PDA

Դիտել ողջ տարբերակը : Վիդեոագրեսիա



Գաղթական
13.12.2020, 06:53
Էս տարվա սկզբերում մի քանի տելեգրամյան կանալների էի բաժանորդագրված, որտեղ ցույց էին տալիս մահ:
Մահը՝ իր ամենատարբեր դրսևորումներով՝ ճանապարհային պատահարներ, քրեական հաշվեհարդարներ, մանյակների արխիվային կադրեր և այլն:

Չեմ կարող բացատրել, թե ինչու էի դրանց բաժանորդագրվել, քանի որ դրանից առաջ ու հետո երբևէ մոտս սադիստական հակումներ չեմ նկատել:

Ինչևէ՝ էդ վիդեոներն ու տեսարաններն ահագին ծանր էի տանում, բայց համ էլ միառժամանակ շարունակում էի հետևել, մինչև որ վերջնականապես չզգացի տրամադրություններիս վրա դրանց կործանարար ու նեգատիվ ազդեցության չափը:

*

Սեպտեմբերի 27-ից սկսած՝ ես էլ էի մի շարք ազերիական կանալների բաժանորդագրվել ու թարգմանելով հետևում իրենց ամեն ինչին՝ համադրելով հայկական պաշտոնական տեղեկատվության հետ ու վերլուծություններ անելով:

Էս ամբողջ ընթացքում չափից շատ վիդեոներ եմ նայել, թե ինչպես են հոշոտում թե զինվորական ու թե քաղաքացիական ձեռքներն ընկած բոլոր հայերին:
Ընդ որում՝ ամեն մեկը մի քանի անգամ էի նայում՝ փորձելով ամենատարբեր դետալների ուշադրություն դարձնել:

Էս դեպքում էլ զգում էի, որ էդ ամենը կրկնակի ու եռակի է վրաս վատ ազդում, քանի որ, եթե վերը նկարագրված նյութերում ինչ-որ չեզոք մարդիկ էին, էս անգամ կարծես հենց քո հարազատին էին կտտանքների ենթարկում:

Մի քանի օր առաջ, հարևան թեմայում, մի քանի հոգի պատմեցին, որ իրենք էլ են բոլոր վիդեոներին հետևել (ու հաստատ իրենք էլ են շատ ծանր տանելով դրանց հետևել) ու եղան մարդիկ, որոնք դեմ արտահայտվեցին էդ վիդեոները նայելուն:

Հետաքրքիր երևույթ ա.
Եկեք քննարկենք նման վիդեոներին հետևելու հոգեբանությունը, ընդ որում՝ երբ ոնց-որ բոլորս էլ հիանալի հասկանում ենք, թե ինչ նպատակներով է թշնամին դրանք տարածում,
բայց, միևնույն է, շարունակում ենք հետևել..

Ուլուանա
13.12.2020, 07:55
Չեմ կարող բացատրել, թե ինչու էի դրանց բաժանորդագրվել, քանի որ դրանից առաջ ու հետո երբևէ մոտս սադիստական հակումներ չեմ նկատել:
Իսկ մազոխիստակա՞ն :}:

Ես երբեք ինքս չեմ փորձել գտնել ու նայել նման վիդեոներ, ճիշտն ասած` պատերազմի ընթացքում ինձ չեն էլ պատահել տենց հատուկ դաժան վիդեոներ, եթե պատահեին, գուցե մեկ-երկու անգամը նայեի, բայց դժվար թե էլի նայելու ցանկություն ունենայի: Նախկինում երևի ավելի հակված կլինեի նայելու: Կարծում եմ` դրանում գոնե ինչ-որ չափով մազոխիզմի տարր կա, սադիզմի էլ կարող ա լինել, բայց պարտադիր չի:

Ենթադրում եմ, որ իմ դեպքում չնայելը/նայել չուզենալը պայմանավորված ա նրանով, որ վերջին ժամանակներում ինքնապահպանման բնազդս կարծես ուժեղացել ա. ինձ վնասելու հավանականություն ունեցող և միաժամանակ որևէ մեկին օգուտ չտվող բաներից խուսափելն ընդհանուր առմամբ մի տեսակ բնական ու ինքնաբերաբար ա ստացվում` բոլոր ոլորտներում:


Ինձ թվում ա` էս թեման ինչ-որ չափով կապ ունի էս թեմայի (https://www.akumb.am/showthread.php/66853-%D4%B6%D5%A6%D5%BE%D5%A1%D5%B6%D6%84) հետ:

ivy
13.12.2020, 12:38
Ինձ թվում է, մահը մարդկանց էս կամ էն ձևով ձգող թեմա է։ Համ ինչ-որ տեղ սարսափեցնող է, համ էլ հետաքրքրող։ Երևի ներքին մղումն է՝ պատրաստվելու «մեր հերթին», որ էդքան ձգում է ուրիշների մահերն ուսումնասիրելը։
Ինձ համար էլ է թեման շատ ուշագրավ, հատկապես՝ ինքնասպանություններն ու մահապատիժները։ Երբ մարդ հստակ գիտի, որ մահանալու է, ինչ ապրումներ ունի, ոնց է իրեն պահում վերջին պահերին։ Ոնց է ընդունում, որ դադարելու է գոյություն ունենալ։ Հնարավո՞ր է ընդհանրապես հասկանալ էդ չլինելը։ Ու ոնց է լինում անցումը դեպի մահ։

Տանջալի մահերն էլ են հետաքրքրում, բայց էլի մահապատիժների սահմաններում։ Ուսումնասիրում եմ, թե մարդկության պատմության ընթացքում ինչ տեսակի մահապատիժներ են եղել։ Ինչ սարսափներ ասես չկան էդ մահապատիժների մեջ․ մեկ-մեկ դժվար է պատկերացնել անգամ։
Մի ժամանակ գիլիոտինով էի շատ տարված, չնայած դա պիտի որ պակաս տանջալիցներից լիներ, բայց դեպի գիլիոտին տանող ճամփան պիտի որ շատ սարսափելի լիներ դեպի արյունարբու սարքը գնացող մարդկանց համար։ Մեկ էլ հետաքրքիր էր, թե գլխատվելուց հետո որ պահին է գիտակցությունն անջատվում․ արդյոք գլխատվածը դեռ մի քանի վայրկյան զգում է կատարվածը։ Տարբեր պատմություններ կան մարմնից անջատված գլուխների «ռեակցիաների» մասին։

Ինքնաթիռային դժբախտ դեպքերն էլ են միշտ ձգել (երևի որովհետև ինքս շատ եմ թռչում)։ Թե ինչ են զգում մարդիկ վերջին պահերին, երբ ինքնաթիռն ասենք ընկնում է կամ բախվում ինչ-որ օբյեկտի։ Հասցնո՞ւմ են ինչ-որ բան զգալ՝ ֆիզիկական իմաստով։ Էս թեմայով լիքը բաներ եմ հա քչփորում։

Քանի որ ինձ հետաքրքրող թեմաներով իրական մահերի տեսանյութեր չկան (ու լավ է, որ չկան), հիմնականում կարդում եմ դրանց մասին, կամ իլյուստրացիաներով պատմողական տեսանյութեր նայում։

Իսկ իրական սպանությունների վիդեոտեսարաններ դժվար թե կարողանամ նայել․ նյարդերս հաստատ չեն դիմանա։

մարդ եղած վախտ
13.12.2020, 14:23
Իմ տպավորությամբ մի քանի պատճառով էդ վիդեոները կարան գրավիչ լինեն։
1. Էդ վիդեոները մի քանի րոպեում մարդուն բերում են heightened emotional վիճակի, ինչը շատ ռեսուրսատար ա, բայց նաև բավարարվածություն ա բերում։ Ասենք նախամարդը օրվա ընթացքում շատ անգամներ ա հավանաբար էդ վիճակում հայտնվել, իսկ մենք ապահով կյանքով ենք ապրում։ Մեզ մոտ էդ էմոցիոնալ “մկանը” անգործ ա մնում ու չաշխատած մկանը հաճելի ա աշխատացնելը։ Էդ պահերին ինձ թվում ա ինչ֊որ իմաստով կյանքի իմաստավորման պրոցես ա գնում։ Ոչ ռացիոնալ, բայց նախամարդու մակարդակի իմաստավորում, վախենում ես մեռնելուց ֊ ուզում ես ապրել, վախենում ես տառապելուց ֊ ուզում ես չտառապել։
Էս նման ա նաև կծու ուտելուն։ Կծու ուտելու հաճույքը ո՞րն ա։
2. Երբ ինչ֊որ տիպի ուժեղ ցավ ես ապրում, հոգեկան կամ ֆիզիկական, ուրիշ մարդուն ցավի մեջ տեսնելը քո ու էդ մարդու մեջ ինչ֊որ կապ ա ստեղծում։ Ու երբեմն, ուղղակի հանգստացնում ա տեսնելը, որ ավելի անտանելի ցավ կա, որը դու չես ապրում։
3. Ավելի գիտակցական մակարդակում, եթե հայացքներդ ասում են ֊ այ թշնամին մարդ չի ու մարդկային ոչ մի հատկանիշ չունի, քեզ երբեք մարդու պես չի վերաբերվի, էդ նյութերը ապացուցում են, որ դու ճիշտ էիր։ Ու ինչքան շատ ես նայում, էնքան ավելի ճիշտ ես դառնում։

Էսքանը եկավ մտքիս։ Էս ընթացքում մի վիդեո հաջողացրի նայել ու հասկացա, որ ռեսուրս չունեմ ավելիի։

Հ․Գ․ էս իմ առաջին նորմալ ֆորումային գրառումն ա:) ոտս խերով

Ներսես_AM
14.12.2020, 03:24
Մեկ էլ հետաքրքիր էր, թե գլխատվելուց հետո որ պահին է գիտակցությունն անջատվում․ արդյոք գլխատվածը դեռ մի քանի վայրկյան զգում է կատարվածը։ Տարբեր պատմություններ կան մարմնից անջատված գլուխների «ռեակցիաների» մասին։

Պատերազմից տենց մի հատ վիդեո կար‎, որ կտրած գլուխը բերանը բացում փակում էր։ Երևի «գոռում էր» :(
Էդ վիդեոն նայելուց հետո երկու գիշեր չէի կարողանում քնել։

Գաղթական
14.12.2020, 18:02
Պատերազմից տենց մի հատ վիդեո կար‎, որ կտրած գլուխը բերանը բացում փակում էր։ Երևի «գոռում էր» :(
Էդ վիդեոն նայելուց հետո երկու գիշեր չէի կարողանում քնել։

Մեկն էլ կար, որ ձեռքներն ու ոտքերն էին շարժվում:
Բայց էդ կարող էր նաև ռեֆլեքս լինել..

Աթեիստ
14.12.2020, 18:15
Ես սենց վիդեոներ ու նկարներ շատ վաղուց եմ նայում։
Հատուկ կայքեր կային դրանց համար։

Չգիտեմ, ես չեմ զգում, որ դրանց նայելուց նեղվում եմ։
Հաստատ ոչ ավելի, քան ասենք ՖԲ-ում տիրող վիճակից :D

Էդ վիդեոներում ու նկարներում լրիվ անծանոթ մարդիկ են, որոնց հետ ոչ մի կապ չունեմ։
Իսկ օրինակ ՖԲ-ում մեկ էլ ծանոթդ նենց բան ա գրում, սկսում ես կասկածել, որ առանց քնացնելու ուղեղը հանել են։ Այդ դա իսկականի տհաճ ա։ Նույնիսկ առանց էդ «վիրահատությունը» տեսնելու :D

Գաղթական
15.12.2020, 11:52
Ես սենց վիդեոներ ու նկարներ շատ վաղուց եմ նայում։
Հատուկ կայքեր կային դրանց համար։

Չգիտեմ, ես չեմ զգում, որ դրանց նայելուց նեղվում եմ։
Հաստատ ոչ ավելի, քան ասենք ՖԲ-ում տիրող վիճակից :D



Իսկ մտածել ե՞ս, թե ինչի են դրանք էդքան դուրդ գալիս, որ էսքան ժամանակ հետևում ես:

Հ.Գ. Եթե պատճառը հրապարակման ենթակա չի, հանգիստ անտեսիր էս հարցս:

Աթեիստ
15.12.2020, 11:58
Իսկ մտածել ե՞ս, թե ինչի են դրանք էդքան դուրդ գալիս, որ էսքան ժամանակ հետևում ես:

Հ.Գ. Եթե պատճառը հրապարակման ենթակա չի, հանգիստ անտեսիր էս հարցս:

Իհարկե մտածել եմ։ Մի քանի տարբերակ եմ իմ համար հորինել։
Մի տարբերակ, որ ես առաջ ուզում էի վիրաբույժ դառնալ, ու սենց վիդեոներում տեսնում եմ տենց բաներ, ու լավ զգում, որ չեմ դարձել ։)
Հետո կողքից նայելով ուրիշի վիճակը, ուրախանում եմ, որ ես չեմ, իսկ շատ տեղերում նաև, տեսնելով հետևանքները, քայլեր եմ ձեռարկում կանխարգելման ուղղությամբ։ Ամենահասարակ օրինակը. ինչ սկսել եմ ակտիվ հետևել ճանապարհային երթևեկության պոռնոյին, միշտ ամրակապվում եմ, երեխերին էլ նույնը սովորեցրել ենք։
Հեծանիվ քշելուց մաքսիմալ զգույշ եմ, ու բացի ամառվա խիստ շոգ օրերից, միշտ սաղավարտով։

Պատերազմի վիդոները նայելուց իմ համար որոշել էի, որ եթե հանկարծ գնամ առաջագիծ, ու զգամ գերի եմ ընկնում, մի նռնակով ինձ դրանց հետ պայթեցնեմ։

Գաղթական
24.12.2020, 02:59
Պատերազմից տենց մի հատ վիդեո կար‎, որ կտրած գլուխը բերանը բացում փակում էր։ Երևի «գոռում էր» :(
Էդ վիդեոն նայելուց հետո երկու գիշեր չէի կարողանում քնել։

Քո ասածը տեսա:
Կտրելուց հետո ահագին անցել էր, որ սկսեց բերանը բացուխուփ անել:
Լեզուն էլ էր շարժվում...