Դիտել ողջ տարբերակը : Բյուր
առաջարկում եմ բոլոր-բոլորին ովքեր ցանկանում են!ամսի 20-ին ժամը 17:00 ԹՈւՄԱՆՅԱՆԻ արձանի մոտ հավաքվել` բարի ճանապարհ ասելու մեր սիրելի Բյուրակնին =)
StrangeLittleGirl
17.07.2006, 10:14
Խի Բյուրը ու՞ր է գնում
բանակ :D
բանակ :D
:) հիշեցի,թե ու՞ր ես գնում ,միթինգի ժամանակ ասել էիր...
իիիիիիիիիիի, բա ե՞ս :cry :cry
ես էլ եմ չէ՞ գնում :aggressive
Բյուր ջան ,ես էլ եմ 20-ին գնում :)
Բարի ճանապարհ մեզզզզ,
և բարի վերադարձ,ներիր,որ չեմ կարող գալ և մի փունջ գեղեցիկ ծաղիկներով ճանապարհել :) :
StrangeLittleGirl
17.07.2006, 17:14
Վա՜յ, էս բոլորը գնում են: Որ ասում եմ մինչև սեպտեմբեր միթինգներ չեն լինելու...
StrangeLittleGirl
17.07.2006, 17:20
Երանի՜ քեզ... ես մտածում եմ, թե ոնց եմ դիմանալու առանց ֆորումի ամբողջ 5 շաբաթ
Երանի՜ քեզ... ես մտածում եմ, թե ոնց եմ դիմանալու առանց ֆորումի ամբողջ 5 շաբաթ
Ինչի Գերմանիայում ինտերնետ չկա՞: :o
StrangeLittleGirl
17.07.2006, 17:32
Բնականաբար կա :D
Բայց միայն ինտերնետ ակումբներից կարող եմ օգտվել, իսկ ֆորում մտնելիս ֆոնտերի խնդիր կառաջանա: Էդ ամեն ինչը կարգավորելու ժամանակ չի լինի: Դրա համար հազիվ էլեկտրոնային փոստս ստուգեմ:
Համ էլ ինձ նամակ կգրեք :P
Բնականաբար կա :D
Բայց միայն ինտերնետ ակումբներից կարող եմ օգտվել, իսկ ֆորում մտնելիս ֆոնտերի խնդիր կառաջանա: Էդ ամեն ինչը կարգավորելու ժամանակ չի լինի: Դրա համար հազիվ էլեկտրոնային փոստս ստուգեմ:
Համ էլ ինձ նամակ կգրեք :P
Ֆոնտերի խնդիր չպետք է որ առաջանա քանի որ յունիկոդով է սարքած այս ֆոռումը։
Ստեղնաշարի խնդիր կառաջանա, բայց դրա համար Արշակին խնդրի որ JavaScript-ը շուտ միացնի, որ կարողանաս հայերեն գրել առանց հայկական ստեղնաշար ունենալու։
Lionne_en_Chasse
17.07.2006, 18:30
Բյուր Գերմանիա հանգստանալու ես գնո՞ւմ (արձակուրդ -մարձակուրդ ) : Ո՞ր կողմերում ես լինելու
ես ել եմ գալու, Բյուր, երկար կմնաս, մինչև գամ, շուտ չգնաս, թե չէ, առանց իմ հրաժեշտի որ գնացիր...կնեղանամ, ուրի ոչինչ...:)
StrangeLittleGirl
17.07.2006, 22:51
Ֆոնտերի խնդիր չպետք է որ առաջանա քանի որ յունիկոդով է սարքած այս ֆոռումը։
Գերմանուհի ընկերուհուս տվեցի հասցեն, մտավ: Ասաց, որ բացի հարցականներից, ուրիշ ոչինչ չի տեսնում:
Ստեղնաշարի խնդիր կառաջանա, բայց դրա համար Արշակին խնդրի որ JavaScript-ը շուտ միացնի, որ կարողանաս հայերեն գրել առանց հայկական ստեղնաշար ունենալու։
Արշակ, շուտ արա ;)
Բյուր Գերմանիա հանգստանալու ես գնո՞ւմ (արձակուրդ -մարձակուրդ ) : Ո՞ր կողմերում ես լինելու
Չէ՛, ամառային պրակտիկայի :P
Պրակտիկաս Դրեզդենում է լինելու, չնայած շաբաթ-կիրակի կողքի քաղաքներն էլ կգնանք: Կարո՞ղ է երևաս
ես ել եմ գալու, Բյուր, երկար կմնաս, մինչև գամ, շուտ չգնաս, թե չէ, առանց իմ հրաժեշտի որ գնացիր...կնեղանամ, ուրի ոչինչ...
Կարող ես հանգիստ լինել: Առաջինը գալու եմ, վերջինը գնամ, եթե շտապ որևէ բան չլինի (ինչպիսին, ասենք, այսօր էր եղել) :P
StrangeLittleGirl
17.07.2006, 22:59
Ժողովուրդ, Արթուրն էլ է գնում: Այդ օրը նա էլ է հրաժեշտ տալու: Այնպես որ մենակ ինձ վրա մի՛ կենտրոնացեք: :P
Չէ հա, իրան թողնող չկա, դրա համար էլ չենք անդրադառնում, պարզապես խաբար չի...:)
Lionne_en_Chasse
18.07.2006, 05:45
Չէ՛, ամառային պրակտիկայի :P
Պրակտիկաս Դրեզդենում է լինելու, չնայած շաբաթ-կիրակի կողքի քաղաքներն էլ կգնանք: Կարո՞ղ է երևաս
Մոտ ժամանակներս Ֆռանկֆուրտում եմ լինելու: Բավականին հեռու են իրարից: Եթե երկար ժամանակ մնամ, ես էլ "կողքի" քաղաքներում կերևամ ;)
Իսկ քեզ հետ ո՞նց կարելի է կապ ստեղծել :)
StrangeLittleGirl
18.07.2006, 10:39
Ցավերս ես հիշեցնում :(
Իմ դիմումի մեջ ես 3 քաղաք էի գրել. Քյոլն (որ կարողանամ ձեռի հետ մոտակա երկրներում հայտնվել), Ֆրանկֆուրտ (որ ընկերուհուս մոտիկ լինեմ, ինձ այցելելը հեշտ լինի. մոտակա փոքրիկ քաղաքներից մեկում է ապրում), Մյունխեն (որովհետև մայրս ասում է, որ հրաշալի քաղաք է): Թե ինչու որոշեցին, որ Դրեզդեն պիտի գնանք, էդպես էլ չհասկացա: Այնպես է ստացվում, որ բոլորից կտրված ենք: :(
Առայժմ ինձ հետ կապվել կարելի է էլեկտրոնային փոստով, իսկ երբ հասնեմ Գերմանիա, հավանաբար հեռախոս կունենամ: Դու ե՞րբ ես Գերմանիայում լինելու:
Lionne_en_Chasse
18.07.2006, 19:01
Մայրդ ճիշտ է ասել, Մյունխեն իրոք հրաշալի քաղաք է : :) Հնարավորության դեպքում անպայման գնա : Բայց Դրեզդենն էլ վատը չի ;)
Ես մոտավորապես մի երկու շաբաթից կգնամ Ֆրանկֆուրտ, կոնկրետ օրը դեռ պարզ չի, ...ինձանից է կախված:
Կգրեմ քեզ ;)
Բարի ճանապարհ :)
Բյուր ջան որ չկարողանամ գալ, պատւհանից կնայես ու ես իմ բարեմաղթանքները քեզ կասեմ...
բյուր աղբյուրներ այնտեղ բացես :P
StrangeLittleGirl
19.07.2006, 23:15
Բյուր ջան որ չկարողանամ գալ, պատւհանից կնայես ու ես իմ բարեմաղթանքները քեզ կասեմ...
Դու մինչև օդանավակայան ես ինձ հետ գալու :P
Ժողոցուրդ, ինձ մի քիչ առաջ լուրջ գործ տվեցին վաղվա համար: Ես մի քիչ կուշանամ: Ինձ կներեք, չէ՞
Ցավոք վաղը չեմ կարող գալ,բայց Բյուրին,Արթուրին ու բոլոր մյուսներին,ովքեր պատրաստվում են որևէ տեղ գնան,բարի ճանապարհ եմ մաղթում,հաճելի ժամանց ու շուտափույթ վերադարձ (մի քիչ ինձ ոչ բնորոշ ոճով եմ գրել,բայց ոչինչ):
Ուլուանա
20.07.2006, 09:58
Դու մինչև օդանավակայան ես ինձ հետ գալու :P
Ժողոցուրդ, ինձ մի քիչ առաջ լուրջ գործ տվեցին վաղվա համար: Ես մի քիչ կուշանամ: Ինձ կներեք, չէ՞
Հա, ոչինչ, Բյուր ջան, մենք առանց քեզ քո հրաժեշտի բացման արարողությունը կանենք, մինչև գաս: :D
Մասսագետ
20.07.2006, 23:31
Յա, այ աղջիկ ջան, էս ե՞րբ ես գնում: Բա ասա գանք հետևիցդ ջուր լցնենք, կատու շպրտենք:
Լա՛վ, ասածս ինչ ա, ափսոս էսօր չէի կարա գայի, բայց ամեն դեպքում մենք քեզ կկարոտենք, աշխատի շուտ գաս, որ շատ չկարոտենք, քո պակասը Երևանում շատ ա զգացվելու (իսկ մտքում. «Տո լավ ես անում գնում ես, շուտ պիտի գնացած լինեիր, հազիվ Երևանը քեզնից պրծավ, իչքան կարաս ուշ արի, կարաս ընհանրապես չգաս):
դե բոլորս հասկացանք, որ Հովոն շատ սիրելուց ա տուֆտում, չէ՞ :love կյանք
StrangeLittleGirl
21.07.2006, 00:53
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր եկել էին… Բոլորիդ շատ սիրում եմ: :love
Ներում եմ հարգելի պատճառներով չեկածներին:
Ներում եմ նաև անհարգելի պատճարներով չեկածներին:
Lionne_en_Chasse
21.07.2006, 17:32
Բյուրին ո՞նց ճանապրհեցիք : Հո շատ չհուզվեցի՞ք :P
StrangeLittleGirl
21.07.2006, 21:53
Չէ հա՜, երևի ուրախացան, որ էս մի չաչանակից գոնե մի ամսով ազատվում են
StrangeLittleGirl
22.07.2006, 13:23
Սիրելիներս, Աղվերան մեկնելուց առաջ սա իմ վերջին գրառումն է: 2 ժամից պետք է գնամ, բայց դեռ նույնիսկ ճամպրուկս չեմ դասավորել:
Ես համարյա բոլորիդ կկարոտեմ: Ում էլ չկարոտեմ, չնեղանաք. ուրեմն այդքան տեղ չունեք իմ սրտում:
Մի շաբաթից վերադառնալու եմ, այնպես որ շատ չուրախանաք: Բայց հետո էլ մի ամսով եմ մեկնելու: Լավ մնացեք...
Վայ, նենց հուզիչ ա էս ամենը:cry կարողա՞ բանակ ես գնում:
Ուլուանա
22.07.2006, 17:15
Վա՜յ, արդեն գնացե՞լ ես... :( Մենք քեզ շատ կկարոտենք... :love
Հիմա ի՞նչ, ես չհասցրեցի՞ բարի ճանապարհ մաղթել :unsure :(
StrangeLittleGirl
28.07.2006, 18:29
Եկել եմ....
Դե գիտեմ, որ ձեզ համար շատ էլ լավ էր առանց ինձ, բայց ես ձեզ կարոտում էի (սկսած երրորդ օրվանից):
Ոչինչ, շատ մի տխրեք: Երկու օրից էլի գնում եմ :cry
StrangeLittleGirl
31.07.2006, 00:14
Արդեն պետք է ճամպրուկս դասավորեմ: Երկու ժամից էլ պակաս ժամանակ, և ես տանից դուրս կգամ: Լավ մնացեք... Ու էս շոգերին հանկարծ չեփեք
Ասեմ, որ ես շատ ուրախ եմ, տրամադրությունս էլ ահավոր բարձր է:
Դե, քեզ բարի ճանապարհ։ :)
դե ես ուշացա, բայց ոչինչ, հետո կկարդա...
Բյուր ջան, ամենալավը քեզ, շուտ գնա , շուտ արի, որ չհասցնենք շատ կարոտել ... դե մնացածն էլ էդքան ICQ - ով ասել եմ ... :)
Բարի ճանապարհ ու օգտակար, արդյունավետ պրակտիկա եմ մաղթում: Չտխրե'ս, ամեն ինչ լավ կլինի::)
Հուսով եմ, որ գրածներս Գերմանիայից կկարդաս:
Ես էլ ինչպես միշտ միանում եմ բարեմաղթանքներին:
StrangeLittleGirl
31.07.2006, 12:52
Բարի ճանապարհ ու օգտակար, արդյունավետ պրակտիկա եմ մաղթում: Չտխրե'ս, ամեն ինչ լավ կլինի::)
Հուսով եմ, որ գրածներս Գերմանիայից կկարդաս:
չէ, Վիեննայից եմ կարդում
բայց տառասղալներս ներեք
էս ստեղնաԺարից բան չեմ հասկանում
Ուրվական
26.08.2007, 21:54
Վայ, հլը նայեք, ինչ թեմա եմ գտել: Էկեք ստեղ էլ Բյուրակնին բարի վերադարձ մաղթենք:):
StrangeLittleGirl
26.08.2007, 22:32
Գո՛ռ, իսկ դու հույս ունե՞ս, որ բացի ինձնից էս թեմայում քեզնից հետո գրառում անող կլինի: :D
Գո՛ռ, իսկ դու հույս ունե՞ս, որ բացի ինձնից էս թեմայում քեզնից հետո գրառում անող կլինի: :D
Բյուր ջան էս չեմ գրում, որ կներեք «լոմկա» կինես :)
Եթե արդեն եկել ես բարի վերադարձ :)
StrangeLittleGirl
26.08.2007, 22:55
Չէ՛, դեռ չեմ եկել, բայց շատ շուտով :(
Չէ՛, դեռ չեմ եկել, բայց շատ շուտով :(
Դե լավ մի տխրի:)