PDA

Դիտել ողջ տարբերակը : Եկեղեցին, որպես քաղաքական ինստիտուտ



Artgeo
13.03.2007, 10:59
Ձեր կարծիքով կփոխարինի՞ եկեղեցուն որևէ այլ ինստիտուտ կամ կկորցնի՞ նա իր սկզբնական նշանակությունը, ինչպես չարախոսում են հայրենիքի աննամուս թշնամիները։

Ի՞նչ ազդեցություն ունի եկեղեցին քաղաքականության վրա։
Ի՞նչ կարող է անել եկեղեցին ստեղծված իրավիճակում։

Հեթանոս Հրեշտակ
14.03.2007, 00:18
... ինչպես չարախոսում են հայրենիքի աննամուս թշնամիները։
Փաստորեն ես իմ հայրենիքի չարախոս թշնամին եմ միայն նրա համար, որ ընդունում եմ իմ պապերի հավատը եվ ոչ-թե օտարի ստեղծած աստծոն, Յահվեին

Ի՞նչ ազդեցություն ունի եկեղեցին քաղաքականության վրա։
Ի՞նչ կարող է անել եկեղեցին ստեղծված իրավիճակում։
Փառք Աստծո, մեր մոտ այնքան էլ մեծ ազդեցություն չունի, միայն ինչ-որ «զգայական» մակարդակի վրա է, երբ չգիտես ինչու՞ բոլորն իրենց երեխաներին կնքում են

dvgray
15.03.2007, 00:23
Ձեր կարծիքով կփոխարինի՞ եկեղեցուն որևէ այլ ինստիտուտ կամ կկորցնի՞ նա իր սկզբնական նշանակությունը, ինչպես չարախոսում են հայրենիքի աննամուս թշնամիները։

ըստ իս ոչ; եկեղեցին որպես մարդու հոգեկան (տիեզերական) հավասարակշռման և հանգստության օժանդակող, իր դերը կատարում է , և դա տեսնում ենք ամենուր; Շատ են դեպքերը (հատկապես մեր պես չկայունացվաց երկրներում), երբ եկեղեցին միակ տեղն է, ուր գտնում է իր հույսն ու հավատը ջախջախված ու տրորված անհատը;



Ի՞նչ ազդեցություն ունի եկեղեցին քաղաքականության վրա։


Ինչքան էլ զարգանան հասարակական կարգավորման պետական ինստիտուտները, մեկ է նրանք ունենալու են անկատարություններ; Եկեղեցին քաղաքականության մեջ պետք է աշխատի փակել դրանք, օգտվելով դոգմատիկ (աքսիոմատիկ) կանոններից; Կանոններ, որոնք չեն քննարկվում և զարգանում, այլ միայն փոխվում են; Մի դոգման փոխարինվում է մյուսով;



Ի՞նչ կարող է անել եկեղեցին ստեղծված իրավիճակում։


Աշխարհի մաշտաբով - ելնելով վերջին 50 տարվա արդեն կայացաց տեխնոլոգիական նվաճումներից, փոխել իր դոգմաներից մի քանիսը -
Հայասյտանի մաշտաբով - փոխել իր ղեկավար կազմի որոշ մասը; Ի դեպ, հայկական եկեղեցում կան բավականին մեծ թվով նվիրյալ և չայլասերված կրոնավորները;

ladyARM
15.03.2007, 00:26
Այսօրվա եկեղեցին էլ է բիզնեսի մի ոլորտ: Այսքան գոռում խոսվում է և նույնիսկ հպարտանում ենք, թե առաջինն էինք ընդունել քրիստոնեությունը, բայց մեզ որպես քրիստոնյա ազգ չենք դրսևորում:
Իսկ եկեղեցին ոչ մի քայլ չի ձեռնարկում այդ ուղղությամբ/էշի ականջում քնած ա/: Եվ դրա վառ ապացույցը աղանդավորների կտրուկ աճն է:

Եկեղեցին, որպես առանձին քաղաքական կառույց կարող է լուրջ դեր խաղալ ժողովրդի հասարակական - քաղաքական կյանքում, և նույնիսկ անփոխարինելի և ամուր ուժ լինել հանրապետության համար:
Բայց ներկա պահին :( քաղաքականության բեսպրեդելը վարակել է նաև հոգևորին:


:o

Մելիք
18.03.2007, 06:53
Ձեր կարծիքով կփոխարինի՞ եկեղեցուն որևէ այլ ինստիտուտ կամ կկորցնի՞ նա իր սկզբնական նշանակությունը, ինչպես չարախոսում են հայրենիքի աննամուս թշնամիները։։dvgray-ի հետ այս հարցում լրիվ համձայն եմ: Առայժմ չկա ու տեսանելի ապագայում դժվար էլ հայտնվի այն ինստիտուտը, որը կփոխարինի եկեղեցուն: Իսկ Եկեղեցու սկզբնական նշանակությունը քրիստոսից առաքյալների միջոցով ժառանգած ճշմարտությունները սերունդներին փոխանցելն ա, ինչը որ կատարել ա մինչև հիմա ու հիմա էլ կատարում ա:

Ի՞նչ ազդեցություն ունի եկեղեցին քաղաքականության վրա։։
Էսօր եկեղեցին չունի էն ազդեցությունը քաղաքականության վրա, ինչը որ պետք ա ունենար, իբրև մաքուր բարոյական արժեքների կրող: Ասածս չի ենթադրում, որ եկեղեցու բոլոր անդամները մաքուր են, ես խոսում եմ ընդհանուր ինստիտուտի ու նրա կոչման մասին:

Ի՞նչ կարող է անել եկեղեցին ստեղծված իրավիճակում։
-Նախ եկեղեցին պետքա մաքրվի ներսից:
-Պետքա վերականգնի ծխական քահանաների ինստիտուտը:
-Պետքա լինի ավելի ակտիվ ոչ միայն զուտ կրոնական հարցերում, այլ նաև հասարակական ու քաղաքական էնպիսի հարցերում, որտեղ հոգեվոր առժեքներն ու դրանց տրանսֆորմացիաներն են շոշափվում:
-Պետք ա սովորի ավելի ռեալ օգտագործել գիտատեխնիկական առաջընթացի ընձեռած հնարավորությունները: