PDA

Դիտել ողջ տարբերակը : Սերգեյ Պրոկուդին-Գորսկի



Rhayader
01.11.2020, 13:17
Սերգեյ Պրոկուդին-Գորսկին ռուս քիմիկոս, վաղ գունավոր լուսանկարիչ էր: Ինքն օգտագործում էր գունավոր լուսանկարչության կոնկրետ տեխնիկա՝ երեք սև ու սպիտակ կադր էր նկարում կարմիր, կանաչ ու կապույտ գունավոր ֆիլտրերով («թաց ապակու» թիթեղի վրա), հետո երեք կադրն ու ֆիլտրերը համադրելով պրոյեկտում՝ ստանալով գունավոր լուսանկար: Գորսկին այդ տեխնիկան սովորել էր գերմանասի ֆոտոքիմիկոս Ադոլֆ Միթեից, բայց ինքն առաջինն էր, որ, ցար Նիկոլայի ֆինանսավորմամբ, այդ տեխնիկայով ճանապարհորդեց: Մի ամբողջ վագոն Պրոկուդին-Գորսկու ֆոտոլաբորատորիան էր:

Հեղափոխությունից հետո Սերգեյ Պրոկուդին-Գորսկին տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ ապրեց գրեթե մինչև Երկրորդ Համաշխարհայինի ավարտը: Մահվանից հետո իր ֆոտոթիթեղներն իր ժառանգներից գնեց ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը, որտեղ դրանք հիմա պահպանվում են:

Երբ նայեք այս լուսանկարներին, փորձեք պատկերացնել, որ իրենք արվել են 1903-1915 ժամանակահատվածում:

https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9a/Sunni_Muslim_man_wearing_traditional_dress_and_headgear.jpg/749px-Sunni_Muslim_man_wearing_traditional_dress_and_headgear.jpg
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a3/Group_of_workers_harvesting_tea_Chakva_Prokudin-Gorsky.jpg/685px-Group_of_workers_harvesting_tea_Chakva_Prokudin-Gorsky.jpg
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/ce/Minister_of_Interior_Bukhara.jpg/584px-Minister_of_Interior_Bukhara.jpg
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/15/Jewish_Children_with_their_Teacher_in_Samarkand.jpg/669px-Jewish_Children_with_their_Teacher_in_Samarkand.jpg
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/69/Armenian_woman_in_national_costume_%28crop%29.jpg/655px-Armenian_woman_in_national_costume_%28crop%29.jpg
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/ca/Prokudin-Gorskii-21.jpg/708px-Prokudin-Gorskii-21.jpg
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5f/Prokudin-Gorskii-08.jpg/693px-Prokudin-Gorskii-08.jpg
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/33/Prokudin-Gorskii-19.jpg/694px-Prokudin-Gorskii-19.jpg
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b8/Prokudin-Gorskii-18.jpg/645px-Prokudin-Gorskii-18.jpg
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/24/Gorskii_03966u.jpg/675px-Gorskii_03966u.jpg

Աթեիստ
01.11.2020, 16:09
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/24/Gorskii_03966u.jpg/675px-Gorskii_03966u.jpg


Որակն իհարկե շշմելու ա, մանավանդ էդ թվերի համար։
Այսինքն էս մարդիկ անշարժ էնքան են նստել, մինչև 4 անգամ նկարի, ու դրա համար էլ վերջի նկարում ջուրը նենց տեսք ա ստացել, ոնց որ մեջը բենզին լցրած լինեն ։)

Rhayader
01.11.2020, 16:18
Որակն իհարկե շշմելու ա, մանավանդ էդ թվերի համար։
Այսինքն էս մարդիկ անշարժ էնքան են նստել, մինչև 4 անգամ նկարի, ու դրա համար էլ վերջի նկարում ջուրը նենց տեսք ա ստացել, ոնց որ մեջը բենզին լցրած լինեն ։)

հա, էդ color ghosting ա՝ կարմիր, կանաչ, կապույտ շերտերում ջուրը տարբեր դիրքերում ա եղել: Մի կադրը մինչև քսան վայրկյան տևել ա: