PDA

Դիտել ողջ տարբերակը : Թարգմանչական զրույցներ

ivy
11.12.2020, 21:58
Հայերեն թարգմանած երկու նոր գիրք ընկավ աչքովս։
Մեկը Մարգրեթ Աթվուդի «Աղախնի պատմությունն» է՝ Հայկ Ֆելեքյանի (մեր Կլօրի) թարգմանությամբ :love
Ի դեպ, սա Հայկի որերո՞րդ տպագրված թարգմանությունն է։

https://i.ibb.co/Gdm5jDk/image.jpg (https://imgbb.com/)

Մյուսը՝ Նարինե Աբգարյանի «Զուլալին»՝ Նարինե Գիժլարյանի թարգմանությամբ։

https://i.ibb.co/KyD12KJ/timthumb.jpg (https://imgbb.com/)

Հավես է, որ լավ գործեր են թարգմանվում հայերեն։

Հետաքրքիր է՝ արդյո՞ք նաև հակառակ ուղղությամբ են արվում թարգմանություններ՝ հայերենից օտար լեզուներ, որ հայ գրականությունը մատուցվի աշխարհին։

ivy
12.12.2020, 14:23
Հայկի թարգմանություններից էս երկուսն էլ գիտեմ․

https://i.ibb.co/r2LVZss/image.jpg (https://imgbb.com/)

https://i.ibb.co/fNjd21c/image.jpg (https://ibb.co/VCfYtjK)

Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» (https://www.akumb.am/showthread.php/64532-%D4%B4%D5%A5%D5%B6%D5%AB%D5%A5%D5%AC-%D5%94%D5%AB%D5%A6-%C2%AB%D4%BE%D5%A1%D5%B2%D5%AB%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80-%D4%B7%D5%AC%D5%BB%D5%A5%D6%80%D5%B6%D5%B8%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%C2%BB?highlight=%D5%A7%D5%AC%D5%BB%D5%A5%D6%80%D5%B6%D5%B8%D5%B6%D5%AB)-ը հենց Ակումբում էր թարգմանում :)

Հայկօ, ուրիշ տպագրած թարգմանություններ էլ ունե՞ս։

ivy
12.12.2020, 14:28
Ինչ վերաբերում է հայերեն գրականությունը ուրիշ լեզուներ թարգմանելու, իմ հիշելով Շինարարն էր մի ժամանակ ուզում Մաթևոսյան թարգմանել անգլերեն։
Շին, ինչ-որ բան արեցի՞ր էդ ուղղությամբ։

Մաթևոսյանից մի թարմ թարգմանություն գտա Գրանիշ-ում՝ "The Trees" (http://granish.com/hrant-matevosyan-the-trees/), հայերենը՝ էստեղ (https://hrantmatevossian.org/hy/works/id/tsarery)։
Ի՞նչ կարծիքի եք։

Հայկօ
15.12.2020, 23:34
@Հայկօ (https://www.akumb.am/member.php?u=15793), ուրիշ տպագրած թարգմանություններ էլ ունե՞ս։

Դեռ էս երեք գրքերն են, պլյուս մանր-մունր՝ ամսագրերում-բաներում: Մյուս տարի ուզում եմ ժամանակ գտնել, մի փոքրիկ վեպ էլ սկսել-վերջացնել:

Freeman
16.12.2020, 00:13
Դեռ էս երեք գրքերն են, պլյուս մանր-մունր՝ ամսագրերում-բաներում: Մյուս տարի ուզում եմ ժամանակ գտնել, մի փոքրիկ վեպ էլ սկսել-վերջացնել:

Ինչ-որ գերբնական մութ ուժ ինձ ստիպեց, որ մեջբերեմ ու գրեմ՝ Ժելյազնի թարգմանի :}
Չգիտեմ էդ ինչ ա նշանակում

ivy
16.12.2020, 00:41
Ինչ-որ գերբնական մութ ուժ ինձ ստիպեց, որ մեջբերեմ ու գրեմ՝ Ժելյազնի թարգմանի :}
Չգիտեմ էդ ինչ ա նշանակում

Ժելյազնի մի ժամանակ Ռայն էր թարգմանում (https://www.akumb.am/showthread.php/59239-%D5%8C%D5%B8%D5%BB%D5%A5%D6%80-%D4%BA%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%A6%D5%B6%D5%AB-%C2%AB%D4%B1%D5%B5%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BE%D5%AB%D5%B7%D5%A1%D5%BA%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A5%D5%B6-%D5%A1%D5%BA%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%C2%BB?highlight=%D5%AA%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%A6%D5%B6%D5%AB):

Freeman
16.12.2020, 00:47

Չէի հիշում, բայց տեսել էի։
Ամեն դեպքում Հայկօից ժելյազնիի թարգմանություն պահանջելը հիմա ֆեյսում ֆլեշմոբ ա ։Դ

Հայկօ
16.12.2020, 13:53
Ինչ-որ գերբնական մութ ուժ ինձ ստիպեց, որ մեջբերեմ ու գրեմ՝ Ժելյազնի թարգմանի :}
Չգիտեմ էդ ինչ ա նշանակում

Ռոջեր Ժելյազնիի Lord of Light (https://en.wikipedia.org/wiki/Lord_of_Light) վեպի ֆլեշմոբն ա: Իմ կարդացած ամենալավ բաներից ա հաստատ: Մի օր ձեռքս դրան էլ կհասնի: Բայց հիմա փորձում եմ hitchhiker բառի ամենալավ թարգմանությունը գտնեմ ;):

ivy
16.12.2020, 18:00
Բայց հիմա փորձում եմ hitchhiker բառի ամենալավ թարգմանությունը գտնեմ ;):

Իսկ ի՞նչ տարբերակներ ունես։
Ինչո՞ւ չթողնել «հիթչհայքեր»․ ինտերնետում հանդիպել եմ էդ գործածությանը, վատ չի ոնց որ։

Գաղթական
16.12.2020, 18:44
Բայց հիմա փորձում եմ hitchhiker բառի ամենալավ թարգմանությունը գտնեմ ;):

Ասենք՝ պատահակից, կանգառավոր, ճամփանակ (անակ = առանց անիվ)

ՈՒ, ամենաանկապը, հետաքըշ )))

ivy
17.12.2020, 14:03
Հայ գրականության թարգմանությունների հետքերով գնացի ու մի նախագիծ գտա, որտեղ թարգմանությունների մասին հետազոտական անդրադարձ կա (http://bookplatform.org/hy/activities/78-translations-from-am-am.html)՝ 1991-2012 թթ․ կտրվածքով։

Նախագիծը՝ «Գրքի հարթակ» (http://bookplatform.org/hy/newsletter/103-newsletter-issue-fifteen.html)։
Հետազոտությունը՝ «Թարգմանություններ հայերենից» (http://bookplatform.org/images/activities/51/transarmarm1.pdf)։

Smokie
09.03.2021, 19:45
Հայերեն թարգմանած երկու նոր գիրք ընկավ աչքովս։
Մեկը Մարգրեթ Աթվուդի «Աղախնի պատմությունն» է՝ Հայկ Ֆելեքյանի (մեր Կլօրի) թարգմանությամբ :love
Ի դեպ, սա Հայկի որերո՞րդ տպագրված թարգմանությունն է։

https://i.ibb.co/Gdm5jDk/image.jpg (https://imgbb.com/)

Ուրեմն` էս նոր տարի նվեր եմ ստացել "Աղախնի պատմությունը": Նվիրողը հենց իմացել էր, որ էս նոր հրատարակված թարգմանված գրքում շատ բառախաղեր կան` արդեն գիտեր, որ սա ա նվիրելու::roll

Ուսումնասիրեցի, մեկ էլ հանկարծ որ չտեսաաա... ճանաչում եմ թարգմանչին::)) Հայկի պոստն էլ էդ նույն օրը գտա, գրեթե պատահաբար: Ուրեմն` ուրախ-ուրախ ասում եմ @Հայկօ (https://www.akumb.am/member.php?u=15793)-յին ու իր պատասխանից հետո ասեցի, նայեմ-տեսնեմ ֆիդբեքը ի՞նչ ա::D Հենց էդպես էլ իր ոտով եկավ: Դե, ես էլ ոգևորված share-եցի::aha
Բայց հետաքրքիր ա` փաստորեն ես դեռ անցած տարի տեսել էի էս թեման, կարդացել Այվիի գրառումը, դրել շնորհակալությունը ու հետո մոռացել::))

Իսկականից շատ հավես ա հայերեն լեզվով տեսնել բազմաթիվ հետաքրքիր գրքերը: Ու երևի շատ ավելի հավես կլինի` եթե անգլերեն թարգմանվեն տարբեր հայերեն ստեղծագործություններ: Գուցե էդ օրն էնքան էլ հեռու չի::roll

ivy
04.04.2021, 10:38
Բայց նաև ախմախ գրքեր են թարգմանվում հայերեն, ու վախենամ, թե էս տեսակի «գրականությունը» շատ էլ մեծ պահանջարկ ունի Հայաստանում։
Մի ինչ-որ Ռեյչլ դրել հերթական «մոտիվացնող իմաստությունն» է բստրել կյանքի մասին, թե ոնց դառնալ էն, ինչ ուզում ես դառնալ կամ նման մի բան։
Անունն էլ՝ "Girl, Wash Your Face", հայերն էլ մեծ շուքով (ինչպես երևում է տեսանյութից) վերցրել, գիրքը թարգմանել են, վերնագիրն էլ դրել՝ «Աղջիկ ջան, ուշքի արի»։
Սկզբում հայերեն տարբերակը աչքովս ընկավ, զարմացած մտածեցի՝ էս ինչ է, հետո պարզեցի, որ թարգմանություն է։ Էս տեսակ մի այլ կարգի աչք ծակող վերնագրերից մեկ էլ «Ցտեսություն, ծիտ»-ն եմ հիշում, չնայած էս մեկը թարգմանություն չէր։ Ոչ մեկն եմ կարդացել, ոչ մյուսը, բայց նման վերնագրերը ակամայից ուշադրություն են գրավում ու մեխվում հիշողության մեջ։
Թե բա՝ աղջիկ ջան, ուշքի արի կամ ավելի տնավարի ասած՝ աղջի, մի հատ քեզ հավաքի :))

https://www.youtube.com/watch?v=6Nj2j0Cgsp8

Ուլուանա
04.04.2021, 21:17

Իսկ հատկապես ինչի՞ց ես եզրակացրել, որ ախմախություն ա: Վերնագիրը գուցե էնքան էլ հաջող չի, թարգմանությունն էլ, բայց առանց գիրքը կարդալու ո՞նց ես տենց կարծիք կազմել: Թե՞ ուղղակի ցանկացած մոտիվացնող գրքի նկատմամբ վերաբերմունքդ էդպիսին ա:

Հ.Գ. Ես ոչ կարդացել եմ, ոչ էլ նույնիսկ լսել էի էդ գրքի մասին, գաղափար չունեմ, թե ինչպիսին ա: Գուցե իրոք լավը չի: Ուղղակի միշտ զարմանում եմ չկարդացած գրքի մասին համոզված կարծիքներ լսելուց:

ivy
04.04.2021, 22:03

Էդ տիպի գրքերի նկատմամբ ընդհանուր վատ եմ տրամադրված: Goodreads-ում էլ մի երկու բան կարդացի բովանդակության մասին, ավելի համոզվեցի: