PDA

Դիտել ողջ տարբերակը : <<ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ>> աթեիստները



Narek Saroyan
30.01.2021, 18:50
<<ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ>> աթեիստները
Վերջին ժամանակներում մի քանի անգամ լսել եմ աթեիզմ <<դավանող>> մի քանի մարդկանց, որ իբրև Աստծուն հավատալը դա նույնն է ինչ ձմեռ պապին հավատալը և որ ինտելեկտուալ առումով զարգացած գիտնականը, ով զբաղվում է գիտությամբ կամ աթեիստ է կամ ագնոստիկ, բայց ոչ թեիստ: Աթեիստները շատ հաճախ մեր՝ Քրիստոնյաներիս հավատքը համեմատում են ձմեռ պապին հավատալու հեքիաթի հետ: Անշուշտ, յուրաքանչյուր մարդ ով երեխայական տարիքից դուրս է եկել և մի խոսքով հասունացել և չափահաս է դարձել, հստակորեն գիտի, որ իրականում գոյություն չունի ձմեռ պապ, ով Ամանորի գիշերը իր սահնակի վրա նստած օդում սավառնելով գալիս է և նվերներ բաժանում մարդկանց, մտնում ներս ծնելույզից և նվերները դնում հեռանում: Ինչ խոսք կարող են մարդիկ ձմեռ պապի շորերը հագնել, և ձմեռ պապի կերպարի ներքո հանդես գալ, բայց կարծում եմ և աթեիստները և թեիստներս, այստեղ այդ կերպարի տակ դերասանություն կատարելու մասին չենք խոսում, այլ իրական ձմեռ պապի մասին, ով իբր ապրում է օրինակի համար հեռավոր Լապլադիաներում, տարվա 4 եղանականերին իր ձմեռ պապի այդ շորերով և բեղերով: Աթեիստների կողմից քիչ չէ նաև հնչեցված հետևյալ խոսքերը՝
<<Մենք չենք հավատում մորուքով պապիկի, երկնքում նստած>>: Անկեղծ զարմանում եմ, աթեիստների կողմից հնչեցված այս անմիտ խոսքերի վրա: Ի՞նչ է, մենք Քրիստոնյաներս պնդում ենք, որ Աստված ձմեռ պապիկ է կամ երկնքում նստած մորուքով մի ծեր պապի՞կ: Որտեղ է Աստվածաշնչի մեջ Աստված համեմատվում ձմեռ պապի հետ կամ որտեղ է գրված Աստվածաշնչի մեջ, որ Աստված ունի մորուքներ և մի ծեր պապիկ է երկնքում նստած իր թագավորական գահի վրա: Աստվածաշունչը մեզ հստակորեն սովորեցնում է, որ Աստված չունի ֆիզիկական կառուցվածք, նյութեղեն մարմին: Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ Աստված հոգի է և ոչ թե ֆիզիկական մարմին ունեցող մեկը:
Եկեք հիշենք մեր փառավոր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խոսքերը այս մասին:
Աստված Հոգի է, և նրան երկրպագողները պետք է հոգով և ճշմարտությունով երկրպագեն» (Հովհ. 4:24)։
Հիսուսը պարզ և հստակ կերպով փաստեց, որ Աստված հոգի է և ոչ թե ձմեռ պապիկ կամ մորուք ունեցող ինչ-որ պապիկ երկնքում նստած: Հետաքրքիր է այն աթեիստները ովքեր նման անմիտ բաներ են ասում, կարդացել են Աստվածաշունչ թե ոչ, ընթերցել են Հիսուսի կողմից ասված այս խոսքերը թե ոչ: Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ Աստված թեև ամենուրեք է, բայց ունի բնակության վայր, և դա հոգևոր երկինքն է, որը կոչվում է նաև ԵՐՐՈՐԴ ԵՐԿԻՆՔ: Աստված արարել է տարածությունը, ժամանակը, մատերիան(նյութը), բայց նախքան դա արարելը Աստված հավերժության մեջ լինելով հոգևոր երկնքում, մշտապես գոյություն է ունեցել և չի եղել ֆիզիկական, նյութեղեն երևույթներ այդ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՆՔՈՒՄ: Հրեշտակները ևս ֆիզիկական մարմին չունեն, թեև կարող են ֆիզիկական մարմին հագնել և այդ կերպարի ներքո հանդես գալ, երբ անհրաժեշտ է: Հոգևոր ոլորտում բնակվում է Աստված իր բյուր-բյուրավոր, տասնյակ հազարավոր հրեշտակների հետ:

Narek Saroyan
30.01.2021, 18:51
Աստվածաշունչը խոսում է Երեք երկինքների մասին:
Այդ երեքից մեկը կարող է լինել մեր Երկիր մոլորակի երկինքը, որտեղ թռչունները թռչում են, ինքնաթիռները գնում են այդ երկնքով A վայրից B վայրը և այլն: Մյուսը կարող է նկատի ունենալ տիեզերքը, որի մեջ գտնվում է մեր մոլորակը, լուսինը, արևը, աստղերը, գալակտիկաները և այլն: Իսկ հաջորդը նկատի ունի Երրորդ երկինքը, այսինքն հոգևոր ոլորտը, որտեղ գտնվում է Աստված և իր հոգեղեն արարածները՝հրեշտակները:
Որոշ աթեիստներ շատ են սիրում շահարկել գիտության այսպես կոչված գրանցած հաջողությունները և ձեռբերումները իբրև Աստծո գոյության դեմ խոսացող փաստարկներ: Սա ևս անմիտ փաստարկ է իրականության հետ աղերս չունեցող: Նախ ևառաջ անհաժեշտ եմ համարում նշել այն, որ ներկայումս ոչ ֆիզիկայի, ոչ քիմիայի, ոչ կենսաբանության, ոչ աստղագիտության և գիտության այլևայլ ոլորտներում, գիտությունը չի հասել իր կատարելության գագաթնակետին և կարծում եմ, որ քանի դեռ կա և գոյություն ունի մարդը(բանական էակը),ապա միշտ էլ նորանոր ձեռբերումներ են լինելու գիտության բնագավառում, և այս ամենը լինելու է մշտապես, այսինքն չի գալու այնպիսի մի պահ որ մարդը 100%-ով բացահայտած վերջացրած լինի ամեն բան, մանավանդ այն ամենը ինչը կապված է Տիեզերագիտության հետ: Հետևաբար եթե գիտությունը չի հասել իր կատարելության գագաթնակետին, ինչպես են աթեիստներից ոմանք վստահորեն պնդում այն, որ գիտությունը և Աստված անհամատեղելի են իրար հետ և իրար հակասող իբր երկու <<հասկացություններ է>> այս: Ինչ է աթեիստ գիտնականները գիտեին կամ իրենց մտքի ծերով անցնում էր 19-րդ դարում, որ մեր տիեզերքը հավերժական անցյալում հավերժ գոյություն չի ունեցել և որ սկիզբ ունի: Բայց եկավ 20-րդ դարը և գիտական շատ լուրջ հաջողություններ գրանցվեցին, և մի շարք համոզիչ փաստարկների հիման վրա գիտնականները եկան այն եզրահանգման, որ մեր Տիեզերքը սկիզբ է ունեցել հեռավոր անցյալում և հավերժ գոյություն չի ունեցել: Իսկ հիմա մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ չի բացառվում նոր զարմանահրաշ գիտական հաջողություններ և ձեռբերումներ ունենալը: Հետևաբար եթե ամեն գաղտնիք բացահայտված չէ, ապա ինչպես կարող են այս աթեիստները խոսել, երբմեն նույնիսկ քմծիծաղով, թե իբր գիտությունը և Աստված անհամատեղելի են իրար հետ: Չէ որ առջևում շատ բացահայտումներ են մեզ սպասվում, որը կարող է էլ ավելի համոզիչ դարձնել Աստծո գոյության փաստը և այնպիսի բացահայտումներ կարող է լինեն, որոնք ներկայումս մեր մտքի ծերով անգամ չի անցնում, ինչպես մի անի դար ապրած գիտնականների համար, որ մեր Տիեզերքը հավերժ գոյություն չի ունեցել: Բայց արդյո՞ք ներկայիս գիտությունը հերքում է Աստծո գոյությունը: Իհարկե ոչ: Գիտությունը չի հերքում, այլ՝ աթեիստ գիտնականները ունենալով փայլուն <<ինտելեկտուալ կարողություններ>>: Ճիշտ է 100%ով չենք կարող հիմա ապացուցել Աստծո գոյության փաստը գիտության միջոցով, բայց այն գիտական ձեռբերումները, որ մենք ունենք այսօր բացարձակապես չեն հերքում Աստծո գոյության փաստը, իհարկե չի էլ փաստում այն 100%-ով: Բայց ամեն դեպքում այն հաջողությունները, որ ունի այսօրվա մեր գիտությունը, այդ ամենը ավելի շատ Աստծո գոյության օգտին է խոսում, և թեիստի աշխարհայացքը ավելի տրամաբանական է, քան աթեիստինը:

Narek Saroyan
30.01.2021, 18:52
Ինչ խոսք կարելի է երկար շարունակել և խոսել գիտության և Աստծո գոյության հարցի շուրջ: Մի խոսքով ներկայիս գիտությունը չի հերքում Աստծո գոյությունը: Աստծո գոյությունը ուզում են ջանադրաբար հերքել աթեիստ գիտնականները, բայց ապարդյուն են նրանց ջանքները և անիմաստ: Գիտության գրանցված մի շարք հրաշալի հաջողությունները մեզ տեղ են թողնում Աստծո գոյության շուրջ մտածելու և այն էլ հենց գիտության հետ առնչվելով և ոչ թե պարզապես Աստվածաշունչը ընթերցելով և հավատք ընծայելով: Ականավոր բազմաթիվ գիտնականներ կան տարբեր դարերում և ժամանակներում ապրած, ովքեր հավատացել են Աստծո գոյությանը, մինևնույն ժամանակ լինելով հրաշալի գիտնականներ, և իրենց հավատքը չի եղել կույր հավատի վրա հիմնված : Այս գիտնականներից շատերի հավատը հիմնված է եղել հենց իրենց իսկ կատարած ուսումնասիրությունների հիման վրա: Թվենք մի քանի ականավոր գիտնականների՝
ԱԼԼԱՆ Ռ. ՍԵՆԴԻՋ
« Աշխարհը չափազանց բաղադրյալ է իր բոլոր մասերում և իր բոլոր փոխկապակցությունների մեջ, և չի կարող սոսկ պատահականության արդյունքը լինել։ Ես անձամբ համոզված եմ, որ կյանքի գոյությունը, իր օրգանիզմներից յուրաքանչյուրի մեջ ի հայտ եկող իր ողջ կարգուկանոնով, պարզապես չափազանց լավ է համադրված։ Կենդանի մարմնի մասերից յուրաքանչյուրը կախումնավոր է [մարմնի] մյուս բոլոր մասերից՝ աշխատել կարողանալու համար։ Ինչպե՞ս է մասերից յուրաքանչյուրը գիտակցում դա։ Ինչպե՞ս է մասերից յուրաքանչյուրը [մյուսներից] տարբերակվում հղացման ժամանակ։ Որքան ավելի ենք ուսումնասիրում բիոքիմիան, այնքան ավելի անհավանական է դառնում կարծիքը, թե այս ամենն ի հայտ է եկել առանց որևէ կազմակերպող կամ համակարգող սկզբունքի. – մի ճարտարապետի, ըստ նրանց, ովքեր հավատում են։ Բաղադրյալության և կարգուկանոնի փաստը, որով օրգանիզմներին հնարավորություն է տրվում աշխատելու, ուր ամբողջը ավելի մեծ է, քան իր մասերի համագումարը, [այսինքն՝ պատկանում է ավելի բարձրակարգ կարգի], տարուց տարի ավելի զարմանահրաշ է դառնում, մինչ քայլ առ քայլ ավելի մանրամասն են դառնում գիտական արդյունքները։ Սրա պատճառով է, որ բազմաթիվ գիտնականներ այսօր իրենց իսկ [գիտական] աշխատանքի պատճառով հակվում են դեպի [քրիստոնեական] Հավատքը։ Վերջնական վերլուծության արդյունքում, դա մի հավատք է, որ առավել ամրապինդ է դարձել Ծրագրի փաստարկի միջոցով »։

Narek Saroyan
30.01.2021, 18:52
ԱՌՆՈ ԱԼԼԱՆ ՓԵՆԶԻԱՍ
« Դիտելով աշխարհում տիրող կարգուկանոնը, կարող ենք հասկանալ նպատակը, իսկ նպատակից սկսում ենք որոշակի ճանաչողություն ձեռքբերել Արարչի վերաբերյալ, որն այս ամենի ծրագրավորողն է: Նայում եմ Աստծուն Աստծո ձեռքերի գործերի միջով և այդ գործերից եզրակացնում եմ Իր նպատակները: Այդ նպատակներից տպավորությունն եմ ստացել Նրա Ամենակարողության »:
ԱՐԹՈՒՐ ՀՈԼԼԻ ՔՈՄՓԹԸՆ
Գնահատելու համար, թե [քրիստոնեական] կրոնը արդյոք կարո՞ղ է ընդունելի լինել գիտության համար, կարևոր է քննության վերցնել բնության մեջ գործող մի Մտքի վարկածը: Բանականությամբ օժտված Աստծո փաստերի շուրջ քննարկումները այնքան վաղեմի են, որքան ինքնին փիլիսոփայությունը: ''Ծրագրի'' վրա հիմնվող փաստարկը, թեև չափազանց պարզունակ է, երբեք չի հերքվել պատշաճ կերպով: Ընդհակառակն, մեկնելով այն բոլոր տվյալներից, որոնք օր օրի ավելի ու ավելի ենք իմանում մեր աշխարհի վերաբերյալ, հավանականությունը, որ այս ամենը առաջացած կարող է լինել պատահական գործընթացների արդյունքում, դառնում է միշտ ավելի անընդունելի, այնպես, որ այսօրվա գիտության այրերից քչերն են, արդարև, որ աթեիստական դիրքորոշում են որդեգրում »:
ՌՈԲԵՐՏ Վ. ԲՈՅԼԵ
« Երբ աստղադիտակներով ես զննում եմ հնամենի աստղերն ու նոր բացահայտված մոլորակները, երբ գերազանց որակի մանրադիտակներով հստակորեն տեսնում եմ բնության եզակի կազմվածք ունեցող անկրկնելի նրբությունը, և երբ, մի խոսքով, անատոմիական նշտարների և քիմիական հնոցների լույսի օգնությամբ ես ուսումնասիրում եմ բնության գիրքը, շատ հաճախ բացականչում եմ Սաղմոսերգուի խոսքերով. ''Որքա՜ն բազմաթիվ են գործերդ, ո՜վ Տեր: Դու ամեն բան արել ես իմաստությամբ'' [Սղմ 104, 24] »:
ԿԱՐԼՈ ՌՈՒԲԲԻԱ
«Եթե հաշվում ենք տիեզերքի գալակտիկաները կամ փաստում ենք տարրական մասնիկների գոյությունը, համանման ձևով հավանաբար չենք կարող փաստեր ու ապացույցներ ունենալ Աստծո մասին: Բայց, որպես գիտնական, ես խորապես տպավորված եմ կարգուկանոնով և գեղեցկությամբ, որ գտնում եմ տիեզերքում, այնպես՝ ինչպես նյութական իրողությունների ներսում: Եվ որպես բնությունը հետազոտող, չեմ կարող չմտածել, որ գոյություն ունի մի բարձրակարգ իրականություն: Գաղափարը, թե այս ամենն իբր պատահականության կամ սոսկ վիճակագրական տարբերության արդյունքն է, իմ համար ամբողջովին անընդունելի է: Կա մի Բանականություն բարձրակարգ մի հարթության վրա, ինքնին տիեզերքի գոյությունից անդին»:
Լուի Պաստյոր
«Մոտ ապագայում մարդիկ ծիծաղելու են արդի մատերիալիստ փիլիսոփաների ապուշության վրա:
Որքան ավելի եմ ուսումնասիրում բնությունը, այնքան ավելի եմ հիանում Արարչի գործերով:
Սովորաբար ես աղոթում եմ, մինչ աշխատում եմ իմ լաբորատորիայում»:
Սըր Դերեկ Հարոլդ Ռիչըրդ Բերթըն
«Աստված Ճշմարտություն է: Ոչ մի անհաշտություն գոյություն չունի գիտության և [քրիստոնեական] կրոնի միջև: Երկուսն էլ միևնույն ճշմարտությունն են փնտրում: Գիտության դիտարկումներն ու փորձարկումներն այնքան հիանալի են, որ դրանցով հաստատվող ճշմարտությունն անկասկած կարող է ընդունվել որպես Աստծո մի ա՛յլ տեսակի հայտնություն: Աստված ցույց է տալիս Իրեն, երբ մարդուն հնարավորություն է տալիս հաստատելու ճշմարտությունը»:
Իսահակ Նյուտոն

«Գոյություն ունեցող ամեն ինչի ամբողջ այս բազմազանությունը բնության մեջ, որոնք տեսնում ենք, թե ինչպես են համապատասխանում տարբեր ժամանակներին ու վայրերին, չի կարող ա՛յլ բանից սերել, քան միայն՝ գաղափարներից ու կամքից մի Էակի, որն անհրաժեշտորեն գոյություն ունի: [...] Ես ինձ նկատում եմ իբրև մի պատանի, որ խաղում է ծովի ափին և երբեմն երբեմն զվարճանում է, երբ մյուսներից ավելի ողորկ խճաքար է գտնում, կամ սովորականից ավելի գեղեցիկ խեցի, մինչ իմ առաջ անհետազոտելի կերպով տարածվում է Ճշմարտության անծայրածիր օվկիանոսը»:

Narek Saroyan
30.01.2021, 18:53
Ֆրանսիզ Քոլլինս
«Չեմ կարողանում հասկանալ, թե բնությունն ինչպե՞ս կարող էր առաջանալ ինքնըստինքյան: Ոչ մի լուրջ գիտնական չի համարձակվի հաստատել, թե իր ձեռքի տակ ունի կյանքի ծագման նատուրալիստական մի բացատրություն: Միմիայն տարածքից և ժամանակից դուրս գտնվող մի ուժ կարող էր նման բան անել: Բիգ Բենգն իր համար բարձրաձայն պահանջում է աստվածային բացատրություն» և արդարև «կատարյալ կերպով համաձայնվում է անդրանցական Արարիչ Աստծո գաղափարի հետ»:
Իհարկե կարող ենք թվել շարունակաբար այլ գիտնականների, բայց կարծում եմ այսքանը հերիք է:
Կա նաև նման գաղափար՝ իբր ով ինտելեկտուալ առումով զարգացած է և ունի բարձրագույն կրթություն համալսարաններում և գիտնական է, ուրեմն հավանականությունը մեծ է, որ տվյալ մարդը կլինի աթեիստ: Սա ևս հերթական անմիտ մտքերից մեկն է: Նման կերպ մտածողները կանխակալ մոտեցումներ ունեցող մարդիկ են: Կան տարբեր դարերում և ժամանակներում ապրած բազմաթիվ հռչակավոր գիտնականներ, փիլիսոփաներ Աստծո գոյությանը հավատացող, ովքեր և ունեցել են բարձրագույն կրթություն և ավարտել են համալսարաններ, ունեցել են լուրջ ներդրումներ գիտության զարգացման գործում, ինչպես նաև հրաշալի փիլիսոփաներ են եղել: Եվ այս մարդիկ բավականին զարգացած լինելով, ունենալով ինտելեկտուալ փայլուն կարողություններ, հավատացել են Աստծուն և համոզված են եղել իր գոյության մեջ: Իհարկե աթեիստներից ոմանք կառարկեն և կասեն իմ ասածը ճիշտ է նախօրդ դարերում ապրած գիտնականների համար, քանի որ իբր այդ ժամանակահատվածներում ապրող այդ գիտնականները տեղյակ չեն եղել մերօրյա գիտության գրանցած հաջողությունների մասին: Բայց հարցը կայանում է նրանում, որ անգամ այսօր 21-րդ դարում, մենք կարող ենք տեսնել բազմաթիվ հրաշալի գիտնականների ովքեր զբաղվում են գիտությամբ, ինտելեկտուալ առումներով բավականին զարգացած են և միևնույն ժամանակ Թեիստներ են: Գիտությամբ զբաղվելը մարդուն աթեիստ չի դարձնում, ոչ էլ փիլիսոփայությամբ զբաղվելը: Եվ մարդու ինետելեկտուալ կարողությունների զարգացվածությունը բացարձակապես կապ չունի մարդու Աստծուն հավատալու կամ չհավատալու հետ:
Ներկայումս կան բազմաթիվ հայտնի գիտնականներ 21-րդ դարում ապրող, որոնցից շատերը ֆիզիկոս ես, որոշները քիմիկոս, որոշները կենսաբան, որոշները գենետիկ և այս մարդիկ հավատում են Աստծո գոյությանը:Եվ այս գիտնականները ինտելեկտուալ առումով չեն զիջում աթեիստներին, և ավելին որոշ գիտնականներ, մտել են բանավեճերի մեջ աշխարահռչակ աթեիստների հետ և պաշտպանել Աստծո գոյության գաղափարը:

Narek Saroyan
30.01.2021, 18:54
Աթեիստներից շատերը նաև Աստվածաշնչի մեջ ներակայացող Աստծուն համեմատում են Զևսի, Արամազդի և այլ մարդկանց կողմից մտացածին և ստեղծված կերպարիների հետ: Կարծում եմ դժվար չէ կռահելը, որ տարբեր ժողովուրդներ մոտ առկա դիցաբանությունները, դրանք հստակորեն մարդկանց կողմից կերտված կերպարներ են: Դժվար չէ նաև կռահելը բազմաաստվածության գաղափարի անհեթեթ լինելը: Պանթեիստական Աստծո գոյության գաղափարն էլ խելքին մոտ չէ: Պանթեիստական Աստվածը նույնացվում է նյութի, մատերիայի հետ: Արդյունքնում ինչ է ստացվում: Երբ եղել է ժամանակ, որ չի եղել մեր Տիեզերքում առկա նյութը,մատերիան, ապա չի եղել նաև այդ աստվածը: Կրոններից ամենախելքին մոտ կրոնը, դա իմ խորին համոզմամբ մոնթեիստական կրոններն են: Իսկ հիմնական մոնոթեիստական, այսինքն Միաստվածական կրոնը, դա Աբրահամյան կրոններն են՝ հուդայականություն, քրիստոնեություն, մահմեդականություն: Այս երեք կրոնների հենման այսպես կոչված կետը՝ դա Հին կտակարանն է: Իսկ թե ինչու այս երեք կրոններից Քրիստոնեությունն է ճշմարիտը դա ևս կարևոր հարց է և անհրաժեշտ լուսաբանման:
Աթեիստներից շատերը, մեզ՝ Թեիստներիս, համարում են, որ մենք իբրև հավատում ենք այսպես կոչված <<բացերի Աստծուն>>: Եվ նախնադարյան մարդկանց պես շարժվելով իբր երբ չգիտենք այս կամ այն երևույթի գիտական բացատրությունը կամ այսպես կոչված գիտությունը դեռ չի հասել այն զարգացվածությանը, որ կարողանա պատասխանել այս կամ այն հարցին, ապա մենք մինչև այդ, այս կամ այն բանը չբացահայտված բացատրում ենք Աստծով, և երբ գիտությունը գիտական բացատրություն տա այդ X կամ Y <<երևույթին>>, ապա էլ մեզ պետք չէ լինի Աստծով բացատրելու անհրաժեշտությունը այդ <<երևույթի>> հետ կապված: Մենք Քրիստոնյաներս չենք հավատում <<բացերի Աստծուն>>: Եվ Քրիստոնյա լինելով, ինչպես նաև Թեիստական աշխարհայացք ունենալով, եթե ասում ենք, որ Աստված է ստեղծել լուսինը, արևը, աստղերը, տարածությունը, ժամանակը, տիեզերքը, դա չի նշանակում որ մենք հավատում ենք բացերի Աստծուն կամ լուսնի, արևի և այլնի գոյությունը փորձում բացատրել<< պարզապես Աստված է ստեղծել և վերջ>> մոտեցմամբ և ասում, որ էլ կարիքը չկա որևիէ բան ուսումնասիրելու և բացահայտելու: Ընհակառակը, եթե ասում ենք, որ Աստված է ստեղծել լուսինը, արև, աստղերը և այլն, ապա պետք է թեիստական աշխարհայացք ունենալով, ձգտենք հասկանալ թե ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս է ստեղծել Աստված այս ամենը: Իսահակ Նյուտոնը երբ չէր հայտնաբերել ձգողականության օրենքը նա չէր փորձում բացերի Աստծով ինչ-որ բան լրացնել, իբրև ունենալով գիտելիքի պակաս կամ երբ հայտնաբերեց ձգողականության օրենքը չասեց, թե հիմա ես բացահայտել եմ ձգողականության օրենքը և ինձ էլ այդ բացերի Աստվածը պետք չէ, և ես Աստծո կարիքը չունեմ ընդհանարպես: Ընհակառակը նա գրեց <<Principia Mathematica>> ամենահայտնի գրքերից մեկը գիտության պատմության հույս հայտնելով, որ այդ ամենը կհամոզի մտածող մարդուն հավատալ Արարչին:

Narek Saroyan
30.01.2021, 18:55
Շատերը նաև պնդում են, թե գիտությունը և Աստված իրար հակասող բաներ են: Իսկ ինչո՞ւ պետք է լինի հակասություն, կարծում եմ ոչ մի հակասություն չկա այս ամենի շուրջ: Ընդհակառակը՝ տիեզերքի սկիզբ ունենալը, տիեզերքում գործող զարմանահրաշ օրենքները, ճշգրիտ կարգավորվածությունը մեր կյանքի գոյության համար չափազանց կարևոր, դիզայներական հետքերը, ապշեցուցիչ բարդ կառուցվածք ունեցող Տիեզերքում առկա մարմինները, ինչպես նաև մեր ուղեղը և իր ունեցած հիասքանչ կարողությունները մեզ շրջապատող աշխարհը ուսումնասիրելու, բացահայտելու, ճանաչելու, ինչպես նաև Դնթ-ն իր ապշեցուցիչ բարդ կառուցվածքով և իր մեջ առկա հսկայական ինֆորմացիայով ավելի շուտ խոսում են Աստծո գոյության օգտին, քան հակառակը: Գիտություն և Աստված իրար <<հակասական>> են այնքանով, որքանով, որ կարելի է ասել իրար <<հակասական>> են համարվում ավտոմեքենան և ավտոմեքենայի Ստեղծիչը: Կամ մեկ այլ ուրիշ օրինակ՝ համակարգչում առկա ծրագիրը ընդդեմ իր ծրագրողի:
Եվ ի վերջո եթե մենք չենք կարող գիտական համապատասխան մեթոդներով ապացուցել Աստծո գոյությունը, Աստծո բնակության վայրը, Աստծո հոգի լինելը, Աստծո Արարիչ և մեր տիեզերքի Ստեղծիչ լինելը, դա չի նշանակում, որ հետևաբար անիմաստ է Աստծո գոյության շուրջ խոսելը և հավատալը նրան: Մենք կարող ենք տեսնել իր Արարչագործությունը մեր տիեզերքում առկա, ուսումնասիրելով մեզ շրջապատող աշխարհը:
Այստեղ տեղին է հիշատակել Պողոս առաքյալի ասած հետևյալ խոսքերը՝
Հռոմեացիներ 1:20 Որովհետեւ նորա աներեւոյթ բաները աշխարհքի սկզբիցն ստեղծուածներովն իմացուելով տեսնվում են, որ է՝ նորա մշտնջենաւոր զօրութիւնը եւ Աստուածութիւնը, այնպէս որ անպատասխան մնան:
Այստեղ Պողոսը ուզում է ասել հետևյալը. Ուզո՞ւմ ես տեսնել Աստծուն, ուզում ես տեսնել Աստծո գոյությունը, որ նա իսկապես գոյություն ունի և ստեղծել է մեր տիեզերքը, ապա նայիր քո շուրջ բոլորը, ուսումասիրիր քեզ շրջապատող զարմանահրաշ աշխարհը, և կտեսնես Արարչի կատարած գործերը այս ամենի մեջ և կհամոզվես, որ այս ամենի հետևում կանգնած է Աստված, ով Արարիչ է և Արարելու վիթխարի զորություն ունի:

yohan
31.01.2021, 16:05
Աթեիստներից շատերը նաև Աստվածաշնչի մեջ ներակայացող Աստծուն համեմատում են Զևսի, Արամազդի և այլ մարդկանց կողմից մտացածին և ստեղծված կերպարիների հետ: Կարծում եմ դժվար չէ կռահելը, որ տարբեր ժողովուրդներ մոտ առկա դիցաբանությունները, դրանք հստակորեն մարդկանց կողմից կերտված կերպարներ են: Դժվար չէ նաև կռահելը բազմաաստվածության գաղափարի անհեթեթ լինելը: Պանթեիստական Աստծո գոյության գաղափարն էլ խելքին մոտ չէ: Պանթեիստական Աստվածը նույնացվում է նյութի, մատերիայի հետ: Արդյունքնում ինչ է ստացվում: Երբ եղել է ժամանակ, որ չի եղել մեր Տիեզերքում առկա նյութը,մատերիան, ապա չի եղել նաև այդ աստվածը: Կրոններից ամենախելքին մոտ կրոնը, դա իմ խորին համոզմամբ մոնթեիստական կրոններն են: Իսկ հիմնական մոնոթեիստական, այսինքն Միաստվածական կրոնը, դա Աբրահամյան կրոններն են՝ հուդայականություն, քրիստոնեություն, մահմեդականություն: Այս երեք կրոնների հենման այսպես կոչված կետը՝ դա Հին կտակարանն է: Իսկ թե ինչու այս երեք կրոններից Քրիստոնեությունն է ճշմարիտը դա ևս կարևոր հարց է և անհրաժեշտ լուսաբանման:
Ինչով ես համոզված, որ Զևսն ու Արամազդը մարդկանց կողմից մտացածին աստվածներ են, իսկ աստվածաշնչյանը իրական: Ես կարող եմ պնդել հակառակը, որ Զևսն ու Արամազդն են իրական, իսկ աստվածաշնչյան աստվածը միանշանակ մտացածին է: Ինչպես Զևսն ու Արամազդը, այնպես էլ իրենց շրջապատի բոլոր աստվածները իրենցից հետո արձաններ են թողել, իսկ աստվածաշնչյան աստծուց ոչ մի հետք գոյություն չունի: Եվ հետո, աստվածաշնչում այնպիսի հակասական բաներ կան գրված, որոնք բացառում են, որ աստվածաշունչը իրոք աստծո խոսք է: Հենց աստվածաշնչի առաջին տողերը կասկածի տակ են դնում այն աստծո խոսք լինելուց, կամ էլ այդ աստվածը իրական չէ: Ըստ աստվածաշնչի առաջին տողերի, աստված սկզբում ստեղծում է երկինքն ու երկիրը, լույսը բաժանում խավարից, գիշեր ու ցերեկ դնում անունները, իսկ միայն երրորդ օրը ստեղծում լուսատունները արեգակի հետ միասին: Հարց է առաջանում, այդ ինչպես է աստված առանց արեգակի լույս ստեղծում, լույսը խավարից բաժանում և հետո միայն երրորդ օրը արեգակ ստեղծում: Ըստ աստվածաշնչի գրածների, եթե տիեզերքը ստեղծվել է աստծո կողմից, ապա տիեզերքի տարիքը ընդամենը 5600-5700տարի է: Ինչպես եք դա կապում գիտության կողմից ընդունված մեծ պայթյունի տեսության հետ, ըստ որի տիեզերքի տարիքը իբր թե 13մլրդ. տարի է:

Աթեիստ
31.01.2021, 16:38
Ինչ կայֆ ա, չէ՞, ՀՈՐԻՆԵԼ աթեիստների խոսքերը, իսկ հակադարձելու համար հղում անել աստվածաշնչին։
Սենց միակողմանի ում ասես կարելի ա սխալ հանել :D

Narek Saroyan
31.01.2021, 16:59
Ինչով ես համոզված, որ Զևսն ու Արամազդը մարդկանց կողմից մտացածին աստվածներ են, իսկ աստվածաշնչյանը իրական: Ես կարող եմ պնդել հակառակը, որ Զևսն ու Արամազդն են իրական, իսկ աստվածաշնչյան աստվածը միանշանակ մտացածին է: Ինչպես Զևսն ու Արամազդը, այնպես էլ իրենց շրջապատի բոլոր աստվածները իրենցից հետո արձաններ են թողել, իսկ աստվածաշնչյան աստծուց ոչ մի հետք գոյություն չունի: Եվ հետո, աստվածաշնչում այնպիսի հակասական բաներ կան գրված, որոնք բացառում են, որ աստվածաշունչը իրոք աստծո խոսք է: Հենց աստվածաշնչի առաջին տողերը կասկածի տակ են դնում այն աստծո խոսք լինելուց, կամ էլ այդ աստվածը իրական չէ: Ըստ աստվածաշնչի առաջին տողերի, աստված սկզբում ստեղծում է երկինքն ու երկիրը, լույսը բաժանում խավարից, գիշեր ու ցերեկ դնում անունները, իսկ միայն երրորդ օրը ստեղծում լուսատունները արեգակի հետ միասին: Հարց է առաջանում, այդ ինչպես է աստված առանց արեգակի լույս ստեղծում, լույսը խավարից բաժանում և հետո միայն երրորդ օրը արեգակ ստեղծում: Ըստ աստվածաշնչի գրածների, եթե տիեզերքը ստեղծվել է աստծո կողմից, ապա տիեզերքի տարիքը ընդամենը 5600-5700տարի է: Ինչպես եք դա կապում գիտության կողմից ընդունված մեծ պայթյունի տեսության հետ, ըստ որի տիեզերքի տարիքը իբր թե 13մլրդ. տարի է:

Այնքան ակնհայտ է այդ դիցաբանական կերպարիների հորինված լինելը, որ անգամ չեմ ցանկանում իմ թանկագին ժամանակը վատնել այդ մտացածին կերպարիների գոյությունը ժխտելու: Արձաններն էլ կարող են լինել մարդկանց կողմից կերտված պատկերներ լոկ: Աստվածաշունչը գիտության գիրք չէ, թեև գիտության ներդաշնակ որոշ տվյալներ պարունակում է, օրինակ Տիեզերքի սկիզբ ունենալու գաղափարը: Չնայած որ դարեր ի վեր եղել է այն համոզմունքը, որ տիեզերքը հավերժորեն պարզապես կա և վերջ: Աստվածաշունչը այստեղ գիտությանը ընդհանրապես չի հակասում, ընդհակառակը թիկունք է կանգնում կատարված գիտական բացահայտումներին: Հենց առաջին խոսքը լինելը ընդհակառակը ավելի շատ է թվում Աստծո խոսք, քան հակառակը, հաշվի առնելով որ այդ ժամանակներում երբ գրվել է Ծննդոցը եղել է հիմնականում տիեզերքի անսկզիբ լինելո գաղափար ոչ Աստվածաշնչյան և հակագիտական: Լույսի և խավարի պարագաների հետ կապված դժվար է կոնկրետ բաներ ասել, մեկնաբանությունները կարող են լինել տարբեր: Աստվածաշունչը բնավ չի ասում, որ մեր տիեզերքը ընդամենը մի քանի հազար տարվա գոյություն ունի, Աստվածաշնչում օրեր բառի հետ կապված գործածված է ՅՈՄ բառը, որը կարող է ունենալ 24 ժամանոց օրվա տևողություն, կամ երկար անորոշ ժամանակահատվածի իմաստ: Մեկ ուրիշ տեղ Ծննդոցի մեջ գրված է, որ ««Այն օրը որ Աստված ստեղծեց ………»» Յոմ բառն է դարձյալ գրված, եթե բառացի 24 ժամանոց օր դիտարկենք կստացվի Աստված 1օրում է ստեղծել, որը հակասում է 6 օրվա ստեղծելու գաղափարին: Յոմը կարող է ունենալ իմաստայյին տարբեր կիրառություններ: Անգամ նախքան գիտական լուրջ հեղափոխում կատարվելը դարեր առաջ երանելի Ավգուստինը Աստվածաշնչի մեջ օրերը դիտարկում էր, որպես անորոշ երկար ժամանակահտվածներ, ոչ թե 24 ժամյա օրեր բառացի: Այս մասով Սուրբ ԳԻրքը և գիտությունը հակասության մեջ չեն գտնվում: Եվ հետո որպես լրացում ասեմ, որ Աստված լինելով անսահման հզոր ուժի և զորության տեր, եթե ցանկանար նախքան արևի լինելն էր կարող էր լույս տալ երկրին, սա իմջայլոց: ԻՆչ խոսք ներկայիս գիտությունը մեզ ասում է, որ սկզբից եղել է արևը հետո նոր երկիր մոլորակը: Աստվածաշունչը Աստված- մարդ հարաբերությունների գիրք է, իր նպատակաուղղվածությունը գլխավորապես այլ է: Աստվածաշնչի մեջ ներկայացող Աստծո գոյությունը բնավ չի հակասում գիտությանը, իր գոյության օգտին խոսով եթե փաստեր եք ցանկանում գտնել, ապա անշուշտ կգտնեք: Տարբեր ժամանակահատվածներում ապրող տարբեր մարդիկ մարգարեացել են Հիսուսի մասին, և այդ ամենը ամենայն մանրասմասնությամբ իրագործել է Հիսուսը: Սա չէր կարող կույր պատահականություն լինել և ոչ էլ հնարավոր է հավանականությունների տեսությամբ բացատրել Հիսուսի իրագործած այդքան մարգարեությունները, եթե իսկապես նա չի եղել ճշմարիտ Քրիստոսը, այսինքն՝ Մեսիան: Հիսուսի մահացածների միջից հարությունը ևս կարող է լուրջ ազդեցություն ունենալ Աստվածաշնչի մեջ ներկայացող Աստծո գոյության վերաբերյալ: Դատարկ գերեզմանը, տարբեր օրեր տարբեր ժամանակահտվածներում տեսել են Հիսուսին բազում մարդիկ, հանդիպում են ունեցել հարություն առած Հիսուսի հետ, աշակերտների վախկոտ բնավորությունը փոխվել է ձեռք են բերել համարձակություն, հանուն Քրիստոսի նահատակվել են իրենց կյանքը նվիրելով Քրիստոսի, հայտնվելով բանտի կապանքներում, մահվան սպառնալիքների ներքո, Հակոբոսը որը Ավետարանների մեջ ներկայացված է մեկը, ով սկեպտիկ վերաբերմունք ունի Քրիստոսի հետ կապված, ամենավաղ աղբյուրների մեջ, այսինքն Պողոս առաքյալի գրված թղթերի մեջ, տեսնում ենք, որ եկեղեցու սյուներից մեկն է համարվում արդեն: Պողոսը, ով տանջում էր և սարսափելի հալածանքներ էր իրագործում Քրիստոնյաների նկատմաբ միևնույն ժամանակ վախ ներշնչելով, հետագայում իր կյանքում գերբնական պահ է լինում, և նրա կյանքի ընթացքը 360 աստիճանով փոխվում է ամբողջությամբ: Առաջ են քաշվել աշակերտների հետ կապված, որ տեսել են Հիսուսին, հալյուցիացիաների գաղափարը, բայց դա ուժ և կշիռ չի պարունակում իր մեջ, քանզի չէին կարող այդքան շատ մարդիկ տարբեր օրեր և տարբեր ժամանակներում ունենալ հալյուցիացիա, առավել ևս Պողոսը ով թշնամաբար էր տրամադրված Քրիստոսի հետևորդների նկատմամբ և մտածում էր սկզբում որ ճիշտ էր իր դիրքորոշումները

Narek Saroyan
31.01.2021, 17:03
Մարդկանց կյանքում եղած բազում վկայությունները, որ հանդիպում են ունեցել Հիսուսի հետ, զգացել են իր ներկայությունը իրենց կյանքում, սա ևս կարող է համարվել ապացույց Քրիստոսի կենդանի լինելուն, իսկ սա էլ խոսում է Աստվածաշնչի մեջ ներկայացող Աստծո գոյության օգտին ավելի շուտ, քան հերքում:
Կարող եմ բազում մարդկանց գտնել և մեջբերել ցանկության դեպքում, բայց կսահմանափակվեմ մեկ հոգով, Ջեյս Տուր, ներկայիս ամենաուժեղ քիմիկներից մեկն է աշխարհում, կարող եք նայել իր վկայությունը այս ամենի հետ կապված
https://www.youtube.com/watch?v=opWja-1Yq1A

Narek Saroyan
31.01.2021, 17:04
Ինչ կայֆ ա, չէ՞, ՀՈՐԻՆԵԼ աթեիստների խոսքերը, իսկ հակադարձելու համար հղում անել աստվածաշնչին։
Սենց միակողմանի ում ասես կարելի ա սխալ հանել :D


Որևիցե հորինվածք չկար իմ ասածների մեջ, ուղղակի փորձել եմ լուսաբանել աթեիստների կողմից հաճախ ասվող տխմար դատարկաբանությունները, որոնք ցույց են տալիս նրանց անտեղյակությունը Սուրբ Գրքից մի շարք դեպքերում, դուք կանխակալ եք շատ, դա ակնհայտ երևում է թե ինչպես վարվեցիք իմ մնացած պոստերի հետ,:D;)

Աթեիստ
31.01.2021, 17:15
Որևիցե հորինվածք չկար իմ ասածների մեջ, ուղղակի փորձել եմ լուսաբանել աթեիստների կողմից հաճախ ասվող տխմար դատարկաբանությունները, որոնք ցույց են տալիս նրանց անտեղյակությունը Սուրբ Գրքից մի շարք դեպքերում, դուք կանխակալ եք շատ, դա ակնհայտ երևում է թե ինչպես վարվեցիք իմ մնացած պոստերի հետ,:D;)

Այսինքն նիքիցս չէր երևում, արածիցս հասկացա՞ր ։)
Չնայած նորմալ ա, սաղ օրը աստվածաշնչից մերջերբումներով «քննարկմանը» մասնակցողը տենց արագ որ հասկացավ, արդեն իսկ եքա բան ա :D

Հա, ես չեմ հերքում, որ աթեիստները տխմար դատարկաբանություններ էլ են անում, ու ես հասկանում եմ, որ դու միայն դրանք ես ընկալել, բայց կարծում եմ, որ իրանք դա անում են, ձեր ինտելեկտուալ մակարդակին իջնելու համար, ոչ թե հակադարձելու :D

Իսկ եթե լուրջ հակադարձել ես ուզում, ուրեմն կամ սկսի լուրջ քննարկում, կամ էլ օդից հորինելու փոխարեն մեջբերումներ արա քիչ թե շատ հայտնի աթեիստների խոսքերից։

Թե չէ սենց լիքը տգետներ էլ Դարվինի տեսությունը փորձում են ներկայացնել «մարդն առաջացել ա կապիկից» հիմարությամբ, հետո էլ էդ հիմարությունը փորձում են սխալ հանել :D

yohan
31.01.2021, 21:28
Եվ հետո որպես լրացում ասեմ, որ Աստված լինելով անսահման հզոր ուժի և զորության տեր, եթե ցանկանար նախքան արևի լինելն էր կարող էր լույս տալ երկրին, սա իմջայլոց: Նորից հարց է առաջանում, եթե առանց արեգակի այդ հրեական աստվածը կարողանում է լույս տալ ու լույսը խավարից բաժանի, էլ արեգակի ստեղծման իմաստը որն է: Բա ասում ես տիեզերքը ներդաշնակ է, այնինչ ստացվում է որ տիեզերքում ավելորդ բաներ էլ կան ինչպիսին արեգակն է: Իսկ եթե մեր ամեն բերած փաստարկ ի վնաս հրեական աստծո պիտի աստծո զորությամբ սվաղես, ձեզ հետ քննարկում անցկացնելը անիմաստ է:

,

Sambitbaba
01.02.2021, 01:49
Մարդկանց կյանքում եղած բազում վկայությունները, որ հանդիպում են ունեցել Հիսուսի հետ, զգացել են իր ներկայությունը իրենց կյանքում, սա ևս կարող է համարվել ապացույց Քրիստոսի կենդանի լինելուն, իսկ սա էլ խոսում է Աստվածաշնչի մեջ ներկայացող Աստծո գոյության օգտին ավելի շուտ, քան հերքում:
Կարող եմ բազում մարդկանց գտնել և մեջբերել ցանկության դեպքում, բայց կսահմանափակվեմ մեկ հոգով, Ջեյս Տուր, ներկայիս ամենաուժեղ քիմիկներից մեկն է աշխարհում, կարող եք նայել իր վկայությունը այս ամենի հետ կապված
https://www.youtube.com/watch?v=opWja-1Yq1A

Բայց կան նաև շատ մարդիկ, որոնք վկայում են, որ անմիջական շփում են ունեցել Զևսի հետ: Օրինակ.

Եվրոպան պնդում է, որ իր "շփումից" Զևսի հետ ծնվեցին նրա երեք որդիները. Մինոսը, Ռադամանտը և Սարպեդոնը:
Լեդան պնդում է, որ այդ շփումից ծնվեցին Կաստորը, Պոլիդևքոսը և Հեղինեն:
Դանայան ծնեց Պերսևսին:
Անտիոպան՝ Զեֆին և Ամֆիոնին:
Իոն՝ Էպաֆին:
Կալիստոն՝ Արքադին:
Ալքմենան՝ Հերակլեսին և շատ ու շատ այլ վկայություններ...


Հ.Գ. Հա, մոռացա հարցնել. իսկ զրադաշտությունը մի՞թե մոնոթեիստական կրոն չի...

Arjo
02.02.2021, 12:09
Բայց կան նաև շատ մարդիկ, որոնք վկայում են, որ անմիջական շփում են ունեցել Զևսի հետ: Օրինակ.

Եվրոպան պնդում է, որ իր "շփումից" Զևսի հետ ծնվեցին նրա երեք որդիները. Մինոսը, Ռադամանտը և Սարպեդոնը:
Լեդան պնդում է, որ այդ շփումից ծնվեցին Կաստորը, Պոլիդևքոսը և Հեղինեն:
Դանայան ծնեց Պերսևսին:
Անտիոպան՝ Զեֆին և Ամֆիոնին:
Իոն՝ Էպաֆին:
Կալիստոն՝ Արքադին:
Ալքմենան՝ Հերակլեսին և շատ ու շատ այլ վկայություններ...


Հ.Գ. Հա, մոռացա հարցնել. իսկ զրադաշտությունը մի՞թե մոնոթեիստական կրոն չի...

Հա, բայց ուր է Զեվսը, ինչո՞ւ մարդկանց չէ օգնում նեղ պահերին։

Sambitbaba
02.02.2021, 22:36
Հա, բայց ուր է Զեվսը, ինչո՞ւ մարդկանց չէ օգնում նեղ պահերին։

Նույն հարցը Եհովային էլ տալ փորձե՞լ ես...

Varzor
03.02.2021, 23:26
Հա, բայց ուր է Զեվսը, ինչո՞ւ մարդկանց չէ օգնում նեղ պահերին։

Բայց էդ որտե՞ղ է գրված, որ պիտի օգնի :)

Freeman
04.02.2021, 01:10
Բայց էդ որտե՞ղ է գրված, որ պիտի օգնի :)

Հա էլի, Զևսը ոնց կարդում ես, մեկին բռնաբարում էր, գոհ ենք

Sambitbaba
04.02.2021, 02:52
Հա էլի, Զևսը ոնց կարդում ես, մեկին բռնաբարում էր, գոհ ենք

Ինչու էդքան կոպիտ... Ինքը սիրով էր այդ անում. օգնում էր։:)

Arjo
04.02.2021, 14:11
Ինչու էդքան կոպիտ... Ինքը սիրով էր այդ անում. օգնում էր։:)

Ապեր Զեվսի օգնությունը պետք չէ, ով պետք է օգնում է շատերին :D

:think Հումորը հումոր, բայց որ լուրջ նայենք կտեսնենք որ Հայերիս Աստվածըը Արամազդն է, ավելի հարազատ քան մնացածը։

Գաղթական
04.02.2021, 16:15
Вся греческая мифология построена на блядстве Зевса..

Պառդոն զա ֆռանցուզսկի ))