PDA

Դիտել ողջ տարբերակը : Duolingo. լեզուների ուսուցման կայք

Ուլուանա
18.01.2021, 19:40
Ամառվանից սկսել եմ իսպաներեն սովորել Duolingo ծրագրով: Ամենօրյա ռեժիմիս անբաժան մասն է դարձել որոշակի ժամանակ իսպաներենին տրամադրելը: Տրամադրածս ժամանակն օրվա մեջ շատ չի, բայց խիստ կանոնավոր է: Իսպաներեն սովորելու ցանկություն վաղուց եմ ունեցել` դեռևս ուսանողական տարիներից, ու միշտ մտածել եմ, որ մի օր անպայման կսովորեմ: Իսկ վերջերս մի քանի պատճառ կար դա վերջապես նախաձեռնելու համար: Նախ էնպես էր ստացվել, որ կյանքիս էդ շրջանում ես աննախադեպ մոտիվացված էի զգում ինձ: Բացի դրանից, մտածում էի` ուղեղս մի քիչ մարզելու ու հիշողությունս լավ մարզավիճակում պահելու համար արժե ինչ-որ նոր բան սովորել, իսկ լեզու սովորելն էդ առումով արդյունավետ է համարվում: Եվ, վերջապես, իսպաներենն ինձ դուր է գալիս, ինչո՞ւ մի լրացուցիչ լեզու չիմանամ, հատկապես որ նաև երկրորդ ամենագործածական լեզուն է անգլերենից հետո:

Պիտի խոստովանեմ, որ իմ իմացած մյուս չորս լեզուներից (հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն) իսպաներենը շատ ավելի հեշտ է: Իհարկե, դեռ շատ սովորելու բան ունեմ, դեռ չեմ հասել ամենաբարդ մասերին, ու գիտեմ, որ, ինչպես ցանկացած լեզվում, իսպաներենում էլ կան որոշակի մարտահրավերներ, բայց դե լեզվի բարդության աստիճանի մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար բոլորովին էլ պարտադիր չէ հասնել ինչ-որ բարձր մակարդակի. սովորաբար հենց սկզբից էլ ընդհանուր պատկերը երևում է, հատկապես երբ արդեն մի քանի` իրարից ահագին տարբեր օտար լեզուներ գիտես ու կարող ես համեմատել:

Նկատել եմ, որ իսպաներենն ինձ ծանոթ բոլոր լեզուներից ամենատրամաբանականն ու ամենահստակն է: Առայժմ որևէ «անհեթեթության» կամ անտրամաբանական բանի չեմ հանդիպել. ամեն ինչ միանգամայն ճիշտ ու տրամաբանական է թվում, թեև ենթադրում եմ, որ անհեթեթություններ էլ դեռ կլինեն, ի վերջո, բնական լեզու է, թեև, իմ կարծիքով, իր հստակությամբ ու տրամաբանականությամբ ահագին մոտ է արհեստականին:

Էսպես որ նայում եմ, իսպաներեն սովորելիս ուղեղս իմ ուզած չափով չի մարզվում: Մտածում եմ` արդեն վաղուց կիսամեռ գերմաներենս էլ վերակենդանացնել ու զարգացնել: Այ, գերմաներենի հետ ուղեղի մարզանքի առումով լուրջ հույսեր եմ կապում. համոզված եմ` նա ինձ չի հիասթափեցնի :)): Բայց առայժմ գերմաներենին հերթ չի հասնում:

Duolingo-ից ուրիշ օգտվողներ կա՞ն Ակումբում: Ո՞վ ի՞նչ լեզու է սովորում: Եկեք քննարկենք :):

One_Way_Ticket
18.01.2021, 19:46

Ես էլ եմ իսպաներեն սովորում ու համաձայն եմ, բավական հեշտ լեզու է։ Հատկապես եթե անգլերեն գիտես, համ քերականությունն է նման, համ էլ լիքը ընդհանուր բառեր կան, բավական է մակբայի վերջի ly-ն հանես, տեղը mente դնես :)) Ասենք finally - finalmente:
Մենակ անկանոն բայերն են համը հանում, շատ են ու թարսի պես հաճախ օգտագործվող։

Ուլուանա
18.01.2021, 19:48

Ես ժամանակաձևերին դեռ չեմ հասել :)): Անհամբեր սպասում եմ: Անկանոն բայերն անգլերենի համեմատ ավելի շա՞տ են:
Դու է՞լ ես Duolingo-ով սովորում:

One_Way_Ticket
18.01.2021, 20:00
Ես ժամանակաձևերին դեռ չեմ հասել :)): Անհամբեր սպասում եմ: Անկանոն բայերն անգլերենի համեմատ ավելի շա՞տ են:
Դու է՞լ ես Duolingo-ով սովորում:
Չէ, ես առկա խմբակային դասերի էի գնում։ Հիմա zoom-ի են անցել, ես հրաժարվեցի։ Հույս ունեմ, երբ սահմանափակումները հանեն, էլի կգնամ, չնայած լատվիերեն էլ եմ սովորում, երկու լեզու միաժամանակ դժվար է։

Անկանոն բայերը երևի հա, անգլերենից ավելի շատ են ու ավելի անկանխատեսելի, համ էլ որ ի տարբերություն անգլերենի կախված դեմքից ու թվից (ես, դու, նա, մենք, դուք, նրանք) տարբեր ձև է խոնարհվում, դա էլ չի օգնում։ Ասենք, անգլերեն պիտի ընդամենը հիշես, որ go-ի անցյալը went է, իսպաներենում պիտի բոլոր դեմքերի ու թվերի համար դա հիշես, չնայած որ որոշակի օրինաչափության նույնիսկ անկանոն բայերը ենթարկվում են, նենց չի որ լրիվ random է։

Ուլուանա
19.01.2021, 07:31

Համենայնդեպս, Duolingo-ով փորձի, կարող ա դուրդ գա: Ինձ, օրինակ, ահագին դուր ա գալիս մեթոդիկան. շատ բնական ու սահուն ձևով ա ներմուծում ցանկացած նոր ինֆորմացիա (ես կասեի` անցնցում կերպով :D), ու լավ արդյունավետ պրակտիկա ա ապահովում: Միակ խնդիրը համակարգված քերականական նյութի (գրեթե) բացակայությունն ա, ինչի հետևանքով պարբերաբար հարցեր են առաջանում, որոնք ստիպված ես ինքդ որոնել, պարզել, բայց ընդհանուր առմամբ բավական արդյունավետ ա, իմ կարծիքով:

Smokie
20.01.2021, 17:09

Էստեղ ես էլի թեմայից դուրս բան եմ ասելու::))
Ինձ գիտե՞ս ինչու բացեց էս նկարագրությունդ: Որովհետև դեռ երեկ հետաքրքիր զուգադիպությամբ ուզեցի իմանալ, թե ինչ ա նշանակում "Bamboleo".:)) Եթե չգիտեիր` հիմա նայի թե ինչ ձևի համընկավ էդ իսպաներեն բառի... ավելի ճիշտ` դրա հականիշի հետ:

Ասենք կարար չէ՞ նենց չլիներ, որ ես երեկ դա ուսումնասիրեի::))

ivy
20.01.2021, 17:48
Համենայնդեպս, Duolingo-ով փորձի, կարող ա դուրդ գա: Ինձ, օրինակ, ահագին դուր ա գալիս մեթոդիկան. շատ բնական ու սահուն ձևով ա ներմուծում ցանկացած նոր ինֆորմացիա (ես կասեի` անցնցում կերպով :D), ու լավ արդյունավետ պրակտիկա ա ապահովում: Միակ խնդիրը համակարգված քերականական նյութի (գրեթե) բացակայությունն ա, ինչի հետևանքով պարբերաբար հարցեր են առաջանում, որոնք ստիպված ես ինքդ որոնել, պարզել, բայց ընդհանուր առմամբ բավական արդյունավետ ա, իմ կարծիքով:

Մի երկու օր առաջ միացա Duolingo-ին արաբերենով․ ժամանակին փորձում էի սովորել արաբերեն, հետո թողեցի, հիմա ուզում եմ նորից վերականգնել։
Duolingo-ին դեռ մի քիչ կասկածամտորեն եմ վերաբերում․ ավելի շատ խաղային app է հիշեցնում՝ հավես սարքած ու կախվածություն առաջացնելու տենդենցով։
Չնայած պիտի խոստովանեմ, որ «խաղալով» այբուբենը համարյա ամբողջովին վերականգնեցի էս երկու օրում․ ուղղակի շատ դժվար է պոկվել, որ սկսում ես, նենց հավեսի ես ընկնում։ Խոսել դժվար թե սովորեմ սրանով, բայց ինձ ավելի կարևոր է կարդալ կարողանալն ու բառապաշարը, տեսնենք՝ ինչքանով կստացվի։

Մեկ էլ էսօրվանից ծրագրավորման օնլայն դասընթացս սկսեցի․ շատ հավես է նոր բաներ սովորելը։

Աթեիստ
20.01.2021, 21:12
Լեզուների համար հարմար ա նաև Rosetta Stone-ը։
Անդրոիդի համար համար «անվճար» տարբերակը տամ։

Թույլ ա տալիս, ցանկացած լեզուն 0-ից սովորել։

Smokie
20.01.2021, 21:44
Լեզուների համար հարմար ա նաև Rosetta Stone-ը։
Անդրոիդի համար համար «անվճար» տարբերակը տամ։

Թույլ ա տալիս, ցանկացած լեզուն 0-ից սովորել։

Իմ պլանշետով արդեն սկսել էր չաշխատել Rosetta-ն: :( Ջնջեցի:
Դե, մեկ ա մեյլով եմ գրանցվել, պարապածներս էնտեղ պահպանվել են: Հնարավորության դեպքում` էլի կփորձեմ:

Կոմպում ունեմ: :)
Էդ Rosetta-ն ես DuoLingo-յից շատ եմ սիրում::good

Աթեիստ
21.01.2021, 00:40
Իմ պլանշետով արդեն սկսել էր չաշխատել Rosetta-ն: :( Ջնջեցի:
Դե, մեկ ա մեյլով եմ գրանցվել, պարապածներս էնտեղ պահպանվել են: Հնարավորության դեպքում` էլի կփորձեմ:

Կոմպում ունեմ: :)
Էդ Rosetta-ն ես DuoLingo-յից շատ եմ սիրում::good

Դրա թարմացումներ կան, եթե էլի պետք լինի, տելեգրամ ;)

Ուլուանա
21.01.2021, 07:55
Մի երկու օր առաջ միացա Duolingo-ին արաբերենով․ ժամանակին փորձում էի սովորել արաբերեն, հետո թողեցի, հիմա ուզում եմ նորից վերականգնել։
Duolingo-ին դեռ մի քիչ կասկածամտորեն եմ վերաբերում․ ավելի շատ խաղային app է հիշեցնում՝ հավես սարքած ու կախվածություն առաջացնելու տենդենցով։
Չնայած պիտի խոստովանեմ, որ «խաղալով» այբուբենը համարյա ամբողջովին վերականգնեցի էս երկու օրում․ ուղղակի շատ դժվար է պոկվել, որ սկսում ես, նենց հավեսի ես ընկնում։ Խոսել դժվար թե սովորեմ սրանով, բայց ինձ ավելի կարևոր է կարդալ կարողանալն ու բառապաշարը, տեսնենք՝ ինչքանով կստացվի։
Բայց տվյալ դեպքում կախվածությունը հենց էն ա, ինչ պետք ա. էս դեպքում դա ոչ թե կախվածություն ա, այլ սովորելու շահագրգռվածություն: Դրանից էլ լավ բա՞ն :)):

Դու չես ընտրե՞լ նախօրոք, թե ինչքան ժամանակ պիտի լինի քո օրական դասը: Ուղղակի չեմ հիշում` դա պարտադիր էր, թե ընտրովի: Բայց ես որ անում եմ, ընթացքում ցույց ա տալիս, թե իմ daily goal-ի որ մասն եմ արդեն արել, ու հենց որ լրանում ա, տեղեկացնում ա` you have reached your daily goal: Ես դրանից հետո սովորաբար էլ չեմ անում: Չնայած սկզբում ես էլ էի հաճախ քո պես հավեսի ընկնում ու ավելի շատ անում: Ուղղակի տենց կսկսես խղճի խայթ զգալ, որ շատ ես դրա վրա ժամանակ ծախսում, իսկ երբ ֆիքսված ժամանակ ես ծախսում ամեն օր, որը նախապես որոշել ես, որ ընդունելի ա, լրիվ նորմալ ա :): Duolingo-ն հենց դրանով ա լավ, որ կանգ առնելու հնարավորություն ա տալիս, բայց նաև ամեն օր հիշեցնում ա, որ պիտի անես, մի խոսքով` ռեժիմով սովորելու բոլոր նախադրյալները տալիս ա, մնում ա` խելոք հետևես :)):

Ի դեպ, դու ինչ-որ կոնկրետ նպատակո՞վ ես հենց արաբերեն սովորում: Ուղղակի հետաքրքիր ա, թե ինչի ես հենց արաբերենն ընտրել:
Ես Բրյուսովում սովորելու տարիներին մի կարճ շրջան ֆակուլտատիվ պարսկերենի դասերի էի գնում հենց ինստիտուտում: Դասախոսն էլ էր շատ լավը, խումբն էլ փոքր, ես էլ հավեսով սովորում էի, շատ գոհ էի, բայց հետո մի պահ շատ խառն էի, չգնացի, տենց էլ հեչ եղավ: Բայց նենց եմ փոշմանել: Մի հատ էլ պարսկերեն-անգլերեն զրուցարան ունեմ, մեկ-մեկ բացում, բզբզում եմ, որոշ բաներ վերհիշում, բայց դե շատ քիչ բան գիտեմ, ցավոք. անուն-ազգանունս կարող եմ գրել, մի երկու բառ էլ, նաև մի քանի նախադասություն գիտեմ ու մի շարք բառեր, ու վերջ: Հիշում եմ, որ լիքը բառեր հայերենի հետ համընկնում էին, նաև շատ բառեր հայերեն կոնկրետ բառերի նման էին հնչում, բայց ուրիշ իմաստներ ունեին :)): Ի դեպ, ինչքան գիտեմ, արաբերենի ու պարսկերենի այբուբենը համարյա նույնն ա, ուղղակի պարսկերենում մի քանի տառ ավել կա: Ինձ համար ամենաբարդը էն չգրվող կարճ ա-երն ու ի-երը հիշելն էր: Ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ոնց ա հնարավոր հիշել, որ էսինչ ու էնինչ տեղերում դրանք կան, բայց չեն գրվում: Արաբերենում էլ ա երևի տենց, չէ՞:

ivy
21.01.2021, 17:53
Բայց տվյալ դեպքում կախվածությունը հենց էն ա, ինչ պետք ա. էս դեպքում դա ոչ թե կախվածություն ա, այլ սովորելու շահագրգռվածություն: Դրանից էլ լավ բա՞ն :)):

Դու չես ընտրե՞լ նախօրոք, թե ինչքան ժամանակ պիտի լինի քո օրական դասը: Ուղղակի չեմ հիշում` դա պարտադիր էր, թե ընտրովի: Բայց ես որ անում եմ, ընթացքում ցույց ա տալիս, թե իմ daily goal-ի որ մասն եմ արդեն արել, ու հենց որ լրանում ա, տեղեկացնում ա` you have reached your daily goal: Ես դրանից հետո սովորաբար էլ չեմ անում: Չնայած սկզբում ես էլ էի հաճախ քո պես հավեսի ընկնում ու ավելի շատ անում: Ուղղակի տենց կսկսես խղճի խայթ զգալ, որ շատ ես դրա վրա ժամանակ ծախսում, իսկ երբ ֆիքսված ժամանակ ես ծախսում ամեն օր, որը նախապես որոշել ես, որ ընդունելի ա, լրիվ նորմալ ա :): Duolingo-ն հենց դրանով ա լավ, որ կանգ առնելու հնարավորություն ա տալիս, բայց նաև ամեն օր հիշեցնում ա, որ պիտի անես, մի խոսքով` ռեժիմով սովորելու բոլոր նախադրյալները տալիս ա, մնում ա` խելոք հետևես :)):

Ի դեպ, դու ինչ-որ կոնկրետ նպատակո՞վ ես հենց արաբերեն սովորում: Ուղղակի հետաքրքիր ա, թե ինչի ես հենց արաբերենն ընտրել:

Ժամանակն ընտրել եմ, բայց ես դրանից ավելի երկար եմ զբաղվում, ու ինձ ոչ մի տեղեկացում չի գալիս։ Իմը հեռախոսային Аpp է, կոմպով չեմ, ու տեղից էլ ահագին շատ եմ կպած հեռախոսիս (մեծամասամբ՝ whatsapp-ային աշխարհասփյուռ շփման ու երեք ակտիվ իմեյլ-հաշիվների պատճառով), հիմա էլ սա ավելացավ :)
Ի դեպ, մի քիչ օգտագործելուց հետո պրեմիումի անցա․ շատ թանկ չէր, ու գովազդներ նայելու հավես չկար, այ սենց են իմ նման ախմախ յուզերներ կպցնում :))
Ամեն դեպքում, իր ամբողջ կոնցեպտով շատ է խաղային էփ հիշեցնում։ Ու կախվածությունների մեջ ընկնելու մեծ հակվածությամբ մարդու համար դա էդքան էլ լավ չի։

Իսկ արաբերեն կոնկրետ նպատակով չեմ սովորում․ ուղղակի գիրը շատ հետաքրքիր է, ու հավես է մեջն ընկղմվելը։

Ուլուանա
21.01.2021, 18:49

Հա՜, ուղղակի որ գրել էիր` ինձ խոսել պետք չի, կարևորը կարդալ կարողանալն ու բառապաշարը սովորեմ, ինձ թվաց` ինչ-որ բանի համար հենց էդքանն ա պետք :)):
Արդեն սկսում եմ կասկածել` կարո՞ղ ա հետս մի բան էն չի, որ ես կախվածություն ձեռք չեմ բերել Duolingo-ից :D: Նենց էլ չի, որ հակվածություն չունեմ, էլի: Բայց հետաքրքիր ա, ես գովազդներ չեմ տեսնում ընդհանրապես: Կարո՞ղ ա մենակ հեռախոսով են գովազդները, ես էլ մենակ կոմպով եմ անում: Բայց ինձ էլ ա հա առաջարկում անցնել պրեմիումի, բայց նենց ա առաջարկում, կարծես նախօրոք գիտի, որ «չէ» եմ ասելու :D:

Ուլուանա
21.01.2021, 19:31
Մոդերատորական. գրառումն առանձնացվել է «Օրագրային զրույցներ» թեմայի համապատասխան քննարկումից: Քննարկման հիմք հանդիսացած օրագրային գրառումը պատճենվել է էստեղ ու թեմային համապատասխան խմբագրվել:

One_Way_Ticket
21.01.2021, 19:50
Ես գուցե չափազանց կոնսերվատիվ եմ, բայց ծրագրով լեզու սովորելու իմաստը չեմ հասկանում, եթե իհարկե անհրաժեշտություն չէ։ Ասենք, եթե աշխատանքի բերումով անհրաժեշտ է, գուցե և էֆեկտիվ միջոց է։ Բայց եթե լեզուն սովորում ես դրդված մշակութային հետաքրքրությունից, ոնց որ մի շատ կարևոր բաղադրիչ պակասում է։ Հարցը ոչ միայն ու գուցե ոչ այնքան կենդանի շփման բացակայությունն է։ Եթե մի քանի հոգով նստենք նոր լեզու սովորենք գրքով կամ ծրագրով ու միմյանց հետ շփվենք, ինձ համար էլի այն չի լինի։ Պետք է մեկը, ով լեզվակիր է կամ գոնե հոյակապ տիրապետում է լեզվին (այնքան, որ զգում է լեզուն)։

Ուլուանա
21.01.2021, 22:26

Իմ կարծիքով, հեչ պարտադիր չի, որ լեզվակրի հետ կենդանի շփումը հենց սկզբից լինի: Ու նաև ոչ ոք չի ասել, թե մենակ duolingo-ն հերիք ա լիարժեք սովորելու համար: Ի՞նչն ա խանգարում կողքից լրացնել էն, ինչ, ըստ քեզ, պակասում ա: Որևէ լեզու սովորելիս, եթե ուզում ես խորացնել գիտելիքներդ, բացի բուն պարապմունքից (անկախ նրանից` ինքնուրույն ես պարապրում ինչ-որ ծրագրով, թե մասնագետի մոտ` մասնավոր կամ խմբով)` սենց թե նենց պիտի կողքից ինքդ էլ ահագին լրացուցիչ աշխատանք անես: Նույնիսկ մասնագետի մոտ պարապելը էլի լիարժեք գիտելիք չի կարող ապահովել, եթե կողքից ինքնուրույն ինչ-որ բաներ չանես:

Մեկ էլ, չգիտեմ` դու ոնց ես պատկերացնում, բայց Duolingo-ում նաև լիքը բաներ լսում ես լեզվակրի արտասանությամբ, ու ինքդ էլ խոսում, նենց չի, որ մենակ գրավոր ա, էլի:

Բայց ընդհանրապես նորմալ ա, որ տարբեր մարդիկ տարբեր մեթոդներ նախընտրեն: Կոնկրետ ես էս փուլում դեռ լեզվակրի հետ խոսելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Քերականության համար էլ դասագիրք եմ առել, որ դրանով լրացնեմ բացը: Խոսելն էլ, կարծում եմ, կհաջողացնեմ, ի վերջո, ապրում եմ մի երկրում, որտեղ իսպանախոսներն ահագին մեծ տոկոս են կազմում, իսպաներենն էլ երկրորդ ամենատարածված լեզուն ա էստեղ: Բայց նույնիսկ եթե չլիներ, էս դարում էդքան դժվար չի լեզվակրի գտնելը. հիմա շատ եմ լսել, որ մարդիկ հատուկ ծանոթություններ են հաստատում լեզվակիրների հետ շփվելու, լեզվական փորձ փոխանակելու համար:

One_Way_Ticket
21.01.2021, 23:17

Սենց համեմատություն անեմ, գուցե ավելի պարզ լինի, թե ինչ եմ ուզում ասել։ Ենթադրենք, ուզում ես պաելյա ուտել։ Կարող ես ինտերնետից ճարել բաղադրատոմսը (կազմված հենց իսպանացու կողմից), ինքնուրույն պատրաստել ըստ ինստրուկցիաների, ուտել։ Բայց ես դրա իմաստը չեմ հասկանում, եթե կարող եմ գնալ ռեստորան ու էնտեղ ուտել (անտեսենք փողի գործոնը)։ Կարող եմ իմ կողմից իմպրովիզացնել, բայց դա արդեն կլինի ոչ թե պաելյա, այլ քո հորինած ճաշատեսակը։ Այլ բան է, երբ իսպանացիների հետ ես սարքում, տեսնում ես, թե ինչն ինչպես են անում, ինչ հանգամանքներում են էդ ամենն անում, կախված հանգամանքներից ինչպես է բաղադրատոմսը փոփոխվում, արդեն սկսում ես զգալ ճաշատեսակը, այն կոնտեքստ է ձեռք բերում։ Նույն կերպ, էսօր գուգլն էնքան լավ է թարգմանում, որ եթե ինձ պետք է իսպաներեն տեքստը հասկանալ, էն է՝ գուգլին կհանձնարարեմ էդ գործը, դրա համար ինչ իմաստ ունի ժամանակ ծախսել, ինքնուրույն լեզուն սովորել։

Ուլուանա
28.01.2021, 07:29
Մի հարց ունեմ Duolingo-ից, երևի Smokie-ն կկարողանա պատասխանել, քանի որ ինքն ա էս ծրագրով միաժամանակ մեկից ավել լեզուներ սովորել, բայց որոշեցի էստեղ հարցնել, գուցե էլի մարդու հետաքրքրի:

Եթե մեկից ավել լեզուների ես գրանցվում, ամեն մեկի համար օրվա պլանն առանձին սահմանելու ձև կա՞, ասենք, մեկը կես ժամ ես ուզում լինի, մյուսը` 15 րոպե: Ես ինչքան փնտրեցի, չգտա, ոնց որ թե մենակ ընդհանուր էր: Բայց դե նման տարրական հարցում ճկունության բացակայությունը մի տեսակ խելքին մոտ չի թվում, մտածում եմ` պիտի որ ինչ-որ ձև լինի, երևի ուղղակի ես չեմ գտնում:

Smokie
28.01.2021, 12:54

Գաղափարը ու միտքը լավն ա, բայց կարծում եմ չկա: Երևի ելքը նրանում ա, որ դու ինքդ ամեն լեզվի համար անես դա` հաշվարկես, կամ ընդհանուր պարապածդ ժամանակը գումարես: Իրականում ես կարծում եմ, որ ըստ ժամի երբեք չեմ սահմանել` այլ ըստ XP-ների:

Ու ընդհանրապես` էս վերջին ամիսներում DuoLingo-յից կորել են մի քանի հետաքրքիր ֆունկցիաներ` "Timed practice"-ը, որ վրադ ժամանակ էր դնում արդեն անցածդ դասը կրկնելու համար ու ցանկալի էր, որ մինչև վերջ հասցնես: Նաև առաջ ցույց էր տալիս թե ընդհանուր շաբաթում, կամ ամսում (ըստ քո ընտրության) քանի՞ միավոր ես հավաքել, ինչքանո՞վ ես ընկերներիդ գերազանցել, կամ թերականգնել::)) Չգիտեմ թե ինչի, բայց կորան դրանք::(
Ուզում եմ ասել` ժամանակին կային ուրիշ հարցեր, որոնց լուծումը լաաավ էլ ճկուն ձևով դասավորվում էր, հետո կորավ: Հնարավոր ա քո տարբերակն էլ ա եղել էդ վախտ Անահիտ ջան: Իսկ թե ինչու ա կորել... երևի հիմնադիրների մոտ նենց տպավորություն ա եղել, որ օգտագործողները մեկ ա չեն օգտվում դրանցից` "ավելորդ զիզի-բիզի բան ա"::8

Ուլուանա
28.01.2021, 18:59

Ճիշտն ասած` ես ոչ էլ հետևում եմ էդ XP-ներին, բայց հիմա էլ ա ցույց տալիս էդ ասածներդ, ուղղակի անձամբ ինձ չի հետաքրքրում, թե ումից եմ առաջ կամ հետ, կամ` ով ինչքան ա հավաքել: Իսկի իմը չեմ նայում, էլ ուր մնաց` ուրիշներինը :)): Ես էդ կայքում հայտնվել եմ միայն սովորելու համար, մնացած ֆինտիֆլյուշկաներն ինձ չեն հետաքրքրում:

Smokie
28.01.2021, 19:18

Դե, հիմա ընդհանուրն ա ցույց տալիս` ամբողջ ընթացքում սովորածը: Համենսյն դեպս իմ մոտ կորել ա մի շաբաթվա, կամ մի ամսվա ֆունկցիան:

Ուլուանա
28.01.2021, 21:30
Դե, հիմա ընդհանուրն ա ցույց տալիս` ամբողջ ընթացքում սովորածը: Համենսյն դեպս իմ մոտ կորել ա մի շաբաթվա, կամ մի ամսվա ֆունկցիան:
Ինձ մոտ դրանք մեյլով ա տեղեկացնում: Կայքում չեմ տեսել, չեմ էլ հետաքրքրվել: Բայց մեյլով կանոնավոր կերպով ստանում եմ: Դու չես ստանու՞մ: Մեկ հիշեցումն ա գալիս ամեն օրվա, մեկ էլ շաբաթվա ստատիստիկան` նախորդ շաբաթների հետ համեմատությամբ:

Smokie
28.01.2021, 21:52

Հմմմ: Մերսի Անահիտ ջան, կուսումնասիրեմ::aha

Ուլուանա
29.01.2021, 07:49
Գաղափարը ու միտքը լավն ա, բայց կարծում եմ չկա: Երևի ելքը նրանում ա, որ դու ինքդ ամեն լեզվի համար անես դա` հաշվարկես, կամ ընդհանուր պարապածդ ժամանակը գումարես: Իրականում ես կարծում եմ, որ ըստ ժամի երբեք չեմ սահմանել` այլ ըստ XP-ների:
Մոռացա ասել, որ էդ չափն իրականում ըստ ժամանակի չի, էդ մի քիչ պայմանական էի ասել. 5 տարբերակ կա` basic, casual, regular, serious, intense, որոնցից ես սկզբում կարծեմ regular-ն էի ընտրել, հետո փոխեցի intense, որը մոտավորապես 30 րոպե ա տևում, եթե չշեղվես կամ սխալներ չանես շատ:

CactuSoul
07.02.2021, 23:04
Մի ժամանակ կարծեմ գերմաներեն էի պարապում DuoLingo-ով, ավելի շուտ զուտ հավեսի համար, խաղի պես զբաղվում էի: Կարծեմ դա հենց էն ընթացքում էր, երբ աշխատավայրում էլ էինք սովորում գերմաներեն: Հետո չեմ հիշում, թե ինչու եմ ընդհատել:
Վերջերս հենց ձեր խոսակցություններից հետո նորից միտս ընկավ, քաշեցի հեռախոսի մեջ: Դեռ թուրքերենս եմ որոշել առաջ բրդել, չնայած որ սկսել եմ ամենասկզբից: Կիսատ-պռատ սովորել եմ ժամանակին մի ամիս-ամիսուկես: Շատ զբաղված ժամանակահատված էր, չէի հասցնում. համ դասերին էի ուշացած գնում, համ էլ հետո չէի հասցնում տնային անել: Մի խոսքով, շատ մակերեսային գիտելիքներ են մնացել, հատկապես, որ դրանից արդեն տարիներ են անցել:
Գերմաներեն ու ռուսերեն էլ եմ ավելացրել, բայց մի անգամ բզբզեցի ու վերջ: Էս պահին թուրքերենն եմ ուզում սովորել:

Arjo
10.02.2021, 15:35
Լեզուների համար հարմար ա նաև Rosetta Stone-ը։
Անդրոիդի համար համար «անվճար» տարբերակը տամ։

Թույլ ա տալիս, ցանկացած լեզուն 0-ից սովորել։

Շնորհակալ եմ, ես ներբեռնեցի, կարող եմ բոլոր լեզուներից քիչ քիչ սովորել, որ պետք կգա)

Ուլուանա
11.02.2021, 22:12
Ժող, ո՞վ ա տեղյակ, թե որ դեպքում, ինչ պատճառով ա Duolingo-ի` արդեն բարեհաջող ավարտածդ skill-երից մեկը մի օր հանկարծ բռնում ու «ճաքում» ու նենց տեսք ստանում, կարծես ամբողջությամբ արված չի, ու վրան մկնիկը պահելիս ցույց ա տալիս, որ պիտի նորից practice անես վերականգնելու համար:

CactuSoul
18.02.2021, 19:49

Կարծում եմ՝ զուտ մտածում են, որ եթե վաղուց դրան չես անդրադարձել, ուրեմն հավանական է, որ որոշ չափով մոռացած կլինես, հմտություններդ «ճաք տված» կլինեն: ))

Ուլուանա
18.02.2021, 23:57
Կարծում եմ՝ զուտ մտածում են, որ եթե վաղուց դրան չես անդրադարձել, ուրեմն հավանական է, որ որոշ չափով մոռացած կլինես, հմտություններդ «ճաք տված» կլինեն: ))
Հա, էն օրը որոնում արեցի, հենց Duolingo-ի կայքում մեկն էլ էր էդ հարցը տվել, ու տակը լիքը մարդիկ իրանց ենթադրություններն էին գրել, բայց ոչ մեկին էլ խելքին մոտիկ չէր թվում «ճաք տալու» սկզբունքը, եթե ընդհանրապես կա էդպիսին: Մարդ կար` ասում էր, որ ճաք տված հմտությունը վերականգնելուց անմիջապես հետո նույն հմտությունը նորից ա ճաք տվել: Մարդ կար` ասում էր` այբուբենի հմտությունն ա ճաք տվել, երբ որ ես հասել եմ եսիմ որ մակարդակ վաղուց, ու, ասենք, աբսուրդ ա, որ կարող ա էդ մակարդակում այբուբենը մոռացած լինես :)): Չգիտեմ, ահագին դիտարկումներ կարդացի, որ ոչ մի օրինաչափության չէին ենթարկվում կարծես, աբուրդ էին թվում, վերջը կարծես բոլորն եկան էն եզրակացության, որ ոչ մի սկզբունք չկա, լրիվ պատահականության սկզբունքով են ճաքում հմտությունները: Բայց ես նկատել եմ, որ որոշ դեպքերում էդ հին ճաք տվածները որ վերականգնում եմ, նույն էն մակարդակի առաջադրանքներ չի բերում, ինչ որ ժամանակին եղել էին, այլ հիմիկվա բառապաշարից ու հմտություններից էլ ավելացրած:

Smokie
21.02.2021, 11:12

Եսիմ, ես կարծում էի, կամ հակված էի կարծելու, որ Duo-Բուոն նաև ուշադիր հետևում ա, թե ոնց եմ սովորում, ինչքան եմ սխալներ անում skill-ում ու ըստ դրա էլ ասում ա՝ «լավ չես սովորու` կրկնի»։։)) :P
Բայց էդ տարբերակը կոնկրետ իմ դեպքում ա, որ չի բացառվում, թե չէ գրեթե վստահ եմ, որ դու սովորաբար Perfect-ով ես ավարտում skill-ները։։:oy

Ուլուանա
21.02.2021, 18:44

Դե լավ դու էլ, perfect: Ինչ իդեալականացված պատկերացումներ ունես իմ մասին: :D Չպետք ա մոռանալ, որ ես անջատված դեմք եմ` դրանից բխող բոլոր հնարավոր հետևանքներով: Օրինակ, պատահում ա` «այս»-ը «այդ» եմ կարդացած լինում ու ըստ այդմ թարգմանում (դե, իսպաներենում էլ են դրանք մի տառով տարբերվում, ավելի ճիշտ` մի տառ ավել ա լինում մի դեպքում), ու արդեն սխալ ա հաշվում. իրա հեչ պետքը չի, որ նախադասությունն ընդհանուր ճիշտ էի թարգմանել, մի հատ ստից բառի պատճառով լրիվ հեչ ա լինում: Ու էդ կարգի լիքը բաներ են լինում հետս...

Շինարար
21.02.2021, 19:12

Սիրտս տեղն ընկավ: Արդեն խառնվում էի իրար, թե մեզ ինչ-որ հավելվածով են փոխարինում:

Ես, օրինակ, այսը այդ թարգմանելու համար, թեկուզ իմ սովորացրած լեզվում լիովին տարբեր բառեր են, գնահատականը կիջեցնեմ մենակ, եթե մնացած հարցերում գերազանց աշխատանք լինի: Ասենք՝ քսան չեմ գնահատի էլի, տասնինն ու ութ գուցե :D Տասնյոթից ցածր գնահատականի հավակնող աշխատանքների դեպքում նման մանրուքների համար գնահատական չեն իջեցնում երբեք: Կարևորը՝ ճիշտ սեռով դրած լինեն, նախադասությունը ճիշտ կառուցած լինեն:

Ուլուանա
21.02.2021, 21:09

Դե, տվյալ դեպքում ընդհանուր գնահատական չկա. կոնկրետ նախադասություն ա տրվում, որը թարգմանում ես, կամ ասում ա, լսում, լսածդ գրում ես, submit ես անում, ու եթե լրիվ ճիշտ ես արած լինում, ընդունում ա, եթե մի պուճուր սխալ կամ վրիպակ էլ անես, չի ընդունում, ասում ա` սխալ ա, ու, ասենք, մի քանի առաջադրանք հետո էդ նույնը նորից ա բերում, ու տենց` մինչև ճիշտ անես:

CactuSoul
22.02.2021, 22:36
Ես չափից շատ եմ ժամանակ ծախսում սրա վրա: Ժամի մասին մոռանում եմ, բայց ոնց հաշվում եմ՝ մի 3-4 ժամ օրական դրա վրա եմ, չեմ էլ զգում՝ ոնց ա անցնում ժամանակը: Միակ մխիթարանքս էն ա, որ անկապ խաղ չի, գոնե մի լավ բան կմնա դրանից, գիտելիք եմ ստանում:
Ու գլխավորապես մեղավորությունը մրցակցության մեջ ա: Անընդհատ ասում եմ՝ էս մի դասն էլ անցնեմ, էսինչից առաջ անցնեմ, էն մեկն էլ անցնեմ, բարձրանամ առաջին տեղ, ու նման բաներ: Գործերս թողած՝ թիթեռ եմ նկարում: :}

Ուլուանա
23.02.2021, 02:12

Վայ, ես մրցակցության մասին իսկի չեմ էլ մտածել :)): Ինձ հեչ չի հետաքրքրում, թե ով ուր ա հասել, մի երկու ծանոթ մարդու եմ հետևում փոխադարձաբար, բայց ոչ էլ նայում եմ հատուկ, թե ուր են: Գլուխս կախ իմ ամենօրյա չափաբաժինն անում եմ, անցնում մյուս գործերիս: Եթե շատ ժամանակ տրամադրեմ դրան, արդեն ժամանակ վատնելու ու դրանից բխող մեղքի զգացում կունենամ, չեմ ուզում, որ լեզու սովորելս տենց զգացումների հետ ասոցիացվի, դրա համար խելոք-խելոք սահմանափակվում եմ իմ կես ժամով ու ինձ մխիթարում, որ ավելի լավ ա քիչ, բայց կանոնավոր :D: Հուլիսից եմ սկսել ու էս համարյա 8 ամսվա ընթացքում ընդամենը մի 4-5 օր ա եղել, որ չեմ արել:

Դու daily goal չես սահմանե՞լ, որ հենց հասնես, տեղեկացնի, գոնե իմանաս: Տենց պիտի որ գոնե մի քիչ ավելի հեշտ լինի պոկվելը:

CactuSoul
23.02.2021, 15:41
Վայ, ես մրցակցության մասին իսկի չեմ էլ մտածել :)): Ինձ հեչ չի հետաքրքրում, թե ով ուր ա հասել, մի երկու ծանոթ մարդու եմ հետևում փոխադարձաբար, բայց ոչ էլ նայում եմ հատուկ, թե ուր են: Գլուխս կախ իմ ամենօրյա չափաբաժինն անում եմ, անցնում մյուս գործերիս: Եթե շատ ժամանակ տրամադրեմ դրան, արդեն ժամանակ վատնելու ու դրանից բխող մեղքի զգացում կունենամ, չեմ ուզում, որ լեզու սովորելս տենց զգացումների հետ ասոցիացվի, դրա համար խելոք-խելոք սահմանափակվում եմ իմ կես ժամով ու ինձ մխիթարում, որ ավելի լավ ա քիչ, բայց կանոնավոր :D: Հուլիսից եմ սկսել ու էս համարյա 8 ամսվա ընթացքում ընդամենը մի 4-5 օր ա եղել, որ չեմ արել:

Դու daily goal չես սահմանե՞լ, որ հենց հասնես, տեղեկացնի, գոնե իմանաս: Տենց պիտի որ գոնե մի քիչ ավելի հեշտ լինի պոկվելը:Daily goal-ը շատ շուտ ա սպառվում, մի 5 րոպեում, դա համարյա ոչ մի բան ա։ :D Իսկ ես սիրում եմ գոնե մի թեման ամբողջությամբ անել մի օրում։ Մի կողմից դա, մի կողմից էն, որ երբ դիրքդ փոխվում ա «լիգայում», դա քեզ ցույց ա տալիս, ու որ նայում ես՝ քեզ գերազանցողն ընդամենը 2 միավորով ա առաջ, ասում ես՝ լա՜վ դե, մի բան էլ անեմ, սրանից էլ առաջ անցնեմ, ամոթ էլ ա։ :D Բայց էդ ամենը կեսկատակ ա, զուտ հավեսի համար։ Դարդ չեմ անելու, էլի, եթե ուրիշներն ինձնից առաջ լինեն։ Ընդհանրապես մրցակցություն՝ որպես այդպիսին, չեմ սիրում։

Ուլուանա
23.02.2021, 19:17
Daily goal-ը շատ շուտ ա սպառվում, մի 5 րոպեում, դա համարյա ոչ մի բան ա։ :D Իսկ ես սիրում եմ գոնե մի թեման ամբողջությամբ անել մի օրում։ Մի կողմից դա, մի կողմից էն, որ երբ դիրքդ փոխվում ա «լիգայում», դա քեզ ցույց ա տալիս, ու որ նայում ես՝ քեզ գերազանցողն ընդամենը 2 միավորով ա առաջ, ասում ես՝ լա՜վ դե, մի բան էլ անեմ, սրանից էլ առաջ անցնեմ, ամոթ էլ ա։ :D Բայց էդ ամենը կեսկատակ ա, զուտ հավեսի համար։ Դարդ չեմ անելու, էլի, եթե ուրիշներն ինձնից առաջ լինեն։ Ընդհանրապես մրցակցություն՝ որպես այդպիսին, չեմ սիրում։
Մի րոպե, չհասկացա. daily goal-դ ինչի՞ ա էդքան շուտ սպառվում, ուրեմն դու ես տենց դրել: Սահմանողը դու ես: Էնտեղ տարբերակները սենց են.

Basic - 1 XP per day
Casual - 10 XP per day
Regular - 20 XP per day
Serious - 30 XP per day
Intense - 50 XP per day

Ես, օրինակ, intense եմ դրել, ու մոտ կես ժամ տևում ա մինչև ասում ա` you have reached your daily goal: Սովորաբար երեք տարբեր skill-երից մեկական մակարդակ անում եմ, ու սպառվում ա: Ես ավելի օգտակար եմ համարում նույն օրվա մեջ տարբեր skill-եր անելը: Դե, արանքներում մեկ-մեկ շեղվում եմ, բայց դե շատ ժամանակ չի գնում էդ շեղումների վրա: Աչքիս` դու basic ես դրել, եթե հինգ րոպեում սպառվում ա: Կամ եթե հատուկ չես դրել, գուցե ինքը լռելյայն basic-ն ա դնում, չգիտեմ:

CactuSoul
23.02.2021, 19:55

Չէ-չէ, basic չի: Չեմ գտնում, թե որտեղից ա կարելի նայել, թե ինչքան ա դրած, բայց հաստատ serious ա կամ intense: Ուղղակի եթե intense-ը 50 xp ա, դա շատ քիչ ա ինձ համար, շատ արագ հասնում եմ դրան: Նույնիսկ մի թագի չի ձգում էդքանը, մի 3 հատ էն պուճուրիկներից անում ես, արդեն լրանում ա: Իսկ քանի որ ես համ մի քիչ արդեն սովորել էի թուրքերեն ժամանակին, համ էլ ինքնին շատ հեշտ ու քառակուսի լեզու ա, շատ պրիմիտիվ ու գրեթե առանց բացառությունների կանոններով, հետևաբար առաջադրանքները ոնց որ մանր-մունր մաթեմատիկական վարժություններ լինեն. արագ-արագ չրթելով անցնում եմ առաջ: 15 օրում 140 թագ ունեմ ու 5860 xp:

Իմիջիայլոց, նաև էն ա գործը հեշտացնում, որ հայերենի բարբառները զգալիորեն ազդված են թուրքերենից, ու որոշ բառեր կամ կառույցներ արդեն ծանոթ են թվում, շատ հեշտ են ընկալվում: Նույնիսկ նոր բան սովորելիս կարծես դա արդեն իմացած լինես, տենց տպավորություն ա:
Դրա համար եմ ասում, որ ափսոս ա թուրքերեն չսովորելը, որովհետև քիչ ջանքերով ու կարճ ժամանակում հնարավոր ա լիովին տիրապետել: Ուրիշ լեզուների պես բարդ չի:

Ուլուանա
23.02.2021, 20:16

Լսի, ես էս կայքից լիքը բան չեմ ջոկում: Ինձ թվում ա` լիքը պրիմիտիվ բաներ չգիտեմ, էդ զրթիկներով ի սկզբանե չեմ հետաքրքրվել` թագ, lingot: Ոչ էլ նայում եմ, թե ինչ ունեմ ու ինչքան: Դրանք ի՞նչ են տալիս: Նույնիսկ չգիտեմ, թե ոնց գնահատել առաջընթացս: Բայց էդքան որ ասեցիր, սկսեցի մտածել` կարո՞ղ ա ինչ-որ լուրջ բան եմ կորցնում :)): Շատ շնորհակալ կլինեի, թե համառոտ ներկայացնեիր էդ պահերը: :oy

CactuSoul
23.02.2021, 20:31
534xp էսօրվա համար էս պահի դրությամբ: Բայց դեռ էլի անջատված կպնում եմ, էլի եմ անում: Ամեն առիթով, երբ հեռախոսին ձեռք եմ տալիս, ոնց էլ չլինի՝ մի 10-15 րոպե բզբզում եմ, նոր անցնում ուրիշ բանի: Զուգարանում էդ ա, հաց ուտելուց էդ ա, նույնիսկ երեկ հյուր ունեինք, համ իրեն էի լսում, համ ընթացքում Duolingo-ով վարժություններ անում... Լրիվ ձեռից գնացել եմ: :D

Ուլուանա
23.02.2021, 20:33

Հա, ձեռից գնացել ես թուրքերենի մոտ :D:

Բա հարցիս չես պատասխանու՞մ :)):

CactuSoul
23.02.2021, 20:53
Լսի, ես էս կայքից լիքը բան չեմ ջոկում: Ինձ թվում ա` լիքը պրիմիտիվ բաներ չգիտեմ, էդ զրթիկներով ի սկզբանե չեմ հետաքրքրվել` թագ, lingot: Ոչ էլ նայում եմ, թե ինչ ունեմ ու ինչքան: Դրանք ի՞նչ են տալիս: Նույնիսկ չգիտեմ, թե ոնց գնահատել առաջընթացս: Բայց էդքան որ ասեցիր, սկսեցի մտածել` կարո՞ղ ա ինչ-որ լուրջ բան եմ կորցնում :)): Շատ շնորհակալ կլինեի, թե համառոտ ներկայացնեիր էդ պահերը: :oy

Թագը ամեն արած դասից ա ավելանում: Ոնց որ թեմա կա, ամեն թեման ունի մակարդակներ, ամեն մակարդակի մեջ մի քանի դաս կա: Այ ամեն մակարդակ որ ավարտում ես, մի թագ ավելանում ա: Վերևի մասում նկարված ա, կտեսնես:
Հետո՝ թանկարժեք քարեր կան՝ gem-եր, հիմա 2684 եմ հավաքել: Նոր կայքում նայեցի՝ փաստորեն քո ասած lingot-ները նույն նշանով են, բայց 206 ա նշված: Ինչևէ, երևի նույն ֆունկցիոնալությունն ունեն: Դրանք էլ են ավելանում ամեն նվաճմանդ հետ: Հետո կարող ես ծախսել, օրինակ, թեսթ հանձնելու վրա, կամ եթե սրտիկներդ սպառվել են, դրանցով վճարում ես ու լիցքավորում:

Շատ մանրամասն ես էլ չգիտեմ, ինչ գիտեմ, էս ա:
Մեկ էլ կայքում չգիտեմ՝ ոնց, բայց հեռախոսի մեջ սրտիկ վաստակելու ձև կա պարապմունքի միջոցով: Երբ սրտիկ չեմ ունենում, դրանից եմ անում, մի կյանք ավելանում ա, հետո մի հատն էլ կես րոպեանոց գովազդ դիտելով եմ վաստակում: Հետո կամ նույնը կրկնում եմ ու 4 սրտիկ ունենում, կամ էլ հենց էդ 2 սրտիկով գնում դասերս շարունակելու: :D

CactuSoul
23.02.2021, 21:03
Մի քիչ նայեցի կայքը: Պարզվում ա՝ ահագին տարբեր ա հավելվածից: Կայքում, կարծես, սրտիկի գաղափարն ընդհանրապես չկա, հա՞: Նաև lingot-ների մասով էի սխալ, որ կարծում էի, թե նույն ֆունկցիոնալությունն ունեն, ինչ gem-երը:

Ուլուանա
23.02.2021, 21:23

Հա, կայքում չկա սրտիկ: Ես էլ գրածդ կարդում եմ, մտածում եմ` լավ, էս ի՞նչ աստիճանի անջատված եմ եղել, որ սրտիկների գոյությունն էսքան ժամանակ իսկի չեմ էլ նկատել: :D Ես էլ մենակ կոմպով եմ անում, դրա համար էդ սրտիկներից ընդհանրապես խաբար չէի: Gem-երն էլ (նոր պարզեցի) նույնն են, ինչ lingot-ները, այսինքն` հավելվածում gem ա, կայքում` lingot:

Ինձ մեկ էլ մի հարց ա հետաքրքրում. եթե ընթացքում սխալներ ես թույլ տալիս, դա ինչ-որ կերպ ազդու՞մ ա պրոգրեսիդ վրա: Ասենք, տվյալ թեմայի մի մակարդակից հետո ստացածդ XP-ների քանակը նու՞յնն ա միշտ, թե՞ կախված նրանից, թե քանի սխալ ես թույլ տվել էդ ընթացքում, պակասում ա:

CactuSoul
23.02.2021, 22:04

Սրտիկները սկզբում 5 են, եթե կորցնում ես, օրվա ընթացքում կամաց-կամաց ավելանում են մինչև 5: Երբ 5 անգամ սխալվում ես, ու էլ սրտիկ չես ունենում, առաջարկվում է gem-երով գնել ու լիցքավորել սրտիկներդ կամ օգտվել վճարովի տարբերակից, որտեղ սրտիկներն անվերջ են, ու գովազդ չկա:

Ինձ մեկ էլ մի հարց ա հետաքրքրում. եթե ընթացքում սխալներ ես թույլ տալիս, դա ինչ-որ կերպ ազդու՞մ ա պրոգրեսիդ վրա: Ասենք, տվյալ թեմայի մի մակարդակից հետո ստացածդ XP-ների քանակը նու՞յնն ա միշտ, թե՞ կախված նրանից, թե քանի սխալ ես թույլ տվել էդ ընթացքում, պակասում ա:
Չի պակասում ոնց որ: Միշտ ամեն դասից 10XP ա ավելանում, իսկ եթե մի մակարդակը անցել ես, նաև որպես բոնուս դասերի քանակով XP-ներ ա տալիս: Ասենք՝ եթե 3 դաս էր մի մակարդակում, ուրեմն վերջինի վերջում 10+3XP կտա:
Որովհետև միշտ կրկնում ա սխալվածդ, ի վերջո ճիշտ ես անում, նոր թույլ ա տալիս առաջ գնալ, չէ՞: Այսինքն ստացվում ա, որ արդեն սովորեցիր դա, ինչո՞ւ պիտի միավոր հանի:

Ուլուանա
23.02.2021, 22:07

Եսիմ, կարող էր տարբեր լինել միանգամից ճիշտ անելու ու սխալվելուց հետո ճիշտ անելու դեպքում: Այսինքն` չկան լավ սովորողներ ու վատ սովորողներ, ընդամենը կան տարբեր դասարաններում սովորողներ :D:

CactuSoul
24.02.2021, 17:37
Այսինքն` չկան լավ սովորողներ ու վատ սովորողներ, ընդամենը կան տարբեր դասարաններում սովորողներ :D:
Ինձ դա ճիշտ մոտեցում ա թվում:

Համալսարանում մի դասախոս ունեինք, քեֆս բերում էր, իմ ամենասիրելի դասախոսներից էր, եթե ոչ հենց ամենան (մանավանդ որ իր դասավանդած առարկաներն էլ էին դուրս ամենաշատը գալիս): Էդ կինը քննությունների ժամանակ թույլ էր տալիս օգտվել ինչից ուզես՝ գիրք, տետր, կողքինից հարցնել... Որովհետև, ասում էր, անգիր անելը չի կարևորը, կարևորը՝ հասկանաս՝ ինչ ես անում, ու հալալ ա նրան, ով տվածս խնդիրները կլուծի: Երբ գիտելիքը տարիներ անց պետք գա, հաստատ չեք հիշելու, մի տեղից օգտվելու եք էլի: Քննությանն էլ էնպիսի խնդիրներ էր տալիս, որոնց նմանը չենք լուծել դասերի ժամանակ, այսինքն լուծումն արտագրել չէր լինի, բայց տարբեր ուրիշ խնդիրների լուծման եղանակները համադրելով կարող էիր լուծել:

Մի քիչ տարբեր բան ասացի, բայց մտածելակերպի առումով նույնն ա:
Եթե գիտես x չափի, ուրեմն էդքան գիտես, ուրիշ բան, որ կողքինդ կարող ա նույն ժամանակում հասցնի 2x սովորել:

Ուլուանա
24.02.2021, 19:13

Հա, ես էլ եմ էդ մոտեցման կողմնակից, նաև դրանից ա, որ առանձնապես չեմ հետաքրքրում այլոց առաջընթացով, կարևորը` ես իմ ուզած գիտելիքները ստանամ:

CactuSoul
24.02.2021, 20:12
Հա, ես էլ եմ էդ մոտեցման կողմնակից, նաև դրանից ա, որ առանձնապես չեմ հետաքրքրում այլոց առաջընթացով, կարևորը` ես իմ ուզած գիտելիքները ստանամ:

Ես էլ չեմ հետաքրքրվում առանձնապես: Ավելի շուտ milestone-ների խնդիր ա իմը. անընդհատ ասում եմ՝ լավ, սրան էլ հասնեմ, լավ, էս մեկը կիսատ չթողնեմ, ու տենց անընդհատ: Ոնց որ ուզենամ շուտ վերջացնել, չնայած նույնիսկ էս տեմպերով մոտ մի ամիս կքաշի, մինչև վերջին հասնեմ:

Ուլուանա
25.02.2021, 03:31

Ի դեպ, ոնց որ թե checkpoint-ները բոլոր լեզուներինը նույն քանակով չեն, համենայնդեպս, իմ երկու լեզուներինը տարբեր են, ենթադրում եմ, որ ընթացքում չի ավելանում նորը, չէ՞:
Դու թուրքերենը ո՞րերորդ checkpoint-ին ես հասել, եթե գաղտնիք չի: Ու ընդհանուր քանի՞ checkpoint կա քեզ մոտ:

CactuSoul
25.02.2021, 15:03

Ընդհանուր 7-ն են, ես 2-րդն անցել եմ, 2-րդից 3-րդն ընկած հատվածի կեսերում եմ:

CactuSoul
15.04.2021, 04:08
Միշտ ամեն դասից 10XP ա ավելանում, իսկ եթե մի մակարդակը անցել ես, նաև որպես բոնուս դասերի քանակով XP-ներ ա տալիս: Ասենք՝ եթե 3 դաս էր մի մակարդակում, ուրեմն վերջինի վերջում 10+3XP կտա:
Սա ոնց որ թե սխալ եմ ասել: Վերջերս ուշադրություն դարձրի, կարծես թե ամեն դասից տալիս ա 10XP + (5 - դասի ընթացքում արածդ սխալների քանակը)XP: Ու կան բարդ համարվող դասեր, որոնց համար 20XP ա նախատեսված:
Կայքում չգիտեմ՝ ոնց ա: