Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Բարեգործական՝ արցախցի ընտանիքի համար



Cassiopeia
30.10.2020, 01:07
Ժող, երեկ Արշակի հետ գնացել էինք Արցախից փախստական մի ընտանիքի մոտ։ Ընտանիքը շատ վատ պայմաններում էր։ Տեղավորվել են Սայաթ-Նովա գյուղի մի խուլ փողոցում։ Տունը, որտեղ մնում են, խոնավության ու բորբոսի մեջ կորած էր։ լուսամուտը հին փայտե պատուհաններից էր ու չէր փակվում։ Հոսանքը բարակ լարով միայն մի սենյակն էր լուսավորում։ Գազ չկար այդ տանը։ Տանը 2 փոքր երեխա՝ մի քանի ամսական ու 3 տարեկան, 16 տարեկան երկու դեռահասներ, որոնցից մեկի սիրտը վիրահատված ու սպասում էին հերթական վիրահատությանը, զառամյալ պապիկ։ Հետները մի քաղցկեղով կին էլ կար (ակներև երևում էր որ քիմիա ա ստանում)։

Եթե պատերազմը առաջիկա օրերին ավարտվի էլ, երեխայի վիրահատության պատճառով պիտի դեռ մնան Երևանում։

Ուզում եմ կազմակերպել փոքրիկ դրամահավաք ու ձմռան համար վառելափայտ ու փայտի վառարան գնել։ Միահամուռ ուժերով գոնե մի ընտանիքի տաք ձմեռը ապահովենք։

Ի՞նչ կասեք։

ivy
30.10.2020, 11:18
Ժող, երեկ Արշակի հետ գնացել էինք Արցախից փախստական մի ընտանիքի մոտ։

Ո՞ր Արշակի հետ, Ուլուբաբյա՞ն:

Cassiopeia
30.10.2020, 11:39
Ո՞ր Արշակի հետ, Ուլուբաբյա՞ն:

Այո :)

Chilly
30.10.2020, 14:04
հաշիվ դիր այ ընկեր :))

Cassiopeia
30.10.2020, 15:45
h/h - 2050055264677003
արքա քարտի համար - 9051290200245427
Ինեկոբանկ ՓԲԸ

Քարտի վրա ավելորդ գումար չկա (միայն իմ կողմից փոխանցվող 10000 դրամը)
Հանգիստ կարող եք փոխանցում անել։

Cassiopeia
02.11.2020, 12:27
Ընկերներ ջան, շաբաթ օրը ո՞վ է գումար փոխանցել ինձ։ Ծրագիրը ցույց չի տալիս, սմս-ով է եկել, որ փոխանցում կա։

Srtik
05.11.2020, 10:16
MoneyGram-ով փոխանցել կարո՞ղ ենք։

Cassiopeia
05.11.2020, 15:00
MoneyGram-ով փոխանցել կարո՞ղ ենք։

Այո, հնարավոր է։

Ստացող՝ Veronika Burnuchyan, ք. Երևան

Srtik
06.11.2020, 09:29
Այո, հնարավոր է։

Ստացող՝ Veronika Burnuchyan, ք. Երևան


Շնորհակալ եմ։

Cassiopeia
08.11.2020, 20:19
Սիրելի ընկերներ։
Այսօր վերևում նշված արցախցի ընտանիքին այցելեցի։ Հանգանակված գումարով որոշ իրեր (սնունդ, լվացքը տան մեջ փռելու չորանոց, կացին, սնունդ, հագուստ և այլն) ու վառարան գնեցի իրենց համար։ Փայտի այս անգամվա «չափաբաժինը»՝ մոտ 3 խորանարդ մետր, նվեր ստացանք։ :) Բացի այդ իմ ֆբ ընկերների միջոցով ահագին հագուստ էի հավաքել, ընկերներիցս մեկն էլ գորգ էր նվեր բերել :) Մի խոսքով, այս ընտանիքի տաք ձմեռը (համենայն դեպս մոտ 2 ամիսը ապահովեցինք)։ Իրենք անչափ շնորհակալ էին։ Որոշեցինք, որ հաղթանակի առթիվ մեր տարած վառարանի վրա ժինգյալով հաց են թխելու ու մեզ հյուրասիրեն :)

Քանի որ նախատեսվածից ավելի գումար էր հավաքվել, հենց նույն գյուղում ևս 3 ընտանիքի այցելեցի։
Մի ընտանիքը 12 հոգանոց մեծ ընտանիք է։ Տանը գազ կա, ապրում են տանտիրոջ հետ։ Արցախից գալուց հետները բան չեն վերցրել (հագուստի առումով), յոլա են գնում։ Բայց սննդի կարիք ունեն շատ։
Մի ընտանիքը կարողացել էր հագուստ բերել հետները, փոքր երեխաներ շատ կային, մի բալիկ էլ շուտով ծնվելու էր։ Իրենց միայն անկողնային պարագաներ ուզեցին։ Շատվոր են, քնելու տեղ չկա։ Կածրես մի երկու հատ դոշակ կա ծանոթներիս մոտ, դա կտանեմ իրենց։
Մի ընտանիքին էլ մի խեղճ տատիկ մոտեցավ մեզ։ երևի մտածեց պետական համակարգից ենք :) , հարցնում էր՝ թոշակներս ե՞րբ են տալու։ Իրենք 2 ամսական երեխա ունեին ու 2 տարեկան փոքրիկ։ սենյակը տաքացնելու խնդիր ունեին էլի։ (մի սենյականոց տուն էր, որտեղ 7 հոգով էին մնում)։ Վառարան ունեին, փայտ չունեին ու սնունդ։ Այս ընտանիքի անդամներից մեկը հոկտեմբերի 13-ի զոհերի ցուցակում էր։ Դեռ հույսով սպասում են :( ։

Ավելացած գումարով որոշել եմ 3 պարկ կարտոֆիլ առնել, հատիկեղեն, յուղ, այլուր... մի խոսքով սնունդ, այդ 3 ընտանիքներին։ Մի մեքենա փայտ գնել ու դրա մի փոքր մասը տալ այսօրվա ընտանիքին, մնացածը՝ այս տատիկի ընտանիքին։

Շնորհակալություն գումար փոխանցողներին ու Հովսեփին՝ վառարանի հարցում օգնելու համար :) ։

Cassiopeia
15.11.2020, 18:01
Հարգելի ընկերներ.
Այսօր հերթական անգամ գնացել էի օգնություն տանելու։
3 ընտանիքի համար սնունդ գնեցի, 2 ընտանիքի համար՝ վառելափայտ, ինչպես նաև հագուստ, դոշակ ու անկողնու սպիտակեղեն։
Չեմ կարծում, թե վառելափայտը ամբողջ ձմեռ կհանի, ամիսուկեսից երևի մի անգամ էլ պետք է վառելափայտ տանել ու սնունդ։

Շնորհակալ եմ հանգանակողներին։ Արցախցիներն էլ շատ շնորհակալ էին ու ուրախ՝ հատկապես վառելափայտի համար։

Մի քանի նկար այս հղման մեջ.

https://photos.app.goo.gl/hdnodp2ZTLVwKnp96

Cassiopeia
15.11.2020, 18:25
Հ.Գ. Մոտս մնացել է 70000 կարգի գումար։ Մյուս ամիս այդ գումարով սնունդ կառնեմ ու կտանեմ այդ ընտանիքներին։

Cassiopeia
18.11.2020, 20:34
Սիրելի ընկերներ.
Տվյալ պահին քարտիս վրա կա մոտավորապես 150000 դրամ։ Այդ գումարով դեկտեմբերի կեսերին մի անգամ էլ վառելիք ձեռք կբերեմ ու էլի սնունդ կգնեմ արցախցի ընտանիքների համար։

Բայց առջևում Նոր տարին է։ Երեխաները արժանի են Ձմեռ պապիկի նվերների։ Պետք է պատերազմի հետքերը ջնջենք երեխեքի մտքից՝ ուրախացնելով նրանց։ Եկեք մի անգամ էլ բարի գործ անենք ու մի քիչ էլ գումար ներդնենք՝ նվերների համար։
Վաղը կփորձեմ ճշտել երեխաների քանակն ու տարիքը։

Բարեկամ
27.11.2020, 12:21
Վերա ջան, հուսով եմ ձեր այս ծրագիրը դեռ ընթացքի մեջ է, կարող ես խնդրում եմ գրել այստեղ ձեր հաշվի համարը՝ բանկային փոխանցման համար։

Cassiopeia
09.12.2020, 11:00
Սիրելի ընկերներ, ձեզ եմ ներկայացնում արցախցի երեխաների մի քանի հետաքրքիր նամակներ.

https://i.postimg.cc/RVPCdRLM/photo-2020-12-09-00-40-56.jpg

https://i.postimg.cc/pLpW6FsK/photo-2020-12-09-00-40-57.jpg

https://i.postimg.cc/RhFyZc6R/photo-2020-12-09-00-41-04-4.jpg

https://i.postimg.cc/qM74NKVW/photo-2020-12-09-00-41-00.jpg

https://i.postimg.cc/ydBzsgyQ/photo-2020-12-09-00-41-01-4.jpg

https://i.postimg.cc/vT2RrPFk/photo-2020-12-09-00-41-02.jpg


Մնացած նամակներում պարզապես խաղալիք են ուզել, կամ նույնիսկ նամակ չեն գրել, այլ անձամբ փոխանցել ցանկությունները։

Հ.Գ. Ձմեռ պապիկի ծառայություն մատուցող ընկերության հետ եմ խոսել, որ հենց ձմեռ պապիկը երեխաներին նվերները բաժանի։

Cassiopeia
14.12.2020, 17:33
Էսօր ստացա երեխեքից մեկի համար ամենասպասելի նվերը։ Հուսով եմ, հրաշքները նրա կյանքում շատ կլինեն։




https://i.postimg.cc/RhFyZc6R/photo-2020-12-09-00-41-04-4.jpg




https://i.postimg.cc/7httLnWV/govasanagir.jpg

Cassiopeia
16.12.2020, 23:28
Վաղը նվերների մի մասը արդեն կգնա գյուղ՝ երեխեքին ուրախացնելու։
Ուզում էի ամսի 25-26-ին տանել, բայց քանի որ մեր հովանավորյալները վառելիքի խիստ կարիք ունեն, վաղը 4 խորանարդ մետր վառելափայտի, լվացքի մեքենայի (նորածին բալիկ ունեցող ընտանիքի համար) ու քաղցրեղենի տոպրակներով այցելելու եմ գյուղ։

Նվերների շարքում են տիկնիկներ, պուլտով մեքենաներ, հեծանիվ, ugears կոնստրուկտորներ համեմատաբար մեծ տղաների համար, ձմեռային վերարկուներ, կոշիկներ, գրքեր և այլն։

Հ.Գ. Վառելիքի գումարն ունեի հավաքած նախապես, նվերների գումարից մի քիչ տնտեսելով օգտագործած լվացքի մեքենա պիտի վերցնեմ։

Cassiopeia
17.12.2020, 19:32
Էսօր գնացի գյուղ :)


https://i.postimg.cc/j269RZg9/IMG-3772.jpg


Երեխու վուն-վուն-ը լսեցի, նայեմ տեսնեմ, նստել ա հեծանիվն ու «քշում ա»:)
https://i.postimg.cc/vTwkRpzf/IMG-3775.jpg

4 խորանարդ մետր փայտ առա, մի մասը մի ընտանիքին, մյուս մասը՝ մյուս։ Էս մի ընտանիքի հայրը անկյունում դրված 50սմ-ոց բարակ փայտի կտորը ցույց տալով ասեց՝ էսօր սրա հույսին էինք։ Փայտն իսկը ժամանակին էր։ Մի անգամ էլ հունվարի վերջ փայտ կտանեմ ու արդեն հանգիստ շունչ կքաշեմ, որ երեխեքը ձմռանը չեն սառի խոնավ տներում։

https://i.postimg.cc/QddPrgp4/IMG-3777.jpg

https://i.postimg.cc/HkvNWJzp/IMG-3778.jpg

Երեխեքի նվերներն եմ բաժանում։ Քանի որ էս անգամ մենակ էի գնացել, օգնում ա արցախցի տիկին Սիլվան՝ իմ «կապավորը»։
https://i.postimg.cc/ZY6XP5bc/IMG-3779.jpg

https://i.postimg.cc/jdX993Jn/IMG-3780.jpg

Էս տղերքը Հադրութից են։ հագի հագուստներով են թողել, դուրս եկել։ Երբ հարցրեցի ինչ նվեր անեմ՝ ասեցին ձմեռային վերնազգեստ չունեն։ Կուրտկաներն առա, բայց ուզեցա, որ ուրիշ նվեր էլ ունենան։ Խաղային համակարգչ է՝ երկուսի համար։
https://i.postimg.cc/B6KkVqxJ/IMG-3781.jpg

Մի քանիսին իրար գլխի հավաքեցի, որ նկարեմ :)
https://i.postimg.cc/QxswfZVr/IMG-3785.jpg



Հ.Գ. երեքշաբթի օրը մնացած նվերներն էլ գնալու են մյուս բալիկներին։

Cassiopeia
17.12.2020, 20:03
Աստղը նվերներն ա փաթեթավորում :)

https://i.postimg.cc/sDHFx0Dd/photo-2020-12-17-20-02-01.jpg

Cassiopeia
23.12.2020, 00:35
Էսօր օրն էր։
Ամեն ինչ էնքան լավ անցավ, էնքան սիրուն :) Երեխեքը միջոցառումից գոհ, նվերներով ուրախացած, ես՝ երեխեքի ուրախությունից հուզված (հա, լացել եմ :D )
Շնորհակալ եմ, ընկերներ ջան <3 Ես հարուստ եմ ձեզանով։

https://i.postimg.cc/dV47GzXm/IMG-3802.jpg

https://i.postimg.cc/XqSXV3G3/IMG-3850.jpg

https://i.postimg.cc/Jh0sxpCw/IMG-3882.jpg

https://i.postimg.cc/m231gcyn/IMG-3951.jpg

https://i.postimg.cc/qByz1tS7/IMG-3982.jpg

https://i.postimg.cc/qMGgdPkV/IMG-3994.jpg

https://i.postimg.cc/15S42m1r/IMG-4013.jpg

https://i.postimg.cc/4dtN2M80/IMG-4037.jpg

https://i.postimg.cc/Gp4pG9vd/IMG-4041.jpg

https://i.postimg.cc/FzVFNSXg/IMG-4070.jpg





https://youtu.be/sUjUrY-R4qo

Աթեիստ
23.12.2020, 01:23
Նկարների ալբոմի հղում (https://cloud.mail.ru/public/NPsC%2FugRe7rKrb)։
Կամ սա (https://yadi.sk/d/aK-2isKQk-jsYg)։

Cassiopeia
19.01.2021, 17:46
Երբ կիրակի օրն իմացա, որ կտրուկ ցրտելու է, զանգեցի արցախցիներին։ Պարզվեց, փայտը վերջացել է։ Մոտս մի քիչ գումար էր մնացել, փայտի հետ պայմանավորվեցի, 2 ընտանիքի համար սնունդ գնեցի ու այսօր տարա։ Ժամանակին էր :)
Չեմ կարծում, թե մինչև գարուն փայտը կբավականացնի, բայց գոնե առաջիկա ցուրտ օրերին մտածելու բան չեն ունենա հաստատ։

Հադրութցի ընտանիքը մի քիչ փայտ էր գնել (զոհված հարազատիի համար տրված գումարով)։ Դրա համար իրենց մի փոքր քիչ փայտ տվեցի, քան մարտունեցիներին։

Երկու ընտանիքն էլ անչափ շնորհակալ էին։

Ես էլ ձեզ եմ շնորհակալ, որ էսքան լավն եք ու հասնող։

Հ.Գ. էն առաջին ընտանիքը, ում մասին գրել եմ իսկզբանե, հրավիրեց սրճելու։ Մտա ներս, վարագույրով մի սենյակն առանձնացված ա, որտեղ վառարանն ա դրված։ Ասում եմ՝ բա ներսը ո՞նց եք տաքացնում։ Պատասխանը՝ փակել են, որ սև պատերը չերևան :( Ասում եմ՝ մի փակեք, թողեք տաքանա։ էդ սև պատերն են ինձ բերել ստեղ, որ չլինեին, չէի գա։

https://i.postimg.cc/bvnZP9Ns/Clipboard-1.jpg

Ուլուանա
19.01.2021, 20:01
Ի, Վեր, բա ախր պայմանավորվել էինք, որ հաջորդ անգամ իրանց մոտ գնալիս ինձ էլ պիտի ասեիր, որ մասնակցեի: Մոռացե՞լ ես:

Cassiopeia
29.01.2021, 14:56
Երեկ Հայոց բանակի տոնն էր։ Հանրակացարանի բալիկները, որպես շնորհակալություն իրենց օգնություն ցուցաբերած անձանց, միջոցառում էին կազմակերպել։ Քանի որ միայն մենք էին ներկայացուցիչ, ես էլ ձեզ փոխանցեմ իրենց շնորհակալությունը :)
https://i.postimg.cc/ht7tngcS/20210128193127-IMG-4269.jpg

https://i.postimg.cc/BQznRtWY/20210128193448-IMG-4275.jpg

https://i.postimg.cc/bvcNNMw1/20210128194732-IMG-4284.jpg


Դե, գյուղի բնակիչ արցախցիներն էլ ամեն անգամ ինձ տեսնելիս շնորհակալություն են փոխանցում :)

Cassiopeia
26.04.2021, 01:25
Եկել եմ հերթական խնդրանք-հարցով.
Կարո՞ղ ա որևէ մեկիդ տանը աշխատող կարի մեքենա լինի, որն այլևս չեք օգտագործելու։ Ընտանիքներից մեկի տանտիկինը կարուձև գիտի։ Ուզում եմ, այդ ընտանիքին գոնե ապահովել հետագա եկամտի աղբյուրով։
Մոտիս գումարը սպառվել է։ Լիստում ոնց նայում եմ, օգտագործած մեքենաները կամ մոտորով չեն կամ էլ շատ հնամաշ են։ Ոտնակով օգտագործած կարի մեքենաների արժեքը տատանվում ա 15000-40000 դրամ, մոտորով նորմալ մեքենա չեմ հանդիպել։ Մոտորով մեքենա եմ փնտրում, քանի որ տանտիկինը ձմռանը ոտնաթաթը կոտրել է ու ոտնակով կարի մեքենայով կար անել չի կարող։ Նոր կարի մեքենաները (մոտորով) սկսվում են 59000 դրամից։

Եկեք խելք-խելքի տանք ու մի բան անենք։

https://i.postimg.cc/mgnkkRfQ/Capture.jpg

https://i.postimg.cc/Y9KSN3S0/Capture1.jpg

Cassiopeia
26.04.2021, 12:59
Cassiopeia ջան, խոսքն ի՞նչ ընտանիքներից մեկի մասին է:

Արցախից տեղափոխված ընտանիք է։ Հոկտեմբերից սկսած օգնում ենք միահամուռ ուժերով :)

Գաղթական
26.04.2021, 13:05
Արցախից տեղափոխված ընտանիք է։ Հոկտեմբերից սկսած օգնում ենք միահամուռ ուժերով :)

Լավ, քեզ անձնական կգրեմ ))

Ուլուանա
26.04.2021, 23:00
Եկեք խելք-խելքի տանք ու մի բան անենք։
Խելք-խելքի՞, թե՞ փող-փողի: :D
Ես էլ կմասնակցեմ:

Cassiopeia
01.05.2021, 23:24
Էսօր իրագործեցի մեր ամենալավ օգնության միտքը :)
Գաղթականը կարի մեքենա նվիրեց, Բյուրակնը՝ կտորեղեն ու սնունդ, Մալուն՝ տիկնիկներ ու փոշեկուլ, հագուստ կար բավական հավաքված։ Լցրեցինք մեքենան ու դեպի Սայաթ-Նովա։

Նվերն ուրախացրեց տիկին Սիլվային :) Բացի այդ՝ էսօրվանից արդեն նաև աշխատանքի է տեղավորվել՝ Վեգայի մատրասների արտադրման ֆաբրիկայում։ Հուսով եմ, հիմա արդեն կկարողանան հոգալ իրենց ընտանիքի հոգսերն գոնե մինչև ձմեռ։
Տիկին Սիլվան որպես շնորհակալություն, ինձ անակնկալ էր պատրաստել, բայց տրամադրությունն ընկած էր :D պատվերի վրա սխալ բառ էին գրել՝ շնորհակալության փոխարեն՝ շնորհավոր :) (Տիկին Սիլվան շնորհակալությունը բոլորիդ է հայտնում, ուղղակի, քանի որ միայն ինձ է ճանաչում, իմ անունն է գրել տվել)

Հ.Գ. Քանի որ մինչ էսօր չեմ անդրադարձել մեր ձմեռվա ընթացքում արած բարի գործերին, հիմա ասեմ։ Բարեկամի ու Ուլուանայի շնորհիվ 3 ընտանիք տաք ձմեռ ունեցավ։ Պարբերաբար փայտ ու սնունդ եմ տարել, իսկ մի ընտանիքի էլ ձմռանը վառած գազի գումարն եմ վճարել։

Շատ շնորհակալ եմ ընկերներիս, որ այսքան բարի եք։

https://i.postimg.cc/Y0xHGhV8/20210501-195037.jpg

https://i.postimg.cc/XNK3DzJF/20210501-195112.jpg

https://i.postimg.cc/MKWxkmML/20210501-195358.jpg

https://i.postimg.cc/pXd7YGnP/IMG-20210501-152444.jpg

https://i.postimg.cc/BbmzfDRW/IMG-20210501-160336.jpg

https://i.postimg.cc/TYHskVrg/IMG-20210501-160340.jpg

https://i.postimg.cc/pVC4jbr0/IMG-20210501-160401.jpg