PDA

Դիտել ողջ տարբերակը : Ադմին Յոհանը

Յոհաննես
15.09.2020, 01:04
Veni, vidi, vici
Հարգելի քույրեր և եղբայրներ, կարծում եմ ժամանակն է եկել ստեղծել ժամանակավոր ադմինություն և մոլուցքս իրականացնելով ինձ հռչակել Ադմինաց Ադմին։ Պետք է մոբիլիզացնել ուժերը և փորձել դիմակայել հակառակորդի ճնշմանը։ Ինձ այժմ չեն կարող արգելափակել, քանի որ Չուկը ակումբ չի մտնում ու մենք դեռ ժամանակ ունենք իրականացնելու աստվածների կողմից ինձ վստահված առաքելությունը։
Քաջեր միացեք, միացեք ու քյոմագ արեք, հաղթանակը միանշանակ մերն է լինելու :vayreni

Յոհաննես
15.09.2020, 01:07
Օյ, Յոհան դու հեչ համեստ չես, ոնց կարելի է բացահայտ ասել, որ ուզում ես դառնալ Ակումբի, գրողը տանի ԱԿՈՒՄԲԻ, արա ախպեր ԱԿՈՒՄԲԻ ադմին :o

Յոհաննես
15.09.2020, 01:10
Sambitbaba մեր հե՞տ ես

Sambitbaba
15.09.2020, 01:14
Sambitbaba մեր հե՞տ ես

Ե՞ս...:o:o:o

Յոհաննես
15.09.2020, 01:15
Ե՞ս...:o:o:o

Այո, հենց դու

Sambitbaba
15.09.2020, 01:21
Այո, հենց դու

Կներես, Յոհան ջան, բայց ինձ համար ադմին և ցենզոր բառերը լրիվ փոխարինելի բառեր են...
Էդ առումով քեզ ադմին նշանակելը նույնն է ինձ համար, ինչ Աթեիստին կրոնի բաժնի մոդեռ նշանակելը...:)

Յոհաննես
15.09.2020, 01:24

Ինձ համար էլ մանանեխը ու թոթը, դրա համար քո թեմաները չեմ կարդում, նենց որ էս թեմա էլ չմտնես
Հ․ Գ էս նոր երիտասարդ ոճա

Sambitbaba
15.09.2020, 01:40
Ինձ համար էլ մանանեխը ու թոթը, դրա համար քո թեմաները չեմ կարդում, նենց որ էս թեմա էլ չմտնես
Հ․ Գ էս նոր երիտասարդ ոճա

Է, դու հրավիրեցիր:
Գիտեմ, բռատ: Ամեն մարդ կարդում է էն, ինչ հասանելի է իրեն: Քեզ համար պատալոկը առայժմ Հուանիտոն է: Դե, ես էլ չեմ ուզում, որ "Դար Ակումբը" մի օր դառնա "Դառը հակում":
Մեզ, բիձեքիս էլ, մեր մանանեխներով ու թոթերով կփակես, կկորչենք-կգնանք:

Հ.Գ. Միայն թե ափսոս կլիներ, եթե "երիտասարդ ոճի" հոմանիշը դառնար "բռի բառդակը"...

Յոհաննես
15.09.2020, 01:42

Լավ Սամբիթ ջան

Sambitbaba
15.09.2020, 01:49
Լավ Սամբիթ ջան

Առանց նեղանալու, լա՞վ...

Յոհաննես
15.09.2020, 01:51
Առանց նեղանալու, լա՞վ...

Սամբիթ ջան, եթե նեղացող լինեի ակուբ չէի մտնի :D դու էլ մի նեղացի, զուտ տեսա թեմայում ես քեզ հրավիրեցի, բայց քանի որ շատ օյ-օյ-օյ վերամբարձ բաներ ես գրում, դրա համար տենց արձագանքեցի։
Հ․Գ զուտ եկել ասում էի․ մեր հե՞տ ես․․․․ դու էլ դրեցիր ու անձնական հարթություն իջար, հետո մեծ-մեծ բաներից կխոսաս ;)

Sambitbaba
15.09.2020, 01:58
Սամբիթ ջան, եթե նեղացող լինեի ակուբ չէի մտնի :D դու էլ մի նեղացի, զուտ տեսա թեմայում ես քեզ հրավիրեցի, բայց քանի որ շատ օյ-օյ-օյ վերամբարձ բաներ ես գրում, դրա համար տենց արձագանքեցի

Ինձ համար վերամբարձ չի, Յոհան ջան, հավատա... Լրիվ լուրջ է:
Ամեն ինչի մեջ էլ հաճույք կարելի է գտնել, ընդ որում, նույն բանի մեջ թե կատակ, թե լրջություն, թե ծիծաղ, թե արցունքներ...
Բայց ամեն մի բան իր տեղում է հաճելի:
Պատառաքաղով բորշ չեն ուտում:

Ինձ թվում է, որ մենք անվերջ ինչ-որ բան կորցնում ենք...
Ինչու՞:

Բարեկամ
15.09.2020, 02:01
Բայց շատ խելացի ա հա էս Յոհանը։ Գիտի ոնց անի, որ Chuk -ը ստիպված վերադառնա։ Թեկուզ մի քանի րոպեով :)

Յոհաննես
15.09.2020, 02:07
Ինձ համար վերամբարձ չի, Յոհան ջան, հավատա... Լրիվ լուրջ է:
Ամեն ինչի մեջ էլ հաճույք կարելի է գտնել, ընդ որում, նույն բանի մեջ թե կատակ, թե լրջություն, թե ծիծաղ, թե արցունքներ...
Բայց ամեն մի բան իր տեղում է հաճելի:
Պատառաքաղով բորշ չեն ուտում:

Ինձ թվում է, որ մենք անվերջ ինչ-որ բան կորցնում ենք...
Ինչու՞:

Սամբիթ ջան, ես քո նման չեմ, ես իմ գծած չափը անցնում եմ ու զգում եմ, որ կարամ քեզ նեղացրած լինեմ, էդ իսկ պատճառով արի կլինի փակենք թեման ու անցնենք առաջ, քեզ նշելը սխալ էր, օքեյ

Յոհաննես
15.09.2020, 02:08
Բայց շատ խելացի ա հա էս Յոհանը։ Գիտի ոնց անի, որ Chuk -ը ստիպված վերադառնա։ Թեկուզ մի քանի րոպեով :)

ըստ քեզ խի՞ պետքա Չուկը գա

Բարեկամ
15.09.2020, 02:11
ըստ քեզ խի՞ պետքա Չուկը գա

Հեչ որ չլինի էս թեմադ փակելու :))

Յոհաննես
15.09.2020, 02:11
Հեչ որ չլինի էս թեմադ փակելու :))

Բարեկամ, խի՞ պետքա էս թեման փակվի

Բարեկամ
15.09.2020, 02:12
Բարեկամ, խի՞ պետքա էս թեման փակվի

Որովհետև անհասկանալի թեմա ա ։))

Յոհաննես
15.09.2020, 02:13
Որովհետև անհասկանալի թեմա ա ։))

ինչնա՞ անհասկանալի, ասա կբացատրեմ

Sambitbaba
15.09.2020, 02:14
ըստ քեզ խի՞ պետքա Չուկը գա

Փակենք, իհարկե: Բայց արխային, ես նեղացկոտ չեմ: Բայց վատ է, որ կարծում ես, թե իմ մասին եմ խոսում:

Բարեկամ
15.09.2020, 02:14
ինչնա՞ անհասկանալի, ասա կբացատրեմ

Ես ձեռնպահ մնամ :))

Վիշապ
15.09.2020, 05:21
Այ սենց՝ առանց ակումբցիների կյանքը լավացնելու որևէ խոստման, մարդը ուզում է ադմին դառնալ։ Զոռբայի աշխարհ ա։

Ուլուանա
15.09.2020, 18:48
Veni, vidi, vici
Հարգելի քույրեր և եղբայրներ, կարծում եմ ժամանակն է եկել ստեղծել ժամանակավոր ադմինություն և մոլուցքս իրականացնելով ինձ հռչակել Ադմինաց Ադմին։ Պետք է մոբիլիզացնել ուժերը և փորձել դիմակայել հակառակորդի ճնշմանը։ Ինձ այժմ չեն կարող արգելափակել, քանի որ Չուկը ակումբ չի մտնում ու մենք դեռ ժամանակ ունենք իրականացնելու աստվածների կողմից ինձ վստահված առաքելությունը։
Քաջեր միացեք, միացեք ու քյոմագ արեք, հաղթանակը միանշանակ մերն է լինելու :vayreni
Ասեմ, որ արգելափակման տեխնիկական հնարավորություն ավագ մոդերներն էլ ունեն, նենց որ գոնե էդ առումով Չուկի հույսին չենք, էդքան արխային մի եղի, առաքյալ ջան :)):

Սամբիթ ջան, եթե նեղացող լինեի ակուբ չէի մտնի :D դու էլ մի նեղացի, զուտ տեսա թեմայում ես քեզ հրավիրեցի, բայց քանի որ շատ օյ-օյ-օյ վերամբարձ բաներ ես գրում, դրա համար տենց արձագանքեցի։
Հ․Գ զուտ եկել ասում էի․ մեր հե՞տ ես․․․․ դու էլ դրեցիր ու անձնական հարթություն իջար, հետո մեծ-մեծ բաներից կխոսաս ;)
Այսինքն` իրան թեգելդ ու կոնկրետ հարց ուղղելդ ենթադրում էր, որ պիտի միայն մի բառով` «այո» կամ «ոչ» պատասխաներ հարցիդ` առանց իր պատասխանը հիմնավորելու իրավունքի՞: Էս որ դու դեռ ադմին չդառած` արդեն մարդկանց փորձում ես զրկել իրենց կարծիքն արտահայտելու տարրական իրավունքից, բա որ ադմին դառնա՞ս, ինչ կանես: :scare :D

Ուլուանա
15.09.2020, 18:48
Կներես, Յոհան ջան, բայց ինձ համար ադմին և ցենզոր բառերը լրիվ փոխարինելի բառեր են...
Էդ առումով քեզ ադմին նշանակելը նույնն է ինձ համար, ինչ Աթեիստին կրոնի բաժնի մոդեռ նշանակելը...:)
Սամ, ճիշտն ասած` ես Աթեիստին շատ հանգիստ պատկերացնում եմ որպես Կրոն բաժնի մոդեր: Գրածդ որ կարդացի, մի պահ նույնիսի մտածեցի` ինչի Աթեիստը Կրոն բաժնի մոդեր չէ՞ր :o :D: Չգիտեմ ինչի, տենց մի բան էր մեջս տպավորվել: Կամ գուցե իր կամ մեկ այլ աթեիստի կամ ագնոստիկի թեկնածություն երբևէ քննարկվել ա նախկինում Կրոն բաժնի համար, չգիտեմ, բայց ինձ էդ միտքը հեչ անբնական կամ սխալ չի թվում: Կարծում եմ` մոդեր լինելու համար ավելի կարևոր ա մարդու ադեկվատությունը, օբյեկտիվությունն ու ողջամտությունը, քան որևէ թեմայի կամ ոլորտի վերաբերյալ ունեցած անձնական տեսակետը: Իհարկե, այլ հարց ա, որ մարդը կարող ա ուղղակի էնքան հետաքրքրված չլինի տվյալ ոլորտով, որ ուզենա մոդեր լինել:

Յոհաննես
15.09.2020, 18:55
Ասեմ, որ արգելափակման տեխնիկական հնարավորություն ավագ մոդերներն էլ ունեն, նենց որ գոնե էդ առումով Չուկի հույսին չենք, էդքան արխային մի եղի, առաքյալ ջան :)):

Այսինքն` իրան թեգելդ ու կոնկրետ հարց ուղղելդ ենթադրում էր, որ պիտի միայն մի բառով` «այո» կամ «ոչ» պատասխաներ հարցիդ` առանց իր պատասխանը հիմնավորելու իրավունքի՞: Էս որ դու դեռ ադմին չդառած` արդեն մարդկանց փորձում ես զրկել իրենց կարծիքն արտահայտելու տարրական իրավունքից, բա որ ադմին դառնա՞ս, ինչ կանես: :scare :D

Կարգելափակեմ

Ուլուանա
15.09.2020, 18:59
Յոհան ջան, ճիշտ ա, ինձ հատուկ հրավեր չես ուղարկել էս թեմայում արտահայտվելու, բայց համարձակվեմ մի բան էլ ասել: Քո անձի նկատմամբ բացասական վերաբերմունք ես էլ չունեմ: Նախկինում ունեցել եմ, հա, չեմ ժխտում, հիմա կարծիքս ահագին փոխվել ա դեպի դրականը, թեև, ինչ խոսք, էլի կան բաներ, որ դուրս չեն գալիս: Բայց քո ադմինությանն ամեն դեպքում դեմ եմ, ինչպես արդեն ենթադրած կլինես, ու սա ոչ մի կապ չունի անձնական վերաբերմունքի հետ: Նույն կերպ կարող էի դեմ լինել իմ ամենամտերիմ որևէ մարդու ադմին լինելուն, եթե համարեի, որ վերջինս չունի դրա համար անհրաժեշտ հատկանիշներն ու պահվածքը: Թե կոնկրետ քո դեպքում ինչի եմ դեմ, կարող եմ շատ մանրամասն հիմնավորել, եթե քեզ իրոք հետաքրքրում ա: Թեմայում էլ կարող եմ գրել, քեզ անձնականով էլ կարող եմ ասել, եթե ուզես: Բայց Ակումբի նամակներով չուզես, փոստարկղս լցված ա, տենց ծավալուն քննարկման չի ձգի :D:

Sambitbaba
15.09.2020, 22:35
Սամ, ճիշտն ասած` ես Աթեիստին շատ հանգիստ պատկերացնում եմ որպես Կրոն բաժնի մոդեր: Գրածդ որ կարդացի, մի պահ նույնիսի մտածեցի` ինչի Աթեիստը Կրոն բաժնի մոդեր չէ՞ր :o :D: Չգիտեմ ինչի, տենց մի բան էր մեջս տպավորվել: Կամ գուցե իր կամ մեկ այլ աթեիստի կամ ագնոստիկի թեկնածություն երբևէ քննարկվել ա նախկինում Կրոն բաժնի համար, չգիտեմ, բայց ինձ էդ միտքը հեչ անբնական կամ սխալ չի թվում: Կարծում եմ` մոդեր լինելու համար ավելի կարևոր ա մարդու ադեկվատությունը, օբյեկտիվությունն ու ողջամտությունը, քան որևէ թեմայի կամ ոլորտի վերաբերյալ ունեցած անձնական տեսակետը: Իհարկե, այլ հարց ա, որ մարդը կարող ա ուղղակի էնքան հետաքրքրված չլինի տվյալ ոլորտով, որ ուզենա մոդեր լինել:

Ան ջան, Աթեիստի հաշվով ես էլ ոչ մի կասկած չունեմ, ու որպես ադմին էլ հիանալի թեկնածու է: Էստեղ գրածս ավելի հենց էդ "աթեիստ-կրոն" բառերը խաղարկելն էր:
Աթեիստի հետ էլ, էդ նույն "Կրոն" բաժնում, շատ ավելի հաճելի զրույցներ ենք ունեցել, քան որևէ հավատացյալի հետ::)
Կարծում եմ, Աթեիստը կհաստատի ասածս:

Varzor
17.09.2020, 00:22
...
Քաջեր միացեք, միացեք ու քյոմագ արեք, հաղթանակը միանշանակ մերն է լինելու :vayreni

Եկել եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք :D

Ինչու՞ ես ուզում Ակումբի ադմին դառնալ, այն էլ ինքնահռչակ։
Էդ ո՞վ է հակառակորդը, որ տենց ճնշում է գործադրում։

Հ․Գ․
Մինչև ադմինի տեղին հավակնելը դեռ պիտի սովորես լիտրանոց գավաթով գարեջուրը 15 վայրկյանում դատարկել :P

Վիշապ
18.09.2020, 02:11
Յոհանին առաջարկում եմ ինքնավերլուծական թեմա բացել հոգեբանության բաժնում՝ «ի՞նչը դրդեց ինձ այդպիսի թեմա բացելու, ի՞նչ եմ ուզում ես, և ո՞րն է իմ խնդիրը», ու փորձել ինքն իրեն հասկանալ: Մնացածերն էլ կփորձեն օգնել... կամ խանգարել: Կամ գերձանձրույթի հոտ է գալիս, կամ մեկ այլ բանի, առայժմ չեմ կողմնորոշվում: