PDA

Դիտել ողջ տարբերակը : Պատմական անկյուն



Էջեր : [1] 2

Arjo
06.01.2021, 18:47
Բարեվ ձեզ ,ես Արջոն եմ սա էլ իմ պատմական անկյունն է :

Arjo
06.01.2021, 18:48
Այսօր մենք կպատմենք Հին Աշխարհի պատմությունից ,սկսենք Շումերներից:

Շումերներ (սումերներ), հնագույն ժողովուրդ Հարավային Միջագետքում, որն այդտեղ բնակվել է դեռևս մ. թ. ա. 5-րդ հազարամյակում։ Մարդաբանորեն պատկանել են եվրոպեոիդ ռասայի արմենոիդ խմբին։ Շումերների լեզվաբանական պատկանելությունն անհայտ է։ Ենթադրվում է, որ շումերները նախապես տարածված են եղել նաև Հյուսիսային Միջագետքում և մ. թ. ա. 3-րդ հազարամյակի սկզբին սեմական ծագում ունեցող աքքադացիների ճնշման տակ շարժվել են հարավ։ Մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջին շումերներն ստեղծել են պատկերագիրը, իսկ մ. թ. ա. 3-րդ հազարամյակի կեսին՝ սեպագիրը, որը նախ որդեգրվել է աքքադացիների կողմից, ապա տարածվել Արևմտյան Ասիայի շատ երկրներում, այդ թվում` Արարատյան թագավորությունում (Ուրարտու), շումերներն ունեցել են իրենց ուրույն դիցաբանությունը, բանահյուսությունը, գրականությունը, մշակույթը։ Մ. թ. ա. 3-րդ հազարամյակի կեսին սկսվել է աքքադացիների հետ շումերների լեզվական ձուլման ընթացքը, որն ավարտվել է մ. թ. ա. 2-րդ հազարամյակի 1-ին կեսին, որից հետո շումերները վերացել են պատմության ասպարեզից։ Շումերների լեզուն՝ շումերերենը` որպես գրոց լեզու, մինչև մ. թ. ա. 2-րդ դարը շարունակել են գործածել աքքադացիները և այլ ժողովուրդներ։ Շումերների մշակույթը փոխանցվել է աքքադացիներին և հարևան մյուս ժողովուրդներին։

Arjo
06.01.2021, 18:50
Աքքադ, հնագույն պետություն Միջագետքում մ.թ.ա. XXIV-XXIIդդ.-ում։ Հիմնադրել է սեմացի հողագործ Շառում-Քենը (Սարգոն)։ Նրան հաջողվում է ջախջախել շումերական քաղաք-պետություններին և իրեն ենթարկել ողջ Միջագետքը։ Նա արշավանքներ է ձեռնարկում դեպի Ասորիք, Հայկական Լեռնաշխարհ։ Նրա որդիների կառավարման ժամանակ Աքքադը թուլանում է։ Երկիրը վերստին հզորանում է թոռան՝ Նարամ-Սինի կառավարման ժամանակ։ Նա վերատիրում է ողջ Միջագետքին, արշավանքներ է ձեռնարկում դեպի Իրան, Ասորիք, Փոքր Ասիա, Հայկական Լեռնաշխարհ։ Իր կառավարման վերջին շրջանում արյունալի պատերազմների մեջ է մտնում Կուտիների գլխավորած Հակաաքքադական համադաշնության դեմ և պարտվում։ Նրա որդի Շար-Կալի-Շարին կենաց և մահու կռիվներ է մղում կուտիների դեմ։ Նրա մահից շատ չանցած կուտիները նվաճում են Աքքադը և ազատագրում Շումերը սեմական բռնատիրությունից։

Arjo
06.01.2021, 18:51
Վանի թագավորություն[1][2][3][4][5], պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի»[6], երբեմն՝ «Նաիրի»[7], ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու»[8][9], իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն»[10] անուններով։

Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Նրա մասին տեղեկություններ են պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Լուտիպրին մ.թ.ա. 844-834թթ., այնուհետև Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։ Սարդուրի Ա-ին հաջորդում է Իշպուինին, որը իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։ Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա-ի գահակալման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 786-764)։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։ Արգիշտի Ա-ից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ-ին,որը նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։ Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, որի ժամանակ գահակալում են Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն, Սարդուրի Գ-ն, Սարդուրի Դ-ն, Էրիմենան, Ռուսա Գ-ն և Ռուսա Դ-ն։ Թագավորությունը վերջնական անկում է ապրում մ․թ․ա 590 թվականին։

Arjo
06.01.2021, 18:52
Ասորեստանի Ասարհադդոն VIII թագավորը մ.թ.ա. 680 թվականին փորագրված արձանագրությունների մեջ պատմում է, որ մ.թ.ա. 681 թվականին իր երկու եղբայրները իրենց հորը՝ Ասորեստանի թագավոր Սենեքերիմի դեմ դավադրություն են կազմակերպում ու սպանում նրան։ Հետո ըստ այդ արձանագրությունների՝ նրանք փախչում են Ուրարտու։ Աստվածաշնչում՝ Թագավորների 4-րդ գրքում, նույնպես գրված է այս դեպքի մասին։ Բայց այստեղ ասված է, որ երկու եղբայրները՝ Ադրամելիքն ու Սարասարը, իրենց հորը սպանելով, փախել են Արարատի երկիր։ Հայտնի է, որ հնագույն ժամանակներից «Արարատի երկիր» կոչվում էր Հայաստանը (Հայքը): Այդ մասին գրված է նաև հայկական հնագույն «Հայկ և Բել» վեպում[11]: Նույն այս դեպքի մասին 5-րդ դարի հայ պատմիչներից գրել է Մովսես Խորենացին: Նա պատմում է, որ երկու եղբայրները իրենց հորը՝ Սենեքերիմին սպանելուց հետո «փախան եկան մեզ մոտ»: Պարզ է, որ Խորենացին գրելով «մեզ մոտ»՝ նկատի ուներ իր հայրենիքը՝ Հայաստանը։ Ուրեմն, ըստ Խորենացու, հայրասպան եղբայրները եկել են Հայք: Վերջապես, նույն դեպքի մասին, փոքր-ինչ փոփոխված, պատմվում է նաև հայոց «Սասնա ծռեր» («Սասունցի Դավիթ») դյուցազնավեպում։ Այստեղ էլ փախստական եղբայրները գալիս են Հայաստանի Սասուն գավառը[12]:

Նշված չորս աղբյուրներից մենք իմանում ենք, որ «Ուրարտու»-ն, «Արարատի երկիր»-ը և «Հայաստան»-ը միևնույն երկրի տարբեր անուններ են[12]:

56229

Arjo
06.01.2021, 18:56
Այրարատ միջնաշխարհում պատմական վաղ շրջանում ստեղծված քաղաքական կազմավորումը, ի տարբերություն Նաիրյան ազգակից եզրաշխարհների, ապրելով համեմատաբար անխաթար և բնականոն զարգացում, արդեն մ.թ.ա. 9-րդ դարի 1-ին կեսին հասել է ռազմաքաղաքական և տնտեսական այնպիսի հզորության, որ ի դեմս Արամե արքայի (մ.թ.ա. 860-մ.թ.ա. 840), ոչ միայն հաջողությամբ դիմագրավել է Ասորեստանի հարձակումները, այլև գլխավորելով լեռնաշխարհի հայկական ցեղերի ու ցեղային «աշխարհների» համախմբման ընթացքը, կերտել է Արարատյան միասնական տերության հիմքերը։

Այդ քաղաքականությունը շարունակել են Արամեի անմիջական հաջորդները. ըստ Սալմանասար Գ-ի տարեգրություններում պահպանված մի տեղեկության՝ մ.թ.ա. 832/մ.թ.ա. 831-ին Արածանի գետի միջին և ստորին հոսանքի շրջաններն արդեն անցել էին Վանի թագավորության Սարդուրի Ա արքայի (մ.թ.ա. 835-մ.թ.ա. 825) հսկողության ներքո։ Այնուհետև Սարդուրի Ա միավորել է նաև Վանա լճի ավազանի ընդարձակ շրջանները, լճի հարավարևելյան ափին հիմնադրել արքունական նոր բերդաքաղաք Տուշպան, որն այնուհետև դարձել է Արարատյան տերության առաջնակարգ հենակայանը հարավում։ Մայրաքաղաքի կառուցապատման և հարդարման աշխատանքներն ավարտվել են մ.թ.ա. 9-րդ դարի վերջին, մասնավորապես՝ բերդաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարող Մենուայի ջրանցքի կառուցմամբ։

Arjo
06.01.2021, 18:56
Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին

Իշպուինի թագավորի (մ.թ.ա. 825-մ.թ.ա. 810), հատկապես նրա որդու և հաջորդի՝ Մենուայի (մ.թ.ա. 810-մ.թ.ա. 786) օրոք Հայկական լեռնաշխարհի ազգակից ցեղերն ու «աշխարհները» մեծ մասամբ ներառվել են Արարատյան միասնական տերության մեջ։ Արգիշտի Ա-ի և Սարդուրի Բ-ի կառավարման ժամանակ Վանի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Երկրի սահմանները ձգվում էին Կովկասից մինչև Խորին Ասորիք և Բաբելոնից ու Արևմտյան Իրանից մինչև Փոքր Ասիայի խորքերը։ Այն դառնում է Մերձավոր Արևելքի միակ գերտերությունը։

Arjo
06.01.2021, 18:57
Մ.թ.ա. 743 թ. Կարքեմիշի մոտ Սարդուրի Բ-ի բանակները պարտություն են կրում Ասորեստանի արքա Թիգլաթպալասար 3-րդ-ի զորքերից։ Մ.թ.ա. 735 թ. ասորեստանյան զորքերը պաշարում են մայրաքաղաք Տուշպան, բայց չեն կարողանում այն գրավել։ Ռուսա Ա-ի կառավարման շրջանում Վանի թագավորությունը վերականգնում է կորցրած հեղինակությունը, ռազմական դաշինքներ են կնքվում Փոքր Ասիայի մի շարք քաղաքների հետ։ Ասորեստանի նոր արքա Սարգոն II-ը մ.թ.ա. 715 թ. նոր պատերազմ է սկսում Վանի թագավորության և նրա դաշնակիցների դեմ։ Ասորեստանյան զորքերը հաղթում են Մանա պետությանը, մ.թ.ա. 714 թ. գրավում և թալանում են Վանի թագավորության հոգևոր կենտրոն Մուսասիրի տաճարական համալիրը։ Այդ ամենը տեսնելով՝ Ռուսա Ա-ն ինքնասպան է լինում։ Նրա որդի Արգիշտի Բ-ին հաջողվում է կազմակերպել երկրի ինքնապաշտպանությունն ընդդեմ ասորեստանյան ավերիչ արշավանքների և ապահովել թագավորության անկախությունը։ Վերջին հզոր արքան լինում է Ռուսա Բ-ն, ով ապաստան է տալիս Ասորեստանի Սենեքերիմ արքային սպանած որդիներին Սանեսանին և Աբդրամելեքին։ Վերջինների մասին նշում է Մովսես Խորենացին իր Հայոց Պատմություն աշխատության մեջ։

Arjo
06.01.2021, 18:57
Մ.թ.ա. VII դ. Վերջին քառորդին և մ.թ.ա. VI դ. սկզբին բավականաչափ հզորացել են Հայկ. լեռնաշխարհի զինակից թագավորությունները՝ Վանի (ՈՒրարտուն), Ասքանազյանը և Մանան: Ըստ հույն պատմագիրներ Հերոդոտոսի և Ստրաբոնի բերած տեղեկությունների, Պրոտոթիեսի ժառանգորդ Մադիեսը (հին հայկ. Աղբյուրներում՝ Պարույր Սկայորդու որդի Հրչե կամ Հրաչյա) ջախջախելով Ասորեստանի Նինվե քաղաքը պաշարած Մարաստանի Կվաքսարես թագավորին (մ.թ.ա. 624-584), այնուհետև 28 տարի անընդմեջ գերիշխել է Մերձավոր Արևելքում: Մ.թ.ա. VI դ. սկզբին Վանի թագավորությունը և նրան սերտորեն դաշնակցող ազգակից թագավորությունները դեռևս ունեցել են միջազգային այնպիսի կշիռ ու հեղինակություն, որ Հին Հրեաստանի առաջնորդ Երեմիան մ.թ.ա. 593-ին նրանց հորդորել է աշխարհակալ Բաբելոնի դեմ (Հին կտակարան, Մարգարեութիւն Երեմիայ, գլ. ԾԱ, 27): Հետևաբար արտաքին ուժերի, այսինքն՝ Վանի թագավորությանը դաշնակից Ասքանազյան իշխանության կամ Արմի-Շուպրիայից իփր թէ Վանի թագավորություն ներթափանցած (ենթադրաբար նախահայկական) ցեղերի, առավել ևս Մարաստանի կողմից հիշյալ ժամանակաշրջանում Վանի թագավորության նվաճման կամ այդ պետության կործանման մասին հապճեպ ենթադրությունները չունեն բավարար փաստարկներ: Հետևաբար՝ ներկայումս առավել հավանական է համարվում այն վարկածը, որ պարզապես տեղի է ունեցել Վանի թագավորության արքայատոհմի իշխանափողություն՝ ի դեմս նոր արքայատոհմի (Երվանդունիների):

Arjo
06.01.2021, 18:58
Պետական կառուցվածք

Արարատյան տերության կառուցվածքը, հասարա-քաղաքական և իրավական հարաբերությունների համակարգը հատկանշական են վաղ ավատատիրական (ֆեոդալական) հասարակարգին։ Այն ոչ թե սոսկ հասարակա-տնտեսական կազմավորում էր, այլ գլխավորապես հասարակա-քաղաքական և իրավական հարաբերությունների որոշակի համակարգ, որի էական հատկանիշները Հայաստանում արմատավորվել և զարգացել են հենց Արարատյան միասնական պետության կազմավորմամբ։ Արարատյան պետությունը կազմավորվել է ընտանիքի մոդելով, ճիշտ նրա ավանդական հորինվածքի (հայր, մայր, ուստրեր, դուստրեր, թոռներ և ծոռներ) ընդօրինակությամբ։

Տարածքային և պետական միասնության հասած ցեղերին ու ցեղային իշխանություններին հոգևոր-կրոնական ընդհանրությամբ շաղկապելու, հիմնավորվող ավատատիրական հարաբերությունները և քաղաքական կարգերը սրբագործելու, ինչպես նաև շրջակա երկրներից գաղափարապես սահմանազատվելու նպատակով դեռևս մ.թ.ա. 9-րդ դարի վերջին քառորդին վավերացվել է Արարատյան տերության միասնական դիցարանը, սահմանվել են աստվածությունների տեղերը («գահերը») հոգևոր-նվիրապետական կառուցվածքում, հաստատվել նրանց համար զոհաբերվող անասունների տեսակն ու քանակը։ Ինչպես Արարատյան արքան դիտվել է իր վեհապետության ներքո համախմբված ու ենթադասված ցեղային իշխանությունների գերագույն տիրակալը և նախամեծար հայր, այնպես էլ արքայատոհմի աստված Խալդին դիտվել է նրա գերագահությամբ ենթադասված ցեղային աստվածությունների գերագույն աստված ու նախահայր։ Արքայատան գահակալներն իրենց ներկայացրել են իբրև Խալդի աստծու անմիջական սերունդ, կրել արիության և հարության ոգին խորհրդանշող «Արի», «Էրի» կամ «Էրե» մակդիրը, իսկ նրանց արձանները զետեղվել են Արդինի-Մուսասիրի տաճարում՝ աստվածների արձանների շարքում։

Arjo
06.01.2021, 18:59
Արարատյան արքան ունեցել է միապետի անսահմանափակ իրավունքներ, տնօրինել երկրի գերագույն իշխանությունը, դատավարությունը, զինված ուժերի հրամանատարությունը, հողն ու ընդերքի հարստությունները, մատակարարման համակարգը, ոռոգման ցանցը, ռազմավարչական կենտրոններն են։ Արքայի գահը ժառանգել է ավագ որդին, իսկ մյուս զարմերը բնակվել են արքունի բուն տիրույթից՝ Այրարատ «աշխարհից» դուրս, մասնավորապես՝ Վանա լճից դեպի հյուսիս-արևելք և մինչև Հայկական լեռնապարը տարածվող ընդարձակ հողերում։ Արքայատոհմի կրտսեր զարմերին առաջնակարգ տեղ է հատկացվել պետության քաղաքական, տնտեսական, ռազմական և կրոնամշակութային կյանքի կառավարման գործերում։ Արձանագրություններում հիշատակվում են աշխարհակալների, գավառակալների, սահմանապահ կուսակալների, զորահրամանատարների, արքունիքի սպասավորների, կնքապահի, գանձապահի, ներքինապետի, դպրապետի և այլ գործակալությունները։

Arjo
06.01.2021, 18:59
Զինված ուժեր

Զինված ուժերի կորիզը կազմել է արքունի մշտական զորաբանակը (մոտ 50 հազար միավոր), որը խաղաղ պայմաններում տեղակայվել է արքունական բերդերում, ամրոցներում և սահմանային զորանոցներում։ Պատերազմների ժամանակ արքունի զորաբանակին միացել են իշխանների զորամասերը, տարբեր խավերից կազմված աշխարհազորը, հաճախ նաև դաշնակից երկրների զինված ուժերը։ Մարտիկները զինվել են պողպատե սրերով, դաշույններով, նիզակներով, տեգերով, կացիններով, գուրզերով, պարսատիկներով, լայնալիճ աղեղներով և կապարճներով, զրահավորվել մետաղապատ լանջապանակներով, բրոնզե սաղավարտներով և վահաններով։ Հեծելակային, հետևակային և մարտակառքային ուժերով համալրված զորաբանակը բաղկացած էր սակրավորներից, սուսերավորներից, նիզակավորներից, աղեղնավորներից, հետախույզներից ևն։ Մարտերում գերագույն հրամանատարին՝ արքային աջակցել են նրա առաջին և երկրորդ «թուրտաները» (սպարապետներ), գնդապետները, հարյուրապետները, հիսնապետները և տասնապետները։ Արքունիքը հետևողականորեն զբաղվել է երկրի պաշտպանական համակարգի և ռազմական արվեստի կատարելագործմամբ։ Հարյուրավոր բերդեր ու ամրոցներ են հիմնվել տերության կենտրական և սահմանային շրջաններում։ Երկրի խորքերը տանող հիմնական ուղիներն արգելափակվել են պաշտպանական հենակետերով։

Arjo
07.01.2021, 07:52
Խեթեր, հաթթեր, քաթեր, խաթթեր, հնագույն ժողովուրդ Մերձավոր Արևելքում։

Գիտնականների մեծ մասի պնդմամբ III հազարամյակում Փոքր Ասիայի տարածքը բնակեցված է եղել հնդեվրոպական նախալեզվի կրող ժողովուրդներով՝ խաթթերով[1], ապա՝ խեթերով։ Որպես խեթերի քաղաքակրթության գոյության ապացույց ավելի ուշ խեթական աղբյուրներում հանդես են գալիս նախահնդեվրոպական լեզվով մեզ հասած մի քանի աղբյուրներ (հիմնականում կրոնա-ծիսական բնույթի), որտեղ խեթերի լեզվով հանդես է գալիս hattili –(գրավոր տարբերակով՝ խաթթիից) տերմինը։ Մի շարք աղբյուրներում հանդես են գալիս խաթթերից հայտնի աստվածությունների անուններ ու տեղանուններ[2]։

Ոչ վաղ անցիալում, երբ հիմնարար ներդրումներ ու հաջողություններ կային Բրոնզե դարի քաղաքակրթությունների, բնակչության տեղաշարժերի, մշակույթի և այլ բագավառների պատմության ուսումնասիրության շրջանակներում՝ Միջագետք, Եգիպտոս և այլն, խեթերը համարվում էին այդ շրջանից հայտնի մի ինչ-որ փոքրիկ ցեղային միություն։ Սակայն, աստիճանաբար, հայտնաբերված գրավոր աղբյուրների արդյունքում պատկերը էապես փոխվեց․ այժմ մենք գիտենք, որ խեթերն ու Խեթական թագավորությունը Ուշ բրոնզի դարի ամենաազդեցիկ ուժերից մեկն էին, որը ժամանակի հզորագույն կայսրությունների ( Եգիպտոս, Միտաննի, Ասորեստան ) վտանգավոր մրցակիցն էր Ք․ա․ II հազարամյակում և շատ հաճախ գերիշխող դիրք ուներ նրանց հանդեպ։

Խեթական թագավորությունը հիմնադրվել է XVII դարի սկզբներին կամ փոքր-ինչ ավելի ուշ (ամենայն հավանականությամբ)։ Նրա մայրաքաղաքը համարվում էր Հաթթուսասը ( Hattusa, HattԽեթեր, հաթթեր, քաթեր, խաթթեր, հնագույն ժողովուրդ Մերձավոր Արևելքում։

Գիտնականների մեծ մասի պնդմամբ III հազարամյակում Փոքր Ասիայի տարածքը բնակեցված է եղել հնդեվրոպական նախալեզվի կրող ժողովուրդներով՝ խաթթերով[1], ապա՝ խեթերով։ Որպես խեթերի քաղաքակրթության գոյության ապացույց ավելի ուշ խեթական աղբյուրներում հանդես են գալիս նախահնդեվրոպական լեզվով մեզ հասած մի քանի աղբյուրներ (հիմնականում կրոնա-ծիսական բնույթի), որտեղ խեթերի լեզվով հանդես է գալիս hattili –(գրավոր տարբերակով՝ խաթթիից) տերմինը։ Մի շարք աղբյուրներում հանդես են գալիս խաթթերից հայտնի աստվածությունների անուններ ու տեղանուններ[2]։

Ոչ վաղ անցիալում, երբ հիմնարար ներդրումներ ու հաջողություններ կային Բրոնզե դարի քաղաքակրթությունների, բնակչության տեղաշարժերի, մշակույթի և այլ բագավառների պատմության ուսումնասիրության շրջանակներում՝ Միջագետք, Եգիպտոս և այլն, խեթերը համարվում էին այդ շրջանից հայտնի մի ինչ-որ փոքրիկ ցեղային միություն։ Սակայն, աստիճանաբար, հայտնաբերված գրավոր աղբյուրների արդյունքում պատկերը էապես փոխվեց․ այժմ մենք գիտենք, որ խեթերն ու Խեթական թագավորությունը Ուշ բրոնզի դարի ամենաազդեցիկ ուժերից մեկն էին, որը ժամանակի հզորագույն կայսրությունների ( Եգիպտոս, Միտաննի, Ասորեստան ) վտանգավոր մրցակիցն էր Ք․ա․ II հազարամյակում և շատ հաճախ գերիշխող դիրք ուներ նրանց հանդեպ։

Խեթական թագավորությունը հիմնադրվել է XVII դարի սկզբներին կամ փոքր-ինչ ավելի ուշ (ամենայն հավանականությամբ)։ Նրա մայրաքաղաքը համարվում էր Հաթթուսասը ( Hattusa, HattuԽեթեր, հաթթեր, քաթեր, խաթթեր, հնագույն ժողովուրդ Մերձավոր Արևելքում։

Գիտնականների մեծ մասի պնդմամբ III հազարամյակում Փոքր Ասիայի տարածքը բնակեցված է եղել հնդեվրոպական նախալեզվի կրող ժողովուրդներով՝ խաթթերով[1], ապա՝ խեթերով։ Որպես խեթերի քաղաքակրթության գոյության ապացույց ավելի ուշ խեթական աղբյուրներում հանդես են գալիս նախահնդեվրոպական լեզվով մեզ հասած մի քանի աղբյուրներ (հիմնականում կրոնա-ծիսական բնույթի), որտեղ խեթերի լեզվով հանդես է գալիս hattili –(գրավոր տարբերակով՝ խաթթիից) տերմինը։ Մի շարք աղբյուրներում հանդես են գալիս խաթթերից հայտնի աստվածությունների անուններ ու տեղանուններ[2]։
Խեթեր, հաթթեր, քաթեր, խաթթեր, հնագույն ժողովուրդ Մերձավոր Արևելքում։

Գիտնականների մեծ մասի պնդմամբ III հազարամյակում Փոքր Ասիայի տարածքը բնակեցված է եղել հնդեվրոպական նախալեզվի կրող ժողովուրդներով՝ խաթթերով[1], ապա՝ խեթերով։ Որպես խեթերի քաղաքակրթության գոյության ապացույց ավելի ուշ խեթական աղբյուրներում հանդես են գալիս նախահնդեվրոպական լեզվով մեզ հասած մի քանի աղբյուրներ (հիմնականում կրոնա-ծիսական բնույթի), որտեղ խեթերի լեզվով հանդես է գալիս hattili –(գրավոր տարբերակով՝ խաթթիից) տերմինը։ Մի շարք աղբյուրներում հանդես են գալիս խաթթերից հայտնի աստվածությունների անուններ ու տեղանուններ[2]։
Խեթեր, հաթթեր, քաթեր, խաթթեր, հնագույն ժողովուրդ Մերձավոր Արևելքում։

Գիտնականների մեծ մասի պնդմամբ III հազարամյակում Փոքր Ասիայի տարածքը բնակեցված է եղել հնդեվրոպական նախալեզվի կրող ժողովուրդներով՝ խաթթերով[1], ապա՝ խեթերով։ Որպես խեթերի քաղաքակրթության գոյության ապացույց ավելի ուշ խեթական աղբյուրներում հանդես են գալիս նախահնդեվրոպական լեզվով մեզ հասած մի քանի աղբյուրներ (հիմնականում կրոնա-ծիսական բնույթի), որտեղ խեթերի լեզվով հանդես է գալիս hattili –(գրավոր տարբերակով՝ խաթթիից) տերմինը։ Մի շարք աղբյուրներում հանդես են գալիս խաթթերից հայտնի աստվածությունների անուններ ու տեղանուններ[2]։

Ոչ վաղ անցիալում, երբ հիմնարար ներդրումներ ու հաջողություններ կային Բրոնզե դարի քաղաքակրթությունների, բնակչության տեղաշարժերի, մշակույթի և այլ բագավառների պատմության ուսումնասիրության շրջանակներում՝ Միջագետք, Եգիպտոս և այլն, խեթերը համարվում էին այդ շրջանից հայտնի մի ինչ-որ փոքրիկ ցեղային միություն։ Սակայն, աստիճանաբար, հայտնաբերված գրավոր աղբյուրների արդյունքում պատկերը էապես փոխվեց․ այժմ մենք գիտենք, որ խեթերն ու Խեթական թագավորությունը Ուշ բրոնզի դարի ամենաազդեցիկ ուժերից մեկն էին, որը ժամանակի հզորագույն կայսրությունների ( Եգիպտոս, Միտաննի, Ասորեստան ) վտանգավոր մրցակիցն էր Ք․ա․ II հազարամյակում և շատ հաճախ գերիշխող դիրք ուներ նրանց հանդեպ։

Խեթական թագավորությունը հիմնադրվել է XVII դարի սկզբներին կամ փոքր-ինչ ավելի ուշ (ամենայն հավանականությամբ)։ Նրա մայրաքաղաքը համարվում էր Հաթթուսասը ( Hattusa, Hattusas ), ներկայիս Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից 150 կմ հեռավորության վրա գտնվող տարածքը՝ Բողազքյոյ հնավայրը։ Թագավորությունը գոյատևեց 4․5- 5 դար։

Խեթական թագավորության բնակչության հիմնական տարրը եղել է հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզուներով խոսող բնակչությունը[3], իսկ խեթերի մշակույթն ու կրոնը, աստվածների բազմազանությունը՝ Հին աշխարհի ամենայուրօրինակ երևույթներից մեկն է[4]։
Ոչ վաղ անցիալում, երբ հիմնարար ներդրումներ ու հաջողություններ կային Բրոնզե դարի քաղաքակրթությունների, բնակչության տեղաշարժերի, մշակույթի և այլ բագավառների պատմության ուսումնասիրության շրջանակներում՝ Միջագետք, Եգիպտոս և այլն, խեթերը համարվում էին այդ շրջանից հայտնի մի ինչ-որ փոքրիկ ցեղային միություն։ Սակայն, աստիճանաբար, հայտնաբերված գրավոր աղբյուրների արդյունքում պատկերը էապես փոխվեց․ այժմ մենք գիտենք, որ խեթերն ու Խեթական թագավորությունը Ուշ բրոնզի դարի ամենաազդեցիկ ուժերից մեկն էին, որը ժամանակի հզորագույն կայսրությունների ( Եգիպտոս, Միտաննի, Ասորեստան ) վտանգավոր մրցակիցն էր Ք․ա․ II հազարամյակում և շատ հաճախ գերիշխող դիրք ուներ նրանց հանդեպ։

Խեթական թագավորությունը հիմնադրվել է XVII դարի սկզբներին կամ փոքր-ինչ ավելի ուշ (ամենայն հավանականությամբ)։ Նրա մայրաքաղաքը համարվում էր Հաթթուսասը ( Hattusa, Hattusas ), ներկայիս Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից 150 կմ հեռավորության վրա գտնվող տարածքը՝ Բողազքյոյ հնավայրը։ Թագավորությունը գոյատևեց 4․5- 5 դար։

Խեթական թագավորության բնակչության հիմնական տարրը եղել է հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզուներով խոսող բնակչությունը[3], իսկ խեթերի մշակույթն ու կրոնը, աստվածների բազմազանությունը՝ Հին աշխարհի ամենայուրօրինակ երևույթներից մեկն է[4]։
Ոչ վաղ անցիալում, երբ հիմնարար ներդրումներ ու հաջողություններ կային Բրոնզե դարի քաղաքակրթությունների, բնակչության տեղաշարժերի, մշակույթի և այլ բագավառների պատմության ուսումնասիրության շրջանակներում՝ Միջագետք, Եգիպտոս և այլն, խեթերը համարվում էին այդ շրջանից հայտնի մի ինչ-որ փոքրիկ ցեղային միություն։ Սակայն, աստիճանաբար, հայտնաբերված գրավոր աղբյուրների արդյունքում պատկերը էապես փոխվեց․ այժմ մենք գիտենք, որ խեթերն ու Խեթական թագավորությունը Ուշ բրոնզի դարի ամենաազդեցիկ ուժերից մեկն էին, որը ժամանակի հզորագույն կայսրությունների ( Եգիպտոս, Միտաննի, Ասորեստան ) վտանգավոր մրցակիցն էր Ք․ա․ II հազարամյակում և շատ հաճախ գերիշխող դիրք ուներ նրանց հանդեպ։

Խեթական թագավորությունը հիմնադրվել է XVII դարի սկզբներին կամ փոքր-ինչ ավելի ուշ (ամենայն հավանականությամբ)։ Նրա մայրաքաղաքը համարվում էր Հաթթուսասը ( Hattusa, Hattusas ), ներկայիս Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից 150 կմ հեռավորության վրա գտնվող տարածքը՝ Բողազքյոյ հնավայրը։ Թագավորությունը գոյատևեց 4․5- 5 դար։

Խեթական թագավորության բնակչության հիմնական տարրը եղել է հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզուներով խոսող բնակչությունը[3], իսկ խեթերի մշակույթն ու կրոնը, աստվածների բազմազանությունը՝ Հին աշխարհի ամենայուրօրինակ երևույթներից մեկն է[4]։sas ), ներկայիս Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից 150 կմ հեռավորության վրա գտնվող տարածքը՝ Բողազքյոյ հնավայրը։ Թագավորությունը գոյատևեց 4․5- 5 դար։

Խեթական թագավորության բնակչության հիմնական տարրը եղել է հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզուներով խոսող բնակչությունը[3], իսկ խեթերի մշակույթն ու կրոնը, աստվածների բազմազանությունը՝ Հին աշխարհի ամենայուրօրինակ երևույթներից մեկն է[4]։usas ), ներկայիս Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից 150 կմ հեռավորության վրա գտնվող տարածքը՝ Բողազքյոյ հնավայրը։ Թագավորությունը գոյատևեց 4․5- 5 դար։

Խեթական թագավորության բնակչության հիմնական տարրը եղել է հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզուներով խոսող բնակչությունը[3], իսկ խեթերի մշակույթն ու կրոնը, աստվածների բազմազանությունը՝ Հին աշխարհի ամենայուրօրինակ երևույթներից մեկն է[4]։

Arjo
07.01.2021, 07:53
Խեթական թագավորության տարածքում իրականացվող առաջին հնագիտական պեղումների արդյունքում՝ 1906, 1907, 1911 և 1912 թթ․ հնագետ պատմաբաններին հաջողվեց գտնել մոտավորապես 10000 սեպագիր աղյուսներ, որոնք վերաբերում էին խեթական թագավորության ամենատարբեր բնագավառներին՝ կրոնականից մինչև միջթագավորական պայմանագրեր, ինչպես նաև պեղումների արդյունքում սեպագիր տեքստերից բացի հայտնաբերվել են մի շարք կնիքներ ու դրոշմանիշեր[5]։ Այսօր (2015) մենք ունենք մոտավորոպես 24․000 սեպագիր աղյուսներ, տարբեր չափերի, որոնց հիմնական մասը հայտնաբերված է մայրաքաղաք Հաթթուսասում (Բողազքյոյ)։

Ինչ վերաբերում է խեթական թագավորության կործանմանն ու փլուզմանը, ապա սույն հարցի շուրջ ևս կարելի է ծավալվել բավականին երկար, սակայն ի վերջո դեռևս չենք հանգի մի տեսակետի, որին կողմ կլինեն այս բնագավառի ուսումնասիրողների գոնե մեծ մասը։ Մեզ հայտնի խեթական վերջին արքան Սուպիլուլիումաս II-ն է, որի թագավորության սկիզբը դնում ենք մոտավորապես 1207 թվականից սկասած՝ չունենալով կոնկրետ ավարտի տարեթիվ։ Սկզբնական շրջանում անգամ Սուպիլուլիումասի մասին մենք ունեինք բավականին սուղ տեղեկություններ, որոնք, սակայն, լրացվեցին բոլորովին վերջերս հայտնաբերված նոր սեպագրերից քաղված նյութերով, որոնք ևս որևէ հստակություն չմտցրեցին Խեթական թագավորության անկման պատմության լուսաբանման մեջ։

Չնայած կոնկրետ տեղեկությունների բացակայության փաստի, այնուամենայնիվ պարզ է, որ արդեն XII դարում խեթական թագավորության մի զգալի մասում խեթական թագավորությունը արդեն գոյություն չուներ՝ զիջելով իր տեղը մի շարք մեծ ու փոքր այլ պետական կազմավորումներին։ Սա արդեն վկայում է թագավորության մի քանի մեծ ու փոքր թագավորությունների տրոհման մասին։ Բնականաբար, հաշվի առնելով ապստամբական բազմաթիվ օրինակներն ու ընդհանրապես, այդ ժամանակաշրջաում գոյություն ունեցող թագավորությունների պատմության օրինակները, պարզ է, որ Խեթական թագավորությունում ևս այդ շրջանում պետք է հանդես գային ուժեղ ապստամբ հպատակներ, որոնք սկիզբ պետք է դնեին թագավորության անկմանը։ Դեռևս Ք․ա․ XIII դարում նկատում ենք, որ խեթական թագավորության արքաները դժվարությամբ էին դիմակայում հպատակ ապստամբների հակախեթական գործողուոթյուններին, որոնք էլ, իրենց հերթին, օգնություն էին գտնում խեթական թագավորության թշնամի թագավորությունների կողմից։ Բնականաբար, ստեղծված պայմաններում արտաքին նոր նվաճումների մասին խոսք լինել չի կարող։ Մի շարք խեթագետներ գտնում են, որ խեթական թագավորության փաստացի անկումը դրվել է Խաթթուսիլիս III-ի ժամանակ, երբ Փոքր Ասիայի հարավում ստեղծվում է արտակարգ լիազորություններով օժտված Թարխունտասսայի քույր պետությունը, որի հետ հետագայում խեթերը շարունակաբար թշնամական հարաբերությունների մեջ էին։ Ինչևէ, թագավորության անկումը շարունակում է մնալ գիտնական պատմաբանների ուշադրության կենտրոնում այնպես, ինչպես թագավորության հիմնադրումն ու բազմաթիվ այլ հարցեր կապված խեթերի հետ։

Arjo
07.01.2021, 07:53
Խեթական թագավորության և խեթերի շուրջ եղած հետաքրքրությունը էլ ավելի է մեծանում Աստվածաշնչում նրանց մասին գոյություն ունեցած տեղեկություններից ելնելով։ Ինչքանո՞վ համուզված կարող ենք պնդել, որ Աստվածաշնչյան քաթերը, դրանք սույն հոդվածի մեջ հիշատակվող խեթերն են, ինչքանո՞վ է հավանական, որ Աստվածաշնչում հիշատակվող քաթերը հանդիսանում են մեզ ծանոթ խեթերի նախնիները կամ որևէ կապ ունեն նրանց հետ․ սրանք հարցեր են, որոնց անդրադարձել են խեթերի պատմությամբ զբաղվող գրեթե յուրաքանչյուր ուսումնասիրող։ Աստվածաշնչյան հեղինակները խեթերի ներքո ի նկատի ունեին Պաղեստինի նախաիսրաելյան (pre-Israelite) բնակիչներին, սակայն թե ինչքանո՞վ են Պաղեստինյան նախաիսրաելյան բնակիչները նույնանում մեզ հայտնի խեթերի հետ, դեռևս հայտնի չէ։ Եբրայերեն ḥittî տերմինը օգտագործվել է Աստվածաշնչում կամ որպես մակդիր անհատի էթնիկական տարրի որոշման հարցում, կամ որպես հոգնակի ձև՝ Պաղեստինյան նախաիսրաելյան բնակիչների թվում մի խմբին՝ քաթերին առանձնացնելու համար։ Սակայն, մի շարք պատմաբաններ էլ գտնում են, որ Աստվածաշնչյան խեթերի հիշատակությունը սոսկ հնչյունաբանական պատահականություն է, որը որևէ էթնիկ կամ պատմական նշանակություն չունի, ուստի և որևէ կապ չունի վերոհիշյալ խեթերի հետ[6]։

Որոշակի նույնականություն է հայտնաբերվել նաև հատուկ անունների վերաբերյալ․ Աստվածաշնչյան Աբրահամի ժամանակներում հիշատակվող մի առաջնորդ/թագավորի անունը համապատասխանում է Խեթական թագավորությունից մեզ հայտնի թագավորի անվանը՝ Թուդխալիյաս։ Չնայած այս դեպքում էլ արդեն ծագում է մեկ այլ հարց՝ խեթական թագավորությունից հայտնի Թուդխալիյաս անունը կրող թագավորոներից որի մասին է խոսքը[7]։

Arjo
07.01.2021, 07:54
Խեթական թագավորությունից մեզ հայտնի թագավորների ցանկը'

Հին Թագավորություն

Լաբառնա/Տաբառնայի ․․․- 1650
Խաթթուսիսլիս I 1650 - 1620
Մուրսիլիս I 1620 - 1590
Խանտիլիս I 1590 - 1560
Ցիդանտաս I
Ամմունաս 1560-1525
Խուցցիյաս I
Տելեպինուս 1525- 1500
Ալլուվամնաս
Տախուրվաիլիս
Խանտիլիս II
Ցիդանտաս II 1500-1400
Խուցցիյաս II
Մուվատալի I

Հասիր երկնքին
Նոր Թագավորություն

Թուդխալիյա I/II
Առնուվանդաս I
Խաթթուսիսլիս II ? 1400- 1350
Թուդխալիյա III
Սուպպիլուլիումաս I 1350 -1322
Առնուվանդաս II 1322-1321
Մուրսիլի II 1321-1295
Մուվատալի II 1295-1272
Ուրհի-Թեշուբ 1272-1267
Խաթթուսիսլիս III 1267-1237
Թուդխալիյա IV 1237-1228
Կուրունտա 1228-1227
Թուդխալիյա IVբ 1227-1209
Առնուվանդաս III 1209-1207
Սուպպիլուլիումաս II 1207-․․

Arjo
07.01.2021, 07:56
Աստվածներ

Խալդին Վանի թագավորության դիցարանի գլխավոր աստվածությունն է։ Նրա անունը Մուսասիրում (Մուծածիր) հնչել է Ալդի, իսկ ասորեստանյան արձանագրություններից հայտնի է Խալդիա ձևով[17]։ Լինելով բուն Վանի թագավորության երևույթ, նա, ամենայն հավանականությամբ, սկզբում թագավորող տոհմի հովանավորողն է եղել, իսկ հետագայում, պետականության կազմավորմանը զուգահեռ, ստացել է համաբիայնական (համաուրարտական) նշանակություն։[18]

Խալդիի պաշտամունքը քաղաքական մեծ նշանակություն ուներ․ Վանի թագավորության տիրակալները, հաշվի առնելով թագավորության բնակիչների վրա այդ պաշտամունքի ունեցած ազդեցությունը, իրենց իշխանությունը հայտարարում էին Խալդիից տրված։ «Խալդին ինձ արքայություն տվեց» արտահայտությունը հայտնի է Վանի թագավորության գրեթե բոլոր թագավորությունների արձանագրություններից[19]։ Խալդին ինքն էլ ընկալվում էր որպես արքա[Ն 13] և պատկերվում էր գահին նստած։ Վանի թագավորության արքաները մ.թ.ա. 9-րդ դարի վերջից մինչև 8-րդ դարի վերջ ընկած ժամանակահատվածում իրենց իշխանությունն օրինականացնելու նպատակով թագադրվում էին Մուսասիրում, որտեղ գտնվում էր Խալդիի գլխավոր տաճարը։ Ուշագրավ է, որ Ասորեստանի դեմ երկարամյա պայքարի ընթացքում Վանի թագավորության բնակիչների համար ամենածանր կորուստը Մուսասիրի տաճարի կործանումն էր։[2]

Arjo
07.01.2021, 07:57
Խալդիի անունով են առաջնորդվում Վանի թագավորության արքաները իրենց գործունեության բոլոր ոլորտներում, լինի պատերազմ ու արհավիրք, թե խաղաղ շինարարություն։ Նրանց տարեգրությունները տարի առ տարի, գրեթե առանց բացառության, սկսվում են հետևյալ բառերով․ «Խալդին արշավեց․․․», և ավարտվում՝ «հանուն Խալդիի այս մեծագործությունները մեկ տարում կատարեցի»[20]։

Բավականին հետաքրքիր է, որ Վանի թագավորության կրոնական քաղաքականության մեջ ձգտում է նկատվում, եթե ոչ առ միապաշտության, ապա շատ կայուն գիծ դիցարանում Խալդիի պաշտամունքի գերակշռությունն ապահովելու ուղղությամբ։ Այս առումով ուշագրավ է, որ Կարմիր բլուրի սեպագիր նամակներում խոսակցին դիմելու ընդունված ձև է «թող իրավամբ սիրելի լինի կյանքը (քո) աստծուն»[21] արտահայտությունը։ Այստեղ աստված ասելով անկասկած հասկացվել է Խալդին։

Թագավորության ամբողջ տարածքում տարածված են եղել Խալդի աստծուն նվիրված քաղաքներ, տաճարներ և այլն։ Վանի թագավորության դիցարանի մյուս աստվածների համար տաճարների կառուցման մասին տեղեկությունները չնչին տոկոս են կազմում։ Հետևաբար պաշտոնական կրոնական արարողությունները հիմնականում կատարվում էին Խալդիի տաճարներում և յուրաքանչյուր պաշտամունքային երթ կապվում էր նաև նրա անվան հետ[Ն 14]: Խալդին հովանավորն էր բազմաթիվ երևույթների, որոնք ունեին իրենց հատուկ աստվածությունները և ըստ էության ինքնուրույն կարող էր ներկայացնել ամբողջ դիցարանը։ Բացի այդ, տարբեր աստվածություններ միաձուլվում էին Խալդիի հետ, կարծես նրա պաշտամունքը ամբողջացնելու նպատակով։

Arjo
07.01.2021, 07:58
Խալդին նաև պատերազմի ու հաղթանակի աստվածն էր, քանի որ Վանի թագավորության բնակիչների պատկերացմամբ նա էր առաջնորդում իրենց բանակներն[22] ու պարգևում հաղթանակ[23]: Նա նաև ընտանիքի, կյանքի, կենսասիրության մի աստվածություն էր, որովհետև ամենից հաճախ նրանից էր խնդրվում «կյանք, ուրախություն, մեծություն»[24]: Ինչպես ցույց են տվել Ի․Մ․ Լոսևայի ուսումնասիրությունները, Խալդին նաև պտղաբերության և բուսականության աստվածն էր[25]: Նա արհեստների ու երկրագործության հովանավորն էր, որովհետև նրա հրամանով ու նրա անունից էին հիմնվում քաղաքներ, տաճարներ, գրվում արձանագրություններ, փորվում ջրանցքներ, գցվում այգիներ։[2]

Arjo
07.01.2021, 07:58
Թեյշեբայի անունը Վանի թագավորության արձանագրություններում մեծ մասամբ գրվում է ամպրոպի, փոթորկի, քամու և բարերար անձրևի աստծուն նշանակող գաղափարագրերով, որը հիմք է տալիս նրան բնութագրելու որպես բնության տարերքը խորհրդանշող աստվածություն[2][26]։ Նա Վանի թագավորության դիցարանի երկրորդ աստվածությունն է։ Թեյշեբբան Խալդիի նման տիտղոսներով օժտված չէ։

Հայտնաբերված արձանագրություններից միայն մեկում է նա «տեր» անվանված՝ «Թեյշեբա աստծուն՝ տիրոջը» տարբերակով։ Նրա պաշտամունքի հետ առնչվում է «Թեյշեբա աստծո զորքերը» արտահայտությունը։ «Մհերի դռան» արձանագրության տվյալների համաձայն՝ Թեյշեբայի պաշտամունքային կենտրոններն էին Կումենու և Էրիդիա քաղաքները։ Թեյշեբայի պաշտամունքը տարածված էր նաև Վանա լճի արևելյան ափերի մոտ, քանի որ այս տարածքից հայտնի են նրան ձոնված երկու արձանասյուներ, որոնցից առաջինը հիմնել է Մենուա արքան Վան քաղաքից արևելք՝ Վարագա լեռան վրա, իսկ մյուսը՝ Ռուսա Ա–ն Վան քաղաքում[27]։ Հետագայում Թեյշեբայի պաշտամունքը տարածվել է Արարատյան դաշտում և Սևանա լճի ափերին, քանի որ այս վայրերում կառուցվել են քաղաքներ՝ նվիրված Թեյշեբա աստծուն։ Դրանցից են Ռուսա Ա–ի կողմից Սևանա լճի ափին հիմնադրված «Թեյշեբա աստծո քաղաքը»[27] և Ռուսա Բ–ի հրամանով կառուցված Թեյշեբանին (Կարմիր բլուր)։[2]

Arjo
07.01.2021, 07:59
«Մհերի դռան» արձանագրությունում Շիվինիի անունը հիշատակված է երրորդը՝ Խալդի և Թեյշեբա աստվածություններից հետո։ Այս արձանագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Շիվինիի պաշտամունքի հետ են առնչվել «Արտուուարասի» առասպելական էակները որպես «Շիվինի աստծո զորքեր»: Նույն արձանագրության տվյալների համաձայն՝ Շիվինիի պաշտամունքային կենտրոններ են եղել Տուշպա և Ուիշինի քաղաքները։ Տուշպան Վանի թագավորության մայրաքաղաք է եղել, որը հիմնադրել է Սարդուրի Ա–ն։ Ուիշինին հիշատակվում էնաև Մինուա արքայի՝ Աղթամարում գտնված արձանագրությունում[27][Ն 15]։ Շիվինիի պաշտամունքը կապվում է նաև Վանա լճի հետ։[2]

Arjo
07.01.2021, 08:01
Վանի թագավորության արքաներ

Արամե Արամ, Արամու, Արամա 859-843 Վանի թագավորության առաջին հիշատակված արքան
Լուտիպրի մոտ 844-834
Սարդուրի Ա Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Զարդուրի Լուտիպրի արքայի որդին 835-825 Վանի թագավորության հզոր արքաների հարստության հավանական հիմնադիրը։
Իշպուինի Իշվուին, Իսպոուին Սարդուրի Ա արքայի որդին 825-810 Սկզբում իշխել է միահեծան, ապա որդու՝ Մենուայի հետ միասին։
Մենուա Մինուա Իշպուինի արքայի որդին 810 - 786 Ընդարձակել է Վանի թագավորության տարածքը, ստեղծել լայն ոռոգման ցանց։
Արգիշտի Ա Արգիստ Մենուա արքայի որդին 786 - 764 Արգիշտի Ա-ի օրոք Վանի թագավորությունն իր հզորության գագաթնակետին էր հասել։ Հիմնել է Էրեբունի քաղաքը։
Սարդուրի Բ Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Զարդուրի Արգիշտի Ա արքայի որդին 764 - 735 Սարդուրի Բ-ն ընդարձակել է միապետության սահմանները, հզորացրել բանակը։
Ռուսա Ա Ռուշա, Ուրսա, Վեդիպրի Սարդուրի Բ արքայի որդին 735-710-ական
Արգիշտի Բ Արգիստ Ռուսա Ա արքայի որդին 710-ական-685
Ռուսա Բ Ռուշա, Ուրսա Արգիշտի Բ արքայի որդին 685-645
Սարդուրի Գ Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Զարդուրի Ռուսա Բ արքայի որդին մոտ. 643
Սարդուրի Դ Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Զարդուրի Սարդուրի Գ արքայի որդին մոտ. 625 - 620
Էրիմենա Արաման մոտ. 620 - 605
Ռուսա Գ Ռուշա, Ուրսա Էրիմենա թագուհու որդին մոտ. 605 - 595
Ռուսա Դ Ռուշա, Ուրսա Ռուսա Գ արքայի որդին մոտ. 595 - 585

Arjo
07.01.2021, 08:02
Ասորեստան

Ասորեստան նաև անվանում են Ասորական կայսրություն, եղել է Սեմական լեզվով խոսող գլխավոր միջագետքյան թագավորությունը և կայսրությունը Հին Մերձավոր Արևելքում և Լևանտում: Այն որպես պետություն ստեղծվել է մ.թ.ա. մոտ 25-րդ դարում Աշուր քաղաք պետությունից[1] և գոյատևել է մինչև կործանումը մ.թ.ա. 612 թվականից մ.թ.ա. 609 թվականները ընկած ժամանակահատվածում[2][3]: Մ.թ.ա. յոթերորդ դարի վերջից մինչև մ.թ. յոթերորդ դարերի սկիզբը այն եղել է որպես աշխարհաքաղաքական միավոր, որի մեծ մասը եղել է օտարերկրյա տերությունների տիրապետության տակ, չնայած մեծ թվով Նեո-ասորական պետություններ հզորացան տարբեր ժամանակներում, օրինակ` Պարթևական և Սասանյան կայսրություններ, որոնց ժամանակ Ասորեստանը դարձավ Արևելյան եկեղեցու բնօրրանը[4]:

Arjo
07.01.2021, 08:03
Կենտրոնացած լինելով Բարձր Միջագետքի Տիգրիսի ավազանում (ժամանակակից հյուսիսային Իրաք, հյուսիսարևելյան Սիրիա, հարավարևելյան Թուրքիա և հյուսիսարևմտյան Իրան)` Ասորեստանը դարձավ իր ժամանակների ամենահզոր կայսրություններից մեկը: Զբաղեցնելով մեծ Միջագետքի մեծ մասը, այսպես կոչված «քաղաքակրթության բնօրրանը», որը ներառում էր Շումերը, Աքքադը և Բաբելոնը` Ասորեստանը ունեցավ մեծ տեխնիկական, գիտական և մշակութային ձեռքբերումներ: Իր հզորության գագաթնակետին այն ձգվում էր Կիպրոսից Արևելյան Միջագետքով Իրան և ներկայիս Հայաստանից ու Ադրբեջանից Արաբական թերակղզի, Եգիպտոս և արևելյան Լիվիա[5]:

Ասորեստանի անվանումը գալիս է մայրաքաղաք Աշուրից, որը մ.թ.ա. 2600 թվականին եղել է Միջագետքի բազմաթիվ աքքադերեն խոսող քաղաք-պետություններից մեկը: Մ.թ.ա. 24-րդ դարի վերջին Սարգոնը միավորեց Միջագետքի բոլոր աքքադերեն և շումերերեն խոսող ժողովուրդներին Աքքադական կայսրության ներքով, որը գոյատևեց մ.թ.ա., 2334 թվականից մինչև մ.թ.ա. 2154 թվականը[6]: Ասորական կայսրության անկումից հետո Ասորեստան աշխարհաքաղաքական տարածաշրջանը դարձավ այլ կայսրությունների մաս:

Ասորեստան տարածաշրջանը տարբեր ժամանակներում եղել է Մարրական, Աքեմենյան, Մակեդենական, Սելևկյանների, պարթևական, Հռոմեական և Սասանյան կայսրությունների մաս: Արաբական արշավանքները վերջ դրեցին Ասորեստանին որպես առանձին միավորի և ասորիները հիմնականում դարձան էթնիկ, մշակութային և կրոնական փոքրամասնություն տարածաշրջանում` համարվելով տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդ[7][8]:

Arjo
07.01.2021, 08:03
Ասորեստանի առաջին հզորացումը եղել է Շամշի-Ադադ I-ի կառավարման ժամանակ, երբ նա իր իշխանության ներքո միավորեց ողջ Հյուսիսային Միջագետքը։ Շամշիադադ I-ը նվաճեց Հյուսիսային Միջագետքը և շրջակա երկրները։ Սակայն մ.թ.ա. XVIII դ. Ասորեստանը հարկադրված ենթարկվել է հզորացած Բաբելոնին, իսկ մ.թ.ա. XVI — XV դդ.՝ Միտանի պետությանը։ Մ.թ.ա. XIV դ. դարձել էր քայքայվող Միտանիի ժառանգության հավակնորդ։ Իր մահից շատ չանցած Ասորեստանն ընկավ նախ Բաբելոնի, ապա Միտաննիի հայկական պետության ենթակայության տակ։ Ասորեստանի նոր վերելքը սկսվեց մ.թ.ա. XIV դարի երկրորդ կեսին Աշուր-Ուբալիտ I-ի կառավարման շրջանում։ Աշուրբալիտ I-ը հափշտակեց նրա տարածքի զգալի մասը և Ասորեստանում հիմնեց նոր հարստություն։ Մ. թ. ա. XIII դ. Ադադներարի I-ը, այնուհետև Սալմանասար I-ը նվաճեցին Ասորիքը, թափանցեցին Հայկական լեռնաշխարհ և Փոքր Ասիա։ Սալմանասար I-ը արշավեց Նաիրիի «լայնածավալ երկրները»։ Նա գրավեց և կողոպտեց նաև Բաբելոն քաղաքը։ Ասորեստանի թագավորը միաժամանակ քրմապետ էր և զինվորական առաջնորդ։ Նվաճողական պատերազմներին զուգընթաց նա դարձել էր միահեծան, բռնակալ՝ այլևս հաշվի չնստելով ստրկատիրական ավագանու հետ։ Սալմանասար I-ը գահանիստ էր դարձրել Քաղաքը, Թուկուլտինինուրտա I-ը՝ Քար-Թուկուլտինինուրտան՝ հեռանալով ավագանու խորհրդատեղից՝ Աշուրից։ Սակայն «ըմբոստացած ավագները» սպանեցին Թուկուլտինինուրտա I-ին և միանալով Բաբելոնին, գահ բարձրացրին իրենց կամակատարներին։

Arjo
07.01.2021, 08:04
Մ.թ.ա. IX դարից սկսվեցին Ուրարտուի և Ասորեստանի միջև պատերազմները։ Ասորեստանն իր հզորության գագաթնակետին հասավ մ.թ.ա. VIII դարի երկրորդ կես-մ.թ.ա. VII դարի առաջին կես ժամանակահատվածում։ Ուրարտուն չկարողացավ պահպանել տարածաշրջանի առաջին տերության կարգավիճակը։ Ասորեստանյան Կայսրությունը ձգվում էր Եգիպտոսից մինչև Արևմտյան Իրան և Էլամից մինչև Փոքր Ասիա։ Բայց այն արդեն իրեն սպառել էր անընդհատ պատերազմների և ենթակա ժողովուրդների նկատմամբ դաժան քաղաքականության հետևանքով։ Ասորեստանը կործանվեց Մարաստանի արքա Կիաքսարի, Բաբելոնի արքա Նաբուպալասարի և հայոց տիրակալ Պարույրի կողմից մ.թ.ա. 612 թ. Ասորեստանի վերջին զորքերը ջախջախվեցին մ.թ.ա. 605 թ. Կարքեմիշի մոտ։

Arjo
07.01.2021, 08:04
Ասորեստանյան արքաների անվանացանկ

Պուզուր-Աշշուրի Հարստություն
Պուզուր-Աշշուր I մ.թ.ա. XX դ. սկիզբ
Շալիմախում
Իլուշումա մ.թ.ա.մոտ 1945 թ
Էրիշում I մ.թ.ա. 1940-1901
Իկունում մ.թ.ա. մոտ 1885
Շառումքեն I
Պուզուր-Աշշուր II
Նարամ-Սուեն
Էրիշում II
Շամշի-Ադադի Հարստություն
Շամշի-Ադադ I մ.թ.ա. 1813-1781
Իշմե-Դագան I մ.թ.ա. 1781-1757
Մուտ-Աշկուր
Ռիմուշ
Ասինում
Պուզուր-Սուեն
Աշշուր-դուգուլ
Աշշուր-ապլա-իդդին
Նացիր-Սին
Սին-նամիր
Իպկի-Իշտար
Ադադ-ցալուլու մ.թ.ա. մոտ 1700
Ադասի
Բելուբանի
Լիբայա
Շարմա-Ադադ I
Իպտար-Սին
Բազայա
Լուլլայա
Կիդին-Նինուա մ.թ.ա. 1633-1620
Շարմա-Ադադ II
Էրիշում III
Շամշի-Ադադ II
Իշմե-Դագան II
Շամշի-Ադադ III
Աշշուր-Ներարի I
Պուզուր-Աշշոուր III մ.թ.ա. XVI դ. վերջ
Էլիլ-Նացիր I
Նուրիլի մ.թ.ա. 1484-1472
Աշշուր-շադունի մ.թ.ա. 1472
Աշշուր-ռաբի I մ.թ.ա. 1472-1452
Աշշուր-նադին-ահհե I մ.թ.ա. 1452-1432
Էլիլ-նացիր II մ.թ.ա. 1432-1427
Աշշուր-ներարի II մ.թ.ա. 1426-1420
Աշշուր-բել-նիշեշու մ.թ.ա. 1419-1411
Աշշուր-ռիմ-նիշեշու մ.թ.ա. 1410-1403
Աշշուր-նադին-ահհե II մ.թ.ա. 1402-1393
Էրիբա-Ադադ I մ.թ.ա. 1392-1366
Աշշուր-ուբալիտ I մ.թ.ա. 1365-1330
Էլիլ-ներարի I մ.թ.ա. 1329-1320
Արիկդենիլի մ.թ.ա. 1319-1308
Ադադ-ներարի I մ.թ.ա. 1307-1275
Շուլմանու-աշարեդ I մ.թ.ա. 1274-1245
Թուկուլթի-Նինուրթա I մ.թ.ա. 1244-1208
Աշշուր-նադին-ապալ մ.թ.ա. 1207-1204
Աշշուր-ներարի III մ.թ.ա. 1203-1198
Էլիլ-կուդուրի-ուցուր մ.թ.ա. 1197-1193
Նինուրթա-ապիլ-էկուրյուու մ.թ.ա. 1192-1180
Աշշուր-դան I մ.թ.ա. 1179-1134
Նինուրթա-թուկուլթի-Աշշուր մ.թ.ա. 1134
Մութաքիլ-Նուսկու մ.թ.ա. 1133
Աշշուր-ռեշ-իշի I մ.թ.ա. 1133-1116
Թուկուլթի-ապալ-էշառա I մ.թ.ա.1115-1077
Աշարեդ-ապալ-էկուր մ.թ.ա. 1076-1075
Աշշուր-բել-կալա I մ.թ.ա. 1074-1057
Էնլիլ-ռաբի
Աշշուր-բել-կալա II
Էրիբա-Ադադ II մ.թ.ա. 1056-1055
Շամշի-Ադադ IV մ.թ.ա. 1054-1051
Աշշուր-նացիր-ապալ I մ.թ.ա. 1050-1032
Շուլմանու-աշարեդ II մ.թ.ա. 1031-1020
Աշշուր-ներարի IV մ.թ.ա. 1019-1014
Աշշուր-ռաբի II մ.թ.ա. 1013-973
Աշշուր-ռեշ-իշի II մ.թ.ա. 972-968
Թուկուլթի-ապալ-էշառա II մ.թ.ա. 967-935
Աշշուր-դան II մ.թ.ա. 934-912
Ադադ-նիրարի II մ.թ.ա. 911-891
Թուկուլթի-Նինուրթա II մ.թ.ա. 890-884
Աշշուր-նացիր-ապալ II մ.թ.ա. 883-859
Շուլմանու-աշարեդ IIIIII մ.թ.ա. 858-824
Շամշի-Ադադ V մ.թ.ա. 823-811
Ադադ-ներարի III մ.թ.ա. 811-783
Շուլմանու-աշարեդ IV մ.թ.ա. 782-773
Աշշուր-դան III մ.թ.ա. 772-755
Աշշուր-ներարի V մ.թ.ա. 754-745
Թուկուլթի-ապալ-էշառա III մ.թ.ա. 744-727
Շուլմանու-աշարեդ V մ.թ.ա. 726-722
Շառումքեն II մ.թ.ա. 721-705
Սին-ահհե-էրիբա մ.թ.ա. 704-681
Ասարհադդոն VIII մ.թ.ա. 680-669
Աշշուր-բանու-ապլի մ.թ.ա. 668-627
Աշշուր-էթել-իլանի մ.թ.ա. 627-624
Սին-շումու-լիշիր
Սին-շարի-իշկուն մ.թ.ա. մինչև 612
Աշշուր-ուբալիտ II մ.թ.ա. 611-609

Arjo
07.01.2021, 08:06
Միտաննի

Խեթական թագավորության հզորության ժամանակավոր թուլացման շրջանում Առաջավոր Ասիայում սկսում է գլխավոր դեր խաղալ Միտաննի հուրրիական թագավորությունը (այլ անվանումներ են Մաիտանի): Այս պետության մասին ավելի քիչ բան գիտենք, քան խեթական թագավորության մասին։

Arjo
07.01.2021, 08:06
Մ.թ.ա. 19-18 դարերում Միջագետքի և Ասորիքի հյուսիսում ամենահզոր պետությունն է դառնում Աշուրը, Տիգրիս գետի վրա. իշխանությունն իր ձեռքն է վերցնում Շամշի-Ադադ Ա-ն՝ թագավոր տիտղոսով և ժամանակավորապես իր գերիշխանությանը ենթարկում արևմուտքում՝ Եփրատի և արևելքում՝ Զագրոսի միջև ընկած ողջ տարածքը։ Սակայն նրա մահվանից շատ չանցած նախ Եփրատի միջին հոսանքի շրջանը, այնուհետև ինքը՝ Աշուրը կամ նրա հարևան քաղաքները, (օրինակ՝ Նինվեն) հարկադրված են լինում ենթարկվելու Բաբելոնի Համմուրաբի թագավորին։ Համմուրաբի դինաստիայի իշխանությունը ևս այս շրջաններում անկայուն եղավ։ Մ. թ. ա. 18-րդ դարի կեսերից այստեղ գերիշխող են արդեն դառնում կասսիտական ցեղերը, իսկ 17-րդ դարից՝ հուրրիները։

Arjo
07.01.2021, 08:07
Մի շարք մանր քաղաք-պետությունների նվաճման և միավորման հետևանքով (հայագիտական ուսումնասիրությամբ Միտաննի բառը ծագում է մեկ տան մեջ միավորվելուց) մ.թ.ա. 16-րդ դարում Արևմտյան Խաբուր գետի վերին հոսանքի շրջանում, Հյուսիսային Միջագետքում ստեղծվեց Միտաննի թագավորությունը՝ Վաշշուգանե մայրաքաղաքով։ Թեև նրա թագավորները, հավանաբար, հնդիրանական անուններ էլ էին կրում, բայց կենցաղում օգտագործում էին Հուրիերենը, իսկ պաշտոնական շրջաններում՝ նաև աքքադերենը և սեպագրի աքքադական սիստեմը։ Հավանաբար «Հուրի» և «Միտաննի» տերմինները խեթերն օգտագործել են որպես նույնանիշներ։

Arjo
07.01.2021, 08:07
Միտաննի հուրիական պետության կազմավորում, հուրիական «Միտաննի» պետության հայտ գալը Առաջավոր Ասիայում, մ.թ.ա. 16-րդ դարում։ Միտաննին էլ ավելի հեղհեղուկ պետական կառուցվածք ուներ, քան խեթական թագավորությունները. նրա կազմի մեջ մտել էին շատ կիսանկախ շրջաններ և մանր թագավորություններ, որոնք պարտավոր էին տուրք վճարել և ռազմիկներ տրամադրել միտաննական թագավորներին։ Նրա ազդեցությունը տարածվել է՝ արևելքում ներկայիս Քիրքուքից (հնագույն Առապխա) մինչև Օրոնտես գետի հովիտը Ասորիքում, Միջերկրական ծովեզերքը (Ուգարիթ) և Կիլիկիան Տավրոսի լեռները, ուր գտնվում էր Կիզզվատնա թագավորությունը։ Հուրիների պետական կառուցավածքը, ինչպես խեթական թագավորության մեջ, այստեղ ևս առանձին խոշոր շրջանները կառավարվում էին արքայազունների կողմից և Միտաննի թագավորությանը ենթարկվում էին (առավել կամ պակաս ձևականորեն) մի շարք ինքնավար թագավորություններ։ Այսպես, օրինակ, Աշուրում, որը լիովին պահպանել էր իր ներքին կառուցվածքը և կառավարվում էր ավագների խորհրդի և կառավարչի կողմից, կար նաև միտանտական «դեսպան» (սուկալլու), որը մասնակցում էր քաղաքի կառավարմանը։ Միտաննիում (և առհասարակ հուրիական հասարակություններում) տեղական կառավարիչները, իսկ որտեղ դրանք չկային՝ ավագների խորհուրդը, հավանաբար, բավական անկախ էին։

Arjo
07.01.2021, 08:08
Զինվորական պարհակի և զինվորական ուժերի կազմակերպումը հուրիական հասարակության մեջ, ամենայն հավանականությամբ, նման էր այն ձևին, որ տեսանք Խեթական թագավորության մեջ։ Ռազմիկներ էին տրամադրում և նրանց մասամբ հանդերձավորում համայնքները, բայց զորատեսի և արշավանքների ժամանակ նրանց պահում էր արքունիքը։ Նա էլ նետեր և այլ հանդերձանք էր մատակարարում շարքային ռազմիկներին։ Սակայն պետական և ռազմական կազմակերպությունը Միտաննիում, հավանաբար, պակաս արդյունավետ էր, քան խեթականը, քանի որ խեթերի դեմ մղված պայքարում միտանցիները արագ պարտություն կրեցին։

Arjo
07.01.2021, 08:08
Կասկածից վեր է, որ Միտաննիի եթե ոչ անմիջական իշխանությունը, ապա գոնե ազդեցությունը տարածվել է նաև մի զգալի տերիտորիայի վրա՝ Եփրատի հովտով դեպի վեր (Տիգրիսի ակունքներից հյուսիս), առնվազն մինչև Արածանիի նրա մեջ թափվելը։ Դժվար է ասել, թե մինչև ուր էր տարածվում Միտաննիի ազդեցությունը և իշխանությունը Հայկական լեռնաշխարհի արևելյան շրջաններում։ Միանգամայն հավանական է, որ Միտաննիի ազդեցությունը տարածվել է հայկական Տավրոսից հարավ ընկած շրջանների վրա, ներառյալ Բոհտան և Մեծ Զաբ գետերի հովիտերը։ Ուշագրավ է եգիպտական աղբյուրների այն վկայությունը, թե մարտակառքերի համար շինանյութը Եգիպտոս էր բերվում Նախարինա երկրից (եգիպտացիներն այդպես էին կոչում Միտաննին), ըստ որում հիշատակվում են այնպիսի ծառատեսակներ, որոնք աճում են Տրապիզոնից ոչ հարավ, կամ Արարատի ստորոտներին։

Arjo
07.01.2021, 08:09
Միտաննիի հզորության հիմնադիրներ կարող են համարվել Պարատտառնա (մ.թ.ա. 16-րդ դար) և Սաուսսադատտար (մ.թ.ա. 15-րդ դարի առաջին կես) թագավորները, ժամանակի միջազգային հարաբերություններում Եգիպտոսի, Բաբելոնի, խեթական պետության թագավորների շարքում Միտաննիի թագավորը ևս կոչվում էր մեծ թագավոր։ Փոքր Ասիայում, Հայկական լեռնաշխարհի հարավ–արևմուտքում, Միջագետքում և արևելամիջերկրյածովյան ավազանում, Առաջավոր Ասիայի մեծագույն մասում հաստատվում է հնդեվրոպացիների իշխանությունը, որում կարևոր դերակատարում ուներ Միտաննիի թագավորությունը։ Մի շարք մանր իշխանությունների միավորման հետևանքով մ.թ.ա. XVI դ. Արևմտյան Խաբուր գետի վերին հոսանքի շրջանում Հայաստանի հարավ-արևմուտքում և Միջագետքի հյուսիսում ստեղծված է Միտաննիի թագավորությունը Վաշշուգանե մայրաքաղաքով։ Միտաննիի պետական կառուցվածքի բնորոշ գծերից էր նրա կազմի մեջ բազմաթիվ կիսանկախ շրջանների և մանր թագավորությունների առկայությունը, որոնք պարտավոր էին տուրք վճարել և մարտիկներ տրամադրել պատերազմների ժամանակ։ Միտաննի թագավորությունն սկսում է էական դերակատարում ունենալ Առաջավոր Ասիայում մ.թ.ա. XVI դ. վերջերից։

Arjo
07.01.2021, 08:09
Միտաննիի արքաների ազդեցությունը տարածվել է արևելքում մինչև Արապխա, ներկայիս Իրաքի տարածքում գտնվող Քերքուքը, ներառյալ Բոհտան և Մեծ Զաբ գետերի հովիտները, արևմուտքում մինչև Օրոնտես գետի հովիտը Ասորիքում, Միջերկրականի ծովեզերքը և Կիլիկյան Տավրոսի լեռները։ Միտաննիի իշխանությունը հյուսիսում տարածվել է առնվազն մինչև Արևմտյան Եփրատի և Արածանիի միախառնման շրջանը։ Դժվար է ասելը, թէ մինչև ուր էր տարածվում Միտանիի ազդեցությունը և իշխանությունը Հայկական լեռնաշխարհի հյուսիսային և արևելյան շրջաններում։ Միտաննիի արքա Տուշրատտայի մ.թ.ա. XIV դ. կեսերին մի արձանագրությունից եզրակացվել է, որ Միտաննիի կառավարման համակարգի մեջ մտել են Հյուսիսային Միջագետքն ու Հայաստանն ամբողջությամբ։ Միտաննիի թագավորները հնդեվրոպական ծագում ունեին։ Այդ մասին են վկայում նրանց ինչպես հնդեվրոպական անունները, այնպես էլ դիցարանի հնդեվրոպական բնութագիրը։ Բավական է նշել, որ Միտաննիի դիցարանում պաշտվում էին հնդեվրոպական գլխավոր աստվածներ Միհրը (Միթրան), Վարունան, Ինդրան։

Arjo
07.01.2021, 08:10
Միտաննիի թագավորությանը վիճակված էր լուրջ ռազմական բախման մեջ մտնել Եգիպտոսի նոր թագավորության տիրակալների դեմ, քանի որ վերջիններս շարունակում էին հիքսոսների դեմ վրիժառու պատերազմը հարվածներն ուղղելով դեպի Միջերկրական ծովի արևելյան ավազան, ուր հիքսոսյան արշավանքներից հետո գոյացել էին մի քանի պետություններ։ Վերջիններիս դեմ հաջողության հասնելով Թութմոս Գ փարավոնը մ.թ.ա. 1450- ական թթ. անցնում է Եփրատը և բախվում Միտաննիի հետ։ Եգիպտոսի և Միտաննիի պատերազմը մղվում է Միջերկրական ծովի արևելյան ավազանում գերիշխանության համար։ Թութմոս Գ-ն հասնում է որոշակի հաջողության, սակայն դրությունը փոխվում է նրա հաջորդ Ամենհոթեպ Բ-ի օրոք, երբ Միտաննիի տիրակալ Սաուսադատարը շռնդալից հաջողությամբ հաղթանակներ տանելով արվել է միջերկրածովյան ավազանի մեծ մասը, ազատում է Եգիպտացիներից, այնտեղ ամրապնդելով Միտաննիի իշխանությունը։ Ամենհոթեպ Բ-ն բազմաթիվ արշավանքներ է ձեռնարկում Միտաննիի դեմ, որոնք, ըստ էության ոչ մի փոփոխություն չեն մցնում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում։ Ի վերջո նրա որդին Թութմոս Դ փարավոնը մ.թ.ա. 1400-1390 թթ. ստիպված էր հաշտություն առաջարկել Միտաննիի արքա Արտադամային։ Կնքված հաշտությունը ամրապնդվում է խնամիական ամուսնություններով։ Մի քանի սերունդ Միտաննիի արքայադուստրերը դառնում էին Եգիպտական փարավոնների առաջին տիկնայք, որոնցից ամենանշանավորը Նեֆերտիտին էր, որի անվան հետ է կապվում Եգիպտոսում արևի՝ որպես միակ աստծո պաշտամունքը, ինչը, ըստ էության, ներմուծված էր Միտաննիից։ Դաշինքի կնքման համար առավել շահագրգռված էր Եգիպտական կողմը։

Arjo
07.01.2021, 08:11
Եգիպտոսի և Միտաննիի միջև կնքվեց խաղաղության դաշինք, որն ամրապնդվեց խնամիական կապերով, և նրանց միջև հաստատվեցին քաղաքական, տնտեսական, ու մշակութային կապեր։ Միջերկրածովյան արևելյան ավազանի հարավն անցավ Եգիպտոսի նոր թագավորության տիրակալներին, իսկ հյուսիսը Հայաստանի հարավում և հյուսիսային Միջագետքում բարձրացող Միտաննի հնդեվրոպական թագավորությանը, որի տիրակալները հայոց ազգային պատմագրական ավանդույթում համարվում են բնիկ Հայկազուններ։

Arjo
07.01.2021, 08:11
Խեթերի գլխավոր թշնամին, սակայն, մնում է Միտաննին։ Սուպպիլուլիումասը պատերազմ է սկսում Միտաննիի դեմ։ Հարձակումը տեղի է ունենում հյուսիսից, Վերին Եփրատի հովտով, ըստ երևույթին Թեգամարայի վրայով։

Պատերազմը Միտաննիի դեմ երկարատև եղավ և հանգեցրեց այդ թագավորության լիակատար ջախջախման, դարձնելով նրան խեթերի վասալը։ Խեթերի կողմից Կարքեմիշը գրավվելու հետևանքով շրջապատման մեջ է ընկնում նաև Կիզվատնան, որը շուտով վեր է ածվում խեթական թագավորության ինքնավար մարզի։

Arjo
07.01.2021, 08:12
Միտաննիի արքայացանկ

Կիրտա մ.թ.ա. 1550-1525
Շուտարնա I մ.թ.ա. 1525-1500
Պարատտարնա մ.թ.ա. 1500-1470
Սաուասադատտար մ.թ.ա. 1470-1430
Արտադամա I մ.թ.ա. 1430-1400
Շուտարնա II մ.թ.ա. 1400-1375
Արտասշումարա
Տուշրատտա մ.թ.ա. 1375-1350
Արտադամա II մ.թ.ա. 1360-1340
Շուտարնա III մ.թ.ա. 1340-1320
Շատտիվազա մ.թ.ա. 1320-1300
Շատուարա I մ.թ.ա. 1300-1285
Վասաշատա մ.թ.ա. 1285-1275
Շատուարա II մ.թ.ա. 1275-1260

Arjo
07.01.2021, 08:13
Խոռ նահապետի ցեղի տոհմավագներից Միանդակին (Միդատի), որը ըստ Մ. Խորենացու՝ անկոտրում ու ձեռներեց բնավորության տեր այր էր և դրա համար էլ տվել էին անդառնալի մականունը, կարողանում է իր շուրջ համախմբել իր ցեղակիցներին, և մեծ օգնություն է ցույց տալիս Խեթերի թագավոր Մուրսիլի I-ին՝ պատերազմելու Ամովրհացիների դեմ ու գրավելու նրանց իշխանության տակ գտնվող Հալաբ և Բաբելոն քաղաքները՝ հիմք դնելով պատմական Խուռում կամ Խանիգալբատու (Հայոց Միջագետք) կոչվող երկրի իշխանությանը, որը իր անունով հետագայում կոչվում է Միտաննիի թագավորություն և գտնվում էր Արմի երկրից հարավ-արևմուտք ընկած տարածքներում: Ըստ նույն պատմիչի՝ նրա սերունդներից է առաջացել հին հայկական Մանդակունիների նախարարական տոհմը:

Միանդակի սերունդներից Կոռնակի (Կիռտա) որդի Շավարշը դառնում է այդ երկրի առաջին թագավորը, որին հաջորդում է Պերճը: Մ.թ.ա. XV դարի կեսերից Միտաննիի թագավորությունը սկսում է հզորանալ և նրա թագավոր Պաղդասարի (Պարսադատտար) որդի Սանասարին (Սանուսսադատտար) հաջողվում է իրեն ենթարկել Կիլիկիան, Հյուսիսային Ասորիքը, Ծոփքը (Իսուվան), Աղձնիքը (Ալզեն), Առապխան և Շամշիադատ I-ի հիմնած Ասորեստանի զգալի մասը՝ Աշուր և Նինվե քաղաքներով:

Arjo
07.01.2021, 08:13
Իր գահակալության վերջին տարիներին Սանասարը հաղթական պատերազմներ է տանում պատմական Արմի երկրի արևմտյան հարևանությամբ՝ Թիրասյան Անիտայի հաջորդներից Թաբարնայի (Թուդխալիա I) հիմնած հզոր Խեթական թագավորության դեմ, որը իշխանատենչ նկրտումներ ուներ՝ տարանջատ ցեղապետերի ու քաղաք-բնակավայրերի կառավարիչների իշխանության տակ գտնվող Արմի երկրի (խոսքը Հայկական լեռնաշխարհի մասին է) նկատմամբ, և անընդհատ պատերազմների մեջ էր այդ երկիրը բնակեցնող հիմնականում թորգոմահայկական ու ասքանազյան ծագմամբ ցեղերի հետ (խեթերը ամենամեծ հզորության էին հասել Խաթթուսիլի I, Մուրսիլի I և Տելիպինայի օրոք): Խեթերի թագավորությանը պարտության մատնելով, Սանասարը իրեն տերությանն է միացնում Փոքր Ասիայի հարավ-արևելյան շրջանները, Ասորիքը, Փյունիկիան և Պաղեստինը: Սակայն Սանասարին հաջորդած Արտակ I-ի (Արտակամա կամ Արտադամա) ժամանակ սկսվում է Եգիպտական փարավոնների ասիական արշավանքները, որը ջլատում է Միտաննի պետության հզորությունը և Արտակ I-ը ստիպված հաշտության պայմանագիր է կնքում փարավոն Թութմոս IV-ի հետ և իր դստերը կնության տալիս նրան: Օգտվելով Միտաննի պետության թուլացումից Խեթական պետության թագավորները սկսում են իրենց արշավանքները վերջինիս դեմ: Արտակ I-ը Խեթական հարձակումներին դիմակայելու նպատակով ստիպված սկսում է դաշնակիցներ փնտրել Արմի երկիրը բնակեցնող և իրեն արյունակից ցեղապետերի ու քաղաք բնակավայրերի առաջնորդների մեջ: Նրա աջակցությամբ Հայկյան տոհմավագներից Ամասյաին (Մարիաս) հաջողվում է միավորել Արմի երկրի հյուսիսային և արևմտյան տարածքները բնակեցնող տոհմերի ու քաղաքների առաջնորդներին, և Ասքանազյան Կասկերի ու Մոսոքյան Մուշկերի հետ դաշինքի մեջ մտնելով կազմում է Հայքի ցեղապետությունը (Հայասա), որը դառնում է Միտանի պետության հզոր դաշնակիցն ընդդեմ Խեթական թագավորության:

Arjo
07.01.2021, 08:14
Ներկայիս որոշ բանասերների կարծիքով այն մտայնությունը կա, որ ՙՍասնա Ծռեր՚ էպոսում հիշատակված Սանասար և Բաղդասար հերոսների կերպարների ակունքները գնում են պատմության ավելի հին շերտերը: Եվ նրանց սկզբնաղբյուրներն են համարվում Հայկական լեռնաշխարհի հարավային մասում հիմնված (Աղձնիք, Հայոց Միջագետք և նրանց հարակից հարավային տարածքներ) Միտաննի պետության հզոր գահակալներ՝ Պարսադատտարն ու Սանուսադատտարը, որոնք հաղթական պատերազմներ են վարել՝ դեպի Հայկական լեռնաշխարհ ոտնձգություններ կատարող Խեթերի, Եգիպտացիների (հիշատակվում է՝ Մըսրա երկիր անվամբ) և Ասուրա-Բաբելացիների դեմ: Հետագայում այդ հին ավանդազրույցների հետ է միաձուլվել Սինաքերիբի հայրասպան որդիների՝ Ադրամալիքի և Աշուրասարի Հայաստան փախնելու իրողության դեպքերը:

Arjo
07.01.2021, 08:38
Շարունակելի

Arjo
07.01.2021, 09:02
Խոռ նահապետի ցեղի տոհմավագներից Միանդակին (Միդատի), որը ըստ Մ. Խորենացու՝ անկոտրում ու ձեռներեց բնավորության տեր այր էր և դրա համար էլ տվել էին անդառնալի մականունը, կարողանում է իր շուրջ համախմբել իր ցեղակիցներին, և մեծ օգնություն է ցույց տալիս Խեթերի թագավոր Մուրսիլի I-ին՝ պատերազմելու Ամովրհացիների դեմ ու գրավելու նրանց իշխանության տակ գտնվող Հալաբ և Բաբելոն քաղաքները՝ հիմք դնելով պատմական Խուռում կամ Խանիգալբատու (Հայոց Միջագետք) կոչվող երկրի իշխանությանը, որը իր անունով հետագայում կոչվում է Միտաննիի թագավորություն և գտնվում էր Արմի երկրից հարավ-արևմուտք ընկած տարածքներում: Ըստ նույն պատմիչի՝ նրա սերունդներից է առաջացել հին հայկական Մանդակունիների նախարարական տոհմը:

Միանդակի սերունդներից Կոռնակի (Կիռտա) որդի Շավարշը դառնում է այդ երկրի առաջին թագավորը, որին հաջորդում է Պերճը: Մ.թ.ա. XV դարի կեսերից Միտաննիի թագավորությունը սկսում է հզորանալ և նրա թագավոր Պաղդասարի (Պարսադատտար) որդի Սանասարին (Սանուսսադատտար) հաջողվում է իրեն ենթարկել Կիլիկիան, Հյուսիսային Ասորիքը, Ծոփքը (Իսուվան), Աղձնիքը (Ալզեն), Առապխան և Շամշիադատ I-ի հիմնած Ասորեստանի զգալի մասը՝ Աշուր և Նինվե քաղաքներով:

Այո Հուրիները դա խՈՌԻՆԵրՆ են ,խուռի միտան,հուրի միտտանի;
Խոռն էլ Խոռխորունիների նահապետն է,մեր տոհմի

Arjo
07.01.2021, 09:28
Այո Հուրիները դա խՈՌԻՆԵրՆ են ,խուռի միտան,հուրի միտտանի;
Խոռն էլ Խոռխորունիների նահապետն է,մեր տոհմի

56230

Հուրի Միտտանին

Մենք Հայերս ու խոռխորունիները հանդիսանում ենք նաև այդ տարածքի ժառանգներ

Arjo
07.01.2021, 11:37
Հին Եգիպտոս

Հին Եգիպտոս (հին հուն․՝ Αἴγυπτος և լատ.՝ Aegyptus), Հին աշխարհի պատմական շրջանի և քաղաքակրթության նշանակալի մշակույթի անվանում։ Գոյություն է ունեցել Աֆրիկայի հյուսիս-արևելքում՝ Նեղոս գետի ստորին հոսանքի երկայնքով։ Նախապատմական Եգիպտոսը 3100 թվականին (ըստ եգիպտական պայմանական ժամանակագրության)[1], որը քաղաքականապես միավորեց Վերին և Ստորին Եգիպտոսները՝ Մենեսի գլխավորությամբ (հաճախ նույնականացվում էր Նարմերի հետ)[2]: Հին Եգիպտոսի պատմությունը բաժանված է պայմանական ժամանակաշրջաններով. հին թագավորությունը համապատասխանում է Վաղ Բրոնզե դարին, Միջին Թագավորությունը՝ Միջին Բրոնզե դարին և Նոր թագավորությունը՝ Ուշ Բրոնզե դարին:

Arjo
07.01.2021, 11:37
Եգիպտոսը հասավ իր հզորության գագաթնակետին Նոր Թագավորության ժամանակաշրջանում, որը կառավարում էր Նուբիայի մեծ մասը և Մերձավոր Արևելքի զգալի մասը, որից հետո այն դանդաղ անկում է ապրում: Իր պատմության ընթացքում Եգիպտոսը նվաճվել է մի շարք օտար ուժերի կողմից, այդ թվում՝ հիքսոսների, լիվիացիների, նուբիացիների, ասորեստանցիների, Աքեմենյան պարսիկների կողմից և մակեդոնացիների՝ Ալեքսանդր Մակեդոնացու հրամանատարությամբ: Ալեքսանդրի մահից հետո ձևավորվեց Հռոմեական Պտղոմեոսյան Թագավորությունը, որը ղեկավարեց Եգիպտոսը մինչև մ.թ.ա. 30 թվականը, երբ Կլեոպատրան գերի ընկավ Հռովմեական Կայսրությանը, և Եգիպտոսը դարձավ հռոմեական պրովինցիա[3]:

Arjo
07.01.2021, 11:38
Հին Եգիպտական քաղաքակրթության հաջողությունը մասնակիորեն կապված էր գյուղատնտեսությունից, Նեղոս գետի պայմաններին հարմարվելու ունակությունից: Նեղոսի վարարումներից և ոռոգումներից առաջանում էին բերրի դաշտավայրեր, որոնք նպաստում էին գյուղատնտեսության զարգացմանը։ Եգիպտոսի կառավարությունը խրախուսել է հովտային հանքավայրերի շահագործմանը և հարակից ամայի շրջանների օգտագործմանը, խմբային շինարարական աշխատանքներին և գյուղատնտեսական նախագծերի կազմակերպմանը, շրջակա շրջանների հետ առևտրի իրականացմանը, ինքնուրույն վաղ գրավոր համակարգի զարգացմանը, զինված ուժերին, որոնք նպատակ ունեին դիմակայել օտարերկրյա թշնամիններին և նպաստել Եգիպտոսի հաստատմանը: Այս գործունեությունը խթանելու և կազմակերպելու համար եղել են ազնվական գրագիրներ, կրոնական առաջնորդներ և կառավարիչների բյուկրատիա, որոնք վերահսկվում էին փարավոնի կողմից, որը ապահովում էր եգիպտական ժողովրդի համագործոկցությանը և միասնությանը՝ կրոնական համոզմունքների համատեքստում[4][5]:

Arjo
07.01.2021, 11:38
Հին Եգիպտացիների բազմաթիվ ձեռքբերումներց էին քարհանքերի և շինարարական տեխնիկան, որոնք նպաստում էին մոնումենտալ բուրգերի, տաճարների և սրբավայրերի կառուցմանը, մաթեմատիկայի համակարգը, գործնական բժշկության արդյունավետ համակարգը, ոռոգման համակարգերը և գյուղատնտեսական արտադրության տեխնիկան, առաջին հայտնի տախտակե նավակները, եգիպտական հախճապակին և ապակե ճարտարարարվեստը, գրականության նոր ժանրերը և խեթերի հետ կնքված առաջին հռչակավոր խաղաղության պայմանագրերը[6]: Հին Եգիպտոսը կայուն ժառանգություն է թողել: Նրա արվեստը և ճարտարապետությունը լայնորեն տարածված էին և նրա հագույն իրերեը տարածվեցին աշխարհի հեռավոր անկյուներում: Ժամանակակից եվրոպացիների կողմից Եգիպտոսում իրականցված պեղումները և հագույն գտածոների հայտնաբերումը հանգեցրին եգիպտական քաղաքակրթության գիտության զարգացմանը և նրա մշակութային ժառանգության ավելի բարձր գնահատմանը[7]։

Arjo
07.01.2021, 11:39
Նեղոսը իր տարածաշրջանի մարդկության համար ամբողջ պատմության ընթացքում եղել է փրկության օղակ[8]: Նեղոսի բերրի գետահովիտները մարդկանց հնարավորություն էին տալիս զբաղվել գյուղատնտեսությամբ[9]: Նեղոսի հովտում սկսել են ապրել մոտ 120.000 տարի առաջ:
Նախապատմական ժամանակաշրջանում Եգիպտոսի կլիման նվազ արգասաբեր էր, քան այսօր: Եգիպտոսի խոշոր շրջանները ծածկված էին սավաննաներով, որտեղով անցնում էին անասունների հոտերը: Բոլոր շրջաններում բուսականությունը և կենդանական աշխարհը հարուստ էր և Նեղոսը իր վարարումներով աջակցում էր բնակչությանը: Որսորդությունը տարածված զբաղմուն էր բոլոր եգիպտացիների համար նաև այն ժամանակաշրջանում, երբ շատ կենդանիներ դեռ ընտելացված չէին[10]:

Arjo
07.01.2021, 11:41
Հին Թագավորության վերջում Եգիպտոսի կենտրոնական կառավարության փլուզումից հետո կառավարությունը չէր կարողանում աջակցել և կայունացնել երկրի տնտեսությունը: Երկրում տիրող ճգնաժամի ժամանակ տարածաշրջանային կառավարիչները չստանալով փարավոնի աջակցությունը և երկրում տիրող սովն ու քաղաքական վեճերը հանգեցրին փոքրածավալ քաղաքացիկան պատերազմների: Տեղական ղեկավարման մարմինները օգտվելով երկրում տիրող իրավիճակից, որոնք ոչ մի տուրք չէին վճարում փարավոնին, հռչակեցին իրենց անկախությոնը՝ օգտագործելով իրենց անկախությունը նահանգներում բարգավճող մշակույթ ստեղծելու համար: Սեփական ռեսուրսների վերահսկողության ներքո նահանգները տնտեսապես դարձան ավելի հարուստ, ինչը ցույց տվեց բոլոր սոցիալական դասերի շրջանում ավելի մեծ ու լավ կառուցված գերեզմանատները [28]: Գավառական արհետավորները որդեգրեցին և հարմարվեցին նոր մշակույթում ստեղծվող զարդանախշերին, որոնք նախկինում սահմանափակված էին Հին Թագավրության ժամանակաշրջանում, իսկ գրագիրները մշակեցին գրական նոր ոճեր, որոնք արտահայտեցին ժամանակի լավատեսությունը և ինքնատիպությունը [29]:

Arjo
07.01.2021, 11:41
Տեղական կառավարիչները ազատվելով Փարավոնի իշխանությունից սկսեցին պայքարել տարածքային վերահսկողության և քաղաքական իշխանության համար: Մթ.ա. 2160 թվականին Հերակլեոպոլիսում ղեկավարները կառավարում էին Ստորին Եգիպտոսի հյուսիսային մասը, մինչդեռ նրա մրցակից կլանը, որը գտնվում էր Թեբեում և Ինթեֆ դինաստիան վերահսկում Էր Վերի Եգիպտոսի հարավը: Քանի որ Ինթեֆ դինաստիայի իշխանությունը աճեց և դեպի հյուսիս ընդլայնվեց նրա վերահսկողությունը անխուսափելի դարձավ երկուդինաստիաների բախումն ու մրցակցությունը: Մոտ մ.թ.ա. 2055 թվականին հյուսիսային Թեբեն ընկավ Նեբհեպետրե Մենտուհոտեպ II -ի գերագայության տակ, սական ի վերջո հաղթել է Հերակլեոպոլիթանի կառավարիչները, որոնք միավորեցին երկու Եգիպտոսները: Սկսվեց տնտեսական և մշակութային վերածննդի նոր ժամանակաշրջան, որը հայտնի է որպես Միջին Թագավորություն [30]

Arjo
07.01.2021, 11:42
Միջին Թագավորության փարավոնները վերականգնել են երկրի կայունությունը և բարգավաճումը՝ դրանով իսկ խթանելով արվեստի, գրականության և հուշարձանների շինարարական աշախատանքների վերականգմանը[31]: Մենտուհոտեպ II -ը և նրա Տասնմեկերորդ դինաստիայի ժառանգորդները կառավարում էին Թեբեից, բայց կառավարիչ Ամենեմհատ I-ը մ.թ.ա. 1985 թվականին՝ Տասներկուերորդ Դինաստիայի սկզբում, ստանձնելով իշխանությունը՝ մայրաքաղաքը տեղափոխեց Իջթավեյ, որը տեղակայված էր Ֆայումում[32]: Իջթավեից Տասներկուերորդ Դինաստիայի փարավոնները ձեռնամուխ եղան տարածաշրջանի գյուղատնտեսական արտադրանքի ավելացմանը, հողատարածքների վերականգման և ոռոգման սխեմաների մշակմանը: Բացի այդ, Նուբիայում գտնվող ռազմական հողատարածքները, որոնք հարուստ էին քարհանքերով և ոսկու հանքերով ,Արևելյան դելտայում աշխատողները կառուցեցին պաշտպանական կառույց, որը կոչվեց «դարպասներ», որը պաշտպանելու էր օտարերկրյա հարձակումներից[33]:

Arjo
07.01.2021, 11:43
Փարավոնները, որոնք երկիրը ապահովում էին ռազմականորեն և քաղաքականապես, գյուղատնտեսությամբ և հանքարդյունաբերությամբ, նպաստում էին նաև բնակչության աճի զարգացմանը, արվեստի ու կրոնի ծաղկմանը: Վերնախավի վերաբերմունքը աստվածների նկատմամբ ի տարբերություն Հին Թագավորության, Միջին Թագավորությունում բարձրացվում էր անհատի պաշտամունքը [34]: Միջին Թագավորությում գրված գրականությում նկարագրվում էին բարդ թեմաներ և հերոսներ, որոնք գրված էին վստահ, պերճախոս լեզվով[29]: Այդ ժամանակի խորաքանդակները և դիմանկարները գրավում էին իրենց նուրբ, անհատական մանրամսներով, որոնք հասել էին տեխնիկական բարդության նոր բարձունքների[35]:

Arjo
07.01.2021, 11:43
Միջին թագավորության ամենանշանավոր կառավարիչը Ամենեմհատ III-ն էր, ով թույլ տվեց սեմախոս քանանաիցիներին թույլատրում է վերաբնակվել Մերձավոր Արևելքից դեպի Դելտայի շրջաններ բավարար աշխատուժ ապահովելու համար, հատկապես հանքարդյունաբերության և շինարարական աշխատանքների համար: Սակայն այս հսկայական շինարարական և հանքարդյունաբերական աշխատանքները, այնուամենայնիվ, զուգորդվում էին Նեղոս գետի վարարումներով, իսկ ավելի թագավորությունները հետևողական են եղել տնտեսության նկատմամբ, բայց Միջին Թագավորության ժամանակ տնտեսությունը դանդաղ անկում է ապրում, հետագայում տասներեքերորդ և տասնչոչսերոդ դինաստիաների ընթացքում: Այս անկման ժամանակ, քանանցի բնակիչները սկսեցին ավելի շատ վերահսկել Դելտայի շրջանը, և ի վերջո Եգիպտոսում իշխանության գլուխ անցան հիքսոսները[36]:

Arjo
07.01.2021, 11:44
Ասում են Հիքսոսները դա Հայքսոսներն են

Arjo
07.01.2021, 11:45
Քանի որ Միջին Թագավորության փարավոնների ուժը թուլացավ մ.թ.ա. 1785 թվականին Արևմտյան Ասիայի ժովուրդը, որոնք կոչվում էին հիքսոսներ և արդեն բնակություն էին հաստատել Դելտայում, գրավեցին Եգիպտոսը և Ավարիսը հռչակեցին Եգիպտոսի նոր մայրաքաղաք, ստիպելով նախկին կենտրոնական կառավարությանը նահանջել Թեբե: Փարավոնը ընկալվում էր որպես վասսալ և պետք է տուրք վճարեր[37]: Հիքսոսները («օտար իշխաններ») պահպանեցին Եգիպտոսի կառավարման մոդելը և նրանք ճանաչվեցին որպես փարավոններ, դրանով իսկ եգիպտական տարրերը ներմուծեցին իրենց մշակույթ: Նրանք և մյուս զավթիչները Եգիպտոս ներմուծեցին պատերազմ վարելու նոր եղանակներ, հատկապես աղեղն և ձիաքարշ մարտակառքերը[38]:Ասում են Հիքսոսները դա Հայքսոսներն են

Arjo
07.01.2021, 11:45
Հարավից հեռանալուց հետո բնիկ թեբացի թագավորները հենց իրենք ընկան հյուսիսը իշխող քանանացի հիքսոսների և հարավից հիքսոսների նուբյան դաշնակից քուշանների միջև: Մի քանի տարի վասալական կախման մեջ մնալուց հետո, Թեբեն բավականչափ ուժ էր հավաքում հիքսոսներին մարտահրավերը նետելու համար, որը տևեց ավելի քան 30 տարի մինչև մ.թ.ա. 1555 թվականը[37] : Փարավոններ Սեքեներա Տաո II -ը և Քամոսեն ի վերջո կարողացան հաղթահարել Եգիպտոսի հարավում գտնվող նուբիացիներին, սակայն չկարողացան հաղթել հիքսոսներին: Սակայն այդ խնդիրը լուծեց Քամոսի իրավահաջորդ Ահմոսե I-ը, ով հաջողությամբ վարեց մի շարք արշավներ, որոնք մշտապես վերացրեցին հիքսոսների ներկայությունը Եգիպտոսում: Նա հիմնեց նոր դինաստիա և Նոր Թագավորությունում հետևում էին, որ փարավոնների ուշադրության կենտրունում լինի բանակը և նրանք ձգտում էին ընդլայնել Եգիպտոսի սահմանները և փորձել ձեռք բերել Մերձավոր Արևելքի վարպետությունը[39]:

Arjo
07.01.2021, 11:46
Նոր Թագավորության փարավոնները ստեղծեցին աննախադեպ բարգավաճման ժամանակաշրջան, պահպանելով երկրի սահմանները և ամրապնդեցին դիվանագիտական կապեր իրենց հարևանների, այդ թվում՝ Միտտանիի կայսրության, Ասորեստանի և Քանանի հետ: Ռազմական արշավանքները վարում էին Թութմոս I-ը և նրա թոռ Թութմոս III-ը ընդարձակեցին փարավոնների ազդեցությունը լայնածավալ կայսրությունում և Եգիպտոսը տեսած չէր այսպիսի հզորություն:

Arjo
07.01.2021, 11:46
Այդ երկու փարավոնների կառավարման միջև թագուհի Հաթշեփսուտը, ով հանդես է գալիս նաև որպես փարավոն, սկսեց բազմաթիվ շինարարական ծրագրերի իրագործումը, ներառյալ հիքսոսների կողմից վնասված տաճարների վերանորոգում և առևտրական կապերի հաստատում դեպի Փունտ և Սինա[40]: Երբ մ.թ.ա. 1425 թվականին Թութմոս III-ը մահացավ, Եգիպտոսը կայսրություն էր, որը ձգվում էր Նիյաից Սիրիայի հյուսիս- արևմուտք և մինչև Նեղոսի չորրորդ քարվաստը, և թույլ տվեց մինչ այդ արգելված ամենանհրաժեշտ ապրանքների ներմուծումը, օրինակ ինչպիսիք էին բրոնզը և փայտը[41]:

Arjo
07.01.2021, 11:47
Նոր թագավորության փարավոնները սկսսեցին լայնամաշտաբ շինարական աշխատանքներ, որը նպաստում էր Ամոն աստծո պաշտամունքին, որի պաշտամունքը հիմնականում աճում էր Կառնակում: Նրանք կառուցեցին նաև հուշարձաններ՝ փառավորելու ինչպես իրական, այնպես էլ պատկերավոր ձեռքբերումները: Կառնակի տաճարը երբևէ կառուցված ամենամեծ եգիպտական տաճարն էր[42]:

Մոտ մ.թ.ա.1350 թվականին Նոր թագավորության կայունությաը սպառնում էր, երբ Ամինհոտեպ IV-ը գահ բարձրացավ և մի շարք արմատական և քաոսային բարեփոխումներ սկսեց: Նա իր անունը փոխելով Էխնաթոն գովաբանեց նախկինում աննշան արևի աստված Աթոնին, որպես գերագույն աստված, խափանեց շատ այլ աստվածների պաշտամունքը և մայրաքաղաքը տեղափոխեց նոր կառուցված քաղաք Ախեթաթոն ( ժամանակակից անվանումը Ամառնա)[43] : Նա նվիրված էր իր նոր կրոնին և արվեստի ոճին: Նրա մահից հետո Աթոնի պաշտամունքը արագորեն մոռացվեց և վերականգնվեց ավանդական կրոնական կարգը: Հետագա փարավոնները Թութանհամոնը, Այը և Հորեմհեբը աշխատել են ջնջել Էխնաթոնի, որը հայտնի է որպես Ամառնա ժամանակաշրջան[44]:

Arjo
07.01.2021, 11:48
Մ.թ.ա.1279 թվականին գահ բարձրացավ Ռամզես II, որը հայտնի է նաև որպես Ռամզես Մեծ, գահ բարձրանալով շարունակել է ավելի շատ տաճարներ, արձաններ և սրբավայրեր կառուցել, և ավելի շատ երեխաներ ունենալ, քան պատմության մեջ ցանկացած այլ թագավոր[45]: Համարձակ ռազմական առաջնորդ Ռամզես II-ը Քադեշի (ներկայիս Սիրիա) ճակատամարտում հաղթանակ տարավ հիքսոսների դեմ և պատերազմի ավարտից հետո վերջապես համաձայնվեց առաջին խաղաղության պայմանագրին, որը կնքվեց մ.թ.ա. 1258 թվականին[46]:

Arjo
07.01.2021, 11:48
Այնուամենայնիվ Եգիպտոսի հարստությունը գայթակղիչ էր մասնավորապես արևմուտքից Լիբիայի Բերբերների , և ծովափնյա ժողովուրդների համար, ենթադրաբար[47][48] Էգեյան ծովի ծովահենների համար: Սկզբում բանակին հաջողվում էր կասեցնել այդ արշավանքները, սակայն Եգիպտոսը կորցրեց Քանանի հարավային մասի տարածքների հսկողությունը , որն էլ մեծ մասամբ ընկավ ասորեստանցիների հսկողության տակ: Արտաքին սպառնալիքների հետևանքով սրվել էր նաև երկրի ներքին խնդիրները, օրինակ ինչպիսիք էին կոռուպցիան, գերեզմաների կողոպուտը և քաղաքացիկան անկարգությունները: Թեբեի կուտակեց հսկայածավալ հողատարածքներ և հարստություն և ընդլայնեց իր ազդեցությունը Երրորդ Միջանկյալ Ժամանակաշրջանում[49]:

Arjo
07.01.2021, 11:49
Մ.թ.ա.1078 թվականին Ռամզես XI-ի մահվանից հետո Եգիպտոսի հյուսիսային հատվածի իշխանություն ստանձնեց Սմենդեսը, իշխելով Թանիս քաղաքից: Հարավը արդյունավետորեն վերահսկվում էր Թեբեում Ամուն աստծո տաճարի գլխավոր քրմապետի կողմից, որը ճանաչում էր միայն Սմենդեսի իշխանությունը[50]: Այդ ժամանակահատվածում լիբիացիները բնակություն հաստատեցին արևմտյան դելտայում և նրանք սկսեցին մեծացնել իրենց ինքվարությունը: Լիբիական իշխանները դելտան վերահսկողության տակ են պահել մինչև մ.թ.ա. 945 թվականը՝ Շոշենք I փարավոնի կառավարում, ով հիմնեց այսպես կոչված Լիբիայի կամ Բուբաստիտի դինաստիան, որը շուրջ 200 տարի մնաց իշխանության գլուխ: . Շոշենք փարավոնը ձեռք է բերել նաև Հարավային Եգիպտոսի վերահսկողությունը՝ իր ընտանիքի անդամներին տալով կարևոր քրմական պաշտոններ: Լիբիայի հսկողությունը սկսեց թուլանալ Դելտայի Լեոնոպոլիս քաղաքում առաջացած նոր դինաստիայի պատճառով, իսկ քուշաններն էլ սպառնում էին հարավից: Մոտ մ.թ.ա 727 թվականին քուշան Փիյե թագավորը ներխուժեց հյուսիս և իր ձեռքը վերցրեց Թեբեի և վերջ ի վերջո դելտայի հսկողությունը[51]:

Arjo
07.01.2021, 11:49
Եգիպտոսի հեռահաս հեղինակությունը զգալիորեն նվազեց Երրորդ Միջանկյալ ժամանակաշրջանի վերջում: Նրա օտարերկրյա դաշնակիցները ընկել էին Ասորեստանի ազդեցության տակ և մ.թ.ա. 700-ական թվականներին երկու երկրների միջև պատերազմը դարձավ անխուսափելի: Մ.թ.ա 671 և 667 թվականների ընթացքում ասորեստանցիները սկսեցին իրենց հարձակումները դեպի Եգիպտոս: Թահարքայի և նրա իրավահաջորդ Թութանհամոնի իշխանությունը լցված էր ասորեստանցիների հետ մշտական հակամարտություններով, որոնց դեմ եգիպտոսը տարավ մի քանի հաղթանակներ: Ի վերջո ասորեստանցիները քուշաններին հետ մղեցին դեպի Նուբիա, գրավեցին Մեմֆիսը և կողոպտեցին Թեբեյի տաճարները[52]:

Arjo
07.01.2021, 11:50
Ասորեստանցիները Եգիպտոսի կառավարումը թողեցին մի շարք վասսալների, որոնք հայտնի դարձան Քսաներորդ դինաստիայի Սաիտ թագավորներ: Մ.թ.ա. 653 թվականին Սաիտ թագավոր Պսամտիկ I-ին հաջողվեց ասորեստանցիների միջոցով հեռացնել հույն վարձկաններին, որոնք զինվորագրվել էին Եգիպտոսի առաջին նավատորմում ծառայելու համար: Հունական ազդեցությունը մեծացել էր, քանի որ դելտայում գտնվող Նաուկրատիսքաղաքը դարձել էր հույների համար տուն: Սաիտ թագավորները հիմնեցին նոր մայրաքաղաք՝ Սաիսը, որը ականատես եղավ կարճ, բայց բուռն վերածննդի, բայց մ.թ.ա. 525 թվականին հզոր պարսիկները՝ Կամբյուսես II-ի գլխավորությամբ, սկսեցին նվաճել Եգիպտոսը և ի վերջո Փելուսիումի ճակատամարտում գերեվարվեց Պսամտիկ III փարավոնը: Կմբյուսես II-ը ստանձնեց փարավոնի պաշտոնական կոչումը, սակայն Եգիպտոսը կառավարում էր Իրանից՝ Եգիպտոսը թողնելով սատրապների հսկողության ներքո: Պարսկաստանի դեմ մի քանի հաջողակ ապստամբություններ տեղի ունեցան մ.թ.ա.5-րդ դարում, սակայն Եգիպտոսը երբեք չի կարողացել տապալել պարսիկների իշխանությունը:

Arjo
07.01.2021, 11:50
Եգիպտոսը Պարսկաստանի կողմից գրավվելուց հետո միացավ Կիպրոսին և Փյունիկիային՝ Աքեմենյան տերության վեցերորդ սատրապությանը: Եգիպտոսում պարսկական իշխանության այս առաջին շրջանը, որը հայտնի է նաև, որպես Քսանյոթերորդ դինաստիա, ավարտվեց մ.թ.ա. 402 թվականին, երբ Եգիպտոսը հռչկեց իր անկախությունը և սկսեց ղեկավարվել իր բնիկ դինաստիաների կողմից: Այս դինաստիաներից վերջինը Տասներեքերորդն էր՝ հին Եգիպտոսի արքայական տան վերջին բնիկ փարավոն Նեքտանեբո II-ը: Պարսկական իշխանության կարճ վերականգնումը, որը երբեմն հայտնի էր որպես Երեսուներորդ դինաստիա սկսվեց մ.թ.ա.343 թվականին, սակայն մ.թ.ա. 332 թվականին պարսկական կառավարիչ Մազասսը առանց կռվի Եգիպտոսը հանձնեց Ալեքսանդր Մեծին:

Arjo
07.01.2021, 11:52
Ալեքսանդր Մեծ մ.թ.ա.100- մ.թ.100, 54, 162, Բրուկլին թանգարան Մ.թ.ա. 332 թվականին Ալեքսանդր Մեծը հանդիպեց պրսիկների աննշան դիմադրությանը և նվաճեց Եգիպտոսը ու եգիպտացիների կողմից ողջունվեց որպես փրկարար: Ալեքսանդրի իրավահաջորդների կողմից Մակեդոնիայի Պտղոմեոսյան թագավորության կառավարման հաստատումը հիմնված էր եգիպտական մոդելի վրա և հիմնվեց նոր մայրաքաղաք՝ Ալեքսանդրիան: Քաղաքը ցույց էր տալիս հելլենիստական իշխանության ուժն ու հեղինակությունը, որը դարձավ կրթության ու մշակույթի կենտրոն և հայտնի էր իր գրադարանով որպես Ալեքսանդրիայի գրադարան: Ալեքսանդրիայի փարոսը լույս էր սփռում բազմաթիվ նավերի համար, որոնք քաղաքը պահում էին առևտրի միջոցով, քանի որ Պտղոմեոսները առևտրային և եկամտաբեր ձեռնարկություններ էին ստեղծում, ինչպիսիք էին պապիրոսի արտադրությունը, որի արտադրությունը առաջնահերթային էր:

Sambitbaba
07.01.2021, 12:04
Հին Եգիպտոս

Հին Եգիպտոս (հին հուն․՝ Αἴγυπτος և լատ.՝ Aegyptus), Հին աշխարհի պատմական շրջանի և քաղաքակրթության նշանակալի մշակույթի անվանում։ Գոյություն է ունեցել Աֆրիկայի հյուսիս-արևելքում՝ Նեղոս գետի ստորին հոսանքի երկայնքով։ Նախապատմական Եգիպտոսը 3100 թվականին (ըստ եգիպտական պայմանական ժամանակագրության)[1], որը քաղաքականապես միավորեց Վերին և Ստորին Եգիպտոսները՝ Մենեսի գլխավորությամբ (հաճախ նույնականացվում էր Նարմերի հետ)[2]: Հին Եգիպտոսի պատմությունը բաժանված է պայմանական ժամանակաշրջաններով. հին թագավորությունը համապատասխանում է Վաղ Բրոնզե դարին, Միջին Թագավորությունը՝ Միջին Բրոնզե դարին և Նոր թագավորությունը՝ Ուշ Բրոնզե դարին:

Ըստ բանասեր-արմենիստ Կարինե Տոնոյանի, Եգիպտոս բառը հայերեն ծագում ունի: Հայերեն այն հնչում է Ե-ղպտոց, Երկիր ղպտոց, այսինքն ղպտերի երկիր:

Իսկ ես ինքս այս պահին զբաղված եմ Թոթ Եռամեծի "Զմրուխտե սալիկների" թարգմանությամբ, հասցրել եմ ավարտել առաջին սալիկը միայն: Եվ սակայն հասցրել եմ մի երկու հետաքրքիր բացահայտումներ անել ինձ համար, - հաճույքով կկիսվեմ:

"Զմրուխտե սալիկներում" Թոթը Եգիպտոսին մի երկրորդ անուն է տվել: Նա Եգիպտոսը անվանում է Քղեմի երկիր:

Քղեմ: Հետաքրքիր անուն է: Բայց ավելի հետաքրքիր է, երբ այդ անունը թարս ես կարդում...

Arjo
07.01.2021, 12:09
Ըստ բանասեր-արմենիստ Կարինե Տոնոյանի, Եգիպտոս բառը հայերեն ծագում ունի: Հայերեն այն հնչում է Ե-ղպտոց, Երկիր ղպտոց, այսինքն ղպտերի երկիր:

Իսկ ես ինքս այս պահին զբաղված եմ Թոթ Եռամեծի "Զմրուխտե սալիկների" թարգմանությամբ, հասցրել եմ ավարտել առաջին սալիկը միայն: Եվ սակայն հասցրել եմ մի երկու հետաքրքիր բացահայտումներ անել ինձ համար, - հաճույքով կկիսվեմ:

"Զմրուխտե սալիկներում" Թոթը Եգիպտոսին մի երկրորդ անուն է տվել: Նա Եգիպտոսը անվանում է Քղեմի երկիր:

Քղեմ: Հետաքրքիր անուն է: Բայց ավելի հետաքրքիր է, երբ այդ անունը թարս ես կարդում...

հետաքրքիր է,անպայման "Զմրուխտե սալիկների" թարգմանությունը կներկայացնես նայենք:

Arjo
07.01.2021, 12:32
Ըստ բանասեր-արմենիստ Կարինե Տոնոյանի, Եգիպտոս բառը հայերեն ծագում ունի: Հայերեն այն հնչում է Ե-ղպտոց, Երկիր ղպտոց, այսինքն ղպտերի երկիր:

Իսկ ես ինքս այս պահին զբաղված եմ Թոթ Եռամեծի "Զմրուխտե սալիկների" թարգմանությամբ, հասցրել եմ ավարտել առաջին սալիկը միայն: Եվ սակայն հասցրել եմ մի երկու հետաքրքիր բացահայտումներ անել ինձ համար, - հաճույքով կկիսվեմ:

"Զմրուխտե սալիկներում" Թոթը Եգիպտոսին մի երկրորդ անուն է տվել: Նա Եգիպտոսը անվանում է Քղեմի երկիր:

Քղեմ: Հետաքրքիր անուն է: Բայց ավելի հետաքրքիր է, երբ այդ անունը թարս ես կարդում...

Գտա հիերոգլիֆները ու սեպագրերը թարգմանող տառերը,խնդրեմ
56231
56232

Arjo
07.01.2021, 12:34
Շումերական սեպագրեր

56233

Ասորական սեպագրեր

56234

Arjo
07.01.2021, 12:55
Պարսկական սեպագրեր

56236

Կարող էք՞ գտնել Հայկական սեպագրերը

Arjo
08.01.2021, 08:31
Աքեմենյան պետություն

Աքեմենյան պետություն (հին պարսկերեն՝ Խշաչա, կայսրություն) (մ.թ.ա. 553 - 330), հին աշխարհի իրանական պետություն, հիմանդրված Կյուրոս Մեծի կողմից։ Տերությունը համարվում է հին աշխարհի առաջին հսկայածավալ կայսրությունը, նրա տարածքը ընդգրկում էր երեք աշխարհամասերի՝ Ասիայի, մասամբ՝ Եվրոպայի և Աֆրիկայի մի շարք երկրներ։ Արևելքում նրա սահմանների մեջ էին մտնում արևմտյան Հնդկաստանը՝ Ինդոս գետի հովիտը և Միջին Ասիան՝ հասնելով Հիմալայան լեռներ, արևմուտքում՝ Փոքր Ասիան և Եգիպտոսը՝ սահմանակցելով Միջերկրական ծովին, հյուսիսում՝ Ղրիմը և Կովկասյան լեռները՝ ներառելով Սև ծովը, հարավում՝ Իրանական բարձրավանդակը և Միջագետքի դաշտավայրը՝ հասնելով Արաբական թերակղզուն և Հնդկական օվկիանոսին։ Տերությունը հիմնադրել էր պարսից զորավար Կյուրոս Մեծը մ.թ.ա. 553 թվականին, ով ապստամբել էր Մարաստանի թագավոր Աժդահակի դեմ և սպանել նրան։

Arjo
08.01.2021, 08:32
Պարսից և Անշանի թագավոր Կյուրոս Մեծը մ.թ.ա. 553-ին՝ դաշնակցելով Հայաստանի Երվանդունի արքայատոհմի հետ, ապստամբել է Մարաստանի թագավոր Աժդահակի դեմ, տապալել նրան, գրավել մայրաքաղաք Էկբատանը, արքունի գանձերը և, դաշնակից հայերի հետ՝ նվաճելով մարական տիրապետության մեջ մտնող երկրները, հիմք դրել Արիական կամ Արյաց համադաշնությանը, որը արդի գիտության մեջ դեռ շարունակում են անվանել Աքեմենյան պետություն։ Իրենք՝ պարսիկներն իրենց տերությանը անվանում էին Արյաց Տերություն՝ Ariyānām Xšaçam, բառացիորեն՝ Արյաց Աշխարհ, Արիների Երկիր։ Հենց Արիյանամ բառից էլ ծագում է Արիանա-Իրան երկրանունը[1][2][3][4][5]։

Arjo
08.01.2021, 08:32
Ըստ Քսենոփոնի և Մովսես Խորենացու, Կյուրոս II Մեծի ժամանակ Հայաստանում թագավորել է Երվանդ Սակավակյացի որդի Տիգրանը, որը եղել է Կյուրոսի մտերիմը և ապա դաշնակիցը՝ ընդդեմ Մարաստանի։ Հայկական ավանդական առասպելի համաձայն, Աժդահակին սպանել է Տիգրանը։ Ենթադրվում է, որ մ.թ.ա. 550-546-ին Հայաստանը թոթափել է Մարաստանի գերիշխանությունը և անկախ հռչակվել։
Մ.թ.ա. 546-ին՝ Լիդիա կատարած արշավանքից առաջ Կյուրոսը, ըստ օտար գիտնականների, իբր, Հայաստանը ենթարկել է Աքեմենյան պետության գերիշխանությանը՝ նրան պարտադրելով հարկեր վճարել և մասնակցել իր ռազմարշավներին։ Իրականում՝ Հայաստանը և Պարսկաստանը եղել են դաշնակիցներ։ Դաշինքին միացել է նաև արդեն թուլացած Մարաստանը։

Մինչև 539-ը Կյուրոսը նվաճեց Փոքր և Միջին Ասիայի երկրները, 538-ին՝ Բաբելոնը, Միջագետքը, Ասորիքը, Փյունիկիան, Հրեաստանը։ Ըստ Քսենոփոնի, հայկական հետևազորը և հեծելազորը՝ Տիգրան թագավորի և Եմբաս (կամ Խորենացու տված ձևով՝ Ամպակ) զորավարի առաջնորդությամբ, մասնակցել են Բաբելոնի գրավմանը։

Arjo
08.01.2021, 08:33
Կյուրոսին հաջորդեց որդին՝ Կամբյուսեսը(Կամբիզը), որը 526-ին մեծ բանակով արշավեց Եգիպտոս և նվաճեց այն։ Եգիպտոսում լուր ստանալով, որ պարսիկ մոգ Գաումատան ապստամբել է, գրավել իշխանությունը և իրեն հռչակել թագավոր՝ շտապեց Պարսկաստան, սակայն ճանապարհին մահացավ։ Գաումատայի դեմ դուրս եկավ Աքեմենյան տան ներկայացուցիչ, Պարթևաստանի կուսակալ Վշտասպի որդի Դարեհ I Մեծը, սպանեց Գաումատային և 522-ին գահ բարձրացավ։

Օգտվելով Աքեմենյան պետությունում տեղի ունեցող գահակալական կռիվներից՝ Դարեհի դեմ ապստամբեցին և անկախություն հռչակեցին Պարսքը, Ելամը, Մարաստանը, Պարթևաստանը, Ասորեստանը, Բաբելոնը, Հայաստանը, Եգիպտոսը։ Ըստ Բեհիսթունի արձանագրության, մինչև 520-ը Դարեհը զբաղված էր ապստամբ երկրների դիմադրությունը ճնշելով։ Դարեհի զորքերի դեմ համառորեն կռվել են հատկապես հայերը։ Դարեհի զորավարները հինգ անգամ ճակատամարտել են ապստամբ հայերի դեմ։ Նրա կառավարման առաջին տարիներին Հայաստանը հավանորեն պահպանել է անկախությունը։
Մարաստանում ապստամբությունը գլխավորում էր հին թագավորական տոհմի ներկայացուցիչ Փրավարտիշը, Բաբելոնում՝ Խալդիտայի որդի, հայազն Արախան, որոնք, հավանաբար, գործակցել են Հայաստանի հետ։

Arjo
08.01.2021, 08:34
521-ի վերջին ապստամբական ելույթները հիմնականում ճնշվեցին, Աքեմենյան պետության նախկին սահմանները վերականգնվեցին։ Դարեհը 519-ին վերանվաճեց Եգիպտոսը։

Դարեհի թագավորության սկզբում Արիական Տերությունը կամ Աքեմենյան պետությունը եղել է զենքի ուժով ստեղծված, զարգացման տարբեր մակարդակ ունեցող ցեղերի ու ժողովուրդների համակուտակ։ Դարեհ I-ը կատարեց վարչա-տնտեսական բարենորոգումներ։ Տիրակալությունը նա բաժանեց սատրապությունների, որոնք թվարկված են Բեհիսթունի արձանագրություններում։ Մ.թ.ա. V դ հույն պատմիչ Հերոդոտոսը հիշատակել է Աքեմենյան պետության 20 սատրապությունների ցանկը, այդտեղ ապրող ժողովուրդների անունները և նրանց վճարած հարկերի չափը։ Սատրապությունը կառավարել է սատրապը, որը եղել է տեղում զինվորական իշխանության և հարկագանձման տնօրենը, դատավորը։ Աքեմենյան պետության մեջ իրենց գոյությունը պահպանել են որոշ վասալ թագավորություններ և կիսանկախ ցեղեր։
Սատրապություններում համապետական, արամեերենին զուգահեռ գործածվել են նաև տեղական լեզուները։

Սատրապություններից գանձվող հարկերի գումարը կազմել է 14560 տաղանդ արծաթ, ըստ որում Բաբելոնի, Պաղեստինի, Ասորիքի, Հայաստանի և Փոքր Ասիայի ժողովուրդները երկու անգամ ավելի են վճարել, քան մյուսները։ Հայաստանը, ըստ Հերոդոտոսի, ընդգրկվել է 13-րդ սատրապության մեջ, որը վճարել է 400 տաղանդ արծաթ։

Arjo
08.01.2021, 08:34
Պարսիկները եղել են արտոնյալ, հարկերից ազատ, իշխող ժողովուրդը։ Չափահաս պարսիկ այրերն ապրում էին պետական գանձարանի, այսինքն՝ նվաճված ժողովուրդներից գանձվող հարկերի հաշվին, ծառայել են,, անմահների,, գնդում, բանակի հրամանատարական կազմում, պետական գործակալություններում, եղել Աքեմենյան պետության գլխավոր նեցուկը։

Դարեհ I-ը ստեղծել է դրամական միասնական միավոր, որի հիմքում ընկած էր ոսկե դարիկը և արծաթե սիկլը։ Դրամ հատելու իրավունք է վերապահվել նաև սատրապներին ու փոխարքաներին։

Դարեհը զբաղվել է Աքեմենյան պետության կարևոր տնտեսական և վարչական կենտրոնները միացնող ճանապարհների շինարարությամբ, կարգավորել հին առևտրական ճանապարհները, իջևանատները։ Կենտրոնի հետ կապերը հեշտացնելու համար ստեղծել է կապի հատուկ ծառայություն, որն իրագործվել է հեծելակայանների էստաֆետային կարգով։ Դարեհի ճանապարհաշինության պսակը եղել է Արքայական ճանապարհը։

Arjo
08.01.2021, 08:35
Դարեհը վերակառուցեց բանակը, որի կորիզը կազմում էր 10000,, անպարտների,, կամ,, անմահների,, հետևակ զորագունդը։
Դարեհի բարենորոգումների շնորհիվ Աքեմենյան պետությունը զգալի չափով համախմբվեց և հզորացավ։ Նրա օրոք Աքեմենյան պետության սահմանները տարածվեցին Հնդկաստանից մինչև Մակեդոնիա, Սև և Կասպից ծովերից մինչև Արաբական, Կարմիր, Միջերկրական ծովերը։

Arjo
08.01.2021, 08:35
490-ին Մարաթոնի ճակատամարտում Դարեհի պարտվելուց հետո, նրա որդի Քսերքսես I-ը նոր արշավանք է ձեռնարկում Հունաստանի դեմ։ 480-ին պարսկական բանակը Քսերքսեսի առաջնորդությամբ Հելեսպոնտոսի վրայով ներխուժեց Թրակիա։

Արտաքսերքսես I Երկայնաբազուկի օրոք անկախացան Եգիպտոսը և Փոքր Ասիայի հունական քաղաքները։

Մ.թ.ա. V դ վերջին Աքեմենյան պետությունն սկսում է անկում ապրել։ 404-ին Դարեհ II թագավորի մահից հետո գահակալական կռիվները բորբոքվում են Կյուրոս Կրտսերի և Արտաքսերքսես II-ի միջև։ Կունաքսայի ճակատամարտում Կյուրոսը պարտվեց և սպանվեց։ Նրան օգնության եկած 10 000 սպարտացիները հարկադրաբար նահանջել են Հայաստանի վրայով։ Հույների հետ շարունակվող պատերազմը ավարտվել է 386-ին՝ Անտալկիդասի հաշտությամբ, ըստ որի Փոքր Ասիան և հունական մի քանի կղզիներ դարձյալ անցել են Աքեմենյան պետությանը։

Arjo
08.01.2021, 08:36
Արտաքսերքսես III փորձեց վերականգնել Աքեմենյան պետության ամբողջականությունը և հզորությունը։ Նա ճնշեց ապստամբական շարժումները Փոքր Ասիայում, Փյունիկիայում և Կիպրոսում, 341-ին վերանվաճեց Եգիպտոսը, սատրապներին արգելեց վարձու զորք պահել։ Սակայն այդ միջոցառումները Աքեմենյան պետությանը չփրկեցին վերահաս անկումից։ Դարեհ III Կոդոմանոսի մահից հետո Ալեքսանդր Մակեդոնացին իրեն հռչակեց Աքեմենյանների օրինական ժառանգորդ և Աքեմենյան պետության թագավոր։ Աքեմենյան պետությունը դադարեց գոյություն ունենալուց։

Arjo
08.01.2021, 08:36
Հույն-պարսկական պատերազմները տեղի են ունեցել սկսած մ.թ.ա. 499-ից մինչև մ.թ.ա. 449-ը Պարսից Աքեմենյան տերության և Հունաստանի քաղաք-պետությունների միջև։ Ընդհարումներն սկսվեցին այն բանից հետո, երբ Կյուրոս Մեծը մ.թ.ա. 547 թ. նվաճեց Հոնիան։

Մ.թ.ա. 519-511 թթ.՝ Դարեհ I-ը նվաճում է Եգեյան ծովի կղզիները, Թրակիան, Մակեդոնիան։
Մ.թ.ա. 500-494 թթ.՝ Հոնիայի ապստամբությունը պարսից տիրապետության դեմ։
Մ.թ.ա. 496 թ.՝ Դարեհ I-ն ավերում է ապստամբած Միլեթը, իսկ բնակչությունն աքսորում է Միջագետք։
Մ.թ.ա. 490 թ.՝ Մարաթոնի ճակատամարտը, որում Դարեհ I-ը պարտվեց Միլտիադեսի բանակին։
Մ.թ.ա. 480 թ.՝ պարսկական բանակը Դարեհի որդի Քսերքսեսի առաջնորդությամբ Հելեսպոնտոսի վրայով ներխուժում է Թրակիա։
Մ.թ.ա. 480 թ.՝ Սալամինի ճակատամարտը՝ հունական և պարսկական նաւատորմերի միջև։ Քսերքսեսի պարտությունը։
Մ.թ.ա. 480 թ. սեպտեմբեր՝ Թերմոպիլեի ճակատամարտը։ Հաղթում է հունական դեմոկրատիան և ռազմիկների հերոսությունը։

Arjo
08.01.2021, 08:37
Աքեմենյան արքաների հովանավորությամբ մ.թ.ա. 5-րդ դարում զրադաշտականությունը փաստացիորեն դառնում է տերության պետական կրոնը և հասնում է նրա բոլոր անկյունները։ Հերոդոտոսի բնորոշումով, Արտաքսերքսես I-ի և Դարեհ I-ի ժամանակներում «[պարսիկները] Չունեին ոչ աստվածների պատկերներ, ոչ տաճարներ և համարում էին, որ դրանց օգտագործումը հիմարություն է։»

Զրադաշտականությունը հիմնված էր տիեզերական, համընդհանուր՝ ի սկզբանե գոյություն ունեցած և ոչ ոքի կողմից չստեղծված Աստծո՝ Ահուրա-Մազդայի կամ Արամազդի պաշտամունքի վրա։ Այն համարվում է աշխարհի առաջին կրոնը կամ առաջիններից մեկը, որը մեկ Աստծո էր պաշտում, այսինքն՝ միաստվածային կրոն էր։

Զրադաշտականության շատ արժեքներ նման են հրեական և հետագայի քրիստոնեական կրոնին, բացառությամբ ստրկության նկատմամբ վերաբերմունքին։

Այն խստորեն և առանց բացառության արգելում ու դատապարտում էր ստրկությունը կամ ծառայությունը[6]։

Arjo
08.01.2021, 08:38
Զրադաշտականությունը Արարչին չէր դիտում որպես մի ստրկատիրոջ, ինչպես դա առկա է հուդայականությունում և քրիստոնեոությունում։ Այն ընդունում էր աստծո դատաստանը, հոգիների անմահությունն ու անդրշիրիմյան կյանքը։ Այն նաև չէր ընդունում ոչ-զրադաշտականներին հավատափոխ անելը կամ դարձի բերելը, որը կատարում են հուդայականությունից ծագած իսլամն ու քրիստոնեությունը։

Զրադաշտականությունը շատ հանդուրժողական կրոն է, ուստի Աքեմենյան Տերությունում բոլոր հպատակներին տրված էր կրոնի ազատություն։ Այդուհանդերձ ամբողջ Տերության տարածքում մտցված էր 10 տոկոսանոց մի տաճարական հարկ՝ տասանորդ, որի նպատակն էր սատարել Զրադաշտականության պաշտամունքը։

Զրադաշտականությունը արգելում էր ստրկությունը։ Այդ իսկ պատճառով Աքեմենյան Տերությունում ստրուկներ չկային։ Այդ տերությունում, փաստորեն, հաստատված էր ավատատիրական կամ ֆեոդալական հասարակարգը։ Արևմտյան գիտնականները գտնում են, որ Հունաստանի քաղաք-պետությունների հետ Աքեմենյան Տերության հակասությունների պատճառներից մեկը ստրուկների ազատագրման հարցն էր։ Պետք է նկատի ունենալ, որ Բաբելոնի գրավումից հետո Աքեմենյանները ազատագրեցին բոլոր ստրուկներին, այդ թվում գերեվարված հրեա ժողովրդին, որին վերադարձրեցին Պաղեստին[7][8]։

Arjo
08.01.2021, 08:39
Աքեմենյան տերության սահմանների մեջ մտնում էին Հունաստանից և Լիբիայից մինչև Հնդկաստան տարածվող երկրները։ Տերությունը բաժանված էր քսան ռազմա-վարչական շրջանների, որոնք կոչվում էին սատրապիա կամ հին հայերեն տերմինով՝ աշխարհ (հին պարսկերեն՝ խշաթրա)։
Սատրապիաների գլուխ կանգնած էին հատուկ աստիճանավորները, որոնք կոչվում էին սատրապներ՝ կամ հին հայերեն տերմինով՝ աշխարհատէր(հին պարսկերեն՝ խշաթրապավան)։ Սատրապները նշանակվում էին արքայի կողմից և սովորաբար լինում էին նրա հարազատներից կամ բարձր խավի ներկայացուցիչներ էին։ Իրեն ենթակա տարածքում սատրապը վարում էր հարկահավաքման գործեր, պահում էր բանակը, համարվում էր գերագույն դատավոր և ուներ դրամ հատելու իրավունք։

Սատրապիաների սահմանները մոտավորապես համընկնում էին նվաճված երկրների հետ, որոնք պահպանում էին իրենց օրենքներն ու լեզուն։ Այդպիսիք էին, օրինակ՝ Հայաստանը, Բաբելոնիան, Եգիպտոսը, Մարաստանը և այլն։
Կարծիք կար, որ Հայաստանն Աքեմենյանների ժամանակ բաժանված էր երկու սատրապիաների՝ 18-րդ, որի մեջ մտնում էր Մեծ Հայքը և 13-րդ, որի մեջ մտնում էին Փոքր Հայքն ու Չորրորդ Հայքը (Ծոփք)։

Arjo
08.01.2021, 08:40
Պարսկաստանը գրավելուց հետո Ալեքսանդր Մակեդոնացին պահպանեց այդ համակարգը։ Նկատի պետք է ունենալ, սակայն, որ Հայաստանը Ալեքսանդր Մակեդոնացու կողմից չի նվաճվել և Մեծ Հայքն ու Փոքր Հայքը Արյաց Համադաշնային Տերության փլուզումից հետո հռչակել են իրենց անկախությունը՝ դառնալով առանձին թագավորություններ։ Մասնավորապես, Հին Աշխարհի հռչակավոր պատմիչների՝ Արիանոսի և Կուրտիոս Ռուփոսի գրած Ալեքսանդր Մակեդոնացու Պատմություններում Հայաստանը չի հիշատակվում Ալեքսանդրի պետության սատրապիաների ցուցակում։

Arjo
08.01.2021, 08:40
Արքաների ցանկ

Աքեմենես, Ախեմեն, Հախեմեն - Հախամանիշ (Haxāmaniša) ??? - մ.թ.ա. 675 թ.
Թեիսպ, Թեիսպիս - Չիշպիշ (Čišpiš) մ.թ.ա. 675 - մ.թ.ա. 640 թ.
Արիարամնա I - Արի-Արամ-նա, Արյա-Րամնաս (Ariyāramna) մ.թ.ա. 640 թ. - ?
Կյուրոս I Անշանցի, Կիր - Կուրուշ I (Kuruš I) մ.թ.ա. 640 թ. - մ.թ.ա. 580 թ.
Կամբյուս I կամ Կամբիզ I - Կամբուջիա I (Kambūjiya I) մ.թ.ա. 580 թ. - մ.թ.ա. 559 թ.
Կյուրոս II Մեծ Կիր - Կուրուշ II (Kuruš II) մ.թ.ա. 559 թ. - մ.թ.ա. 530 թ., Տիգրան Երվանդյանի հետ միասին հիմնադրել է Արյաց Համադաշնային Տերությունը, զոհվել է Մասագետների դեմ մարտնչելիս
Կամբյուս II կամ Կամբիզ II - Կամբուջիա II (Kambūjiya II) մ.թ.ա. 530 թ. - մ.թ.ա. 522 թ., ըստ որոշ տվյալների՝ ինքնասպան է եղել
Դարեհ I, Դարիոս - Դարայավահուշ I (Dārayavahuš I) մ.թ.ա. 522 թ. - մ.թ.ա. 486 թ., սա Վշտասպ-Գիստասպի որդին է, Արշամի թոռը, ծագում է Արի-Արամ-նա-յի (Ariyāramna) տոհմից,
Քսերքսես I, Քսերքս - Շերշեզ կամ Խշայարշան I (Xšayāršā I) մ.թ.ա. 486 թ. - մ.թ.ա. 464 թ.
Արտաքսերքսես I, Արտաքսերքս - Արտաշես կամ Արտախշատրա I (Artaxšaçā I) մ.թ.ա. 464 թ. - մ.թ.ա. 424 թ.
Քսերքսես II, Քսերքս - Շերշեզ կամ Խշայարշան II (Xšayāršā II) մ.թ.ա. 424 թ.
Սոգդիան - Սողդիանա կամ Սոգդյան (Sogdyāna) 6 ամիս մ.թ.ա. 423 թ.
Դարեհ II, Դարիոս - Դարայավահուշ II (Dārayavahuš II) մ.թ.ա. 423 թ. - մ.թ.ա. 404 թ.,
Արտաքսերքսես II, Արտաքսերքս - Արտաշես կամ Արտախշատրա II (Artaxšaçā II)մ.թ.ա. 404 թ. - մ.թ.ա. 358 թ.
Արտաքսերքսես III, Արտաքսերքս - Արտաշես կամ Արտախշատրա III (Artaxšaçā III) մ.թ.ա. 358 թ. - մ.թ.ա. 337 թ.
Արտաքսերքսես IV, Արտաքսերքս - Արտաշես կամ Արտախշատրա IV (Artaxšaçā IV) մ.թ.ա. 337 թ. - մ.թ.ա. 335 թ.
Դարեհ III, Դարիոս - Դարայավահուշ III (Dārayavahuš III) մ.թ.ա. 335 թ. - մ.թ.ա. 330 թ., սա մյուս Արշամի որդին է, ծագում է Արի-Արամ-նա-յի (Ariyāramna) տոհմից, մինչև Արյաց Արքայից Արքայի գահին բարձրանալը եղել է Հայաստանի Արքան կամ սատրապը, սպանվել է Բեսի կողմից, որը գրավեց նրա տեղը,
Արտաքսերքսես V Բեսոս - Արտաշես կամ Արտախշատրա V (Artaxšaçā V) մ.թ.ա. 330 թ. - մ.թ.ա. 329 թ., խաչվել է՝ խաչ է բարձրացվել իր ոճրի համար։

Arjo
09.01.2021, 07:02
Հին Հունաստան

Հին Հունաստան (հին հուն․՝ Αρχαία Ελλάδα), քաղաքակրթությունների համալիր, որն ընդգրկել է Եգեյան ծովն իր կղզիներով, Բալկանյան թերակղզու հարավային մասը և Փոքր Ասիայի արևմտյան ափը[1]։ Անտիկ ժամանակների Հունաստանի պատմությունը հույն ժողովրդի դարավոր պատմության վաղ շրջափուլն է, որը ներառել է հունական մութ դարերից մինչև դասական ժամանակաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածը[2]։ Հունաստանի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանում, իսկ մարդկանց բնակության վերաբերյալ ամենահին գտածոները մոտ 270,000 տարվա հնության են։ Դրանք գտնվել են հյուսիսային Հունաստանի Մակեդոնիա նահանգի Պնտրանոլա քարանձավում[3]: Հին Հունաստանի քաղաքակրթության առաջին խոշոր տարբերափուլը Կիկլադյան քաղաքակրթության ժամանակահատվածն է[4]։ Այն տարածված է եղել մ.թ.ա. 3-2-րդ դարերում Կիկլադյան կղզիներում։ Պատմական Հունաստանի տարածքում ձևավորված առաջին խոշոր պետական կազմավորումը եղել է Կրետեի ծովապետությունը[5], որի հիմնադրումից որոշ ժամանակ անց Հունաստանը թևակոխել է Մինոսյան քաղաքակրթության շրջափուլ[6]։ Մ․թ․ա․ 3-րդ դարում Կրետեն մասնատվում է և վերջինիս տրոհման հետևանքով առաջանում են մի շարք քաղաք-պետություններ։ Դրանք շուտով միավորվում է Կնոսոսի շուրջ, որն էլ իր հզորության գագաթնակետին է հասնում Մինոս արքայի կառավարման տարիներին[7]։

Arjo
09.01.2021, 07:02
Անտիկ Հունաստանի բրոնզեդարյան պատմության վերջին փուլը Միկենյան քաղաքակրթության ժամանակահատվածն է[8]։ Միկենյան Հունաստանը ունեցել է զարգացած քաղաքակրթություն` շքեղ նահանգներով և քաղաքային կազմավորումներով, ինչպես նաև վեհաշուք արվեստով և կայուն գրային համակարգով[8]։ Հունական ավանդության համաձայն՝ այս շրջանում է տեղի ունեցել Միկենեի թագավոր Ագամեմնոնի գլխավորած աքքայական թագավորների դաշնակցային պատերազմը Տրոյայի դեմ[9][10]։ Միկենյան Հունաստանն անկում է ապրել Արևելյան Միջերկրականում բրոնզեդարյան մշակույթի վերացումից հետո։ Դրան հաջորդել է Հունաստանի մութ ժամանակաշրջանը[11], որն այդ շրջանում ստեղծագործող նշանավոր գրողներից մեկի՝ Հոմերոսի, պատվին կոչվում է Հոմերոսյան[12]։ Մ․թ․ա․ 9-րդ դարը նշանավորվում է պոլիսային համակարգի կազմավորմամբ։ Հունաստանի կենտրոնական պոլիսը համարվում էր Աթենական պոլիսը[13][14], որը թե՛ իր տնտեսական հզորությամբ և թե՛ ռազմականորեն գերազանցում էր մյուս քաղաք-պետություններին։

Arjo
09.01.2021, 07:03
Մ․թ.ա. 8-րդ դարից մինչև մ.թ.ա. 5-րդ դարասկիզբն ընկած ժամանակահատվածը հայտնի է Արխաիկա անվանումով[15]։ Մ․թ․ա․ 6-րդ դարում օրենսգիր Կլիսթենեսը վերացնում է Պիսիստրատոսի տիրանին և սպարտացիների օգնությամբ մ.թ.ա 510 թվականին հռչակում արքոնտ։ Արդյունքում՝ ավելի քան երկուս ու կես հազարամյակ առաջ Աթենքում ստեղծվում է ժողովրդավարական իշխանություն։ Մ.թ.ա. 499-449 թվականների հույն-պարսկական պատերազմներն ավարտվում են հույների փայլուն հաղթանակով[16]։ Հենց այս հաղթանակն էլ հակասություններ է առաջացնում հունական պոլիսների միջև և սկսվում է Պելոպոնեսյան երկրատև և արյունարբու պատերազմները։ Հետագա տասնամյակներում հունական հասարակությունը ընկղմվում է խոր քաղաքական և տնտեսական ճգնաժամի մեջ, որն էլ մ․թ․ա․ 4-րդ դարի երկրորդ կեսին հանգեցնում է մակեդոնական նվաճման: Դրանից հետո մարդկության պատմության մեջ սկսվում է հելլենիզմի դարաշրջանը (Ալեքսանդր Մակեդոնացու կողմից գրավված տարածքներում հունական լեզվի և մշակույթի գերակայություն), որին հաջորդում են հռոմեական նվաճումները։

Arjo
09.01.2021, 07:04
Հին Հունաստանը համարվում է արևմտյան քաղաքակրթության, ժողովրդավարության, փիլիսոփայական գիտության և թատրոնի բնօրրանը[17]։ Առաջին անգամ՝ մ․թ․ա․ 776 թվականին, այստեղ է վառվել և մարդկության սեփականությունը դարձել Օլիմպիական կրակը[18]։ Հին հունական ճարտարապետության ազդեցությունն առկա է աշխարհի տարբեր ծայրերում[19]։ Դրա վառ նմուշներից է ներկայիս Հունաստանի մայրաքաղաք Աթենքի կենտրոնում վեր խոյացող Ակրոպոլիսի հնագիտական համալիրը[20], որի մարգարիտն է հանդիսանում Պարթենոնի հեթանոսական տաճարը։ Բարձր դասական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից էր քանդակագործ Ֆիդիասը, ով Աթենքում կերտել է Զևսի արձանը՝ անմահացնելով իր անունը: Եվ պատահական չէ, որ Հին աշխարհի յոթ հրաշալիքներից երեքը (Արտեմիսի տաճարը, Զևսի արձանը և Հռոդոսի կոթողը) ժամանակին գտնվել են Հունաստանում։ Հունական փիլիսոփայության դասական ժամանակաշրջանն ավանդաբար կապված է Սոկրատեսի, Պլատոնի և Արիստոտելի անվան հետ։

Arjo
09.01.2021, 07:04
Հին Հունաստանում են ծնվել և գործունեություն ծավալել նաև այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են Սողոնը, Պլուտարքոսը, Հիպոկրատը, Արքիմեդեսը, քարտեզագետ Միլեթը, պատմաբաններ Հերոդոտոսը և Քսենոփոնը։ Այդ ժամանակաշրջանում Հին Աթենքը դառնում է համաշխարհային փիլիսոփայության[21] կենտրոն։ Հին Հունաստանում են ստեղծվել անտիկ գրականության առաջին և ամենանշանավոր ստեղծագործությունները՝ «Իլիականն» ու «Ոդիսականը», որոնք հունական էպոսի հետ կապված պոեմներ են և պատմում են Տրոյական պատերազմի մասին։ Այս աշխատությունների հեղինակը կույր բանաստեղծ Հոմերոսն էր, իսկ նույն շրջանում ստեղծագործող մեկ այլ պատմիչ Հերոդոտոսը մարդկությանը հայտնի է «Պատմության հայր» պատվանմամբ։ Հունաստանում են ծնվել և ստեղծագործել թատերական արվեստի նահապետներ հանդիսացող ողբերգակներ Էսքիլեսը, Սոփոկլեսը, Եվրիպիդեսը, ինչպես նաև նշանավոր կատակերգակ Արիստոփանեսը: Հին հունական մշակույթի անբաժանելի մասն է կազմում դիցաբանությունը։ Հին հույները հեթանոս էին և հավատում էին բազմաթիվ աստվածների՝ վերջիններիս հետ կապելով աշխարհաստեղծումն ու մի շարք այլ բնական երևույթներ։ Համարվում էր, որ աստվածների հայր Զևսը և նրա կին Հերան ղեկավարում են աստվածների ընտանիքը, որոնց պանթեոնը գտնվում է հույների սուրբ լեռան՝ Օլիմպոսի վրա։ Այդ ընտանիքի անդամներն էին Ապոլոն, Արտեմիս, Աթենաս Պալլաս, Արես, Պոսեյդոն, Հերմես, Դիոնիսոս, Դեմետրա, Պլուտոն և Պերսեփոնե աստվածներն ու աստվածուհիները։ Հին հույներն աստվածների և ժամանակի հերոսների մասին ստեղծել են առասպելներ, որոնց հիման վրա էլ առաջացել է ժողովրդական բանահյուսությունը։

Arjo
09.01.2021, 07:06
Հին Հունաստան (https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%AB%D5%B6_%D5%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6)

Հին Հռոմ (https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%AB%D5%B6_%D5%80%D5%BC%D5%B8%D5%B4)

Arjo
09.01.2021, 07:08
Հին Հռոմ

(լատ.՝ Roma antiqua, կարգախոսը՝ «Senatus Populus Que Romanus», հապավմամբ՝ «S.P.Q.R.», թարգմանվում է որպես «Հին Հռոմի Սենատ և Ժողովուրդ»), հռոմեական քաղաքակրթության ընդհանուր անվանումը, որը տևել է մ․թ․ա․ 8-րդ դարում նույնանուն քաղաքի հիմնադրումից մինչև Արևմտյան Հռոմեական կայսրության անկումն ընկած ժամանակաշրջանը՝ բաժանվելով երեք հիմնական շրջափուլերի՝ թագավորական (մ․թ․ա․ 753 -509), հանրապետական (մ․թ․ա․ 509-27) և կայսերական (մ․թ․ա․ 27-մ․թ․ 476): Հռոմուլոս և Հռեմոս եղբայրների կողմից հիմնադրված Հռոմը կարճ ժամանակահատվածում վերաճում է ընդարձակ թագավորության, որն էլ հաջորդ տասնամյակներում՝ նվաճողական արշավանքների արդյունքում, դառնում է այդ ժամանակաշրջանի աշխարհի կարևորագույն քաղաքական ուժն ու հին աշխարհի ամենաընդարձակ կայսրություններից մեկը։

Arjo
09.01.2021, 07:09
Հռոմի՝ որպես համաշխարհային գերտերության ձևավորման գործընթացի կարևորագույն մասն էր կազմում Պունիկյան պատերազմներում տարած հաղթանակը։ Իր տիրապետության ներքո ունենալով Ապենինյան թերակղզին՝ իր հարակից Կորսիկա, Սարդինիա, Սիցիլիա կղզիներով, հռոմեացիները արշավում և նվաճում են Հիսպանիան։ Մ․թ․ա․ 146 թվականին վերջիններս ավարտում են Կարթագենի կործանումը և գերակայություն հաստատում Միջերկրական ծովում։ Մ․թ․ա․ 27 թվականին Գայոս Օկտավիանոսն իրեն հռչակում է «Օգոստոս» և սկսվում է Հռոմի պատմության կայսերական շրջանը։ Հաջորդ տասնամյակում գրգռված հռոմեա-պարթևական կոնֆլիկտը դառնում է մարդկության պատմության ընթացքում ընթացած հակամարտություններից ամենաերկարատևը, որն իր հերթին ազդեցություն ունենալում Հռոմի՝ դեպի Արևելք ունեցած կայսերապաշտական նկրտումների և նվաճողական քաղաքականության վրա։

Arjo
09.01.2021, 07:09
Կայսրության տարածքը աննախադեպ ընդարձակվում է Մարկոս Տրայանոսի կայսեր օրոք՝ ձգվելով Միջերկրական ավազանից մինչև ծայր հյուսիս՝ Բրիտանիա կղզի, Պիրենեյներից մինչև Հայկական լեռնաշխարհ և Միջագետք՝ ընդգրկելով հյուսիսային Աֆրիկան։ 3-րդ դարի վերջում, երկրի սահմանների պաշտպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, Դիոկղետիանոսը հսկա կայսրության տարածքը տրոհում է երկու մասերի՝ այդպիսով վերջ դնելով Երրորդ դարի ճգնաժամին։ 5-րդ դարում կայսրության տարածքը ենթարկվում է բարբարոսական ցեղերի ներխուժմանը, որի արդյունքում էլ 476 թվականին վեստգոթերի առաջնորդ Օդոակրը գահընկեց է անում Հռոմի վերջին միապետ Հռոմուլոս Օգոստուլոսին։ Արևմտյան Հռոմեական կայսրության անկմամբ փակվում է Հին Հռոմի պատմություն վերջին էջը, մինչդեռ արևելքում մինչև օղուզ-թուրքերի ներխուժումը (մինչև 1054 թվականի Կոստանդնուպոլսի անկումը) իր գոյությունը պահպանում էր Արևելահռոմեական կամ Բյուզանդական կայսրությունը։

Arjo
09.01.2021, 07:10
Հռոմեական պետությունն, իր բազմադարյա պատմության ընթացքում, եղել է ընտրովի բացարձակ միապետություն․ ի սկզբանե ժողովրդավարական դասական հանրապետության, մ․թ․ա․ 27 թվականից հետո՝ կայսերական ժամանակահատվածում, ավտորիտար կիսաընտրողական ռազմական դիկտատուրա։ Շարունակական նվաճումների, լեզվական և մշակութային ազդեցության սփռման, ինչպես նաև հին հունական դասական քաղաքակրթության հետ մերձեցման արդյունքում՝ հին շրջանի մշակույթների և հասարակական կենցաղի ընդհանրության հենքի վրա, ձևավորվել է հունահռոմեական աշխարհը, որն իր սահմանների ներքո միավորել է Հյուսիսային Աֆրիկան, Եգիպտոսը, Հարավային Եվրոպան, Արևմտյան Եվրոպայի մեծ մասը` մինչև Անգլիա, Բալկանյան թերակղզին, Ղրիմը և Մերձավոր Արևելքը (ներառյալ՝ Անատոլիան, Լևանտը, Միջագետքն ու Արաբիան): Հին հռոմեական քաղաքակրթությունը մեծ ներդրում ունի ժամանակակից լեզվի, կրոնի, սոցիումի, տեխնոլոգիաների, իրավական մտքի, քաղաքականության, կառավարման, պատերազմական գործի, արվեստի, գրականության, ճարտարապետության և այլ ոլորտների ձևավորման վրա։

Arjo
09.01.2021, 07:11
Ըստ Հռոմի ստեղծման վերաբերյալ լատինական առասպելի՝ քաղաքը հիմնադրվել է մ․թ․ա․ 753 թվականի ապրիլի 21-ին Իտալիայի կենտրոնական հատվածում՝ Տիբեր գետի ափին։ Քաղաքի սկզբնադիրներն էին Տրոյայի արքայազն Էնեասից սերող Հռոմուլոս և Հռեմոս եղբայրները, ովքեր Ալբա Լոնգայի թագավոր Նումիտոր Սիլվիուսի թոռներն էին։

Arjo
09.01.2021, 07:11
Պայմանականորեն, Հին Հռոմի պատմությունը բաժանված է երեք հիմնական պարբերափուլերի, որոնք ընդգրկում են քաղաքի հիմնադրումից մինչև Արևմտյան Հռոմեական կայսրության անկումն ընկած ժամանակահատվածը։ Ստորև նշված են Հռոմի պատմության երեք հիմնական պարբերափուլերը․

Թագավորական Հռոմ՝ ընդգրկում է Հռոմուլոս և Հռեմոս եղբայրների կողմից քաղաքի հիմնադրումից մինչև թագավորության վերջին գահակալ, ծագումով էտրուսկ Լուկիոս Տարքվինիոս Գոռոզի իշխանության տապալումը։ Սա Հռոմի պատմության հնագույն շրջանն է, որտեղ երկիրը հանդես էր գալիս որպես ընտրողական միապետություն` հռոմեական գահակալի (կայսրերի) գլխավորությամբ: Այս շրջանի պատմությունը հարուստ է առասպելալեգենդային տարրերով։
Հանրապետական Հռոմ՝ ընդգրկում է դասական հռոմեական քաղաքակրթության պարբերափուլը՝ թագավորության անկումից մինչև Օկտավիանոսի «Օգոստոս» հռչակվելն ընկած ժամանակահատվածը։ Այս փուլում Հռոմը վերածվում է աշխարհակալ գերտերության, որի ազդեցությունը տարածվում է Միջերկրականի ողջ ավազանի և հարակից տարածքների վրա:
Կայսերական Հռոմ՝ ընդգրկում է Ակտիումի ճակատամարտից հետո Մարկոս Անտոնիոսի և Կլեոպատրայի պարտությունից (որի արդյունքում էլ ձևավորվեց Գայոս Օկտավիանոս Օգոստոսի միանձնյա իշխանությունը) մինչև գոթերի առաջնորդ Օդոակրի կողմից Արևմտյան Հռոմեական կայսրության կործանումն ընկած հատվածափուլը։ Հռոմեական կայսրությունը որոշ ժամանակահատված դառնում է ընդհուպ մինչև աշխարհի գլխավոր քաղաքական ուժը։

Arjo
09.01.2021, 07:13
Մ․թ․ա․ 4-րդ դարում Հռոմը ենթարկվում է դրակից գալլական ցեղերի հարձակմանը։ Վերջիններիս իշխանությունը Ապենինյան (Իտալական) թերակղզում ձգվում էր մինչև Պադանի հարթավայր և Էտրուրիա։ Մ․թ․ա․ 390 թվականի հուլիսի 16-ին գալլական բանակը՝ ցեղապետ Բրեննուսի գլխավորությամբ, Ալլիա գետի հովտում բախվում է հռոմեական ուժերին։ Ճակատամարտն ավարտվում է գալլերի հաղթանակով, որն էլ ստիպում է վերջիններիս զարգացնել ռազմավարական հաջողությունները և ներթափանցել մայրաքաղաք։ Նվաճողներն ավերում և թալանում են քաղաքը, անառիկ է մնում միայն Կապիտոլիումի բլուրը։ Պաշարումը տևում է յոթ ամիս, որից հետո կնքվում է գալլա-հռոմեական հաշտության պայմանագիր՝ 1000 ֆունտ (շուրջ 450 կգ) ոսկու դիմաց։ Չհաշտվելով պարտվողական դիրքերի հետ՝ հռոմեացիները նոր արշավանք են սկսում գալլերի դեմ և կարճ ժամանակամիջոցում դառնում նախաձեռնության տերը։ Շուտով հռոմեական բանակը ետ է վերադարձնում գալլերի կողմից զավթված իտալական հողերը և ջլատում թշնամու հիմնական ուժերը։ Գեներալ Մարկոս Ֆուրիոս Կամիլոսը այս հաղթանակը մեկնաբանում է հետևյալ կերպ․ «ոչ թե ոսկով, ա՛յլ երկաթով․․․ հենց այսպես էլ Հռոմը գնում է իր ազատությունը»։

Այսպիսով, ժամանակի ընթացքում հռոմեացիները գերիշխող դիրք են գրավում Ապենինյան թերակղզու մյուս ժողովուրդների նկատմամբ (այդ թվում և էտրուսկների): Մ․թ․ա․ 281 թվականին պատերազմի կիզանուտում է հայտնվում Տարանտոյի հունական գաղութը, որը լատինական զավթողական քաղաքականության դեմ պայքարի համար օգնություն է խնդրում հելլեն Պյուռոս զորավարից։ Սկզբում Պյուռոսի վարձկան բանակը մի քանի վճռական հաղթանակ է տանում հռոմեացիների նկատմամբ, սակայն պատերազմի ելքը լինում է հօգուտ հանրապետության։ Այսպիսով, հռոմեացիներն ապահովում են իրենց նվաճումները՝ դառնալով Իտալիայի գերիշխանը։

Arjo
09.01.2021, 07:14
Մ․թ․ա․ 2-րդ դարի վերջերին Հռոմեական հանրապետությունն իր առաջ խնդիր էր դրել ընդլայնելու իր ազդեցության շրջանակը և անձնապես հավակնություններ ուներ Հունաստանի նկատմամբ։ Միևնույն ժամանակ, Մակեդոնական տերության երբեմնի հզորությունը վերականգնելու նպատակամղմամբ էր գործում նաև արքա Փիլիպոս V-ը, որը ռազմական ճանապարհով ցանկանում էր գերագահություն ձեռք բերել Հունաստանի պոլիսների նկատմամբ։ Մ․թ․ա․ 200 թվականին պաշտոնական Հռոմը ուլտիմատում է ներկայացնում Մակեդոնիային․ նույն տարում հռոմեական կայազորները ափ են դուրս գալիս մայրցամաքային Հունաստանում։ Մ․թ․ա․ 197 թվականին հռոմեական և մակեդոնական զորքերի միջև տեղի է ունենում Կինոսկեֆալեի վճռական ճակատամարտը, որտեղ Փիլիպոս V-ը ջախջախիչ պարտություն է կրում։ Այս իրողությամբ ավարտվում է Մակեդոնական երկրորդ պատերազմը, որին հաջորդում է կողմերի միջև հաշտության պայմանագրի կնքումը։ Պայմանագրով Մակեդոնիան հիմնովի կազմալուծվում էր՝ դառնալով շարքային պետական միավոր, իսկ Հռոմն իր ազդեցությունը շեշտակի կերպով մեծացնում էր Պելոպոնեսում։

Arjo
09.01.2021, 07:14
Հռոմի նվաճողական քաղաքականությունն արգելակող գործոններից էր նաև ժամանակին հելլենիստական գերտերություն համարվող Սելևկյան պետության վերազարթոնքը։ Մ․թ․ա․ 223 թվականին այդ երկրի գահն անցնում է Անտիոքոս III-ին, որի նվաճողական արշավանքների արդյունքում վերականգնվում է տերության երբեմնի փառքը։ Հռոմի և Սելևկյան կայսրության միջև հարաբերությունները սրվում են այն ժամանակ, երբ Անտիոքոս Մեծը թագավորանիստ Անտիոքում քաղաքական ապաստան է տրամադրում հռոմեացիների երդվյալ թշնամի Հաննիբալ Բարկային։ Այս դեպքից շատ չանցած Սելևկյան տերության հովանավորչությամբ հունական մի շարք պոլիսներ սկսում են հանդես գալ հակահռոմեական որկոչներով։ Արդյունքում՝ հանրապետության դաշնակիցներ Պերգամոնն ու Հռոդոսը պատերազմ են հայտարարում Անտիոքոս Մեծի տերությանը․ հռոմեական կայազորները դաշնակից պոլիսներին զինակցելու մտայնությամբ ներխուժում են Պելոպոնեսյան թերակղզի։ Հռոմեա-սելևկյան պատերազմի ելքը վիճակվում է մ․թ․ա․ 190 թվականին, երբ Մագնեսիայի ճակատամարտում (Լիդիայի տարածքում) Անտիոքոսի բանակը ջլատվում է հակառակորդի կողմից։ Հաջորդիվ հռոմեական բանակը հաջող մարտեր է մղում նաև մայրցամաքային Հունաստանում՝ հիմնովին կործանելով Մակեդոնիան։

Arjo
09.01.2021, 07:15
Մ․թ․ա․ 1-ին դարի սկզբներին Հռոմում ի հայտ է գալիս պետական կարգի ճգնաժամ, որը պայմանավորված էր շարունակական նվաճումներով։ Դրան նպաստում էր նաև բնակչության ընդվզումներն ու խռովությունները, որոնք խարխլում էին հանրապետության ներքին կայունությունը։ Այս շրջանում քաղաքացիական պատերազմներ են ընթանում ժողովրդավարակական ուժերի (պոպուլյարների) և օպտիմատների (պահպանողական ավագանի) միջև։ Ներքաղաքական ճգնաժամի գլխավորագույն պատճառը իրենց հավակնոտությամբ աչքի ընկնող երկու ազդեցիկ անձանց՝ Գայոս Մարիոսի և Լուցիոս Կոռնելիուս Սուլլայի ներանձնային հակամարտությունն էր՝ «իշխանության անհագ ծարավը»։ Գայոս Մարիոսը դեռևս մ․թ․ա․ 115 թվականին ընտրվել էր հռոմեական Իսպանիա պրովինցիայի պրետոր և մեծ հայտնիություն ձեռք բերելով՝ մ․թ․ա․ 107 թվականին հաջողել դառնալ կոնսուլ։ Շուտով հենց նա էլ ղեկավարում է հռոմեացիների պատերազմն ընդդեմ Նումիդիայի թագավորության։ Հռոմեա-նումիդիական առճակատումները հայտնի են դառնում Յուգուրթական պատերազմ անվանումով, որոնք ընթանում են փոփոխական հաջողություններով։ Ի վերջո, Գայոս Մարիոսի դավադրության արդյունքում հռոմեացիները առավելության են հասնում թշնամու նկատմամբ և գերեվարում հակառակորդի արքա Յուգուրթային։

Arjo
09.01.2021, 07:16
Հռոմում հաղթական շքահանդեսին շղթայված տարվելուց հետո վերջինս մահապատժի է ենթարկվում․ այս հաղթանակն էլ ավելի է բարձրացնում Մարիոսի հեղինակությունը Հռոմում։ Գիտակցելով բանակի որակական հետընթացը՝ Գայոս Մարիոսն իրականացնում է ռազմական բարեփոխումներ․ հռոմեական բանակը քաղաքացիական աշխարհազորից վերածվում է պրոֆեսիոնալ (մասնագիտացված) բանակի, որի համար առանցքային դեր ունեին վարձկանները։ Մ․թ․ա․ 90-88 թվականներին տեղի է ունենում վարչակարգի դեմ իտալիկների ամենավճռական ապստամբությունը (Դաշնակցային պատերազմ): Իշխանական օղակը մի քանի պարտություններից հետո, մ․թ․ա․ 90 թվականին ստիպված է լինում օրենք հրատարակել՝ ճանաչելով հավատարիմ դաշնակիցների իրավունքը (վերջիններս Հռոմում ստանում են քաղաքացիություն ունենալու անօտարելի իրավունք)։ Հընթացս, Հռոմեական հանրապետության արևելքում հզորանում են Պոնտոսը և Մեծ Հայքի թագավորությունը։ Մ․թ․ա․ 93 թվականին Պոնտոսի արքա Միհրդատ Եվպատորը և Մեծ Հայքի թագավոր Տիգրան Բ Մեծը կնքում են հայ-պոնտական դաշնագիրը, որը ակնհայտորեն հակոտնյա էր հանրապետական Հռոմի արևելյան քաղաքականությանն ու աշխարհաքաղաքական շահերին։ Այսպիսով, Կապադովկիան նվաճած հայ-պոնտական զորքերի դեմ պատերազմելու իրավասությունը՝ ժողովրդական ժողովի որոշմամբ հանձնվում է Գայոս Մարիոսին։ Այդ որոշումից դժգոհ Լուցիոս Կոռնելիուս Սուլլան մ․թ․ա․ 88 թվականին իր զորքերով պաշարում է Հռոմը և իրեն հռչակում կոնսուլ։ Վերջինս իր իշխանավարումը սկսում է սեփական քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդար տեսնելով, ապա նաև օրինագծեր սահմանում հօգուտ օպտիմատների։

Arjo
09.01.2021, 07:16
Մ․թ․ա․ 86 թվականին Սուլլայի գլխավորած հռոմեական լեգեոնները ժամանում են Արևելք և մեկ տարի հետո՝ Հունաստան ներթափանցած Միհրդատ Եվպատորի պարտությունից հետո, կնքվում է Դարդանոսյան պայմանագիրը․ վերականգնվում է տարածաշրջանի նախկին ստատուս քվոն։ Օգտվելով Սուլլայի բացակայության իրողությունից՝ պոպուլյարները վերստին տապալում են վերջինիս իշխանությունը, իսկ ընդունած օրենքները՝ չեղարկում։ Մ․թ․ա․ 82 թվականին Կոռնելիուս Սուլլան վերադառնում է Պոնտոսի և Հայաստանի դեմ մղվող արշավանքներից և վերստին ձեռնամուխ լինում Հռոմի պաշարմանը։ Իշխանության վերականգնումից հետո (այս անգամ նա հռչակվում է հավերժ դիկտատոր), Սուլլան գործարկում է պրոսկրիպցիաների ինստիտուտը (ծերակույտի օլիգարխիայի շահերից բխող և պոպուլյարների դեմ ուղղված օրինագծեր), որը քաղաքական պայքարի և ցմահ կոնսուլի դաժանության վառ արտահայտությունն էր։ Լուցիոս Կոռնելիուս Սուլլան կառավարում է ցկյանս՝ մինչև մ․թ․ա․ 78 թվականը։ Մահվան նախօրյակին՝ մեկ տարի առաջ, ցմահ կոնսուլը վայր է դնում լիազորությունները՝ քաղաքացիական կյանքում պահպանելով իր լայն ազդեցությունը։ Սուլլայի դիկտատուրան Հռոմում հանրապետական կարգերի խոր ճգնաժամի գործնական արտահայտություն էր, որն էլ իր հերթին ոչ հեռավոր ապագայում օբյեկտիվորեն նպաստում է պետական կառավարման նոր ձևերի և հայեցակարգերի մշակմանը։

Arjo
09.01.2021, 07:19
Առաջին եռապետություն և Կեսարի դիկտատուրա

Մ․թ․ա․ 1-ին դարի կեսերին քաղաքական անկայունությունը և ներքին պառակտվածությունը շարունակում էին մնալ Հռոմեական պետականության առանցքային խնդիրները։ Աննախադեպ ծավալների էին հասել պոպուլյարների (վայելում էին ժողովրդի աջակցությունը) և պահպանողական ավագանու (ցանկանում էին վերականգնել օլիգարխիան) հակասությունները։ Հռոմը վերածվել էր անվերջ թվացող սոցիալական խնդիրներով հղի մետրոպոլիսի, որտեղ արիստոկրատիան չարաշահումների արդյունքում ձեռք էր բերել զգալի ունեցվածք, իսկ պլորետարիատը՝ մեծապես կազմված լինելով գյուղացիական դասից, տառապում էր չքավորությունից։ Մ․թ․ա․ 63-ին իշխանությունը զավթելու մտադրությամբ ապստամբություն է բարձրացնում Լուկիոս Սերգիոս Կատիլինան, սակայն ձախողվում է և սպանվում։ Հայտնի մտածող Ցիցերոնն իր ճառերում դատապարտում է Կատիլինայի ազգադավ գործողությունները։

Arjo
09.01.2021, 07:20
Մ․թ․ա․ 60 թվականին Գնեոս Պոմպեոսը, Մարկոս Կրասոսը և Հուլիոս Կեսարը գալիս են իշխանությունը կիսելու վերաբերյալ համաձայնության։ Արդյունքում՝ Հռոմեական հանրապետությունում ստեղծվում է առաջին եռապետությունը, որը, ինքնին, բավարարում էր Հռոմի երեք ամենաազդեցիկ անձանց հետաքրքրությունները․ ամենահարուստ մարդը հանդիսացող Կրասոսը փաստացիորեն դառնում էր ավելի հարուստ՝ ձեռք բերելով ռազմական բարձր ձիրք, Պոմպեոսն ավելի մեծ ազդեցություն էր ձեռք բերում սենատում, իսկ Կեսարը ստանում էր Գալլիայի զինվորական հրամանատարության իրավունքը։ Մ․թ․ա․ 55 թվականին եռապետության անդամներն ընտրվում են կոնսուլներ․ Կեսարը ժառանգում է Գալլիան (ներկայիս Ֆրանսիան), Պոմպեոսը՝ Իսպանիան, իսկ Կրասոսը՝ Սիրիան։ Սակայն ի սկզբանե դաշինքի գործունեությունը մատնված էր անհաջողության։ Նախ, մ․թ․ա․ 54 թվականին Պոմպեոսի որդուն ծննդաբերելիս մահանում է Կեսարի դուստրը, այնուհետև Խառանի ճակատամարտում (Կրասոսի արևելյան արշավանքի շրջանակներում՝ ընդդեմ Պարթևստանի), սպանվում է տրիումվիր Մարկոս Կրասոսը։ Կրասոսի կոկորդի մեջ պարթևները հալեցված ոսկի են լցնում, իսկ սպանված զորավարի գլուխը բերվում է Մեծ Հայքի մայրաքաղաք Արտաշատ՝ նետվելով Արտավազդ Բ Աստվածային և Որոդես Պարթև արքաների առջև։ Քաղաքական իրադրության կայունացման շուրջ սենատի պատկերացումների հիմքում ընկած էր մեկ անձի դիկտատուրայի հաստատման գաղափարը, իսկ այդ ընտրյալը, մեծամասնության որոշմամբ, Գնեոս Պոմպեոսն էր։

Arjo
09.01.2021, 07:21
Երկրորդ եռապետություն և հանրապետության անկում

Կեսարի սպանությունը իրարանցում է առաջացնում հանրության շրջանում։ Վերջինիս մահվանից հետո Հռոմի դիկտատորի լիազորությունները ժամանակավորապես անցնում է Մարկոս Անտոնիոսին։ Իշխանական ձգտումներ ունեին նաև Կեսարի որդեգիր Գայոս Օկտավիանոսը և մեծ պոնտիֆեքս Մարկոս Լեպիդոսը։ Մ․թ․ա․ 43 թվականին սենատի դեմ պայքարելու և Հուլիոսի սպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու շարժառիթով ստեղծվում է հռոմեական երկրորդ եռապետությունը, որը գոյատևում է ընդամենը հինգ տարի։ Ղեկավարման անձնելուն պես, եռապետները հաշվեհարդար են տեսնում իրենց նախկին քաղաքական հակառակորդների նկատմամբ․ այս գործընթացի արդյունքում մահապատժի դատավճիռ է կայացվում 130-300 սենատորների նկատմամբ, ապա բռնագրավվում նրանց ունեցվածքը՝ լիբերատորների հետ ունեցած կապերի և առնչակցությունների մեղադրանքով։

Arjo
09.01.2021, 07:21
Այնուամենայնիվ, Հուլիոս Կեսարի սպանդի հեղինակները դեռևս իշխանության զավթման մասին մտայնություններ ունեին․ Գնեոս Պոմպեոսի որդու գլխավորած լեգեոնները զբաղեցնում են Սարդինիան, Սիցիլիան և Կորսիկան՝ փորձելով արգելափակել Իտալիայի նավահանգիստները։ Հընթացս, Գայոս Կասիոսը և Մարկոս Բրուտոսը մեծաթիվ զորք են հավաքում և բանակում Հունաստանում։ Մ․թ․ա․ 42 թվականի հոկտեմբերին Մակեդոնիայում՝ Ֆիլիպպիի դաշտում, մեծաթիվ կորուստների հաշվին հաղթանակում են եռապետները։ Լիբերատորների զորքերը կազմաքանդ են լինում, Կեսարին սպանող Բրուտոսը կնքում է իր մահկանացուն, իսկ հանրապետությունը բաժանվում է եռապետների միջև։ Արդյունքում՝ Մարկոս Անտոնիոսին բաժին էր հասնում Հռոմի արևելյան պրովինցիաները (Արևելյան Միջերկրականը), Գայոս Հուլիոս Օկտավիանոսին՝ Իսպանիան, Բալկանյան թերակղզում՝ Իլլիրիան և Գալլիան, Լեպիդոսին՝ Աֆրիկան։

Arjo
09.01.2021, 07:22
Ժամանակի ընթացքում Գայոս Օկտավիանոսի և Անտոնիոսի արդեն իսկ գրգռված հարաբերություններն էլ ավելի են վատանում։ Մ․թ․ա․ 36 թվականին կառավարման ասպարեզից դուրս է մղվում Մարկոս Լեպիդոսը՝ Սիցիլիայում ձերբակալվելով Օկտավիանոսի կարգադրությամբ։ Ինչ վերաբերվում է Մարկոս Անտոնիոսին, որն առանց սենատի համաձայնությունը ստանալու արշավել էր Արևելք, վերջինս որոշ ռազմական հաջողություններից հետո հաստատվել էր Ալեքսանդրիայում՝ իր սիրեկանի՝ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա Ֆիլոպատորի արքունիքում։ Արևելյան արշավանքի շրջանակներում Անտոնիոսը հաջողել էր ապօրինաբար ձերբակալել Մեծ Հայքի արքայից արքա Արտավազդ Բ-ին և նրան իր հետ տանել Ալեքսանդրիա՝ արքայական հաղթահանդեսի (այդ միջոցառումն անցկացնելու բացառիկ իրավասությունը սովորույթի ուժով տրված էր Հռոմեական հանրապետությանը)։ Եռապետի այս քայլը խիստ քննադատության է արժանանում նաև հռոմեացիների կողմից։ Դիոն Կասիոսը գրել է․ «Անտոնիոսն Արտավազդին խաբելով, ձերբակալելով, շղթայելով, մեծապես վարկաբեկել է հռոմեական ժողովրդի հեղինակությունը»։ Ինքնին, Մարկոս Անտոնիոսի ինքնագլուխ գործողությունները Հռոմում ևս դիտարկվում էր դավաճանություն։

Arjo
09.01.2021, 07:23
Իրավիճակը ծայրաստիճան սրվում է այն ժամանակ, երբ Անտոնիոսը Կլեոպատրային է փոխանցում «թագավորների թագուհի» բարձրագույն տիտղոսը․ Անտոնիոսի և Օկտավիանոսի միջև ռազմական բախումը դառնում է անկասելի։ Վերջիններիս առճակատումը տեղի է ունենում մ․թ․ա․ 31 թվականի սեպտեմբերի 2-ին արևմտյան Հունաստանի ափերի մոտ՝ Հոնիական ծովում։ Ակտիումի ծովային ճակատամարտն ավարտվում է Օկտավիանոսի նավատորմի փայլուն հաղթանակով, որին ականատես եղած Անտոնիոսի ցամաքային լեգեոնները հրաժարվում են կռվել՝ անցնելով հակառակորդի կողմը։ Մարտադաշտից մազապուրծ եղած Մարկոս Անտոնիոսը ստիպված է լինում ապաստանել Պտղոմեոսյան Եգիպտոսում։ Գայոս Հուլիոս Օկտավիանոսի ղեկավարած մեծաթիվ ուժերը նավատրկում են դեպի Կարմիր ծով և ափ իջնում Ալեքսանդրիայում։ Գերության վտանգից ազատվելու համար, Անտոնիոսն ու Կլեոպատրան ինքնասպան են լինում։ Եգիպտոսը նվաճվում է հռոմեական լեգեոնների կողմից և վերածվում պրովինցիայի։ Այս իրադարձությամբ Հռոմում ավարտվում են քաղաքացիական երկարատև, հյուծիչ պատերազմները և սկսվում է հռոմեական պետականության պատմության մի նոր պարբերափուլ։

Arjo
09.01.2021, 07:23
Կայսրություն

Մ․թ․ա․ 27 թվականին՝ ընդամենը 36 տարեկան հասակում, Գայոս Հուլիոս Կեսար Օկտավիանոսը[Ն 1] դառնում է Հռոմեական ընդարձակ տիրակալության միակ օրինական գահակալը։ Նույն տարում վերջինս իրեն հռչակում է «Օգոստոս»[Ն 2]։ Ընդունված է այս իրադարձությունը համարել, որպես Հռոմի կայսերական ժամանակաշրջանի սկիզբ, մինչդեռ Հռոմը «կայսերական» պետություն էր դեռևս շատ ավելի վաղ՝ մ․թ․ա․ 146 թվականից (Սկիպիոն Աֆրիկացու կողմից Կարթագենի հպատակեցում): Ըստ կառավարման ձևի՝ Հռոմը շարունակում էր մնալ հանրապետական, միևնույն ժամանակ Օգոստոս Օկտավիանոսը ստանում էր բացարձակ լիազորություններ։ Մ․թ․ա․ 27-ից մինչև մ․թ․ա․ 180 թվականն ընդունված է անվանել «Pax Romana»-ի («հռոմեական խաղաղության») ժամանակաշրջան։

Arjo
09.01.2021, 07:25
Օգոստոս Օկտավիանոսից սկիզբ է առնում Հռոմի կայսերական առաջին շառավիղը՝ Հուլիոս-Կլավդիոսների արքայատոհմը։ Օգոստոսը դառնում է սենատի ծերակուտականներից «ամենաբարձրը» և կայսրության միահեծան ղեկավարը՝ պրինցեպսը, հետևաբար Հռում ձևավորված միապետության յուրահատուկ ձևը կոչվում է պրինցիպատ։ Ավելի ուշ Օկտավիանոսը ստանում է նաև «իմպերատոր» և «աստվածայինի որդի» տիտղոսները։ Նշյալ տիտղոսներից վերջինի ընդունմամբ, Օկտավիանոսը ցույց էր տալիս իր անմիջական կապը «աստվածային» Հուլիոս Կեսարի հետ՝ այդկերպ ապահովելով իր՝ հռոմեական հաղթական ավանդույթների հետ հաղորդակից լինելը։ Նա աստիճանաբար թուլացնում է սենատորական դասի ազդեցությունը քաղաքականության վրա։ Արդյունքում՝ սենատորները զրկվում են որոշ պրովինցիաների (օրինակ՝ Եգիպտոսի) ղեկավարման իրավունքից, քանի որ այդօրինակ վարչատարածքային միավորների կառավարիչները առաջադրվում էին կայսեր կողմից և հաշվետու էին կայսեր առաջ։ Դառնալով ցմահ տրիբուն՝ նա իրավասու էր նաև վետո (արգելք) դնել սենատի, կոմիցիաների և մագիստրատուրաների որոշումների վրա։ Մ․թ․ա․ 19 թվականին ինքնահռչակվում է որպես ցմահ կոնսուլ՝ Հռոմում երբևէ գոյություն ունեցած իշխանական պաշտոններից բարձրագույնը։ Իրականացնում է ռազմական էական բարեփոխումներ։ Նրա օրոք կազմակերպվում է 28 լեգեոններից կազմված հռոմեական կանոնավոր բանակը։

Arjo
09.01.2021, 07:25
Ի տարբերություն եռապետական շրջանի՝ Օկտավիանոսի պաշտոնավարումն անցնում է բավականին խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում։ Խաղաղությունն ու հարստությունը (Եգիպտոսի թալանի արդյունքում) ստիպում է ժողովրդին և մյուս ազնվականներին սատարել Օգոստոսի պրինցիպատին։ Մարկոս Վիպսանիոս Ագրիպպայի, Գերմանիկոսի և այլ ցենտուրիոնների մարտունակության ու փորձառության շնորհիվ Հռոմեական կայսրությանն է միացվում Կանտաբրիան, Աքվիտանիան, Ռեցիան, Իլլիրիան և Պանոնիան։

Օգոստոս Օկտավիանոս կայսեր իշխանության օրոք զարթոնք է ապրում հռոմեական գրականությունը։ Ընդունված է այս ժամանակամիջոցը համարել որպես լատինական գրականության ոսկեդար։ Հենց այս շրջանում են ստեղծագործել Վերգիլիոսը, Հորացիոսը, Պուբլիուս Օվիդիուս Նասոն և այլք, որոնք նաև անձնային, ընկերական սերտ հարաբերություններ են ունեցել կայսեր հետ։ Պատմագրականագիտական մեծ արժեք է իրենից ներկայացնում Վերգիլիոսի «Էնեական» էպիկական պոեմը, որը ներկայացնում է հռոմեացիների ծագման, նրանց առասպելական նախահոր՝ Էնեասի թափառումների, քաջագործությունների և հերոսական կերպարի մասին։ Օկտավիանոս կայսրը շարունակում է Հուլիոս Կեսարի օրոք ստեղծված օրացույցի լրամշակումը՝ իր պատվին անվանակոչելով ամռան վերջին ամիսը։ Օգոստոս Օկտավիանոսը մահանում է 14 թվականին՝ իր հաջորդներին թողնելով հզոր, բարգավաճ և հարուստ պետություն, ինչպես նաև մարտունակ բանակ։

Arjo
09.01.2021, 07:26
Կայսրությունը Հուլիոս-Կլավդիոսների հարստության օրոք

Օգոստոս կայսեր մահվանից հետո Հուլիոս-Կլավդիոսների արքայատոհմը շարունկաում է իրավահաջորդության կարգով իշխել Հռոմում։ Օկտավիանոսին հաջորդում է նրա որդեգիր Տիբերիոսը, որը ժառանգում է իր նախորդի տիտղոսաշարը՝ պաշտպանելով պրինցիպատի վարչակարգը։ Նրա կառավարման սկզբնական տարիներին՝ 17 թվականին, Կապադովկիայի վասալական թագավորությունը դառնում է հռոմեական պրովինցիա: Տիբերիոսն իր իշխանությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու համար հալածանքների քաղաքականություն էր վարում, որին զոհ են գնում բազմաթիվ սենատորներ և անգամ կայսեր բարեկամներն ու ընտանիքի անդամները։ Սովորական երևույթ էին դարձել պետական դավաճանության մեղադրանքով դատավարությունները, որոնց արդյունքում շատերը դատապարտվում էին մահապատժի կամ աքսորի։ Տիբերիոսը մեղադրվում է նաև ականավոր զորավար Գերմանիկոսի սպանությունը կազմակերպելու մեջ։ 37 թվականին մահանում է (միգուցե սպանվում է) Տիբերիոսը, իսկ կայսերական գահը ժառանգում է նրա ազգակից Կալիգուլան՝ Գերմանիկոսի որդին։ Վեց ամսվա ազնիվ և լավ գահակալական շրջանից հետո բոլոր աղբյուրները նշում են Կալիգուլայի դաժանության, սադիզմի, անմտության և սեռական կամակորությունների մասին՝ ներկայացնելով նրան որպես խելագար բռնապետ։

Arjo
09.01.2021, 07:28
Նույն պատմիչը նաև հավաստում է, որ խելագար միապետը իր սիրելի ձիուն՝ Ինկիտատոսին, նշանակել էր սենատոր։ 41 թվականի հունվարի 24-ին սպանվում է պրետորական գվարդիայի կողմից։ Նույն օրը կայսր է հռչակվում Կալիգուլայի հորեղբայր Կլավդիոսը։ Թերևս, Կլավդիոսի համար մեկ ձեռքբերումը համարվում է այն, որ իր կառավարման օրոք նվաճվում է Բրիտանիան՝ տարածք, որը Հռոմին միացնել չէր հաջողվել նույնիսկ Հուլիոս Կեսարին։ Բրիտանիայից բացի, Կլավդիոսի օրոք պրովինցիայի կարգավիճակ են ստանում նաև Մավրետանիան, Լիկիան և Թրակիան։ Կլավդիոսն իրականացնում էր հռոմեական քաղաքացիության իրավունքի աստիճանական ընդլայնման քաղաքականություն, նրա օրոք հռոմեական սենատի կազմում ընդգրկվում են նաև գալիացիներ։ Կիսատ թողնելով ներքաղաքական բարեփոխումները՝ 54 թվականի հոկտեմբերի 13-ին մահանում է՝ խնջույթի ժամանակ թունավորվելով իր չորրորդ կնոջ կողմից։ Կտակի ուժով Կլավդիոսի մահից հետո կայսերական գահը ժառանգում է Ագրիպինա Կրտսերի որդին՝ Ներոնը։

Arjo
09.01.2021, 07:28
Ներոն կայսեր իշխանության անցնելուց կարճ ժամանակ անց Մեծ Հայքի թագավորությունում տապալվում է իբերիացի արքայազն Հռադամիզդի իշխանությունը, որի տեղը գրավում է պարթևների արքայի եղբայր Տրդատ Արշակունին։ Ներոնի հրամանով արևելք է ուղարկվում Կորբուլոն զորավարը․ կողմերի միջև սանձազերծվում է բաց պատերազմ, որտեղ հաջողությունը երբեմն հռոմեացիների, երբեմն էլ պարթևների ձեռքում էր։ Հայաստանի ժառանգության համար մղվող պատերազմն ավարտվում է հաշտության պայմանագրով՝ Հռանդեայի դաշտում հայերի վճռական, հռոմեացիների համար՝ ամոթալի հաղթանակից հետո։ Տրդատ Ա Արշակունին հռչակվում է Մեծ Հայքի միապետ՝ թագադրվելով Ներոն կայսեր կողմից։ 60-61 թվականներին հակահռոմեական հուժկու ապստամբություն է բարձրացվում արևելյան Անգլիայում՝ բրիտանական կելտերի թագուհի Բոուդիկայի գլխավորությամբ։

Arjo
09.01.2021, 07:29
Գայոս Պաուլինիոսի գլխավորած հռոմեական լեգեոնները մեծ դժվարությամբ կարողանում են հաղթանակ տոնել՝ պաշարելով Լոնդոնիումը։ Ներոն կայսրը հատկապես աչքի էր ընկնում իր քրիստոնեահալած կեցվածքով․ նրա կառավարման տարիներին բազմաթիվ քրիստոնյաներ հալածանքների ենթարկվելով լքել են երկիրը։ 64 թվականի հուլիսի լույս 19-ի գիշերը Հռոմում բռնկվել է հին աշխարհի ամենաուժգին հրդեհներից մեկը, որը Սվետոնիոսի և Դիոն Կասիոսի հավաստմամբ՝ կազմակերպվել էր հենց Ներոնի կողմից։ 59 թվականին վերջինս հրամայում է սպանել սեփական մորը, իսկ 62-ին՝ նաև կնոջը։ Չնայած իր երեք ամուսնություններին, կայսրը մշտապես տարվում էր արտամուսնական կապերով՝ հարաբերվելով ինչպես կանանց (որոշների խոսքերով՝ նույնիսկ սեփական մոր), այնպես էլ տղամարդկանց հետ։ Հռոմի կայսր Ներոնը մեր թվարկության 68 թվականին ինքնասպան է լինում՝ կտրելով իր կոկորդը։ Այդ որոշումը տեղի է ունենում Վինդեքսի և Գալբայի ապստամբությունների ֆոնին։ Հուլիոս-Կլավդիոսների ժառանգական շառավիզն ընդհատվում է։

Arjo
09.01.2021, 07:30
Կայսրությունը Փլավիոսների հարստության օրոք

Ներոնի մահվանից հետո Հռոմում առաջանում է ավանդական հանրապետական կառավարման ձևի վերականգնման մտայնությունը, որը սակայն պսակվում է անհաջողությամբ։ Սկսվում է անորոշության ժամանակաշրջան, մինչև 69 թվականին կայսերական գահն անցնում է Հիսպանիայի ապստամբության ղեկավար Գալբային։ Վերջինս, սակայն, կարճատև կառավարումից հետո դառնում է դավադրության զոհ։ Հաջորդիվ գահն անցնում է դավադրության կազմակերպիչ Օտոնին, որը 69 թվականի ապրիլի 14-ին Բետրիակի ճակատամարտում պարտություն կրելով՝ Վիտելլիոսի բանակի կողմից, ինքնասպան է լինում։ Արդյունքում՝ 69 թվականի ապրիլի 14-ին կայսերական գահն անցնում է Վիտելլիոսին, որն իր կառավարման կարճ ժամանակահատվածում կարողանում է աչքի ընկել իր սաստիկ դաժանությամբ և ընչաքաղցությամբ։ Վեիտելլիոսն արժանանում է միևնույն ճակատագրին, ինչ որ Օտոնը։ Վերջինիս իշխանությունը ևս ոչ լեգիտիմ էր Հռոմեական կայսրությունում, որն էլ լավ առիթ էր գահի հավակնորդ Վեսպասիանոս Տիտոս Փլավիոսի համար։ Նույն տարում Ալեքսանդրիայում Վեսպասիանոսն իրեն հռչակում է Հռոմի կայսր։ Նրան զորակցում և օժանդակում էին Ասորիքի, Հուդայի և արևելյան մի քանի այլ պրովինցիաներում գտնվող լեգեոնները։ Անտոնիոս Պրիմոսի գլխավորությամբ նրանք շարժվում են դեպի Հռոմ, գրավում այն և սպանում գործող կայսր Վիտելիոսին։ Այսպիսով՝ չորս կայսրերի տարին (Annus quattuor imperatorum) ավարտվում է Վեսպասիանոս կայսեր թագադրմամբ։ Վերջինս իր հերթին Հռոմում սկիզբ է դնում նոր արքայատոհմի՝ Փլավիոսների ժառանգական իշխանությանը։

Arjo
09.01.2021, 07:32
Վեսպասիանոս կայսրն իր կառավարման ընթացքում մտցնում է զանազան հարկեր, համակարգում բանակը, վարում պետական միջոցների տնտեսման քաղաքականություն, ստեղծում կայսերական և պետական հողերի ընդարձակ ֆոնդ, զարկ տալիս քաղաքաշինությանը։ Նրա օրոք վերակառուցվում է Հռոմի Կապիտոլիումը, ինչպես նաև կառուցվում է Կոլիզեում ամֆիթատրոնը, որը մեր օրերում համարվում է հռոմեական ժառանգության խորհրդանիշը։ Վեսպասիանոսի կառավարման տարիներին հաջողությամբ ընդարձակվում է Բրիտանիա պրովինցիայի տարածքը, ճնշվում Բոուդիկիի գլխավորությամբ տեղացիների բարձրացրած հուժկու ապստամբությունները։ Արևելքում՝ Վեսպասիանոսն ամրացնում է Հռոմի սահմանը Մեծ Հայքի թագավորության հետ՝ նվաճելով Կոմմագենեն:

Arjo
09.01.2021, 07:32
Փլավիոսների ձեռնարկած ամենանշանավոր իրադարձությունը Հրեական պատերազմն էր, որի գործնական հետևանքը կարելի է համարել Երուսաղեմի պաշարումն ու ավերումը։ Դառնալով կայսր՝ Վեսպասիանոսը ստիպված է լինում թողնել Հուդայի թագավորությունը և վերադառնալ Հռոմ՝ Պաղեստինում պատերազմական գործողություններ վարելու իրավունքը հանձնելով որդուն՝ Տիտոս Փլավիոսին։ Տիտոսի բանակը պաշարում է քաղաքը և օգտվելով տեղացիների ներսում ծագած երկպառակտությունից՝ ներխուժում և ավերածություններ է գործում Երուսաղեմում։ Անտիկ շրջանի հրեա պատմիչ Հովսեփոս Փլավիոսի հավաստմամբ՝ Երուսաղեմի նվաճման ընթացքում հռոմեացիների կողմից սպանվում է ավել քան 1 միլիոն մարդ՝ մեծ մասամբ հրեաներ, ևս 97 հազարը ճորտացվում և ստրկացվում են։ Հռոմեական լեգեոններն ավերում են Սողոմոնի տաճարը՝ իրենց առաքելությունը Հուդայի թագավորությունում համարելով ավարտված։ Վերադառնալով Հռոմ՝ Տիտոսը Վեսպասիանոսի հետ համատեղ արժանանում է տրիումֆի։ Դառնալով հոր գահակիցը՝ Տիտոսը ստանում է պրոկոնսուլի և տրիբունի լիազորությունները, ձեռք բերում պրետորիական գվարդիան միանձնյա ղեկավարելու իրավունք։ 79 թվականին՝ հոր մահից հետո, առանց որևէ դժվարության ժառանգում է կայսերական գահը։ Իր գահակալման առաջին տարում պատուհասում է Վեզուվ հրաբուխի ամենաաղետալի ժայթքում, որի հետևանքով ոչնչանում են Պոմպեյն ու հարակից որոշ քաղաքներ:

Arjo
09.01.2021, 07:33
Ըստ մեզ հասած աղբյուրների՝ Վեզուվի ժայթքումի և Հռոմում բռնկված համաճարակի շատ զոհերին օգնություն է ցուցաբերել անձամբ կայսր Տիտոսը։ Վերջինս կառավարում է ընդամենը երկու տարի և 81-ին մահանում բնական մահով։ Նրա կարճ գահակալումը ժամանակակիցների կողմից գնահատվում է որպես «ոսկեդար», իսկ նրա մահը՝ համընդհանուր վիշտ և կորուստ։ Տիտոսին հաջորդում է կրտսեր եղբայրը՝ Դոմիցիանոսը։ Վերջինս իր կառավարման ողջ ընթացքում փորձում էր դառնալ Օկտավիանոսի նմանօրինակը՝ ժողովրդի շրջանում արմատավորել իր աստվածացումը։ Ինքն իր մասին խոսելիս օգտագործում էր «վարպետ և աստված» (Dominus et Deus) կոչումները։ Վարում է սենատական ազնվականության նկատմամբ հալածանքների քաղաքականություն, որի հետևանքով էլ դառնում է դավադրության զոհ։

Arjo
09.01.2021, 07:34
Հռոմեական կայսրությունն ամենաընդարձակ ժամանակաշրջանում (մ․թ․ա․ 117 թվականի տվյալներով)` Տրայանոս կայսեր օրոք։

56238

Arjo
09.01.2021, 07:35
Ներվա-Անտոնինոսյան արքայատոհմի ներկայացուցիչները

Ներվա-Անտոնինոսյան արքայատոհմի ներկայացուցիչները՝ այսպես ասած «հինգ բարի կայսրերը», (Ներվա, Տրայանոս, Հադրիանոս, Անտոնինոս Պիոս, Մարկոս Ավրելիոս, Լուցիոս Վերոս և Կոմմոդոս) իշխանում են Հռոմում 96-192 թվականներին։ Նրանց կառավարման ժամանակաշրջանում Հռոմը հասնում է իր տարածքային և տնտեսական բարձրակետին։ Միևնույն ժամանակ, կայսրությունում տիրում է համատարած խաղաղություն՝ առանց քաղաքացիական պատերազմների և ռազմական ձախողումների։ Որպես նորընտիր կայսեր չափանիշ՝ սկսում է առավել կարևորվել թեկնածուի անձնային որակները, այլ ոչ թե ազգակցական կապերը։ 96 թվականին Հռոմեական սենատը Ներվային ընտրում է կայր (սա առաջին դեպքն էր, երբ պրինցեպսի տիտղոս ունեցող պաշտոնյան նշանակվում էր ծերակույտի կողմից)։ Վերջինս Ներոնի, Վեսպասիանոսի և Դոմիցիանոսի օրոք զբաղեցրել էր բարձրագույն պետական պաշտոններ։ Ներվայի գահակալմամբ Հռոմում սկսվում է «հինգ բարի կայսրերի» ժամանակաշրջանը։

Arjo
09.01.2021, 07:37
98 թվականին Ներվային հաջորդում է որդեգիր Մարկոս Ուլպիոս Տրայանոսը։ Կայսերական իշխանությունը ստանալուն պես Տրայանոսը պատերազմներ է մղում (101-106 թվականներին) հանուն Դակիայի (ներկայիս Ռումինիայի և Մոլդովայի տարածքը)։ Մայրաքաղաք Սարմիզեգետուզաևի նվաճումից հետո դակերի արքա Դեցեբալն ինքնասպան է լինում․ Դակիան հռչակվում է հռոմեական պրովինցիա։ 114 թվականին Տրայանոսը ձեռնամուխ է լինում արևելյան երկարատև արշավանքների կազմակերպմանը։ Սկզբում հռոմեական պրովինցիայի է վերածվում Նաբաթեան՝ ստանալով Պետրայական Արաբիա անվանումը (ներառում էր հարավային Սիրիան և հյուսիսարևմտյան Արաբիան): Ամրապնդելով իր դիրքերն արևելքում՝ Տրայանոսը սկսում է նախապատրաստվել պարթևների դեմ պատերազմի։ Նա իր առջև դրել էր հստակ նպատակ՝ դառնալ առաջին հռոմեացին, որը հնազանդեցրել է Պարթևստանը, նվաճել Ալեքսանդր Մակեդոնացու փառքը։ 113 թվականին հռոմեական լեգեոնները ներխուժում են Մեծ Հայք, հատելով թագավորության ողջ տարածքը՝ Հայաստանը առաջին անգամ ենթարկում են հռոմեական օկուպացիայի և ապա գահազրկում անում պարթևների դրածո Պարթամասիրին։ Արտաշատում հանդիպելով Տրայանոսին՝ Պարթամասիրը գլխից հանում է թագը և դնում կայսեր ոտքերի մոտ՝ այն ետ ստանալու ակնկալությամբ, սակայն կայսրը նրան հայտարարում է գահընկեց և Հայաստանը հռչակում նվաճված նահանգ՝ հռոմեական պրովինցիա։

Arjo
09.01.2021, 07:38
115 թվականին Տրայանոսի զորքերն արշավում են հարավ՝ պաշարելով Հայոց Միջագետքի վարչական կենտրոն համարվող Մծբին քաղաքը։ Այստեղ ևս կազմավորվում է Հռոմեական Միջագետք պրովինցիան։ Արմենիա Մայորի նվաճման կապակցությամբ Տրայանոսը դրամ է հատում, հայտարարելով, որ հայերը կայսերական Հռոմի իշխանության տակ են։ Նույն թվականին հռոմեական լեգեոնները աննախադեպ հաղթանակ են տոնում պարթևների նկատմամբ՝ ընդհուպ մինչև հասնելով պարթևաց քաղաքամայր-ոստան Տիզբոն և Պարսից ծոց։ Արևելքում գտնված ժամանակահատվածում Տրայանոսը ճնշում է նաև հրեաների ապստամբությունը, սակայն, առողջական խնդիրներից ելնելով ստիպված է լինում վերադառնալ Հռոմ։ Կայսրն իր մահկանացուն կնքում է 117 թվականին Կիլիկիայի Սելինունտ քաղաքում՝ դեպի Հռոմ տանող ետվերադարձի ճանապարհին։ Տրայանոսը ստեղծած կայսրությունը զբաղեցնում էր շուրջ 5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք։ Նվաճողական պատերազմների ընթացքում ձեռք բերված հարստության շնորհիվ վերջինս բարելավում է պետական ֆինանսների վիճակը, բարեկարգում ներպետական ճանապարհները, ծավալում բուռն քաղաքաշինական գործունեություն (մայրաքաղաքում կառուցել է իր անունը կրող հրապարակ, շուկա և սյուն):

Arjo
09.01.2021, 07:40
Հադրիանոսը հրաժարվում է Տրայանոսի արևելյան նվաճումներից՝ դուրս բերելով հռոմեական լեգեոնները Միջագետքից և Մեծ Հայքի թագավորությունից (այստեղ, պարթևների գերիշխան Խոսրով Ա-ի աջակցությամբ արքա է հռչակվում Վաղարշ Ա-ն)։ Հադրիանոսի բանակը «արյան մեջ խեղդում է» Մավրետանիայում բռնկված ընդզվումը, ինչպես նաև ճնշում Հրեաստանում Շիմոն Բար-Կոխբայի բարձրացրած ապստամբությունը։ Սա հրեաների վերջին խոշոր ելույթն էր ընդդեմ հռոմեական բռնատիրության։ Ապստամբների պարտությունից հետո Հրեաստանի տարածքը վերանվանվում է Պաղեստինյան Սիրիա՝ հրեաների դարավոր թշնամիների անվամբ։ Հադրիանոսը Հռոմեական կայսրության տարբեր կետերում կառուցում է ամրոցներ և պարիսպներ․ նշանավորվում է Հռոմեական Բրիտանիայում կառուցված մեծ պատը՝ ժամանակակից Շոտլանդիայի տարածքում բնակվող քոչվորակենցաղների ասպատակությունները կանխելու համար։ Կայսրը նաև նշանավոր ֆիլհելեն էր, որը խրախուսում էր հունական մշակույթի տարածումը։ Նա արգելում է խոշտանգումները, ընդունում մարդասիրական օրենքներ։

Հադրիանոսը մահանում է 138 թվականին՝ գահը թողնելով Անտոնինոս Պիոսին:

Arjo
09.01.2021, 07:41
Անտոնինոս կայսրը «Պիոս»՝ «Բարեպաշտ» է հորջորջվում իրեն որդեգրած Հադրիանոս կայսեր հիշատակի նկատմամբ հավատարմություն ցուցաբերելու համար։ Վերջինս ընդարձակում է Բրիտանիա պրովինցիայի տարածքը, ապա նոր պատ կառուցում հարավային Շոտլանդիայում։ Վերջինս զորքեր է ուղարկում արևելք, որոնք ներխուժելով Մեծ Հայքի թագավորություն, գահընկեց են անում Վաղարշ Ա-ին՝ Հայաստանի գահին բազմեցնելով Անտոնինոսը ևս շարունակում է Հադրիանոսի մարդասիրական քաղաքականությունը։ Անտոնինոսը մահանում է 161 թվականին․ նույն տարում Հռոմի կայսր է հռչակվում Մարկոս Ավրելիոսը՝ «բարի կայսրերից» վերջինը։ Վերջինիս օրոք, հռոմեացիները աննախադեպ հարստանում են, կենսամակարդակը՝ բարձրանում։ Ավրելիոսի գլխավորած լեգեոնները Մարկոմանյան պատերազմներում հաղթանակ են տոնում բարբարոս սարմատական ցեղերի նկատմամբ։ 172 թվականին վերջինս ճնշում է այսպես կոչված հովիվների ապստամբությունը Եգիպտոսում։ 169 թվականին ժանտախտի զոհ է դառնում Ավրելիոսի գահակից Լուցիոս Վերոսը (համաճարակը 165-180 թվականների միջև ընկած ժամանակահատվածում սպանում է շուրջ հինգ միլիոն մարդու), իսկ 180 թվականին՝ հենց ինքը՝ կայսր Մարկոս Ավրելիոսը։ Լինելով ստոիկյան դպրոցի հետևորդ՝ Մարկոս Ավրելիոսը իր «Խորհրդածություններ» («Գիրք ոսկեղենիկ») փիլիսոփայական աշխատության մեջ արտահայտել է ինքնակատարելագործման ձգտում, հոռետեսորեն է վերաբերվել քաղաքական կարգի բարելավման հնարավորությանը։

Arjo
09.01.2021, 07:41
Ավրելիանոսի մահվանից հետո կայսրության միահեծան իշխանության ղեկն իր ձեռքն է վերցնում վերջինիս իրավահաջորդը՝ Կոմմոդոս Անտոնինոսը։ Հոր պաշտոնավարման վերջնամասում արդեն Կոմմոդոսը դառնում է նրա գահակիցը։ Այս իրադարձությամբ ավարտվում է «բարի կայսրերի» ժամանակաշրջանը, որը որոշ հետազոտողների կողմից ընկալվում է որպես Հռոմեական կայսրության ոսկեդար։ Այսպիսով, Կոմմոդոսն իր ունեցած արյունակցական կապերի պատճառով չի դասվում «բարի կայսրերի» թվին։ Բացի այդ, ի տարբերություն իր նախորդների՝ նա աչքի չէր ընկնում իր հումանիզմով կամ ռազմական տաղանդով (վերջիններս անձամբ էին ղեկավարում իրենց բանակները)։ Կոմմոդոսը հաճախ էր պատվիրում գլադիատորական խաղեր, որոնք հավաստում են կայսեր դաժանության և կոպտության մասին։ 2-3-րդ դարերի հունահռոմեացի պատմիչ Դիոն Կասիոսը՝ խոսելով Կոմմոդոս կայսեր գահակալման մասին, նշում է․ «Նա սպանեց շատ քաղաքացիների և նրա կառավարումը Հռոմեական կայսրության անկման սկիզբն էր․․․Հռոմը նրա օրոք ոսկյա թագավորությունից վերածվեց երկթյա տիրակալության, ապա՝ ժանգոտվեց»։

Arjo
09.01.2021, 07:42
Անտոնինոսների արքայատոհմի վերջին ներկայացուցիչ Կոմմոդոսը սպանվում է 192 թվականին՝ դավադրության հետևանքով։ Սպանության կազմակերպիչներն էին գվարդիական Կվինտոս Էմիլիոս Լետոսը և կայսեր կինը՝ Մարսիան։ Կոմմոդոսի մահը երկրում ծնում է նոր քաղաքական ճգնաժամ․ 193 թվականին հռոմեական գահին մեկը մյուսի ետևից բազմում են թվով հինգ կայսրեր։ Նրանք էին՝ Պերտինաքսը, Դիդիոս Հուլիանոսը, Պեսցենիոս Նիգերը, Կլոդիոս Ալբինոսը և Սեպտիմիոս Սևերոսը։ Խառնակ ժամանակաշրջանում գահակալած առաջին կայսրը Պերտինաքսն էր՝ Հռոմեական սենատի նախկին անդամ։ Նա Հռոմեական կայսրության առաջին միապետն էր, որը ծագում էր ազատություն ստացած ստրուկներից։ Պերտինաքսը կառավարում էր սենատի անունից և ձգտում էր բարելավվել կայսրության ֆինանսական դրությունը, բարձրացնել զորքի կարգապահությունը։ Կայսեր թափանցիկ գործելաոճից դժգոհ պրետորիական գվարդիայի զինյալները շուտով ներխուժում են կայսերական պալատ և գլխատում Յուպիտեր աստծուն աղոթող Պերտինաքսի գլուխը՝ քայլերթով այն անցկացնելով մայրաքաղաքի փողոցներով։

Arjo
09.01.2021, 07:42
Հռոմում սկսվում է ներքաղաքական իրական քաոս․ պրետորիական գվարդիան գահը հանում է գումարի դիմաց աճուրդի, որի արդյունքում էլ գահակալ է դառնում Դիդիոս Հուլիանոսը։ Սահմանապահ երեք պրովինցիաների՝ Բրիտանիայի, Պանոնիայի և Սիրիայի լեգեոնները դժգոհություն են հայտնում այս ամենի կապակցությամբ՝ կայսեր թեկնածու առաջադրելով Սեպտիմիոս Սևերոսին։ Օգտվելով բարենպաստ պայմաններից՝ Սևերոսը ընդունում է «Պերտինաքս» անունը, ապա՝ հռոմեական լեգեոններով ներխուժում է Հռոմ։ Առանց որևէ առճակատման՝ Սևերոսը գահազրկում և կախաղան է հանում գործող միապետ Հուլիանոսին՝ ինքը դառնալով կայսր։

Arjo
09.01.2021, 07:43
Սեպտիմիոս Սևերոսը կառավարման սկզբում ուներ հստակ հրամայական՝ ամրապնդել իր իշխանությունը Հռոմում։ Վերջինիս իշխանության ամբողջականության առջև առկախված խնդիրները Սևերոսի նախկին համախոհներն էին՝ ինքնահռչակ իմպերատորներ Պեսցենիոս Նիգերը և Կլոդիոս Ալիբինոսը, ովքեր թագի մոլուցքից դրդված՝ թշնամանք էին տածում գործող կայսեր նկատմամբ։ Այնուամենայնիվ, Սեպտիմիոսին հաջողվում է դյուրին կերպով մրցակցությունից դուրս մղել Նիգերին (դավադրաբար սպանվում է Բյուզանդիոնում), իսկ ինչ վերաբերվում է Ալբինոսին՝ վերջինս մոլորեցվում է կայսեր կողմից։ Սկզբում Սեպտիմիոսը Ալբինոսին խոստանում է կայսերական տիտղոս, ապա՝ մեղադրում նրան դավադիր գործողությունների մեջ և ճանաչում «պերսնա նոն գրատա»։ Ունենալով զորքի վստահությունը՝ Սեպտիմիոս Սևերոսը կարողանում է Գալլիայում՝ Լիոն քաղաքի մոտ, հաղթել Ալբինոսին։ Այս ամենի կապակցությամբ Վերածննդի շրջանի իտալացի գրող և պատմաբան Նիկոլո Մաքիավելին գրում է․ «Նա՝ Սևերոսը․․․դաժան առյուծ և խելացի աղվես էր»։

Arjo
09.01.2021, 07:44
Թագադրումից հետո, Սեպտիմիոսին բազմաթիվ թանկարժեք իրար և ընծաներ է ուղարկում նաև Արշակունյաց հայոց թագավոր Խոսրով Ա-ն։ Սևերոսն ամեն գնով ցանկանում էր վերակենդանացնել ամբողջատիրական վարչաձևը՝ անթաքույց կերպով ժողովրդին ուղղված ուղերձներում գնահատելով Մարիոսի և Սուլլայի դաժանությունն ու խստությունը։ Այս իրողությունը լրջորեն անհանգստացնում էր սենատորներին։ 195-197 թվականներին ընթանում է հռոմեա-պարթևական նոր պատերազմ, որն ավարտվում է հռոմեական կողմի հաղթանակով։ Պարթևները չեն կարողանում պաշտպանել նույնիսկ Տիզբոնը, որը հերթական անգամ ենթարկվում է ավերածությունների։ Բացի այդ, Հայոց Միջագետքը՝ Մծբին կենտրոնով, վերստին հայտնվում է հռոմեացիների ձեռքում։ Սևերոսը ցանկանում էր զարգացնել ռազմավարական հաջողությունները և ներխուժել Արաբական թերակղզի, սակայն, իր հյուծված զորքի պահանջով ստիպված է լինում վերադառնալ Իտալիա։ Ավելի ուշ, կայսրը նպատակամղված էր հռոմեահպատակ դարձնել «Հադրիանոսյան պատնեշից» այն կողմ ընկած բրիտանական տարածքները։ Այդ նպատակին հասնելու ճանապարհին՝ հռոմեական լեգեոնները 208-211 թվականներին ստիպված են լինում Շոտլանդիայում կատաղի մարտեր մղել կալեդոնացիների դեմ։ Հռոմեացիների բանակը մեծ ջանքերի շնորհիվ ժամանակավորապես կարողանում է ձեռք բերել որոշակի նվաճյալ տարածքների, սակայն, անդառնալի թվաքանակի զոհերից խուսափելու նպատակով Սևերոսը հրամայում է նահանջել պատից այն կողմ։ Հյուսիսային սաստիկ ցուրտը էլ ավելի է խորացնում Սեպտիմոսի հիվանդությունը և 211 թվականին՝ 65 տարեկան հասակում, դառնում է նրա մահվան պատճառը։ Մահից հետո Սևերոսը սրբացվում է, իսկ նրա աճյունը Էբորացումից տեղափոխվում է Հռոմ։

Arjo
09.01.2021, 07:44
Սևերոսի մահվանից հետո արդեն իսկ համաձայնեցված կտակի համաձայն կայսերական իշխանությունը կիսում էին Կարակալլան և Գետան՝ Սեպտիմիոսի որդիները։ Շառասիրության հողի վրա ծագած ներանձնային խռովությունները շուտով Հռոմը բաժանում է երկու հակամարտող բևեռների։ 211 թվականի դեկտեմբերին, իբրևէ թե խաղաղ հանդիպման ժամանակ, Կարակալլայի կողմնակիցները մոր ձեռքերի մեջ սպանում են պատանիության հասակում գտնվող 22-ամյա Գետային։ Վերջինիս սպանությունից հետո եղբայրների խռովության արդյունքում ծագած քաղաքացիական հակամարտությունն ավարտվում է․ Դիոն Կասիոսի հավաստմամբ՝ այդ շրջանում սպանվում են շուրջ 20 հազար հռոմեացի լեգեոնականներ, որոնք հանդես էին գալիս Գետայի գահակալական իրավունքների պաշտպանությամբ (այդ թվում՝ Սեպտիմիոսի մտերիմ ընկեր Պապինյանոսը): Կարակալլա կայսրը նույնչափ ռազմատենչ և պատերազմական էր, որքան իր հայրը։ Ի շնորհիվ այդ հատկանիշի՝ Կարակալլան մեծ հարգանք է ձեռք բերում զորքի շրջանում։ 215 թվականին վերջինիս գլխավորած հռոմեական լեգեոններն արշավում են Արևելք։ Առաջին հարվածը հասցվում է Եդեսիայի (Օսրոյենեի) թագավորությանը, որը նվաճվում է Կարակալլայի զորքերի կողմից, իսկ այնտեղ իշխող Աբգար թագավորը՝ գերեվարվում։ Հաջորդիվ Կարակալլայի զորքերը ներխուժում են Հայաստան և խարդավանքի դիմելով՝ ձերբակալում Խոսրով արքային։ Կարակալլայի արարքը գրգռում է հայ-հռոմեական հարաբերությունները, որի արդյունքում էլ հայկական բանակը ջախջախիչ հաղթանակ է տանում լեգեոնականների նկատմամբ՝ հարկադրելով Կարակալլային ազատել հայոց թագավորին։

Arjo
09.01.2021, 07:45
Հընթացս, Կարակալլա կայսեր զորքերը ռազմախուժում են Պարթևստան, որտեղ իշխում էր Արտավան Ե Պարթևը։ Հռոմեացիներն այստեղ ավերածություններ են գործում և նույնիսկ թալանում Պարթև Արշակունիներ թագավորների տոհմական գերեզմանատունը։ Այս ամենից վրդովված պարթևները նոր բանակ են ձևավորում և պատրաստվում զահանդելի չափի ուժերով շարժվել արևմուտք։ Իրավիճակի ողջ լրջությունը հասկանալով՝ կայսերական պրեֆեկտ պրետորիա Մակրինոսը, ցանկանալով կանխել պատերազմը, կազմակերպում է Կարակալլայի սպանությունը՝ Եդեսիայից Խառան տանող ճանապարհի վրա։ Կայսեր սպանությունը՝ Մակրիանոսի հրամանով, կատարվում է 217 թվականի ապրիլի 8-ին (վերջինս այդ ժամանակ ուխտագնացության էր մեկնում դեպի Լուսնի տաճար)։ Իր կառավարման ընթացքում, Կարակալլան քանիցս ձեռնարկել է երկրի ֆինանսական վիճակի կայունացմանն ուղղված միջոցառումներ։ Դրամահարկային համակարգը կարգավարելու և ամբողջ բնակչությունից հարկ գանձելու նպատակով, 212 թվականին վերջինս արձակում է հատուկ հրովարտակ (Կարակալլայի էդիկտ), որով Հռոմեական կայսրության տարածքում ապրող ցանկացած անձ իրավունք էր ստանում ձեռք բերել քաղաքացիություն։ Կարակալլան դառնում է արքայատոհմի վերջին հզոր ներկայացուցիչը։ Նրա սպանությունից հետո, գահը զավթում է դավադրության կազմակերպիչ Մակրիանոսը, սակայն, մի քանի ամիս անց՝ ինքնակամ հեռանում է Սիրիա։ Հաջորդ կայսր Էլագաբալոսը աչքի է ընկնում իր ցոփ ու շվայտ կենցաղավարությամբ և արքունի չարաշահումներով։ Նա սպանվում է ընդամենը 18 տարեկան հասակում՝ գահը թողնելով իր որդեգիր Ալեքսանդրոս Սևերոսին։ Վերջինիս կառավարման հետ կապված եզակի հիշարժան իրադարձությունը գերմանական ցեղերի դեմ պատերազմն է, որից անմիջապես հետո՝ 235 թվականին, վերջինս կնքում է իր մահկանացուն։

Arjo
09.01.2021, 07:46
Ալեքսանդրոս Սևերոսի մահից (235 թվական) և կայսերական հարստության անկումից հետո, Հռոմում սկսվում է լճացման ժամանակաշրջան․ ճգնաժամային ազդակներն իրենց բացասական հետևանքներն են ունենում ներքաղաքական կյանքի բոլոր ոլորտների վրա։ Կայսրությանը պատուհասում են անվերջ թվացող քաղաքացիական պատերազմները, արտաքին սպառնալիքներն ու ասպատակությունները, քաղաքական քաոսը, համաճարակը և տնտեսական կոլապսը։ Կորուսվում է Հռոմեական կայսրության համաշխարհային ազդեցությունը․ արևապաշտության (միհրականություն) և քրիստոնեության տարածումը սկսում են խարխլել հռոմեական հասարակության արժեհամակարգային և կրոնական հիմքերը։ Նվազում է ազնվականության դերն ու նշանակությունը, քանի որ վերջին շրջանի կայսրերն արդեն իսկ իշխանության էին գալիս ռազմական հեղաշրջման միջոցով՝ պարզապես ունենալով «քաջ մարտիկի» հեղինակություն զորքի շրջանում (այսօրինակ կայսրերը ծագում էին կայսրության ծայրամասային շրջաններից ու ցածր դասակարգից, եզակի դեպքերում նաև՝ ազատություն ստացած ստրուկներից): Վերջիններիս իշխանական գլխավոր լծակն ու գրավականը քաղաքացիական պատերազմների ընթացքում ձեռք բերված հեղինակությունն էր և դա է պատճառը, որ արդի պատմագիտության մեջ պատմական այս շրջափուլը հայտնի է նաև «ռազմական կայսրերի» դարաշրջան անվանմամբ։

Arjo
09.01.2021, 07:47
Ճգնաժամի 49 տարիների ընթացքում Հռոմում հաջորդաբար իշխում են 26 կայսրեր, ինչը հավաստում էր քաղաքական անկայունության իրողության մասին։ «Ռազմական կայսրերից» ամենաերկարը կառավարում է Մաքսիմինոս Թրակիացին՝ թագը կրելով ավելի քան երեք տարի։ Մյուսների կառավարումը չի հասնում մեկ տարվա շեմը (օրինակ՝ Գորդիանոս I Աֆրիկացի, Գորդիանոս II և այլք): Լքված և անմարդաբնակ էին կայսրության սահմանամերձ շրջանները, քանի որ կայսրերի գերխնդիրը բացառապես նոր պրովինցիաներ ստեղծելն ու թշնամիներին պարտության մատնելն էր։ Ճգնաժամը ախտահարում է նաև կայսրության տնտեսությունը։ Դեռևս Սևերոսների օրոք կայսերական գանձանակից դուրս բերվող ահռելի դրամական միջոցները և չնախատեսված ռազմական ծախսերն արժեզրկում են հռոմեական արժույթը։ Կայսրության տնտեսությանը սպառնում է հիպերինֆլակցիա, որն էլ ավելի է խորանում աշխարհաքաղաքական կրիզիսի պայմաններում։ 250 թվականին բռնկվում է Կիպրոսյան ժանտախտի համաճարակը, որը աննախադեպ քանակությամբ մարդկանց կյանք է խլում։ 260 թվականին Սիրիան (Ասորիք), Պաղեստինը, Փոքր Ասիան և Եգիպտոսը առանձնանում են Հռոմեական կայսրությունից՝ ձևավորելով Պալմիրայի կայսրությունը։ Նույն տարում անկախանում է նաև Գալլական կայսրությունը՝ Պոստումոս զորավարի ջանքերով։ 259 թվականին հռոմեական բանակը ջախջախվում է Եդեսիայի ճակատամարտում՝ պարտություն է կրում համեմատաբար շատ ավելի փոքրաթիվ Սասանյանն բանակից, իսկ կայսրը՝ գերեվարվում է պարսիկների կողմից։ Այսպիսով, Վալերիանոսը դառնում է Հռոմի առաջին կայսրը, որը գերի է ընկնում թշնամու ձեռքը, ինչը նվաստացուցիչ փաստ էր «աշխարհի թիվ մեկ» տերության համար։ Ճգնաժամի հաղթահարման գործընթացը սկսվում է Կլավդիոս II Գոթիկոսի օրոք։ Վերջինս գաղթում է Հռոմ ներխուժաց գոթական հրոսակներին, իսկ Լուցիոս Ավրելիանոս կայսրը՝ կործանում և ետ է վերադարձնում Պալմիրայի և Գալլիայի ինքնակալությունները։ Ճգնաժամը նահանջում է Դիոկղետիանոսի օրոք։

Arjo
09.01.2021, 07:48
Կայսրության մայրամուտ և անկում

284 թվականին Հռոմի գահակալ է դառնում Գայոս Դիոկղետիանոսը, որին հաջողվում է կայսրությունը դուրս բերել ճգնաժամի ճահճից։ Վերջինս իրականացնում է ռազմաքաղաքական և տնտեսական բարեփոխումներ, ինչպես նաև ձևավորում կառավարման նոր ձև՝ տետրարխիա («չորսի իշխանություն» կամ «չորրորդապետություն»։ Պետական կառավարման այս ձևի առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ կայսեր միահեծան իշխանությունը սահմանափակվում էր կոլեգիալ մարմնով՝ չորս տետրարխների կողմից։ Այդ տետրարխներն էին՝ Դիոկղետիանոսը և Գալերիոսը՝ արևելքում, Կոնստանդիոս I Քլորը և Մաքսիմիանոսը՝ արևմուտքում։ Կառավարիչներից յուրաքանչյուրը կրում էր «Օգոստոս» հավասարազոր տիտղոսը։ Ժամանակի ընթացքում այս բաժանումն էլ ավելի է խորանում, քանի որ Օգոստոսներն իրենց ժառանգական իշխանությունն ապահովելու համար ընտրում են Կեսարների (ենթակայսր)։ Այս գործընթացների արդյունքում էլ տիրակալությունը տրոհվում է երկու առանձին կայսրությունների՝ Արևմտահռոմեական և Արևելահռոմեական (հետագայում՝ Բյուզանդական): Այս բաժանման հիմքում ընկած էր Դիոկղետիանոսի այն մտայնությունը, որ մեկ անձը չէր կարող բարեխղճորեն և արդյունավետ կերպով կառավարել ողջ կայսրությունը։ Տնտեսական կյանքն աշխույժացնելու, սղաճը հաղթահարելու և կոլապսը վերացնելու նպատակամղմամբ Դիոկղետիանոսն իրականացնում է նաև հարկային բարեփոխումներ։

Arjo
09.01.2021, 07:48
Արևելքի տետրարխի կարգավիճակում, Դիոկղետիանոսը պատերազմ է մղում Սասանյան Պարսկաստանի դեմ և կայսրության սահմաններից վտարում Սիրիան թալանած պարսիկ հրոսակներին։ Միևնույն ժամանակ, Մաքսիմիանոս կայսեր զորակցությամբ վերջինս հաղթարշավներ է իրականացնում բարբարոսական որոշ ցեղերի դեմ։ 290-330 թվականների ընթացքում տետրարխների կողմից ստեղծվում են շուրջ կես տասնյակ նոր քաղաքներ, ինչպիսիք են Նիկոմեդիան՝ Ասիա պրովինցիայում, Սալոնիկը՝ Հունաստանում, Միլանը՝ Իտալիայում, Թրիերը՝ Մագնա Գերմանիայում և այլն։ Դիոկղետիանոս կայսեր օրոք աննախադեպ ծավալներ են ընդունում քրիստոնյաների նկատմամբ հետապնդումներն ու հալածանքները։ Կայսեր հալածանքներից մազապուրծ լինելով Հայաստան են գալիս Հռիփսիմյանց կույսերը՝ հաստատվելով Վաղարշապատի Հնձանք կոչված վայրում։ Վերջիններս Տրդատ Գ արքայի կողմից ևս ենթարկվում են բռնության, ապա՝ սպանվում։ 301 թվականին, սակայն, Մեծ Հայքի թագավորությունը արքայական հրովարտակով դառնում է աշխարհի առաջին քրիստոնեական պետությունը։ 303 թվականին Դիոկղետիանոսը և Գալերիոսը Արևելյան Հռոմեական կայսրությունում ընդունում են որոշում՝ բոլոր քրիստոնեական եկեղեցիների և գրությունների վերացման, ինչպես նաև քրիստոնեական երկրպագության արգելման մասին։ Երկու տարի անց՝ 305-ին, Դիոկղետիանոսը հրաժարվում է կայսերական գահից՝ դառնալով Հռոմի առաջին տիրակալը, որն իշխանությունից հեռանում է ինքնակամ։ Նրա գահազրկմամբ Հռոմում ավարտվում է նաև Դոմինատի ժամանակաշրջանը։

Arjo
09.01.2021, 07:49
Կայսրության քրիստոնեացում

06 թվականին տետրարխ է դառնում Կոստանդիանոս I-ը։ Վերջինս բազում պատերազմներ է վարում մյուս չորրորդապետերի նկատմամբ։ Մուլվիյան կամրջի մոտ Մաքսենտիոսի, ապա՝ Լիկիանոսի նկատմամբ տարած հաղթանակներից հետո Կոստանդինոսը դառնում է Հռոմեական կայսրության միահեծան տիրակալը։ 306-308 թվականներին նրա գլխավորությամբ հռոմեական լեգեոնները վճռական հաղթանակներ են տանում ֆրանկների, ալեմանների (գերմանական ցեղեր), գոթերի և քոչվոր սարմատական ցեղերի նկատմամբ՝ ամրապնդելով կայսրության արտաքին սահմանները։ 313 թվականին Կոստանդինոս կայսրը թողարկում է Միլանի հրովարտակը, որով Հռոմեական կայսրության տարածքում քրիստոնյաները ստանում էին դավանանքի ազատության իրավունք, ապա՝ վերջինս սկսում է բացահայտ կերպով հովանավորել այդ կրոնի քարոզչությունը։ 323 թվականին Կոստանդինոսը մկրտվում է քրիստոնեական ավազանում՝ քրիստոնեությունն ընդունելով որպես Հռոմեական կայսրության պետական կրոն։

Այսպիսով, սկսվում է Եվրոպայի քրիստոնեացման գործընթացը, որն ավարտվում է զարգացած միջնադարում՝ կաթոլիկ եկեղեցու քարոզչական գործունեության շնորհիվ։ 330 թվականին Կոստանդինոս Մեծի հանձնառությամբ կայսրության մայրաքաղաքը Հռոմից տեղափոխվում է նոր կառուցապատված Բյուզանդիոն, որը վերանվանվում է «Նովա Ռոմա» (թարգմանաբար՝ Նոր Հռոմ): Այնուամենայնիվ, քաղաքը շուտով ձեռք է բերում Կոստանդնուպոլիս ոչ պաշտոնական անվանումը, որը հունարեն նշանակում էր «Կոստանդինոս կայեր քաղաք»։ Հուլիանոս Ուրացող կայսրը («Ուրացող» մականունսը ստացել է հեթանոսական կրոնի ջատագով լինելու պատճառով՝ քրիստոնյա պատմիչների կողմից) իր խորհրդական Մարդոնիոսի և նշանավոր հռետոր Լիբանիոսի ազդեցության տակ, փորձում է վերականգնել դասական հունահռոմեական բազմաստվածային կրոնը, որին միտված բոլոր քայլերը, սակայն, պսակվում են անհաջողությամբ։ Երրորդ դարի ճգնաժամից հետո Իտալիան (այդ թվում և Հռոմը) կորցրել էր իր բացառիկ կարևորությունը։ 286 թվականին «Արևմտյան կայսրության» դե ֆակտո մայրաքաղաքի գործառույթը կատարում էր Մեդիոլանումը (մերօրյա Միլանը)։ 5-րդ դարում Հոնորիոս կայսրը Արևմտյան տիրակալության մայրաքաղաքը տեղափոխում է Ռավեննա։

Arjo
09.01.2021, 07:50
5-րդ դարի երկրորդ կեսերին կայսրությունը թևակոխում է վճռական նոր շրջափում, որի գործնական հետևանքն էլ դառնում է Արևմտյան Հռոմեական կայսրության անկումը։ Կոնստանտինոսների և Վալենտիանոսների արքայատոհմերի վերջին ներկայացուցիչները վճռական ճակատամարտերում պարտություն են կրում Սասանյան Պարսկաստանից և գերմանական ցեղերից։ Եփրատից այն կողմ՝ Սամարրայի ճակատամարտում վիրավորվում և սպանվում է Հուլիանոս Ուրացողը՝ մահից առաջ բացականչելով՝ «Դու հաղթեցի՛ր, հալիլեացի»: Ավելի ուշ, գոթերի դեմ մղվող մարտերից մեկի ժամանակ էլ (Ադրիանապոլսի ճակատամարտ) սպանվում է Վաղես կայսրը։ Թեոդոսիոս Ա Մեծի մահվանից հետո կայսրության տարածքը վերջնականապես բաժանվում է երկու մասերի՝ արևմտյան և արևելյան։ Արևելյան Հռոմեական կայսրությունում իշխանության ղեկն իր ձեռքն է վերցնում Թեոդոսիոսի անչափահաս որդին՝ Հոնորիոսը։ Իրավիճակն էլ ավելի է բարդանում 408 թվականին՝ զորավար և մանկահասակ կայսեր խնամակալ Փլավիոս Ստիլիքոնի մահվանից հետո։ Վերջինս փափագում էր միավորել հռոմեական երկու ինքնակալությունները և առաջինային էր համարում բարբարոսսական ցեղերի ետ մղումը կայսրության սահմաններից։ Նրա մահվանից հետո հռոմեական արհեստավարժ բանակը՝ «անպարտելի լեգեոնները», կազմալուծվում են։ 410 թվականին վեստգոթական խառնիճաղանջ հրոսակախմբերը ռազմախուժում են Հռոմ՝ քաղաքը ենթարկելով թալանի ու կողոպուտի։ Բարբարոսների շարունակական արշավանքները տարեց տարի կրճատում են կայսերահպատակ տիրույթները․ վանդալները գրավում են Հյուսիսային Աֆրիկան, վեստգոթերը՝ Գալլիայի մեծ մասը, Պիրենեյան թերակղզու (Հռոմեական Հիսպանիա) հյուսիս-արևմտյան հատվածը նվաճվում է սվեվների կողմից, իսկ Բրիտանիան կտրվում է կենտրոնական իշխանությունից։ 451-452 թվականներին Իտալիան ենթարկվում է հոների խաքան Աթթիլայի զավթողական արշավանքներին։

Arjo
09.01.2021, 07:50
Ըստ տարածված կարծիքի՝ Հռոմի պապ Լևոն I-ի հետ հանդիպումից հետո, Աթթիլան զերծ է մնում Հռոմի նվաճումից։ Չնայած Հռոմի թշվառ վիճակին՝ Օրեստես զորավարը հրաժարվում է բավարարել բարբարոս «դաշնակիցների» պահանջները և ձեռնոց նետում վերջիններիս։ Վեստգոթերի առաջնորդ Օդոակրի գլխավորած բարբարոսների արդեն իսկ կանոնավոր բանակը մարտի է բռնկվում հռոմեական մնացյալ զորքերի դեմ, հաղթում նրանց և սպանում Օրեստեսին։ Զարգացնելով ռազմավարական հաջողությունները՝ բարբարոսական բանակը 476 թվականին ներխուժում է Ռավեննա և գահընկեց անում Արևմտյան Հռոմեական կայսրության վերջին գահակալ, դեռահասակ Հռոմուլոս Օգոստուլոսին։ Ըստ արդի պատմագիտության՝ այս իրադարձությամբ ավարտվում է դասական անտիկ պատմությունը և սկսվում է վաղ միջնադարը։ Որոշ ուսումնասիրողներ հենց 476 թվականն էլ համարում են Արևմտյան Հռոմեական կայսրության անկման տարեթիվը, մինչդեռ որոշներն էլ պնդում են, որ տիրակալությունը գոյատևել է մինչև 480 թվական և կործանվել միայն Դալմաթիայում իշխող Հուլիոս Նեպոտ կայսեր մահվանից հետո։

Arjo
09.01.2021, 09:31
Հին աշխարհ (https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%AB%D5%B6_%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0)

Հին աշխարհը, մարդկության պատմության նախապատմական դարաշրջանից մինչև միջնադարի առաջին շրջանի ժամանակահատվածն է։

Հին աշխարհի երկրներից էին Եգիպտոսը` Աֆրիկայի հյուսիս-արևելքում` Նեղոս գետի հովտում, ասիական պետություններ Աքքադն ու Շումերը` Տիգրիս և Եփրատ գետերի միջև՝ Միջագետքում: Այնուհետև մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակում հենց այստեղ առաջացան Բաբելոնն ու Ասորեստանը: Հնագույնների շարքին են դասվում նաև Հնդկաստանում (Ինդոս և Գանգես գետերի հովիտներում) և Չինաստանում (Հուանհե գետի ափերին) կազմավորված պետությունները: Մեր թվարկությունից առաջ 1-ին հազարամյակում Եվրոպայում ամենամեծը Աթենք ու Սպարտա հունական պետություններն էին: Իսկ մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում հիմնադրվեց Հռոմ քաղաքը, որը դարձավ Հռոմեական պետության մայրաքաղաքը: Տաք կլիման, հողին խոնավություն և բերրիություն պարգևող գետերը, անտառները, անասունների համար արոտավայր հանդիսացող խոտավետ տափաստաններն ու կանաչախիտ մարգագետինները և, վերջապես, մետաղների (պղնձի ու երկաթի) հանքաշերտերը հնարավորություն տվեցին, որ այդ պետությունների տարածքում բնակվող մարդիկ նախնադարյան կենսաձևից զարգացման ավելի բարձր աստիճանի անցնեն ավելի վաղ, քան որևէ այլ վայրում: Նրանք առաջինը սովորեցին աշխատանքի գործիքներ ու զենք պատրաստել մետաղներից: Այստեղ հասարակությունը վաղ բաժանվեց դասակարգերի՝ ստրուկների, աղքատների ու հարուստների, ուստի և ձևավորվեցին պետություններ՝ իրենց օրենքներով, դատարաններով, բանակով, որոնք ամրապնդում էին ստրկատերերի իշխանությունը:

Arjo
09.01.2021, 09:39
Հին աշխարհի երկրներ և ազգեր

Արևելք
Աքքադ
Ասորեստան
Ատրպատական
Մեծ Բրիտանիա
Բաբելոն
Մեծ Հայաստան
Հին Եգիպտոս
Հին Հռոմ
Իբերիա
Կովկասյան Ալբանիա
Կարթագեն
Լիդիա
Պաղեստին
Փյունիկիա
Խորեզմ
Վանի թագավորություն
Իրան
Մարաստան
Ասիա
Հին Հնդկաստան
Հին Չինաստան
Ամերիկա
Ինկեր
Ացտեկներ
Մայաների քաղաքակրթություն
Հին ազգեր
Արաբներ
Պարթևներ
Հայեր
Հույներ
Հրեացիներ
Կովկասյան ալբանացիներ
Ասորիներ

Arjo
09.01.2021, 09:40
Մեծ Հայքի թագավորություն

Մեծ Հայքի թագավորություն, հայտնի է նաև որպես Հայոց թագավորություն կամ պարզապես Մեծ Հայք, հունահռոմեական աղբյուրներում՝ Արմենիա Մայոր (լատ.՝ Armenia Maior), հինաշխարհյան և վաղմիջնադարյան շրջանի պետություն Հայկական լեռնաշխարհում, որը գոյություն է ունեցել մ․թ․ա․ 331-ից մինչև մ․թ․ 428 թվականը։ Թագավորությունը հիմնադրել է Հայաստանի սատրապ Երվանդ Գ-ն, ով Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքից հետո Մեծ Հայքը հռչակել է անկախ պետություն։ Երվանդունիներն իրենց աթոռանիստն են դարձնում Վանի թագավորության օրոք հիմնադրված Արգիշտիխինիլի քաղաքը, որը վերանվանվում է Արմավիր։ Երվանդունիների համահայկական թագավորությունն անկում է ապրում մ․թ․ա․ մոտ 200 թվականին՝ սելևկյան զորքերի կողմից Հայքի նվաճումից և Երվանդ Վերջինի գահազրկումից հետո։

Arjo
09.01.2021, 09:41
Մագնեսիայի ճակատամարտում սելևկյան բանակի ջախջախումից հետո մ․թ․ա․ 189 թվականին Արտաշես Ա-ն հռչակվում է հայոց արքա՝ վերականգնելով անկախ պետականությունը։ Վերջինս միավորում է Մեծ Հայքի գրեթե բոլոր նահանգները (բացառությամբ Ծոփքի), ստեղծում կայուն և մարտունակ բանակ, իր հաջորդներին թողնում տնտեսապես զարգացած պետություն։ Մեծ Հայքի թագավորությունը սակայն իր հզորության գագաթնակետին է հասնում Տիգրան Բ Մեծի օրոք (մ․թ․ա․ 95-մ․թ․ա․ 55)․ Տիգրանյան նվաճումների արդյունքում ստեղծվում է Հայկական աշխարհակալությունը, որը ձգվում էր Կովկասյանլեռներից մինչև Եգիպտոս, Կասպից ծովից մինչև Արևելյան Միջերկրական։ Տիգրանը պարթևներից խլում է «արքայից արքա» տիտղոսը՝ Մեծ Հայքը դարձնելով արևելքի հզորագույն քաղաքական ուժը։ Սակայն հետագա տարիներին շարունակվող հռոմեա-պարթևական հակամարտությունն էական վնաս է հասցնում Հայկական տիրակալությունը, որն էլ անկում է ապրում մ․թ․ 1 թվականին՝ Տիգրան Դ-ի մահվանից հետո։

Arjo
09.01.2021, 09:42
Արտաշեսյանների թագավորության անկումից հետո կես դարից ավելի Մեծ Հայքում հաջորդաբար իշխում են Հռոմի և Պարթևստանի դրածոները։ Արյունարբու պատերազմներից հետոշ՝ 66 թվականին, Ներոնը Հայքի արքա է ճանաչում Տրդատ Ա Արշակունուն՝ Վաղարշ Ա-ի եղբորը։ Արդյունքում՝ Մեծ Հայքում հաստատվում է Արշակունիների ժառանգական իշխանությունը։ Տրդատ Գ Մեծի կառավարման տարիներին՝ 301 թվականին, Մեծ Հայքն առաջինն աշխարհում քրիստոնեությունն ընդունում է որպես պետական կրոն։ Հաջորդ հարյուրամյակում, այս անգամ Վռամշապուհ արքայի կառավարման տարիներին, տեղի է ունենում հերթական դարակազմիկ իրադարձությունը և 405 թվականին Մեսրոպ Մաշտոցն իրագործում է հայոց գրերի գյուտը։ Մինչ այդ սակայն՝ 387 թվականին, Մեծ Հայքը բաժանվել էր Հռոմի և Սասանյան տերության ազդեցության գոտիների, մինչդեռ Արշակունիները չէին դադարում իշխել միացյալ հայոց հողերի վրա։ Արշակ Գ-ի մահից հետո հռոմեացիները վերացնում են արևմտահայկական թագավորությունը՝ այն միացնելով Փոքր Հայքի նահանգներին, իսկ պարսկական հատվածում Արշակունիները շարունակում են իշխել մինչև 428 թվականը։

Arjo
09.01.2021, 09:44
Ալեքսանդր Մակեդոնացու «արևելյան» արշավանքի հետևանքով Հայաստանը դուրս եկավ Աքեմենյան պետության կազմից։ Երկիրը բաժանվեց 2 անհավասար մասերի՝ Մեծ Հայք և Փոքր Հայք: Հետագայում Ծոփքը նույնպես առանձնացավ, ձևավորելով անկախ թագավորություն։ Նրան միացավ 4-րդ հայկական պետությունը՝ Կոմագենեն: Երվանդ Գ-ն դարձավ նորանկախ պետության առաջին թագավորը։

Այսպիսով՝ Երվանդ արքան վերականգնում է մ.թ.ա. 6-րդ դարի վերջին Աքեմենյանների միջամտությամբ ընդհատված հայկական անկախ պետականությունը: Հայկական թագավորությունն ընդգրկել է հիմնականում նախկին սատրապության տարածքը։ Նրա սահմանները անդրեփրատյան Կոմմագենե երկրից ձգվել են մինչև Կուր գետը, Տիգրիս գետից՝ մինչև Պոնտոսի լեռները: Հաշվի առնելով Վանի աշխարհագրական անբարենպաստ դիրքը և սահմաններին մոտ գտնվելը, հայոց արքան մայրաքաղաքը տեղափոխում է հյուսիս՝ Արարատյան դաշտ։ Ուրարտական Արգիշտիխինիլի քաղաքի տեղում կառոուցվում է հայկական Արմավիրը: Այստեղ կառուցվում են պալատներ, հեթանոսական տաճարներ։

Arjo
09.01.2021, 09:44
Երվանդի թագավորությունը եռանդուն մասնակցել է Առաջավոր Ասիայի քաղաքական կյանքին։ Նրա օգնությամբ Կապադովկիայի թագավոր է հռչակվել նախկին սատրապ Արիարաթեսը։ Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո Առաջավոր Ասիայում ստեղծված իրավիճակում Երվանդը համակրել է այն խմբավորման առաջնորդներին, որոնք փորձել են պահպանել մակեդոնական տիրակալության ամբողջությունը և երաշխավորել Աքեմենյաններից անկախացած պետությունների ինքնուրույնությունը։

Մ.թ.ա. 3-րդ դարի վերջին հիմնվում է Հայաստանի երրորդ մայրաքաղաքը՝ Երվանդաշատը: Այն կառուցվում է Ախուրյան և Արաքս գետերի միախառնման տեղում։ Այստեղ է տեղափոխվում հայկական արքունիքը, ինչպես նաև՝ Արմավիրի բնակչության մի մասը։ Կառուցվում են այլ քաղաքներ՝ Զարեհավանը, Զարիշատը, Սամոսատը, Արշամաշատը և այլն։

Arjo
09.01.2021, 09:45
Հայկական թագավորությունները պայքարում էին Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո ստեղծված Սելևկյանների թագավորության դեմ։ Մ.թ.ա. 201 թվականին Անտիոքոս III Մեծի հրամանով երկու հայ զորավարներ՝ Արտաշեսն ու Զարեհը, գրավում են Մեծ Հայքն ու Ծոփքը: Մայրաքաղաք Երվանդաշատի պաշարման ժամանակ զոհվում է վերջին Երվանդյան թագավորը՝ Երվանդ Դ-ն։ Արտաշեսը նշանակվում է Մեծ Հայքի ստրատեգոս, իսկ Ծոփքի ստրատեգոս նշանակվում է Զարեհը։ Այս իրավիճակը տևում է 10 տարի։

Մ.թ.ա. 190 Մագնեսիայի ճակատամարտից (որտեղ Սելևկյան թագավորությունը ջախջախվեց Հռոմի Հանրապետության կողմից) և Ապամեայի հաշտության պայմանագրի կնքումից հետո, Արտաշեսն ու Զարեհը իրենց հայտարարեցին անկախ թագավորներ համապատասխանաբար՝ Մեծ Հայքում և Ծոփքում։

Arjo
09.01.2021, 09:46
Արտաշեսյան հարստություն

Արտաշես Ա
Հիմնական հոդվածներ՝ Արտաշես Ա և Արտավազդ Ա
Մինչև Արտաշես Ա-ի գահակալությունը հարևան երկրները, օգտվելով Մեծ Հայքի թուլացումից, զավթել էին նրա ծայրամասային երկրամասերը։ Արտաշեսը և Զարեհը ձեռնամուխ եղան հայկական հողերի վերամիավորմանը։ Հատկապես եռանդուն էր գործում Արտաշեսը։ Նա ոչ միայն վերամիավորեց Մեծ Հայքից զավթված տարածքները, այլև քայլեր ձեռնարկեց իր թագավորությանը միացնելու նաև Ծոփքը, Կոմագենեն և Փոքր Հայքը:

Իր թագավորության հենց սկզբում Արտաշեսն արշավանք է ձեռնարկում դեպի Արևելք և հասնում Կասպից ծովի ափերը։ Նա այստեղ Մեծ Հայքին է միացնում Փայտակարանը և մինչև Ուրմիո լճի արևմտյան ափերն ընկած հողերը։ Ապա արշավանք է ձեռնարկում դեպի հյուսիս՝ Վիրք, որը զավթել էր հայկական հինավուրց Գուգարք նահանգը։ Հայոց զորավար Սմբատ Բագրատունին ջախջախում է վրացական բանակը և վերադարձնում զավթված տարածքները։ Վրացական կողմը պարտավորվում է «դրամ հատել Արտաշես արքայի պատկերով» և զորք տրամադրել։ Արևմուտքում Արտաշեսը գրավեց և Մեծ Հայքին միացրեց Կարնո երկրամասն ու Դերջան գավառը։ Հարավում երկարատև ու արյունահեղ կռիվներից հետո Արտաշեսն ազատագրեց Սելևկյանների կողմից բռնազավթված Տմորիք երկրամասը։

Ծոփքի արքա Զարեհի մահից հետո, որն իր հերթին ազատագրել էր հայկական երկրամասերն արևմուտքում, Արտաշեսը փորձեց Ծոփքը նույնպես միացնել Մեծ Հայքին։ Այստեղ, սակայն, հանդիպեց Ծոփքի դաշնակից Կապադովկիայի համառ դիմադրությանը, որի հետևանքով անորոշ ժամանակով հետաձգվեց Ծոփքի միացումը։

Arjo
09.01.2021, 09:46
Արտաշեսի ձեռնարկումների շնորհիվ հայկական տարածքների մեծ մասը միավորվեց մեկ ընդհանուր պետության՝ Մեծ Հայքի թագավորության մեջ։ Այդ պատճառով է, որ հույն պատմիչը նրան անվանում է «Մեծ Հայքի մեծ մասի կառավարիչ», իսկ մի այլ պատմիչ՝ հույն աշխարհագետ Ստրաբոնը, գրում է, որ «Մեծ Հայքը... աճել է Արտաշեսի ջանքերով... և այստեղ բոլորը միալեզու են», այսինքն՝ հայալեզու են։ Հայկական հողերի մեծ մասի միավորումով Մեծ Հայքի թագավորությունը վերածվեց Առաջավոր Ասիայում պատկառելի ուժ ներկայացնող մի պետության։ Իսկ մ.թ.ա. 185 թվականին Արտաշես Ա-ն հիմնադրեց Արտաշատ մայրաքաղաքը։ մ.թ.ա. 183-մ.թ.ա. 179 թվականներին Փոքր Ասիայում պատերազմ բռնկվեց մի կողմից՝ Պոնտոսի ու Փոքր Հայքի և մյուս կողմից՝ Կապադովկիայի, Բյութանիայի ու նրանց դաշնակիցների միջև։ Մեծ Հայքը չեզոքություն պահպանեց, բայց ակտիվորեն ներազդեց կողմերի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար։ Հաշտության պայմանագրի կնքմանը, որպես հեղինակավոր ու հարգված գահակալ, դատավորի կարգավիճակով հրավիրվեց նաև Արտաշես Ա-ն։ Դիվանագիտական նուրբ ու ճշգրիտ քայլերով Արտաշեսը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին՝ հետագայում վերջինս իր թագավորությանը միացնելու հեռահար ծրագրով։ Իսկ երբ Մարաստանի Սելևկյան սատրապն ապստամբեց և իրեն հայտարարեց անկախ թագավոր, Արտաշես Ա-ն Սելևկյաններին թուլացնելու նպատակով անմիջապես օգնության ձեռք մեկնեց նրան։ Արտաշես Ա-ն իր հաջորդներին թողեց տնտեսապես հարուստ ու բարգավաճ և ռազմապես հզոր երկիր։

Արտաշես Ա-ին հաջորդեց նրա ավագ որդին՝ Արտավազդ Ա-ն, որը թագավորեց խաղաղությամբ։ Միայն կառավարման վերջին տարիներին բռնկվեց հայ-պարթևական մի կարճատև պատերազմ, որում Հայոց թագավորությունը պարտություն կրեց։ Մ.թ.ա. 115 թվականին անժառանգ Արտավազդ Ա-ն ստիպված էր եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել պարթևներին։

Arjo
09.01.2021, 09:47
Տիգրան Մեծ

Արտավազդ Ա-ի մահից հետո թագավորեց նրա կրտսեր եղբայր Տիրանը (Տիգրան Ա-ն, մ.թ.ա. 115 - մ.թ.ա. 95)։ Պատանդության մեջ թագաժառանգ Տիգրանը մնացել է շուրջ 20 տարի և հայրենիք է վերադարձել հոր՝ Տիգրան Ա-ի մահից հետո։ Իր ազատության դիմաց նա ստիպված եղավ Պարթևաստանի Միհրդատ Բ թագավորին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող Յոթանասուն հովիտներ կոչված տարածքը։

Հայրենիք վերադառնալիս Տիգրան Բ-ն թագադրվեց Աղձնիքի նշանավոր սրբավայրերից մեկում, ուր հետագայում կառուցվեց Տիգրանակերտ մայրաքաղաքը։

56239

Arjo
09.01.2021, 09:51
Տիգրան Բ-ն (մ.թ.ա. 95 - մ.թ.ա. 55 թվականներ) գահ բարձրացավ 45 տարեկան հասակում։ Նրա առաջնահերթ խնդիրը հայկական բոլոր տարածքները մեկ ընդհանուր պետության մեջ միավորելն էր։ Արտաշես Ա-ն հիմնականում լուծել էր այդ կարևոր խնդիրը՝ բացառությամբ Ծոփքի և Փոքր Հայքի թագավորությունների։ Այժմ Տիգրան Բ-ն եռանդուն գործունեություն ծավալեց շարունակելու իր պապի միավորիչ քաղաքականությունը։ Մ.թ.ա. 94 թվականին Տիգրանի բանակները մտան Ծոփք և միացրեցին այն Մեծ Հայքի թագավորությանը։ Ծոփքի թագավորը սպանվեց. Մեծ Հայքի թագավորությունը դուրս եկավ Եփրատի ափերը։ Գետից այն կողմ տարածվում էր Կապադովկիայի թագավորությունը, որը շուտով հայտնվեց Տիգրան Բ-ի ուշադրության կենտրոնում։ Հայկական բոլոր հողերը միավորելու համար անհրաժեշտ էր Մեծ Հայքին միացնել նաև Փոքր Հայքը: Սակայն այն մինչ այդ միացվել էր Պոնտոսի թագավորությանը։ Վերջինս Փոքր Ասիայի հզոր պետություններից էր, ուներ լավ վարժեցված ու մարտունակ բանակ։ Պոնտոսի թագավորն էր եռանդուն զորավար Միհրդատ VI Եվպատորը: Իր ամբողջ գործունեության ընթացքում նա Հռոմի դեմ հետևողական պայքար է մղել Փոքր Ասիայում մի մեծ հելլենիստական պետություն ստեղծելու նպատակով։ Այդ ճանապարհին գլխավոր խոչընդոտը Հռոմն էր, ուստի իր հակահռոմեական պայքարում Միհրդատը որոշեց դաշնակցել հայերի հետ։ Այդ շրջանում թեև Տիգրան Բ-ն Հռոմի հետ որևէ վիճելի խնդիր չուներ, սակայն, աշխարհակալական ծրագրեր հետապնդելով, կողմնակից էր երկու երկրների մերձեցմանը։ Ահա թե ինչու Տիգրան Բ-ն ու Միհրդատ Պոնտացին արագ համաձայնության եկան միմյանց հետ։

Arjo
09.01.2021, 09:52
Մ.թ.ա. 94 թվականին Արտաշատ ժամանեցին պոնտական բանագնացները։ Կնքվեց հայ-պոնտական պայմանագիր, որի համաձայն՝

Մեծ Հայքը գործողությունների ազատություն էր ստանում հյուսիսում, հարավում և արևելքում, իսկ Պոնտոսը՝ արևմուտքում։
Կողմերը միացյալ ուժերով հարձակվելու էին Կապադովկիայի վրա, որի տարածքը պետք է ստանար Պոնտոսը, իսկ շարժական գույքը և բնակչությունը՝ Մեծ Հայքը։
Դաշինքն ամրապնդելու նպատակով Միհրդատն իր դուստր Կլեոպատրային կնության տվեց Տիգրան Բ-ին։

Arjo
09.01.2021, 09:52
Հավատարիմ հայ-պոնտական դաշինքին՝ մ.թ.ա. 93 թվականին հայկական զորքերը ներխուժեցին Կապադովկիա և ռազմակալեցին այն։ Ճիշտ է, Հռոմի զինված միջամտությամբ հաջողվեց վերականգնել Կապադովկիայի թագավորությունը, սակայն վերջինս մեծապես թուլացավ, իսկ Հայոց թագավորությունը ձեռք բերեց հսկայական ավար և մեծ թվով գերիներ։ Մեծ Հայքի թագավորության և Պոնտոսի մերձեցումը, հայերի ռազմատենչ գործողությունները Կապադովկիայում ստիպեցին Հռոմին մերձենալու Պարթևաստանին: Նրանց միջև կնքվեց համաձայնագիր, որն ուղղված էր Մեծ Հայքի ու Պոնտոսի դեմ։ Տիգրան Բ-ի նվաճողական ծրագրերի իրականացմանը խանգարում էր հատկապես Պարթևաստանը, որի թագավոր Միհրդատ Բ-ն կամենում էր գերիշխանություն հաստատել Հայկական թագավորության նկատմամբ։ Սակայն Միհրդատ Բ-ի կյանքի վերջին տարիներին սկսված ներքաղաքական պայքարի հետևանքով թագավորական իշխանությունը Պարթևստանում զգալիորեն թուլացավ։ Իսկ երբ մահացավ Միհրդատ Բ-ն, Տիգրանն անմիջապես հարձակվեց Պարթևստանի վրա և առաջին հերթին հետ վերադարձրեց հայկական «Յոթանասուն հովիտներ»-ը։ Այնուհետև հայկական զորքերը մտան Պարթևստանին ենթակա Ատրպատականի թագավորություն և առանց մեծ դժվարության գրավեցին այն։

Arjo
09.01.2021, 09:53
Շարժվելով հարավ-արևելք՝ հայկական բանակը գլխովին ջախջախեց պարթևների զորքը և պաշարեց պարթևական թագավորների ամառային նստավայր Էկբատանը։ Պարթևական թագավոր Գոդերձ Բ-ն ստիպված հաշտություն խնդրեց։ Հաշտության պայմանագրի համաձայն, պարթևները հօգուտ Մեծ Հայքի հրաժարվում էին Մարաստանից և Հյուսիսային Միջագետքից՝ պահելով միայն էկբատան մայրաքաղաքը։ Շատ կարևոր է, որ պարթևաց արքան հրաժարվում էր նաև «արքայից արքա» տիտղոսից, որն այսուհետև կրելու էին Տիգրանն ու նրա հաջորդները։ Դրանով պարթևները փաստորեն ճանաչում էին Հայոց թագավորության գերիշխանությունը։

Այնուհետև, հայկական բանակը մեկը մյուսի հետևից գրավեց Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոյենեն: Հյուսիսային Միջագետքի գրավմամբ Տիգրան Բ-ի տերությունը ընդհուպ սահմանակցեց Սելևկյան պետությանը։ Նրանց բաժանում էր միայն Եփրատ գետը։ Երբեմնի հզոր Սելևկյան թագավորությունն ապրում էր խոր ճգնաժամ։ Միմյանց հաջորդող ու անընդհատ կրկնվող ներքին պատերազմները ծայր աստիճան թուլացրել էին երկիրը, որտեղ հանդես էին եկել 3-4 գահակալներ։ Չկարողանալով հաղթահարել այդ ճգնաժամը՝ երկրի ավագանին ելքը տեսնում էր արտաքին որևէ տիրակալի իշխանությունը ընդունելու մեջ։ Ի վերջո ընտրությունը կանգ առավ Հայոց թագավոր Տիգրան Բ-ի թեկնածության վրա, որի առավելությունը, պատմիչի խոսքերով՝ «ռազմական հզոր ուժ ունենալն էր»:

Մ.թ.ա. 84 թվականին հայկական բանակները առանց մի նետ արձակելու մտան Ասորիք: Տիգրանը Անտիոքում բազմեց Սելևկյանների գահին ու այստեղ խաղաղությամբ իշխեց 17 տարի։

Arjo
09.01.2021, 09:54
Ասորիքի (Սիրիայի) միացումը հնարավորություն ստեղծեց գրավելու Կոմմագենեն և Կիլիկիան, և ապա՝ նաև Փյունիկիան։ Ի վիճակի չլինելով դիմադրելու Հայոց թագավորի բանակներին՝ Մեծ Հայքի գերիշխանությունն ընդունեցին Հրեաստանը և մի քանի այլ երկրներ։ Տիգրանին համառ դիմադրություն ցույց տվեցին միայն Միջերկրականի ծովափնյա քաղաքները, որոնցից վերջինը՝ Պտղոմայիսը, նա գրավեց միայն մ.թ.ա. 71 թվականին։ Այստեղ գերի վերցվեց Սելևկյան Սելենե թագուհին, որը հետագայում մահապատժի ենթարկվեց Տիգրանի կարգադրությամբ։

Հայկական տերության սահմանները հասան Եգիպտոս, որը հայտնվեց Հայոց տերության հետաքրքրությունների շրջանակում, իսկ Պտղոմեոս XII-ը գահ բարձրացավ հայոց թագավորի օգնությամբ։ Դժվար չէ տեսնել, որ Տիգրանն այդ երկրի նկատմամբ ուներ որոշակի ծրագրեր, որոնք սակայն չիրականացան քաղաքական իրադրության կտրուկ փոփոխության պատճառով։

Տիգրան Մեծի նվաճումների հետևանքով Առաջավոր Ասիայում ստեղծվեց աշխարհակալ մի նոր տերություն։ Այն տարածվում էր Եգիպտոսից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով: Նրա գերիշխանությունն էին ընդունում մինչև Միջին Ասիա և Հնդկաստան ընկած երկրներն ու ցեղերը։ Այդ տերության մեջ էին մտնում Աղվանքը, Վիրքը, Ատրպատականը, Ադիաբենեն, Օսրոենեն, Կոմագենեն, Ասորիքը, Փյունիկիան, Դաշտային Կիլիկիան և այլ երկրներ։ Տիգրան Մեծի գերիշխանությունն ընդունում էին մի շարք այլ թագավորություններ՝ Պարթևաստանը, Հրեաստանը, Անդրկասպյան սկյութներն ու Պարսից ծոցի արաբական ցեղերը։ Ինչպես հույն պատմիչն է հավաստում, Տիգրան Բ-ի տերության մեջ խոսում էին 15-ից ավելի լեզուներով։

Arjo
09.01.2021, 09:54
Տիգրան Մեծի տերությունը հելլենիստական պետություն էր՝ հիշեցնելով Ալեքսանդր Մակեդոնացու և Սելևկյանների տերությունները։ Հայկական տերությունը բազմազգ և զարգացման ամենատարբեր աստիճանների վրա գտնվող երկրների մի ամբողջություն էր։ Բնականաբար, տերության միջուկը կազմում էր Մեծ Հայքը, որտեղ բնակվում էր հայ ժողովրդի հիմնական զանգվածը, և որտեղ գտնվում էին տերության քաղաքական ու տնտեսական նշանավոր կենտրոնները։[2]:

Տերության տնտեսապես ամենազարգացած շրջանը Ասորիքն էր՝ իր աշխարհահռչակ Անտիոք մայրաքաղաքով։ Միջազգային տարանցիկ առևտրի կարևոր կենտրոններ էին Փյունիկիայի վաճառաշահ Տյուրոս, Բիբլոս, Բեյրութ, Սիդոն քաղաքները։ Հարուստ ու հռչակավոր էին նաև Դաշտային Կիլիկիայի Տարսոն, Ադանա և այլ քաղաքները։ Ասորիքի կառավարչապետ նշանակվեց Տիգրան Բ-ի մերձավոր զինակից Բագարատը, որի նստավայրը Անտիոքն էր։ Երկրագործության և արհեստագործության նշանավոր կենտրոն էր Հյուսիսային Միջագետքը, որի կառավարիչն էր Տիգրան Բ-ի կրտսեր եղբայր Գուրասը (իմացի՛ր Գոռ)։ Վերջինիս նստավայրն էր Մծբինը: Թվարկված երկրները Հայկական տերության կազմում ունեին տարբեր կարգավիճակներ։ Տիգրան Մեծը գրավված երկրների մի մասը վերածեց ենթակա թագավորությունների։ Սիրիայի թագավորությունը ևս չվերացվեց։ Տիգրանը միաժամանակ իրեն հռչակեց Սիրիայի թագավոր։ Մյուս երկրները վերածվեցին նահանգների, որոնք կառավարում էին արքայից արքայի կողմից նշանակված փոխարքաները կամ կուսակալները։[3]:

Arjo
09.01.2021, 09:55
Նվաճված երկրները պարտավոր էին հարկ վճարել և զորք տրամադրել։ Զորք էին տրամադրում նաև Մեծ Հայքի քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող վասալ թագավորները և հպատակ ցեղերը։

Այսպիսով, Տիգրան Բ-ն դարձավ Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը։ Հայոց տերության մեջ անմիջականորեն մտնող և նրա քաղաքական ազդեցության ու գերիշխանության ներքո գտնվող տարածքը կազմում էր շուրջ 3 միլիոն քառ. կմ, որը գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը (300,000 քառ.կմ) տասն անգամ։[4],[2]: Իսկ Տիգրանի գերտերության միջուկը կազմում էր 1,000,000 քառ. կմ տարածքով տերությունը, որի մեջ մտնում էին Մեծ Հայքի թագավորությունն ու նրա հարևան կովկասյան, միջագետքյան և միջերկրածովյան երկրները։[3]:

Arjo
09.01.2021, 09:56
Հայ-հռոմեական պատերազմ

Առաջին փուլ
Հիմնական հոդվածներ՝ Տիգրանակերտի ճակատամարտ, Արածանիի ճակատամարտ, և Լուկուլլոս
Մ.թ.ա. 1-ին դարի սկզբներին Հռոմեական հանրապետությունը Փոքր Ասիայում ընդարձակ տիրույթներ նվաճեց։ Նույն դարի 80-70-ական թվականներին Հռոմի Պոնտոսի դեմ մղած հաղթական պատերազմներից և Տիգրան Բ-ի կողմից Դաշտային Կիլիկիան գրավելուց հետո երկու տերությունները դարձան հարևաններ։ Տիգրան Բ-Ն իր նվաճումներով Հռոմի առջև փակում էր դեպի Արևելք տանող բոլոր ճանապարհները։ Լրջորեն անհանգստացած դրանից՝ Հռոմն սկսում է նախապատրաստվել պատերազմի ընդդեմ Հայոց տերության։ Ռազմաքաղաքական իրադրությունը նպաստավոր էր։ Մ.թ.ա. 71 թ. հռոմեական զորավար Լուկուլլոսը գլխովին ջախջախել էր Տիգրան Բ-ի դաշնակից Միհրդատ Եվպատորին։ Վերջինս մազապուրծ փախել էր Մեծ Հայք և քաղաքական ապաստան ստացել։ Լուկուլլոսը հատուկ դեսպան ուղարկեց Տիգրանի մոտ և պահանջեց Միհրդատին հանձնել իրեն։ Հայոց արքան, բնականաբար, մերժեց հռոմեացիների պահանջը, ասելով՝ «Ես Միհրդատին չեմ հանձնի, իսկ եթե հռոմեացիները պատերազմ սկսեն, ապա ... հակահարված կտա նրանց»: Մ.թ.ա. 69 թ. գարնանը հռոմեական բանակները՝ անցնելով սահմանային Եփրատ գետը, ներխուժեցին Մեծ Հայք։ Սկսվեց հայ-հռոմեական պատերազմը: Պատերազմն ընթացել է երկու փուլով՝ մ.թ.ա. 69 - մ.թ.ա. 67 թթ. և մ.թ.ա. 66 թ.: Դրանք միմյանցից տարբերվում են ռազմավարությամբ և ձեռք բերված արդյունքներով։

Arjo
09.01.2021, 09:56
Լուկուլլոսը մշակել էր կայծակնային պատերազմի ծրագիր, որի հիմնական սկզբունքներն էին հանկարծակիությունն ու շեշտակի հարվածը։ Սակայն այն իրագործվեց միայն մասամբ։ Հռոմեական բանակի ներխուժումը մ.թ.ա. 69 թ. Մեծ Հայք իրոք որ անսպասելի էր։ Առանց որևէ դժվարության Լուկուլլոսը գրավեց Ծոփքը և սրընթաց շարժվեց Աղձնիք՝ գրավելու Տիգրանակերտը: Անհրաժեշտ է նշել, որ այս ծրագիրը կազմված էր հայկական բանակի հնարավորությունները թերագնահատելու, իսկ հռոմեականինը՝ գերագնահատելու սխալ հաշվարկով։ Տիգրանակերտն անակնկալ գրոհով գրավելու ծրագիրը ձախողվեց։ Կայազորը, հայ տաղանդավոր զորավար Մանկայոսի (Մանուկ) հրամանատարությամբ, քաղաքը պաշտպանում էր հմտությամբ։ Գրոհի ձախողումից հետո Լուկուլլոսն ստիպված եղավ պաշարել այն։ Անցնում էին ամիսները, իսկ Տիգրանակերտը շարունակում էր հերոսաբար դիմադրել։ Կայծակնային պատերազմի ծրագիրը տապալվեց։

Arjo
09.01.2021, 09:57
Հռոմեական բանակի Մեծ Հայք ներխուժման լուրը Տիգրան Բ-ն իմացավ հեռավոր Պաղեստինում, ուր կենտրոնացված էին հայկական բանակի գլխավոր հարվածային ուժերը։ Տիգրանը թագավորական գնդով շտապ վերադարձավ Մեծ Հայք, իսկ բանակի հիմնական ուժերը՝ Բագարատ զորավարի հրամանատարությամբ, հետևեցին արքային։ Մինչև Մեծ Հայք հասնելը Տիգրան Բ-ն Լուկուլլոսի դեմ ուղարկեց Մեհրուժան զորավարի փոքրաթիվ, սակայն մարտունակ զորաջոկատը։ Վերջինս հռոմեացիների գերակշիռ ուժերի հետ ընդհարման ժամանակ պարտվեց, իսկ Մեհրուժանն էլ զոհվեց։

Arjo
09.01.2021, 09:57
Սեպտեմբերի կեսերին Տիգրանի գլխավորած հայկական բանակը մոտեցավ պաշարված Տիգրանակերտին: Այստեղ էին գտնվում նրա ընտանիքը և գանձարանը։ Հայկական մի զորամաս հանկարծակի ու խիզախ գրոհով մուտք գործեց քաղաք և այնտեղից դուրս բերեց արքայից արքայի ընտանիքն ու գանձերի մեծ մասը։ Այս իրադարձությունն, անշուշտ, բարձրացրեց պաշարվածների ոգին և հավատ ներշնչեց հաղթանակի նկատմամբ։ ժամանեցին հայկական բանակի նորանոր զորամասեր։ Ըստ Ապիանոսի, Տիգրանին ռազմաջոկատներ էին տրամադրել նաև ենթակա երկրները՝ Ատրպատականը (Մարաստանը), Աղվանքը, Վիրքը, Կորդուքը, Ադիաբենեն և անգամ Պարսից ծոցի արաբները։ Հայկական բանակի թիվը, նույն պատմիչի վկայությամբ, 300 հազար զինվոր էր։ Անշուշտ, սա իրականությանը չհամապատասխանող թվաքանակ է։ Այլ պատմիչներ խոսում են ընդամենը 70-80 հազար զինվորների մասին, այսինքն՝ մոտավորապես այնքան, որքան հռոմեական բանակի զինվորների թիվն էր՝ դաշնակից զորաբանակների հետ միասին։

Arjo
09.01.2021, 09:58
Հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան սկսվեց Տիգրանակերտի ճակատամարտը: Լուկուլլոսը հիանալի օգտագործեց հայկական հրամանատարության թույլ տված ռազմավարական սխալներն ու տեղանքի առանձնահատկությունները։ Շրջանցելով Տիգրանի բանակը՝ նա հայոց զորքի թիկունքում կենտրոնացրեց նշանակալից ուժեր, որոնք էլ վճռեցին ճակատամարտի ելքը։ Ենթարկվելով երկկողմանի հարձակման և տալով զգալի կորուստներ, հայկական բանակն ստիպված էր նահանջել երկրի խորքը։

Հռոմեացիների հաղթանակը որոշեց նաև Տիգրանակերտի ճակատագիրը։ Կայազորի հույն վարձկանները՝ կաշառվելով Լուկուլլոսի կողմից, հոկտեմբերի վերջերին ապստամբություն բարձրացնելով, քաղաքի դարպասները բացեցին հակառակորդի առջև։ Նորակառույց ու հարուստ քաղաքը քարուքանդ եղավ ու թալանվեց։ Միայն Լուկուլլոսը ձեռք գցեց ութ հազար տաղանդ արժողությամբ գանձեր։ Տիգրանակերտի ճակատամարտն ու մայրաքաղաքի անկումը չկոտրեցին հայոց թագավորի կորովը։ Տիգրան Բ-ն իր մեջ ուժ գտավ պայքարը շարունակելու։ Նա չէր պատրաստվում ընկրկել հռոմեական բիրտ ուժի դիմաց։ Լուկուլլոսը՝ ռազմական գործողությունները համարելով ավարտված, բանակը տարավ ձմեռելու Կորդուքի տաք շրջաններ։ Օգտվելով դրանից՝ Տիգրան Մեծն անմիջապես օգտագործեց դադարը և սկսեց եռանդուն նախապատրաստվել ապագա ռազմական գործողություններին։ Ձմեռվա ամիսներին նա վերակառուցեց բանակը, որի հարվածային գլխավոր ուժը դարձավ հեծելազորը։ Մեծ Հայքի տնտեսական կարողություններն ու մարդկային ռեսուրսները հնարավոր դարձրեցին ընդամենը կես տարվա ընթացքում միանգամայն նոր բանակի ստեղծումը, որն իր մարտարվեստով չէր զիջում հռոմեացիներին։

Arjo
09.01.2021, 09:58
Այլևս հույսը կորցնելով, թե Տիգրանը հաշտություն կխնդրի իրենից, մ.թ.ա. 68 թ. գարնան վերջերին Լուկուլլոսը դուրս եկավ Կորդուքից և բռնեց Արտաշատ տանող ճանապարհը։ Նա համոզված էր, որ Տիգրանին պարտադրելով նոր ճակատամարտ, ինքը գլխովին կոչնչացնի հայկական բանակը և հեշտությամբ կգրավի Արտաշատը: Հայկական բանակը, սակայն, խուսափում էր գլխավոր ճակատամարտից և դանդաղորեն նահանջում էր երկրի խորքերը։ Միաժամանակ անսպասելի, այդ թվում գիշերային հանդուգն հարձակումներով հայերը ջլատում էին հռոմեացիների ուժերը՝ նրանց նշանակալից կորուստներ պատճառելով։ Տիգրանի ընտրած այս մարտավարությունը լիովին արդարացրեց իրեն։ Լուկուլլոսի հյուծված և մարտունակությունը կորցրած բանակը միայն սեպտեմբերի 22-ին հասավ Արածանիի գետանցին։ Առջևում Հայկական Պար լեռնաշղթան էր, իսկ նրանից քիչ այն կողմ՝ Արտաշատն իր անբավ հարստություններով։ Սակայն հռոմեական բանակն այնքան էր ջլատված և կորուստներն այնքան շատ էին, որ զինվորները հրաժարվում էին շարունակել ռազմերթը դեպի «Հայկական Կարթագեն»: Շուտով հռոմեական բանակը ենթարկվեց հայկական զինված ուժերի շեշտակի գրոհին, որը գլխավորում էր հայոց աննկուն ու եռանդով լի արքայից արքան։ Հռոմեական բանակը լիակատար պարտություն կրեց։ Հույն պատմիչ Դիոն Կասսիոսը վկայում է, որ «հայերը նետահարելով հռոմեացիներին՝շատերին սպանեցին, իսկ շատերին էլ վիրավորեցին, իսկ վերքերը ծանր էին և դժվար բուժելի, քանզի հայերը գործածում էին երկծայր նետեր»: Արածանիի ճակատամարտը ցույց տվեց Տիգրանի՝ որպես հիանալի ռազմագետի, կարողությունները։ Անպարտելի համարվող հռոմեական բանակը ծանր պարտություն կրեց, դրան հետևեց նրա խայտառակ փախուստը։ Լուկուլլոսն ստիպված էր թողնել Մեծ Հայքի սահմանները։ Շուտով հռոմեացիները դուրս քշվեցին նաև Հյուսիսային Միջագետքից և Կորդուքից: Տիգրան Մեծի հանձնարարությամբ Միհրդատ Եվպատորը հայկական մի զորամասով անցավ Պոնտոս և սկսեց երկրի ազատագրումը։ Հռոմեացիների առաջին գրոհը դեպի Արևելք լիովին ձախողվեց։

Arjo
09.01.2021, 09:59
Լուկուլլոսի պարտության հետևանքով վերականգնվեց Հայկական տերության խարխլված հեղինակությունը։ Մ.թ.ա. 67 թ. կեսերին հայկական բանակները ներխուժեցին Կապադովկիա՝ պատրաստվելով վերականգնել հայկական իշխանությունը Ասորիքում (Սիրիայում), ինչպես նաև Միջերկրական ծովի ափերին։ Լրջորեն խախտվեց Հռոմի հեղինակությունն Արևելքում։ Հռոմեական սենատն արտակարգ միջոցներ ձեռք առավ։ Լուկուլլոսը հեռացվեց գլխավոր հրամանատարի պաշտոնից։ Նրա փոխարեն հրամանատար նշանակվեց հմուտ զորավար և քաղաքական գործիչ Գնեոս Պոմպեոսը:

Խելացի և հեռատես Պոմպեոսը, ժամանելով Արևելք, նախապես պարթևների հետ դաշինք կնքեց ընդդեմ Տիգրան Մեծի և Միհրդատ Եվպատորի։ Պարթևները սիրով համաձայնեցին, քանզի ցանկանում էին վրեժխնդիր լինել Տիգրանից իրենց ստորացման համար։ Հռոմեա-պարթևական դաշինքը ուղղված էր Մեծ Հայքի դեմ։

Նույն տարվա վերջերին Պոմպեոսը պարտության մատնեց Միհրդատ Եվպատորին և գրավեց Պոնտոսը, որով Մեծ Հայքը զրկվեց իր միակ դաշնակցից։ Հռոմեական բանակը պատրաստվում էր ներխուժել Մեծ Հայք։ Ստեղծված բարդ իրադրությունը Տիգրան Բ-ից պահանջում էր գործել չափազանց զգույշ և ճշգրիտ։

Arjo
09.01.2021, 09:59
Մեծ Հայքի համար այս ճակատագրական պահին երկրում սկսվեցին ներքին երկպառակություններ։ Տիգրան Մեծի դեմ ընդվզեց նրա կրտսեր որդի Տիգրանը, որին պատմիչներն անվանում են Տիգրան Կրտսեր։ Վերջինս գտնում էր, որ պետք է պատերազմը շարունակել մինչև հաղթական ավարտ։ Տիգրան Մեծը ճնշեց ընդդիմադիր հայ ավագանու շահերը ներկայացնող Տիգրան Կրտսերի խռովությունը, որն իրեն հռչակել էր հայոց թագավոր։ Խռովությանն անմասն չէին նրա մայրը՝ Կլեոպատրան, և պապը՝ Միհրդատ Եվպատորը։ Վերջինս հույս ուներ թոռան գահակալությամբ Մեծ Հայքը ծառայեցնել Պոնտոսի քաղաքական շահերին։ Ստեղծված իրավիճակում Տիգրան Մեծն ստիպված եղավ զորքը դուրս բերել Կապադովկիայից և վերադառնալ Մեծ Հայք։ Հորից պարտված Տիգրան Կրտսերը փախավ Պարթևաստան: Պարթևական թագավոր Հրահատ Գ-ն անմիջապես օգտագործեց պահը և որոշեց օգնել ապստամբ արքայազնին՝ նրան կնության տալով դստերը։ Տիգրան Կրտսերը պարթևական բանակով ներխուժեց Մեծ Հայք և պաշարեց Արտաշատը: Սակայն հայկական բանակը հակահարված տվեց պարթևներին, որոնք նահանջեցին իրենց երկիրը, իսկ Տիգրան Կրտսերը փախավ Պոնտոս։ Կես ճանապարհին լուր ստանալով, որ պապը՝ Միհրդատ Եվպատորը, պարտություն է կրել Պոմպեոսից և փախել Բոսպորի թագավորություն, նա այս անգամ որոշեց դիմել Պոմպեոսի օգնությանը։ Պոմպեոսն անմիջապես օգտագործեց բախտախնդիր արքայազնին՝ փորձելով ազդել Տիգրան Մեծի քաղաքականության վրա։

Arjo
09.01.2021, 10:00
Մ.թ.ա. 66 թ. ամռանը Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ Պոմպեոսի հռոմեական բանակը ներխուժեց Մեծ Հայք։ Տիգրան Մեծի դիրքերը բավականին թուլացել էին՝ պարթևների թշնամական գործողությունների, որդու խռովության և հռոմեական բանակի Մեծ Հայք ներխուժման պատճառով։ Հաջողության հասնելու հույսերը փոքր էին, ուստի ավելի խոհեմ կլիներ Մեծ Հայքին ձեռնտու զիջումների գնով հաշտվել նրա հետ և հենց Հռոմի օգնությամբ էլ պայքար մղել մյուս երկուսի դեմ։ Մեծ Հայքը կարող էր կորցնել իր անկախությունը, ուստի անհրաժեշտ էր գնալ զիջումների ոչ կենսական խնդիրներում, գլխավորը՝ անկախությունը, պահպանելու համար։

Պոմպեոսը մ.թ.ա. 66 թ. սեպտեմբերին մոտեցավ Արտաշատին և ճամբար դրեց քաղաքից ոչ հեռու։ Անմիջապես սկսվեցին հայ-հռոմեական հաշտության բանակցությունները։ Այն, ինչին ձգտում էր Հռոմը, ստանում էր առանց ռազմական գործողությունների և զոհերի։ Տիգրան Կրտսերի փորձերը՝ խոչընդոտելու բանակցությունները, արդյունք չտվեցին։ Ընդհակառակը, նա հայտնվեց «խաղից դուրս» վիճակում։

Arjo
09.01.2021, 10:02
Արտաշատի պայմանագիր

Մ.թ.ա. 66 թ. սեպտեմբերին Արտաշատում կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը, որն իր ամբողջության մեջ, այնուամենայնիվ, պետք է համարել հաջողված։ Ըստ պայմանագրի՝

Մեծ Հայքը հօգուտ Հռոմեական հանրապետության հրաժարվում էր Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից և Կիլիկիայից, այսինքն՝ Միջերկրական ծովի ափերից։ Հայոց տերությունը սակայն պահպանում էր տերության միջուկը կազմող Մեծ Հայքի տարածքը։
Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից և դառնում էր առանձին պետություն։ Այստեղ թագավոր էր հաստատվում Տիգրան Կրտսերը՝ պայմանով, որ Տիգրան Բ-ի մահից հետո Մեծ Հայքն ու Ծոփքը դարձյալ միավորվելու էին մեկ պետության մեջ՝ Տիգրան Կրտսերի գահակալության ներքո։
Մեծ Հայքը Հռոմին պետք է վճարեր 6 հազար տաղանդ ռազմատուգանք, մոտավորապես այդքան էլ արշավանքին մասնակցած զինվորներին և սպաներին։ Հատկանշական է, որ ռազմատուգանքի գումարը վճարվելու էր Ծոփքի արքայական գանձարաններից։
Մեծ Հայքը հայտարարվում էր «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»:

Arjo
09.01.2021, 10:02
Արտաշատի պայմանագրից հատկապես դժգոհ մնաց Տիգրան Կրտսերը։ Տենչալով Մեծ Հայքի գահին՝ նա այժմ պետք է բավարարվեր ֆինանսական միջոցներից զրկված Ծոփքի գահով։ Հասկանալով իր վիճակի անհեթեթությունը՝ Տիգրան Կրտսերն ընդվզեց Պոմպեոսի դեմ և վիրավորեց նրա արժանապատվությունը։ Ի պատասխան նրա հանդուգն ելույթի՝ Պոմպեոսի կարգադրությամբ Տիգրան Կրտսերը ձերբակալվեց և ընտանիքի հետ գերեվարվեց Հռոմ։

Տիգրան Բ-ն՝ օգտագործելով հռոմեա-պարթևական հակամարտությունները, կարողացավ Պոմպեոսի միջամտությամբ մ.թ.ա. 64 թ. Մեծ Հայքին վերադարձնել Կորդուքն ու Հյուսիսային Միջագետքը: Պոմպեոսն անգամ ճանաչեց Տիգրան Մեծի «արքայից արքա» տիտղոսը, որից խիստ դժգոհ մնաց պարթևական արքունիքը։

Արտաշատի պայմանագիրը Տիգրան Մեծի դիվանագիտական հաջողությունն էր։ Նա կարողացավ պահպանել Մեծ Հայքի տարածքային ամբողջությունը՝ հայոց հայրենիքը՝ Եփրատից մինչև Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից մինչև Կուր գետ։ Պահպանվեց Մեծ Հայքի պետական անկախությունը՝ հայ ժողովրդի հարատևման այդ կարևորագույն երաշխիքը։ Ահա սա էր Արտաշատի պայմանագրի պատմական մեծ նշանակությունը։

Տիգրան Բ-ի կյանքի վերջին տասը տարիները Մեծ Հայքի համար խաղաղության ու տնտեսական բարգավաճման տարիներ էին։

Arjo
09.01.2021, 10:03
Արտավազդ Բ

Տիգրան Բ-ին հաջորդեց թագաժառանգ Արտավազդ Բ-ն (մ.թ.ա. 55 - մ.թ.ա. 34 թթ.), որը բազմակողմանի զարգացած, օտար լեզուների գիտակ, մտավորական անձնավորություն էր։ Հույն պատմիչ Պլուտարքոսը վկայում է, որ Արտավազդը «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ»: Նա նաև հմուտ դիվանագետ էր, իրատես քաղաքագետ և, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, ռազմական գործիչ։

Արտավազդ Բ-ն գահ է բարձրացել Մեծ Հայքի համար բարդ քաղաքական իրավիճակում։ Արտաշատի պայմանագիրն արմատապես փոխեց ուժերի հարաբերակցությունն Առաջավոր Ասիայում: Հայոց թագավորությունը, որ երկար տարիներ հաջողությամբ պայքար էր մղում Հռոմի նվաճողական քաղաքականության դեմ, այժմ իր դիրքերը զիջեց Պարթևստանին։ Մեծ Հայքը հայտնվեց երկու հզոր տերությունների միջև, որոնցից յուրաքանչյուրը ջանք չէր խնայում ապահովելու նրա դաշնակցությունը։

Arjo
09.01.2021, 10:04
Մեծ Հայքի դիրքորոշումը դառնում էր չափազանց կարևոր, քանի որ նրանցից յուրաքանչյուրը փորձում էր տիրապետող դիրք ստանալ տարածաշրջանում և իշխել Արևելքում։ Նման պայմաններում ի՞նչ դիրք էր գրավելու Մեծ Հայքի թագավորությունը։ Հարցադրում, որ դրվեց Արտավազդի և նրա հաջորդների առջև մի քանի դար շարունակ։

Արտավազդ Բ-ն կողմնակից էր չեզոքության քաղաքականությանը։ Նա փորձում էր երկու տերությունների հետ էլ բարիդրացիական հարաբերություններ պահպանել և թույլ չտալ, որ Մեծ Հայքը ներքաշվի պատերազմների մեջ։ Հակառակ դեպքում Արտավազդը հակված էր ընտրելու Մեծ Հայքի համար առավել անվտանգ դաշնակցությունը։ Դա երբեմն լինում էր Հռոմը, երբեմն՝ Պարթևաստանը: Սակայն Հռոմը որպես առավել հզոր ուժ պակաս ցանկալի էր որպես դաշնակից, քանի որ բացահայտորեն սպառնում էր Մեծ Հայքի անկախությանը։ Ուստի Արտավազդ Բ-ն ավելի հաճախ հակվում էր դեպի Պարթևաստանը:

Դիվանագիտական ճշգրիտ քայլերով Արտավազդը ձգտում էր պահպանել Մեծ Հայքի՝ տարածաշրջանի երրորդ հզոր պետության տարածքային ամբողջականությունն ու անկախությունը։

Arjo
09.01.2021, 10:04
Մ.թ.ա. 60 թ. Հռոմի երեք ականավոր գործիչներ՝ Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը և Մարկոս Կրասոսը, ստեղծեցին մի դաշինք, որը պատմագիտության մեջ հայտնի է Առաջին եռապետություն անունով։ Եռապետները Հռոմեական հանրապետությունը բաժանեցին ազդեցության գոտիների։ Մարկոս Կրասոսը ստացավ Արևելքը և միաժամանակ պարթևների դեմ պատերազմելու իրավունքը։ Մ.թ.ա. 54 թ. նա ժամանեց Արևելք և սկսեց նախապատրաստվել պարթևների դեմ արշավանքին։ Փառասեր և մեծամիտ Կրասոսը, ինչպես գրում է ժամանակակից պատմիչը, երազում էր կրկնել Ալեքսանդր Մակեդոնացու սխրանքը և հասնել մինչև Հնդկաստան։

Կրասոսը պահանջեց, որ իրեն ներկայանան Հռոմի բոլոր դաշնակից երկրների արքաները և զորք տրամադրեն։ Նրան ներկայացավ նաև Արտավազդ Բ-ն։ Հավատարիմ մնալով մ.թ.ա. 66 թ. հայ-հռոմեական պայմանագրին՝ նա, որպես «հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», Կրասոսին խոստացավ տալ նշանակալից քանակությամբ զինված ուժեր (16-հազարանոց այրուձի և 24-հազարանոց հետևազոր)։ Սակայն Արտավազդը միաժամանակ առաջարկեց պարթևների դեմ արշավանքը կազմակերպել Մեծ Հայքի տարածքով։ Հայոց արքան դա հիմնավորում էր այդ արշավանքի հիշյալ ուղու թեև ավելի երկար, սակայն միանգամայն անվտանգ լինելով, քանի որ Մեծ Հայքի լեռնային տեղանքը կզրկեր պարթևական հեծելազորին իր բոլոր առավելություններից։ Ավելորդ է ասել, որ Արտավազդը մտադիր էր հռոմեական բանակի ուժերով Մեծ Հայքը զերծ պահել պարթևների հնարավոր ներխուժումից։ Սակայն, ցավոք, Կրասոսն ընտրեց արշավանքի թեև կարճ, սակայն վտանգավոր ուղին, որն անցնում էր Միջագետքի դաժան, չոր կլիմա ունեցող անծայրածիր անապատներով և տափաստաններով։

Arjo
09.01.2021, 10:05
Տուն վերադառնալու ճանապարհին Արտավազդը լուր ստացավ, որ պարթևների Օրոդես թագավորը ներխուժել է Մեծ Հայք և ասպատակում է երկրի հարավային տարածքները։ Արտավազդը, բնականաբար, այլևս չէր կարող օգնական զորք տրամադրել Կրասոսին. նա պարտավոր էր պաշտպանել հայրենիքը։ Իմանալով այդ մասին՝ Կրասոսը կոպիտ ու անքաղաքավարի խոսքերով Արտավազդին մեղադրեց դավաճանության մեջ և սպառնաց պարթևական արշավանքն ավարտելուց հետո պատժել հայոց արքային։

Արտավազդը՝ ցուցաբերելով ճկուն քաղաքական միտք և հեռատեսություն, փոխեց իր դիրքորոշումը և Օրոդեսին առաջարկեց դաշինք կնքել և համատեղ ռազմական գործողություններ ծավալել հռոմեացիների դեմ։ Պարթևների թագավորը սիրով ընդունեց այս առաջարկը, և մ.թ.ա. 54 թ. վերջերին Արտաշատում կնքվեց հայ-պարթևական մի համաձայնագիր, որն ամրապնդվեց հայոց թագավորի քրոջ և պարթևների թագաժառանգ Բակուրի ամուսնությամբ։

Այդ ընթացքում Կրասոսը, հսկայական կորուստներ տալով, մ.թ.ա. 53 թ. գարնանը հասավ Միջագետքի Խառան քաղաքը։ Պարթևական բանակը դանդաղ նահանջում էր՝ երկրի խորքը ներքաշելով հռոմեական լեգեոններին։ Սակայն շուտով պարթևները դադարեցին նահանջել, և մ.թ.ա. 53 թ. մայիսի 6-ին պարթև զորավար Սուրենը մեծ բանակով հանկարծակի ու շեշտակի հարվածով գլխովին ջախջախեց հռոմեական զորքը։ Սպանվածների թիվն անցնում էր 20 հազարից, գերիներինը՝ 10 հազարից։ Սպանվեցին նաև Կրասոսն ու նրա որդին։ Հույն պատմիչ Պլուտարքոսը վկայում է, որ Սուրենը սպանված Կրասոսի գլուխն ուղարկում է Մեծ Հայք։ Այդ ժամանակ հայ և պարթև արքաները, նրանց մերձավորները Արտաշատի թատրոնում դիտում էին հույն նշանավոր թատերագիր Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» ողբերգությունը։ Հույն դերասան Յասոնը եղջերվի բուտաֆորային գլխի փոխարեն բեմ է դուրս գալիս Կրասոսի գլխով և արտասանում. «Մենք գալիս ենք սարերից և բերել ենք հարուստ որս», ինչը մեծ ցնծությամբ ընդունվեց հանդիսականների կողմից։ Նույն պատմիչի խոսքերով՝ «այսպես ավարտվեց Կրասոսի արևելյան արշավանքը, որը վերջացավ ողբերգության նման»:

Arjo
09.01.2021, 10:05
Կրասոսի պարտությունը ծանր տպավորություն թողեց Հռոմում, սակայն ներքաղաքական բարդ իրադարձությունները խանգարեցին նոր արշավանք կազմակերպել և վրեժխնդիր լինել պարթևներից։ Ավելին, Հուլիոս Կեսարի սպանությունը (մ.թա. 44 թ.) երկիրը ներքաշեց քաղաքացիական պատերազմների հորձանուտը։ Օգտագործելով հարմար պահը՝ պարթևա-հայկական միացյալ բանակը մ.թ.ա. 40 թ., պարթև թագաժառանգ Բակուրի և հայ զորավար Վասակի գլխավորությամբ՝ անցնելով Եփրատը, ներխուժեց Ասորիք։ Փյունիկիայի, Ասորիքի, Պաղեստինի և Միջերկրական ծովի ափին գտնվող քաղաքները, որոնք դժգոհ էին հռոմեական ծանր տիրապետությունից, հայերին և պարթևներին դիմավորում են ցնծությամբ՝ իրար հետևից իրենց դարպասները բացելով նրանց առջև։

Պարթևների և հայերի հայտնվելը Միջերկրական ծովի ափերին սթափեցրեց Հռոմին և ստիպեց դիմել կտրուկ միջոցների։ Արևելք ուղարկվեց Բասոս զորավարը, որը վճռական ճակատամարտում պարտության մատնեց դաշնակիցներին։ Կռիվների ժամանակ սպանվեց նաև թագաժառանգ Բակուրը։ Անսպասելիորեն խզվեց հայ-պարթևական դաշինքը՝ Պարթևաստանում սկսված գահակալական պայքարի պատճառով։ Հռոմեացիներն անմիջապես օգտագործեցին այս հարմար պահը։ Հռոմում իշխանության գլուխ եկած Երկրորդ եռապետության (Մարկոս Անտոնիոս, Մարկոս Լեպիդոս և Օկտավիանոս Օգոստոս) որոշմամբ Արևելք ուղարկվեց Մարկոս Անտոնիոսը: Մ.թ.ա. 38 - մ.թ.ա. 37 թթ. Անտոնիոսը դեպի Պարթևաստան մեծ արշավանքի նախապատրաստություններ սկսեց։ Այս անգամ արշավանքի երթուղին անցնելու էր Մեծ Հայքով։ Ուստի հռոմեացիներին անհրաժեշտ էր ձեռք բերել Մեծ Հայքի դաշնակցությունը։ Արտավազդը կանգնած էր երկընտրանքի առջև։ Ստեղծված ծանր պայմաններում Արտավազդն ստիպված եղավ կրկին դաշնակցել հռոմեացիներին։ Հայոց թագավորն Անտոնիոսին խոստացավ 11 -հազարանոց օգնական զորք տրամադրել և թույլատրել պարթևների դեմ ռազմարշավը Մեծ Հայքի տարածքով։

Arjo
09.01.2021, 10:07
Մ.թ.ա. 36 թ. ամռանը Անտոնիոսը 100-հազարանոց բանակով և երեք հարյուր սայլերի վրա բարձած պաշարողական տեխնիկայով սկսեց իր արշավանքը։ Հռոմեական բանակն անցավ Մեծ Հայքի տարածքով, մտավ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքին ենթակա, իսկ այժմ պարթևներին դաշնակից Ատրպատական: Անտոնիոսը շտապում էր օր առաջ գրավել Ատրպատականի մայրաքաղաք Փրաասպան, ուստի, պաշարողական մեքենաների համար առանձնացնելով երկու լեգեոն, ինքը հիմնական ուժերով շարժվեց երկրի խորքերը։ Պարթևներն անմիջապես օգտագործեցին այդ պահը և, հարձակվելով, ոչնչացրին պաշարողական մեքենաները։ Պարզ դարձավ, որ առանց այդ մեքենաների անհնարին էր գրավել պարթևական քաղաքները։ Իր հերթին լավ հասկանալով արշավանքի հնարավոր ձախողումը՝ Արտավազդը որոշեց վերադառնալ Մեծ Հայք և հրաժարվել ռազմական հետագա գործողություններին մասնակցելուց։ Հետագայում իրեն արդարացնելու համար Անտոնիոսն օգտագործեց այդ հանգամանքը՝ Արտավազդին հռչակելով դասալիք և իր պարտության հիմնական մեղավոր։ Այս մեղադրանքը կեղծ է, քանզի Անտոնիոսի պարտվելուց հետո էր, որ Արտավազդը հետ էր քաշել իր զորամասերը։

Մ.թ.ա. 36 թ. աշնանը Անտոնիոսի բանակը ստիպված էր նահանջել։ 27 օր տևած նահանջի ընթացքում հակառակորդն անընդհատ հարձակումներով ուժասպառ էր անում հռոմեացիներին։ Նրանք կորցրին 32 հազար, իսկ դաշնակիցները՝ 12 հազար զինվոր։ Հայկական կողմը թագավորի հեռատեսության շնորհիվ կորուստներ չունեցավ։ Միայն Մեծ Հայք հասնելուց հետո Անտոնիոսը կարողացավ հանգիստ շունչ առնել, բուժել զինվորների վերքերն ու կարգի բերել բարոյալքված բանակը։ Այդուհանդերձ, Մեծ Հայքում էլ նա զգալի կորուստներ ունեցավ հայկական սառնամանիքների պատճառով։ Մեծ Հայքից նա մեկնեց Ալեքսանդրիա:

Arjo
09.01.2021, 10:07
Հռոմեական սենատին ուղարկված զեկուցագրում Անտոնիոսը, իր ապաշնորհությունն ու մեղքը քողարկելու նպատակով, ռազմական վիթխարի ծախսերն ու մարդկային ահռելի կորուստները բացատրում է իբրև թե հայոց թագավորի դավաճանությամբ։ Իր վարկաբեկված հեղինակությունն ինչ-որ չափով վերականգնելու համար նա ծրագրում է գրավել ու կողոպտել Մեծ Հայքը։ Սկզբում նա փորձում է Արտավազդին ծուղակը գցել։ Դիմելով խորամանկության՝ նրան հրավիրում է Ալեքսանդրիա՝ իբրև պարթևների դեմ նոր արշավանքի ծրագիրը քննարկելու։ Կանխազգալով վտանգը՝ Արտավազդը հրավերը մերժեց։ Ապա Անտոնիոսը խնամախոս ուղարկեց Արտաշատ՝ Արտավազդին հրավիրելու Ալեքսանդրիա՝ հայոց արքայադստեր և իր ու Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի որդի Ալեքսանդրի ամուսնության հարցը քննարկելու։ Մերժում ստանալով՝ Անտոնիոսը մ.թ.ա. 34 թ. ամռանը անակնկալ արշավեց դեպի Հայոց թագավորություն։ Հարձակումն այնքան անսպասելի էր, որ հռոմեական բանակը, առանց լուրջ դիմադրության հանդիպելու, մոտեցավ Արտաշատին: Անըմբռնելի է, սակայն փաստ, որ Արտավազդն իր առնվազն 70 հազարանոց բանակը մարտի չհանեց հռոմեական 60 հազարանոց բանակի դեմ։ Նա, թերևս, համոզված էր, որ վեճը կարելի է լուծել խաղաղությամբ։ Նման դեպքում, թերևս, երկիրը կարող էր զերծ մնալ ավերածություններից, բայց անմիջականորեն վտանգվում էր թագավորի անձը։ Բանակցություններ վարելու փոխարեն Անտոնիոսը ձերբակալեց հայոց թագավորին, նրա ընտանիքը և կողոպտեց արքունի գանձերը։ Անտոնիոսի այս քայլը դատապարտել են անգամ իրենք՝ հռոմեացիները։ Այսպես, Դիոն Կասսիոսը գրում է, թե Անտոնիոսը Արտավազդին «խաբելով, ձերբակալելով ու շղթայելով, մեծապես վարկաբեկել է հռոմեական ժողովրդի հեղինակությունը»:

Այսուհանդերձ հռոմեացիներն իրենց նպատակին չհասան։

Arjo
09.01.2021, 10:08
Հռոմեական գերությունից խուսափած թագաժառանգ Արտաշեսը փորձեց հակահարված տալ հակառակորդին և ազատել կալանված արքային, սակայն հապշտապ և լավ չկազմակերպված գործողություններով որևէ արդյունքի չհասավ։ Նա պարտություն կրեց և փախավ Պարթևաստան: Մեծ Հայքի քաղաքներում թողնելով հռոմեական կայազորներ, Անտոնիոսը վերադարձավ Եգիպտոս՝ իր հետ տանելով Արտավազդ Բ-ին և նրա ընտանիքը։ Նա Ալեքսանդրիայում հաղթահանդես կազմակերպեց, որի ժամանակ բոլորի ուշադրության կենտրոնում ոսկե շղթաներով շղթայված հայոց թագավորն ու նրա ընտանիքն էր։ Գերիներին հորդորել էին խոնարհվել Կլեոպատրային և նրան մեծարանքի խոսքեր շռայլել։ Սակայն հայոց արքան և նրա հարազատներն անցան հպարտորեն ու արժանապատիվ։ Ինչպես գրում է ժամանակակից հույն պատմիչը, «նրանք ցույց տվեցին իրենց ոգու արիությունը»: Հայերի նման կեցվածքը մեծ տպավորություն թողեց։ Վիրավորված Կլեոպատրան չներեց Արտավազդին և կարգադրեց զնդան նետել նրան։

Անտոնիոսի ինքնագլուխ գործողությունները խիստ սրեցին նրա հարաբերությունները պաշտոնական Հռոմի հետ։ Քաղաքացիական պատերազմը դարձավ անխուսափելի, որը և շուտով բռնկվեց։

Մ.թ.ա. 31 թ. սեպտեմբերի 2-ին Ակտիումի ճակատամարտում Անտոնիոսը լիակատար պարտություն կրեց եռապետ Գայոս Օկտավիանոս Օգոստոսի բանակից և փախավ Ալեքսանդրիա: Նույն թվի հոկտեմբերին՝ Կլեոպատրայի կարգադրությամբ Արտավազդ Բ-ն մահապատժի ենթարկվեց Ալեքսանդրիայում։ Շատ չանցած, Օկտավիանոսի կողմից գերի վերցվելու վտանգն ստիպեց Անտոնիոսին և Կլեոպատրային ինքնասպանությամբ վերջ տալ իրենց կյանքին։

Arjo
09.01.2021, 10:09
Արտաշես Բ

Արտավազդ Բ-ի գերեվարությունից հետո հռոմեական բանակը ռազմակալեց Մեծ Հայքը։ Թալանվեցին քաղաքներն ու մեհյաններում կուտակված մեծ հարստությունները։ Հռոմեական սկզբնաղբյուրներում մանրամասն նկարագրվում է Երիզա ավանում գտնվող Անահիտ աստվածուհու հռչակավոր մեհյանի կողոպուտը, և թե ինչպես են ընչաքաղց հռոմեացի զինվորներն առանձին կտորների վերածել աստվածուհու ոսկեձույլ արձանը։

Սակայն հռոմեացիների կողմից ռազմակալված Մեծ Հայքը փոթորկվում էր։ Գերեվարությունից խույս տված թագաժառանգ Արտաշեսը, հաջողության չհասնելով, իր զորքերով քաշվեց Պարթևաստան: Քաղաքական իրադրության կտրուկ փոփոխությունն ստիպեց Պարթևաստանի Հրահատ Դ թագավորին ևս փոխել վերաբերմունքը Մեծ Հայքի նկատմամբ։ Նա ոչ միայն ապաստան տվեց փախստական թագաժառանգին և իր դստերը կնության տվեց նրան, այլև ռազմական մեծ օգնություն տրամադրեց հռոմեական նվաճողների դեմ պայքարը կազմակերպելու համար։ Արտաշեսի գործողություններն ավելի նպատակասլաց դարձան հատկապես Ակտիումի ճակատամարտից հետո։ Հայ-պարթևական զորքերի գլուխ անցած նա մտավ Մեծ Հայք և, մի քանի վճռական ճակատամարտերում պարտության մատնելով հռոմեական լեգեոններին, նրանց դուրս շպրտեց երկրից։

Arjo
09.01.2021, 10:09
Մ.թ.ա. 30 թ. Արտաշեսը հանդիսավորությամբ հռչակվեց հայոց թագավոր։ Արտաշես Բ-ն (մ.թ.ա. 30 - մ.թ.ա. 20) ուժեղ անհատականություն էր, վճռական և անհաշտ թշնամու նկատմամբ։ Նա Հռոմից պահանջեց հետ վերադարձնել իր կրտսեր եղբայրներին՝ Տիգրանին և Արտավազդին, սակայն մերժում ստացավ։ Ի պատասխան հոր՝ Արտավազդ Բ-ի մահապատժի, նա կարգադրեց սրի քաշել Մեծ Հայքում գտնվող հռոմեացիներին։ Այնուհետև արշավեց Հռոմի դաշնակից Ատրպատականի թագավորության դեմ, գրավեց այն և միացրեց իր թագավորությանը։ Մեծ Հայքի թագավորությունը նրա օրոք նշանակալից չափով ուժեղացավ։ Ուստի պատահական չէ որ նրա հատած դրամները կրում էին «արքայից արքա» մակագրությունը։ Երիտասարդ և եռանդուն թագավորը լի էր վճռականությամբ՝ վերականգնելու Հայոց թագավորության երբեմնի հզորությունը։ Արտաշես Բ-ի շեշտված հակահռոմեական դիրքորոշումը և հատկապես դաշինքը Պարթևաստանի հետ մեծապես հարվածում էին Հռոմի արևելյան քաղաքականությանը՝ խոչընդոտելով նրա զավթողական ծրագրերին։ Ուստի Օգոստոս կայսրը, որ ուշի-ուշով հետևում էր Մեծ Հայքում տեղի ունեցող իրադարձություններին, վճռում է տապալել անցանկալի Արտաշես Բ-ին և փոխարենը գահ բարձրացնել նրա կրտսեր եղբորը՝ արքայազն Տիգրանին։ Վերջինս տասը տարուց ի վեր գտնվելով Հռոմում, ստացել էր հռոմեական դաստիարակություն։ Մ.թ.ա. 20 թ. հռոմեացիները կազմակերպեցին Հայոց թագավորի սպանությունը։ Արտաշիսյան Մեծ Հայքը զրկվեց իր վերջին հզոր տիրակալից, որը շատ բան արեց վերականգնելու համար Հայոց թագավորության երբեմնի հզորությունը։

Arjo
09.01.2021, 10:10
Արտաշես Բ-ի սպանությունից անմիջապես հետո Օկտավիանոս Օգոստոսի կարգադրությամբ թագաժառանգ, ապագա կայսր Տիբերիոսը Արտաշատում հանդիսավորությամբ գահ բարձրացրեց Տիգրան Գ-ին (մ.թ.ա. 20- մ.թ.ա. 8 թթ.)։ Այս իրադարձությունը Հռոմում դիտվել է որպես կարևոր հաղթանակ և նշվել շուքով։ Հատվել են ոսկե և արծաթե դրամներ՝ «Մեծ Հայքը նվաճված» մակագրությամբ, իսկ նշանավոր բանաստեղծներ Օվիդիոսն ու Հորացիոսն անգամ ձոնել են դրան հատուկ ներբողներ։

Հակառակ հռոմեացիների ակնկալիքների, Տիգրան Գ-ն չդարձավ Հռոմի հլու կամակատարը։ Կյանքի վերջին տարիներին նա հրաժարվեց հռոմեական կողմնորոշումից և վարեց միանգամայն անկախ քաղաքականություն։ Նրա քաղաքականությունը շարունակեց նաև նրա հաջորդն ու որդին՝ Տիգրան Դ-ն (մ.թ.ա. 8 - մ.թ.ա. 5, մ.թ.ա. 2 - մ.թ. 1)։ Դեպքերի նման զարգացումից անհանգստացած Օգոստոսը մեծ բանակով Մեծ Հայք է ուղարկում իր որդեգիր Գայոս Կեսարին, որը գահընկեց է անում Տիգրան Դ-ին և թագավոր հռչակում նրա հորեղբայր Արտավազդ Գ-ին (մ.թ.ա. 5 - մ.թ.ա. 2)։ 25 տարի Հռոմում ապրած և հայ իրականությունից խորթացած այս թագավորը Մեծ Հայքը կառավարում է հռոմեական օրենքներով և անզուսպ թալանում պետական գանձարանը։ Չհանդուրժելով այս իրավիճակը՝ հայերն ապստամբում են նրա դեմ և սպանում։ Վերստին գահ է բարձրանում Տիգրան Դ-ն, այս անգամ քրոջ՝ Էրատոյի հետ միասին (մ.թ.ա. 2 - մ.թ. 1)։ Հայոց թագավորը բանակցություններ վարեց Օգոստոսի հետ, որպեսզի վերջինս ճանաչի իր թագավորությունը։ Այդ ուղղությամբ ձեռք բերվեց որոշակի պայմանավորվածություն։ Բայց 1 թ. կովկասյան լեռնականների դեմ մղված պատերազմներից մեկի ժամանակ Տիգրան Դ-ն սպանվեց, իսկ Էրատոն էլ հրաժարվեց գահից։

Arjo
09.01.2021, 10:10
Արտաշեսյան արքայատոհմի արական ներկայացուցիչների սպառումով՝ հռոմեացիները հնարավորություն ստացան հայկական գահին դնելու իրենց բրածոներին։ Մ.թ. 1 թ. մինչև 52 թ. հռոմեացիների օգնությամբ գահ բարձրացան Ատրպատականի և Վիրքի արքայատոհմի ներկայացուցիչները։ Սակայն մյուս կողմից իր դրածոներին էր նշանակում նաև հարևան Պարթևաստանը: Հայ ժողովուրդը համառ պայքար էր մղում օտարազգի դրածո թագավորների դեմ, իսկ հայոց ավագանին ձգտում էր հիմք դնել հայկական նոր արքայատոհմի։ Այդ պայմաններում բոլորովին պատահական չէր, որ օտարազգի դրածո թագավորները, բացի Զենոնից (18-34), դարձան հայ ավագանու վրիժառության զոհը։ Բավական երկար և խաղաղ իշխեց միայն Զենոնը։ Զենոնը Պոնտոսի արքայական տան ներկայացուցիչ էր, սակայն մեծացել էր Մեծ Հայքում, ծանոթ էր հայկական սովորույթներին և վայելում էր ժողովրդի համակրանքը։ Նա նաև ընդունեց Արտաշես տոհմական անունը և սկսեց կոչվել Զենոն-Արտաշես։ Զենոն-Արտաշեսից հետո հայոց սպարապետ Գիսակ Դիմաքսյանի հակահռոմեական ապստամբության շնորհիվ Հայոց թագավորությունը կարճ ժամանակով (37-43 թթ.) կարողացավ վերականգնել իր լիակատար անկախությունը։ Սակայն դրանից հետո էլ հռոմեացիների օգնությամբ հայոց գահին էին բազմում Վիրքի արքայազները։ Հռոմեական նշանավոր բանաստեղծ Վերգիլիոսի հետևյալ դիպուկ այլաբանության մեջ՝ «կամուրջներ չհանդուրժող Արաքս»-ում ակնարկվում է հայ ժողովրդի համառ պայքարը նվաճողների դեմ։ Քաղաքական անիշխանության հետևանքով մ.թ. 37 թ-ին Մեծ Հայքից անջատվեցին հարավում՝ Հայկական Միջագետքը (27.000 քառ. կմ) Մծբին քաղաքով, որն անցավ Պարթևաստանին և Գոդերձական երկիրը (4100 քառ. կմ)՝ հյուսիսում, որն էլ անցավ Վիրքին։ Հայոց ավագանին սկսեց հայացքն ուղղել դեպի Պարթևաստան, որն էլ իր հերթին փորձում էր հայոց գահին հաստատել Պարթև Արշակունիներին[5]։

Arjo
09.01.2021, 10:11
Արշակունիներ

Հռոմեապարսկական 54-64 թթ. պատերազմ
Հիմնական հոդվածներ՝ Տիգրան Զ, Կորբուլոն, Ներոն, և Տրդատ Ա

1-ին դարի կեսերից նոր փուլ սկսվեց հայ-պարթևական հարաբերություններում։ Պարթևաստանում գահ բարձրացած Վաղարշ Ա Արշակունին (51-80 թթ.) ծրագրել էր Մեծ Հայքում թագավոր հռչակել իր եղբորը՝ Տրդատին, ինչը համընկնում էր հռոմեական ծավալապաշտ քաղաքականությանը դիմակայող հայ ավագանու նկրտումներին։ 52 թ-ին Վաղարշն ու Տրդատը պարթևական զորքով մտնելով Մեծ Հայք, օգնում են հայերին դուրս վտարել հռոմեական դրածոներին և նրանց կողմից թագավոր հռչակված Հռադամիզդին, ով շուտով փախնում է Վիրք՝ հոր մոտ։ Տրդատը հռչակվեց Մեծ Հայքի թագավոր, սակայն Հռոմեական կայսրությունը չհապաղեց ճանաչել նրան որպես թագավոր և սկսեց պատերազմական գործողություններ Պարթևաստանի և Տրդատի դեմ, որ որոշ ընդհատումներով տևեց 10 տարի՝ 54-64 թթ.: Հռոմեական Ներոն կայսրը Արևելք է ուղարկում Կորբուլոն զորավարին։ Այդ նույն ժամանակ Միջին Ասիայի ցեղերի հարձակումների պատճառով Վաղարշը ստիպված զորքի մեծ մասը դուրս է բերում Մեծ Հայքից և ուղղում Միջին Ասիա։ Այդ պատճառով, երբ հռոմեացիները 58 թ. ներխուժեցին Մեծ Հայք, նրանց լուրջ դիմադրություն ցույց չտրվեց և նրանք անարգել հասան Արտաշատ, գրավեցին և ավերեցին այն։ Տրդատն իր փոքրաթիվ ուժերով հեռանում է Ատրպատական, որի թագավորը նրա եղբայրն էր՝ Բակուրը։ 59 թ-ին Կորբուլոնի զորքերը շարժվում են դեպի Տիգրանակերտ: Ուժերն անհավասար էին, և հռոմեացիները գրավում են Տիգրանակերտը: Ներոնը 60 թ. հայոց գահին է բազմեցնում Կապադովկիայի թագավորական ընտանիքից Տիգրան Զ-ին, որի գահակալությունը մեծ դժգոհություն է առաջացնում երկրում։ Շուտով, համոզված լինելով, որ պատերազմը հաղթած է, Կորբուլոնը թողնելով Մեծ Հայքում 5.000-անոց զորք հեռանում է Սիրիա: Սակայն շուտով Վաղարշն ու Տրդատը դարձյալ մեծ զորքով մտնում են Մեծ Հայք և ժողովրդի օգնությամբ գահընկեց են անում Տիգրանին, ով շուտով փախնում է երկրից։

Arjo
09.01.2021, 10:12
61 թ-ին Կորբուլոնն անկարող լինելով կոտրել հայ-պարթևական միացյալ բանակի դիմադրությունը խնդրում է կայսրին փոխարինել իրեն։ Մինչ այդ Կորբուլոնը Մծբին քաղաքում զինադադար է կնքում և Տրդատին ճանաչում Հայոց թագավոր։ Սակայն կայսրը հրաժարվում է հաշտություն կնքել և Կորբուլոնին փոխարինում է Պետոս զորավարով։ 61 թ-ի աշնանը հռոմեացիները դարձյալ ներխուժում են Մեծ Հայք և շարժվում դեպի Տիգրանակերտ: Սակայն հայերի համառ դիմադրությունը ստիպում է Պետոսին կանգ առնել Հռանդեա կոչվող վայրում՝ Արածանի գետի հովտում։ Շուտով Պետոսի ճամբարը հայտնվում է հայ-պարթևական բանակի շրջափակման մեջ։ 62 թ-ի գարնանը տեղի է ունենում ճակատամարտ, որ հայտնի է որպես Հռանդեայի ճակատամարտ, որտեղ հռոմեացիները ջախջախիչ պարտություն են կրում և Պետոսը հաշտություն է խնդրում։ Հաղթողները ծաղրուծանակի ենթարկելով հռոմեացիներին ստիպում են նրանց ծնկաչոք անցնել նիզակներով պատրաստված «լծի» տակով, որ մեծագույն խայտառակություն էր։ Ներոն կայսրը, Հռոմի հեղինակությունը փրկելու համար թագ է առաջարկում Տրդատին, սակայն եթե նա ժամանի Հռոմ և անձամբ ստանա այն։ Տրդատը համաձայնվում է և Հռանդեայում հաշտության պայմանագիր կնքելուց հետո 3500 հոգանոց շքախմբով մեկնում է Հռոմ, որտեղ նրան ընդունում են արքայավայել։ Ներոնը բաի թագից նաև արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար։ 66 թ-ին Տրդատ Ա-ն վերադառնում է Մեծ Հայք։

Arjo
09.01.2021, 10:12
Տրդատ Ա-ի գահակալման ընթացքում՝ 60-88 թթ., միջազգային ասպարեզում Մեծ Հայքի վիճակը կայունանում է։ Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, կառուցվում են Գառնիի հեթանոսական տաճարն ու ամրոցը։ Տրդատին հաջորդում է Սանատրուկ Բ Արշակունին՝ 88-110 թթ.: Սանատրուկն աթոռանիստ է դարձնում Մծուրք քաղաքը՝ Արածանիի ափին, Մշո դաշտում: Սակայն հետագայում այն կործանվում է երկրաշարժից։ Սանատրուկի գահակալումն անցավ համեմատաբար խաղաղ պայմաններում։ Սակայն Պարթև Արշակունիները պետք է ստանային Հռոմի համաձայնությունը Հայոց գահին Արշակունու բազմեցնելու համար։ Երբ առանց Հռոմի համաձայնության պարթևները Մեծ Հայքում արքա հռչակեցին պարթև արքայազն Պարթամասիրին, հռոմեացի Տրայանոս կայրսը դա ընդունեց որպես պայմանագրի խախտում և մեծ զորքով շարժվեց Մեծ Հայք։ Հռոմեացիները ճամբար խփեցին Եկեղյաց գավառում, որտեղ նրան ներկայացավ Պարթամասիրը: Բանակցություններից հետո տեղի ունեցավ բախում, որի ընթացքում Պարթամասիրը սպանվեց։ Տրայանոսը հռչակեց Մեծ Հայքը հռոմեական նահանգ, որ սակայն կարճ կյանք ունեցավ։ Տրայանոս կայսեր մահից հետո՝ 117 թ-ին, նրա հաջրոդ Հադրիանոս կայսրը գիտակցելով, որ չի կարող պահել իր նախորդի նվաճումները դուրս է բերում զորքերը մի շարք գրավված տարածքներից՝ այդ թվում Մեծ Հայքից։

Arjo
09.01.2021, 10:13
117 թ-ին վերականգնվում է Մեծ Հայքի անկախությունը։ Թագավոր է հռչակվում Վաղարշ Ա-ն՝ 117-140 թթ.: Նա առաջին հերթին Արարատյան դաշտում, Վարգեսավան գյուղաքաղաքի վայրում հիմնադրում Վաղարշապատ քաղաքը, որ ժամանակի ընթացքում դառնում է Մեծ Հայքի երկրորդ մայրաքաղաքը։ Վաղարշի գահակալում անցնում է խաղաղ պայմաններում։ Նրա մահից հետո հռոմեացիները, խախտելով Հռանդեայի պայմանագիրը Հայոց գահին են բազմեցնում Հռոմի ծերակույտի անդամ Սոհեմոսին, ում Մովսես Խորենացին անվանում է Տիգրան։ Սակայն 161 թ-ին պարթևական զորքը հայերի աջակցությամբ դուրս է վռնդում նրան և հռոմեական լեգեոնները և թագավոր է հռչակվում Բակուր Ա Արշակունին։ 163 թ-ին հռոմեացիները դարձյալ գրավում և ավերում են Արտաշատն ու Բակուրին որպես գերի տանում Հռոմ, որտեղ էլ նա վախճանվում է։ Հռոմում պահպանված հունարեն մի արձանագրությունում հիշատակվում է Բակուրը. «Ավրելիոս Պակորոս (Բակուր)՝ Մեծ Հայքի թագավոր»: Հռոմեացիները դարձյալ գահին են բազմեցնում Սոհեմոս-Տիգրանին, ով կառավարել է 164-186 թթ.: 176 թ-ի լատիներեն մի արձանագրությունից հետևում է, որ Մեծ Հայքում տեղակայված են երկու հռոմեական ջոկատ, որոնք պատկանում են XII Ֆուլմինատա և XV Ապոլլինարիս լեգեոններին: 185 թ-ի մեկ այլ արձանագրությունից հետևում է, որ նրանք շաուրնակում են Վաղարշապատի պաշտպանական ամրությունների շինումը։ Հայերը՝ Տրդատ իշխանի գլխավորությամբ ապստամբում են, սակայն հռոմեացիները ճնշում են ապստամբությունը, իսկ Տրդատին աքսորում Բրիտանիա: Սակայն Հռոմում տիրող գահակալական կռիվների պատճառով Հռոմեական կայսրությունը թուլանում է և Հայոց գահին է բազմում Վաղարշ Բ-ն՝ 185-198 թթ., որի օրոք Մեծ Հայքն այնքան է հզորանում, որ Հայ Արշակունիների իշխանությունը դառնում է ժառանգական։ Հռոմի կայսր Սեպտիմիոս Սևերոսի հետ կնքած պայմանագրով հռոմեական լեգեոնները դուրս էին բերվում Մեծ Հայքից և հռոմեացիները պետք է գումար վճարեին Հայոց Այրուձիին, որը հյուսիսում իրականացնում էր կովկասյան լեռնանցքների պաշտպանությունը լեռնական ցեղերից, որոնց դեմ պատերազմնելիս էլ զոհվում է Վաղարշ Բ-ն։ Նրան հաջորդում է որդին՝ Խոսրով Ա-ն՝ 198-215 թթ.:

Arjo
09.01.2021, 10:13
3-րդ դարի սկզբներին Պարթևաստանում հակամարտություն է սկսվում պարթև Արշակունի և պարսիկ Սասանյան տոհմերի միջև։ Հայ Արշակունիները հավատարիմ էին մնացել իրենց դաշնակից պարթև Արշակունիներին Արտաշիր Սասանյանի՝ վերջիններիս դեմ մղված կռիվների ժամանակ։ Ի պաշտպանության պարթև Արշակունիների Խոսրով Ա-ն երեք հաջող արշավանք է ձեռնարկում Սասանյանների դեմ և վերադառնում հաղթանակով։ Հռոմեական կայսրությունը նախանձով էր հետևում Հայոց թագավորի հաջողություններին՝ դրանցում տեսնելով իր ախոյանին Առաջավոր Ասիայում: Կարակալա կայսրը մեծ զորքով գալով Ասորիք, խաբեությամբ գերի է վերցնում Խոսրովին և ուղարկում Հռոմ: Այս նենգ արարքը զայրույթ է առաջացնում Մեծ Հայքում, ուր թագավոր է հռչակվում Խոսրովի տղան՝ Տրդատ Բ-ն՝ 215-253 թթ.:
Շուտով Տրդատ Բ-ն թագ է ստանում Մակրինիոս կայսրից։ Նա շաուրնակելով հոր քաղաքականությունը, Երախնավու Անձևացի զորավարի հետ մի քանի հաջող արշավանք է ձեռնարկում ընդդեմ Սասանյանների, սակայն դա չփրկեց Պարթև Արշակունիներին: Սասանյանների հակահարվածը երկար սպասեցնել չտվեց. չնայած նրանց առաջին հարձակումը Արտաշիր Սասանյանի գլխավորությամբ մատնվել էր անհաջողության, նրա որդին՝ Շապուհ Ա-ն կարողացավ հաջող արշավանքներ ձեռնարկել դեպի Մեծ Հայք։ Տրդատ Բ-ն, Հռոմեական կայսրության թուլացման և Սասանյանների հզորացման պատճառով չէր կարողանում դիմադրություն ցույց տալ վերջիններիս, 253 թ-ին հեռացավ Հռոմեական կայսրություն, և շաուրնակեց թագավորել երկրի արևմտյան հատվածում։ Արևելյան հատվածում, Շապուհ Ա-ի օգնությամբ առժամանակ գահակալեց Արտավազդ Ե-ն (253-262 թթ.)։ Նա զորքով օժանդակեց Շապուհին հռոմեացիների դեմ մղված պատերազմում որտեղ հռոմեացինեը կրեցին ծանր պարտություն իսկ կայսր Վալերիանոսն ընկավ գերի։ Ըստ հռոմեացի պատմիչ Տրեբելլիոս Պոլիոնի Արտավազդ Ե-ն նամակ է ուղարկում Շապուհին, որտեղ խնդրում է ազատել Վալերիանոսին:

Arjo
09.01.2021, 10:14
Այդ խառնակ ժամանակ Մեծ Հայքի արևելյան հատվածում բազմեցին Սասանյան արքայազն Որմիզդ-Արտաշիր Սասանյանը (262-272 թթ.) և Ներսեհ Սասանյանը (272-279 թթ.)։ Նրանք ցանկանում էին պարտադրել հայերին զրադաշտականությունը։ Նրանց կառավարման օրոք կործանվեցին հայոց հեթանոսական պատամունքային մի արք սրբություններ։ Որմիզդ-Արտաշիրը հրամայեց հայոց թագավորների արձանները քանդել, իսկ Արտաշես Ա-ի սահմանաքարերի գրությունները փոխել և իր անունով անվանել «Արտաշիրական»: Սակայն շուտով հռոմեական բանակի օժանդակությամբ Մեծ Հայք է ժամանում Տրդատ Բ-ի ավագ որդին՝ Խոսրով Բ-ն (253-279 թթ. արևմտյան հատվածում, 279-287 թթ. Մեծ Հայքում)։ Նա վերջ է դնում խառնշփոթին և հռչակվում հայոց արքա։
Խոսրով Բ-ն շուրջ տասը տարի դիմադրում էր Սասանյաններին և նույնիսկ մի քանի հաջող արշավանք ձեռնարկեց նրանց դեմ։ Չկարողանալով հաղթել նրան, պարսիկներն ուղարկում են Անակ Պարթև իշխանին, ով պետք է սպաներ Խոսրովին։ Խոսրովն ընդունում է նրան որպես բարեկամի։ Սակայն որսի ընթացքում Անակը դավադրաբար սպանում է Խոսրովին։ Պահակախումբը հետապնդում է Անակին և Երասխ գետի Տափերական կամրջի մոտ ոչնչացնում նրա ողջ ընտանիքը, բացի նրա որդուց, ում դայակները փախցնում են Կապադովկիա՝ Մաժաք-Կեսարիա քաղաքը։

Arjo
09.01.2021, 10:14
287 թ., երբ Տրդատը հռոմեական զորքերի ուղեկցությամբ Մեծ Հայք է գալիս հոր գահը վերադարձնելու՝ նրան է միանում նաև երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո, սակայն, Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը, ով Կեսարիայում քրիստոնեական կրթություն էր ստացել, հրաժարվում է կուռքին զոհ մատուցել, ինչի համար արքան հրամայում է ենթարկել նրան 12 տեսակի տանջանքի։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը (Խոր Վիրապը), ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։ Գրիգորին բանտարկելուց հետո Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար։ Դեպքերից մի քանի տարի անց Տրդատ արքան որսի ժամանակ հիվանդանում է խոզակերպ հիվանդությամբ.

Arjo
09.01.2021, 10:16
301 թ-ին քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն։

Տրդատի հիվանդության պատճառը Հռոմի Դիոկղետիանոս կայսեր ձեռքից փախած 33 Հռիփսիմյանց կույսերի և հատկապես նրանցից ամենագեղեցիկի՝ Հռիփսիմեի սպանությունն էր։ Վերջինս քարկոծվելով սպանվել էր՝ արքայի հետ ամուսնանալու առաջարկը մերժելու համար։ Շուտով Տրդատի քույրը՝ Խոսրովիդուխտ, երազ է տեսնում, որ արքային կարող է բուժում պարգևել զնդանում գտնվող Գրիգորը, որին վիրապից հանելով բերում են Վաղարշապատ: Արքունիքը մեծ պատվով է դիմավորում Գրիգորին: Վերջինս նախ հողին է հանձնում նահատակ կույսերի աճյունները, ապա 5-օրյա պահք է սահմանում (Առաջավորաց պահք) և աղոթքով ապաքինում արքային։ Այնուհետև Գրիգորը 66 օր արքունիքին ու ժողովրդին քարոզում է Հին ու Նոր կտակարանը և քարոզության վերջին օրը տեսիլքով նրան ցույց է տրվում Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի կառուցման վայրը։ Ապա Գրիգորը Տրդատի գործակցությամբ շրջում է Հայոց աշխարհում, քրիստոնեություն է քարոզում, քանդում է հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականն է կառուցում դրանց տեղերում։ Հետագայում Տրդատ Մեծը ավագանու որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսը Արածանի գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ Գ մեծի հետ ձեռնամուխ է լինում Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը։ Տրդատ Գ Մեծի հրովարտակով 301 թ-ին քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն։ Տրդատ Մեծի իշխանության վերջին տարիների վերաբերյալ պահպանվել են կցկտուր տեղեկություններ։ Հաստատված է, որ 311 թ-ին նա ջախջախում է Մաքսիմիանոս Դայա կայսեր Մեծ Հայք ներխուժած բանակները, որոնք փորձում էին ետ բերել Մեծ Հայքում հեթանոսությունը: 313 թ-ին Հռոմեական կայսրությունում թույլատրվեց քարոզել քրիստոնեություն: Այդ իրադարձությունից հետո Մեծ Հայքի և Հռոմեական կայսրության միջև հաստատվեցին բարիդրացիական հարաբերություններ։

Arjo
09.01.2021, 10:16
321 թ-ին Տրդատ Մեծը և Գրիգոր Լուսավորիչը մեկնեցին Հռոմ և դաշինք կնքեցին կայսրության հետ։ Ըստ այդ պայմանագրի Հռոմն անհրաժեշտության դեպքում օգնելու էր Մեծ Հայքին։ Տրդատ Գ Մեծի օրոք թագավորական իշխանությունն ամրապնդվեց։ Քրիստոնեության ընդունումով թագավորական իշխանությունը համարվում էր Աստծուց տրված և ոչ թե կայսրից ստացված։ Տրդատ Գ Մեծը կարողացավ իր գերիշխանությունը հաստատել նաև հարևան Վիրքում և Աղվանքում: Շուտով Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Գրիգորիսը ձեռնադրվեց Հայոց Արևելից կողմերի և Վրաց ու Աղվանից կողմերի եպիսկոպոս։ Գրիգորիսի քարոզչության շնորհիվ Մեծ Հայքի ազդեցությունը տարածվեց մինչև Մեծ Կովկասյան լեռները։ Տրդատ Գ Մեծը մահացավ 330 թ.: Նրանից մի քանի տարի առաջ Մանեա այրք կոչվող վայրում մահացել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը[7]։

Arjo
09.01.2021, 10:17
Տրդատ Գ Մեծի մահից հետո գահ բարձրացավ որդին՝ Խոսրով Գ Կոտակը (330-338 թթ.), որն իր կարճահասակության պատճառով կոչվել է «Կոտակ»: Տրդատ Գ Մեծի մահից հետո երկրում ստեղծվել էր խառնակ իրադրություն։ Գահին էր ձգտում Հայոց հյուսիս–արևելյան կուսակալ Սանատրուկ Արշակունին։ Պարսից Շապուհ II արքայի զինակցությամբ ապստամբել էր Հայոց հարավային կուսակալը՝ Աղձնիքի անջատամետ բդեշխ Բակուրը։ Այդ պայմաններում Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի գլխավորած հակապարսկական խմբակցությունը Խոսրովին գահ բարձրացրեց Կոստանդինոս կայսեր ուժերով։ Խոսրովը ճնշեց Բակուր բդեշխի խռովությունը, վերամիավորեց Աղձնիքն ու Հայոց Միջագետքը; բնաջնջեց վիճելի կալվածների համար միմյանց դեմ կռվող նախարարներին՝ Որդունիներին ու Մանավազյաններին, բռնագրավեց նրանց կալվածները։ Պարսկաստանին տարեկան որոշ հարկ վճարելու պայմանով Խոսրովը հաշտվեց նաև Շապուհ II-ի հետ։ Մեծ Հայքից Հռոմեական կայսրության ուժերի հեռանալուց հետո Շապուհի սադրանքով Սանատրուկ–Սանեսանը կովկասյան բազմաթիվ ցեղերի ուժերով մտավ Այրարատ, գրավեց Վաղարշապատը և շուրջ մեկ տարի տիրեց ամբողջ երկիրը։ Սանատրուկի զորքերը բանակեցին Արագածոտնի Ցլու գլուխ կոչված լեռան վրա, իսկ ինքը հեծելագնդով նստեց Վաղարշապատում։ Խոսրով Կոտակը կաթողիկոսի հետ փակվել էր Կոգովիտ գավառի Դարույնք ամուր բերդում։

Arjo
09.01.2021, 10:18
Վաչե Մամիկոնյանը գումարեց Խոսրովին հավատարիմ նախարարների զորքերը, հանկարծակի գրոհով ոչնչացիեց Ցլու գլխի բանակը, ապա անսպասելի հարձակումով գրավեց Վաղարշապատը և Օշականի առապարում տեղի ունեցած ճակատամարտում հաղթեց ու գլխատեց Հայոց գահի հավակնորդ Սանատրուկին։ Խոսրովը Օշականը պարգևեց այդ ճակատամարտում վճռական դեր խաղացած Վահան Ամատունուն: Նա կալվածներով ու մեծամեծ այլ պարգևներով վարձատրեց նաև սպարապետին և մյուս հավատարիմ նախարարներին։ Հազարապետության գործակալությունը հանձնեց Արշավիր Կամսարականին, վախճանված Մանաճիհրին փոխարինեց որդին՝ Զորա Ռշտունին, Գուգարաց Միհրան բդեշխին՝ Խորխոռունյաց նահապետ Գարջույլ մաղխազը։ Երկիրն առժամանակ խաղաղվեց, և Խոսրովը զբաղվեց շինարարական գործերով։ Հիմնեց Դվին քաղաքը և այնտեղ տեղափոխեց արքունիքը։ Տնկեց Տաճար մայրի և Խոսրովակերտ արգելանոց–անտառները, որոնք եղել են արքայի ու ազնվական դասի, ինչպես որսազվարճության, այնպես էլ ռազմական ուսուցման վայրեր։

Arjo
09.01.2021, 10:18
337 թ–ին Շապուհ II–ի բանակը շրջապատեց Մծբինը, իսկ մի այլ զորամաս Հեր–Զարևանդով խորացավ Մեծ Հայք։ Խոսրովը Բզնունյաց նախարար Դատաբեին հանձնարարեց դիմադրել թշնամուն և խափանել նրա առաջխաղացումը։ Սակայն Դատաբեն անցավ Պարսից կողմը։ Վաչե Մամիկոնյանը և Վահան Ամատունին 30 հազար զորքով Վանա լճի հյուսիս–արևելյան ափին, Առեստ ավանի մոտ տված ճակատամարտում, հաղթեցին թշնամուն և ազատագրեցին երկիրը։ Դատաբեն և նրա տոհմը ոչնչացրեցին, կալվածները վերածվեցին արքունի սեփականության։ Դրանից հետո Խոսրովը օրենք սահմանեց, որպեսզի հազար և ավելի զինվոր ունեցող աշխարհատեր նախարարներն ապրեն արքունիքում՝ թագավորի հսկողության ներքո։ Խոսրովը խզեց հարաբերությունները Սասանյան Իրանի հետ և ավելի մերձեցավ Հռոմեական կայսրությանը: Շուտով Շապուհը խոշոր բանակով դարձյալ ներխուժեց Մեծ Հայք։ Հայկական բանակը նրա առաջխաղացումը կասեցրեց խոշոր զոհերի գնով։ Մարտում զոհվեցին սպարապետ Վաչե Մամիկոնյանը և ուրիշ մեծամեծ իշխաններ։ Խոսրով Կոտակը վախճանվեց Դվինում, իսկ շիրիմն ամփոփվեց հայ Արշակունիների տոհմական գերեզմանոցում։

Arjo
09.01.2021, 10:19
Խոսրով Կոտակին հաջորդեց նրա որդի Տիրանը (338-350)։ 338–ի գարնանը, երբ Պարսից արքա Շապուհ II–ի զորքերը ներխուժել են Մեծ Հայք, Տիրանը Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի հետ հարկադրաբար ապաստանել է Բյուզանդիայում: Գահին վերահաստատվել է 339–ի գարնանը՝ Հռոմի Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր օգնությամբ։ Հռոմի հետ կնքած պայմանագրով Տիրանը ճանաչել է նրա գերիշխանությունը, պատանդ տվել Տրդատ որդուն և թոռներին։ Տիրանի գահակալման առաջին տարիներն անցել են համեմատաբար խաղաղ։ Վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն։ Տիրանի գահակալության վերջին տարիներին Մեծ Հայքի քաղաքական կացությունը բարդացել է՝ կապված նոր պարսկա–հռոմեական հակամարտությունների հետ։ 345–ի պարսկա–հռոմեական պատերազմի ժամանակ Տիրանը դաշնակցել է հռոմեացիներին։ 350–ին, օգտվելով Հռոմեական կայսրության արևմուտքում ծագած պատերազմից, Շապուհ II ներխուժել է Մեծ Հայք, խարդախությամբ ձերբակալել և կուրացրել է Տիրանին, ապա տարել և բանտարկել է Տիզբոնում: Շուտով հայ–հռոմեական ուժերը հաղթել են պարսկական բանակին և Շապուհ II–ին հարկադրել գերությունից ազատել Տիրանին։ Սակայն վերջինս կուրության պատճառով անկարող էր զբաղվել պետական գործունեությամբ, ուստի թագավոր է հռչակվել նրա որդին՝ Արշակ Բ–ն։

Arjo
09.01.2021, 10:19
Տիրան արքային հաջորդեց որդին՝ Արշակ Բ-ն (350-368) գահ բարձրացավ Շապուհ Բ-ի համաձայնությամբ։ Ուստի նա, քանի դեռ չէր ամրապնդել իր իշխանությունը, աշխատում էր չսրել հարաբերությունները Սասանյանների հետ։ Սակայն շուտով Արշակ Բ-ն ամրապնդելեց իր դիրքերը և արքունիք վերադարձնրեց Մամիկոնյաններին: Հռոմեական կայսրությունն աշխատում էր Մեծ Հայքում վերականգնել իր թուլացած դիրքերը, սակայն ուժեղացած Արշակ Բ-ն ձգտում էր հավասարակշռված քաղաքականություն վարել իր երկու հզոր հարևանների նկատմամբ։ Դա առաջ էր բերում Հռոմեական կայսրության դժգոհությունը։ Կամենալով եկեղեցին ծառայեցնել իր շահերին՝ Արշակ Բ-ն Ամենայն Հայոց Կաթողիկոս կարգեց Հուսիկ Ա Պարթևի թոռ Ներսես Մեծին։ Վերջինս մինչ այդ զինվորական էր և արքունիքում զբաղեցնում էր սենեկապետի պաշտոնը։ Արշակի գահակալության առաջին հատվածում Ներսեսը թագավորի խորհրդատուն էր։

353 թ. Ներսես Մեծը Աշտիշատ գյուղում հրավիրում է հայկական եկեղեցական առաջին ժողովը։ Այն ընդունեց եկեղեցական մի շարք կանոններ և կենցաղային խնդիրները կարգավորելու զանազան օրենքներ։ Հատկապես խստացվեցին հեթանոսությունն արգելող օրենքները։ Արգելվեցին մերձավոր ազգականների ամուսնությունը, թաղումների ժամանակ անպարկեշտ լացն ու կոծը, հասցվող մարմնական վնասները, բազմակնությունը և հեթանոսական այլ սովորույթներ։ Ժողովը նաև որոշում ընդունեց հիվանդանոցներ, աղքատանոցներ և օտարների համար հյուրանոցներ բացելու մասին։ Եկեղեցու սպասավորներ պատրաստելու համար վճռվեց ասորերեն և հունարեն ուսուցմամբ դպրոցներ բացել։ Հռոմեական կայսրության հետ հարաբերությունները կարգավորելու համար Ներսեսի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկվեց Կոստանդնուպոլիս, սակայն կաթողիկոսը ձերբակալվեց։

Arjo
09.01.2021, 10:20
Կայսրը Արշակ Բ-ի դիրքերը թուլացնելու համար Մեծ Հայք ուղարկեց Արշակի՝ պատանդության մեջ գտնվող եղբորորդիներ Գնելին և Տիրիթին՝ նպատակ ունենալով Արշակի հակահռոմեական քաղաքականության դեպքում նրանցից որևէ մեկին Հայոց գահ բարձրացնել։ Հասկանալով այդ՝ Արշակն սկզբում սպանել է տալիս Գնելին, իսկ այնուհետև՝ Տիրիթին։ Ազատվելով իր վտանգավոր մրցակիցներից՝ թագավորն կնության է առնում Գնելի այրի Փառանձեմի հետ՝ փորձելով սիրաշահել նրա հորը՝ հզոր նախարար Անդովկ Սյունուն։ Շուտով ծնվում է թագաժառանգ Պապը: Շուտով սակայն Մամիկոնյանների տոհմում տեղի ունեցավ պառակտում՝ Վասակ սպարապետը դարձավ թագավորի հավատարիմ զինակիցը, իսկ նրա եղբայր Վահան Մամիկոնյանն անցավ պարսիկների կողմը։ Հետագայում Վահան Մամիկոնյանը դավաճանության և ուրացության համար սպանվեց իր որդու՝ Սամվելի ձեռքով (այս դեպքերը նկարագրել է Րաֆֆին իր «Սամվել» պատմավեպում)։ Կամենալով ամրապնդելկենտրոնական իշխանությունը՝ Արշակը Կոգովիտ գավառում կառուցեց Արշակավան քաղաքը՝ թույլատրելով այնտեղ հաստատվել յուրաքանչյուրի։ Նոր քաղաքի հիմնադրումն ուժեղացնում էր թագավորին, քանի որ իրենց տերերին լքած բնակիչները դառնում էին թագավորի հենարանը։

Arjo
09.01.2021, 10:21
Բանն այն է, որ Արշակի՝ երկրով մեկ արած կոչին՝ գալ և բնակվել Արշակավանում ու վայելել թագավորի հովանավորությունը, արձագանքում էին մեծ մասամբ կախյալ գյուղացիները։ Նրանք փախչում էին նախարարների շահագործումից և հավաքվում Արշակավանում։ Սակայն քաղաքում սկսեցին ապաստանել նաև հանցագործ տարրեր, որոնք աշխատում էին ազատվել հետապնդումներից և պատասխանատվությունից։ Դա նախարարներին և նրանց պաշտպանող եկեղեցուն հնարավորություն տվեց թագավորին մեղադրել կնաթողներին, ամուսնաթողներին, հանցագործներին, գողերին ու ավազակներին Արշակավանում ապաստան տալու մեջ։ Երբ Արշակ Բ-ն գտնվում էր Վիրքում, նախարարները պարսկական զորքերի հետ միասին հարձակվեցին Արշակավանի վրա և հիմնահատակ ավերեցին այն։ Նախարարներին առաջնորդում էր դավաճան Մերուժան Արծրունին։ Արշակ Բ-ն, համախմբելով իրեն հավատարիմ իշխաններին և զորամիավորումներին, ճակատամարտ տվեց դավաճան նախարարներին։ Սակայն կողմերից ոչ մեկը չհասավա հաղթանակի, և կաթողիկոս Ներսես Մեծի միջնորդությամբ նրանց միջև հաշտություն կնքվեց։ Դրա համաձայն թագավորը պարտավորվում էր հարգել նախարարների իրավունքները, իսկ վերջիններս էլ խոստանում էին նրան հավատարմորեն ծառայել։

Arjo
09.01.2021, 10:21
Սակայն Արշակը հաշտություն կնքեց միայն ժամանակ շահելու համար։ Նա ուժերը համախմբելուց հետո հարձակվեց Արշակավանը կործանած դավաճան նախարարների վրա, նրանցից շատերին կոտորեց, իսկ Կամսարականների ընտանիքը գրեթե բնաջնջեց։ Արշակ Բ-ի թագավորության վերջին շրջանը նշանավորվեց հռոմեապարսկական պատերազմներով։ Եվ' Հռոմը և և՛ Սասանյան Պարսկաստանը, հաշվի առնելով Մեծ Հայքի աշխարհաքաղաքական դիրքը և ռազմական հզորությունը, փորձում էին իրենց կողմը գրավել Արշակ Բ-ին։ Նա սակայն պահում էր չեզոքություն՝ շեշտը դնելով Մեծ Հայքի հզորությունն ամրապնդելու վրա։ Այսուհանդերձ, Մեծ Հայքը չխուսափեց պարսկական ներխուժումներից, որոնցից մեկի ժամանակ ավերվեց Տիգրանակերտը, իսկ բնակչությունը բռնագաղթեցվեց։

Ի վերջո Արշակ Բ-ն որոշեց դաշնակցել հռոմեացիների հետ։ 363 թ. Հուլիանոս կայսրը մեծ բանակով արշավեց Պարսկաստան և հասավ մինչև մայրաքաղաք Տիզբոն: Արշակ Բ-ն հայկական զորքերով և նրանց միացած հռոմեական զորաբանակներով հարձակվեց Մարաստանի վրա։ Սակայն Հուլիանոսը կայսրը ճակատամարտում ստացված վնասվածքներից վախճանվեց, իսկ նոր կայսր Հովիանոսը Շապուհ Բ-ի հետ հաշտություն կնքեց նվաստացուցիչ պայմաններով։ Հռոմեական կայսրույթունը ստիպված էր միայնակ թողնել և օգնություն չցուցաբերել Մեծ Հայքին Սասանյան Պարսկաստանի դեմ պայքարում։ Հաշտությունն այնքան նվաստացուցիչ էր, որ իրենք՝ հռոմեացիները (պատմիչ Ամիանոս Մարկեղինոս) այն անվանել են «ամոթալի»:

Arjo
09.01.2021, 10:22
364 թ. Հովիանոսը մահացավ, և Շապուհ Բ-ն, իրեն ազատ զգալով, հարձակվեց Մեծ Հայքի վրա։ Պարսից բանակը ներխուժում է Մեծ Հայքի Դարանաղի գավառ, որտեղ Անիում ավերում է Հայոց Արշակունիների դամբարանը։ Քանդել չի հաջողվում միայն Սանատրուկ արքայի գերեզմանը։ Հայոց թագավորների ոսկորները գերելով՝ թշնամին շարժվեց Արարատյան դաշտ, որտեղ ջախջախիչ պարտություն կրեց հայկական բանակի կողմից։ Թագավորների ոսկորներն ազատվեցին և այնուհետև թաղվեցին Աղձք գյուղի արքունական դամբարանում։ Հայ-պարսկական պատերազմը տևեց 4 տարի։ Հայերն սկզբում հաջողությամբ հետ էին մղում պարսից բանակի հարձակումները և անգամ ներխուժում պարսկական երկրամասեր։ Սակայն ուժերն անհավասար էին և թշնամուն զիջող Մեծ Հայքի ուժերը սկսեցին սպառվել։ Մի շարք նախարարներ լքեցին Արշակին, իսկ մնացածները կամ չեզոք մնացին, կամ էլ անցան պարսիկների կողմը։ Չնայած այդ բոլորին, հայոց բանակը ետ էր մղում թշնամու բոլոր հարձակումները։ Քաջ գիտակցելով, որ Մեծ Հայքի ռազմական ուժերը հյուծվել էին, Շապուհ Բ-ն դիմեց նենգ քայլի՝ Արշակ Բ-ին առաջարկելով գալ Տիզբոն հաշտություն կնքելու։ Պատերազմից հոգնած նախարարները համոզեցին Արշակին ընդունել առաջարկը։ Արշակ արքան ու սպարապետ Վասակ Մամիկոնյանը ստիպված եղան ուղևորվել Տիզբոն՝ նախապես երդում ստանալով Շապուհից՝ իրենց անվտանգության վերաբերյալ։ Սակայն Տիզբոնում Շապուհը դրժեց խոստումը և ձերբակալելով Արշակին նրան բանտարկեց Անհուշ բերդ, որտեղ շուտով մահացավ, իսկ Վասակ Մամիկոնյանը մորթազերծ արվեց։ Այդպիսով Սասանյան Պարսկաստանը նենգությամբ զրկեց Մեծ Հայքը հզոր և հայրենասեր միապետից։[7]

Arjo
09.01.2021, 10:22
Արշակ Բ-ի ձերբակալությունից և սպանությունից հետո պարսիկները 367 թ. կրկին ներխուժեցին Մեծ Հայք։ Թագուհի Փառանձեմն արքայաժառանգ Պապի հետ պատսպարվեցին 11.000 կայազոր ունեցող Արտագերս ամրոցում։ Երկու դավաճան հայ իշխաններ, մուտք գործելով ամրոց և տեսնելով թագուհու ծանր կացությունը, որոշում են օգնել նրան։ Բերդի կայազորն անսպասելի հարձակմամբ գլխովին ջախջախում է ամրոցը պաշարած պարսկական զորքերին, որից հետո Պապն օգնության խնդրանք է ուղարկում հռոմեացիներին։

Շապուհը նոր բանակ ուղարկեց Մեծ Հայք։ Երբ թվում էր, թե այն նույնպես կկրի պարտություն, Արտագերս ամրոցում համաճարակ սկսվեց։ Երբ Արտագերսը զրկվեց իր պաշտպաններից, պարսիկներին հաջողվեց գրավել ամրոցը և գերել Փառանձեմին։ Այնուհետև պարսիկները պարսկամետ որոշ նախարարների, այդ թվում՝ Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի աջակցությամբ գրավեցին ու ավերեցին Մեծ Հայքի խոշոր քաղաքներ Արտաշատը, Վաղարշապատը, Երվանդաշատը, Վանը, Զարիշատը և այլն։ Վերջիններիս բնակչությունը բռնագաղթեցվեց Պարսկաստան։ Ըստ Փավստոս Բուզանդի միայն վերը նշված հինգ քաղաքներից 83.000 հրեա բռնգաղթեցվեց Պարսկաստան:

Պապը հայտնվեց ծանր կացության մեջ։ Քոչվոր ցեղերի ասպատակությունների պատճառով հռոմեացիների չէին կարողանում օգնական ուժեր ուղարկել Մեծ Հայք, իսկ պարսիկներն ավերում էին երկիրը։ Պապը փորձեց լեզու գտնել Շապուհ Բ-ի հետ, սակայն Վաղես կայսրը 370 թ. հնարավորություն ունեցավ զորք ուղարկելու Մեծ Հայք, որտեղ նրան միացան հայկական զորքերը Պապ թագավորի և Վասակ Մամիկոնյանի որդի՝ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Մի քանի ճակատամարտերում հաջողության հասնելով՝ հայոց 90.000 բանակը Մուշեղ Մամիկոնյանի հրամանատարությամբ 371 թ. Նպատ լեռան մոտ՝ Ձիրավի դաշտում գլխովին ջախջախեց և դուրս շպրտեց երկրից պարսիկներին։

Պապը, լինելով երիտասարդ, այնուհանդերձ ցուցաբերեց պետական մեծ գործչի հատկություններ։ Նա առաջին հերթին որոշեց վերամիավորվել երկրից անջատված կամ գրաված ծայրամասային գավառները։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանին հաջողվեց կարճ ժամանակում վերականգնել Մեծ Հայքի մինչպատերազմյան սահմանները, պատժել անհնազանդ նախարարներին և դուրս քշել երկրից Վիրքի ու Աղվանքի թագավորությունների զորքերը։

Arjo
09.01.2021, 10:23
Պատերազմի պատճառով երկիրը տնտեսապես տուժել էր և թուլացել։ Պապ թագավորը որոշեց վերականգնել թուլացած տնտեսությունը։ Իր նախորդի փորձից ելնելով, Պապ թագավորը որոշեց ոչ թե նախարարների հաշվին, այլ իր նախորդ թագավորների կատարած նվիրատվություններից ու շնորհած արտոնություններից չափազանց հարստացած ու հղփացած եկեղեցու։ Թագավորական հրովարտակով երկրի բնակչությունն ազատվեց եկեղեցուն վճարվող տասանորդ և պտղի հարկերից։ Դեռևս Տրդատ Գ Մեծի օրոք հոգևորականությանը տրված 7 բաժին հողից 5-ը բռնագրավվեց և բաժանվեց գործող բանակի զինվորներին։ Խիստ կրճատվեց հոգևորականների թիվը։ Նախկին հոգևորականները և հոգևորականների ազգականները, որոնք ազատված էին զինապարտությունից, այժմ զորակոչվեցին բանակ։ Որպես հետևանք գործող բանակի զինվորների թիվը հասավ 100 հազարի[9][10][11]։

Պատերազմի հետևանքով երկրի բնակչությունը խիստ կրճատվել էր, իսկ ծնելիությունը նվազել։ Ստեղծված իրադրությունը բարելավելու նպատակով թագավորի հրամանով փակվեցին դեռևս Ներսես Մեծ կաթողիկոսի օրոք բացված կուսանոցներն ու մենաստանները։ Կույսերին ամուսնանալու իրավունք տրվեց։ Պետական եկամուտները մեծացնելու նպատակով Պապ թագավորը լուծարեց բարեգործական շատ հաստատություններ, որոնք բացվել էին եկեղեցու նախաձեռնությամբ և պահվում էին ավելի շատ պետության, քան եկեղեցու միջոցներով։[9][10][11]

Arjo
09.01.2021, 10:23
Ի վերջո, շարունակելով իր հայր Արշակ Բ–ի սկսած գործը, Պապին հաջողվեց անգամ ազգայնացնել հայոց եկեղեցին։ Այսինքն՝ թագավորի հրամանով հայոց կաթողիկոսները դադարեցին գնալ Բյաւզանդիա՝ տեղի գավառական–նահանգական հոգևոր առաջնորդների, մասնավորապես՝ Կեսարիայի կամ Տիանայի մետրոպոլիտների կողմից ձեռնադրվելու։ Դրանով իսկ Պապ Արշակունին կտրեց հայ եկեղեցու բացահայտ կախվածությունը բյուզանդական եկեղեցուց և Բյուզանդական կայսրությունից և հայոց եկեղեցու առաջնորդի ընտրությունը գոնե պաշտոնապես դարձրեց Հայոց թագավորության ներքին գործը։[9][10][11]

Պապ Արշակունի արքայի վարած հայոց ազգային պետականության, ամրապնդման, կենտրոնացման ու հզորացման քաղաքականությունը, որի միակ նպատակը Մեծ Հայքի ռազմաքաղաքական նախկին հզորության ու տարածքային ամբողջականության վերականգնումն էր, առաջ բերեց թե՛ Բյուզանդիայի, թե՛ նրա գործակալների՝ բյուզանդասեր նախարարների մի մասի և գրեթե ամբողջ հոգևորականության թշնամանքն ու ատելությունը։ Բյուզանդասերների կուսակցությունը՝ եկեղեցու ղեկավարների գլխավորությամբ, Պապին անգամ մեղադրում էին Ներսես Մեծ կաթողիկոսին թունավորելու մեջ, մինչդեռ նա մահացել էր թոքերի հիվանդությունից։ Չնայած այդ ամենին երիտասարդ արքայի հեղինակությունը մեծ էր երկրում, հատկապես ժողովրդի շրջանում։ Ուստի պատահական չէ, որ հռոմեական պատմիչ Ամիանոսը նրան բնութագրում է որպես եռանդուն, խիզախ և խելոք թագավորի։[9][10][11]

Arjo
09.01.2021, 10:24
Մեծ Հայքի ուժեղացմանն ուղղված Պապի քայլերը և անկախ քաղաքականությունն առաջ բերեցին Հռոմեական կայսրության դժգոհությունը։ Նպատակ ունենալով Պապին գահընկեց անել՝ կայսրը նրան բանակցությունների պատրվակով հրավիրեց Կիլիկիա՝ Տարսոն: Սակայն Պապը, պարզելով կայսեր նպատակը, իր 300 թիկնապահներով փախուստի դիմեց ու վերադարձավ Մեծ Հայք՝ ուրախությամբ ընդունվելով ժողովրդի կողմից։ Կայսրը ստիպված եղավ ներողություն խնդրել տեղի ունեցած «թյուրիմացության» համար, իսկ Պապն էլ ձևացրեց, թե ոչինչ չի պատահել։[9][10][11]

Հայ–բյուզանդական, այսինքն՝ Հայ-արևելահռոմեական հարաբերությունների հետագա սրման համար պատճառ դարձան Ներսես կաթողիկոսի մահից հետո նոր կաթողիկոսի ձեռնադրությունը և Պապի կողմից հայ-իրանական հարաբերությունները կարգավորելու փորձերը։ Սկզբում Պապը փորձեց կաթողիկոս ձեռնադրվելու համար Կեսարիա ուղարկել իր առաջադրած թեկնածուին, որին սակայն Կեսարիայում հրաժարվեցին ձեռնադրել։ Համոզվելով, որ կաթողիկոսի ընտրությանը հռոմեական արքունիքն ու եկեղեցին միշտ միջամտելու են, Պապը դիմեց արմատական քայլի։ Հուսիկ Աղբիանոսյան եպիսկոպոսին նա այլևս չուղարկեց Կեսարիա։ Նրան կաթողիկոս ձեռնադրեցին Մեծ Հայքում՝ հայոց եպիսկոպոսները։ Պապի այդ արմատական քայլի շնորհիվ Հայ Առաքելական Եկեղեցին անկախացավ մնացած եկեղեցիներից և բռնեց իր ուրույն ճանապարհը։ Բացի դրանից Պապ թագավորը պահանջեց ետ վերադարձնել Եդեսիա քաղաքը և Կապադովկիայի այլ 12 քաղաքներ, որոնք կառուցվել էին հայերի՝ Պապի նախնիների կողմից և պատկանում էին Հայոց պետությանը։ Փաստորեն, Պապ Արշակունին փորձ էր անում Մեծ Հայքին վերամիավորել Փոքր Հայքի, Կապադովկիայի և Եփրատացիք–Կոմագենի նախկին հայապատկան տարածքները, որոնք խլվել էին Հռոմեական տերության կողմից և այժմ պատկանում էին այսպես կոչված Արևելահռոմեական կամ Բյուզանդական կայսրությանը։[9][10][11]

Arjo
09.01.2021, 10:25
Հռոմեական արքունիքը դժկամորեն ընդունեց Հայոց կաթողիկոսի Մեծ Հայքում ձեռնադրվելու փաստը։ Բացի այդ, հայ-իրանական հարաբերությունների բարելավումը կայսեր մոտ հիմնավորված վախ առաջացրեց։ Կայսրը հրամայեց իր գործակալներին ու լրտեսներին՝ սպանել Պապ թագավորին։ Մեծ Հայքում հռոմեական զորքերի հրամանատարը 374 թ. Պապ թագավորին հրավիրում է խնջույքի, որտեղ Պապը դավադրաբար սպանվում է հռոմեացի զինվորականների կողմից։ Ցավոք, Պապի սպանությամբ Մեծ Հայքի թագավորությունը զրկվեց իր երիտասարդ, եռանդուն և տաղանդավոր թագավորից, իսկ նրա հաջորդներն ի վիճակի չեղան շարունակելու նրա սկսած հայրենանվեր գործը։ Հայոց պետության կենտրոնացման ու թագավորական կենտրոնաձիգ իշխանության ամրապնդման, երկիրը ռազմականապես հզորացնելու՝ Արշակ Բ-ի ու Պապի և նրանց նախորդների փորձերը ձախողվեցին։ Պատճառը ոչ միայն նախարարության պառակտիչ գործունեությունն էր, այլև Հռոմի ու Պարսկաստանի՝ երկրի ներքին գործերին մշտապես միջամտելու և Մեծ Հայքին իրենց ենթարկելու քաղաքականությունը։[9][10][11]

Arjo
09.01.2021, 10:25
Մեծ Հայքում Պապ թագավորի սպանությունը ծանր տպավորություն թողեց։ Նախարարների մի մասն անգամ պատրաստ էր դաշնակցել Պարսկաստանի հետ և թագավորի սպանության համար Հռոմից վրեժ լուծել։ Շուտով կայսրը Մեծ Հայք թագավորելու ուղարկեց Վարազդատ Արշակունուն (374-378 թթ.)։ Նա մարմնով հզոր էր և դարձել էր օլիմպիական խաղերի հաղթող։

Վարազդատի կարճատև կառավարման շրջանում սպարապետի պաշտոնը շարունակում էր զբաղեցնել Մուշեղ Մամրկոնյանը, որը Փավստոս Բուզանդի խոսքերով «առաջնորդում էր հայերին և զգուշությամբ պահպանում էր Մեծ Հայքի սահմանները»: Սակայն նրա վարքագիծը շուտով առաջ բերեց Վարազդատի դժգոհությունը։ Մուշեղ Մամիկոնյանն առանց թագավորին տեղյակ պահելու, խորհրդակցում էր Մեծ Հայքում գտնվող հռոմեական զորավարների և նրանց միջոցով՝ կայսեր հետ։ Սպարապետը կայսրին առաջարկում էր Մեծ Հայքի յուրաքանչյուր գավառում քաղաք-ամրոցներ կառուցել և դրանք վերածել ամուր ռազմական կենտրոնների։ Դրանցում պետք է կայսրության ծախսով հայկական կայազորներ պահվեին։ Փավստոս Բուզանդի խոսքերով, կայսրը դրան ուրախությամբ համաձայնեց, որ Մեծ Հայքը հաստատորեն կապվի Հռոմի հետ։

Arjo
09.01.2021, 10:26
Սակայն ծրագրի թերություններից էր այն, որ Մեծ Հայքը վերջիվերջո կկորցներ անկախությունը և կդառնար Հռոմեական կայսրության նահանգներից մեկը։ Շուտով ծրագիրը բացահայտվում է, և սպարապետի հռոմեամետ գործունեությունն առաջ է բերում հայրենասեր նախարարների դժգոհությունը։ Թագավորը վախենալով սպարապետի դավաճանությունից, սպանել տվեց նրան։ Սպարապետության պաշտոնը հանձնվեց Բատ Սահառունուն։

Օգտվելով կայսրության զբաղվածությունը, Պարսկաստանը Մեծ Հայք ուղարկեց Մանվել Մամիկոնյանին: Նա առանց թագավորի համաձայնության հաստատվեց Մամիկոնյան տոհմի նահապետի պաշտոնում, ապա փախուստի մատնեց Վարազդատին։ Վերջինս, որի գործունեությունից հռոմեացիները խիստ դժգոհ էին, փախավ կայսրություն, սակայն ձերբակալվեց և աքսորվեց։

Մանվել Մամիկոնյանը, ով Մեծ Հայք էր եկել որպես պարսկամետ իշխան, շուտով, երկրի գործերին պարսկական միջամտությունից զայրացած, վռնդեց պարսիկների կողմից նրան օգնություն ուղարկված գունդը։ Նա գահ բարձրացրեց Պապի մանկահասակ որդիներ Արշակ Գ-ին և Վաղարշակին, իսկ ինքը դարձավ նրանց խնամակալը՝ զբաղեցնելով սպարապետի պաշտոնը։ Մանվելը Մեծ Հայքը հզորացնելու նպատակով բարելավում է հարաբերությունները Հռոմեական կայսրության հետ։ Մանվելի խնամակալության տարիները եղան երկրի տնտեսական բարգավաճման և խաղաղ զարգացման շրջան։

Մանվելի մահից հետո, Արշակ Գ-ն իր խիստ հռոմեամետ պահվածքի պատճառով առաջ բերեց նախարարների մեծ մասի դժգոհությունը։ Վերջիններս դիմեցին պարսից Շապուհ Գ թագավորին՝ իրենց տալու ուրիշ թագավոր։ Սասանյանները 384 թ. Մեծ Հայք ուղարկեցին Խոսրով Դ Արշակունուն, իսկ Արշակ Գ-ն ստիպված էր բավարարվել թագավորության արևմտյան մի փոքր հատվածով։ Մեծ Հայքի թագավորությունը բաժանվեց երկու առանձին թագավորությունների[7]:

Arjo
09.01.2021, 10:27
Երկար պատերազմներից հետո Հռոմեական կայսրության կայսր Թեոդոսիոս I Մեծը և պարսից շահ Շապուհ Գ համոզվելով, որ իրենցից ոչ մեկին չի հաջողվի ամբողջությամբ գրավել Մեծ Հայքը, կայսրը և պարսից շահը որոշեցին այն բաժանել միմյանց միջև։ 387 թ. կողմերը պայմանագիր կնքեցին, որով Մեծ Հայքի թագավորության Արշակ Գ-ի իշխանության տակ գտնվող արևմտյան տարածքները որպես ենթակա թագավորություն անցան Հռոմին, իսկ Խոսրով Դ-ի իշխանության տակ գտնվող արևելյան հողերը իբրև հպատակ թագավորություն անցավ Պարսկաստանին: Դրանով Մեծ Հայքի տարածքում ձևավորվեցին երկու կիսանկախ թագավորություններ։

Շուտով Արշակ Գ-ն մահացավ։ Հռոմեացիներն անմիջապես օգտվեցին դրանից և վերացրեցին իրենց իշխանության ներքո գտնվող հայկական թագավորությունը։ Սասանյաններն իրենց հերթին դեռևս 387 թ. Արևելահայկական թագավորությունից անջատել էին հայկական բդեշխությունները[7]:

Arjo
09.01.2021, 10:27
Արևմտահայկական թագավորության որոշ նախարարներ, լինելով դժգոհ Արշակի կառավարումից անցան Արևելահայկական թագավորություն։ Նրանք նույնիսկ Արշակ Գ-ի գանձերը փախցրին և հանձնեցին Խոսրով Դ-ին։ Խոսրովն իր հերթին, նախարներին վերցրեց իր հովանու տակ։ Նա նրանց վերադարձրեց իրենց նախկին կալվածքները, իսկ որոշներիլն էլ փոխհատուցեց արքունի տիրույթների հաշվին։ Խոսրովը միաժամանակ քայլեր ձեռնարկեց կիսված թագավորության երկու մասերը վերամիավորելու ուղղությամբ։ Նա նամակով դիմեց հռոմեական կայսրին՝ խնդրելով հարկ մուծելու պայմանով իրեն հանձնել Արևմտահյակական կայսրության հողերը։ Հռոմեական արքունիքն իր շահերից ելնելով համաձայնեց Խոսրով Դ-ի խնդրանքին։ Խոսրով Դ-ն հաստատեց նոր «Գահնամակ»-ը, որում տեղ գտան թագավորության և՛ արևելյան և՛ արևմտյան մասերի նախարարությունները։ Պարսից արքունիքն ուշադիր հետևում էր Խոսրովի գործունեությանը։ Հայոց թագավորության վերամիավորումը նրա սրտով չէր, բայց ստիպված եղավ համակերպվել, որովհետև արտաքնապես հնարավոր չէր մեղադրել Հայոց թագավորին։ Սակայն երբ Խոսրովն առանց պարսից թագավորի համաձայնության կաթողիկոսական աթոռ բարձրացրեց Սահակ Պարթևին, նրանից բացատրություն պահանջեցին։

Arjo
09.01.2021, 10:28
Հայոց թագավորը, որ հասցրել էր բավականաչափ ուժեղացնել իր դիրքերը, փորձեց հռոմեական օգնությամբ ազատվել պարսկական գերիշխանությունից։ Սակայն կայսրը ոչ միայն նրան չօգնեց, այլև պարսից արքային տեղյակ պահեց Հայոց թագավորի ծրագրերի մասին։ Անմիջապես պարսկական մի բանակ ներխուժեց Հայաստան և ձերբակալեց նրան։ Մի խումբ հայ նախարարներ Գազավոն Կամսարականի ղեկավարությամբ փորձեցին ընդամենը 700 զինվորով ազատել նրան։ Եվ մինչ այդ զորամասը ծանր կռիվ մղելով դիմադրում էր պարսկական զորքերին, հերոսների մի խումբ աշխատեց ազատել շղթայակապ թագավորին։ Խոսրովին ազատել չհաջողվեց, իսկ հայկական զորամասը գրեթե ամբողջությամբ ոչնչացավ, քանի որ և ոչ մի զինվոր մարտադաշտը չլքեց՝ առաջ բերելով պարսիկների զարմանքը։ Խոսրովը գահընկեց արվեց և բանտարկվեց Անհուշ բերդում։

Խոսրովին ազատելու թեկուզև անհաջող փորձը սթափեցրեց պարսից արքունիքին։ Հասկանալով, որ ամեն մի խստություն Հայաստանում լոկ կբորբոքի հակապարսկական տրամադրությունները, Շապուհ Գ-ն ամեն ինչ թողեց նախկինի պես։ Նա հայ նախարարների խնդրանքով գահ բարձրացրեց Խոսրովի եղբայր Վռամշապուհին (388-414 թթ.)։

Arjo
09.01.2021, 10:28
Վռամշապուհի գահակալության երկար ժամանակաշրջանը եղավ արտաքին խաղաղության և ներքին հանգստության շրջան։ Նրա օրոք հայ մշակույթը մեծ վերելք ապրեց, սակայն քաղաքական ասպարեզում՝ հակառակ Խոսրովի, նա իր առջև երբեք մեծ խնդիրներ չդրեց։ Վռամշապուհի օրոք հանճարեղ Մեսրոպ Մաշտոցը, կաթողիկոս Սահակ Պարթևի և նրա օժանդակությամբ, ստեղծեց հայոց գրերը: Հասկանալով, որ Վռամշապուհը գտնվում է պարսկական գերիշխանության ներքո, Բյուզանդական կայսրությունը (այդպես էր կոչվում Արևելահռոմեական կայսրությունը 395 թ. հետո) գրերի գյուտից շատ չանցած հետ վերցրեց Մեծ Հայքի թագավորության արևմտյան երկրամասերը։ Չնայած Վռամշապուհի մահից հետո հայ նախարարների խնդրանքով կրկին Հայոց գահ բարձրացավ պարսկական գերությունից ազատված Խոսրով Գ-ն, սակայն նա գահակալեց ընդամենը մի քանի ամիս։ Կամենալով հայերին վարժեցնել օտար տիրապետությանը, պարսից արքան Հայոց թագավոր կարգեց իր որդի Շապուհին (415-419 թթ.)։ Սակայն նրան չհաջողվեց ձեռք բերել հայ նախարարների համակրանքը, և Մովսես Խորենացու խոսքերով «բոլորը նրան ատեցին և թագավորաբար չէին մեծարում որսի կամ խաղերի ժամանակ»: Շատ չանցած՝ Տիզբոն վերադառնալիս նա սպանվեց։ 422 թ. Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի միջև հաշտություն կնքվեց, որից հետո պարսից թագավորի համաձայնությամբ Արևելյան Հայաստանում գահ բարձրացավ Վռամշապուհի որդի Արտաշես (Արտաշիր) Արշակունին:

Arjo
09.01.2021, 10:29
Հայոց թագավորության վերջնական անկում

Արտաշեսն էլ իր վեցամյա թագավորության ընթացքում չկարողացավ կարգավորել հարաբերությունները նախարարների հետ, որոնք հակադրվում էին նրան։ Սահակ Պարթևը հանդես էր գալիս թագավորի հետ ձեռք ձեռքի տված՝ փորձելով ամեն գնով փրկել թագավորական իշխանությունը։ Նա ամեն ինչ արեց՝ թագավորին հաշտեցնելու անհնազանդ նախարարների հետ։ Սակայն կաթողիկոսը հաջողության չհասավ, քանի որ պարսից արքունիքն իր կողմը գրավեց ոչ ժառանգատեր նախարարներին՝ նրանց հրապուրելով ժառանգատեր դարձնելու խոստումով։ Պարսից արքունիքը փորձ արեց իր կողմը գրավել նաև Սահակ Պարթևին՝ խոստանալով նոր տիրույթներ ու առանձնաշնորհումներ։ Սակայն հայրենասեր կաթողիկոսը գործարքի չգնաց։ Այսուհանդերձ, 428 թ. Արտաշեսը պարսից արքունիքի կողմից գահընկեց արվեց, իսկ Սահակ Պարթևը զրկվեց կաթողիկոսական իշխանությունից։ Արևելահայկական թագավորությունն ընկավ։ Երկիրն անդամահատվեց։ Նրանից անջատվեցին և հարևան վարչական միավորներին կցվեցին մի շարք երկրամասեր։ Երկրի հիմնական տարածքը վերածվեց մեծ ինքնավարություն ունեցող պարսկական մարզի, որը կառավարվելու էր պարսիկ մարզպանի կողմից։

Հայ ժողովուրդն ստիպված էր համառ ու երկարատև պայքար մղել իր պետական անկախության վերականգնման համար, հասկանալով, որ այդ նպատակին կարող է հասնել միայն ազգային միասնությամբ։

Arjo
09.01.2021, 10:30
Մեծ_Հայք (https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A5%D5%AE_%D5%80%D5%A1%D5%B5%D6%84)

Հայոց պատմահայր Մովսես Խորենացին բացի իր հիմնարար ՛՛Պատմութիւն Հայոց՛՛ աշխատությունից, 5-րդ դարում գրել է նաև ՛՛Աշխարհացոյց՛՛ աշխատությունը, որն իրենից ներկայացնում է իր ժամանակակից աշխարհի և Հայոց երկրի մանրամասն աշխարհագրական նկարագրությունը՝ համապատասխան քարտեզների կցումով։ 7-րդ դարի հայ խոշորագույն գիտնական Անանիա Շիրակացու (610-685) կողմից «Աշխարհացույց»-ը ենթարկվել է որոշակի խմբագրման։ Այս աշխատությունում մանրամասն նկարագրված են Մեծ Հայքը, Վիրքը և Աղվանքը՝ իրենց վարչատարածքային բաժանումներով։ Հեղինակը, ձեռքի տակ ունենալով տարբեր ժամանակաշրջանների «աշխարհագիրների» տվյալները՝ հատկապես հայ Արշակունիների թագավորության և մարզպանական ժամանակաշրջաններից, հնարավորություն է ունեցել տալ Մեծ Հայքի այդ ժամանակաշրջանի վարչատերիտորիալ բաժանման սպառիչ պատկերը, երբ այն քաղաքականապես ներկայացնում էր մի ամբողջություն (Մեծ Հայքի թագավորության սահմանները 363-385 թվերին)։ Տրվում են նաև սահմանների հետագա փոփոխությունները, որ տեղի են ունեցել Հայաստանի բաժանումով Սասանյան Իրանի և Բյուզանդական կայսրության միջև։ Հիմք ընդունելով Մեծ Հայքի տարածքային բաժանումը 15 աշխարհների (նահանգների) և դրանց ստորաբաժանումների (գավառների)՝ հնարավոր է դառնում կազմել Մեծ Հայքի վարչատարածքային բաժանման քարտեզն ըստ «Աշխարհացույց»-ի։ Այժմյան քարտեզագրական հիմքի վրա հնարավորություն կա վերակազմելու Անանիա Շիրակացու կազմած՝ Մեծ Հայքի, Վիրքի և Աղվանքի քարտեզը, որը մեզ չի հասել։

Arjo
09.01.2021, 11:20
Միջնադար (https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%AB%D5%BB%D5%B6%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80)

Եվրոպայի պատմության մեջ Միջնադարը (կամ Միջնադարյան ժամանակաշրջանը) սկվել է 5-րդ դարից և ավարտվել 15-րդ դարում: Այն սկսվել է Արևմտյան Հռոմեական կայսրության անկմամբ և ավարտվել Վերածննդի և Հայտնագործությունների ժամանակաշրջանով: Միջնադարը արևմտյան պատմության ավանդական երեք բաժանումներից մեկն է, մյուս երկուսն են Անտիկ դարաշրջանը, և Ժամանակակից շրջանը: Միջնադարը իր հերթին բաժանվում է Վաղ, Բարձր և Ուշ միջնադարերի:

Arjo
09.01.2021, 20:09
Բյուզանդական կայսրություն

Բյուզանդական կայսրություն (Բյուզանդիա, երբեմն նաև Արևելյան Հռոմեական կայսրություն), Ուշ անտիկ ժամանակաշրջանում և Միջին դարերում գոյություն ունեցած կայսրություն։ Մայրաքաղաքը՝ Կոստանդնուպոլիս: Հարևանները և կայսրության բնակիչները կոչում էին այն Հռոմեական կայսրություն (հունարեն՝ Βασιλεία Ῥωμαίων, Basileia Rhōmaiōn)[1] կամ Ռոմանիա (Ῥωμανία)։ Բյուզանդական կայսրությունը բուն Հռոմեական կայսրության իրավահաջորդն էր[2][3]: Սակայն ներկայումս Բյուզանդիան առանձնացվում է Հին Հռոմից, քանի որ Բյուզանդական կայսրությունում տիրապետում էր հունական մշակույթը հռոմեականի, քրիստոնեությունը հռոմեական հեթանոսության և հունարենը լատիներենի փոխարեն[2]:

Arjo
09.01.2021, 20:09
Ուսումնասիրողները բաժանում են Բյուզանդական կայսրության պատմությունը հետևյալ հիմնական փուլերի.

4-7-րդ դարի առաջին կես, անտիկ դարաշրջանից միջնադար անցման փուլ,
7-րդ դարի երկրորդ կես - 12-րդ դար, Բյուզանդիայի մուտքը միջնադար, ֆեոդալական կարգերի և հաստատությունների ձևավորման շրջան,
13-րդ դար - 15-րդ դարի առաջին կես, Բյուզանդիայի տնտեսական և քաղաքական անկման շրջան, որն ավարտվեց 1453 թվականին՝ թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավմամբ և պետության վախճանով[4]:

Arjo
09.01.2021, 20:10
Հռոմեական կայսրությունից Բյուզանդական կայսրություն անցման տարեթիվը հնարավոր չէ որոշել, սակայն այդ ճանապարհին կարևոր քայլ էր Կոստանդիանոս Ա Մեծի կողմից 324 թվականին մայրաքաղաքը Նիկոմեդիա քաղաքից (Փոքր Ասիա) Բյուզանդիոն տեղափոխելը։ Վերջինս հետագայում վերանվանվեց Կոստանդնուպոլիս, «Կոստանդիանոսի քաղաք» («Նոր Հռոմ»)[Ն 1]:

Հռոմեական կայսրությունը վերջնականապես բաժանվեց երկու մասի 395 թ․-ին Թեոդոսիոս I Մեծ-ի օրոք (379-395 թվականներ)։ Սակայն «բուն» Բյուզանդական կայսրության պատմությունը սկսվում է Հերակլիոս Ա-ից (610-641 թվականներ), որը վերակառուցեց պետական կառուցվածքն ու բանակը, բաժանեց կայսրությունը բանակաթեմերի և փոխեց կայսրության պաշտոնական լեզուն լատիներենից հունարենի[6]:

Arjo
09.01.2021, 20:11
Բյուզանդական կայսրությունը գոյատևեց ավելի քան հազար տարի՝ 4-րդ դարից մինչև 1453 թվականը։ Իր պատմության մեծ մասի ընթացքում Բյուզանդիան մնում էր իր ժամանակի հզորագույն պետություններից մեկը, չնայած տարածքային լուրջ կորուստների Բյուզանդա-Սասանյան և Բյուզանդա-արաբական պատերազմների հետևանքով։ Արաբական նվաճումներից հետո կայսրությունը 10-րդ դարի վերջում Հայկական հարստության օրոք վերանվաճեց կորցրած տարածքների մի մասը և դարձյալ վերածվեց Մերձավոր Արևելքի հզորագույն պետությունների մեկի։

Arjo
09.01.2021, 20:12
1071 թվականի Մանազկերտի ճակատամարտում կրած ջախջախիչ պարտության հետևանքով կայսրությունը սելջուկ թուրքերին զիջեց կայսրության սիրտը՝ համարյա ողջ Փոքր Ասիան և Հայաստանը: Կոմնենոսների հարստության օրոք (12-րդ դար) Բյուզանդիան ժամանակավորապես վերականգնեց իր խարխլված դիրքերը, սակայն Անդրոնիկոս Ա (1183-1185 թվականներ) կայսեր մահից հետո դարձյալ բռնեց անկման ճամփան։ Բյուզանդական կայսրությունը ծանր հարված ստացավ 1204 թվականին, երբ խաչակիրները Չորրորդ խաչակրաց արշավանքի շրջանակներում նվաճեցին մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը և երկիրը մասնատվեց մանր հունական ու լատինական իշխանությունների։

Arjo
09.01.2021, 20:13
Չնայած 1261 թվականին Պալեոլոգոսների հարստության օրոք Կոստանդնուպոլիսը ետ նվաճվեց, Բյուզանդիան այլևս երբեք չվերականգնեց երբեմնի հզորությունը։ Սակայն կայսրության վերջին 200 տարիները համընկան մշակութային վերելքի հետ[3]:

14-րդ դարում պարբերաբար բռնկվող քաղաքացիական պատերազմների պայմաններում, կայսրությունը չկարողացավ դիմագրավել հզորացող Օսմանյան պետությանը: Բյուզանդական կայսրությունը դադարեց գոյություն ունենալ Կոստանդնուպոլսի և կայսրության մնացորդների՝ 15-րդ դարում Օսմանյան կայսրության կողմից նվաճվելուց հետո։

Arjo
09.01.2021, 20:14
293 թվականին Դիոկղետիանոս կայսրը ստեղծեց նոր վարչական համակարգ (չորրորդապետություն)[19]: Նա իրեն նշանակեց կառավարչակից՝ «օգոստոս»: Յուրաքանչյուր «օգոստոս» իր հերթին իրեն գահակից՝ «կեսար» էր նշանակում, որը հետագայում պետք է հաջորդեր «օգոստոսին»: Սակայն այդ համակարգը կայուն չգտնվեց և շուտով Կոստանդիանոս Ա Մեծի կողմից փոխարինվեց դինաստիական ժառանգման համակարգով[20]:

Կոստանդիանոսը նախաձեռնեց մի շարք բարեփոխումներ[21]: 330 թվականին նա հիմնադրեց Կոստանդնուպոլիս քաղաքը որպես «երկրորդ Հռոմ»:

Կոստանդիանոսը փոփոխություններ էր կատարում՝ հենվելով Դիոկղետիանոսի համակարգի վրա[19][22]: Նա կարգավորեց մետաղադրամների հատումը (նրա կողմից շրջանառություն մտցված ոսկե սոլիդուսը դարձավ կայուն արժեք) [22], և բարեփոխեց բանակը։ Կոստանդիանոսի օրոք կայսրությունը վերականգնեց իր ռազմական հզորությունը և վայելում էր կայունության և բարգավաճման շրջան։

Arjo
09.01.2021, 20:15
Չնայած Կոստանդիանոսի օրոք Քրիստոնեությունը չհռչակվեց պետական կրոն, սակայն նրան շնորհվեց որոշ արտոնություններ։ Կոստանդիանոսը նաև ներմուծեց այն կարգը, ըստ որի կայսրը կրոնական հարցերը չպետք է լուծեր ինքնուրույն, այլ պետք է հրավիրեր եկեղեցական ժողովներ։ Նրա օրոք տեղի ունեցավ Նիկիայի Ա տիեզերական ժողովը[24]:


Կոստանդիանոսի կողմից սահմանված դինաստիական ժառանգման կարգն այնքան ամուր էր հաստատվել, որ երբ 395 թվականին թվականին Թեոդոսիոս Ա Մեծը մահացավ, կայսրությունը ժառանգեցին նրա երկու որդիները՝ Արկադիոսն Արևելքում և Հոնորիոսն Արևմուտքում։ Թեոդոսիոսը միասնական կայսրության վերջին կայսրն էր[25]:

Արևելյան Հռոմեական կայսրությունը ի վիճակի եղավ դիմակայել այն մարտահրավերներին, որոնց հանդիպեց Արևմտյան Հռոմեական կայսրության հետ միասին 3-րդ և 4-րդ դարերի ընթացքում, շնորհիվ ավելի բարձր զարգացվածության և ավելի մեծ տնտեսական հնարավորությունների։ Կաշառելով կամ հարկ վճարելով ներխուժող ցեղերին, ինչպես նաև իր բանակ ներգրավելով օտարազգի վարձկանների՝ Բյուզանդիային հաջողվեց զերծ պահել երկիրը հարձակումներից[26]: Թեոդոսիոս Բ կայսրն ավելի ամրացրեց Կոստանդնուպոլսի պարիսպները՝ դարձնելով քաղաքը անառիկ։ Քաղաքը չնվաճվեց մինչև 1204 թվականը։ Թեոդոսիոսի պատի մեծ հատվածներ պահպանվել են մինչ մեր օրերը։

Arjo
09.01.2021, 20:16
Հոներից եկող վտանգը չեզոքացնելու նպատակով Թեոդոսիոս Բ-ն համաձայնվեց վճարել խոշոր հարկ (տարեկան շուրջ 300 կգ ոսկի)։ Թեոդոսիոսի հաջորդը՝ Մարկիանոսը, հրաժարվեց հարկ վճարել հոներին։ Բարեբախտաբար Աթթիլան արդեն ուղղել էր հայացքը դեպի Արևմտյան Հռոմեական կայսրություն[27]: 453 թվականին Աթթիլայի մահից հետո Հոնական կայսրությունը փլուզվեց, հետագայում հոներից շատերին Բյուզանդիան վարձում էր կայսրության սահմանների պաշտպանության համար[28]:

Աթթիլայի մահից հետո Արևելահռոմեական կայսրությունը մտավ կայունացման շրջան, իսկ Արևմտահռոմեականը՝ վերջնականապես կազմալուծվեց (սովորաբար Արևմտահռոմեական կայսրության ավարտը համարվում է 476 թվականը, երբ գերմանացի վարձկանների հրամանատար Օդոակրը գահընկեց արեց վերջին կայսրին՝ Հռումուլուս Ավգուտուլուսին)։

Arjo
09.01.2021, 20:16
Իտալիան վերանվաճելու համար Զենոն կայսրը բանակցություններ սկսեց ներխուժած օստգոթերի հետ։ Նա Իտալիա ուղարկեց գոթերի արքա Թեոդորիք Մեծին որպես magister militum per Italiam ("Իտալիայի զորքերի գերագույն հրամանատար"), որպեսզի գահընկեց անի Օդոակրին։ Դրդելով Թեոդորիքին նվաճելու Իտալիան՝ Զենոնը ազատեց կայսրությունը վտանգավոր հակառակորդից և ձեռք բերեց ձևական իշխանություն Իտալիայի նկատմամաբ[25]: Օդոակրի ջախջախումից հետո՝ 493 թվականին, Թեոդորիքը սկսեց միանձնյա կառավարել Իտալիան։

491 թվականին գահ բարձրացավ Անաստասիոս Ա կայսրը, ով 498 թվականին ճնշեց Իսավրյան ապստամբությունը[25]: Անաստասիոսը կատարեց մի շարք կարևոր և արմատական բարեփոխումներ։ Նա կատարելագործեց Կոստանդինի դրամային փոփոխությունները և վերականգնեց պղնձե «ֆոլլիս» մետաղադրամը[29]: Կայսրը նաև վերացրեց «խրիսարգիրոն» հարկը, որը գանձվում էր առևտրով զբաղվող քաղաքացիներից։ Անաստասիոսի մահվան տարում՝ 518 թ-ին, պետական գանձարանում պահվում էր 145, 150 կգ ոսկի[30]:

Arjo
09.01.2021, 20:17
527 թվականին գալով իշխանության՝ Հուստինիանոս Ա կայսրը սկսեց արևմտյան նահանգների վերանվաճումը։ Ծագումով գյուղացի Հուստինիանոսն արդեն իր հորեղբոր՝ Հուստինոս Ա-ի օրոք (518-527) զբաղեցնում էր կարևոր պաշտոններ[31]: 532 թ-ին Հուստինիանոսը Սասանյան Պարսկաստանի շահ Խոսրով Ա Սասանյանի հետ ստորագրեց հաշտության պայմանագիր, որով պարտավորվում էր վճարել մեծ չափի տարեկան հարկ։ Հուստինիանոսը ճնշեց մայրաքաղաք Կոստանդնուպոլսում տեղի ունեցած «Նիկե» ապստամբությունը, որի հետևանքով մահապատժի ենթարկվեցին 30,000-35,000 մարդ[32]: Այդ հաղթանակը ավելի ուժեղացրեց Հուստինիանոսի իշխանությունը[33]: Հուստինիանոսը նաև փորձեց վերականգնել Հռոմի Պապի հետ հարաբերությունները՝ Հռոմի Պապի միջնորդությամբ Կոստանդնուպոլսի պատրիարքի պաշտոնից հեռացնելով միաբնակ Անֆիմոս Ա-ին։

Arjo
09.01.2021, 20:18
Արևմտյան նվաճումները սկսվեցին 533 թվականին, երբ Հուստինիանոսը Աֆրիկա ուղարկեց իր նշանավոր զորավարներից մեկին՝ Բելիսարիոսին: Նախկին հռոմեական Աֆրիկա պրովինցիան 429 թվականից գտնվում էր վանդալների իշանության տակ[34]: Մի քանի տարվա ընթացքում վանդալները ջախջախվեցին, սակայն տեղի ցեղային միությունները վերջնականապես հնազանդվեցին միայն 548 թ-ին[33]: Իտալիայում օստգոթերի Թեոդորիք Մեծ արքայի, նրա ժառանգ Աթալարիքի և դստեր՝ Ամալասունթայի սպանությունը հնարավորություն էր տվել գահին բազմելու հեղինակություն չվայելող Թեոդահադին։ 535 թվականին բյուզանդական փոքրաթիվ ուժերը կարողացան մի շարք փոքր հաջողությունների հասնել Սիցիլիայում, սակայն գոթերը շուտով ուժեղացրին դիմադրությունը։ Բյուզանդական զորքերը կարողացան հասնել խոշոր հաջողությունների միայն 540 թվականին, երբ Բելիսարիուսը մի քանի պաշարումներից հետո գրավեց Հռավեննա, Նեապոլ և Հռոմ քաղաքները[35]:

Arjo
09.01.2021, 20:19
Շուտով օստգոթերը միավորվեցին Տոտիլա արքայի շուրջը և 546 թվականի դեկտեմբերի 17-ին ետ գրավեցին Հռոմը: Հուստինիանոսը 549 թվականին հետ կանչեց Բելիսարիուսին[36]: Նրա փոխարեն Իտալիա ուղարկվեց մեկ այլ նշանավոր զորավար՝ հայազգի Նարսեսը (551 թվական) 35․000 զորքով։ Նարսեսը մեկը մյուսի հետևից հաղթանակներ էր տանում գոթերի նկատմամբ, իսկ Բուստա Գալորումի ճակատամարտում նա վերջնականապես ջախջախեց գոթերի վերջին մնացորդներին (552 թվականի հոկտեմբեր)։ Չնայած մի քանի գոթական կայազորների դիմադրությանը և ֆրանկների ու ալեմանների ցեղերի երկու արշավանքներին, պատերազմը Իտալիայում ավարտվեց Բյուզանդիայի լիակատար հաղթանակով[37]:

551 թվականին վեստգոթ ազնվական Աթանագիլդը Հուստինիանոս Ա-ի օգնությամբ հաջողությամբ ապստամբեց Իսպանիայի վեստգոթական թագավորության արքայի դեմ։ Ապստամբոթյան հետևանքով Իսպանիայի հարավարևելյան մի հատված անցավ Բյուզանդիային՝ մնալով վերջիններիս իշխանության տակ մինչև Հերակլիոս Ա-ի գահակալումը[38]:

Արևելքում բյուզանդա-պարսկական պատերազմները շարունակվեցին մինչև 561 թվականը, երբ Հուստինիանոսն ու Խոսրով Սասանյանը կնքեցին 50-ամյա խաղաղության պայմանագիր;

Arjo
09.01.2021, 20:20
Արդեն 550-ական թվականներին Հուստինիանոսը հաջողության էր հասել բոլոր ճակատներում, բացառությամբ Բալկանների, որտեղ անընդհատ հարձակումներ էին գործում սլավոնական ցեղերը: 559 թ-ին կայսրություն ներխուժեցին կուտրիգուրների և սկլավենների ցեղերը։ Հուստինիանոսը նորից ծառայության կանչեց պաշտոնաթող Բելիսարիուսին, և վերջինս կարողացավ հաջողությամբ չեզոքացնել հոնական նոր ներխուժումը։ Դանուբի նավատորմի հզորացումը ստիպեց կուտրիգյան հոներին խաղաղության պայմանագիր կնքել և հեռանալ կայսրության սահմաններից։

529 թվականին տասը հոգուց բաղկացած խորհուրդը հռոմեական օրենքների հիման վրա ստեղծեց «Հուստինիանոսի օրենսգիրքը»: 534 թվականին այն թարմացվեց և մտցվեց շրջանառության մեջ՝ կիրառվելով բնակչության կողմից մինչև կայսրության անկումը[39]: Այս և այլ բարեփեխումներն իրավունքի և օրենքի բնագավառում հայտնի դարձան "Corpus Juris Civilis" անվամբ։

6-րդ դարի ընթացքում ավանդական հունա-հռոմեական մշակույթը դեռևս մեծ ազդեցություն ուներ Բյուզանդական կայսրությունում։ Այդ մշակույթի կարկառուն ներկայացուցիչներից էր փիլիսոփա Հովհաննես Ֆիլոպոնոսը։ Սակայն քրիստոնեական մշակույթը սկսեց աստիճանաբար դուրս մղել նախկինում լայն տարածված հունա-հռոմեականը։ Հուստինիանոսրի օրոք կառուցվեց իր ժամանակի մեծագույն տաճարը՝ Սուրբ Սոֆիան, որ մինչ այսօր էլ համարվում է բյուզանդական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը[25]: 6-7-րդ դարերում կայսրությունում բռնկվեցին մի շարք համաճարակներ (դրանցից մեկը պատմության մեջ մտել է «Հուստինիանոսի ժանտախտ» անունով), որոնց զոհ գնացին բազմաթիվ բնակիչներ և որոնք բավականին թուլացրեցին երկիրը[40]:

Arjo
09.01.2021, 20:20
Հուստինիանոս Ա-ի մահից հետո՝ 565 թվականին, նրա հաջորդը՝ Հուստինոս Բ-ն հրաժարվեց վճարել խոշոր, տարեկան հարկը պարսիկներին: Նույն տարում գերմանական լանգոբարդ ցեղը ներխուժեց Իտալիա. դարի վերջում Իտալիայի միայն մեկ երրորդն էր մնացել Բյուզանդիայի վերահսկողության տակ։ Հուստինոսի հաջորդ Տիբերիոս Բ-ն կաշառքի միջոցով՝ ժամանակավորապես հանգստացրեց ավարներին և պատերազմ սկսեց Սասանյան Իրանի դեմ։ Չնայած Տիբերիոսի հրամանատար Մորիկը հաջող ճակատամարտեր էր մղում արևելյան ռազմաճակատում, ավարները դրժեցին խոստումը և անցան հարձակման։ 582 թվականին նրանք Բալկանյան թերակղզում գրավեցին Սիրմինիում ամրոցը, ինչի հետևանքով սլավոնները հատելով Դանուբ գետը սկսեցին մտնել կայսրության տարածք։ Մորիկը, դառնալով կայսր, միջամտեց պարսկական քաղաքացիական պատերազմին՝ օգնելով գահի թեկնածուներից Խոսրով Բ-ին և կնության տալով նրան իր դստերը։ Գահ բարձրանալով՝ Խոսրով Բ-ն բյուզանդացիներին հանձնեց խոստացված Արևելյան Հայաստանի զգալի մասը. դրանով Բյուզանդական կայսրությունը արևելքում ունեցավ զգալի տարածքային աճ։ Բացի դրանից պարսիկները հրաժարվեցին Բյուզանդական կայսրությունից գանձվող տարեկան հարկից։ Հաղթանակ տոնելով արևելյան ռազմաճակատում՝ Մորիկը մի շարք հաջող արշավանքներից հետո, 602 թ-ին Բալկաններում կարողացավ ետ մղել ավարներին ու սլավոններին և դարձյալ վերականգնել Դանուբ գետը որպես կայսրության հյուսիսային սահման[25]:

Arjo
09.01.2021, 20:21
Մորիկի սպանությունից հետո գահ բարձրացավ Փոկասը: Խոսրով Սասանյանը օգտագործեց սպանությունը որպես պատրվակ բյուզանդական Միջագետք նահանգ ներխուժելու համար[41]: Փոկասը, ով չէր վայելում ժողովրդավարություն և երբեմն բնութագրվում էր որպես "բռնապետ", 610 թ-ին գահընկեց արվեց հայազգի զորավար Հերակլ Ա-ի կողմից, ով նավատորմով հասավ Կոստանդնուպոլիս Կարթագենից[42]: Շուտով Սասանյանները թափանցեցին Փոքր Ասիայի խորքերը, գրավեցին Դամասկոսը, Եգիպտոսը և Երուսաղեմը: Երուսաղեմից պարսիկները Տիզբոն տարան Խաչափայտը[43]: Պարսիկները անգամ պաշարեցին Կոստանդնուպոլիսը, սակայն չկարողանալով գրավել այն, նահանջեցին։ Հերակլ կայսեր հակահարձակումն ընդունեց Սրբազան Պատերազմի բնույթ[44][45]: Սասանյանների բանակի կորիզը ոչնչացվեց Նինվեյի ճակատամարտում 627 թ-ին, իսկ 629 թ-ին Հերակլը հանդիսավորությամբ Երուսաղեմ վերադարձրեց Խաչափայտը[46]: Պատերազմը հյուծեց և Բյուզանդիային և Սասանյան Իրանին, ինչի հետևանքով նրանք չկարողացան լուրջ դիմադություն ցույց տալ իսլամի ներքո միավորված արաբական ցեղերի արշավանքերին[47]: Բյուզանդացիները արաբներից ջախջախիչ պարտություն կրեցին Յարմուք գետի ճակատամարտում 636 թ-ին, իսկ Սասանյան Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոնը երկուամսյա պաշարումից հետո հանձնվեց արաբներին 634 թ-ին[48]:

Arjo
09.01.2021, 20:22
Նվաճելով Սիրիան և Սուրբ Երկիրը, արաբները սկսեցին արշավանքներ ձեռնարկել Փոքր Ասիա և 674-678 թվականներին պաշարեցին բուն Կոստանդնուպոլիս քաղաքը։ Բյուզանդական նավատորմը վերջիվերջո հունական կրակի միջոցով ջախջախեց արաբականը, և Բյուզանդիայի ու Արաբական խալիֆայության միջև ստորագրվեց 30-ամյա հաշտության պայմանագիր[49]: Սակայն արաբական արշավանքերը Փոքր Ասիա շարունակվում էին, որի հետևանքով էլ աստիճանաբար սկսում է անկում ապրել քաղաքային կյանքը[50]: Չնայած արաբները երկրորդ անգամ պաշարեցին Կոստանդնուպոլիսը բյուզանդացիները ևս մեկ անգամ էլ կարողացան հետ մղել արաբներին։ Սակայն Կոստանդնուպոլիսի բնակչության թիվը նվազեց՝ 500․000-ից հասնելով 40–70 հազարի։ Այդ ամենը բացատրվում է նրանով, որ 618 թվականին կայսրությունը պարսիկներին կորցրեց (դարձյալ վերանվաճեց 629 թ-ին, բայց կորցրեց 642 թ-ին արաբներին) իր ցորենի գլխավոր մատակարարին՝ Եգիպտոսին[51]: Կենտրոնական իշխանությունն ամրապնդելու նպատակով կիսանկախ իշխանությունները ձևափոխվեցին թեմերի[52]:

Arjo
09.01.2021, 20:24
Մեծ քանակությամբ զորքի տեղափոխումը Բալկանյան թերակղզուց դեպի արևելք՝ պարիսկների, իսկ հետագայում արաբների դեմ պատերազմելու, ճանապարհ բացեց սլավոնների հարավ՝ դեպի կայսրություն գաղթելուն։ Գաղթի հետևանքով այնտեղ նույնպես սկսեց անկում ապրել քաղաքային կյանքը[53]: 670-ական թվականներին բուլղարները ղազարների ճնշման տակ անցան Դանուբ գետը և մուտք գործեցին կայսրություն։ 680 թ-ին բյուզանդական բանակը, որն ուղարկվել էր վերացնելու բուլղարների նոր բնակավայրերը ջախջախիչ պարտություն կրեց։ Մյուս տարում Կոստանդին Դ կայսրը պայմանագիր կնքեց բուլղարների խանի՝ Ասպարուխի հետ, և նորաստեղծ բուլղարական պետությունը իր մեջ ընդգրկեց մի շարք սլավոնական ցեղերի, որոնք նախկինում գոնե ձևականորեն ենթարկվում էին կայսրությանը[54]: 687-688 թվականներին Հուստինիանոս Բ-ն հաջող արշավանքներ ձեռնարկեց ընդդեմ սլավոնների և բուլղարների, սակայն այն փաստը, որ բյուզանդացիները ստիպված էին ետ նվաճել Թրակիայից մինչև Մակեդոնիա ընկած տարածքները, ցույց է տալիս, թե ինչքան էր թուլացել Բյուզանդիայի իշխանությունը հյուսիսային Բալկաններում[55]:

Arjo
09.01.2021, 20:24
Հերակլիոսների հարստության վերջին ներկայացուցիչը՝ Հուստինիանոս Բ-ն փորձեց նվազեցնել քաղաքային ազնվականության իշխանությունը հարկերի միջոցով։ Սակայն նա հեռացվեց իշխանությունից 695 թ-ին, և ստիպված էր ապաստանել ղազարների, իսկ հետագայում բուլղարների մոտ։ 705 թվականին Հուստինիանոսը բուլղարների օգնությամբ երկրորդ անգամ գահ բարձրացավ, և սկսեց հետապնդումները իր թշնամիների նկատմամբ։ 711 թվականին հայազգի զորավար Փիլիպպիկոս-Վարդանի (հետագայում հռչակվեց կայսր) կազմակերպած երկրորդ ապստամբության հետևանքով Հերակլիոսների հարստության վերջին ներկայացուցիչը վերջնականապես հեռացվեց իշանությունից[56]:

Arjo
09.01.2021, 20:26
Լևոն Գ Իսավրացին անցավ հակահարձակման 718 թվականին և բուլղարների օգնությամբ, ովքեր միայն մեկ ճակատամարտում սպանեցին 32.000 արաբի, հասավ փայլուն հաղթանակի մուսուլման արաբների նկատմամբ։ Լևոնը նաև որոշ փոփոխությունների ենթարկեց թեմերի համակարգը։ Լևոն Գ-ի հաջորդը՝ Կոստանդին Ե-ն տարավ մի շարք հաղթանակներ Սիրիայում և որոշակիորեն թուլացրեց բուլղարների հզորությունը։
Օգտվելով կայսրության թուլացումից Թոմաս Սլավոնի գլխավորությամբ բարձրացրած ապստամբությունից հետո, արաբները 820-ական թվականներին անցան հարձակման, նվաճեցին Կրետե կղզին և փորձ կատարեցին նվաճելու Սիցիլիա կղզին։ Սակայն Սիցիլիայում 863 թվականի սեպտեմբերի 3-ին գեներալ Պետրոնասը Լալակաոնի ճակատամարտում ջախջախիչ պարտության մատնեց արաբներին։ Բուլղարիայի կայսեր՝ Կրումի օրոք, Բուլղարական կայսրությունը դարձյալ սկսեց սպառնալ կայսրությանը, սակայն Կրումի որդին՝ Օմորտագը 814 թվականին խաղաղության պայմանագիր կնքեց Բյուզանդական կայսրության հետ[57]:
8-9-րդ դարերում սկիզբ առավ պատկերամարտությունը: Լևոն և Կոստանդին կայսրերի օրոք արգելվեցին սրբապատկերները, որի հետևանքով ողջ կայսրությամբ մեկ տեղի ունեցան մի շարք խռովություններ և ապստամբություններ։ Նիկիայի Բ տիեզերական ժողովում որոշում ընդունվեց, ըստ որի վերականգնվեց սրբապատկերների պաշտամունքը, սակայն արգելվեց երկրպագել նրանց[58]: 813 թվականին Լևոն Ե Հայ կայսրը դարձյալ արգելեց սրբապատկերների պաշտամունքը, սակայն 843 թվականին Թեոդորա կայսրուհին դարձյալ թույլատրեց սրբապատկերների պաշտամունքը[59]: Պատկերամարտությունը էլ ավելի տարանջատեց Բյուզանդական կայսրությունը արևմուտքից։

Arjo
09.01.2021, 20:26
Հայկական կամ Մակեդոնական հարստություն

Բյուզանդական հարստությունը հասավ իր հզորության գագաթնակետին Հայկական հարստության կայսրերի օրոք 9-րդ դարի վերջում, 10-րդ դարում և 11-րդ դարի սկզբներին։ Հայկական հարստության օրոք Բյուզանդիան վերականգնեց դիրքերը Ադրիատիկ ծովում, հարավային Իտալիայում և գրավեց Բուլղարական Առաջին Կայսրությունը: Կայսրության քաղաքները սկսեցին մեծանալ, իսկ պրովինցիաները, անվտանգության ապահովման հետևանքով սկսեցին բարգավաճել։ Բնակչությունն աճեց, ապրանքների արտադրանքը մեծացավ, առևտուրը զարգացավ։ Տնտեսական աճը համընկավ մշակութային ուժեղ առաջընթացի հետ ("Հայկական կամ Մակեդոնական վերածնունդ")։ Թափ առան ճարտարապետությունն ու եկեղեցաշինությունը։ Չնայած Հուստինիանոսի ժամանակների հետ համեմատած կայսրությունը զգալիորեն փոքր էր տարածքով, այն ավելի հզոր էր, քանի որ կայսրության տիրույթներն աշխարհագրորեն ավելի մոտ էին իրար գտնվում։

Arjo
09.01.2021, 20:27
Արդեն 867 թ-ին Բյուզանդական կայսրությունը վերականգնել էր իր դիրքերը և՛ Արևմուտքում և՛ Արևելքում, ինչի շնորհիվ բյուզանդական կայսրերը ձեռնամուխ եղան արևելքում կորցրած տարածքների վերանվաճմանը։

Վերանվաճումը սկզբից ընթանում էր փոփոխակի հաջողությամբ։ Կրետե կղզու ժամանակավոր գրավմանը (843) հաջորդեց ջախջախիչ պարտությունը Բոսֆորում: Բացի դրանից Բյուզանդիան չէր կարողանում կասեցնել մուսուլման արաբների առաջխաղացումը Սիցիլիայում, որի նվաճումը արաբների կողմից սկսվեց 827 թ-ին և տևեց մինչև 902 թվականը։ Օգտագործելով ներկայիս Թունիսի տարածքը որպես հենակետ, արաբները 831 թ-ին գրավեցին Պալերմոն, 842 թ-ին՝ Մեսինան, 859 թ-ին՝ Էնան, 878 թ-ին՝ Սիրակուզան, 900 թ-ին՝ Կատանիան և 902 թ-ին՝ վերջին բյուզանդական հենակետը Սիցիլիայում՝ Տաորմինա ամրոցը։

Arjo
09.01.2021, 20:28
Այս պարտություններին հաջորդեցին հաջող արշավանքը Դամիետա՝ Եգիպտոս (856), Մալաթիայի էմիրի ջախջախումը (863), Դալմաթիայի նկատմամբ կայսերական իշխանության հաստատումը (867) և Բարսեղ Ա-ի հաջող արշավանքները Եփրատ գետի երկայնքով (870-ական թթ.)։ Չնայած Սիցիլիայի կորստին, Բարսեղը կարողացավ իր ձեռքում պահել հարավային Իտալիան, և այն մնաց կայսրության կազմում հաջորդող երկու դարերի ընթացքում։

904 թ-ին Բյուզանդական կայսրության մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Սալոնիկը գրավվեց և թալանվեց արաբական նավատորմի կողմից։ Բյուզանդիան դրան պատասխանեց արաբական նավատորմի ոչնչացմամբ 908 թ-ին և Սիրիայի Լաոդիկեա քաղաքի ավերմամբ երկու տարի անց։ Չնայած այդ հաջողություններին՝ բյուզանդացիներն արաբներից ջախջախիչ պարտություն կրեցին Կրետե կղզում 911 թ-ին։

Arjo
09.01.2021, 20:28
Շուտով վարյագները, ովքեր պաշարել էին Կոստանդնուպոլիսը 860 թ-ին, 941 թ-ին հայտնվեցին Բոսֆորի ասիական ափին։ Սակայն ի տաբերություն առաջին հարձակման, երբ բյուզանդացիները միայն հաշտություն կնքելով կարողացան հեռու պահել կայսրությունից վարյագներին, երկրորդ հարձակման ժամանակ վարյագները գլխովին ջախջախվեցին։ Այդ հաղթանակը ցույց տվեց 907 թ-ին բյուզանդական բանակում կատարված բարեփոխումների դրական արդյունքը։ Վարյագներին պարտության մատնողը հայտնի հայազգի զորավար Հովհաննես Կուրկուաս Բ-ն էր, ով ծագում էր հայկական Կուրկուաս տոհմից։ Շուտով Հովհաննես Կուրկուասը մի շարք հաղթանակներ տարավ նաև Միջագետքում (943)։ Դրանցից առավել նշանակալիցը Եդեսիայի ազատագրումն էր (944), որի հետևանքով Կոստանդնուպոլիս վերադարձվեց Մանդիլիոնը:

Զինվոր-կայսրեր Նիկեփոր Փոկասը (կառավարել է 963–969 թթ.) և Հովհաննես Չմշկիկը (969–976 թթ.) վերագրավեցին նոր տարածքներ Սիրիայում, ջախջախեցին հյուսիսարևմտյան Իրաքի էմիրներին և վերանվաճեցին Կրետեն և Կիպրոսը: Բյուզանդական զորքերը նույնիսկ սպառնում էին Երուսաղեմին: Հալեպի էմիրները և նրա հարևան այլ մուսուլմանական էմիրությունները վերածվեցին Բյուզանդիայի վասալների։ Բյուզանդական կայսրության համար արևելքում ամենամեծ վտանգը ներկայացնում էր Ֆաթիմյան խալիֆայությունը[60]: Մի քանի արշավանքների հետևանքով Բարսեղ Բ կայսրը 40, 000 զորքի գլուխ անցած ոչնչացրեց Սիրիայում արաբական վերջին սպառնալիքները։ Ի շնորհիվ հաղթանակների Բուլղարիայում և Սիրիայում, Բարսեղ Բ Բուլղարասպան կայսրը մտադրվել էր ազատագրելու արաբներից Սիցիլիան: Սակայն նրա մահը 1025 թ-ին ձգձգեց արշավանքը։ Այն ի վերջ տեղի ունեցավ 1040-ական թվականներին և ունեցավ միայն սկզբնական որոշ հաջողություններ։

Arjo
09.01.2021, 20:29
850 և 1100 թթ-ի միջև կայսրությունը ոչ միանշանակ քաղաքականություն էր վարում Սև ծովի հյուսիսում ձևավորված Կիևյան Ռուսիա պետության նկատմամբ։ Այդ փոխազդեցությունը Բյուզանդիայի և վարյագների միջև ունեցավ մեծ ազդեցություն արևելյան սլավոնների պատմության վրա։ Կայսրությունն արագորեն դարձավ Կիևյան Ռուսիայի առևտրի և մշակույթի հիմնական գործընկերը, սակայն նրանց միջև հարաբերությունները միշտ չէ, որ բարեկամական էին։ Երկու տերությունների միջև ամենանշանակալից հակամարտությունը 968–971 թթ-ին էր Բուլղարիայում, սակայն տեղի են ունեցել նաև մի շարք այլ արշավանքներ Ռուսիայի կողմից Սև ծովի բյուզանդական քաղաքների և Կոստանդնուպոլսի վրա։ Չնայած բյուզանդացիները կարող էին գտնվում ետ մղել վարյագներին, պատերազմների հետևանքով կնքվեցին մի շարք առևտրային պայմանագրեր, որոնց մեծ մասը շահական էին Ռուսիային:

Ռուս-բյուզանդական հարաբերությունները դարձան ավելի բարեկամական Աննա արքայադստեր և Վլադիմիր Մեծի ամուսնությունից և Կիևյան Ռուսիայի Քրիստոնեություն ընդունելուց հետո. բյուզանդացի հոգևորականները, արվեստագետները և ճարտարապետները հրավիրվեցին Կիևյան Ռուսիա։ Որոշ վարյագներ էլ ծառայության անցան բյուզանդական բանակում և կազմեցին առանձին ստորաբաժանում՝ Վարյագյան Գունդը:

Arjo
09.01.2021, 20:30
Իր հզորության գագաթնակետին՝ Բարսեղ Բ կայսեր օրոք Բյուզանդական կայսրությունը արևելքում ձգվում էր մինչև Հայաստան, իսկ արևմուտքում՝ Կալաբրիա, հարավային Իտալիա[60]: Կայսրությունն արձանագրեց բազմաթիվ հաջողություններ, սկսած Բուլղարիայի ամբողջական, Հայաստանի և Վրաստանի որոշ շրջանների նվաճումից մինչև եգիպտացիների ջախջախումը Անտիոք քաղաքի մոտ։ Սակայն նույնիսկ այդ հաղթանակները Բարսեղին չէին գոհացնում. նա չէր կարող համակերպվել այն մտքի հետ, որ Պունիկյան առաջին պատերազմի ժամանակներից Հռոմի իշխանության տակ գտնվող Սիցիլիա կղզին նվաճվել էր արաբների կողմից: Նա արդեն պատրաստվում էր գլխավորել արշավանքը դեպի Սիցիլիա։ Սակայն նրա մահը 1025 թ-ին վերջ դրեց կղզին ազատագրելու ծրագրերին[60]:

Այդ ժամանակ կայսրության մայրաքաղաք Կոստանդուպոլսի բնակչությունը շուրջ 400.000 էր հաշվվում։

11-րդ դարում Կ. Պոլսի պատրիարքի և Հռոմի պապի միջև հարաբերությունները շարունակում էին մնալ լարված։ Այդ լարվածությունը հասավ իր գագաթնակետին և հանգուցալուծվեց 1054 թ. հուլիսի 16-ին, երբ Հռոմի Պապի երեք ներկայացուցիչները մուտք գործելով Սուրբ Սոֆիայի տաճար, որտեղ Պատարագ էր մատուցվում, զոհասեղանին դրեցին Հռոմի Պապի հրովարտակը (բուլլա)։ Դրանում հայտարարվում էր, որ Հռոմի եկեղեցին խզում է եկեղեցական հաղորդակցության միությունը, բանադրում է Կ. Պոլսի պատրիարքին և Հույն եկեղեցուն։ Այս իրադարձությունը ֆորմալ առումով համարվում է այսպես կոչված եկեղեցական Մեծ Խզման սկիզբը։

Arjo
09.01.2021, 20:31
Կայսրությունը շուտով հանդիպեց մի շարք արգելքների, որոնք կապված էին վարչական և ռազմական համակարգերիի բարեփոխումների հետ։ Նիկեփոր Փոկաս (գահակալել է 963–969), Հովհաննես Չմշկիկ և Բարսեղ Բ կայսրերը փոխեցին ռազմական համակարգը (τάγματα, տագմատա) շարժունակ, առավել պաշտպանական քաղաքացիական բանակը մասնագիտացված, արշավող և վարձկան զինվորներով բանակի։ Սակայն քանի որ վարձկանները թանկ էին և 10-րդ դարում կայսրությանը լուրջ վտանգ չէր սպառնում, վարձկանների, խոշոր պահակազորներների և ռազմական կառույցների անհրաժեշտության առանձնապես չէր զգացվում[62]: Բարսեղ Բ կայսրն իրենից հետո թողեց հարուստ ժառանգություն, սակայն նրա հաջորդները չկարողացան ճիշտ կառավարել նրա ժառանգությունը։ Բարսեղի ոչ մի ուղիղ իրավահաջորդ չունեցավ ոչ ռազմական, ոչ քաղաքական տաղանդ և կայսրությունում սկսեց թուլանալ կենտրոնական իշխանությունը։ Բյուզանդական տնտեսությունը վերականգնելու ուղղությամբ տարված քայլերը միայն առաջ բերեցին ոսկե մետաղադրամների արժեզրկումը։ Բանակն արդեն ընկալվում էր որպես թանկ և իշխանությանը վտանգ ներկայացնող մի կառույց։ Այդիսկ պատճառով բնիկ զորքերը ցրվեցին և փոխարինվեցին օտարազգի վարձկաններից կազմված գնդերով[63]:

Arjo
09.01.2021, 20:32
Այդ նույն ժամանակ հայտնվեցին նոր, վտանգավոր հակառակորդներ։ Հարավային Իտալիայի նահանգներ 11-րդ դարից սկսեցին արշավել նորմանները: Կոստանդնուպոլսի և Հռոմի հակամարտության ժամանակ, որն ավարտվեց Արևելք-Արևմուտք խզումով 1054 թ-ին, նորմանները դանդաղ, սակայն հաստատուն քայլերով շարունակում էին իրենց առաջխաղացումը Բյուզանդական Իտալիա[64]: Ռեջիոն՝ Կալաբրիա տագմայի կենտրոնը, գրավվեց 1060 թ-ին Ռոբերտ Գուիսկարդի կողմից, որին հետևեց Օտրանտոյի անկումը 1068 թ-ին։ Բարին՝ Ապուլիայի բյուզանդական հիմնական հենակետը պաշարվեց 1068 թ-ին և գրավվեց 1071 թ-ի ապրիլին[65]: Բյուզանդացիները նաև կորցրեցին Դալմաթիայի ծովափնյա քաղաքները Խորվաթիային 1069 թ-ին[66]:

Սակայն ամենամեծ աղետը տեղի ունեցավ Փոքր Ասիայում: Սելջուկ-թուրքերի առաջին արշավանքները Բյուզանդական Հայաստան տեղի ունեցան 1065 և 1067 թթ-ին։ 1068 թ-ին Փոքր Ասիայի ռազմական ազնվականությունը կայսր ընտրեց իրենց թեկնածուին՝ Ռոմանոս Դիոգենեսին: 1071 թ-ին Ռոմանոսը կազմակերպեց մեծ արշավանք սելջուկ-թուրքերին ջախջախելու նպատակով։ Սակայն Մանազկերտի ճակատամարտում կայսրն իր զորքով ոչ միայն ջախջախիչ պարտություն կրեց, այլև գերի ընկավ Ալփ Արսլան սուլթանին։ Ալփ Արսլանն ազատեց կայսրին կայսրության արևելյան նահանգների՝ այդթվում Հայաստանը, իրեն զիջելու դիմաց[63]: Այդ նույն ժամանակ Կոստանդնուպոլսում տեղի ունեցավ հեղաշրջում, որի հետևանքով գահ բարձրացավ Միքայել Դուկասը: Արդեն 1081 թ-ին սելջուկները նվաճեցին ահռելի տարածքներ և ստեղծեցին կայսրություն, որ տարածվում էր արևելքում մինչև Հայաստան, իսկ արևմուտքում մինչև Բյութանիա: Նորաստեղծ կայսրության մայրաքաղաք ընտրվեց Նիկեա քաղաքը, որը գտնվում էին մայրաքաղաք Կոստանդնուպոլսից ընդամենը 90 կմ հեռավորության վրա[67]:

Arjo
09.01.2021, 20:32
Խաչակրաց արշավանքներ

Կայսրության 1081-1185 թթ-ի պատմությունը երբեմն կոչվում է Կոմնենոսյան շրջան, ի պատիվ կառավարող՝ Կոմնենոսների հարստության։ Հինգ Կոմնենոսյան կայսերը (Ալեքսիոս Ա, Հովհաննես Բ Կոմնենոս, Մանուել Ա, Ալեքսիոս Բ և Անդրոնիկոս Ա) կառավարեցին ընդհանուր առմամբ 104 տարի, որը համընկավ հաջողված, սակայն անավարտ ռազմական, տարածքային, տնտեսական և քաղաքական վերականգնման հետ։ Կայսրությունն ունեցավ առանցքային դեր Խաչակրաց արշավանքներում: Հովհաննես և Մանուել կայսրերը մեծացրեցին կայսրության ազդեցությունը խաչակրաց պետությունների նկատմամբ, իսկ Ալեքսիոսը խաղաց առանցքային դեր Առաջին խաչակրաց արշավանքի կազմակերպման մեջ։ Հենց Կոմնենոսների օրոք էր, որ Բյուզանդիայի և լատինական Արևմուտքի միջև հարաբերությունները մտան ամենակարևոր փուլը։ Վենետիկցի և այլ իտալացի առևտրակնները դարձան կայսրության առտրի անբաժանելի մասը (միայն 60–80, 000 'լատիններ' բնակվում էին Կոստանդնուպոլիս քաղաքում), իսկ Ալեքսիոսի կողմից վարձված արևմտյան վարձկաններն օգնեցին արևմուտքում տարածել բյուզանդական մշակույթը, ռազմարվեստը և այլն։ Այս ժամանակաշրջանում Բյուզանդական կայսրությունն ունեցավ ահռելի և հեռու գնացող հետևանքներ թողնող ազդեցություն լատինական Արևմուտքի վրա։

Կոմնենոսների նաև կարևոր դեր խաղացին Փոքր Ասիայի պատմություն մեջ։ Վերանվաճելով թերակղզու մեծ մասը, Կոմնենոսների երկու դարով կանգնեցրին թուրքերի առաջխաղացումը։ Նրանց ջանքերը հիմք հանդիսացան Բյուզանդիայի հաջորդող պետությունների՝ Նիկեայի, Էպիրոսի և Տրապիզոնի պետությունների ձևավորման համար։ Իսկ Կոմնենոսների կառուցած մեծ քանակությամբ պաշտպանական ամրությունները պահպանվել են մինչև մեր օրերը։

Arjo
09.01.2021, 20:33
Մանազկերտի խայտառակ պարտությունից հետո կայսրությունը Կոմնենոսների օրոք մասնակի վերականգնվեց (Կոմնենոսյան վերականգնում)[68]: Հարստության առաջին ներկայացուցիչը Իսահակ Ա-ն էր (1057–1059), իսկ երկրորդը Ալեքսիոս Ա-ն։ Գահակալման հենց առաջին տարիներից Ալեքսիոս Ա-ն հանդիպեց ուժեղ թշնամիների ի դեմս նորման Ռոբերտ Գվիսկարի և իր որդու՝ Բոհեմունդ Անտիոքցու, որոնք կարողացան գրավել Դիրաքիումն ու Կորֆուն և պաշարեցին Լարիսան Թեսալիայում: Ռոբերտ Գվիսկարի մահը 1085 թ-ին ժամանակավորապես թեթևացրեց նորմաններից եկող վտանգը։ Հաջորդ տարի սելջուկ սուլթանը մահացավ, որի հետևանքով Իկոնիայի սուլթանությունը մասնատվեց։ Իսկ 1091 թ-ի ապրիլի 28-ին Ալեքսիոսը ջախջախիչ պարտության մատնեց պեչենեգներին[25]:

Հասնելով կայունության Արևմուտքում, Ալեքսիոս կարող էր ուշադրություն դարձնել երկրի տնտեսության և Արևելքում դիրքերը վերականգնելուն[69]: Չնայած դրան, կայսրը դեռևս չուներ բավականաչափ մարդկային ուժ սելջուկներին Փոքր Ասիայից դուրս մղելու համար։ 1095 թ-ին Ալեքսիոս Ա-ի բանագնացները հանդիպեցին Հռոմի Պապ Ուրբանուս II-ին և ներկայացրին Արևելքի քրիստոնյաների ծանր վիճակը մուսուլմանների լծի տակ։ Նրանք նաև համոզեցին Հռոմի Պապին, որ այդ իրադրությունից դուրս գալու միակ ելքը Արևմուտքի քրիստոնյաներին օգնության կանչելն է։ Ուրբանուսը տեսավ հնարավորություն՝ և արձագանքելու կայսրի խնդրանքին և վերամիավորելու Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիները[70]: 1095 թ-ի նոյեմբերի 27-ին Հռոմի Պապ Ուրբանուս II-ը Կլերմոնի ժողովում կոչ արեց Եվրոպայի քրիստոնյաներին արշավել Արևելք և ազատագրել Սուրբ Երկիրը Երուսաղեմով ու տեղի քրիստոնյաներին մուսուլմանների լծից։ Կոչին արձագանքեց ողջ Արևմտյան Եվրոպան[25]:

Arjo
09.01.2021, 20:34
Ալեքսիոսը սպասում էր օգնություն վարձկանների տեքսով և պատրաստ չէր այն ահռելի և անկարգապահ «օգնությանը», որ ժամանել էր կայսրություն։ Ալեքսիոսի համար նաև տհաճ էր այն փաստը, որ արշավանքի ութ առաջնորդներից չորսը նորման էին. նրանց թվում էր Բոհեմունդը։ Սակայն քանի որ խաչակիրները անցնելու էին Կոստանդնուպոլսով, կայսրը կարողացավ որոշակիորեն զսպել նրանց։ Կայսրը խաչակրաց արշավանքի առաջնորդներից պահանջեց երդում, ըստ որի յուրաքանչյուր քաղաք կամ ամրոց, որը կազատագրվի թուրքերից Սուրբ Երկրի ճանապարհին, պետք է հանձնվի Բյուզանդիային։ Դրա փոխարեն կայսրը արշավանքի մասնակիցներին տրամադրեց ռազմական օգնություն[71]: Խաչակրաց արշավանքի շնորհիվ Ալեքսիոսը կարողացավ վերանվաճել Փոքր Ասիայի գրեթե ողջ արևմուտքը։ Չնայած դրան խաչակիրները չեղյալ համարեցին իրենց երդումը, քանի որ Ալեքսիոսը չեկավ նրանց օգնության Անտիոքի պաշարման ժամանակ (Ալեքսիոսն իրականում զորքով գալու էր խաչակիրներին օգնության և արդեն ճանապարհին էր, երբ նրանք հանդիպեցին խաչակիրների, ովքեր հավաստիացրեցին կայսրին, որ արշավանքը ձախողվել է)[72]: Բոհեմունդը՝ ով իրեն հռչակել էր Անտիոքի դուքս, կարճ պատերազմ մղեց բյուզանդացիների դեմ, սակայն 1108 թ-ին ստիպված եղավ ճանաչել իրեն Բյուզանդիայի վասալ. դրանով ավարտվեց նորմաններից եկող վտանգը Ալեքսիոս Ա կայսեր գահակալման օրոք[73]:

Arjo
09.01.2021, 20:34
Ալեքսիոսի որդին՝ Հովհաննես Բ Կոմնենոսը հաջորդեց հորը 1118 թ-ին և կառավարեց մինչև 1143 թվականը։ Հովհաննեսը նվիրված և տաղանդավոր կայսր էր, ով ցանկանում էր ետ բերել Մանազկերտի ճակատամարտի հետևանքով կայսրության կորցրած դիրքերը[74]: Լինելով մեղմ և զսպված անձնավորություն, Հովհաննես Կոմնենոս կայսրը համարվում էր Բյուզանդիայի ամենաբարի կայսրերից մեկը[75]: Այդ պատճառով նրան երբեմն կոչում էին «բյուզանդական Մարկոս Ավրելիոս»:

Իր 25 տարվա կառավարման օրոք Հովհաննեսը դաշինք կնքեց Սրբազան Հռոմեական կայսրության հետ արևմուտքում, վերջնականապես ջախջախեց պեչենեգներին Բերոիայի ճակատամարտում [76], և անձամբ գլխավորեց մի շարք արշավանքներ թուրքերի դեմ Փոքր Ասիայում: Հովհաննեսի արշավանքները փոխեցին ուժերի հարաբերակցությունը Արևելքում՝ ստիպելով թուրքերին անցնելու պաշտպանության և, ազատագրելով բազմաթիվ ամրոցներ և քաղաքներ թերակղզում[77]: Կայսրը նաև ջախջախեց հունգարների և սերբերին 1120-ական և 1130-ական թթ-ին, դաշինք կնքեց գերմանացի կայսրի հետ ընդդեմ նորման Ռոջեր Բ Սիցիլիացու[78]: Գահակալության վերջում Հովհաննեսը ողջ ուշադրությունը սևեռեց դեպի Արևելք։ Նա ջախջախեց Մալաթիայի դանիշմենդ էմիրին, ժամանակավորապես նվաճեց Կիլիկիայի Հայկական Իշխանությունը և ստիպեց Ռայմոնդին՝ Անտիոքի դքսին ճանաչել իրեն Բյուզանդիայի վասալ։ Եվ որպեսզի ցույց տա, որ Բյուզանդիան հզորագույն քրիստոնյա պետությունն է, Հովհաննեսը նպատակադրվել էր բյուզանդական և խաչակրաց միացյալ զորքի գլուխ անցած արշավել Սուրբ Երկիր: Սակայն իր խաչակիր դաշնակիցների անգործության և դավաճանության հետևանքով արշավանքը չիրագործվեց[79]։ 1142 թ-ին վերադառնալով՝ Հովհաննեսը նպատակադրվել էր նվաճել Անտիոքը, սակայն նա մահացավ 1143 թ-ին որսի ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառով։ Անտիոքի դուքս Ռայմոնդը շուտով ներխուժեց Կիլիկիա, սակայն ջախջախվեց բյուզանդացիներից և ստիպված էր մեկնել Կոստանդնուպոլիս՝ նոր կայսրի համակրանքը շահելու համար[80]:

Arjo
09.01.2021, 20:35
Հովհաննեսն իրեն իրավահաջորդ ընտրել էր չորրորդ որդուն՝ Մանուել Ա Կոմնենոսին, ով վարում էր նվաճողական քաղաքականություն և արևելքում և արևմուտքում։ Մանուելը դաշինք կնքեց Երուսաղեմի թագավորության հետ՝ դեպի Եգիպտոս մեծ ծովային արշավանք կազմակերպելու նպատակով։ Մանուելը նաև հաստատեց իր գերիշխանությունը Երուսաղեմի թագավորության և Անտիոքի դքսության նկատմամբ[81]։ Մանուելը ցանկանում էր վերականգնել Բյուզանդիայի գերիշխանությունը հարավային Իտալիայի նկատմամբ, սակայն 1155 թ-ին՝ դաշինքի մեջ սկիզբ առած տարաձայնությունները ձախողեցին արշավանքը։ Չնայած դրան բյուզանդական զորքերը արշավեցին Հունգարիայի թագավորություն և 1167 թ-ին հաղթանական տոնեցին նրանց նկատմամբ Սիրմիումի ճակատամարտում։ Արդեն 1168 թ-ին Ադրիատիկ ծովի ողջ արևելյան ափը գտնվում էր Մանուելի ձեռքերում[82]։ Մանուելը դաշնակցեց Հռոմի Պապի և արևմտաեվրոպական պետությունների հետ և օգնեց նրանց Խաչակրաց երկրորդ արշավանքի ընթացքում[83]։

Չնայած արևելքում Մանուելը 1176 թ-ին ջախջախվեց թուրքերից Միրիոկեֆալոնի ճակատամարտում4[84]։ Բյուզանդական հրամանատար Հովհաննես Վատատզեսը, ով հետագայում ջախջախիչ պարտության մատնեց թուրքերին, ոչ միայն զինվորներ էր բերել մայրաքաղաքից, այլև հավաքագրում էր զինվորների հենց արշավանքի ժամանակ թերակղզուց։ Դա նշանակում էր, որ բյուզանդական բանակը դեռևս մարտունակ էր և արևմտյան Փոքր Ասիայի պաշտպանական նախագիծը ընթանում էր հաջող[85]։

Arjo
09.01.2021, 20:35
Հովհաննես և Մանուել կայսրերը մեծ ուշադրություն էին դարձնում բանակին և պաշտպանական ամրությունների կառուցմանը[86]։ Չնայած Միրիոկեֆալոնի ճակատամարտում կրած պարտությանը, ռազմական ճակատը Կոմնենոսների շնորհիվ կայունացավ ոչ միայն Փոքր Ասիայում, այլ նաև Եվրոպայում: 1081-1180 թթ. բանակը կարողանում էր ապահովել երկրի սահմանների պաշտպանությունը, որի շնորհիվ Բյուզանդական կայսրությունը սկսեց վերելք ապրել[87]։

Այդ ամեն ինչը թույլ տվեց կայսրության արևմտյան նագանգներին մտնելու ծաղկման և բարգավաճման շրջան, որը տևեց մինչև դարի վերջ։ Ըստ հաշվարկների Բյուզանդիան Կոմնենոսների օրոք՝ սկսած 7-րդ դարից, տնտեսապես ավելի հզոր էր քան երբևէ։ 12-րդ դարի ընթացքում տեղի ունեցավ բնակչության աճ և Հովհաննես կայսեր իրոք դարձյալ հասավ 10.000.000-ի։ Պեղումները ցույց են տալիս, որ նույն դարում և Եվրոպայում և Փոքր Ասիայում մեծացել է քաղաքային բնակչության քանակը։ Առևտուրը նույնպես ծաղկում էր. վենետիկցիները, ճենովացիները և այլք առևտուր էին կատարում խաչակրաց պետությունների և Եգիպտոսի հետ Էգեյան ծովի նավահանգիստների, իսկ կայսրության հետ՝ Կոստանդնուպոլսի միջոցով[88]։