PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպես ադապտացնել օբյեկտիվները



Rhayader
31.10.2020, 22:22
Ընդհանուր առմամբ, ի՞նչ է նշանակում ադապտացնել լինզան

Օբյեկտիվն ադապտացնելը նշանակում է մի կցման (mount) օբյեկտիվը կցել ուրիշ կցման ֆոտոխցիկի: Սա վերաբերում է ֆոտոխցիկներին, որոնք լույլ են տալիս փոխել օբյեկտիվները:

Իսկ ի՞նչ է կցումը
Ամեն օբյեկտիվը՝ համապատասխան ֆոտոխցիկի միանալու համար, հատուկ ձև ունի: Օրինակ՝ սա Canon EF ֆոտոխցիկների հետ համատեղելի Canon EF 17-40mm f4 L USM օբյեկտիվի կցումն է.

https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/95/Canon_EF_17-40mm_f4L_USM_lens_mount.jpg/685px-Canon_EF_17-40mm_f4L_USM_lens_mount.jpg

Որպեսզի ամեն ֆոտոխցիկի մոդելի համար առանձին օբյեկտիվներ չարտադրեն, ֆոտոխցիկների արտադրողները ստանդարտացնում են իրենց կցումները: Կցումը թույլ է տալիս օբյեկտիվին կայուն ֆիքսված մնալ ֆոտոխցիկի վրա, ինչպես նաև, որոշ դեպքերում, ֆոտոխցիկի հետ ինֆորմացիա փոխանակել (ավտոֆոկուս, դիաֆրագմա, և այլն):

Canon ֆիրման, օրինակ, ունի հին FD կցումը, նոր EF կցումը՝ EOS հայելային ֆոտոխցիկների համար (թե՛ ժապավենային, թե՛ թվային), ու անհայելի EOS R ֆոտոխցիկների համար նախատեսված EF-M կցումը: Երեքն էլ իրարից տեխնիկապես ահագին տարբերվում են, դրա համար էլ FD, EF ու EF-M կցումներով օբյեկտիվները նույն ֆոտոխցիկի վրա չեք կարող օգտագործել:

Պատճառը՝ որովհետև FD-ն ստեղծվել էր, երբ Canon-ը դեռ մեխանիկական, ժապավենային ֆոտոխցիկներ էր արտադրում: EF-ը ստեղծվել է ավտոֆոկուսի ապահովման համար հայելային ֆոտոխցիկներում: EF-M-ը ստեղծվել է անհայելի ֆոտոխցիկների համար:

Մի օբյեկտիվն ուրիշ կցմամբ ֆոտոխցիկի հարմարացնելու համար օգտագործվում են ադապտերներ:

Հիշեք, որ ադապտացնելուց դուք հաճախ կորցնում եք օբյեկտիվների այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են ավտոֆոկուսն ու ստաբիլիզացիան, դրա համար էլ սովորաբար ադապտացնում են հին օբյեկտիվները, որոնք նման բաներ չունեն: Բայց որոշ կցումներ իրար հետ բարձր համատեղելիություն ունեն: Օրինակ՝ EF կցմամբ օբյեկտիվները EF-M կցմամբ անհայելի ֆոտոխցիկների ադապտացիայի ժամանակ հնարավոր է օբյեկտիվի բոլոր ֆունկցիաները պահպանել:

Արդյո՞ք ցանկացած օբյեկտիվ կարելի է հարմարացնել ցանկացած ֆոտոխցիկի
Ոչ: Ու ամենակարևոր պատճառները կնշեմ մի քիչ հետո:

Rhayader
31.10.2020, 22:30
1. Image circle

Ամեն օբյեկտիվ «շրջանաձև պատկեր» է պրոյեկտում ֆոտոխցիկի ժապավենի կամ մատրիցայի վրա: Ավելի մեծ պատկեր պրոյեկտով, մեծ ֆորմատի լինզաները հնարավոր է ադապտացնել փոքր ֆորմատների համար: Փոքր ֆորմատների օբյեկտիվները մեծ ֆորմատի վրա ադապտացնելիս առաջանում են խնդիրներ, օրինակ՝ կադրի մի մասը կարող է սև լինել (օբյեկտիվ ընտրելու թեմայում գրել եմ դրա մասին ու օրինակ բերել):

2. Flange focal distance
Օբյեկտիվի ֆլենջը հեռավորությունն է օբյեկտիվի ու ժապավենի կամ մատրիցայի միջև: Ամեն կցման ստանդարտ իրենն ունի: Եթե ֆոտոխցիկի ֆլենջն ավելի երկար է, քան օբյեկտիվի ֆլենջը, ապա դուք այդ օբյեկտիվով հեռու ֆոկուս պարզապես չեք կարողանա բռնել:

Դրա համար էլ երբ տեսնում եք M42-ից Nikon F ադապտեր, պետք չի ուրախանալ՝ իմանալով, որ M42 օբյեկտիվների ֆլենջն ավելի կարճ է, քան Nikon F խցիկներինը, կարող եք վստահ լինել, որ ադապտացիան խնդիրներ է առաջացնելու հեռու ֆոկուս բռնելուց:

Հիշեք, որ ֆոտոխցիկի ու լինզայի արանքում մի հատ էլ ադապտեր պիտի տեղավորվի: Դրա համար էլ ֆլենջը կրիտիկական գործոն է ադապտացիայի ժամանակ:

Հաջորդ գրառման մեջ կնշեմ մի քանի հաճախ հանդիպող ստանդարտների ֆլենջերը: Հիշեք՝ ավելի բարձր ֆլենջով ստանդարտը ՍՈՎՈՐԱԲԱՐ հնարավոր է ադապտացնել ավելի ցածր ֆլենջին:

Հայելային ֆոտոխցիկները գրեթե միշտ ավելի երկար ֆլենջ ունեն, քան rangefinder-ով ու անհայելի ֆոտոխցիկները:

Rhayader
31.10.2020, 22:55
Տարբեր ստանդարտների flange distance-ների ցանկ



T mount (Tamron)
55


Olympus OM
46


Leica R
46.9


Nikon F
46.5


Contax/Yashica
45.5


Pentax K
45.46


M42
45.46


Minolta (Sony) A
44.50


Canon EF
44


Minolta SR (MC, MD)
43.50


Canon FD
42


L39 Leica Tread Mount
28.80


Leica M
27.80


Canon RF
20


Leica L
20


Micro Four Thirds
19.25


Canon EF-M
18


Sony E
18


Fujifilm X
17.7


Nikon Z
16

Rhayader
31.10.2020, 23:01
Ու չնայած M42 ու Pentax K կցումները լրիվ նույն ֆլենջն ունեն, ու կթվա՝ ադապտացիան պիտի որ դժվար լիներ, քանի որ մինչև Pentax K կցումը Pentax-ի ֆոտոխցիկները M42 կցում էին օգտագործում, ու M42 կցումը չափսերով ավելի փոքր է, քան K-ն, Pentax-ը օրիգինալ ադապտերներ է արտադրել, որոնք թույլ են տալիս M42 օբյեկտիվներն ադապտացնել Pentax K կցմամբ ֆոտոխցիկներին (ու ֆոտոխցիկների մեջ ներդրել հին օբյեկտիվների հետ աշխատելու ֆունկցիոնալություն՝ ևս մի պատճառ սիրել Pentax-ը): Բայց եթե պատրաստվում եք M42-Pentax K ադապտացիա իրականացնել, ուշադիր եղեք, որ օրիգինալ կամ գոնե բարձրորակ ադապտեր օգտագործեք, որ խնդիրներ չլինեն:

Ու հա, ադապտերի որակը կարող է ազդել ձեր նկարի որակի վրա՝ լիքը պատճառներով, ճշգրիտ ֆլենջից, ադապտերի ջերմային ընդարձակումից մինչև ավելի բարդ տեխնիկական թեմաներ (օրինակ՝ անհավասար ադապտերի պատճառով օբյեկտիվը կարող է «թեք» նստել ու ազդել կադրի մի մասի պարզության վրա): 5 դոլարանոց էժան ադապտերները շատ հաճախ վատ արդյունքներ են տալիս, ու ես դա տեսել եմ սեփական փորձի վրա: Հիշեք՝ մի ադապտերը ձեզ օբյեկտիվների մի ամբողջ ստանդարտ է հասանելի դարձնում, այնպես որ՝ ադապտերի վրա խնայել պետք չի:

Rhayader
31.10.2020, 23:04
Ինչի՞ համար ադապտացնել օբյեկտիվները

Որովհետև հաճախ ձեր ցանկացած օբյեկտիվը ձեր ֆոտոխցիկի համար չկա (Sony), կամ շատ թանկ է (Fujifilm): Ու որովհետև հին, ժապավենային ֆոտոխցիկների օբյեկտիվները հաճախ շատ ցածր գնով շատ բարձր որակ են ապահովում, եթե պատրաստ եք հրաժարվել ավտոֆոկուսից ու լրիվ մանուալ նկարել:

Rhayader
31.10.2020, 23:12
Ադապտացիա չեն սիրում Canon, Nikon ֆոտոխցիկները՝ իրենք չեն ներառում մանուալ, էլեկտրական կապեր չունեցող լինզաների հետ աշխատանքի ֆունկցիոնալություն: Դրա համար իրենց համար նախատեսված ադապտերներ կան, որոնք ներառում են այսպես կոչված AF confirmation chip: Ինչ է անում այն՝ թույլ է տալիս ֆոտոխցիկի viewfinder-ի ֆունկցիոնալությունն օգտագործել, որ ֆոտոխցիկն օգնի ձեզ ֆոկուս բռնել: Բավականին լավ բան է: Հակառակ դեպքում ստիպված եք լինելու նկարել ոչ թե viewfinder-ով, այլ էկրանով՝ ամեն անգամ խոշորացնելով կադրը, որ համոզվեք՝ ֆոկուսը տեղում է:

Nikon-ի վրա, երկար ֆլենջի պատճառով, շատ քիչ բան է հնարավոր ադապտացնել, դրա համար էլ Nikon-ը պոպուլյար չի ադապտացիայի համար:

Pentax-ը շատ հարմար է իրենից երկար ֆլենջով ու M42 օբյեկտիվներ ադապտացնելու համար:

Ադապտացիայի համար ամենահարմարն են անհայելի ֆոտոխցիկները, քանի որ իրենց ֆլենջն ամենակարճն է: Բայց քանի որ ֆլենջի տարբերությունը լրացնելու համար իրենց ադապտերներն ավելի մեծ են, ադապտերի որակի ազդեցությունը կադրի որակի վրա ավելի մեծ է լինում:

Ամենաշատ ադապտացվող օբյեկտիվներն M42-ն են՝ Pentax-ի Takumar օբյեկտիվները, որոնք ամենալավերից են, սովետական Զենիթի օբյեկտիվները՝ հատկապես Helios, Industar, Jupiter, Zenitar շարքերի, Carl Zeiss Jena-ի հիանալի օբյեկտիվները, և այլն:

Olympus OM օբյեկտիվները նույնպես, որպես կանոն, շատ լավն են ու հեշտ են ադապտացվում:

Rhayader
31.10.2020, 23:16
Ես ներկայումս երկու ադապտացիա եմ ակտիվ օգտագործում, M42 օբյեկտիվներ՝ Canon EOS հայելային ֆոտոխցիկի վրա (Fotodiox-ի ադապտերով), ինչպես նաև M42 ու Nikon F օբյեկտիվներ՝ Fujifilm X անհայելի ֆոտոխցիկի վրա: Շուտով պլանավորում եմ ունենալ նոր Pentax K ֆոտոխցիկ, որի վրա նույնպես կադապտացնեմ իմ արդեն ունեցած M42 օբյեկտիվները (փաստացի՝ ես կարողանում եմ իմ ունեցած M42 օբյեկտիվներն օգտագործել բազմաթիվ տարբեր ֆիրմաների ու մոդելների ֆոտոխցիկների վրա):

Rhayader
31.10.2020, 23:37
Ինչ օբյեկտիվներ իմաստ ունի ադապտացնել

Ընդհանուր առմամբ, ինտերնետում լիքը ռևյուներ ու վիդեոներ կան (Zenography յություբյան ալիքն, օրինակ, գրեթե լրիվ դրան է նվիրված): Գուգլեք vintage lens review՝ լիքը բան կգտնեք: Հատկապես ուշադրություն դարձրեք հետևյալ ֆիրմաներին/բրենդներին.

Asahi Pentax Takumar. ես դեռ կյանքումս վատ Takumar օբյեկտիվ չեմ տեսել: Ամենահինը Auto-Takumar-ներն են, հետո՝ Super-Takumar-ները, Super-Multi-Coated Takumar-ներն ու SMC Takumar-ները:

Carl Zeiss Jena. արևելագերմանական Carl Zeiss օպտիկա, արևմտագերմանականին չի զիջում: Հատկապես Sonnar, Pancolar, Tessar, Flektogon օպտիկական ֆորմուլաները խիստ տպավորիչ են:

Mir օբյեկտիվները Carl Zeiss Flektogon օբյեկտիվների սովետական կլոն են: Սովետական գրեթե բոլոր օբյեկտիվներն են Carl Zeiss-ի կլոններ: Ուշադիր եղեք, որ M42 լինի, ոչ թե Kiev-8՝ որ ադապտացիայի հետ խնդիրներ չունենաք:

Helios օբյեկտիվները Carl Zeiss Biotar օբյեկտիվների սովետական կլոն են: Helios-40 օբյեկտիվները շատ ունիկալ, արվեստային, բայց թանկ են: Զենիթ ֆոտոապարատների հետ եկող Helios-44 շարքի օբյեկտիվները շատ ավելի հասանելի են, բայց մոդելից մոդել տարբերությունը մեծ է: Հիշեք՝ Helios-44-ի բոլոր մոդելներից հետո գալիս են Helios-44M մոդելները, այսինքն՝ Helios-44-7 օբյեկտիվն ավելի հին է, քան Helios-44M-ը: Ամենալավերն են Helios-44M-4-ն ու Helios-44M-7-ը:

Industar օբյեկտիվները Carl Zeiss Tessar օբյեկտիվների սովետական կլոն են: Ուշադիր եղեք, որ M42 լինեն, ոչ թե Kiev, Zorki, FED: Վերջինները հայելային ֆոտոխցիկների վրա հնարավոր չի ադապտացնել (L39 Leica Tread Mount են):

Jupiter օբյեկտիվները Carl Zeiss Sonnar օբյեկտիվների սովետական կլոն են: Նորից՝ ուշադիր եղեք, որ M42 լինեն:

Yashica Yashinon M42 օբյեկտիվները հաճախ շատ բարձր որակի են լինում:

Olympus OM օբյեկտիվները գրեթե միշտ շատ բարձր որակի են:

Canon FD օբյեկտիվները անհայելի ֆոտոխցիկների վրա է հնարավոր ադապտացնել, ու երևի աշխարհում ամենալավերից են:

Minolta MC ու MD օբյեկտիվները նույնպես շատ լավն են ու շատ էժան, բայց էլի հիմնականում ադապտացվում են անհայելի ֆոտոխցիկների վրա՝ կարճ ֆլենջի պատճառով:

Rhayader
31.10.2020, 23:46
Կոնկրետ մոդելներ, որոնք ես անձամբ կարող եմ խորհուրդ տալ:

Helios-44-2 58mm f/2 M42
Helios-44M-4 58mm f/2 M42
Helios-44M-7 58mm f/2 M42

Asahi Pentax Super-Takumar 55mm f/1.8 M42
Asahi Pentax Supet-Multi-Coated Takumar 50mm f/1.4 M42
Asahi Pentax Super-Takumar 105mm f/2.8 M42

Jupiter-37A 135mm f/3.5 M42

Mir-1B 37mm f/2.8 M42

Industar-61L/Z 50mm f/2.8 M42

Minolta MC Rokkor 35mm f/2.8 SL
Minolta MD Rokkor-x 45mm f/2 SL
Minolta MD Rokkor 50mm f/1.7 SL
Minolta MC Rokkor 135mm f/2.8 SL
Minolta MC Rokkor 300mm f/4 SL

Carl Zeiss Jena Pancolar 50mm f/1.8 M42
Carl Zeiss Jena Sonnar 135mm f/3.5 M42

Canon 50mm f/1.4 FD

Եթե ժամանակ ունենամ՝ ամեն մեկի մասին առանձին ռևյու կգրեմ: