Դիտել ողջ տարբերակը : Մեր ընտանի կենդանիները
Ջոնիին էսօր եմ տուն բերել, լրիվ սպիտակ ա: Փոքր, մի ամսական չկա: Հենց քառասունքը լրանա նկար եմ գցելու:) Ծոցիս մեջ դրած բերեցի, կաթը կերավ, մի կես ժամ իրար հետ քնեցինք, ինքը իմ դեմքին: Լավն են էլի կատուները:
Յոհաննես
07.04.2014, 10:37
Իսկ ես տառական եմ պահում,չնայած էդ անասունին հեչ չեմ սիրում:
Փոքրիկ շրջմոլիկ
25.10.2014, 12:21
Էս էլ իմ արդեն զույգ կրիաները. :)
http://i.imgur.com/TaVm5HM.jpg
http://i.imgur.com/hEb5zj6.jpg
http://i.imgur.com/4IogaSJ.jpg
http://i.imgur.com/nAc78uE.jpg
Ավելի մուգ գույնին իմ մի տարի պահած կրիան ա, բացը՝ նորեկը.
Ժող ջան, կուզենայի շուն պահել, մասնավորապես արեվմտաեվրոպական հովվաշուն: ինձ խորհուրդ կտայիք, թե որտեղից: կարող ա ինչ որ մեկը ունի եվ ցանկանում ա վաճառել իրա շան ձագերին, կամ իրա շունը նոր պետք ա ձագ ունենա:
Ժող ջան, կուզենայի շուն պահել, մասնավորապես արեվմտաեվրոպական հովվաշուն:
Էդ ինչ ցեղատեսակ ա?:o
Բոլոր կենդանիներն էլ լավն են, բայց մեկա կատու չեմ պահի։ճճ
Նկար դնելու ձևը չգիտեմ, թե չէ շանս նկարը կտեղադրեի։
Ներսես_AM
13.01.2018, 02:23
Էդ ինչ ցեղատեսակ ա?:oՀայերեն՝ նեմեցկի ավչարկա :))
Հայերեն՝ նեմեցկի ավչարկա :))
Ես էլ ասի թիթիզ հովվաշան տեսակ ա:D
Լավ բա նկար ոնց տեղադրեմ? Ավելացնել նկար համակարգչից հրահանգի փոխարեն, որ լինի ավելացնել նկար հեռախոսից կարող ա մոտս ստացվի։ճճ
Գաղթական
13.01.2018, 04:09
Լավ բա նկար ոնց տեղադրեմ? Ավելացնել նկար համակարգչից հրահանգի փոխարեն, որ լինի ավելացնել նկար հեռախոսից կարող ա մոտս ստացվի։ճճ
էս կայքից եմ ես միշտ գցում.
postimages . org
ընտրում ես հեռախոսիցդ նկարը, ափլոդ անում էդ կայք ու հղումը գցում էստեղ` [img] փակագծերի մեջ
Չէ չի ուզում լինի, քո ասած սայթում ափլոադ արեցի, բայց ստեղ ցույց չի տալիս։
https://s14.postimg.org/e6n4try33/IMG_20180111_164439.jpg?dl=1
Էլ չի լինում, ոպշ էս մեկն էլ ա հերիք։ճճճ
Էս էլ իմ գայլն ա։
http://i.imgur.com/j5Yk0Npl.jpg
Գայլիդ անունն ինչ ա?։ճճ
Moon.
Գաղթական
13.01.2018, 14:13
Moon.
էն որ փեսեն անգլերենա սկսում սովորել ու գալիսա զոքանչխանա՝ զարմացնելու:
աները դուռը բացումա, փեսեն.
- հալլո, մայ սա՜ն (my sun)
աները մատնա տնկում,
հետո զոքանչինա խոհանոցում տեսնում ու բացականչում.
- հալլո, մայ մո՜ւն (my moon)
դրանից հետո միայն հաջորդ օրնա խելքի գալիս՝ թավով գլխին հարվածից
Էս կատուս 2 ամսական ա։ Ահավոր լավն ա։ Իրան սիրելիս պետք ա մեկը, որ հիշեցնի, որ ինքը դեռ ձագ ա, էդքան պինդ գրկել երևի պետք չի։
Սկզբում որ նոր էր էկել, առաջին երկու օրը մազերիս մեջ էր քնում ու ամեն անգամ երբ քնած ժամանակ շարժվում էի, մուննաթով մլավում էր։ Հետո հասկացավ որ սենց շարունակվել չի կարող ու հիմա բազմոցին ա քնում։ Առավոտ ժամը 6ին գալիս ա մոտս, ինձ քնից հանում ու պահանջում կերակրել իրեն։ 11 տարի ամեն առավոտ մաման հետս կռիվ էր անում, որ հաներ քնիցս, գնայի դասի, իսկ էս դեբիլը գալիս մի հատ մլավում ա, արթնանում եմ :)) Երաժշտություն լսել ոնց հասկացել եմ սիրում ա, մենք իրար հետ ամեն իրիկուն Սոկո ենք լսում ու երեքով մլավում :)) Որ չարություն ա անում, ասենք ուժեղ կծում կամ ճանկռում ա, յանի խփում եմ, 2 մատով կպնում եմ իրան էլի։ Էդ ժեստը սովորել ա, ամեն անգամ հենց ինչ-որ բան իրեն դուր չի գալիս, գալիս ու թաթիկով սկսում ա խփել։ Հետո էն օրը դրել էի հայելու առաջ։ Ավելի զարմացած դեմքի արտահայտություն չեմ տեսել, քան ինքն իրեն զննող կատվինն էր։ :D Հենց սկսում եմ կոմպով ինչ-որ բան անել, գալիս ու նստում ա ստեղնաշարին, յանի՝ հերիք ա, հիմա իմ հետ խաղալու հերթն ա։ Մի խոսքով ահավոր լավն ա ինքը։ :love
Արա էս գելխեղդիս նկարն ուր ա?:o
Գաղթական
07.07.2018, 20:04
Արա էս գելխեղդիս նկարն ուր ա?:o
Մանվելի գարաժում նայել ե՞ս ))
Մանվելի գարաժում նայել ե՞ս ))
Իմ գելխեղդը զինվորի տուշոնկա չի ուտում, հասկացող տղայա:ճճճ
Ախպեր լուրջ նկարը դրել էի, բայց հիմա չկա:
Գաղթական
07.07.2018, 21:04
Իմ գելխեղդը զինվորի տուշոնկա չի ուտում, հասկացող տղայա:ճճճ
Ախպեր լուրջ նկարը դրել էի, բայց հիմա չկա:
Գելխեղդը չէ ախպեր, նկարը ))
չի երևում, ասում եմ կարողա տարել կցելա կալեկցիային
Ես երկու տարի առաջ 3 ամսական սամոյեդ առա: Գժվելու բան են ուղղակի, նամանավանդ՝ ձագ ժամանակ, բայց էդ 5-6 ամսվա բարիերը չկարողացա անցնեմ, որ սովորացնեմ՝ որտեղ չիշիկ ու կակա անի: Ու արդյունքում՝ երկու ամիս տունս մեզի ու կեղտի մեջ էր ամբողջությամբ: Ծախեցի՝ ահավոր տխրած, բայց ներքուստ բեռից ազատված: Ու տենց էլ չեմ ջոկում՝ դրանց ոնց պիտի սովորացվի էդ անտերը…

Հետաքրքիր ա ․․․ իմ իմանալով սամոյեդները շատ մաքրասեր են լինում։ Օրինակ, շատ փոքր տարիքից իրանց քնած տեղը չիշիկ չեն անում, մի քիչ հեռու են գնում ընդեղ են անում։ Ու տենց շներին սովորաբար հեշտ ա սովորեցնելը, որ դրսում անեն իրանց անելիքը։
Փոքր ժամանակվանից պետք ա կոնկրետ ժամերի ման տալ, ու հենց չիշիկ ա անում դուրսը, մի հատ գլուխը շոյել, երկու քաղցր բառ ասել։ Մեկ-երկու երեք, սովորում են։ ՈՒ դու շուտ ես հուսալքվել։ Եթե շուն ես որոշել պահել, պիտի պատրաստ լինես րդան ամեն ձև, ու համբերատար պետք ա լինես։ Շուն պահելը երեխա պահելուց դժվար ա, քանի որ ինչ-որ տարիքից երեխեքը սկսում են խոսել ու ասել ինչ են ուզում, շունը երբեք չի խոսում։ Չնայած, որ երկար հետդ ապրում ա, մեկ-մեկ թվում ա, որ խոսում էլ ա։ :D
Էս էլ իմ գայլն ա։
http://i.imgur.com/j5Yk0Npl.jpg
Ինչքա՞ն եղավ արդեն։ Մամային-պապային գիտե՞ս քութիկիդ։
Ինչքա՞ն եղավ արդեն։ Մամային-պապային գիտե՞ս քութիկիդ։
Չէ Տրիբուն ջան։ Իրեն վերցրել էին, չէին կարողանում պահեն, պիտի պիտոմնիկ հանձնեին, ես վերցրել եմ։
Լավ կարդացած աղջիկ ա ։ՃՃ
https://i.imgur.com/18ElDmg.jpg
Էս Դոդոշն ա, ամեն անգամ, որ Մունին տանում եմ այգի, հետս մեր բակից գալիս ա Մունի հետ խաղում հետո հետ գալիս։ Երեկ տարա բլոճների դեմ դեղը քսեցինք մեկ էլ, ճիճվաթափ արեցինք։ Էս երկու օրը ուզում եմ տանեմ պատվաստենք ու ստերիլիզացնենք։ Շատ լավ շուն ա։ Հլը դրա խուճուճ պոչը։
http://i.imgur.com/fYrTuPp.jpg
Էս էլ իրա ընկերուհու հետ :))
http://i.imgur.com/GbWuamY.jpg
Իմ գազանիկը :)
http://oi68.tinypic.com/2qaissi.jpg
Ռիփ, իսկականից գազան ա՞։
Մերը սկզբում էր սաղ օրը գզում, հիմա ահագին պակասեցրել ա, թեև էնօր Աստղի ոտքն էր ճանկել (երևի կինո նայելուց իրան անտեսել էր :D )
Ռիփ, իսկականից գազան ա՞։
Մերը սկզբում էր սաղ օրը գզում, հիմա ահագին պակասեցրել ա, թեև էնօր Աստղի ոտքն էր ճանկել (երևի կինո նայելուց իրան անտեսել էր :D )
Սենց մի բան (https://www.parrotshop.de/media/image/0b/4f/38/C10193-Deckenspanner-Kratzbaum-XXL-Toronto-3-fuer-grosse-schwere-Katzen-in-Luxusausfuehrung-1_600x600.jpg) ունենք ու ճանկռելու համար ստեղծած ուրիշ խաղալիքներ, վրան ճանկռտում ա։
Մի քիչ էլ ձեռքի հետ վարագույրներն ու բազմոցն ա ճանկռտել, բայց քիչ :)
Էդ ճանկռելու համար նախատեսված կատվային առարկաներն ահագին պրակտիկ են։
Բույսերս ա ուտում խոտակերը, էդ ա վատը :))
Մեզ չի ճանկռում, սիրվել ու քսմսվել ա սիրում․ իր ցեղատեսակն ահագին հանգիստ ա, երևի էդ էլ նշանակություն ունի։
Տոնածառի հետ ո՞նց էր ձերը :))
Սկզբում տոնածառի տակի խաղալիքներն էր խփում գցում, վերջում արդեն միջով լավ բարձր էր հելնում, արդեն մտածում էինք շուռ կտա։
Տոնածառը հավաքելուց հետո լավ նեղվել էր :D
Գնում էր էդ անկյուն ու մլավում :D
Սիրվել փոքր վախտ չէր սիրում, կամ չէր հասկանում, հենց սկսում էիր սիրել, սկսում էր կծել ու ճանկռել։
Հիմա ինքն ա գալիս, քսվում, որ սիրենք, բայց ճանկելը չի թարգել։

Դե մի ձև պիտի իր ճանկռելու հավեսը հանի․ սենց մի պստիկ բան (https://images-na.ssl-images-amazon.com/images/I/71AM1%2B8lI2L._SL1500_.jpg) ճարեք, պիտի որ կենդանիների խանութում լինի, մի անկյունում գցեք, սաղ օրը կճանկռտի, կհանգստանա, էլ ձեզ չի ճանկի։

Բազմոցն ու բազկաթոռները, պատերը, սաղ իրան ենք տրամադրել ։)
Բազմոցն ու բազկաթոռները, պատերը, սաղ իրան ենք տրամադրել ։)
Երջանիկ կատու ա :))
https://i.postimg.cc/sXGPVHGc/AdamDog.jpg
Էս էլ իմ Սամի-ն… ճանապարհորդ մելանխոլիկս… :)
https://i.postimg.cc/sXGPVHGc/AdamDog.jpg
Էս էլ իմ Սամի-ն… ճանապարհորդ մելանխոլիկս… :)
Պուպուշն ա քո Սամին: Շներ շատ եմ սիրում (կատուներից ոչ պակաս), մի օր երևի ես էլ կպահեմ, երբ աղջիկս մի քիչ էլ մեծանա:
"Ahoy Captain!" :)
http://i65.tinypic.com/qmx4ci.jpg
սա այլի(ն)ն ա։ դիմացի թաթը հավանաբար ավելի փոքր ժամանակ կոտրել ա, հետո ծուռ ա կպել ու հիմա վազելիս մի տեսակ տմբտմբում ա։
դամբուլը հաց չի ուտում, երբ տանը չեմ։ մտածում էի՝ կարո՞ղ ա հիվանդ ա, բայց հենց գալիս եմ ագահաբար վրա ա պրծնում կերին։ թե ուրիշ շները ուրախանում են տնից դուրս գնալու համար, սա տուն գալուց ա ուրախանում։ տան ճանապարհը արդեն հիշում ա, ինձնից առաջ ընկած գնում ա։ բայց հենց հասնում ենք աստիճանների կեսին, գլուխը աստիճանին ա դնում ու հոգնած լեզուն դուրս գցում յանի թե էլ չեմ կարա, դու գնա։ հաչել դեռ չգիտի, բայց ինչ-որ իմիտացիաներ ա անում, նենց խնդալու ա։ :D քրոջս, ով առանձնապես չողջունեց իմ շանը տուն բերելը, արհամարում ա, բանի տեղ չի դնում։ ու որ հետը չեմ խաղում քիչ ա, մի հատ էլ պառկում եմ քնեմ, նեղվում գնում նստում ա խոհանոցի սեղանի տակ ու սկսում նվնվալ։ էսքանը, դեռ ուրիշ հետաքրքրիր բաներ չի արել, անի, կգամ կպատմեմ :))https://uploads.tapatalk-cdn.com/20190603/ccdf87ee17277f5d8cdcfd10c0203e0e.jpg
Շուտով էս պոստոյին էլ եմ վերցնելու․ գնացել էի տեսության։ Մի քիչ ֆշշացրեց վրաս իր պստլիկ մռութով, բայց երևի դեռ կհասցնենք ընկերանալ։ Կարևորը՝ մյուս փիսոյիս հետ ընկերանա։
https://i.ibb.co/b59QfRc/file-6.jpg (https://ibb.co/gZKmnFk)
Արդեն պատկերացնում եմ ապագաս մի քանի տասնյակ տարի հետո :))
https://i.ibb.co/Dk4w2D2/D65w8n-WUw-AE3qlg.jpg (https://imgbb.com/)
bilder hohladen (https://de.imgbb.com/)
Իմ սիրունները.
https://i.ibb.co/fpcSWJF/0-F7-F2-D19-E531-4-B16-BA64-0-B488-F382585.jpg (https://ibb.co/Kq1Ggnh)
Ուրիշ հարմար թեմա չգտա, էստեղ եմ գրում։
Մեզ մոտ շներին, կարելի է ասել, համարյա ամեն տեղ ներս են թողնում՝ իրենց տերերի ուղեկցությամբ, ներառյալ՝ ռեստորաններն ու աշխատավայրերը։
Շների հանդեպ շատ դրական վերաբերմունք ունեմ, ու ինձ ոչ մի ձևով նեղություն չեն տալիս, բայց կարծում եմ, ամեն դեպքում կան լիքը մարդիկ, ովքեր կամ չեն սիրում շներ, կամ ուղղակի վախենում են։ Ու երևի արժի չմոռանալ իրենց մասին՝ շների հետ հասարակական վայրեր մտնելուց առաջ։
Էն օրը մի դեպք եղավ՝ սրա հետ կապված։
Աշխատանքային երթևեկության պիկ ժամին՝ իրիկվա հինգ անց կեսի կողմը, մետրոյի վագոն է մտնում մի կին`շատ խոշեր չափերի հասկիով։ Էն որ տեղ չկա կանգնելու, ու էդ շունը բառիս բուն իմաստով մեր ոտքերի վրա էր։ Կողքիս մի ջահել աղջիկ էր, որ միանգամից շատ վախեցած տեսք ընդունեց ու փորձեց կուչ գալ մի անկյունում՝ շնից հնարավորինս հեռու, բայց դե շարժվելու առանձնապես տեղ չկար։ Էդ դեռ քիչ էր, էս շունը ինչ-որ պահի սկսեց ուժեղ հաչալ, ինչը մարդկանց մի մասի մոտ պանիկա առաջացրեց, մի մասի մոտ՝ զայրույթ։ Ու զայրացողները սկսեցին ամբողջ ձայնով փնովել շան հետ ներս մտած կնոջը։ Իհարկե միանգամից մարդիկ գտնվեցին, ովքեր սկսեցին պաշտպանել կնոջն ու իր շանը, և արդյունքում էդ նեղ վագոնում մի մեծ աղմուկ բարձրացավ, դե կողքից էլ շան հաչոցը։ Էդ կինը տենց էլ մնաց վագնում իր շան հետ, (ես երևի իր տեղը հաջորդ կայարանում դուրս կգայի), ու շատ տհաճ մթնոլորտ ստեղծվեց՝ տեղից էլ նեղվածք վիճակում։
Չգիտեմ էլ որն է ճիշտ էսպիսի իրավիճակներում, բայց դե վրաս լավ ազդել էր, մինչև հիմա մտածում եմ դրա մասին։
Ուրիշ հարմար թեմա չգտա, էստեղ եմ գրում։
Մեզ մոտ շներին, կարելի է ասել, համարյա ամեն տեղ ներս են թողնում՝ իրենց տերերի ուղեկցությամբ, ներառյալ՝ ռեստորաններն ու աշխատավայրերը։
ԻՀԿ, չափեր արդեն անցել են: Մասնավորապես հասարակական սննդի կետերում կենդանիների առկայությունն անթույլատրելի է:
Մարդիկ իրենց տեղն ունեն, կենդանիներն` իրենց: Ու դա բնավ չի խանգարում կենդանիներին սիրել :)
Նաիրուհի
05.03.2020, 16:51
ԻՀԿ, չափեր արդեն անցել են: Մասնավորապես հասարակական սննդի կետերում կենդանիների առկայությունն անթույլատրելի է:
Մարդիկ իրենց տեղն ունեն, կենդանիներն` իրենց: Ու դա բնավ չի խանգարում կենդանիներին սիրել :)
Նախ լիքը շներ կան, որ մազ չեն թողնում, ու ընդհանրապես խնդիր չեմ տեսնում իրենց ինչ-որ տեղ թողնելու մեջ, երկրորդն էլ՝ հաշմանդամություն ունեցող բազմաթիվ մարդիկ ուղեկցող շներ ունեն, ո՞նց ես պատկերացնում՝ էդ մարդկանց շներին ինչ-որ տեղեր չթողնեն։ Համ էլ իր համար հանգիստ տիրոջ ոտքերի տակ պառկած շունն ո՞ւմ ա խանգարում, եթե անգամ սննդի օբյեկտում ա, հո խոհանոցի սեղանի վրա չե՞ն բարձրանում։
Իսկ բուն իրավիճակի հետ կապված, եթե օրենքը թույլ է տալիս կենդանու հետ օգտվել հասարակական տրանսպորտից, իսկ խոշոր չափի և/կամ պոտենցիալ ագրեսիվ ցեղատեսակների շներին հանրային վայրերում սովորաբար դնչկալ է պարտադրվում, ուրեմն ի՞նչն ա խնդիրը։ Եթե մարդուն տհաճ ա կենդանու ներկայությունը, էդ մարդու խնդիրն ա։ Ես էլ վատանում եմ, որ ուշ ժամի տրանսպորտ եմ նստում, ու ներսում միայն տղամարդիկ են։ Կամ երբ մարդիկ ալկոհոլի/թմրանյութերի ազդեցության տակ են։ Քանի դեռ իրենց արգելված չի տրանսպորտ նստել, ես փորձում եմ սեփական զգացողություններիս վրա աշխատել։
Իմ շան հետ ես երբեք պիկ ժամի տրանսպորտ չեմ նստում, որովհետև շատ ա սիրում մարդկանց, ուզում ա բոլորի հետ խաղա, բայց միևնույն ժամանակ կռիվ կանեմ ցանկացածի հետ, որն իրեն կամ որևէ մեկին չխանգարող շանս ներկայության անթույլատրելիության մասիկ ռեպլիկներ կանի։ Եթե տերն անվտանգության կանոնները պահում ա, ուրիշների իռացիոնալ վախերի մասին մտածելն իր խնդիրը չի։

Խնդիրը մազ թողնելու մեջ չի՝ մարդ կա, որ շնից շատ է մազ թողնում :D Մազ չթողնող ցեղատեսակներ կան՝ ինքս պահել եմ :)
Խոսքը օրենքի կարգավորման մասին էր, ինչն արդեն պարզել եմ՝ մեր երկրի օրենքը չի արգելում ընտանի կենդանու հետ սննդի կետ մուտք գործել, եթե հենց էդ սննդի կետը չի արգելում դա։
Այ դնչկալով շանը ման տալու հետ կապված, իրոք որ լուրջ խնդիրներ ունենք։ Երբեմն նույնիսկ առանց կապի ազատ ման են գալիս։
Բայց դրան էլ կարելի է հակադարձել, որ շատ ավելի վտանգավոր մարդիկ կան, որ ազատ ման են գալիս՝ առանց կապ ու դնչկալ :D
Ինչևէ, եթե ինչ-որ մեկը որոշել է, որ իր կենդանին իր հետ միասին նույն տեղում պիտի լինի, ապա դա ինձ չի խանգարում՝ ինքս նույնպես ազատ եմ որոշել, թե ես որտեղ գտնվեմ։
Նախաճաշ․
https://i.ibb.co/W2RM9NN/katu.jpg (https://ibb.co/ZMbFsRR)
Իմ սիրունները.
https://i.ibb.co/fpcSWJF/0-F7-F2-D19-E531-4-B16-BA64-0-B488-F382585.jpg (https://ibb.co/Kq1Ggnh)
[/url]
Էս էլ նորեկները․
[url=https://ibb.co/bXz9q6w]https://i.ibb.co/5LBHt1p/pisos.jpg (https://de.imgbb.com/)
https://i.ibb.co/XWtLqpL/d-k.jpg (https://ibb.co/dfDMR6M)