Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Պատմական անկյուն



Էջեր : 1 [2]

Arjo
09.01.2021, 20:36
Մանուելի մահը 1180 թ-ի սեպտեմբերի 24-ին թողեց իր 11-ամյա որդուն՝ Ալեքսիոս Բ Կոմնենոսին գահին։ Ալեքսիոսը կառավարելու անընդունակ էր, և նրա փոխարեն ժամանակավորապես կառավարում էր մայրը՝ Մարիա Անտիոքցին և նրան հարող լատինները։ Սակայն այն փաստը, որ փաստացի իշխանությունը գտնվում էր լատինների ձեռքում՝ դժգոհություն էր առաջրացել ժողովրդի մեջ[89]։ Վերջիվերջո Ալեքսիոս Ա-ի թոռը՝ Անդրոնիկոս Ա Կոմնեոնսը ապստամբեց Ալեքսիոս դեմ։ Անդրոնիկոսը, ում աջակցում էր բանակը, 1182 թ-ի օգոստոսին գրավեց Կոստանդնուպոլիսը և սկսեց քաղաքի լատինների ջարդ[90]։ 1183 թ-ի սեպտեմբերին Անդրոնիկոսը հռչակվեց կայսր[90]։


Անդրոնիկոսի գահակալումը լավ սկսվեց, հատկապես պատմաբանների կողմից գովեստի են արժանացել նրա ձեռնարկած քայլերը վարչական համակարգը բարեփոխելու ուղղությամբ։ Ըստ որոշ պատմաբանների նորընտիր կայսրը ցանկանում էր վերացնել կաշառակերությունը։ Նրա օրոք պաշտոնյաները ընտրվում էին արդար ընտրությունների արդյունքում, այլ ոչ թե փողի միջոցով։ Անդրոնիկոսի բարեփոխումների դրական արդյունքը զգացվեց հատկապես պրովինցիաներում[91]։ Սակայն շուտով Անդրոնիկոսի դեմ դուրս եկավ ազնվականությունը, դրան էլ գումարվեց նրա անհավասարկաշռված քայլերը, սկսեցին ավելանալ մահապատիժների թիվը և նրա գահակալումը վերածվեց ահ ու սարսափի[92]։ Անդրոնիկոսը նույնիսկ մտադրվել էր ոչնչացնել ազնվականությունը։ Պայքարն ընդդեմ ազնվականության վերածվեց սովորական ջարդի[91]։

Arjo
09.01.2021, 20:37
Չնայած իր նախորդների հաջողություններին, Անդրոնիկոսը չկարողացավ պարտության մատնել Իսահակ Կոմնենոս Կիպրացուն, Բռլա III Հունգարացուն, ով Հունգարիայի կազմի մեջ ընդգրկեց Խորվաթիան և Ստեֆան Նեմանյային, ով հռչակեց Սերբիայի անկախությունը կայսրությունից։ Սակայն ամենամեծ փորձությունը դա Վիլիամ Սիցիլիացու 300 ռազմանավերի և 80, 000 զորքի ներխուժումն էր 1185 թ-ին[93]։ Անդրոնիկոսը կարողացավ հավաքել ընդամենը 100 նավից բաղկացած նավատորմ մայրաքաղաքը պաշտպանելու համար. սակայն բնակչությունն անտարբեր էր այդ ամենի նկատմամբ։ Վերջիվերջո Անդրոնիկոսը տապալվեց Իսահակ Անգելոսի կողմից, ով գահ բարձրացավ ժողովրդի օգնությամբ և Անդրոնիկոսի սպանության հետևանքով[94]։

Իսահակ Բ և իր եղբոր՝ Ալեքսիոս Գ կայսրերի գահկալման օրոք բյուզանդական բանակը վերջնականապես անկում ապրեց։ Չնայած նորմանները Հունաստանից դուրս մղվեցին 1186 թ-ին, շուտով վալախներն ու բուլղարներն ապստամբելով հիմնեցին Բուլղարական Երկրորդ Կայսրությունը: Անգելոսների գահակալումն ուղեկցվում էր պետական գանձարանի դատարկմամբ։ Կենտրոնական, կայսերական իշխանությունը գնալով ավելի ու ավելի էր թուլանում։ Տեղեկություններ կան, որ Կոմնենոսների մնացորդները դեռևս մինչև 1204 թվականն արդեն ստեղծել էին կիսանկախ իշխանություն Տրապիզոնում[95]:

Arjo
09.01.2021, 20:37
1198 թ-ին Իննովկենտիոս III Հռոմի Պապը կազմակերպեց նոր խաչակրաց արշավանք[97]։ Արշավանքի հիմնական նպատակը Եգիպտոսի նվաճումն էր։ Խաչակիրները Վենետիկ հասան 1202 թ-ի ամռանը. այն հավաքել էր ավելի քիչ խաչակիր, քան նախատեսնված էր, որի պատճառով էլ խաչակիրները չկարողացան վճարել իրենց կողմից վարձված վենետիկյան նավատորմին։ Սակայն քանի որ Վենետիկի դոժ Էնրիկո Դանդոլոյի շահերից չէր բխում օգնել խաչակիրներին նվաճել Եգիպտոսը (քանի որ այդ դեպքում Եգիպտոսը կխզեր առևտրային կապերը Վենետիկի հետ)[98], դոժը համոզեց խաչակիրներին վարձի փակման դիմաց նվաճել (քրիստոնեական) նավահանգիստ Զարան՝ Դալմաթիայում (նախկինում Վենետիկից կախյալ քաղաք, որ 1186 թ-ին ապստամբելով միացել էր Հունգարիային)[99]։ Չնայած Հռոմի Պապի վետոյին, քաղաքը նվաճվեց 1202 թ-ի նոյեմբերին[98][100]:

Arjo
09.01.2021, 20:38
Խաչակրաց արշավանքի կազմակերպիչներից մեկի բարեկամը Ալեքսիոս Գ Անգելոսն էր՝ գահազրկված և կուրացված կայսր Իսահակ Բ Անգելոսի որդին, ով ողջ Եվրոպայով մեկ օգնություն էր խնդրում գահը վերադարձնելու նպատակով, և ով շուտով կապ հաստատեց խաչակիրների հետ։ Ալեքսիոսն առաջարկեց միացնել Կոստանդնուպոլսի եկեղեցին Հռոմի եկեղեցուն, վճարել խաչակիրներին 200, 000 արծաթե դրամ և օգնել նրանց Եգիպտոս արշավելու դեպքում[101]։ Հռոմի Պապը տեղյակ էր, որ խաչակիրները հնարավոր է փորձեն հարձակվել Կոստանդնուպոլսի վրա, սակայն նրա նամակը, որում արգելվում էր անել այդ, հասավ Զարա այն ժամանակ, երբ խաչակիրներն արդեն լքել էին քաղաքը։

Խաչակիչները Կոստանդնուպոլիս հասան 1203 թ-ի ամռանը։ Նրանք արագորեն պաշարեցին քաղաքը, հրի մատնեցին և շուտով գրավեցին այն։ Նախկին կայսրը փախավ, իսկ Ալեքսիոսը, ում օժանդակում էին խաչակիրները, հռչակվեց կայսր և սկսեց կառավարել կուրացված հոր՝ Իսահակի հետ միասին։ Շուտով, սակայն նրանք իրենց հերթին գահընկեց արվեցին Ալեքսիոս Ե Անգելոսի կողմից։ Պատճառաբանելով կայսրի փոփոխությունը խաչակիրները 1204 թ-ի ապրիլի 13-ին երկրորդ անգամ գրավեցին քաղաքը և ենթարկեցին այն եռօրյա թալանի։ Այդ թալանի հետևանքով բազմաթիվ անգին սրբապատկերներ և այլ արվեստի գործեր հայտնվեցին Արևմտյան Եվրոպայում՝ հատկապես Վենետիկում: Հռոմի Պապը փորձեց կանխել թալանն ու ավերումը, սակայն իրավիճակն արդեն դուրս էր եկել նրա վերահսկողությունից[60][98]: Երբ վերջիվերջո հաստատվեց կարգուկանոն, վենետիկցիները և խաչակիրները գործի անցան Բյուզանդիայի բաժանմանը, խաչակիրների առաջնորդ Բալդուինը հռչակվեց կայսր, իսկ վենետիկցի Թոմաս Մորոսինին՝ պատրիարք։ Չնայած Կոստանդնուպոլսի նվաճմանը բյուզանդացիները շարունակեցին դիմադրությունն ընդդեմ նվաճողների Նիկիայում, Տրապիզոնում և Էպիրոսում[98]:

Arjo
09.01.2021, 20:38
Կոստանդնուպոլսի նվաճումից հետո ստեղծվեցին երկու անկախ բյուզանդական իշխանություններ՝ Նիկիայի կայսրությունն ու Էպիրոսի բռնապետությունը: Երրորդը՝ Տրապիզոնի կայսրությունը ստեղծվել էր Կոստանդնուպոլսի անկումից մի քանի շաբաթ առաջ Ալեքսիոս Տրապիզոնդցու գլխավորությամբ։ Այդ երեք պետություններից Կոստանդնուպոլիսը ետ նվաճելու ամենամեծ հավանականությունն ունեին Նիկեան և Էպիրոսը։ Սակայն Նիկեան մոտակա մի քանի տասնամյակը պայքար էր մղում գոյության համար և արդեն 13-րդ դարի կեսերին կորցրեց հարավային Փոքր Ասիան[102]: Իկոնիայի սելջուկյան սուլթանության թուլացումը 1242–43 թթ. մոնղոլական արշավանքի հետևանքով, հնարավորություն տվեց մի շարք բեյլիկների և ղազիների հիմնադրել իրենց սեփական մանր իշխանությունները Փոքր Ասիայում թուլացնելով բյուզանդական ազդեցությունը տարածաշրջանում[103]։ Ժամանակի ընթացքում մանր բեյլիկներից մեկը՝ Օսմանը ստեղծեց իշխանություն, որ հետագայում վերածվելով կայսրության, նվաճեց Կոստանդնուպոլիսը: Չնայած դրան մոնղոլական արշավանքները հնարավորություն տվեցին Նիկեայի կայսրությանը կենտրոնանալ Լատինական կայսրության կործանման և բյուզանդական հողերի վերամիավորման վրա։

Arjo
09.01.2021, 20:39
Նիկեայի կայսրությունը, որը հիմնադրվել էր Լասկարիդների հարստության կողմից, կարողացավ ետ գրավել Կոստանդնուպոլիսը լատիններից 1261 թ-ին և ջախջախել Էպիրոսի բռնապետությանը։ Այդ իրադարձությունների հետևանքով Բյուզանդիան Միքայել Է Պալեոլոգոս կայսեր օրոք կարողացավ մասնակիորեն վերականգնել կայսրության միասնությունը, սակայն հյուծված կայսրությունն արդեն անզօրու էր պայքարել իրեն շրջապատող թշնամիների հետ։ Որպեսզի հնարավոր լինի վերջնականապես դուրս մղել լատիններին կայսրության նախկին տարածքներից, Միքայել կայսրը զորքերը Փոքր Ասիայից տեղափոխեց Բալկաններ և բարձրացրեց հարկերը, որն առաջացրեց գյուղացիության զայրույթը[104]։ Շուտով մայրաքաղաք Կոստանդնուպոլսում ավարտվեցին մասշտաբային վերականգնման աշխատանքները Չորրորդ խաչակրաց արշավանքի ավերածությունները վերականգնելու նպատակով, սակայն դա չէր կարող թեթևացնել մոլեռանդ ղազիների ասպատակություններից տուժող Փոքր Ասիայի գյուղացիության ծանր վիճակը։

Փոքր Ասիայում կայսրության սահմաններն ամրապնդելու փոխարեն Միքայել Պալելոլոգոսը որոշեց ընդարձակել Բյուզանդիայի սահմանները։ Վախենալով Կոստանդնուպոլսի ևս մեկ պաշարումից խաչակիրների կողմից, Միքայելը ստիպեց եկեղեցուն ընդունել Հռոմի գերակայություն. որոշում, որ տվեց միայն ժամանակավոր լուծում խնդրին և առաջացրեց գյուղացիության էլ ավելի մեծ զայրույթը դեպի կայսրը[105]։ Անդրոնիկոս Բ և Անդրոնիկոս Գ Պալեոլոգոսները կատարեցին վերջին փորձերը վերականգնելու Բյուզանդական կայսրության երբեմնի փառքն ու հզորությունը։ Սակայն Անդրոնիկոս Բ Պալեոլոգոսի կողմից վարձկանների օգտագործումն ունենում էր հակառակ ազդեցությունը, որն ուղեկցվում էր Կատալոնյան կամպանիայի կողմից կայսրության տարածքների կողոպուտով և ավերածություններով։ Այդ ամենը մեծացնում էր բնակչության ատելությունը Կոստանդնուպոլսի իշխանության նկատմամբ[106]։

Arjo
09.01.2021, 20:40
Բյուզանդիայի վիճակը վատթարացավ Անդրոնիկոս Գ Պալեոլոգոսի մահվանը հաջորդած քաղաքացիական պատերազմների պատճառով։ 1341–1347 թթ-ի քաղաքացիական պատերազմի հետևանքով սերբ Ստեֆան Դուշանը նվաճելով կայսրության եվրոպական տիրույթների մեծ մասը և ստեղծեց կարճ կյանք ունեցող Սերբական կայսրությունը: 1354 թ-ին երկրաշարժը քանդեց Գալիպոլիի ամրոցը, որի հետևանքով թուրք-օսմանները (ովքեր ծառայում էին որպես վարձկաններ քաղաքացիական պատերազմի ընթացքում) կարողացան հաստատվել Եվրոպայում[107]։ Երբ քաղաքացիական պատերազմները Բյուզանդիայում ավարտվեցին, թուրքերն արդեն ջախջախել էին սերբերին և վերածել նրանց իրենց վասալնների։ Կոսովոյի ճակատամարտի հետևանքով Բալկանների մեծ մասն ընկավ թուրք-օսմանների իշխանության տակ[108]։

Բյուզանդացի կայսրերն օգնություն էին խնդրում Արևմուտքից, սակայն Հռոմի Պապն օգնություն կուղարկեր միան այն դեպքում, երբ Կոստանդնուպոլսի պատրիարքարանը միանար կաթոլիկ եկեղեցուն: Կայսրերը երբեմն ընդունում էին այդ առաջարկը, սակայն հոգևորականությունն ու ժողովուրդը մշտապես դեմ էին կաթոլիկ եկեղեցու հետ միավորվելու գաղափարին[109]։ Արևմտյան որոշ ուժեր եկան Կոստանդնուպոլսի պաշտպանությանը մասնակցելու, սակայն եվրոպական երկրների մեծ մասը որևէ օգնություն չցուցաբերեց կործանվող կայսրությանը, այն դեպքում, երբ թուրքերը իրար ետևից նվաճում էին բյուզանդական վերջին տիրույթները[110]։

Կոստանդնուպոլիսն այդ պահին արդեն չուներ երբեմնի հզորությունն ու գեղեցկությունը և շատ նոսր էր բնակեցված։ Քաղաքի բնակչության թիվն այնքան էր ընկել, որ տպավորություն էր ստեղծվում, թե քաղաքը կազմված էր առանձին գյուղերից։ 1453 թ-ի ապրիլի 2-ին Մեհմեդ սուլթանի 80.000-անոց կանոնավոր և մի քանի հազար անկանոն ուժերը սկսեցին Կոստանդնուպոլսի պաշարումը[111]։ Չնայած քաղաքի փոքրաթիվ քրիստոնեական ուժերի (մոտ 7, 000 զինվոր, որից 2000-ը՝ վարձկան) հերոսական դիմադրությանը[110], Կոստանդնուպոլիսը նվաճվեց թուրքերի կողմից 53-օրյա պաշարումից հետո՝ 1453 թ-ի մայիսի 29-ին։ Բյուզանդական վերջին կայսրին՝ Կոստանդին Ի Պալեոլոգոսին վերջին անգամ տեսան, երբ նա դեն նետելով կայսերական թիկնոցը, ձեռնամարտի բռնվեց թուրքերի դեմ[112]։

Arjo
09.01.2021, 20:42
Բագրատունիների թագավորություն (https://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%A9%D5%A1%D5%A3%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82% D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)

Բագրատունիների թագավորություն

Բագրատունիների թագավորություն, միջնադարյան պետություն Հայկական լեռնաշխարհի հիմնական մասում և հարակից Կովկասյան տարածքներում, որը գոյություն է ունեցել 885-1045 (855 / 865 - 1045) թվականներին։ Հիմնադրել է հայոց իշխան Աշոտ Բագրատունին պաշտոնապես, որպես թագավորություն՝ 885 թվականին՝ Բյուզանդական կայսրությունից և Արաբական խալիֆայությունից ստանալով արքայական թագը, իսկ փաստացի, որպես թագավորություն՝ 855–865 թվականներից՝ կրելով իշխանաց իշխան տիտղոսը[2]։ Երկիրը կառավարել է Բագրատունիների թագավորական տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 250 000 քառ. կմ՝ Աշոտ Գ Ողորմած շահնշահի օրոք (953-977)։

56240

Arjo
09.01.2021, 20:43
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Բագարանը, որը գտնվում էր Բագրատունիների տնտեսական կենտրոն Շիրակում: Վարչաքաղաքական կենտրոնի դեր են ստանձնել նաև Շիրակավան և Կարս քաղաքները։ 961 թվականից Աշոտ Գ Ողորմածը մայրաքաղաքը տեղափոխում է հայկական մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոն Անի: Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում հարևան արաբական ամիրայությունները, ներառել է բազմաթիվ հայկական գավառներ, ինչպես նաև ազդեցություն է ունեցել վրացական, աղվանական ու արաբական իշխանություններ։ Ծաղկման շրջանում այն ներառում էր Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը։

Arjo
09.01.2021, 20:44
11-րդ դարում Հայաստանը աստիճանաբար նվաճվում է Բյուզանդական կայսրության կողմից։ Մի քանի տասնամյակ առաջ ձևավորված թագավորություններն ու իշխանությունները ինքնավարություն են ստանում կամ ընդգրկվում հարևան պետությունների կազմի մեջ։ Սելջուկ-թյուրքերի արշավանքից հետո հայոց պետականությունը թուլանում է։ Նրա տարածքներում համեմատաբար ինքնուրույն են մնում հայկական երեք թագավորություններ՝ Վանանդ, Լոռի և Սյունիք:

Բագրատունիների թագավորությունը քրիստոնյա Արևելքի հզորագույն թագավորություններից էր, որը հանդիսանում էր հայոց պետականության վերջին դրսևորումը պատմական հայրենիքում։ Այն իր շուրջ էր համախմբել ոչ միայն Հայաստանը, այլև իր գոյությամբ նպաստել էր հյուսիսում մեկ այլ քրիստոնյա պետության՝ Վրաց թագավորության առաջացմանը։

Arjo
09.01.2021, 20:44
Բագրատունիների ծագումնաբանությունը ունի պարզաբանման մի քանի տարբերակ։ Դրանցից առավել տարածված են անվան ծագումը հնդեվրոպական-արիական բագ (bag) արմատից, Բագրևանդ գավառի անվան, կամ ազգությամբ հրեա Շամբատի տոհմի անվան հետ։

Հելլենիստական շրջանում՝ Արտաշեսյանների ու Արշակունիների օրոք, Բագրատունիները կարևոր տեղ են զբաղեցրել թագավորի արքունիքում։ Ավատատիրական կարգերի հաստատումից հետո նրանք հայտնվում են զորանամակում և գահնամակում՝ հիշատակվելով երկրորդը Սյունյաց նախարարությունից հետո։

Քրիստոնեության ընդունումից հետո՝ մինչև Արշակունիների թագավորության անկումը (301-428), Բագրատունիներին է պատկանել թագադիր ասպետի արքունի գործակալությունը։ Նրանց ժառանգական տիրույթը Բարձր Հայք նահանգի Սպեր գավառն էր։ Հայկական մարզպանության օրոք (428-642) Բագրատունիները աստիճանաբար ընդարձակել են իրենց տիրույթները, Տայք նահանգի սահմաններից անցնելով Այրարատ։

Arjo
09.01.2021, 20:45
Հռոմեական (395 թվականից՝ Բյուզանդական) կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև Մերձավոր Արևելքի համար դարեր տևած պայքարը 7-րդ դարում ավարտվում է։ Քաղաքական ասպարեզ է իջնում Արաբական խալիֆայությունը, որը կարողանում է չորս անգամ կրճատել Բյուզանդիայի տարածքները և ամբողջությամբ նվաճել Իրանը։ Մի քանի տասնամյակում Ատլանտյան օվկիանոսից մինչև Հնդկաստան ընկած բոլոր հողերը միավորվում են իսլամի կանաչ դրոշի ներքո։ Հայաստանը նույնպես մտնում է Արաբական խալիֆայության կազմի մեջ և հարևան Վրաստանի, Աղվանքի ու Դերբենդի հետ կազմում է մեկ վարչատարածքային միավոր՝ Արմինիա կուսակալություն՝ Դվին մայրաքաղաքով։


7-8-րդ դարերում քաղաքական գերիշխանության համար մրցակցությունն ընթանում էր հայկական 2 հինավուրց իշխանական տների՝ Բագրատունիների ու Մամիկոնյանների միջև։ Վերջիններս ավելի քան կես հազարամյակ ղեկավարում էին Հայաստանի ռազմական ուժերը և զնաղեցնում էին հայոց սպարապետի պաշտոնը։ Երկու տոհմերի ներկայացուցիչներն ընդգրկվում էին քաղաքական տարբեր հարթակներում, զբաղեցնում ամենաբարձր պաշտոնները։ 8-րդ դարում հարատև պայքարն ավարտվում է Բագրատունիների հաղթանակով, ովքեր իրենց տիրույթներին են միացնում Կամսարականների (Շիրակ) և Մամիկոնյանների (Տարոն) կալվածքները։ Բագրատունիների գերիշխանության տակ էին բազմաթիվ նախարարական տներ, որոնց մեջ առանձնանում էին Վասպուրականի և Վրաստանի գահերեց իշխանները, Սյունիները և ուրիշներ։

Նույն ժամանակաշրջանում Բագրատունիները հաստատվել են նաև Տայք նահանգում ու Կղարջք գավառում (Գուգարք)։ 9-րդ դարի վերջին Վրաստանում հիմնել են թագավորական հարստություն, որը հայտնի է որպես Բագրատիոնի։ Նրանց իշխանական գլխավոր կալվածքը Տայքի կյուրոպաղատությունն էր։ Հայ Բագրատունիների տոհմական կենտրոնը Բագարանն էր։ Նրանք դարձել են ամենաազդեցիկ տոհմը և ժառանգաբար կառավարել երկիրը, նախ որպես Հայոց իշխան, ապա՝ Իշխանաց իշխան, սպարապետ, և 885 թվականից՝ թագավոր։

Arjo
09.01.2021, 20:48
850-855 թվականների հակաարաբական մեծ ապստամբությունից հետո Բաղդադի խալիֆ Ջաֆար իբն Մուհամմադ ալ-Մութավաքքիլը հաշտվում է քրիստոնյաների ինքնուրույնության հետ և կառավարիչ նշանակում ապստամբության ղեկավար Աշոտ Բագրատունուն։ 862 թվականին վերջինս դառնում է նաև իշխանաց իշխան և ռազմաքաղաքական իշխանությունից զատ տնօրինում նաև երկրի հարկային համակարգը ու տնտեսական կյանքը։ Համախմբելով Արծրունիների, Սյունիների և վրաց Բագրատունիների իշխանական տները՝ Աշոտ Բագրատունին քայլ առ քայլ գնաց դեպի անկախություն։ 869 թվականին հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցին, ում նստավայրը կուսակալության կենտրոն Դվին քաղաքն էր, գումարում է ժողով, որի ժամանակ որոշվում է Աշոտ Բագրատունուն օծել հայոց թագավոր։ 876 թվականին Կոստանդնուպոլսում գահ բարձրացած հայազգի Վասիլ կայսրը նույնպես օժանդակում է հայոց պետականության վերականգնմանը։ 885 թվականին` մոտ կեսհազարամյա դադարից հետո, վերականգնեց Հայաստանի կորսված անկախությունը և Գևորգ Գառնեցի կաթողիկոսը Բագարանում Աշոտին օծեց հայոց թագավոր։

Arjo
09.01.2021, 20:48
Հայոց արքան քայլեր ձեռնարկեց հայկական տարածքներն իր իշխանության ներքո միավորելու համար։ Նա ճնշեց Վանանդի իշխանների ելույթը և Վանանդ գավառը Կարս բերդաքաղաքով միացրեց իր տիրույթներին` այն դարձնելով հայոց սպարապետների աթոռանիստը։ Վասպուրականի Արծրունի և Սյունիքի Սյունի իշխանական տների հետ հաստատելով բարեկամական կապեր` Աշոտ Ա-ն նրանց ևս ենթարկեց իր իշխանությանը։ Գուգարքի, Արցախի և այլ նահանգների տարածքում գոյություն ունեցող հայկական առավել փոքր իշխանությունները, ինչպես նաև Հայաստանի հարավի արաբական ամիրայությունները նույնպես ընդունեցին Աշոտի գերագահությունը։ Աշոտ Մեծը ճակատամարտում պարտության մատնեց կովկասյան լեռնականներին, որոնք ասպատակում էին Վիրքը և Աղվանքը։ Հայոց թագավորի գերիշխանության ու ազդեցության տակ հայտնվեց նախկին Արմինիա կուսակալության ամբողջ տարածքը։ Դվինում նստող ոստիկանի իշխանությունը դարձավ ձևական ու սահմափակվեց Արարատյան դաշտի մի մասով։

Աշոտ Բագրատունուն հաջորդեց որդին` Սմբատ Ա-ն (890-914)։ Նա իրեն ենթարկեց Աբխազաց (Արևմտավրացական) թագավորությունը և կայազորներ հաստատեց Ալանաց դռներում։ Սմբատը թագավորական թագ տվեց վրաց Ատրներսեհ (Ադառնասե) իշխանին և Հայոց Արևելից կողմերի Համամ իշխանին, իսկ իրեն հռչակեց «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց»։ Արտաքին քաղաքականությունը իրականացնելու և միջազգային հարաբերությունների ոլորտում հավասարակշռության հասնելու նպատակով 893 թվականին բարեկամության և առևտրական նոր պայմանագիր կնքեց Բյուզանդիայի կայսր Լևոն Իմաստասերի հետ։ Արդյունքում Ատրպատականի Սաջյան ամիրա Աֆշինի զորքերը ներխուժեցին Հայաստան։ Արագածոտն գավառի Դողս գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում արաբները պարտություն կրեցին։

Arjo
09.01.2021, 20:49
9-րդ դարի սկզբին Վասպուրականի և Սյունիքի իշխանների միջև վեճ առաջացավ Նախճավան քաղաքի համար։ Հայոց արքան վեճը լուծեց հօգուտ Սյունիների։ Սմբատից դժգոհ Գագիկ Արծրունին բանակցություններ սկսեց Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆի հետ։ Վերջինս միջնորդեց խալիֆի առաջ՝ Սմբատի փոխարեն հայոց թագավոր ճանաչելու Գագիկ Արծրունուն։ Խալիֆի ուղարկած թագով 908 թվականին Յուսուֆը նրան թագադրեց որպես հայոց արքա` նրան վերապահելով նաև Հայաստանից հարկեր հավաքելու իրավունքը։ Յուսուֆը Գագիկ Արծրունու հետ համատեղ հարձակվեց Սմբատի զորքերի վրա։ Նրանց միացան նաև այլ հայ իշխաններ։ Բյուզանդական կայսեր մահից հետո (912) Սմբատ Ա-ն մնաց առանց դաշնակիցների։ Արքան փոքր զորագնդով ամրացավ Կապույտ բերդում և մեկ տարվա դիմադրությունից հետո անձնատուր եղավ։ Յուսուֆը հայոց թագավորին կալանավորեց և ուղարկեց Դվինի բանտ, անյտեղից` Նախճավանի Երնջակ բերդ` ամրոցի պաշտպաններին զենքը վայր դնելու հրաման արձակելու համար։ Սմբատը բերդապահներին դիմադրությունը շարունակելու կոչ արեց, ինչի արդյունքում ենթարկվեց մահապատժի (914)։ Արաբները թագավորի մարմինը Դվինում խաչի վրա գամեցին։ Անկախության պահպանման համար համաժողովրդական պայքարը գլխավորեց Սմբատ Ա-ի ավագ որդի Աշոտ Բ-ն (914-928), ում ժողովուրդը խիզախության և տոկունության համար «Երկաթ» մականունը տվեց։

Arjo
09.01.2021, 20:50
Աշոտ Երկաթը ոչնչացրեց կամ դուրս վռնդեց երկրի կարևոր բերդերում ամրացած արաբական զորագնդերը։ Հայ իշխաններն աստիճանաբար համախմբվեցին Աշոտ Երկաթի շուրջը։ 921 թվականին Աշոտ Բ-ն իր փոքրաթիվ զորաջոկատով ամրացավ Սևանա կղզում։ Արաբական զորքերի հրամանատար Բեշիրը զորքեր կուտակեց Սևանա լճի ափին, փորձեց գրավել կղզին։ Սևանի ճակատամարտում արաբները պարտություն կրեցին։ Այս իրադարձություններն իրենց արտացոլումն են գտել Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։ Սևանի հաղթանակից հետո հայկական զորաբանակները Աշոտ Բ-ի և նրա եղբայր Աբաս սպարապետի գլխավորությամբ արաբներից ազատագրեցին կենտրոնական Հայաստանի մեծ մասը։ Այնուհետև նրանք հաղթանակ տարան նաև Թիֆլիսի արաբական ամիրայության նկատմամբ։ Որոշ ժամանակ անց Նիկողայոս պատրիարքը նամակ գրեց հայոց Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսին, որից հետո Աշոտ Բ-ն մեկնեց Կոստանդնուպոլիս և դաշինք կնքեց Կոստանդին Ծիրանածին կայսեր հետ։ 922 թվականին խալիֆը Աշոտ Բ-ին թագ ուղարկեց և ճանաչեց նրան Հայաստանի շահնշահ, այսինքն՝ արքայից արքա։

Բագրատունիների գերագահությունն ընդունեցին ոչ միայն արաբ ամիրաները, այլև կենտրոնախույս հայ իշխանները, այդ թվում` Գագիկ Արծրունին, ով բավարարվեց Վասպուրականի թագավոր տիտղոսով։ Հայոց թագավորները, որ շարունակում էին կրել «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց» տիտղոսը, շարունակեցին պահպանել իրենց իշխանության ներքո այսրկովկասյան երկրները մինչև հայոց Գագիկ Ա թագավորի գահակալության վերջը։

Arjo
09.01.2021, 20:50
Ավատատիրական հարաբերությունները եղել են մարդկության հիմնական ապրելակերպը ամբողջ միջնադարի ընթացքում. վաղ միջնադարում (4-7-րդ դարեր) դրանք սկսել են ձևավորվել գրեթե բոլոր եվրոպական պետություններում ու Մերձավոր Արևելքում, զարգացած միջնադարում (8-14-րդ դարեր) հաջորդել է մասնատվածության փուլը և պետությունները բաժանվել են տարբեր ինքնուրույն միավորների, իսկ ուշ միջնադարում (15-17-րդ դարեր) դրանք սկսել են քայքայվել` տեղի տալով կապիտալիստական հասարակարգին ու շուկայական հարաբերություններին։ Բագրատունիների թագավորությունը, առաջանալով զարգացած միջնադարում, ենթարկվել է ավատատիրական մասնատվածության։ Նրա գոյության տարիներին երկրի տարածքում առաջացան Վասպուրականի, Կարս-Վանանդի, Տաշիր-Ձորագետի, Սյունիքի թագավորությունները, Տայք-Կղարջքի, Խաչեն-Փառիսոսի, Տարոնի իշխանությունները, որոնք ենթակա էին Բագրատունի շահնշահին։ Վերջինիս գերագահությունն ընդունում էին նաև արաբ ամիրաներն ու վրացի էրիսթավիները։

Arjo
09.01.2021, 20:51
Անժառանգ Աշոտ Երկաթի եղբայր Աբասին (928-953) հաջորդեց որդին` Աշոտ Գ Ողորմածը (953-977)։ Նա մեծացրեց զորքի թվաքանակը։ 966 թվականին Տարոնի իշխանության բռնակցումից հետո` 974 թվականին, Բյուզանդիայի կայսր Հովհան Չմշկիկը արշավեց Հայաստանի վրա։ 80 հազարանոց հայկական բանակը Աշոտ Գ-ի գլխավորությամբ դուրս եկավ բյուզանդացիների դեմ՝ թույլ չտալով նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքերը։ Աշոտ արքան մայրաքաղաքը Կարսից տեղափոխել է Անի։ Այն կառուցվել էր Ախուրյան և Անի գետերի միախառնման վայրում՝ ծովի մակերևույթից 1500 մետր բարձրությամբ հրվանդանի վրա։ Այս տարածքը Հայաստանի հնագույն բնակավայրերից էր, որտեղ պահպանվել են կիկլոպյան պարիսպի մնացորդներ, մ.թ.ա. 8-7-րդ դարերի դամբարաններ։ Եղիշե պատմիչն և Ղազար Փարպեցին Անին առաջին անգամ հիշատակում են 5-րդ դարում՝ որպես Կամսարական իշխանների ամրոց։ 783 թվականին Բագրատունի իշխան Աշոտ Մսակերը Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցի հետ։ Քաղաքամայր Անիից զատ` երկրի գլխավոր կենտրոններում հիմնվեցին բերդեր ու ամրոցներ, վանքեր ու եկեղեցիներ, դպրոցներ ու հիվանդանոցներ, կամուրջներ ու իջևանատներ։ Անիի` մայրաքաղաք դառնալուց երկու տարի անց` 963 թվականին, Վանանդ գավառը Կարս բերդաքաղաքով առանձնացավ որպես ինքնուրույն թագավորություն (963-1065)` կրտսեր Բագրատունիների գլխավորությամբ։ Դա երկրորդ թագավորությունն էր` Վասպուրականից հետո (908-1021)։

Arjo
09.01.2021, 20:51
Աշոտ Ողորմածի կինը` Խոսրովանույշ թագուհին Ձորագետի հովտում հիմնեց Սանահինի և Հաղպատի վանքերը։ Դրանք դարձան միջնադարյան Հայաստանի մշակույթի խոշորագույն կենտրոններ։ Տաշիր-Ձորագետի տարածքում Բագրատունիների հերթական ճյուղը հիմնում է երրորդ թագավորությունը (978-1113)։ Նրա առաջին թագավոր Գուրգեն-Կյուրիկեի քանդակը կարելի է տեսնել Հաղպատի վանքի պատին` եղբայր Սմբատ Տիեզերակալ (977-990) արքայի հետ։ Վերջինիս թագավորության շրջանում Դվինում շարունակում էր գոյատևել արաբական մի ամիրայություն, որի ղեկավարը հարձակվեց Շիրակի վրա։ Հայոց արքան կարողացավ գլխովին ջախջախել թշնամուն և 987 թվականին ամիրայությունը միացրեց իր տիրույթներին։ Սմբատ Բ-ն թագ տալով վրաց իշխան Ատրներսեհին և Հայոց Արևելից կողմերի իշխան Համամին, ավատատիրական անջատողական ձգտումների համար պարարտ հող նախապատրաստեց։ Ճիշտ է, նրանք ենթարկվում էին Սմբատ Ա-ին, որն իրեն կոչում էր «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց»։ Այդպես անջատվեցին Վրաց թագավորությունը և Խաչենի իշխանությունը։ Նույն տարում Սյունիների ազդեցիկ տոհմի ներկայացուցիչ Սմբատ իշխանը իրեն հռչակեց Սյունիքի թագավոր։

Հայոց թագավորության միասնությունը արտահայտվում էր հայ առաքելական եկեղեցու գոյությամբ։ Ուստի 992 թվականին, Գագիկ Ա թագավորի օրոք, Հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին տեղափոխվեց Անի։ Այն դարձավ ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլև կրոնական ու մշակութային կենտրոն։

Arjo
09.01.2021, 20:52
Աշոտ Ողորմած և Սմբատ Տիեզերակալ շահնշահերի օրոք առաջացած թագավորություններն ու իշխանությունները զգալիորեն թուլացրին կենտրոնաձիգ պետության հիմքերը[3]։ Թեև Սմբատի եղբայր Գագիկ Ա շահնշահի թագավորության շրջանում (990-1020) հայոց պետականությունն ապրեց իր վերելքը, Բագրատունիների թագավորությունը զարգացման հեռանկարներ չուներ։ «Թագավոր հայոց և վրաց» տիտղոսը կրող Գագիկ արքային ենթարկվում էին Հայկական լեռնաշխարհի տարբեր ծայրամասերում և այսրկովկասյան երկրներում առաջացած ավատատիրական միավորները։ Բագրատունյաց թագավորների հավանությամբ էր ընտրվում նաև հայոց կաթողիկոսը, ում նստավայրը տեղափոխվել էր քաղաքամայր Անի։

998 թվականին արաբ ամիրա Մամլանը արշավեց Բագրատունիների թագավորության վրա[3]։ Դրանից 11 տարի առաջ կործանված Դվինի ամիրայությունից հետո սա արաբների առաջին հարձակումն էր։ Արաբական զորքերի դեմ դուրս եկավ ոչ միայն Գագիկ շահնշահի զորքը, այլև` նրա հրամանատարության ներքո, Կարսի ու Տաշիր-Ձորագետի Բագրատունիների, Վրաց Բագրատիոնիների, Արծրունիների ու Սյունիների բանակները։ Սա արաբների վերջին արշավանքն էր Հայաստան, որն ավարտվեց իրենց պարտությամբ։

Arjo
09.01.2021, 20:53
1001 թվականին Գագիկ շահնշահի դեմ է ապստամբում Լոռու թագավոր Դավիթ Կյուրիկյանը հրաժարվեց ճանաչել Անիի Բագրատունիների գերիշխանությունը` իրեն համարելով գահի օրինական ժառանգորդ։ Հայոց շահնշահը հարձակվեց նրա թագավորության վրա և ռազմակալեց նրա ամբողջ տարածքը։ Դավիթը երկրից փախավ՝ իր հողերից զրկվելով, և ստացավ «Անհողին» մականունը։ Նա ստիպված եղավ խնդրել Գագիկ Ա-ի ներումը՝ ընդունելով Անիի թագավորի գերիշխանությունը և ետ ստացավ տիրույթների մեծ մասը։ Գագիկ Ա-ն վերացրեց նաև Վայոց ձորի իշխանությունը` խլելով Սյունիքից և միացրեց իր տիրույթներին։ Արևելքում գրավվում են Խաչենը, Փառիսոսը և Գարդմանը, իսկ հարավում Վասպուրականի թագավորությունից` Կոգովիտ ու Ծաղկոտն գավառները։ Գագիկ Ա-ի մահից հետո երկրում սկսվեց ճգնաժամ, որն ավարտվեց թագավորության անկմամբ։

1001 թվականին բյուզանդացիները Դավիթ կյուրոպաղատ Բագրատիոնիի մահից հետո գրավեցին Տայքի իշխանությունը։ Մինչ այդ` 966 թվականին Բյուզանդիային էր բռնակցվել Տարոնի Բագրատունիների իշխանությունը։ 1008 թվականին Բագրատ III-ը հիմնադրում է Վրաց թագավորությունը։ 1021 թվականին բյուզանդացիները գրավում են նաև Վասպուրականը` տեղի Սենեքերիմ Արծրունի թագավորին առաջարկելով Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքն իր շրջակայքով։

Arjo
09.01.2021, 20:53
Հայոց թագավորությունը գրավելու նպատակով Գագիկ շահնշահի մահից հետո բյուզանդացիները բանակցություններ են սկսում նրա որդի Հովհաննես-Սմբատի հետ (1020-1041)։ Վերջինս 1022 թվականին Տրապիզոնում ստորագրում է մի պայմանագիր, որի համաձայն իր մահից հետո երկիրը անցնելու էր Բյուզանդիային։ Չհաշտվելով դրա հետ` Հովհաննես-Սմբատի կրտսեր եղբայր Աշոտը ապստամբում է և իրեն հռչակում թագավոր։ Զինված ընդհարմանը միջամտեցին սպարապետ Վահրամ Պահլավունին և վրաց Բագրատ թագավորը։ Ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, որին պաշտպանում էր պալատական վերնախավը, ժառանգեց գահը՝ ստանալով Այրարատը։ Կրտսեր եղբայր Աշոտին, ով հայտնի դարձավ որպես Աշոտ Դ Քաջ (1022-1040), բաժին ընկան թագավորության հարավային և արևելյան շրջանները, իսկ եղբոր մահից հետո նա կժառանգեր ողջ երկիրը։

1040 թվականին մահանում է Աշոտը, իսկ մեկ տարի անց` Հովհաննես-Սմբատը։ Գահ է բարձրանում Աշոտի որդի տասնութամյա Գագիկ Բ-ն (1042-1045)։ Նրա գահակալությունը օրինական չճանաչելով` Բյուզանդիայի Բարսեղ II կայսրը ցանկություն է հայտնում կտակով նախատեսված ժառանգությունը ստանալու։ Բյուզանդական զորքերը մի քանի անգամ հարձակվում են Հայաստանի վրա։ Իրադրությունը փոխվում է այն ժամանակ, երբ արքունիքում ազդեցիկ են դառնում բյուզանդամետ ուժերը, առաջին հերթին` Պետրոս Գետադարձ կաթողիկոսը և Վեստ Սարգիս իշխանը։ 1045 Անիի դարպասները բացվում են. մայրաքաղաքի անկումից հետո թագավորը գերեվարվում է, և պատմական հայրենիքում հայոց պետականությունը կործանվում է` վերականգնվելով մոտ մեկ հազարամյակ անց։

Arjo
09.01.2021, 20:55
Կիլիկիայի հայկական թագավորություն

Կիլիկիայի հայկական թագավորություն (https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%AB%D5%AC%D5%AB%D5%AF%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB_%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A9%D5%A1%D5%A3%D5%A1%D5%BE%D5%B8 %D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)

56241

Arjo
09.01.2021, 21:08
Կիլիկիայի հայկական թագավորություն (Միջին հայերեն՝ Կիլիկիոյ Հայոց Թագաւորութիւն, ֆր.՝ Le Royaume arménien de Cilicie, հուն․՝ Αρμένικο Βασίλειο της Κιλικίας), հայտնի է նաև որպես Կիլիկյան Հայաստան, Փոքր Հայք կամ ուղղակի Հայաստան), միջնադարյան հայկական անկախ պետություն[2]: Գտնվելով Մեծ Հայքից դուրս՝ այն զբաղեցնում էր պատմական Կիլիկիա շրջանը։

Կիլիկիա անվան ստույգ ծագումնաբանություն չկա, սակայն որոշ գիտնականների կարծիքով՝ Կիլիկիա անունը ծագել է եբրայերեն «քելկիմ», «քալեկ» կամ հունական «կալիս», «կալիկա» բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են «քարքարոտ»[3]:

Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջ ի վերջո Սիսը:

Arjo
09.01.2021, 21:09
Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ամբողջ Մերձավոր Արևելքում: Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի իսլամի ծովում»: Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ, ապա կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ 1198 թվականին Լևոն Բ Մեծագործի թագադրումով Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի հայկական թագավորության[4]: 1226 թվականին գահն անցավ Ռուբինյանների մրցակիցներին՝ Հեթումյաններին: Քանի որ մոնղոլները նվաճել էին ահռելի տարածքներ և հասել Կիլիկիայի սահմաններին Հեթում Ա արքան որոշեց չպատերազմել նրանց հետ, այլ համագործակցել ընդդեմ ընդհանուր մուսուլման թշնամիների, հատկապես՝ մամլուքների դեմ։ 13-14-րդ դարերում մոնղոլներն ընդունեցին իսլամ, խաչակրաց պետությունները վերացան՝ թողնելով Կիլիկյան Հայաստանը միայնակ ընդդեմ մամլուքների։ Մի քանի արշավանքներից հետո մամլուքները 1375 թվականին գրավեցին մայրաքաղաք Սիսը: Սակայն լեռներում դեռևս մնում էին կիսանկախ հայ իշխաններ, որոնց տիրույթները վերջնականապես զավթվեցին օսմանյան-թուրքերի կողմից 1515 թվականին։

Arjo
09.01.2021, 21:10
Կիլիկյան Հայաստանի և արևմտյան Եվրոպայի երկրների միջև հաստատվեցին ռազմական և տնտեսական կապեր, ինչի շնորհիվ Կիլիկիա ներմուծվեցին ասպետությունը, հագուստների նոր ոճեր, ֆրանսերեն բառեր և տիտղոսներ։ Իսկ հասարակարգը վերածվեց ավատատիրականի։ Խաչակիրներն իրենք շատ բաներ վերցրեցին հայերից, ինչպես օրինակ աշտարակների կառուցումը և եկեղեցաշինության որոշ տարրեր։ Կիլիկյան Հայաստանն ուներ հզոր տնտեսություն, որի վառ ապացույցն է այն ժամանակվա մեծագույն նավահանգիստներից մեկը՝ Այասը, որտեղով անցել է նաև հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն:

Arjo
09.01.2021, 21:11
Լևոն Բ-ն (1187-1219 թթ.) կառավարման առաջին տարիներին հարկադրված էր պայքարել շրջակա մուսուլման ցեղերի դեմ։ 1187 թվականի գարնանը նա ջախջախեց երկրի հյուսիսարևելյան սահմաններ ներխուժած Իկոնիայի սելջուկ հրոսակներին։ 1188 թվականի աշնանը ջախջախեց երկրի հարավարևելյան սահմաններից ներխուժած Եգիպտոսի սուլթանության զորքերը։ 1189-1190 թվականների ընթացքում Բյուզանդական կայսրությունից և Իկոնիայի սուլթանությունից խլեց կարևոր նշանակություն ունեցող մի շարք տարածքներ՝ այդ թվում Պռականա, Սելևկիա, Ատալիա, Կրագյան Անտիոք և մի շարք այլ բերդաքաղաքները, Իսավրիան և այլ երկրամասերը։ Քանի որ շուտով սկսվեց Երրորդ խաչակրաց արշավանքն ընդդեմ Իկոնիայի սուլթանության, այն ստիպված էր հաշտվել իր կորուստների հետ։ 1190 թվականի մայիսի վերջին խաչակրաց զորքերը Ֆրիդրիխ I Շիկամորուսի գլխավորությամբ, Իկոնիայի սուլթանության վրայով մտան Կիլիկիա և ճամբարեցին Սելևկիա քաղաքի մոտ։ Լևոն Բ-ն համաձայնեց օգնել խաչակիրներին՝ պահանջելով ճանաչել Կիլիկյան Հայաստանը թագավորություն, իսկ իրեն՝ թագավոր։ Ֆրիդրիխ I-ը համաձայնեց, և խաչակրաց սովյալ զորքերը սնունդ ստացան հայկական հողերում։

Arjo
09.01.2021, 21:11
Սակայն մինչ Կիլիկյան Հայաստանը որպես թագավորություն ճանաչելը, Կիլիկիայի գետերից մեկում խեղդվեց Ֆրիդրիխ I-ը (1190 թվականի հունիսի 10)։ 1193 թվականի գարնանը Եգիպտոսի սուլթան Սալահ ադ-Դինը հսկայական ուժերով ներխուժեց Կիլիկիա՝ այն նվաճելու, սակայն Սև գետի մոտ մարտի 4-ին սուլթանը մահացավ, և արշավանքը տեղի չունեցավ։ Նույն թվականին Լևոն Բ-ն գերեց Եգիպտոսի սուլթանության հետ համագործակցող, Անտիոքի դուքս Բոհեմունդ III-ին, նրան հարկադրեց ճանաչել իր գերակայությունը, ստիպեց հրաժարվել Կիլիկիայի հարավարևելյան հողերի նկատմամբ ունեցած հավակնություններից։ Իսկ պայմանագիրը ամրապնդվեց Բոհեմունդ III-ի գահաժառանգ որդի Ռայմոնդի ու Ռուբեն Գ-ի այրիացած դուստր Ալիսի ամուսնությամբ։ Վերջիններիս որդին պիտի ժառանգեր Անտիոքի գահը։ 1196 թվականին կազմակերպված Խաչակրաց նոր արշավանքի ժամանակ Գերմանիայի կայսր Հենրիխ VI-ը իր ենթականերին հանձնարարեց Լևոն Բ-ի գահակալման հարցը։ Վերջինիս թագը ճանաչեց նաև Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս III Անգելոսը։ Այսպիսով, 1198 թվականի հունվարի 6-ին, Տարսոն քաղաքում Լևոն Բ-ն օծվեց ամենայն հայոց թագավոր։ Ժամանակակիցները Լևոն Բ-ի թագադրումը գնահատում են որպես համազգային քաղաքական մեծագույն իրադարձություն և հնամենի հայոց թագավորության վերականգնում։ Հենց այդ պատճառով է, որ կիլիկյան թագավորներն իրենց անվանում էին Հայաստանի արքաներ։

Arjo
09.01.2021, 21:12
Կիլիկիայի հայկական թագավորության հիմնադրումն ու ամրապնդումն իրենց չափազանց կարևոր դերն ունեին Արևելքի միջազգային խառը իրադրության մեջ։ Տարածքում իրենց նվաճողական նկրտումները սկսեցին դրսևորել նորանոր մուսուլմանական պետություններ, որոնք թշնամական վերաբերմունք ունեին Կիլիկիայի նկատմամբ։ Այս ամենը հաշվի առնելով՝ Լևոն Բ-ն սկսեց փորձեր կատարել՝ ստեղծելու տեղի քրիստոնյա պետությունների ամուր դաշինք։ Ամեն ջանք ի գործ էր դնում իր պետության մեջ միավորելու իրենից վասալական կախվածության մեջ գտնվող Անտիոքի դքսությանը։ 1209 թվականին Լևոն Բ-ն հրապարակավ որդեգրեց Անտիոքի գահակալին՝ Ալիսի որդի Ռուբեն-Ռայմոնդին, և նրան հռչակեց Հայոց գահաժառանգ։ Հայոց արքայի ջանքերով 1210 թվականին Ռուբեն-Ռայմոնդի հավակնությունները հայոց և Անտիոքի համատեղ գահի նկատմամբ ճանաչեցին Գերմանիայի կայսր Օտտո IV-ը և Հռոմի Ինոկենտիոս Գ պապը։ 1211 թվականին Օտտո IV-ի ուղարկած թագով Ռուբեն-Ռայմոնդը հանդիսավորությամբ օծվեց Լևոն Բ-ի գահաժառանգ։

Arjo
09.01.2021, 21:12
Այս դիվանագիտական հզոր քայլն ուներ քրիստոնյա հզոր պետություն ստեղծելու նպատակ։ Բանն այն է, որ, չնայած Կիլիկիայի ու Անտիոքի առանձին հզոր ուժի, այնուամենայնիվ, լուրջ սպառնալիք էր դառնում քրիստոնյաների համար Սելջուկյան սուլթանության հզորացումը։ Այս քայլով Լևոն Բ-ն նաև նպատակ ուներ շահելու Արևմուտքի համագործակցությունը և համատեղ ուժերով պայքարելու մուսուլմանական պետությունների դեմ։ Սակայն մի քանի տարի անց Լևոն Բ-ն խիստ հիասթափվեց Ռուբեն-Ռայմոնդից և զրկեց հայոց գահի ժառանգությունից։ Զրկվելով հայոց արքայի հովանավորությունից՝ Ռուբեն-Ռայմոնդը 1219 թվականին զրկվեց նաև Անտիոքի գահի հավակնություններից։ Նույն թվականին էլ մահացավ Լևոն Բ-ն։ Նա արու զավակ չուներ, և, փաստորեն, գահի ժառանգորդ էր հանդիսանում իր մանկահասակ դուստր Զապելը: Լևոնը Զապելի համար խնամակալներ (պայլեր) նշանակեց։ Նրանցից էին Կոստանդին Գունդստաբլը, Հովհաննես Զ Սսեցի կաթողիկոսը, ազդեցիկ իշխան Ատանը։ Լևոն Բ-ի մահից հետո Ռուբեն-Ռայմոնդը, մի քանի հայ իշխանների օժանդակությամբ, փորձեց գրավել հայոց գահը, սակայն ձերբակալվեց ու բանտ նետվեց։ Այնուհետև՝ 1221 թվականին, պայլերի որոշմամբ Զապելն ամուսնացավ Անտիոքի տիրակալ Բոհեմունդ IV-ի որդու՝ Ֆիլիպի հետ։ Վերջինս էլ խոստացավ հարգել հայկական ավանդություններն ու սովորությունները, երկիրը ղեկավարել հայկական սկզբունքներով։ Քանի դեռ 18-ամյա Ֆիլիպը անչափահաս էր, պետությունը ղեկավարվում էր Կոստանդին Գունդստաբլի կողմից, բայց, երբ լրացավ նրա 20-ամյակը, նա դարձավ երկրի լիիրավ կառավարիչը։ Հենց այդ ժամանակ էլ զգացվեց, որ նա դրժել է իր երդումը։ Հայկական պետականության հարստությունները ծախսվում էին, երբեմն՝ նաև տեղափոխվում Անտիոք: Այս ամենը հաշվի առնելով՝ հայ իշխանները ձերբակալեցին Ֆիլիպին, նետեցին բանտ, իսկ այնուհետև կախաղան բարձրացրեցին 1225 թվականին։

Arjo
09.01.2021, 21:13
1223 թվականի Կոստանդինը, հայ իշխանների որոշմամբ, երկրորդ անգամ ընտրվեց պայլ և ստանձնեց երկրի կառավարումը։ 1226 թվականին, իշխանական խորհուրդ հրավիրվեց, որը որոշեց 11-ամյա Զապելին ամուսնացնել Կոստանդին Գունդստաբլի 13-ամյա որդի Հեթումի հետ, և վերջինս դարձավ հայոց թագավոր։ Հեթում Ա-ն (1226-1269 թվականներ) դարձավ, փաստորեն, նոր դինաստիայի հիմնադիր։ Նրա կառավարումը համեմատաբար խաղաղ ժամանակների հետ համընկավ։ Դա մի ժամանակաշրջան էր, երբ մոնղոլ-թաթարները կատարում էին իրենց նվաճումներն արդեն Մերձավոր Արևելքում, երբ մեկը մյուսի հետևից խաչակրաց բոլոր պետությունները կորցնում էին իրենց անկախությունը, իսկ եգիպտական մամլուքները ավելի ու ավելի էին ուժեղանում՝ սկսելով վտանգավոր դառնալ Կիլիկիայի համար։ Հայերը դեմ-հանդիման կանգնած էին Եգիպտոսի մամլուքների դեմ։ Վերջիններս էլ ժամանակ առ ժամանակ սպառնում էին Կիլիկյան Հայաստանի անկախությանը։ Հեթում Ա-ն կարողացավ ճիշտ ընտրություն կատարել։

Arjo
09.01.2021, 21:13
Դեռևս Զապելի և Հեթում Ա-ի իշխանության օրոք մոնղոլները ստեղծեցին մի պետություն, որ ձգվում էր Միջին Ասիայից Մերձավոր Արևելք՝ նվաճելով Միջագետքն ու Սիրիան: 1243 թվականի հունիսի 26-ին մոնղոլները ջախջախեցին սելջուկ-թուրքերին Կոսե-Դաղի ճակատամարտում[5]: Մոնղոլների արշավանքներն աղետաբեր էին Մեծ Հայքի հայ բնակչության համար, սակայն ոչ Կիլիկիայի համար, քանի որ Հեթում Ա թագավորը որոշեց համագործակցել նրանց հետ։ Նա ուղարկեց իր եղբորը՝ Սմբատ Գունդստաբլին Կարակորում 1247 թ., որպեսզի կնքվի խաղաղության պայմանագիր։ Նա ետ վերադարձավ 1250 թվականին խաղաղության պայմանագրով, որով մոնղոլները չէին հարձակվելու Կիլիկիայի հայկական թագավորության վրա, և խոստանում էին ռազմական օգնություն՝ վերագրավելու սելջուկների կողմից գրավված բերդերն ու ամրոցները։ Սակայն վերջնական համաձայնության համար Հեթումն անձամբ պետք է մեկներ Կարակորում, բայց Զապելի մահն ու երկրի ներքին վիճակը ստիպեցին մի քանի տարով հետաձգել ուղևորությունը։ 1253 թվականին Հեթումը վերջապես ժամանեց Կարակորում և սկսեց բանակցությունները նորահռչակ Մոնգկե խանի հետ։ Հեթումին դիմավորեցին արքայավայել։ Ըստ նրանց միջև կնքված պայմանգրի, դեպի Սուրբ Երկիր և Սիրիա կատարվող մոնղոլների արշավանքերի ժամանակ Կիլիկիան պետք է զորքով աջակցեր նրանց, իսկ մոնղոլներն էլ իրենց հերթին Կիլիկիայի վրա հարձակման ժամանակ պետք է օգնեին Կիլիկիայի հայերին: Ձեռք բերվեց նաև պայմանավորվածություն, ըստ որի հայ առևտրականները Մոնղոլական կայսրության տարածքում ստանում էին արտոնություններ և մոնղոլները չէին գանձելու հարկեր Մեծ Հայքի հայկական եկեղեցիներից և վանքերից։ Մինչ վերադարձը Կիլիկիա 1256 թվականին, Հեթումը որոշ ժամանակ մնաց Մեծ Հայքում՝ հանդիպելով տեղի հայ ազնվականությանն ու հոգևորականությանը։

Arjo
09.01.2021, 21:14
Հեթումն ու իր զորքերն օժանդակում էին մոնղոլներին Հալեպ և Դամասկոս քաղաքների գրավման ժամանակ՝ 1259-1260 թվականներին[6]:

Նույն ժամանակ Եգիպտոսի մամլուքները, ովքեր ստրուկներ էին և գիտեին միայն պատերազմել, ապստամբեցին իրենց տերերի դեմ Եգիպտոսում և սկսեցին նվաճումները[7]: Նրանք գրավեցին Եգիպտոսն ու Պաղեստինը համապատասխանաբար 1250 և 1253 թվականներին[5]: Կիլիկիայի հայկական թագավորությունն էլ իր հերթին վերահսկողության տակ վերցրեց Կապադովկիայի և Փոքր Ասիայի կարևոր առևտրային ուղիները և հատկապես Մարաշ և Բեհեզնի քաղաքները, որ ավելի էր մեծացնում մամլուքներից եկող սպառնալիքը։ Բացի դրանից Կիլիկիայի Այաս նավահանգիստը մրցակցում էր Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի հետ և մամլուքները մտադրվել էին ոչնչացնել Այասը[5][8]: 1266 թվականին մամլուքները Հեթում Ա թագավորին առաջարկեցին միանալ իրենց ընդդեմ մոնղոլների և իրենց հանձնել այն բերդերն ու ամրոցները, որ Կիլիկիան նվաճել էր մոնղոլների օգնությամբ։ Հեթումը հասկացավ, որ այն ծուղակ է, և մամլուքները չեն ցանկանում դաշնակցել հայերի հետ։ Այդ իսկ պատճառով նա մեկնեց Իլ-Խանատի արքունիք՝ Պարսկաստան, ռազմական օգնության խնդրանքով։ Սակայն նրա բացակայության ընթացքում մամլուքները ներխուժեցին Կիլիկիա. զորքը գլխավորում էին Հեթումի որդիները՝ Թորոսն ու ապագա արքա Լևոն Գ-ն։ Մառի ճակատամարտում հայերը պարտվեցին, Թորոսը սպանվեց, իսկ Լևոնը տասնյակ հազարավոր հայ ասպետների հետ միասին գերի ընկավ։ Հեթումը, զիջելով մի քանի սահմանամերձ բերդեր և վճարելով մեծ քանակությամբ փրկագին, կարողացավ ազատել գերությունից Լևոնին։ Իսկ 1268 թվականի Կիլիկիայի երկրաշարժն ավելի վատթարացրեց Կիլիկայի դրությունը։

Arjo
09.01.2021, 21:14
1269 թվականին Հեթումը հրաժարվեց գահից հօգուտ իր որդու՝ Լևոն Գ-ի, ով տարեկան մեծ քանակությամբ հարկ էր վճարում մամլուքներին։ Սակայն նույնիսկ ստանալով հարկերը, մամլուքները չէին դադարեցնում հարձակումները։ 1275 թվականին, առանց պատերազմ հայտարարելու սուլթանի գլխավորությամբ մամլուքների բանակը ներխուժեց Կիլիկիա։ Անսպասելիորեն հարձակված մամլուքներին հայերը չկարողացան լուրջ դիմադրություն ցույց տալ։ Տարսոն քաղաքը գրավվեց, արքայական պալատն ու Սուրբ Սոֆիա տաճարն այրվեցին, գանձարանը թալանվեց, 15.000 բնակիչ սպանվեց, ևս 10.000 տարվեցին որպես ստրուկ Եգիպտոս: Այասի ողջ հայկական և ֆրանկական բնակչությունը սրի քաշվեց։ Լևոն Գ-ն որոշեց հաշտության եզրեր գտնել մամլուքների հետ և 1285 թվականին ծանր պայմաններով կնքվեց հաշտութան պայմանագիր։ Սակայն մյուս տարի Սարվանդիքարի Երկրորդ ճակատամարտում հայերը լիակատար հաղթանակ տարան մամլուքների նկատմամբ, որը հնարավորություն տվեց ազատ շունչ քաշել հաջորդող 4 տարիների ընթացքում։[7]

Arjo
09.01.2021, 21:15
Լևոն Գ-ին հաջորդեց որդին՝ Հեթում Բ-ն, ով կանգնած էր լուրջ խնդիրների առաջ։ 1281 թվականին Հոմսի Երկրորդ ճակատամարտում հայ-մոնղոլական զորքի՝ մամլուքներից կրած պարտությունից հետո, հայերը ստիպված ծանր պայմաններով հաշտություն կնքեցին մամլուքների հետ։ 1285 թ. կրած պարտությունից հետո հայերը ևս մեկ անգամ ծանր պայմաններով տասնամյա հաշտության պայմանագիր կնքեցին մամլուքների հետ, որի արդյունքում բազմաթիվ ամրոցներ և բերդեր անցան մամլուքներին և հայերին արգելվում էր վերանորոգել ավերվածները։ Կիլիկյան Հայաստանը ստիպված խախտեց Հռոմի Պապի արգելքը՝ առևտուր անել Եգիպտոսի հետ։ Բացի այդ ամենից մամլուքները տարեկան մեկ միլիոն դիրհամ պետք է ստանային Կիլիկյան Հայաստանից[9]։ Սակայն դրանից հետո էլ մամլուքներն անսպասելի հարձակումներ էին գործում։ 1292 թ Եգիպտոսի սուլթանը, ով արդեն գրավել էր խաչակիրների վերջին հենակետը Մերձավոր Արևելքում՝ Ակրա քաղաքը, հարձակվեց և հունիսի 28-ին գրավեց կաթողիկոսի նստավայրը՝ Հռոմկլան, գերի վերցրեց Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին և քաղաքի բնակչությանը ու շարժվեց դեպի Սիս: Հեթումը ստիպված հաշտության պայմանագիր առաջարկեց մամլուքներին, որով Բեհեսնի, Մարաշ և Թիլ Համտուն բերդերը տրվում էին մամլուքներին։

Arjo
09.01.2021, 21:16
1299 թվականի ամռանը Հեթում Ա-ի թոռը՝ Հեթում Բ արքան, մամլուքների նոր արշավանքը կանխելու նպատակով օգնություն խնդրեց Պարսկաստանի մոնղոլ խանից։ Վերջինս էլ մեծ զորքով արշավեց Սիրիա և հրավիրեց Կիպրոսի խաչակիրներին (Կիպրոսի արքա, Տաճարականները, Հիվանդախնամներն ու Տևտոնները) կռվելու ընդդեմ մամլուքների։ Մոնղոլները գրավեցին Հալեպ քաղաքը, որտեղ նրան միացավ Հեթում Բ արքան, որի զորքում բացի հայերից կռվում էին նաև Կիլիկիայից ժամանած Տաճարականներն ու Հիվանդախնամները[11]։ Դաշնակիցների զորքը 1299 թվականի դեկտեմբերի 23-ին Վադի ալ-Ղազանդարի ճակատամարտում ջախջախեցին մամլուքներին։[11]

1303 թվականի մարտին հայ-մոնղոլական զորքը (ընդհանուր 80.000) ջախջախեց մամլուքներին Հոմսի ճակատամարտում և 1303 թվականի Դամասկոսի ճակատամարտում[12]։ Այն մոնղոլների վերջին ներխուժումն էր Սիրիա[13]։ 1304 թվականին Ղազան խանի մահից հետո ֆրանկների և հայերի հույսը Սուրբ Երկիրը վերագրավելու հույսերը հօդս ցնդեցին։

Arjo
09.01.2021, 21:17
Հեթումը հրաժարվեց գահից հօգուտ իր տասնվեցամյա զարմիկի՝ Լևոն Դ-ի և մտնելով Դրազարկի վանք դարձավ Ֆրանցիսկյան վանական; չնայած նա շուտով ետ վերադարձավ, որպեսզի օգնի Լևոնին մարտնչել ընդդեմ մամլուքների, որոնք ջախջախվեցին Բաղրասի մոտ տեղի ունեցած ճակատամարտում[14]։ 1307 թվականին ներկա և նախկին Կիլիկյան արքաները, հանդիպեցին մոնղոլ ներակայացուցչի՝ Փիլարղուի հետ, Անարզաբա քաղաքի մոտ։ Սակայն վերջերս իսլամ ընդունած Փիլարղուն սպանեց հայ ներկայացուցիչներին[15]։ Օշին Ա-ն՝ Լևոն Դ-ի հորեղբայրը ջախջախեց Փիլարղուին և դուրս քշեց նրան Կիլիկիայից։ Հայերի խնդրանքով խանը մահապատժի ենթարկեց Փիլարղուին[16]։ Վերադառանալով Տարսոն, Օշինը դարձավ թագավոր։[14] 1307 թվականի Սսի ժողովում որոշում ընդունվեց միանալ կաթոլիկ եկեղեցուն, սակայն Արևմուտքը չէր շտապում օգնել Կիլիկիային։ Իսկ կաթոլիկ եկեղեցու հետ միավորման որոշման դեմ սկսած շարժումը ղեկավարվում էր Մեծ Հայքից, վերջիններս կոչվեցին հակաունիթորականներ, իսկ միավորման կողմնակիցները ունիթորականներ։

1319 թվականին հայկական զորքը Կոռիկոսի մոտ ջախջախեց Կիլիկիա ներխուժած մամլուքներին, սակայն նրանց հարձակումները չէին դադարում։ Օշինի որդու՝ Լևոն Ե-ի օրոք մամլուքներն ու թուրք-թաթարները ասպատակեցին երկիրը։ Լևոն թագավորը ստիպված եղավ պատվիրակություն ուղարկել Եգիպտոս՝ խաղաղության պայմանագիր կնքելու, ըստ որի մամլուքներին էին անցնում Ջահան գետից դեպի արևելք ընկած տարածքները։ Միևնույն ժամանակ Կիլիկիան պետք է դադարեցներ հարաբերությունները եվրոպական երկրների հետ։ Սակայն Լևոնը 1341 թվականին ունիթորականների զոհ դարձավ[17][18]։

Arjo
09.01.2021, 21:18
Հայերի և Լուսինյանների միջև եղել են սերտ կապեր, երբ Լուսինյանները 12-րդ դարում հաստատվեցին Կիպրոսում: Եվ գուցե, եթե չլինեին Լուսինյանները Կիլիկյան Հայաստանը կկարողանար գրավել Կիպրոսը[19]: 1342 թվականին Լևոնի զարմիկ Գայ դե Լուսինյանը ժառանգեց գահը և հաստատվեց գահին Կոստանդին Գ անվամբ։ Նա լատինամոլ էր և դառնալով թագավոր ցանկանում էր կաթոլիկության պարտադրել տեղի հայ բնակչությանը։ Հայ ազնվականությունն այն ընդունում էր, սակայն հասարակ ժողովուրդը դեմ էր այդ քայլին[20]:

Arjo
09.01.2021, 21:18
1343-1344 թթ., երբ գյուղացիությունը պայքարում էր Լուսինյանների դեմ, մամլուքները ներխուժեցին Կիլիկիա[21]: Սակայն այդ օրհասական պահին ոչ մի եվրոպական երկիր չօգնեց Կիլիկիային։ 1344 թվականին Կոստանդին Բ-ն սպանվեց[22]: Նրան հաջորդեց Կոստանդին Դ-ն։ Նա կարողացավ ժամանակավորապես ազատագրել Կապան բերդը, Այասն ու Ալեքսանդրեթը: Լիպարիտ սպարապետը կարողանում էր հետ շպրտել թշնամուն։ 1371 թվականին Սսում տեղի ունեցած ժողովը չեղյալ համարեց կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշումը։ Նոր թագավորը՝ Կոստանդին Ե-ն ստիպված էր հաշտության պայմանագիր կնքել մամլուքների հետ, որն առաջացրեց ունիթորականների դժգոհությունը, ովքեր էլ սպանեցին նրան 1373 թվականին։ Նրան հաջորդեց Կիլիկիայի վերջին արքան՝ Լևոն Զ Լուսինյանը։ Մամլուքները դարձյալ ներխուժեցին Կիլիկիա և պաշարեցին մայրաքաղաքը։ Հայոց զորքը Լիպարիտ զորավարի գլխավորությամբ անում էր ամեն ինչ, սակայն մամլուքների զորքը գերազանցում էր հայերի զորքին։ Եվ 1375 թվականին մամլուքները գրավեցին Սիսն ու գերի վերցրին թագավորին և իր ընտանիքին։ Արևմուտքի միջնորդությամբ Լևոնն ազատ արձակվեց։ Նա անցկացրեց վերջին տարիները Եվրոպայում նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու հույսով, սակայն ապարդյուն։ Նա մահացավ 1393 թվականին Փարիզում[20]: 1396 թվականին Կիլիկիայի արքա տիտղոսն անցավ նրա զարմիկին՝ Կիպրոսի թագավորին[23]: Ներկայումս այն կրում են իտալական Սավոյան հարստության ներկայացուցիչները։ Չնայած թագավորությունն անկում ապրեց, Լեռնային Կիլիկիայում որոշ իշխաններ պահպանեցին իրենց ինքնուրույնությունը, սակայն 1515 թվականին Կիլիկիան վերջնականապես նվաճվեց օսմանյան թուրքերի կողմից։

Arjo
09.01.2021, 21:19
Չնայած մամլուքները կարողացան նվաճել Կիլիկիայի մեծ մասը, նրանք չկարողացան պահել այն և այն շուտով գրավվեց Լենկթեմուրի կողմից։ Դրա արդյունքում 30, 000 հարուստ հայեր լքեցին Կիլիկիան և հաստատվեցին Կիպրոսում, որտեղ մինչ 1489 թ. կառավարում էին Լուսինյանները[20]: Շատ կիլիկյան հայեր հաստատվեցին Իտալիայում, Իսպանիայում, Լեհաստանում և Ֆրանսիայում[24]: Չնայած հայ բնակչությունը քչացավ, սակայն օսմանյան իշխանության ընթացքում այն մնում էր հայկական տարածք։

Օսմանյան կայսրությունը Կիլիկիայից ստեղծեց Ադանայի վիլայեթը: Կիլիկիայի հայերը կարողացան պահպանել իրենց ազգային պատկանելիությունը դարերի ընթացքում[24][25]: Սակայն թուրքերն ամեն ինչ անում էին քշելու այնտեղից հայերին։ Օրինակ Զեյթունը գտնվում էր կիսանկախ վիճակում և թուրքերն անընդմեջ հարձակումներ էին գործում նրանց վրա։ 1909 թվականին Կիլիկիայի հայերը և հատկապես Ադանա քաղաքի հայերը ենթարկվեցին ջարդերի, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դարձան ցեղասպանության զոհ[25]: Եվ չնայած Սևրի պայմանագրով Կիլիկիան չէր անցնում Հայաստանին, այն անցնելու էր Ֆրանսիայի խնամակալության տակ. մեծ քանակությամբ հայեր ետ վերադարձան Կիլիկիա, սակայն Ֆրանսիան գաղտնի պայմանագրով մտադրվել էր զիջել այն Թուրքիային: Շուտով ցրվեց պատերազմի ընթացքում Ֆրանսիայի դրոշի տակ կռվող Հայկական լեգեոնը և թողեց Կիլիկիայի հայերին անպաշտպան։ 1920 թվականի օգոստոսին Ադանայում Միհրան Տամատյանի գլխավորությամբ Կիլիկիան հռչակվեց Ինքնավար հանրապետություն: Սակայն մյուս օրը ֆրանսիական զորքն արդեն լքել էր Կիլիկիան։ Թուրքերը հարձակվեցին և սկսվեց հայերի մի նոր ջարդ, որի ընթացքում միայն Մարաշում զոհվեց 12.000, իսկ Հաճնում՝ 7.000 հայ։ Կիլիկիայի հայերը ներկայումս ցրված են աշխարհով մեկ, իսկ Կիլիկիայի Հայոց կաթողիկոսարանը ներկայումս գտնվում է Անթիլիասում, Լիբանան: Կիլիկյան Հայաստանի խորհրդանիշը՝ առյուծը, ներկայումս պատկերված է Հայաստանի զինանշանի վրա[26]:

Arjo
09.01.2021, 21:19
Կիլիկիայի հայկական պետությունն իր գոյության ողջ ընթացքում պատերազմների մեջ էր, ուստի կանոնավոր և ուժեղ բանակ ունենալն անհրաժեշտություն էր։ Մշտական բանակի կազմակերպումն սկսվեց դեռևս Ռուբինյան առաջին իշխանների օրոք։ Խաղաղ ժամանակ երկիրը կարողանում էր պահել 30.000-անոց բանակ։ Պատերազմի ժամանակ բանակի թվակազմը հասնում էր 60 հազարի[1]:

Բանակը բաղկացած էր արքունի և իշխանական գնդերից։ Պատերազմների ժամանակ գյուղացիներից և քաղաքացիներից կազմվում էր աշխարհազոր[27]: Կանոնավոր բանակի միջուկը ձիավորներից (ասպետներից) կազմված հեծելազորն էր։ Կիլիկիայում ևս սահմանվել էր ձիավորի (ասպետ) աստիճան։ Այն ստանալու համար անհրաժեշտ էր քննություն հանձնել զինվորականի համար անհրաժեշտ գիտելիքներից։ Ձիավորի աստիճանի շնորհումը տեղի էր ունենում հանդիսավոր պայմաններում։ Այն ստացել են 14, 18, 20-ամյա տարիքում[27]: Բանակում նշանակալից թիվ էր կազմում հետևակը։

Հայոց զինված ուժերում մեծ տեղ ուներ նաև ռազմական նավատորմը։ Առանց նրա գոյության անհնար էր պաշտպանել պետության ծովային սահմանները։ Այն անհրաժեշտ էր նաև ծովային առևտրի անվտանգությունն ապահովելու համար։ Ռազմական նավատորմի հենակետերն էին Այասը և Կոռիկոսը[28]:

Arjo
09.01.2021, 21:20
Կիլիկիայի բնակչության մեծ մասը հայ էր էին, փոքրամասնություններից էին ասորիները, մուսուլմաները, հրեաներն ու ֆրանկները[29]: Բնակչության խայտաբղետությունն ունեցավ իր ազդեցությունը Կիլիկիայի մշակույթի վրա[29]: Կիլիկիայի հայ ազնվականությունը շատ բաներ վերցրեց Ֆրանսիայից, օրինակ ասպետությունն ու շատ ֆրանսիական պաշտոնների անվանումներ։ Կիլիկիայի սոցիալական կառուցվածքն ավելի նման էր Արևմտյան Եվրոպայի երկրների ֆեոդալական համակարգին, քան ավանդական Մեծ Հայքի նախարարական համակարգին[24]: Օրինակ Կիլիկիայում ֆրանսերեն պարոն կամ բարոն և գունդստաբլ բառերը փոխարինեցին հայկական նախարար և սպարապետ անվանումներին[24][29]: Ազնվականության մեջ տարածվեց ասպետությունը և անցկացվում էին բազմաթիվ ասպետական մրցություններ։ Արևմուտքի ազդեցության ներքո հայերեն ներմուծվեցին երկու նոր տառեր (Ֆ ֆ = "f" և Օ օ = "o") և բազմաթիվ ֆրանսերեն բառեր[29]:

Որոշ հայեր ընդունեցին ուղղափառություն և կաթոլիկություն, սակայն այդ ամենը չունեցավ միակողմանի ազդեցություն, քանի որ հայկական մշակույթի որոշ տարրեր ներմուծվեցին նաև Եվրոպա։ Կիլիկիայում էին գործում ժամանակի հայտնի հայ արվեստագետներ, օրինակ հայտնի մանրանկարիչ Թորոս Ռոսլինը, ով գործել է Հռոմկլա քաղաքում 13-րդ դարում[24]:

Հայտնի ռուս պատմաբան Վալերի Բրյուսովը իր աշխատությունների մեկում նկարագրում է Կիլիկյան Հայաստանը, որպես «մարդկության հոգևոր կյանքի համաշխարհային կենտրոններից մեկը»[30].

Arjo
09.01.2021, 21:22
Զաքարյան իշխանապետություն (https://hy.wikipedia.org/wiki/%D4%B6%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%AB%D5%B7%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82% D5%B6)

56242

Arjo
09.01.2021, 21:24
Զաքարյան իշխանապետություն, պետություն Հայկական լեռնաշխարհի հյուսիսային և արևելյան հատվածում՝ Վրացական թագավորության (1008-1490) հովանավորության ու գերիշխանության ներքո։ Այն կառավարել են Զաքարյան տոհմի ներկայացուցիչները[Ն 1]:

Զաքարյանները Հայաստանում իշխանության են եկել այնպիսի ժամանակաշրջանում, երբ վերացել էր Անիի Բագրատունիների թագավորությունը (885-1045) և բոլոր ենթակա թագավորություններն ու իշխանությունները Տարոնում (800-966), Տայքում (809-1001), Վասպուրականում (908-1021), Վանանդում (963-1065), Տաշիր-Ձորագետում (978-1113), Սյունիքում (987-1170) և այլուր։ Հայաստանում ստեղծվել էին բազմաթիվ ամիրայություններ, որոնց գլուխ էին կանգնել իսլամադավան սելջուկները։ Վերջիններիս արշավանքը Հայաստան տեղի էր ունեցել 11-րդ դարի կեսերին։

Arjo
09.01.2021, 21:24
Կաթողիկոսական աթոռը հայտնվել էր դեգերումների մեջ և հանգրվանել բուն Հայկական լեռնաշխարհից դուրս՝ Եփրատի ափին գտնվող Հռոմկլա ամրոցում։ Այն հետագայում մտնում է նորաստեղծ հայկական պետության՝ Կիլիկիայի թագավորության կազմում։ Բուն Հայաստանում հայկական հողերը միավորելու, հայ ազնվական ու հոգևորական վերնախավը վերամիավորելու և ժողովրդի խաղաղ զարգացումն ապահովելու համար Զաքարյանները զինակցում են հայկական ծագում ունեցող Բագրատիոնիների հետ։ Վերջիններս Վրաստանում հասել էին թագավորական աստիճանի և կառավարել ավելի քան մեկ հազարամյակ (9-19-րդ դարեր)։ Հաջողվում է ազատագրել Հայաստանի հյուսիսային, արևելյան ու կենտրոնական հատվածները։

Զաքարյանների օրոք վերջին անգամ հայ ժողովուրդը իր տարածքում կարողանում է ստեղծագործական աշխատանքի անցնել։ Կառուցվում են նորանոր վանքեր ու եկեղեցիներ, ամրոցներ ու բերդեր, շունչ են տրվում հայկական միջնադարյան քաղաքներին։ Որպես քաղաք՝ նոր զարգացում է ապրում Երևանը: Նրանց թուլացմանն ու անկմանը զուգընթաց, հայ ժողովուրդը սկսում է արտագաղթել հայրենիքից, առաջանում են միջնադարյան գաղթավայրեր Եվրոպայում և Ասիայում: Հայաստանում մեկը մյուսին է հաջորդում մոնղոլ-թաթարների, Կարակոյունլու և Ակկոյունլու թուրքմենների, օսմանյան թուրքերի և պարսիկների տիրապետությունը։ Բնակություն են հաստատում բազմաթիվ քրդական ու թյուրքական ցեղեր։Կաթողիկոսական աթոռը հայտնվել էր դեգերումների մեջ և հանգրվանել բուն Հայկական լեռնաշխարհից դուրս՝ Եփրատի ափին գտնվող Հռոմկլա ամրոցում։ Այն հետագայում մտնում է նորաստեղծ հայկական պետության՝ Կիլիկիայի թագավորության կազմում։ Բուն Հայաստանում հայկական հողերը միավորելու, հայ ազնվական ու հոգևորական վերնախավը վերամիավորելու և ժողովրդի խաղաղ զարգացումն ապահովելու համար Զաքարյանները զինակցում են հայկական ծագում ունեցող Բագրատիոնիների հետ։ Վերջիններս Վրաստանում հասել էին թագավորական աստիճանի և կառավարել ավելի քան մեկ հազարամյակ (9-19-րդ դարեր)։ Հաջողվում է ազատագրել Հայաստանի հյուսիսային, արևելյան ու կենտրոնական հատվածները։

Զաքարյանների օրոք վերջին անգամ հայ ժողովուրդը իր տարածքում կարողանում է ստեղծագործական աշխատանքի անցնել։ Կառուցվում են նորանոր վանքեր ու եկեղեցիներ, ամրոցներ ու բերդեր, շունչ են տրվում հայկական միջնադարյան քաղաքներին։ Որպես քաղաք՝ նոր զարգացում է ապրում Երևանը: Նրանց թուլացմանն ու անկմանը զուգընթաց, հայ ժողովուրդը սկսում է արտագաղթել հայրենիքից, առաջանում են միջնադարյան գաղթավայրեր Եվրոպայում և Ասիայում: Հայաստանում մեկը մյուսին է հաջորդում մոնղոլ-թաթարների, Կարակոյունլու և Ակկոյունլու թուրքմենների, օսմանյան թուրքերի և պարսիկների տիրապետությունը։ Բնակություն են հաստատում բազմաթիվ քրդական ու թյուրքական ցեղեր։

Arjo
09.01.2021, 21:25
11-րդ դարի առաջին կեսին Սելջուկ-թյուրքերի արշավանքները դժվարին դրության մեջ դրեցին փոքր և ռազմականապես թույլ հայկական թագավորություններին ու իշխանություններին։ Հերթական արշավանքից հետո՝ 1065 թվականին, Կարսի (Վանանդի) թագավոր Գագիկ Աբասյանը Բյուզանդիային հանձնեց իր տիրույթները և կալվածքներ ստացավ Փոքր Ասիայի Կեսարիա քաղաքի շրջակայքում։ Մյուս երկու թագավորությունները՝ Սյունիքն (987-1170) ու Տաշիր-Ձորագետը (978-1113), դիմացան սելջուկյան արհավիրքներին և գոյատևեցին ևս մի որոշ ժամանակ։

11-րդ դարի վերջերին սկսվեց Սելջուկյան սուլթանության թուլացումն ու տրոհումը։ Գահակալական անվերջ կռիվներից ու խռովություններից մեծապես տուժում էին նվաճված երկրները։ Սելջուկյան պետության քայքայման պայմաններում հայկական թագավորությունները և իշխանությունները հերոսական պայքարի շնորհիվ վերականգնեցին իրենց անկախությունը և անգամ ընդարձակեցին իրենց տիրույթները։

Լոռու թագավորությունում 12-րդ դարի սկզբին իշխում էին Դավիթ և Աբաս եղբայրները, իսկ Սյունիքում՝ Գրիգոր թագավորը։ Հայկական իշխանություններից Արծրունիների տոհմի մի ճյուղը տիրում էր Աղթամար կղզուն։ Այդ իշխանությունը հետ էր մղում թշնամիների հարձակումները և իր ձեռքում էր պահում Աղթամարն ու շրջակա գավառները։ Սասունի Թոռնիկյանների իշխանությունը միակն էր Հարավային Հայաստանում, որ Մանազկերտի ճակատամարտից հետո պահպանեց իր անկախությունը։ Սասունից բացի, Թոռնիկյանները տիրում էին Արածանիի միջին հոսանքում ընկած գավառներին։ Սասունի իշխանությունը 12-րդ դարում իր շուրջն էր համախմբել շրջակայքի ավելի փոքր հայկական իշխանությունները և գլխավորում էր ազատագրական պայքարը։ Թոռնիկյան իշխանը կամ, ինչպես արաբներն էին նրան անվանում, «Սասունի թագավորը» կարող էր պատերազմական դաշտ դուրս բերել մի քանի տասնյակ հազարանոց զորք։

Սյունիքի թագավորության հարևանությամբ հայկական իշխանությունների խիտ ցանց էր հաստատված Արցախում: Հատկապես հայտնի էին Խաչեն գավառի Ներքին Խաչեն, Հաթերք և Ծար իշխանությունները, որոնք մշտական կռիվների մեջ էին թշնամիների դեմ[1]:

Arjo
09.01.2021, 21:26
12-րդ դարի երկրորդ կեսին քայքայվող սելջուկյան տիրակալության դեմ Վրաստանում և Հայաստանում ծավալված հուժկու ազատագրական պայքարը գլխավորել են վրաց Բագրատունիների շուրջ համախմբված Մամիկոնյանների շառավիղները՝ Օրբեթցիները (Օրբեթ բերդի անվանումով) կամ Օրբելյանները, ապա և Զաքարյանները: Վերջիններիս նախնի համարվող Խոսրով Արծրունին 11-րդ դարի երկրորդ կեսին, խուսափելով սելջուկյան նվաճողների բռնություններից, հաստատվել է Գուգարքում և ծառայության մտել Տաշիր-Ձորագետի Բագրատունիների արքունիքում։ Վասալական ծառայության դիմաց Կյուրիկե Ա Բագրատունին Խոսրով Արծրունուն և նրա որդի Զաքարիային շնորհել է Խոժոռնի բերդը և շրջակա հողերը։ Մեծ հեղինակություն ձեռք բերած Զաքարիայի անունով էլ Խոժոռնու Արծրունիների իշխանատունն այնուհետև կոչվել է Զաքարյան: 11-րդ դարի երկրորդ կեսին Արծրունիների տոհմի մեկ այլ իշխան՝ Վահրամը, հաստատվել է Գուգարքի Ձորոփոր գավառում և վասալական ծառայության դիմաց նույն Կյուրիկե Ա Բագրատունուց (978-989) ստացել Մահկանաբերդ և Կայան բերդերը՝ շրջակա հողերով հանդերձ։ 1118 թվականին, երբ Վրաստանին է միացվել Կյուրիկյանների թագավորության տարածքի զգալի մասը և այն վրաց Բագրատունիները շնորհել են Օրբելյաններին, Զաքարյան-Արծրունի իշխանատները դարձել են Օրբելյանների վասալները։ Վրաց թագավոր Դեմետրե I-ի օրոք (1125-1156) Վահրամի որդի Վասակ Արծրունին կարգվել է Տփղիս քաղաքի շահապ (քաղաքագլուխ), որին 1170-ական թվականներին հաջորդել է եղբայրը՝ Ամիր Քուրդ Արծրունին։ Վերջինիս քույր Սահակադուխտն ամուսնացել է Զաքարիայի որդի Սարգիս Մեծի (Սարգիս Զաքարյան) հետ։ Նրանց որդիներն էին Զաքարյան տոհմի նշանավոր ներկայացուցիչներ Զաքարե Բ ու Իվանե Ա:

Arjo
09.01.2021, 21:26
Արևելյան Հայաստանի իշխանություններից հատկապես հայտնի էին Գանձակի ու Դվինի Շադդադյան ամիրաները, որոնք աջակցել էին սելջուկ-թյուրքերին Այսրկովկասի նվաճման գործում։ 1064 թվականին Շադդադյանները սուլթանից ստացել էին Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անին: Այստեղ հաստատվեց Շադդադյան Մանուչե ամիրան և շուտով բարեկամական փոխհարաբերությունների մեջ մտավ քաղաքի հայ բնակչության հետ։ Նրա օրոք նորոգվեցին Անիի վնասված պարիսպները, քաղաք հրավիրվեցին որոշ հայկական իշխանական տոհմեր։ Անեցիների և Շադդադյանների փոխհարաբերությունները թշնամական բնույթ ձեռք բերեցին Մանուչեի մահից հետո, 12-րդ դարում, երբ կրոնական հալածանքներ սկսվեցին հայ բնակչության նկատմամբ։

Ուտիք նահանգում՝ Գարդման, Շակաշեն և Տավուշ գավառներում 12-րդ դարում կազմավորվեց Գանձակի ընդարձակ աթաբեկությունը: Այն պարբերաբար հարձակումներ էր գործում Արցախի հայկական իշխանությունների վրա, իսկ 1170 թվականին գրավեց Սյունիքի թագավորությունը: Սյունիքի Բաղաբերդ ամրոցում բարբարոսները ոչնչացրին ավելի քան 10 հազար հայերեն ձեռագիր։

Arjo
09.01.2021, 21:27
Հայաստանի հարավում ամենահզորը Շահ-Արմենների ամիրայությունն էր՝ Խլաթ կենտրոնով։ Նրա բնակչության մեծ մասը կազմում էին հայերը։ Ամիրայության սահմանների մեջ էին մտնում Արճեշ, Մուշ, Մանազկերտ քաղաքները։ Շահ-Արմենները Հայաստանի ազատագրման անհաշտ թշնամիներից էին։

Քրդական, սելջուկյան և արաբական ամիրայություններ կային նաև Հայաստանի այլ քաղաքներում՝ Դվինում, Կարսում, Կարինում, Խարբերդում ու նրանց շրջակա գավառներում։ Այդ իշխանությունները մեծ ուժ չէին ներկայացնում, բայց հաճախ միանում էին խոշոր ամիրայությունների բանակներին և փորձում կասեցնել հայ-վրացական բանակների առաջխաղացումը[2]:

Arjo
09.01.2021, 21:28
1008 թվականին Բագրատիոնիները հիմնում են Վրացական թագավորությունը: Այն իր գոյության առաջին դարում ստիպված էր բախվել Միջին Ասիայից Մերձավոր Արևելք ներխուժած սելջուկ-թյուրքերի դեմ։ Վրաստանը ստիպված էր ընդունել սելջուկյան սուլթանների գերիշխանությունը և հարկ վճարել։ Մալիքշահ սուլթանի (1072-1092) մահից հետո Վրաստանում գահ բարձրացած Դավիթ Շինարարը (1089-1125) երկիրը տարավ հզորացման ու միավորման ուղիով։ Վրացական թագավորությունը 12-րդ դարում հզորացավ և գլխավորեց սելջուկ-թյուրքերի դեմ ուղղված ազատագրական պայքարը։


Բագրատիոնիների գերիշխանության ներքո այսրկովկասյան մի շարք, այդ թվում՝ վրացական իշխանությունների միավորումն ու միասնական Վրաստանի հզորացումը ոգևորում էր հայերին և մոտալուտ ազատագրության հույսեր ներշնչում։ Հայոց այրուձիի այն մասը, որը Անիի թագավորության անկումից հետո ապաստան էր գտել հարևան երկրում, վրացական բանակի կազմում մասնակցում էր սելջուկյան ամիրայությունների դեմ կռիվներին։ Այդ զորաջոկատները գլխավորում էին հայ իշխանները, որոնցից ոմանք բարձր դիրք ունեին վրաց արքունիքում։ Հայ զորավարներից ամենանշանավորը Սարգիս Զաքարյանն էր, որն իր կյանքի վերջին տարիներին նշանակվեց վրացական բանակի և նրա կազմում կռվող հայկական զորաջոկատների գլխավոր զորահրամանատար՝ ամիրսպասալար: Հայաստանից արտաքսելով թշնամուն՝ Վրաստանն ապահովում էր իր հարավային սահմանների անվտանգությունը, իսկ Հայաստանը, ի դեմս Վրաց թագավորության, հզոր դաշնակից էր ձեռք բերում։

Arjo
09.01.2021, 21:28
Հայկական երկրամասերի ազատագրման նախաձեռնությունը պատկանում էր տեղական բնակչությանը, որն անտանելի վիճակի մեջ էր գտնվում։ Ամիրայությունները հաճախակի պատերազմներ էին վարում միմյանց դեմ, որից առաջին հերթին տուժում էր հայ բնակչությունը։ 1124 թվականին անեցիները հատուկ պատգամավորություն ուղարկեցին Դավիթ Շինարարի մոտ և հայտնեցին քաղաքը նրան հանձնելու իրենց որոշման մասին։ Անեցիների օգնությամբ վրացական բանակն արագորեն գրավեց Անին և ձերբակալեց քաղաքի Շադդադյան կառավարչին։ Անեցիները լիակատար ինքնավարություն ձեռք բերեցին քաղաքի ներքին կյանքի հարցերում։ Սակայն հաղթանակը երկար չտևեց։ Անիի կառավարչի որդին զինական օժանդակություն ստացավ հարևան ամիրայություններից և պաշարեց քաղաքը։

Անի քաղաքի պաշտպանական մարտերին մասնակցում էին վրացական զորքը և անեցի աշխարհազորայինները, որոնց կազմում կային նույնիսկ կանայք։ Նրանցից Այծեմնիկը, արհամարհելով նետերից ստացած վերքերը, պարսպի վրայից քարեր էր նետում թշնամու զինվորների վրա։ Միայն երկու տարի անց, երբ քաղաքում սով սկսվեց, անեցիները համաձայնեցհն վերստին ենթարկվել Շադդադյաններին։ Հաջորդ տասնամյակների ընթացքում՝ մինչև 12-րդ դարի ավարտը, Շադդադյանները ևս երկու անգամ արտաքսվեցին Անիից։ Սակայն հարևան ամիրայություններն անմիջապես օգնության էին հասնում և վերականգնում նրանց իշխանությունը[3]:

Arjo
09.01.2021, 21:29
12-րդ դարի վերջին իսլամադավան տիրակալներից արևելյան Հայաստանը ազատագրելու նախաձեռնությամբ հանդես են գալիս Սարգիս ամիրսպասալար Զաքարյանի որդիները՝ Զաքարե ամիրսպասալարը և Իվանե աթաբեկը (թագաժառանգի խնամակալը)։ Նրանք վրացական արքունիքի ամենաազդեցիկ գործիչներից էին և մարմնավորում էին հայ-վրացական զինական համագործակցությունը։ Նրանց փառքը տարածված էր մոտիկ և հեռավոր երկրներում։ Եղբայրների սխրանքներին ցնծությամբ էր հետևում ոչ միայն բուն երկրի, այլև Կիլիկիայի հայ բնակչությունը։
1177-78 թվականներին Գեորգի III թագավորի դեմ ծավալված գահակալական կռիվների ժամանակ հայ-վրացական զորքերի ամիրսպասալար Իվանե Օրբելյանը պաշտպանել է իր փեսային՝ գահի հավակնորդ Դեմետրեին։ Սակայն հայկական զորքերի հրամանատար Սարգիս Մեծ Զաքարյանի աջակցությամբ հաղթանակը շահել է Գեորգի III: Պարտված Օրբելյանների տոհմը սրատվել է, իսկ փրկվածներն ապաստանել են Սյունիքում:

Arjo
09.01.2021, 21:29
Դեռ ազատագրական շարժումից առաջ՝ 1185 թվականին, վրաց Թամար թագուհին (1184-1207) Սարգիս Մեծին շնորհել է հայ-վրացական զորքերի գերագույն հրամանատարի՝ ամիրսպասալարի պաշտոնը, ինչպես նաև Օրբելյանների նախկին այն տիրույթները, որոնք վրացական աղբյուրներում հիշատակվում են Սոմխեթ (Հայաստան) անվանումով։ Սարգիս Մեծի որդիներ Զաքարեն և Իվանեն գլխավորել են հայկական զորաբանակը, որի մարտիկների թիվը հասել է 40 հազարի։ Սարգիս Մեծի մահից (1187) հետո Զաքարեն կարգվել է ամիրսպասալար, իսկ Իվանեն՝ վրաց արքունի մեծ վեզիր։ Հայ իշխաններից Ամիր Քուրդ Արծրունին նշանակվել է Քարթլիի և Տփղիսի Էրիսթավների էրիսթավ, ինչպես նաև վրաց արքունի գանձապետ։ Վահրամ Զաքարյանի (Սարգիս Մեծի եղբայրը) ավագ որդի Զաքարեին շնորհվել է Գագ ամրոցը և մերձակա հողերը, իսկ կրտսեր որդի Սարգսին՝ Թմուկ (Թմոգվի) բերդը և շրջակա գավառը։ Հայ-վրացական սերտ համագործակցության արդյունքում ոչ միայն ամրապնդվել և հզորացել է վրաց Բագրատունիների թագավորությունը, այլև սելջուկյան նվաճողներից շուտով ազատագրվել են Հայաստանի հյուսիսային, հյուսիսարևելյան և կենտրոնական նահանգները։

Arjo
09.01.2021, 21:30
Թշնամու դեմ պայքարում առաջին խոշոր հաղթանակն Ամբերդ ամրոցի գրավումն էր։ Զաքարեի և Իվանեի գլխավորած զորքերն առաջացան դեպի Հայաստանի կենտրոնական ու արևելյան շրջաններ։ 1198 թվականին վերջնականապես ազատագրվեց Անին, շուտով թշնամին թողեց ամբողջ Շիրակը: Զաքարյան իշխանները զավթիչներին դուրս քշեցին նաև Արագածոտնից ու Այրարատյան դաշտից: 1203 թվականին Զաքարեի ու Իվանեի զորաբանակները մտան Դվին:



Արարատյան դաշտի ազատագրումից հետո ազատագրական մարտեր ծավալվեցին նաև Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում: Հայ բնակչության օգնությամբ հայ-վրացական զորքերը կարողացան հարձակում ծավալել տարբեր ուղղություններով և ամենուր հաջողության հասան։ Շարժվելով դեպի արևմուտք՝ նրանք գրավեցին Կարսը, իսկ հարավում՝ Բագրևանդը: Շարունակելով հարձակումը՝ Զաքարեն և Իվանեն հասան մինչև Արճեշ ու Մանազկերտ, բայց չկարողացան ամրանալ Հարավային Հայաստանում։

12-րդ դարի վերջին Ֆաթիմյան խալիֆայության կործանմամբ ազգությամբ քուրդ Սալահ ալ-Դինը (1138-1193) հիմնել էր նոր պետություն։ Նա 1187 թվականին նվաճում է Երուսաղեմը, որը խաչակիրները գրավել էին 1099 թվականին։ Սալահ ալ-Դինի հաջորդները շարունակում են նրա գործը։ 1207 թվականին Եգիպտոսի սուլթանի ազգականներին՝ Այուբյաններին անցան Շահ-Արմենների տիրույթներն, որից հետո Զաքարյաններն անհաջողություն կրեցին Խլաթ քաղաքի մատույցներում և դադարեցրին հետագա առաջխաղացումը։ Զաքարեի և Իվանեի նախաձեռնած ազատագրական մարտերը շարունակեցին նրանց որդիները։

Մինչև մոնղոլական արշավանքները, շուրջ կես դար, Զաքարյան իշխանների տարբեր ճյուղերը բազմաթիվ մարտեր մղեցին։ Նրանց ջանքերով ազատագրվեց Գուգարքի, Արցախի, Ուտիքի, Սյունիքի և Այրարատի մեծ մասի հայ բնակչությունը[4]:

Arjo
09.01.2021, 21:32
Հայկական լեռնաշխարհի ազատագրված տարածքներում իրենց իշխանությունը հաստատեցին Զաքարյանները և նրանց հետ կապված հայկական իշխանական տները։ Վերջիններիս մեծ մասը վաղ միջնադարում գոյություն ունեցած հայկական ազնվական տոհմերի շառավիղներն էին։ Զաքարե ամիրսպասալարին և նրա ժառանգներին էր պատկանում Անիի նախկին թագավորությունը՝ շրջակա գավառներով։ Այս ընդարձակ իշխանության կենտրոնը Անի քաղաքն էր։ Զաքարյանների երկրորդ ճյուղն ի դեմս Իվանե աթաբեկի ու նրա ժառանգների տիրում էր հյուսիսարևելյան Հայաստանի կենտրոնական շրջաններին։ Նրանց նստավայրն էր Դվին քաղաքը։ Զաքարյանների երրորդ ճյուղի հիմնադիրը Սարգիս Զաքարյանի եղբայր Վահրամն էր։ Նրա ժառանգները՝ Վահրամյանները, հաստատվել էին Հայաստանի հյուսիս-արևելքում։ Նրանց գլխավոր հենակետն ու աթոռանիստը Գագ ամրոցն էր։

11-րդ դարի ընթացքում սելջուկ-թյուրքերի կողմից նվաճված և 12-րդ դարի ընթացքում հալածված հայկական իշխանական տները վայելում էին Զաքարյանների հովանավորությունը։ Նրանք օգնեցին, որպեսզի իրենց իրավունքները վերականգնեն մի շարք իշխանական տներ։ Ծնունդ առան մի շարք նոր իշխանական տներ, որոնց հիմնադիրները Զաքարյանների հայ զորապետերն էին։ Արագածոտնում և Նիգ գավառում ազդեցիկ դիրք էին ձեռք բերել Վաչուտյանների, Մարմաշենում, Բագնայրում և Լմբատում՝ Պահլավունիների, Լոռում՝ Համազասպյան-Մամիկոնյանները, Մահկանաբերդում՝ Արծրունիների, Մածնաբերդում՝ Կյուրիկյանների, Ձորագետում՝ Սևադյանների, Վայոց ձորում՝ Պռոշյանների, Սյունիքում՝ Օրբելյանների, Արցախում՝ Հասան-Ջալալյանների և Դոփյանների իշխանական տները։

Arjo
09.01.2021, 21:32
Մեկուկես դար առաջ կործանված Բագրատունիների թագավորության (885-1045) տարածքների մեծ մասում իրենց գերիշխանությունը հաստատելով՝ Զաքարյան եղբայրները հռչակվել են հայ Բագրատունիների օրինական իրավահաջորդները։ Նրանք սեփականացրել են նրանց «շահնշահ» տիտղոսը։ Ազատագրված Հայաստանը Զաքարյանները տնօրինել են լիակատար իրավունքներով՝ որպես «սեփական ժառանգութիւն նախնեաց»: Նրանց իշխանանիստ կենտրոնն էր Անի քաղաքը։ Զաքարյանների երեք խոշոր իշխանաճյուղերը թեև իրենց տիրույթների ներքին գործերը վարել են ինքնուրույն, սակայն երկրի ընդհանուր կառավարումն իրականացվել է միասնաբար՝ իշխանապետի և «շահնշահի» գլխավորությամբ։

Հայաստանի ազատագրված տարածքներում Զաքարյանները և նրանց ենթակա իշխանները լիակատար ինքնուրույնություն էին վայելում։ Նրանց տիրույթները կառավարվում էին հատուկ նշանակված պաշտոնյաների միջոցով։ Իշխանություններն ունեին իրենց դրոշը, զինանշանը և զորքը։

Օտարների լուծը թոթափելուց հետո բարենպաստ պայմաններ առաջացան երկրի տնտեսական զարգացման համար։ Վերելք ապրեցին երկրագործությունը և անասնապահությունը: Ընդարձակվեցին այգիները և ցանքատարածությունները։ Բարելավվեց ոռոգման գործը, շարք մտան նոր ջրամբարներ ու ջրանցքներ, վերականգնվեցին հները։

Arjo
09.01.2021, 21:33
Անկման վիճակում գտնվող հայկական քաղաքներն ապաքինվեցին և կրկին բռնեցին վերելքի ուղին։ Գեղեցկացավ, նոր շուք ստացավ քաղաքամայր Անին։ Հայաստանի քաղաքները վերստին աշխուժորեն մասնակցում էին Արևելքի երկրների և Բյուզանդիայի հետ կատարվող առևտրին։ Աճեցին ու ընդարձակվեցին Դվինը և Կարսը: Որպես միջնադարյան քաղաք ձևավորվեց Երևանը:

Քաղաքներում արհեստավորները համախմբված էին հատուկ կազմակերպությունների՝ եղբայրությունների կամ համքարությունների մեջ։ Այդ կազմակերպությունները միավորում էին միևնույն արհեստով զբաղվող վարպետներին։ Համքարությունները պաշտպանում էին իրենց անդամների շահերը, օգնում էին նրանց դժվարությունների պահին։ Եղբայրություններն ունեին իրենց կանոնադրությունները, որոնք կարգավորում էին դրանց գործունեության բոլոր կողմերը։

Զաքարեի որդու՝ Շահնշահի սերունդը բուն Զաքարյանների տոհմն էր։ Շահնշահի ժառանգ Վահրամի Աբուլ-Զաքարե որդուց առաջացավ Վահրամյան-Գագեցի տոհմը, իսկ մյուս որդին՝ Սարգիսը, Թամարից ստացավ Ջավախք գավառի հյուսիսային մասը՝ Թմոգվի (Թմկաբերդ) բերդաքաղաքով։ Սարգսի տոհմը դառնալով քաղկեդոնական եկեղեցու հետևորդ՝ վրացիացավ և հայտնի է Թմոգվելի տոհմանունով։ Իվանեի դուստր Թամթան 1245 թվականից դարձավ Խլաթի ամիրայության կառավարիչ։ Զաքարյանների տոհմը խնամիական կապերով կապված էր իրենից վասալական կախման մեջ գտնվող հայկական ավատատիրական տների հետ։

Arjo
09.01.2021, 21:33
Մոնղոլ-թաթարական տիրապետության ժամանակ Զաքարյանները մրցակցության մեջ էին Մահկանաբերդի Արծրունիների և Սյունիքի Օրբելյանների հետ՝ պահպանելով իրենց դիրքը վրաց արքունիքում։ Զաքարե Մեծի որդի Շահևշաևը մսախուրթուխուցես էր, իսկ Իվանեի որդի Ավագը՝ ամիրսպասալար ու աթաբեկ: Աբուլ-Զաքարեի որդի Վահրամը դարձավ մսախուրթուխուցես (1213-40), Շահնշահի որդի Զաքարեն՝ ամիրսպասալար (1230-63)։ Այս պաշտոնը ժառանգեց նրա որդի Շահնշահը, իսկ վերջինիս եղբայր Իվանեն դարձավ մսախուրթուխուցես։ 14-րդ դարի առաջին կեսին այս Շահևշահի որդի Զաքարեն դարձավ ամիրսպասալար, իսկ նրա եղբայր Իվանեի որդի Վահրամը՝ աթաբեկ։ Զաքարյաններից վերջին ամիրսպասալար է հիշվում Զազան (1345-1380)։ Այնուհետն մինչն 18-րդ դարը հիշատակություն չկա Զաքարյանների մասին։

Զաքարյանների տիրապետության ընթացքում եղել է շինականների նվիրատվություն և առուվաճառք։ Ճորտացումն ըևթանում էր դասակարգային սուր պայքարի պայմաններում, որի արտահայտություններից է շինականների վերաբերյալ միննույն հոդվածի հակադիր խմբագրությունների առկայությունը Մխիթար Գոշի Դատաստանագրքում։ Զգալի տեղաշարժ է կատարվում նաև իշխող դասակարգի կազմում։ Նախկին տոհմիկ ազնվականությունը (Մամիկոնյաններ, Արծրունիներ, Սյունիներ, Բագրատունիներ) զոհվել էր պատերազմներում կամ գաղթել երկրից։ Նրանց մնացորդներն աննշան տեղ ու դիրք ունեին։ Առաջացել էին ավատական նոր տներ (Դոփյաններ, Պռոշյաններ), որոնց հիմնադիրները Զաքարյան տոհմի անդամներն էին կամ նախկին մանր ազնվականներ, որոնք Զաքարյանների մղած պատերազմներում աչքի էին ընկել ն բարձրանալով ստացել որպես «սեփականություն» կամ «ի կառավարումն» հողային ընդարձակ տարածքներ։ Իշխող դասակարգի կազմում ավարտուն տեսք է ստանում ևս մի խավ՝ «մեծատունների» դասը, որը սկսել էր ձնավորվել նախորդ դարաշրջանում։ Նրանք առևտրի, վաշխառության, հարկային կապալառության միջոցով մեծ դրամ կուտակած, հողային ընդարձակ տարածությունների տիրացած, ազնվականի, իշխանի կոչումներ ստացած անտոհմիկ մարդիկ էին (Տոնենք, Ումեկենք)։ Տեղաշարժ էր կատարվել նաև հոգևորակաևության վերնախավի մեջ։

Arjo
09.01.2021, 21:34
Պետական իշխանության ու կառավարման բարձրագույն մարմինները միաձուլված էին ն դրանց ֆունկցիաներն իրականացնում էին Զաքարյան եղբայրներ Զաքարեն ու Իվանեն, այնուհետն նրանց ժառանգները։ Պետական-քաղաքագիտական ու զորավարական տաղանդի շնորհիվ գերագահը Զաքարեն Էր․ սկզբնաղբյուրները հենց նրան են կոչում թագավոր, արքա, շահնշահ։ Իշխանապետության յուրաքանչյուր հատված իր տիրույթների ներքին գործերը վարում էր ինքնուրույնաբար՝ կառավարման մարմինների իր համակարգով ու վասալ իշխանների ցանցով, բայց երկրի ընդհանուր կառավարումը իրականացվում էր միասնաբար՝ Զաքարեի գլխավորությամբ։

Պետության և ավատատիրակաև աստիճանակարգության գլուխը Զաքարեն էր, որը նաև զորքերի գերագույն հրամանատարն էր՝ ամիրսպասալարը։ Նա էր լուծում պատերազմի ու խաղաղության հարցերը, նշանակում և ազատում բարձր պաշտոնյաներին։ Պետության կառավարման կենտրոնական մարմնի գլուխ կանգնած պաշտոնյան կոչվում էր «գլուխ իշխեցող և հրամանատար ամենայն իշխեցողաց և գլխաւորաց տան թագաւորութեան տեառն իւրոյ», որ միջնադարյան իրավըմբռնմամբ նշանակում է առաջին վեզիր։ Իվանեի արքունիքում նույնպես կար նման պաշտոնյա՝ «գործակալ ն հրամանատար ի վերայ ամենայն իշխանութեանց իւրոց, և աւագ հէջպաց»: Զաքարյաններն ունեին նաև սպարապետներ և այլ պաշտոնյաներ (գործակալ, վերակացու և այլն), իշխանությունը տեղերում իրականացնող ավելի մանր պաշտոնյաները (կողմնակալ, կողմնապահ և այլն) իրեևց կառավարմանը ենթակա երկրամասերում օժտված էին զինվորական, քաղաքացիական, հարկային և դատական իրավազորությամբ։ Դատարանային համակարգը կազմված էր պետության (իշխանապետական, իշխանական և տեղական դատավորների ու գեղջավագների), հոգևոր-եկեղեցական (կաթողիկոսական, եպիսկոպոսական ն քահանայական) և ավատատիրական (դասային և տերունական) ատյաններից։ Գերագույն դատավորն էր Զաքարյան իշխանապետության տիրակալը։

Arjo
09.01.2021, 21:34
12-13-րդ դարերում հայ մշակույթն ապրում է նոր վերելք։ Բուռն ծաղկում են ապրում մշակույթի կենտրոնները՝ Անիում Հովհաննես Իմաստասերի վարդապետարանը, Գեղարդավանքի, Սանահինի, Հաղբատի, Հաղարծինի ուսումնագիտական կենտրոնները, Գլաձորի համալսարանը, Նոր Գետիկի (Գոշավանք), Խորանաշատի, Կայենաձորի, Խոր Վիրապի վարդապետարանները, որոնք բարձրագույն դպրոցներ էին։ Զարգանում է նաև պատմագրությունը։ 12-13-րդ դարերի նշանավոր պատմիչներից էին Սամուել Անեցին, Մխիթար Անեցին, Մխիթար Այրիվանեցին, Կիրակոս Գանձակեցին, Ստեփանոս Օրբելյանը ն ուրիշներ։ Իրավագիտական միտքը վերելք ապրեց հանձինս Դավիթ Ալավկաորդու կանոնների ն Մխիթար Գոշի Դատաստանագրքի, որը հայ միջնադարյան իրավունքի գլուխ-գործոցն է։ Գրականության մեջ զարգա-ցան առակագրությունը, մեկնությունները և այլն։ Տաղասացներ Խաչատուր Կեչառեցին, Ֆրիկը և ուրիշներ ստեղծեցին քնարական գործեր։ 13-14-րդ դարերում ավարտվեց ճարտարապետական մի շարք համակառույցների՝ Տաթևի, Սանահինի, Հաղբատի, Կեչառիսի, Հաղարծինի, Հառիճի, Հովհաննավանքի, Մակարավանքի շինարարությունը, ստեղծվեցին վանքային նոր համալիրներ՝ Գեղարդավանքը, Նոր Գետիկը, Ամաղուի Նորավանքը, Սաղմոսավանքը, Դադիվանքը, Տեղերի, Դեղձուտի, Խորանաշատի, Գանձասարի վանքերը և այլն։ Զաքարյան իշխանապետությաև ժամաևակ քաղաքաշինությունը նույնպես մեծ վերելք ապրեց։ Անին հասավ իր զարգացման գագաթնակետին։ Ծաղկում ապրեցին նաև Դվինը, Կարսը, Լոռեն և այլն։

Arjo
09.01.2021, 21:35
Հայաստանի ազատագրված տարածքների քաղաքական, տնտեսական ու մշակութային վերածնունդը երկարատև չեղավ։ Շուտով արևելքից ներխուժեցին քոչվորների նոր հորդաներ, և երկրի բնականոն զարգացումը դարձյալ ընդհատվեց[5]:

13-րդ դարի առաջին կեսին՝ մոնղոլ-թաթարական հորդաներն արշավել և գրավել են Հայաստանը, որը տրոհվել է նվաճողների նորաստեղծ վարչատարածքային բաժանումների՝ վիլայեթների միջև։ Հարավ-արևմտյան նահանգները ներառվել են Մեծ Հայքի վիլայեթի, իսկ Այրարատը, Սյունիքը, Խաչենը և Գուգարքը՝ Գյուրջիստանի վիլայեթի կազմում։ Մեծ Հայքի վիլայեթում հայկական իշխանությունները մեծ մասամբ ոչնչացվեցին, իսկ մի քանի մանր իշխանություններ գոյատևեցին Վասպուրականում (Վան, Ռշտունիք), Աղձնիքում (Սասուն) և Մոկսում:

Զաքարյան Հայաստանը ենթարկվել է թաթար-մոնղոլների վարչատարածքային բաժանմանը՝ Արևելյան Վրաստանի, Շիրվանի և Ատրպատականի հետ կազմելով մեկ կուսակալություն, որն իր հերթին բաժանվել է հինգ վիլայեթի: Զաքարյանների Հայոց Իշխանապետությունը մտել է «Գյուրջիստանի» վիլայեթի մեջ (Տփղիս կենտրոնով): «Գյուրջիստանը» բաղկացած էր 10 ռազմավարչական միավորից՝ Թումանից, որից հինգը Հայոց «Զաքարյանների Իշխանապետությանն» էր /նրանցից երեքը ղեկավարվում էր Զաքարյան իշխանատոհմի կողմից/, որտեղ հայ իշխանական տները գոյատևել են իբրև մոնղոլական պետության ավատառուներ և ռազմավարչական պաշտոնեության ներկայացուցիչներ: Զաքարյանների տոհմը իլխանների արքունիքում կոչվել է «Արղութ», որը հոմանիշ է Մխարգրձելի (վրացերեն՝ მხარგრძელი) տոհմանվան ն նշանակում է «երկայնաբազուկ»: 18-րդ դարի վերջին, երբ Սանահինի կալվածատեր Մխարգրձելիները մտան ռուսական ազնվականության շարքերը, ստացան Արղության-Երկայնաբազուկ (ռուս.՝ Аргутинский Долгорукий) ազգանունը։ Նրանց կենտրոն Սանահին գյուղի վանքում էր Զաքարյանների տոհմական դամբարանը։

Arjo
09.01.2021, 21:36
«Գյուրջիստանի» վիլայեթի մեջ մտած Զաքարյանների իշխանապետությունը լիիրավ պահպանեց իրեն ներքին ինքնավարությունը: Զաքարե Գ Զաքարյանը նախկինի նման վրաց արքունիքում վարում էր բարձր պաշտոններ և հանդիսանում էր Հայոց իշխանների իշխանապետը՝ Հայոց Պարոնը, Հյուսիսային Հայաստանի հայկական մյուս իշխանությունների նկատմամբ պահպանելով գերավատիրության իրավունքը: Թումանների հայ իշխանական տոհմերի կառավարիչ իշխանները պարտավոր էին իրենց զինվորական ուժերով մասնակցել մոնղոլական պատերազմներին, վճարել հարկեր, ապահովել մոնղոլ պաշտոնյաների երթևեկությունը, կատարել շինարարական աշխատանքներ: Մոնղոլ ագրարային և հարկային քաղաքականությունը սկսել է ծանր հետևանքներ ունենալ Զաքարյան Հայաստանի տնտեսության համար: Հսկայական մշակովի և արգավանդ շատ հողեր վերածվել են արոտավայրերի: Ընդարձակ հողատարածություններ «իքտայի» (պայմանական հողատիրության ձև) իրավունքով տրվել են մոնղոլական ռազմավաչկատուն վերնախավին: 1254-ին ընդհանուր աշխարհագրով (մարդկանց, անասունների, շարժական ու անշարժ գույքի հաշվառում) սահմանվել են նոր հարկեր: Զաքարյան Հայաստանում մոնղոլ պաշտոնյաները գանձել են 16 հարկատեսակ (հողահարկ՝ ՙխարաջ՚, անասնահարկ՝ ՙղփչուր՚, գլխահարկ՝ ՙջիզիե՚, գույքահարկ՝ ՙմալ՚, երթևեկության հարկ՝ ՙտըղղու՚, զինահարկ՝ ՙթաղար՚, քաղաքային հարկ՝ ՙտաղմա՚ և այլն):

Arjo
09.01.2021, 21:36
1256-ին Մոնղոլ Մեծ Խան Մանգուի եղբայր՝ Հուլավուն, իր իշխանության տակ վերցրեց Իրանը, Իրաքը, Վրաստանը, Հայաստանը և Աղվանքը /այսինքն ներառյալ «Գյուրջիստանի» վիլայեթը/ և այլ տարածքներ ու հիմնեց Իլխանություն (մոնղոլական տերության ուլուսներից մեկը), որը նրա անունով կոչվեց Հուլավյան Իլխանություն: 1335-ին Հուլավյան իշխանատոհմի վերջին ներկայացուցիչ՝ Աբու-Սայիդ իլխանի մահից հետո, Հուլավյան իլխանության ողջ տարածքի վրա ծայր առան գահակալական պատերազմներ: 1338-ին Չոբանյան Հասան-Քուչակը իր ձեռքը վերցրեց Հուլավյան իլխանության մեծագույն մասը (ներառյալ «Գյուրջիստանի» վիլայեթը /այսինքն նաև՝ Զաքարյանների իշխանապետությունը/): 1344-ին Հասան-Քուչակը խեղդամահ արվեց իր կնոջ կողմից: Վճռական մարտերից հետո Իլխանության իշխանությունը գրավեց Հասան-Քուչակի եղբայր Մելիք-Աշրաֆ Չոբանյանը: 1360-ին Հասան-Բուզուրգ Ջելաիրյանի որդի Ուվեյսը գրավեց իշխանությունը և իրեն հռչակեց սուլթան՝ վերացնելով Հուլավյան Իլխանությունը: 1386 թ. Լենկ-Թեմուրի արշավանքների կործանարար հարվածների տակ վերջնական վերացավ ու պատմության ասպարեզից հեռացավ Հուլավյան իլխանությունը՝ հետևաբար և «Գյուրջիստանի» վիլայեթը՝ Զաքարյան Հայաստանի թումանների ավատատեր իշխանների հետ միասին:

Arjo
11.01.2021, 07:51
Սրբազան Հռոմեական կայսրություն (https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D6%80%D5%A2%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6_%D5%80%D5%BC%D5%B8%D5%B4%D5%A5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%AF%D5%A1%D5%B5%D5%BD%D6%80%D5%B8%D6%82 %D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)

56244

Arjo
11.01.2021, 07:52
Սրբազան Հռոմեական կայսրություն (1512 թվականից՝ Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն; լատ.՝ Sacrum Imperium Romanum Nationis Germanicæ; գերմ.՝ Heiliges Römisches Reich Deutscher Nation), պետական կազմավորում, որ գոյատևեց 962 թվականից մինչև 1806 թվականը՝ միավորելով Եվրոպայի մի մասը։ Կայսրությունը՝ հզորության գագաթնակետին ներառում էր Գերմանիան, որը համարվում էր կայսրության միջուկը, հյուսիսային և միջին Իտալիան, Նիդերլանդները, Չեխիան, ինչպես նաև որոշ տարածքներ Ֆրանսիայում։ Կայսրությունը հիմնել է գերմանական թագավոր Օտտոնը։ Գերմանական ֆեոդալների շահերից բխող կայսրության ագրեսիվ քաղաքականությունը հիմնականում ուղղված էր Արևելյան և Հարավային Իտալիա, ուր գերմանական կայսրերը արշավում էին Հռոմի պապից կայսերական թագ ստանալու և նորից ու նորից վերանվաճելու Իտալիան։ Սկսած 1134 թվականից՝ ձևականորեն կազմված էր երեք թագավորություններից՝ Գերմանիայի թագավորություն, Իտալիայի թագավորություն և Բուրգունդիայի թագավորություն։ 1135 թվականին կայսրության կազմի մեջ մտավ Չեխիայի թագավորությունը։ 13-րդ դարից կայսրին ընտրել են կայսրընտրիչ իշխանները՝ կուրֆյուրստները։ Համակայսերական դասային-ներկայացուցչական մարմինը՝ ռայխստագը, ծառայել է խոշոր ֆեոդալների շահերին։ 1618-1648 թվականներին Երեսնամյա պատերազմից հետո կայսեր իշխանությունը վերջնականապես դարձել է անվանական։ Ձևականորեն «Հռոմեական սրբազան կայսրությունը» գոյատևել է մինչև 1806 թվականը, երբ վերջին Սրբազան հռոմեական կայսր Ֆրանց II-ը՝ նույն ինքը՝ ավստրիական կայսր Ֆրանց I-ը Նապոլեոնյան պատերազմների ժամանակ հրաժարվել է Սրբազան հռոմեական կայսրության գահից և Սրբազան հռոմեական կայսեր տիտղոսից, դրա փոխարեն անվանվելով Ավստրիական կայսր։

Arjo
11.01.2021, 07:53
Տարբեր լեզուներում Սրբազան Հռոմեական կայսրությունը հայտնի էր որպես՝ լատ.՝ Sacrum Imperium Romanum՝ լատիներեն՝ Սակրում Իմպերիում Ռոմանում, գերմ.՝ Heiliges Römisches Reich, գերմաներեն՝ Հայլիխես Ռյոմիշես Ռայխ, իտալ.՝ Sacro Romano Impero, իտալերեն՝ Սակրո Ռոմանո Իմպերո, չեխ․՝ Svatá říše římská, չեխերեն՝ Սվատյա ռիշե ռիմսկյա, սլովեն.՝ Sveto rimsko cesarstvo, սլովակերեն՝ Սվետո րիմսկո ցեսարստվո, հոլ.՝ Heilige Roomse Rijk, նիդերլանդերեն՝ Հեյլիգե Ռոոմսե Ռիյկ, ֆր.՝ Saint-Empire romain germanique, ֆրանսերեն՝ Սենտ-Ամպիր ղոմեն ժերմանիք[1]: Մինչև 1157 թվականը այդ տերությունը պարզապես կոչվում էր Հռոմեական կայսրություն[2]: «Սրբազան», այսինքն sacrum տերմինը ("սրբազան", "օծյալ" կամ "օծված", "օրհնված" իմաստով) միջնադարյան Հռոմեական կայսրության համար սկսեցին օգտագործել 1157 թվականին, Ֆրիդրիխ I Բարբարոսա կայսեր ժամանակ ("Սրբազան կայսրություն"): "Սրբազան" տերմինը ավելացվեց՝ արտացոլելու համար Ֆրիդրիխի հավակնությունը՝ գերիշխելու Իտալիայում և Հռոմի Պապի ու նրա տիրույթների վրա[3]: "Սրբազան Հռոմեական կայսրություն" անվանաձևը վկայվում է 1254 թվականից ի վեր[4]:

Arjo
11.01.2021, 07:53
1512 թվականին հաջորդած տասնամյակում Աշխարհաժողով, որը տեղի ունեցավ Քյոլն քաղաքում, այդ տերության անվանումը փոխվեց և դարձավ Գերմանական Ազգի Հռոմեական Սրբազան կայսրություն (գերմ.՝ Heiliges Römisches Reich Deutscher Nation, գերմաներեն՝ Հայլիխես Ռյոմիշես Ռայխ Դոյչեր Նացիոն, լատ.՝ Imperium Romanum Sacrum Nationis Germanicæ, լատիներեն՝ Իմպերիում Ռոմանում Սակրում Նացիոնես Գերմանիկե),[5][6] մի ձև, որն առաջին անգամ օգտագործվել էր դեռ 1474 թվականի մի փաստաթղթում[3]: Տերության նոր տիտղոսը ընդունվեց մասամբ այն պատճառով, որ 15-րդ դարի վերջերին Կայսրությունը կորցրել էր իր Իտալական և Բուրգունդական (Արլի Թագավորություն) տարածքների մեծ մասը[7], մասամբ էլ, որպեսզի ընդգծվի Գերմանական տիրույթներ նոր կարևորությունը՝ Կայսրության կառավարման մեջ, որը տեղի էր ունեցել Կայսերական բարեփոխման արդյունքում[8]: 18-րդ դարի վերջերին 'Գերմանական Ազգի Հռոմեական Սրբազան կայսրություն' տիտղոսը պաշտոնական օգտագործումից դուրս եկավ: Հակասելով այդ անվանման վերաբերյալ ավանդական տեսակետին՝ Հերման Վայսերտը (Hermann Weisert) կայսերական տիտղոսաշարերի վերաբերյալ իր ուսումնասիրությունում գրում է, թե, չնայած բազմաթիվ գրքերում ներկայացված տեսակետին,Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն տերմինը երբեք պաշտոնական կարգավիճակ չի ունեցել և մատնանշում է, թե փաստաթղթերը 30 անգամ ավելի շատ բաց են թողում այդ «ազգային» ածականը, քան ավելացնում կայսրության տիտղոսի վրա[9]:

Arjo
11.01.2021, 07:54
Սրբազան Հռոմեական կայսրությունը 850 տարիների իր գոյության ընթացքում մնացել է ֆեոդալական տիպի աստիճանակարգի վրա հիմնված պետական կառույց։ Այն երբեք չի կրել ազգային պետության բնույթ, ինչպիսիք են Անգլիան կամ Ֆրանսիան, չի հասել նաև կառավարման համակարգի կենտրոնացման բարձր աստիճանի։ Այդ կայսրությունը չէր հանդիսանում ո՛չ դաշնություն` federation, ո՛չ էլ ժամանակակից ընկալմամբ համադաշնություն` confederation, այլ համադրում էր պետական կառուցվածքի այդ ձևերի տարրերը։ Կայսրության ենթակայական կազմը առանձնանում էր ծայրահեղ բազմազանությամբ. կիսանկախ մեծաթիվ կուրֆուրստություններ և դքսություններ, իշխանություններ ու կոմսություններ, եպիսկոպոսություններ, ազատ քաղաքներ, ոչ այնքան մեծ աբբայություններ՝ վանահայրություններ և կայսերական ասպետների փոքր տիրույթներ։ Դրանք բոլորն էլ հանդիսանում էին իրավունակության տարբեր աստիճանների տիրապետող կայսրության լիիրավ սուբյեկտներ (կայսերական դասեր)։ Կայսրը երբեք չի ունեցել բացարձակ իշխանություն, նա կիսում էր իշխանությունը երկրի բարձրագույն ազնվականության հետ։ Ի տարբերություն եվրոպական մյուս պետությունների, կայսրության բնակիչները չէին ենթարկվում անմիջապես կայսրին, այլ ունեին կառավարիչ՝ աշխարհիկ տիրակալ (արքա, իշխան, դուքս, կոմս, բարոն) կամ եկեղեցական իշխանավոր (արքեպիսկոպոս, եպիսկոպոս վանահայր), կայսերական ասպետ կամ քաղաքային մագիստրատ, ինչը երկրում ձևավորում էր իշխանության երկու մակարդակ՝ կայսերական և տարածքային, որոնց միջև հաճախ առկա էին հակամարտություններ։

Arjo
11.01.2021, 07:54
Կայսրության յուրաքանչյուր սուբյեկտը, հատկապես այնպիսի հզոր պետությունների, ինչպիսիք են՝ Ավստրիան, Պրուսիան, Բավարիան, ուներ անկախության մեծ աստիճան ներքին գործերում և որոշակի արտոնություններ արտաքին քաղաքականության մեջ, սակայն կայսրության բնորոշիչը կայսրի գերիշխանությունն էր, իսկ կայսերական հաստատությունների որոշումներն ու կայսերական իրավունքի նորմերը համարվում էին պարտադիր (երբեմն իրավունք էին միայն տեսականորեն) կայսրության մաս կազմող պետական կազմավորումների համար։ Սրբազան Հռոմեական կայսրությունում առանձնահատուկ դերակատարություն ուներ եկեղեցին, որով էլ այդ պետության մեջ առկա էին թեոկրատիայի՝ աստվածապետության կամ կրոնապետության տարրեր, սակայն, միևնույն ժամանակ կայսերական կառուցվածքի շնորհիվ Ռեֆորմացիայից հետո, առաջին անգամ Եվրոպայում ապահովվեց մի քանի դավանանքների մեկ պետության շրջանակներում երկարատև ու խաղաղ գոյակցությունը։ Սրբազան Հռոմեական կայսրության զարգացումը տեղի էր ունենում միավորման և անջատողականության միտումների մշտական պայքարի պայմաններում։ Անջատողականություն էին արտահայտում աստիճանաբար ինքնիշխան պետությունների նշաններ ձեռք բերող և կայսրի իշխանությունից ազատվել ձգտող խոշոր տարածքային իշխանությունները, այն ժամանակ, երբ գլխավոր համախմբող գործոնը կայսերական գահը, կայսերական հաստատություններն ու ինստիտուտներն էին (ռայխստագ, կայսերական դատարան, տեղական ինքնակառավարման համակարգը՝ Landstand-ը կամ Landschaftsvertretung-ը), կաթոլիկ եկեղեցին, գերմանական ազգային ինքնորոշումը, կայսրության պետական կառուցվածքի դասային սկզբունքը, ինչպես նաև կայսերական հայրենասիրությունը (գերմ.՝ Reichspatriotismus)՝ հասարակական գիտակցության մեջ արմատացած կայսրության և կայսրի՝ որպես պետության գլխի (բայց ոչ երբեք կոնկրետ գահատոհմի` դինաստիայի ներկայացուցչի) հանդեպ օրինապահությունը կամ հավատարմությունը։

Arjo
11.01.2021, 07:55
Կայսրության (լատ.` imperium)` որպես ամբողջ քրիստոնյա քաղաքակիրթ աշխարհը միավորող միասնական կառույցի, գաղափարը ծագում է Հին Հռոմից և իր արտահայտումը ստանում Կառլոս Մեծի կայսրության մեջ։ Կարոլինգյան պետության կազմալուծումից հետո այդ գաղափարները պահպանվեցին եվրոպական միջնադարյան գիտակցության մեջ` որպես Աստծո Արքայության երկրային մարմնավորում` պետության կառուցվածքի լավագույն մոդել, որի դեպքում գերագույն միապետը պահպանում է քրիստոնյա երկրների ներքին և արտաքին խաղաղությունն ու անդորրը, ապահովում և պայմաններ է ստեղծում քրիստոնյա եկեղեցու ծաղկման համար։ Կայսրության վաղ քրիստոնեական հայեցակարգը ենթադրում էր պետության և եկեղեցու միասնություն` արտահայտված նաև աշխարհիկ ու հոգևոր իշխանության կրող կայսրի ու Հռոմի պապի սերտ համագործակցության միջոցով։ Թեև Կառլոս Մեծի կայսրության մայրաքաղաքը Աախեն քաղաքն էր, կայսերական գաղափարն առաջին հերթին կապված էր արևմտյան քրիստոնեության կենտրոն Հռոմի հետ, որը, համաձայն «Կոստանդիանոսի ընծա» կոչվող փաստաթղթի, ամբողջ Եվրոպայում քաղաքական իշխանության աղբյուրն էր։

9-րդ դարի կեսերին Կառլոս Մեծի պետության կազմալուծումից հետո Արևմուտքի կայսեր տիտղոսը պահպանվեց, սակայն տիտղոսի կրողի իրական իշխանությունը սահմանափակվում էր միայն Իտալիայով, բացառությամբ բոլոր կառոլինգյան պետությունների կարճաժամկետ միավորման որոշ դեպքերի։ Վերջին կարոլինգյան հռոմեական կայսր Բերենգար Ֆրիուլցին վախճանվեց 924 թվականին։ Նրա մահից հետո Իտալիայի նկատմամաբ իշխանությունը մի քանի տասնամյակների ընթացքում վիճարկում էին Հյուսիսային Իտալիայի և Բուրգունդիայի մի շարք ազնվական ընտանիքների ներկայացուցիչներ։ Բուն Հռոմում պապական իշխանությունը հայտնվեց տեղական ազնվական տների լիակատար վերահսկողության տակ։ 10-րդ դարի կեսերին կայսրեական գաղափարի վերակենդանացման աղբյուր դարձավ Գերմանիան։

Arjo
11.01.2021, 07:56
Հենրիկոս I Ոգելերի (919-936 թվականներ) և Օտտո I Մեծի (936-973 թվականներ) իշխանության տարիներին Գերմանիան մեծապես ամրացավ և ընդարձակվեց։ Պետության կազմի մեջ մտան Լոթարինգիան` Կարոլինգյան պետության նախկին մայրաքաղաք Աախենով, հետ շպրտվեցին վաչկատուն մադյարական (հունգարական) ցեղերի արշավանքները (Լեհ գետի մոտ ճակատամարտ, 955 թվական), սկսվեց եռանդուն էքսպանսիա դեպի սլավոնական երկրներ, Հունգարիայի և Դանիայի թագավորություններ։ Գերմանիայում եկեղեցին դարձավ թագավորական իշխանության գլխավոր հենարանը։ Ցեղային դքսությունները, որոնք կազմում էին Հարևելյան ֆրանկների պետության տարածքային կառուցվածքի հիմքը, Օտտո I օրոք ենթարկվեցին կենտրոնական իշխանության։ 960-ական թվականների սկզբներին Օտտոն դարձավ Կառլոս Մեծի կայսրության իրավահաջորդ պետությունների իշխաններից ամենահզորը և ձեռք բերեց քրիստոնյա եկեղեցու պաշտպանի համբավ։

960 թվականին Հռոմի պապ Հովհաննես XII-ը դիմեց Օտտոյին Իտալիայի թագավոր Բերենգար II Իվրեյցուց պաշտպանության խնդրանքով` խոստանալով նրան կայսերական թագը։ Օտտոն անհապաղ անցավ Ալպերը, հաղթանակ տարավ Բերենգարի նկատմամբ, ճանաչվեց լանգոբարդների թագավոր և այնուհետև շարժվեց դեպի Հռոմ։ Այնտեղ, 962 թվականի փետրվարի 2–ին նա օծվեց որպես կայսր։ Այս թվականը համարվում է Սրբազան Հռոմեական կայսրության ստեղծման տարեթիվը։ Թեև ինքը` Օտտո Մեծը, չէր դիտարկում իրեն որպես նոր կայսրության հիմնադիր, այլ միայն որպես Կառլոս Մեծի կայսրության տիրակալ, կայսերական թագի` գերմանական միապետներին անցումը նշանակում էր Արևելյան ֆրանկների թագավորության (Գերմանիայի) վերջնական առանձնացում Արևմտյան ֆրանկների (Ֆրանսիա) պետությունից և նոր պետության կազմավորում գերմանական և հյուսիսիտալական տարածքների հիման վրա։ Այդ պետության միապետները իրենց դիտարկում էին որպես Հռոմեական կայսրության իրավահաջորդներ և քրիստոնյա եկեղեցու հովանավորներ։

Arjo
11.01.2021, 07:56
Օտտոյի հարստության կառավարումը և ինվեստիտուրայի համար պայքար
Օտտո Մեծի կողմից ընդունած կայսրեական տիտղոսը նրան մի աստիճան բարձր էր դնում բոլոր եվրոպական միապետներից` հավասարեցնելով Հռոմի պապի հետ։ Հատուկ կարևորություն ուներ այդ տիտղոսի սակրալ նշանակությունը, որը թույլ էր տալիս Օտտոյին և նրա հաջորդներին ամբողջական վերահսկողության տակ առնել իրենց տիրույթներում եկեղեցական կառույցները։ Եպիսկոպոսների և աբբահայրերի ընտրությունները իրականացվում էին կայսեր կարգադրությամբ. նախքան ձեռնադրումը եկեղեցական պաշտոնյաները հավատարմության երդում էին տալիս նրան` նաև որպես ավատատեր աշխարհիկ իշխանի։ Եկեղեցին ընդգրկված էր կայսրության աշխարհիկ կառուցվածքի մեջ և դարձել էր կայսերական իշխանության և երկրի միասնության գլխավոր հենարաններից մեկը։ Դա հստակ երևաց արդեն Օտտո II Շիկահերի (973-983 թթ.) կառավարման և Օտտո III (983-1002 թթ.) անչափահասության տարիներին, երբ շնորհիվ Գերմանիայի բարձրաստիճան հոգևորականության աջակցության կայսրերին հաջողվեց ճնշել ցեղական դքսությունների մի քանի խոշոր ապստամբություններ։ Օտտոների հարստության օրոք պապական գահը հայտնվեց կայսրերի գերիշխող ազդեցության տակ. կայսրերը հաճախ միահեծան էին որոշում Հռոմի պապերի ընտրության և պաշտոնանկության հարցերը։ Նշված ժամանակաշրջանում աշխարհիկ և հոգևոր գործերը հստակորեն չէին առանձնացված իրարից, և կայսրը, որպես «երկրի վրա Աստծո կուսակալ», իշխանություն էր իրականացնում երկու ոլորտների վրա։

Arjo
11.01.2021, 07:57
Պետական կառույցին եկեղեցու համարկումը իր գագաթնակետին հասավ Կոնրադ II (1024-1039 թթ.) և Հենրիկոս III (1039-1056 թթ.) կառավարման տարիներին, երբ ձևավորվեց դասական կայսերական եկեղեցական համակարգը (գերմ.՝ Reichskirchensystem): Վաղ շրջանում կայսրության պետական ինստիտուտները մնում էին բավականին թույլ տարբերակված վիճակում։ Կայսրը միաժամանակ հանդիսանում էր Գեմանիայի և Իտալիայի արքան։ 1032 թ․ Բուրգունդիայի վերջին թագավոր Ռուդոլֆ III մահից հետո Սրբազան Հռոմեական կայսրության կայսրին անցով նաև Բուրգունդիայի թագավորի տիտղոսը։ Գերմանիայի հիմնական քաղաքական միավորները ցեղային դքսություններն էին՝ Սակսոնիան, Բավարիան, Ֆրանկոնիան, Ծվաբիան, Լոթարինգիան (այն 965 թ․ բաժանվել է Ստորին և Վերին մասերի) և Կարինտիան (976 թ․ բաժանվել է Բավարիայից)։ Կայսրության արևելյան սահմանների երկայնքով ստեղծվեց «մարկաների» համակարգ (Հյուսիսային, Սաքսոնական, Արևելյան, Բավարական Արևելյան, ավելի ուշ՝ Մեյսենյան, Բրանդենբուրգյան, Լուժիցյան)։ 980-ական թթ․ սլավոնները որոշ ժամանակով նորից հետ շպրտեցին գերմանացիներին Էլբա գետից արևմուտք և գրավեցին Համբուրգ քաղաքը, սակայն XI դարի սկզբում կայսրությունը վերականգնեց իր դիրքերը տարածաշրջանում, թեև հետագա առաջխաղացումը կանգնեցվեց Հունգարիայի և Լեհաստանի՝ որպես անկախ պետությունների ընդգրկումը եվրոպական քրիստոնյա երկրների էնկերակցություն։ Իտալիայում ևս ստեղծվեցին «մարկաներ» (Տսկանա, Վերոնա, Իվրեա), սակայն իտալական քաղաք-կոմունաների զարգացումը XII դարի սկզբին կազմալուծեց այդ համակարգը։ .

Arjo
11.01.2021, 07:57
Կայսրերի համար գլխավոր խնդիրը միաժամանակ Ալպերից հյուսիս և հարավ ընկած տարածքների նկատմամբ գերիշխանության պահպանումն էր։ Օտտո II, Օտտո III և Կոնրադ II կայսրերը սիպված էին երկար ժամանակ անցկացնել Իտալիայում, որտեղ նրանք պայքար էին մղում արաբ-մուսուլմանների և բյուզանդացիների առաջխաղացման դեմ, ինչպես նաև պարբերաբար ճնշում էին իտալական ազնվականական տների խռովությունները, սակայն վերջնականապես հաստատել կայսերական իշխանությունը Ապենինյան թերակղզու վրա նրանց այդպես էլ չհաջողվեց։ Բացառությամբ Օտտո III կարճատև գահակալության, ով տեղափոխեց իր նստավայրը Հռոմ, կայսրության միջուկը մնում էր Գերմանիան։

Սալիական հարստության առաջին միապետ՝ Կոնրադ II (1024-1039 թթ.) կառավարման տարիներին է վերաբերվում մանր ասպետների (այդ թվում՝ «մինիստերիալների») խավի ձևավորումը, որի իրավունքները կայսրը երաշխավորեց 1036 թ․ ընդունած «Constitutio de feudis» հրովարտակով, որը դրվեց կայսերական ավատական իրավունքի հիմքում։ Մանր և միջին ասպետական խավը հետագայում դարձավ կայսրությունում ինտեգրման միտումների գլխավոր կրող ուժը։ Կոնրադ II և նրան հաջորդած Հենրիկոս III վերահսկում էին գերմանական տարածքային իշխանությունների մեծ մասը, ինքնուրույն նշանակելով կոմսերին և դքսերին, ինչպես նաև ամբողջապես գերիշխում էին տեղական ազնվականության և հոգևորականության նկատմամբ։ Դա թույլ տվեց կայսերական իրավունքի մեջ ներմուծել «Աստծո խաղաղության» ինստիտուտը, այն է՝ կայսրության ներսում երկպառակտչական պատերազմների և ռազմական հակամարտությունների արգելումը։

Arjo
11.01.2021, 07:58
Կայսրեական իշխանության հզորության գագաթնակետը Հենրիկոս III օրոք երկար չտևեց․ արդեն Հենրիկոս IV (1056—1106 թթ.) անչափահասության տարիներին սկսվեց կայսեր ազդեցության անկումը։ Դա տեղի էր ունենում եկեղեցում Կլյունիի շարժման վերելքի և դևրանից բխող՝ Գրիգորիոս VII պապի բարեփոխումների ֆոնի վրա, որոնցով հայտարարվում էր Հռոմի պապի իշխանության գերակայության և եկեղեցական իշխանության՝ աշխարհիկ իշխանությունից լիակատար անկախության մասին։ Հռոմի պապ Գրիգորիոս VII փորձեց վերացնել եկեղեցական պաշտոնների նշանակումների հարցում կայսեր ազդեցության հնարավորությունը և դատապարտեց եկեղեցական նշանակումների աշխարհիկ իշխանության կողմից հաստատման ընթացակարգը։ Սակայն Հենրիկոս IV վճռականորեն պաշտպանեց այդ հարցում կայսեր լիազորությունները, ինչը հանգեցրեց գերմանական կայսեր և Հռոմի պապի միջև երկարատև պայքարի։ 1075 թ․ Հենրիկոս IV կողմից Միլանի եպիսկոպոսի նշանակումը հանգեցրեց Հռոմի պապի կողմից նրան բանադրելուն։ Գերմանական իշխանների ճնշման տակ կայսրը 1077 թ․ ստիված եղավ ապաշխարական այց կատարել Կանոսա և հայցել պապի ներումը։ Ինվեստիտուրայի համար պայքարն ավարտվեց միայն 1122 թ․ Որմսի կոնկորդատի ստորագրմամբ, որն ամրագրեց աշխարհիկ և հոգևոր իշխանությունների միջև փոխզիջումը։ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ եպիսկոպոսների ընտրությունները պետք է տեղի ունենային ազատ և առանց կաշառքի, սակայն աշխարհիկ ինվեստիտուրան (տվյալ եկեղեցական միավորին ամրագրված հողային կալվածների սեփականության իրավունքի շնորհումը) մնում էր կայսեր իրավասության տակ։ Դրանով կայսրերը պահպանում էին եպիսկոպոսների նշանակման վրա իրենց ազդեցությունը։ Դրա հետ մեկտեղ, ընդհանուր առմամբ, ինվեստիտուրայի համար պայքարը էապես թուլացրեց եկեղեցու նկատմամբ կայսեր վերահսկողությունը, հանեց պապական իշխանությունը կայսերական կախվածությունից և նպաստեց կայսրության տեղական աշխարհիկ և հոգևոր իշխանների ազդեցության վերելքին։

Arjo
11.01.2021, 07:59
Հոգենշտաուֆենների դարաշրջան
XII դարի երկրորդ քառորդում կայսրության քաղաքական կյանքը բնութագրվում է Գերմանիայի երկու իշխանական տների` Հոգենշտաուֆենների և Վելֆերի միջև հակամարտությամբ։ Առաջինները գերիշխում էին Գերմանիայի հարավ–արևմուտքում (Շվաբիա, Էլզաս) և Ֆրանկոնիայում. Վելֆերը Բավարիայի, Սաքսոնիայի իշխաններն էին, զարգացնում էին դեպի արևելյան սլավոնական հողեր` Մեկլենբուրգ, Պոմորիե, Էլբա գետին մերձակա տարածքներ, էքսպանսիան։ 1138 թ. Գերմանիայի կայսր ընտրվեց Կոնրադ III Հոգենշտաուֆենը, սակայն Վելֆերի և Հոգենշտաուֆենների զինված ընդհարումները շարունակվեցին նրա կառավարման ամբողջ ընթացքում։

1152 թ. Կոնրադ III մահից հետո կայսր դարձավ նրա եղբորորդի Ֆրիդրիխ I Բարբարոսան, որի գահակալությունը բնութագրվում է Գերմանիայում կենտրոնական իշխանության շոշափելի ուժեղացմամբ։ Ըստ բազմաթիվ ուսումնասիրողների` Ֆրիդրիխ Բարբարոսայի օրոք Սրբազան Հռոմեական կայսրությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Ֆրիդրիխ I քաղաքական գլխավոր ուղղություններից մեկը դարձավ Իտալիայում կայսերական իշխանության ամրապնդումը։ Ֆրիդրիխն իրականացրեց դեպի Իտալիա վեց արշավանք. դրանցից առաջինի ժամանակ նա Հռոմում թագադրվեց կայսերական թագով։ Ապենինյան թերակղզում կայսերական դիրքերի ուժեղացումը հարուցեց ինչպես պապ Ալեքսանդր III և Սիցիլիայի թագավորության, այնպես էլ Իտալիայի հյուսիսի քաղաքների դիմադրությունը, որոնք 1167 թ. միավորվեցին Լոմբարդական լիգայի մեջ։ Լոմբարդական լիգային հաջողվեց կազմակերպել արդյունավետ դիմադրություն Ֆրիդրիխ I` Իտալիայում առաջխաղացման ծրագրերին և 1176 թ. ջախջախիչ պարտության մատնել կայսերական զորքերին Լենիանոյի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։ Դա ստիպեց կայսեր 1187 թ. ճանաչել հյուսիսիտալական քաղաքների ինքնավարությունը։ Բուն Գերմանիայում կայսեր դիրքերը շոշափելիորեն ամրապնդվեցին` շնորհիվ 1181 թ. Վելֆերի տիրույթների բաժանման և Հոգենշտաուֆենների տիրույթների խոշորացման։ Կյանքի վերջում Ֆրիդրիխ I մեկնեց Երրորդ խաչակրաց արշավանք, որի ընթացքում և զոհվեց 1190 թ.։

Arjo
11.01.2021, 07:59
Ֆրիդրիխ Բարբարոսայի որդի և հաջորդ Հենրիկոս VI մի շարք ռազմական գործողությունների արդյունքում հաջողվեց էլ ավելի ամրապնդել կայսեր տարածքային հզորությունը` ենթարկելով Սիցիլիայի թագավորությունը, որի տիրույթները ներառում էին Սիցիլիա կղզին և Ապենինյան թերակղզու հարավային մասը։ Այդ պետության մեջ Հոգենշտաուֆենները կարողացան ստեղծել կենտրոնացված ժառանգական միապետություն` ուժեղ թագավորական իշխանությամբ և զարգացած բյուրոկրատական համակարգով, մինչդեռ բուն Գերմանիայում տարածքային իշխանների ուժեղացումը ոչ միայն թույլ չտվեց ամրապնդել միահեծան կառավարման համակարգը, այլ նաև ժառանգականության սկզբունքով գահի փոխանցումը։ 1198 թ. Հենրիկոս VI մահից հետո միանգամից ընտրվեցին երկու Հռոմի թագավոր Ֆիլիպ Շվաբացի Շտաուֆենը և Օտտո IV Բրաունշվեյգցի Վելֆը, ինչը հանգեցրեց Գերմանիայում երկպառակչական պատերազմների։

Arjo
11.01.2021, 08:00
1220 թ. որպես գերմանական կայսր թագադրվեց Հենրիկոս VI որդի և Սիցիլիայի թագավոր Ֆրիդրիխ II Հոգենշտաուֆենը, որը վերսկսեց Իտալիայի նկատմամբ գերիշխանություն հաստատելու Հոգենշտաուֆենների քաղաքականությունը։ Նա գնաց Հռոմի պապ Հոնորիոս III հետ առճակատման, բանադրվեց և անգամ հայտարարվեց եկեղեցու թշնամի («Հակաքրիստոս»)։ Իր դիրքրեն ամրապնդելու նպատակով նա ձեռնարկեց դեպի Պաղեստին խաչակրաց արշավանք և այնտեղ հռչակվեց Երուսաղեմի թագավոր։ Ֆրիդրիխ II գահակալության տարիներին Իտալիայում ծավալվեց գվելֆերի (Հռոմի պապի կողմակիցներ) և գիբելինների (կայսեր կողմնակիցներ) պայքարը, որն ընթանում էր փոփոխական հաջողությամբ, սակայն ընդհանուր առմամբ Ֆրիդրիխ II համար բարենպաստ: Նրա զորքերին հաջողվեց վերահսկողության տակ վերցնել հյուսիսային Իտալիայի, Տոսկանայի և Ռոմանիայի մեծ մասը։ Իտալական քաղաքականության վրա կենտրոնանալը ստիպեց Ֆրիդրիխ II գնալ շոշափելի զիջումների գերմանական իշխաններին։ 1220 թ. եկեղեցու իշխանների հետ համաձայնագրով և 1232 թ. կայսերական հրովարտակով Գերմանիայի եպիսկոպոսները և աշխարհիկ իշխանները ճանաչվեցին որպես ինքնիշխան իրենց տիրույթների սահմաններում։ Այս փաստաթղթերը դարձան կայսրության կազմում կիսանկախ ժառանգական իշխանությունների ստեղծման և ի վնաս կայսեր լիազորությունների` տարածքային կառավարիչների ազդեցության ընդլայնման հետագա գործընթացի իրավական հիմքը։

Arjo
11.01.2021, 08:01
Ուշ միջնադարի ճգնաժամ
1250 թ․ Հոգենշտաուֆենների հարստության ընդհատումից հետո Սրբազան Հռոմեական կայսրությունում սկսվեց գահաթափուրության երկարատև շրջան (1254-1273 թթ.)։ Գերմանական գահին հայտնվեցին երկու միապետ՝ Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո Իմաստունը և կոմս Ռիչարդ Կոռնուոլցին։ Ճգնաժամի հաղթահարումից և 1273 թ․ կոմս Ռուդոլֆ I Հաբսբուրգի՝ գահին հաստատվելուց հետո կենտրոնական իշխանության նշանակությունը շարունակում է հետզհետե անկում ապրել, իսկ տարածաշրջանային իշխանների դերը՝ մեծանալ։ Թեև միապետները ջանքեր էին գործադրում կայսրության նախկին հզորությունը վերականգնելու ուղղությամբ՝ գնալով առաջնային նշանակություն էին ստանում դինաստիական շահերը։ Ընտրված միապետները առաջին հերթին ձգտում էին առավելագույն կերպով ընդլայնել իրենց ընտանիքների տիրույթները։ Հաբսբուրգներն ամրանում են Ավստրիական դքսությունում, Լյուքսեմբուրգները՝ Բոհեմիայում, Մորավիայում և Սիլեզիայում, Վիթելսբախները՝ Բրանդենբուրգյան մարկկոմսույունում, Հոլանդիա և Հենեգաու կոմսություններում։ Հենց ուշ միջնադարում կայսրերի ընտրության սկզբունքը ստացավ իրական մարմնավորում՝ XIII դարի երկրորդ կեսի և XV դարի վերջ ընկած ժամանակաշրջանում կայսրն իրոք ընտրվում էր մի քանի թեկնածուներից, իսկ իշխանության ժառանգական փոխանցման փորձերը սովորաբար հաջողություն չէին ունենում։ Կտրուկ աճեց խոշոր տարածաշրջանային իշխանների ազդեցությունը կայսրության քաղաքականության վրա, ընդ որում յոթ առավել հզոր իշխանները իրենց վերապահեցին կայսեր ընտրելու և գահընկեց անելու բացառիկ իրավունքը։ Դա ուղեկցվում էր մանր և միջին ազնվականության ամրապնդմամբ, Հոգենշտաուֆենների կայսերական տիրույթի կազմալուծմամբ և ավատական երկպառակությունների աճով։

Arjo
11.01.2021, 08:02
Դրա հետ մեկտեղ, Իտալիաում վերջնականապես հաղթանակ տարավ գվելֆերի կուսակցությունը, և կայսրությունը կորցրեց իր ազդեցությունը Ապենինյան թերակղզու վրա։ Արևմտյան սահմաններին ուժեղացավ Ֆրանսիան, որին հաջողվեց կայսեր ազդեցությունից հանել նախկին Բունգուրդիայի թագավորության տարածքները։ Կայսերական գաղափարի որոշակի աշխուժացումը Հենրիկոս VII Լյուքսեմբուրգի գահակալության տարիներին, ով 1310-1313 թթ․ արշավեց Իտալիա և առաջին անգամ Ֆրիդրիխ II հետո թագադրվեց կայսր Հռոմում, երկար չտևեց։ XIII դարի վերջերից սկսած Սրբազան Հռոմեական կայսրությունը գնալով պարփակվում էր գերմանական հողերի վրա՝ վերածվելով գերմանական ժողովրդի ազգային պետական կազմավորման։ Դրան զուգահեռ ընթանում էր կայսերական հաստատությունների՝ պապական գերիշխանությունից ազատվելու գործընթացը։ Պապերի ավինյոնյան գերության շրջանում Հռոմի պապի դերը Եվրոպայում կտրուկ նվազեց, ինչը թույլ տվեց Գերմանիայի արքա Լյուդվիգ IV Բավարացուն և, նրա օրինակուվ, խաշար տարածաշրջանային գերմանական իշխաններին դուրս գալ պապական իշխանության ենթակայությունից։

Տարածաշրջանային իշխանությունների ամրապնդման և հարևան պետությունների ուժեղացման պայմաններում XIV դարի կայսրերի համար կայսերական գահի վարկանիշի և անկախ քաղաքականություն վարելու հնարավորության պահպանումը թույլ էր տալիս սեփական ժառանգական տիրույթների վրա հանվելը՝ Ավստրիայի դքսությունը և Վերին Շվաբիայի տարածքները՝ Հաբսբուրգի տան կայսրերի օրոք, Բավարիան և Պֆալցը՝ Լյուդվիգ IV և Չեխական թագի տիրույթները՝ Լյուքսեմբուրգների օրոք։ Նշված առումով բնութագրական է Բոհեմիայի թագավոր Կառլոս IV գահակալումը (1346-1378 թթ.), որի շրջանում կայսրության կենտրոնը տեղափոխվեց Պրահա քաղաք։ Կառլոս IV հաջողվեց իրականացնել կարևոր բարեփոխում կայսրության կառուցվածքի ոլորտում՝ 1356 թ․ հաստատվեց յոթ անդամից բաղկացած կուրֆյուրստների խորհուրդ, որի կազմում ընդգրկվեցին Քյոլն, Մայնց և Տրիր քաղաքների արքեպիսկոպոսները, Չեխիայի թագավորը, Պֆալցի կյուրֆյուրստը, Սաքսոնիայի դուքսը և Բրանդենբուրգի մարկգրաֆը։ Կուրֆյուրստների խորհրդի անդամները ստացան կայսեր ընտրության բացառիկ իրավունք, ինչպես նաև կայսրության քաղաքականության ուղղությունը որոշելու հնարավորություն։ Ճանաչվեց կուրֆյուրստների տիրույթների ներքին ինքնիշխանության իրավունքը, ինչը ամրապնդեց գերմանական պետությունների մասնատվածությունը։ Դրա հետ մեկտեղ վերացվեց կայսեր ընտրության վրա Հռոմի պապի որևէ ազդեցությունը։

Arjo
11.01.2021, 08:02
Կայսրության ներսում ճգնաժամի միտումները ուժեղացան 1347—1350 թթ․ ժանտախտի համաճարակից հետո, որը հանգեցրեց բնակչության թվաքանակի կտրուկ նվազմանը և շոշափելի հարված հասցրեց Գերմանիայի տնտեսությանը։ Դրա հետ մեկտեղ, XIV դ․ երկրորդ կեսը բնութագրվում է հյուսիսգերմանական առևտրային քաղաքների՝ Գանզայի, վերելքով, որը դարձավ միջազգային քաղաքականության կարևոր գործոն և մեծ ազդեցություն ձեռք բերեց սկանդինավյան պետություններում, Անգլիայում և Մերձբալթյան երկրներում։ Հարավային Գերմանիայում ևս քաղաքները վերածվեցին ազդեցիկ քաղաքական ուժի, որը հանդես էր գալիս իշխանների և ասպետների դեմ։ Սակայն XIV դ․ վերջերին տեղի ունեցած մի շարք ռազմական ընդհարումներում Շվաբիայի և Հռենոսի միությունները պարտություն կրեցին կայսերական իշխանների զորքերից։

XV դարի սկզբներին կաթոլիկ եկեղեցու պառակտման պայմաններում կտրուկ սրվեցին եկեղեցական-քաղաքական խնդիրները։ Եկեղեցու պաշտպանի գործառույթն ստանձնեց կայսր Սիգիզմունդ Լյուքսեմբուրգը, որին հաջողվեց վերականգնել պապական իշխանության միասնականությունը և կայսեր հեղինակությունը Եվրոպայում։ Սակայն կայսրը ստիպված էր երկարատև պայքար մղել կայսրության ներսում՝ Չեխիայի տարածքում ուժ հավաքող հուսիթական աղանդի դեմ։ Քաղաքների և կայսերական ասպետների վրա հենվելու կայսեր փորձերը տապալվեցին՝ այդ դասերի միջև սուր տարաձայնությունների հետևանքով։ Չհաջողվեց նաև վերջ տալ կայսրության սուբյեկտների միջև զինված հակամարտություններին։

Arjo
11.01.2021, 08:03
1437 թ․ Սիգիզմունդի մահից հետո Սրբազան Հռոմեական կայսրության գահի վրա հաստատվեց Հաբսբուրգների հարստությունը, որի ներկայացուցիչները, մեկ բացառությամբ, շարունակեցին թագավորել մինչև կայսրության լուծարումը։ XV դ․ վերջին կայսրությունը գտնվում էր խորը ճգնաժամի մեջ, որն առաջ էր եկել նրա ինստիտուտների՝ ժամանակի պահանջներին չհամապատասխանելու, կայսրության ռազմական և ֆինանսական համակարգերի փլուզման, տարածաշրջանային իշխանությունների՝ կայսեր իշխանություններից ազատվելու պատճառներով։ Տարածքային իշխանությունների ներսում սկսվեց սեփական կառավարման ապարատի, ռազմական, դատական և հարկային համակարգերի ձևավորման գործընթացը, ստեղծվեցին իշխանության ներկայացուցչական օրգանները (լանդթագ)։ Ֆրիդրիխ III (1440-1493 թթ.) ներքաշվեց Հունգարիայի հետ երկարատև անհաջող պատերազմների մեջ, մինչդեռ եվրոպական քաղաքականության այլ ուղղություններում կայսեր ազդեցությունը նվազում էր։ Դրա հետ մեկտեղ, կայսեր ազդեցության անկումը կայսրության ներսում նպաստում էր կայսրության կառավարման գործընթացների մեջ կայսերական դասերի ավելի ակտիվ ներքաշմանը, այդ թվում՝ համակայսերական ներկայացուցչական մարմնի՝ ռեյխսթագի ձևավորմանը։

Arjo
11.01.2021, 08:07
Միջին դարերում Սրբազան Հռոմեական կայսրության կազմում ընդգրկված տարածքները իրարից տարբերվում էին բնակչության կազմով, լեզուներով և սոցիալ–տնտեսական զարգացման մակարդակով։ X—XI դարերի Գերմանիայում տիրապետող էր հողագործությունը, գյուղատնտեսական տնտեսությունների տարածքը կայուն աճում էր անտառների և պարապուտների կենտրոնացված յուրացման միջոցով։ Տնտեսավարող հիմնական միավորը ազատ կամ կիսանկախ գյուղացին էր, որը տիրում էր իր հողակտորին ժառանգական սեփականության իրավունքի հիման վրա։ Ֆեոդալացման գործընթացները դեռևս չին ամբողջացած, կուռ ֆեոդալական աստիճանակարգ ձևավորված չէր, իսկ կայսրերի աջակցության շնորհիվ ձևավորվել էր տարածքային իշխաններից քիչ կախվածության մեջ գտնվող մանր ծառայողների և ասպետների բավականին լայն շերտ։ Ինչպես Գերմանիայում, այնպես էլ Իտալիայում հատուկ ազդեցություն ուներ բարձր հոգևորական դասը․ եպիսկոպոսներն ու աբբահայրերը իրենց կարգավիճակով մոտենում էին տարածքային իշխաններին, իրենց տրամադրության տակ ունեին զարգացած վարչական ապարատ և վերահսկում էին կայսրության ընդարձակ տարածքներ։ Գյուղացիության ճորտացումը Ֆրանսիայի և Անգլիայի համեմատ տեղի էր ունենում ավելի դանդաղ։ Իտալիայում տնտեսության առաջընթացը Գերմանիայի համեմատ ավելի նշանակալից էր։ Այստեղ ավելի արագ էր զարգանում գյուղատնտեսությունը, որը բնութագրվում էր գյուղացիական հողատիրության բազմազանությամբ։ Սակայն տնտեսության գլխավոր շարժիչ ուժը դարձան քաղաքնեերը, որոնք արդեն XII դարում վերածվեցին առևտրի և արհեստների խոշոր կենտրոնների։ Աշխարհիկ իշխանությունն Իտալիայում համեմատաբար թույլ էր և արագորեն առաջատար դիրքերը զիջեց եպիսկոպոսներին, իսկ համայնքային շարժման զարգացմանը զուգահեռ՝ քաղաքային ազնվականությանը։ Առևտրի աշխուժացումը տարածվեց նաև գերմանական շրջանների՝ առաջին հերթին Հռենոս և Մաաս գետերի երկայնքով գտնվող քաղաքների վրա։ Գերմանիայում քաղաքների զարգացման արդյունքում XI—XII դարերում սկսվեց ձևավորվել բյուրգերների դասը, սակայն ի տարբերություն Ֆրանսիայի և Անգլիայի քաղաքային բնակչության և կենտրոնական իշխանությունների դաշինք չձևավորվեց։ XII—XIII դարերի ընթացքում կայսրությունում տեղի ունեցավ դասային աստիճանակարգի ձևավորումը, առաջին հերթին առաջացավ իշխանների շերտը, որոնք դարձան տարածաշրջանային իշխանությունների ժառանգական կառավարիչներ: Նրանց ազդեցությունը գնալով մեծանում էր և հակասության մեջ էր մտնում Հոգենշտաուֆենների տնից կայսրերի և նրանց աջակցող կայսերական մանր ասպետների և ազատ քաղաքների բյուրգերների կենտրոնացմանն ուղղված քաղաքականության հետ:

Arjo
11.01.2021, 08:07
Գերմանիայում առևտրի զարգացման տեմպերը մեծապես արագացան, ինչը հանգեցրեց նոր քաղաքների, ինչպես նաև գոյություն ունեցող քաղաքային կենտրոնների բուռն աճին: Բազմաթիվ քաղաքներին հաջողվեց դուրս գալ ֆեոդալների իշխանության տակից և ձեռք բերել ներքին ինքնավարություն: Դրա հետ մեկտեղ, գերմանական ազատ քաղաքների բարեկեցության մակարդակը զգալիորեն զիջում էր Իտալիայի քաղաքային կոմունաներին, որոնք նշված ժամանակաշրջանում վերածվեցին գործնականում անկախ պետական միավորների՝ դառնալով ծովային առևռտրի, արհեստների և ֆինանսական գործարքների կենտրոններ: Իտալական քաղաքների հարստությունը XII—XIII դարերի ընթացքում դարձավ Հյուսիսային և Միջին Իտալիայում կայսերական իշխանության ուժեղացման համար մղվող չդադարող պայքարի գլխավոր պատճառներից մեկը: Գյուղատնտեսության մեջ հողագործության արդյունավետության բարձրացումը մի կողմից հանգեցնում էր գյուղացիների շահագործման ավելացմանը և դրամական ռենտային համակարգին անցմանը, մյուս կողմից նպաստում էր արևելյան քիչ բնակեցված շրջանների՝ Սիլեզիա, Բոհեմիա, Մերձբալթյան երկրներ, գերմանացի հողագործների կողմից գաղութացմանը: Այդ տարածքների ագրարային գաղութացումը ուղեկցվում էր գերմանական քաղաքային իրավունքի վրա հիմնված քաղաքների հիմնադրմանը, ինչպես նաև գերմանական ասպետական միաբանությունների էքսպանսիայով (Տևտոնյան միաբանությունը Պրուսիայում, Թրակիրների միաբաանությունը Մերձբալթիկաում), ինչի արդյունքում գերմանական ազդեցությունը տարածվեց ընդհուպ մինչև ժամանակակից Էստոնիայի տարածքներ:

Arjo
11.01.2021, 08:08
Ուշ Միջնադարում, կայսրության կողմից իտալական տիրույթները կորցնելուց հետո, տնտեսական զարգացման մեջ առաջին պլան են մղվում Հյուսիսային Գերմանիայի Գանզա միության քաղաքները, որոնք իրենց ձեռքերում կենտրոնացրեցին Սկանդինավյան երկրների, Անգլիայի, Նիդերլանդների Մերձբալթյան երկրների և Նովգորոդի հանրապետության, ինչպես նաև Նիդերլանդներում և Հարավային Գերմանիայում կտորեղենի արտադրության կենտրոնների միջև առևտուրը: Գնալով մեծանում էր մետաղների արդյունահանման և մշակման կշիռը (Սակսոնիա, Չեխիա, Տիրոլ, Նյուրնբերգ). ընդ որում, հանքարդյունաբերության և մետալուրգիական ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողությունն անցավ խոշոր վաճառական տներին (Ֆուգերներ և այլն):

1348-1350 թթ. «Սև մահի» համաճարակը, որի արդյունքում որոշ շրջաններում բնակչության թվաքանակը կրճատվեց մոտ երկու անգամ, վերջ դրեց արևելյան ուղղությամբ գերմանական գյուղատնտեսական գաղութացմանը և նպաստեց գյուղերից դեպի քաղաքային բնակավայրեր արտադրական ուժերի տեղափոխմանը:

Arjo
11.01.2021, 08:08
Ֆրիդրիխ III կայսեր մահվան պահին (1493 թ.) կայսրության կառավարման համակարգը գտնվում էր խորը ճգնաժամի մեջ. Գերմանիայում գոյություն ունեին ինքնավարության տարբեր մակարդակի վրա գտնվող, տարբեր ֆինանսական և ռազմական ներուժի տեր մի քանի հարյուր միավոր պետական կազմավորումներ, իսկ կայսրության իշխանների նկատմամբ կայսեր ազդեցության լծակները հնացել և ոչ արդյունավետ էին դարձել: Խոշոր իշխանությունները իրականացնում էին փաստացի ինքնուրույն արտաքին քաղաքականություն՝ միաժամանակ ձգտելով ենթարկել իրենց հարևան ասպետների տիրույթները և կայսերական քաղաքները, որոնք կայսրության զինված ուժերի և բյուջեի հիմքն էին կազմում:

1495 թ. Ավստրիայի իշխան Մաքսիմիլիանոս I Վորմս քաղաքում հրավիրեց Սրբազան Հռոմեական կայսրության ընդհանուր ռեյխսթագը, որի հաստատմանը ներկայացրեց կայսրության պետական կառավարման բարեփոխման նախագիծը: Քննարկման արդյունքում ընդունվեց այսպես կոչված «Կայսերական ռեֆորմ» փաստաթուղթը (գերմ.՝ Reichsreform): Գերմանիան բաժանվեց վեց կայսերական շրջանների (գերմ.՝ Kreise, 1512 թ. դրանց միացվեցին ևս չորսը): Շրջանի կառավարման օրգանը սահմանվեց շրջանային ժողովը, որին իրավունք ունեին մասնակցելու շրջանի տարածքում ընդգրկված բոլոր պետական միավորումները՝ աշխարհիկ և հոգևոր իշխանությունները, կայսերական ասպետները և ազատ քաղաքները: Յուրաքանչյուր պետական կազմավորում օժտված էր մեկ ձայնի իրավունքով (որոշ շրջաններում դա ապահովում էր կայսերական ասպետների, մանր իշխանությունների և քաղաքների գերակշռությունը, որոնք հանդիսանում էին կայսեր գլխավոր հենարանը): Շրջանները որոշում էին ռազմական շինարարության, պաշտպանության կազմակերպման, բանակի հավաքագրման, ինչպես նաև կայսերական հարկերի բաշխման և հավաքման հարցերը: Ռեյֆխսթագին, որը բոլոր դասերը ներկայացնող օրգան էր, փոխանցվեց օրենսդիր գործառույթը: Ռեյխսթագի կազմը կախված չէր կայսեր կամքից, այնտեղ հարցերի քննարկման արդյունքները փոխանցվում էին կայսեր, որպեսզի նա ապահովի որոշումների կատարման ընթացքը: Մեծ նշանակություն ունեցավ Բարձր կայսերական դատական ատյանի՝Գերմանիայում գերագույն դատական իշխանության ստեղծումը, որը դարձավ տարածքային իշխանների վրա կայսեր գլխավոր գործիքներից մեկը և կայսրության բոլոր պետական միավորումներուըմ միասնական քաղաքականության իրականացման մեխանիզմը:

Arjo
11.01.2021, 08:09
Սակայն կայսրության կառավարման բարեփոխումները խորացնելու՝ կայսրության կառավարման միասնական օրգաններ, միասնական կայսերական բանակ ստեղծելու Մաքսիմիլիանոսի հետագա փորձերը ձախողվեցին՝ կայսրության իշխանները կտրուկ դեմ հանդես եկան և թույլ չտվեցին Ռեյխսթագի միջոցով անցկացնել կայսեր այդ առաջարկները: Ավելին, կայսերական դասերը հրաժարվեցին ֆինանսավորել Մաքսիմիլիանոս I իտալական արշավանքները, ինչը կտրուկ թուլացրեց միջազգային ասպարեզում և կայսրության ներսում կայսեր դիրքերը: Գիտակցելով Գերմանիայում կայսերական իշխանության ինստիտուցիոնալ թուլությունը՝ Մաքսիմիլիանոս I շարունակեց Ավստրիական միապետության՝ կայսրությունից առանձնացման՝ իր նախորդների քաղաքականությունը: Այսպես, հենվելով 1453 թ. «Privilegium Maius»-ի վրա՝ նա, որպես Ավստրիայի դուքս, հրաժարվեց մասնակցել կայսերական հաստատությունների համար ֆինանսական միջոցների տրամադրմանը, թույլ չտվեց ավստրիական տիրույթներից գանձել կայսերական հարկեր: Ավստրիական իշխանները չէին մասնակցում կայսերական ռեյխսթագի և այլ ընդհանուր օրգանների աշխատանքներին, Ավստրիան դուրս եկավ կայսրության կազմից և նրա անկախությունն ընդլայնվեց: Մաքսիմիլիանոս I ամբողջ քաղաքականությունը կառուցվում էր առաջին հերթին Ավստրիայի և Հաբսբուրգների հարստության, և միայն երկրորդ հերթին՝ Գերմանիայի շահերից ելնելով:

Arjo
11.01.2021, 08:11
Սրբազան Հռոմեական կայսրության սահմանադրության համար մեծ նշանակություն ունեցավ կայսեր տիտղոսի օրինականացման համար Հռոմի պապի կողմից կայսեր թագադրման սկզբունքից հրաժարումը: 1508 թ. կայսրը փորձեց արշավել Հռոմի վրա սեփական թագադրումը կազմակերպելու նպատակով, սակայն կանգնեցվեց վենետիկցիների կողմից, որոնք վերահսկում էին Գերմանիայից դեպի Իտալիա ճանապարհները: Մաքսիմիլիանոս I հռչակվեց կայսր 1508 թ. փետրվարի 4-ին Տրիենտ քաղաքում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ: Պապ Հուլիոս II թույլ տվեց նրան կրել «ընտրյալ կայսր» տիտղոսը: Հետագայում Մաքսիմիլիանոս I հաջորդները (բացի Կառլոս V) արդեն չէին ձգտում Հռոմում թագադրման, իսկ կայսերական իրավունքի մեջ դրույթ մտցվեց, որի համաձայն կուրֆյուրսնտների կողմից գերմանիայի թագավորի ընտրությունը նրան օժտում է կայսեր տիտղոսով:

Մաքսմիլիանոսի ռեֆորմենրը շարունակեց նրա թոռ՝ Կառլոս V: Արդյունքում Ռեյխսթագը վերածվեց օրենսդիր իշխանության պարբերական հավաքվող օրգանի, որը դարձավ կայսերական քաղաքականության իրականացման կենտրոն: Կայսրության կառավարմանը ներգրավվեցին, տարբեր աստիճաններով, երկրի հիմնական սոցիալական խմբերը (կուրֆյուրստներ, կայսերական իշխաններ, կայսերական ասպետներ, քաղաքացիներ), որոնց միջև ձևավորվեց իշխանության կայուն բալանս: Ներկայսերական պետական միավորումների փոխհարաբերությունների հիմքում դրվեց «համերկրային խաղաղության» սկզբունքը՝ կայսրության սուբյեկտների միջև կոնֆլիկտների՝ ռազմական ճանապարհով լուծման օրենքի ուժ ստացած արգելքը: Վերջապես մշակվեց ընդհանուր կայսերական ծախսերի ֆինանսավորման համակարգ, որը թեև երբեմն ոչ կանոնավոր էր գործում՝ կուրֆյուրստների կողմից ընդհանուր բյուջե մասհանումներ կատարելու դժկամության պատճառով, սակայն այնուամենայնիվ հնարավորություն էր տալիս կայսրերին իրականացնել ակտիվ արտաքին քաղաքականություն և թույլ տվեց դիմադրել XVI դարի առաջին կեսին առաջ եկած թուրքական սպառնալիքին: Կառլոս V օրոք հաստատվեց ամբողջ կայսրության համար միասնական քրեական օրենսգիրքը՝ «Constitutio Criminalis Carolina»:

Arjo
11.01.2021, 08:11
XV վերջի - XVI դարասկզբի վերափոխումների արդյունքում կայսրությունը ստացավ կազմակերպված պետաիրավական ձև, որը թույլ տվեց նրան գոյակցել և հաջողությամբ մրցակցել նոր ժամանակաշրջանի ազգային պետությունների հետ: Թեև բարենորոգված կայսրության ոչ բոլոր օրգաններն էին աշխատում բավարար արդյունավետությամբ, դրանք թույլ էին տալիս պահպանել Գերմանիայի միասնությունն ու համեմատական խաղաղությունը: Բարեփոխումներն այնուամենայնիվ ավարտին չհասցվեցին, և կայսրությունը մինչև իր գոյության վերջ շարունակում էր մնալ հին և նոր ինստիտուտների համակցում և ձեռք չբերեց միասնական պետության հատկանիշներ: .

Սրբազան Հռոմեական կայսրության նոր մոդելի ձևավորումն ուղեկցվում էր ընտրության սկզբունքի միջոցով կայսեր հաստատման մեխանիզմի թուլացմամբ: 1439 թվականից սկսած կայսրության գահին հաստատվեց Հաբսբուրգների հարստությունը՝ տարածքային առումով առավել հզոր գերմանական տոհմը: Կայսրությունից դուրս Հաբսբուրգների լայնածավալ տիրույթները (նրանց ժառանգական հողերը ներառում էին Չեխիան, Մորավիան, Սիլեզիան, Հունգարիան, Խորվաթիան և Իսպանիան) կտրուկ ընդլայնեցին կայսեր տնտեսական հենարանը և թույլ տվեցին ամրացնել Հաբսբուրգների հարստության համար կայսերական թագը: Վիեննան գործնականում դարձավ Գերմանիայի մայրաքաղաքը. այնտեղ էր գտնվում կայսեր արքունիքը և նրան ենթակա կառավարման օրգանները:

Arjo
11.01.2021, 08:12
1517 թ. սկսվեց Ռեֆորմացիայի շարժումը, որի արդյունքում կայսրությունը կրոնական առումով մասնատվեց լյութերանական հյուսիսի և կաթոլիկ հարավի: Կայսրության կազմի մեջ ընդգրկված բազմաթիվ խոշոր իշխանություններ (Սաքսոնիա, Բրանդենբուրգ, Կուրփֆալց, Բրաունշվեյգ-Լյունեբուրգ, Հեսսեն, Վյուրտեմբերգ), ինչպես նաև կարևորագույն կայսերական քաղաքներ՝ Ստարսբուրգը, Ֆրանկֆուրտը, Նյուրնբերգը, Համբուրգը, Լյուբերկը, XVI դարի առաջին կեսին բողոքականություն ընդունեցին: Կաթոլիկ մնացին Հռենոսի եկեղեցական կուրֆյուրստությունները, Բրաունշվեյգ-Վոլֆենբյութելը, Բավարիան, Ավստրիան, Լոթարինգիան, Աուգսբուրգը, Զալցբուրգը և մի քանի այլ պետություններ: Կառլոս V կայսեր Եվրոպայի նկատմամաբ գերիշխանություն հաստատելու հավակնությունների (Իտալական պատերազմներ), ինչպես նաև նրա կողմից տարվող կենտրոնացման քաղաքականության պայմաններում կայսրության դավանաբանական պառակտումը հանգեցրեց Գերմանիայում ներքին իրավիճակի սրման և դասերի ու կայսեր միջև կոնֆլիկտի աճի: Եկեղեցական հարցի չլուծված մնալը և Աուգսբուրգ քաղաքում հրավիրված ռեյխսթագի ժամանակ աստվածաբանական հարցերով փոխզիջման հասնելու փորձերի ձախողումը հանգեցերց Գերմանիայի ներսում երկու քաղաքական դաշինքների ձևավորմանը՝ բողոքական Շմալկալդենյան և կաթոլիկ Նյուրնբերգյան:

Arjo
11.01.2021, 08:13
Նրանց հակամարտությունը հանգեցրեց 1546-1547 թթ. Շմալկալդենյան պատերազմի, որը ցնցեց կայսրության սահմանադրական հիմքերը: Թեև Կառլոս V պատերազմում հաղթանակի հասավ, շուտով նրա դեմ միավորվեցին կայսրության բոլոր հիմնական քաղաքական ուժերը, որոնք դժգոհ էին կայսեր ծավալապաշտ քաղաքականությունից՝ գերմանական, ավստրիական և իսպանական տիրույթների հիման վրա «համաշխարհային կայսրություն» ստեղծելու նրա ցանկությունից, ինչպես նաև եկեղեցական հարցերը կարգավորելուն ուղղված նրա ոչ հետևողական որոշումներից: 1555 թ. Աուգսբուրգի ռեյխսթագի ժամանակ մշակվեց Աուգսբուրգյան կրոնական հաշտության համաձայնագիրը, որը ճանաչում էր լյութերանականությունը որպես օրինական իշխանություն և երաշխավորում էր դավանանքի ազատություն կայսերական բոլոր դասերի համար ըստ cujus regio, ejus religio («ում իշխանությունն է՝ նրա էլ կրոնն է») սկզբունքի: Կառլոս V հրաժարվեց ստորագրել այս համաձայնագիրը և շուտով հրաժարվեց կայսեր լիազորություններից:

Աուգսբուրգյան կրոնական հաշտությունը թույլ տվեց հաղթահարել Ռեֆորմացիայի ի հայտ գալու արդյունքում ծագած ճգնաժամը և վերականգնել կայսերական ինստիտուտների աշխատանքը: Թեև դավանաբանական պառակտումը պահպանվեց, կայսրությունը պահպանեց քաղաքական միասնությունը: XVI դարի երկրորդ կեսին կայսրության կաթոլիկ և բողոքական միավորները բավականին արդյունավետ համագործակցում էին կայսրության կառավարման օրգաններում, ինչը թույլ տվեց Գերմանիայի ներսում պահպանել խաղաղություն և սոցիալական անդորր:

Arjo
11.01.2021, 08:14
Կառլոս V գահից հրաժարվելը 1556 թ., որի արդյունքում Իսպանիան, Ֆլանդրիան և Իտալիան ժառանգաբար անցան նրա զավակ Ֆիլիպ II, իսկ ավստրիական տիրույթներն ու կայսեր տիտղոսը՝ նրա եղբայր Ֆերդինանդ I, նույնպես նպաստեց կայսրության ներսում իրավիճակի կայունացմանը, քանի որ չեզոքացվեց անզիջում կաթոլիկ Ֆիլիպ II կայսրության գահը ժառանգելու վտանգը: Ֆերդինանդ I, որը Աուգսբուրգյան կրոնական հաշտության հեղինակներից մեկն էր և իշխանների հետ սերտ դաշինքի ու կայսերական հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացման միջոցով կայսրության ուժեղացմանն ուղված կուրսի ջատագով էր, իրավամբ համրվում է նոր ժամանակի կայսրության փաստացի հիմնադիրը: Ֆերդինանդ I հաջորդ կայսր Մաքսիմիլիանոս II ինքը համակրում էր բողոքականությանը և իր իշխանության ժամանակաշրջանում (1564-1576 թթ.) նրան հաջողվում էր հենվելով երկու դավանանքներին պատկանող կայսերական իշխանների վրա պահպանել կայսրության տարածքային և կրոնական կարգուկանոնը՝ լուծելով առաջ եկեղ կոնֆլիկտները բացառապես կայսրության իրավական մեխանիզմների օգնությամբ: XVI դ. երկրորդ կեսում — XVII դարերում կայսրության ներսում շարունակվեց քրիստոնեական երեք դավանաբանական ճյուղերի՝ կաթոլիկության, լյութերանականության և կալվինիզմի դավանաբանական ու կազմակերպչական ձևավորումը և դրա հետ կապված՝ գերմանական պետությունների սոցիալական և քաղաքական կյանքի բոլոր ասպեկտների դավանաբանացումը: Ժամանակակից գերմանական պատմագրությունում այդ ժամանակաշրջանը ստացավ «Դավանաբանական ժամանակաշրջան» (գերմ.՝ Konfessionelles Zeitalter) անունը:

Arjo
11.01.2021, 08:15
Սակայն XVI դարի վերջերին ի հայտ եկան դեստրուկտիվ միտումներ, որոնք Աուգսբուրգյան հաշտության պայմանների կիսատության հետևանք էին: Դրանք առաջին հերթին կապված էին արմատական կալվինիզմի տարածքային-քաղաքական ընդլայնման հետ (Կուրպփալց, Նիդեռլանդներ, Հեսեն-Կասել, КԱնգալթ, Բադեն-Դուռլախ), ինչը թշնամանքով ընդունվեց ինչպես լյութերանականների, այնպես էլ կաթոլիկների, այդ թվում՝ Տրիդենտի ժողովից հետո ուժ հավաքող կաթոլիկ Հակառեֆորմացիայի կողմից: Վերջինիս ազդեցության տակ սկսվեցին ավստրիական տիրույթներում և որոշ կայսերական քաղաքներում բողոքականների հալածանքները. կաթոլիկությանը վերադարձան արևմտյան և հարավային Գերմանիայի մի շարք եկեղեցական իշխանություններ և քաղաքներ, ինչպես նաև Բադեն-Բադենը և Փֆալց-Նոյբուրգը: Բացի դրանից, դավանաբանական տարբերությունների արդյունքում գերմանական իշխանությունների կազմակերպչական կառույցների հետագա ձևավորումը և ժամանակակից տիպի պետությունների ի հայտ գալը հակասության մեջ էին մտնում գոյություն ունեցող կայսերական ինստիտուտների հետ; Արդեն 1588 թ. Կայսերական դատական ատյանի աշխատանքը կաթվածահար եղավ, իսկ XVII դարից սկսած դավանանքների միջև կոնֆլիկտների պատճառով աշխատունակությունը կորցրեց կայսերական ռեյխսթագը:

Arjo
11.01.2021, 08:16
Ռուդոլֆ II կայսեր (1576–1612 թթ.) դիրքերը լրջորեն խարխլվել էին Հաբսբուրգների տան ներսում ընդհարումների, 1593-1606 թթ. ավստրո-թուրքական պատերազմում կրած անհաջողությունների և Հունգարիայում բռնկված ապստամբության հետևանքով: 1608 թ. բանականությունը կորցրած Ռուդոլֆ II ստիպված էր հրաժարվել Ավստրիայից, Հունգարիայից և Մորավիայից, թողնելով իրեն կայսերական տիտղոսը և Չեխիան, որին շնորհեց լայն ներքին ինքնավարություն, ինչը նպաստեց այնտեղ արմատական բողոքականության տարածմանը և դավանաբանական ընդհարումների սրմանը: Կայսերական իշխանության թուլացումը և կայսերական ինստիտուտների փլուզումը հանգեցրեց այլընտրանքային կառույցների ձևավորմանը. բողոքական իշխանները 1608 թ. կազմակերպեցին Ավետարանական ունիա, իսկ կաթոլիկները 1609 թ. հիմնադրեցին Կաթոլիկական լիգան: Դավանանքների միջև հակամարտությունը գնալով խորանում էր, մինչև 1618 թ. Պրահայում բռնկվեց ապստամբություն նոր կայսեր և Չեխիայի թագավոր Ֆերդինանդ II դեմ: Ընդվզումը աջակցություն ստացավ Ավետարանական ունիայի կողմից և հակամարտությանը միացան Գերմանիայում երկու դավանաբանական ճամբարների ներկայացուցիչները, իսկ հետագայում նաև օտար պետությունները, ինչի արդյունքում սկսվեց Երեսնամյա պատերազմը:

Arjo
11.01.2021, 08:16
Սկզբնապես պատերազմում հաջողությունը կայսեր կողմն էր: 1621 թ. Պֆալցի կուրֆյուրստ և Ավետարանական ունիայի առաջնորդ Ֆրիդրիխ V զրկվեց իր տիրույթներից և կուրֆյուրստի տիտղոսից, որոնք փոխանցվեցին Կաթոլիկ լիգայի պարագլուխ, Բավարիայի դուքս Մաքսիմիլիանոս I: Բողոքականների նկատմամբ Ալբրեխտ ֆոն Վալենշտայնի հաղթանակները 1625—-1626 թթ. հնարավորություն ստեղծեցին կայսեր համար դիմելու կայսրության քաղաքական վերակազմակերպման փորձի: 1629 թ. մայիսի 6-ի Ռեստիտուցիոն հրովարտակով չեղարկվում էր 12 եպիսկոպոսությունների և մոտ 200 վանքերի աշխարհիկայնացումը, ինչպես նաև կաթոլիկ տիրույթներում բողոքականներին տրված երաշխիքները: Դա հանգեցրեց բողոքականների հակաքայլերին, որոնք օգնության կանչեցին Շվեդիային և Ֆրանսիային: Ֆերդինանդ II ստիպված էր զորացրել Վալենշտայնի բանակը, իսկ 1630 թ. կայսրության տարածք ներխուժեց շվեդական բանակը թագավոր Գուստավ II Ադոլֆի ղեկավարությամբ, որը ջախջախեց Կաթոլիկ լիգայի ուժերը և մի քանի տրվա ընթացքում գրավեց Գերմանիայի հյուսասյին մասը:

Arjo
11.01.2021, 08:17
Ավելին, 1633 թ. ստեղծվեց Շվեդիայի գլխավորությամբ բողոքական իշխանությունների Հեյլբրոնի դաշնությունը, ինչը հղի էր Հյուսիսային Գերմանիայում կայսերական ինստիտուտների կազմալուծման և կայսրության կազմալուծման վտանգով: Սակայն 1634 թ. իսպանական-կայսերական բանակին հաջողվեց ջախջախել շվեդերին Նյորդլինգենի ճակատամարտում և անցնել հակագրոհի: 1635 մայիսին կաթոլիկ և բողոքական ճամբարների միջև կնքվեց Պրահայի հաշտությունը, որի համաձայն Գերմանիայի տարածքում բոլոր դաշնային միավորումները, այդ թվում՝ Կաթոլիկ լիգան և Հեյլբրոնի դաշնությունը, լուծարվում էին, իսկ Ռեստիտուցիոն հրովարտակի ուժի մեջ մտնելը հետաձգվում էր տարով, ինչպես նաև բոլոր գերմանական իշխանները պարտավորվում էին միացնել իրենց ուժերը շվեդերի դեմ համատեղ պայքար կազմակերպելու համար: Նորոգվեց առաջատար գերմանական պետությունների (այդ թվում՝ Սաքսոնիա, Բրանդենբուրգ, Բավարիա)՝ կայսեր հետ դաշինքը, կանգնեցվեցին ապակենտրոնացման գործընթացները:

Կայսրության կոնսոլիդացումը դեմ էր Ֆրանսիայի շահերին: 1635 թ. մայիսին այն մտավ պատերազմի մեջ Շվեդիայի կողմից: Սկզբում կայսրությանը հաջողվում էր զսպել ֆրանկո-շվեդական դաշինքի առաջխաղացումը, սակայն 1639 թ. տեղի ունեցավ բեկում՝ ֆրանսիացիները ներխուժեցին Շվաբիա, իսկ Պրահայի համակարգը սկսեց կազմալուծվել: 1640 թ. պատերազմից դուրս եկավ Բրանդենբուրգը, 1642 թ. ջախջախվեց Սաքսոնիան: 1645 թ. սկսվեցին հաշտության բանակցությունները կայսեր, Ֆրանսիայի, Իսպանիայի և Շվեդիայի միջև, որոնց ընթացքը որոշվում էր նաև զուգահեռ ընթացող ռազմական գործողություններով: 1647 թ. անձնատուր եղավ Բավարիան, 1648 թ. շվեդերը գրավեցին Պրահայի մի մասը, իսկ Իսպանիան ստիպված եղավ ճանաչել Նիդեռլանդների անկախությունը: 1648 թ. հոկտեմբերին կնքվեց Վեսթֆալյան հաշտությունը, որը վերջ դրեց Երեսնամյա պատերազմին և արմատապես ձևափոխեց Սրբազան Հռոմեական կայսրությունը:

Arjo
11.01.2021, 08:18
Վեսթֆալյան հաշտության պայմանները ֆունդամենտալնշանակություն ունեցան Սրբազան Հռոմեական կայսրության հետագա ճակատագրի համար: Տարածքային առումով պայմանագիրն ամրագրեց կայսրության կողմից Շվեյցարիայի և Նիդեռլանդների կորուստը՝ դրանք ճանաչվեցին անկախ պետություններ: Ինքնին կայսրության ներսում զգալի տարածքներ անցան օտար պետությունների տիրապետության տակ. այսպես, Շվեդիան ստացավ Առաջավոր Պոմերանիան և Բրեմենի ու Ֆերդենի նախկին եպիսկոպոսությունների հողերը, Ֆրանսիան՝ Էլզասի, Բրեյզախի և Ֆիլիպսբուրգի մեծ մասը: Հաստատվեցին Հյուսիսային Գերմանիայում եկեղեցական հողերի սեկուլյարիզացիայի (պետության օգտին օտարման) արդյունքները: Դավանաբանության ոլորտում ճանաչվեց կաթոլիկ, լյութերանական և կալվինիստական եկեղեցիների իրավահավասարությունը կայսրության տարածքում, կայսերական դասերի համար ամրագրվեց մեկ դավանանքից մյուսին անցնելու ազատության իրավունքը, երաշխավորվեց կրոնական փոքրամասնությունների համար դավանանքի ազատությունը և արտագաղթելու իրավունքը: Խստորեն ամրագրվեցին դավանաբանական սահմանները և ամրագրվեց, որ որևէ իշխանության կառավարիչի դավանանքի փոփոխությունը չպետք է ուղեկցվի նրա հպատակների դավանանքի փոփոխությամբ:

Arjo
11.01.2021, 08:18
Վեստֆալյան հաշտությունը էապես փոխեց կայսրության իշխանության օրգանների գործունեության կարգը: Կրոնական խնդիրները առանձնացվեցին վարչա-իրավական հարցերից և դրանց լուծման համար ռեյխսթագում և կայսերական դատական ատյանում ներմուծվեց դավանաբանական պատրիտետի սկզբունքը՝ յուրաքանչյուր դավանանքին հատկացվեցին հավասար քանակով ձայներ, ինչը վերականգնեց ռեյխթագի և դատական ատյանի գործունեության արդյունավետությունը: Վեսթֆալյան հաշտությամբ նաև տեղի ունեցավ կայսրության ներսում իշխանական ինստիտուտների միջև լիազորությունների վերաբաշխում՝ ընթացիկ հարցերը, այդ թվում օրենսդրությունը, դատական համակարգը, հարկահանությունը, հաշտության պայմանագրերի վավերացումը փոխանցվեցին ռեյխսթագի իրավասության տակ, որը դառնում էր մշտապես գործող օրգան: Դա էապես փոփոխում էր կայսեր և դասերի միջև ուժերի հարաբերակցությունն ի օգուտ վերջինների: Դրա հետ մեկտեղ, թեև դասերի իրավունքներն ու առանձնաշնորհումները պաշտոնապես ճանաչվում և ամրագրվում էին («դասերի տարածքային իրավունք», լատ.՝ jus territoriale), կայսերական դասերը չին դառնում պետական ինքնիշխանության կրողներ. կայսերական իշխանությունները մնում էին ժամանակակից անկախ պետության մի շարք ատրիբուտներից զրկված և չէին կարող կնքել միջազգային պայմանագրեր, որոնք հակասում էին կայսեր և կայսրության շահերին:

Arjo
11.01.2021, 08:19
Երեսնամյա պատերազմում պարտությունը զրկեց կայսրությանը եվրոպական քաղաքական ասպարեզում առաջատար դիրքից, որն անցավ Ֆրանսիային: Նոր գերմանական կայսր Լեոպոլդ I, շարունակելով Իսպանիային աջակցելու ավանդական քաղաքականությունը, միաժամանակ սկսեց մերձենալ Անգլիայի և Հոլանդիայի հետ Ֆրանսիայի դեմ միասնական պայքար ծավալելու նպատակով: Լյուդավիկոս XIV ծավալապաշտական քաղաքականությունը հանգեցրեց կայսրությունից Ֆրանշ-Կոնտեի և ամբողջ Էլզասի անջատմամբ, սակայն Աուգսբուրգի լիգայի պատերազմում (1688-1697 թվականներ), շնորհիվ Նիդեռլանդներում դաշնակիցների ակտիվ գործողությունների, հաջողվեց դիմադրություն ցուցաբերել Պիրենեյների ուղղությամբ ֆրանսիացիների հետագա առաջխաղացմանը: Իսպանական ժառանգության համար պատերազմը (1701-1714 թվականներ) դարձավ Երեսնամյա պատերազմի համար Հաբսբուրգների ռևանշը՝ Արևմտյան Եվրոպայում ֆրանսական գերիշխանությունը փլուզվեց, Հարավային Նիդեռլանդները, Նեապոլը և Միլանն անցան ավստրիացի Հաբսբուրգների իշխանության տակ: Հյուսիսային ուղղության վրա ձևավորվեց Հաբսբուրգների, Լեհաստանի, Հանովերի և Բրանդենբուրգի համագործակցությունը Շվեդիայի դեմ, որի արդյունքում Հոլանդական պատերազմից (1672-1678 թվականներ) և Երկրորդ Հյուսիսային պատերազմից (1700-1721 թվականներ) հետո Բալթյան տարածաշրջանում շվեդական գերիշխանությունը վերջ տրվեց, իսկ կայսրության սահմաններից ներս նրա տիրույթների մեծ մասը (Առաջավոր Պոմերանիա, Բրեմեն և Ֆերդեն) բաժանվեց Բրանդենբուրգի և Հանովերի միջև: Գլխավոր հաջողությանը Հաբսբուրգները հասան հարավ-արևելյան ուղղության վրա. Օսմանյան կայսրության դեմ մի շարք արշավանքների արդյունքում XVII դարի վերջին քառորդին ազատագրվեցին Հունգարիան, Տրանսիլվանիան և հյուսիսային Սերբիան, ինչը հանգեցրեց կայսրերի քաղաքական հեղինակության և տնտեսական հենքի կտրուկ աճի: 17-րդ դարի վերջերին - 18-րդ դարի սկզբներին Ֆրանսիայի և Օսմանյան կայսրության դեմ պատերազմները նաև հանգեցրեցին կայսերական հայրենասիրության վերակենդանացմանը և նորից դարձրեցին կայսեերական գահը գերմանական ժողովրդի ազգային ընդհանրության խորհրդանիշ:

Arjo
11.01.2021, 08:20
Կայսրության ներքին իրավիճակը Երեսնամյա պատերազմից անմիջապես հետո բնութագրվում էր կայսեր ազդեցության սահմանափակմամբ՝ Արևմտյան Գերմանիայի իշխանությունները սերտ համագորևծակցում էին Ֆրանսիայի հետ, հյուսիսայինները կողմնորոշվում էին դեպի Շվեդիա: Սակայն 1685 թ. Պֆալցում Վիտելսբախերի հարստության կաթոլիկ ճյուղի՝ իշխանության անցնելը և Ֆրանսիայի ծավալապաշտական նկրտումների հետագա խորացումը թույլ տվեցին Լեոպոլդ I կայսեր վերականգնել երկրի արևմուտքում դիրքերը և միավորել կայսերական գահի շուրջ մերձհռենեոսյան պետությունները: Նշված տարածաշրջանում կայսերական գահի հիմնական դաշնակիցները դարձան Պֆալց, Հեսսեն-Դարմշտադտ, Մայնց կուրֆյուրստությունները և Վեստֆալիայի, Միջին Հռենոսի ու Շվաբիայի կայսերական ասպետները: Գերմանիայի հարավային հատվածում XVII դարի վերջում - XVIII դարի սկզբում գերիշխում էր Բավարիան, որի կուրֆյուրստը մրցակցում էր իր ազդեցությամբ կայսեր հետ: Կայսրության հյուսիսային մասում Բրանդենբուրգի ուժեղացման պայմաններում Հաբսբուրգների հետ ավելի սերտ համագործակցությանը սկսեց ձգտել Սաքսոնիան, որի իշխանը 1697 թ. կաթոլիկություն ընդունեց, ինչպես նաև Հանովերը, որի իշխանը 1692 թ. կարողացավ ստանալ կուրֆյուրստի տիտղոս: Կայսերական ինտեգրման գործընթացների ջատագով էր Բրանդենբուրգը, որի իշխանները 1700 թ. ստացան Լեոպոլդ I համաձայնությունը կրելու Պրուսիայի թագավոր տիտղոսը:

Arjo
11.01.2021, 08:20
1662 թ-ից սկսած ռեյխթագը դարձավ մշտապես գործող օրգան, որը նիստեր էր գումարում Ռեգենսբուրգ քաղաքում: Նրա աշխատանքն առանձնանում էր բավական արդյունավետությամբ և նպաստում էր կայսրության միասնության պահպանությանը: Ռեյխթագի աշխատանքներին ակտիվ մասնակցություն էր ունենում Լեոպոլդ I կայսրը, ով հետևողականորեն իրականացնում էր կայսերական գահի դերի վերականգնման և կայսրության դասերի հետագա ինտեգրման քաղաքականություն: Մեծ դեր սկսեց խաղալ Վիեննայում կայսերական արքունիքի ներկայացուցչական գործառույթը, որը վերածվեց ամբողջ Գերմանիայից ազնվականների ձգողության կենտրոնի, իսկ ինքը՝ քաղաքը դարձավ կայսերական բարոկոյի գլխավոր կենտրոն: Ժառանգական հողերի վրա Հաբսբուրգների դիրքերի ամրապնդումը, դինաստիական ամուսնությունների հաջող քաղաքականությունը, տիտղոսների և պաշտոնների բաշխումը նույնպես մեծապես նպաստեցին կայսեր ազդեցության աճին: Դրա հետ մեկտեղ, կայսերական ինտեգրման գործընթացները զուգորդվում էին տարածաշրջանային ինտեգրման գործընթացներով. գերմանական խոշոր իշխանությունների ներսում ձևավորում էր սեփական ճյուղավորված պետական ապարատ, շքեղ իշխանական արքունիք, որը համախմբում էր տեղական ազնվականությունը և զինված ուժերը, ինչը թույլ էր տալիս կուրֆյուրսներին իրականացնել կայսրից ավելի անկախ քաղաքականություն:

Arjo
11.01.2021, 08:21
Լեոպոլդ I հաջորդների օրոք կայսերական իշխանության ամրապնդումը հանգեցրես աբսոլյուտիստական միտումների վերածննդի: Արդեն Հովսեփ I (1705—1711) կայսեր իշխանության տարիներին կայսրեական գործերը փաստորեն փոխանցվեցին Ավստրիայի արքունի գործակատարությանը, իսկ էրցկանցլերը ու նրա գերատեսչությունը հեռացվեցին որոշումների ընդունման գործընթացից: Իսպանական ժառանգության համար պատերազմում (1701—1714) նորից առաջ քաշվեցին կայսրերի հավակնություններն առ Հյուսիսային և Միջին Իտալիայի տարածքներ: Ավելի վճռականորեն կայսրերը սկսեցին խառնվել գերմանական իշխանությունների ներքին գործերին, ինչը հանգեցրեց կայսրության խոշոր միավորների պատասխան հակաքայլերի և կայսեր քաղաքականույթան աջակցության նահանջի: Կառլոս VI (1711—1740) օրոք կայսեր քաղաքականությունը բնորոշվում էր գլխավոր առմամբ իսպանական գահի նկատմամբ հավակնություններով և Հաբսբուրգների իշխանական տանը պատկանող հողերի ժառանգման խնդրով (Պրագմատիկ սանկցիա, 1713 թ.), իսկ կայսրության խնդիրները արժանանում էին նվազ ուշադրության: Դա տեղի էր ունենում կայսրության խոշոր միավորների (Բավարիա, Պրուսիա, Սաքսոնիա և Հանովեր) հզորության աճի պայմաններում, որոնք ձգտում էին իրականացնել սեփական անկախ քաղաքականություն Եվրոպայում՝ քիչ հաշվի առնելով կայսրության և կայսեր շահերը: Այսպես, կայսրը դուրս մղվեց Երկրորդ Հյուսիսային պատերազմից հետո նախկին շվեդական տիրույթների բաժանման գործընթացից, իսկ 1719—1724 թթ. Պֆալցի կաթոլիկների և բողոքականների հակամարտության մեջ կայսեր դեմ կտրուկ հանդես եկավ գերմանական ավետարանչական պետությունների կոալիցիան՝ Պրուսիայի և Հանովերի գլխավորությամբ, ինչը գրեթե հանգեցրեց ռազմական ընդհարման: Կառլոս VI կայսերական քաղաքականության մեջ հաջողություն էր Ռեյխթագի կողմից Պրագմատիկ սանկցիայի ճանաչումը 1732 թ., թեև Բավարիայի, Պֆալցի և Սակսոնիայի կորֆյուրստները դեմ քվեարկեցին: Ընդհանուր առմամբ, XVIII դարում կայսրության միասնությունը էապես խաթարված էր. խոշոր գերմանական իշխանությունները փաստացի դուրս եկան կայսեր վերահսկողության տակից, ապակենտրոնացման միտումները գերակշռում էին Գերմանիայում իշխանության հավասարակշռությունը պահպանելու կայսեր թույլ փորձերի նկատմամբ:

Arjo
11.01.2021, 08:22
Արդեն XVII դարի վերջերից Սրբազան Հռոմեական կայսրության ներսում սկսեց դրսվժևորվել նրա երկու առավել ազդեցիկ անդամների՝ Ավստրիայի և Պրուսիայի անտագոնիզմը: Հաբսբուրգների ավստրիական միապետությունը, գրավելով Հունգարիան և Իսպանական ժառանգության համար պատերազմից հետո ստանալով ընդարձակ տիրույթներ Իտալիայում և Բելգիայում, գնբալով ավելի էր առանձնանում կայսրության այլ միավորներից, թեև Ավստրիայի միապետներն էին զբաղեցնում կայսեր գահը: Հաբսբուրգների շահերն ընկած էին առավելապես հարավ-արևելյան և հարավային ուղղություններում, մինչդեռ ներքին կայսերական գործերին սկսած XVIII դարից սկսվեց հատկացվել ավելի քիչ ուշադրություն: Ավելին, Հաբսբուրգները փորձեցին իրրենց ժառանգական տիրույթներում կենտրոնացման քաղաքականության հաջողությունները տեղափոխել նաև ամբողջ կայսրության տարածքի վրա, ինչը հանգեցրեց կայսրության միավորների լուրջ հակազդեցությանը: Պրուսիայի թագավորի տիրույթների նշանակալի մասը նույնպես ընկած էր կայսրության տարածքից դուրս, ինչը թույլ էր տալիս նրան գործել եվրոպական քաղաքական թատերաբեմում որպես անկախ միապետ: Տնտեսական վերելքը, Ֆրիդրիխ I և Ֆրիդրիխ Վիլհելմ I օրոք արդյունավետ բյուրոկրատական կառավարման համակարգի և ուժեղ բանակի ստեղծումը դարձրեցին Պրուսիան գերմանական առաջատար պետություններից մեկը, ինչը հանգեցրեց Ավստրիայի հետ մրցակցության ուժեղացմանը: Պրուսիան փաստացի դադարեց մասնակցություն ունենալ ընդհանուր կայսերական հարցերում, նրա տարածքում չէին գործում կայսերական դասակարգերի շահերը պաշտպանող նորմերը, չէին կատարվում կայսերական դատարանի որոշումները, Պրուսիայի բանակը չէր մասնակցում կայսեր ռազմական կամպանիաներին: Պրուսիայի ու այլ գերմանական իշխանությունների փաստացի ռազմա-քաղաքական հզորության և հնացած կայսերական աստիճանակարգի միջև գնալով սրվող հակասությունների արդյունքում XVIII դարի կեսերին հասունացավ Սրբազան Հռոմեական կայսրության համակարգային ճգնաժամ:

Arjo
11.01.2021, 08:22
1740 թ. Կառլոս VI կայսեր մահից և Հաբսբուրգների տան արական ժառանգության հերթականության ընդհատումից հետո ավստրո-պրուսական հակամարտությունը վերածվեց բացահայտ պատերազմի: Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ II և Ավստրիայի էրցդքսուհի Մարիա Թերեզայի միջև Սիլեզիայի համար պատերազմները (1740—1745 թթ.) ավարտվեցին Ավստրիայի պարտությամբ և Սիլեզիայի կորստով: Միաժամանակ, Ավստրիան ստիպված էր պատերազմել ավստրիական ժառանգության համար (1740—1748) ֆրանկո-իսպանա-բավարական կոալիցիայի դեմ: 1742 թ. Բավարիայի կուրֆյուրստ Կառլոս VII միաձայն ընտրվեց Սրբազան Հռոմեական կայսրության կայսր: Առաջին անգամ երեք դար անց կայսերական գահը ստանձնեց ոչ Հաբսբուրգների տան ներկայացուցիչը: Չնայած կայսրության պետական օրգանների աշխատանքը կանոնակարգելու Կառլոս VII փորձերին, ռազմական գործողությունները նրա համար անհաջող ընթացք ունեցան՝ ավստրիացիները մի քանի անգամ գրավում և ասպատակում են Բավարիան՝ հուժկու հարված հասցնելով կայսրության նյութական բազային:

1745 թ. Կառլոս VII մահից հետո կայսերական գահը նորից անցավ Հաբսբուրգներին. կայսր ընտրվեց Մրիա Թերեզիայի ամուսին՝ Ֆրանց I-ը: Սակայն այդ ժամանակ կայսրությունն արդեն գտնվում էր խորը ճգնաժամի մեջ: Կայսերական կառույցների արդյունավետ աշխատանքը վերականգնելու և դրանք Ավստրիայի շահերին ծառայեցնելու Հաբսբուրգների փորձերը հանդիպեցին Պրուսիայի ղեկավարությամբ գերմանական իշխանությունների վճռական դիմադրության: Կայսերական ավատական իրավունքների վերականգնման և գործուն կայսերական բանակ ստեղծելու Ֆրանց I փորձերը ձախողվեցին: Թեև Յոթնամյա պատերազմի ժամանակ (1756—1763) հաջողվեց հասնել Ռեյխսթագի կողմից Ֆրիդրիխ II դեմ պատերազմի հայտարարմանը, դա տեղի ունեցավ մեծ մասամբ շնորհիվ Ֆրանսիայի՝ իր գերմանական դաշնակիցների վրա ճնշման և չհանգեցրեց պատերազմում շրջադարձի: Ավելին, Յոթնամյա պատերազմի ավարտին գերմանական իշխանությունները վերջնականապես դադարեցին ենթարկվել կայսեր և սկսեցին կնքել ինքնուրույն զինադադարներ Պրուսիայի հետ: Իսկ Բավարական ժառանգության համար պատերազմի ժամանակ (1778—1779), երբ կայսրը փորձում էր ուժի միջոցով ամրագրել Հաբսբուրգների համար Բավարիան, կասրության միավորները Պրուսիայի ղեկավարությամբ բացահայտ հանդես եկան կայսեր դեմ:

Arjo
11.01.2021, 08:23
Կայսեր համար Սրբազան Հռոմեական կայսրության թագը անշեղորեն կորցնում էր սեփական գրավչությունը՝ դառնալով լոկ Եվրոպայում Ավստրիական միապետության և Հաբսբուրգների դիրքերն ամրապնդելու միջոց: Հայտնի է, որ Ֆրանց I կայսրը դեռևս 1745 թ. հարցնում էր Անգլիայի դեսպանին. «Արդյոք արժի կայսերական թագը Սիլեզիայի կորստի գնին»: Դրա հետ մեկտեղ կայսրության կարծրացած կառուցվածքը հակասության մեջ էր մտնում ավստրիական շահերի հետ, իսկ բարեփոխումներ իրականացնելու կայսրերի բոլոր փորձերը դատապարտված էին ձախողման՝ բախվելով կայսրության միավոր- սուբյեկտների ցանկության բացակայությանը կենտրոնական իշխանության ուժեղացումը և ուժերի գոյություն ունեցող հավասարակշռության խախտումը թույլ չտալու պատճառով: Դա հատկապես ուժեղ կերպով աևտահայտվեց Հովսեփ II կայսեր իշխանության տարիներին, որը ստիպված էր փաստացի չզբաղվել կայսրության գործերով՝ կենտրոնանալով Ավստրիայի շահերի վրա: Դրանից հաջողությամբ օգտվեց Պրուսիան՝ իր վրա վերցնելով կայսերական կարգերի պաշտպանի և կայսրության փոքր սուբյեկտների ինքինշխան իրավունքների երաշխավորի դերը: 1785 թ. Ֆրիդրիխ II ղեկավարությամբ ստեղծվեց Գերմանական իշխանների միությունը՝ որպես Հաբսբուրգների կողմից վերահսկվող կայսերական ինստիտուտների այլընտրանք: Ավստրո-պրուսական մրցակցությունը զրկում էր այլ գերմանական պետություններին կայսրության ներքին գործերին որևէ կերպով ազդելու հնարավորությունից և անհնարին էր դարձնում կայսրության փոքր և միջին միավորների շահերի պաշտպանության ուղղությամբ բարեփոխումների իրականացումը: Դա հանգեցնում էր այն վիճակին, որ կայսրության աշխարհիկ և եկեղեցական փոքր իշխանությունները, ազատ քաղաքները, ասպետները, որոնք պատմականորեն Սրբազան Հռոմեական կայսրության սահմանադրության ու միասնականության հիմնական հենարաններն էին գնալով հիասթափվում և «հոգնում» էին կայսրությունից: Կայսրության կայունությունը վերջնականապես կորսվում էր:

Arjo
11.01.2021, 08:23
Ռեֆորմացիայի գաղափարների ազդեցությամբ Քաղաքային ազնվականության և համքարությունների արհեստավորների, ինչպես նաև ցածր ազնվականական դասի և կայսերական իշխանների միջև մշակութային տարբերությունները հանգեցրեցին 1524—1525 թթ. Շվաբիայում, Ֆրանկոնիայում, Թյուրինգիայում և Տիրոլում զանգվածային ապստամբությունների, որոնք պատմության մեջ մտան Մեծ գյուղացիական պատերազմ անվան տակ: Ապստամբության պարտությունը և ագրարային կոնյուկտուրայի վատթարացումը հանգեցրեց Գերմանիայի հարավում գյուղացիության ֆեոդալական կախվածության ուժեղացմանը և Գերմանիայի այլ տարածաշրջաններ ճարտատիրության տարածմանը: Ազատ գյուղացիությունը և գյուղական համայնքային ինստիտուտները շարունակում էին գերակշռող դիրք ունենալ միայն Սաքսոնիայում, Տյուրինգիայում, Ֆրիսլանդիայում, Դիտմարշենում և Հեսենի որոշ շրջաններում: Եթե Բրանդենբուրգում, Մեկլենբուրգում, Պոմերանիայում դիտվում էին ֆոլվարկային տնտեսության և կոռ ու բեգյարի պարտավորությունների տիպի հետագա ամրապնդման միտումներ, ապա կայսրության արևմուտքում համայնքային գյուղատնտեսության տիպը պահպանվում էր: Գյուղացիության և ազնվականության միջև սոցիալական հակամարտությունը XVI—XVII դարերում կորցնում է սրությունը մեծ չափով շնորհիվ կրոնական համերաշխության, պատրոնաժի տարբեր ձևերի և գյուղացիության շահերի դատական խողովակների զարգացման շնորհիվ:

Քաղաքների զարգացման մեջ XVI դարի ընթացքում նշմարվում են նախկին տնտեսական առաջատարների՝ Գանզայի, Աուգսբուրգի, Սաքսոնիայի հանքարդյունաբերական քաղաքների, լճացման միտումներ և առաջնորդության փոխանցումը Կենտրոնական Գերմանիայի քաղաքներին՝ Մայնի Ֆրանկֆուրտի և Նյուրնբերգի գլխավորությամբ: Ֆուգերների և Վելզերների վաճառական դրամատներին փոխարինելու եկան Համբուրգի, Նյուրնբերգի և Լայփցիգի բանկերը: Ռեֆորմացիայի տարիներին բյուրգերների զգալի ուժեղացմանը հետևեց կայսրության քաղաքական համակարգում ազնվականության լիակատար գերիշխանության հաստատմանը և բյուրգերության պետական կառավարման գործերից մեկուսացմանը XVII դարում: Քաղաքների մակարդակում տեղի էր ունենում քաղաքային համայնքների օլիգարխիզացիայի և ազնվական դասի դիրքերի ամրապնդման գործընթաց: Ցածր ազնվականությունն աստիճանաբար անցնում էր կայսերական իշխանների հովանավորության տակ, իսկ արքունի-վարչական ապարատի զարգացմանը զուգահեռ ներառվում էր խոշոր պետական միավորների քաղաքական համակարգի մեջ և կորցնում անկախությունը:

Arjo
11.01.2021, 08:24
Երեսնամյա պատերազմը ծանր հարվածներ հասցրեց կայսրության տնտեսությանը և ժողովրդագրական վիճակին: Արտահանումը Գերմանիայից գրեթե դադարեց, Գանզայի քաղաքները և Սաքսոնիայի հանքարդյունաբերական կենտրոնները անկում ապրեցին: Քաղաքներում ուժեղացան տվյալ շրջանի իշխանի հովանավորության տակ անցնելու միտումները, Գանզան դադարեց գոյություն ունենալուց, վերջնականապես ամրապնդվեց Ֆրանկֆուրտի և Քյոլնի տնտեսական առաջնությունը: Ավատական և գյուղացիական տնտեսությունները XVII դարում ունեին գոյություն ունեցող կարգերի կոնսերվացման միտում՝ գյուղացիների և կալվածատերերի միջև գոյություն ունեցող հարաբերությունների հաշտեցման պայմաններում: Հյուսիս-արևելյան Գերմանիայում XVIII դարում ամրապնդվեց խոշոր կալվածային ավատական տնտեսությունը (լատիֆունդիա), որը հիմնված էր կոռի և կողմնորոշված էր շուկա արտահանելու վրա, մինչդեռ արևմտյան և հարավ-արևմտյան շրջաններում գերակշռում էր դրամական հողատուրքը («չինշ»): XVIII դարում մերձհռենոսյան շրջաններում, Բրանդենբուրգում և Սիլեզիայում էականորեն աշխուժացավ մահուդագործությունն ու հանքարդյունաբերությունը, առաջացան կենտրոնացված խոշոր մանուֆակտուրաներ, սակայն արդյունաբերական զարգացման տեմպերով կայսրության տարածքը էականորեն հետ էր մնում ոչ միայն Անգլիայից և Ֆրանսիայից, այլ նաև Շվեդիայից:

Arjo
11.01.2021, 08:27
Ֆրանսիայան հեղափոխությունը սկզբնապես հանգեցրեց կայսրության կոնսոլիդացմանը: 1790 թ. կնքվեց Ռեյխենբախյան կոնվենցիան կայսեր և Պրուսիայի միջև, որն առժամանակ դադարեցրեց ավստրո-պրուսական հակամարտությունը, իսկ 1792 թ. ստորագրվեց Պիլնիցի կոնվենցիան, որի համաձայն երկու պետությունները պարտավորվեցին ռազմական օգնություն ցուցաբերել ֆրանսիական թագավորին: Սակայն նոր ավստրիական կայսեր Ֆրանց II նպատակը ոչ թե կայսրության ամրապնդումն էր, այլ Հաբսբուրգների արտաքին քաղաքական ծրագրերի իրականացումը, Ավստրիական միապետության տիրույթների ընդլայնումը՝ այդ թվում նաև գերմանական իշխանությունների հաշվին, ինչպես նաև ֆրանսիացիներին գերմանական տարածքներից դուրս մղումը: Նույնանման ձգտումներ ուներ և Պրուսիայի թագավորը: 1793 թ. մարտի 23-ին ռեյխսթագը պատերազմ հայտարարեց Ֆրանսիային:

Այդ ժամանակին Հռենոսի ձախ ափը և Բելգիան օկուպացված էին ֆրանսիացիների կողմից, իսկ Մայնի Ֆրանկֆուրտը՝ հրդեհի ենթարկված: Կայսերական բանակը շատ թույլ էր: Կայսրության միավորները ձգտում էին հնարավորինս սահմանափակել սեփական մասնակցությունը պատերազմին, հրաժարվում էին վճարել ռազմական մուծումների սեփական բաժինները և ձգտում էին հնարավորինս արագ անջատ հաշտության պայմանագրեր կնքել Ֆրանսիայի հետ: Արդեն 1794 թ. կայսերական կոալիցիան սկսեց փլուզվել: 1795 թ. կնքելով Բազելի հաշտության պայմանագիրը, պատերազմից դուրս եկավ Պրուսիան, որի օրինակին հետևեցին Գերմանիայի հյուսիսի այլ պետությունները, իսկ 1796 թ.՝ Բադենն ու Վյուրտեմբերգը: Ավստրիական բանակը, շարունակելով ռազմական գործողությունները, բոլոր ճակատներում պարտություն էր կրում: Վերջապես, 1797 թ. Նապոլեոն Բոնապարտի գլխավորությամբ ֆրանսիական բանակը, ջախջախելով ավստրիացիներին Իտալիայում, ներխուժեց Ավստրիայի ժառանգական տիրույթներ:

Arjo
11.01.2021, 08:28
1797 թ. հոկտեմբերի 18-ին կնքվեց Կամպոֆորմիոյի հաշտության պայմանագիրը: Կայսրը Ֆրանսիային էր փոխանցում Բելգիան և Լոմբարդիան, ինչպես նաև համաձայնվում էր Ֆրանսիայի կողմից Հռենոսի ձախակողմյան տարածքների զավթմանը՝ փոխարենը ստանալով Վենետիկի մայրցամաքային տիրույթները և Գերմանիայի հարավ-արևելյան եկեղեցական իշխանությունների հաշվին Ավստրիական տիրույթներն ընդարձակելու իրավունք:

1798 թ. Ռաշտադտում նախաձեռնվեցին հաշտության բանակցություններ կայսրության և Ֆրանսիայի միջև, որոնց օրակարգային հարցերից մեկը դարձավ Ֆրանսիային անցած Հռենոսի ձախափնյա իշխանությունների նախկին ղեկավարներին ի հաշիվ եկեղեցական տիրույթների աշխարհականացման փոխհատուցում տրամադրելը: Բանակցությունները ձախողվեցին, սակայն 1799-1801 թթ. Ֆրանսիայի դեմ Երկրորդ կոալիցիայի նոր պատերազմը, ավարտվեց Ավստրիայի և նրա դաշնակիցների պարտությամբ:

1801 թ. Լյունեվիլի հաշտությունը ճանաչեց Ֆրանսիայի կողմից Հռենոսի ձախ ափի տարածքների, այդ թվում՝ երեք եկեղեցական իշխանություններ՝ Կյոլնի, Մայնցի և Տրիրի, բռնազավթումը: Տուժած գերմանական իշխաններին տարածքային փոխհատուցում տալու հարցը դրվեց կայսերական պատգամավորության քննարկմանը: Երկարատև բանակցություններից հետո Ֆրանսիայի և Ռուսական կայսրության ճնշման և ավստրիական կայսեր դիրքորոշման փաստացի անտեսման արդյունքում կայսրության վերակազմակերպման վերջնական նախագիծն ընդունվեց և հաստատվեց 1803 թ. մարտի 24-ին:

Arjo
11.01.2021, 08:29
«Կայսերական դեպուտացիայի եզրափակիչ որոշում» անունը կրող փաստաթղթով նախատեսվում էր արմատապես վերակազմակերպել Սրբազան Հռոմեական կայսրության կազմն ու կառուցվածքը: Գերմանիայի տարածքում եկեղեցական տիրույթները աշխարհիկայնացվեցին (ենթարկվեցին սեկուլյարիզացման) և մեծ մասամբ ընդգրկվեցին խոշոր աշխարհիկ պետությունների կազմի մեջ: Դադարում էին որպես կայսերական իրավունքի սուբյեկտ իրենց գոյությունը գրեթե բոլոր կայսերական քաղաքները բացառությամբ վեցի: Ընդամենը վերացվեց, չհաշվեց Ֆրանսիայի կողմից բռնազավթված հողերի, կայսրության կազմում գոյություն ունեցող ավելի քան 100 պետական միավորում, իսկ աշխարհիկայնացման ենթարկված տիրույթների բնակչության թիվը կազմում էր շուրջ երեք միլիոն մարդ: Առավել մեծ տարածքային ձեռքբերումներ ունեցան Ֆրանսիայի սատելիտները՝ Բադենի մեծ դքսությունը, Վյութեմբերգի թագավորությունը և Բավարիան, ինչպես նաև Պրուսիան, որի տիրապետության տակ անցան հյուսիսային Գերմանիայի եկեղեցապատկան հողերի մեծ մասը: 1804 թ. տարածքային սահմանագծման գործընթացի ավարտից հետո Սրբազան Հռոմեական կայսրության կազմում մնացել էր մոտ 130 պետական միավորում՝ կայսերական ասպետների տիրույթները չհաշված:

Arjo
11.01.2021, 08:30
Տարածքային փոփոխությունները հանգեցրեցին ռեյխթագի և կուրֆյուրստների կազմում արմատական փոփոխությունների: Վերացվեցին երեք եկեղեցական կուրֆյուրստների տիտղոսները, նրանց փոխարեն կուրֆյուրստի իրավունքներ շնորհվեցին Բադենի, Վյուրթեմբերգի, Հեսեն-Կասելի միապետներին և կայսրության էրցկանցլեր Կառլ Տեոդոր ֆոն Դալբերգին: Փոփոխությունների արդյունքում կուրֆյուրստների կոլեգիայում, ինչպես նաև կայսերական ռեյխսթագի իշխանների պալատում մեծամասնությունն անցավ բողոքականներին և ձևավորվեց ուժեղ ֆրանսամետ կուսակցություն: Ավանդապես կայսրության հիմնական հենարաններ՝ եկեղեցական իշխանությունների և ազատ քաղաքների վերացումը հանգեցրեց կայսրության հավասարակշռության կարստի և կայսերական գահի ազդեցության լիակատար անկման: Սրբազան Հռոմեական կայսրությունը վերջնականապես վերածվեց փաստացի անկախ պետությունների խառնակույտի և կորցրեց որպես միասնական քաղաքական միավորում պահպանվելու որևէ հեռանկար:

Arjo
11.01.2021, 08:31
Սրբազան Հռոմեական կայսրության վախճան

Կայսրության մոտալուտ փլուզման կամ առնվազն Գերմանիայում Հաբսբուրգների իշխանության վերացման հավանականությունը 1803 թ. «Եզրափակիչ որոշման» ընդունումից հետո ակնհայտ էր դարձել անգամ կայսր Ֆրանց II համար: 1804 թ. նա ընդունեց «Ավստրիայի կայսր» տիտղոսը՝ ձգտելով մնալ Նապոլեոնին հավասար կաչգի վրա, որը նույն տարի հռչակվել էր ֆրանսիացիների ժառանգական կայսր: Թեև Ավստրիայի կայսեր տիտղոսի ընդունումը ուղղակի կերպով չէր խախտում կայսերական սահմանադրությունը, այն վկայում էր Համբսբուրգների կողմից Սրբազան Հռոմեական կայսրության գահի կորստի հավանականության գիտակցման մասին: Նապոլեոնի՝ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր ընտրվելու վտանգը իրական դարձավ նույն 1804 թ., երբ վերջինս այցելեց կայսերական մայրաքաղաք Ախեն քաղաքը և այնտեղ գտնվող Կառլոս Մեծի գերեզմանը:

Այնուամենայնիվ Սրբազան Հռոմեական կայսրությանը մահացու հարված հասցրեց ոչ թե Ավստրիական կայսրության հռչակման ակտը, այլ 1805 թ. Նապոլեոնի դեմ երրորդ կոալիցիայի պատերազմը: Ֆրանց II բանակաը գլխովին ջախջախվեց Աուստեռլիցի ճակատամարտում, իսկ Վիեննան գրավվեց ֆրանսիացիների կողմից: Նապոլեոնի կողմից պատերազմում կռվում էին Բադենը, Բավարիան և Վյուրթեմբերգը, ինչը որևէ բացասական հակազդեցության չհանդիպեց կայսրության ներսում: Ֆրանց II ստիպված էր Ֆրանսիայի հետ Պրեսբուրգում հաշտություն կնքել, որի համաձայն Ավստրիան ոչ միայն զիջում էր Նապոլեոնի և նրա դաշնակիցներին Իտալիայի տիրույթները, Տիրոլը, Ֆորալբերգը և Առաջավոր Ավստրիան, այլ նաև ճանաչում էր Բավարիայի և Վյուրտեմբուրգի միապետների թագավորական տիտղոսները, ինը իրավաբանորեն դուրս էր հանում այդ պետությունները կայսեր որևէ իշխանությունից և նրանց գրեթե լիակատար ինքնիշխանությամբ օժտում: Ավստրիան վերջնականապես դուրս մղվեց դեպի Գերմանիայի պերիֆերիա, իսկ կայսրությունը վերածվեց ֆիկցիայի: Ինչպես ընդգծում էր Նապոլեոնը Պրեսբորւրգի հաշտությունի կնքումից հետո Թալեյրանին ուղղված նամակում՝

Aquote1.png
- Ռեյխսթագ այլևս չի լինի... այլևս չի լինի նաև որևէ Գերմանական կայսրություն
Aquote2.png

Arjo
11.01.2021, 08:32
Կայսրության փլուզման գործընթացը գնալով խորանում և անբեկանելի էր դառնում: 1806 թ. հունվարին Շվեդիան հայտարարեց ընդհանուր կայսերական ռեյխթագում հյուսիսային Գերմանիայի իր տիրույթների (Առաջավոր Պոմերանիա) ներկայացուցիչների մասնակցության դադարեցման և իրեն պատկանող գերմանական հողերի վրա ընդհանուր կայսերական սահմանադրության գործողության չեղարկման մասին: 1806 թ. հուլիսի 12-ին Բավարիան, Վյուրտեմբերգը, Բադենը, Հեսեն-Դարմշտադտը, Նասաուն, Բերգ կոմոությունը, էրցկանցլեր Դալբերգը և ութ այլ գերմանական իշխանություններ Փարիզում ստորագրեցին Նապոլեոնի ղեկավարությամբ Հռենոսյան միության ստեղծման մասին համաձայնագիրը: Օգոստոսի 1-ին այդ պետությունները հայտարարեցին Սրբազան Հռոմեական կայսրության կազմից դուրս գալու մասին: Շուտով Հռենոսյան միության մասնակիցները նախաձեռնեցին իրենց հարևանությամբ գտնվող կայսերական ասպետների և մանր կամսությունների տարածքների կլանման գործընթաց, որի արդյունքում գերմանական պետական միավորումների թիվը կրճատվեց մինչև քառասունի:

Arjo
11.01.2021, 08:32
1806 թ. հուլիսի 22-ին Փարիզում Ավստրիայի դեսպանորդը ստացավ նապոլեոնի վերջնագիրը, որի համաձայն՝ մինչև օգոստոսի 10-ը Ֆրանց II՝ կայսրության գահից չհրաժարվելու դեպքում ֆրանսիական զորքերը հարձակվելու էին ավստրիական տիրույթների վրա: Վիեննայում արդեն երկար ժամանակ բանավեճեր էին գնում գերմանիայում Ֆրանսիայի բացարձակ գերիշխանության պայմաններում Սրբազան Հռոմեական յասրության պահպանման նպատակահարմարության վերաբերյալ: Գերակշռեց կանցլեր Շտադիոնի դիրքորոշումը, որի համաձայն գայություն ուներ կայսրության՝ ֆրանսիական պրոտեկտորատի վերածվելու լուրջ վտանգ և Ֆրանց II կողմից կայսերական գահի պահպանումը անխուսափելիորեն հանգեցնելու էր Նապոլեոնի հետ նոր պատերազմի, որին Ավստրիան պատրաստ չէ: Թագից հրաժարումը անխուսափելի դարձավ: 1806 թ. օգոստոսի սկզբներին ստանալով ֆրանսիական դեսպանորդի երաշխիքներն առ այն, որ Նապոլեոնը չի ընդունի հռոմեական կայսեր թագը, Ֆրանց II գնալ կայսերական գահից հրաժարմանը:

1806 թ. Ֆրանց II-ը հայտարարեց Սրբազան Հռոմեական կայսրության կայսեր տիտղոսից և լիազորություններից հրաժարվելու մասին՝ բացատրելով դա Հռենոսյան միության ստեղծումից հետո կայսեր պարտականությունների կատարման անհնարինությամբ: Միաժամանակ նա ազատեց կայսերական իշխանական միավորները, դասերը, աստիճանները և պաշտոնյա անձանց կայսերական սահմանադրությամբ նրանց վրա դրված պարտականությունների կատարումից: Թեև իրավական տեսանկյունից Հրաժարականի հրովարտակն անթերի չէր (վեճերը, թե արդյո՞ք կայսրը իրավունք ուներ միանձնա որոշում կայացնել կայսրության վերացման վերաբերյալ, շարունակվում են մինչ այժմ), Գերմանիայում այլևս բացակայում էր կայսերական համակարգը պահպանելու քաղաքական կամքը: Սրբազան հռոմեական կայսրությունը դադարեց գայություն ունենալուց:

Arjo
11.01.2021, 08:33
1813—1814 թթ. Նապոլեոնի ջախջախումը և Գերմանիայում հայրենասիրական տրամադրությունների վերելքը հնարավորություններ ստեղծեց Սրբազան Հռոմեական կայսրության վերականգնման համար: Այդ գաղափարին աջակցում էին Անգլիան և Հռոմի պապը, ինչպես նաև գերմանական փոքր և միջին իշխանությունները, որոնք դիտարկում էին կայսրության վերականգնումը որպես խոշոր պետությունների (Պրուսիա, Բավարիա, Սաքսոնիա, Վյուրթեմբերգ) նկրտումներից պաշտպանվելու միջոց: 1814 թ. նոյեմբերին քսանինը գերմանացի իշխաններ ստորագրեցին նորից կայսեր տիտղոսն ընդունելու Ֆրանց II-ին ուղղված կոչի տակ: Սակայն հին կայսրության վերականգնումն այլևս անհնարին էր: 1807 և 1813 թթ. ավստրո-պրուսական պայմանագրերի, Հռենոսյան միության նախկին անդամների՝ հակաֆրանսիական կոալիցիային միանալու 1814 թ. համաձայնագրերի և վերջապես 1814 թ. Փարիզի խաղաղության պայմանագրի պայմանների համաձայն Գերմանիան պետք է դառնար կոնֆեդերատիվ միավորում: Կայսրության վերականգնամն փորձը կարող էր հանգեցնել Ավստրիայի և Պրուսիայի միջև ռազմական հակամարտության: 1814—1815 թթ. Վիեննայի կոնգրեսին Ֆրանց II հրաժարվեց կայսերական թագից և խոչընդոտեց որևէ այլ գերամանական իշխանի ղեկավարությամբ կայսրության վերականգնման ծրագրին: Դրա փոխարեն 1815 թ. հունիսի 8-ին հիմնադրվեց Գերմանական միությունը՝ 38 գերմանական պետությունների կոնֆեդերացիա՝ Պրուսիայի և Ավստրիայի բուն գերմանական ժառանգական տիրույթները ներառյալ՝ մոտավորապես նախկին Սրբազան Հռոմեական կայսրության սահմաններում: Մինչև 1866 թ. Գերմանական միության ղեկավարը մնում էր Ավստրիայի կասրը: Գերմանական միությունը լուծարվում է 1866 թ. ավստրո-պրուսական պատերազմից հետո. նրան փոխարինելու է գալիս Հյուսիսգերմանական միությունը, իսկ 1871 թ.-ից՝ Գերմանական կայսրությունը՝ Պրուսիայի գլխավորությամբ:

Arjo
11.01.2021, 08:34
Սրբազան Հռոմեական կայսրությունը չուներ սահմանադրություն՝ որպես միասնական նորմատիվ ակտ: Նրա պետական կառուցվածքի և գործառնության հիմքում դրված էին չգրված իրավական ավանդույթներ, որոնք միայն ուշ միջնադարից սկսեցին լրացվել կայսրերի և ռեյխսթագի օրենսդարական ակտերով: Նոր ժամանակներում սահմանադրական-իրավական նորմերը ցրված էին նշանակալի թվով օրենսդրական ակտերի միջև, ինչը, զուգակցվելով կայսրության ունիկալ դաշնային բնույթի և տարբեր կայսերական ինստիտուտների ու դասերի միջև հավասարակշռության համակարգին, բավականին բարդ պետական-իրավական կառույց էր ստեղծում:

Պետական կառույցի բարդ աստիճանակարգը և պետության դաշնային սկզբունքը դարձան քննադատության առարկա սկսած Ռեֆորմացիայի և Եվրոպայում կենտրոնացված պետությունների ձևավորման ժամանակաշրջանից: Սեմույել Պուֆենդորֆը XVII դարում Սրբազան Հռոմեական կայսրությունն անվանում է «կայսերական գահի հովանու ներքո գայակցող կիսանկախ իշխանությունների հրեշատիպ (լատ.՝ monstro simile) համակեցություն» [11]. Սակայն չնայած ապակենտրոնացմանը կայսրությունը մնում էր միասնական պետական միավորում, որն ուներ գլուխ՝ ընտրվող կայսր, և սուբյեկտներ՝ կայսերական դասեր: Կայսեր և կայսերական դասերի դուալիզմը, որոնք հանդիսանում էին գերագույն իշխանության հարաբերականորեն անկախ աղբյուրներ, ստեղծում էր այլ եվրոպական պետություններից մեծապես տարբերվող համակարգ: Կայսրը «չէր մարմնավորում կայսրությունը» [K 1] և հաճախ չէր արտահայտում նրա պետական կամքը:

Arjo
11.01.2021, 08:35
Սրբազան Հռոմեական կայսրության սահմանադրական-իրավական կառուցվածքը սահմանող հիմնական նորմատիվ ակտերից առաձնանում էին հետևյալը.

Կայսրերի ընտրական կապիտուլյացիաները՝ սկսած միջին դարերից մինչև կայսրության լուծարումը, որոնցում երաշխավորվում էին տարբեր կայսերական դասերի իրավունքներն ու ազատությունները.
1122 թ. Վորմսի կոնկորդատը, որը բաժանում էր կայսեր և պապի իրավասությունները եկեղեցական ոլորտում և սկիզբ էր դրել կայսրության պետական ինստիտուտների՝ եկեղեցու ազդեցությունից ազատման գործընթացին.
1220 թ. Եկեղեցական իշխանների հետ համաձայնագիրը, որը երաշխավորում էր կայսրության կազմում եկեղեցական տիրույթների ինքնավարությունն ու տարածքային ինքնիշխանությունը.
Ի օգուտ իշխանների որոշումը (1232 թ.), որը ամրագրում էր աշխարհիկ իշխանությունների տերերի համար լայն իրավասություններ օրենսդիր և ֆինանսական ոլորտներում.
Ոսկե բուլլա (1356 թ.), որով սահմանվում էր կայսեր ընտրության կարգը և ստեղծվում էր կուրֆյուրսների կոլեգիա, որի անդամներին տրվում էր ներքին գործերում ինքնուրույնություն և կայսրության կառավարմանը մասնակցելու իրավունք.
Վիեննայի կոնկորդատ (1448 թ.), որով սահմանվում էր կաթոլիկ եկեղեցու պետական-իրավական կարգավիճակը և կաթոլիկ եկեղեցու ինստիտուտների կառուցվածքը Գերմանիայի տարածքում.
Կայսերական ռեֆորմը (1495 թ.), որով ներմուծվեց «համերկրային խաղաղության» սկզբունքը՝ որպես միջդասային հարաբերությունների կարգավորման հիմնարար օրենքի և հաստատեց միասնական դատական համակարգ Գերագույն կայսերական դատարանի գլխավորությամբ.
Կայսերական մատրիկուլ (պաշտոնական ցուցակ) (1521 թ.), որով ամրագրվում էր կայսրության սուբյեկտների ցանկը և բախվում էին ռազմական ոլորտում նրանց պատրականությունները.
Աուգսբուրգի կրոնական խաղաղություն (1555 թ.), որով սահմանվեցին տարբեր հարանվանություններին պատկանող կայսրության միավորների փոխհարաբերությունները.
Վեսթֆալյան խաղաղություն (1648 թ.), որը տարածքային իքնիշխանություն շնորհեց կայսրության միավորներին և սահմանեց կայսրության կառավարման մարմիններում դավանաբանական պարիտետի սկզբունքը.
Վերջին ուղերձն առ կայսրություն (1654 թ.), որով հաստատվում էին Վեսթֆալյան խախաղության պայմանագրի պայմանները և դրան ուղեկցող համապատասխան օրենսդրական ակտերը որպես կայսրության հիմնական օրենք և սահմանվում էին միասնական դատավարական նորմեր.
Կայսերական պատգամավորության եզրափակիչ որոշումը (1803 թ.), Սրբազան Հռոմեական կայսրության վերջին օրենսդրական ակտը, որով արմատապես բարեփոխվում էին նրա կառուցվածքն ու կազմը:

Arjo
11.01.2021, 08:36
Ըստ միջնադարյան պատկերացումների՝ գերմանական կայսրը ուշ անտիկ շրջանի Հռոմեական կայսրության և Կառլոս Մեծի ֆրանկների պետության կայսրերի ուղիղ շառաջիղն էր: Դա թույլ էր տալիս Սրբազան Հռոմեական կայսրության կայսրերին հավակնել Եվրոպայում գերագույն իշխանության: Կայսեր անձին սակրալ բնյութ էր հաղորդում պապի կողմից Հռոմում նրա թագադրությունը: Միայն դրանից հետո ընտրված միապետը կարող էր օգտվել կայսեր տիտղոսից: Կայսրը նաև Գերմանիայի, Իտալիայի և Բուրգունդիայի թագավորն էր [K 2], ընդ որում առավել սերտ էր կայսրության և Գերմանիայի միջև կապը՝ միայն գերմանական իշխանների կողմից ընտրված թագավորը կարող էր կրել Սրբազան Հռոմեական կայսրության կայսեր տիտղոսը:

Նախքան Հռոմում թագադրվելը կայսրության կառավարիչները կրում էին թագավորաան տիտղոս: Սկզբնական շրջանում դա Կարոլինգներից փոխառված տիտղոսն էր rex Francorum (orientalium) («(արևելյան) ֆրանկների թագավոր»), սակայն այն աստիճանաբար սկսվեց դուրս մղվել rex Teutonicorum/Teutonicum («գերմանացիների թագավոր») տիտղոսով: Իսկ ինվեստիտուրայի համար Հենրիկոս IV կայսեր պայքարի ժամանակ ձևավորվեց նոր տիտղոս՝ rex Romanorum («հռոմեացիների թագավոր»)[12].

XV դարի վերջերից կայսրերի թագադրությունը Հռոմում քաղաքական պատճառներով այլևս դարձավ անհնարին: Արդյունքում, Մաքսմիմիլիանոս I և նրա հաջորդները սկսեցին կիրառել «ընտրված հռոմեական կայսր» (լատ.՝ electus imperator Romanorum, գերմ.՝ Erwählter Römischer Kaiser)[12] տիտղոսը, ենթադրելով, որ այդ տիտղոսի կրողը երբևէ կայցելի Հռոմ թագադրության համար[K 3]։ Կայսերական գահաժառանգը, որն ընտրվում էր իշխող միապետի կենդանության օրոք, ստանում էր «հռոմեական թագավորի»(գերմ.՝ Römischer König) տիտղոսը, սակայն բացառությամբ հազվադեպ դեպքերի (Ֆերդինանդ I 1531—1558 թթ.), որևէ իրական իշխանական լիազորություններ չէր ունենում:

Arjo
11.01.2021, 08:37
Պատմության ընթացքում կայսերական գահն ընտրովի էր, ինչը կտրուկ տարբերում էր Սրբազան Հռոմեական կայսրությունը նրա ժամանակակից այլ եվրոպական միապետություններից, բացառությամբ Ռեչ Պոսպոլիտայի: Սկզբնապես կայսր էր ընտրվում Գերմանիայի առավել հզոր իշխանական տների անդամներից մեկը, որը ազգակցական կապեր ուներ թագավորական ընտանիքի հետ (գերմ.՝ Geblütsrecht): Սակայն ինվեստիտուրայի համար պայքարում կայսրերի պարտությունից հետո արյունակցական կապի սկզբունքը դադարեց հաշվի առնվել, և ընտրությունները ձեռք բերեցին ավելի ազատ բնույթ: Այնուամենայնիվ, իշխող կայսրերը մշտապես փորձում էին ապահովել գահը իրենց զավակների համար իրենց կյանքի օրոք՝ դրանով հիմնադրելով սեփական կայսերական հարստություններ: 1438-ից առ 1806 թավական կայսերական գահը գրեթե մշտապես (բացառությամբ 1742—1745 թթ.) զբաղեցնում էին նոր ժամանակի առավել հզոր գերմանական արքայատոհմի՝ Հաբսբուրգների հարստության ներկայացուցիչները, որոնք լայնածավալ տիրույթներ ունեին կայսրության տարածքներից դուրս և առաջատար դեր էին խաղում Եվրոպայում:

Վաղ շրջանում կայսեր ընտրողների շրջանակը սահմանափակված չէր. կայսեր ընտրության նպատակով գումարված համագումարներին կարող էր հավաքվել Գերմանական թագավորության ամբողջ վերին աշխարհիկ և հոգևոր ազնվականությունը, թեև սովորաբար մասնակցում էին միայն մի քանի տարածաշրջանների ներկայացուցիչներ: Ընտրողների կազմի անորոշությունը երբեմն հանգեցնում էր երկակի ընտրությունների, քանի որ իշխաններին չէր հաջողվում պահմանավորվել միասնական թեկնածուի շուրջ: 1356 թվականին Կառլոս IV կողմից «Ոսկե բուլլայի» հաստատումից հետո կայսեր ընտրողների շրջանակը սահմանափակվեց յոթ կուրֆյուրսնտերով և սահմանվեց քվեների հաշվման մեծամասնության սկզբունքը [13]:

Arjo
11.01.2021, 08:38
Միջին դարերում կայսեր լիազորությունները սահմանափակվում էին միայն սովորույթներով և ավանդույթներով. կայսրը իրականացնում էր գերագույն աշխարհիկ և հոգևոր իշխանությունը, ղեկավարում էր կառավարությունը, իրականացնում էր արդարադատությունը և միանձնյա պատերազմ էր հայտարարում և խաղաղություն կնքում: Նոր ժամանակներում նրա լիազորությունների ծավալը սկսվեց աստիճանաբար սահմանափակվել ընտրական կապիտուլյացիաներով և Ռեյխթագի կողմից հաստատված օրենքներով, ինչի արդյունքում կայսեր կողմից արդյունավետ քաղաքականության իրականացումը հնարավոր դարձավ միայն կայսերական միավորների, առաջին հերթին՝ կուրֆյուրստների հետ համագործակցությամբ: XVII — XVIII դարերում կայսեր բացառիկ իրավասությունների մեջ էին մտնում Արքունի խարհրդի ձևավորման և ղեկավարման, Ռեյխսթագի օրակարգի որոշման, տիտղոսների շնորհման, արքունի պաշտոնների բաժանման, օտար պետությունների հետ կայսրության շահերի ներկայացման և մի շարք նվազ կարևոր հարցեր: Դրամական և մաքսային քաղաքականությունը, ինչպես նաև Ռեյխսթագի հրավիրման որոշումը գտնվում էին կայսեր և կուրֆյուրստների խորհրդի համատեղ լիազորությունների շրջանակներում[12]: Օրենքների ընդունումը, կայսերական հարկերի սահմանումը, պատերազմի հայտարարությունն ու խաղաղության կնքումը տեղի էին ունենում միայն Ռեյխսթագի համաձայնությամբ: Չնայած կայսեր լիազորությունների սահմանափակմանը՝ նա շարունակում էր տիրապետել բավականին լայն քաղաքական լծակներով, որոնք ապահովում էին կայսրության քաղաքական համակրգում նրա առաջնորդող դերը, ինչպես նաև կայսրության միասնության երաշխավորն էր: Այն պահից, երբ 1806 թ. Ֆրանց II-ը վայր դրեց կայսեր տիտղոսը և լիազորությունները, կայսրությունը դադարեց գոյություն ունենալուց:

Arjo
11.01.2021, 08:39
Կայսրության դասերը (միավորներ)
Սրբազան Հռոմեական կայսրության սոցիալական հիմքը և միաժամանակ հիմնական կառուցվածքային միավորներն էին կայսերական դասերը (գերմ.՝ Reichsstände), որոնց տակ հասկացվում էին տարածքային միավորներն ու անհատները, որոնք ռայխսթագում ունեին ձայնի իրավունք, անմիջականորեն ենթակա էին կայսրին և հարկեր էին վճարում կայսերական գանձարան: Կայսերական դասերը սեփական տիրույթներում օժտված էին տարածքային ինքնիշխանության իրավունքով և իշխանական լիազորություններ էին իրականացնում սեփական հպատակների նկատմամբ: Վերջիններս (գյուղացիներ, իշխանական քաղաքների քաղաքացիներ, ստորին ազնվականություն և հոգևորականություն) չէր պատկանում կայսերական դասերին և չէր մասնակցում կայսրության կառավարմանը: Կայսերական դասերի կազմավորման գործընթացը տևել է հարյուրամյակներ և ավարտվել է միայն XVI դարի սկզբներին, սակայն ռայխսթագի կողմից հաստատվող «կայսերական մատրիկուլներում» ընդգրկված կայսերական դասեր համարվող կայսրության սուբյեկտների կոնկրետ ցանկը, մնում էր փոփոխական մինչև կայսրության գոյության ավարտը: Կայսերական դասերի երկակի բնույթը՝ սոցիալական խավ և տարածքային միավոր, բացատրվում էր նրանով, որ մինչև կայսրության գոյության ավարտը նրա սուբյեկտներում, բացի Պրուսիայի և Ավստրիայի, տարածքն ու կառավարման համակարգը դիտարկվում էին որպես տվյալ իշխանի ժառանգական հողերի և արքունի հաստատությունների շարունակություն: Թեև շատ իշխանություններում ստեղծվել էին լանդթագներ, իսկ տեղական բյուրգերությունը և ստորին ազնվականությունը շոշափելի ազդեցություն ունեին քաղաքականության վրա, իշխանը համարվում էր իշխանության միակ աղբյուրը և որպես այդպիսին չէր առանձնացվում պետությունից:

Arjo
11.01.2021, 08:40
Կայսերական իրավունքն առանձնացնում էր հետևյալ կայսերական դասերը.

Կուրֆյուրստներ (գերմ.՝ Kurfürsten);
Կայսերական իշխաններ (գերմ.՝ Reichsfürsten);
Կայսերական կոմսեր և կայսերական պրելատներ (գերմ.՝ Reichsgrafen և Reichsprälaten);
Ազատ կայսերական քաղաքներ (գերմ.՝ Reichsstädte).
Բացի դրանից դասերը բաժանվում էին աշխարհիկ և հոգևորի, քանի որ Սրբազան Հռոմեական կայսրության եպիսկոպոսներն ու աբբաները (վանահայրերը) իրենց ենթակա տարածքներում նույնպես գերագույն իշխանություն կրող անձեր էին համարվում՝ իրենց տիրույթների բնակչության նկատմամբ գերագույն աշխարհիկ իշխանություն իրականացնելով: Հառտուկ կատեգորիա էին կազմում կայսերական ասպետները (գերմ.՝ Reichsritter), որոնք թեև չին մասնակցում ռեյխսթագին, սեփական տիրույթներում գերիշխանություն էին իրականացնում և հանդիսանում էին Գերմանիայում կենտրոնական իշխանության կարևորագույն հենարաններից մեկը:

Arjo
11.01.2021, 08:43
Ֆրանսիայի պատմություն (https://hy.wikipedia.org/wiki/%D5%96%D6%80%D5%A1%D5%B6%D5%BD%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)

Հին աշխարհ
Հունական գաղութ
Նախապատմական Ֆրանսիա
Հին Գալիա
Միջին դարեր
Վերդենի դաշնագիր
Ֆրանկական թագավորություն
Մերովինգների թագավորություն
Կարոլինգների թագավորություն
Կապետինգներ
Վալուաներ
Խաչակրաց արշավանքներ
Բուրգունդիայի թագավորություն
Նավառայի թագավորություն
Խաչակրաց արշավանքներ
Բուրգունդիայի թագավորություն
Բարդուղիմեոսյան գիշեր
Կարդինալի գվարդիականներ
Նոր պատմություն
Ազգային կոնվենտ
Կամիզարներ
Տերմիդորյան հեղաշրջում
Ֆրանսիական Հնդկաստան
Ֆրանսիական հեղափոխություն
Ֆրանսիայի սահմանադրական միապետություն
Ֆրանսիայի առաջին հանրապետություն
Նապոլեոնյան պատերազմներ, Նապոլեոնի դարաշրջան
Աբուքիրի ճակատամարտ
Առաջին ֆրանսիական կայսրություն
Բուրբոնների ռեստավրացիա
Հուլիսյան միապետություն
Ֆրանսիայի երկրորդ հանրապետություն
Ֆրանսիայի երկրորդ կայսրություն
Ֆրանսիայի երրորդ հանրապետություն
Փարիզի ապստամբություն
Հուլիսյան հեղափոխություն
Փարիզի կոմունա
Ազատ Ֆրանսիա
Ֆրանսիայի բռնազավթումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում
Ֆրանսիայի Հանրապետություն

Arjo
11.01.2021, 08:45
Արևմտյան Հռոմեական կայսրության անկում

Եվրոպայի պատմության 4-րդ դարի կեսերից մինչև 7-րդ դարն ընկած ժամանակաշրջանն ընդունված է անվանել Մեծ գաղթի կամ Ժողովուրդների մեծ գաղթի ժամանակաշրջան[46]: Կլիմայական դժվարություններից և սառնամանիքներից հոգնած մի շարք բարբարոսական ցեղեր և ցեղախմբեր սկսում են արշավանքներ կազմակերպել դեպի Հռոմեական կայսրության տարածք: Առաջին գաղթող ցեղերը դրանք հոներն էին, որոնց պատմական ձևավորումն ընթացել էր ներկայիս Չինաստանի տարածքում՝ Հեռավոր Արևելքում[47]: Մինչ այդ՝ 117 թվականին, Հռոմեական կայսրությունը հասել էր իր տարածքային մեծության գագաթնակետին[48]: 284 թվականին Դիոկղետիանոսը կայսրությունը բաժանեց երկու մասի՝ արևելյան և արևմտյան[49][50][51]: Գալիան Արևմտյան Հռոմեական կայսրության մաս էր կազմում:

Arjo
11.01.2021, 08:46
4-րդ դարում կելտական ցեղերն ապաստակում են Գալիայի պատմական Արմորիկա երկրամասի տարածքը: 418 թվականին դեպի Գալիա արշավանքներ են կազմակերպում գոթերը, որոնց օգնություն են ցուցաբերում վանդալները, լանգոբարդներն ու ֆրանկները: 410 թվականին մայրաքաղաք Հռոմի գրավումից հետո կայսրության կենտրոնը դառնում է Թուլուզ քաղաքը: 460 թվականին ծանր պայմաններում գահ է բարձրանում Հռոմի վերջին կայսրը: Հռոմուլոս Օգոստուլոսի գահ բարձրանալու ժամանակ Հռոմեական կայսրությունը գտնվում էր անհետացման եզրին[52][53]։ Կայսերական տիրապետությունը տարածվում էր միայն Իտալիայի և Հարավային Գալիայի մի փոքրիկ մասի վրա: Արևելահռոմեական կայսր Լևոն I-ը, որը մահացել էր 474 թվականին՝ Արևմտյան Հռոմեական կայսրության գահին էր կանգնեցրել երկու մարդու՝ Պրոկոպի Անթեմիային և Հուլիուս Նեպոտին, այդ պատճառով նրա հետնորդ Զենոնը, այնպես ինչպես Հյուսիսային Գալիայի կուսակալ Աֆրանասիոս Սիագրոսը, հրաժարվում է Հռոմուլոսին ճանաչել արևմուտքի կայսր՝ նրան համարելով սովորական բռնապետ[54]: Կայսրության մայրամուտը բավականին մոտ էր: Նրա օրոք վերսկսվում են գոթական արշավանքները դեպի կայսրության տարբեր հատվածներ:

Arjo
11.01.2021, 08:47
Գոթական զորքերը գլխավորում էր նշանավոր զորավար Օդոակրը[55]: Հռոմեական պաշտպանական զորքերի գլուխ կանգնած էր Օրեստը: Բախվելով իր հանդեպ թշնամաբար տրամադրված զորքին, Օրեստը փակվում է հզոր պատերով շրջապատված Տիցիանում, որը գրավվում է և թալանվում: 476 թվականի օգոստոսի 28-ին Պլացենտիի մոտ նա գերի է վերցվում և մահապատժի ենթարկվում: Նրա եղբայր Պավելը սպանվում է Ռավեննայից ոչ հեռու անտառում մղված մարտի ժամանակ և այդ ժամանակ Օդոակրը մտնելով քաղաք սեպտեմբերի 4-ին Հռոմուլոսին ստիպում է հրաժարվել կայսրության գահից[56][57][58]: Երբ ապստամբած զորավարը իմանում է արևելյան կայսր Զենոն Իսավրացու կրկնակի գահին տիրելու մասին, նա գահընկեց է անում Հռոմուլոս Օգոստուլոսին և վերջինիս անունից սենատական պատվիրակություն ուղարկում Կոստանդնուպոլիս՝ համապատասխան հաղորդագրությամբ: Այնտեղ նշվում է.

Aquote1.png Ոչ մի կարիք չկար նրանց կողմից ստեղծել հատուկ թագավորություն, որ երկու կողմերին էլ բավական էր լոկ Զենոնը՝ որպես ընդհանուր կայսր, որ հռոմեական սենատը Օդոակրին է հանձնել գլխավոր հրամանատարությունը, մարդու որը պետական գիտելիքի և ռազմատենչությամբ ունակ է պաշտպանել պետությունը Aquote2.png

Arjo
11.01.2021, 08:48
476 թվականին, երբ Օդոակրը գահընկեց է անում Հռոմուլոս կայսրին, Արևմտյան Հռոմեական կայսրությունը ուներ չնչին ռազմական, քաղաքական և տնտեսական ներուժ և չէր վերահսկում կայսրության մեծ մասին, որոնք ֆիկտիվ կերպով կոչվում էին հռոմեական[59]: Նվաճելով կայսրությունը, բարբարոսները ստեղծում են սեփական իշխանությունը կայսրության մեծ մասում[60][61]: Նորաստեղծ պետությունների շարքում առանձնանում էր Ֆրանկական պետությունը, որն ստեղծվում է ժամանակակից Ֆրանսիայի տարածքում: Այն ձևավորվում է 481 թվականին[62][62][63], սակայն սկզբնական շրջանում որոշակի կախվածություն է ունենում Հռոմից: 486 թվականին ֆրանկների առաջնորդ Քլոդվիգ I-ը Սուսասոնի ճակատամարտում ջախջախում է կայսերական բանակին և ոչնչացնում Գալիայի տարածքում գտնվող վերջին հռոմեական հենակետերը[62][64][65]: Այս հաղթանակից հետո Քլոդվիգին հնարավորություն է ընձեռվում իր իշխանությունը տարածել հյուսիսում գտնվող Սոմ գետից մինչև Լուար գետն ընկած տարածքների վրա։ Քլոդվիգը միավորում է երկրի բոլոր ներքին հողերը՝ Գալիայի դուրս վռնդելով ոչ միայն հռոմեացիներին, այլ նաև 496 թվականին ալեմաններին[66], իսկ 507 թվականին՝ վեստգոթերին[66]: Քլոդվիգի օրոք քրիստոնեությունն ընդունվում է, որպես Ֆրանկական պետության պաշտոնական կրոն[66], իսկ լատիներենն ու ֆրանկերենը՝ պաշտոնական լեզուներ[66]: Նրա կառավարման տարիներին թագավորական նստավայրը տեղափոխվում է Փարիզ[66]՝ ժամանակակից Ֆրանսիայի մայրաքաղաք: Նա ամրապնդում է թագավորական իշխանությունը և այն դարձնում ժառանգական։ Քլոդվիգը կարգադրում է գրի առնել սալիական ֆրանկների սովորույթային իրավանորմերը, որի արդյունքում կազմվում է Սալիական դատաստանագիրքը[66][67][68]։ Դրանով բնակչությունը բաժանվում էր ֆրանկների և տեղաբնիկների։

Arjo
11.01.2021, 08:48
Տեղական բնակչությանն էլ բաժանում էր երեք խավի՝ խոշոր հողատերեր, մանր հողատերեր և հողազուրկ մարդիկ։ Վերջինս նաև հիմնադրում է Ֆրանկական պետության առաջին արքայատոհմը՝ Մերովինգների դինաստիան[69]: 511 թվականին Քլոդվիգը մահանում է և ֆրանկական գահը մնում է թափուր[70][71][72]: Մերովինգ թագավորները Ֆրանկական պետության տարածքները ընդարձակում են մինչև Ալպյան լեռներ և Դնեպրի ավազան[73]: Տերության մայրաքաղաքը եղել է Աախենը[74]: Այս ժամանակաշրջանում Արաբական խալիֆայության գլուխ կանգնած էր Օմայյան արքայատոհմը: Դեռևս 8-րդ դարի սկզբին Աբդ ալ-Մալիքի որդի և հաջորդ Վալիդը 711-716 թվականներին նվաճել էր Իսպանիան՝ Պիրենեյան թերակղզին և ժամանակակից Ֆրանսիայի հարավային սահմանները[75]: Մուսուլմաններին Եվրոպայից վտարելու համար ֆրանկնարի մայորդոմ Կառլոս Մարտելը 732 թվականին մեծ բանակ է հանում Աբդուլ Ռահման իբն Աբդելլահի դեմ[76]: Ֆրանկական և արաբական զորքերը բախվում են Տուր քաղաքի շրջակայքում: 732 թվականի հոկտեմբերին տեղի է ունենում Պուատիե հերոսամարտը[77][78], որտեղ ֆրանկները վռնդում են արաբներին Եվրոպայից՝ ազատագրելով ոչ միայն Սեպտիմանիայի երկրամասը, այլև Իսպանիայի մերձակա տարածքները: 437-743 թվականներին Ֆրանկական պետությունները կտրուկ թուլանում է: Վերջին Մերովինգյան թագավորները, որոնք հայտնի են որպես «ծույլ թագավորներ», կառավարում էին երկիրը միայն անվանապես։ Իրական իշխանությունը կենտրոնացած էր մայորդոմների ձեռքում։

Arjo
11.01.2021, 08:49
Երբ 737 թվականին Թեուդերիկ IV-ը մահանում է, մայորդոմ Կառլոս Մարտելը թողնում է գահը թափուր և շարունակում կառավարել մինչև իր մահը՝ 741 թվականը։ Վերջինիս որդին՝ Պիպին Կարճահասակը, 743 թվականին վերականգնում է Մերովինգյան հարստությունը՝ թագադրելով Քիլդերիկ III-ին, սակայն 751 թվականին գահընկեց է անում նրան և ինքը դառնում թագավոր՝ Ֆրանկական պետությունում սկիզբ դնելով Կարոլինգների հարստությանը[79][80][81]։ Մերովինգները Ֆրանկիայում տիրում են մինչև 751 թվականը։ Փաստացիորեն, Պիպինը բազմելով Ֆրանկական պետության գահին ոչ թե շարունակում է մերովինգների գործը, այլև ստեղծում նոր արքայատոհմ[81]: 754-755 թվականներին Պիպինը կազմակերպում է ալպիական արշավանք՝ Իտալիայի լանգոբարդներին ծնկի բերելու նպատակով: 756 թվականին նա վերստին ռազմախուժում է Ապենինյան թերակղզու տարածք[82]:

Arjo
11.01.2021, 08:50
Այս անգամ նրան աջակցում էր նաև Բավարիայի դուքսը: Պիպինի կյանքի վերջին տարիներին Աքվիտանիան կռվախնձոր է դառնում Ֆրանկական պետության և հարևանների միջև: Հաղթելով սաքսերին՝ Պիպինը հաստատում է իր դիրքերը տարածաշրջանում և 760 թվականին պատերազմ հայտարարում Աքվիտանիայի դքսությանը: 761 թվականին պատերազմն ավարտվում է ֆրանկների հաղթանակով: 768 թվականին Պիպին Կարճահասակը մահանում է[82] և սեպտեմբերի 24-ին նրան փոխարինում է Կառլոս I-ը, ով Պիպինի ավագ որդին էր: Նրա անունով Պիպինների հարստությունը սկսում է է կոչվել Կարոլինգյան։ Կառլոսը «Մեծ» է հորջորջվել դեռևս կենդանության օրոք՝ լինելով մարդկության պատմության ամենահեղինակավոր կայսրերից մեկը։ Շարունակելով հոր՝ Պիպին Կարճահասակի պատերազմները լանգոբարդների դեմ, նա երկու արշավանք է կազմակերպում դեպի Իտալիա[83][84]: Այդ ընթացքում նա գերի է վերցնում լանգոբարդների արքային և երկրի հյուսիսային շրջանները միացնում իր թագավորությանը։ 789 թվականին նա պաշտպանում է իր երկիրը սլավոնական ցեղերի ոտնձգություններից[84][85]: Նշանվոր էր Կառլոսի մղած մարտերն ընդդեմ Իսպանիայում վերստին հաստատված արաբների:

Arjo
11.01.2021, 08:50
793 թվականին ֆրանկների հեծելազորը ջախջախում է օմայյան բանակին և երկրից դուրս վռնդում Կորդովայի խալիֆին: 800 թվականին Ֆրանկական պետությունում տեղի է ունենում դարակազմիկ մի իրադարձություն. մայորդոմ Կառլոսը թագադրվում է կայսերական թագավոր և վերջ դնում Ֆրանկիայի պատմության թագավորական փուլին[86]: Ֆրանկական թագավորությունը վերածվում է ընդարձակ կայսրության: Կայսր հռչակվելուց հետո Կառլոս Մեծն ամրապնդում է երկրի սահմանները: Նա վերջնականապես Իսպանիայից դուրս է մղում արաբներին, իսկ հյուսիսային Իսպանիան՝ Բարսելոնա կենտրոնով, անցնում է Ֆրանկական կայսրությանը: Արաբներին Պիրենեյներում մնում է միայն Գրանադան[87], որն ազատագրվում է Ռեկոնկիստայի ընթացքում: Կառոս Մեծի մղած պատերազմներից ամենաերկարատևը Սաքսոնիայի նվաճումն էր, որը տևում է ավելի քան 30 տարի։ 804 թվականին սաքսերը նահանջում են և անձնատուր լինում ֆրանկների կայսերական բանակին: Հաջորդիվ նա ձեռնամուխ է լինում Բավարիայի գրավմանը:

Arjo
11.01.2021, 08:51
Գահակալության վերջին տարիներին նրա իշխանությունը տարածվում էր ամբողջ Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի վրա՝ Հյուսիսային ծովից մինչև Միջերկրական և Ատլանտյան օվկիանոսից մինչև Ադրիատիկ ծովի արևելյան ափը։ Կառլոսը արշավանքներ է կատարել Իսպանիա և Արևելյան Եվրոպա, իսկ Բալկաններում մոտեցել է անմիջականորեն Բյուզանդական կայսրության տիրույթներին։ 814 թվականին Կառլոսը մահանում և գահընկեց է արվում[88][89]: Կառլոսի մահից հետո երկրում բռնկվում են գահակալական կռիվներ: Վերջինիս օրինական ժառանգները պայքար են սկսում ֆրանկական գահի համար: Նրան փոխարինում է իր որդին՝ Լյուդովիկոս Բարեպաշտը[90][91], ով չի կարողանում պահպանել հոր ստեղծած աշխարհակալ տերությունը: 843 թվականին Լյուդովիկոս Բարեպաշտը ստիպված է լինում երկիրը կիսել իր երկու եղբայրների հետ[92][93]: Վերդենի դաշնագրով Ֆրանկական կայսրության տարածքը տրոհվում է[94][95]: Այս պայմանագիրը հող է նախապատրաստում ապագա Ֆրանսիա, Գերմանիա և Իտալիա պետությունների կազմավորման համար[93][95]: Վերդենի դաշնագրով Արևմտաֆրանկական (ֆրանսիական) հիմնական տարածքի մեջ էին մտնում Նեյստրիայի, Աքվիտանիայի, Բուրգունդիայի, Վասկոնիայի, Սապտիմանիայի մարզերը և Իսպանիայի մարկան, որը հանդես էր գալիս որոշակի ինքնավարությամբ[92][95]: Թագավորության մայրաքաղաքը Փարիզն էր: Այս պառակտումը վատ է անդրադառնում երկիրը կառավարող Կարոլինգների վրա: 987 թվականին Լյուդովիկոս V Ծույլը գահընկեց է արվում՝ Ֆրանսիայում վերջ դնելով Կարոլինգների արքայատոհմի գերիշխանությանը:

Arjo
11.01.2021, 08:52
987 թվականի հուլիսի 3-ին քսանամյա Հուգո Կապետը սկսում է իր գահակալությունը՝ սկիզբ դնելով Կապետինգների արքայատոհմին[96][97]: Դրանից առաջ նա եղել էր Փարիզի կոմսը[97]: Կապետինգների օրոք թագավորական իշխանությունը ընտրովիից դառնում է ժառանգական։ Նրանց կառավարումը նշանավորվում է նրանով, որ Ֆրանսիան ենթարկվում է վիկինգների արշավանքներին[98]: 8-րդ դարից սկսած նորվեգացի, դանիացի և շվեդ վիկինգները սկսում են ասպատակել Եվրոպայի տարածքը: 885 թվականին Փարիզի ափերի մոտ հայտնվում են վիկինգներին պատկանող հարյուրավոր նավեր[99]: Նորմանների առաջնորդներից Զիգֆրիդը ֆրանսիացիներին պահանջում է տուրքեր վճարել, սակայն մերժում է ստանում: Դրանից հետո վերջիններս հարձակման են անցնում և շրջափակում Փարիզը[100][101]: Հյուսիսաբնակների զինուժն իրենից ներկայացնում էր 700 նավ և 40 հազար զինվոր: Ֆրանսիական զորքերի բանակը կազմում էր մոտ 200 զինվոր[100]: Փարիզը վիկինգների լծից ազատվում է 881 թվականին՝ Լյուդովիկոս III-ի օրոք: 9-րդ դարում Ֆրանսիայի տարածքում առանձնանում են Նեյստրիա, Բուրգունդիա, Աքվիտանիա մարզերը[102]: Նրանք ստանում են դքսությունների կարգավիճակ և փաստացիորեն դառնում են Ֆրանսիայի կենտրոնական կառավարությունից անկախ։ Այս ժամանակաշրջանը Ֆրանսիայի պատմության մեջ նշանավորվում է ավատատիրական հարաբերությունների հաստատմամբ[103][104]: Կապետինգները կործանում են ստրկատիրական պետությունը և փոխում հասարակարգը։ 9-րդ դարում ամենուր ամրանում է ֆեոդալական կալվածքը: Ֆրանսիայում խոշոր կալվածատերեր դառնում են թագավորները, աշխարհիկ ավագանին, ինչպես նաև քրիստոնեական եկեղեցին։ Կապետինգների քաղաքականությունը նպաստում էր կենտրոնացված պետության կազմավորմանը։ Դեռևս Հուգոյի կառավարման վերջին տարիներին նրա որդին՝ Ռոբերտը, եղել է իր գահակիցը: Հոր մահից հետո՝ 996 թվականին, Ռոբերտ II Բարեպաշտը դառնում է Ֆրանսիայի միահեծան ղեկավարը[105]: Ռոբերտը չկարողանալով ժառանգ ունենալ իր առաջին կնոջից, ստիպված է լինում ամուսնալուծվել և կնության առնել Բուրգունդիայի թագավոր Ռուդոլֆ III-ի քրոջը՝ Բերտեին: Ժողովուրդն այս թագավորին անվանել է նաև Աստվածավախ և իմաստուն:

Arjo
11.01.2021, 09:13
Խաչակրաց արշավանքներ

11-րդ դարում Եվրոպայի պատմության մեջ տեղի ունեցող դարակազմիկ իրադարձություններից ամենանշանավորը Խաչակրաց արշավանքներն էին[106][107]: Ֆրանսիայի թագավորության և Սրբազան Հռոմեական կայսրության օժանդակությամբ դեպի արևելք արշավանքների ալիք է սկսվում: Նպատակը Հիսուս Քրիստոսի գերեզմանի աատագրումն էր մուսուլմաններից: Խաչակրաց արշավանքները շարունակվում են շուրջ 200 տարի՝ 1095-1291 թվականներին։ Խաչակիրների շարժման գլխավոր հովանավորը համարվում էր քրիստոնեական եկեղեցին[107]:

Arjo
11.01.2021, 09:14
1095 թվականի մարտին տեղի ունեցած ժողովում քննարկվում է բյուզանդական կայսրի օգնության խնդրանքն ընդդեմ սելջուկ-թուրքերի: Հենց այդ տարում էլ տեղի ունեցավ կարևոր մի իրադարձություն, որը հիմնովի փոխում է Ֆրանսիայի և ամբողջ աշխարհի պատմության ընթացքը։ Պատճառը Ֆրանսիայի հարավում գտնվող Կլերմոն Ֆերան քաղաքում Հռոմի պապ Ուրբանոս II-ի հնչեցրած կոչն էր, որով կաթոլիկ եկեղեցու գլուխը հորդորում է քրիստոնյաներին արշավել և ազատագրել Սուրբ Երկիրը[107]: Սակայն այդ ճանապարհին առկա էին մի շարք խնդիրներ։ Պապականությանն անհանգստացնող հիմնական հանգամանքն այն էր, որ Երուսաղեմ մեկնող ուխտավորների մեծ մասը իսլամադավան արաբների կողմից ենթարկվում էին հալածանքների։ Պապականությունը շահագրգռված էր նաև այն հանգամանքով, որ Սուրբ Երկիրը լատինականացնելուց և իրենց ենթարկելուց հետո՝ ֆրանկների ուժի շնորհիվ Հռոմի պապին կենթարկվի նաև 1054 թվականի քրիստոնեական եկեղեցու պառակտումից հետո անկախացած Կոստանդնուպոլսի պատրիարքը։ Հեռատես այս քայլով Ուրբանոս պապը նպատակ ուներ ռազմական ուժի շնորհիվ վերամիավորել քրիստոնյա աշխարհը։ Ըստ նրա՝ պատվախնդիր այդ առաքելությունը պետք է իրականացվեր ո՛չ գերմանացիների և ո՛չ էլ վիկինգների, այլ ֆրանսիացիների կողմից։

Arjo
11.01.2021, 09:14
1096 թվականի սկզբներին սկսվում է խաչակիրների առաջին արշավանքը[107][108]: Գարնան սկզբերին ճանապարհ են ընկնում խաչակիրների առաջին ջոկատները, որոնք հիմնականում կազմված էին աշխատավոր դասակարգից՝ գյուղացիներից։ Սուրբ գործին նվիրված գյուղացիներն առանց ասպետական դասակարգի օգնության անցնում են Ասիան Եվրոպայից բաժանող Բոսֆորի նեղուցը և շարժվում դեպի արևելք՝ Նիկեա քաղաքի ուղղությամբ։ Սակայան վճռական տրամադրված գյուղացիները չեն կարող դիմակայել առավել լավ զինված կատաղի սելջուկներին և ջախջախվում են վերջիններիս կողմից[109]։ Կարճ ժամանակ անց տեղ են հասնում նաև ֆրանսիական ասպետախմբերը, որոնք հեշտությամբ կարողանում են գրավել քաղաքը։ Այսպիսով՝ ֆրանսիացի խաչակիրների առաջին նվաճումը Նիկեա քաղաքի պաշարումն էր։ 1097 թվականի հոկտեմբերին սկսվում է Անտիոքի երկարատև պաշարումը և տևում մինչև 1098 թվականի հունիսը[110]։ 1099 թվականի հուլիսի 15-ին խաչակիրները ներխուժում են Սուրբ քաղաք՝ Երուսաղեմ[111][112]: Առաջին խաչակրաց արշավանքի գլխավոր հետևանքներից մեկը դառնում է չորս խաչակրաց պետությունների ստեղծումը։ Դրանք էին Երուսաղեմի թագավորությունը, Անտիոքի դքսությունը, Եդեսիայի կոմսությունն ու Տրիպոլիի կոմսությունը[113]:

Arjo
11.01.2021, 09:15
Խաղաղ ժամանակներին հետևում է Եդեսիայի վերստին գրավումը մուսուլմանների կողմից[113]։ Կազմակերպվում է երկրորդ խաչակրաց արշավանքը, որը գլխավորում էին Ֆրանսիական և հարավգերմանական խաչակիրները՝ Լյուդովիկոս Երիտասարդի և Կոնրադ III-ի գլխավորությամբ: 1147 թվականին նրանք հասնում են Երուսաղեմ, սակայն արշավանքը պսակվում է անհաջողությամբ[114]: Կարևոր հանգամանք էր այն, որ ֆրանսիացի խաչակիրների մի մասը կանգ է առնումՊորտուգալիայի թագավորությունում, որտեղ նրան է միանում Աֆոնսո Ա Պորտուգալացին[115]: Ֆրանս-պորտուգալական միացյալ զորքերը 1147 թվականին վերանվաճում են Լիսաբոնը մուսուլմաններից[116]: 1187 թվականին Եգիպտոսի նոր սուլթան Սալահ ադ Դինը Հաթթինի ճակատամարտում հաղթանակ է տանում և գրավում Երուսաղեմը[117]: Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ Օգոստոսի օժանդակությամբ ձեռնարկվում է նոր խաչակրաց արշավանք, որին մասնակցում էին նաև Անգլիայի թագավոր Ռիչարդ Առյուծասիրտն ու Գերմանիայի թագավոր Ֆրիդրիխ Շիկամորուսը[118]: 1191 թվականի Աքքայի վերանվաճումից հետո Ֆիլիպը ֆրանսիական զորքի հետ մեկտեղ վերադառնում է Ֆրանսիա[118]։ Նա չի կարողանում շարունակել արշավանքը առողջական խնդիրների պատճառով: 1212-1271 թվականներին Ֆրանսիայի նախաձեռնությամբ կազմակերպվում են մի քանի խաչակիրների արշավանքներ, որոնք պսակվում են անհաջողություններով[118]: Արշավանքների կազմակերպման մեջ կարևոր ներդրում է ունենում Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս IX Սուրբը[119]:

Arjo
11.01.2021, 09:16
Լյուդովիկոսը հարգում էր իր վասալների իրավունքները։ Նա լուրջ քայլեր է ձեռնարկում դատական բարեփոխումների համար։ Ավատատիրական կարգերի, ներքին գործերի մեջ գերագույն դատարանի միջամտությունը արգելող օրենքը, Լուին կասեցնում է՝ թույլատրելով արքային միջամտել իր ենթակաների գործերին։ Նա արգելում է դատական վեճերը և թույլատրում տեղական դատարանների գործունեությունից դժգոհողներին դիմել արքայական վճռաբեկ դատարան։ 1269 թվականի մարտին Լուին հրապարակում է «Պրագմատիկ պատժամիջոցները», ըստ որոնց ֆրանսիական եկեղեցին անկախություն է ստանում Հռոմից և արգելվում են հօգուտ Հռոմի կատարվող դրամահավաքները։

Խաչակրաց արշավանքերն ահռելի ազդեցություն են ունենում միջնադարյան Եվրոպայի վրա[120]։ Այդ ժամանակներում Եվրոպայում հզոր էր Պապականության դերը, սակայն արդեն 14-րդ դարի վերջերից, մեծ մասամբ խաչակրաց արշավանքների հետևանքով, Եվրոպայում սկսում են ձևավորվել ազգային պետություններ, որոնցից մեկն էլ Ֆրանսիայի թագավորությունն էր: Ալբիգենսյան խաչակրաց արշավանքի շնորհիվ վերանում է կատարների աղանդը, և ուժեղանում կապը հյուսիսային և հարավային Ֆրանսիաների միջև:

Arjo
11.01.2021, 09:16
11-րդ դարում Ֆրանսիայում հիմնականում ավարտվում է ֆեոդալական հասարակարգի երկու հիմնական դասակարգերի՝ սենիորների և կախյալ գյուղացիության ձևավորումը։ 11-րդ դարի վերջին Ֆրանսիայում սկսվում է տնտեսական կյանքի աշխուժացումը[121]: Գյուղատնտեսության ճյուղի զարգացումը կապված էր տեխնիկայի առաջընթացի հետ: Այն պայմանավորված էր նաև Ֆրանսիայի բնակչության թվի ավելացմամբ[121][122]: Գյուղական բնակչությունը միատարր էր: Տարբեր էին նաև ֆրանսիացիների կենսամակարդակները: Ավատատիրական հասարակության ձևավորումը Ֆրանսիայում երկարատև ու աստիճանական ուղի է անցել: Ֆեոդալիզմի տնտեսական հիմքը խոշոր հողային սեփականություն էր: Ավատատիրական իրավունքը ֆրանսիացիների հասարակական շերտը բաժանում էր ոչ թե ստրուկների և ստրկատերերի, այլև սոցիալական տարբեր դասերի՝ անվականների, հոգևորականների և գյուղացիների: Ֆրանսիայում ֆեոդալական հարաբերությունների կարգավորման գլխավոր և հիմնական օղակն ավատն էր: Ֆրանսիայում գործում էր «Իմ վասալի վասալը իմ վասալը չէ» սկզբունքը[123]: 11-14-րդ դարերում Ֆրանսիայում զորքի հիմնական տեսակը հեծելազորն էր[124]: Ասպետական խավն ուներ իր ուրույն դերն ավատատիրական աստիճանակարգության մեջ: Թագավորի գլխավորությամբ կազմավորվում է ֆեոդալական հիերարխիան, որին ևս հատուկ էր վասալական համակարգը։ Միջնադարի ֆրանսիական քաղաքները հիմնականում արհեստի և առևտրի կենտրոններ էին: Քաղաքներն միմյանցից տարբերվում էին իրենց տնտեսական և քաղաքական բնույթով, զբաղեցրած տարածքով և բնակչության թվով: 13-րդ դարում Ֆրանսիայի թագավորության մայրաքաղաք Փարիզը Եվրոպայի խոշորագույն քաղաքն էր՝ շուրջ 380 հեկտար տարածքով և 50 հազարից ավելի բնակչությամբ[125]: Մեծությամբ երկրորդ քաղաքը Մարսելն էր, որը գտնվում էր Միջերկրական ծովի ափին[126]: Միջնադարյան Ֆրանսիայի քաղաքների տնտեսական հիմքն արհեստն էր: Քաղաքներում նույն մասնագիտություն ունեցող արհեստավորները միավորվում էին համքարությունների մեջ:

Arjo
11.01.2021, 09:17
14-րդ դարում Փարիզում կար 350 համքարություն[127]: Կարևոր նշանակություն ունեին նաև առևտրական միավորումները, որոնք կոչվում էին գիլդիաներ: 11-րդ դարի վերջին և 12-րդ դարի սկզբին Հյուսիսային Ֆրանսիայի քաղաքներում ապստամբություններ են բռնկվում սենիորների դեմ, իսկ խոշոր քաղաքներից շատերը ձեռք են բերում կոմունայի կարգավիճակ։ Քաղաքների զարգացումը և տնտեսական կապերի ընդլայնումը Հյուսիսային Ֆրանսիայում կարևոր նախադրյալներ են ստեղծում ավատատիրական մասնատվածության հաղթահարման համար։ 13-րդ դարի կեսին Ֆրանսիայում բացվում է առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Փարիզի համալսարանը, որն առաջիններից էր ամբողջ Եվրոպայում: Նույն դարում իրար հետևից Ֆրանսիայում հիմնադրվում են նոր քաղաքներ: Դրանք առաջանում էին թագավորին և առանձին ավատատերերին պատկանող հողի վրա: 12-13-րդ դարերում թագավորական իշխանության հաստատումը դժվարանում էր Կապետինգների և Պլանտագենետների (12-րդ դարի կեսից անգլիական թագավորներ) պայքարով։ Ֆիլիպ II Օգոստոսը (կառավարել է 1180-1223 թվականին), որը 13-րդ դարի սկզբին Անգլիայից ետ էր նվաճել և իր թագավորությանը միացրել Ֆրանսիայի տարածքի զգալի մասը, դառնում է Հյուսիսային Ֆրանսիայի իրական տիրակալ։ 13-րդ դարի վերջին թագավորական դոմենին է միացվում Լանգեդոկը։ 1285 թվականին երկրի գահն անցնում է Ֆիլիպ IV Գեղեցիկին, ով Ֆրանսիայում կառավարում է մինչև 1314 թվականը[128]: Ֆիլիպ IV Գեղեցիկը ներքին և արտաքին ասպարեզում վարել է Ֆրանսիայի միավորման ու կենտրոնացման և իշխանության ամրապնդման քաղաքականություն։ Ամուսնանալով Նավառայի թագուհու հետ՝ 1284 թվականին դարձել է նաև Նավառայի թագավոր: 1312 թվականի ամրապնդելով երկրի արևմտյան սահմանները Ֆրանսիային է միացրել Լիոնը: 1300 թվականին գրավում է Ֆլանդրիան, սակայն 1302 թվականին պարտություն է կրում Կուրտրեի ճակատամարտում և զիջում այն։ Նրա օրոք Ֆրանսիայի կառավարության և Հռոմի պապի միջև սկսված սուր բախումն ավարտվում է իշխանության հաղթանակով։ 1302 թվականին հրավիրված Գլխավոր շտատները ուժեղացնում են կենտրոնական իշխանությունը և երկրում հաստատվում է դասային միապետություն[129][130]։ Կապետինգների դինաստիայի վերջին թագավորը՝ Կառլոս IV-ը, 1328 թվականին մահանում է առանց ժառանգ ունենալու: Ըստ օրենքի՝ գահը չէր կարող անցնել իգական սեռի ներկայացուցչին կամ իգական սեռի ներկայացուցչի ժառանգների և այդ իսկ պատճառով արքայական ղեկն անցնում է Կառլոսի զարմիկ Ֆիլիպ Վալուային, այլ ոչ թե կնոջ կողմից զարմիկ Էդուարդին, որը հետագայում դառնում է Անգլիայի թագավոր։

Arjo
11.01.2021, 09:17
Պլատագենետների ազնվականական տան հետ հակասությունները սկզբնավորվել էին ավելի վաղ, քան Ֆիլիպ Օգոստոսի ի հայտ գալը: 1137 թվականին Ֆրանսիայի գահն անցել էր Լուի VII Երիտասարդին[131][132]: Նա Լուի VI Թանձրամարմնի և Ադելաիրդ Սավոյացու երկրորդ որդին էր։ Շնորհիվ Կապետինգների տան մեջ ավագ որդիներին համակառավարիչ հայտարարելով թագի հանձնման արդեն կայացած գործընթացի, Լուի Կրտսերի գահը չի վիճարկվում որևէ մեկի կողմից։ Կառավարման սկզբին արքայական կալվածքն ներառում էր Իլ դը Ֆրանսը, Օռլեանը և Բերիի մի մասը։ Լուիի և ձևական վասալներից ամենաուժեղի՝ Հենրի II Պլանտագենետի, հետ հարաբերությունները սկզբում խաղաղ էին[133]։ 1156 թվականին Հենրին Լուիին երդում է տալիս իր ֆրանսիական տիրույթների համար։ 1158 թվականին համաձայնություն է ձեռք բերվում անգլիական արքայի որդու և ֆրանսիական արքայի դստեր ամուսնության վերաբերյալ։

Arjo
11.01.2021, 09:18
Միաժամանակ, Լուին ձգտում էր թույլ չտալ Պլանտագենետների հետագա ուժեղացումը։ 1159 թվականին, երբ Հենրին, պաշտպանելով իր կնոջ ժառանգական իրավունքները, պաշարում է Թուլուզը[134][135], Լուին օգնության է գալիս քաղաքին։ Ամրոցի պարսպին նրա հայտնվելը Պլանտագենետին ստիպում է նահանջել։ Իր երրորդ ամուսնությամբ (1160 թվական) Լուին ամրապնդում է Շամպայնի կոմսերի հետ դաշինքը, որն ամրապնդում է նրա դիրքերը անգլոնորմանական միապետների հետ հավանական դիմակայությունում։ Նոր հեռանկարներ են առաջանում 1170-ական թվականների սկզբին, երբ սրվում է իրավիճակը Հենրիխի և նրա որդիների միջև փոխհարաբերություններում, որոնք հավակնում էին երկրի կառավարման մեջ մասնակցություն ունենալուն[136]։ 1173 թվականին Լուին Փարիզում ընդունում է արքայազներից ավագին, իր փեսա Հենրիխ Երիտասարդին և նրան է տրամադրում իր օգնությունը։ Նույն թվականին սկսվում է բաց պատերազմ[136]։ Լուին և Հենրիխ Երիտասարդը պաշարում են Վերնեյը, Ֆիլիպ Ֆլանդրիացին պաշարում է Ռուանը, արքայազն Ռիչարդը հոր դեմ խռովություն է բարձրացնում Պուատիեում, իսկ շոտլանդական արքան ներխուժում է Հյուսիսային Անգլիա[136]։ Հենրի II-ը կարողանում է ջախջախել շոտլանդացիներին, այնուհետև քսան հազար բրաբանսոնների հետ ափ է դուրս գալիս Նորմանդիայում, պաշարումից ազատում է Ռուանը և Վերնեյը: Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաքներն ազատագրելուց հետո նա շարժվում է դեպի հարավ՝ մարտնչելու Ռիչարդի հետ։ Տարվա վերջին Փարիզում հաշտություն է կնքվում, իսկ 1177 թվականին Իվրիում, պապի ճնշման տակ, ստորագրվում է հաշտության պայմանագիր[137]։

Arjo
11.01.2021, 09:19
Անգլիայի և Ֆրանսիայի տարածքային վեճեր

Ֆիլիպ VI Վալուայի կառավարման ընթացքում ֆրանս-անգլիական հարաբերությունները ծայրահեղ սրվում են: Դեռևս 1066 թվականին Փարիզում հաստատված ասպետները վիկինգների առաջնորդ Վիլհելմ Նվաճողի գլխավորությամբ անցնում են Լա Մանշ և Պա դը Կալե նեղուցները և ափ իջնում Մեծ Բրիտանիա կղզու հարավային հատվածում[138]: Այդ ժամանակ Անգլիայի թագավոր Էդվարդ Խոստովանողը նոր էր մահացել և անգլիական գահը մնացել էր թափուր: Վիլհելմ Նորմանդացին ներկայացնում է իր իրավունքները՝ Անգլիայի թագավոր դառնալու համար[138]:

Arjo
11.01.2021, 09:23
Շատ չանցած նա բռնի ուժով տիրանում է անգլիական գահին: Նույն թվականի հոկտեմբերի 14-ին ապստամբ անգլիացիների բանակը Հասթինգս քաղաքի մոտ ծանր պարտություն է կրում և Նորմանդիայի դուքսը վերջնականապես հռչակվում է Անգլիայի թագավոր[139]: Նրա կարգադրությամբ երկրում անցկացվում են հողատարածքների ցուցակագրում: Վիլհելմ I-ը վասալական պարտավորություններ ուներ ոչ միայն բարոնների, այլև իր մյուս վասալների նկատմամբ: Անգլիայի բոլոր տղամարդ բնակիչները պարտավոր էին ծառայել թագավորական բանակում[140]: Տեղացի անգլոսաքսերը ոչ մի կերպ չէին կարողանում հաշտվել երկրում հաստատված օտարական և ֆրանսախոս կառավարության հետ և ժամանակ առ ժամանակ ապստամբում էին: 1087 թվականին Վիլհելմ նվաճողը գահընկեց է արվում: ...

[140] Փոքր դադարից հետո Վիլհելմի նվաճողական քաղաքականությունը շարունակում է վերջինիս թոռը՝ Հենրի Պլանտագենտը, ով մինչ 1154 թվականին անգլիական գահին բազմելը եղել էր Ֆրանսիայի Անժու մարզի կոմսը[141]: Անգլիայի թագավոր հռչակվելուց հետո Անժուի մարզը ինքնըստինքյան կցվում է Անգլիայի թագավորությանը: Ամեն ինչ փոխվում է այն ժամանակ, երբ Հենրի Պլատագենետն ամուսնանում է Աքվիտանիայի դքսուհու հետ, ով որպես օժիտ Հենրիի վերահսկողությանն է հանձնում Աքվիտանիայի մի մասը[141]:

Arjo
11.01.2021, 09:25
Նույն ժամանակահատվածում Հենրին սկսել էր նաև Իռլանդիայի նվաճումը, որի ավարտից հետո պարզ է դառնում այն, որ ընդարձակ սահմաններ ունեցող Անգլիայի թագավորությունն իր տարածքների ներսում ունի ավելի շատ ֆրանսիական հողեր, քան Ֆրանսիայի թագավորները: Ըստ ավատատիրական աստիճանակարգության՝ Անժուի կոմսը (տվյալ դեպքում՝ Հենրի Պլատագենետը) համարվում էր Ֆրանսիայի թագավորի վասալը: Պատճառաբանելով այն, որ Հենրին չի կատարում իր վասալական պարտականությունները, Ֆիլիպ Օգոստոսը 1204 թվականին ռազմակալում է Նորմանդիայի դքսությանը, որը մինչև այդ համարվում էր անգլիական տիրույթ: 1199 թվականին Անգլիայի թագավոր էր դարձել Ջոնը, ով աչքի էր ընկնում իր հակաֆրանսիական քաղաքականությամբ[141][142]: Նորմանդիայի բռնագրավումը շարժառիթ է դառնում Անգլիայի թագավորի համար և 1213 թվականին նա պատերազմ է հայտարարում Ֆիլիպին[142]: Ֆրանսիան միայնակ էր պատերազմական դաշտում, իսկ Սրբազան Հռոմեական կայսրության գերմանացի կայսր Օտտոն IV Բրաունշվեյգցին և Ֆլանդրիայի կոմսությունը հանդես եկան Անգլիայի պաշտպանությամբ: Ֆրանսիական բանակի մարտունակ զինվորները կարողացան ջախջախել անգլո-գերմանական դաշնակից ուժերին և խափանել Լա Մանշի նեղուցն անցող անգլիական ուժերի մարտի դաշտ մտնելուց: Շուտով Ֆիլիպ Օգոստոսի գլխավորած բանակը գրավում է Անժուի, Տուրենի և Մենի կոմսությունները: 1214 թվականին պատերազմն ավարտվում է Ֆրանսիայի հաղթանակով և Անգլիան ստիպված է լինում ռեպարացիա վճարել ֆրանսիական կողմին: Կարճատև այս պատերազմից հետո Ֆրանսիայի տարածքը քառապատկվում է և Ֆրանսիայի թագավորությունը դառնում է Եվրոպայի ազդեցիկ երկրներից մեկը: Ֆրանսիայում անգլիացիներին շարունակում է պատկանել միայն Պուատիեն և Աքվիտանիան։

Arjo
11.01.2021, 09:26
Հարյուրամյա պատերազմ

Անգլիայի և Ֆրանսիայի միջև հերթական տարածքային վեճերը 14-րդ դարում երկարատև պատերազմական գործողությունների առիթ են դառնում։ Պատմության մեջ այն հայտնի է Հարյուրամյա պատերազմ անվանումով[141]։ Ֆրանսիացիները նպատակ ունեին վերջնականապես վռնդել անգլիացի նվաճողներին Ֆրանսիայի ցամաքային տարածքից: Անգլո-ֆրանսիական այս պատերազմը մարդկության պատմությանը հայտնի է ամենաերկարատև պատերազմներից է, որը տևել է 116 տարի՝ ընդմիջումներով: Պատերազմն սկսվում է 1337 թվականին և վերաճում համաեվրոպական աղետի[143]: Սկզբում պատերազմը ընթանում էր բացառապես Ֆրանսիայի և Անգլիայի միջև, իսկ հետո պատերազմական գործողությունների մեջ ներքաշվում են նաև դաշնակից երկրները: Ֆրանսիական կողմի դաշնակիցներն էին Արագոնի, Մալյորկայի, Կաստիլիայի և Լեոնի, Բոհեմիայի և Շոտլանդիայի թագավորությունները, ինչպես նաև Ջենովայի հանրապետությունը: Հակաֆրանսիական խմբավորուը ղեկավարում էր Անգլիայի թագավորությունը, իսկ նրա կողմնակիցներն էին Նավառայի և Պորտուգալիայի թագավորությունները, Աքվիտանիայի, Լյուքսեմբուրգի և Բուրգունդիայի դքսությունները և Ֆլանդրիայի կոմսությունը:

Arjo
11.01.2021, 09:27
Սկզբնական շրջանում առավելության էին հասնում միայն անգլիացիները: 1346 թվականին անգլիական ուժերը գրավում են Կալե նավահանգստային քաղաքը[143][144], որը կարևոր կայանք էր կղզաբնակների համար: Խոշոր նվաճումներ ունենալով արևմուտքում, անգլիացիները ռազմական գործողությունները տեղափոխում են հարավարևմտյան Ֆրանսիա: 1356 թվականին անգլիական հեծելազորը Պուատիեի մոտ ջախջախիչ հաղթանակ է տանում ֆրանսիացիների նկատմամբ և գրավում քաղաքը[145]: Ճակատամարտի ընթացքում Ֆրանսիայի թագավորը գերի է ընկնում և պետական գանձանակի միջոցների անբավարար լինելու պատճառով ֆրանսիական կողմը չի կարողանում փրկագին վճարել Անգլիային[145]: 1360 թվականին Ֆրանսիան ստիպված էր խայտառակ պայմաններով հաշտության պայմանագիր կնքել մրցակցի հետ, որով Անգլիային էր կցվում Ֆրանսիայի ամբողջ հարավ-արևմուտքը[146]: 1360 թվականին ավարտվում է պատերազմական գործողությունների առաջին շրջափուլը՝ Էդվարդյան պատերազմը[147]: 1369-1389 թվականների Լանկաստերյան պատերազմի ընթացքում ևս իրադարձությունները հիմնովին չէին փախվում[148]: 1415 թվականին ռազմական գործողությունները թևակոխում են երրորդ շրջափուլ, որը հիմնովին փոխում է Հարյուրամյա պատերազմի ընթացքը[149]:

Arjo
11.01.2021, 09:27
1415 թվականին անգլիական բանակը ափ է իջնում Նորմանդիայում[150] և Կալեից ոչ այնքան հեռու գտնվող Ազենկուր գյուղի շրջակայքում ֆրանսիացիները հերթական անգամ պարտվում են[151][152]: Սրանից հետո անգլիացիները առանց որևէ դժվարության ռազմախուժում են քաղաքամայր Փարիզ և գրավում այն[153]: 1420 թվականին կնքվում է Տրուայի հաշտության պայմանագիրը, որով Ֆրանսիայի թագավորությունը կորցնում է իր քաղաքական անկախությունը[154]: Անկախության համար մղվող մարտերում ոտքի է ելնում ամբողջ ֆրանսիացի ժողովուրդը: Նրանց գլխավորում էր Ժաննա անունով մի գյուղացի աղջիկ, ով մինչ այդ հանդիպել էր Կառլոս VII Հաղթանակողի հետ և զորք խնդրել պաշարված Օռլեան քաղաքն ազատագրելու համար[155]: 1428 թվականին Ժաննա դ'Արկի գլխավորած բանակը ազատագրում է Օռլեանը[156]: Սա ֆրանսիացիների առաջին խոշոր ռազմական հաջողությունն էր Հարյուրամյա պատերազմի ընթացքում: Մի քանի ամրոցների ազատագրումից հետո Ժաննայի ուղեկցությամբ Կառլոսը Ռեյմս քաղաքում օծվում է Ֆրանսիայի թագավոր[157]: Սրանով վերականգնվում է ֆրանսիացիների անկախությունը:

Ժողովրդավարական պատերազմի ծավալումն ու Ժաննա դ'Արկի լայն ժողովրդականությունը վախեցրել էին Անգլիայի թագավորին և ազնվականությանը։ Ժաննան շարունակում է ղեկավարել անգլիացիների դեմ ռազմական գործողությունները մինչև 1430 թվականի մայիսի 23-ը, երբ անգլիացիների դաշնակից բուրգունդացիները նրան գերի են վերցնում և փոխանցում անգլիացիներին՝ ընդամենը 10 հազար լիվր գումարի դիմաց։

Aquote1.png Որպեսզի Աստված հաղթանակ պարգևի մեզ, անհրաժեշտ է մարտնչել: Ես ոչնչից չեմ վախենում, բացի դավաճանությունից[158]:
- Ժաննա դ'Արկ
Aquote2.png

Arjo
11.01.2021, 09:28
Անգլիացիները մեղադրում են նրան վհուկության և հերետիկոսության մեջ և Ռուան քաղաքում եկեղեցականներից կազմված ատյանը կանխատեսելի դատավճիռ է կայացնում։ Ժաննա դ'Արկը մեղավոր է ճանաչվում՝ սկզբում դատապարտելով ցմահ բանտարկության, այնուհետև՝ մահապատժի։ 1431 թվականի մայիսի 30-ին տասնիննամյա Ժաննան Ռուանի Հին շուկայի հրապարակում ինկվիզիցիայի է ենթարկվում։ Կառլոս VII-ը կարողանում է զարգացնել Ժաննա դ'Արկի հաջողությունները։ 1435 թվականին նա անջատ հաշտություն է կնքում բուրգունդացիների հետ՝ իր գլխավոր հակառակորդ Կառլոս Խիզախի բանակին հաղթելով Նանսիի ճակատամարտում: Իրականացվում է բանակի և պետական ֆինանսների վերակազմակերպումը, որից հետո վերսկսում է Անգլիայի դեմ պատերազմը: 1453 թվականին անգլիացիները զրկվում են Ֆրանսիայի տարածքում իրենց բոլոր տիրույթներից, բացի Կալե նավահանգստից։ 1453 թվականին կնքվում է անգլո-ֆրանսիական հաշտության պայմանագիր[159]։

Arjo
11.01.2021, 09:28
Հարյուրամյա պատերազմի ավարտից հետո Անգլիայում սկսվում է քաղաքացիական պատերազմ, որը պատմության մեջ հայտնի է ալ և սպիտակ վարդերի պատերազմ անվանումով[160]: Երեսնամյա այս պատերազմը վերջնականապես կազմալուծում է Անգլիան և Ֆրանսիան ազատվում է կարևոր հակառակորդից: Հարյուրամյա պատերազմից հետո Ֆրանսիայի թագավորությունը շարունակվում է կառավարվել Վալուաների արքայատոհմի կողմից: Բուրգունդիայի դուքս Կառլոս Խիզախի մահից հետո՝ 1477 թվականին, Ֆրանսիան և Հաբսբուրգները սկսում են Բուրգունդիայի բաժանման գործընթացը[161]: Երկարատև այս գործընթացը հաճախ ուղեկցվում էր ռազմական բախումներով: 1532 թվականին Ֆրանսիային է կցվում Բրետանի մարզը[162]:

1494 թվականին Ֆրանսիան ներքաշվում է երկարատև իտալական պատերազմի մեջ[163]: Պատերազմը մղվում էր ընդդեմ անհնազանդ Նեապոլիտանական թագավորության[163]: Այն բանից հետո, երբ Նեապոլի պաշտպանությամբ հանդես եկավ Սրբազան Հռոմեական կայսրությունն ու Անգլիան, Ֆրանսիան ստիպված եղավ դաշնակցի փնտրտուկով հայացքն ուղղել դեպի արևելք: Ի վերջո, այդ ընտրությունը կանգ է առնում Օսմանյան կայսրության վրա: Թուրք ծովակալ Հայրեդին Բարբարոսան 1543 թվականին գրավում է ֆրանսիական անդրծովյան Նիս քաղաքը և այն հանձնում Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկոս I-ին[163][164]: Սակայն Օսմանյան կայսրությունը հետագայում լքում է պատերազմը, իսկ Ֆրանսիան ստիպված էր ընդունել իր պարտությունը: Ֆրանսիական կոալիցիայի պարտությունը հող է նախապատրաստում Իտալիայի վերամիավորման համար: 16-րդ դարում Իսպանիայի և Ավստրիայի Հաբսբուրգները հանդիսանում էին Եվրոպայի հզորագույն քաղաքական ուժերը[165]: Անմիջականորեն նրանք նաև Ֆրանսիայի գլխավոր ախոյաներն էին:

Arjo
11.01.2021, 09:29
Գերմանիայի, Իսպանիայի, Սրբազան Հռոմեական կայսրության թագավոր և կայսր Կառլոս V-ը ուշմիջնադարյան Ֆրանսիայի զարգացման գլխավոր խոչընդոտն էր: Կառլոսը որդեգրելով բացարձակապետական քաղաքականություն, մի շարք պատերազմներ է սկսում ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Ֆրանսիայի գլխավոր դաշնակից Օսմանյան կայսրության դեմ (Թունիսյան պատերազմ)[166]: 1544 թվականին կնքված պայմանագրով Ֆրանսիան զրկվում է իտալական և իսպանական բոլոր հողերից: 1558 թվականի հունվարի 7-ին Ֆրասիայի պեր Ֆրանսուա դը Գիզը ազատագրում է անգլիացիների վերջին հենակետը Ֆրանսիայում՝ Կալե նավահանգիստը[167]:

Չնայած այս ամենի, ֆրանսիացի պատմաբանները 16-րդ դարը անվանում են «16-րդ հիանալի հարյուրամյակ»[168]: Դա պայմանավորված է նրանով, որ երկարատև պատերազմներից հետո Ֆրանսիայում խաղաղություն է հաստատվում: Ֆրանսիան, որպես պետություն սկսում է բարգավաճել, զարկ է տրվում տնտեսական զարգացմանը: Այս շրջանում Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի բնակչությունը հասնում է մինչ այդ չտեսնված 200 000-ի: Թուլուզը դառնում է իր հեղինակությամբ երկրորդը Ֆրանսիայում: Այստեղ սկսում են ստեղծվել խոշոր ազնվականական տներ:

Arjo
11.01.2021, 09:30
16-17-րդ դարերում Եվրոպայում բռնկվում է մասսայական կրոնական և հասարակաքաղաքական շարժում, որի նպատակը քրիստոնյաների սուրբ գրքի՝ Աստվածաշնչի ռեֆորմացումն էր[169]: Ռեֆորմացիայի հաղափարախոսության հիմնադիրը գերմանացի աստվածաբան, վանական և եկեղեցու բարեփոխիչ Մարտին Լյութերն էր[169]: Ըստ Մարտին Լյութերի՝ հոգևոր փրկությունը հնարավոր է միայն հավատի միջոցով, քանզի ոչ ոք կաթոլիկ եկեղեցու կարիքը չունի, և անկախ սոցիալական ծագումից ու գրաված դիրքից՝ բոլորը անառարկելիորեն պետք է ենթարկվեն աստծուն[170]։ Մարդկանցից ոչ ոք առավելություն չունի ոչ մեկի նկատմամբ, սոցիալական բոլոր խավերը, այդ թվում և հոգևորականությունը, հավասար են։ Դա իրավահավասարության սկզբունքի վաղբուրժուական առաջին ձևակերպումներից մեկն էր։ Լյութերի հետևորդները սկսում են կոչվել բողոքականներ[169][170]: Այսպիսով առաջանում է քրիստոնեության բողոքական ճյուղը[171]:

Arjo
11.01.2021, 09:30
Ֆրանսիայի առաջին բուրբոն թագավորը եղել է Հենրիխ IV-ը[172]։ Նա ծնվել է 1553 թվականի դեկտեմբերի 13-ին Նավառայի թագավորությունում[172]։ Նրա հայրը՝ Անտուան դե Բուրբոնը, եղել է Ֆրանսիայի Լուի IX թագավորի սերնդի իններորդ ներկայացուցիչը։ Նրա մայրը՝ Ժաննա դ'Ալբրետը, Նավառայի թագուհին էր և Ֆրանսիայի Ֆրանսիսկ I թագավորի զարմուհին։ Նա կնքված լինելով որպես կաթոլիկ, բայց գահ բարձրանալուն պես դառնում է կալվինական: Հոր մահից հետո՝ 1563 թվականին, նա դառնում է Վանդոմի դուքս[172]: Իր կառավարան ընթացքում ծովակալ Գասպար դե Կոլինյին եղել է վերջինիս գահակիցը (1519-1572)։ 1589 թվականի հուլիսի 31-ին նա դառնում է Ֆրանսիայի առաջին թագավորը Բուրբոնների հարստությունից: Նրա օրոք Լյութերի գաղափարախոսությունը լայն տարածքում է գտնում Ֆրանսիայում: Բողոքականության տարածումը հանգեցնում է Ֆրանսիայում քաղաքացիական պատերազմի բռնկման, որը հետագայում հայտնի է դառնում Ֆրանսիայի կրոնական պատերազմ կամ Հուգենոտյան պատերազմ անվանումներով[173]: Հուգենոտյան պատերազմը ընթանում էր Ֆրանսիայի կալվինականների և կաթոլիկների միջև[173]: Կալվինիզմը բողոքականության անկախ ճյուղ էր, որի հիմնադիրը ֆրանսիացի աստվածաբան Ժան Կալվինն էր[174]: Բացարձակ միապետությունից դժգոհ ավատատիրական ավագանին բաժանված էր երկու խմբավորման. կաթոլիկներին գլխավորում էին Լոթարինգիայում կառավարող Գիզ դքսերը, իսկ հուգենոտներին՝ Բուրբոնները։

Arjo
11.01.2021, 09:31
Պատերազմը սկսվում է 1562 թվականին: 1570 թվականին Սենժերմենում կնքվում է պայմանագիր, որով հուգենոտները ստնում են 4 կարևոր քաղաք-ամրոցներ Ֆրանսիայում, ինչպես նաև պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունք։ Սենժերմենյան խաղաղությունը վերջ է դնում քաղաքացիական եռամյա պատերազմին կաթոլիկների և բողոքականների միջև, սակայն միևնույն ժամանակ նաև առաջ է բերում նոր խնդիրներ։ Դա պայմանավորված էր նրանով, որ առավել ծայրահեղական կաթոլիկները հրաժարվում էին այն ճանաչելուց։


Գիզերի տոհմը, որը գլխավորում էր ծայրահեղական կաթոլիկների խմբակցությունը, փորձում էր խուսափել արքունիքում հուգենոտների առաջնորդ Գասպար Կոլինյիի ներկայությունից։ Սակայն Եկատերինա Մեդիչին իր որդի Կառլոս IX-ի հետ ամեն կերպ ձգտում էր մեղմել իր հավատակիցների ռազմատենչ տրամադրվածությունը։ Ի դեպ, նրանց ուղեկցում էին նաև ֆինանսական խնդիրները, որոնք ստիպում էին պահպանել խաղաղությունը և լավ հարաբերությունների մեջ մնալ Կոլինյիի հետ[175]։ Հուգենոտներն ունենալով լավ զինված բանակ և արիստոկրատների կողմից առատաձեռնորեն տրամադրված հատկացումներ, կարողանում էին հսկողության տակ պահել Լա Ռոշել, Կոնյակ և Մոնտոր քաղաքները[176]։ Եկատերինա Մեդիչին երկու հակամարտող կողմերի միջև խաղաղություն հաստատելու համար ծրագրում է 1572 թվականի օգոստոսի 18-ին հարսանիքն իր դուստր Մարգարիտ դը Վալուայի և բողոքական արքայազն Հենրի Նավառացու միջև: Հակառակորդի հաջողությունից անհանգստացած Գիզերը և Ֆրանսիայի թագուհի Եկատերինա Մեդիչին 1572 թվականին Փարիզում կազմակերպում են հուգենոտների ջարդ: Այն Ֆրանսիայի պատմության ամենաարյունոտ էջերից մեկն էր, որը հայտնի է Բարդուղիմեոսյան գիշեր անվանումով[177]: Սուրբ Բարդուղիմեոսի օրը՝ օգոստոսի 24-ի գիշերը, ֆրանսիացի արյունարբու կաթոլիկները հարձակվում են Փարիզի կալվինականների վրա և մեկ օրվա ընթացքում սպանում շուրջ 30 հազար մարդ[177]:

Arjo
11.01.2021, 09:31
Փարիզի քաղաքապետը՝ Ֆրանսուա դը Մոնմորանսին, հասկանալով քաղաքում կարգուկանոնը պահպանելու գործում իր անկարողությունը և կանխազգալով պայթյունավտանգ իրավիճակը, պսակադրությունից մի քանի օր առաջ լքում է քաղաքը[178]։ 1572 թվականին վերսկսված պատերազմը ավարտվում է Ֆրանսիայի հարավ-արևմուտքում Հուգենոտյան համադաշնության ստեղծմամբ։ Կաթոլիկները ստեղծում են իրենց կազմակերպությունը՝ Կաթոլիկների լիգան, իսկ Փարիզի բուրժուազիայի ներկայացուցիչները ձեռնամուխ են լինում Փարիզյան լիգայի ստեղծմանը։ 1584 թվականին պայքարը վերստին սկսվում է անժառանգ Հենրի III Վալուայի իրավահաջորդ դառնալու համար։ Նոր պատերազմում Կաթոլիկական լիգան և Հենրի III-ի կառավարությունը միավորվում են հուգենոտների դեմ։ 1588 թվականի մայիսի 12-13-ին Փարիզում կառավարության դեմ ժողովրդական ապստամբություն է բռնկվում։ 1588 թվականին սպանվում է Հենրի Գիզը, 1589 թվականին՝ Հենրի III-ը։ Կաթոլիկական լիգան պայքարը շարունակում է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի աջակցությամբ։ Երկրում տիրող ֆեոդալական անօրինականության դեմ բռնկվում են գյուղացիական հուզումներ, որոնք ազնվականությանը և բուրժուազիային ստիպում են 1594 թվականին թագավոր ճանաչել օրինավոր ժառանգ Հենրի Նավառացուն։ 1598 թվականի Նանտի հրովարտակով հուգենոտներին տրվում են քաղաքական իրավունքներ։ Հենրի IV-ը ավելի ուշ սպանվում է կաթոլիկ մոլեռանդի կողմից, իսկ հուգենոտների պայքարը շարունակվում է մինչև 18-րդ դար։ Պատերազմական գործողություններն ավարտվում են 1598 թվականին՝ Վերվենի հաշտության պայմանագրով[179]։

Arjo
11.01.2021, 13:50
Երեսնամյա պատերազմ

Երեսնամյա պատերազմ

Սպիտակ լեռան ճակատամարտը Երեսնամյա պատերազմի առաջին ճակատամարտերից մեկն էր, որը տեղի ունեցավ 1620 թվականի նոյեմբերի 8-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայից մի փոքր հեռավորության վրա։ Ճակատամարտում հաղթանակ տարան կայսերական ուժերը ապստամբած Բոհեմիայի նկատմամբ։
16-րդ դարում Ֆրանսիայում ձևավորված բացարձակ միապետությունը առավել ամրապնդվում է կրոնական պատերազմներից հետո, Հենրի IV-ի՝ Բուրբոնների դինաստիայի առաջին թագավորի և նրա հաջորդներ Լյուդովիկոս Արդարի և Լյուդովիկոս XIV-ի օրոք։ Չնայած նրան, որ Ֆրանսիայի թագավորությունը կաթոլիկ տերություն էր, այն նաև Իսպանիայի և Սրբազան Հռոմեական կայսրության մրցակիցն էր։ Կարդինալ Ռիշելյեն, ով Լյուդովիկոս XIII-ի գլխավոր նախարարն էր, զգում էր, որ Հաբսբուրգներերը գնալով ուժեղանում էին, քանի որ նրանք տիրացել էին Ֆրանսիայի արևելյան սահմանին հարող տարածքներին, ինչպես նաև Նիդերլանդների մի մասին[180]։ Ռիշելյեն մասամբ պատերազմի մեջ էր սկսած 1631 թվականի հունվարից՝ Գուստավուս Ադոլֆուսի հետ կնքած Բերվալդեի պայմանագրով[181], համաձայն որի, Ֆրանսիան շվեդներին էր վճարում տարեկան 1,000,000 լիվր, որպեսզի նրանք պայքարեին Հաբսբուրգների դեմ Գերմանիայում։ Պայամանագրում նաև ասվում էր, որ Շվեդիայի թագավորությունը չի կարող հաշտություն կնքել Սրբազան Հռոմեական կայսրության հետ առանց Ֆրանսիայի կենտրոնական կառավարության թույլտվության։ Նորդլինգենում շվեդական բանակի կրած պարտությունից և Չեխիայում կնքված Պրահայի հաշտությունից հետո, պարզ է դառնում, որ նրանք միայնակ չեն կարող շարունակել պատերազմը և Ռիշելյեն որոշում է ուղղակիորեն պատերազմի մեջ մտնել Հաբսբուրգների դեմ[182]։ 1635 թվականի մայիսին Ֆրանսիան պատերազմ է հայտարարում Իսպանիային[183], իսկ նույն թվականի օգոստոսին՝ Սրբազան Հռոմեական կայսրությանը[183]։ Ֆրանսիան դաշնության մեջ է մտնում Շվեդիայի հետ՝ Վիսմարի և Համբուրգի պայմանագրերի համաձայն[184]։ Պրահայի հաշտությունից հետո շվեդական զորքերը Յոհան Բաների գլխավորությամբ վերակազմավորված կայսերական զորքերի ճնշման ներքո նահանջում են հյուսիսային Գերմանիա։

Arjo
11.01.2021, 13:51
Երկար ժամանակ մանր մունր բախումներց հետո նրանք վերջապես հանդիպում են Վիտշտոկի ճակատամարտում 1636 թվականին[185], որտեղ շվեդները փայլուն հաղթանակ են տոնում։ Ֆերդինանդ II-ը մահանում է 1637 թվականին, և նրան փոխարինում է որդին՝ Ֆերդինանդ III-ը, ով շատ մեծ ցանկություն ուներ ավարտել պատերազմը խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Ֆրանսիական զորքերի առաջխաղացումն աղետալի հետևանք է ունենում, երբ իսպանական զարքերը անցնում են հակահարձակման՝ ներխուժելով Ֆրանսիայի տարածք։ Կայսերական գեներալ Յոհան վոն Վերթը և իսպանական հրամանատար Ֆերդինանդը ավերում են Շամպայն, Բուրգունդիա և Պիկարդիա նահանգները, անգամ 1636 թվականին մոտենալով Փարիզին[186]։ Բերնարդի հաղթանակը Շամպայն նահանգում Հաբսբուրգներին ստիպում է նահանջել մինչև Ֆրանսիայի սահմանները։ Լայնամասշտաբ բախումները շարունակվում են, առանց որևէ կողմի առավելության։ 1642 թվականին Կարդինալ Ռիշելյեն մահանում է։ Վիտստոքի ճակատամարտից հետո շվեդական բանակը նորից տիրում է նախաձեռնությանը գերմանական ճակատում։ 1642 թվականին Բրեյտֆիլդի երկրորդ ճակատամարտում շվեդ դաշտային մարշալ Լեննարտ Թորստենսոնը պարտության է մատնում Վիլհելմի հրամանատարությամբ գործող կայսերական բանակին[187]։ Վերջիններիս բանակն ունենում է մոտ 20 հազար զոհ։ Ի տարբերություն հակառակորդ կողմի՝ շվեդական բանակը կորցնում է ընդամենը 5 հազար զինվոր և 46 հրանոթ։ Ճակատամարտից հետո շվեդները նվաճում են Սաքսոնիան և ստիպում Ֆերդինանդին մտածել խաղաղության պայմանագրի մասին ոչ միայն շվեդների, այլ ֆրանսիացիների հետ։ 1643 թվականին Լյուդովիկոս Արդարը զոհվում է և թագն անցնում է նրա մանկահասակ (5 ամյա) որդուն՝ Լուի Արևին[188]։

Arjo
11.01.2021, 13:51
Ֆրանսիացի գեներալ Լյուդովիկոս II-ը 1643 թվականին Ռոկռոյի ճակատամարտում պարտության է մատնում իսպանական բանակին [189]։ Լյուդովիկոս XIII-ի գլխավոր նախարար Կարդինալ Մազարինը, ով ճնշել էր 1645 թվական Ֆրոնդեի խռովությունը, սկսում է աշխատել պատերազմն ավարտելու ուղղությամբ։ 1643 թվականին Դանիայի թագավորությունը վերստին փորձում է ներքաշվել պատերազմական գործողությունների մեջ, սակայն այս անգամ կայսերական բանակի կողմից՝ ընդդեմ Շվեդիայի[190]։ Շվեդ մարշալ Լենարտ Տորստենսոնն ստիպում է դանիացի արքայազն Ֆրեդերիկին նահանջել Բրեմեն-Վերդենից, հետապնդելով նրան մինչև Դանիայի հարավային շրջաններ։ Արդյունքում՝ կողմերի միջև կնքվում է հաշտություն[190]։ Տորստենսոնը նվաճում է Յուտլանդիան, իսկ Շվեդիայի թագավորական նավատորմը Ֆեհմերնի ծոցում 1644 թվականի հոկտեմբերի 13-ին ջախջախում է Կառլ Գուստավ Վրանգելի ղեկավարած դանիական նավատորմին։ Դանիայի պատերազմից դուրս գալուց հետո Տորտենսոնը որոշում է հաղթել կայսերական բանակին։ Վերջինիս հրամանով Մատիաս Գալլասի գլխավորած ուժերը Յուտլանդիայից շարժվում են դեպի Բոհեմիա։ Ժամանակակից Չեխիայի մայրաքաղաք Պրահայի մոտ Յանկաուի ճակատամարտում շվեդները պարտության են մատնում կայսերական զորքերին և նվաճում Բոհեմիայի մի մասը, այդ թվում և Պրահան[191][192]։ 1645 թվականին Լյուդովիկոս II-ը պարտության է մատնում բավարական բանակին Նյորդլինգենում։ Վերջին հայտնի կաթոլիկ զորավար Բարոն Ֆրանց ֆոն Մերցիին զոհվում է ճակատամարտում[193]։ 1647 թվականին Բավարիան, Ֆրանսիան և Շվեդիան ստորագրում են Ուլմի պայմանագիրը[194]։ 1648 թվականի Պրահայի ճակատամարտը դառնում է Երեսնամյա պատերազմի վերջին իրադարձությունը[195]։ Շվեդ գեներալ Հանս Կրիստոֆ ֆոն Կյոնիգմարգը ներխուժում է քաղաք և նվաճում Պրահայի ամրոցը, որտեղից էլ սկսվել էր Երեսնամյա պատերազմը։ Արդյունքում՝ Հաբսբուրգների վերահսկողության տակ մնում է միայն ժամանակակից Ավստրիայի տարածքը։ 1668 թվականին ապստամբություն է տեղի ունենում Ռուսիլիոնում, համարյա նույն ժամանակ ապստամբություն է սկսվում նաև Վիվերում, որը հայտնի է դառնում «Ռուռա ապստամբություն» անունով՝ ապստամբության ղեկավար Անտուան Ռուռայի անունից։ Ապստամբությունը սկսվել էր շշուկներից այն մասին, որ ամեն մի նոր զգեստի, հացի, նոր ծնված երեխայի համար պետք է հարկ գանձվեր։ Ապստամբությունն արագորեն վերաճում է. Ռուռայի բանակը արագորեն հասնում է 10000 հոգու, իսկ իշխանությունները չէին կարողանում մոբիլիզացնել իրենց ուժերը ապստամբության դեմ։ Մեծ դժվարությամբ ապստամբության ճնշումից հետո Փարիզում կախաղան է բարձրացվում ավելի քան 100 մարդ։ 1675 թվականին միանգամից ապստամբություն է սկսվում Բորդոյում և Բրետանում։

Arjo
11.01.2021, 13:52
Ֆրանսիայի գաղութատիրական քաղաքականությունը 17-18-րդ դարերում

17-րդ դարում ֆրանսիացի գաղութարարները հաստատվում են Հյուսիսային Ամերիկայում՝ ժամանակակից Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի տարածքում[196]: Ֆրանսիացի գաղութարարների ներհոսքը սկսվում է 1534 թվականին[196]: Նույն թվականին ֆրանսիացի ծովագնաց Ժակ Կարտիեն Կանադան հռչակում է Ֆրանսիայի թագավորության սեփականություն[197]։ Ժակ Կարտիեն եղել է առաջին եվրոպացին, ով հայտնաբերել և քարտեզագրել է Սուրբ Լավրենտիոսի ծոցը և համանուն գետը, իսկ այդ տարածքն անվանել «Կանադի երկիր»[197]։ Հետագայում առաջացել է երկրի ներկայիս անվանումը՝ Կանադա: Ֆրանսիացի զավթիչների կողմից Կանադայի գաղութացման առաջին փորձերն անհաջողությամբ են պսակվում, սակայն նրանք զբաղեցնում են մի շարք տարածքներ: Դրանք հետագայում ստանում են Նոր Ֆրանսիա անվանումը[198]: Սամյուել դը Շամպլենի նախաձեռնությամբ 1604 թվականին սկսվում է ֆրանսիացիների երկրորդ արշավանքը դեպի Ամերիկա: Սամյուել դը Շամպլենը 1601 թվականին ստացնում է «թագավորական աշխարհագրագետ» կոչումը: Նա նաև առաջին ֆրանսիացին էր, ով Կանադայում ստեղծում է բնակավայրեր: 1605 թվականին Ակադիայում հինվում է Պորտ Ռոյալը (այժմ՝ Անապոլիս Ռոյալ, Նոր Շոտլանդիա)[199]։ 1608 թվականին Շամպլենը հիմնադրում է Քվեբեկ քաղաքը, որը դառնում է Ֆրանսիական Կանադայի կամ Նոր Ֆրանսիայի մայրաքաղաքը[200]։ 1642 թվականին Պոլ Շոմեդի դե Մեզոնյովը հիմնում է Մոնրեալը[201]: Նոր Ֆրանսիայի տարածքների ընդլայնումը կապված էր կոմս դե Ֆրոնտենակի գործունեության հետ։ Նրա ֆինանսական աջակցությամբ Լա Սալը 1681-1682 թվականներին արշավախմբով անցնում է Միսիսիպի գետի երկարությամբ և ողջ հովիտը հռչակում ֆրանսիական թագավորի սեփականություն։ 1718 թվականին ֆրանսիացիների կողմից հիմնվում է Նոր Օռլեանը, որը դառնում է նոր գաղութի՝ Լուիզիանայի մայրաքաղաքը (Լա Սալը այդպես է անվանել Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս Արևի պատվին)։ Ֆրանսիայի վերահսկողության տակ էր նաև Նյուֆաունդլենդը, որը հայտնի է դառնում «Նոր երկիր» անվանումով:

Arjo
11.01.2021, 13:52
Յոթնամյա պատերազմի ընթացքում Հյուսիսային Ամերիկայի երկու խոշոր գաղութատերերը՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի թագավորությունները, հայտնվել էին տարբեր ռազմաքաղաքական բլոկներում: 1750-ականներին բրիտանական ուժերը ներխուժում և զավթում են ֆրանսիական Կանադան: 1763 թվականի Փարիզի պայմանագրով Ֆրանսիան Անգլիային, մասամբ էլ Իսպանիային է զիջում ամերիկյան իր գաղութային տարածքները[202]։ Կանադական Քվեբեկն այն տարածքն է, ուր մինչ օրս էլ գերակայում են ֆրանսիական մշակույթն ու լեզուն[203]։ Մոնրեալը աշխարհի ֆրանսախոս խոշորագույն քաղաքներից է[204]։ Ֆրանսիական մշակութային ավանդույթները պահպանվել են նաև Լուիզիանայում։ Միևնույն ժամանակ աճում էր ֆրանսիացիների ազդեցությունը տարբեր աշխարհամասերում: Կոլբերի ակտիվ ձեռնարկումների շնորհիվ աճում էր գաղութային առևտուրը։ 17-րդ դարի երկրորդ կեսից Անտիլյան կղզիներում ֆրանսիացիների կողմից սկսվում է աճեցվել շաքարի ճակնդեղ, ծխախոտ, ավելի ուշ նաև սուրճ։ Գաղութների պլանտացիաներում աշխատելու նպատակով Լա Ռոշելից և Ատլանտյան օվկիանոսի այլ նավահանգստներից բերվում էին աղքատ աշխատավորներ։ Հետագայում այստեղ աշխատելու համար Աֆրիկայում գտնվող Գվինեական ծոցից ֆրանսիական նավերով Անտիլներ և այլ անդրծովյան գաղութներ են բերվում ստրուկ սևամորթներ։ Ստրուկների առևտրով զբաղվում էին հատկապես Նանտի և Բորդոյի հարուստ առևտրականները։ Ստրկավաճառությունը մեծ ծավալներ է ընդունում հատկապես 17-րդ դարի երկրորդ կեսին և ամբողջ 18-րդ դարում[205]։ Ֆրանսիական գաղութային էքսպանսիան տարածվում է նաև աշխարհի մյուս շրջաններում։ 1674 թվականին տեղի է ունենում Մադագասկարի բնակչության գլխավոր ապստամբությունն ընդդեմ մետրոպոլիա հանդիսացող Ֆրանսիայի։ Տեղաբնիկների կողմից Մադագասկարում ստեղծվում են անկախ պետություններ, որոնք կարճ կյանք են ունենում: 1686 թվականին Մադագասկարը վերստին հայտնվում է ֆրանսիական տիրապետության տակ։ Կառուցվում են նոր հենակետեր, որոնք Մադագասկարը պետք է կապեին Հնդկաստանի հետ։ Ֆրանսիական գաղութային նվաճումները տարածվում են նաև Հնդկաստանում, որտեղ 1668 թվականին Օստ-Հնդկական ընկերությունը Մումբայում հիմնում է իր առաջին ֆակտորիան։ 1701 թվականին Պոնդիշարին ևս հայտարարվում է ֆրանսիական տիրույթ։ Հնդկաստանից արտահանում էր մետաքս, թեյ և զանազան տեսակի ներկեր։ Այս շրջանում գաղութատիրությունը տարածվում է նաև եվրոպական այլ պետությունների շրջանում: 1713 թվականին Ուտրեխտի պայմանագրով Ֆրանսիան Անգլիային է զիջում մեծ թվով գաղութներ Ամերիկայում։ 18-19-րդ դարերում ֆրանսիական տիրապետությունը հաստատվում է նաև Արևմտյան Աֆրիկայում, Կոնգոյում, Սեյշելյան կղզիներում, Կոմորներում, Հայիթիում, Գվիանայում[206]:

Arjo
11.01.2021, 13:53
17-րդ դարի երկրորդ կեսին Ֆրանսիան Արևմտյան Եվրոպայի առավել գործող ֆեոդալաբացարձակապետերությունն էր[207]։ Այս ժամանակաշրջանի գլխավոր նվաճումը Եվրոպայի սահմաններից դուրս ֆրանսահպտակ գաղութների ստեղծումն էր[208]: 1715 թվականին խաղաղ պայմաններում Ֆրանսիայի գահին է բազմում Լյուդովիկոս XV Բուրբոնը[209], ով ի ծնե ուներ Անժուի դքսի տիտղոսը: Արտաքին քաղաքականության մեջ Լուին պահպանվում էր իր նախնինների գծած ուղենիշները: Շարունակելով հոր սկսած գործը՝ նա շարունակում է պատերազմական գործողություններն ընդդեմ Իսպանիայի, որից հետո հաշտության պայմանագիր կնքում Մեծ Բրիտանիայի հետ: Անչափահաս լինելու պատճառով Լուին չէր կարող միայնակ կառավարել երկիրը, սակայն նրա փոխարեն այդ գործն իր վրա էր վերցնում Ֆրանսիայի ռեգենտությունը: Ռեգենտության կառավարիչները մանկահասակ թագավորի դաստիարակներն էին՝ եպիսկոպոս Ֆլյորին և մարշալ Վիլուրան: 1723 թվականի հոկտեմբերի 1-ին Լյուդովիկոսը հայտարարվում է չափահաս, սակայն նա չի կառավարում երկիրը. ռեգենտությունը շարունակում է Ֆիլիպ Օռլեանցին, ում մահվանից հետո էլ ամբողջ իշխանությունն անցնում է Բուրբոն դքսին։ Նկատի ունենալով Լյուդովիկոսի վատառողջ լինելը՝ Ֆիլիպ V-ը ոչ մի քայլի չի ձեռնարկում ֆրանսիական գահը զավթելու համար։ Զգուշանալով սրանից՝ Բուրբոնի դուքսը նախաձեռնում են թագավորի ամուսնությունը Լեհաստանի նախկին գահակալ Ստանիսլավ Լեշինսկու դստեր հետ:

Arjo
11.01.2021, 13:53
1726 թվականին թագավորը հայտարարում է, որ երկրի կառավարումը վեցնում է իր վրա, սակայն ամբողջ կառավարումն անցնում է կարդինալ Ֆլյորիին[209]: Կարդինալի կառավարումը նպաստում է երկրում եկեղեցու դիրքերի ամրապնդմամբ: Վերջինիս հրամանով հոգևորականները դադարեցնում են հարկեր վճարել: Նա ցանկանում էր հնարավորինս հեռու մնալ արյունահեղ պատերազմներից: Չնայած այս ամենի՝ ֆրանսիական ուժերն ուղարկվում են Լեհաստան և Ավստրիա։ Սկզբում Ֆրանսիային է միացվում Լոթարինգիան, որտեղ գահ է բարձրանում Լյուդովիկոսի աներ Ստանիսլավ Լեշինսկին։ 1741 թվականին նրա բանակը հաջողությամբ պատերազմում է ավստրացիների դեմ, սակայն հետագայում իրադարձություններն այլ ընթացք են ստանում։ 1748 թվականին Ֆրանսիան ստիպված ընդունում է Աախենի հաշտության պայմանագրի դրույթները, որի համաձայն Ֆրանսիան հրաժարվելով Նիդերլանդներում կատարած իր նվաճումներից, ստանում էր Ֆիլիպ Իսպանացու նվաճած Պարման և Պիաչենցան[210]։ Լյուդովիկոս թագավորն անձամբ մասնակցում է Ավստրիայի դեմ մղվող պատերազմին, սակայն Մեցայում ծանր հիվանդանում է։ Ամբողջ Ֆրանսիան էր անհանգստանում և դա էր պատճառը, որ երբ Լյուդովիկոսը լավանալուն պես ինքն իրեն կոչում է սիրված։

Սակայն արդեն Լյուդովիկոս XV-ի օրոք (կառավարել է 1715-1774 թվականին) բացարձակապետությունը ճգնաժամ էր ապրում, որը ֆեոդալական կարգերի քայքայման հետևանքն էր։ Դա դրսևորվում էր գյուղացիության և քաղաքային չքավորության հուզումների, ֆինանսական խոր ճգնաժամի, խոշորացող բուրժուազիայի հակաբացարձակապետ ընդդիմության մեջ։

Arjo
11.01.2021, 13:54
18-րդ դարի սկզբին՝ 1700-ականներին, Եվրոպան պատերազմական գործողությունների թատերաբեմ է դառնում: 1701 թվականին Իսպանիայի ժառանգության համար իրար դեմ են դուրս գալիս Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ինչպես նաև վերջիններիս ռազմական դաշնակիցները[211]: Ֆրանսիան կռվում էր հանուն դաշնակից Իսպանիայի միավորման և այդ գործում նրան սատարում էին Պիրենեյան թերակղզու տարածքում առաջացած իսպանական երկու թագավորությունները՝ Նավառան և Կաստիլիան, ինչպես նաև մի շարք այլ եվրոպական իշխանություններ[211]: Մեծ Բրիտանիայի դաշնակիցները նպատակ ունեին օգտվել Իսպանիայում առաջացած խառնակ իրադրությունից, տարածքային ձեռքբերումներ ուենալ՝ միևնույն ժամանակ օժանդակելով աջակից կայսրությանը: Ֆրանսիայի և Իսպանիայի դեմ պայքարում Բրիտանական կայսրությանն աջակցում էին Սրբազան Հռոմեական կայսրությունը, Պրուսիան, Նիդերլանդները, Պորտուգալիան և Արագոնը[212]:

Իսպանիայում ստեղծված քաոսի պատճառն անժառանգ թագավոր Կառլոս II Հաբսբուրգի մահն էր[213]: Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV Բուրբոնը ձգտում էր գահը ձեռք բերել իր թոռ Ֆիլիպի համար: Անգլիայի շուրջը միախմբված հակալյուդովիկյան դաշինքը հայտնի է դառնում «Մեծ միություն» անվանումով: Մարտերը տեղի էին ունենում Իսպանիայում, Իտալիայում, Հոլանդիայում, Գերմանիայում, ծովում ու գաղութներում։ 1704 թվականի օգոստոսի 13-ին տեղի է ունենում Իսպանական ժառանգության գոյատևման գլխավոր ճակատամարտը։ Գերակշռող դաշնակիցների տարած հաղթանակը ապահովում է Վիեննայի անվտանգությունը ֆրանս-բավարական բանակից՝ այդպիսով կանխելով Մեծ Դաշինքի փլուզումը։

Arjo
11.01.2021, 13:55
Ֆրանսիայի Լուի XIV արքան ջանում էր դուրս բերել կայսր Լեոպոլդին՝ պաշարելով Հաբսբուրգի մայրաքաղաք Վիեննան։ Այդ քայլով Ֆրանսիան փորձում է ձեռք բերել հակամարտության խաղաղ կարգավորման համար բարենպաստ պայմաններ։ Այնուամենայնիվ, 1714 թվականին պատերազմն ավարտվում է Ֆրանսիայի պարտությամբ: Կնքվում են Ուտրեխտի և մեկ տարի անց նաև Ռաշտատի հաշտության պայմանագրերը[214], որի արդյունքները ձեռնտու չէին Ֆրանսիայի համար: Նախ և առաջ Ֆրանսիան և Իսպանիան զրկվում են Հյուսիսային Ամերիկայի իրենց գաղութների մի մասից: Պատերազմի արդյունքում Ֆրանսիայում աճում են հակաբրիտանական տրամադրությունները: 1750-ականներին պատերազմի աղետաբեր ալիքը հերթական անգամ ալեկոծում է Եվրոպայի ափերը: Պատճառը Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գաղութների համար անգլո-ֆրանսիական պայքարի սրումը, ինչպես նաև Ավստրիայի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի շահերին հակոտնյա Պրուսիայի զավթողական քաղաքականությունն էր։ 1757 թվականի հունիսին պատերազմական գործողություններն սկսվում են նաև Ֆրանսիայի համար: Վերջիններս հարձակվում է Պրուսիայի վրա՝ պաշարելով Հաննովերը: Պրուսիացիների դեմ մարտերում բախտը ֆրանսիական կողմին ժպտում է նաև նոյեմբերի 5-ին տեղի ունեցած Ռոսբախի ճակատամարտում: Նույն ժամանակահատվածում Ֆրանսիայի գլխավոր դաշնակիցներից Ռուսական կայսրությունը ապաստակում է Արևելյան Պրուսիան՝ գրեթե հասնելով Ֆրանսիայի սահմանին:

Arjo
11.01.2021, 13:55
1760 թվականի հոկտեմբերի 8-9-ին ռուսական զորքերը գրավում են Բեռլինը, սակայն չկարողանալով զարգացնել ռազմական հաջողությունները ստիպված են լինում լքել քաղաքը[215]: Ե՛վ Ֆրանսիան, և՛ Անգլիան գրեթե չէին մասնակցում մայրցամաքային Եվրոպայում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ զբաղված էին միմյանց դեմ ծովամարտեր մղելով՝ ինչպես Լա Մանշ և Պա դը Կալե նեղուցներում, այնպես էլ Ամերիկայում և Հնդկաստանում: 1757 թվականին անգլիացիները գրավելով ամբողջ Բենգալիան, ֆրանսիացիներին դուրս են մղում Հինդուստան թերակղզու տարածքից[216]: Հյուսիսային Ամերիկայում նրանք գրավում են Քվեբեկը[217], 1760 թվականին՝ Մոնրեալը և շուտով ամբողջ Կանադան։ 1760-1761 թվականներին պատերազմող կողմերը բազմիցս փորձում են հակառակորդի հետ գաղտնի գործարքներով պատերազմն ավարտին հասցնել, որի հետևանքով սրվում են հարաբերությունները դաշնակիցների միջև: 1763 թվականի փետրվարի 10-ին հակամարտող կողմերի միջև Փարիզում կնքվում է պայմանագիր, որով Բրիտանական կայսրությանն անցնում են նախկին ֆրանսիական գաղութներ հանդիսացող Կանադան ու Արևելյան Լուիզիանան, ինչպես նաև մի քանի կղզիներ[218]։

Arjo
11.01.2021, 13:56
1775 թվականին Հյուսիսային Ամերիկայի բրիտանահպատակ տիրույթներում բռնկվում է ազգային-ազատագրական շարժում[219]: Առաջին տարիներին ամերիկացիները անհաջողության են մատնվում և ժամանակավորապես կորցնում Նյու Յորքը և Ֆիլադելֆիան։ Սակայն պատերազմի ընթացքում ամերիկյան բանակի մարտունակությունը բարձրանում է, իսկ 1777 թվականի հոկտեմբերի 17-ին Սարատոգայի մոտ ամերիկացիների տարած հաղթանակը նպաստում է Միացյալ ամերիկյան նահանգների՝ Տասներեք գաղութների ռազմական և միջազգային դրության բարելավմանը[220]։ Ֆրանսիայի կառավարությունը յուրահատուկ կեցվածք է ընդունում Ամերիկայում ընթացող ազատագրական պայքարի նկատմամբ: Փարիզ ուղարկված Բենջամին Ֆրանկլինը ռազմական դաշինք է կնքում Ֆրանսիայի հետ, որը զորք և նավատորմ է առաքում Ամերիկա՝ անգլիացիների դեմ պայքարի համար[221]։ 1779 թվականին Անգլիայի դեմ պատերազմի մեջ է մտնում նաև Ֆրանսիայի դաշնակից Իսպանական կայսրությունը, իսկ 1782 թվականին նաև թագավորական Նիդերլանդները։ Հեղափոխական իրադրության հասունացման պայմաններում Ֆրանսիայում կարգերի և կաթոլիկ եկեղեցու տիրապետության քննադատությամբ հանդես են գալիս ֆրանսիական լուսավորիչները։ Լյուդովիկոս XVI-ի օրոք (կառավարել է 1774–1792 թվականին) Ֆրանսիա թևակոխում է բացարձակապետության սուր ճգնաժամի շրջան, որը հանգեցնում է Ֆրանսիական մեծ հեղափոխությանը։

Arjo
11.01.2021, 13:56
Լուի XIV-ից հետո բացարձակապետական կարգերը Ֆրանսիայում աստիճանաբար թուլանում են: Թագավորն ու արքունիքը, ինչպես նաև ազնվականական և հոգևորական խավերը Ֆրանսիայում կանգնած էին ավատատիրական աստիճանակարգության առաջին և երկրորդ սանդղակներին: Երրորդ դասի ներկայացուցիչները երկրի կառավարմանը չէին մասնակցում և իրավազուրկ էին: Այս հանգամանքը բազմիցս ստորին խավի շրջանում ապստամբությունների առիթ է դառնում: Լուի XV-ը, ինչպես իր նախորդները, իշխանությունը համարում էր աստվածատուր շնորհ և վարում էին հարկային ծանր քաղաքականություն[222]: Արքան իր գործողություններում ցուցաբերում էր բացարձակ ազատություն, որի վկայությունն է ճառերից մեկի ընթացքում հնչեցրած «Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» արտահայտությունը: 1774 թվականի մայիսի 10-ին Ֆրանսիայի 25-րդ դոֆին Լյուդովիկոսը դառնում է Ֆրանսիայի թագավոր՝ Լուի XVI անվան տակ[223]: Նրա օրոք ևս ֆրանսիական արքունիքը շռայլորեն վատնում էր երկրի բյուջեն՝ ծանրացնելով գյուղացիական խավի սոցիալ-քաղաքական դրությունը: Ֆրանսիայում ստեղծված նախահեղափոխական իրադրության գլխավոր պատճառները երկրում կամայականության և իշխանության չարաշահման մեծ չափերի ընդունումն էր: Ֆրանսիայի միապետն այս անգամ ստիպված է լինում լուրջ քայլերի դիմել՝ մայիսի 5-ին Վերսալում երեք դասերի պատգամավորների ժողով՝ գլխավոր շտատներ հրավիրելով[224]: Այս քայլով նա հույս ուներ դրամական ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնել: Իրավիճակը գլխիվայր շուռ է գալիս այնժամ, երբ գլխավոր շտատների պատգամավորները հրաժարվում են ենթարկվել թագավորին՝ իրենց հռչակելով ամբողջ ազգի ներկայացուցիչներ (ազգային ժողով):

Arjo
11.01.2021, 13:57
Ազգային ժողովի ներկայացուցիչները սկսում են հանդես գալ, որպես թագավորի որոշումներից անկախ մարմին: Որոշ ժամանակ անց ազգային ժողովն իրեն հռչակում է սահմանադիր ժողով՝ օրենսգիր բարձրագույն իշխանություն: Սահմանադիր ժողովի ստեղծումը հակոտնյա էր Ֆրանսիայի բացարձակապետական կեցվածքին և Լուի XVI-ը որոշում է ցրել սահմանադիր ժողովը[225]: Հակառակ դրան՝ Փարիզի բնակչությունն իր հերթին ստեղծում է իր իշխանական մարմինները՝ մշտական կոմիտեն և ազգային գվարդիան: 1789 թվականի հուլիսի 12-ին նոր ընդհարում է տեղի ունենում ժողովրդի և ֆրանսիական իշխանությունների միջև: Հեղափոխական գաղափարներ ունեցող Կամիլ Դեմուլեն Փարիզում հավաքվածներին կոչ է անում ոտքի կանգնել և միահամուռ ուժերով պայքարել երկրում տիրող անօրինությունների դեմ[226]: Վերջիններս իրենց գլխարկների վրա կանաչ ժապավեններ են ամրացնում և միացյալ շարժում սկսում ընդդեմ Ֆրանսիայի բացարձակապետական կարգերի: Երկրում հակաիշխանական նոր բունտ է հասունանում։ Հուլիսի 14-ին ամբոխը շարժվում է դեպի ժողովրդի համար ատելի Բաստիլի բանտ[227]: Բաստիլի գրավումն ազդարարում է Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը, քանի որ բանտի պաշարումից հետո հակաիշխանական ժողովրդական ընդվզումը տարածվում է ամբողջ Ֆրանսիայով մեկ[228]։

Arjo
11.01.2021, 13:58
1791 թվականին հիմնահատակ կործանվում է ֆրանսիական բացարձակ միապետության խորհրդանիշ համարվող Բաստիլի ամրոցը[229]։ 1987 թվականին ոչ միայն Ֆրանսիան, այլև ամբողջ աշխարհը նշում է ֆրանսիական մեծ հեղափոխության 200 ամյակը[230], որը նոր դարաշրջան է բացում ինչպես ֆրանսիացիների, այնպես էլ համայն մարդկության պատմության մեջ[231]։ Փոխաբերական իմաստով Բաստիլ են անվանում ռեակցիոն կառավարությունների ցանկացած մեծ քաղաքական բանտ։ Սահմանադիր ժողովն օգտվելով ստեղծված նպաստավոր պայմաններից, սկսում է մշակել երկրի հիմնական օրենքների ժողովածուն՝ սահմանադրությունը։ 1789 թվականին ժողովն ընդունում է «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը», որը կազմված էր լուսավորչական գաղափարներով[232]։ Սահմանադիր ժողովը այս քայլով նպատակ ուներ ի լուր բոլորին հռչակել մարդու բնական և ի ծնե ունեցած անօտարելի իրավունքները։ Հռչակագիրն ազգի կառավարման և հասարակության մեջ բացառիկ տեղ էր հատկացնում օրենքին, որի ստեղծմանը պետք է մասնակցեր ժողովուրդը[232]։

Arjo
11.01.2021, 13:58
Այն իր բովանդակությամբ բավականին նման էր Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության հռչակագրին։ Ի պատասխան սրա՝ Ֆրանսիայի արքայի վարձու բանակն աստիճանաբար հավաքվում է Կոբլենց քաղաքում՝ մայրաքաղաք Փարիզ արշավելու մտադրությամբ։ Սակայն թագավորական բանակը ջախջախվում է, իսկ Լուիի փախուստը երկրից՝ ձախողվում։ 1791 թվականին Սահմանադիր ժողովը հրապարակում է Ֆրանսիայի սահմանադրությունը և երկիրը հռչակվում է սահմանադրական միապետություն։ Այսպիսով, թագավորի անսահմանափակ իշխանությունը սահմանափակվում է օրենքով։ Համաձայն ընդունած օրենքների ժողովածուի՝ թագավորն իր իրավունքները կիսում էր օրենսդիր ժողովի հետ։ Նոր պետական կառավարման համակարգը ուժի մեջ է մտնում 1791 թվականի հոկտեմբերից, երբ ընտրված օրենսդիր ժողովն սկսեց իր գործունեությունը։ Ֆրանսիայի ֆեոդալամիապետության տապալման, օտարերկրյա ինտերվենտներից Փարիզի և Ֆրանսիայի պաշտպանության կազմակերպման գործում մեծ դեր է խաղացել 1789 թվականին կազմավորված Փարիզի կոմունան։ Ի սկզբանե Ֆրանսիայում կատարվում են մի շարք բարեփոխումներ, որոնք ուղղված էին ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը։ Օրենսդիր ժողովի հրամանով ոչնչացվում են ներքին մաքսերը, մշակվում մեկ միսանական չափման համակարգ՝ մետրական համակարգ, սահմանափակվում կաթոլիկ եկեղեցու սեփականությունը և ստեղծվում արդյունաբերության զարգացման բարենպաստ պայմաններ։ Կարևոր նվաճում էր այն, որ մտցվում է Ֆրանսիայի թագավորության վարչատարածքային բաժանման նոր համակարգ, որով երկիրը բաժանվում է 83 նահանգների կամ դեպարտամենտների։

Arjo
11.01.2021, 14:00
Հեղափոխական պատերազմներ և Յակոբինների դիկտատուրայի հաստատում

Թագավորն առերեսորեն համաձայնում էր ընդունվող նոր կարգերին, սակայն ներքին կարգով ամեն կերպ ցանկանում էր վերականգնել իր միահեծան իշխանությունը։ Իր հեղինակությունը վերականգնելու համար Լուին երկիր է հրավիրում օտար զորքերի՝ բանակցություններ սկսելով Պրուսիայի, Ավստրիայի, Նիդերլանդների և Մեծ Բրիտանիայի թագավորների հետ[233][234]։ Ֆրանսիայի օրենսդիր ժողովը իմանալով թագավորի դավադրության մասին չի սպասում թշնամու ներխուժմանը և հենց ինքը 1792 թվականի գարնանը պատերազմ հայտարարում Ավստրիայի թագավորությանը՝ ցանկանալով ընդգծել, որ իրենց կռիվը ավստրիացիների դեմ չէ[235]։ Ֆրանս-ավստրիական պատերազմները հեղափոխական պատերազմների սկիզբ են դառնում[235]։ Շուտով պատերազմական գործողությունների մեջ է ներքաշվում նաև Ավստրիայի գլխավոր դաշնակիցներից մեկը՝ Պրուսիայի թագավորությունը[236]։ Ավստրիական և պրուսիական բանակները մայիսին մոտենում են Ֆրանսիայի սահմանին և թագավորի կողմնակիցների դավադրության պատճառով ռազմաճակատում սկսվում են անհաջողություններ։ Իմանալով ներքին պառակտության մասին՝ հեղափոխական գործիչներ Ժորժ Դանտոնը, Ժան Պոլ Մարատը և Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռը կոչ են անում դատի տալ թագավորին և բանակից հեռացնել դավաճան գեներալներին։ Միևնույն ժամանակ առաջ է քաշվում ժողովրդական ժողովի՝ կոնվենտի հրավիրման գաղափարը։ Գաղափարի հեղինակը ժողովրդի շրջանում մեծ հեղինակություն վայելող Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռն էր, ով պահանջում էր վերացնել գույքային ցենզը, մտցնել ընդհանուր ընտրական իրավունք և դրա հիման վրա հրավիրել նոր ներկայացուցչական մարմին[237]։

Arjo
11.01.2021, 14:01
1792 թվականի հուլիսի 11-ին օրենսդիր ժողովը երկրում հայտարարում է արտակարգ իրավիճակ՝ «հայրենիքը վտանգի մեջ է» կոչերով։ Կամավորների մեծ հոսք է սկսում դեպի Փարիզ, զայրացած ժողովուրդը հարձակում է գործում Ֆրանսիայի թագավորական պալատի վրա՝ տապալելով արքային։ Հենց այս շրջանում էր, երբ մարսելցիներն օգնության են հասնում Փարիզի բնակիչներին՝ «Մարսելյեզ» հայրենասիրական և ազատագրական երգը երգելով։ «Մարսելյեզ»-ը հետագայում դառնում է Ֆրանսիայի պետական օրհենրգը[238]։

1792 թվականի սեպտեմբերի 22-ին Ֆրանսիան հռչակվում է ժողովրդաիշխան պետություն և սկսվում է Ֆրանսիայի պատմության հանրապետական շրջանը, որը շարունակվում է մինչև 1804 թվական։ Օրենսդիր ժողովին փոխարինում է նոր ներկայացուցչական մարմինը՝ կոնվենտը։ Նորընտիր ժողովի ձայների քանակով առաջին պատգամավորը դառնում է Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռը[237]։ Ռոբեսպիեռը 1793 թվականի մայիսի 31-հունիսի 2-ի ժողովրդական ապստամբության (որը տապալեց ժիրոնդիստների իշխանությունը) քաղաքական ղեկավարներից էր։ Յակոբինյանների իշխանության գլուխ անցնելուց հետո Ռոբեսպիեռը դառնում է նրանց հեղափոխական քաղաքականության գլխավոր ներշնչողներից։ Յակոբինյան առաջնորդներից Ռոբեսպիեռն ավելի վաղ և ավելի խորապես է ըմբռնում, պաշտպանում և տեսականորեն հիմնավորում նոր, հեղափոխական իշխանության կազմակերպման բարձրագույն ձևը՝ հեղափոխական-դեմոկրատական դիկտատուրան:

Arjo
11.01.2021, 14:01
Նորաստեղծ կոնվենտի առաջին քայլերից մեկը դառնում է այն, որ Լուի թագավորին դատապարտվում է մահապատժի։ 1793 թվականի հունվարին Լուին հրապարակայնորեն մահապատժի է ենթարկվում։ 1792 թվականի սեպտեմբերին ֆրանսիական բանակը Վալմի գյուղի շրջակայքում ջախջախիչ հաղթանակ է տանում պրուսիական բանակի նկատմամբ։ Շուտով պատերազմական գործողություններից դուրս է գալիս նաև Ավստրիան, սակայն Ֆրանսիայի վիճակը շարունակում էր օրեցօր ծանրանալ։ Ֆրանսիայում տարածված էր աղքատության երևույթը, իսկ Կոնվենտում գնալով վատանում էր հարաբերությունները յակոբինյանների ու ժիրոնդիստների միջև։ Հակասություններն ավարտվում են նրանով, որ 1793 թվականին երկրում նոր ապստամբություն է տեղի ունենում։ Դրա արդյունքում ֆրանսիացիները տապալում են ժիրոնդիստական կառավարությունը և այն փոխարինում յակոբիններով։

Arjo
11.01.2021, 14:02
Ժիրոնդիստների պատվիրարկության ձերբակալության պատճառով ֆրանսիական մի շարք քաղաքներ՝ այդ թվում և Մարսելն ու Լիոնը, բարձրացնում են ապստամբություն։ Տուլոնում Ֆրանսիայի հեղափոխականները վտարում են Յակոբիններին, իսկ հեղափոխականներն իրենց հերթին վտարվում են ռոյալիստների կողմից։ Իրավիճակն ավելի է սրվում այն ժամանակ, երբ պառակտված Ֆրանսիայի դեմ է ելնում բավականին հզոր և ռազմաքաղաքական մեծ ներուժ ունեցող Անգլիայի թագավորությունը։ Կարճ ժամանակահատվածում անգլիացիներին հաջողվում է ներխուժել ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող Տուլոն քաղաքը։ Անգլիացի ծովակալ Սամուել Հուդին (մինչ Տուլոնի պաշարումը նա Լուիին ճանաչել էր որպես Ֆրանսիայի միապետ) օժանդակում էին նաև իսպանական, նեապոլիտանական և սարդինական նավատորմերը։ Կարճ ժամանակում Սամուել Հուդի և Խուան դե Լանգարայի ղեկավարած ուժերը պաշարում են Տուլոնը և շարժվում դեպի Ծովափնյա Ալպեր[239][240]։ Զգալով երկրի անկախությանը սպառնացող վտանգը՝ Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռը ձեռնամուխ է լինում հեղափոխական դիկտատուրայի ստեղծմանը, որի պայմաններում ուժեղանում է իշխանությունների հետապնդումները նոր կարգերի հակառակորդների դեմ։ Փարիզում ամեն օր մահապատժի էին տասնյակ մարդիկ, ովքեր մինչ դատապարտվելը պիտակվում էին «ժողովրդի թշնամի»։ Անօրինությունից վշտացած հակահեղափոխականները ահաբեկչություններ և պայթյուններ էին կազմակերպում ամբողջ երկրով մեկ։

Arjo
11.01.2021, 14:02
Միևնույն ժամանակ վերացվում է ավատատերների իրավունքները, գյուղացիների պարհակները, իսկ պարենային ապրանքների համար սահմանվում է կայուն և հասանելի գներ։ Յակոբինների օրոք ֆրանսիական բանակը դառնում է հզորագույններից մեկը Եվրոպայում և աշխարհում։ Նոր վերազինված ֆրանսիական բանակը կարողանում է պարտության մատնել Իսպանիային և Անգլիային՝ վտարելով վերջիններիս Տուլոնից։ Չնայած այս ամենի՝ Յակոբինների դիկտատուրան Ֆրանսիայում երկար կյանք չէր կարող ունենալ, քանի որ չէր համապատասխանում երկրի զարգացման մակարդակին։ 1794 թվականի հուլիսի 27-ին տեղի է ունենում պետական հեղաշրջում, որից հետո Ֆրանսիայում կատարվում է իշխանափոխություն[241]։ Նախկին կառավարության ղեկավարները մահվան են դատապարտվում։ Ազգային կոնվենտի կողմից 1795 թվականին ընդունվում է նոր համաֆրանսիական սահմանադրություն, որն ուժի մեջ է մնում մինչև 1799 թվականը[242]։ Տուլոնի ճակատամարտում հանրապետականների տարած հաղթանակը ֆրանսիացի զորավար Նապոլեոնի առաջին խոշոր ռազմական հաջողությունն էր մարտի դաշտում։

Arjo
11.01.2021, 14:03
Նապոլեոն Բոնապարտի ռազմական հաջողությունները

Նապոլեոնը ծնվել էր 1769 թվականի օգոստոս 15-ին Միջերկրական ծովի Կորսիկա կղզում գտնվող Այաչչո քաղաքում, որը Ջենովայից Ֆրանսիային էր անցել վերջինիս ծնունդից ընդամենը երեք ամիս առաջ[243]։ Դեռևս 1755 թվականին Կորսիկան տապալել էր Ջենովայի իշխանությունը և փորձել ստեղծել իր ինքնուրույն ազգային պետությունը՝ Պասկուալե Պաուլիի ղեկավարությամբ։ 1768 թվականին Ջենովայի հանրապետությունը Կորսիկայի նկատմամբ իր իրավունքները վաճառում է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV-ին, իսկ 1769 թվականի մայիսին Պոնտենուովոյի ճակատամարտում ֆրանսիական զորքը ջախջախում են Կորսիկայի ապստամբներին՝ կղզին վերջնականապես ամրացնելով Ֆրանսիայի կազմում[244]։ Բոնապարտը հորական կողմից ուներ ազնվականական ծագում[243]։ Դեռևս վաղ հասակից Նապոլեոնն իր ընդունակություններով առանձնանում էր հասակակիցներից։ 1785 թվականի փետրվարի 14-ին մահանում է նրա հայրը և Նապոլեոնն իր վրա է վերցնում ընտանիքի հոգսը։ Նույն տարում նա ժամանակից շուտ ավարտում է կադետների Փարիզի թագավորական դպրոցը և ուսումը շարունակում Վալանսում՝ արդեն լեյտենանտի կոչումով։ 1785 թվականին Նապոլեոնն ավարտում է Փարիզի զինվորական դպրոցը և մեկնում ծառայության՝ պորուչիկի աստիճանով։ 1786 թվականի հունվարին ստանում է լեյտենատի կոչում և ցանկություն հայտնում ծառայել ռուսական բանակում։ Սակայն Նապոլեոնի պատրաստակամությունը մերժվում է ռուս գեներալ-պորուչիկ Զաբորովսկովի կողմից, ով ղեկավարում էր Թուրքիայի դեմ մղվող պատերազմին մասնակցող կամավորական բանակը։ Նապոլեոնի խնդրագիրը ռուսական բանակ ներկայացնելուց մեկ ամիս առաջ արձակվել էր հրաման, որի համաձայն օտարերկրացիներին ծառայության ընդունելիս նրանց կոչումը պետք է իջեցվեր։ Նապոլեոնը չհամաձայնելով զայրացած դուրս է գալիս Զաբորովսկու մոտից՝ ասելով, որ իր ծառայությունները կառաջարկի Պրուսիայի թագավորին և վերջինս իրեն կտա կապիտանի աստիճան։ Հրաժարվելով սատարել Կորսիկայի ապստամբներին՝ Նապոլեոնը մեկնում է Ֆրանսիա և իր գործունեությունը շարունակում որպես հեղափոխական։ Տուլոնի ճակատամարտից հետո Նապոլեոնը մեծ ճանաչում է ձեռք բերում Ֆրանսիայում։ Տերմիդորի հուլիսյան հեղաշրջումից հետո նախկին կառավարության անդամների հետ սերտ կապերի պատճառով Նապոլեոնը որոշ ժամանակով դուրս է մղվում ռազմական ասպարեզից, սակայն 1795 թվականի հոկտեմբերի 5-ին ռոյալիստների կողմից բարձրացված ապստամբությունից հետո սկսում է վայելել նոր ձևավորված տերմիդորականների կառավարության վստահությունը։

Arjo
11.01.2021, 14:04
1799 թվականի նոյեմբերի 9-10-ին տեղի ունեցած Բրյումերի տասնութի հեղաշրջման հետևանքով, որն իրականացրել էր Նապոլեոն I Բոնապարտը, Ֆրանսիայում տապալվում է Դիրեկտորիան և հաստատվում ռազմական դիկտատուրա՝ կայսրության ձևով[245]։ 1804 թվականին դառնալով կայսր՝ Նապոլեոն I-ը Եվրոպայում մղում է մի շարք զավթողական պատերազմներ, որոնց հետևանքով ընդլայնվում է Ֆրանսիայի սահմանները և հաստատվում ֆրանսիական բուրժուազիայի հեգեմոնիան, որը սակայն կարճ կյանք է ունենում։ Նապոլեոնյան կայսրության ռազմական ջախջախման գործում կարևոր դերակատարություն է ունենում Ռուսաստանը։ Ռազմական ջախջախումը արագացնում է բոնապարտիստական դիկտատուրայի կործանումը։ 1814 թվականին վերստին իշխանության գլուխ եկած (երկրորդ անգամ՝ «Հարյուր օրից» հետո, 1815 թվականին) Բուրբոնների ռեստավրացիայի շրջանում հաջողվում է ժամանակավորապես վերականգնել խոշոր հողատիրական արիստոկրատիայի տիրապետությունը։ Նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ Ռուսաստանի, Ավստրիայի, Պրուսիայի և Շվեդիայի՝ 1813 թվականի պատերազմաշրջանի վճռական ճակատամարտը տեղի է ունենում Լայպցիգում։ Այն տեղի է ունեցել հոկտեմբերի 4-7-ին Լայպցիգի շրջանում (Սաքսոնիա)։ Դաշնակիցների բանակն ուներ ավելի քան 300 հազար զինվոր, ֆրանսիականը՝ 200 հազար։ Բուրժուական պատմաբանները Լայպցիգի ճակատամարտն անվանել են «ժողովուրդների ճակատամարտ»։ Կորցնելով մոտ 80 հազար մարդ (այդ թվում՝ 20 հազար գերի) և գրեթե ամբողջ հրետանին՝ Նապոլեոնը նահանջում է դեպի Հռենոս, ապա՝ Ֆրանսիա։ Լայպցիգի ճակատամարտն արագացնում է Նապոլեոնի անկումը, Ֆրանսիային զրկում եվրոպական բոլոր տարածքային նվաճումներից, հանգեցնում Գերմանիայի և Հոլանդիայի լրիվ ազատագրմանն ու Հռենոսյան միության քայքայմանը։

Arjo
11.01.2021, 14:04
1798 թվականին գեներալ Նապոլեոնին հանձնարարվում է գրավել Եգիպտոսը[246]։ Ֆրանսիան ցանկանում էր խարխլել Մեծ Բրիտանիայի դիրքերը Հնդկաստանում և մյուս գաղութներում[247]։ 1798 թվականի ամռանը ֆրանսիական զորքերը՝ Նապոլեոն Բոնապարտի գլխավորությամբ, ճանապարհ են բռնում դեպի Միջերկրական ծովի հարավային ափ։ Նապոլեոնի առաջին թիրախը դառնում է Մալթա կղզին, որը համարվում էր անառիկ և անմատչելի եվրոպացի գաղութարարների համար[248]։ Կղզին ուներ առևտրային կարևոր նշանակություն, քանի որ կապում էր Աֆրիկան Եվրոպայի հետ։ Մալթան ապահովում էր բարեդրացիական հարաբերությունները եվրոպական առաջատար պետությունների հետ, որը հակոտնյա էր Օսմանյան կայսրության և Մամլուքյան Եգիպտոսի շահերին։ Շուտով Մեծ Բրիտանիան Մալթան սկսում է օգտագործել հյուսիսաֆրիկյան գաղութատիրական իր արշավանքների համար։ Սա առիթ է դառնում, որպեսզի Նապոլեոնը Մալթայի ղեկավարությանը վերջնագիր ներկայացնի։ Դրանից հետո բրիտանական ուժերի աջակցությամբ կղզին սկսում է վերազինել իր նավատորմը՝ երկրի անառիկությունը պահելու համար։ Ֆրանսիացիները Մալթայի վրա հարձակվում են Իտալիայից՝ Ապենինյան թերակղզուց։ Մինչ այդ, բրիտանացիներն արդեն հասցրել էին զբաղեցնել կղզու ամբողջ տարածքը։ Նապոլեոնի բանակը Մալթայում վայրէջք է կատարում հունիսին և կարճ ժամանակահատվածում գրավում ամբողջ կղզին։ Հունիսի 11-ին Նապոլեոն Բոնապարտը ապաստակում է Լա Վալետան՝ Մալթայի մայրաքաղաքը, և վերջնականապես կցում Ֆրանսիային[248]։ Նապոլեոնի արևելյան արշավանքներից հետո Ամյենում սկսված ֆրանս-բրիտանական բանակցություններից հետո որոշվվում է, որ Մալթայի հարցը ենթակա է կոմպլեքսային կարգավորման։ Ամյենի պայմանագրի 10-րդ հոդվածով Մալթան պետք է վերադարձվեր Սուրբ Հովհաննեսի ասպետներին և կղզում պետք է տեղակայվեր Նեապոլի թագավորության վարչակարգը՝ երրորդ տերության երաշխիքի ներքո: Սակայն Սուրբ Հովհաննեսի ասպետները թուլացել էին Ֆրանսիայում, ինչպես նաև կորցրել իրենց կալվածքներն Իսպանիայում: Բացի այդ՝ երաշխիքների ձեռք բերումը ձգձգվում է, ուստի բրիտանական զորքերը դուրս չէին բերվում Մալթայից՝ չնայած Ամյենի պայմանագրով դա նախատեսված էր կատարել եռամյա ժամկետում: Հարավային Աֆրիկայում բռնկված հակաֆրանսիական ապստամբությունից հետո Մեծ Բրիտանիան սկսում է առավել ձգձգել Մալթայից իր զորքերի տարհանումը։ 1803 թվականի հունվարին Ֆրանսիայի կառավարական լրագիրը հրապարակում է զեկույց, որտեղ նշվում էր, թե որքան դյուրին կերպով ֆրանսիական բանակը կարող է գրավել Եգիպտոսը։ Անգլիացիները օգտագործելով ֆրանսիական կողմի ամբագորգոռ հրապարակումները՝ հայտարարում են, որ անհրաժեշտ է ապահովել բրիտանական բանակի անվտանգությունը Մալթայում, քանի որ կղզին ուղեկամուրջ է գաղութարար Ֆրանսիայի և Եգիպտոսի միջև։ Ի պատասխան սրա՝ ֆրանսիական կողմը հայտարարում է, որ Եգիպտոսը գրավելու որևէ մտադրություն չունի։ Այս ամենից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետը ստիպված է լինում ընդունել հրամանագիր, որով անգլիական գաղութային կորպուսը պետք է լքեր Մալթան՝ «հանուն խաղաղության»։

Arjo
11.01.2021, 14:05
Գրեթե միաժամանակ ֆրանսիական զորքերը ռազմախուժում են Շվեյցարիա և Նիդերլանդներ[249]։ Շվեյցարիայում նապոլեոնյան բանակը լուրջ դժվարությունների չի հանդիպում տեղացիների կողմից։ Կարճ ժամանակահատվածում վերջիններս գրավում են Ցյուրիխը և շվեյցարական հողերի վրա ստեղծում ֆրանսահպատակ Հելվետյան հանրապետությունը[250]: Շուտով Շվեյցարիա են հասնում ռուսական զորքերը, որը ղեկավարվում էր հանրաճանաչ ռազմահրամանատար Ալեքսանդր Սուվորովի կողմից։ Սկզբում ռուսական հեծելազորին հաջողվում է հատել Շվեյցարիայի սահմանը՝ ներթափանցելով մինչև 150 կմ։ Ռուսական ուժերի առաջխաղացումը կասեցնելու համար ֆրանսիական բանակը փորձում է շրջափակել հակառակորդի զորքերը՝ կարճ ժամանակամիջոցում ավարտելով ռազմարշավը։ Օգոստոսի 31-ին առաջին անգամ Շվեյցարիայում բախվում են ռուս-ֆրանսիական զորքերը։ Գրեթե բոլոր կարճատև մարտերում հաղթանակ էին տանում ռուսական կայսերական բանակի զինվորները։ Շվեյցարական ռազմարշավի ժամանակ Սուվորովն արդեն զառամյալ էր և մարտերից մեկից հետո նրա առողջական վիճակը խիստ վատթարանում է։ Ֆրանսիական կողմն օգտվելով առիթից նախահարձակ է լինում և Ալպերի ձյունածածկ լեռնալանջերին սկսվում է նոր դիմակայություն։ Լավ զինված ֆրանսիական բանակը կարողանում է շրջափակել ռուս հրամանատարին և նրա բանակին։ Անկոտրում կամք ունեցող ռուսները կարողանում են ճեղքել Ֆրանսիայի հզոր դիմադրությունը։ Որոշ ժամանակ անց պարզ է դառնում այն, որ շվեյցարական խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով։

Arjo
11.01.2021, 14:05
Նիդերլանդներում իրավիճակը բավականին տարբեր էր[251]։ Հոլանդական կողմի գլխավոր երաշխավորը Մեծ Բրիտանիան էր, ով ցանկանում էր իր դիրքերն առավել ամրապնդել Հյուսիսային ծովի արևմտյան հատվածում։ Մինչ ֆրանսիական քարոզարշավի սկիզբը՝ բրիտանական ուժերն արդեն զբաղեցրել էին հոլանդական Ռոտերդամ նավահանգիստը[252]։ 1794 թվականին ֆրանսիացիները ներխուժում ռն Հարավային Հոլանդիա և մեկ օրում գրավում այն[253]։ Զավթիչների հաջողությունը պայմանավորված էր նրանով, որ նրանք վայելում էին տեղի հոլանդացիների աջակցությունը։ Նույն թվականին Ֆրանսիան Ավստրիայի հետ կնքում է պայմանագիր, որով Ավստրիան պարտավորվեց հաղթող երկրին հանձնել Նիդերլանդները, Բելգիան և Լյուքսեմբուրգը։ Հետագայում Շվեյցարիայի և Նիդերլանդների խնամակալության հարցը քննարկվում է Ամիենում։ Ֆրանսիան՝ ըստ Ամիենի պայմանագրի, Հելվետյան հանրապետությունից պետք է դուրս բերեր իր զորքերը, սակայն այդ ալպյան պետության կառավարության դեմ պոռթկում է ժողովրդական դժգոհության ալիքը՝ Շթեքլիքկրիգի տեսքով, քանզի բազմաթիվ շվեյցարացիներ իրենց կառավարությունը համարում էին չափից դուրս կենտրոնացված: Ի պատասխան՝ Նապոլեոն Բոնապարտը 1802 թվականի հոկտեմբերին դարձյալ գրավում է Հելվետյան հանրապետությունը և ներշվեյցարական հակամարտությանը տալիս միջնորդական փոխզիջումային լուծում[254]: Սա ևս լայն դժգոհությունների ալիք է առաջացնում Մեծ Բրիտանիայում։ Շվեյցարիայում կատարվածը բրիտանական իշխանությունների կողմից որակվում է որպես Լունևիլի պայմանագրի խախտում: Չնայած մայրցամաքային պետությունները Ֆրանսիայի դեմ գործողությունների դիմելու համար անպատրաստ էին, սակայն բրիտանացիները որոշում են գործակալ ուղարկել, որը կօգներ շվեյցարացիներին՝ ձեռք բերելու անհրաժեշտ մատակարարումները, ինչպես նաև հրամայում են բրիտանական բանակին՝ չվերադարձնել Հոլանդիային նրան պատկանած հարավաֆրիկյան Կապի գաղութը, ինչը բրիտանական կողմը պարտավոր էր անել ըստ Ամիենի պայմանագրի:

Arjo
11.01.2021, 14:06
18-րդ դարում օրեցօր զարգացող Ֆրանսիան կախյալ տիրույթների թվի հետ կապված մրցակցում էր խոշորագույն գաղութատեր պետության՝ Բրիտանական կայսրության հետ[255][256]։ 1798-1801 թվականներին իտալական արշավանքի հաղթական ավարտից հետո Նապոլեոնին վստահվում է Եգիպտոսի գրավման գործը[257]։ Եգիպտոսը Օսմանյան կայսրության կազմում գտնվող ամենազարգացած արաբական պետությունն էր[258]։ Եգիպտոսի կառավարիչը նշանակվում էր թուրք սուլթանի կողմից և կոչվում փաշա։ 1770 թվականին Եգիպտոսն իրեն հռչակում է անկախ պետություն՝ ապաստակելով Արաբական թերակղզու տարածքը[259]։ Շուտով նորաստեղծ կառավարությունը հարձակվում է Սիրիայի վրա և գրավում այն[260]։ Նորաստեղծ մամլուքյան կառավարությունը մշտապես բանակցությունների մեջ էր Ֆրանսիայի գլխավոր հակառակորդի՝ Ռուսական կայսրության հետ։ Օսմանցիները բազմիցս Եգիպտոսում իրենց իշխանությունը վերականգնելու ապարդյուն փորձեր են կատարել։

Arjo
11.01.2021, 14:07
Ֆրանսիական ներխուժումից առաջ՝ 1786 թվականին, սուլթանի ուժերը գրավել էին Կահիրեն և ավերել այն, սակայն Իբրահիմ և Մուրադ բեյերի նախաձեռնությամբ մամլուքները վերականգնում են իրենց սուվերենությունը[261]։ 1798 թվականին Եգիպտոսի ափերի մոտ երևում են առաջին ֆրանսիական նավերը, ովքեր այստեղ էին տեղափոխվել Ապենինյան թերակղզուց։ Հուլիսի 2-ին Նապոլեոն Բոնապարտը ֆրանսիական ուժերի գլուխն անցած վայրէջք է կատարում Ալեքսանդրիայում[261]։ Շուտով Եգիպտոս է հասնում բրիտանական նավատորմը, որը ղեկավարում էր ծովակալ Հորացիո Նելսոնը, ով մի քանի օր առաջ Մեծ Բրիտանիայի վարած գաղութատիրական արշավանքների ժամանակ կորցրել էր իր աջ ձեռքն ու աչքը։ Բրիտանական հզոր նավատորմին ցամաքից օժանդակում էին նաև օսմանյան և մամլուքյաան ուժերը։ Շուտով Աբուքիրի մոտ Հորացիո Նելսոնի ղեկավարած նավատորմը ջախջախում է ֆրանսիական ռազմածովային ուժերին, իսկ թուրք-եգիպտական զորախմբերը ազատագրում են Ալեքսանդրիան։ Այս ժամանակաշրջանում Նապոլեոն Բոնապարտը զբաղված էր մայրաքաղաք Կահիրեի գրավմամբ։ Շուտով Նապոլեոնին է հասնում Ալեքսանդրիայի պաշարման լուրը և ռազմահրամանատարն իր բանակին դիմում է հետևյալ խոսքերով․

Aquote1.png Զինվորնե՛ր, դուք եկել եք այս տարածաշրջան, որպեսզի խլեք այն բարբարոսներից և տարածեք արևելքի քաղաքակրթությունը, ինչպես նաև զերծ պահեք երկրի մոլորակի այս գեղեցիկ հատվածը Անգլիայի լծից։ Մենք պատրաստվում ենք պայքարել։ Կարծում եմ, որ այս հուշարձանները տասնյակ դարեր շարունակ վերևից մեզ են նայում Aquote2.png

Arjo
11.01.2021, 14:07
Ֆրանսիական բանակը տիրում էր Նեղոսի ձախ ափին, իսկ հակառակ կողմում մամլուքյան բազմությունն էր։ Ճակատամարտի նախօրեին ֆրանսիական բանակն իր թվաքանակով գրեթե մամլյուք-թուրքական բանակի կեսն էր կազմում։ Եգիպտացիների բանակի աջ թևը կազմում էր թուրքական հետևակը, ձախ թևը՝ հրետանին, իսկ կենտրոնում մամլյուքյան հեծելազորը, որի ուղղությունն էր ֆրանսիական բանակի կենտրոնը։ Իսկ ֆրանսիական բանակի կենտրոնում ֆուզիլիորները, ձախ թևը՝ հրետանին, իսկ աջը՝ հեծելազորը։ Հետևակի և հրետանու հրամանատարն էր գեներալ Բոնապարտը, իսկ հեծելազորի հրամանատարը Նապոլեոնի աջ ձեռքը՝ Յոախիմ Մյուրատը։ Մարտի սկզբում հաղթանակի հավակնությունը մամլյուքների կողմն էր, բայց Նապոլեոնի հմուտ ռազմավարության շնորհիվ հետևակը շարվում է կվադրատ, որը թշնամուն հետ է շպրտում, իսկ ֆրանսիական հեծելազորը Մյուրատի գլխավորությամբ ջախջախում է փախչող մամլյուքյան հեծելազորին[262][263]։

Մամլուքների զորախմբերը ղեկավարում էին ազգությամբ վրացի երկու բեյերը։ Նրանցից Մուրադ բեյը Բուրգերի ճակատամարտում պարտվելուց հետո փախչում է Վերին Եգիպտոս, որտեղ կազմակերպում է կարճատև ապստամբություն, որը մեկ տարվա ընթացքում ճնշում է Լուի Դեզեն։ Հետագայում նա 1800 թվականին ֆրանսիական բանակի հրամանատար Ժան-Բատիստ Կլեբեռի հետ հաշտության պայմանագիր է կնքում, և համաձայնում ղեկավարել Կահիրեի կայազորը, սակայն 1801 թվականի ապրիլի 22-ին մահանում է ժանտախտից[264]։ Գիզայի բուրգերի մոտ Նապոլեոնի հաղթանակը մեծ աղմուկ է բարձրացնում ողջ Եվրոպայով մեկ։ Զոհվում է ընդամենը 300 ֆրանսիացի զինվոր մամլուքների հազարավոր զոհերի դիմաց։ Սակայն Նապոլեոնի բանակը թուլացած էր ժանտախտի և քիչ զինամթերքի պատճառներով։ Շուտով Նապոլեոնը Ֆրանսիայում կառավարության փոփոխման պատճառով լքում է բանակը և վերադառնում Ֆրանսիա։ Ռազմական տեսանկյունից Եգիպտական արշավանքը ձախողվում է[265], սակայն արշավանքի ժամանակ կատարված գիտական հետազոտությունները, մասնավորապես՝ «Ռոզետայի քարի» բացահայտումն ու Եվրոպա տեղափոխումը թույլ են տալիս հետագայում Ժան Ֆրանսուա Շամպոլյոնին վերծանել եգիպտական հիերոգլիֆները[266]։

Arjo
11.01.2021, 14:08
Պորտուգալիան 19-րդ դարի սկզբին Եվրոպայի հզոր ծովապետություններից մեկն էր[267], որը դեռևս 16-րդ դարում ստեղծել էր իր գաղութային տարածքները հեռավոր Հարավային Ամերիկայում[268]։ 1800 թվականին դաշնակիցներ Ֆրանսիան և Իսպանիան, ի դեմս առաջին կոնսուլ Նապոլեոն Բոնապարտի և իսպանացի նախարար Մանուել Գոդոյի, պահանջում են Պորտուգալիայի թագավորությանը մտնել Բոնապարտի դաշինք։ Ընդ որում պաշտոնական Լիսաբոնը ոչ միայն պետք է խզեր դիվանագիտական հարաբերությունները Բրիտանական կայսրության հետ, այլև Ֆրանսիային զիջեր իր տիրույթների զգալի մասը: Պորտուգալիան գերադասում է իր ազգային շահերը և Մեծ Բրիտանիայի հետ բարեկամական հարաբերությունները։ Արդյունքում՝ 1800 թվականի հոկտեմբերի 1-ին Իսպանիան և Ֆրանսիան ստորագրում են Սան Իլդեֆոնսոյի երրորդ պայմանագիրը[269], որն ավելի ուշ՝ 1801 թվականի մարտի 21-ին, հաստատվում է Արանխուեսի պայմանագրով[270]: Հունվարի 29-ի Բադախոսի պայմանագրով Իսպանիան պարտավորվում է պատերազմ հայտարարել Պորտուգալիային, և 1801 թվականի ապրիլին ֆրանսիական նավատորմը մոտենում է Պորտուգալիայի ափերին[271]: Որոշ ժամանակ անց ռազմական գործողությունների մեջ ներքաշվում է նաև Իսպանիան՝ Մանուել Գոդոյի հրամանատարության ներքո: Ընդամենը երկու օրում իսպանական կողմին հաջողվում է բռնազավթել Պորտուգալիայի գրեթե ամբողջ տարածքը։ Ռազմական գործողությունների արագընթացության պատճառով ֆրանսիացիների հիմնական ուժերը՝ գեներալ Շառլ Լեկլերի հրամանատարությամբ, այդպես էլ չեն հասցնում մասնակցել մարտերին: Պատերազմի ավարտն ազդարարվում է հունիսի 6-ին՝ Բադախոսում։ Բադախոսյան պայմանագրով Իսպանիան ստանում է Օլիվենսի մի փոքր սահմանային հատվածը։ Պորտուգալիան պարտավորվում էր փակել իր նավահանգիստները բրիտանական նավերի համար և Ֆրանսիային վճարել խոշոր ռազմատուգանքներ։

Arjo
11.01.2021, 14:09
Ֆրանսիական առաջին կայսրության սահմանները՝ Պիրենեյներից Ալպեր, Ապենինյան թերակղզուց Լեհաստան

56245

Ֆրանսիական առաջին կայսրության հռչակում

Arjo
11.01.2021, 14:10
Թողնելով Եգիպտոսը՝ Նապոլեոնը 1799 թվականի հոկտեմբերին վերադառնում է Փարիզ[272]։ Օգտվելով դիրեկտորիայի թուլությունից, մշտական տատանումներից, հենվելով ֆրանսիական բուրժուազիայի ազդեցիկ շրջանների վրա՝ Նապոլեոնը 1799 թվականի նոյեմբերի 9-ին կատարում է պետական հեղաշրջում՝ երկրում հաստատելով կոնսուլության վարչակարգ[273]։ Նա իր ձեռքում է կենտրոնացնում երկրի ամբողջ իշխանությունը, որի գործունեությունը նպատակաուղղված էր բուրժուազիայի և գյուղացի սեփականատերերի շահերի պաշտպանությանն ու ընդհանրապես՝ բուրժուական պետականության ամրապնդմանը[273]։ Նրա անմիջական մասնակցությամբ մշակվում են բուրժուական հասարակության իրավական նորմերը հաստատող քաղաքացիական, քրեական և առևտրային օրենսգրքեր։ 1802 թվականին ընդունվում է նոր սահմանադրություն[274]։ Համաձայն սահմանադրության՝ Ֆրանսիայի իշխանությունը տրվում էր երեք կոնսուլներից կազմված պետական մարմնին[275]։ Նույն տարում Նապոլեոնը կարողանում է նշանակվել ցմահ կոնսուլ, իսկ 1804 թվականին հռչակվում կայսր։ Ֆրանսիայի առաջին կայսրությունը հիմնված էր մեծ հեղափոխության նվաճումների վրա[276]։

Arjo
11.01.2021, 14:11
Ինքը՝ Նապոլեոնը, օժտված լինելով բացառիկ աշխատասիրությամբ, անկոտրում կամքով, արթուն մտքով, նպատակին հասնելու անողոքությամբ՝ մարմնավորում էր ծագող դասակարգը՝ բուրժուազիային հատուկ բոլոր գծերով, իր ուժեղ և արատավոր կողմերով (անողոք դաժանություն, անսանձ փառասիրություն և այլն)։ Ռազմական արվեստի բնագավառում Նապոլեոնը զարգացնում և կատարելագործում է հեղափոխական Ֆրանսիայի բանակների ավելի վաղ ստեղծածները, նա գտնում է հեղափոխության շնորհիվ հանդես եկած զինված հսկայական զանգվածների տակտիկական և ստրատեգիական առավել նպատակահարմար գործադրումը, իրեն դրսևորում որպես ռազմավարության և մանևրային տակտիկայի հիանալի վարպետ, իր հրամանատարներին տալիս նախաձեռնելու հնարավորություն։ Այս ամենի հետ մեկտեղ իր կառավարման տարիներին Նապոլեոնը կարողանում էր գտնել և առաջ քաշել ընդունակ և շնորհալի մարդկանց։ Բայց նապոլեոնյան Ֆրանսիայի վերելքը պայմանավորված ամենևին էլ պայմանավորված չէր սոսկ կայսեր ու նրա զորավարների անձնական հատկանիշներով։ Միապետական Եվրոպայի հետ զինված ընդհարումներում հեղափոխական Ֆրանսիան ներկայանում էր որպես պատմականորեն ավելի առաջավոր բուրժուակաԻնքը՝ Նապոլեոնը, օժտված լինելով բացառիկ աշխատասիրությամբ, անկոտրում կամքով, արթուն մտքով, նպատակին հասնելու անողոքությամբ՝ մարմնավորում էր ծագող դասակարգը՝ բուրժուազիային հատուկ բոլոր գծերով, իր ուժեղ և արատավոր կողմերով (անողոք դաժանություն, անսանձ փառասիրություն և այլն)։ Ռազմական արվեստի բնագավառում Նապոլեոնը զարգացնում և կատարելագործում է հեղափոխական Ֆրանսիայի բանակների ավելի վաղ ստեղծածները, նա գտնում է հեղափոխության շնորհիվ հանդես եկած զինված հսկայական զանգվածների տակտիկական և ստրատեգիական առավել նպատակահարմար գործադրումը, իրեն դրսևորում որպես ռազմավարության և մանևրային տակտիկայի հիանալի վարպետ, իր հրամանատարներին տալիս նախաձեռնելու հնարավորություն։ Այս ամենի հետ մեկտեղ իր կառավարման տարիներին Նապոլեոնը կարողանում էր գտնել և առաջ քաշել ընդունակ և շնորհալի մարդկանց։ Բայց նապոլեոնյան Ֆրանսիայի վերելքը պայմանավորված ամենևին էլ պայմանավորված չէր սոսկ կայսեր ու նրա զորավարների անձնական հատկանիշներով։ Միապետական Եվրոպայի հետ զինված ընդհարումներում հեղափոխական Ֆրանսիան ներկայանում էր որպես պատմականորեն ավելի առաջավոր բուրժուական հասարակարգ։ Համապատասխանաբար առաջավոր էր և ռազմական արվեստը։ Նապոլեոնի զորավարական արվեստն առավելություններ ուներ ֆեոդալական Եվրոպայի բանակների ռազմավարության և տակտիկայի նկատմամբ[277]։ Բայց նապոլեոնյան պատերազմները հետզհետե կորցրին իրենց հատուկ առաջադիմական գծերը և դարձան զուտ զավթողական։ Առաջին կայսրության օրոք բարելավվում է նաև երկրի տնտեսական վիճակը։ 1801 թվականին Փարիզում բացվում է առաջին արդյունաբերական ցուցահանդեսը, կառուցվում են բազմաթիվ ճանապարհներ, որոնք սերտացնում են տնտեսական կապերը Ֆրանսիայի տարբեր երկրամասերի միջև։ն հասարակարգ։ Համապատասխանաբար առաջավոր էր և ռազմական արվեստը։ Նապոլեոնի զորավարական արվեստն առավելություններ ուներ ֆեոդալական Եվրոպայի բանակների ռազմավարության և տակտիկայի նկատմամբ[277]։ Բայց նապոլեոնյան պատերազմները հետզհետե կորցրին իրենց հատուկ առաջադիմական գծերը և դարձան զուտ զավթողական։ Առաջին կայսրության օրոք բարելավվում է նաև երկրի տնտեսական վիճակը։ 1801 թվականին Փարիզում բացվում է առաջին արդյունաբերական ցուցահանդեսը, կառուցվում են բազմաթիվ ճանապարհներ, որոնք սերտացնում են տնտեսական կապերը Ֆրանսիայի տարբեր երկրամասերի միջև։

Arjo
11.01.2021, 14:11
Կոնսուլության հաստատումից հետո Ֆրանսիան մի շարք կարևոր հաղթանակներ է տոնում հակառակորդ պետությունների նկատմամբ։ Օգտվելով Մեծ Բրիտանիայի և Ռուսական կայսրության միջև ծագած հակասություններից՝ Նապոլեոնը կարողանում է մերձենալ ռուսական պետության հետ, ինչպես նաև կարևոր հաղթանակներ տանել Ավստրիայի նկատմամբ։ Անգլիական կողմը միայնակ մնալով մարտի դաշտում 1802 թվականին ստիպված է լինում հաշտության պայմանագիր կնքել Նապոլեոնյան Ֆրանսիայի հետ[278]։ Մեկ տարի անց կողմերը խախտում են պայմանավորվածությունը և պատերազմական գործողություններ սկսում միմյանց դեմ։ Լա Մանշ նեղուցի մոտ 1804 թվականին ֆրանսիացիները Բրիտանիա կղզի ներխուժելու համար ստեղծում են ճամբար, սակայն ծովում հաջողության են հասնում անգլիացիները[279]։ 1805 թվականին Մեծ Բրիտանիան հերթական անգամ կարողանում է միավորել հականապոլեոնյան կոալիցիայի երկրներին՝ Ռուսական կայսրությանը, Ավստրիային և Նեապոլիտանական թագավորությանը։ 1805 թվականի օգոստոսին անգլիացիական էսկադրան (27 գծանավ), ծովակալ Հորացիո Նելսոնի հրամանատարությամբ, Կադիսում պաշարում է ծովակալ Վիլնյովի ղեկավարած ֆրանս-իսպանական էսկադրան (33 գծանավ)[280]։ Նապոլեոն I-ի հրամանով ֆրանս-իսպանական էսկադրան հոկտեմբերի 20-ին դուրս է գալիս բաց ծով՝ Միջերկրական ավազան անցնելու նպատակով, սակայն ճանապարհին ջախջախվում է բրիտանական նավատորմի կողմից։ Ծովամարտը պատմության մեջ հայտնի է դառնում Տրաֆալգարի ճակատամարտ անվանումով, քանի որ մարտերն ընթանում էին Տրաֆալգար հրվանդանի մոտ[281]։ 19-րդ դարի սկզբին Ֆրանսիայում ստեղծվել էր քաղաքական և տնտեսական ծանր դրություն, որը պայմանավորված էր պատերազմների մեծ ալիքով։ 1805 թվականի ամռանը ռուս-ավստրիական ուժերը ներխուժում են Բավարիա, իսկ Նապոլեոնը վերջիններիս ուշադրությունը շեղելու համար փոխում է մարտի դաշտը՝ պատերազմ հայտարարելով Մեծ Բրիտանիային։ Այս պայմաններում երկրի ներքին գործերը համակարգում էր Ժոզեֆ Ֆուշեն, ով հակասական հարաբերություններ ուներ առաջին կոնսուլի հետ։ Նա փակել էր Ռեյնից Մյունխեն տանող ամենակարճ ճանապարհը, այսինք՝ Շվարցվալդը։ Նապոլեոնը որոշում է շրջանցել Շվարցվալդը, հասնել Ուլմ և կտրել ռուսական զորքերին ավստրիականից, տեղակայելով զորքը Ուլմի և Ռեգենսբուրգի միջև։ Մինչ Նապոլեոնի զորքը շրջանցում էր Շվարցալդը, Մարշալ Լաննի և Մյուրատի հեծելազորը տարբեր հնարքների միջոցով ավստրիացիների մոտ ստեղծել էր այն համոզմունքը, որ ֆրանսիական «Մեծ բանակը» միշտ նրանց առջևում է։ Էլխինգենի ճակատամարտում Նեյի տարած հաղթանակից հետո, գեներալ Մակը իր 25.000-անոց բանակով ստիպած էր նահանջել դեպի Ուլմ[282]։ Ուլմի մեկշաբաթյա պաշարումից հետո, Ավստիայի կայսրության լավագույն բանակը հանձնվում է։ Ավստրիացի զինվորները Ֆրանսիայի տարբեր շրջաններում անցնում են ծառայության, իսկ սպաներն ազատ են արձակվում՝ խոստանալով այլևս չպատերազմել ֆրանսիացիների դեմ։ Մյունխենն ազատագրելուց հետո ֆրանսիական բանակն իր հաղթարշավը շարունակում է Դանուբ գետով և շարժվում դեպի Վիեննա:

Arjo
11.01.2021, 14:12
Նրա նպատակն էր գրավել Վիեննան և ռուսների դեմ տալ որոշիչ ճակատամարտ։ Նոյեմբերի 13-ին Մյուրատը և Լաննը առանց որևէ կրակոցի գրավում են Վիեննան։ Ավստրիական հողերի սիրտը գրավելուց հետո ֆրանսիացիները մարտը տեղափոխում են Չեխիա, որտեղ Աուստեռլից բնակավայրի շրջակայքում Նապոլեոնի գլխավորած բանակը ջախջախում է Սրբազան Հռոմեական կայսրության և Ռուսաստանի զորախմբերին[283]։ Մարտից հետո Նապոլեոնն իր կնոջն ուղղված նամակում գրում է այսպես․ «Ես հաղթեցի ռուս-ավստրիական բանակին, որը գլխավորում էին 2 կայսրեր: Մի փոքր հոգնած եմ: Համբուրում եմ»[284]։ Այս պարտությունից հետո Ավստրիան վերջնականապես դուրս է գալիս պատերազմից, իսկ 1706 թվականին Սրբազան Հռոմեական կայսրությունը տարրալուծվում է[285][286]։ Օգտվելով հարմար առիթից՝ Հաբսբուրգները կատարում են ազգային հեղաշրջում և զավթում Ավստրիայի գահը[287]։ Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ 1806 թվականին ձևավորվում է հակաֆրանսիական նոր կոալիցիան, որի կազմում էին Ռուսաստանը, Պրուսիան, Սաքսոնիան և Շվեդիան[288]։ Հենց պատերազմական գործողությունների սկզբին Նապոլեոնը ռազմախուժում է Պրուսիայի տարածք և հասնում մինչև Բեռլին[289]։ Պրուսիան դառնում է Ֆրանսիայի հպատակ պետություն և մեծ ռազմատուգանք վճարում։ Բեռլինը գրավելուց հետո ֆրանսիական բանակը ուղղություն է բռնում դեպի արևելք՝ ռուսական անծայրածիր թվացող տարածքներ։ Օգտվելով հարմար առիթից՝ Նապոլեոնը 1807 թվականին Տիլզիտ փոքրիկ քաղաքում հաշտություն է կնքում ռուսաց ցար Ալեքսանդր I-ի հետ։ Համաձայն այդ փաստաթղթի՝ Ալեքսանդր I-ը ճանաչում էր Նապոլեոն Բոնապարտի կատարած փոփոխությունները Եվրոպայում, խոստանում էր միջնորդ հանդես գալ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև, պարտավորվում զինադադար կնքել Օսմանյան Թուրքիայի հետ, իր զորքերը դուրս բերել Վալախիայից ու Մոլդովայից, ճանաչել Ֆրանսիայի գերիշխանությունը Հոնիական կղզիներում և Կատտարո ծովախորշում։ Նապոլեոնը համաձայնում էր վերականգնել Օլդենբուրգ, Մեկլենբուրգ-Շվերին, Սաքսեն-Կոբուրգ դքսությունները և դրամական օժանդակություն տալ որոշ գերմանական իշխանների։ Սակայն Ռուսաստանի հետ կնքած բարեկամական դաշինքը ևս Եվրոպայում անդորր չի հաստատում։ 1809 թվականին Մեծ Բրիտանիան և Ավստրիան ձևավորում են հինգերորդ կոալիցիան և պատերազմ հայտարարում Ֆրանսիայի կայսրությանը։ 1810-1811 թվականներին Ֆրանսիայի առաջին կայսրությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Նապոլեոն I-ը Եվրոպան դարձնում է իր կցորդը։ Վերջինիս կայսրությունը ներառում էր ներկայիս Ֆրանսիայի, Նիդերլանդների, Բելգիայի, Գերմանիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Չեխիայի, Ավստրիայի, Հունգարիայի, Լյուքսեմբուրգի, Դանիայի, Լեհաստանի և Խորվաթիայի տարածքները։ Սակայն Ֆրանսիայի վաղեմի հակառակորդները՝ Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան, դեռևս անձնատուր չէին եղել։ Բրիտանիայի դեմ ֆրանսիացիները շարունակաբար ծովամարտեր էին մղում Լա Մանշ և Պա դը Կալե նեղուցներում։ Այսպիսով՝ Նապոլեոնը պատրաստվում է ներխուժել Ռուսական կայսրություն[290]։

Arjo
11.01.2021, 14:12
Ռուս-ֆրանսիական պատերազմ

Նապոլեոն Բոնապարտի հիմնական նպատակներից էր Ռուսաստանի հետ դաշինք հաստատելը։ Ամբողջ խնդիրն այն էր, որ ցամաքում նրա համար այլևս հակառակորդ չկար. Ավստրիական կայսրությունը և Պրուսիայի թագավորությունը բավականին թուլացել էին ու լրջագույն ազդեցություն չէին կարող ունենալ ցամաքային Եվրոպայի կյանքում։ Պատահական չէ, որ Նապոլեոնը Ավստրիայի հետ հարաբերություններում այնպես էր բանակցություններ վարում, որպիսին ուղղակի անհնար էր վարել ռազմաքաղաքական նման ներուժ ունեցող կայսրության հետ։ Նույնիսկ մի անգամ Նապոլեոնն Ավստրիական կայսրությունը համեմատում է պառաված աղախնի հետ, որը սովոր է, որ տան տերերը միշտ իրեն պիտի բռնաբարեն։ Անգլիայի թագավորությունը մշտապես եղել ու մնում էր Նապոլեոն Բոնապարտի գլխավոր հակառակորդը։ Անգլիան հրաշալիորեն պայքարում էր ծովում, իսկ ցամաքում չէր կարող դիմակայել Ֆրանսիային։ Ուստի Նապոլեոնի գլխավոր խնդիրն էր՝ անպայման հասնել Ռուսաստանի հետ դաշինք կնքելուն՝ ցամաքային Եվրոպայում թողնելով երկու հզորագույն տերություն՝ Կայսերական Ֆրանսիա ու Ցարական Ռուսաստան։ Նապոլեոնը փորձում է մեկ անգամ հարաբերությունների մեջ մտնել ռուսաց ցար Պավել I-ի հետ, ում սակայն սպանում են հենց ռուսական արքունիքի իշխանները՝ Կայսերական Ֆրանսիայի հետ մերձեցումը թույլ չտալու համար։ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն I-ը աշխարհակալության ճանապարհին, Ռուսաստանը նվաճելու համար, ստեղծում է այսպես կոչված «Մեծ բանակը» և, առանց պատերազմ հայտարարելու, 1812 թվականի հունիսի 12-ին անցնում ռուսական սահմանը՝ Նեման գետը[291]։ Պատերազմի սկզբին ֆրանսիացի զինվորների թիվը մոտ 610 հազար էր, իսկ ռուսական բանակում մարտնչողների թիվը չէր գերազանցում 240 հազարը։ Օգոստոսի 4-6-ին տեղի է ունենում Սմոլենսկի ճակատամարտը[292], որտեղ խափանվում է ռուսական զորքի հիմնական ուժերը ջախջախելու Նապոլեոնի փորձը։ Օգոստոսի 8-ին Միխայիլ Կուտուզովը նշանակվել է ռուսական բանակի գլխավոր հրամանատար։ Օգոստոսի 26-ին տեղի է ունենում Բորոդինոյի ճակատամարտը, որը ռազմագործողության վճռական ճակատամարտն էր[293]։ Նույն օրը լուսաբացին Մոսկվայից 125 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բորոդինո գյուղի մոտի՝ ընդարձսկ դաշտում, իրար դիմաց էին դուրս եկել Եվրոպայի միացյալ բանակի՝ Մեծ բանակի գլխավոր ուժերը՝ Նապոլեոն Բոնապարտի հրամանատարության ներքո և Ռուսական կայսրության գլխավոր ուժերը` գեներալ Կուտոզովի ղեկավարությամբ։ Նապոլեոն Բոնապարտին աջակցում էին նաև Իտալիայի թագավորը և Վարշավայի դուքսը։ Ճակատամարտը սկսվում է 5։30՝ ֆրանսիական հրետանու համազարկով։ Գրեթե 14 ժամ տևած արյունահեղ մարտի արդյունքները մինչ այժմ էլ վիճարկվում են։ Այնուամենայնիվ՝ ֆրանսիացիները Բորոդինոն համարում են իրենց հաղթանակը։ Այս կարծիքը պայմանավորված էր նրանով, որ ֆրանսիացիներ նախապես գրավել էին ռուսական ճակատի կենտրոնն ու թևը։ Այսուհանդերձ, ֆրանսիացիները թողում են նվաճված դիրքերը և հեռանում։

Arjo
11.01.2021, 14:13
Ըստ տարբեր աղբյուրների՝ ֆրանսիացիներն ունեցել են 30-58.000 կորուստ՝ զոհվածներով, վիրավորներով և գերիներով, իսկ ռուսները՝ 40-45.000: Փաստ է, որ ճակատամարտից հետո ռազմի դաշտում մնացած դիակները այրելիս հավաքել էր մոտ 50.000 դի։ Ամեն դեպքում, Բորոդինոյի ճակատամարտը համարվում է մինչ այդ եղած ճակատամարտերից ամենաարյունահեղը ու թեև այն չունեցավ որևէ հետևանք հակամարտող կողմերի համար, այն կանխորոշեց 1812 թվականի Հայրենական մեծ պատերազմի հաղթական արդյունքը ռուսների համար։ Սեպտեմբերի 1-ին ֆրանսիական բանակը մտնում է ռուսների կողմից լքված մայրաքաղաք՝ Մոսկվա, որը սեպտեմբերի 2-6-ին հրդեհվել էր ռուսական կայսերական բանակի կողմից։ Սեպտեմբերին Կուտուզովն կազմակերպում է Տարուտինյան ռազմերթը և հարկադրում ֆրանսիացիներին հեռանալ Մոսկվայից ու նահանջել։ Նոյեմբերի 14-16-ին տեղի է ունենում Բերեզինոյի ճակատամարտը։ Նույն տարվա դեկտեմբերիը նշանավորվում է նրանով, որ ֆրանսիական բանակը դուրս է շպրտվում Ռուսաստանից։ 1812 թվականի վերջին ռուսական բանակը զարգացնելով մարտի դաշտում ունեցած հաջողությունները կարողանում է մտնել Պրուսիա։ 1813 թվականին Ֆրանսիայի դեմ ձևավորվում է թվով վերջին՝ վեցերորդ դաշնադրությունը՝ Ռուսաստանի, Անգլիայի, Ավստրիայի, Պրուսիայի, Շվեդիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի մասնակցությամբ։ Նույն տարվա հոկտեմբերին Լայպցիգում տեղի է ունենում խոշոր ճակատամարտ, որը ժամանակակիցներն անվանել են «ժողովուրդների ճակատամարտ»։ Կորցնելով մոտ 80 հազար զինվոր և գրեթե ամբողջ հրետանին՝ Նապոլեոնը նահանջում էդեպի Հռենոս, ապա՝ Ֆրանսիա։ Լայպցիգի ճակատամարտն արագացնում է Նապոլեոնի ստեղծած ընդարձակ տերության անկումը, հանգեցնում Գերմանիայի և Հոլանդիայի լրիվ ազատագրմանն ու Հռենոսյան միության քայքայմանը։ Ի վերջո, 1814 թվականի մարտին դաշնակիցների զորախմբերը պաշարում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը։ Որպես պատիժ՝ Նապոլեոն Բոնապարտն աքսորվում է իտալական Էլբա կղզի[294], իսկ Ֆրանսիական գահը վերադարձվում է Բուրբոնների արքայատոհմի ներկայացուցիչ Լուի XVIII-ին։

Arjo
11.01.2021, 14:14
Վիեննայի վեհաժողով և Սրբազան դաշինքի առաջացում

1814 թվականի նոյեմբերին հաղթողները հավաքվում են Վիեննայում, որպեսզի որոշեն պարտված Ֆրանսիայի և ամբողջ Եվրոպայի քաղաքական կարգավիճակը։ Իր ընդգրկմամբ նախադեպը չունեցող Վիեննայի վեհաժողովին մասնակցում են 2 կայսր, 4 թագավոր, 2 թագաժառանգ և 215 իշխանական տների ղեկավարներ։ Վիեննայի վեհաժողովին մասնակցել են եվրոպական բոլոր պետությունների (բացի Օսմանյան կայսրությունից) 216 ներկայացուցիչներ[295]։ Վեհաժողովի մասնակիցները գտնում էին, որ Ֆրանսիական հեղափոխությունը Եվրոպայում խախտել է օրինական կարգը։ Նրանք որոշում են վերականգնել տապալված արքայատոհմերն ու իշխանական տները։

Դա վերաբերում էր առաջին հերթին Ֆրանսիային։ Վիեննայի կոնգրեսի կարևորագույն խնդիրներն էին Ֆրանսիական մեծ հեղափոխությամբ և նապոլեոնյան պատերազմների ժամանակ վերացված ֆեոդալական, միապետական կարգերի վերականգնումը, մի շարք տապալված դինաստիաների վերահաստատումը, պայքարը ազգային-ազատագրական ու հեղափոխական շարժումների դեմ, դաշնակից տերությունների հաղթանակի ամրապնդումը, Ֆրանսիայում նապոլեոնյան վարչակարգի վերականգնումը կանխելու և Եվրոպան Ֆրանսիայի նոր զավթողական պատերազմներից ապահովագրելու ամուր երաշխիքների ստեղծումը, հաղթողների տարածքային հավակնությունների բավարարումը և ի վերջո՝ Եվրոպայում նոր պետական սահմանների հաստատումը։

Arjo
11.01.2021, 14:15
Յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ ձգտում էր մյուսների հաշվին ավելի շատ օգուտներ ստանալ։ Վեհաժողովի որոշումներն առավել ձեռնտու էին Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Պրուսիայի և Ավստրիական կայսրության համար։ Պարտված կողմը՝ Ֆրանսիան, վերադարձավ իր միջհեղափոխական սահմաններին և պարտավորվեց յոթ հարյուր միլիոն ֆրանկի չափով ռազմատուգանք վճարել դաշնակիցներին։ Հաղթողներն իրենց բռնակցեցին թույլ երկրների շատ տարածքներ։ Այսպիսով՝ Ռուսաստանին անցավ Լեհաստանի մի մասը և Ֆինլանդիան, Մեծ Բրիտանիային՝ Մալթա կղզին և հոլանդական մի շարք գաղութներ, ընդարձակվեցին Պրուսիայի և Ավստրիայի սահմանները, իսկ Գերմանիան և Իտալիան շարունակեցին մնալ պառակտված։ Վիեննայի վեհաժողովի ընթացքում կատարվեց անսպասելի մի բան։ Կոնգրեսի նիստերի ժամանակ, Էլբա կղզի աքսորված Նապոլեոնը, 1815 թվականի մարտի 1-ին անսպասելիորեն ափ իջավ Ֆրանսիայում և հաղթարշավով սկսեց առաջանալ դեպի Փարիզ։ Շուտով նա իր չնչին ուժերով կարողացավ վերականգնել գահը։ Կոնգրեսի մասնակիցները Նապոլեոնի դեմ անհապաղ ստեղծեցին յոթերորդ կոալիցիան։ Նապոլեոն Բոնապարտւ գահակալությունը Ֆրանսիայում տրեց ընդամենը հարյուր օր․ հունիսի 18-ին Նապոլեոնի բանակը գրոհեց Վաթեռլոոյի մոտ դիրքավորված անգլա-հոլանդական զորքերի վրա։ Ֆրանսիական զորքերի գրոհները ետ մղվեցին՝ նրանց պատճառելով մեծ կորուստներ։ Մարտի թեժ պահին արևելքից մոտեցան պրուսական զորքերը և ֆրանսիացիների աջ թևին նրանց հասցրած հարվածները վճռեցին ճակատամարտի ելքը։ Ֆրանսիացիները դիմեցին փախուստի՝ կորցնելով 32.000 մարդ և ամբողջ հրետանին, դաշնակիցները՝ 23.000 մարդ։ Այս ճակատամարտում կրած պարտության հետևանքով Նապոլեոնյան կայսրությունը վերջնականապես կործանվեց։ Վաթեռլոոյի ճակատամարտից մի քանի օր առաջ, 1815 թվականի հունիսի 9-ին, Ռուսաստանը, Պրուսիան, Ավստրիան, Անգլիան, Ֆրանսիան, Իսպանիան, Շվեդիան և ՊորտուԳալիան ստորագրեցին 121 հոդվածներից և 17 առանձին հավելվածներից բաղկացած Վիեննայի կոնգրեսի գլխավոր եզրափակիչ ակտը։ Վիեննային վեհաժողովից հետո Ֆրանսիան զրկվեց բոլոր տարածքային նվաճումներից։ Բելգիան և Հոլանդիան միավորվեցին Նիդերլանդական թագավորության մեջ, որը Պրուսիայի և Ավստրիայի հետ պետք է դառնար «պատնեշ» ընդդեմ Ֆրանսիայի։ Նապոլեոնի նախկին դաշնակից Դանիայից անջատվեց Նորվեգիան և միացավ Շվեդիային։ Դանիան ստացավ Շլեզվիգը և գերմանական Հոլշտայնը։

Arjo
11.01.2021, 14:15
Բուրբոնների ռեստավրացիա և Հուլիսյան միապետության հաստատում

Ստանալով հակաֆրանսիական կոալիցիայի անդամ երկրների աջակցությունը՝ 1815 թվականի հուլիսին Լուի XVIII-ը վերադարձրեց ֆրանսիական գահը։ Վիեննայի վեհաժողովի ընթացքում որոշվել էր, որ առնվազն հինգ տարի ռուսական, անգլիական, ավստրիական և պրուսիական զորքերը պետք է մնային Փարիզում՝ մինչ վերջինս վճարեր սահմանված ռազմատուգանքը։ Ֆրանսիայի վրա դրված ռազմատուգանքները ծանրացրեցին երկրի տնտեսական վիճակը և երկիրը հայտնվեց ֆինանսական ծանր կացության մեջ։ Միայն այդ տարում ավելի քան հինգ հազար արվեստի գործեր Լուվրի թանգարանից տեղափոխվեց արտասահման։ Բուրբոնների կողմնակիցները երկրով մեկ սկսեցին ահաբեկչություններ կատարել և հետապնդել Նապոլեոն Բոնապարտի կողմնակիցներին։ 1789-1814 թվականների հեղափոխության ընթացքում ստեղծված օրենքների մեծ մասը պահպանվեց Բուրբոնների օրոք։ 1814 թվականին ընդունվեց համաֆրանսիական նոր սահմանադրություն, որով երկիրը դարձավ սահմանադրական միապետություն։ Լուի XVIII-ի մահից հետո՝ 1824 թվականին, գահ բարձրացավ Բուրբոնների արքայատոհմի հերթական ներկայացուցիչը՝ Շառլ X-ը։ Նա կառավարել է շատ կարճ ժամանակահատված։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ ֆրանսիական իշխանությունը լեգիտիմ չէր և չէր վայելում ժողովրդի վստահությունը։ Երկրի տարբեր հատվածներում ստեղծվեցին ընդդիմադիր բազմաթիվ ընկերություններ, որոնք ամեն կերպ ցանկանում էին տապալել գործող կառավարությանը։ Նոր կարգերի կողմնակիցներն էին հանրապետականները և լիբերալները, ովքեր ձգտում էին ընդլայնել քաղաքացիների իրավունքները և տնտեսական գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծել։ Հակառակ այս ամենի՝ Ֆրանսիայի միապետը սկսեց օժանդակել ազնվականությանը՝ պետական գանձանակից վերջիններիս գումար բաժանելով։ Երկրի գործադիր իշխանությունը ղեկավորող Շառն այս քայլով նպատակ ուներ վերականգնել հին հողատիրությունը։ 1830 թվականին երկրում հակակառավարչական նոր ալիք հասունացավ և քաղաքական պայքարը խիստ սրվեց։

Arjo
11.01.2021, 14:16
Դա պայմանավորված էր նրանով, որ թագավորը սկսեց ազատությունները սահմանափակող օրենքներ ընդունել։ Հուլիսի 27-ին Փարիզում բռնկված անկարգությունները վերաճեցին զինված ապստամբության, որին մասնակցում էին Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակչության մեծ մասը։ Հաջորդիվ ժողովրդին միացան նաև երկրի ներքին զորքերը և քաղաքական նման ծանր իրավիճակում թագավորը ստիպված եղավ փախչել երկրից։ Նոր թագավոր հռչակվեց Բուրբոնների օռլեանյան ճյուղի ներկայացուցիչ Լուի Ֆիլիպը։ Չնայած նրան, որ Հուլիսյան հեղափոխությունից հետո երկրում հաստատվեցին ժողովրդաիշխան կարգեր, այնուամենայնիվ ֆրանսիացիների մեծ մասը դժգոհ էին նոր կարգերից։ Դա պայմանավորված էր նրանով, որ Հուլիսյան միապետությունից հետո ևս Ֆրանսիայում պահպանվեցին ֆրանսիացիների համար այդքան ատելի համարվող միապետական կարգերը։ Ձևավորված նոր կառավարությունը ձգտում էր վերականգնել արտոնյալների այն հասարակարգը, որ կար մինչև 1789 թվականը։ Հուլիսյան միապետության հաստատումով Ֆրանսիայում վերստին հռչակվեց խոսքի, ժողովների, մամուլի ազատությունը, կրճատվեցին ընտրական սահմանափակումները և մտցվեց աշխարհիկ կրթությունը։ Հուլիսյան միապետության հաստատումից հետո ևս երկրում շարունակվեց հանրապետական շարժումը։ Լիոնի մետաքսագործ բանվորները բարձրեցին բանվորական շարժում, որը ճնշվեց Լուի Ֆիլիպի կողմից։ Ազգի մեծ մասի իրավազրկությունը և համատարած աղքատությունը Ֆրանսիայում հասունացրեցին նոր հեղափոխություն։ Դրությունը խիստ սրվեցին 1845-1847 թվականներին, երբ կարտոֆիլի հիվանդության և հացահատկի անբերրիության պատճառով երկրի սննդի պաշարները սպառվեցին։ 1847 թվականի փետրվարի 22-ին սկսվեց արդյունաբերական ճգնաժամ, որը վատթարացրեց քաղաքային բնակչության վիճակը։ 1848 թվականին հեղափոխության ալիքները հերթական անգամ ալեկոծեցին Ֆրանսիայի ափերը։ Ցուցարարներին ցրելու համար ուղարկված զորքի հետ ընդհարումից հետո Փարիզը ծածկվեց բարիկադներով։ Փետրվարի 24-ին Լուի Ֆիլիպը ստիպված եղավ փախչել Լոնդոն, իսկ նրա գահը ժողովուրդը բերեց Բաստիլի հրապարակ և հրապարակավ այրեց։ Դրանից հետո Փարիզում կազմավորվեց ժամանակավոր կառավարություն, որը փետրվարի 25-ին Ֆրանսիան հռչակվեց Հանրապետություն։ Դա երկրորդ հանրապետությունն էր Ֆրանսիայի պատմության մեջ։

Arjo
11.01.2021, 14:17
1848 թվականին ձևավորված կառավարության նախաձեռնությամբ իրագործվեցին մի շարք բարեփոխումներ։ Ֆրանսիայում տղամարդկանց համար մտցվեց ընդհանուր ընտրական իրավունք, գաղութային տարածքներում վերացվեց ստրկությունը, իսկ ֆրանսիացին գործազուրկ բանվորները ստացան աշխատանք։ Նույն թվականին կազմավորված սահմանադիր ժողովը մեծ մասամբ կազմված էր հանրապետական թեկնածուներից։ 1848 թվականի աշնանը ընդունվեց նոր սահմանադրություն, որը Ֆրանսիան հռչակում էր ժողովրդավարական, միասնական և անբաժանելի նախագահական հանրապետություն։ Առաջին նախագահ ընտրվեց Լուի Նապոլեոնը, ով միապետական կարգերի կողմնակից էր։ Այդ քայլով նա նախապատրաստվում էր պետական հեղաշրջում կատարելուն։ Առաջին քայլը, որ կատարեց Լուի Նապոլեոնը, դա հանրապետականների հետապնդում հայտարարելն էր։ 1851 թվականին Լուին ցրեց երկրի օրենսդիր ժողովը և անարյուն կերպով կատարեց ազգային հեղաշրջում։ Մեկ տարի անց՝ 1852 թվականին, նա հայտարարեց կայսրության վերականգնման մասին և սկսեց իշխել Նապոլեոն III անվանումով։ Ֆրանսիայի երկրորդ կայսրությունը գոյատևեց մինչև 1851 թվականը։ Սկզբում Լուի Նապոլեոնը պետությունն ամուր պահում էր իր հեղինակության վրա հիմնված իշխանությամբ։ Նա հենվում էր բանակի վրա, նրան աջակցում էր գյուղացիությունը, խոշոր բուրժուազիան և անգամ հոգևորականությունը։ Իր ղեկավարած պետությունը նա հայտարարեց, որպես համազգային խնդիրներ լուծող գերտերություն, որն ի վիճակի էր պաշտպանելու բոլորի իրավունքներն ու շահերը։ «Սրբազան դաշինքի» հանձնարարությամբ՝ Ֆրանսիան ստիպված եղավ իր զորաբանակը մտցնել Իսպանիայի տարածք և ճնշեց այնտեղ սկզբնավորված հեղափոխությունը։ Դրանից հետո ֆրանսիական բանակը հասավ նույնիսկ Հարավային Ամերիկա՝ նպատակ ունենալով ճնշել Բրազիլիայի, Արգենտինայի, Մեքսիկայի և Պերուի ազատագրական պայքարը և տարածքային ձեռքբերումներ ունենալ։ Սակայն այդ ամենի իրագործմանը խոչընդոտեց Մեծ Բրիտանիան, որն իր շահերն էր հետապնդում Ամերիկայում։ 1830-ականներին Ալժիրում սկիզբ առավ ազգային-ազատագրական շարժում, որը մինչև 40-ականների վերջ մեծ դժվարությամբ ճնշվեց։ Աստիճանաբար Հյուսիսային Աֆրիկայում առաջացան ֆրանսիացի հողատերերի խավեր։

Arjo
11.01.2021, 14:19
19-րդ դարի կեսին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դուրս մղեցին Ռուսաստանին մերձավորարևելյան շուկաներից և իրենց ազդեցությանը ենթարկեցին Օսմանյան կայսրությանը։ 1853 թվականի մայիսին Ռուսաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Օսմանյան կայսրության հետ։ Հունիսի 21-ին ռուսական զորքերը մտան Մոլդովայի և Վալախիայի իշխանությունները, որոնք անվանապես թուրքական սուլթանի գերիշխանության տակ էին։ Ի պատասխան՝ հոկտեմբերի 4-ին Թուրքիան (Անգլիայի և Ֆրանսիայի դրդմամբ) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։ Շուտով Թուրքիայի պարտվեց և 1854 թվականի փետրվարի 9-ին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային։ Մարտի 11-ին ռուսական զորքերն անցան Դանուբը և կենտրոնացան Հյուսիսային Դոբրուջայում։ Ապրիլի 10-ին անգլո-ֆրանսիական նավախումբը ռմբակոծեց Օդեսան, հունիս-հուլիսին՝ շրջափակեցին ռուսական նավատորմը Սևաստոպոլում։ Դանուբի ճակատում ռուսական զորքերը 1854 թվականի մայիսի 5-ին պաշարեցին Սիլիստրիա ամրոցը, բայց հաշվի առնելով ավստրիական վտանգը՝ ետ քաշվեցին Դանուբից։ Սեպտեմբերին ռուսական զորքերը նահանջեցին Պրուտ գետից։ Ավստրիական զորքերը զավթեցին Մոլդովան ու Վալախիան։ Դաշնակիցների նավատորմը պաշարեց Ռուսաստանի ծովափերը (Բալթիկ և Սպիտակ ծովեր, Հեռավոր Արևելք), սակայն անգլո-ֆրանսիական այդ նավախմբերի հարձակումները ետ մղվեցին։ 1855 թվականի վերջին ռազմական գործողությունները փաստորեն դադարեցվեցին։ 1856 թվականի մարտի 18-ին Փարիզում ստորագրվեց հաշտության պայմանագիր, համաձայն որի Ռուսաստանին արգելվում էր ռազմական նավատորմ և ռազմաբազաներ ունենալ Սև ծովում։ Ղրիմի պատերազմի հաղթական ավարտից հետո, որպես այդպիսին Ֆրանսիան տարածքային ձեռքբերումներ չունեցավ, սակայն ամրապնդեց իր դիրքերը Օսմանյան Թուրքիայում։ Ղրիմի պատերազմի ավարտից անմիջապես հետո Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կնքեցին պայմանագիր, որով փաստացիորեն պարտավորվեցին պատերազմել Չինաստանի դեմ։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը Տայպինյան ապստամբության սկզբում ձևականորեն չեզոք դիրք էին գրավել։ Սակայն իրականում դեռևս1854թվականից նրանք քաղաքացիական պատերազմը փորձում էին օգտագործել իրենց սեփական նպատակների համար։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-իդիվանագիտական ներկայացուցիչները մանջուրյան կայսերը ներկայացրեցին 1842-1844 թվականների համաձայնությունների վերանայման միասնական պահանջ։ 1856 թվականին սկսվեց Ափիոնի երկրորդ պատերազմը, որն ավարտվեց չորս տարի անց՝ Չինաստանի պարտությամբ։ Արդյունքում՝ Ֆրանսիան ներխուժեց չինական շուկա, իսկ Մեծ Բրիտանիան ստացավ Հարավային Կոուլունը։

Arjo
11.01.2021, 14:20
Ֆրանս-պրուսական պատերազմներ և Սեպտեմբերյան հեղափոխություն

Պրուսիայի վարչապետ Օտտո ֆոն Բիսմարկը նպատակ ուներ միավորել բոլոր գերմանական հողերը և ստեղծել միասնական պետություն։ Նրա որդեգրած այս քաղաքականությունը հակոտնյա էր ֆրանսիական կառավարության շահերին։ Երկու երկրների միջև հարաբերություններն առավել սրվեց այն ժամանակ, երբ Նապոլեոն III-ը Պրուսիայից պահանջեց վերականգնել Ֆրանսիայի 1814 թվականի սահմանները՝ վերադարձնելով Լյուքսեմբուրգը և այլ տարածքներ։ Կայսրն իրեն նման իրավունք էր վերապահում, քանի որ 1866 թվականի ավստրո-պրուսիական պատերազմի ժամանակ ֆրանսիական զորքերը չէին միջնորդել ռազմական գործողություններին, որն էլ նպաստավոր էր Պրուսիայի համար։ Օտտո Բիսմարկը հակված էր գերմանական հարցը լուծել ռազմական ճանապարհով, հետևաբար՝ նա չընդունեց ֆրանսիացի կայսեր պահանջը և դրանով հեղինակազրկեց Նապոլեոն III-ին։ Այս ժամանակահատվածում Ֆրանսիան գտնվում էր ներքաղաքական և տնտեսական ծանր կացության մեջ։ 1960-ական թվականներից սկսած Շառլ Լուի Նապոլեոնը ձախողում էր իր իսկ կողմից սկսած բարեփոխումների ծրագրերը։ Նույնիսկ ձախողվեց բանակի վերազինման բարեփոխումները, որը մեծ հաջողության կատարվել էր Պրուսիայում։ Իր գահն ամուր պահելու համար կայսրն ու իր կողմնակիցները որոշեցին ելնել գերմանացիների դեմ, սակայն այդ ժամանակ արդեն Ֆրանսիան Եվրոպայում ոչ մի դաշնակից չուներ։ Օտտո ֆոն Բիսմարկը գիտեր, որ Գերմանիայի համար ազգային այդքան կարևոր խնդիրը լուծելու համար պրուսիական բանկը պետք է լինի չափազանց միասնական և մարտունակ, այդ իսկ պատճառով պատերազմի նախօրեին Պրուսիան մանրամասն մշակել էր ռազմական գործողությունների ծրագիր։ 1870 թվականի առաջին կեսին ստեղծվել էր մի իրավիճակ, երբ կողմերը լոկ առիթ էին փնտրում պատերազմ սկսելու համար։ 1870 թվականի ամռանը Իսպանական կայսրության գահը մնաց թափուր։ Իսպանիան, որպես Պրուսիայի դաշնակից, առաջարկեց պրուսիական կողմին ներկայացնել իր թեկնածուին։ Ֆրանսիայում գտան, որ դա վտանգավոր է ֆրանսիական պետության անվտանգության համար և Բիսմարկից պահանջեց մերժել այդ առաջարկը։ Սկսած բանակցությունների ընթացքում Օտտո ֆոն Բիսմարկը գերմանական թերթերի միջոցով կանխամտածված և հրապարակավ վիրավորական խոսքեր հնչեցրեց Ֆրանսիայի կառավարության հասցեին։ Եվ, հիրավի, ֆրանսիական մամուլը աղմուկ բարձրացրեց իրենց ազգային արժանապատվության ոտնահարման համար։ 1870 թվականին, առանց որևէ դաշնակցի օժանդակության, Ֆրանսիան պատերազմ հայտարարեց Պրուսիայի թագավորությանը։ Պատերազմի սկզբին ֆրանսիական կողմն անգամ չէր էլ մտածում պարտության մասին։ Նույնիսկ Ֆրանսիայի ռազմական նախարարը մեծամտորեն ասաց․ «Պրուսիական բանա՞կ։ Նա չկա։ Ես նրան ժխտում եմ»։ Ֆրանսիացիների նկատմամբ քանակապես և որակապես գերակշիռ պրուսիական բանակը մարտերի հենց սկզբում մեկը մյուսի հետևից պարտության մատնեց Նապոլեոն III-ի բանակին։ Խուճապի մատնված Ֆրանսիայի կայսրը, ով հանձն էր առել ֆրանսիական բանակի ղեկավարման գործը, գտնվելով պաշարված Սեդանում, հրամայեց սպիտակ դրոշ բարձրացնել։ Նա իր 83 հազարանոց ֆրանսիական բանակով գերի հանձնվեց, որով էլ վճռվեց Ֆրանսիական երկրորդ կայսրության ճակատագիրը։ Ֆրանսիացիները օգնություն խնդրեցին Ռուսական կայսրությունից, սակայն մերժվեցին։

Arjo
11.01.2021, 14:21
Սեդանի աղետի պատճառով Ֆրանսիան ընկավ ծայրահեղ ծանր կացության մեջ։ Քաղաքական նման պայմաններում կառավարությունը և երկրի քաղաքական ուժերը առավելապես վախենում էին ժողովրդական ընդվզումից և ամեն կերպ թաքցնում էին ռազմաճակատի անհաջողությունները։ Պարտությունը կոծկելու Նապոլեոնի ջանքերը ձախողվեցին և սեպտեմբերի 4-ին փարիզցի հեղափոխականները ներխուժեցին օրենսդիր ժողովի նիստերի դահլիճ՝ պահանջելով Ֆրանսիան հռչակել ժողովրդաիշխան Հանրապետություն։ Շուտով պատգամավորները ժողովրդի հետ ուղղություն բռնեցին դեպի Փարիզի քաղաքապետարան, որտեղ էլ հռչակվեց Ֆրանսիայի Երրորդ Հանրապետությունը։ Սակայն պատերազմող երկրներից մեկում տեղի ունեցած իշխանափոխությունն անգամ չկասեցրեց երկու եվրոպպական պետությունների հակամարտությունը։ Պրուսիական բանակը նորանոր տարածքներ նվաճելով սեպտեմբերի 19-ին նվաճեց քաղաքամայր Փարիզը։ Ֆրանսիայի Մեց ամրոցում մարշալ Աշիլ Ֆրանսուա Բազենը, առանց վճռական գործողությունների դիմելու, հսկայական բանակով անձնատուր եղավ։ Ֆրանսիայի հաջողություններին խոչընդոտում էր նաև ներքին պառակտ վիճակը։ Դա պայմանավորված էր նրանով, որ երկրում հին կարգերը փլուզվել էին, իսկ նոր կառավարությունը ղեկավարելու համար մրցակցության մեջ էին մի շարք քաղաքական ուժեր։ Սակայն շուտով իրավիճակը փոքր-ինչ լավացավ ֆրանսիական կողմի համար։ Ֆրանսիացիների բարձրացրած դիմադրության շնորհիվ պրուսիացիները մեծ կորուստներ կրեցին տարբեր քաղաքներում, իսկ մայրաքաղաքում Ազգային պաշտպանության կառավարությունը սկսեց արագ կերպով կազմակերպել նոր բանակներ։ Միայն Փարիզում Ազգային գվարդիայի զինվորների թիվը կարճ ժամանակով հասավ մինչև 250 հազարի։ Նյութական թշվառ վիճակում էր գտնվում Փարիզի բանվորական խավը (բանվորները քաղաքի բնակչության հիմնական մասին էին զբաղեցնում): Նրանք հեղափոխական ճանապարհով իրականացվող բարեփոխումների կողմնակիցն էին։ Պաշարված Փարիզում Պարենի պաշարի պակասի պատճառով 1871 թվականին մայրաքաղաքում սով սկսվեց։ Վիճակն առավել վատացավ ցրտաշունչ ձմռան հետևանքով։ Նման ծանր պայմաններում Ֆրանսիայում մեկը մյուսի ետևից իշխանությունը բռնազավթելու անհաջող փորձեր կատարվեցին, իսկ ազգային պաշտպանության կառավարությունը, վճռականություն չցուցաբերելով, 1871 թվականի փետրվարին զինադադար հայտարարեց և նախնական հաշտություն խնդրեց Պրուսիայից։

Arjo
11.01.2021, 14:21
Մայիսի 10-ին Մայնի Ֆրանկֆուրտում կնքվեց հաշտության պայմանագիր, համաձայն որի, Ֆրանսիան Պրուսիային Էր զիջում Էլզասը և Լոթարինգիայի հյուսիսարևելյան մասը, պարտավորվում էր վճարել 5 միլիարդ ֆրանկ ռազմատուգանք, Ֆրանսիայի տարածքում մնում էին գերմանական օկուպացիոն զորքերը, որոնց դուրս բերումն իրականացվելու էր ռազմատուգանքի վճարման համեմատ։ Ֆրանկֆուրտյան հաշտության պայմանագիրը փաստացիորեն նպաստեց Գերմանիայի զորեղացմանը, խորացրեց ֆրանս-գերմանական հակասությունները և դարձավ Եվրոպայում լարվածության աճման գործոն։

Arjo
11.01.2021, 14:23
Պրոլետարական դիկտատուրայի առաջին փորձը Ֆրանսիայում՝ Փարիզի կոմունա

1871 թվականին Ֆրանսիայի ազգային գվարդիայում ձևավորվեց մի նոր իշխանական մարմին՝ կենտրոնական կոմիտեն։ Այն յուրօրինակ էր իր տեսակով, որ տարբերվում էր Ֆրանսիայում մինչև այդ գոյություն ունեցող կառավարման համակարգերից։ Այս մարմնի ստեղծման նախաձեռնողները եղել են Ֆրանսիայի գյուղացիական խավի ստեղծողները։ Ազգային գվարդիայի կենտրոնական կոմիտեի նպատակն էր պաշտպանել հանրապետական կարգերը՝ ընդ որում հեղափոխության միջոցով բարելավելով երկրի սոցիալ-քաղաքական հարաբերությունները։ Շուտով կենտրոնական կոմիտեի հեղինակությունը մեծացավ երկրի տարբեր հատվածներում և հատկապես մայրաքաղաք Փարիզում։ Վախենալով նոր հակակառավարական ընդվզումից՝ գործող իշխանությունները որոշեցին զինաթափել իրենց հսկողության սահմաններից դուրս եկած ազգային գվարդիան՝ ազգային միասնություն և կարգ ու կանոն հաստատելու նպատակով։ Այս փորձի իրագործման ժամանակ մարտի 18-ին երկրում սկսվեց նոր ապստամբություն, որն էլ պսակվեց հաջողությամբ։ Կենտրոնական կոմիտեն իր պարտքն էր համարում Ֆրանսիայում ստեղծել կայուն զարգացող ազգային պետություն։ Այս ճանապարհին առաջին քայլը եղավ այն, որ նորաստեղծ պետությունն անվանվեց Փարիզի կոմունա։ Մարտի 26-ին տեղի ունեցավ կոմունայի խորհրդի ընտրությունները, որից երկու օր հետո՝ ամսի 28-ին, հանդիսավոր կերպով հռչակվեց Փարիզի կոմունայի ծնունդը։ Երկրի կառավարումը հանձնվեց կոմունաների պատգամավորչական ժողովին։ Փարիզի կոմունան նպատակ ուներ երկիրը հասցնելու տնտեսական կատարելության՝ բացառելով վերջինիս ռազմականացումը։ Երաշխավորելով քաղաքացու և անհատի ազատությունները՝ կոմունան միևնույն ժամանակ իր ձեռքն էր վերցնում երկրի տնտեսական կազմակերպումը, որպեսզի զերծ մնա մարդու աշխատանքի շահագործումից։

Arjo
11.01.2021, 14:24
Փարիզի կոմունայի պատմական նշանակությունը նրանում էր, որ այն կոտրեց բուրժուական պետական ապարատը և ստեղծեց նոր ձևի պետություն, որը պատմության մեջ պրոլետարիատի դիկտատուրայի առաջին ձևն էր։ Փարիզի կոմունան մի շարք հռչակագրերով վերացրեց մշտական բանակը և այն փոխարինեց զինված ժողովրդով՝ հանձին Ազգային գվարդիայի։ Այնուհետև իշխանությունների նախաձեռնությամբ եկեղեցին անջատվեց պետությունից, վերացվեց ոստիկանական պրեֆեկտուրան, կրթությունը դարձավ անվճար և այլն։ Փարիզի կոմունայի ստեղծած նոր պետական իշխանության հիմքում ընկած էին ժողովրդավարական սկզբունքները, բոլոր պաշտոնյաների ընտրովիությունը, պատասխանատվությունը և պաշտոնյաների փոխարինելիությունն ու ղեկավարման կոլեգիալությունը։ Սակայն այսպիսի պետության ստեղծումը հակասոլւմ էր Ֆրանսիայի հասարակական զարգացմա մակարդակին, այդ իսկ պատճառով այն դուրս չեկավ Փարիզի սահմաններից և շուտով դատապարտվեց կործանման։ Ապրիլի 2-ին վերսալյան զորքերը գրոհեցին կոմունարների առաջապահ դիրքերը։ Չնայած բոլոր դժվարություններին (հրետանու անբավարարություն, փորձառու և որակյալ հրամանատարների պակասություն և այլն)՝ կոմունարները ցույց տվեցին հերոսական դիմադրություն։ Մայիսի 21-ին վերսալյան մոտ 100 հազարանոց բանակը ներխուժեց Փարիզ և մեկ շաբաթ տևած արյունալի մարտերից հետո Փարիզի կոմունան տապալվեց։ 1871 թվականի պրոլետարական հեղափոխության ջախջախումն ուղեկցվում է աննախադեպ հակահեղափոխական ալիքով։ Տասնյակ հազարավոր կոմունարներ գնդակահարվեցին առանց դատի։ Գնդակահարվածների, տաժանակրության դատապարտվածների, բանտարկվածների, ինչպես նաև հալածանքների հետևանքով Ֆրանսիայից հեռացածների ընդհանուր թիվը հասնում էր 100 հազարի։

Փարիզի կոմունան գոյություն է ունեցել ընդամենը 72 օր, սակայն նման կարճ ժամանակամիջոցում այն հասցրել է կարևոր դեր խաղալ Ֆրանսիայի պատմության մեջ։

Arjo
11.01.2021, 14:25
Ֆրանսիայի գաղութատիրական քաղաքականությունը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին

Եվրոպայի պետությունների տնտեսական զարգացմանը զուգընթաց 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին կեսերին լայն տարածքում գտավ իմպերիալիզմը։ Տնտեսության թռիչքային զարգացումը պահանջում էր հումքի նոր աղբյուրներ, արտադրանքի վաճառահանման շուկաներ և այլն։ Այսպիսով Ֆրանսիան, ինչպես նաև եվրոպական մի շարք այլ պետություններ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, ՊորտուԳալիա, Բելգիա, Նիդերլանդներ) սկսեցին զավթել տնտեսապես և քաղաքապես ավելի թույլ երկրների տարածքները՝ այնտեղ հաստատելով իրենց գաղութային վարչակարգը։ Ազգերի միջև գաղութատիրական նվաճումների մրցավազքին եռանդուն տեմպերով մասնակցում էին ֆրանսիացիները։ 20-րդ դարի կեսերին իր գաղութների թվով Ֆրանսիան աշխարհում զիջում էր միայն Բրիտանական կայսրությանը։ 19-րդ դարի ֆրանսիական առաջին գաղութները ստեղծվեցին Հյուսիսային Աֆրիկայում։ Դեռևս 1847 թվականին ֆրանսիական զորքերը գրավել էին Ալժիրը և դարձրել Ֆրանսիայի գաղութ։ 1881 թվականի ապրիլի 28-ին ֆրանսիական գաղութարար զորքերը ներխուժեցին Թունիս և չնայած Մուհամմադ աս-Սադիքի գործադրած մեծ ջանքերին՝ 1883 թվականի հունիսի 8-ին Թունիսը դարձավ գաղութային տարածք։ Ավելի ուշ ֆրանսիացիների գրավեցին նաև Մարոկկոն, որի համար մրցավազքի մեջ էին նաև Մեծ Բրիտանիան և Իսպանիան։ Մարոկկոյի Տանժեր նավահանգիստը դարձավ կապի օղակ Ֆրանիսայի և հյուսիսաֆրիկյան գաղութների միջև։ Այնուամենայնիվ հերթական անգամ ձախողվեցի Եգիպտոսը գրավելու ֆրանսիական կառավարության բաղձալի երազանքը։ 1882 թվականին անգլո-եգիպտական պատերազմն ավարտվեց բրիտանացիների հաղթանակով և Եգիպտոսը ևս անձնատուր եղավ։ Ֆրանսիական բանակը ռազմավարական կարևոր նվաճումներ կատարեց Հարավարևելյան Ասիայում՝ Հնդկաչին թերակղզում։ Տայպինյան ապստամբությանից հետո Ֆրանսիան մասամբ վերահսկողություն էր սահմանել Չինաստանում, սակայն միևնույն ժամանակ ստիպված էր եղել Մեծ Բրիտանիային հանձնել Հնդկաստանի ֆրանսիական տարածքները։ Բավականին թեժ պայքարից հետո 1867 թվականին ֆրանսիական գաղութ դարձավ Վիետնամը՝ Հանոյ կենտրոնով։ Ֆրանսիացիները գրավեցին նաև Սիամը, Լաոսը, Աննամը և ապա՝ ամբողջ Հնդկաչինը։ Այս տարածքները միավորվեցին Կամբոջայի պրոտեկտորատի մեջ։ Հնդկաչին թերակղզու ֆրանսիական գաղութներից առանձնանում էր Սիամը, ժամանակակից՝ Թաիլանդը։ Այն դարձել է ֆրանսիական գաղութ համեմատաբար ավելի ուշ՝ ֆրանս-սիամական պատերազմի ավարտից հետո՝ 1893 թվականին, այն բանից հետո, երբ Չուլալոնգկորնը դադարեց կառավերել երկիրը։ 1887 թվականի հոկտեմբերի 17-ին կազմավորվեց Հնդկաչինական միությունը, որը միավորեց տարածաշրջանի երկրենրը։ Պրոտեկտորատի վարչական կենտրոնը դարձավ Բանգկոկը։

Arjo
11.01.2021, 14:25
Մինչև 20-րդ դարի առաջին տասնամյակի կեսը՝ ֆրանսիական վարչակարգը արդեն տարածվել էր Սև մայրցամաքի գրեթե կեսում։ Աֆրիկայի զավթված հողերը խմբավորվեցին ըստ իրենց աշխարհագրական տեղագրության և միավորվեցին երեք պրոտեկտորատների մեջ՝ Ֆրանսիական Հյուսիսային Աֆրիկա (ներառում էր Ալժիրը, Մարոկկոն և Թունիսը), Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկան և Ֆրանսիական Հասարակածային Աֆրիկան։ Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկան մետրոպոլիայի ամենաշահութաբեր գաղութային տարածաշրջաններից էր։ Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկայի կազմի մեջ մտնում էին Փղոսկրի ափը կամ Կոտ դ'Իվուարը, Վերին Վոլտան, ներկայումս՝ Բուրկինա Ֆասո, Գվինեան, Դագոմեան, իսկ 1904 թվականից նաև Մավրիտանիան, Նիգերը, Սենեգալը, Ֆրանսիական Սուդանը (Մալի)։ Պրոտեկտորատի մայրաքաղաքը եղել է Դակարը, որը ներկայումս Սենեգալի մայրաքաղաքն է։ Կենտրոնաֆրիկյան գաղութը ներառում էր Ֆրանսիական Կոնգոն, Գաբոնը, Ուբենգի Շարին, Չադը և Կամերունը։ Մայրաքաղաը՝ Բրազավիլ։ Ֆրանսիայի ամենահեռավոր աֆրիկյան գաղութներն էին Մադագասկարը և Սեյշելյան կղզիները։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսվեց աֆրիկյան գաղութների անկախացման գործընթացը։ 1906 թվականին ֆրանսիացիները զավթեցին Նոր Հաբրիդյան կղզիները՝ ժամանակակից Վանուատուն, վերահսկողություն սահմանելով աշխարհի բոլոր մայրցամաքներում և աշխարհամասերում։

Arjo
11.01.2021, 14:27
Ֆրանսիայի հասարակական և մշակութային կյանքը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին
Սահմանադրության ընդունումից հետո կազմակերպված ընտրություններում միապետականները պարտություն կրեցին։ Երկրի սենատոր ընտրվեց մեծ ժողովրդականություն վայելող գրող Վիկտոր Հյուգոն։ Շուտով Ֆրանսիայի հասարակական շերտերում անցկացվեցին բարեփոխումներ։ Բաստիլի ամրոցի գարվման օրը հռչակվեց ազգային տոն, իսկ «Մարսելյեզը»՝ ազգային օրհներգ։ Նոր ընդունված օրենքները սահմանեցին մամուլի ազատություն և անարգել աշխարհիկ կրթության սահմանում։ 1905 թվականին եկեղեցին անջատվեց պետությունից, որով սահմանափակվեց կաթոլիկ եկեղեցու ազդեցությունը ֆրանսիացիների վրա։ 1905 թվականին ձևավորվեց Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը, որի նպատակն էր բարելավել պրոլետարական խավի վիճակը։ Այս շրջանում ֆրանսիացիները հաջողությունների հասան առավելապես գիտատեխնիկական ոլորտում։ 1872 թվականին հիմնվեց գիտության նվաճումներին աջակցող ֆրանսիական ընկերությունը։ 1881 թվականին Փարիզի միջազգային գիտաժողովում առաջին անգամ հայտարարվեց էլեկտրական հոսանքի տեղափոխման հնարավորության մասին։ Ժամանակակից աշխարհը Ֆրանսիային է պարտական նաև վառարանի գյուտի համար։ 1864 թվականին Պիեռ Մարտենը առաջարկեց պողպատի ձուլման նոր եղանակ՝ իր ստեղծած վառարանում, որտեղ բարձր ջերմաստիճան էր ստացվում օդի և գազի այրման միջոցով։ 1895 թվականին Փարիզում թողարկվեց առաջին շարժական ֆիլմը։

Ֆրանսիայում քաղաքների և տեխնիկայի զարգացմանը համահունչ առաջընթաց էր ապրում նաև ճարտարապետական արվեստը։ Երկաթբետոնե շինանյութի ստեղծումը բեկում առաջացրեց ճարտարապետության մեջ։ Հենց այս ժամանակաշրջանում Փարիզում կառուցվեց հանրահայտ Էյֆելյան աշտարակը, որը ներկայումս Ֆրանսիայի գլխավոր խորհրդանիշն է։ Դրա հեղինակը շինարար և ճարտարագետ Ալեքսանդր Գուստավն էր, ով մինչև փարիզյան աշտարակի նախագծում Նիսում կառուցել էր աստղադիտարանի հարյուր տոննա քաշ ունեցող շարժական գմբեթ։ Ալեքսանդր Գուստավը Էյֆելյան աշտարակը կառուցեց Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի համար՝ երեք տարում։ Աշտարակի բարձրությունը 306 մետր էր։ Շինարարական հիմանական աշխատանքներն ավարտվեցին 1889 թվականի մարտի վերջերին և մարտի 31-ին ճարտարապետը նախապատրաստվեց աշտարակի բացման արարողությանը՝ հրավիրելով կառավարական մի շարք պաշտոնյաների։ Էյֆելյան աշտարակի բացման օրը տեղի ունեցավ 25 հրանոթներով հրավառաություն և Գուստավ Էյֆելը աշտարակի գագաթին բարձրացրեց Ֆրանսիայի դրոշը։

Arjo
11.01.2021, 14:30
Անգլիայի պատմություն (https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%B6%D5%A3%D5%AC%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)
Անգլիայի պատմություն

Հին դարեր
Նախնադարյան Բրիտանիա
Հռոմեական Բրիտանիա
Միջին դարեր
Միջնադարյան Անգլիա
Անգլոսաքսոնյան շրջան
Բարձրմիջնադարյան շրջան
Անգլիայի նվաճումը նորմանների կողմից
Ուշմիջնադարյան շրջան
Սև մահը Անգլիայում
Թյուդորյան շրջան
Թյուդորներ
Եղիսաբեթյան շրջան
Անգլիական վերածնունդ
Նոր դարեր
Ստյուարտյան շրջան
Ստյուարտներ
Անգլիական բուրժուական հեղափոխություն
Անգլիական հանրապետություն
Պրոտեկտորատ
Վերականգնում
Պանծալի հեղափոխություն
Գեորգյան շրջան
Ռեգենտյան շրջան
Վիկտորյական շրջան
Էդվարդյան շրջան
Առաջին համաշխարհային պատերազմ
Նորագույն դարեր
Միջպատերազմյան շրջան
Երկրորդ համաշխարհային պատերազմ
Սոցիալական պատմություն (1945–ներկա)
Քաղաքական պատմություն (1945–ներկա)

Arjo
11.01.2021, 14:32
Անգլո-սաքսոնական շրջանը

VIII դարի վերջից վիկինգները սկսում են հարձակվել Անգլիայի վրա և գրավում նրա հյուսիսային և արևելյան որոշ շրջանները: 11-րդ դարի առաջին կեսի, Ալֆրեդի պարտությունից հետո Անգլիան ղեկավարել են դանիացիները[23]։ Դանիացի ամենահայտնի թագավորներն են Կանութ Դանիացին (1013-1014 թվականներ) և Կնուդ I Մեծը (1016-1035 թվականներ)[24]:


1042 թվականին գահը վերադարձավ Սաքսոն Էդվարդ Խոստովանողին[25][26], բայց նրա մահից հետո նորմանացիները Ուիլյամ նվաճողի առաջնորդությամբ ներխուժում են Անգլիա՝ 1066 թվականի հոկտեմբերի 14-ին Հաստինգսների ճակատամարտում հաղթելով սաքսոնացիներին[27][28][29]:

Arjo
11.01.2021, 14:32
Անգլիայում Նորման տանն անդամակցելով՝ սկսվում է ներքին փոփոխությունների դարաշրջան: Վիլհելմ I Նվաճողը (1066-1087 թվականներ) հավանություն է տալիս Էդուարդի օրոք հավաքված անգլո-սաքսոնականների ընդհանուր օրենքին, սակայն իր քաղաքական իշխանությունն ամրապնդելու համար, ստեղծում է ֆեոդալական համակարգը՝ երկիրը բաժանելով իր և ասպետների միջև[30][31]: Անգլո-սաքսոնական սովորույթները պալատում արհամարվում են, իսկ ֆրանսիական սովորույթներն ու լեզուն ներկայացվում պաշտոնական գործողությունների մեջ[32]: Այս ամենը հանգեցնում է և բրիտանացիների և նորմանդների ապստամբությանը, որոնք ճնշում են դաժանությամբ՝ ավերելով քաղաքներ և համայնքներ[33]:

Անգլիայի և Նորմանդիայի միաորվելը չէր համարվում նրա քաղաքական հզորության աճ, քանի որ դա բախում էր արքայական ընտանիքի և Ֆրանսիայի հետ, որը շարունակվում էր դարեր շարունակ[34]: Վիլհելմի ավագ որդին՝ Ռոբերտը, գտնվում էր Նորմանդիում, իսկ անգլիական թագը ժարանգում է երրորդ որդին՝ Վիլյամ II-ը (1087-1100 թվականներ)[35][36]:

Arjo
11.01.2021, 14:33
Թագավորի նվաճելու ձգտումները, հատկապես Նորմանդին կրկին տիրապետելու ցանկությունը, պետությունը մղում է լուրջ պատերազմների: Բավականին վեճեր են առաջացանում արքայի, Հռոմի Պապ՝ Ուրբան Երկրորդի և Անսելի արքեպիսկոպոսի միջև՝ կատարված ծախսերի վերաբերյալ[37]: Վեճն ավարտվքւմ է թագավորի հաղթանակով, և Անսելլմը փախուստի է դիմում: Իսկ Վիլհելմին մի օր գտնում են անտառում՝ կրծքավանդակին նետահարված[38][39]: Գահը գրավում է նրա կրտսեր եղբայր՝ Հենրի I-ը, որին կոչում էին գիտնական (1100-1135), խլելով իր ավագ եղբայր՝ Ռոբերտից, որն այդ ժամանակ Պաղեստինից վերադարնալու ճանապարհին էր, առաջին խաչակրաց արշավանքից: Ժողովրդի մեջ աջակցություն գտնելու համար նա հայտարարում է կանոնադրություն, որում խոստանում է վերականգնել Էդվարդի և Վիլհեմ նվաճողի օրենքները և հեշտացնել բազմաթիվ պարտականություններ[40]:

Arjo
11.01.2021, 14:36
Ռոբերտը փորձում է զենքով վերականգնել անգլիական գահին վերաբերող իր իրավունքները, բայց հայրենիք վերադարձած արքեպիսկոպոս Անսելլի միջնորդությամբ եղբայրները իրենց միջև պայմանագիր կնքեցին, համաձայն որի՝ Ռոբերտը կառավարում էր Նորմանդին: Սսակայն Հենրին խախտում է պայմանագիրը՝ պատերազմ սկսելով Ռոբերտի դեմ, նրան գերի է վերցնում և բանտարկում, որտեղ էլ մահանում է[35]: Նորմանդին մնում է Անգլիային, չնայած Ֆրանսիայի թագավոր Լուի VI- ի դիմադրությանը: Հռոմի Պապի հետ վեճը նույնպես ավարտվում է և Հենրին ճանաչում է Հռոմի Պապ Պասխալ Երկրորդին Անգլիայի եկեղեցում ներդրումներ կատարելու իրավունքը:

Գահի ժառանգ է հռչակվում Հենրիի դուստր Մատիլդան, որն այդ ժամանակ երկրորդ անգման էր ամուսնացել՝ Անժուի կոմս Ժոֆրուա Պլանտագենետի հետ[41]: Սակայն Հենրիից հետո գահը ստանձնում է Ստեֆենը (1135-1154), Հենրիի քրոջ որդին: Սա հանգեցնում է քաղաքացիական բախումների, որոնք ուղեկցվում էին թագավորի և հոգևորականների միջև վեճերով և սահմանամերձ տարածքներում շոտլանդացիների և ուելսցիների կողմից արշավանքներով: 1153 թվականին Մատիլդայի որդին (ապագա Հենրի II-ը) հիմնվում է Անգլիայում, և քանի որ այս ժամանակ Ստեֆանը կորցնում է իր ավագ որդուն, իսկ կրտսերը չէր պատրաստվում ժառանգել իր հորը, հակառակորդները կնքում են իրենց միջև խաղաղության պայմանագիր, համաձայն որի Հենրի II-ը հռչակվում է գահի ժառանգ[42]:

Arjo
11.01.2021, 14:36
Պլանտագենետների թագավորումը (Անժուի տուն) (1154—1485)

Հենրի II-ը և Ռիչարդ I Առյուծասիրտ-ը
Հենրիխ II-ի (1154-ից մինչև 1189 թվականը, «Պլանագենետների պալատի» առաջին թագավորը կամ Անժուն), թագավորության օրոգ երկիրը գտնվում էր բարոնների տիրապետության տակ: Իր տան զորության շնորհիվ, որը Ֆրանսիայի մեկ երրորդը ստացել էր հորից և որդուց՝ ամուսնանալով Բրիտանիայի ժառանգի հետ, նա ընդունում է Արևմտյան մասը, իսկ կնոջ՝ Էլեորորից ստանում է Հարավային Ֆրանսիան, նա կարողանում է վերականգնել թագավորական զորության կարևորությունը[43]:

Արդարադատությունն ենթարկվում է արմատական ​​փոփոխության: Երկիրը բաժանվում է 6 դատական ​​շրջանների, և ստեղծվում է թագավորական դատարան (Bancum regis, Court of Kings Bench), որը ծառայում էր որպես բարձրագույն իշխանություն ծանր դեպքերի համար[44]: Քաղաքներն ու կորպորացիաները ստանում են օգուտ, որը նպաստում է նրանց բարեկեցությանը: Այս բոլոր բարեփոխումներում Հենրիի օգնական և խորհրդատուն Թոմաս Բեքեթն էր, որին նախ դարձնում է իր կանցլերը, իսկ հետո՝ Քենթերբերիի արքեպիսկոպոսը։ Սակայն հետագայում Քլարենդոնի սահմանադրության պատճառով տարաձայնություններ են ունենում[45]: 1171 թվականին Հենրին նվաճում է Իռլանդիան և հիմնում անգլիական հաստատություններ։ Այդ ժամանակվանից Անգլիայի թագավորները ընդունում են Իռլանդիայի տիրակալների կոչումը:

Arjo
11.01.2021, 14:37
Կյանքի հետագա տարիներին Հենրին մեծ վիշտ է ապրել իր ընտանիքում: Դժգոհելով ճակատագրերից և կնոջ դրդմամբ, ավագ որդիները ապստամբում են նրա դեմ և գտնում աջակցություն բազմաթիվ բարոնների, ինչպես նաև Ֆրանսիայի թագավոր Լուի VII-ի և շոտլանդացի Ուիլյամի կողմից: Վերջինս 1173 թվականին ծանր պարտություն է կրում, գրավվում և ստանում է թագը միայն ժապավենի տեսքով[46]:

Երբ Ֆրանսիայի նոր արքան՝ Ֆիլիպ II Օգոստոսը, հայցադիմում է ներկայացնում Ֆրանսիայում անգլիական հողերի վերաբերյալ, Հենրիի երկրորդ որդին՝ Ռիչարդը, անցնում է նրա կողմը և, իր դաշնակցի հետ միասին, ստիպում հորը՝ Ազայում (1189) ամոթալի խաղաղություն կնքել և իրեն ճանաչել որպես Ֆրանսիայի վասալ: Կարճ ժամանակ անց Հենրին մահանում է[46]:

Իր որդու՝ Ռիչարդ I-ի օրոք, հայտնի որպես Առյուծասիրտ, 1189-1199 թվականներին, երկիրը կրկին սկսում է անկում ապրել: Խաչակրաց արշավանքի համար գքջմարի կարիք ունենալով՝ նա դա պահանջեց իր հպատակներից,սակայն վերադառնալով արշավից[47], ավստրալյաի դուքս Լեոպոլդ V-րդը բանտարկում է նրան: Ազատման համար պահանջվել է 100,000 ֆունտ, որոնք հավաքագրվել են երկրի բնակիչների եկամուտների հավաքագրմամբ[48]:

Arjo
11.01.2021, 14:37
Ռիչարդ I-ի եղբոր՝ Ջոն Լակլանդի թագավորությունը 1199 թվականից մինչև 1216 թվականը դարձավ Անգլիայի պատմության մեջ նշանակալիցներից մեկը: Քաղաքական ազատության համար ամուր հիմքեր դրվեցին:

1199 թվականին Ջոնը բարձրացավ Անգլիայի և Նորմանդիայի գահ, իսկ Ֆրանսիայի մյուս նահանգները հավատարմության երդում տվեցին Արթուրին, ավագ եղբոր՝ Ջեֆրիի որդուն: Ջոնը գերի վերցրեց Արթուրին և սպանեց։ Սկսվում է Ֆրանսիայի հետ պատերազմ, որի արդյունքում Նորմանդիան, Անժուն, Մենը, Տուրենը և այլ տարացքներ անցնում են Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II Օգոստոսի տիրապետության տակ[49]: Այսպիսով, մեկ հարվածով խզվում է Ֆրանսիայի և անգլիական թագավորական տան միջև դարավոր կապը:

1205 թվականին Հովհաննեսը տարաձայնություն է ունենում Հռոմի պապ Իննոկենտիոս III-ի հետ[50]: Վերջինս նրան հեռացնում է գահից փոխանցելով Ֆիլիպին և հանձնարարում նրան խաչակրաց արշավանք կազմակերպել անգլիական թագավորի դեմ: Ջոնը մեծ բանակ է հավաքում, բայց, վախենալ իր հպատակներից կախվածություն ունենալ, 1213 թվականին հնազանդվում է Հռոմի Պապին և ստանում Անգլիան և Իռլանդիան նորից պապական ֆիդի ձևով՝ տարեկան տուրքի վճարմամբ:

Arjo
11.01.2021, 14:38
1214 թվականին նա դուրս է գալիս Ֆրանսիայի դեմ, անցնում Լուար (գետ)ը և վերցնում Անժեը։ Միևնույն ժամանակ, նրա դաշնակիցները՝ կայսր Օտտո IV-ը, ֆլամանդական իշխանների հետ, հյուսիսից ներխուժում են Ֆրանսիա: Սակայն Բուվինի ճակատամարտում դաշնակիցները ծանր պարտություն են կրում 1214 թվականի հուլիսի 27-ին, և Ջոնը ստիպված է լինում հրաժարվել իր բոլոր իրավունքներից Լուարիից դեպի հյուսիս ընկած տարածքները[51]:

Նման խայտառակ քաղաքականությունից վրդոհված՝ բարոնները և քաղաքաբնակները զենք են վերցնում և ստիպում թագավորին ստորագրել Ազատությունների մեծ խարտիան[52]: Մեկ ամիս անց Ջոնը խնդրում է Հռոմի Պապին պայմանագիրը խախտելու թույլտվություն և սկսում է ներքին պատերազմ, որի ժամանակ հանրաճանաչ կուսակցությունը թագը առաջարկում է Ֆրանսիայի թագաժառանգ Ֆիլիպ II Օգոստոս-ի որդի Լուի VIII-ին[53]: Վերջինս հարձակվում է մեծաթիվ բանակով, գրավում երկրի մեծ մասը և թագադրվում Լոնդոնում։ Սակայն Ջոնի մահից հետո 1216 թվականինին կորցնում է իր բոլոր հետևորդներին: Բարոնները վախենում եմ Ֆրանսիայի հետ դաշինքից և աջակցում են Ուիլյամ Մարշալին, որը ստանձնում է պաշտպանի դերըը և գահ բարձրացնում Ջոնի 9-ամյա որդուն՝ Հենրի III (Ֆրանսիա)-ին[54]:

Arjo
11.01.2021, 14:39
Հենրի III-ի (1216-1272) թագավորության առաջին տարիներին պետությունը ղեկավարում էին նրա խնամակալները՝ Ուիլյամ Մարշալը և Հյուբերտ դը Բուրգը, Հռոմի Պապի կողմից նշանակված։ Խնամակալները զբաղվում էին գանձարանը թալանելով և խոշոր ֆեոդալական պետություններին հողեր բաժանելով: 1227 թվականին Հենրին դառնում է չափահաս և իշխանությունը վերցնում է իր ձեռքը[55]: Գարոննից հյուսիս գտնվող հողերի կորուստի, կանոնադրության խախտումի և դատարանի վատնման պատճառով առաջանում են ընդհանուր դժգոհություններ[56]: Երբ 1258 թվականին այս դժգոհությունների ավելանում է նաև սովը, տեղի է ունենում Սիմոն դը Մոնֆոր, Լեսթերի 6-րդ կոմսի գլխավորած ապստամբությունը, որը թագավորին ստիպում է ընդունել Օքսֆորդի որոշումները, որոնք կանոնադրության հետագա զարգացումն էին: Սակայն, 1262 թվականին, էագավորը Հռոմի պապից ստանում է Բուլա՝ նրան ազատելով Օքսֆորդի հրամանագրերը պահպանելուց, և Լուի IX-ը, որին էր փոխանցվել այս դատավարությունը, նաև խոսում է թագավորի օգտին[57][58]:

Սակայն բարոնները չեն հանձնվում: Բռնկվում է Երկրորդ բարոնական պատերազմ։ Լյուիսի ճակատամարտում, որը տեղի է ունենում 1264 թվականինին, թագավորական հետևորդները ամբողջությամբ պարտություն են կրում և ցրվում, Հենրի III-ը և նրա որդի՝ արքայազն Էդուարդ I-ը գերեվարվում են[58]: Սիմոնը, որն այժմ պետության փաստացի ղեկավարն էր, Լոնդոնում խորհրդարան է գումարում, որի ժամանակ թագավորը հերթական անգամ երդում է տալիս Մագնա Կարտային և լիակատար համաներում խոստանում իր բոլոր հակառակորդներին[59]:

Այս խորհրդարանում, բացի բարոններից և եկեղեցու բարձրագույն հարգարժան անձանցից, նաև ասպետներ կոմսությունից և քաղաքային տեղակալներ, այսինքն՝ այն տարրերը, որոնցից հետագայում զարգացել է ստորին պալատը, մասնակցում են այս խորհրդարանին: Բարոնները սկսում են կասկածել Մոնֆորին ժողովրդավարական պլանների մեջ և անցնում են թագավորի կողմը: Միևնույն ժամանակ, փախուստ էր կազմակերպվել արքայազն Էդուարդ I-ի համար: Իշխանը իր հետևորդներին հավաքել էր իր շուրջը և 1265 թվականին հաղթում է Սիմոնին բանակին Իվեշամի ճակատամարտում, ով զոհվում է մարտի ժամանակ[60]:

Arjo
11.01.2021, 14:39
Էդուարդ I-ի դարաշրջանը (1272-1307 թվականներ) հսկայական ազդեցություն է ունեցել Անգլիայի ներքին զարգացման վրա: Օրենսդրությունն ու արդարադատությունը բարելավվել են, առաջացել են համաշխարհային դատարաններ[61]։

1290 թվականին Էդուարդ I-ը երկրից վտարում է բոլոր հրեաներին՝ վերցնելով նրանց ամբողջ ունեցվածքը, ինչը դժգոհություն է առաջացնում բանկիրների մուտ։ 1295 թվականին Էդուարդ I-ը օրենք է ստորագրում, համաձայն որի յուրաքանչյուր կոմսություն իրավունք է ունենում 2 ասպետ ներկայացնել խորհրդարան, իսկ յուրաքանչյուր քաղաք՝ 2 ներկայացուցիչ, այսինքն՝ «Մոդելային պառլամենտ»[62][63][64][65]:


Արտաքին քաղաքականության մեջ Էդվարդը նվաճում է Ուելսը և Ուելսի արքայազնի կոչում է նվիրում նորածին աորդուն՝ Էդուարդին, որը մինչ այժմ տրվում է անգլիական գահի ժառանգներին:

Arjo
11.01.2021, 14:40
Էդուարդ I-ի որդին և իրավահաջորդը՝ Էդուարդ II-ին (1307-1327 թվականներ) ամբողջ կյանքի ընթացքում լուրջ մարդու տեղ չեն դրել: Էդուարդը պետք էր ճանաչեր Շոտլանդիայի թագավորության անկախությունը, իսկ Ռոբերտ Բրյուսը մնաում է թագավոր՝ մահից հետո գահը փոխանցելով որդուն՝ Դավիթին[66]:

Էդուարդի ամոթալի կյանքը հանգեցնում է նրան, որ կինը՝ Իզաբելլան, տիրում է ամբողջ երկիրը և Վեստմինստերյան պալատում խորհրդարանը հայտարարում է թագավորի ջախջախումը: Էդուարդ III-ը գահ է բարձրանում մոր հովանու ներքո[67]:

Arjo
11.01.2021, 14:40
1334 թվականին, Էդուարդ III-ի օրոք (1327 - 1377 թվականներ), Շոտլանդիան կրկին ստիպված էր ճանաչել Անգլիայի գերագույն իշխանությունը։ Անկախությունը վերականգնելու փորձը հանգեցնում է 1346 թվականին Նևիլի խաչի ճակատամարտից հետո տեղի ունեցած շոտլանդացիների ստրկությանը և նրանց թագավոր Դավիթ Բրյուսի 11-ամյա գերությանը:

1315-1317 թվականներին Հյուսիսային Եվրոպայում միլիոնավոր մարդիկ մահանում են մեծ սովի ժամանակ: Անգլիայում մահանում է մոտ կես միլիոն մարդ՝ բնակչության ավելի քան 10%-ը[68][69]: 1347-ից 1348 թվականները տեղի է ունենում բուբոնային ժանտախտի համաճարակ[70][71]: Մահվան դեպքերը կազմում են ընդհանուր բնակչության 25% ից 60%-ը[72]:

1337 թվականին սկսվում է Հարյուրամյա պատերազմը Էդուարդ III-ի և Վալուաների միջև[67]: Առաջին փուլն ավարտվում է Էդուարդ III-ի և նրա որդու՝ Սև արքայազնի մահից հետո, կորցնելով 1380 թվականին Ֆրանսիայում բոլոր անգլիական ունեցվածքները, բացառությամբ Ակվիտաինի, Գվինի և Կալայի քաղաքներից[73]։

Էդվարդ III-ի օրոք Հռոմի պապին հանձնելու արգելքը վերանում է և արգելվում է ազգային պալատներին դիմել պապական կուրիա[74]: Անգլերենը սկսվում են օգտագործել ֆրանսերենի փոխարեն բոլոր դատարաններում, պաշտոնական հաղորդակցություններում և ակտերում:

Arjo
11.01.2021, 14:41
Լանկաստերների դինաստիա (1399-1461 թվականներ)

Հենրի IV (Ֆրանսիա)-ի թագավորության տարիներիները (1399-1413 թվականներ) նշանավորվել են մի շարք դավադրություններով և ապստամբություններով: Հենրին հաղթանակել է բոլոր փորձությունները և ամրապնդել գահը[75]: Հոգևորականներին գոհացնելու համար հրապարակվել է օրենք «հերետիկոսներին այրելու» մասին, որը հիմնականում ուղղված էր Ջոն Ուիկլիֆի կողմնակիցների` լոլլարդների դեմ:

Հենրի IV-ի ժառանգը Հենրի V-րդն էր, կառավարել է 1413-1422 թվականներին: Գահ բարձրանալուց հետո շրջապատել է իրեն փորձառու խորհրդականներով և դավադիրներին հետ է վերադարձրել ազատությունը և ունեցվածքը[75]:

Հենրին վերականգնել է Էդուարդ III-ի իրավունքները ֆրանսիական գահի նկատմամբ[75]: Ֆրանսիայում բռնկված ներքին խռովությունները Կարլոս VI-ի օրոք նպաստել են երկարատև պատերազմներին։ Աներոջ մահից հետո նա դարձել է Ֆրանսիայի թագավոր: Շուտով Հենրիը մահացել է` թողնելով ինը ամսական որդուն երկու գահի ժառանգ[76]:

Հենրի VI-ի մանկության տարիներին պետությունը կառավարել են հորեղբայները` հերցոգ Գլուստերը Անգլիայում և հերցոգ Բեդֆորդը Ֆրանսիայում: Սկզբում անգլիական զենքը հաջողությամբ է գործել Կարլոս VII-ի դեմ: Շնորհիվ ֆրանսիական ազգային ինքնագիտակցության զարթոնքի, Ժաննա դ'Արկի հերոսության և Կարլոս VII-ի համառությանը անգլիացիները աստիճանաբար կորցրել են իրենց նվաճումները Ֆրանսիայում, և 1453 թվականին նրանց ձեռքերում մնացել էր միայն Կալեն[77][78]:

Arjo
11.01.2021, 14:41
Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմները (1455-1485 թվականներ)

Սկսվեում է 30-ամյա հաջորդական պատերազմների շարքը՝ Յորքի և Լանկաստերի դինաստիաների միջև, որոնք հայտնի են որպես «Սքարլեթ» և «Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմ»: Կարմիր վարդերի կամ Լանկաստերների կողմնակիցներն էին հյուսիսարևմտյան կոմսությունները, ինչպես նաև ուելսը և Իռլանդիան, բարոնների հետ Սպիտակ վարդերի կամ Յորքերի կողմնակիցներն էին առևտրական հարավ-արևելքը, քաղաքային բնակչությունը, գյուղացիությունը և Ստորին պալատը:

Նորթգեմփթոնի մարտերում (1460 թվական) Յորքը գերեվարել է թագավորին և ստիպել է Վերին պալատին ճանաչել իրեն պետության պրոտեկտոր և գահաժառանգ (1461 թվական)[79]: Թագուհի Մարգարիտան իր կողմնակիցներով անսպասելի հարձակվել է նրա վրա Ուեյկֆիլդում և մահապատժի ենթարկել:

Յորքի ավագ որդին վրեժխնդիր է եղել իր հոր համար: Նա գնացել է Լոնդոն, որտեղ քաղաքացիները ուրախությամբ ընդունել են նրան և հռչակել թագավոր (1460 թվական)[80]: Գնալով թագուհուն ընդառաջ, որ հյուսիսում խոշոր բանակ էր հավաքել, նա տարել է հաղթանակ Թաութոնում` Յորքի մոտակայքում: Հենրի VI-ը և Մարգարիտան փախել են Շոտլանդիա:

Էդուարդ IV-ի օրոք պատերազմը շարունակվել է նախկին դաժանությամբ: Մարգարիտան Շոտլանդիայից փախել է Փարիզ, ստացել Լուի XI-ի աջակցությունը և բանակով մտել Անգլիա, սակայն վտարվել է Ուորիկի կողմից: Հենրիի գահը նվաճելու նոր փորձը ավարտվել է Թաուերում գերեվարությամբ: Էդուարդը տարաձալնություն է ունենում նախկին դաշնակից Ուորվիկի հետ, ով ապստամբում է նրա դեմ և մտնում Լոնդոն: Հենրի VI-ը նորից վերականգնվում է գահին, իսկ Էդուարդին Խորհրդարանը հայտարարում է իշխանության գողը: Սակայն վեց ամիս անց Էդուարդը վերադարնում է Կարլոս Խիզախի զորքով և Տյուկսբերիում վճռական պարտություն պատճառում լանկաստրացիներին: Ուորվիկը ընկնում է, Հենրի VI-ը մահանում է աշտարակում, իսկ Մարգարեթը տանջվելով երկար ժամանակ գերության մեջ, Լուի XI-ի ազատում է նրան: Վերջին վտանգավոր լանկաստանցի հետևորդ Հենրի VII-ը (Անգլիա) փախախչում է Բրետան [81]:

Arjo
11.01.2021, 14:42
Յորքերի դինաստիան (1461—1485 թվականներ)

Էդուարդ IV-ի (1483 թվական) մահից հետո ավագ որդի՝ Էդուարդ V-ը հայտարարվում է թագավոր: Սակայն հորեղբայրը՝ Գլյուստերի դքս՝ Ռիչարդ III-ը, ստիպում է խորհրդարանին իրեն ճանաչեն թագավորության խնամակալ և կառավարիչ: Նա ստիպում է Եղիսաբեթ թագուհուն դաստիարակության համար նրան տալ երկրորդ որդուն՝ Ռիչարդին, և երկու իշխաններն էլ խիստ հսկողության տակ էին պահվում Թաուերում: Ժողովուրդը սկսում է լուրեր տարածել Էդվարդ IV-ի երեխաների ծննդյան ապորինության մասին: Էդվարդ IV-ի երկու որդիները երբեք դուրս չեկան աշտարակից [82]։

Ռիչարդը մեծ բանակով շարժվում է Հենրի Թյուդորի դեմ, իսկ օգոստոսի 22-ին Բոսվորթում կայանում է վճռական մարտ, որն ավարտվում է Հենրիի հաղթանակով[83]: Ռիչարդը սպանվում է, և գահը անցնում է Թյուդորերի դինաստիային [84]:

Arjo
11.01.2021, 14:43
Վիլհելմ III Օրանացի կառավարումը

Նոր հեղափոխությունը դինաստիայի պարզ փոփոխություն չէր, այլ նշանավորվեց խորհրդարանի կողմից նոր իրավունքների ձեռքբերման սկիզբը[85]: Վիլհելմի օրոք Վիգերը վայելում էին հսկայական ազդեցություն պետական ​​գործերի վրա: 1689 թվականին խորհրդարանը ընդունեց «Հանդուրժողականության ակտը», որը կրոնական ազատություն է բերում բոլոր այլախոհներին, բացառությամբ «Միասնությունների»: Կաթոլիկներին շատ օգուտ չէր բերել, բայց գոնե վերջիններս այլևս չեն հետապնդվել[86]:

Իռլանդիայում, սակայն, բռնկվում է ապստամբություն՝ դառնալով նշանակալից: 1689 թվականի մարտին, Հակոբը այնտեղ է հասնում ֆրանսիական օժանդակ մարմնի հետ՝ 5 հազար մարդուց բացկացած: Նա վերցնում է Դուբլինը և ստեղծում է Իռլանդիայի խորհրդարան: 1690 թվականի հուլիսին, Վիլհելմն անձամբ պարտություն պատճառեց Բոյենի ճակատամարտում: Իռլանդիայի վերջնական նվաճումը չի տևում մինչև 1691 թվականը, այն բանից հետո, երբ գեներալ Չերչիլը (հետագայում՝ Մարբորոյի դուքսը) երկրորդ անգամ ջախջախում է Հակոբի բանակը Ագրիմի մոտակայքում, գրավում Լիմերիկին և Հակոբը ստիպված է լինում փախչել Ֆրանսիա[87]: Իռլանդացիները ընդունում են Վիլհելմ III-ին, բայց նրանց նույն կրոնի ազատություն տալու պայմանով, ինչպես Շառլ II-ի օրոք[85]:

Ստյուարտների օրոք Ֆրանսիան ծովային վտանգավոր մրցակիցն է դարնում Անգլիայի համար: Լուի XIV-ն ամեն կերպ փորձում է վնասել Անգլիային, աջակցում է Ստյուարտներին և ապաստան տալիս աքսորված թագավորին: Հետևաբար, Ֆրանսիայի հետ պատերազմը բավականին տարածված էր Անգլիայում, բայց դա տվեց քիչ փառք և ավելի քիչ օգուտ: Համաձայն Ռիսվիկի պայմանագրի (1697 թվական), Անգլիան Լուիից ստանում է միայն Վիլհելմի ճանաչումը որպես թագավոր և խոստանում է հրաժարվել Հակոբ II-ին սատարելուց[85]: Հակոբ II-րդը մահանում է 1701 թվականին, և Լուի XIV-ը որդուն ճանաչում է Անգլիայի օրինական թագավոր[85]: Այս վիրավորանքը սարսափելի վրդովմունք է առաջեցնում, և երբ Վիլհելմը նոր սուբսիդիաներ է պահանջեում՝ Իսպանիայի իրավահաջորդության պատերազմին մասնակցելու, պառլամենտը պատրաստակամորեն տրամադրում է նրան միջոցներ՝ 45000 հոգանոց բանակ կազմակերպելու համար: Սակայն պատերազմին պատրաստվելիս Վիլհելմը մահանում է 1702 թվականի մարտի 8-ին[85]:

Arjo
11.01.2021, 14:43
Աննայի կառավարման տարիներին (1702-1714) սկսվում է Իսպանական ժառանգության համար պատերազմը, որը տևում է 11 տարի (1702-1713 թվականներ)[88]: Նրա հերոսը Մարլբորո դուքսն էր։ Պատերազմը հոգնեցրել էր ազգին։ Նրանք դժգոհում էին հարկերի բարձրացումից և աճող ազգային պարտքից: Մարլբորոն համարվում էին պատերազմի մեջ ներգրավման հիմնական մեղավորը: 1710 թվականին նրա դեմ կազմակերպվում է դատարանի ինտրիգ, և նրան տապալում են: Օպալը տարածվում է նաև Ուիգների նախարարությունում, որոնք չէին վայելում թագուհու բարեհաճությունը, և քանի որ նոր խորհրդարանական ընտրություններում մեծամասնությունը քվեարկել էր Թորերի օգտին, նախարարությունը տապալվում է: Նրա տեղը գրավում են Թորիերը՝ Օքսֆորդի և Բոլինգբրոկի գլխավորությամբ [89]:

Նոր նախարարները անմիջապես սկսում են խաղաղ բանակցությունները Ֆրանսիայի հետ: Բանակցությունների արդյունքը Ուտրեխտ (մարզ)ի Խաղաղությունն էր (1713 թվական Ապրիլի 11), որի համաձայն Անգլիան Ֆրանսիայից ստանում է Հյուսիսային Ամերիկայում իր ունեցվածքի մի մասը, Հուդզոնի ծոցը, Նոր Շոտլանդիան և Նյուֆաունդլենդը, իսկ Իսպանիայից` Ջիբրալթարը և Մենորկան: Ավելին, Ֆրանսիան և Իսպանիան բրիտանացիներին տալիս են իրենց հողերում կարևոր առևտրային արտոնություններ: Ֆրանսիական ռազմածովային ուժերը վերանում են, իսկ բրիտանական նավատորմը դարնում է առաջինը Եվրոպայում:

Շոտլանդիայի հետ միավորվելու աշխատանքները սկսվում են[90][91]:

Շոտլանդիայի պառլամենտը պատասխանում է Անգլիայի իրավահաջորդական ակտին՝ ընդունելով իր սեփական Անվտանգության ակտը, համաձայն որի, եթե թագուհին այլևս երեխաներ չի ունենալու, ապա խորհրդարանը ինքն է ընտրելու Շոտլանդիայի հաջորդ միապետին՝ Շոտլանդիայի թագավորական ընտանիքի բողոքական ժառանգներից[92]: Այս ժառանգը չի կարող միաժամանակ դառնալ Անգլիայի թագավոր, եթե Անգլիան չի երաշխավորում շոտլանդացի առևտրականների առևտրի լիակատար ազատությունը[93]: Սկզբում Աննան թագավորական համաձայնություն չէր տվել Ակտին, բայց երբ Շոտլանդիայի պառլամենտը սպառնում է դադարեցնել մատակարարումները հաջորդ տարի՝ դրանով իսկ նվազեցնելով շոտլանդական աջակցությունը անգլիական պատերազմներին, նա համաձայնվում է[94]:

Ժողովրդի կյանքում ամենակարևոր իրադարձությունն Աննայի թագադրումն էր և Շոդլանդիայի հետ միությունը[95]: Երկու երկրների խորհրդարանները միության ակտով ստեղծում են Մեծ Բրիտանիայի նահանգը[96], որն ուժի մեջ է մտնում 1707 թվականիի մայիսի 1-ից[97]:

Arjo
11.01.2021, 15:38
1707 թվականի «Ունիայի Պայմանագրից» հետո

1707 թվականի մայիսի 1-ին ստեղծվեց նոր Մեծ Բրիտանիա թագավորությունը, որը ստեղծվել էր Անգլիայի և Շոտլանդիայի թագավորությունների միավորմամբ՝ համաձայն «Ունիայի Պայմանագրի», որը նախորդող տարվա ընթացքում համաձայնեցվել և հաստատվել էր Անգլիական և Շոտլանդական խորհրդարանների կողմից[32][33][34]:

XVIII դարում երկիրը կարևորագույն դեր ուներ Արևմտյան աշխարհում խորհրդարանականության գաղափարների զարգացման մեջ, ինչպես նաև կատարեց անգնահատելի ներդրում համաշխարհային գրականության, արվեստի և գիտության մեջ[35]: Բրիտանիայի առաջնորդած արդյունաբերական հեղափոխությունը փոխեց երկիրը և ապահովեց Բրիտանական կայսրության զարգացումն ու աճը։ Այդ ժամանակներում Բրիտանիան, ինչպես և այլ Մեծ տերույթունները ներգրավված էին գաղութական զարգացման մեջ, ներառյալ ստրկավաճառությունը։ Չնայած «Ստրկավաճառության ակտի» ընդունումից հետո 1807 թվականին Միացյալ Թագավորությունը առաջատար դեր ստանձնեց այս չարիքի հետ պայքարում[36]: Բրիտանիան հիմնականում կենտրոնացած էր Հյուսիսային Ամերիկայում գտնվող գաղութների վրա։ Այնուամենայնիվ, ԱՄՆ անկախության պատերազմի արդյունքում դրանց կորցնելուց հետո, կայսրական հավակնությունները ուղղվեցին դեպի մոլորակի այլ անկյուններ, մասնավորապես Հնդկաստան[37]:

1800 թվականին, երբ Ֆրանսիայում դեռևս պատերազմներ էին մոլեգնում, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի խորհրդարանները ընդունեցին «Ունիայի ակտը», միավորելով երկու թագավորությունները և ստեղծելով Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորությունը, որը ստեղծվեց 1801 թվականի հունվարի 1-ին[38]:

Arjo
11.01.2021, 15:39
Հեղափոխական և Նապոլեոնյան պատերազմներում (1792-1815) Ֆրանսիայի պարտություններից հետո Մեծ Բրիտանիան մնաց 19-րդ դարում աշխարհում ծովային և տնտեսական հիմնական ուժը (Լոնդոն մայրաքաղաքով, որը խոշորագույն քաղաքն էր աշխարհում մոտ 1830-ից մինչև 1930 թվականները)[39] և մնում էր գերտերություն մինչև XX դարի կեսերը[40]։ Չունենալով մրցակիցներ ծովի վրա, Բրիտանիան իր վրա վերցրեց «համաշխարհային ոստիկանի» դերը։ Այս իրավիճակը հետագայում անվանվեց «Pax Britannica»[41]։ Սա նույնպես արագ տնտեսական, գաղութային և արդյունաբերական աճի ժամանակաշրջան էր։ Միացյալ Թագավորությունը նկարագրվում էր որպես «խաղաղության արհեստանոց»[42]։ Բրիտանական կայսրությունն այդ տարիներին Հնդկաստանը, Աֆրիկայի հսկայական տարածքներ և շատ այլ տարածքներ աշխարհով մեկ միացրեց իրեն։ Բացի պաշտոնական հսկողության, որը Բրիտանիան կիրառում էր իր գաղութներում, Բրիտանական գերիշխանությունը նաև տնտեսական հսկողություն էր նշանակում շատ երկրների հանդեպ, ինչպես օրինակ, Չինաստանի, Արգենտինայի և Սիամի վրա[43][44]։ Իսկ ներքին շուկայում տեղի ունեցավ անցում ազատ շուկայավարման և laissez-faire (չմիջամտելու սկզբունք) քաղաքականությանը, ինչ բերեց առևտրի նշանակալի զարգացմանը։ Մեկ դարի ընթացքում երկրում տեղի ունեցավ զգալի բնակչության աճ որը ուղեկցվում էր արագ ուրբանիզացիայով, ինչն էլ իր հերթին բերեց հասարակական և տնտեսական ցնցումների[45]։ Դարի ավարտին մոտ այլ զարգացած երկրները սկսեցին մրցակցության մեջ մտնել Բրիտանիայի արդյունաբերական գերակայման հետ[46]։

56246

Վերջ

Arjo
11.01.2021, 16:01
Ավելի մանրամասների համար համեցեք իմ ֆորում

Պատմական ֆորում 1 (https://historyblog.ucoz.org/forum/)

Պատմական ֆորում 2 (http://historyblog.mirbb.ru/)

Arjo
16.01.2021, 08:43
Ավելի մանրամասների համար համեցեք իմ ֆորում

Պատմական ֆորում 1 (https://historyblog.ucoz.org/forum/)

Պատմական ֆորում 2 (http://historyblog.mirbb.ru/)

Պատմական ֆորում նոր (http://historyblog2.listbb.ru)

Arjo
16.01.2021, 16:34
Ինչպես կարելի էր մոռանալ սա ավելացնել:

Խաչենի իշխանություն
Արցախ
56247
56248
56249
56250

Խաչենի իշխանություն
Արցախ (https://hy.wikipedia.org/wiki/%D4%BD%D5%A1%D5%B9%D5%A5%D5%B6%D5%AB_%D5%AB%D5%B7%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)

Arjo
18.01.2021, 20:18
Առաջնորդներ (https://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%B0%D1%82%D0%B5%D0%B3%D0%BE%D1%80%D0%B8%D1%8F:%D0%9F%D1%80%D0%B0%D0%B2%D0%B8%D1%82%D0%B5%D0%BB%D0%B8_%D0%BF%D0%BE_%D0%B2%D0%B5%D0%B A%D0%B0%D0%BC)

Պատմության մեջ հայտնի ու ազդեցիկ թագավորներ ու առաջնորդներ:

Arjo
19.01.2021, 12:45
Հայոց Ցեղասպանություն (https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81_%D6%81%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)

Հայ բնակչության ոչնչացման հիմնական շրջանների քարտեզը։ Ճամբարների տեղակայում

56252

Arjo
20.01.2021, 07:56
Սարդարապատի հերոսամարտ (https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%AB_%D5%B0%D5%A5%D6%80%D5%B8%D5%BD%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF)5625356254

Աթեիստ
20.01.2021, 09:50
Սարդարապատի հերոսամարտ (https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%AB_%D5%B0%D5%A5%D6%80%D5%B8%D5%BD%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF)5625356254
Arjo ջան, էս հղումներ դնելու մեջ ինչ որ խորը իմա՞ստ ես դրել, որն ինձ հասու չէ։
Եթե ես էդ արտահայտությունները ման գալուց դեմից էլ տեսնելու եմ Վիկիի հղումը, ստեղ դնելու իմաստն ինչո՞ւմ ա։

Arjo
21.01.2021, 18:36
Arjo ջան, էս հղումներ դնելու մեջ ինչ որ խորը իմա՞ստ ես դրել, որն ինձ հասու չէ։
Եթե ես էդ արտահայտությունները ման գալուց դեմից էլ տեսնելու եմ Վիկիի հղումը, ստեղ դնելու իմաստն ինչո՞ւմ ա։

Ապեր ցանկանում եմ Ակումբում ամեն ինչ լինի,հա եթե ծանրաբեռնումա էլ չեմ դնի: :)Դրել եմ որ չտուգանեն կարճ գռարման համար;)