Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Գեոքեշինգ / Geocaching



ivy
19.12.2020, 14:53
Գեոքեշինգ (https://en.wikipedia.org/wiki/Geocaching) խաղացող կա՞։
Առաջին լոքդաունից սկսած՝ պարբերաբար խաղում ենք։ Համ մեծերի համար է հետաքրքիր, համ երեխաների։
Իմաստն էն է, որ դրսում թաքստոց ես փնտրում։ GPS-ով նայում ես թաքստոցի կոորդինատները, հասնում նշանակետին ու սկսում տարածքում փնտրել՝ հետևելով նախապես արված նկարագրություններին (ասենք՝ թաքստոցը գետնից վերև է և այլն)։
Սովորաբար պահված է լինում տուփ՝ տարբեր փոքր առարկաներով ու մի ծոցատետրով։ Գտնելու դեպքում, առարկաներից մեկը վերցնում ես, տեղը ուրիշը դնում, տետրակի մեջ էլ գրում ես անունդ ու էդ օրվա ամսաթիվը, որից հետո տուփը նույնությամբ դնում ես թաքստոցում։
Դրսում հավես ժամանակ անցկացնելու շատ լավ միջոց է։

Խաղն ի դեպ տարբեր բարդությունների է լինում։ Կան քեշեր, որոնց գտնելը օրեր է տևում, հատուկ հնարքներ է պահանջում ու երեխաների համար նախատեսված չի։
Լիքը մարդիկ տարված խաղում են աշխարհով մեկ։

Աթեիստ
19.12.2020, 16:24
Առաջին անգամ եմ լսում։
Գրանցվեցի, ասի տեսնեմ մեր թաղերում ինչ որ բան կա՞, բայց տանում ա հրապարակ :D
Ամեն դեպքում կորոնայից հետո հիշեմ, բզբզեմ ։)

Pokemon GO-ի կարգի բան ա, էլի ։)

ivy
19.12.2020, 17:51
Առաջին անգամ եմ լսում։
Գրանցվեցի, ասի տեսնեմ մեր թաղերում ինչ որ բան կա՞, բայց տանում ա հրապարակ :D
Ամեն դեպքում կորոնայից հետո հիշեմ, բզբզեմ ։)

Pokemon GO-ի կարգի բան ա, էլի ։)

Պոկեմոն գոուի հետ չէի համեմատի․ էստեղ կոնկրետ առարկաներ ես գտնում, էրեխեքի համար լրիվ ոնց-որ գանձ փնտրել լինի։
GPS-ով գնում հասնում եք թաքստոցի մոտավոր վայրը ու արդեն առանց GPS-ի սկսում մի քանի մետր շառավղով փնտրել։ Մեկ-մեկ պետք ա լինում մագլցել կամ դժվար հասանելի տեղեր մտնել, հետաքրքիր ա։ Սոնյան շատ հավեսով գալիս ա հետս միշտ։

https://i.ibb.co/k3b9Fz6/IMG-7578.jpg (https://ibb.co/TKjb5Jq)

Աթեիստ
19.12.2020, 18:14
Հենց էդ վիրտուալության հաշվին խաղում ցանկացած տեղում կարող ա մի հետաքրքիր բան հանդիպեր։
Իսկ սենց շատ քիչ են պահած բաները։

Դրան էլ գումարած էդ մագլցելու ու փնտրելու պահերը ...
Եսիմ, դա ահագին ժամանակատար բան ա դառնում։ Չես կարա գործի ընթացքում ձեռի հետ գնաս, վերցնես, ու շարունակես գործդ։

ivy
19.12.2020, 18:19
Հենց էդ վիրտուալության հաշվին խաղում ցանկացած տեղում կարող ա մի հետաքրքիր բան հանդիպեր։
Իսկ սենց շատ քիչ են պահած բաները։

Դրան էլ գումարած էդ մագլցելու ու փնտրելու պահերը ...
Եսիմ, դա ահագին ժամանակատար բան ա դառնում։ Չես կարա գործի ընթացքում ձեռի հետ գնաս, վերցնես, ու շարունակես գործդ։

Հա, ժամանակատար ա, բա էդ ա կայֆը, որ լիքը ժամանակ ես անցկացնում դրսում, լիքը քայլում ես, փնտրում ես, ինձ որ հենց դա ա գրավում։
Էստեղ պահած օբյեկտներն ահագին շատ են, էդ հարցում խնդիր չկա։

Ուլուանա
19.12.2020, 19:07
Ես էլ եմ առաջին անգամ լսում: Նկարագրածիցդ դատելով` շատ հավես բան ա երևում: Մենք էլ կփորձենք երևի: Ես ինքս հավեսով կխաղամ, էրեխեքս էլ, համոզված եմ, կհավանեն :):

ivy
24.12.2020, 13:32
https://i.ibb.co/zHNH8VX/1.jpg (https://imgbb.com/) https://i.ibb.co/1v1W57S/6.jpg (https://imgbb.com/)

https://i.ibb.co/JFQJwDk/2.jpg (https://imgbb.com/) https://i.ibb.co/kMPqq2n/3.jpg (https://imgbb.com/)

https://i.ibb.co/ZdRjWFk/4.jpg (https://imgbb.com/) https://i.ibb.co/MSv8H58/5.jpg (https://imgbb.com/)

ivy
24.12.2020, 17:41
https://i.ibb.co/1v1W57S/6.jpg (https://imgbb.com/)

Սա մի պստլո մագնիսի տուփ էր՝ սյան վրա կպցրած ու նույն գույնի․ ահագին դժվարությամբ գտա։ Տուփը պտտվող կափարիչով բացվում էր, ու մեջը շատ բարալիկ թղթե ռուլոն էր, վրան՝ գտնողների անուններն ու գտնելու ամսաթվերը։


Իսկ էս մեկը բարձր կախված էր, ու էսպես բարձր ծառերից կախածներ էլի ահագին հանդիպել են։ Սրա մոտ հատուկ նշված էր, որ ոչ մի դեպքում մագլցելու փորձ չարվի․ պիտի ձև գտնել ավարը ձեռքի տակ եղածով ներքև քաշել ու հետո նույն ձևով հետ կախել։

https://i.ibb.co/9TZwyDd/Inked7-LI.jpg (https://imgbb.com/)