PDA

Դիտել ողջ տարբերակը : Նան Գոլդին



Rhayader
01.11.2020, 12:11
Նան Գոլդինը ծնվել է 1953 թվականին: Իր աշխատանքները հաճախ անդրադարձնում են իր սեփական պայքարները թմրադեղերից կախվածության ու ընտանեկան բռնության դեմ, անդրադառնում են ՄԻԱՎ-ի ճգնաժամին, ԼԳԲՏ համայնքին, աղքատ խավի կյանքին:

Նան Գոլդինի նկարները տեխնիկական չեն, որովհետև հանգամանքներն ու լուսանկարչի հոգեվիճակը, ժամանակահատվածը տեխնիկական լուսանկարչության չէին տրամադրում: Փոխարենը նրա աշխատանքները ցնցող անկեղծ ու անմիջական են:

Դրա համար էլ պետք չի իրեն նայել զուտ լուսանկարչական կոմպոզիցիայի, լուսավորության տեսանկյունից: Նան Գոլդինը բոլորից լավ է նկարագրել մի ամբողջ սերնդի արյունը, քրտինքն ու արցունքները, ինքն այնտեղ էր՝ ֆոտոխցիկով: Ինչքան էլ ինչ-որ մեկը փորձի իրեն նմանակել «սիրողական» ոճի լուսանկարներով, Նան Գոլդին չի դառնա ու սխալ դաս կքաղի: Նան Գոլդինի արածը կրկնելու համար պետք չի «դիտավորյալ ոչ տեխնիկական ֆոտոներ անել»: Իմ կարծիքով, իրեն նմանվելու համար պետք է շատ կարևոր շրջանում լինել տեղում՝ ֆոտոխցիկով, լինել այդ շրջանի մասը, ու լինել բրուտալ անկեղծ ու քաջ:

https://wmuphoto.files.wordpress.com/2018/02/nan-goldin-photography-02.jpg?w=869&h=580

http://www.artnet.com/WebServices/images/ll556157llgYP522CfDrCWvaHBOAD/nan-goldin-nan-and-brian-in-bed,-nyc.jpg

http://www.artnet.com/WebServices/images/ll1624030llgvFmtfDrCWvaHBOAD/nan-goldin-teri-and-patrick-on-their-wedding-night.jpg

https://wmuphoto.files.wordpress.com/2018/02/valerie-and-gotscho-embracing-paris-by-nan-goldin-1999.jpg

http://www.artnet.com/WebServices/images/ll1654874llgCTfDrCWvaHBOAD/nan-goldin-french-chris-at-the-drive-in,-nj.jpg

http://www.artnet.com/WebServices/images/ll1696445llgS1jR3CfDrCWvaHBOAD/nan-goldin-lydia-lunch-at-the-russian-baths,-new-york.jpg

https://i.pinimg.com/originals/ab/27/42/ab2742c738965600ca041cc64723bdf4.jpg

http://www.artnet.com/WebServices/images/ll1762740llgZMfDrCWvaHBOAD/nan-goldin-french-chris-on-the-convertible,-nyc.jpg

https://anotherimg-dazedgroup.netdna-ssl.com/900/azure/another-prod/350/6/356987.jpg

Աթեիստ
01.11.2020, 16:14
Էս թեման էլ բան չասեց :(

Rhayader
01.11.2020, 16:40
Էս թեման էլ բան չասեց :(

Նու՝ պատկերացրու, որ էս պաստանովկեք չեն, էս իրական կյանքի իրական մասեր են: Շատ անձնական: Լուսանկարչի նկատմամբ ինչ վստահություն պիտի լինի, որ սենց անձնական կադրերը նկարի: Նու, միգուցե զուտ էդ կոմպաշը չես պատկերացնում, դրա համար բան չի ասում: