PDA

Դիտել ողջ տարբերակը : ՕՇՈ - "Ադամանդասփյուռք"



Sambitbaba
25.11.2020, 11:46
Օ Շ Ո


ԱԴԱՄԱՆԴԱՍՓՅՈՒՌՔ




Դրանք պահեր են, միջանկաներ:
Գիշերը գնաց, շուտով արևը կծագի: Այս միջանկաները դարձրեք այնքան գեղեցիկ, որքան հնարավոր է՝ լռությամբ լի, լի երախտագիտությամբ այն գոյության հանդեպ, որը ձեզ հնարավորություն է տվել, երախտագիտություն բոլոր նրանց հանդեպ, ովքեր ձեզ օգնել են: Եվ սպասեք:

Սպասել, - սա է հիմնական բառը:

Դուք չեք կարող ստիպել գոյությանը որևէ բան անել, դուք կարող եք միայն սպասել:
Անհրաժեշտ պահին ամեն ինչ տեղի է ունենում ինքն իրեն: Սերմեր եք ցանել, այգին եք ջրել: Իսկ հիմա սպասեք: Ցանկացած աճապարանք վտանգավոր է: Ընդհանուր առմամբ, աճը ժամանակ է խլում: Միայն կեղծն է արագ ստեղծվում, ինչպես հավաքման կոնվեյերի վրա: Բայց իրական աճը ժամանակ է պահանջում:
Իսկ ներքին աճը ամբողջ գոյության մեծագույն աճն է:

Sambitbaba
26.11.2020, 00:43
* * *


Ներքինը և արտաքինը՝ նույն իրականության մասերն են:
Ձեզ նախ պետք է մաքրել դրսինը, այն, ինչն աղտոտվել է հարյուրամյակներ: Ձեր բախտը բերել է, որ ոչ ոք չի կարող աղավաղել ձեր ներքին էությունը; ոչ ոք չի կարող ներթափանցել այնտեղ ձեզանից բացի: Դուք նույնիսկ չեք կարող այնտեղ հրավիրել ձեր սիրածին ՝ ձեր ընկերոջը: Ձեզանից բացի ոչ ոքի չեք կարող տանել այնտեղ: Այստեղ ձեր բախտը բերել է: Հակառակ դեպքում ձեր մեջ ամեն ինչ խեղված կլիներ, և վերականգնումն անհնար էր:
Միայն դրսի կողմն է ծածկված ամեն հնարավոր փոշով: Մի փոքր ըմբռնումն էլ կարող է ձեզ ազատել դրանից: Բայց դա էական մաս է, այդ բացասական մասը` կեղծը որպես կեղծ ճանաչելը, - որովհետև այն պահին, երբ դուք հասկանում եք, որ դա կեղծ է, այն ընկրկում է, անհետանում է: Եվ դրանից հետո ներքին ճանապարհորդությունը դառնում է շատ հեշտ, շատ հասարակ:

Sambitbaba
27.11.2020, 02:03
* * *

Գիտակցությունը երբեք չի կորչում: Պարզապես այն խառնվում է ուրիշ օբյեկտների հետ:
Հետևաբար, առաջին բանը, որ պետք է հիշել. այն երբեք չի կորչում, գիտակցությունը ձեր բնույթն է, բայց դուք կարող եք կենտրոնացնել այն ինչի վրա կուզեք: Երբ ձանձրանաք այն փողի, ուժի, հեղինակության վրա ուղղորդելուց և այդ ժամանակ գա ձեր կյանքի այն հիանալի պահը, երբ ցանկանում ես փակել աչքերդ ու կենտրոնացնել գիտակցությունդ սեփական կյանքիդ սկզբնաղբյուրի վրա, այն բանի վրա, թե որտեղ է այն ծագել, արմատների վրա, - հենց այդ նույն շրջադարձային պահին ձեր կյանքը կվերափոխվի:

Դուք կարող եք տեսնել, որ օրը՝ մի նուրբ շերտ է երկու գիշերների միջև, ու նաև կարող եք տեսնել երկու գեղեցիկ օրեր, որոնք իրենց գրկում մի փոքրիկ գիշեր են սեղմել:
Ընտրեք, թե ինչպիսին եք ցանկանում ձեզ զգալ՝ գտնվող երկնքում կամ դժոխքում:
Ընտրությունը ձերն է:

Խնդիրը մտքի մեջ է միայն: Եվ միայն տարրալուծումն է ելքը մտքի սահմաններից: Ես սա անվանում եմ ներդիտարկում:

Sambitbaba
28.11.2020, 04:38
* * *

Կա միայն մեկ քայլ, և այդ քայլը կատարվում է որոշակի ուղղությամբ ու որոշակի տարածքի մեջ: Դուք կարող եք կա՛մ կենտրոնացած լինել արտաքինի վրա, կա՛մ փակել ձեր աչքերը ՝ ներս նայելու համար և թույլ տալ ձեր ամբողջ գիտակցությանը կենտրոնանալ:
Եվ դուք կհասանեք, քանի որ դուք հենց գիտակն եք, դուք գիտակցությունն եք:
Դուք այն երբեք չեք կորցրել: Դուք պարզապես թույլ եք տվել, որ այն խճճվի հազար բանի մեջ:
Հետ վերցրեք ձեր գիտակցությունն այնտեղից և ուղղակի թողեք, որ այն հանգստանա ձեր մեջ, և այդ ժամանակ դուք տուն կվերադառնաք:

* * *

Դուք միշտ ապրում եք որոշակի պահի մեջ, երկու պահ միասին չի տրվում:
Եթե գիտեք կյանքի գաղտնիքը մեկ ակնթարթի մեջ, ապա գիտեք կյանքի բոլոր գաղտնիքները, քանի որ միշտ ձեռք եք բերում մի ակնթարթ միայն, և գիտեք, թե ինչպես այն ապրել, ինչպես ամբողջությամբ լինել նրա մեջ:

* * *

Բնությանը դեմ մի գնացեք:
Լուռ լսեք, - և այդ ժամանակ ինչ էլ որ անեք, և ով էլ որ լինեք, բոլոր ուղղությունները ձեր ներսում կլինեն:

Sambitbaba
29.11.2020, 00:35
* * *


Ներդիտարկումը՝ դա մի այնպիսի գաղտնիք է, որն առանց որևէ հակասության կարելի է անվանել գիտություն, արվեստ, սերմ:
Մի կողմից դա գիտություն է, քանի որ կա որոշակի տեխնիկա, որը կարելի է կատարել: Ինչպես գիտական օրենքում, այստեղ նույնպես բացառություններ չկան:
Բայց մյուս կողմից ասում են, որ դա կարող է նաև արվեստ լինել: Գիտությունը մտքի արդյունք է. դա մաթեմատիկա է, տրամաբանություն է, գիտակից բացատրություն է: Ներդիտարկումը պատկանում է սրտին, այլ ոչ մտքին. այն ավելի մոտ է սիրուն: Այն նման չէ գիտական այլ առարկաների, բայց ավելի շատ նման է երաժշտության, պոեզիայի, նկարչության, պարի: Հետևաբար, այն կարող է անվանվել արվեստ:
Բայց ներդիտարկումն այնքան մեծ գաղտնիք է, որ «գիտություն» և «արվեստ» անունները չեն կարող սպառիչ լինել: Դա սովորություն է ՝ կուզեք դուք դա, թե ոչ: Սովորությունը գիտություն չէ, այն հնարավոր չէ սովորել: Սովորությունը արվեստ էլ չէ:
Սովորությունը մարդկային ընկալման մեջ ամենաառեղծվածային բանն է:

Sambitbaba
29.11.2020, 23:35
* * *


Ներդիտարկումն, ի վերջո, նաև սովորություն է: Ահա թե ինչու հազարամյակներ շարունակ մարդիկ ներդիտարկել են, սովորել են, բայց շատ քչերն են հաջողության հասել ներդիտարկման մեջ: Անգամ շատ քչերն են փորձել: Եվ մարդկության ճնշող մեծամասնությունը նույնիսկ չի անհանգստացրել իրեն խորհել այդ մասին:
Սա մի բան է ... մի սերմ, որի հետ դուք ծնվել եք:
Եթե ձեր մեջ սերմ չկա, Վարպետը կարող է շարունակել շաղ տալ իր երանությունը ձեր վրա, բայց ձեզ հետ ոչինչ չի պատահի:
Իսկ եթե սերմ կա, ապա Վարպետի ուղղակի ներկայությունը միայն, նույնիսկ երբ նա պարզապես նայում է ձեր աչքերի մեջ… և ձեզ հետ տեղի է ունենում շատ կարևոր մի բան. հեղափոխություն, որը դուք չեք կարող բացատրել ոչ ոքի:
Եթե մարդու սրտում բացարձակապես ոչինչ չկա՝ մի փոքրիկ սերմ, - ապա դա նրա համար անհնար է: Նա կարող է ուսումնասիրել տեխնիկա, կարող է սովորել վարպետություն: Բայց եթե սերմը բացակայում է, նա հաջողության չի հասնի:
Այդպես հազարավոր մարդիկ սկսեցին ներդիտարկել, բայց շատ քչերը՝ այնքան քիչ, որ մատների վրա կարելի է հաշվել, - երբևէ հասան պայծառացման: Իսկ քանի դեռ ներդիտարկումը չի դարձել պայծառացում, դուք իզուր ժամանակ եք վատնում:

Ներդիտարկման բուն իմաստն այն է, որ այնքան լուռ լինեք, որ ձեր մեջ մտքերի ոչ մի խռովություն չծագի, որպեսզի բառերը չկանգնեն ձեր և իրականության միջև, որպեսզի բոլոր բառերը ձեզ լքեն, որպեսզի դուք մնաք մենակ:
Այդ մենակությունը, այդ մաքրությունը, ձեր գոյության այդ անամպ երկինքը հենց ներդիտարկումն է:
Իսկ ներդիտարկումը՝ կյանքի բոլոր գաղտնիքների ոսկե բանալին է:

Sambitbaba
30.11.2020, 23:57
* * *


Դուք գիտակցում եք իրերը:
Դուք պետք է գիտակցեք ձեր խտրասիրությունը: Երբ դիտում եք արևամուտը, դուք այնքան եք հափշտակված մայրամուտի գեղեցկությամբ, որ կատարելապես մոռանում եք այն ավելի վեհափառ գեղեցկության գոյության մասին, որը ձեզ հնարավորություն է ընձեռնում ընկալել մայրամուտի գեղեցկությունը՝ դա ձեր գիտակցությունն է: Բայց ձեր գիտակցությունը կենտրոնացած է արտաքին բաների վրա՝ արևամուտի, արևածագի, լուսնի:
Դեն նետեք իրերը և ուղղակի մնացեք հափշտակված մաքուր գիտակցությամբ, լռությամբ, հանգստությամբ:
Ուղղակի զգոն եղեք:

Sambitbaba
04.12.2020, 00:08
* * *


Ոչ ոք չի ցանկանում մերկ կանգնել փողոցի կենտրոնում: Ավելի լավ է դժբախտ լինել՝ ծայրահեղ դեպքում հագնելու ինչ-որ բան ունես, չնայած դա դժբախտություն է… բայց դա ձեզ վնաս չի պատճառում: Յուրաքանչյուր ոք առաջին հերթին ինչ-որ հագուստ կրում է: Դժբախտությունը թանկ է նրանց համար, ով կարող է դա թույլ տալ իրեն: Բայց նրանք, ովքեր իրենց այդ թույլ տալ չեն կարող՝ դժբախտ են կրկնակի, - այնպես, ինչպես ապրում են նրանք, դժբախտության ամենավատ տեսակն է, այստեղ առանձնապես խոսելու բան չկա:

Այսպիսով, կան հարուստ դժբախտներ և աղքատ դժբախտներ:
Եվ աղքատ դժբախտ մարդիկ անում են ամեն ինչ նրա համար, որպեսզի հարուստ դժբախտներ դառնան: Միայն երկու տիպ է հնարավոր:

Երրորդ տիպը բացարձակապես մոռացված է: Երրորդը՝ ձեր իրականությունն է, և նրանում ոչ մի դժբախտություն չկա:

Sambitbaba
04.12.2020, 22:47
* * *

Երանությունը՝ դա ինչ-որ բան չէ, ինչին կարելի է հասնել:
Այն արդեն կա՝ դուք ծնվում եք նրա հետ միասին:
Մենք այն չենք կորցրել, մենք ուղղակի անցել ենք կողքով, ուղղակի մոռանալով ինքներս մեզ:
Այն ուղղակի մեր հետևում է՝ մի փոքրիկ շրջադարձ, և մեծ հեղափոխություն տեղի կունենա:


* * *

Փորձով գիտենալը՝ ռիսկ է: Փորձը կարող է այրել ձեր մատները:
Ուսումնասիրելով, դուք զատվում եք ամբոխից և սկսում եք շարժվել այս անափ տիեզերքում, և չունեք ուղեցույցներ, ոչ մի քարտեզ, ոչ մի հրահանգ: Ամենը, ինչ ունեք, ծարավն է:

Sambitbaba
06.12.2020, 00:25
* * *


Ձեր կյանքում սևեռուն մտքեր մի ստեղծեք: Ապրեք ավելի շատ խաղալով, ավելի քիչ լուրջ: Մի եղեք կարծրացած, դա մեռածի որակ է: Եղեք փափուկ: Զարգացրեք հումորի զգացումը, որովհետև դրանով դուք կկարողանաք պաշտպանվել ամենահնարավոր մութ գիշերներից, մութ խոռոչներից: Ձեր հումորի զգացումը կպաշտպանի ձեզ:
Եվ եթե մի անգամ ձեր մոտ խորը ծիծաղ ծնվի, եկող հենց արմատներից, դա ձեզ թարմություն կտա, կտա նոր ձգտում կյանքի հանդեպ, նոր էներգիա, որն ի վիճակի է տեղաշարժել սարեր:

Sambitbaba
06.12.2020, 23:15
* * *


Երբեք մի մտածեք ինչ-որ տեղ գնալու մասին:
Մտածեք այն մասին, որպեսզի փոխակերպեք ձեզ այստեղ: “Այնտեղը” մտքի դավադիր ռազմավարությունն է, որը գոյություն ունի նրա համար, որպեսզի ձեզ մոլորեցնի: Միտքը միշտ շահագրգռում է ձեզ նրանով, ինչը հեռու է, այնտեղ, որպեսզի հնարավոր լինի հեռացնել ձեզ նրանից, ինչն այստեղ է: Կամ, ծայրահեղ դեպքում, ձեր ուշադրությունն այլևս այստեղ չէ, նա այնտեղ է: Իսկ այստեղ՝ դուք երբեք այնտեղ չեք:

“Այստեղից” անցնելով “այնտեղ”, դուք աստիճանաբար ընտելանում եք ամբողջ ժամանակ նայել “այնտեղ”, հետևաբար, ինչի էլ դուք հասնեք, դա արդեն ձեր նպատակը չի լինելու; ձեր նպատակը մի ինչ-որ այլ տեղ է տեղափոխվել:

Հնդկաստանում մի հինավուրց ասացվածք կա. Դիյա տալե անդհերա – “Մութը լուսամփոփի տակ է գտնվում”: Լուսամփոփն իր լույսը սփռում է ամենուր, իսկ հենց նրա տակ է գտնվում մթությունը: Ահա այն իրավիճակը, որի մեջ է հայտնվել մարդը: Դուք ընդունակ եք նրան, որ նայեք ձեր շուրջ, բայց դուք ընդունակ չեք նայել այնտեղ, որտեղ կաք, նրան, ով դուք կաք:

Ուրեմն հետ վերադարձրեք բոլոր տոմսերը, որոնք դուք պատվիրել եք:
Գնալու տեղ չկա: Այնպիսի՜ երանություն է ուղղակի լինել “այստեղ”:
Գոցեք ձեր աչքերը, այդպես դուք կարող եք տեսնել “այստեղի” իսկական էությունը:

Այնտեղ և այն ժամանակ՝ դա ուղղակի հնարանք է:
Միակ իրականությունն է՝ այժմ և այստեղ:

Sambitbaba
08.12.2020, 02:08
* * *


Սա է այն պատճառը, թե ինչու մարդ ներդիտարկելու ընդունակ չէ. Ամբողջ հասարակությունը նրան ստիպում է լինել մտքի մեջ, այլ ոչ թե ներդիտարկման մեջ:


* * *


Դուք ծնվել եք, լինելով ոչ ոք, ոչ ոք էլ կմեռնեք:
Եվ դատարկության այդ երկու պահերի միջև դուք մնում եք ոչ ոք, ընդամենը խաբելով ինքներդ ձեզ նրանով, որ դուք հանդիսանում եք “այս”, և դուք հանդիսանում եք “այն”:

Sambitbaba
09.12.2020, 00:20
* * *


Ինչ-որ բան ստեղծելու մղումը՝ լույսի առաջին առկայծումն է ձեր հոգու մութ գիշերվա մեջ: Արարելու մղումը՝ մղում է մասնակից լինել Աստծո աշխատանքին:
Աստված որպես անձ գոյություն չունի, բայց ամենուր հսկայական արարչագործություն է շարունակվում: Ինձ համար Աստված՝ արարիչ չէ: Այս ամբողջ արարչագործությունն էլ հենց կա Աստված՝ և որտեղ էլ դուք հանկարծ զգաք ստեղծագործելու որևէ մղում, - դա Աստծո հետ հանդիպելու մղում է: Դա հենց ինքդ քեզանով Աստված լինելու մղում է:

Միայն ստեղծելով ինչ-որ բան դուք կարող եք ձեզ լիացած զգալ:

Հիշեք մի բան միայն. Ստեղծագործելու համար կա երկու հնարավորություն:
Մեկն այն է, որը բխում է ձեր լռությունից, սիրուց, ըմբռնումից, հստակ տեսողությունից, ձեր խորին բարեկամականությունից գոյության հանդեպ, - այդ ժամանակ ձեր ստեղծագործումն առողջ է: Բայց եթե այն չի բխում ներդիտարկումից, լռությունից, հանգստից, ըմբռնումից և սիրուց, այդ ժամանակ այն վտանգավոր է: Այն կարող է բխել ձեր շփոթ մտքից, այն կարող է բխել ձեր խելացնորությունից:

Ձեր լարված մտքից բխող և ոչ մի բան ոչ մի կերպ ձեզ չի օգնի: Այո, դա թեթևություն կբերի: Դուք ազատ արձակեցիք այն, ինչը խռովում էր ձեզ, բայց մեկ ուրիշի համար դա տանջանք կլինի:
Դա կարող է տանջել շատերին… որովհետև ձեր ներսում ամփոփված երգը որոշակիորեն անձնական էր: Դուք այն հասարակության սեփականությունը դարձրեցիք, և եթե երգը բխում էր մի ինչ-որ խելացնորությունից, ինչ-որ շփոթությունից, դուք ձեզ լավ կզգաք, բայց դրա գինը չափազանց մեծ կլինի: Միլիոնավոր մարդիկ հարյուրավոր տարիներ գտնվել են դրա ազդեցության տակ: Դուք թեթևացել եք, բայց դուք անպատասխանատու վարվեցիք: Դուք վարվեցիք անխոհեմ, դուք վարվեցիք մարդատյացորեն:

Ձեր երգերը, ձեր գեղանկարչությունը, ձեր պարը տիրապետելու են այն մտքի բոլոր որակներին, որն իրենց ծնել է:
Նախքան դուք կսկսեք հորինել ձեր երգերը, երգել ու պարել, ստեղծեք ճիշտ գիտակցություն, այն կերպ, որպեսզի ամենն, ինչ կծնվի ձեզանից, մարդկության համար բարիք լինի, այլ ոչ դժբախտություն: Այդպիսին է չափանիշը: Եթե դա բարիք լինել չի կարող, այրեք այն: Դուք թեթևացել եք, առանց ուրիշ մեկի ծանրաբեռնելու:

Եթե դուք մնաք ձեր մտքի մեջ, կարող եք ընդամենը խելագարվել՝ այդպիսին է մտքի առավելագույն հնարավորությունը, առավելագույն զարգացումը: Եթե չեք ցանկանում խելագարվել, այդ դեպքում ուղղակի միջակություն կմնաք: Իսկ “միջակություն” բառի տակ ես նկատի ունեմ փոխզիջման գնացողին այստեղ, փոխզիջման գնացողին այնտեղ, փոքր-ինչ կառչող այս տեսանկյունից, փոքր-ինչ կառչող այն տեսանկյունից, - տարբեր մասերի մասնատված, երբեք սեփական անհատականությունը չունեցող, երբեք հոգի չունեցող մեկին:

Sambitbaba
10.12.2020, 00:54
* * *


Միտքն ու ներդիտարկումը չեն կարող համագործակցել: Խոսք չի կարող լինել այն մասին, որպեսզի կարողանաս տիրել երկուսին էլ: Դուք կարող եք ունենալ կամ միտք, կամ ներդիտարկում, որովհետև միտքը՝ մտածելն է, իսկ ներդիտարկումը՝ լռությունը: Մտածել՝ նշանակում է ելքի որոնումներում թափառել մթի մեջ:

Ներդիտարկումը՝ տեսնել է, - խոսք անգամ չկա որոնման մասին, նա գիտի, թե ելքը որտեղ է:


* * *


Բոլոր մեծ դերասանները, գիտնականները, փիլիսոփաները, թաքնագետները, բանաստեղծները, նկարիչները՝ բոլոր նրանք հասարակությանը չեն համապատասխանել: Իսկ գտնել մարդու, ով չի համապատասխանում, նշանակում է գտնել սքանչելի, խիզախ, ինտելիգենտ մարդու, մարդու, որը պատրաստ է մենակ կանգնել ամբողջ աշխարհի դեմ: Ամեն լավ բան նրա մոտ դրսևորվում է հենց այդ իրավիճակում: Նա գործում է գոյության բարձրագույն մակարդակի վրա, նրա գործողություններն ամենահամապատասխանն են՝ նա պետք է գործի, որովհետև ամբողջ աշխարհը նրա դեմ է…

Մարդկության ամբողջ պատմության ընթացքում դուք մատների վրա կարող եք թվարկել նրանց անունները, ով պայքարել է աշխարհի դեմ: Եվ հենց պայքարն ինքը նրանց ինքնաբուխ լույս է դարձրել:

Sambitbaba
10.12.2020, 22:48
* * *

Եթե դուք ցանկանում եք ճանաչել ձեզ, ձեզ անհրաժեշտ է սովորել ուղղակի լռության մեջ գտնվելու արվեստին: Այն պահին, երբ դուք գտնվում եք կատարյալ լռության մեջ, ձեր կյանքում տեղի են ունենում արմատական փոփխություններ: Սքանչելի ակնթարթներ ձեր մոտ գալիս են նույնիսկ հիմա էլ, բայց դրանք ընդամենն ակնթարթներ են՝ դուք դառնում եք գիտակից և նրանք հեռանում են: Դուք միշտ տեսնում եք, թե ինչպես են նրանք գալիս: Դուք միշտ նայում եք նրանց մեջքին, նրանք ընկնում են ձեր ոտքերի տակ: Ձեզ պետք է քիչ ավելի զգոն լինել:


* * *

Եթե դուք ապրում եք լուսնոտի կյանքով, համարյա քնած, այդ դեպքում ձեր կյանքը կանխատեսելի է, որովհետև դուք գիտակցվածությունը չեք օգտագործում:
Ձեզ կառավարում են ներքին անգիտակից ուժերը, և այդ ուժերն աչքեր չունեն՝ նրանք կույր են:
Ահա այդ պատճառով էլ գոյություն ունեն այնպիսի բաներ, ինչպես աստղաբաշխությունը, ձեռնագուշակությունը, Ի Չինը, ինչպես նաև հարյուրավոր այլ գրեր ու համակարգեր: Նրանք կախված են ձեր մեքենայականությունից:
Ցանկացած չգիտակցված գործողություն՝ մեքենայական գործողություն է, կատարված համաձայն մեխանիկայի օրենքների: Այդ դեպքում դուք ունեք ճակատագիր: Ամեն գիտակցված գործողություն ենթակա չէ մեքենայական ուժերին, դա ռոբոտանման գործունեություն չէ: Զգոն կերպով կատարված յուրաքանչյուր գործողություն ենթակա չէ “ճակատագրի” ուժերին:
Եվ ահա թե ինչու ենք մենք պայծառացած մարդուն ազատագրված անվանում՝ ազատագրված ճակատագրի շղթաներից:

Sambitbaba
12.12.2020, 01:00
* * *


Այսպիսին է կյանքը, այն երբեք կատարյալ չէ:
Հազարավոր բաներ են անկատարյալ: Եթե մահը սպասեր, մինչև դուք ձեր գործերն ավարտին հասցնեք, ոչ ոք երբեք չէր մահանա:



* * *


Եթե ես ընտրություն ունենայի շատախոսելու և քարոզելու միջև, հաստատ նախընտրությունս կտայի շատախոսությանը: Այն ավելի գունեղ է, ավելի կենդանի է:
Քարոզները տրտմալի են թվում, մեռած, լուրջ: Եթե ձեզ վիճակված է այն լսել, կարող է և դա կհաջողվի ձեզ, բայց դա ձեր սրտի պարը չէ:
Շատախոսությունն այնքա՜ն ավելի նրբագեղ է, այնքա՜ն ավելի հոգևոր: Շատախոսությունն ավելի գեղեցիկ ինչ-որ բան է, ավելի համակող ինչ-որ բան:

Sambitbaba
12.12.2020, 22:52
* * *

Ալարկոտները ոչ ոքի վնաս պատճառել չեն կարող՝ նրանք ի վիճակի չեն: Այդքան մեծ հոգսեր հաղթահարել նրանք չեն կարող:
Եվ Նադիր Շահը, և Չինգիզ Խանը, և Տամերլանը, և Ադոլֆ Հիտլերը, և Իոսիֆ Ստալինը, և Մուսոլոնին, և Ռոնալդ Ռեյգանը ծնվել են որպես գործունյա մարդիկ: Աշխարհին այդպիսի գործունյաներից ազատվել է պետք:
Եվ ոչ ոք ալարկոտների մասին չի գրի, տեղեկություններ նրանց մասին չկան: Աշխարհում պետք է որ անկյալներ էլ եղած լինեն, բայց ոչ ոք նրանց մասին ոչ մի տեղեկություն չի թողել: Իսկ նրանք են հենց երկրագնդի աղը:


* * *

Միայն այն մարդը, որը գիտի, թե ինչպես ներդիտարկել, - այն մարդն է, որը գիտի, թե ինպես լսել: Կամ ընդհակառակը. Մարդ, որը գիտի, թե ինչպես ներդիտարկել, գիտի, թե ինչպես լսել, որովհետև դա միևնույն բանն է:

Sambitbaba
15.12.2020, 04:06
* * *


Տենչամոլ իշխանությունները՝ հոգեպես հիվանդ մարդիկ են: Նրանք տառապում են անլիարժեքության բարդույթից; իրենց ներսում նրանք խորը սպի ունեն: Նրանք ցանկանում են տիրել իշխանությանն այն բանի համար, որպեսզի համոզեն իրենց, որ իրենցից ինչ-որ բան են ներկայացնում, և որպեսզի համոզեն ձեզ, որ դուք չեք կարող իրենց որպես սովորական մարդկանց ընդունել, իրենք սովորական մարդիկ չեն:

Եվ հիշեք, որ ամենասովորական ցանկությունը հենց ոչ սովորական լինելն է, - դա յուրաքանչյուր մարդուն հատուկ, ամենասովորական, համընդհանուր ցանկություն է:
Միայն այն միակ անձն է արտասովոր, որն արտասովոր լինելու ցանկություն չունի, որը բացարձակապես չի անհանգստանում իր սովորական լինելու վերաբերյալ:


* * *

Կատարելապես ճիշտ է, որ ես՝ մարդասպան եմ:
Եվ հետո, ես երբեք ոչինչ չեմ անում, նշանակում է, ես շատ տարօրինակ տեսակի մարդասպան եմ: Ճիշտ ինչպես մոմը, և թիթեռնիկները թռչում են դեպի նա, այսպես, պարելով, և մահանում են սեփական կամքով: Մոմը ոչինչ չի անում, բայց, բնականաբար, սպանում է:

Վարպետի բոլոր գործողությունների միտումն այն է, որպեսզի ձգողական ուժ ստեղծի նրա համար, որ դուք ազատ արձակեք ձեզ և սկսեք աստիճանաբար վերանալ: Գալիս է մի պահ, երբ դուք միասնական եք դառնում գոյության հետ: Ահա թե ինչն եմ ես իսկական մահ անվանում:

Sambitbaba
15.12.2020, 20:57
* * *


Ամեն ճշմարտություն պետք է չափազանցված լինի, հակառակ դեպքում դուք այն կուլ տալ չեք կարող:
Բուդդան ասել է մարդկանց. “Երբ դուք հասանեք ձեր սրբազան էությունը՝ դուք կվերենաք, - կգա անատտա, ան-անձնությունը, չի լինի գոյություն, չի լինի հոգի: Դուք ուղղակի զրո կդառնաք, և այդ զրոն կտարրալուծվի համընդհանուր զրոյի մեջ”: Կատարյալ ճշմարտությանը սա շատ մոտ է ասված, բայց արտահայտված է շատ դաժան ձևի մեջ:

Իսկ ո՞վ կցանկանա զրո դառնալ: Մարդիկ պետք է հավերժական երանություն գտնեն: Նրանք շատ են հոգնել, դժբախտ են, գտնվում են սարսափելի տանջանքների մեջ, տառապում են խելացնորության բոլոր տեսակներով: Եվ ահա նրանք գալիս են Վարպետի մոտ, իսկ Վարպետն ասում է. “Միակ դեղամիջոցը՝ զրո դառնալն է”: - Այլ խոսքերով ասած, հիվանդութունը կարելի է բուժել, եթե հիվանդին սպանես: Սա է բառացի թարգմանությունը: Հիվանդությունն իսկապես կանհետանա այն դեպքում, եթե հիվանդը սպանվի, բայց չէ՞ որ դուք եկել եք նրա համար, որ ձեզ բուժեն, այլ ոչ թե սպանե՛ն:

Կրոնը վերացել է հինգ դարի ընթացքում: Դա իր էական պատճառն ուներ, և հիմնական պատճառն այն էր, որ մարդկանց ճաշակին այն չհամապատասխանեց, նրանց համար այն հրապուրիչ չէր: Այն մերկ էր և ճշմարիտ, իսկ ու՞մ է պետք մերկ ճշմարտությունը:

Ես երանության մասին եմ խոսում, օրհնանքի, հազարավոր ջրաշուշանների, ձեր ներսում փթթող: Այդ դեպքում դուք մտածում եք, որ դա արժեր նրան, որ ուղղակի լուռ նստեք օրական մեկ ժամ: Եթե հազար ջրաշուշան է փթթում ձեր ներսում, հազար արև է ծագում, ուրեմն արժե, որ քսանչորս ժամից ընտրեք մեկ ժամ և ծախսեք դրա վրա:

Բայց ճշմարտությունն այն է, որ ջրաշուշաններ չկան, արևներ չկան՝ միայն մաքուր չը-գոյություն:

Sambitbaba
17.12.2020, 20:32
* * *


Այն պահին, երբ դուք հաղորդակցվում եք Վարպետի հետ, սկսում եք մահանալ:
Դա՝ դանդաղ ընթացք է: Դա այնքան է դանդաղ, որ դուք այն նույնիսկ չեք գիտակցում: Դուք սկսում եք գիտակցել դա այն ժամանակ միայն, երբ մոտենում եք տեղին, որը ես անվանում եմ չը-վերադարձի կետ՝ այնտեղից վերադառնալ դուք չեք կարող, որովհետև ձեր համարյա երեք-քառորդը մեռած է: Եթե Նույնիսկ վերադառնաք, մարդիկ կմտածեն, որ դուք ուրվակա՛ն եք: Ոչ ոք ձեզ չի ճանաչի այլևս:


* * *

Ճշմարտությունը հիսուն-հիսուն երկընտրանքը չի ճանաչում: Այն բաղկացած է մաքուր հարյուր տոկոսից: Հակառակ դեպքում այն ստից ավելի վատ է:


* * *

Եթե դուք կշեռքի մի նժարին դնեք ոչինչը և մյուսին դժոխքը, ավելի շուտ բոլոր մարդիկ կգնան դժոխք՝ ծայրահեղ դեպքում այնտեղ նրանք կարող են գտնել մի ինչ-որ ռեստորան կամ դիսկոտեկ: Հաստատ ինչ-որ բան այնտեղ կլինի, որովհետև դժոխքում են հավաքված բոլոր ամենահռչակավոր մարդիկ: Միայն մումիաները, այսպես կոչված սրբերը, որոնց մեջ արդեն չորացե՛լ են բոլոր հյութերը, ճանապարհ են ընկնում երկինք: Բոլոր ամենացայտուն դեմքերը՝ բանաստեղծները, նկարիչները, քանդակագործները, պարողները, դերասանները, երաժիշտները, - նրանք բոլորը դժոխքում են հայտնվում:
Այդ պարճառով, եթե ձեզ վիճակվել է ընտրություն կատարել դժոխքի և ոչնչի միջև, ամեն ոք, ով իր մեջ գոնե մի փոքր ինտելիգենտություն ունի, դժոխքը կընտրի, հաճույքով: Իսկ ոչի՞նչը… Դժոխքից կա հնարավորություն մի օր դուրս պրծնել, Նույնիսկ հասնել երկնքին: Իսկ ոչնչից ոչինչ չի մնա, Նույնիսկ քսերոպատճեն՝ կվերանա, կվերանա, կվերանա հավերժ:

Sambitbaba
19.12.2020, 23:55
* * *

Աշխարհում ամենուր, երբ դուք առաջարկում եք մարդկանց ներդիտարկել, նրանք անմիջապես հարցնում են. “Ի՞նչ առումով”, - որովհետև բառացիորեն ասած ներդիտարկումը՝ գործողություն, գործունեություն է: Ի՞նչ առումով պետք է ներդիտարկել:

Ներդիտարկումը սկսվում է այն ժամանակ, երբ չկա ոչինչ, ինչի վերաբերյալ պետք է ներդիտարկել, երբ դա ուղղակի գիտակցություն է, - դուք գիտակցողն եք, բայց ոչնչի վրա դուք կենտրոնացած չեք:


* * *

Լռությունը սկզբում նման է թախծի, քանզի դուք միշտ եղել եք գործունյա, էներգիայով լի, զբաղված՝, - և հանկարծ ձեր ամբողջ գործունեությունը, ձեր ամբողջ զբաղվածությունն առանց որևէ զբաղմունքի, ձեր բոլոր գործերը հօդս են ցնդում: Այնպիսի զգացմունք է, ասես թե դուք ամեն ինչ կորցրել եք, ձեր ամբողջ կյանքը: Դա նման է թախծի:

Բայց ընդամենը քիչ համբերող եղեք՝ թույլ տվեք, թող թախիծը հանդարտվի: Դա լռության սկիզբն է: Երբ թախիծն անցնի, դուք կսկսեք վայելել լռությունը, անակտիվությունը, խառնաշփոթի բացակայությունը… Եվ կգա մի պահ, երբ դուք կհասկանաք այն, ինչն անհասկանալի էր. դա լռությունն էր, բայց դուք սխալմամբ նրան թախծի տեղ էիք դրել: Դուք հենց նոր ծանոթացաք նրա հետ: Փոքր-ինչ ավելի խորը ծանոթություն նրա հետ, ում դուք թախիծ էիք անվանում, և այդ նույն թախիծը դառնում է ձեր խորին, անխռով լռությունը:

Sambitbaba
22.12.2020, 18:18
* * *

Կյանքն այնքա՜ն տաղտկալի է, և այդ պատճառով ոչ մի վնաս այն բանից, որ դուք նստած եք փակ աչքերով, որովհետև միևնույն է, նայելու բան չկա: Նստած եք լուռ, անվրդով:
Դուք նայում էիք ձեր շուրջ և անիմաստությունից բացի ոչինչ չէիք տեսնում:
Այժմ հնարավորություն տվեք ձեր ներքնաշխարհին. նայեք ներս:
Եվ ես խոստանում եմ, որ այն նույն աչքերը, որոնք ոչինչ չնկատեցին դրսում, ներսում կհայտնաբերեն ամեն ինչ, անանցողիկ ալելուիա:


* * *

Իսկապես հոգևոր մարդու առաջին սկզբունքն է՝ ընդունել իրեն այնպիսին, ինչպիսին նա կա, առանց տարատեսակ դատողությունների՝ և միայն այստեղից է սկսվում ձեր իսկական ուխտագնացությունը:


* * *

Իմ աշխատանքը կայանում է նրանում, որպեսզի ձեզ ավելի ու ավելի գիտակցված դարձնեմ, և երբ դուք դառնում եք ավելի շատ գիտակցող, սկսում եք գիտակցել ավելի շատ խնդիրներ:
Այդ խնդիրներն այստեղ էին առաջ էլ:
Ե՛ս չեմ ստեղծել ձեր բոլոր խնդիրները: Նրանք կան, որովհետև դուք անգիտակից էիք, դուք ոչինչ չէիք նկատում: Այդ խնդիրներն այստեղ էին:
Դա ճիշտ ասես մթի մեջ սուզված տուն լինի, և բազում սարդեր այնտեղ իրենց ոստայններն են հյուսում, և կարիճներն են ապրում այնտեղ, և օձերն են բնակվում, - և հանկարծ դուք այնտեղ լույս եք վառում: Լույսը սարդեր կամ կարիճներ կամ օձեր չի ստեղծում, բայց ձեզ հնարավորություն է տալիս գիտակցել նրանց ներկայությունը:
Եվ դա լավ է՝ լինել գիտակցված, - որովհետև այդ ժամանակ տունը կարող է մաքրվել, այդ ժամանակ դուք կարող եք ոչնչացնել օձերին:

Sambitbaba
24.12.2020, 20:48
* * *

Եթե դուք լսում եք միայն այն, ինչ ասված է, ուրեմն դուք աշակերտ եք: Դուք լսում եք խոսքերը, բայց բաց եք թողնում լռությունը: Հենց այն պահին, երբ սկսում եք լսել լռությունը, դուք օծվում եք ուսումնառության:


* * *

Ծերանալ ի վիճակի է ցանկացած կենդանի:
Հասունացումը՝ մարդկային արարածների բացառիկ իրավունքն է:
Բայց միայն քչերն են իրենց իրավունքը պահանջում:


* * *

Վայելեք ձեր մարմինը, վայելեք ձեր ֆիզիկական գոյությունը: Դրանում մեղք չկա: Դրա ետևում է թաքնված հոգևոր աճը, ձեր հոգևոր երանությունը:
Երբ հոգնեք ֆիզիկական հաճույքներից, միայն այդ ժամանակ դուք կհարցնեք. “Իսկ կա՞ արդյոք դրա մեջ մի ինչ-որ ավելի մեծ բան”:
Եվ եթե այդ հարցն էքզիստենցիալ է, ձեր ներսում դուք ավելի մեծ մի բան կգտնեք:
Գոյություն ունի շատ ավելի մեծ մի ինչ-որ բան: Զոռբան*՝ ընդամենը սկզիբն է:
Երբ Բուդդան, որ նշանակում է հոգի, համակում է ձեզ, այդ ժամանակ դուք իմանում եք, որ դեռևս հաճույքի հետք էլ չէիք ունեցել: Այնքան շատ է երանությունը… Այդ երանությունը ոչ թե հաճույքին դեմ է, փաստորեն, հենց հաճույքն է ձեզ երանության հասցրել:
Զոռբայի ու Բուդդայի միջև չկա պայքար: Զոռբան՝ նետ է, և եթե դուք գնաք նրա հետևից, կհասնեք Բուդդային:

- - - - - - -
* Զոռբա – Հանճարեղ “Հույն Զոռբա” ֆիլմի հերոսը: Այդ հերոսի վրա Օշոն ամբողջ փիլիսոփայություն է ստեղծել:

Sambitbaba
26.12.2020, 01:11
* * *

Ես բառերի աշխարհին չեմ պատկանում:
Չնայած ես ավելի շատ բառեր եմ արտասանել, քան էլի ինչ-որ մեկն ամբողջ աշխարհում, այնուհանդերձ ասում եմ, որ ես բառերի աշխարհին չեմ պատկանում: Իմ բառերը շատ ավելի նման են այն ուռկանին, որը գցել ես ձուկ բռնելու համար:
Իմ ուղերձն առանց բառերի է:



* * *

Կյանքը՝ գաղտնիք է:
Զարմանալի է, որ այն մարդկանց մեջ, որոնք բուսակեր, կամ հարբեցող, կամ խաղամոլ չեն… կարող եք հայտնաբերել այնքա՜ն սիրող և մարդկայինների: Եվ, մյուս կողմից, մարդիկ, որոնք խիստ բուսակեր են… Ադոլֆ Հիտլերը խիստ բուսակեր էր: Նա երբեք չի ծխել, ոգելից խմիչքներ երբեք չի գործածել, նա անկողին էր մտնում վաղ, և վեր էր կենում վաղ առավոտյան՝ նա սու՛րբ էր: Նայեք միայն նրա ապրելակերպին՝ նա վանական էր: Բայց նա 26 միլիոն մարդ սպանեց: Ավելի լավ կլիներ, որ նա հարբեցող լիներ, բուսակեր չլիներ՝ մոլի ծխող լիներ, բայց լավ մարդ:

Sambitbaba
26.12.2020, 22:57
* * *


Ես պայքարում եմ մարդու հոգևոր աճի համար, բայց հոգևոր աճը ես հասկանում եմ նրա ամբողջական համատեքստում: Դա ինչ-որ անջատ, միաչափ բան չէ. դա բազմատարածքային երևույթ է: Հասարակության մեջ հեղափոխություն է անհրաժեշտ: Անհրաժեշտ է հեղափոխություն հասարակական տնտեսագիտության մեջ, քաղաքական կառուցվածքի մեջ; հսկայական և արմատական փոփոխություն է անհրաժեշտ ամենում, ինչը մինչ այժմ իշխել է մեզ վրա:
Մենք ճեղքում ենք ստեղծում անցյալի հետ:
Միայն այդ ժամանակ կարող է ծնվել նոր մարդը՝ իսկապես հոգևոր մարդը, տիեզերական փոփոխությունների մարդը:


* * *


Ո՞վ է թաքնագետը: Նա, ով պատասխանը չգիտի, ով տալիս էր ամենատարբեր հարցեր և բացահայտեց, որ չկան հարցեր, որոնց կարելի է պատասխանել: Հայտնաբերելով դա, նա դադարեց իր հարցումները:
Ոչ այն է, թե գտավ պատասխանները՝ նա ուղղակի բացահայտեց, որ ոչ մի տեղ պատասխաններ չկան:
Կյանքը՝ գաղտնիք է, այլ ոչ թե հարց: Գլուխկոտրուկ չէ, որը պետք է լուծել, հարց չէ, որին պետք է պատասխանել: Կյանքը գաղտնիք է, որը պետք է ապրել, գաղտնիք, որը պետք է սիրել, գաղտնիք, որը պետք է պարել:

Sambitbaba
28.12.2020, 03:30
* * *


Գիտությունն իրավունք չունի հերքել գիտակցությունն այնքան ժամանակ, քանի դեռ չի ուսումնասիրել մարդկային գիտակցության ներքին տարածքները, չի բացահայտել, որ դա նման է երազների, ոչ թե իրականություն է, այլ ցնորք միայն: Այդ տարածքներն ուսումնասիրված չեն, նրանք միայն ենթադրություն են:
Մատերիալիզմը՝ ենթադրություն է, գիտության աշխարհի սնոտիապաշտություն, ճիշտ ինչպես Աստված, դրախտը և դժոխքը՝ կրոնական աշխարհի սնոտիապաշտություններ են:



* * *


Կա միայն մեկ հիմնական վախ: Մնացած բոլոր փոքրիկ վախերը՝ ածանցյալներն են այն մեկ գլխավոր վախի, որը յուրաքանչյուր մարդ կրում է իր մեջ. ինքն իրեն կորցնելու վախը: Դա կարող է լինել մահը, դա կարող է լինել սերը, բայց վախը՝ նույն վախն է:
Դուք վախենում եք կորցնել ձեզ:
Եվ ամենատարօրինակն այն է, որ միայն այն մարդիկ են վախենում իրենց եսը կորցնել, որոնք իրենց եսը… չունեն:
Նրանք, ովքեր ունեն, չեն վախենում:

Sambitbaba
28.12.2020, 21:21
* * *

Միայն թե նայեք ձեր շուրջ:
Նայեք օվկիանոսին, նայեք երկնքին: Ինչպե՞ս է ձեզ հաջողվում չլինել այդպես անպաճույճ, չլինել այդպես պարզ:


* * *

Աշխարհում սովորեցնում են նրան, որ մտքի կորուստը՝ խելագարություն է: Դա ամբողջ ճշմարտությունը չէ, որովհետև ոչ մի խելագար երբեք իր միտքը չի կորցրել; իրականում խելագարը կորել է մտքի մեջ՝ նրա միտքը դարձել է ջունգլի, և նա չի կարողանում ելք գտնել այնտեղից, որպեսզի դուրս գա: Ոչ այն է, թե նա կորցրել է իր միտքը, նա ինքը կորել է իր մտքի մեջ: Նա ավելի է մտքի մեջ, քան առաջ:
Խելագարն ավելի շատ միտք ունի, քան դուք: Ձեր միտքն այդքան անվերահսկելի չէ, այդքան մեծ չէ, այդքան արագաշարժ չէ; այն սովորական է, կառավարելի: Խելագարը կորել է հսկայական, անծայրածիր մտքերի մեջ, կրքերի, երազանքների մեջ:
Այնպես որ սկզբունքն, իբր “մտքի կորուստը՝ խելագարություն է”, սխալ է; այն պետք է փոխել: Սեփական անձը մտքի մեջ կորցնելը՝ խելագարություն է:
Եվ եթե դուք հասկանում եք դա, այդ դեպքում առողջ լինելն էլ հեշտորեն է որոշվում. դուրս եկեք մտքից մի բաց տեղ, լռության մեջ, որտեղ ոչ միտքը, ոչ ցանկությունը ձեզ չեն անհանգստացնի:
Դուք ուղղակի լռության լիճ եք, այնտեղ նույնիսկ ծածանք չկա՝ և դա առողջությունն է:

Sambitbaba
30.12.2020, 01:08
* * *

Ամեն սերունդ շարունակում է իր հիվանդությունները փոխանցել նոր սերնդին:
Իմ մարդիկ պետք է գիտակից լինեն և զգոն, նրա համար, որպեսզի անցած սերնդից ստացած ամեն տեսակ հիվանդություններ չփոխանցեն: Թող դա փակուղի դառնա:


* * *

Ճշնարտությունը՝ վարակ է, և նրա հակաթույնը դեռևս գոյություն չունի:


* * *

Յուրաքանչյուրը, ով ականջ ունի, կարող է ականջ դնել, բայց պարտադիր չէ, որ լսելու ընդունակ լինի: Լսելու համար ավելի մեծ ինչ-որ բան է անհրաժեշտ, քան ուղղակի ականջներ ունենալը. որոշ լռություն, հանգստություն, սիրտ, որը զգում է՝ ոչ միտք:
Այդ միտքն է, որ ձեզ համարյա խուլ է դարձնում, որովհետև նա ինքն անընդմեջ շաղակրատում է; դա՝ հիվանդություն է: Ուղղակի մի անգամ նստեք ձեր սենյակում, փակեք դռներն ու գրի առեք ամենն, ինչ ձեր միտքը կգա, որպեսզի տեսնեք, թե ինչ է այնտեղ գալիս: Մի խմբագրեք դա, քանզի ոչ ոքու ցույց չեք տալու, ուղղակի գրի առեք այն, ինչ ձեր միտքն է գալիս:
Եվ դուք կշշմեք; ուղղակի տաս րոպեի ընթացքում կտեսնեք, որ խելքներդ գցել եք, ձեր միտքը՝ խելագարի միտք է:
Ուղղակի երբեմն դուք կառավարում եք այն, թաքցնում եք, ոչ ոքի թույլ չեք տալիս գիտենալ այն մասին, թե ինչ է ձեր միտքը գալիս, դուք ինքներդ էլ այդ չեք տեսնում: Եվ ամեն ինչ շարունակվում է, ավելի ու ավելի վատ:
Այդ անընդհատ աղմկող մտքի պատճառով…ընդհանուր առմամ դուք խուլ չեք, բայց չեք կարողանում լսել: Կարող եք ականջ դնել միայն:

Ականջ դնել կարող է յուրաքանչյուտը:
Լսել ընդունակ է միայն նա, ով գտնվում է լռության մեջ:

Sambitbaba
31.12.2020, 01:24
* * *


Կա այն, ինչը միայն տեղի է ունենում, այն, ինչն արվել չի կարող:
Անելը՝ սովորականի, աշխարհիկի ուղին է: Դուք կարող եք անել ինչ-որ բան, որպեսզի դրամ վաստակեք, կարող եք անել ինչ-որ բան, որպեսզի հզոր լինեք, անել ինչ-որ բան, որպեսզի հեղինակություն ունենաք, բայց դուք չեք կարող անել ոչինչ, երբ դա վերաբերվում է սիրոն, երբ դա վերաբերվում է վեհանձնությանը, երբ դա վերաբերվում է լռությանը:
Սա մեծ նշանակություն ունի հասկանալու համար այն, որ անելը նշանակում է աշխարհիկը, իսկ անգործողությունը նշանակում է աշխարհիկի սահմաններից այն կողմ գտնվող ինչ-որ բան, որտեղ ամեն ինչ միայն տեղի է ունենում, որտեղ միայն հոսանքը կարող է ձեզ ափ հանել:
Եթե դուք լողում եք, ուրեմն բաց եք թողնում:
Եթե դուք անում եք ինչ-որ բան, ուրեմն ավերում եք դա, որովհետև ամբողջ անելը՝ աշխարհիկ է: Շատ քչերն են մոտեցել նրան, որպեսզի հասկանան անգործողության գաղտնիքը, և նրան, որ ամեն ինչին թույլ տան տեղի ունենալ:
Եթե դուք ցանկանում եք ինչ-որ ավելի մեծ բան՝ այն, ինչի չի կարելի հասնել մարդու ձեռքերով, մարդու մտքով, մարդու ունակություններով՝ ուրեմն ձեզ պետք է սովորել անգործողության արվեստին:

Sambitbaba
01.01.2021, 01:39
* * *

Պատմությունը բաղկացած է ընդամենը մեկ տեղ հավաքած կատարելապես մակերեսային ամենօրյա թերթերից: Այն պայծառացում չի տալիս:


* * *

Հետևյալն է տարբերությունը քնի և իրականության միջև. Իրականությունն այն է, ինչը մնում է այնպիսին, ինչպիսին կա: Քունը այն է, ինչը մի անգամ տեղի է ունեցել և անցել է: Եվ ձեր ուժերից վեր է այն հետ վերադարձնել, դուք չեք կարող կառավարել այն, ինչ տեսնում եք երազում: Ամեն առավոտ դուք բացում եք աչքներդ՝ ձեր սենյակը մնում է նույնը: Ամեն գիշեր դուք փակում եք աչքներդ՝ ձեր երազներն այլ կլինեն: Այն, ինչ մնում է նույնը, - իրականությունն է, և այն, ինչ գալիս է որպես անցողիկ, փոփոխական և ձեզ ոչ ենթակա՝ քունն է:
Ժամանակ մի ծախսեք երազի վրա:

Sambitbaba
02.01.2021, 01:26
* * *


Եթե դուք կարող եք ազատագրվել Աստծոց, ուրեմն հասունացել եք: Իմ տեսանկյունից, քսանմեկ տարեկանում մարդը հասուն չի դառնում, չի մեծանում: Միայն մի բան է մարդուն հասուն դարձնում, դա Աստծոց ազատություն ստանալն է, որովհետև Աստված՝ ամենատարբեր վախերի, ժլատությունների, հույսերի մի կծիկ է: Ափիոն է, նա ձեզ թմրեցուցիչ հարբեցության մեջ է պահում:

Բայց քանի դեռ դուք գտնվում եք թմրեցուցիչ հարբեցության վիճակում, ձեր կյանքն անցնում է քնի մեջ, և շուտով մահը կթակի ձեր դուռը, և այդ ժամանակ արդեն չափազանց ուշ կլինի:

Որպեսզի հարցին ճիշտ պատասխան ստանաք, ձեզ անհրաժեշտ է նստել լռության, զգոնության մեջ, անքուն, և միայն դիմելով ձեր ներսին, աստիճանաբար…

Սկզբում ավելի կմթնի, կդառնա ավելի և ավելի մութ, և հանկարծ՝ արևածագ, և թռչուններն են երգում, և արևն է ելնում, և դուք ազատ եք:

Առաջին անգամ ազատ են ձեր թևերը: Այժմ կարող եք հավակնել ամբողջ երկինքն իր բոլոր աստղերով:

Մարդն առանց Աստծո՝ իսկական մարդ է:

Որտեղ կա կյանք, կա գիտակցություն, այնտեղ կա աստված:

Եվ երբ դուք հասնում եք գիտակցման վերջին փորձին, դառնում եք աստված: Յուրաքանչյուրի բնատուր իրավունքն է՝ ոչ թե երկրպագել Աստծոն, այլ դառնալ աստված:

Sambitbaba
04.01.2021, 03:46
* * *


Տարբերությունը վստահության և պարզամիտ գոյատևության մեջ հսկայական է, սակայն բաժանող գիծը շատ է բարակ:
Լինել պարզամիտ նշանակում է տգետ լինել: Վստահությունը՝ գոյատևության մեջ առավել քաղաքակիրթ գործողությունն է: Եվ հատկանիշները, որոնք անհրաժեշտ է հիշել, հետևյալն են. Երկուսն էլ կարող են խաբնվել, բայց պարզամիտ մարդը կսկսի իրեն խաբված զգալ, կսկսի կասկածել մարդկանց: Նրա պարզամտությունը վաղ թե ուշ կասկած կդառնա: Իսկ մարդը, որը վստահում է, նույնպես խաբված կլինի, բայց դա նրան չի վիրավորի: Նա ուղղակի կարեկցանք կզգա նրանց վերաբերյալ, ովքեր խաբել են իրեն, և նա չի կորցնի վստահությունը: Նրա վստահությունը երբեք չի փոխակերպվի մարդկության հանդեպ անվստահության:
Այսպիսին են այդ հատկանիշները:
Սկզբում երկուսն էլ միանման տեսք ունեն: Բայց վերջում պարզամիտ գոյատևության որակը փոխվում է կասկածի կողմը, իսկ վստահության որակը շարունակում է փոխվել դեպի առավել մեծ վստահություն, ավելի մեծ կարեկցանք, դեպի մարդկային թուլությունների, մարդկային թերությունների առավել մեծ ըմբռնում: Վստահությունն այնքան մեծ արժեք է, որ մարդ պատրաստ է կորցնել ամեն ինչ, բացի վստահությունը:


* * *


Հիշեք մի բան. որ դուք չեք կարող լքել այս երկիրն այնքան ժամանակ, քանի դեռ այն քիչ ավելի սքանչելի չեք դարձրել, քիչ ավելի հրաշալի, քիչ ավելի սիրող:
Ինձ համար դա այն միակ ուժն է, միակ էներգիան, որով մենք կարող ենք փոխակերպել կյանքը, փոխակերպել գիտակցությունը:
Ընդունեք դա հանգիստ և ուրախությամբ. որտեղ էլ լինեք, ով էլ լինեք, դուք կարող եք օգտագործել ձեր էներգիան մի ինչ-որ արարչագործության մեջ:


* * *

Մենք չենք փնտրում ինչ-որ անհայտ դրախտ երկնքում: Եթե նա այնտեղ է, մենք տիրապետում ենք նրան, բայց սկզբում մեզ պետք է դրախտ ստեղծել այստեղ, երկրի վրա; դա մեր նախապատրաստությունը կլինի: Եթե մենք կարողանանք ապրել դրախտում երկրի վրա, այդ ժամանակ, որտեղ էլ լինի դրախտը, նա մերն է:


* * *

Հիշեք մի բան. քանի դեռ ճշմարտությունը ձեր անձնական փորձը չի դարձել, ամենը, ինչ դուք կմտածեք ճշմարտության մասին, ընդամենը համոզմունք է: Իսկ բոլոր համոզմունքները՝ կեղծիք են, և բոլոր համոզվածները՝ կույր:

Sambitbaba
05.01.2021, 02:05
* * *


Ըստ իս, միտքը՝ ինքնին, - հիվանդ է: Եվ այնքան ժամանակ, քանի դեռ դուք դուրս չեք եկել նրա միջից, ձեր դժբախտ մտքին չեք կարող օգնել առողջանալ: Դուք այնքա՜ն ամուր եք նույնացել նրա հետ:

Դեպի ձեր սեփական էությունը տանող ամենակարճ ճանապարհն է՝ չլինել մտքի հետ նույնացած: Իսկ ձեր էությունը միշտ առողջ է, նա չգիտի, թե ինչ է հիվանդությունը: Նա չի կարող գիտենալ, թե ինչ է հիվանդությունը՝ դա նրա բնույթը չէ:

Ինչպես միտքը չգիտի, թե ինչ է հանգստությունը, ձեր էությունն էլ տեղյակ չէ լարվածության մասին, տառապանքի մասին, կասկածների մասին: Եվ հարցն այն չէ, որ ապաքինեք միտքը, հարցն այն է, որ ձեր ամբողջ էներգիան, ձեր ամբողջ կենտրոնը մտքից դեպի ձեր էություն տեղափոխեք:

Ներդիտարկումը կարող է ձեզ օգնել տեղափոխել:

Դա ձեր ուշադրության, ձեր գիտակցվածության մեծագույն տեղաշարժն է և դա այն է, ինչը ես անվանում եմ բուդդայի հոգեբանություն:

Sambitbaba
06.01.2021, 04:23
* * *


Ամեն մեկը պետք է գտնի այն, ինչ մոտ է իր սրտին:
Ես խոսում եմ բազում տիպերի բազմաթիվ մարդկանց մասին:
Դուք պետք է բացահայտեք այն, ինը հենց ձեզ է սազական: Եթե սկսեք անել ամենն, ինչ ես ասում եմ ձեզ, ուրեմն կրա՛կն եք ընկնելու: Դուք ընդամենն արեք այն, ինչին աջակցում է ձեր սի՛րտը:

Ձեր ներուժը դուք ամբողջովին չե՛ք օգտագործում; դուք այն օգտագործում եք մասնակիորեն միայն, նրա շատ փոքր մասը, մի փորքիկ կտոր: Եվ եթե չօգտագործեք ձեր ներուժն ամբողջովին, երբեք ձեզ լիացած չեք զգա: Դա է ձեր դժբախտությունը, դրանում է ձեր տառապանքի պատճառը:
Դուք ծնվել եք նրա համար, որ գաղտնագետ լինեք: Քանի չը-գաղտնագետ եք, այնքան ժամանակ, քանի դեռ չեք եկել նրան, որպեսզի գոյատևության մասին գիտենաք որպես գաղտնության մասին՝ բառերի սահմաններից անդին, փաստարկի սահմաններից անդին, տրամաբանության սահմաններից անդին, մտքի սահմաններից անդին, - դուք կյանքին մարտահրավեր չեք նետել; դուք շարունակում եք մնալ վախկոտ: Դուք ունեք թևեր, բայց նրանց մասին մոռացել եք:

Sambitbaba
08.01.2021, 01:24
* * *


Եթե դուք սիրային հարաբերություններ եք ուզում, ուրեմն պետք է մոռանաք ամեն տեսակ ուժային քաղաքականության մասին: Դուք կարող եք միայն ընկեր լինել, ինչպես ինքներդ մի փորձեք իշխել մյուսին, այնպես էլ թույլ մի տվեք, որ ուրիշն իշխի ձեր վրա: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ձեր կյանքում առկա է որոշ ներդիտարկողականություն: Հակառակ դեպքում դա անհնար է:

Ինչ վերաբերվում է սիրոն, մարդկային արարածի համար դա առավել դժվար բանն է ամբողջ աշխարհում, որովհետև այն պահին, երբ դուք դրսևորում եք ձեր սերը, դիմացինը սկսում է դիմել ուժային ճնշման: Նա գիտի, որ դուք կախված եք իրենից: Դուք կարող եք ստրկացվել՝ հոգեբանորեն, ոգեպես, - իսկ ստրուկ լինել ոչ ոք չի ցանկանում: Բայց ձեր բոլոր մարդկային հարաբերությունները ստրկություն են դառնում:

Սերը տեսողության մաքրության կարիք ունի:

Սերը կարիք ունի մաքրվելու ամեն հնարավոր այլանդակություններից, որոնք կան ձեր մտքում՝ խանդից, զայրույթից, իշխելու ցանկությունից…

Sambitbaba
08.01.2021, 23:09
* * *


Տղամարդն ու կինը կարող են միասին ապրել երկրի վրա, բայց նրանք չսովորեցին, թե ինչպես լինել միասին և սակայն չկորցնել սեփական անհատականությունը, թե ինչպես լինել միասին այնքանով, որպեսզի դառնան մի ամբողջականություն, աշխարհիկ գործերում մնալով այպիսին, ինչպիսին կան:

Տղամարդն ու կինը երկուսն էլ կարող են օգնել՝ և եթե դա ճիշտ օգնություն է, ուրեմն մարդուն պետք չէ փախչել սարեր, քարանձավներ, մենաստաններ: Պետք չէ, որովհետև ավելի լավ տեղ, քան ձեր տունն է, դուք չէք գտնի: Սիրո մթնոլորտը, մարդիկ, որոնք հասկանում են ձեր լռությունն ու ձեր ներդիտարկումը, - նրանք ձեռք ձեռքի տված կքայլեն ձեր սիրո հետ:

Եթե նույնիսկ ներդիտարկման վիճակի մեջ եք մտնում սարերում, դուք միայն մեկ թև կունենաք: Դուք ի վիճակի չեք լինի թռչել դեպի արևը: Ձեր մյուս թևը դուք թողել եք աշխարհիկ կյանքում, իսկ այն կարող էր ձեր համար հսկայական օգնություն լինել, և դուք կարող էիք մեծ աջակցություն ստանալ:

Եթե միավորենք ներդիտարկման երկու իրազեկների, ուրեմն նրանք իրոք կամուսնանան առաջին անգամ: Ինչ վերաբերվում է մնացած բոլոր ձեր ամուսնության վկայականներին, ինձ համար նրանք անվավեր են: Ինձ համար միայն մեկ վկայական գոյություն ունի, դա այն է, որը ձեզ կյանք է տալիս՝ որտեղ սերն ու ներդիտարկումը օգնում են միմյանց, աջակցում են իրար, և բացում են դեպի երկինք տանող դռները ձեր թռիչքի համար, միասնությունից դեպի ամբողջը թռիչքի:

Sambitbaba
09.01.2021, 20:12
* * *


Տարօրինակ է, որ կինը պայքարում է ազատագրման համար, իսկ տղամարդն ընդամենը կանգնել, շուրջն է նայում: Արա՛ ինչ-որ բան: Դու նու՛յնպես պետք է ազատ դառնաս: Տղամարդկային ազատագրական շարժումը նույնպիսի անհրաժեշտություն է, որքան և կանացի ազատագրական շարժումը:
Փաստորեն, երկու շարժումներն էլ պետք է հանուն ազատագրման միասնական շարժման երկու թևերը դառնան:


* * *

Ոչ ոք ոչ ոքի համար ստեղծված չէ:
Կանցնի ոչ շատ ժամանակ…, մի քանի կին ձեր կյանքում, մի քանի տղամարդ, և այդ ժամանակ դուք հասկանում եք, որ դա միևնույն խաղն է: Դեմքերը փոխվում են, մարմինները փոխվում են, բայց խաղը նույնն է մնում՝ բայց այնքա՜ն ձանձրալի խաղ: Ոչ միայն ձանձրալի, այլ եթե շարունակում եք այդ ամբողջ թեթևամտությունը, ուրեմն նաև զզվելի:
Տարօրինակ է… Միայն սեքսի այդ խաղը բավական է նրա համար, որպեսզի ապացուցենք, որ Աստված չէ մարդուն ստեղծել, որովհետև եթե իրոք Աստված է մարդուն ստեղծել, ուրեմն, ըստ էության, նա իսկական սրիկա՛ է եղել: Կարելի էր այդ ամեն ավելի լավ կազմակերպել:
Բայց դա կազմակերպված է այնպես, որ յուրաքանչյուր մարդ ամաչում է դրանից, որ մարդիկ գնում են մութ սենյակ, հանգցնում են լույսը:

Sambitbaba
11.01.2021, 04:52
* * *


Դա պետք է ելնի ձեր ներդիտարկումից՝ միայն այդ դեպքում սերը կարող է տեսնել: Հակառակ դեպքում սերը կույր է: Եվ այնքան ժամանակ, քանի դեռ սերն աչքեր չունի, այն ոչինչ չարժե: Ձեր համար այն ավելի ու ավելի մեծ խնդիր կդառնա, որովհետև կույր սպասումներով լի երկու կույրեր իրենց կյանքում ոչ միայն տանում, այլև բազմապատկում են խնդիրները:
Եղեք ուրեմն լռակյաց և զգոն: Սիրող եղեք:


* * *

Սերն ինչպես ինքը չի խառնվում ինչ-որ մեկի կյանքին, այնպես էլ ինչ-որ մեկին թույլ չի տալիս խառնվել իր կյանքին:
Սերն անհատականություն է տալիս ուրիշներին, բայց դրա հետ մեկտեղ իր սեփական անհատականությունն էլ չի կորցնում:

Sambitbaba
12.01.2021, 01:53
* * *


Եթե սերը ծագում է ներդաշնակությունից, միայն այդ ժամանակ ենք մենք ճաշակել հաջողակ կյանքը, իրականացման կյանքը, որտեղ սերը շարունակելու է խորանալ, որովհետև արտաքին ոչնչից այն կախված չէ. այն կախված է ներքին մի զգացումից, որ երկու սիրտ բաբախում են մեկ ռիթմով:

Այդ ռիթմը կարող է արագանալ, կարող է ունենալ նոր խորություններ, նոր տարածություններ: Սեքսը կարող է նրա մի մասը լինել, բայց դա ցանկացիրություն չէ: Սեքսը կարող է մտնել նրա մեջ, կարող է այնտեղից անհետանալ: Սերը շատ ավելի մեծ է, քան սեքսը:

Sambitbaba
12.01.2021, 19:36
* * *


Հեշտ կյանքի համար, առավել խաղային կյանքի համար ձեզ պետք է ավելի ճկուն լինել: Դուք պետք է հիշեք, որ ազատությունը՝ բարձրագույն արժեքն է, և եթե սերը ձեզ ազատություն չի տալիս, ուրեմն դա սեր չէ:
Ազատությունը՝ չափանիշ է:

Ամենը, ինչ ձեզ ազատություն է տալիս, ճիշտ է, իսկ ամենը, ինչը կործանում է ձեր ազատությունը՝ սխալ է:

Եթե դուք կարողանաք հիշել այս պարզ չափանիշը, ձեր կյանքն աստիճանաբար կսկսի կայունանալ ճշմարիտ ուղղությամբ ամեն ինչի վերաբերյալ՝ ձեր հարաբերությունների, ձեր ներդիտարկումների, ձեր ստեղծագործման, ինչ էլ դուք ձեզանից ներկայացնեք:

Sambitbaba
14.01.2021, 02:06
* * *


Սերը՝ամենանոր բանն է մարդկային կյանքում:
Կենդանիները բազմանում են, բայց նրանք չեն սիրում: Գոմեշների մեջ Ջոմեո և Ջուլիետ դուք չեք գտնի, Լեյլա և Մեջնուն չեք գտնի, Շիրա ու Ֆարհադ չեք գտնի, Սոնյա ու Մահիվալ չեք գտնի: Չկան գոմեշներ, որոնց հետաքրքիր են նման ռոմանտիկ բաները՝ նրանք շատ նյութապաշտ են, նրանք ուղղակի բազմանում են:
Եվ բնությունը լիովին գոհ է գոմեշներից, հիշեք սա: Բնությունը, կարող է, փորձում է ոչնչացնել մարդկությունը, բայց բնությունը չի փորձում ոչնչացնել գոմեշներին և էշերին, նաև կապիկներին, ոչ: Նրանք ընդհանրապես խնդիր չեն:

Սերը՝ նոր երևույթ է, որը ծագել է մարդկային գիտակցության հետ միասին: Ձեզ պետք է նրան սովորել:

Sambitbaba
14.01.2021, 21:35
* * *


Նոր մարդկությունը պետք է ստեղծի համապատասխան մթնոլորտ, որտեղ տղամարդն ու կինը՝ ընկերներ են, մտերիմներ-ճամփորդներ, որնք անում են ամեն ինչ մեկմեկու համար: Այդպես ճամփորդությունն ուրախություն կդառնա, ճամփորդությունը երգ կդառնա, ճամփորդությունը կդառնա պար:
Եվ եթե տղամարդն ու կինը, գտնվելով լիակատար ներդաշնակության մեջ, ծնունդ են տալիս երեխաների, այդ երեխաները “գերմարդիկ” կլինեն, որոնց մասին մենք երազում էինք հազարավոր տարիների ընթացքում:
Բայց գերմարդը կարող է ստեղծվել միայն տղամարդու և կնոջ ամբողջական ներդաշնակ էներգիայից: Այդ ժամանակ նա պայծառացած կծնվի:
Անցյալում մարդիկ պետք է պայծառացումը փնտրեին: Բայց եթե երեխան ծնվել է միությունից, որտեղ լիակատար ներդաշնակություն է, բացարձակ սեր, - ուրեմն նա կծնվի պայծառացած:
Այլ կերպ չի էլ կարող լինել: Պայծառացումը նրա սկիզբը կլինի. սկսած իր առաջին քայլից, նա կքայլի պայծառացումից այն կողմ:
Նա կսկսի նոր տարածքներ փնտրել, նոր տարածություններ:

Sambitbaba
15.01.2021, 20:36
* * *


Տղամարդն ու կինը՝ մեկ ամբողջի երկու մասերն են; նրանց աշխարհը նույնպես պետք է մի ամբողջություն լինի, և նրանք պետք է համատեղ տիրեն բոլոր որակներին առանց բացառության՝ ոչ մի որակ չպետք է սահմանվի որպես կանացի կամ տղամարդկային:



* * *


Երբ դուք զբաղվում եք սիրով, այդ ժամանակ ձեր կինն իրո՞ք այստեղ է: Թե՞ դուք ընդամենն արարողություն եք կատարում, մի բան, ինչը պետք է արվի, պարտք, որն անհրաժեշտ է կատարել:
Եթե դուք ցանկանում եք ներդաշնակ փոխհարաբերություններ, բայցեք ձեր աչքերն այդ հարցի վրա: Միայն սերը բավական չէ:
Միայն սերը կույր է, ներդիտարկումը նրան աչքեր է տալիս: Ներդիտարկումը տալիս է նրան ըմբռնում: Եվ մի օր ձեր սերը կփոխակերպվի ներդիտարկման հետ համատեղ սիրո, դուք կդառնաք ընկեր-ճանապարհորդներ: Այն ժամանակ արդեն չեն մնա այն սովորական հարաբերություններն ամուսնու և կնոջ միջև: Այն ժամանակ դա դառնում է ընկերակցություն դեպի կյանքի գաղտնիքները համատեղ ուսումնասիրելու ճանապարհին:

Sambitbaba
16.01.2021, 22:28
* * *

Մարդիկ ամեն ինչի մասին այնքան լրջորեն են խոսում, որ դա դառնում է նրանց բեռը:
Սովորեք ավելի շատ ծիծաղել: Ինձ համար ծիծաղը նույնպիսի սրբությունը է, ինչպես աղոթքը:


* * *

Ինքնասպանությունը ոչ այլ ինչ է, քան վերջին բոլոքը, ամենանողկալի բողոքը գոյատևության վրա:


* * *

Կյանքը՝ դպրոց է, և քանի դեռ դասերդ չեք սովորել, դուք նորից ու նորից վերադառնալու եք նույն դասարան:
Իսկ երբ դասերդ սովորեցիք, հանձնում եք քննությունը, և այդ ժամանակ, եթե նորից կցանկանաք հետ վերադառնալ դասարան, բաց կգտնեք բոլոր դռները, որոնք ձեր համար փակ էին: Ձեզ պետք է շարժվել առաջ, դեպի գոյության ավելի բարձր մակարդակ:


* * *

Մի մարմնից մենք տեղաշարժվել ենք դեպի մեկ ուրիշ մարմին:
Մարդը՝ վերջին մարմինն է:
Մարդու սահմաններից այն կողմ՝ անմարմնականությունն է, օվկիանոսային գիտակցությունը:

Sambitbaba
18.01.2021, 03:32
* * *


Պայծառացումը՝ ուղղակի մի համընդհանուր, համապարփակ “եսի” իրականացումն է: Ով էլ իրականանա, ունի նույն որակը՝ նրա աչքերը շողարձակում են նույն փայլով, նա ունի նույն նրբագեղությունը, ունի նույն գեղեցկությունը:
Եթե դուք դյուրըմբռնող եք և ձեզ հանդիպել է պայծառացած մի անձ, ուրեմն հանդիպել եք բոլոր պայծառացած մարդկանց հետ, ովքեր դրսևորվել են մարդկության ամբողջ պատմության ընթացքում. ոչ միայն անցյալում, այլև նրանց հետ, ովքեր կդրսևորվեն ապագայում:
Անցյալի, ներկայի և ապագայի պայծառացած գիտակցության մեջ ամեն ինչ տարրալուծված է միակ ակնթարթում:



* * *


Հավատը շատ էժան բան է:
Ամեն մարդ հավատացյալ է՝ մեկը հինդուիստ է, մյուսը մահմեդական, մեկ ուրիշը քրիստոնյա: Հավատն արտահայտվում է տարբեր անունների տակ, տարբեր ձևերով, տարբեր գույներով՝ դուք կարող եք ընտրել: Եվ նրա համար ոչինչ պարտավոր չեք վճարել: Սովորաբար դուք ներծծում եք այն անվճար մայրական կաթի հետ միասին:

Sambitbaba
20.01.2021, 00:33
* * *


Կյանքը պետք է հետազոտություն լինի. ոչ թե ցանկություն, այլ որոնումներ; ոչ թե ձգտում դառնալ սա, դառնալ նա, երկրի նախագահ կամ վարչապետ, այլ որոնումներ, համար, որպեսզի հասկանալ, թե “Ո՞վ եմ ես”:
Շատ տարօրինակ է, որ մարդիկ, որոնք չգիտեն թե իրենք ով են, փորձում են ինչ-որ մեկը դառնալ: Չէ՞ որ նրանք Նույնիսկ չգիտեն, թե ով են իրենք հենց հիմա՛: Նրանք նույնիսկ ծանոթ չեն իրենց էության հետ, բայց նպատակ ունեն ինչ-որ մեկը դառնալ:
Ինչ-որ մեկը դառնալը՝ հոգու հիվանդություն է:
Դուք՝ գոյությունն եք:


* * *


Դուք երեխաներ եք ծնում, բայց նրանք ձեզ չեն պատկանում: Նրանք պատկանում են այն ապագային, որի մասին դուք ոչինչ չգիտեք:
Դուք՝ մայրամուտն եք, ձեր երեխաներն ՝ արշալույսը, և տարածությունը ձեր միջև մի ամբողջ գիշեր է:
Եթե դուք սիրում եք ձեր երեխաներին, ոչ մի հավատ նրանց վզին չփաթաթեք:
Օգնեք նրանց այնպես, որպեսզի նրանք կարողանան վստահություն աճեցնել: Եթե ինչ-որ բան չգիտեք, մի խաբեք երեխաներին, որովհետև վաղ թե ուշ նրանք կբացահայտեն, որ դուք խաբել եք՝ և երբ երեխան իմանա, որ ծնողը ստում է, ուսուցիչը ստում է, հոգևորականը ստում է, - ուրեմն հավատի համար բոլոր հնարավորությունները կոչնչանան: Նա չի կարող պատկերացնել, որ մարդիկ, ում նա սիրում էր՝ և սիրում էր ամբողջ հոգով, որովհետև երեխաները սիրում են ամբողջ հոգով…
Անմեղ մանչուկը, նա ամբողջովին ձեզանից է կախված, և ձեզ պետք է կարողանալ խաբել նրան, ասել նրան այն, ինչը նա երբևիցե կգտնի, կպարզի, որ դուք երբեք չեք իմացել: Եթե նա հարցնում է Աստծո մասին, եթե դուք իսկական ծնող եք, ճշմարիտ, ազնիվ, ուրեմն դուք պարտավոր եք ասել. “Ես որոնում եմ նրան, ես դեռ չեմ գտել”: Փնտրելու ցանկություն տվեք ձեր երեխային, տվեք հետազոտելու ցանկություն: Օգնեք նրան ուղևորվել ճամփորդության և ասացեք նրան. “Հնարավոր է, դու կգտնես նրան ավելի շուտ, քան ես: Այդժամ մի մոռացիր ինձ, այդ ժամանակ օգնիր ինձ էլ նրան գտնել: Բայց հենց այս պահին ես չգիտեմ”:
Ձեր երեխան անհարգի չի դառնա ձեր հանդեպ, երբեք չիչ հասնի այն պահը, երբ նա կասի, որ դուք անազնիվ էիք իր վերաբերյալ, որ դուք ստում էիք: Եվ ձեր երեխան շատ կհարգի ձեզ, որովհետև նրա անմեղությունը, նրա հարցմունքը դուք ուղղորդեցիք դեպի հետազոտություն: Դուք ոչ թե հավատացյալ ստեղծեցիք, այլ որոնող:

Sambitbaba
20.01.2021, 22:23
* * *


Ինչ էլ ես ասեմ, դա այնքան պարզ է, այնքան ակնհայտ: Չի ծագում հարց այն մասին, թե ինչպես դա հասկանալ; բավական է լսել միայն: Եվ եթե դա դժվար է, ուրեմն նշանակում է, որ դուք չէիք լսում:
Մոռացեք հասկանալու մասին:
Ուղղեք ձեր ամբողջ էներգիան լսելու վրա և հասկանալը կգա ինքն իրեն, ճիշտ ինչպես այն ստվերը, որը հետևում է ձեզ:


* * *


Ոչ ոք իր սրտին չի լսում:
Իսկ միտքն այնքան շատախոս է, անընդմեջ ճամարտակում է՝ բու-բու, բու-բու, - այնպես որ եթե նույնիսկ սիրտը երբեմն ասում է ինչ-որ բան, դա ձեզ երբեք չի էլ հասնում: Չի կարող հասնել: Ժխորը ձեր գլխում հնչում է այնքան բարձր, որ դա անհնար է, բացարձակապես անհնար է սրտի համար:
Աստիճանաբար, սիրտը դադարում է որևէ բան ասել: Չլսեցիք նորից ու նորից, կրկին ու կրկին արհամարհեցիք, - և նա լռում է:
Հասարակության մեջ գլուխը կառավարում է ամեն ինչ: Հակառակ դեպքում մենք կապրեինք կատարելապես այլ աշխարհում, ավելի սիրող, որտեղ ավելի քիչ ատելություն կա, ավելի քիչ պատերազմներ, որտեղ անհնար է միջուկային զենքը: Սիրտը երբեք հավանություն չի տա ոչնչացման զարգացող մեթոդներից և ոչ մեկին, սիրտը երբեք մահվան ծառա չի դառնա: Սիրտը՝ ինքը կյանքն է, զարկերակում է կյանքի համար, կյանքի համար է բաբախում:

Sambitbaba
22.01.2021, 01:01
* * *


Յուրաքանչյուր ոք, ով հանդիպում է պայծառացած անձի, հայելու հետ է հանդիպում: Դուք տեսնում եք ձեզ այնպիսին, ինչպիսին իրականում կաք, ոչ թե դիմակ, այլ իսկական դեմք, ոչ թե անձ, այլ ձեր համապարփակ էությունը:
Հանդիպումը պայծառացած մարդու հետ ստեղծում է արձագանք, ստեղծում է թրթիռներ, որոնք հասնում են ձեր գոյության ամենախորքերը:


* * *


Էգոն գոյություն չունի:
Իսկ դուք այնպես եք նույնացել նրա հետ, որ էգոյի մահվան դեպքում, էգոյի անհետացման դեպքում դուք զգում եք ձեզ այնպես, ասես թե դա ձեր մահն էր: Այդպես չէ; ընդհակառակը, երբ էգոն մահանում է, այդ ժամանակ դուք ճանաչում եք ձեր իրականությունը, էությունը ձեր գոյության:

Sambitbaba
22.01.2021, 21:18
* * *


Եթե դուք կարող եք տեսնել ինձ ոչ որպես մարմին… եթե դուք կարող եք նայել իմ աչքերի մեջ, եթե դուք կարող եք զգալ իմ ներկայությունը, եթե ինչ-որ բան շարժվում է ձեր սրտում, այդ ժամանակ դուք անպայման կիմանաք, որ կյանքը, որը դուք ապրում եք հենց հիմա՝ կեղծ կյանք է:
Բայց եթե մի անգամ դուք իմանաք ճշմարտության գոնե մի փոքրիկ մասնիկը, այլևս հետ դառնալ չեք կարողանա: Այդ ժամանակ միայն մեկ ելք գոյություն ունի, ընթանալ առաջ:
Այն, ինչ դուք տեսաք իմ աչքերի մեջ, շուտով ուրիշները կտեսնեն ձեր աչքերում: Այն, ինչ զգացիք դուք իմ ներկայությամբ, ձեր ներկայությամբ կսկսեն զգալ ուրիշները: Որովհետև, ինչ էլ ես ձեզ տամ, դուք էլ եք տալու: Դուք ուղղակի դեռ բաց չէիք, ձեր ճամպրուկները փակված էին դեռ:



* * *


Գոյությունը՝ գիտակցող դառնալու հսկայական փորձություն է և մարդն այդ փորձության գագաթնակետն է: Կան խնդիրներ ու դժվարություններ՝ բայց դա մարտահրավեր է, որը մեզ թույլ է տալիս զգոն մնալ: Վերջին հաշվով դրանք մեր դեմ չեն, այլ, կարող է պատահել, անհրաժեշտ են նրա համար, որպեսզի մենք արթնացած մնանք:

Sambitbaba
23.01.2021, 21:40
* * *


Բոլոր կրոններն այլասերել են ձեր մտքերը, որովհետև նրանք չեն սովորեցրել ձեզ, թե ինչպես դիտարկել, ինչպես հասկանալ, փոխարենը նրանք տվել են ձեզ եզրագանգումներ, որ զայրույթը՝ վատ է:
Բայց այն պահին, երբ դուք դատապարտում եք ինչ-որ բան, հաշվեք, որ ձեռք եք բերել դատողության որոշ բաժին: Դուք կազմեցիք կարծիք. Այժմ դուք չեք կարող գիտակցող լինել:

Գիտակցելու համար չդատելու վիճակ է հարկավոր:

Բայց բոլոր կրոնները սովորեցրել են մարդկանց կարծիքների. սա լավ է, սա վատ է, սա մեղք է, սա բարեպաշտություն է, ընդհանուր առմամբ դա մտավոր անհեթեթություն է, որը հարյուրամյակներով ծանրաբեռնել է մարդկային միտքը: Այդպես է ամեն ինչում, այն պահին, երբ դուք տեսնում եք մի բան, անմիջապես ներսում սկսում եք դատել այդ մասին: Դուք չեք կարող ուղղակի տեսնել դա, չեք կարող ուղղակի, առանց ոչինչ ասելու, դառնալ հայելի:

Ըմռնումը ծագում է, երբ դուք հայելի եք դառնում, հայելի ամենի, ինչ ձեր միտքն է գալիս:

Sambitbaba
25.01.2021, 03:34
* * *


Ես ձեզ չեմ սովորեցնում ինչ-որ բարոյականության: Ես չեմ ասում. “Սա լավ է, սա սխալ է, սա բարոյական է, սա անբարոյական է”: Ես ձեզ սովորեցնում եմ միակ չափանիշին. գիտակցվածությանը:
Եթե դուք անում եք ինչ-որ բան գիտակցվածորեն, ուրեմն դա պետք է ճիշտ լինի, որովհետև գիտակցվածորեն ինչ-որ բան սխալ անել դուք չեք կարող: Եվ առանց գիտակցվածության էլ, հնարավոր է, դուք ինչ-որ բան շատ լավ եք անում, ու բոլորը գնահատում են, բայց ես շարունակում եմ ասել, որ դա սխալ է, որովհետև դուք չեք գիտակցում: Հնարավոր է, դուք արել եք դա ոչ այն պատճառներով:



* * *


Ներդիտարկումը՝ ինչ-որ մտավոր բան չէ: Ներդիտարկումը՝ մի բան է, ինչը կապ ունի ձեր էության հետ:
Բավական է փոքր-ինչ միանաք դրան, և հանկարծ ամեն ինչ այլ է դառնում:
Մարմինը կգնա իր սեփական ճանապարհով, բայց դուք կգիտենաք, րո դուք մարմին չեք: Մարդիկ կմահանան, բայց դուք կգիտենաք, որ մահն անհնար է: Կգա ձեր սեփական մահը՝ բայց ներդիտարկումը կնախապատրաստի ձեզ մահվանն այնպես, որ դուք կկարողանաք երգով ու պարով գնալ ծայրագույն լռություն, հետևում թողնելով մարմինը և անհետանալով անմարմնության մեջ:
Միտքը՝ ձեր գիտակցության ամենացածրագույն մասն է: Այն լավ է, քանի դեռ աշխարհը ձեզ հետաքրքիր է, բայց չունի ոչ մի կիրառում, եթե դուք ցանկանում եք ներքին ճամփորդություն կատարել:

Sambitbaba
26.01.2021, 01:01
* * *

Իսկական և իրական հոգևոր փորձն այն է, որ ոչ թե գտնես, այլ որպեսզի կորցնես, - ինչ-որ բան գտնելու գաղափարը՝ ժլատություն է: Ճշմարտությունը, կամ Աստծոն, կամ սահմանային լռությունը գտնելու գաղափարը՝ ժլատությունից ինչ-որ բան է պարունակում:
Իսկական թաքնագետը, իսկական հոգևոր անձը փնտրում է միջոց, թե ինչպես կորցնի իրեն, ինչպես չլինի՝ որովհետև այն սակավաթիվ ընտրյալները, որոնք հասել են “չլինելու” վիճակին, ապրել են ամենամեծ էքստազը, որը միայն հնարավոր է:
Դա ճամփորդություն է “լինելուց” դեպի “չլինելը”:


* * *

Երբ ես պատասխանում եմ ձեր հարցերին, դա չի նշանակում, որ ես ստացել եմ այդ պատասխանները և հիմա ուղղաի դրանք տալիս եմ ձեզ: Ես ոչ մի պատասխան չունեմ:
Ես ուղղակի լսում եմ ձեր հարցերը, և թող իմ լռությունը պատասխանի դրանց, հետևաբար իմ պատասխաններում դուք շատ հակասությունների կարող եք հանդիպել: Բայց ես պատասխանատու չեմ, որովհետև ես երբեք չեմ պատասխանում:
Դա լռությունն է, որը շարունակում է պատասխանել տարբեր պահերի, տարբեր ժամանակ, տարբեր մարդկանց տարբեր միջոցներով: Երբ դուք լսում եք պատասխանները, ես նույնպես լսում եմ դրանք:
Այստեղ խոսող չկա: Այստեղ միայն լսողներ են:


* * *

Գերզգայունությունը՝ ուղղակի հին հիվանդության նոր անվանումն է:
Հնում դա անվանում էին “համակվածություն չար ոգով”:

Sambitbaba
26.01.2021, 23:31
* * *


Ժամանակակից մարդը դեռ նույնիսկ չի էլ հայտնվել:
Բոլոր մարդիկ աշխարհում շատ ծեր ու հինավուրց մարդիկ են: Շատ հազվադեպ կարելի է հանդիպել ժամանակակցի հետ:
Ինչ-որ մեկը պատկանում է կրոնի, որը հիմնված է տաս հազար տարի առաջ, ինչ-որ մեկը պատկանում է երկուհազարամյա կրոնի՝ այդ մարդիկ ժամանակակիցներ չեն: Նրանք ապրում են հիմա, բայց նրանք ժամանակակիցներ չեն:
Եվ դա հսկայական խնդիր է ծնել. տեխնոլոգիան, գիտական առաջընթացը, - ժամանակակից մարդու կարիք ունեն: Իսկ ժամանակակից մարդ չկա: Տեխնոլոգիա կա, գիտություն կա, բայց մարդ, որը կարող է օգտագործել դա ստեղծագործաբար, գոյություն չունի:
Եվ արդյունքը կործանարար է, որովհետև մարդկանց ձեռքը, որոնք ժամանակակից չեն, գիտությունը դրել է տեխնոլոգիական գործիքներ, մեքենաներ, որոնք վտանգավոր են: Դա նույնն է, ինչ երեխայի ձեռքը սուր տաս. նա կարող է վիրավորել ինչ-որ մեկին կամ ինքն իրեն, բայց ի վիճակի չէ սուրը կառավարել. նա դրան չի սովորել:
Մարդը հետ է մնում, իսկ տեխնոլոգիան հեռու առաջ է գնացել: Նա չգիտի, թե դրա հետ ինչ անի, և ինչ էլ անի, սխալ է լինելու:
Ես գիտեմ, որ մանրոգությունից դուրս, խանդոտությունից դուրս, ժլատությունից դուրս, զայրույթից դուրս դուք գոյություն չունեք: Բայց ես չեմ խոսում այն մասին, որ դուք դուրս գաք նրանց սահմաններից այն պարզ պատճառով, որ եթե դուք սկսեք պայքարել ձեր մանրոգության հետ, կդառնաք մանրոգի; եթե սկսեք պայքարել ձեր խանդոտության հետ, կդառնաք խանդոտ:
Կա հին ասացվածք. “Թշնամուն միշտ ընտրիր շատ զգուշորեն”: Որովհետև դուք սկսելու եք մարտնչել նրա հետ, և կռվի մեջ դուք կսկսեք նմանվել նրան, որովհետև սկսելու եք օգտվել նույն մեթոդներից, միևնույն միջոցներից:
Թշնամիները շատ ընտրովի են:
Ես չեմ ուզում, որ դուք պայքարեք փոքր բաների հետ: Փոխարենը նայեք հողին, և ամբողջ այդ մանրուքներին, խանդին ու զայրույթին, որոնք շրջապատում են ձեզ, իմ ջանքերն ուղղված են նրան, որպեսզի ցույց տամ ձեզ աստղերը և օգնեմ իմանալ, որ դուք թևեր ունեք: Իսկ երբ դուք սկսեք շարժվել դեպի աստղերը, այդ փոքրիկ բաներն ինքնին կսկսեն անհետանալ:

Sambitbaba
27.01.2021, 19:48
* * *


Յուրաքանչյուր գետ մշտականորեն շարժվում է դեպի օվկիանոս դառնալը:
Խնդիրը միայն նրանք են, որոնք փակ լճակ են դարձել, մոռացել այն մասին, որ դա իրենց նախասահմանումը չէ, որ դա մահ է: Լճակ լինելը՝ ինքնասպանություն գործել է, որովհետև աճ այլևս չկա, չկան նոր տարածություններ, չկան նոր ապրումներ, չկան նոր երկինքներ՝ միայն հին լճակն է, ինքն իր համար նեխող, ավելի ու ավելի կեղտոտվող:
Լինել որոնող՝ նշանակում է դեն նետել անշարժության այդ վիճակը և փոխվող, շարժվող, հոսող գետ դառնալ:
Նշանակություն չունի, թե երբ դուք կհասնեք օվկիանոսին:
Սկիզբը հենց վերջն է:
Ամբողջ գեղեցկությունը թաքնված է սկզբի մեջ, որովհետև, երբ դուք սկսեցիք շարժումը, ուրեմն վերջը, օվկիանոսի մեջ թափվելը, բացարձակապես նախորոշված է:
Սկիզբը ձեր ձեռքերում էր; դա ձեր ազատությունն էր, հետևաբար գեղեցկությունը սկզբի մեջ է:
Օվկիանոս թափվելը հսկայական էքստազ կլինի, բայց դա ձեր ձեռքերում չէ: Այն, ինչ ձեր ձեռքերում էր, սկիզբն էր, և դուք ոգեշնչվեցիք, անշարժ, մեռած վիճակից դուրս թռաք կենդանի գոյատևության մեջ… կենդանի, երգող ու պարող:
Եվ մի՞թե կաևոր է, թե օվկիանոսը երբ կգա:
Սկիզբը բավական է, ավելի քան բավական է՝ որովհետև օվկիանոս թափվելն ուղղակի անխուսափելի է:

Sambitbaba
28.01.2021, 21:02
* * *


Երբ էլ դուք գիտակցեք այն, որ բաց եք թողել կյանքը, հետ վերադարձի նախասկիզբը կլինի անմեղությունը: Մի կողմ դրեք ձեր գիտելիքները, մոռացեք ձեր սուրբ գրերը, մոռացեք ձեր կրոնները, ձեր աստվածաբանությունները, ձեր փիլիսոփայությունները:
Ծնվեք նորից, դարձեք անմեղ՝ իսկ դա ձեր ձեռքերում է:
Ազատագրեք ձեր միտքն ամենից, ինչ այդպես էլ չհասանեցիք, ամենից, ինչ փոխ եք առել, ամենից, ինչ եկել է ավանդույթներից, սովորույթից, ինչ տվել են ձեզ ուրիշները՝ ծնողները, ուսուցիչները, համալսարանները: Ուղղակի ազատվեք դրանից:
Նորից դարձեք պարզ, նորից դարձեք մանուկ:
Եվ այդ հրաշքը հնարավոր է ներդիտարկման շնորհիվ:


* * *


Ներդիտարկումը… դա ուղղակի անհայտ վիրահատական մեթոդ է, որը ծեզանից կտրում է այն ամենը, ինչ ձերը չէ և պահպանում է միայն այն, ինչը ձեր իսկական էությունն է:
Նա այրում է ամբողջ ավելորդը և թողնում է ձեզ կանգնած մերկ, միայնակ՝ արևի տակ, քամու առջև: Դա ինչպես եթե դուք լինեիք առաջին մարդը, որը ոտք է դրել երկրի վրա՝ նա ոչինչ չգիտի, նա պետք է հայտնաբերի, նա պետք է լինի որոնող, նա պետք է ուղևորվի ճամփորդության:

Sambitbaba
29.01.2021, 22:53
* * *


Ճանապարհը շատ պարզ է:
Ճանապարհը՝ ելք է մտքից օրեկան այնքան անգամ, որքան դա հնարավոր է: Ամեն անգամ, եթե ժամանակ ունեք, ուղղակի մտքից դուրս եկեք:
Որոշ բաներ ձեր կարող են օգնել: Եթե չեք կարող գտնվել լռության մեջ, ուղղակի լուռ նստել, եթե դուք զգում եք, որ ձեր մեջ այնքան էներգիա կա այն բանի համար, որպեսզի ինչ-որ բան անեք և դուք այդ չեք անում, ուրեմն ամբողջ էներրգիան մտքի խաղ է դառնում, ավելի հեշտ է սկսել ինչ-որ բան ստեղծագործել: Եթե ձեզ հետաքրքիր է երաժշտությունը, ուրեմն նվագեք, խորտակվեք նրա մեջ: Եթե դուք սիրում եք պարել, ուրեմն պարեք, դարձեք պար, իսկ պարողը թող վերանա:
Արեք ամենն, ինչ կուզեք. եթե ձեզ ծանոթ է կավագործությունը, սքանչելի կճուոճներ սարքեք, ամբողջ ձեր էներգիան ներդրեք նրանց մեջ: Որովհետև, երբ դուք ձեր էներգիան ամբողջովին ներդնում եք ինչ-որ բանի մեջ, միտքը ոչ մի էներգիա չի ստանում և լռելյայն է դառնում ինքնին:
Եվ միայն սկզբում է այդպես. որ դուք պետք է ինչ-որ աշխատանք կատարեք, որպեսզի ձեզ զբաղեցնեք այնպես, որ ձեր էներգիան անցնի այն բանի մեջ, ինչով որ դուք զբաղված եք, իսկ միտքը լուռ մնա:
Շուտով դուք ընդունակ կլինեք նաև, որ կնստեք լուռ, առանց ինչ-որ բան անելու, իսկ միտքը բացարձակապես լուռ կդառնա:
Այդ պահերին դուք կհասանեք կյանքի հավերժությունը, դուք կճանաչեք այս անցավոր գոյատևության գեղեցկությունը, որը շրջապատում է ձեզ, և ձեր սեփական գոյության հսկայական գանձը:

Sambitbaba
31.01.2021, 01:50
* * *


Ներդիտարկումը երկու մաս ունի. մեկը՝ մաքրվելն է: Դուք ձեր կյանք եք պատրաստվում հրավիրել ձեր մեծագույն հյուրին: Մաքրեք ամբողջ տունը, դարձրեք այն քաղցրաբույր, թարմ, նրբադեղ դարձրեք ձեր համար:
Կատարսիսը՝ շատ լավ է ու ճիշտ, բայց դա դեռ ամենը չէ: Կատարսիսից հետո է, որ սկսվում է իսկական աշխատանքը: Երբ դուք մաքրել եք հողը մոլախոտերիղ ու վայրի բուսականությունից, գալիս է ժամանակը ցանել ծաղիկներ և սպասել գարնանը:


* * *


Ուղղակի փոքր-ինչ զգոնություն է անհրաժեշտ, որպեսզի տեսնեք և իմանաք. Կյանքն իրականում մեծ տիեզերական ծիծաղ է:
Նրանք, ովքեր դարձել են լուռ և երջանիկ, լցվում են այդ ծիծաղի մեջ:
Ծիծաղը՝ իմ ուղերձն է:
Ես չեմ խնդրում ձեզ աղոթել, ես խնդրում եմ ձեզ գտնել ակնթարթ, իրավիճակ, որտեղ դուք կկարողանայիք ծիծաղել ամբողջ սրտով:
Ձեր ծիծաղը ձեր մեջ հազար և մեկ վարդ կփթթեցնի:

Sambitbaba
01.02.2021, 01:00
* * *


Իրերը պարզ բան են: Բայց միտքն այնուհանդերձ ինչ-որ կերպ փորձում է նրանք ավելորդ բարդ դարձնել, որովհետև եթե նրանք բարդ չեն, միտքն իր որևէ կիրառություն չի կարողանում գտնել:
Խելքն օգտակար է միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բան բարդ է՝ այդ ժամանակ խելքը պետք է: Երբ ամեն ինչ պարզ է, խելքը բացարձակապես պետք չէ:
Ու կյանքն էլ այնքան պարզ բան է, որ եթե մարդ բավականաչափ խիզախ է այն ապրելու համար, ուրեմն խելքը կարող է կատարելապես լքված լինել:
Իսկ թողնել միտքը և հանգիստ կյանք ապրել, դա էլ հենց այն է, ինչը ես անվանում եմ սանյասա*:


* * *


Եթե դուք ցանկանում եք կապված լինել իրականության հետ, պետք է լինեք ոչ թե խելոք կամ հիմար: Դուք պետք է լինեք անմեղ:
Այնպես որ, ինչ էլ որ դուք կրեք ձեր վրա՝ սկեպտիցիզմ, աթեիզմ, թեիզմ, կոմունիզմ, ֆաշիզմ, ամեն տեսակ ցնդաբանություն, - կարող րք բերել այստեղ. իմ դեղամիջոցը մեկն է:
Երբ դուք գալիս եք այստեղ, կարևոր չէ, թե ինչ հիմարություն է տեղ գտել ձեր գլխում: Ես կկտրեմ անխտիր ձեր բոլորի գլուխները: Կարևոր չէ, թե ով է նստած ձեր գլխում՝ մի բան է իմ հոգսն ընդամենը, - այն կտրե՛լ:
Ես ուղղակի փայտահատ եմ…

- - - - - - - -
* Սանյասա – ըստ Օշոյի՝ լիակատար ազատագրում անցյալից, անցյալի հանդեպ լինել մեռած:

Sambitbaba
02.02.2021, 22:39
* * *

Կյանքը հասարակ բան է:
Մենք բարդեցնում ենք այն նրանով, որ ամեն ինչ անբնական ենք դարձնում:
Կա միայն մեկ կրոն, և դա՝ բնությունն է: Թույլ տվեք բնությանը խլել ձեր բարդությունը, թույլ տվեք ձեզ միասնության մեջ լինել բնության հետ:


* * *

Համապարփակ մարդը դեռևս չի ծնվել:
Ծնվել են տղամարդիկ, ծնվել են կանայք, բայց մարդը չի ծնվել:
Իմ ամբողջ մոտեցումն այն է, որպեսզի ամբողջական մարդուն երկրին վերադարձնենք՝ կնոջ բոլոր սքանչելի որակներով և տղամարդու բոլոր համարձակ, խռովարարական, նախաձեռնող հատկություններով: Եվ դրանք պետք է մեկ ամբողջության մասերը լինեն:


* * *

Միտքը նման է ծառի. հարցերն այդ ծառի վրա աճում են տերևների նման:
Եթե մի տերևը կտրես, ծառն այդ տերևը կփոխարինի, ամենաքիչը, երեք ուրիշ տերևներով: Այգեպանը հենց այդպես է ծառն ավելի մեծ դարձնում, տերևներն էլ ավելի խիտ:
Ինչ վերաբերվում է հարցերին, միտքը շատ արդյունավետ է: Նա միայն հարցեր է արտադրում: Եվ ամեն մի հարց միտքն անմիջապես կփոխարինի հարյուր նոր հարցերով: Ոչ մի պատասխան մտքին չի կանգնեցնի:

Sambitbaba
04.02.2021, 03:06
* * *

Մտածողությունը պատկանում է մտքին:
Ըմբռնումը գնտնվում է մտքի սահմաններից դուրս:
Ուրեմն առաջինը, ինչ պետք է նշել. ինչ-որ բան ըմբռնելու համար առանձնապես մեծ մտածող դառնալու անհրաժեշտություն չկա:
Ընդհակառակը, պետք է դառնալ չը-մտածող: Չմտածելու վիճակի մեջ է բացվում ըմբռնման ծաղիկը:
Ձեր մտքերը կկարողանան հասկանալ մի բան ՝ որ դուք նրանցով հետաքրքրված չեք: Այն պահին, երբ կարողանաք հասնել այդ կետին, դուք հսկայական հաղթանակ կտանեք:
Ուղղակի դիտեք:
Մտքերին ոչինչ մի ասեք:
Մի դատեք: Մի դատապարտեք:
Մի հրամայեք նրանց շարժվել:
Թույլ տվեք նրանց անել ամենն, ինչ էլ որ անեն, թող անեն ցանկացած մարմնամարզություն. դուք պարզապես դիտեք, ուղղակի վայելեք: Դա հիանալի ֆիլմի է նման:
Եվ դուք կզարմանաք. պարզապես դիտելով, մեկ էլ գալիս է պահը, երբ այլևս մտքեր չկան, դիտելու բան չկա:


* * *

Դուք այնքան շատ ժամանակ ունեք՝ երբ կանգնած եք ավտոբուսում, նստած եք տրամվայի մեջ, պառկած եք անկողնում։ Ես տեսնում եմ, որ մարդիկ թուղթ են խաղում, սիգարետ են ծխում, գնում են կինո։ Եվ դուք հարցնում եք նրանց. «Ինչու՞ եք դուք այդ անում»։
Նրանք պատասխանում են. «Ժամանակ ենք սպանում»։
Մարդիկ այնքան շատ ժամանակ ունեն, որ սպանու՛մ են այն։ Նրանք չգիտեն, թե ուրիշ ինչ կերպ այն օգտագործեն։

Sambitbaba
05.02.2021, 00:50
* * *

Դուք այնքան շատ ժամանակ ունեք՝ երբ կանգնած եք ավտոբուսում, նստած եք տրամվայի մեջ, պառկած եք անկողնում։ Ես տեսնում եմ, որ մարդիկ թուղթ են խաղում, սիգարետ են ծխում, գնում են կինո։ Եվ դուք հարցնում եք նրանց. «Ինչու՞ եք դուք այդ ամեն անում»։
Նրանք պատասխանում են. «Ժամանակ ենք սպանում»։
Մարդիկ այնքան շատ ժամանակ ունեն, որ սպանու՛մ են այն։ Նրանք չգիտեն, թե ուրիշ ինչ կերպ այն օգտագործեն։
Խնդրում եմ, այն բոլոր ակնթարթները, որոնք դուք ցանկանում էիք սպանել, պահպանեք ներդիտարկման համար։ Եվ ձեր կյանքում ուրիշ ոչ մի փոփոխություններ ես չեմ ցանկանում։ Ես շատ բան չեմ խնդրում. ուղղակի ժամանակը մի սպանեք։ Եվ այն ժամանաակը, որը դուք սպանում էիք մինչև օրս... այժմ թող այդ ժամանակը սպանի ձե՛զ։


* * *

Ներդիտարկման ամբողջ արվեստը՝ վերհիշողության արվեստ է այն մասին, թե ով եք դուք։

Sambitbaba
07.02.2021, 01:57
* * *

Հաստատել այն, որ դուք ճշմարիտ ճանապարհին եք, շատ հեշտ է. ձեր լարվածությունը կսկսի վերանալ, դուք կսկսեք ավելի ու ավելի հանգիստ դառնալ, կսկսեք դառնալ ավելի ու ավելի անվրդով, կգտնեք գեղեցկությունը նրանում, ինչը երբեք ձեզ գեղեցիկ չի պատկերացել:
Ամենափոքր բաները հսկայական նշանակություն ձեռք կբերեն: Ամեն օրվա հետ ամբողջ աշխարհն ավելի ու ավելի հանելուկային կդառնա; դուք ավելի ու ավելի քիչ ընդունակ կդառնաք գիտելիքների հանդեպ, ավելի ու ավելի անմեղ` լրիվ ինչպես թիթեռնիկի հետևից վազվզող, կամ ափին ծովաքարեր հավաքող երեխան:
Դուք կզգաք, որ կյանքը ոչ թե խնդիր է, այլ նվեր, ինչպես երանությունը, ինչպես օրհնանքը:
Եթե դուք գտնվում եք ճշմարիտ ճանապարհի վրա, դրա ավելի ու ավելի շատ ապացույցներ կլինեն: Եթե սխալ ճանապարհի վրա եք, տեղի կունենա հակառակը:


* * *

Հիշեք, դուք միշտ մահվան ձեռքերում եք, - ուրեմն մի կողմ մի՛ դրեք էականը:
Հետաձգեք ոչ էականը: Էականը պետք է արվի հենց հիմա:

Sambitbaba
08.02.2021, 01:30
* * *

Հարցերը և հարցադրումը` տարբեր բաներ են:
Հարցերը` ուղղակի հետաքրքրասիրություն է:
Հարցադրումը` խիզախում է, ճամփորդություն է, որոնում է:
Հարցը հեշտությամբ կարելի է բավարարել ցանկացած տրամաբանական, նպատակահարմար պատասխանով: Հարցադրումը տրամաբանական ու նպատակահարմար պատասխաններով չի բավարարվի: Հարցադրումը ծարավի է նման:
Դուք կարող եք շարունակել կրկնել, որ, գիտականորեն, H2O նշանակում է ջուր, բայց դա ձեր ծարավը չի հագեցնի: Դա պատասխան է, և կատարելապես ճշմարիտ պատասխան է; եթե ինչ-որ մեկը հարցնում է, թե ինչ է ջուրը, դրան, որպես հարցի, շատ հեշտ է պատասխանել:
Բայց եթե ինչ-որ մեկը հարցնում է ջրի մասին, որովհետև ծարավ է, այդ դեպքում H2O-ն չի օգնի: Այդ ժամանակ կիրաչելի է միայն իսկական ջուրը:

Sambitbaba
09.02.2021, 01:11
* * *

Լսեք կատարելապես:
Երբեք մի անհանգստացեք հիշելու մասին, որովհետև դա ձեզ կշեղի: Երբ երկու բան համատեղ ես անում, սկսում ես գրառել` եթե ոչ տեսանելի, ուրեմն մտքում:
Ոչ, անհանգստություններ մի ստեղծեք, ուղղակի լսեք: Եթե մի բան ճշմարիտ է, ուրեմն ձեր սիրտն ուղղակի կներծծի այն: Սիրտը հիշողության համակարգ չունի: Հիշողության համակարգը գլխում է:
Բայց եթե ձեր սիրտը մի բան ներծծել է, ուրեմն կփոխվեն ձեր արարքները, կփոխվի ձեր վարքը, կփոխվեք դուք: Դա ձեզ փոխակերպում կբերի:
Դա ձեզ գիտելիքներ չի բերի, դա ձեզ փոխակերպում կբերի: Դա ձեզ կդարձնի նոր մարդ:


* * *

Դուք պարունակող չեք, դուք` պարունակությունն եք:
Դեն նետել պարունակողին և բացահայտել պարունակությունը, սրանում է պայծառացման ամբողջ էությունը:

Sambitbaba
09.02.2021, 22:04
* * *


Ներդիտարկումը սկսում է ձեզ դուրս բերել ժամանակի սահմաններից դուրս, որովհետև այն ձեզ մահվան սահմաններից էլ դուրս կբերի:
Դուք կզարմանաք, իմանալով, որ ժամանակի և մահվան համար սանսկրիտում միայն մեկ բառ է կիրառվում` կալ: Կալ նաև նշանակում է “վաղը”` վաղը կա միայն մահ և ուրիշ ոչինչ; կյանքը` այսօր է:
Հենց որ դուք դառնաք հանգիստ… Ձեր լարվածությունը` ձեր քաշն է: Երբ այլևս լարվածություն չկա, դուք անկշիռ եք դառնում:
Իսկ գիտակցությունը, որն էլ հենց ձեր իրականությունն է, ժամանակա-տարածքային սահմանափակում չունի:
Ձեր մարմինն աճում է մանկությունից դեպի երիտասարդություն, դեպի ծերություն, դեպի մահ` այդ փոփոխությունները միայն մարմնի հետ են կատարվում: Դրանք տունը կահավորելու փոփոխություններ են… տան գույնը փոխելու, ճարտարապետական փոփոխություններ: Բայց նրա վրա, ով ապրում է այդ տանը` տանտիրոջ վրա, - դրանք չեն ազդում:
Գիտակցությունը` տանտերն է:
Ձեր մարմինը տուն է միայն:
Այն պահին, երբ մտնաք ներդիտարկման մեջ, ձեր ներսում դուք առնչվեցիք մի ինչ-որ համընդհանուրի հետ, ինչը տարիք չունի, ով իր նմանը չունի ինչպես ժամանակի, այնպես էլ տարածության մեջ:

Sambitbaba
10.02.2021, 23:48
* * *

Ըմբոշխնեք, եղեք խաղամոլ` ի՞նչ ունեք կորցնելու:
Դուք եկել եք դատարկ ձեռքերով, դուք գնալու եք դատարկ ձեռքերով:
Այստեղ կորցնելու բան չկա:
Այս փոքրիկ կյանքը ձեզ որպես դպրոց է տրված:
Վարժեցրեք ձեզ բոլոր հաճույքների համար:
Ծնվելիս դուք ամեն ինչ չէ, որ ստանում եք: Ծնվելիս դուք ստանում եք միայն ամենաանհրաժեշտը կենդանի մնալու համար, մնացած ամեն ինչը ձեզ տրվում է որպես սերմ: Եթե դուք կանխամտածորեն հետաքրքրված եք ձեր գիտակցության զարգացման համար, քանի դեռ այն չի հասել իր գագաթնակետին, ուրեմն սա հենց ձեր համար է:
Բնությունը միայն կենդանի մնալն է ապահովում` ոչ թե կյանքը, ոչ թե ուրախությունը, ոչ թե լռությունը, ոչ թե էքստազը, ոչ թե սերը: Բնությանը կարող է կառավարել միայն տռփանքն էլ` ի՞նչ կարիք կա սիրո: Ինչու՞ բարդություններ ստեղծել:
Սերը ձեզ դեռ պետք է գտնել, գիտակցությունը դեռ պետք է աճեցնել: Դուք պետք է դառնաք ձեր սեփական գոյության այգեպանը, - ձեր գոյությունը` ձեր այգին է:


* * *

Ձեզ անհրաժեշտ է փոխել սիրո նշանակութունը: Դա այն չէ, ինչ կարելի է ստանալ ուրիշներից: Բայց հենց այդպիսին է սիրո ամբողջ պատմությունը` ամեն մեկը ջանում է այն ստանալ ուրիշից: Բոլորը փորձում են ստանալ, բայց իրականում ոչ ոք ոչինչ չի ստանում:
Սերը` այն չէ, ինչ կարելի է ստանալ:
Սերը այն է, ինչը տրվում է:
Բայց դուք կարող եք տալ միայն այն, ինչ ունեք:

Sambitbaba
11.02.2021, 22:41
* * *


Օրգազմի ապրումը ոչ միայն ձեզ ամենաբարձր հաճույք է պատճառում, ինչին ի վիճակի է մարմինը, այն տալիս է ձեզ նաև գիտակցում, որ դա դեռ ամենը չէ: Այն բացում է դռները: Այն ձեզ դարձնում է գիտակցող, որ ձեզ պարտադիր չէ փնտրել դրսում, որ իսկական գանձը ներսում է:
Ներդիտարկումը հիմնել են մարդիկ, ում հետ օրգազմի խորին ապրում է տեղի ունեցել: Ներդիտարկումը` ածանցավոր է օրգազմի խորին ապրումից: Չկա այլ ճանապարհ ներդիտակում գտնելու համար: Իսկ օրգազմը բնականորեն ձեզ բերում է ներդիտարկման վիճակին. ժամանակը կանգ է առնում, մտածողությունը վերանում է, էգոն այլևս չկա: Դուք` մաքուր էներգիա եք: Առաջին անգամ դուք հասկանում եք. դուք ձեր մարմինը չեք, դուք ձեր միտքը չեք, դուք մի ինչ-որ բան եք, ինչը գերազանցում է այդ երկուսին էլ` դուք գիտակցող էներգիա եք:

Իսկ երբ դուք մտել եք գիտակցող էներգիայի ոլորտ, ձեզ հետ սկսում են տեղի ունենալ ձեր կյանքի ամենասքանչելի, ամենավառ, ամենապատկերավոր ապրումները: Նրանք ձեզ կտան լիության զգացում և հաճույք, քանզի մարմինը, միտքը և աշխարհը` միասնական են, - մի կողմից:
Մյուս կողմից, նրանք հսկայական աստվածային անբավարարվածություն կստեղծեն: Որովհետև այն, ինչ դուք ապրեցիք, մեծ բան էր, բայց այդ ապրումն ինքը ձեզ բացարձակապես համոզված է դարձնում, որ առջևում պետք է ավելի մեծ ապրումներ լինեն: Քանի դեռ դուք ոչինչ չգիտեիք օրգազմի մասին, երբեք այդ մասին չէիք երազել: Հիմա այդ գիտեք: Դա կարող է դառնալ մղում` որոնել և հետազոտել. կա՞ արդյոք ավելի հրապուրիչ, ավելի աստվածայնությամբ լի, ավելի փսիխոդելիկ ինչ-որ բան, քան այն, ինչ կարող էին ձեզ տալ ցանկացած փսիխոդելիկներ:
Այդ որոնումն էր, որ մարդուն ներդիտարկման հասցրեց:

Sambitbaba
13.02.2021, 00:01
* * *

Պահից-պահ դուք այդ կտեսնեք:
Ինչի՞ են պետք շարունակել փորձերը:
Երբ պահը գա, ձեր գիտակցությունը կնայի ուղիղ նրա աչքերի մեջ և կարձագանքի նրան:
Բայց մարդիկ այնքան երկար են նախապատրաստվում, որ նրանց համարյա բոլոր կյանքերը ծախսվել են նախապատրաստվելու վրա:


* * *

Ներդիտարկումը փոխակերպում է:
Նա բարձրացնում է ձեզ գիտակցության առավել բարձր մակարդակներ և փոխում է ձեր ամբողջ կյանքի ոճը: Փոխում է այն, թե ինչպես եք դուք արձագանքում ինչ-որ բանի, փոխում է այնքան, որ անհնար է դրան հավատալ, երբ անձը, որն այս նույն իրավիճակում պետք է զայրանար, այժմ խորին կարեկցանք է դրսևորում, սեր` ճիշտ նույն իրավիճակում:
Ներդիտարկումը` խորին ըմբռնման հասած էության վիճակ է:


* * *

Միայն քնի մեջ եք դուք բաժան:
Այն պահին, երբ արթնացաք, դուք ամբողջական եք:

Sambitbaba
13.02.2021, 22:30
* * *


Եթե տղամարդն իրավունք ունի իրականացնել իր երազանքները, կինը նույնպես ունի նույնպիսի իրավունք իր երազանքներն իրականացնելու համար: Եվ երբ դուք որոշում եք լինել միասին, այդ ժամանակ զգուշությունը դառնում է սրբազան պարտքի պես մի բան, որպեսզի մեկմեկու երազանքները ոտնատակ չտաք:
Ոչինչ չի վիրավորում ավելի, քան այն, երբ երազները դառնում են ոչինչ, երբ հույսը մեռնում է, երբ ապագան դառնում է մռայլ, երբ բոլոր մեծ գաղափարները, որոնք դուք ցանկանում էիք իրագործել կյանքում, թվում են անիրականալի, որովհետև այդ տղամարդը կամ այդ կինն անընդհատ փչացնում է ձեր տրամադրությունը, խանգարում է ձեր հանգիստը, խախտում է ձեր լռությունը: Եվ երբ այդ ամենն ավերված է, դուք ստեղծագործ լինել չեք կարող: Դուք միայն ավերիչ կարող եք լինել, դաժան:
Կյանքն իր մեջ հսկայական գանձեր է պարունակում, որոնք մարդկանց կողմից այդպես էլ չճանաչված են մնում, որովհետև նրանք ժամանակ չունեն:
Նրանց ամբողջ ժամանակը զբաղված է ինչ-որ մեկ ուրիշի հետ ինչ-որ կռիվ տալով: Ուրիշն իր մեջ ամբողջ աշխարհն է ընդգրկում:
Եվ այդ ժամանակ տեղի է ունենում մեծ չարիք, որովհետև, երբ դուք կռվում եք ուրիշին հետ, աստիճանաբար մոառանում եք ձեզ: Ձեր ամբողջ կենտրոնը դառնում է հենց այդ ուրիշը, և երբ կենտրոնը դառնում է ուրիշը, դուք կորցնում եք ձեզ:

Sambitbaba
14.02.2021, 22:45
* * *

Փախուստը Հիմալայներ ձեզ չի օգնի, որովհետև Նույնիսկ Հիմալայներում ձեր միտքը նախկինը կմնա, ուղղակի դուք հնարավորություն չեք ունենա այդ մասին իմանալ: Իսկ թշնամուն ավելի լավ է իմանալ, քան չիմանալ, որովհետև իմացության շնորհիվ ձեր մոտ հնարավորություն է ստեղծվում փոխվել:
Ամենավտանգավոր բանը` չգիտենալն է:
Երբ ախտանիշը դրված է, հիվանդությունը կիսով չափ բուժված է արդեն: Երբ հիվանդությունը բացահայտված չէ, իսկական խնդիր է ծագում:
Բուժումը խնդիր չէ, բացահայտել հիվանդությունը` ահա թե որն է խնդիրը:


* * *

Աշխարհում առավել հաջողակ սիրահարները նրանք են, ովքեր երբեք չեն հանդիպել: Նրանց շնորհիվ երևան են գալիս ամենառոմանտիկ, ամենասքանչելի պատմությունները` չկան վեճեր, չկան մանրախնդրություններ, չկա պայքար: Եվ նրանք երբեք չեն հանգի եզրակացության, որ այս կինը ստեղծված չէ ինձ համար, կամ այս տղամարդը ստեղծված չէ ինձ համար` նրանք երբեք չեն մոտենա այնքան, որ այդ մասին իմանան:
Բայց դժբախտաբար, նրանցից մեծամասնությունն ամուսնանում են:
Իսկ դա կյանքի ամենամեծ դժբախտությունն է:

Sambitbaba
16.02.2021, 21:18
* * *

Սերը խանդ չի ճանաչում, սիրոն անհայտ են բողոքները: Սերը` խորին ըմբռնում է:
Դուք սիրում եք ինչ-որ մեկին` բայց դա չի նշանակում, որ այդ մեկը նույնպես ձեզ պետք է սիրի: Դա գործարք չէ:
Փորձեք հասկանալ սիրո նշանակությունը:
Եվ ձեր այսպես կոչված սիրային կապերի օգնությամբ սիրո իմաստը հասկանալ ձեր չի հաջողվի:
Բավական տարօրինակ է, բայց դուք կհասկանաք, թե ինչ է սերը` խորասուզվելով ներդիտարկման մեջ, դառնալով ավելի լուռ, ավելի ամբողջական, ավելի հանդարտ: Դուք կսկսեք ճառագել որոշակի էներգիա: Դուք կդառնաք սիրող և կճանաչեք սիրո սքանչելի որակները:


* * *

Կյանքում անհաջողություններ չեն լինում: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես եք դուք նայում դրան: Եթե դուք շատ ուժեղ եք ցանկանում` ցանկանում եք շատ հարուստ դառնալ և չեք կարողանում, - այդ ժամանակ տեղի է ունենում հույսերի խորտակում, և դուք անհաջողություն եք կրում: Բայց եթե դուք ոչինչ չեք ցանկանում, և կատարելապես երջանիկ եք, որտեղ էլ որ լինեք, - կյանքը` հաղթանակ է ակնթարթից ակնթարթ:


* * *

Մարդկանց համար խոսքերն իրականություն են դառնում:
Միշտ հիշեք այդ մասին, որպեսզի օգտագործեք բառերի ճիշտ նշանակությունը:

Sambitbaba
17.02.2021, 23:21
* * *

Քանի որ դուք ավելի զգայուն եք դառնում, կյանքը դառնում է ավելի համապարփակ: Դա այլևս փոքրիկ Լճակ չէ, այն օվկիանոս է դառնում: Այն սահմանափակված չէ ձեզանով, ձեր կնոջով ու ձեր զավակներով, - այն ընդհանրապես սահմանափակված չէ: Այս ամբողջ գոյատևությունը ձեր ընտանիքն է դառնում: Եվ քանի դեռ ամբողջ գոյատևությունը ձեր ընտանիքը չի դարձել, դուք չեք իմանա, թե ինչ է կյանքը, - որովհետև ոչ մի մարդ առանձին կղզի չէ, մենք բոլորս կապված ենք:
Մենք հսկայական աշխարհամաս ենք, միացած իրար միլիոնավոր ուղիներով:
Եվ եթե ձեր սիրտը լցված չէ սիրով ամենի հանդեպ, նույն հարաբերականությամբ սակավ կլինի նաև ձեր կյանքը:
Ներդիտարկումը կտա ձեզ զգայունակություն, աշխարհին պատկանելիության մեծ զգացում: Սա մեր աշխարհն է` աստղերը մերն են, և մենք օտարականներ չենք այստեղ:
Մենք պատկանում ենք գոյատևությանը: Մենք սրա մասն ենք: Մենք սրա սիրտն ենք:


* * *

Դատողությունը` այլանդակ երևույթ է:
Աճեք ձեր սեփական էության մեջ` ավելի վեր: Մի ավերեք ձեր այդ հնարավորությունը, մտածելով այլ մարդկանց մասին, իբր նրանք ձեզանից ցածր են: Դուք հսկայական վնաս կհասցնեք ձեզ, այլ ոչ մեկ ուրիշին:

Sambitbaba
18.02.2021, 23:25
* * *

Ցանկացած մարդու տված ցանկացած հարց դառնում է բոլոր մարդկանց հարցը, անկախ այն բանից, գիտակցում եք դուք դա թե ոչ: Դուք կարող է չեք գիտակցում դա, հնարավոր է, ձեր ժամանակը դեռ չի եկել, հնարավոր է, այդ հարցը դուք կարող եք տալ ավելի ուշ: Հնարավոր է, դուք ճնշել եք նրան այնքան խորը, որ կատարելապես մոռացել եք, գոյություն ունի՞ նա, թե ոչ:
Բայց թույլ տվեք ինձ կրկնել. գոյություն չունի որևէ այլ հարց, որը նույնպես ձերը չի:


* * *

Իմ պատասխանները` իրականում, պատասխաններ չեն: Իմ պատասխանները` սպանողներ են, - նրանք ուղղակի սպանում են հարցը, նրանք պարտակում են հարցը, նրանք ձեզ չեն տալիս որևէ պատասխան, որից կարելի էր կառչել:
Եվ դրանում է տարբերությունը ուսուցչի ու վարպետի միջև. ուսուցիչը ձեզ պատասխաններ է տալիս այն կերպ, որ դուք կարող եք կառչել այդ պատասխաններից և մնալ անտեղյակ` նրբագեղորեն զարգարված մակերեսի վրա, պատասխաններով լի գրադարաններ, բայց ներքևում, մակերեսի տակ, անհուն անգիտություն:
Վարպետն ուղղակի սպանում է ձեր հարցերը:
Նա ձեզ պատասխաններ չի տալիս, նա հեռացնում է հարցերը:
Երբ ձեր բոլոր հարցերը կարողանան հեռացվել…
Ուշադիր լսեք այն, ինչ ես ասում եմ ձեզ. եթե հնարավոր լինի ձեր բոլոր հարցերը հեռացնել, ձեր անտեղյակությունը կսկսի վերանալ, իսկ այն, ինչ կմնա, դա էլ հենց կլինի անմեղությունը:
Իսկ անմեղությունը` լույս է ինքնին:

Sambitbaba
19.02.2021, 22:01
* * *


Տեսեք, կյանքը` ինչ-որ դժվար բան չէ: Այն դառնում է խնդիր, երբ ձեր կյանքը ցանկանում է ընթանալ մի ճանապարհով, իսկ ձեր միտքը քարշ է տալիս ձեզ դեպի մեկ ուրիշը, և դուք հայտնվում եք կոնֆլիկտի մեջ, դուք պատռված եք մասերի: Դուք չեք կարող շարժվել դեպի կողմերից և ոչ մեկը, քանի որ ձեր մի կեսը ցանկանում է շարժվել հակառակ ուղղությամբ:
Կյանքը կատարելապես պարզ է դառնում, երբ դուք սկսում եք գործել, ելնելով ինչ-որ բանից, ինչն ավելի վեր է, քան ձեր միտքը:
Սկզբում, ցանկացած որոնողի համար, ամբողջ փնտրտուքը կայանում է նրանում, որպեսզի տարածություն հայտնաբերեք մտքի սահմաններից դուրս:
Երբ դուք մի փոքրիկ տարածություն եք գտնում մտքի սահմաններից դուրս, ամբողջ երկվությունը վերանում է, ամբողջ լարվածությունը, բոլոր տագնապներն անհետանում են: Եվ բավականին տարօրինակ է, որ միտքը, որը երբեք ձեր հսկողության տակ չի գտնվում, հանկարծակի ինքն է սկսում ընկրկել ձեր առջև:
Միտքը որպես վարպետ`արհավիրք է:
Միտքը սպասավորի դերում` բնության հրաշալի նվեր է:
Ձեզ պետք է գտնել վարպետին` և նա այնքան էլ հեռու չէ, ուղղակի նա ավելի վեր է, քան միտքը:
Ընդամենը մի քայլ է պետք:

Sambitbaba
21.02.2021, 01:16
* * *

Ձեզ տրված է սիրտ, և նա այնքան սքանչելի է, այնքան սիրող, - և ցանկանի է, որ նա այդպիսին էլ մնա:
Գնալու տեղ այլևս չկա, թվում է, թե արդեն ամեն ինչ նվաճել եք:
Բայց դուք կլքեք դա:
Եվ հեռացումը փոքր-ինչ ցավալի է, բայց այդ ցավն անմիջապես կմոռացվի, որովհետև ավելի ու ավելի շատ երանություն կիջնի ձեր վրա: Եվ շուտով դուք կսովորեք դրան. որ երբ դուք լքում եք ձեր գիշերային օթևանը, պետք չէ ցավ զգալ: Դուք ընտելանում եք, դուք գիտեք, որ ճամփորդությունն ավերջանալի է: Եվ գանձերն էլ ավելի ու ավելի են մեծանում, այնպես որ դուք չեք պարտվել: Եթե դուք կանգ առնեք ինչ-որ տեղ, այ, դա կորուստ կլինի: Այդ պատճառով այստեղ կանգառ չկա, վերջնակետ էլ չկա… չկա նույնիսկ ժամանակավոր կայան: Դուք պետք է վայելեք մի սքանչելի տարածությունից դեպի մեկ այլ ավելի սքանչելի տարածություն ճանապարհ ընկնելու հաճույքը, և նույնիսկ քաղցր ցավը:


* * *

Անտեղյակությունը` իմաստության սկիզբն է: Ճիշտ հասկացեք, դա ինչ-որ բացասական բան չէ: Դրա անունն է tabula rasa, մաքուր վիճակ: Այնտեղ ոչինչ նշված չէ: Այնտեղ դուք կարող եք գրել ձեր սեփական սուրբ Աստվածաշունչը, սուրբ Ղուրանը, սուրբ Գիտան, դուք կարող եք նոր ծնունդ ձեռք բերել:
Անտեղյակությունը` ընդերք է:
Նրա մեջ է գտնվում ճշմարտության որոնումը` և եթե դուք զոհաբերել եք ճանաչելու ձեր ունակությունը, անտեղյակությունը` ճիշտ նախաձեռնություն է:
Գիտենալ կատարելապես, որ «ես չգիտեմ», - դա դեպի իմաստություն տանող առաջին քայլն է: Դուք իմացել եք անհավանականորեն արժեքավոր մի բան. Դուք ճանաչել եք ձեր անարատությունը:

Sambitbaba
21.02.2021, 23:33
* * *

Սիրո իսկական ակնթարթները մնում են չարտահայտված:
Երբ դուք իրոք զգում եք սեր, այդ զգացումն ինքը ձեր շուրջ որոշակի փայլք է ստեղծում, որն ասում է ամենն, ինչ դուք չեք կարող ասել, այն, ինչ երբեք ասված լինել չի կարող:


* * *

Յուրաքանչյուր սիրային կապ` վտանգ է, որովհետև մարդ կորցնում է իրեն: Կողքից դա շատ լավ տեսք ունի: Սիրահարներն իրենց մտքում այնքան շատ բան են մտածում, ինչ պատրաստվում են ասել, երբ հանդիպեն իրենց սիրելիների, իրենց սիրեկանների հետ: Բայց երբ հանդիպում են, նրանք հանկարծակի համրանում են: Ուղղակի մոտիկությունը փոփոխություններ է ստեղծում` շաղակրատող միտքն այլևս շատախոս չէ, և ծնվում է վախը: Երբ սերն իսկական է, անխուսափելիորեն ծնվում է վախ:


* * *

Եթե ձեր սերը սովորական, կենսաբանական, բնազդային սեր չէ, եթե այն ձեր էգոյի մասը չէ, եթե դա բռնության գործողություն չէ այն բանի համար, որպեսզի իշխեք ինչ-որ մեկին; եթե ձեր սերն ուղղակի մաքուր ուրախություն է, - գիտակցվածությունը ստվերի պես հետևելու է այդ մաքուր սիրոն: Դուք կարիք չունեք անհանգստանալ գիտակցվածության մասին:
Կա միայն երկու ճանապարհ. կամ դուք դառնում եք գիտսկցող, այդ ժամանակ սերը հետևում է ձեզ ստվերի նման; կամ դուք այնքան սիրող եք դառնում, որ գիտակցվածությունը գալիս է ակամայորեն: Դա մի դրամի երկու կողմերն են: Հարկ չկա անհանգստանալ մյուս կողմի մասին; ուղղակի բռնեք մի կողմը, դա մյուս կողմի առկայությունը չի բացառում: Մյուս կողմն անպայման կգա:

Sambitbaba
23.02.2021, 01:40
* * *

Միտքը չի կարող գոյատևել առանց խնդիրների; խնդիրները` նրա սնունդն են: Կոնֆլիկտ, պայքար, աններդաշնակություն` և միտքը կատարելապես հանգիստ է, նա տանն է:
Լռություն, ներդաշնակություն` և միտքը սկսում է վախենալ, որովհետև ներդաշնակությունը, լռությունն ու հանգստությունը` դրանք ոչ այլ ինչ են, քան մահ մտքի համար:


* * *

Եթե դուք չեք կարողանում ծիծաղել, կյանքում շատ բան եք կորցնելու, դուք կկորցնեք շատ գաղտնիքներ:
Ձեր ծիծաղը ձեզ փոքրիկ անմեղ երեխա է դարձնում, ձեր ծիծաղը միավորում է ձեզ գոյատևության հետ` շառաչող օվկիանոսի, աստղերի և լռության հետ:

* * *

Իմ մոտեցումը շատ պարզ է: Դուք պետք է զգոն լինեք ոչ թե նրա համար, որ ձեր սրտին թույլ տաք ճնշել ձեր գիտակցությունը, ինչպես նաև դուք պետք է զգոն դառնաք ոչ թե նրա համար, որպեսզի ձեր գիտակցությունը ճնշի ձեր սրտին: Նրանց գործողությունները տարբեր են: Գիտակցությունը պետք է գործի օբեկտների աշխարհում, իսկ սիրտը պետք է գործի մարդկային գիտակցությա աշխարհում:
Եվ այն պահին, երբ նրանց գործողությունները դարսվում են մեկը մյուսի վրա, դա հանգեցնում է որոշակի անախորժությունների:

Sambitbaba
24.02.2021, 02:29
* * *

Երբ դուք չարանում եք` նկատե՞լ եք, - ձեր մարմինը որոշակի ձև է ընդունում: Երբ չարանում եք, ձեր ձեռքերը չեք կարող բաց պահել; երբ չարանում եք, ձեր ձեռքը` բռունցք է: Երբ չարանում եք, դուք չեք կարող ժպտալ`, - թե՞ կարող եք:
Երբ որոշակի հուզումներ եք ապրում, մարմինը որոշակի ձև է ընդունում:
Ուղղակի գոյություն ունեն փոքրիկ բաներ, որոնք ներսում խորը կապված են:


* * *

Էգոն` դա ընդամենը գիտակցվածության բացակայությունն է:
Սենյակը լցված է մթով, և դուք ցանկանում եք, որ մութը լքի այն: Դուք կարող եք անել ամենն, ինչ ի վիճակի եք` դուրս հրել կամ վռնդել նրան դուրս, - բայց հաջողության չեք հասնի: Բավականին տարօրինակ է, բայց ձեզ կհաղթի այն, ինչը գոյություն չունի: Վերջիվերջո ձեր միտքը կասի ձեզ, որ մութն այնքան ուժեղ բան է, որ դուք ի վիճակի չեք նրան ցրել, որ չեք կարող նրան վռնդել: Բայց դա սխալ եզրակացություն է, այն պարզ է, հասկանալի, բայց սխալ է:
Պետք է ուղղակի սենյակ բերել մի փոքրիկ մոմ:
Դուք չպետք է մութը վռնդեք: Դուք չպետք է նրա հետ պայքարեք` դա ակնհայտ հիմարություն է: Ուղղակի ներս բերեք մի փոքրիկ մոմ, և այլևս մութը չեք գտնի: Բայց մութը դուրս չի եկել` նա չի կարող դուրս գալ, որովհետև ի սկազբանե այն գոյություն չունի: Նա չի կարող ոչ լինել ներսում, և ոչ էլ դուրս ելնել:
Լույսը մտավ ներս, լույսը դուրս ելավ. լույսը դրական գոյատևություն ունի: Դուք կարող եք վառել մոմը` և մութը չկա; կարող եք հանգցնել մոմը, և կգա մութը: Մթի հետ ինչ-որ բան անելու համար, դուք պետք է ինչ-որ բան անեք լույսի հետ` շատ տարօրինակ է, շատ անտրամաբանական է, բայց ի՞նչ կարող եք անել: Այդպիսին է իրերի բնույթը:

Sambitbaba
25.02.2021, 03:25
* * *

Իմ սերը լույսի է նման` այն ինչպես ոչ ոքի համար շատ չէ, այնպես էլ ոչ ոքի համար քիչ չէ: Սակայն կույրի համար այն գոյություն ուղղակի չի ունենա: Նրա համար, ով ինչպես հարկն է տեսնել չի կարողանում, այն խավար կլինի: Բայց նրա համար, ով կարող է հստակ տեսնել, այն ուրիշ հաճախականություն կունենա:
Դա նույն լույսն է, բայց այն կախված է նրանից, թե որքան ընկալունակ եք դուք:
Եթե դուք կարող եք ամբողջովին բաց լինել, կարող եք ստանալ այն ամբողջովին:


* * *

Դուք ոչինչ չպետք է ցանկանաք:
Այն պահին, երբ դուք կհասնեք չցանկանալու վիճակին, գոյատևությունը կօգտագործի ձեզ այնպես, ինչպես պետք է իրեն. որպես թաքնագետ, որպես վարպետ, որպես երգիչ, որպես պարող, որպես սրնգահար` կամ ուղղակի որպես ոչ ոք, որովհետև ամենը, ինչ գոյությունն ունի` օրհնանք է:
Այն, ինչ եկել է ձեզ գոյատևությունից առանց ձեր ցանկության` միշտ ամենաբարձրագույն էքստազն է, որը միայն հնարավոր է:

Sambitbaba
25.02.2021, 23:59
* * *

Ներդիտարկումը… դա ուղղակի ըմբռնում է: Հարցն այն չէ, թե ինչպես նստել լուռ, հարցն այն չէ, թե ինչպես մանտրա երգել: Հարցը մտքի նուրբ աշխատանքը հասկանալն է:
Հենց որ դուք հասկանում եք մտքի այդ աշխատանքը, ձեր մեջ ծագում է մի մեծ գիտակցվածություն, որը ծնվել է ոչ թե մտքից: Այդ գիտակցվածությունը ծնվում է ձեր էության մեջ, ձեր հոգու մեջ, ձեր գիտակցության մեջ:


* * *

Տասնչորս տարեկանում մարդը սեռականորեն հասունացել է` մրա միտքը սկսում է գործել կատարելապես այլ կերպ, մարմին ը սկսում է գործել կատարելապես այլ կերպ:
Տասնչորս տարին` տղամարդու այն կենսաբանակնա տարիքն է, երբ նա ի վիճակի է դառնում երեխաներ ստեղծել: Ինչ վերաբերվում է կենսաբանությանը` դա արդեն հասուն տղամարդ է:
Ահա թե ինչու մարդու հոգեբանական տարիքը մնում է տասնչորս տարեկանը. որովհետև այժմ կենսաբանությունը հետաքրքրված չէ ձեր հոգեբանական զարգացման մեջ այնքան ժամանակ, մինչև դուք ինքներդ հետաքրքրված չլինեք նրանով: Այդ կետին բնությունը բերել է ձեզ իր սեփական նպատակի համար, բազմացման համար: Նա իր աշխատանքը կատարել է:
Այժմ արդեն միայն ձեզանից է կախված, ցանկանու՞մ եք դուք արդյոք որոնող լինել, աճել հոգեբանորեն, աճել ձեր գիտակցվածության մեջ: Եթե դուք ցանկանում եք հոգևոր փորձ, ուրեմն ամեն ինչ ձեր ձեռքերում է, այժմ ամեն ինչ ձեզանից է կախված, բնությունն իր գործն ավարտել է:
Բայց այն պատճառով, որ բնությունը կանգ է առել, մարդկանց իննսունինն ամբողջ ինը տասնորդական տոկոսը կանգ են առնում բնության հետ միասին: Նրանք չեն զարգանում, այդ բնության աքացին էր միայն, որ նրանց հասցրեց տասնչորս տարեկանի:

Sambitbaba
27.02.2021, 03:29
* * *

Հաճույքների պատմությունը` ֆիզիկական, կենսաբանական, հոգեբանական հաճույքների, - սկսվումէ տասնչորս տարեկանում: Եթե ոչ ոք չխառնվի, և ձեզ թույլ է տրված ապրել դրանք, ուրեմն մոտավորապես քսաներկու տարեկանում դուք արդեն ազատ կլինեք կապանքների այդ բոլոր տեսակներից: Դա չի նշանակում, որ դուք կվերանաք այս աշխարհից, դա նշանակում է ընդամենը, որ ձեր կինը կդառնա ձեզ ընկեր, ձեր ամուսինեը ձեր ընկերը կդառնա: Դուք երկուսդ էլ կհասկանաք, որ որոշակի կենսաբանական ուժ գոյություն ուներ, և նրա ազդեցությունն ավարտվել է, և այժմ արդեն կարիք չկա առանց անհրաժեշտության մեկմեկու խանգարել: Ավելի լավ է ուղղակի գտնվել ներդիտարկման մեջ: Ես պնդում եմ հետևյալը. եթե ամեն ինչ նորմալ է ընթանում, ուրեմն երբ դուք հասնեք քառասուներկու տարեկանի, ձեզ հետ մեքենայորեն հսկայական փոփոխություն կկատարվի: Դուք կշարունակեք մնալ այս աշխարհում, բայց նա ձեզ բացարձակապես չի վնասի: Դա իսկական հրաժարում է` չընդգրկվածություն, ոչինչ ճնշված չէ: Սիրտը մաքուր է, ներսում ոչ մի տեսակ աղբ չկա:

Sambitbaba
28.02.2021, 00:32
* * *


Ատելությունը կործանիչ է, ինքնակործանող: Սերը հսկայական հարգանք է սեփական անձի նկատմամբ: Դուք կարող եք ատել ում ասես, ինչ ասես; կարող եք ատել իրեն ատելությանը, բայց ամեն դեպքում կբացահայտեք, որ ձեզ քիչ էներգիա է մնացել: Ատելությունը կլանում է ձեր էներգիան և դատարկում է ձեզ:
Սերը լցնում է ձեզ էներգիայով` համակող էներգիայով, ոչ միայն բուժում է ձեզ, այլև ստեղծում է ձեր շուրջ աուրա, որի մեջ ուրիշներն էլ կարող են ապաքինվել:
Դա կրոնի հարց չէ, որ ատելությունը վատ է կամ անբարոյական:
Դա քաղաքակիրթ լինելու հարց է. ատելությունը հիմար է, իսկ սերը` քաղաքակիրթ:
Տեսե՞լ եք դուք արդյոք, թե ինչպես են կռվում երկու շուն: Լիովին հնարավոր է, որ նրանք կհաչեն իրար վրա, կթռչեն իրար վրա, և թվում է, թե արյունոտ կռիվ կսկսվի` բայց ոչինչ տեղի չի ունենում: Նրանք տեսնում և որոշում են, թե ով է ավելի ուժեղը, և երբ դա արդեն որոշված է, երկուսն էլ համաձայնվում են դրան, և արդեն կռվելու կարիք չկա: Այդ ժամանակ շներից մեկն ուղղակի կախում է պոչը, տալով նշան. “Կանգ առ, դու հաղթեցիր, ես պարտված եմ, և այնուանդերձ մենք կարող ենք լավ ընկերներ լինել”:
Շներն ավելի քաղաքակիրթ են, քան քաղաքագետները:

Sambitbaba
28.02.2021, 22:16
* * *

Երբ ես քննադատում եմ քաղաքագետներին, դա չի նշանակում, որ քաղաքագետները ձեզանից դուրս են, քաղաքագետները ձեր ներսում են:
Արտաքին քաղաքագետն ընդամենը դրսևորում է, ձեր ներքին քաղաքագետների կոլեկտիվ դրսևորումը: Դուք բոլորդ փնտրում եք ինչ-որ ճանապարհով ունենալ ավելի շատ, տիրել ավելի շատին, լինել ավելի հզոր, տիրապետել, լինել հատուկ, լինել շատ-շատ կարևոր` ուղղակի կարևոր լինելը քիչ է:
Երբ ես քննադատում եմ քաղաքագետներին, ես քննադատում եմ ձեր մտքի քաղաքական կառուցվածքը…
Ես պետք է քննադատեմ քաղաքագետներին, որովհետև նրանք` այն են, ինչ ցանկանում եք լինել դուք, բայց դա ընդամենը սերմ է ձեր մեջ: Իսկ սերմի մեջ դուք չեք կարող տեսնել բոլոր գույներն ու երանգները: Երբ ես քննադատում եմ քաղաքագետներին, ես քննադատում եմ քաղաքագետներին ձեր մեջ:


* * *

Փոխզիջումն ուղղակի նշանակում է, որ դուք գտնվում եք անորոշության վիճակում: Փոխզիջման գնալու փոխարեն` արմատավորվեք, գտեք ձեր ոտքի տակի հողը, ձեր անհատականությունը: Գտեք զգացմունքների ազնվությունը, ձեր սրտի աջակցությունը: Եվ այդ ժամանակ, ինչպիսին էլ լինեն հետևանքները, նշանակություն չունի:


* * *

Եթե դուք արարչագործող չեք, շարունակելու եք ինքնաոչնչացնող մնալ: Դա միևնույն էներգիան է: Ձեր մեջ կա էներգիա, դուք Տիեզերքից ձեր մեջ ներթափանցող էներգիա ստեղծող մեքենա եք: Ի՞նչ եք դուք անելու դրա հետ: Եթե չարարեք, ուրեմն կործանող եք լինելու, ուրեմն դատապարտված եք կործանման:

Sambitbaba
03.03.2021, 08:25
* * *

Դուք այս աշխարհ եք գալիս առանց ոչնչի, այդ պատճառով ակնհայտ է մի բան. ոչինչ ձեզ չի պատկանում, դուք բացարձակապես մերկ եք, բայց լիքն եք պատրանքներով: Ահա թե ինչու ամեն երեխա ծնվում է սեղմած բռունցքերով, հավատալով, որ գանձ է կրում` իսկ նրա բռունցքները դատարկ են:
Եվ բոլորը մահանում են բաց ձեռքերով: Փորձե՛ք սեղմած բռունցքներով մահանալ` առայժմ ոչ ոքի այդ չի հաջողվել:
Կամ փորձեք ծնվել բաց բռունցքներով` ոչ ոքի մինչև օրս դա էլ չի հաջողվել:
Երեխան ծնվում է բռունցքներով, պատրանքով, որ ինքն աշխարհ է բերում գանձեր, բայց բռունցքներում ոչինչ չկա: Ոչինչ նրան չի պատկանում, ուրեմն ի՞նչ անվստահելիության մասին եք դուք անհանգստանում: Ոչինչ չեն կարող ձեզանից գողանալ, անհնար է ձեզանից խլել որևէ բան:
Ամենը, ինչից դուք օգտվում եք, պատկանում է աշխարհին: Եվ կգա օրը, երբ պարտավոր կլինեք այդ ամենը թ ողնել այստեղ: Դուք ի վիճակի չեք որևէ բան վերցնել ձեզ հետ:



* * *

Գիտակցությունը` ձեր մարմինը չէ, ձեր միտքը չէ, ձեր սիրտը չէ:
Հետևաբար, երբ մարդ մեռնում է, նա մահանում է ձեր համար, այլ ոչ իր: Իր համար նա ընդամենը փոխում է իր տունը, հնարավոր է, տեղափոխվում է ավելի հարմարավետ բնակարան: Բայց դուք մտածում եք, որ խեղճ տղան մեռել է, որովհետև հին բնակարանը լքված է, իսկ դուք փնտրում եք նրան հին բնակարանում և չեք գտնում նրան այնտեղ: Իսկ ձեզ պետք է ասել հետևյալը. “Խեղճն անհետացել է, իսկ թե ուր է նա գնացել, մենք այդ չգիտենք”:

Sambitbaba
03.03.2021, 20:45
* * *

Կյանքի դիալեկտիկան այնպիսին է, որ մարդիկ, որոնք մեծ ջանք են գործադրում պայծառացման հասնելու համար, իրենց ջանքերի շնորհիվ դրան չեն հասնելու: Մի օր ձեզ պետք է հրաժարվել այդ ամենից, և լիցքաթափման այդ պահին կբացահայտվի մի բան` դուք գործող անձ չեք, ձեր հետ ինչ-որ բան տեղի է ունենում:
Նույնը արդարացի է նաև գիտական հայտնագործությունների համար` ճիշտ նույն օրենքն է: Գիտնականը տարիներով աշխատում է գիտական ծրագրի վրա, և հետո, հանկարծ, երբ նա մտածում է, որ արեց ամենն, ինչ կարող էր, նա դեն է նետում այդ գաղափարը: Եվ հանկարծակի բացվում է մի պատուհան, և այն, ինչ նա փնտրում էր այդքան մեծ ջանքերով, նրան հասանելի է դառնում առանց որևէ ջանքերի:
Փաստորեն, դրա համար խորին պատճառներ կան. Երբ դուք ջանքեր եք գործադրում, դուք դառնում եք լարված; երբ լարված եք, ձեր միտքը սեղմվում է: Իսկ դուք լիքն եք պատվախնդրությամբ, ցանկություններով, այնքան եք շտապում ստանալ ինչ-որ բան, որ գտնվում եք լիակատար քաոսի մեջ: Իսկ որպեսզի գիտենսք ինչ-որ բան, թե գիտության, և թե կրոնի վերաբերյալ, ձեզ պետք է լինել լիակատար լռության մեջ, խաղաղ գիտակցվածության մեջ, ոչինչ չանելով, ոչինչ չցանկանալով, նույնիսկ ոչ մի բանի վրա չնայելով:
Բայց մինչ այդ, երբ դուք նայում էիք և չէիք գտնում, դա ձեր մեջ որոշակի սերմ էր ստեղծում: Լիցքաթափման այդ պահերին սերմը ծլարձակում է:

Sambitbaba
05.03.2021, 04:56
* * *

Պետք չէ գիտենալ, թե ուր եք դուք գնում:
Պետք չէ գիտենալ, թե ինչու եք գնում:
Ամենը, ինչ պետք է գիտենալ, այն է, որ դուք գնում եք ուրախությամբ, որովհետև, եթե դուք գնում եք ուրախությամբ, ուրեմն չեք կարող սխալ տեղ գնալ:


* * *

Կյանքը սքանչելի է, որովհետև կա շատ բան, ինչն անհնար է բացատրել: Կլիներ սարսափելի, եթե կյանքը բաղկացած լիներ միայն այն բաներից, ինչը բացատրելի է:
Ուղղակի մտածեք մի պահ. եթե ամեն ինչ կարելի լիներ բացատրել, ուրեմն չէր լինի թաքնություն, ուրեմն չէր լինի պոեզիա, ուրեմն չէին լինի գաղտնիքներ, ուրեմն ամեն ինչ կլիներ կատարելապես տաղտուկ ու ձանձրալի:
Կյանքը տաղտուկ չէ, որովհետև նրա մեջ կան տարածքներ, որոնք դուք կարող եք շարունակել հետազոտել և, այնուամենայնիվ, երբեք չեք կարողանա բացատրել դրանք: Դուք կարող եք շատ բան փորձել, և սակայն նույնիսկ այն, ինչ ապրել եք, չի կարող փոխանցվել բառերով:


* * *

Կյանքը` այն չէ, ինչ թվում է: Դա շատ ավելին է, դա անհամեմատելի ավելին է:
Ձեզ պետք է ընդամենը դեմքով շուռ գալ դեպի ձեզ:

Sambitbaba
07.03.2021, 02:25
* * *

Ամեն մարդ պետք է հայտնաբերի իր սեփական ճանապարհը:
Գերճանապարհների ուղեցույցներ չկան, որոնք ասում են ձեզ, թե որքան եք դուք մոտեցել նպտակակետին: Հոգևոր հետազոտության մեջ դուք պետք է ընթանաք և ձեր ճանապարհը ստեղծեք ձեր առաջխաղացումով: Պատրաստի ճանապարհ չկա, որն ուղղակի կարելի է անցնել:
Եվ ես զգում եմ, որ դա հսկայական երանություն կբերի և էքստազ: Դուք նման չեք երկաթուղային գնացքի: Վազելով ռելսերով, դուք չեք կարող վազել սարերով, ջունգլիներով, այնտեղ, որտեղ ձեզ է դուր գալիս: Երկաթուղային գնացքը` նույն բանտարկյալն է:
Բայց գետը` բանտարկյալ չէ: Նա ուղղակի ճամփորդում է ձգտելով: Նա, հնարավոր է, սկիզբ առնելով Հիմալայներից, անցնում է հարյուրավոր կիլոմետրեր, և վերջիվերջո հասնում է օվկիանոսին` առանց ինչ-որ քարտեզների, առանց որևէ ուղեցույցների, առանց որևէ ուղեվարների, և չկա ոչ ոք նրա ճանապարհին, ում նա կարող էր հարցնել. “Ու՞ր գնամ ես հիմա”… Որովհետև ամեն քայլ` խաչմերուկ է:
Բայց բավական տարօրինակ է, որ ամեն գետ, գտնելով իր սեփական ճանապարհը, օվկիանոսին է հասնում հսկայական ազատությամբ:


* * *

Ամեն մեկը պետք է իր նման մեկին: Եվ նա պետք է այնպիսին, ինչպիսին հենց կա: Ահա թե ինչու եք դուք ծնվում որոշակի կերպարանքով:
Մի փորձեք խուսափել ձեր բնույթից:

Sambitbaba
08.03.2021, 01:50
* * *

Ներդիտարկումը` համարձակություն է մնալ լուռ և միայնակ:


* * *

Ծնունդը պատահում է ձեզ հետ, երիտասարդությունը պատահում է ձեզ հետ, սերը պատահում է ձեզ հետ, ծերությունը պատահում է ձեզ հետ, մահը պատահում է ձեզ հետ` ամբողջ էականը պատահում է ձեզ հետ, իսկ ամենն, ինչ էական չէ, թողնված է ձեր հայեցողությանը:
Այդ պատճառով մի ծախսեք ձեր ամբողջ կյանքը ոչ էականի վրա:
Ոչ էականը նույնպես անհրաժեշտ է, բայց հիշեք, որ էականը չպետք է մոռացված լինի:
Եվ դուք ոչինչ չպետք է անեք դրա հետ, դուք պետք է միայն լինեք ընկալունակ, բաց, խոցելի, հասանելի, այնպես որ եթե դրսից ձեզ կանչեն, դուք պետք է պատրաստ լինեք ամբողջ սրտով ասել. “Այո, այո, գալիս եմ”:


* * *

Անտարբերությունը մտքի հանդեպ` ներդիտարկում է:
Միտքը` խնդիր է: Երբ չկա միտք, ուրեմն կա հանգիստ, և ուրեմն այդ դեպքում ինչպե՞ս կարող է մտքի հանգիստ լինել:
Եվ յուրաքանչյուր “մտքի հանգիստ”, - ընդամենը մոլորություն է; դա նշանակում է միայն այն, որ աղմուկը քչացել է մինչև այն սահմանը, որը դուք կարծում եք, որ լռություն է: Բայց դուք ուղղակի չունեք ոչինչ, ինչի հետ կարող էիք այն համեմատել:

Sambitbaba
09.03.2021, 02:42
Պայծառացմանը չեն հասնում ճիգերի միջնորդությամբ: Ճիգերի օգնությամբ հասնում են ներվերի թուլացման. դուք այնքան շատ բան եք արել, որ կարողացել եք դա դեն նետել:
Բայց եթե այդ չանեիք, այդ ամենից ազատվել չէիք կարողանա:


* * *

Ծնունդը` ուղղակի հարմար միջադեպ է:
Դուք կամ կարող եք սովորել ապրել հիանալի կյանքով, կամ կարող եք ուղղակի ձեզ քարշ տալ մինչև գերեզման: Դա ձեզանից է կախված:
Կան մարդիկ, որոնց համար կյանքը` սեփական անձը քարշ տալ է, բայց կան մարդիկ, ում համար նույնիսկ մահն էլ` պար է:
Ես ցանկանում եմ ձեզ ասել, որ եթե դուք ձեր կյանքն արվեստ եք դարձնում, ձեր մահն արվեստի գագաթնակետ կդառնա, ամենաբարձր գագաթը, որն ինքնին արդեն սքանչելի է:


* * *

Արևմուտքը ստեղծել է տարրալուծվող սուրճը, բայց արևմուտքը չգիտի, թե ինչպես այն խմի փոքր կումերով: Պայծառացումը` ոչ այլ ինչ է, քան սուրճ խմելու ներդիտարկողական միջոց, իրավունք:


* * *

Գոյատևությունը` զվարճա՛նք է:
Եթե ձեր աչքերն ուղղակի բաց են, որպեսզի տեսնեք գոյատևության ամբողջ զվարճանաը, դուք կզարմանաք` լուրջ բաների համար կյանքի մեջ տեղ չկա՛: Բոլորը սայթաքում են ձմերուկի կլեպների վրա` ձեզ պետք է ուղղակի այդ տեսնել:

Sambitbaba
10.03.2021, 02:33
* * *

Սրտի և մտքի աշխատանքները կատարելապես տարբեր են; և ոչ միայն տարբեր են, այլև տրամագծորեն հակառակ: Միտքը ստեղծում է փիլիսոփայություններ, աստվածաբանություններ, գաղափարախոսություններ` այդ ամենը պատասխան չունեցող հարցեր են: Սիրտն ուղղակի սպասում է: Անհրաժեշտ պահին այն փթթում է ինքն իրեն:
Սիրտը հարցեր չունի, իսկ պատասխաններ այնուհանդերձ ստանում է:
Միտքը հազար ու մի հարց ունի, և սակայն դեռևս ոչ մի պատասխան չի ստացել, քանի որ չգիտի, թե ինչպես ստանալ:


* * *

Մարդու դժբախտությունն այն է, որ նա ջանում է անել անհնարինը; նա փորձում է ստիպել սրտին ծառայել իրեն, իսկ դա անհնար է:
Դրանում է ձեր ողջ խառնաշփոթության, քաոսի պատճառը:

Sambitbaba
10.03.2021, 23:12
* * *

Թախիծն իր սեփական գեղեցկությունն ունի:
Նրա մեջ հսկայական խորություն կա, կա իր գեղեցկությունը, հանգստությունը, փափկությունը: Դա սքանչելի փորձ է, այդ պատճառով մի ջանացեք նրանից խուսափել: Եթե խուսափում եք նրանից, չեք նկատի դեպի լռություն տանող դուռը:
Վայելեք թախիծը, ձեր բաց գիրկն ընդունեք նրան, խորասուզվեք նրա մեջ: Որքան ավելի շատ եք ողջունում նրան, այնքան ավելի շուտ թախիծը կփոխակերպվի լռության:
Իսկ լռությունը, քիչ առ քիչ, կդառնա երաժշտություն առանց հնչյունների:


* * *

Կա շատ նուրբ, շատ բարակ գիծ տգիտության և անմեղության միջև: Երեխան տգետ չէ, անմեղ է: Իսկ երբ դուք վերածնվում եք հոգևորի ճանապարհին, դառնում եք երեխայի նման: Հիշեք, ես ասում եմ “ինչպես երեխա”: Ես չեմ ասում, որ դուք երեխա դառնաք` դուք դառնում եք ինչպես երեխա, անմեղ:
Բաժանումը տգիտության և անմեղության միջև այնքան բարակ է, բայց տգետ մարդը միշտ ջանում է տգետ չլինել, այդպիսին են ախտանիշները, նա ջանում է գիտակ դառնալ: Անմեղ է մարդը ջանում դառնալ, ավելի անմեղ: Եթե նրա մոտ մնացել է ինչ-որ գիտելիք, նա ջանում է դեն նետել այն, նա ցանկանում է կատարելապես մաքուր լինել:

Sambitbaba
12.03.2021, 01:09
* * *

Ուղղակի արհամարհեք, ուղղակի մի կողմ քաշվեք, ուղղակի թույլ տվեք մտքին անել այն, ինչ նա ցանկանում է: Երբ միտքը զգում է, որ իրեն չեն ողջունում, երբ միտքը տեսնում է, որ դուք իրենով այլևս հետաքրքրված չեք, որ պետք չէ շարունակել ճչալ, որ դուք նույնիսկ չեք էլ լսում նրան, որ ձեզ չի հետաքրքրում, թե ինչ է նրա հետ կատարվում` նա կանգ է առնում:


* * *

Ես ցանկանում եմ, որ դուք ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք: Գոյատևությունը ձեզ հենց այդպիսին էր ցանկանում տեսնել: Այդ դուք չէ, որ ձեզ այդպիսին եք ստեղծել; բնական է, ամբողջ պատասխանատվությունը կրում է գոյատևությունը և, ակնհայտ է, որ կարիք կար այնպիսի մարդու, ինչ դուք եք, - հակառակ դեպքում դուք գոյություն չէիք ունենա:
Գոյատևությունն ունի ձեր կարիքը, այնպիսի ձեր, ինչպիսին դուք կաք:


* * *

“Մեղք” բառն իր հիմքում նշանակում է մոռացկոտություն: Այն ընդհանուր ոչինչ չունի այն մեղքի հետ, ինչը մենք սովոր ենք հասկանալ:
Սեփական անձը մոռանալը միակ մեղքն է:
Իսկ ինքդ քեզ հասկանալը` միակ առաքինությունը:


* * *

Կյանքը` սքանչելի փորձ է, որպեսզի խնդիրներդ լուծես: Որքան ավելի շատ խնդիրներ ես լուծում, այնքան ավելի ինտելիգենտ ես դառնում:
Խնդիրներից խուսափելը` ելք չէ:

Sambitbaba
12.03.2021, 23:43
* * *

Եթե դուք կյանք եք ուզում, լիառատ կյանք, պատրաստ եղեք մեռնել:Մեռնել ամեն ակնթարթ այնպես, որ վերածնվեք նորից` բոլոր կրոնների հիմնական գաղտնիքը սա է:


* * *

Ասում են, որ նախքան գետը կթափվի օվկիանոսի մեջ, նա դողում է վախից: Նա նայում է իր ամբողջ ճամփորդությանը, սարերի կատարներին, երկար ոլոր-մոլոր արահետին անտառներում, մարդկանց մեջ, և հետո նա տեսնում է իր առջև այնպիսի անծայրածիր օվկիանոս, որ մտնել նրա մեջ ոչ այլ ինչ է, քան վերանալ հավետ: Բայց այլ ճանապարհ չկա:
Գետը չի կարող հետ վերադառնալ:
Դուք էլ հետ վերադառնալ չեք կարող:
Գոյատևության համար հետդարձի ճանապարհն անհնար է; դուք կարող եք միայն առաջ ընթանալ: Գետը պետք է համարձակվի և լցվի օվկիանոս:
Բայց երբ նա լցվում է օվկիանոս, վախն անհետանում է, որովհետև այդ ժամանակ միայն գետն իմանում է, որ ոչ թե անհետանում է օվկիանոսի մեջ, այլ դառնում է օվկիանոս:
Մի կողմից դա անհետանալ է, իսկ մյուս կողմից` համբարձում:


* * *

Վարպետը ձեզանից վերցնում է այն միայն, ինչ դուք չունեք: Բայց դուք մտածում եք, թե ունեք: Եվ նա շարունակում է տալ ձեզ բաներ, ինչ դուք ունեք, բայց լիովին մոռացել եք, որ ներքնապես նրանք հատուկ են հենց ձեզ:

Sambitbaba
13.03.2021, 21:34
* * *

Հավանաբար, իմ հին խրատներում պայծառացումը ձեզ ավելի հեշտ բան էր թվում: Դա այդպես էր, որովհետև ես չէի ցանկանում, որ դուք անհանգստանաք:
Այժմ ես հավատում եմ, որ եթե ասեմ ճշմարտությունն էլ, դուք չեք անհետանա. Պայծառացումը հեշտ չէ:


* * *

Այն պահին, երբ դուք բացում եք դուռը, անմիջապես ձեր մեջ է թափանցում ծաղիկների բուրմունքը, առանց որևէ աղմուկ ներթափանցում են արևի շողերը: Թեթև քամին է այցելում ձեզ: Դուք բացել եք ձեր դուռն ամբողջ Տիեզերքի առջև:
Վարպետին հասանելի լինելն ընդամենն արդարացում է: Դուք վախենալու եք բաց լինել ամբողջ տեզերքի առաջ` դա չափից դուրս կլինի:
Վարպետը ձեզ համոզում է, որ բոլոր դռներն ու պատուհանները բացելու կարիք չկա. “Միայն մի փոքրիկ պատուհան բաց արա` մի հատուկ պատուհան ինձ համար”:
Բայց եթե դուք բացել եք նույնիսկ մի փոքրիկ պատուհան, - ներս է մտնում ամբողջ Տիեզերքը:

Sambitbaba
14.03.2021, 20:56
* * *


Ամենը, ինչ դուք գիտեք` մի փոքրիկ կյանք է: Եվ այդ փոքրիկ կյանքի մեջ դուք գիտեք երկու բան. կյանքի դժբախտությունն ու ցավը, և այդ դժբախտությունն ու ցավը մոռանալու ուղիներն ու մեթոդները: Դա դուք անվանում եք ձեր զվարճալիքը, հաճույքը` գնալ կինո, գնալ կրկես: Դա ձեր կյանքը մոռանալու ձեր միջոցն է: Այստեղ երկու-երեք ժամ դուք այլ աշխարհում կլինեք:
Պայծառացած մարդու դուք դժվար թե կարողանանք պատկերացնել…
Երբ դուք մտածում եք պայծառացման մասին, խդիրն այն է, որ դուք չեք հասկանում, որ պայծառացած մարդը այլևս էգո չէ: Դուք կարող եք վիրավորել նրան, բայց չեք կարող դիպչել, կարող եք հարձակվել նրա վրա, դատի տալ նրան, բայց նրա վարքի մեջ փոփոխություններ տեղի չեն ունենա:
Դուք նույնիսկ կարող եք սպանել նրան, և այնուամենայնիվ նա կմնա նույնը:
Ձեզ դժվար է հասկանալ, թե ինչպես պայծառացած մարդը կարող է կինո, կրկես չգնալ և այլ հիմարություններ էլ չանել:
Բայց այնքան քիչ պայծառացածներ են եղել, որ նրանց մասին հայտնի է շատ քիչ, իսկ այն, ինչ հայտնի է, այնպիսի բան է, որ քանի դեռ ինքներդ այդ չեք փորձել, չեք կարող հասկանալ:
Պայծառացած մարդու համար նրա շուրջ կատարվող ամեն բան` կրկես է: Նրան պետք չէ տոմս գնել` նրա խնդիրն այն է, որպեսզի կրկեսից հեռանա՛: Նա չի ցանկանում գնալ կինո, նա ցանկանում է այնտեղից հեռանալ:

Sambitbaba
15.03.2021, 20:38
* * *

Իմ ամբողջ սերն ու հարգանքն ուղղված է այն մարդու վրա, ով ընդունում է իրեն ամբողջությամբ, այնպիսին, ինչպիսին ինքը կա: Նա համարձակ է: Նա ունի համարձակություն, որպեսզի դեմ հանդիման ընդունի հասարակության ամբողջ ճնշումը, ուղղված այն բանի վրա, որպեսզի բաժանի նրան լավի և վատի, մեղավորրի և սրբի: Նա իրոք խիզախ է, համարձակորեն կանգնել է միայնակ մարդկության ամբողջ պատմության առջև, ի դեմս բարոյականության, և երկնքին է հայտարարում իր իրականությունը, ինչպիսին էլ այն լինի:
Եվ գոնե վարպետի հետ աշակերտը պետք է բացարձակապես մաքուր ու հստակ լինի, այնպես, որպեսզի վարպետը կարողանա աշխատել ձեր իրականության, այլ ոչ թե ձեր կեղծիքի հետ: Որովհետև ամենը, ինչ արվում է ձեր կեղծիքի հետ` զուտ ժամանակի ծախս է:
Միայն իրական դուք եք աճի, ծաղկունքի ընդունակ:


* * *

Եթե դուք ցանկանում եք փոխել աշխարհը, մի սկսեք աշխարհի փոփոխություններից` դա սխալ ճանապարհ է, որին հետևել է մարդկությունը մինչև օրս, - փոխել հասարակությունը, փոխել էկոնոմիկական կառուցվածքը, փոխել այս, փոխել այն, բայց չփոխել անձը:
Ահա թե ինչու բոլոր հեղափոխություններն անհաջողության են մատնվել: Միայն մեկ հեղափոխություն կարող է հաջողության հասնել, այն, ինչ մինչև օրս չեն փորձել` դա անձի հեղափոխությունն է:
Փոխեք ինքներդ ձեզ:
Եղեք զգոն, որպեսզի չներմուծեք աշխարհ այն, ինչն այն դժոխք է դարձնում: Եվ հիշեք` պետք է աշխարհ ներմուծել այն, ինչն այն դարձնում է դրախտ:
Դա է հոգևոր մարդու ամբողջ գաղտնիքը: Եվ եթե ամեն մարդ սկսի այդ անել, տեղի կունենա հեղափոխություն առանց որևէ արյունահոսության:

Sambitbaba
17.03.2021, 06:14
* * *

Լացի ֆենոմենը խորհրդավոր է: Այն չի նշանակում, որ դուք տխուր եք, պարտադիր չէ: Պարտադիր չէ, որ այն տոնակատարության դեմ լինի, ուրախության դեմ լինի, ծիծաղի դեմ լինի. Ոչ:
Արցունքները մի շատ տարօրինակ ֆունկցիա ունեն. երբ ձեր սրտում մի բան այնքան մեծ է, որ սովորական միջոցներով արտահայտվել չի կարող, արցունքները` արտակարգ ելք են, այդ պատճառով նրանք կարող են նշանակել ամենն, ինչ ասես:
Դուք կարող եք շատ երջանիկ լինել, այնքան երջանիկ, որ ծիծաղը հիմար բան կթվա, բայց արցունքներն այդ դեպքում լրիվ տեղին կլինեն:
Ձեր արցունքները ցույց կտան, որ ձեր երջանկությունը` սովորական երջանկություն չէ, - այն այնքան խորն է, որ միայն արցունքները կարող են դա արտահայտել; այնքան արտասովոր է այն խորը, որ օգտագործվում է ծայրահեղ մեթոդը:
Երկու ընկեր, հանդիպելով շատ օրերի, շատ տարիների բաժանումից հետո, կարող են զգալ, որ զրուցելու իմաստ չկա, դա չափազանց պարզունակ կլիներ: Նրանք կարող են ուղղակի գրկել մեկմեկու և թփթփացնել մեկմեկու ուսերը: Այդպես նրանք շատ բանի մասին են խոսում… շատ հիշողություններ, շատ հարցեր. կյանքի, սիրո չլուծված խնդիրներ: Արցունքները կօգնեն այդ ամենն ազատ արձակել:

Sambitbaba
17.03.2021, 19:47
* * *

Հիշեք, եթե դուք զգում եք ինձ ձեր սրտում, ուրեմն ես քայլում ես ձեր հետ: Ուր էլ որ դուք գնաք, ես գալիս եմ ձեզ հետ` անտոմս ուղևոր, որովհետև դեռևս ոչ ոք չի գտել որևէ միջոց, որպեսզի պարզի, ճամփորդու՞մ է արդյոք մարդը նրա հետ, ով թաքնված է իր սրտում:


* * *

Երաժշտությունը ծնվում է ներդիտարկման խորը փորձից; դա ներդիտարկման տարածքն է: Ներդիտարկման օգնությամբ դուք կարող եք առնչվել երաժշտությանը, բայց ճշմարիտ է նաև հակառակը. երբ դուք ամբողջովին խորասուզվել եք երաժշտության մեջ, ձեր սրտին կդիպչի ոչ միայն երաժշտությունը, այլ նաև ներդիտարկումը:
Երաժշտությունը` ձայն է: Ներդիտարկումը` անձայնություն: Բարձրագույն երաժշտությունը սկսվում է այնտեղ, որտեղ հնչողությունների միջև դադարի ընթացքում ձայնը չի ավերում պահի անձայնությունը: Իր ավելի ու ավելի վարպետանալու հետ միասին երաժիշտը կարող է հնարամտորեն ստեղծել ձայն և հնչողությունների միջև դադարի ժամանակ նա կարող է տալ ձեզ անձայնության փորձը:
Անձայնությունը դիպչում է ձեր սրտին:

Sambitbaba
18.03.2021, 19:54
* * *

Միտքը` սովորություն է:
Նույնիսկ այն ակնթարթներին, երբ սիրտը երգում է և ամբողջ գոյատևությունը լիքն է ուրախությամբ, միտքն իր հին սովորությունը թողնել չի կարող:
Սովորաբար նա հարցնում է, թե ինչ է տեղի ունեցել:
Դուք չեք կարող իրերին թույլ տալ տեղի ունենալ առանց “ի՞նչ”, “ինչու՞” հարցերի:
Հասկանու՞մ եք դուք արդյոք, թե ինչու եք նման հարցեր տալիս:
Միտքն է տալիս այդ հարցերը, որովհետև ցանկանում է հսկել ձեր ապրելակերպը, նա ցանկանում է իմանալ ամենի մասին, ինչ տեղի է ունենում: Ոչինչ առանց նրա մասնակցության տեղի ունենալ չի կարող. ամեն ինչ նրա համար պետք է հսկելի լինի:
Միտքը` մեծագույն հսկիչն է: Եվ եթե ամեն ինչ մնում է նրա հսկողության տակ, դա ողբերգություն է, որովհետև այդ դեպքում հանճարեղ ոչինչ ձեզ հետ տեղի ունենալ չի կարող:
Ամեն հանճարեղ, հիանալի բան գտնվում է մտքի սահմաններից դուրս:
Եվ միտքը երբեք չի հարցնում, թե ինչ, ինչու, ինչպես:
Դուք պետք է սերտեք մի բան. անհրաժեշտություն չկա բավարարել մտքին, հայտնելով նրան ամեն փորձի մասին…
Պետք չէ սրտի փորձը, գոյատևության փորձը, անարտահայտելիության փորձը դարձնել հետաքննության առարկա: Դուք չպետք է հարցնեք, թե ինչու, դուք պետք է դրան ուրախանաք:
Դուք չպետք է հարցնեք, թե ինչ է տեղի ունենում, որովհետև եթե դուք պնդում եք այդ հարցերի վրա, ուրեմն ամենն, ինչ տեղի էր ունենում, կանգ է կառնի: Այդ հարցերը ձեր բարեկամները չեն:
Թող միտքը հարցեր տա միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բան սխալ է ընթանում: Դուք հիվանդ եք, ցավում է ձեր գլուխը, ձեր ստամոքսը չի մարսում` թող ուրեմն միտքը հարցնի; դա այն ոլորտն է, որտեղ մտքի կարիք կա:


* * *

Պայծառացումը մտքի հետ ընդհանուր ոչինչ չունի; նա ինչ-որ ընդհանուր բան ունի մտքի գիտակցվածության հետ: Մտքի մանրամասերին նա չի դիպչում, չի դիպչում նրան, թե ինչպես է միտքը գործում, նրա ամբողջ մեխանիկային: Գիտակցվածությունը, դա ուղղակի ապանույնացում է մտքի հետ; միտքը, որպես մեխանիզմ, մնում է հետևում:
Այն պահը, երբ միտքը մնում է հետևում, հենց մաքուր գիտակցվածությունն ինքն է, այդ ճառագայթումը հենց ինքը պայծառացումն է:

Sambitbaba
20.03.2021, 00:26
* * *

Ես ընդունում եմ ձեզ այնպիսին, ինպիսին դուք կաք, բայց դա չի նշանակում, որ ես ցանկանում եմ, որ դուք մնաք այնպիսին, ինչպիսին կաք: Ես սիրում եմ ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք, ես սիրում եմ ձեզ, որովհետև դուք այնպիսի ներուժ ունեք, աճի այնպիսի հզոր հնարավորություն, որ մի փոքրիկ ջանք միայն, և դուք կարող եք լույս դառնալ ինքներդ ձեզ համար:
Ով էլ դուք լինեք, վայելեք դա: Բայց շատ ավելի շատը կա, այդ պատճառով կանգ մի առեք դրա վրա: Դուք սանդուղքի առաջին աստիճանին եք` և դա հիանալի է, որովհետև, եթե դուք ոտք չեք դրել առաջին աստիճանին, ինչպե՞ս կարող եք լինել երկրորդի վրա, և ինչպե՞ս կարող եք հասնել վերջին, ամենաբարձրին:


* * *

Ոչ ոք մեղյալ չէ:
Այո, կան մարդիկ, որոնք սխալներ են գործում, բայց նրանք մեղյալներ չեն: Եվ բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն, որովհետև դա ինչ-որ բան սովորելու միակ ճանապարհն է: Բոլորն էլ սայթաքելու են մթնում: Դրա մեջ առանձնահատուկ ոչինչ չկա; բոլորն էլ երբեմն սխալվում են, և դա լավ մարզանք է:
Ըստ իս ամենն, ինչ տալիս է գոյատևությունը, նա տալիս է ձեր օգտի համար: Ուղղակի օգտագործեք դա, և նայեք հեռավոր աստղերին, նրանք էլ ձեզ են պատկանում: Որքան էլ հեռու լինեն նրանք, նրանց դիպչել դուք կկարողանաք:

Sambitbaba
20.03.2021, 20:25
* * *

Ոչինչը` իմ սուրն է:
Նա այնքան բարակ է, որ դուք նրան տեսնել չեք կարող:
Իսկ աշխատանքն այնքան նրբին է, որ կոպիտ գործիքներով ի կատար ածել այն անկարելի է:
Տեսնու՞մ եք արդյոք իմ սուր “ոչինչն” իմ ձեռքին:
Նա այնտեղ է:


* * *

Այնպիսի հիմարություններ են ասել մարդկանց դարեր շարունակ, ասես թե հոգևորը` աշխարհագրության բաժին է, երբ ձեզ քարտեզներ և հրահանգներ են տրված:
Հետևեք ճշգրիտ ցուցմունքներին, և կհասնեք նպատակին:
Զգոն եղեք, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Գոյություն չունի հրահանգների քարտեզ, որովհետև ամեն անհատականություն այնքան եզական է, որ այն, ինչ կարող է հրահանգ լինել մեկի համար, մեկ ուրիշի համար կարող է լինել վերացություն: Այն, ինչ կարող է դեղահաբ լինել մեկի համար, մյուսի համար կարող է դառնալ թույն:
Անհատականություններն այնքան տարբեր են… Ոչ մի ընդհանութ ցուցմունքներ չկան:


* * *

Շատ բան ես ձեզ ասում եմ, առանց խոսելու: Հաճախ ես ուղղակի մթնոլորտ եմ ստեղծում, ասելով շատ բաներ, որոնց մեջ դուք կարող եք լսել չասվածը:
Որովհետև կան որոշ բաներ, որոնք կարելի է միայն շշնջալ, այլ ոչ թե գոչել: Եվ կան բաներ, որոնք նույնիսկ շշնջալ էլ չի կարելի, այլ միայն թեթևակի հուշել. միայն այդ ժամանակ են նրանք սքանչելի:

Sambitbaba
22.03.2021, 00:31
* * *

Լավ է, որ ոչինչ ձեզ չի բավարարում լիովին և ամբողջությամբ, և դա տանում է դեպի երջանկություն: Դա նշանակում է, որ դուք չեք քարացել, նշանակում է, որ կարող եք շարունակել շարժվել:
Քայլ առ քայլ, դուք կհասկանաք, որ կանգառը տուն չէ, որ շարժումն ինքն է տունը; որ ճամփորդությանը վերջ չկա, որ ճամփորդությունն ինքը նպատակն է:
Դա շատ դժվար է հասկանալ, որովհետև մենք սովոր ենք որոշակի տրամաբանության. եթե մենք ցանկանում ենք ինչ-որ տեղ գնալ, շարժումը միշտ ընդամենը միջոց է, իսկ նպատակն է նվաճումը:
Բայց ինչ վերաբերվում է ամբողջովին վերցրած կյանքին, չի կարող լինել մի տեղ, որտեղ դուք կարող էիք ասել. “Ես արդեն տեղ եմ հասել, և ուրիշ ոչիչ չկա”:
Անհնար է պատկերացնել, որ դուք կարող եք գտնել մի տեղ, որը կդառնա նպատակ, և այնտեղ կլինի պարիսպ, որի վրա գրված է. “Այստեղ աշխարհի վերջն է”:
Եվ եթե դուք նույնիսկ կարողանաք գտնել այդպիսի տեղ, ես կուզենայի, որ դուք թռչեք պարսպի վրայով, որովհետև նրանից հետո ինչ-որ բան պետք է լինի, պարսպից այն կողմ չի կարող որևէ բան չլինել: Հավանաբար մեկնումեկը կատակել է, կանգնեցնելով պարիսպ և տեղադրելով “Այստեղ վերջանում է աշխարհը” ցուցանակը: Մի խաբվեք:

Sambitbaba
26.03.2021, 04:00
* * *

Այս ամբողջ հասարակության մեջ դուք, որպես քաղաքակիրթ և զգոն մարդ, կզարմանաք. ինչու՞ ամեն ինչ շարունակում է տեղի ունենալ այնպես, ինչպես չպետք է լիներ:
Պատերազմներ պետք չեն, խռովություններ պետք չեն, արյունահեղություններ պետք չեն, միջուկային զենք պետք չէ, մոլորակի կեսը մահանում է սովից, իսկ դուք ավելի ու ավելի շատ կործանարար զենքեր եք ստեղծում:
Սա ուղղակի խելացնորություն է:
Բայց խնդիրն այն է, որ բոլոր այդ խելակորույս մարդիկ մի ընդհանուր շահ ունեն: Բոլոր երկրների, բոլոր ազգերի նախագահները, վարչապետները մի ընդհանուր շահ ունեն. իշխել: Եթե ազգերը վերանան, իսկ նրանք կվերանան` ի՞նչ կլինի սրանց դեպի իշխանություն ձգտման հետ:


* * *

Ես ցանկանում եմ, որ դուք ամբողջովին էգոիստական լինեք, որ դուք ծաղկեք ձեր ամբողջ փառքի մեջ: Ձեր ծաղկունքը կարթնացնի ուրիշների ծաղկունքն էլ, ձեր հուրը լույս, կյանք և կրակ կբերի շատերին:
Բայց պետք չէ դա անել ուղղակիորեն: Դա ձեր գործը չէ: Դա ընդամենը ձեր փոխակերպված կյանքի ազդեցությունն է:


* * *

Թվում է, թե ինքը կյանքի բնույթն այնպիսին է, որ այն մարդիկ, որոնք որոշիչ են մարդկային գիտակցության համար, միշտ իրենց ժամանակից առաջ են ընթանում` որովհետև մարդկանց անհրաժեշտ է հարյուր, երկու հարյուր տարի, որպեսզի նրանց հասկանան: Եթե մարդիկ եկել են իրենց սեփական ժամանակի մեջ, ուրեմն մինչև այն ժամանակը, երբ մարդիկ նրանց կհասկանան, նրանք արդեն մոդայից դուրս կմնան: Նրանք պետք է քայլեն իրենց ժամանակի առջևում, այնպես որ, երբ մարդկային գիտակցությունը, մարդկային միտքը հասնի այն կետին, երբ նրանք կարոող են հասկացված լինել, նրանց ուղերձը հասանելի կդառնա:

Sambitbaba
26.03.2021, 19:53
* * *

Մի հարցրու, թե ինչ է տեղի ունենում:
Թույլ տուր դրան տեղի ունենալ և դիտիր: Այն, ինչ ասում եմ ես, շատ քիչ է; տեղի կունենա հազար անգամ ավելին:


* * *

Հիշիր, որ ամեն փորձ ճանապարհին, սկզբում մեծ մեծ ցնցում կլինի: Կցնցվեն հենց արմատներդ: Այն, ինչ ճշմարտություն էր քեզ համար, այլևս ճշմարտություն չէ: Այն, ինչ քեզ համար իրական էր, պարզվեց, երազներ են միայն: Իսկ այն, ինչի մասին երբեք չէիր մտածել, բարձրագույն իրականություն դարձավ: Փոփոխությունն այնքան արագ կատարվեց, և այնքան է այն մեծ, որ մարդու համար բնական է վախենալը: Բայց վախն ի հայտ է գալիս միայն այն պատճառով, որ նման փորձը ձեզ հայտնի չէ:


* * *

Մարդը մեռած է, եթե նրան կյանքի մեջ մարտահրավեր չկա: Հենց մարտահրավերն է հաստատում այն, որ դուք կենդանի եք` ընդամենը շնչառությունն ու սրտի բաբախյունը չեն վկայում այն մասին, որ դուք կենդանի եք, նրանք ասում են այն մասին միայն, որ կենդանի է մարմինը: Իսկ կենդանի եք դու՛ք թե ոչ, դա արդեն այլ հարց է:
Դուք կենդանի եք, երբ հեռավոր աստղերը ձեզ հրավիրում են ճամփորդության: Անծանոթ իրականություն, ճշմարտություն, որի մասին չեք լսել, անհայտ գեղեցկություն... Երբ նրանք են դառնում ձեր իրական աշխարհը, ձեր կյանքն ուրախությամբ, երգով ու պարով է լցվում:


* * *


Վ Ե Ր Ջ