PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպես ընտրել ֆոտոապարատ



Rhayader
29.10.2020, 14:00
Օքեյ, դուք վերջապես հասկացել եք, որ ձեր հեռախոսը ձեզ բավարար չի, ու որոշել եք լուսանկարչական ապարատ գնել: Ու մեկ էլ՝ խառնաշփոթ, լիքը ֆիրմաներ, ամեն մեկն իր ֆանատներով, ու ֆանատները ձեզ համոզում են, որ մենակ էդ ֆիրման իմաստ ունի առնել, մի հատ էլ ամեն տարի նոր մոդելներ են դուրս գալիս:

Եկեք էս քաոսից գլուխ հանենք:

Նախ՝ մի քանի հաճախ տրվող հարցեր:

1. Ո՞ր ֆիրման է ամենալավը:

Բոլորն էլ լավն են, ամեն մեկն ունի իր առավելություններն ու թերությունները, որոնք պետք է հաշվի առնել: Ինչպես եք պատկերացնում, որ վատ ֆիրման կարողանար գոյատևել լուսանկարչական ապարատների խիստ մրցակցային շուկայում:

2. Ի՞նչ ֆոտոապարատ է ինձ պետք:

Իսկ ի՞նչ եք պատրաստվում էդ ֆոտոապարատի հետ անել: Ներքևում մանրամասն կնկարագրեմ, թե ինչպես հասկանալ տարբեր ֆոտոապարատների բնութագիրները:

3. Ես տանը հին Զենիտ ունեմ:

Շնորհավորում եմ, լինզան կարող եք պահել, բայց բուն ապարատը նկարելու համար պիտանի չի, եթե ուշ մոդել չի՝ 122, օրինակ: Zenit-E ֆոտոապարատը, օրինակ, մոտ 80 տոկոս տառապանք է, մոտ 20 տոկոս՝ ֆոտոապարատ:

4. Իմ ծանոթ լուսանկարիչն ինձ ասել է, որ նորմալ ֆոտո անելու համար 1000-2000 դոլար է պետք ծախսել:

Նորմալ ֆոտո անելու համար նորմալ լուսանկարիչ է պետք: Մնացածն ընդամենը գործիքներ են, որոնք օգնում են լուսանկարչին՝ ստանալ իր ուզած կադրը: Իհարկե՝ 1000-2000 դոլարանոց ֆոտոապարտը լիքը լրացուցիչ հնարավորություններ է տալիս, բայց եկեք հասկանանք՝ գործիքն ընտրում են ըստ անհրաժեշտության: 1000-2000 դոլարանոց ֆոտոապարատը ձեզ լավ լուսանկարիչ չի դարձնելու, պարզապես կոնկրետ դեպքերում հեշտացնելու է ձեր կյանքը (երբեմն՝ նաև դժվարացնելու, որովհետև պրոֆեսիոնալ ֆոտոտեխնիկան հաճախ նաև մեծ ու ծանր է): Մյուս կողմից, լուսանկարիչների զգալի մասը պրետենցիոզ իդիոտներ են: Ձեր ծանոթ լուսանկարիչների մեծ մասը National Geographic-ում չի հրապարակվում: Կոնկրետացրեք ձեր ակնկալիքները ձեր առաջին ֆոտոապարատից:

Rhayader
29.10.2020, 14:19
Մի քանի հարց, որ դուք պետք է ինքներդ ձեզ տաք, նախքան լուսանկարչական ապարատ գնելը:

1. Ինչի՞ վրա եք նկարելու:

Կամ՝ թվայի՞ն, թե՞ անալոգ (ժապավեն): Ամեն մեկն իր առավելություններն ու թերություններն ունի:

Թվային լուսանկարչության դեպքում դուք անմիջապես տեսնելու եք ձեր նկարածի արդյունքը: Դուք ստիպված չեք լինելու վճարել ձեր արած ամեն կադրի համար:

Մյուս կողմից՝ բարձր կարգի անալոգային տեխնիկան անհամեմատ ավելի էժան է, ու ինքն օգնում է ավելի հեշտ ձևավորել լավ լուսանկարչական պրակտիկաներ:

2. Ֆորմատը


Թե՛ թվային, թե՛ անալոգային լուսանկարչության դեպքում դուք գործ եք ունենալու ֆորմատների հետ:

Երևի լսել եք full-frame թվային ֆոտոխցիկների մասին: Իրենց թվային մատրիցան նույն չափսի է, ինչ 35mm (սովորական) ժապավենը: Ինքն ամենամեծ ֆորմատը չի:

120 ժապավենը միջին ֆորմատի ստանդարտ է: Բայց նույնիսկ 120 ժապավենի վրա կարելի է, կախված ֆոտոխցիկից, մի քանի ֆորմատով նկարել՝ 6x7, 645 և այլն: 6x7 կադրը երկու անգամ ավելի մեծ մակերես ունի, քան 35mm ժապավենի կադրը (full frame-ից երկու անգամ ավելի մեծ է): Միջին ֆորմատի թվային ֆոտոխցիկների մատրիցաներն, իհարկե, նույնպես ավելի մեծ են, քան 35mm full frame-ը, բայց ոչ 120մմ ժապավենի չափ:

Կան նաև մեծ ֆորմատներ (4x5, 8x10 և այլն), երբ դուք արդեն ոչ թե ժապավենի վրա եք նկարում, այլ առանձին մեծ թիթեղների:

Հիշեք՝ ինչքան ֆորմատը մեծանում է, այնքան մեծանում են ծախսերը: Բայց միևնույն ժամանակ՝ ավելի մեծ ֆորմատը հնարավորություն է տալիս ավելի շատ ինֆորմացիա ներառել կադրի մեջ, ու օբյեկտիվներն իրենց ուրիշ կերպ են սկսում պահել՝ սրա մասին ավելի ուշ:

Անալոգային լուսանկարչության դեպքում դուք ամենից հաճախ գործ եք ունենալու 35մմ ստանդարտ ժապավենի, 120 միջին ֆորմատի ժապավենի ու 4x5 ֆոտոթիթեղների հետ:

Թվային տեսախցիկների դեպքում ամենահաճախը գործ եք ունենալու փոքր, կոմպակտ ֆորմատների հետ (ավելի լավ է՝ գործ չունենաք, չափազանց փոքր են, ու հավանաբար ձեր հեռախոսն իրենցից ավելի լավն է), Micro4/3-ների (երկու անգամ փոքր 35մմ ժապավենից), APS-C քրոփ ֆորմատի (1.6 անգամ փոքր 35մմ ժապավենից՝ Canon-ի դեպքում, 1.5 անգամ՝ մնացած դեպքերի մեծ մասում):

Հիշեք՝ ինչքան մեծ է մատրիցան, այնքան ավելի շատ լուսային ինֆորմացիա է կարողանալու գրանցել իր վրա, բայց նաև ավելի թանկ է լինելու ապարատը: Մատրիցան ամեն ինչ չի ֆոտոապարատի դեպքում:

Սովորաբար նույն սերնդի ֆոտոապարատների դեպքում ավելի մեծ մատրիցան հնարավորություն է տալիս ավելի մութ ժամանակ նկարել՝ առանց կադրի մեջ ավելորդ աղմուկ ստանալու:

3. Բյուջեն

Համապատասխանեցրեք ձեր ակնկալիքները ձեր բյուջեին: Դուք դժվար թե 100 դոլարանոց ֆոտոապարատից 1000 դոլարանոց ապարատի արդյունք ստանաք, բայց եթե դեռ պրոֆեսիոնալ չեք, հավանաբար 1000 դոլարանոց ու 100 դոլարանոց ապարատներով արած կադրերն իրարից առանձնապես չեն տարբերվի:

Rhayader
29.10.2020, 14:36
Նախ՝ հասկանանք լուսանկարչության մի կարևոր հասկացություն, որն է exposure-ը:

Ինչ է exposure-ը՝ էդ էն լույսն է, որ գրանցվում է ձեր կադրի վրա, էական չի՝ թվային, թե անալոգային: Exposure-ը նաև ձեր կադրն է: Exposure-ը նաև ձեր կադրը նկարելու պահն է:

Exposure-ը կախված է երեք բաղադրիչներից:

1. Lens aperture
Կարճ ասած՝ ձեր օգտագործած օբյեկտիվի դիաֆրագմայի բացվածքը, երբ դիտում եք լինզան դիմացից, բաժանած լինզայի ֆոկուսային հեռավորության վրա:

Լրիվ բնական է, չէ՞, որ ինչքան լայն է օբյեկտիվի դիաֆրագմայի բացվածքը, այնքան ավելի շատ լույս է մտնում օբյեկտիվի մեջ: Բայց մյուս կողմից՝ ինչքան երկար է օբյեկտիվի ֆոկուսային հեռավորությունն, այնքան օբյեկտիվը պատկերը խոշորացնում է, այսինքն՝ պատկերի ավելի փոքր մասն է մտնում կադրի մեջ, դրա պատճառով՝ լույսի ավելի փոքր քանակ:

50մմ ֆոկուսային հեռավորության օբյեկտիվը 35մմ ժապավենի կամ full frame-ի անվանում են «նորմալ», քանի որ ինքը մոտ է մարդու տեսադաշտին (~43մմ): 100մմ ֆոկուսային հեռավորությամբ օբյեկտիվը երկու անգամ խոշորացնում է պատկերը, հետևաբար՝ երկու անգամ քիչ լույս է հասնում կադրին:

Դիաֆրագմայի բացվածքն ազդում է ոչ միայն օբյեկտիվի մեջ մտնող լույսի քանակի, այլ նաև DOF-ի վրա (depth of field), որի մասին կխոսենք ավելի ուշ:

Լայն դիաֆրագմայով օբյեկտիվներն անվանում են «արագ», քանի որ իրենք հնարավորություն են տալիս ավելի կարճ տևողությամբ կադրեր անել (տե՛ս երրորդ կետը):

2.Film sensitivity/ISO
Լուսազգայունություն: Կարճ ասած՝ ինչքան ավելի զգայուն է լույսի նկատմամբ ֆոտոժապավենը, կամ թվային ֆոտոխցիկի մատրիցան: Ժամանակակից թվային ֆոտոխցիկները հնարավորություն են տալիս կարգավորել լուսազգայունությունը, բայց բարձր լուսազգայունությունը հաճախ նշանակում է ավելի շատ աղմուկ (noise, grain) կադրի մեջ: Որպես կանոն՝ որքան ավելի մեծ է մատրիցան, այնքան ավելի ներողամիտ է բարձր ISO-ների նկատմամբ:

Մի երկու բառ ISO-ի մասին՝ ISO-ն (կամ ASA-ն) լուսանկարչական ժապավենի լուսազգայունության չափման միավոր է: ISO200 ժապավենը մոտ երկու անգամ ավելի լուսազգայուն է, քան ISO100-ը: Նույն տերմինը կիրառվում է թվային լուսանկարչության ժամանակ: Թվային ֆոտոխցիկ գնելիս կարևոր է տեսնել, թե ինչպես է ինքն իրեն պահում տարբեր ISO-ների ժամանակ:

3. Exposure time

Կադրի տևողությունը: Ինչքան ժամանակ է ձեր ժապավենը կամ մատրիցան լուսային ինֆորմացիա ստանում shutter-ի բացվելու ու փակվելու արանքում: Ինչքան կադրի տևողությունը բարձր է, այնքան թե՛ ձեր ձեռքի շարժն ու դողը, թե՛ օբյեկտների շարժվելն ազդելու են կադրի վրա: Ուզում եք լղոզված կադր՝ երկար տևողություն եք վերցնում: Ուզում եք ամեն ինչ «սառեցնել» շարժման մեջ՝ վերցնում եք ավելի կարճ տևողությամբ կադր:

Այս երեք բաղադրիչները կազմում են exposure-ը, ու ինչպես տեսնում եք՝ երեքն իրենց ազդեցությունն են ունենալու արդյունքի վրա: Դուք, կախված նրանից, թե ինչ կադր եք ուզում ստանալ, պետք է սովորեք իրենց իրար հետ ճիշտ հավասարակշռել: Ֆոտոտեխնիկա ընտրելիս շատ կարևոր է հասկանալ ձեր սարքավորման սահմանափակումները, որ չհիասթափվեք արդյունքից ու կարողանաք ձեր ունեցած տեխնիկան ճիշտ օգտագործել ձեր ուզած կադրը ստանալու համար:

Rhayader
29.10.2020, 14:53
Compact, MFT, APS/C, Full Frame

Եկեք կողմնորոշվենք թվային ֆոտոխցիկների ֆորմատի հարցերում:

Ընդհանուր դեպքում, բոլոր լինզաների ֆոկուսային հեռավորությունները գրվում են 35մմ-ի համար, ու ինչքան փոքր է մատրիցան, այնքան 35մմ կադրի ավելի փոքր մասն է վերցնում: Արդյունքում՝ օրինակ, MFT մատրիցան, որը երկու անգամ փոքր է 35մմ-ից, երկու անգամ խոշորացում է տալիս. 50մմ լինզան MFT մատրիցայի վրա իրեն կպահի, ինչպես 100մմ լինզան՝ full frame-ի վրա: Արդյունքում՝ փոքր մատրիցաների վրա հեշտ է մեծ խոշորացում ստանալ, բայց իրենք իրենց շատ վատ են պահում վատ լուսավորության ժամանակ ու «լայն» օբյեկտիվների առումով:

Փոքր մատրիցան նշանակում է ավելի էժան ու կոմպակտ ֆոտոապարատ:

Կոմպակտ (MFT-ից փոքր) մատրիցան սովորաբար զիջելու է ձեր հեռախոսին, ու եթե դուք բարձր որակի հեռախոս ունեք, իրեն առնելը գրեթե անիմաստ է (բացի «սուպերզում» կոմպակտներից, որոնք ձեր հեռախոսին անհասանելի մեծ խոշորացում են ապահովելու):

MFT (Micro four-thirds) ֆոտոապարատներ արտադրում են, օրինակ, Panasonic-ն ու Olympus-ը: Օգտվողները գոհ են, ես ինքս երբեք չեմ օգտագործել:

APS-C-ն գին-որակ համադրության «ոսկե կետն» է երևի: Էլի գիշերային լուսանկարչության համար չեն, բայց պետք է որ համ բավականաչափ փոքր լինեն, որ կարողանաք հետներդ ման տալ, համ բավականաչափ լավը, որ հեռախոսին փոխարինեն:

APS-C են, օրինակ, Canon EOS 600D-ն, Nikon 7100-ը, Pentax K70-ն ու Fujifilm X-Pro-ն: Ամենաէժան իսկական պրոֆեսիոնալ ֆոտոխցիկները հայտնվում են հենց այս կատեգորիայում:

Full Frame ֆոտոխցիկները գրեթե բոլորը պրոֆեսիոնալ են: Canon EOS 5D Mark III, Canon 6D, Nikon D600-ը, Pentax K1-ը: Իրենք սովորաբար ավելի մեծ ու թանկ են, բայց նաև ավելի ունակ:

Rhayader
29.10.2020, 15:12
Մի քիչ լինզաների մասին: Հիշեք՝ ֆոտոապարատն ամեն ինչ չի, ձեզ նաև լինզա է պետք:

Զում լինզաները հնարավորություն են տալիս ոտքի վրա մեծացնել-փոքրացնել կադրը: Արդյունքում էժան զումերը սովորաբար փոքր դիաֆրագմայով, պրոբլեմատիկ օբյեկտիվներ են: Գումարած՝ զումը նոր սկսող լուսանկարիչների մոտ վատ պրակտիկաներ է ձևավորում (օրինակ՝ կոմպոզիցիայի ժամանակ հաշվի չառնել ֆոկուսային հեռավորությունը): ՁԵր ֆոտոապարատի հետ եկող օբյեկտիվը սովորաբար զում է:

Զում օբյեկտիվները, հատկապես բարձր դասի թանկերը, իրականում օգտական են, երբ լուսանկարիչը շարժվելու ազատություն չունի՝ օրինակ, սպորտային ու հարսանեկան լուսանկարիչների համար: Բայց, ընդհանուր դեպքում, զումից սկսելը վատ միտք է:

Փրայմ օբյեկտիվները չեն կարող փոխել իրենց ֆոկուսային հեռավորությունը, բայց սովորաբար ավելի լայն դիաֆրագմա ունենա, ավելի քիչ են աղավաղում կադրը, իրենց հետ շատ ավելի հաճելի է օգտագործել, եթե նույնիսկ ստիպված եք լինելու ձեզ հետ միանգամից մի քանի օբյեկտիվ ման տալ ու ոտքի վրա փոխել իրենց:

Թե ինչպես օգտագործել ֆոկուսային տարբեր ֆոկուսային հեռավորությունները

Հիշեք՝ ինքչան փոքր է ֆոկուսային հեռավորությունը (օբյեկտիվը «լայն» է), այնքան ավելի շատ բան է այն ներառելու կադրի մեջ, բայց նաև այնքան ավելի շատ պերսպեկտիվայի աղավաղում եք ստանալու (մասշտաբներն օբյեկտիվի կենտրոնից դեպի եզրեր աղավաղվելու են):

Լինզաները բերվում են 35մմ/full frame համարժեքներով, ձեր ապարատի մատրիցայի համար ճիշտ արժեքը ստանալու համար լիվը բաժանեք ձեր քրոփ-ֆակտորի վրա (այն թվի վրա, թե քանի անգամ է ձեր մատրիցան փոքր full frame-ից)՝
MFT - 2
APS-C Canon - 1.6
APS-C Nikon, Pentax, Sony, Fujifilm - 1.5

Եթե ոչ ստանդարտ թիվ եք ստանում՝ մի անհանգստացեք, սա ճշգրիտ գիտություն չի՝ ընտրեք ամենամոտ ստանդարտ թիվը:

24մմ լայն լանդշաֆտ, բնանկարներ, քաղաքային լուսանկարչություն, երբ պետք է շատ բան ներառել կադրի մեջ ու ընդգծել մասշտաբը:
35mm սեղանի մյուս կողմում նստած մարդկանց նկարել, քաղաքային լուսանկարչություն, ֆոտոժուռնալիստիկա, ուտելիք
50mm «ստանդարտ», առավել ունիվերսալ լինզա՝ քաղաքային լուսանկարչությունից մինչև լրիվ մարմնով դիմանկարներ
85mm դիմանկարային, թանկ լինզաներն այս կատեգորիայում են
135mm միջին տելեֆոտո, դիմանկար (գլուխ և ուսեր, միայն դեմք)
200mm և ավելի հեռու տելեֆոտո, երկնային օբյեկտներ, կենդանիներ վայրի բնության մեջ, մեծ, ծանր լինզաներ են:

Երբ դուք նայում եք լինզայի բնութագրին, իրականում առնվազն երկու թիվ եք տեսնում. օրինակ՝ 55mm f/1.8: 55mm-ն լինզայի ֆոկուսային հեռավորությունն է: f/1.8-ը` լինզայի դիաֆրագմայի առավելագույն բացվածքը, դիտված լինզայի դիմացից, բաժանված լինզայի ֆոկուսային հեռավորության վրա:

Ձեր ստանդարտ զում լինզան լինելու է, ամենայն հավանականությամբ 18-55mm f/3.5-5.6, ինչն իրականում լավ արժեք չի (իմ prime լինզաներից միայն մեկն է 300mm f/4.5, որը 300մմ-ի համար իրականում լավ թիվ է):

Ընդհանուր առմամբ, f/2.8 ու ավելի մեծ դիաֆրագմայով լինզաները համարվում են «արագ»:

Ֆոկուսային հեռավորությունն ու դիաֆրագման լինզան բնութագրող միակ բաները չեն, ու իրականում ճիշտ լինզա ընտրելը երկար պատմություն է, ու մենք դա, եթե ցանկանաք, կքննարկենք ավելի ուշ:

Rhayader
29.10.2020, 15:14
Հայելային, թե անհայելի

Անձնական նախընտրության հարց է: Հայելային ֆոտոապարատները ձեզ ավելի դասական լուսանկարչական զգացողություն են տալու, բայց զուտ տեխնիկապես ժամանակակից անհայելի ֆոտոապարատները գործնականում հավասարվել են հայելայիններին: Անհայելի ֆոտոապարատները նաև հաճախ ավելի կոմպակտ են ու թույլ են տալիս ավելի շատ լինզաներ ադապտացնել (ադապտացիայի մասին՝ հետո):

Rhayader
29.10.2020, 15:24
Ո՞ր ֆիրման ընտրել

Նորից, անձնական նախընտրության հարց է: Բայց հիշեք՝ ֆիրմա ու մոդել ընտրելուց դուք նաև ընտրում եք, թե ինչ լինզաներ եք օգտագործելու, ու ինչ լինզաներ եք կարողանալու ադապտացնել ձեր ֆոտոապարատին: Օրինակ՝ իմ M42 (Զենիտինն էլ է M42) լինզաները հնարավոր չի ադապտացնել Nikon-ների վրա (գրեթե ոչ մի բան հնարավոր չի ադապտացնել Nikon-ների վրա):

Nikon - սովորաբար լավ որակի կադրեր են տալիս, բայց UX-ը դժոխք է, ադապտացիան՝ հաճախ անհնարին: Ու մոդելներն այնքան խառնաշփոթ են, որ երևի իրենք էլ են մոռացել, թե էդ թվերն ինչ են նշանակում:
Canon - բյուջետային մոդելները պատկերի որակով հաճախ Nikon-ին զիջում են, բայց փոխարենը շատ ավելի հեշտ է օգտագործելն ու հին լինզաներ ադապտացնելը:
Pentax - բյուջետային մոդելները երևի ամենալավ պատկերի որակն են տալիս, հին լինզաների ադապտացիան ներդրված է ապարատի մեջ, + կամերայի ներսում shake reduction, փոշեդիմացկունություն, եղանակադիմացկունություն: Բայց Հայաստանում տարածված չեն, դրա համար էլ դժվար է երկրորդ ձեռք Pentax գտնել էժան գնով
Fujifilm - անհայելի, հիմնականում APS-C ֆոտոխցիկներ, որոնք իրոք լուսանկարելու զգացողություն են տալիս
Sony - համարյա նույնն, ինչ Fujifilm-ը, բայց մի քիչ ավելի վատը, չնայած վիդեո անելուց հաճախ մնացածին գերազանցում են
Leica - եթե դուք այնքան հարուստ եք, որ կարող եք ձեզ Leica թույլ տալ, ապա հավանաբար կարիք չունեք սա կարդալ, իրենք թանկ են, բայց ունիկալ ու լավը

Թող ինձ ներեն մնացած ֆիրմաները, որոնք չհիշատակեցի, հատկապես Olympus-ն ու Panasonic-ը՝ իրենց հետ ես փորձ գրեթե չունեմ (բացի Olympus E500-ի հետ 2008 թվականին բացասական փորձից):

Rhayader
29.10.2020, 15:33
Ու վերջում՝ իմ սեփական ֆոտոտեխնիկան, որ ունեմ հիմա.
Թվային՝
Canon EOS Rebel T3i (600 D-ի ամերիկյան անվանումն է), APS-C

Լինզաներ (M42, ադապտացված)՝
Helios-44-2 58mm f/2
Industar-61L/Z Macro 50mm f/2.8
Asahi Pentax Super-Takumar 55mm f/1.8
Mir-1B 37mm f/2.8
Jupiter-37A 135mm f/3.5

Անալոգային՝
Minolta XE-7 35mm

Լինզաներ՝

Minolta MC Rokkor 35mm f/2.8
Minolta MD Rokkor-x 45mm f/2
Minolta MD Rokkor 50mm f/1.7
Minolta MC Rokkor 135mm f/2.8
Minolta MC Rokkor 300mm f/4.5

Ավելի մանրամասն ցանկն ու հետագա պլաններն՝ էստեղ.

https://rhayblogs.blogspot.com/p/blog-page.html

Rhayader
29.10.2020, 15:34
Հուսով եմ՝ էս ինֆորմացիայով զինված ավելի պատրաստ կլինեք ձեզ համար ճիշտ ֆոտոապարատ ընտրել: Բարի որս:

One_Way_Ticket
29.10.2020, 15:58
Շատ լավ обзор էր, բայց ոչ առաջին ֆոտոխցիկը գնողի համար։ Ինձ երբ խորհուրդ են հարցնում, թե ինչ ֆոտոխցիկ գնել, զգում եմ, որ մարդիկ խորանալու հավես չունեն, պարզապես ուզում են իրենց մոդելի անուն տամ։ Դրա համար երկու բան եմ միայն հարցնում․ ինչ գնի սահմաններում ու ինչ են լուսանկարելու։ Եթե թռչուններ լուսանկարելը պլանների մեջ չի մտնում, խորհուրդ եմ տալիս սուպերզումից հեռու մնալ։ Սկսնակների շրջանում ֆոտոխցիկի հզորությունը զումով չափելը չափազանց տարածված է, ու ըստ այդմ գայթակղությունը մեծ է հնարավորինս հեռահար օբյեկտիվ վերցնել։ Իրականում մի երկու անգամ հարևանի պատշգամբն են նկարելու, գոհ մնալու իրենց արած շպիոնությունից ու զումի վերին range-ը այլևս չօգտագործելու։ Դրա համար բացատրում եմ, որ սուպերզում վերցնելով հաստատ կորցնելու եք մեկ այլ բանի մեջ, ամենայն հավանականությամբ ցածր լուսավորության տակ լուսանկարի որակի։ Տենց, պարզ բառերով։

Rhayader
29.10.2020, 16:01
Լրացում. Exposure-ի ու Զենիթի ոչ պիտիանի լինելու մասին

Գրեթե ամեն ֆոտոապարատ ունի էքսպանոմետր՝ լուսաչափ (տարբեր ֆոտոապարատներ տարբեր կերպ են այն ներառում), որը հնարավորություն է տալիս ձեր ապարատին հաշվել կադրում լույսի քանակն ու հուշել ձեզ, թե ինչ կարգավորումներն են ճիշտ տվյալ լուսավորության համար՝ մարդու աչքը խաբուսիկ է:

Զենիթի սելենիումային էքսպանոմետրերը մոտ 20 տարի նախատեսված կյանք ունեին ու ներկայումս գրեթե ոչ մեկը նորմալ չի աշխատում, այսինքն՝ ստիպված եք ճիշտ exposure-ի համար առանձին էքսպանոմետր գնել:

Դիտանցքը ֆոկուս բռնելուն օգնող ոչ մի բան չունի՝ ստիպված եք «աչքաչափով» որոշել, մի բան ֆոկուսի մեջ է, թե չէ: Հատկապես եթե վատ տեսողություն ունեք՝ էդ պրոբլեմատիկ է: Իմ Minolta-ն split-prism focusing screen ունի՝ կադրի կենտրոնում պատկերը ջարդում է երկու կտորի, ու երբ ֆոկուսն այնպես եք փոխում, որ կտորները կպնեն իրար, ուրեմն ֆոկուսը ճիշտ է (ավելի լավ է մի անգամ տեսնել, քան հազար անգամ լսել, իրականում):

Ահա թե ինչպիսի տեսք ունի դա.
https://farm7.static.flickr.com/6020/5990804751_74720aec49.jpg

Իսկ սա Zenit-E-ի դիտանցքն է.
https://images-wixmp-ed30a86b8c4ca887773594c2.wixmp.com/f/1377d170-f17c-4681-aebf-4c43871e50a3/dyxr9-e989ea9c-2020-4b78-bc39-98502ef9cbfb.jpg?token=eyJ0eXAiOiJKV1QiLCJhbGciOiJIUzI1NiJ9.eyJzdWIiOiJ1cm46YXBwOiIsImlzcyI6InVybjphcHA6Iiwib2JqIjpbW3sicGF0aCI6IlwvZlwvMTM3 N2QxNzAtZjE3Yy00NjgxLWFlYmYtNGM0Mzg3MWU1MGEzXC9keXhyOS1lOTg5ZWE5Yy0yMDIwLTRiNzgtYmMzOS05ODUwMmVmOWNiZmIuanBnIn1dXSwiYXVkIjpbInVybjpzZXJ2aWNl OmZpbGUuZG93bmxvYWQiXX0.nCTlKM_lqDghrosKcd_HqojViXxsefnOa_aGnQu2xZw

Rhayader
29.10.2020, 16:03
Շատ լավ обзор էր, բայց ոչ առաջին ֆոտոխցիկը գնողի համար։ Ինձ երբ խորհուրդ են հարցնում, թե ինչ ֆոտոխցիկ գնել, զգում եմ, որ մարդիկ խորանալու հավես չունեն, պարզապես ուզում են իրենց մոդելի անուն տամ։ Դրա համար երկու բան եմ միայն հարցնում․ ինչ գնի սահմաններում ու ինչ են լուսանկարելու։ Եթե թռչուններ լուսանկարելը պլանների մեջ չի մտնում, խորհուրդ եմ տալիս սուպերզումից հեռու մնալ։ Սկսնակների շրջանում ֆոտոխցիկի հզորությունը զումով չափելը չափազանց տարածված է, ու ըստ այդմ գայթակղությունը մեծ է հնարավորինս հեռահար օբյեկտիվ վերցնել։ Իրականում մի երկու անգամ հարևանի պատշգամբն են նկարելու, գոհ մնալու իրենց արած շպիոնությունից ու զումի վերին range-ը այլևս չօգտագործելու։ Դրա համար բացատրում եմ, որ սուպերզում վերցնելով հաստատ կորցնելու եք մեկ այլ բանի մեջ, ամենայն հավանականությամբ ցածր լուսավորության տակ լուսանկարի որակի։ Տենց, պարզ բառերով։

Սուպերզումն իրականում ցանկացած դեպքում մենակ մի լավ կողմ ունի՝ կոմպակտությունը, թեչէ երկնային օբյեկտներ նկարելուց էլ չի փայլելու:

Ես զուտ ասում եմ՝ կոմպակտ ֆոտոխցիկ պետք չի գնել: Գոնե APS-C: Էս կատեգորիայում գրեթե բոլորը լավն են: Մնացածը բյուջեի, նախընտրության ու էկոհամակարգի ընտրություն է: Իսկ չխորացողներին հեռախոսն էլ է հերիք, ինչներին է պետք ֆոտոխցիկը:

Rhayader
29.10.2020, 16:10
Դիմանկարներն անբնական, տգեղ են՝ չափազանցված դիմագծերով

Նրա մասին, թե ինչ կապ ունի ֆոկուսային հեռավորությունը դիմանկարի ճշգրտության հետ, կամ ինչի եք ձեր հեռախոսի սելֆի-կամերայով գեշ դուրս գալիս (բացի էն դեպքերից, երբ իրոք գեշ եք).

https://cdn.dpmag.com/2017/11/004-Focal_Length_Comparison-1024x545.jpg

Դրա համար էլ ավելի լայն օբյեկտիվով կուզեք ձեր սուբյեկտին ավելի հեռվից նկարել ու կադրի կենտրոնին ավելի մոտ, որտեղ պերսպեկտիվ աղավաղումը քիչ է:

Rhayader
29.10.2020, 16:26
Կադրերս աղմկոտ են

https://exposureworks.co.uk/wp-content/uploads/2013/01/5D3_5641-ISO-25600-for-ExposureWorks-1024x683.jpg

Ձեր ֆոտոխցիկը կարող է շատ բարձր ISO-ներ թույլ տալ, բայց իրենք ոչ միշտ են օգտագործելի լինելու: Աղմուկ կա միշտ, բայց քանի դեռ նկարի լուսային ինֆորմացիան զգալիորեն իրենից շատ է, դուք այն չեք տեսնելու: Ամեն ֆոտոխցիկ ունի օգտագործելի մաքսիմալ ISO: Full frame-ների դեպքում այն սովորաբար ավելի բարձր է: Աղմուկը հետագա մշակման ժամանակ վերացնել հնարավոր է, բայց միշտ բերելու է նկարի դետալիզացիայի կորստի:

One_Way_Ticket
29.10.2020, 16:46
Սուպերզումն իրականում ցանկացած դեպքում մենակ մի լավ կողմ ունի՝ կոմպակտությունը, թեչէ երկնային օբյեկտներ նկարելուց էլ չի փայլելու:
Դե հա, բայց կոմպակտությունը քիչ բան չէ։
Ասենք, ես m43 օգտվող եմ, ու եթե կոնկրետ թռչուններ եմ ուզում նկարել, Panasonic 100-400 օբյեկտիվն եմ հագցնում, որը նաև արտակարգ ստաբիլիզացիա է ապահովում, հատկապես ներկայիս G9-իս հետ։ Բայց եթե առանց կոնկրետ նպատակի ցերեկ օրով բնության գրկում զբոսնում եմ, ունեմ 14-140 սուպերզում, որը նաև բավական լավ մակրո հնարավորություններ է ապահովում։ Ու եթե պատահաբար սիրուն թիթեռ հանդիպի, չեմ կորցնի էդ կարդը։ Իսկ լրացուցիչ օբյեկտիվներ քարշ տալու հավես ոչ միշտ ունեմ։

Rhayader
29.10.2020, 17:11
:)) կադրի որակը կոմպակտությանը ես երբեք չէի զոհաբերի, ճիշտն ասած: MFT-ի իմաստը ես առանձնապես չհասկացա իրականում, բացի վիդեոյից (որտեղ ինքը թույլ ա տալիս 16մմ ժապավենի համար նախատեսված կինոօբյեկտիվներ օգտագործել): Ինքն APS-C-ից փոքր ա էն դեպքում, երբ Fujifilm ու Sony APS-C-ներ կան, որոնք արդեն մոտենում են «իմ ձեռքերի համար էս շատ փոքր ա» կատեգորիային, Canon EOS-R-ն էլ ֆուլֆրեյմ ա՝ էլի էդ չափսի մոտավորապես: Էսպես ասեմ՝ մատրիցան հաստատ ապարատի ամենախոշոր մասը չի: Հետո փորձի դրա համար նորմալ գնով wideangle գտնել՝ իմ մինոլտայի 24mm-ը 120 դոլարի կարգի բան ա, բայց եթե փորձեմ APS-C-ի համարժեք գտնել՝ պիտի 16mm գնամ, որը ոչ ֆիշայ գտնելը մի պրոբլեմ ա, գոնե երկու էդ գնով ու էդ որակի գտնելը՝ գրեթե անհնար: MFT-ի դեպքում էդ դառնւոմ ա 12mm, ու մնում ա արդեն speed booster-ի հույսին մնալ, որի նույնիսկ լավ տարբերակը կադրի որակ ա գցում ու երկու լինզայի գնի ա, կամ չգիտեմ ինչ անել :))

Ասենք՝ էս Minolta-ի երբևէ թողարկված բոլոր լինզաներն են, էլի :)) գները կարաս նայես, ու պատկերացնես, ու իրանք սովորաբար իրանց որակի ուրիշ լինզաներից մոտ երկու անգամ էժան են (ադապտացիա DSLR-ների վրա չի լինում գրեթե երբեք, դրա համար).

http://minolta.eazypix.de/lenses/

Rhayader
29.10.2020, 17:12
Ու նույնիսկ սովորական կամ տելեֆոտո լինզաների դեպքում, դու զուտ լինզայի optical resolution-ի կեսն ես օգտագործում ու ստանում երկու անգամ ցածր կոնտրաստով կադրեր՝ ավելի վատ dof-ով:

Rhayader
29.10.2020, 17:29
Զուտ սենց ասեմ. դու կորցնում ես լինզայի optical resolution (քո լինզայի մաքրությունն ա իջնում, միկրոկոնտրաստը և այլն), գումարած՝ 100x զումը նորմալ դեպքերում ենթադրում ա 5000 միլիմետրանոց (հինգ մետր երկարությամբ) օբյեկտիվ, որը կկարողանա էդ հեռավորության վրա ֆոկուս բռնի, բայց մեղմ ասած՝ պրակտիկ չի (առնվազն հինգ մետրանոց օբյեկտիվ), գումարած մթնոլորտի օպտիկական դեֆեկտները: Ու եթե դու զուտ ասենք 500 միլիմետրանոց օբյեկտիվ ես վերցրել (ինչը կես մետր ա), որը 10 անգամ քրոփ ես արել՝ իրա reach-ը մեկ ա՝ 5000 միլիմետրանոցինը չի, ինքն էդքան երկար ֆոկուս չի բռնելու: 100x նորմալ խոշորացման համար առնվազն աստղադիտակ ա պետք, էլի :)) կամ բարձր մեգեպիքսելներով կամերա, որ հետո ինքդ քրոփ անես: Հաստատ 60mp full frame mirrorless-ը անհամեմատ ավելի ակտուալ ա, քան 6mp սուպերզումը:

Իսկ սիրուն թիթեռի տգեղ կադր բռնելը :)) ինչքանով ա արդարացված՝ չգիտեմ:

Rhayader
29.10.2020, 17:30
Էլ չասեմ՝ էդ սուպերզումերի այլանդակ distortion-ներն ու վինյետինգը:

MFT-ի առումով՝ զուտ էն, որ գնային առումով իրանք գրեթե նույնն են, ինչ APS-C-ն, արդեն ինձ համար պրոբլեմ ա ստեղծում, էլի :)

Rhayader
29.10.2020, 17:37
...

One_Way_Ticket
29.10.2020, 18:32
m43-ի համար 12mm կա Panasonic-Leica f/1.4 օբյեկտիվ։ Ես ինքս դա չառա, որովհետև էդ ֆոկալ հեռավորության կադրեր հիմնականում անում էի այնպիսի պայմաններում, երբ լուսաուժի կարիք չկար, ու իմ Panasonic 7-14mm f/4-ը բավարարում էր։ Բայց review-ները լավն են էդ օբյեկտիվի, ու ունենալով այլ Panasonic-Leica օբյեկտիվներ, կասկածելու պատճառ չունեմ։ Էդ կարգի Canon օբյեկտիվներն, ասենք, ավելի ծանր են ու թանկ։ Minolta-ի մասին առաջին անգամ եմ լսում։

Ինչ վերաբերվում է սիրուն թիթեռի տգեղ կադրին, ապա այս դեպքում ալտերնատիվը ոչ թե գեղեցիկ կադրն է, այլ դրա բացակայությունը։ Լուսանկարչությունն իր հերթին, բայց եթե ծանր օբյեկտիվը զբոսանքից հաճույքն է պակասեցնելու, ու մի բան էլ պետք չի գալու, որովհետև թիթեռ չհանդիպեց, դա արդեն ուրիշ ծայրահեղություն է։
Տգեղն էլ հարաբերական է։ Սպասի նայեմ, հեչ ունեմ էդ օբյեկտիվով նկարած թիթեռ կամ ուրիշ կենդանի։

One_Way_Ticket
29.10.2020, 18:42
Ճպուռ մը ու թիթեռ մը։ Շեդևր չեն, բայց թափելու բան էլ չեմ համարել, պահել եմ։

https://traveller.id.au/misc_photos/P2000282_filtered.jpg
https://traveller.id.au/misc_photos/P2000731_filtered.jpg

Rhayader
29.10.2020, 18:48
Հա, բայց Panasonic-Leica-ն (Leica-ի ֆորմուլա, Panasonic-ի գործարանային արտադրություն) 500 դոլար ա :)) ես դրանով հինգ հատ Minolta MC Rokkor 24mm f/2.8 կառնեմ: Որը DOF-ի տեսանկյունից լրիվ նույն արդյունքը կտա, ինչ 12mm f/1.4-ը՝ MFT-ի վրա (չեմ սիրում M43 գրել, որովհետև M42-ի հետ է շփոթվում, իսկ էդ լրիվ ուրիշ բան է):

Canon-ի օբյեկտիվ, չնայած Canon կամերա ունեմ, կյանքում չեմ օգտագործել (բայց Canon FD 50mm f/1.4 առնելու եմ մի օր, լեգենդար լինզա է):

Ինչ վերաբերում ա վատ կադր թե ոչ մի կադր, որ ազնիվ լինեմ՝ ես նախընտրում եմ ոչ մի կադր, քան կադր, որը զուտ հարդ դիսկիս վրա տեղ է զբաղացնելու, որովհետև ալարելու եմ ջնջել:

Բայց նորից՝ ամեն ինչ հանգում ա նրան, թե ոնց ես իրան օգտագործում: Եթե քո լինզան քո խնդիրը լուծում ա, ուրեմն ինքը ճիշտ լինզա ա քեզ համար:

Լայն + բարձր լուսազգայունություն ինձ պետք ա գալիս փաբերում նկարելուց, երբ լուսավորությունն ահավոր ա, տեղը՝ նեղվածք: Էս APS-C-ի վրա 55mm f/1.8 ա, որն ակնհայտորեն բավարար չի ինձ իրականում.

https://live.staticflickr.com/65535/49314636731_d158ae70eb_b.jpg

Անհայելի կամերաների օբյեկտիվները սովորաբար անկախ ամեն ինչից կոմպակտ են, որովհետև flange focal distance-ը պակասացնելուն զուգահեռ ավելի արագ լինզան ավելի հեշտ է ստանալ (օդի ռեֆրակցիայի սահմանափակումը պակասում է): Բայց էս շատ տեխնիկական մաս է:

P.S. Սորրի՝ սխալ էի նայել, 25մմ էր էդ գնով, 12-ը 1400 դոլար էր :)) տասնչորս հատ Minolta MC W.Rokkor 24mm f/2.8 )))

Rhayader
29.10.2020, 18:53
Ինչ վերաբերում ա Minolta-ին՝ Sony-ն հիմա կամերաներ ունի զուտ որովհետև Minolta-ի կամերաների բիզնեսը գնել է իրենցից, Sony-ի DSLR-ները Minolta A-mount են օգտագործում :)) Ժապավենային լուսանկարչության ժամանակ ամենամեծ ֆիրմաներից էր:

Rhayader
29.10.2020, 18:56
Զուտ գին-որակի հարց կա :)) եթե տաս-տասներկու դոլարանոց լինզան էսպիսի կադր ա տալիս.

https://live.staticflickr.com/65535/49320464458_08b366abb6_b.jpg

ինձ համար մի քիչ իմաստը կորցնում ա 1400 դոլար լինզային վճարելը, էլի :)) չնայած Helios-44-2-ը մեղմ ասած՝ իդեալական լինզա չի իրականում:

One_Way_Ticket
29.10.2020, 19:16
Զուտ գին-որակի հարց կա :)) եթե տաս-տասներկու դոլարանոց լինզան էսպիսի կադր ա տալիս.

https://live.staticflickr.com/65535/49320464458_08b366abb6_b.jpg

ինձ համար մի քիչ իմաստը կորցնում ա 1400 դոլար լինզային վճարելը, էլի :)) չնայած Helios-44-2-ը մեղմ ասած՝ իդեալական լինզա չի իրականում:
Կադրն իրոք լավն է, բայց ես էդտեղ հիմնականում լուսանկարչի տաղանդ եմ տեսնում։ Օբյեկտիվի որակի մասին էդ կադրով դատելը մի քիչ դժվար է։
12mm-ին ես էլ 1400 դոլլար չեմ տա, որովհետև այն ինձ պետք չէ, չնայած Ավստրալիայում որ էդքան թանկ չէր (~1000 usd)
https://www.digidirect.com.au/panasonic-leica-dg-summilux-12mm-f-1-4-asph-lens

Բայց նոկտիկրոնը (42.5mm f/1.2) մի օր կարող է առնեմ, եթե դիմանկարներ ուզենամ անել։ Չնայած վաղուց արդեն առաջվա էնտուզիազմը չունեմ լուսանկարելու։

Rhayader
29.10.2020, 19:33
85mm f/2.4-ի համարժեք կլինի, ինչը վատ չի: Միակ խնդիրն էն է, որ էլի 1000+ դոլար լինզա է, իսկ ասենք SMC Takumar 105mm f/2.8-ը, որ իրականում երևի իմ տեսած ամենալավ դիմանկարային լինզաներից է, 100 դոլարի կարգի է: Ինքն ակտուալ է, երբ դու լուսանկարչության միջոցով մի ամսում էդ փողը հանելու ես ու կոմմերցիոն լուսանկարչությամբ ես զբաղվում, բայց որպես հոբբի՝ եսիմ :))

Կստածի, դիմանկարն իմ արածն էր, ու ես ինձ եսիմինչ տաղանդավոր լուսանկարիչ չեմ համարում :))

Էդ էնտուզիազմը կորում է առանց լուսանկարիչ ընկերների, ֆիդբեքի, երբ նկարում-նկարում ես, բայց ոչ մի տեղ չի գնում դա, աճ չես զգում :)) փորձի տեղական ֆոտոկլուբերը՝ օգնում է, իրականում:

Rhayader
29.10.2020, 19:36
Ճպուռ մը ու թիթեռ մը։ Շեդևր չեն, բայց թափելու բան էլ չեմ համարել, պահել եմ։

https://traveller.id.au/misc_photos/P2000282_filtered.jpg
https://traveller.id.au/misc_photos/P2000731_filtered.jpg

Դե մի բան, որտեղ էդ կոմպակտներն իրոք լավն են, սիրողական մակրոն է: Բայց հեռավորության վրա, որի համար սուպերզումը նախատեսված է՝ չէ, էլի:

Rhayader
29.10.2020, 19:41
Ասենք էս, որ երևի մինչև հիմա իմ արած ամենալավ կադրն է, 70 դոլարանոց Super-Takumar 55mm f/1.8-ով է.

https://100asa.com/photo/20974/a-homeless-woman-in-yerevan,-armenia

Արդյո՞ք ինքը նույնքակ մաքուր ա, ինչ ժամանակակից լինզաները՝ չէ, բնականաբար, ու իրա փափկությունն իրա օգտին ա աշխատում: Կադրերը «թվային» չեն ստացվում, ավելի օրգանական են: Ու կարիք չկա խմբագրել CameraRAW-ից դուրս:

Rhayader
29.10.2020, 19:44
Որ իմ տեսակետը հասկանաս՝ պատկերացրու, որ 20-ից մինչև 200 դոլար հին, բայց շատ ունիկալ ու որակով լինզաների մի ամբողջ բազմություն կա, որոնք դու չես կարողանա լիարժեք օգտագործել զուտ որովհետև MFT-ն կրկնակի բազմապատկում է էդ ֆոկուսային հեռավորությունը, իսկ արանքը speed booster-ի օպտիկա մտցնելը լինզայի օպտիկական հատկանիշները թուլացնելու է: Նույնիսկ APS-C-ն էդ առումով տուժում է, էլի:

One_Way_Ticket
29.10.2020, 19:48
Էդ էնտուզիազմը կորում է առանց լուսանկարիչ ընկերների, ֆիդբեքի, երբ նկարում-նկարում ես, բայց ոչ մի տեղ չի գնում դա, աճ չես զգում :)) փորձի տեղական ֆոտոկլուբերը՝ օգնում է, իրականում:
Չէ, ես տենց խնդիր չունեմ։ Մի ժամանակ shutterstock էի upload անում, որոշ նկարներ բավական պոպուլյար էին, իսկ էս մեկը Lonely Planet-ն է գնել ու Արգենտինայի travel guide-ում օգտագործել։

https://traveller.id.au/misc_photos/P1660369.jpg
Պարզապես ֆանտազիաս սպառվեց, արդեն կադրերս շատ իրար նման էին ստացվում, դե պանդեմիայի ու տեղաշարժի սահմանափակումներն էլ մյուս կողմից։

One_Way_Ticket
29.10.2020, 19:53
Որ իմ տեսակետը հասկանաս՝ պատկերացրու, որ 20-ից մինչև 200 դոլար հին, բայց շատ ունիկալ ու որակով լինզաների մի ամբողջ բազմություն կա, որոնք դու չես կարողանա լիարժեք օգտագործել զուտ որովհետև MFT-ն կրկնակի բազմապատկում է էդ ֆոկուսային հեռավորությունը, իսկ արանքը speed booster-ի օպտիկա մտցնելը լինզայի օպտիկական հատկանիշները թուլացնելու է: Նույնիսկ APS-C-ն էդ առումով տուժում է, էլի:
Բայց մի հարց։ Էդ լինզաները որ ադապտացնում ես, ավտոֆոկուսն աշխատու՞մ է, թե միայն ձեռքով ես ֆոկուս բռնում։

Rhayader
29.10.2020, 20:30
Բայց մի հարց։ Էդ լինզաները որ ադապտացնում ես, ավտոֆոկուսն աշխատու՞մ է, թե միայն ձեռքով ես ֆոկուս բռնում։

Տեսականորեն կարող ես ավտոֆոկուս ունենալ իրենց վրա (fotodiox-ն ադապտեր ունի Fujifilm/Sony կամերաների համար), բայց ազնիվ ասած՝ ես երկու բանի հետ չեմ կարողանում աշխատել, մեկն ավտոֆոկուսն է, մյուսը՝ դիաֆրագման լինզայի վրայից դնել չկարողանալը :)) հին օբյեկտիվների մեծ մասը երկու օղակ ունի, մեկը ֆոկուսի համար, մյուսը՝ դիաֆրագմայի: ՈՒ ֆուլ մանուալ (կամ aperture priority՝ շատ ծույլ մարդկանց համար) նկարելն էդ ահավոր պարզեցնում է:

Մանուալ ֆոկուսը որ աչքաչափով չլինի՝ ժապավենային ապարատի վրա split prism focusing aid կա: Իսկ թվայնի վրա կա AF assist-ով ադապտեր (եթե մի օր զահլա անեմ ադապտացիայից խոսել, էդ նրբություններն էլ կպատմեմ): Ինքն երկու կիրառում ունի՝ կամ զուտ viewfinder-ում ցույց է տալիս, թե որ կետի վրա է ֆոկուսը ճիշտ (լույս է վառվում), կամ trap in focus-ը եթե միացնում եմ, սեղմում եմ նկարելու կոճակը, ֆոկուսը սկսում բռնել, հենց բռնեմ՝ ավտոմատ նկարում է (գրեթե չեմ օգտագործում էդ ֆունկցիան): Mirrorless-ի վրա էլ ավելի հեշտ է՝ focus peaking, ընդգծում ա էն, ինչ ֆոկուսի մեջ ա: Ավելի արագ կադրերի համար՝ zone focusing, կանխատեսում եմ, թե մոտավորապես ինչ հեռավորության վրա կլինի սուբյեկտն ինձանից, ու dof-ն ու ֆոկուսն էնպես եմ բռնում, որ հաստատ էդ միջակայքում լինի, ոնց որ Leica-ների վրա:

Ավտոֆոկուս չեմ պատկերացնում իրավիճակ, երբ ինձ պետք կգար, բացի ասենք սպորտային ֆոտոյից:

Rhayader
29.10.2020, 20:47
+ պատկերացրու՝ իմ լինզաները լրիվ մետաղական, պողպատից լինզաներ են, ու դրանով հանդերձ՝ շատ պուճուր: Ավտոֆոկուսով լինզաները պլաստիկից են, բայց բնավ ոչ կոմպակտ՝ բացի Canon 50mm f/1.8-ի կարգի բաներից :))

Rhayader
29.10.2020, 20:49
Ավտոֆոկուսը հենց էն բաներից ա, որ ինձ կխանգարեն զգալ էդ ֆոտո անելը, երբ քո կադրը կախված ա իրա ներսի մեխանիզմներից ու ալգորիթմներից: Հենց էդ զգացողությունը, որ մի ձեռքով կամերան ես բռնած, մատդ կոճակի վրա, մյուսով՝ լինզան, ու ֆոկուս ես բռնում՝ էդ էն բաներից ա, որ ինձ ստիպում ա ֆոտոյով զբաղվել, էդ մասնակցության զգացողությունը, ավտոմատիզացիան, էն որ զգում ես՝ ամեն օր ինչքան ավելի լավ ես տիրապետում դրան, էլի: Թեչէ հեռախոսով կնկարեի :)) մատով կպնում ես նրան, ինչի վրա ֆոկուս ես ուզում՝ վուալյա, պատրաստ ա:

Ներսես_AM
30.10.2020, 04:04
Լրացում. Exposure-ի ու Զենիթի ոչ պիտիանի լինելու մասին

Գրեթե ամեն ֆոտոապարատ ունի էքսպանոմետր՝ լուսաչափ (տարբեր ֆոտոապարատներ տարբեր կերպ են այն ներառում), որը հնարավորություն է տալիս ձեր ապարատին հաշվել կադրում լույսի քանակն ու հուշել ձեզ, թե ինչ կարգավորումներն են ճիշտ տվյալ լուսավորության համար՝ մարդու աչքը խաբուսիկ է:

Զենիթի սելենիումային էքսպանոմետրերը մոտ 20 տարի նախատեսված կյանք ունեին ու ներկայումս գրեթե ոչ մեկը նորմալ չի աշխատում, այսինքն՝ ստիպված եք ճիշտ exposure-ի համար առանձին էքսպանոմետր գնել:

Դիտանցքը ֆոկուս բռնելուն օգնող ոչ մի բան չունի՝ ստիպված եք «աչքաչափով» որոշել, մի բան ֆոկուսի մեջ է, թե չէ: Հատկապես եթե վատ տեսողություն ունեք՝ էդ պրոբլեմատիկ է: Իմ Minolta-ն split-prism focusing screen ունի՝ կադրի կենտրոնում պատկերը ջարդում է երկու կտորի, ու երբ ֆոկուսն այնպես եք փոխում, որ կտորները կպնեն իրար, ուրեմն ֆոկուսը ճիշտ է (ավելի լավ է մի անգամ տեսնել, քան հազար անգամ լսել, իրականում):

Ահա թե ինչպիսի տեսք ունի դա.
https://farm7.static.flickr.com/6020/5990804751_74720aec49.jpg

Իսկ սա Zenit-E-ի դիտանցքն է.
https://images-wixmp-ed30a86b8c4ca887773594c2.wixmp.com/f/1377d170-f17c-4681-aebf-4c43871e50a3/dyxr9-e989ea9c-2020-4b78-bc39-98502ef9cbfb.jpg?token=eyJ0eXAiOiJKV1QiLCJhbGciOiJIUzI1NiJ9.eyJzdWIiOiJ1cm46YXBwOiIsImlzcyI6InVybjphcHA6Iiwib2JqIjpbW3sicGF0aCI6IlwvZlwvMTM3 N2QxNzAtZjE3Yy00NjgxLWFlYmYtNGM0Mzg3MWU1MGEzXC9keXhyOS1lOTg5ZWE5Yy0yMDIwLTRiNzgtYmMzOS05ODUwMmVmOWNiZmIuanBnIn1dXSwiYXVkIjpbInVybjpzZXJ2aWNl OmZpbGUuZG93bmxvYWQiXX0.nCTlKM_lqDghrosKcd_HqojViXxsefnOa_aGnQu2xZw

իմ Զենիթի մոդելը հիմա չեմ հիշում բայց էքսպորտային տարբերակ էր անգլերեն ZENIT գրած, ու իրա ֆոկուսը առաջին նկարիդ պես էր։

Rhayader
30.10.2020, 09:33
իմ Զենիթի մոդելը հիմա չեմ հիշում բայց էքսպորտային տարբերակ էր անգլերեն ZENIT գրած, ու իրա ֆոկուսը առաջին նկարիդ պես էր։

Մոտավորապես էսպես պիտի լինի (TTL, 122)` առանց սելենիումային էքսպանոմետրի պլաստիկից պատուհանի.

https://images-na.ssl-images-amazon.com/images/I/614Aj8oL1SL._AC_SX522_.jpg

Rhayader
30.10.2020, 09:35
Համեմատության համար՝

https://farm5.static.flickr.com/4052/4346523219_4633ae69d9.jpg

Rhayader
30.10.2020, 09:38
Նույնիսկ էդ լավ ֆոտոապարատ չի իրականում՝ նու առնվազն անհուսալի էքսպանոմետր, պրիզման կադրի մեծ մասը ծածկում ա և այլն, էրգոնոմիկ չի, էլի, + կտորից shutter-ը՝ դեպի արև նկարելուց վառվելու խասյաթ ունեն դրանք :)) ու կորցնում ա Զենիթի միակ առավելությունը՝ զուտ մեխանիկական խցիկ լինելով ինքը գրեթե ցանկացած ցրտին աշխատում ա: Իմ Minolta-ն, օրինակ, լրիվ էլեկտրոնիկա ա, դժվար ձմեռը Ռուսաստան հանես նկարելու:

Ներսես_AM
30.10.2020, 18:31
Մոտավորապես էսպես պիտի լինի (TTL, 122)` առանց սելենիումային էքսպանոմետրի պլաստիկից պատուհանի.

https://images-na.ssl-images-amazon.com/images/I/614Aj8oL1SL._AC_SX522_.jpg

Սրանից չէր, Էքսպանոմետր էլ ուներ։ Մի հատ գուգլեմ տեսնեմ կգտնե՞մ

Ներսես_AM
30.10.2020, 18:37
Գտա, սրանից էր

https://assets.catawiki.nl/assets/2018/1/2/9/d/4/9d4eec5f-e423-4961-a686-c44d2bfee7ab.jpg

սրա էքսպանոմետրի համար մի հատ տափակ մարտկոց էր գնում մեջը 2036 չափի կարծեմ։ Նայելուց աջ կողմում երեկ լույս կար վերևում կարմիրը լույսը շատ ա, ներքևում քիչ ա, մեջտեղում կանաչ։

Rhayader
30.10.2020, 19:36
Գտա, սրանից էր

https://assets.catawiki.nl/assets/2018/1/2/9/d/4/9d4eec5f-e423-4961-a686-c44d2bfee7ab.jpg

սրա էքսպանոմետրի համար մի հատ տափակ մարտկոց էր գնում մեջը 2036 չափի կարծեմ։ Նայելուց աջ կողմում երեկ լույս կար վերևում կարմիրը լույսը շատ ա, ներքևում քիչ ա, մեջտեղում կանաչ։

Հա, էս ուշ մոդելի Զենիթ է :)) իրենք... շատ սարսափելի չեն: Եթե վրայի լինզան հենց Helios 44M-7 է, ուրեմն դու բախտավոր մարդ ես՝ վայրի 44M-7 շատ քիչ է մնացել, արտակարգ օբյեկտիվ է: Եթե 44M-4 է՝ ինքն էլ է բավականին լավը, բայց հազվագյուտ չի, ու 44M-7-ը բոլոր առումներով իրեն գերազանցում է:

Rhayader
31.10.2020, 20:11
Մի երկու բառ էլ մեքապիքսելների մասին

Պատրաստվու՞մ եք շատ մեծ ֆորմատի տպագրել ձեր լուսանկարները: Ասենք՝ պոստերներ: Չէ՞: Ուրեմն մի մտածեք մեգապիքսելների մասին: Full HD կետայնությունն ընդամենը 2.1 մեգապիքսել է: 4K UHD-ն՝ 8.3 մեգապիքսել: 8K-ն՝ 16.6:

Եթե ձեր լուսանկարները նայելու են հիմնականում էկրանի, կամ միջին ֆորմատի տպագրության վրա, 10 մեգապիքսելից բարձր ցանկացած ապարատ ձեզ բավարար է:

Ավելին ասեմ՝ ինչքան բարձր են մեգապիքսելներն, այնքան ավելի դժվար է ֆոտոապարատը: Առնվազն մեծանում է օպտիկական ստաբիլիզացիայի կարիքը, որովհետև եթե ձեր ձեռքի դողը պիտի 1 պիքսելը գերազանցի, որ զգալի լինի, 2 անգամ բարձր մեգապիքսելներով նույն չափսի մատրիցան ձեզ տալու է երկու անգամ փոքր պիքսելներ (մոտավորապես՝ իրականում պիքսելի չափս, պիքսելների միջև հեռավորություն՝ չխորանանք), ու արդյունքում դողը կրկնակի ավելի զգալի է դառնալու:

Ֆոտոխցիկներն ավելի կարևոր հատկանիշներ ունեն, քան մեգապիքսելներն, ու իրենց հետևից ընկնելն անիմաստ է:

Մեգապիքսելներն ընդամենը երկու առավելություն են տալիս. լրացուցիչ դետալիզացիա գրանցել, որը ձեր էկրանն ի վիճակի չի լինի ցույց տալ, ու հնարավորություն են տալիս նկարը crop անել ու վերցնել իր մի մասը՝ առանց որակ զոհաբերելու: Բայց եթե դուք նկարը քրոփ եք անում այնքան, որ որակը վտանգվի, ուրեմն պարզապես սխալ ֆոկուսային հեռավորություն եք ընտրել: