

էս ո՞ր թվի գրառում ես կարդացել:8 հետո գրել էի ով ա խեղճի հախից եկել, ու լավ էլ արել էր, սիրուն էր:love

համ էլ ձուկիկս հիվանդա էսօր:cryառավոտից իջելա ջրի տակ ու վերև չի բարձրանում, մտածեցի երևի սատկելա, բայց չէ մի քիչ շարժվումա, ու ամենակարևորը թութակներս ուրախացել են, էսօր տաք էր, տեղափոխվել են պատուհանի մոտ, թռվռում են, ճվճվում են, հարևանի կատվի զահլեն են տանում/:D/, ամբողջ օրը մեր պաուհանի տակ հարմար պահա ման գալիս էդ կատուն, որ ուտի թութակներիս, բայց չի կարա, համ ուշադիր եմ, համ էլ փակա, չի կարա մտնի տուն: Մի ուրիշ անգամ նկար կդնեմ, կտեսնեք իմ փոքր գազանիկներին:oy

Դատարկություն
10.03.2010, 19:46
Ես էլ ծովախոզուկ ունեմ:oy Ինքը աղջիկա, մի քիչ տարօրինակ մտածողությամբ, շատա սիրում պոլիէթիլենի խշշոցը, որի տակ սկսում ա ծլվլալ ու ուտելիք ուզել: Շատակեր ա, շատ արագա մեծանում, մենությունը գերադասումա աղմկոտ միջավայրից (համենայն դեպս ես էդպես եմ մտածում), կծան չի, բայց անծանոթներին լավ էլ կծումա ու միշտ ուզումա, որ իրա ասածով լինի, հազիվ նկարեցի... ամաչկոտա, ինձ էլ շատա սիրում.. երևի (դե սերը հարաբերական բանա, ես ինչ իմանամ ծովախոզուկների մոտ տիրոջ հանդեպ սերը ոնցա արտահայտվում:pardon):)):

Իմ մոտ խելոք ա մնում, բայց շուշուտա չարություն անում:beee, կարճ ասած, սովորական, շա՜տ սովորական ծովախոզուկա, սակայն որին ես ընտելացրել եմ ու ոնցոր ասում են, երևի ընդմիշտ պատասխանատու եմ:)):oy
:D
http://img502.imageshack.us/img502/6435/img0066k.jpg

Smokie
10.03.2010, 20:23

Էսօ՛ր եմ ամբողջ թեմայի գրառումները կարդացել, իսկ կրիայիդ մաշկելու մասին իմանալուց հետո՝ իսկույն գրեցի:

Իսկ ձուկիկիդ ցանկանում եմ առողջություն ու քիչ հիվանդանա:

aerosmith
10.03.2010, 20:26
Էս էլ իմ թութոն:)

Smokie
10.03.2010, 20:35
Ես էլ ծովախոզուկ ունեմ:oy Ինքը աղջիկա, մի քիչ տարօրինակ մտածողությամբ, շատա սիրում պոլիէթիլենի խշշոցը, որի տակ սկսում ա ծլվլալ ու ուտելիք ուզել: Շատակեր ա, շատ արագա մեծանում, մենությունը գերադասումա աղմկոտ միջավայրից (համենայն դեպս ես էդպես եմ մտածում), կծան չի, բայց անծանոթներին լավ էլ կծումա ու միշտ ուզումա, որ իրա ասածով լինի, հազիվ նկարեցի... ամաչկոտա, ինձ էլ շատա սիրում.. երևի (դե սերը հարաբերական բանա, ես ինչ իմանամ ծովախոզուկների մոտ տիրոջ հանդեպ սերը ոնցա արտահայտվում:pardon):)):

Իմ մոտ խելոք ա մնում, բայց շուշուտա չարություն անում:beee, կարճ ասած, սովորական, շա՜տ սովորական ծովախոզուկա, սակայն որին ես ընտելացրել եմ ու ոնցոր ասում են, երևի ընդմիշտ պատասխանատու եմ:)):oy
:D
http://img502.imageshack.us/img502/6435/img0066k.jpg

Վաաաայ էս ի՞նչ մռութ ա արել, վախեցած ա երեւում, լավն ա, զվարճալի դեմք: Աչքերը, դունչիկը, :hands

Kita
11.03.2010, 00:42
Էս էլ իմ թութոն:)

Տենց էլ չհասկացա, թե ինչ է ուտում:))
Բայց հլը խաղալիքները զանազան:))

aerosmith
11.03.2010, 17:02
Տենց էլ չհասկացա, թե ինչ է ուտում:))
Բայց հլը խաղալիքները զանազան:))

ասեմ Kita ջան, ուտումա, մի նկարում խնձոր մյուսում՝ քաղցր ձողիկ...

Enigmatic
11.03.2010, 17:11
Ես էլ մոտ երկուսուկես տարի խամյաչոկ ոմ պահել, սև-սպիտակ էր ինքը ու սաաատ չաղո էր:)):love ինքը աղջիկ էր: Ինքը մահացավ դեպրեսսիայից, մեծացել էր արդեն:cry2, շաաատ ծանր տարա իրա կորուստը:cry2 միքանի տարի արդեն անցելա, բայց էլի եմ որոշել խամյակ պահել, ուզում եմ հենց իրա նման լինի:) իրանք էնքան փափուկ են, որ ուրիշ էլ ոչ մի կենդանի չեմ կարողանում սիրել, անգամ ծովախոզուկները չոր են միտեսակ:

Աբելյան
11.03.2010, 17:44
Լակոտներս:love
Մոզիլան արդեն մեծ կատու ա:

Ուլուանա
11.03.2010, 19:20
:D հոպլոս
Հոպլոն ո՞վ ա բայց։ :unsure

Enigmatic
11.03.2010, 19:39
Հոպլոն ո՞վ ա բայց։ :unsure

Էտ նշանակում ա հորեղբայր:))

Հայկ ինչի՞ ես տենց կոպիտ բռնում էդ խեղճ փիսոներին:(

Kita
11.03.2010, 20:12
էլի եմ որոշել խամյակ պահել, ուզում եմ հենց իրա նման լինի:) իրանք էնքան փափուկ են, որ ուրիշ էլ ոչ մի կենդանի չեմ կարողանում սիրել, անգամ ծովախոզուկները չոր են միտեսակ:

Լի ջան Լոկիին մի րոպեով կթողեմ սիրես, նոր կտեսնես փափուկը:)):love

ԿԳԴ
11.03.2010, 23:34
Շունիկս:love

Աբելյան
12.03.2010, 01:49
Հայկ ինչի՞ ես տենց կոպիտ բռնում էդ խեղճ փիսոներին:(
Բայց ճիշտ ձևը վզից բռնելը չի՞::oy

Kuk
12.03.2010, 01:56
Էս թեման արդեն վտանգավոր ա, գրառումներ մի արեք էս թեմայում, կամ գրեք ձեր վատ հարևանների կենդանիների մասին: Թեչէ մեկ էլ տեսաք՝ ծովախոզուկի մարդը եկավ, 5 հազար դրամ ուզեց:

Vaho
12.03.2010, 11:51
Թութակներ եմ պահում, բայց վարժեցնել չգիտեմ :think

Yeghoyan
12.03.2010, 12:32
Թութակներ եմ պահում, բայց վարժեցնել չգիտեմ :think
թութակ վարժեցնել, որ խոսա՞, թե՞ չփախնի:8

ռադիոյի կողքն ես դնում, ինքն իրանով սովորումա խոսալ:8հետո էնքանա զահլեդ տանում, սկսում ես մտածել իրան տանից դուրս հանելու մասին:D

basir
12.03.2010, 14:25
Բավականին ուշագրավ կայք թութակների մասին - շատերին կարող է հետաքրքրել www.tutak.am (http://www.tutak.am)
Կարելի է տիրոջը հարցել տար համ վարժեցնելու համ խնամքի մասին:

Smokie
17.03.2010, 11:50
Իսկ ճագարներ տեսել ե՞ք, տեսել ե՞ք իրանց մռութիկները:
ՈՒզում եմ մի բան պատմեմ, որ էլի մանկությանս էջերից ա, ինչպես եւ Թոմը:
Պապիկս Ղափանում ճագարներ էր պահում սարայում, վանդաակների մեջ: Մի անգամ երբ կերակրում էինք ճագարներին, ես՝ միամիտ երեխա, մատս տնկել եմ մի մեծ ճագարի (ի նկատի ունեմ ձագ չէր) դեմը . . . կծեց:(: Մի երեք օրից մատս բուժվել ա, բայց ես ուզեցի մի անգամ էլ ձագի վրա փորձել դա: Լավիկն էր ինքը, (ընդհանրապես ինձ թվում ա ձագուկները ավելի լավն են) տնկել եմ մատս, ինքը ծնողների հետ կանաչի ա ուտում, մեկ էլ գլուխը շուռ տվեց մատիս կողմը ու . . . չկծեց . . . բայց կպավ բերանը: Վազում եմ մամայիս մոտ՝ ասում «փափուկ կծեց,» :D, հետո որ պատմեցի թե ոնց եղավ էդ «փափուկ կծելը,» մամաս ծիծաղում ա ու ասում . . . «պաչեց» :D:D:D:
Հըլը մինչեւ հիմա հիշում եմ մեծի դեմքը՝ մատս կծելուց եւ փոքրի դեմքը մատս պաչելուց:

..Ando..
26.03.2010, 23:48
իսկ սայթում դեղձանիկ պահող կա՞՞՞:think

aerosmith
27.03.2010, 10:20
իսկ սայթում դեղձանիկ պահող կա՞՞՞:think

ես պահել եմ, շատ ունիկալ գույն ուներ՝ շագանակագույն,բայց անցած տարի չգիտեմ ինչիծ զոհվեց..... ոչ սկվազնյակի տակ էի թողել, ոչ ինչ-որ հեռուստացույցի ճառագայթների.... կերն էլ ոնց որ ամեն օր մի թեղի գդալ լցնում էի։ ։(
հիմա ուզում եմ առնեմ, բայց մտածում եմ թութակս կարողա խանդի, էլ հետներս յոլա չեթա ։ Մեկ էլ են ճապոնական պստիկ թռչուններն եմ սիրում, բայց դրանից պտի մի վանդակ մեջ մի 30 հատով պահես, որ հաճույք ստանաս։ Այ դրանցից ավելի շատ եմ ուզում առնեմ։

Դարք
27.03.2010, 10:56

բարև,ետ ճապոնական պստիկ թռչւնների նկարներից կարողա ոնենաս,հետաքրքրեց:)

aerosmith
27.03.2010, 11:09
բարև,ետ ճապոնական պստիկ թռչւնների նկարներից կարողա ոնենաս,հետաքրքրեց:)

բարև խնդրեմ՝
http://pets.academ.org/files/u9/gulda_0.jpg
http://stat15.privet.ru/lr/0904e67091b91cfbf3c435dc04d96a14
http://photos.zamri.ru/utk/24256_zebrovye_amadiny_9ce39_512.jpg
http://images02.olx.com.ua/ui/3/42/72/52684072_2.jpg
հայաստանում բերում են հիմնականում սպիտակ ու մոխրագույններից։ Բայց որ լավ ման գաս երևի են գունավորներից էլ կգտնես, իհարկե մի քիչ նոռմալոտ խանութներում
գիըտատանվում է 2500-3000 դրամի սահմաններում։ Շաաատ պստիկ են, ու շաաատ գեղեցիկ ձայն են հանում։ Մի հատը մի 3 հատի ձենա հանում։

Դարք
27.03.2010, 12:33

իրոք լավնեյին,ուզում եմ թռչուն վերնեմ պահեմ,բաըց ամեն անգամ վերջին պահին հետ եմ կանգնում,բաըց առանց կենդանիներ տունը ոնց որ լիարժեք չլինի

aerosmith
27.03.2010, 15:06
իրոք լավնեյին,ուզում եմ թռչուն վերնեմ պահեմ,բաըց ամեն անգամ վերջին պահին հետ եմ կանգնում,բաըց առանց կենդանիներ տունը ոնց որ լիարժեք չլինի

հաստատ, արանց կենդանի պահելու ես չեմ կարա։
բայց մի խորհուրդ էլ, ավելի լավա մի վռազի, միանգամից ավելի լավ թռչուն առ, օրինակ մի հատ ալիկսանդռեյսկի թութակ՝120000 դրամ, կամ եթե հնարավորությունդ ներումա, ժակո՝800-1200 դոլլար, որ պահածդ թութակից հաճույք ստանաս երբ խոսա, կամ կապիկություն անի։
Իրիկունները, շաաատ հաճելի ա, երբ նստում եմ ու նայում, թե ինչ կապիկություններա անում թութակս։
Մի դեպք պատմեմ, ուրեմն ամեն իրիկուն, երբ վանդակի մոտով անցնում եմ, ամեն անցնել դառնալուց իրան մի հատ ֆիստաշկա, կամ արևածաղիկ եմ տալիս։ Մի անգամ էլ անցնելուց ոչինչ չտվեցի։ Մեկ էլ ընենց ղժժաց վրես, որ արածիցս փոշմանեցի։ Բերեցի միանգամից մի 10 հատ ֆիստաշկա լցրի դեմը ասի կեր, մենակ էլ վրես տենց չգոռաս։ ;)

Դարք
27.03.2010, 16:15

:D նկարը կդնես՞ շատ եմ ուզում տեսնեմ

aerosmith
27.03.2010, 16:33
:D նկարը կդնես՞ շատ եմ ուզում տեսնեմ

147-րդ պոստում դրված են։ Ըտեղ մի տեղում խնձորա խեղդում, մյուսում՝ քաղցր ձողիկ;

..Ando..
27.03.2010, 23:25
ես պահել եմ, շատ ունիկալ գույն ուներ՝ շագանակագույն,բայց անցած տարի չգիտեմ ինչիծ զոհվեց..... ոչ սկվազնյակի տակ էի թողել, ոչ ինչ-որ հեռուստացույցի ճառագայթների.... կերն էլ ոնց որ ամեն օր մի թեղի գդալ լցնում էի։ ։(
հիմա ուզում եմ առնեմ, բայց մտածում եմ թութակս կարողա խանդի, էլ հետներս յոլա չեթա ։ Մեկ էլ են ճապոնական պստիկ թռչուններն եմ սիրում, բայց դրանից պտի մի վանդակ մեջ մի 30 հատով պահես, որ հաճույք ստանաս։ Այ դրանցից ավելի շատ եմ ուզում առնեմ։

բայց ավելի լավ կլինի որ դեղձանիկ պահես,դեղձանիկի երգը լավնա:hands իմ դեղձանիկը հենց մի թեթև լույսը բացվումա սկսումա երգել...

..Ando..
27.03.2010, 23:45
բարև խնդրեմ՝
http://pets.academ.org/files/u9/gulda_0.jpg
http://stat15.privet.ru/lr/0904e67091b91cfbf3c435dc04d96a14
http://photos.zamri.ru/utk/24256_zebrovye_amadiny_9ce39_512.jpg
http://images02.olx.com.ua/ui/3/42/72/52684072_2.jpg
հայաստանում բերում են հիմնականում սպիտակ ու մոխրագույններից։ Բայց որ լավ ման գաս երևի են գունավորներից էլ կգտնես, իհարկե մի քիչ նոռմալոտ խանութներում
գիըտատանվում է 2500-3000 դրամի սահմաններում։ Շաաատ պստիկ են, ու շաաատ գեղեցիկ ձայն են հանում։ Մի հատը մի 3 հատի ձենա հանում։

եթե չեմ սխալվում ետ քո ասած թռչնի անունը ԱՄԱՁԻ-ա,եթե միտք ունես գնելու՝ խորհուրդ կտամ շաբաթ կամ կիրակի օրը գնաս ԶԵՅԹՈՒՆԻ շուկա և այնտեղից գնես,էտ շուկայում գները հարմար էն:hands

Դարք
27.03.2010, 23:51
բայց ավելի լավ կլինի որ դեղձանիկ պահես,դեղձանիկի երգը լավնա:hands իմ դեղձանիկը հենց մի թեթև լույսը բացվումա սկսումա երգել...

դու էլ դեղձանիկիտ նկարը դիր :)

..Ando..
28.03.2010, 00:35
http://http://s58.radikal.ru/i162/1003/b2/e1a9c78e374c.jpg
http://s42.radikal.ru/i097/1003/93/3d30b7e83289.jpg

Դարք
28.03.2010, 00:43
http://http://s58.radikal.ru/i162/1003/b2/e1a9c78e374c.jpg
http://s42.radikal.ru/i097/1003/93/3d30b7e83289.jpg

այս սենց պետքա արվերՃՃՃ http://s42.radikal.ru/i097/1003/93/3d30b7e83289.jpg

..Ando..
28.03.2010, 00:58
http://s53.radikal.ru/i141/1003/30/92576141de1d.jpg

Kita
31.03.2010, 20:18
Երեխեք կարողա իմանաք օպտվի գներով շան կեր ծախող?
Ես տենց մարդ գիտեի, կորցրեցի:(

Kita
31.03.2010, 23:33
Դե ես էլ Լոկիս` մոտ 11 ամսական է ստեղ:):love
Ֆոտոգրաֆ` Impression:))
http://img444.imageshack.us/img444/9415/lok2.jpg
http://img696.imageshack.us/img696/9867/loki1.jpg

Ու դե Տիրուհու հետ:))
http://img98.imageshack.us/img98/2285/lok3.jpg

..Ando..
02.04.2010, 12:41
http://s44.radikal.ru/i104/1004/da/b301155718c9.jpg

..Ando..
03.04.2010, 00:38
մի հարց ունեմ,կարողա՞ ինչ որ մեկտ հատուկ դիսկ ունենաք որը դեղձանիկին քայլ առ քայլ երգելա սովորացնում:think

dj chik
03.04.2010, 15:25
հիմա որ ես համ շուն ունեմ համ կատու որ՞ մեկին քվեարկեմ :esim

Yeghoyan
03.04.2010, 16:11
հիմա որ ես համ շուն ունեմ համ կատու որ՞ մեկին քվեարկեմ :esim
մի քվեարկի, նկար դիր տեսնենք:oy
էդ շունն ու կատուն իրար հետ ո՞նց են յոլա գնում մի տան մեջ:8

dj chik
03.04.2010, 19:13
հետո կնկարեմ..
շունոն դրսում է ;) ժամանակին կրիաել ունեինք .. )))

aerosmith
03.04.2010, 20:42
մի հարց ունեմ,կարողա՞ ինչ որ մեկտ հատուկ դիսկ ունենաք որը դեղձանիկին քայլ առ քայլ երգելա սովորացնում:think

բռատ ջան դեղձանիկին երգել չեն սովորեցնում, ինքը իրեն սովորում է։ Իհարկե եթե որձ է ։ Այ ես եմ դիսկ ման գալի , որ թութոյիս սովորեցնեմ։

Magic-Mushroom
03.04.2010, 21:06
Ես ռաստամանսկի կատու եմ պահում,այդ կենդանիներին շատ եմ սիրում,նրաք շատ պսիխոդելիկ կենդանիներ են,բայց մենակ շատա սիրում վնասել իմ տնային բույսերը ու կակտուսները:angry
հեսա իրա նկարը http://s61.radikal.ru/i171/1004/01/63aea00e81fd.jpg

..Ando..
04.04.2010, 00:14
բռատ ջան դեղձանիկին երգել չեն սովորեցնում, ինքը իրեն սովորում է։ Իհարկե եթե որձ է ։ Այ ես եմ դիսկ ման գալի , որ թութոյիս սովորեցնեմ։

ինքն իրեն սովորում է միայն այն դեպքում երբ իր կողքին չկա մի ուրիշ դեղձանիկ որից կարող է երգը ընդօրինակել,այս դեպքում մնում է ինքն իրեն երգել սովորել,ավելացնեմ նաև ,որ ինքնուս (այսինքն ինգն իրեն երգել սովորած)դեղձանիկի երգը իր որակով չի գնահատվում «թանկարժեք»,քանի որն ինքնուս դեղձանիկի երգը չի պարունակում այնպիսի կալենաներ(հայերեն տարբերակը չգիտեմ) ,որոնք կարողանում է կատարել ավելի որակյալ երգ ունեցող դեղձանիկը.
այնպես որ երգել սովորեցնող դեղձանիկը կարող է հանդիսանալ սկավառակը:ok

Ժունդիայի
04.04.2010, 00:31
Սա էլ իմ շունոն` Անդան, մեռնեմ սրան մեկ մեկ նենց բանտարկյալի տեսք ա ընդունում, ակամայից հուզվում ես, բայց որ մտնում ես մոտը` խաղալու լրիվ քերծված դուրս ես գալիս:

http://s004.radikal.ru/i205/1004/01/50ca48ed3cbd.jpg

http://i033.radikal.ru/1004/8a/fd0fe82d245c.jpg

http://s48.radikal.ru/i122/1004/2e/80b5002dab19.jpg

Այս նկարում մոտ 2 շաբաթական է: Նոր էինք նվեր ստացել մեր գանձին

http://s58.radikal.ru/i159/1004/d7/f32af4176ed4.jpg

Ռուֆուս
04.04.2010, 00:34
իսկ էդ գազանիկը ի՞նչ ցեղատեսակի ա :)

Ժունդիայի
04.04.2010, 00:38
իսկ էդ գազանիկը ի՞նչ ցեղատեսակի ա :)

POODLE միջին չափսի

Ռուֆուս
04.04.2010, 00:42
Պուդելի համար բավարար փռչոտ չէր, դրա համար հարցրեցի :))

Ժունդիայի
04.04.2010, 00:44
Հաճախակի ենք խուզում :)), 2 ամիսը մեկ:

Kita
04.04.2010, 01:34
Բայց բալոնկայի է նման մի քիչ, գուցե խառնուրդ?:think

dj chik
04.04.2010, 21:34
Սա էլ իմ շունոն` Անդան

էս ինչ տիպա...:hands

dj chik
04.04.2010, 22:07
ոնց որ խաղալիք լինի չէ՞ :)
http://s43.radikal.ru/i102/1004/6e/29527ba69224.jpg
http://s49.radikal.ru/i125/1004/56/7c91edcfc3ae.jpg

Մանուլ
04.04.2010, 23:04
ոնց որ խաղալիք լինի չէ՞ :)
Հա :love:

jundai-ի շունիկն էլ ա լավը, մանավանդ վերջին նկարում :love:

..Ando..
05.04.2010, 11:33
դեղձանիկիս պսակել եմ:hands
http://i055.radikal.ru/1004/21/83f283d08331.jpg
http://s52.radikal.ru/i138/1004/1f/ba11dbac7d6b.jpg
http://s61.radikal.ru/i174/1004/26/051337c049ce.jpg

Ֆոտոն
05.04.2010, 11:49
Շնորհավոր լինի: Ծլեն, ծաղկեն, զորանան, բազմանան: :))

aerosmith
05.04.2010, 14:12
ինքն իրեն սովորում է միայն այն դեպքում երբ իր կողքին չկա մի ուրիշ դեղձանիկ որից կարող է երգը ընդօրինակել,այս դեպքում մնում է ինքն իրեն երգել սովորել,ավելացնեմ նաև ,որ ինքնուս (այսինքն ինգն իրեն երգել սովորած)դեղձանիկի երգը իր որակով չի գնահատվում «թանկարժեք»,քանի որն ինքնուս դեղձանիկի երգը չի պարունակում այնպիսի կալենաներ(հայերեն տարբերակը չգիտեմ) ,որոնք կարողանում է կատարել ավելի որակյալ երգ ունեցող դեղձանիկը.
այնպես որ երգել սովորեցնող դեղձանիկը կարող է հանդիսանալ սկավառակը:ok

իսկ ես գիտեմ, ոչ եթե որձ դեղձանիկի կողքը այլ դեղձանիկ լինի, ինքը երգել չի սովորի, այլ ուղղակի միայն ձայնային ազդանշաններով իրար հետ կհաղորդակցվեն։

Lord
05.04.2010, 14:33
Շուն - 2 հատ
Կատու - 5 հատ
Բու - 1 հատ
Թութակ - 4 հատ
Ոչխար - 1 հատ
Վարազ - 1 հատ
Ձուկ - շատ
Կապիկ - 1 հատ
Խամյակ - 4 հատ

Իմ ամբողջ կյանքում պահած կենդանիները (սա կատակ չի): Ես ապրում եմ քաղաքում, բնակելի շենքում:

Yeghoyan
05.04.2010, 14:36
Իմ ամբողջ կյանքում պահած կենդանիները (սա կատակ չի): Ես ապրում եմ քաղաքում, բնակելի շենքում:

Էդ ամեն ինչը լավա, բայց էն ոչխարի պահերը ինչ-որ չհասկացվեց :8 բնակելի շենքո՞ւմ ես պահել:

Ֆոտոն
05.04.2010, 14:40
Էդ ամեն ինչը լավա, բայց էն ոչխարի պահերը ինչ-որ չհասկացվեց :8 բնակելի շենքո՞ւմ ես պահել:

Փաստորեն կապիկն էլ է բնակելի տանն ապրել: Չնայած ակպիկի չափերից է կախված: :8

Yeghoyan
05.04.2010, 14:47
Էս էլ իմ թութակները, բայց հին նկարներ են, հիմա խելոք չեն մնում, անընդհատ շարժվում են, սիրուն նկարներ չի լինում:oy հետո էլի կփորձեմ ու նորերը կդնեմ թեմայում :8

..Ando..
05.04.2010, 15:23
իսկ ես գիտեմ, ոչ եթե որձ դեղձանիկի կողքը այլ դեղձանիկ լինի, ինքը երգել չի սովորի, այլ ուղղակի միայն ձայնային ազդանշաններով իրար հետ կհաղորդակցվեն։

եթե իր կողքին որձ դեղձանիկ է երգել է սովորում

Lord
05.04.2010, 15:29
[/B]Էդ ամեն ինչը լավա, բայց էն ոչխարի պահերը ինչ-որ չհասկացվեց :8 բնակելի շենքո՞ւմ ես պահել:

Խի ինձանից սպասելի չէր:o, ոչխարը մատաղի համար էր երկար չեմ պահել

Lord
05.04.2010, 15:32
Փաստորեն կապիկն էլ է բնակելի տանն ապրել: Չնայած ակպիկի չափերից է կախված: :8

կապիկը փոքր էր, բայց իրան կինկոնգի տեղն էր դրել ու երկար չդիմացավ:

Yeghoyan
05.04.2010, 16:10
Խի ինձանից սպասելի չէր:o, ոչխարը մատաղի համար էր երկար չեմ պահել

Մարդկանցից ամեն ինչ էլ սպասելիա ;)

Բա էն վարազին որտե՞ղ ու ինչի՞ համար էիր պահում:

aerosmith
05.04.2010, 16:43
իմ կյանքիս երազանքներից մեկնա, որ կապիկ պահեմ, շաաատ եմ սիրում։ Եթե մի քիչ մատչելի գնով հանդիպեց անպայման առնելու եմ։ Իմիջիայլոց շնորհակալ կլինեի , եթե որևէ մեկդ կապիկ վաճառողի տեղ ինձ ասեր։

..Ando..
05.04.2010, 18:18
իմ կյանքիս երազանքներից մեկնա, որ կապիկ պահեմ, շաաատ եմ սիրում։ Եթե մի քիչ մատչելի գնով հանդիպեց անպայման առնելու եմ։ Իմիջիայլոց շնորհակալ կլինեի , եթե որևէ մեկդ կապիկ վաճառողի տեղ ինձ ասեր։

ես կհետաքրքրվեմ եթե կարողանամ գտնել այդպիսի մարդ քեզ կասեմ

Lord
05.04.2010, 23:59
Բա էն վարազին որտե՞ղ ու ինչի՞ համար էիր պահում:

Վարազինը երկար պատմությունա հաջորդ հանդիպմանը կպատմեմ

Smokie
06.04.2010, 08:56
Շուն - 2 հատ
Կատու - 5 հատ
Բու - 1 հատ
Թութակ - 4 հատ
Ոչխար - 1 հատ
Վարազ - 1 հատ
Ձուկ - շատ
Կապիկ - 1 հատ
Խամյակ - 4 հատ

Իմ ամբողջ կյանքում պահած կենդանիները (սա կատակ չի): Ես ապրում եմ քաղաքում, բնակելի շենքում:

Ես էլ էի զարմացել:o:think, բայց դե պատմությունները իմացա:): Տարօրինակ էր նաեւ վարազը: Իսկ լիքը ձկները միանգամից է՞ին իրար հետ, մի ակվարիումի մեջ: Հա՛ բա բու՞ն ոնց պատահեց:

davidus
06.04.2010, 10:49
Շուն - 2 հատ
Կատու - 5 հատ
Բու - 1 հատ
Թութակ - 4 հատ
Ոչխար - 1 հատ
Վարազ - 1 հատ
Ձուկ - շատ
Կապիկ - 1 հատ
Խամյակ - 4 հատ

Իմ ամբողջ կյանքում պահած կենդանիները (սա կատակ չի): Ես ապրում եմ քաղաքում, բնակելի շենքում:

Սրանից 8-9 տարի առաջ ես էլ տանը արծիվ էի պահում, տեսակը` տափաստանային արծիվ (Aquila nipalensis) (http://ru.wikipedia.org/wiki/Степной_орёл).... Երբ տուն բերեցի շատ փոքր էր, աղվափետուրները դեռ չէին թափվել: Չորս ամիս պահեցի: Ահագին մեծացավ, զգացվում էր, որ արդեն թռչել ա ուզում, որովհետև թևերն էր մարզում, ինչ-որ "վարժություններ" էր անում.... մենակ պիտի տեսնեիք :love Վերջը տարա Սևան, այնտեղ բաց թողեցի... :( բայց ամենավատն էն էր, որ չիմացա էգ էր, թե որձ:

Հ.Գ. ափսոս, ոչ մի նկար չունեմ, բայց այս նկարներում պատկերվածները շատ նման են: Միակ տարբերությունն այն է, որ իմ արծիվի աչքերը բաց կապույտ էին :love

http://kakadu.509.com1.ru:8018/WWW/zooclub/birds/51.jpg http://www.apus.ru/im.xp/049050053048054056056056053.png
http://lh4.ggpht.com/_VX0g8A019o8/SL-4PhyiBeI/AAAAAAAAA-o/iw_JQep6CuU/s800/04156615.jpg

Smokie
06.04.2010, 11:11
Սրանից 8-9 տարի առաջ ես էլ տանը արծիվ էի պահում

Արծի՞վ :o, էս ինչե՞ր եմ էսօր լսում:

!-Lord հարցման միջի երկու ոչխար պահողներից մեկը դու՞ ես:

Lord
06.04.2010, 11:52
Արծի՞վ :o, էս ինչե՞ր եմ էսօր լսում:

!-Lord հարցման միջի երկու ոչխար պահողներից մեկը դու՞ ես:

Ամեն մարդ իր հոգուն մոտ կենդանի է ընտրում։ Արծիվներից վախենում ես թութակ պահի, կամ խամյակ։

dj chik
07.04.2010, 09:29
կապիկ եմ ուզում... բայց փոքրոտ... :love

Smokie
07.04.2010, 09:46
Ամեն մարդ իր հոգուն մոտ կենդանի է ընտրում։ Արծիվներից վախենում ես թութակ պահի, կամ խամյակ։

Բանը վախենալու մեջ չի, ուղղակի ոմանք օրիգինալ են եւ դա լավ է: Իմ ասածը վատ իմաստով չէր;):

Norton
13.04.2010, 01:20
էլի ինքը
http://s57.radikal.ru/i157/1004/0a/6c1ea2f40e14.jpg (http://www.radikal.ru)

Smokie
13.04.2010, 10:47
Ձորս տարի առաջ ամառը գնացել էինք Ղափան: Մի կատու եկավ մեր մոտ, եկել ա ու հա մլավում ա, մի կտոր հաց բերեցի, էն ո՜նց ձգվեց, աչքերը չռած, հենց ձեռիցս էլ վերցրեց, կերավ: Հետո էլի անընդհատ մլավում ա իմ մոտ, հաց որ տալիս եմ չի ուտում, չեմ հասկանում ինչ ա ուզում: Վերջը գնաց: Մի-քանի օրից էլի ա գալիս, քույրիկս առաջին անգամ տեսավ իրան, էլի կերակրեցինք մի-քիչ: Էս էլ չեղավ մեր վերջին հանդիպումը, մի-քանի օր հետո արդեն ամեն օր էր գալիս, արդեն գալիս էր ու մտնում տուն, (այգում էր լինում մինչեւ էդ օրերը,) առավոտները առաջինը ես էի արթնանում, գնում մուտքի դուռը բացում ու նախօրոք գիտեմ արդեն որ կատուն էնտեղ ա, դիվանի վրա:
Սիրում էինք էն փիսիկի պոչով (բույսը) իրան զբաղեցնել, փիսիկի պոչը խաղացնում էինք գետնի վրա, ինքը վազում էր հետեւից, փորձում բռնել:

Հաջորդ տարի էլի եկանք Ղափան, ինքը չկա: Չկար երկար ժամանակ, բայց մի օր գիշերով եկավ ու էլի սկսվեց:

47262472634726447265

Smokie
13.04.2010, 10:58
4726747268472694727147272

Smokie
13.04.2010, 11:07
4727447275472764727747279

Smokie
13.04.2010, 11:14
472804728247283

Աբելյան
19.04.2010, 22:46
Լավն ա::))

nune'
21.04.2010, 21:42
կապիկ եմ ուզում... բայց փոքրոտ... :love

հահա, լավն էր..

Ես իմ ողջ կյանքում շուն եմ պահել, բայց հետո զբաղվածությունս իրենն արեց..հիմա կուզեի էլի շուն պահել, ասենք դոբերման

Ռուֆուս
21.04.2010, 21:50
հահա, լավն էր..

Ես իմ ողջ կյանքում շուն եմ պահել, բայց հետո զբաղվածությունս իրենն արեց..հիմա կուզեի էլի շուն պահել, ասենք դոբերման

Այսի՞նքն, շունդ միայնակությունից սատկե՞ց :o

*e}|{uka*
21.04.2010, 21:54
էլի ինքը
http://s57.radikal.ru/i157/1004/0a/6c1ea2f40e14.jpg (http://www.radikal.ru)

Նման ա: :pardon

..Ando..
30.04.2010, 18:37
էս էլ իմ դեղձանիկի ձագերը:D
http://s003.radikal.ru/i202/1004/08/f96a398348c7.jpg
http://s53.radikal.ru/i141/1004/76/d2172c171882.jpg
http://s61.radikal.ru/i172/1004/bb/42f12a57b33e.jpg
http://s03.radikal.ru/i176/1004/1b/4d458b3b5df1.jpg

..Ando..
03.05.2010, 20:17
http://s40.radikal.ru/i090/1005/d4/4c4475db87d7.jpg
http://i074.radikal.ru/1005/35/d6ba4e51336c.jpg
15 օրեկան

Kita
15.05.2010, 01:29
Լոկիիս փոքր ժամանակվա նկարները:love
http://img249.imageshack.us/img249/2711/loki1s.jpg
http://img341.imageshack.us/img341/4720/loki2i.jpg
http://img704.imageshack.us/img704/7033/loki4.jpg
http://img532.imageshack.us/img532/1103/loki5.jpg

Gayl
15.05.2010, 02:03
Հիմա էլ ես տանը պահու՞մ:o

Enigmatic
15.05.2010, 02:22
ոնց որ խաղալիք լինի չէ՞ :)
http://s43.radikal.ru/i102/1004/6e/29527ba69224.jpg
http://s49.radikal.ru/i125/1004/56/7c91edcfc3ae.jpg

վաշ էս ինչ մռթոշնա:love իրանք մեծանում ե՞ն, թե սենց պստո են մնում: Պուճուր թիթիզ շունո եմ ուզում:love

Kita
15.05.2010, 12:58
Հիմա էլ ես տանը պահու՞մ:o

Հա բա:)) Խո դուրս չէի շպրտելու:love

..Ando..
16.05.2010, 23:44
Դեղձանիկներս արդեն մեծացել են ու առանձնացրել եմ
http://s50.radikal.ru/i129/1005/65/16b5518471e5.jpg
http://s57.radikal.ru/i156/1005/27/d777f214e183.jpg
http://s53.radikal.ru/i141/1005/8d/087fa81c3994.jpg
http://s59.radikal.ru/i165/1005/7e/d2ce4cc7e6f8.jpg

Lord
17.05.2010, 00:04
Անունը հաստատ չեք գուշակի, եթե չիմանաք:D
http://img3.imageshack.us/img3/6525/dsc00545euf.jpg

Smokie
17.05.2010, 07:11
Անունը հաստատ չեք գուշակի, եթե չիմանաք:D
http://img3.imageshack.us/img3/6525/dsc00545euf.jpg

Հե-հե , ոմրդկանցից ինչեր ասես չեն սովորում կենդանիները;):

Աբելյան
17.05.2010, 10:17
Անունը հաստատ չեք գուշակի, եթե չիմանաք:D
Անունը չգիտեմ ինչ ա, բայց հաստատ որձ չի::))

Lord
17.05.2010, 14:41
Անունը չգիտեմ ինչ ա, բայց հաստատ որձ չի::))

Հայկո ջան հաստատ տղայա, ուղակի համեստ նկարա:B

Gayl
20.05.2010, 01:45
Հա բա:)) Խո դուրս չէի շպրտելու:love
Բա հո տունը չե՞ս պահելու:D, եթե չեմ սխալվում իրանք փակ տեղ չեն սիրում և տարածություն են սիրում:

*e}|{uka*
22.05.2010, 23:32
Քնած գժո:love

http://img337.imageshack.us/img337/4273/shunoo.jpg (http://img337.imageshack.us/i/shunoo.jpg/)

Kita
23.05.2010, 00:25
Բա հո տունը չե՞ս պահելու:D, եթե չեմ սխալվում իրանք փակ տեղ չեն սիրում և տարածություն են սիրում:

Դե ես իրան փակ չեմ պահում, տունը մեծ է + լիքը ման եմ տալիս ու վազացնում:))

Քնած գժո:love

http://img337.imageshack.us/img337/4273/shunoo.jpg (http://img337.imageshack.us/i/shunoo.jpg/)

Վաու:love Իդուլ գալիս եմ ձեր տուն հյուր:))

*e}|{uka*
23.05.2010, 00:26
Վաու:love Իդուլ գալիս եմ ձեր տուն հյուր:))
Արի :P, թե չէ մենք կգանք: :yea

Kita
23.05.2010, 00:59
Արի :P, թե չէ մենք կգանք: :yea

Ես մենակ եմ գալու, շունտ ափսոս է էլի:D

*e}|{uka*
23.05.2010, 01:04
Ես մենակ եմ գալու, շունտ ափսոս է էլի:D
Էտ հլը հարց ա՞ ումն ա ափսոս :D , դու մի նայի է որ փոքր ա, գազան ա, գազան: :scare

Kita
23.05.2010, 01:13
Էտ հլը հարց ա՞ ումն ա ափսոս :D , դու մի նայի է որ փոքր ա, գազան ա, գազան: :scare

Հա Իդուլ իրանք սաղ են գազան:)) Ուղղակի քոնը փոքր, իմը մեծ:D

*e}|{uka*
23.05.2010, 01:21
Հա Իդուլ իրանք սաղ են գազան:)) Ուղղակի քոնը փոքր, իմը մեծ:D

Լոկին կուլ կտա իմին, 1 կգ 300 գրամ ա: :D

Kita
23.05.2010, 01:22
Լոկին կուլ կտա իմին, 1 կգ 300 գրամ ա: :D

իմի քաշը ասեմ, թե չէ:}:D
մոտ 23կգ:))

Gayl
23.05.2010, 02:34
Դե ես իրան փակ չեմ պահում, տունը մեծ է + լիքը ման եմ տալիս ու վազացնում:))

Վերջին պահը մխիթարող է, իսկ տան մեծությունը չեմ կարծում այդ տեսակին հերիքող է, հարևանս հայաթի մեջ էր պահում, բայց էլի նեղվում էր:

Mephistopheles
23.05.2010, 03:32
պահում եմ կատու և կրիա

Ֆոտոն
23.05.2010, 09:28
պահում եմ կատու և կրիա

Բա նկարներ չե՞ս դնում, հիանանք քիչ մը: ;)

Ռուֆուս
23.05.2010, 21:28
Իդ, էդ ինչ ցեղատեսակ ա՞, դալմատի՞ն :)

*e}|{uka*
23.05.2010, 22:58
Իդ, էդ ինչ ցեղատեսակ ա՞, դալմատի՞ն :)

Չէ Հայկ ջան, բալոնկա է :oy: Նման էր դալմատինի՞: :o

Ռուֆուս
23.05.2010, 23:04
Չէ Հայկ ջան, բալոնկա է :oy: Նման էր դալմատինի՞: :o

Չէ, հեչ նման չէր, անկապ հարցրի :)) Լավիկն ա :love