PDA

Դիտել ողջ տարբերակը : Անսել Ադամս



Rhayader
01.11.2020, 11:27
Անսել Ադամսը երևի մեր ժամանակների ամենադժվար գնահատելի լուսանկարիչներից է: Որովհետև իրեն որոնելուց կարող է գտնեք այս լուսանկարը.

https://prodiart.com/include/php/render/print/VR/2/image/Wn5nwKicqcA/ver//whiteBorder/1/widthMM/180/heightMM/143/moonrise-hernandez-nouveau-mexique-ansel-adams-1941.jpg

Ու մտածեք՝ բայց սա ինչ է որ, սրանից ես էլ կարող եմ նկարել: Վստահեցնում եմ՝ Ադամսի ժամանակ հասանելի տեխնիկայով չէիք կարողանա:

Անսել Ադամսն ահավոր մեծ ազդեցություն ունի ժամանակակից լուսանկարչության վրա: Մի կողմից՝ պիկտորիալիզմին հակառակ գնալը (պիկտորիալիզմը փորձում էր լուսանկարչությունը նմնանեցնել գեղանկարչության, որ ճանաչվի որպես արվեստի ճյուղ, Ադամսն ասում էր՝ թող լուսանկարչությունը լինի լուսանկարչություն, առանձին արվեստ): Մյուս կողմից՝ ժամանակակից լանդշաֆտային լուսանկարչության մեջ, լուսանկարների զգալի մասն իր վրա այս կամ այն կերպ կրելու է Անսել Ադամսի ազդեցությունը:

Ադամսը (1902-1984) ապահովված ընտանիքից էր ու սկսել է իր կարիերան որպես դաշնակահար, բայց հետո հետաքրքրվել է լուսանկարչությամբ, քիմիայով ու ֆոտոտպագրությամբ: Բազմաթիվ տեխնիկաներ, որոնք հետագա տարիներին օգտագործվել են սև ու սպիտակ լուսանկարչության մեջ, Անսել Ադամսի ու իր ընկերների մտահղացումներ են:

Ադամսի աշխատանքները բնական չափսով տեսնելն իրենց ընկալումը լրիվ փոխում է, բայց փորձեմ մի քանի լուսանկար ներկայացնել այստեղ:

https://d32dm0rphc51dk.cloudfront.net/x2isrcTUQnbTlGZju19STg/large.jpg

https://cdn.shopify.com/s/files/1/0114/3154/2848/products/5010101_master_800x.jpg?v=1581910347

https://media.mutualart.com/Images/2009_07/23/0306/682382/71404c38-0250-4a39-b21a-508ecba16a7d_g_570.Jpeg

https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/21/Adams_The_Tetons_and_the_Snake_River.jpg/749px-Adams_The_Tetons_and_the_Snake_River.jpg

https://live.staticflickr.com/8249/8585391081_8e932f531c_b.jpg

https://cdn.shopify.com/s/files/1/0114/3154/2848/products/1701338102web_800x.jpg?v=1596584766

Անսել Ադամսին շատ կարևոր է դիտարկել իր ժամանակի կոնտեքստում: Եթե Ֆան Հոն իր լուսանկարներով պատմություն էր պատմում Հոնգ Կոնգի մասին, ապա Անսել Ադամսը «գեղանկարչական» լուսանկարչությունից անցում էր կատարում «նկարագրողական», «փաստագրողական» լուսանկարչության: