PDA

Դիտել ողջ տարբերակը : Նոր մոդերատորներ

ivy
08.09.2020, 21:11
Ղեկավարման գրասենյակում մի քիչ քննարկում էինք հին ու նոր մոդերատորների հարցը։
Իհարկե Ակումբում ակտիվությունն էնքան չի, որ շատ մոդերների կարիք լինի, բայց փոփոխություններն ու թարմացումն ամեն դեպքում ցանկալի է։

Թեման բացվում է նոր մոդերատորներ գտնելու նպատակով։
Եթե ցանկություն ունեք որևէ բաժնի մոդերատոր լինել, գրեք էստեղ մի փոքր տեքստով, թե որ բաժինը կուզեիք մոդերավորել, և ինչ նպատակներ, ցանկություններ ունեք՝ որպես ապագա մոդերատոր։

Կարող եք ընտրել ցանկացած բաժին՝ անկախ նրանից կան էնտեղ մոդերներ, թե ոչ։
Օրինակ՝ «Կենցաղ»-ը նոր մոդերի կարիք ունի, բայց մյուս բաժիններն էլ կարող եք ընտրել։

Սպասում ենք հետաքրքիր ու կրեատիվ առաջարկների։

Հ․ Գ․ Նմանատիպ մի քանի թեմա կա Ակումբում, բայց որոշեցի նորը բացել, որովհետև եղածները շատ հին էին։

Յոհաննես
08.09.2020, 23:29
Միայն ադմին

Գաղթական
09.09.2020, 00:04
Հետաքրքիրներից ամենահետաքրքիրն ինձ համար էստեղ քաղաքականության բաժինն ա:
ՈՒ համենայն դեպս վերջին տարիների փորձը ցույց ա տալիս, որ ամենաթեժ բանավեճերը հենց էնտեղ են տեղի ունենում, որոնք, շատ հաճախ, էնքան են ծավալվում ու անձնական վիրավորանքների բնույթ ստանում, որ երբեմն նույնիսկ ֆորումից ոմանց հեռանալու կամ լավ պասիվանալու պատճառ են հանդիսանում:

Եթե այլ թեկնածուներ չլինեն ու ոչ-ոք դեմ չլինի, կհամաձայնվեմ օգնել բաժինը մոդերավորելուն ու անձնական դաշտ տեղափոխվելու պոտենցյալ ունեցող բանավեճերը կասեցնելուն:

ivy
10.09.2020, 13:05
Ուրիշ հետաքրքրվածներ չկա՞ն։

Ուլուանա
10.09.2020, 17:09
Նախկինում որ սենց առաջարկ արվեր, լիքը մարդիկ վրա կտային, կինքնաառաջադրվեին` ամենահամապատասխանից մինչև ամենաանհամապատասխան պահվածքով ունեցող: Հիմա էս ինչքան տխուր վիճակ ա, որ ոչ մեկի պետքը չի: Ես էլ դեռ վախենում էի, որ հանկարծ անհամապատասխան մարդիկ կարող ա ինքնաառաջադրվեն:

Գաղթականի մոդերատորությանը ես որ երկու ձեռքով կողմ եմ (եթե ինքը չինքնաառաջադրվեր, ես էի առաջարկելու ի վերջո). համ ադեկվատ ու հավասարակշռված մարդ ա, համ էլ ամեն օր (կամ համարյա ամեն օր) մտնում ա Ակումբ, կարծես բոլոր թեմաներում էլ քիչ թե շատ ակտիվ ա: Մի խոսքով` մոդերատորության շատ լավ թեկնածու ա :):

Գաղթական
10.09.2020, 17:48
համ ադեկվատ ու հավասարակշռված մարդ ա,

Մերսի սենց կարծիքի համար ))

ivy
10.09.2020, 18:11
Գաղթականի մոդերատորությանը ես որ երկու ձեռքով կողմ եմ (եթե ինքը չինքնաառաջադրվեր, ես էի առաջարկելու ի վերջո). համ ադեկվատ ու հավասարակշռված մարդ ա, համ էլ ամեն օր (կամ համարյա ամեն օր) մտնում ա Ակումբ, կարծես բոլոր թեմաներում էլ քիչ թե շատ ակտիվ ա: Մի խոսքով` մոդերատորության շատ լավ թեկնածու ա :):

Համ էլ կարող է համոզենք, Կենցաղն էլ վերցնի :)
Գաղթական, ինչ կասես, լավ բաժին է՝ համով ուտելիքներով, ինտիմ անկյունով :))

Գաղթական
10.09.2020, 20:17
Համ էլ կարող է համոզենք, Կենցաղն էլ վերցնի :)
Գաղթական, ինչ կասես, լավ բաժին է՝ համով ուտելիքներով, ինտիմ անկյունով :))

Մենակ քո խաթր )))
(մեկա՝ էդքան էլ ակտիվ չի, գլուխ կբերեմ)

ivy
10.09.2020, 21:29
Մնաց Չուկին գտնենք :8

Ուլուանա
11.09.2020, 00:53
Մնաց Չուկին գտնենք :8
Նա խոստացել ա գալ: Սպասենք :}:

LisBeth
11.09.2020, 00:54
Նա խոստացել ա գալ: Սպասենք :}:

Ձեռի հետ մի հատ էլ Չուկի համար տեղակալ ճարեք :)

Ուլուանա
11.09.2020, 01:06
Ձեռի հետ մի հատ էլ Չուկի համար տեղակալ ճարեք :)
Հա, փաստորեն, Ակումբ մտնող ադմին չունենք ներկա պահին: Ժամանակին մի քանի ադմին կար, բայց հիմա մենակ Չուկն ու Artgeo-ն են, երկուսն էլ չեն մտնում:

Յոհաննես
11.09.2020, 02:01
Միայն ադմին

Օքեյ,չեմ համապատասխանում Ակումբային ստանդարտներին :)
Յոհանը նա ադեկվատ չի :D

Sambitbaba
11.09.2020, 02:31
Նա խոստացել ա գալ: Սպասենք :}:

Չուկին սպասելիս...:(

ivy
11.09.2020, 08:19
Նա խոստացել ա գալ: Սպասենք :}:

Նեմեցի ասած.
„Es hört sich nicht gut an“ :))

Լեո
11.09.2020, 22:38
Նա խոստացել ա գալ: Սպասենք :}:

Նա այսօր կարևոր գործով զբաղված է, չի գա :}

https://i.ibb.co/JqBSjyx/Untitled.png

ivy
11.09.2020, 22:46
Մի խոսքով, Չուկը էլ Ակումբի հավեսը չունի. ֆեյսբուքը նրան տարավ մեզնից:

Էն ո՞վ էր, որ ադմին էր ուզում դառնա՞լ :))

Յոհաննես
11.09.2020, 23:15
Մի խոսքով, Չուկը էլ Ակումբի հավեսը չունի. ֆեյսբուքը նրան տարավ մեզնից:

Էն ո՞վ էր, որ ադմին էր ուզում դառնա՞լ :))

Կամացից գալիս եք ակունքին իմաստության :P

ivy
12.09.2020, 13:46
Կատակը մի կողմ, ինձ համար օքեյ չի, որ Ակումբում գործող ադմին չկա։ Եթե էսպիսի հիերարխիկ համակարգ է, որ տեխնիկապես առաջ չենք գնում առանց վերին օղակների, ուրեմն պիտի գործող ադմին լինի։
Կուզեի, որ Աթեիստը (կամ նաև ինքը) ադմին լիներ․ համենայնդեպս էն մարդն է, ում կարող ես ինչ-որ խնդրի դեպքում դիմել, ու գիտես, որ ականջի հետև չի գցի։

Յոհաննես
12.09.2020, 15:14
Ժող, մեկա վերջում ինձ եք աբռաշատ ըլնելու :P տեսեք քանի չեմ փոշմանել շանսը մի կորցրեք, ես ձեր վերջի հույսն եմ, նոր շունչ եմ, ձեր գծած ստանդարտներից դուրս, ջահելներին լավ եմ հասկանում, ոշմ ախպեր, քցեք բռնեք :D

Adam
12.09.2020, 16:13
մոդեր չեմ ուզում դառնամ բայց մականունս եթե հնարավոր ա հայատառացրեք փլիզ:
:love
մերսի

Freeman
12.09.2020, 17:24
մոդեր չեմ ուզում դառնամ բայց մականունս եթե հնարավոր ա հայատառացրեք փլիզ:
:love
մերսի

Պիտի քվեարկես, որ Յոհանը դառնա Ադմին, անի։ Էդ մենակ Ադմինը կարա անի

Freeman
12.09.2020, 17:25
Ժող, մեկա վերջում ինձ եք աբռաշատ ըլնելու :P տեսեք քանի չեմ փոշմանել շանսը մի կորցրեք, ես ձեր վերջի հույսն եմ, նոր շունչ եմ, ձեր գծած ստանդարտներից դուրս, ջահելներին լավ եմ հասկանում, ոշմ ախպեր, քցեք բռնեք :D

Էն որ ասում ա՝ ինչ ուզում եք արեք, մենակ մինչև հինգշաբթի, որտև ուրբաթ մորգի աշխատողը արձակուրդ ա։

Adam
12.09.2020, 17:26
Յոհանից լավ ադմին չեմ տեսնում հորիզոնում:

Sambitbaba
12.09.2020, 19:53
մոդեր չեմ ուզում դառնամ բայց մականունս եթե հնարավոր ա հայատառացրեք փլիզ:
:love
մերսի

Համ էլ սարքի Ադ Ամ:

Յոհաննես
12.09.2020, 21:45
Ես արդեն համակիրներ ունեմ, պետք է թափ տալ շարժումը

Varzor
12.09.2020, 22:01
Ես արդեն համակիրներ ունեմ, պետք է թափ տալ շարժումը

Դե սկսիր քայլել Գյումրիից :D

Freeman
12.09.2020, 22:02
Ես արդեն համակիրներ ունեմ, պետք է թափ տալ շարժումը

Զրուցարանի ճամփեն փակե՞նք ։Դ

Varzor
12.09.2020, 22:08
Զրուցարանի ճամփեն փակե՞նք ։Դ

"Զրուցարանի" տեղը "Զուգարան" կարդացի ու հայ-հայա ընդիմություն էի ձևավորում :D

Գաղթական
12.09.2020, 22:21
"Զրուցարանի" տեղը "Զուգարան" կարդացի ու հայ-հայա ընդիմություն էի ձևավորում :D

Զուգարանում թափ տալու ընդդիմությո՞ւն..

Բա լոգո ունե՞ս.

https://i.postimg.cc/XvSvsKYT/029-AB367-2-E86-4671-8-E07-E1339-F8364-E2.jpg

Varzor
12.09.2020, 22:30
Զուգարանում թափ տալու ընդդիմությո՞ւն..

Բա լոգո ունե՞ս.

https://i.postimg.cc/XvSvsKYT/029-AB367-2-E86-4671-8-E07-E1339-F8364-E2.jpg

Պատահաբար թեման չե՞ս խառնել :D

Գաղթական
12.09.2020, 22:33
Պատահաբար թեման չե՞ս խառնել :D

Ե՞ս..
Յոհանն ասում ա`պետք է թափ տալ,
որին ի պատասխան Ֆրիմանն առաջարկում ա Զրուցարանի ճամփեն փակել..

Էստեղ դու <զրուցարան>-ը <զուգարան> ես կարդում..

Ի՞նչ ա ստացվում ))

Յոհաննես
12.09.2020, 22:35
Դե սկսիր քայլել Գյումրիից :D

Հենց հիմա Գյումրիում եմ

Varzor
12.09.2020, 22:36
Ե՞ս..
Յոհանն ասում ա`պետք է թափ տալ,
որին ի պատասխան Ֆրիմանն առաջարկում ա Զրուցարանի ճամփեն փակել..

Էստեղ դու <զրուցարան>-ը <զուգարան> ես կարդում..

Ի՞նչ ա ստացվում ))

Այ սենց էլ գյոզալական թեմաները վարի ենք տալիս ․․․ ))))

Varzor
12.09.2020, 22:38
Հենց հիմա Գյումրիում եմ

Դե սկսիր քայլել։

Չնայած, ժամանակակից լինելն էլ լավ է՝ գոնե գնացք նստիր ու արի Երևան։ Ուսապարկդ չմոռանաս։
Քեզ թվում է, որ Chuk-ն էլ տենց հեշտ կասի՞, որ "Յոհանը ճիշտ էր, իսկ ես սխալ ․․․"

Յոհաննես
14.09.2020, 13:39
Եթե ինձ ադմին ընտրեք, ակումբից գնացած շատ ակտիվ անդամներին հետ կբերեմ։ Կբացեմ էնպիսի թեմաներ, որտեղ ակտիվությունը շատ բարձր կլինի։ Ադամի անունը կհայատառացնեմ, նոր մոդերատորների խումբ կստեղծեմ ու միգուցե ևս մեկ ադմին կնշանակվի, չեմ դառնա ավելի ադեկվատ։
Հ.Գ ակումբում կակտիվանան երիտասարդները, էս ամենը կանեմ առանց շահույթ հետապնդելու :D

Աթեիստ
14.09.2020, 14:21

Բացի Ադամի անունից մնացած ասածներդ անելու համար ադմին լինելը հեչ պարտադիր պայման չի ;)

Lion
14.09.2020, 15:00
Ես կողմ եմ :)

Յոհաննես
14.09.2020, 16:26
Բացի Ադամի անունից մնացած ասածներդ անելու համար ադմին լինելը հեչ պարտադիր պայման չի ;)

Արտակ ջան, սենց մոտիվացիա չկա ։Դ

Արշակ
14.09.2020, 19:35
Արտակ ջան, սենց մոտիվացիա չկա ։Դ
Իսկ ադմին լինելը ինչո՞վ ա մոտիվացիատ ավելացնում

Հ․ Գ․
Ես դեմ չեմ ))

Յոհաննես
14.09.2020, 20:25
Իսկ ադմին լինելը ինչո՞վ ա մոտիվացիատ ավելացնում

Հ․ Գ․
Ես դեմ չեմ ))

Զուտ պատասխանատվություն կունենամ, իսկ երբ պատասխանատվություն եմ վերցնում իմ վրա ամեն ինչ անում եմ, որ ստացվի, եթե չստացվի կդառնա անձնական ցավ, բայց հաշվի առնելով ներկա իրավիճակը կարծում եմ արժի փորձել ու իմ մեջ տեսնում եմ ակումբի վերակենդանացման վերջին հույսը :oy

Smokie
14.09.2020, 21:17
Եթե լինեի մոդեր` ապա երաժշտության:
Ձեր խոնարհ ծառան::pioneer

ivy
14.09.2020, 21:49
Յոհան ջան, ոնց է երևում, որ աշխատանքային քիչ փորձ ունես։
Մարդուն մի բանի համար ընտրում են՝ իր արած լավ գործերի հիման վրա, ոչ թե որովհետև առաջ մոտիվացիա չուներ, բայց հենց դիրքավորվի, անպայման պիտի ունենա էդ մոտիվացիան ու սարեր շուռ տա։

հաշվի առնելով ներկա իրավիճակը կարծում եմ արժի փորձել ու իմ մեջ տեսնում եմ ակումբի վերակենդանացման վերջին հույսը

Ակումբը արդեն տարիներով պասիվացման մեջ է, որովհետև ֆորում է, այլ ոչ թե գերժամանակակից սոցիալական հարթակ, ու ճիշտն ասած, իմաստ չեմ էլ տեսնում զոռով ինչ-որ ակտիվություն մտցնելու մեջ։ Ով հավես ունի մտնելու ու իր մտքերը կիսելու, էսպես թե էնպես դա անում է, մյուսներն էլ ինտերնետում ուրիշ ավելի հարմար անկյուններ են իրենց համար գտել, լավ էլ արել են։

Ինչ վերաբերում է նոր մոդերատորներին, հա, լավ կլիներ, որ էդ հարցում փոփոխություն լիներ, որովհետև մեկը ես չեմ կարող հանգիստ խղճով մոդերությունը թողնել, եթե իմանամ, որ ուրիշ մեկը դրանով չի զբաղվելու, բրախելու է։

Մի խոսքով, շատ չփիլիսոփայեմ։
Ուզում ես ադմին լինել, եղիր, ես դեմ չեմ, բայց դե էս բոլոր գրածներդ առանձնապես լավ տպավորություն չեն թողնում։

Ուլուանա
15.09.2020, 00:44
Յոհան ջան, ոնց է երևում, որ աշխատանքային քիչ փորձ ունես։
Մարդուն մի բանի համար ընտրում են՝ իր արած լավ գործերի հիման վրա, ոչ թե որովհետև առաջ մոտիվացիա չուներ, բայց հենց դիրքավորվի, անպայման պիտի ունենա էդ մոտիվացիան ու սարեր շուռ տա։

Ակումբը արդեն տարիներով պասիվացման մեջ է, որովհետև ֆորում է, այլ ոչ թե գերժամանակակից սոցիալական հարթակ, ու ճիշտն ասած, իմաստ չեմ էլ տեսնում զոռով ինչ-որ ակտիվություն մտցնելու մեջ։ Ով հավես ունի մտնելու ու իր մտքերը կիսելու, էսպես թե էնպես դա անում է, մյուսներն էլ ինտերնետում ուրիշ ավելի հարմար անկյուններ են իրենց համար գտել, լավ էլ արել են։

Ինչ վերաբերում է նոր մոդերատորներին, հա, լավ կլիներ, որ էդ հարցում փոփոխություն լիներ, որովհետև մեկը ես չեմ կարող հանգիստ խղճով մոդերությունը թողնել, եթե իմանամ, որ ուրիշ մեկը դրանով չի զբաղվելու, բրախելու է։

Մի խոսքով, շատ չփիլիսոփայեմ։
Ուզում ես ադմին լինել, եղիր, ես դեմ չեմ, բայց դե էս բոլոր գրածներդ առանձնապես լավ տպավորություն չեն թողնում։
Ընդհանրապես ադմին դառնալու մոլուցքն ինքնին լավ տպավորություն չի թողնում` նույնիսկ անկախ մնացած ամեն ինչից:

Յոհաննես
15.09.2020, 00:56

ՌԵԺԻՄԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է
:D:D իրականում մերսի գրառման համար, քանի որ տրամս լավ հելավ ։Դ բայց ֆսյո ժը արձագանքեմ․
Հենց սկզբից գրառումներս հումորային էին, հետո աջակիցներ ձեռք բերեցի ու էն որ խի՞ չէ, մեկա մեռածա ես էլ վեց տարեկանից երազել եմ ակումբի ադմինը դառնամ, ասեցի մուրազս փորիս մեջ չմնա :(

հետո, էս սկզբի գրածդ լու՞րջ ես գրել :D ի՞նչ լավ բան, էս ֆորումում լավ բան անելը որնա՞, ինձ լուրջ հետաքրքիրա, ուզում եմ օրինակներ բերես ու հասկացնես էլի ի՞նչ պիտի արած լինեի :o

Ակումբի պասիվացման համար լիքը պատճառներ կան, այդ թվում նաև նշածդ, բայց ես շատ եմ զրուցել ակումբից գնացած մարդկանց հետ ու գուշակի ամենաառաջին պատճառը որնա՞։

Հարգելի ակումբցիներ, ինչպես տեսնում եք ռեժիմի ներկայացուցիչների մոտ արդեն անհանգստություն է սկսվել և ամեն կերպ փորձում են ճնշել մեր շարժումը։ Այս տարիների ընթացքում նրանք ձեզ նեղել են ու դուրս են թողել ակումբից, մենք կարող ենք լուծել այս խնդիրը և հիմք դնել ակումբի վերակենդանացմանը, եթե համախմբվենք և ինձ դարձնենք ադմին։
Հ․Գ Սրտիդ մոտ մի ընդունի Այվի ջան :love

Յոհաննես
15.09.2020, 00:57
Ընդհանրապես ադմին դառնալու մոլուցքն ինքնին լավ տպավորություն չի թողնում` նույնիսկ անկախ մնացած ամեն ինչից:

:D:D :D անկեղծ մեռել եմ

StrangeLittleGirl
15.09.2020, 01:39
Յոհան, հլը դենը, Չուկի հետ խոսել եմ, ադմին ես եմ դառնում։ :)

Յոհաննես
15.09.2020, 01:45
Յոհան, հլը դենը, Չուկի հետ խոսել եմ, ադմին ես եմ դառնում։ :)

:o :o ՊԱՀՕՕՕՕՕՕՕՕՕՕՕ

Պատմական իրադարձությունների ենք ականատես լինում ակումբում․․․․ դե էլ չասեմ ով է կանգնած էս իրադարձությունների կիզակետում :D
Պայքարը թեժանում է, որտե՞ղ են իմ քաջերը

Sambitbaba
15.09.2020, 01:59
Յոհան, հլը դենը, Չուկի հետ խոսել եմ, ադմին ես եմ դառնում։ :)

Այ, դու մի ասա... Էս ու՞ր ես... Հենց նոր ուրիշ տեղ քո մասին էի լացում...:love:love:love

Արշակ
15.09.2020, 02:43
Թքինք․ հեսա Ակումբը պասիվ–ագրեսիվ պոլիտկոռեկտության որջ ա դառնալու :tomato:D

Յո՛–հա‎՛ն, նա–խա–գա՜հ:scen:goblin

Գաղթական
15.09.2020, 04:17
Ակումբի պասիվացման համար լիքը պատճառներ կան, այդ թվում նաև նշածդ, բայց ես շատ եմ զրուցել ակումբից գնացած մարդկանց հետ ու գուշակի ամենաառաջին պատճառը որնա՞։

Որ ադմինը դու չե՞ս )))

Վիշապ
15.09.2020, 05:26
Յոհան, հլը դենը, Չուկի հետ խոսել եմ, ադմին ես եմ դառնում։ :)

Քո ադմին դառնալը մենակ մի նպատակ է հետապնդելու՝ սաղիցս վրեժխնդիր ես լինելու ամենատարբեր իրական ու մտածածին տառապանքներիդ համար։ Ու հիմա քո ու Յոհանի թեկնածությունը՝ մոտավորապես, ոնց որ Բայդեն ու Թրամփ՝ Նահանգների համար :D

ivy
15.09.2020, 10:01
Հենց սկզբից գրառումներս հումորային էին
...

Հա, Յոհան ջան, գիտեմ, որ հումորային էին, բայց նաև գիտեմ, որ քո ղեկավարման մասին ոչ հումորային խոսակցությունները դեռ ամիսներ առաջ են սկսել պտտվել Ակումբում ու նույնիսկ քննարկումների են վերածվել։ Էնպես որ, մոլուցք չանվանենք, բայց ակնհայտ է, որ ցանկությունն իրական է։ Դրա համար էլ արձագանքեցի։
Մնացածը դու գիտես։
Ժամանակին դեմ եմ խոսել, հիմա դեմ չեմ․ կարող է բարին էլ դա է։

Այնուամենայնիվ մնում եմ էն կարծիքին, որ Աթեիստը ամենալավ ադմինը կլիներ։

Յոհաննես
15.09.2020, 10:19

Աթեիստի ադմին լինելուն ես էլ եմ երկու ձեռքով կողմ ու եզակի հարգանք ունեմ Արտակի նկատմամբ։
Հիմա իմ մասով, ստեղ իրոք արդեն պետքա Չուկը գա :D թե չէ նեղվածությունից կսկսեք արդեն բացահայտ ցեխ շպրտել դեմքիս :o Երբ Չուկը առաջին անգամ առաջարկեց միանգամից մերժեցի ու հստակ պատճառներ բերեցի, հետո էլի էս մասին խոսք գնաց ու ասեցի, որ էս մասին կմտածեմ(ելնելով որոշ հանգամանքներից), դե գիտեմ, որ ներքին կռուգում ձեզ բնորոշ ձևով քննարկել եք թեման :hands ոշմ, բայց ադմին դառնալու բացահայտ ցանկությունը էդ ոնցա՞ երևում :D ախպեր, լուրջ թեթև նայեք, շատ մի նեղվեք, ոչինչ դե հա, ադմին դառնալուց հետո ձեզ չեմ բլոքի :D զուտ չեմ ջոգում իմ անձնի նկատմամբ սենց նեգատիվ տրամադրվածությունը, բայց դե ես չեմ նեղվում ու վեշերս չեմ հավաքի գնամ ու ելնելով ստեղծված իրավիճակից ստիպված կլինեմ ձեր նկատմամբ հատուկ վերաբերմունք դրսևորել։
Հ.Գ բայց տենց էլ հարցիս չպատասխանեցիր ;)

Յոհաննես
15.09.2020, 10:20
Որ ադմինը դու չե՞ս )))

Չէ, որ Գաղթականը հանդիպումներին չի գալիս :D

Տրիբուն
15.09.2020, 12:00
Յոհանի մոդեր/ադմին դառնալը չգիտեմ, դրա առավելություններն ու իրարից տարբերություններն էլ չգիտեմ, բայց Չուկին նաղդ պետք ա արգելափակել/հեռացնել:

ivy
15.09.2020, 12:15
Աթեիստի ադմին լինելուն ես էլ եմ երկու ձեռքով կողմ ու եզակի հարգանք ունեմ Արտակի նկատմամբ։
Հիմա իմ մասով, ստեղ իրոք արդեն պետքա Չուկը գա :D թե չէ նեղվածությունից կսկսեք արդեն բացահայտ ցեխ շպրտել դեմքիս :o Երբ Չուկը առաջին անգամ առաջարկեց միանգամից մերժեցի ու հստակ պատճառներ բերեցի, հետո էլի էս մասին խոսք գնաց ու ասեցի, որ էս մասին կմտածեմ(ելնելով որոշ հանգամանքներից), դե գիտեմ, որ ներքին կռուգում ձեզ բնորոշ ձևով քննարկել եք թեման :hands ոշմ, բայց ադմին դառնալու բացահայտ ցանկությունը էդ ոնցա՞ երևում :D ախպեր, լուրջ թեթև նայեք, շատ մի նեղվեք, ոչինչ դե հա, ադմին դառնալուց հետո ձեզ չեմ բլոքի :D զուտ չեմ ջոգում իմ անձնի նկատմամբ սենց նեգատիվ տրամադրվածությունը, բայց դե ես չեմ նեղվում ու վեշերս չեմ հավաքի գնամ ու ելնելով ստեղծված իրավիճակից ստիպված կլինեմ ձեր նկատմամբ հատուկ վերաբերմունք դրսևորել։
Հ.Գ բայց տենց էլ հարցիս չպատասխանեցիր ;)

Ես որ քո հանդեպ նեգատիվ վերաբերմունք չունեմ, չգիտեմ որտեղից ես վերցրել, ու «թեթև տարեք» խորհուրդը երևի թե քեզ ավելի է պետք էս դեպքում :pardon

Lion
15.09.2020, 12:37
Յոհանի մոդեր/ադմին դառնալը չգիտեմ, դրա առավելություններն ու իրարից տարբերություններն էլ չգիտեմ, բայց Չուկին նաղդ պետք ա արգելափակել/հեռացնել:

Մի հատ էլ տփել՝ նա վսյակի...

Արշակ
15.09.2020, 14:11
Աթեիստի ադմին լինելուն ես էլ եմ երկու ձեռքով կողմ ու եզակի հարգանք ունեմ Արտակի նկատմամբ։
Հիմա իմ մասով, ստեղ իրոք արդեն պետքա Չուկը գա :D թե չէ նեղվածությունից կսկսեք արդեն բացահայտ ցեխ շպրտել դեմքիս :o Երբ Չուկը առաջին անգամ առաջարկեց միանգամից մերժեցի ու հստակ պատճառներ բերեցի, հետո էլի էս մասին խոսք գնաց ու ասեցի, որ էս մասին կմտածեմ(ելնելով որոշ հանգամանքներից), դե գիտեմ, որ ներքին կռուգում ձեզ բնորոշ ձևով քննարկել եք թեման :hands ոշմ, բայց ադմին դառնալու բացահայտ ցանկությունը էդ ոնցա՞ երևում :D ախպեր, լուրջ թեթև նայեք, շատ մի նեղվեք, ոչինչ դե հա, ադմին դառնալուց հետո ձեզ չեմ բլոքի :D զուտ չեմ ջոգում իմ անձնի նկատմամբ սենց նեգատիվ տրամադրվածությունը, բայց դե ես չեմ նեղվում ու վեշերս չեմ հավաքի գնամ ու ելնելով ստեղծված իրավիճակից ստիպված կլինեմ ձեր նկատմամբ հատուկ վերաբերմունք դրսևորել։
Հ.Գ բայց տենց էլ հարցիս չպատասխանեցիր ;)
Յոհան ջան, չեմ կարծում թե որևէ մեկի մոտ քո անձի նկատմամբ նեգատիվ տրամադրության հարց կա։ Կամ կարող ա կա ինչ–որ մեկի մոտ, ես խաբար չեմ, բայց էդ ադմինության հետ կապ չունի :)) Ադմին լինելը որոշակի հմտություններ ու բնավորության հատկանիշներ ա պահանջում ու արդեն մոդերատորության փորձ ունեցած մարդիկ նախ և առաջ հենց դրանց հիման վրա են կարծիքներ արտահայտում՝ փորձելով պատկերացնել, թե տվյալ մարդը ինչքանով ա համապատասխանում։ Ընդ որում նենց էլ չի որ մոդերության համար անհրաժեշտ հատկանիշները լավ ու վատի հարց են պարտադիր․ ուղղակի խառնվածքի տարբերություններ կարան լինեն։ Ակումբում լիքը մարդիկ կան, որոնց ես շատ սիրում ու հարգում եմ ու շատ ուրախ եմ որ իրանք կան կամ եղել են ակումբում, բայց իրանց մոդերության հարմար թեկնածու չէի համարի։

Մի խոսքով մոդերության վերաբերյալ արտահայտված կարծիքները անձնական չարժի ընկալել ;)

Արշակ
15.09.2020, 14:51
Վերը նշածս անհրաժեշտ հատկանիշների ու խառնվածքի վերաբերյալ մի օրինակ բերեմ․ մոդերատոր ու առավել ևս ադմինիստրատորի համար կարևոր ա խիստ հավասարակշռված, սառը դատող ու ոչ բռնկուն բնավորությունը, որ կոնֆլիկտային իրավիճակներում կարողանաս բոլոր կողմերին լսես ու բալանսավորված որոշումներ կայացնես, ֆորումի անդամի կամ թեժ քննարկվող թեմայի նկատմամբ քո անձնական վերաբերմունքդ մի կողմ դնես ու դա չազդի մոդերատորական գործողություններիդ վրա․ ընդ որում կոնֆլիկտի կողմերը, ում նկատմամբ որոշումներ ես կայացնում, մեկ ա հաճախ դժգոհ են մնում ու մտածում են որ իրանք տուժող կողմ են, հաճախ կարծում են, թե որոշումներդ իրանց նկատմամբ անձնական վատ վերաբերմունքի պատճառով ես ընդունել, մինչդեռ դու ընդամենը փորձում էիր շարժվել ֆորումի կանոնադրությամբ ու կոնֆլիկտային կողմերի նկատմամբ փոխզիջումային որոշում կայացնել։ Մի խոսքով անշնորհակալ գործ ա :))
ՈՒ ֆորումի անդամներ կան, որոնք շատ հետաքրքիր ու ջիգյար մարդիկ են, լիքը որակյալ գրառումներ են ունենում ու ահագին ներդրում են ունեցել Ակումբի մեջ, բայց բռնկուն խառնվածք ունեն ու էդ առումով հարմար չեն մոդերության համար։ Ես չէի ասի, թե բռնկուն խառնվածքը ընդհանրապես ասած վատ հատկանիշ ա։ Հասարակությանը պետք են ինչպես սառը դատող, զուսպ ու հավասարակշռված, էնպես էլ բռնկուն մարդիկ․ մարդկային բնավորության բազմազանությունն ա, որ էս աշխարհը հետաքրքիր ու լավն ա դարձնում։ Բայց կոնկրետ մոդերության ու առավել ևս ադմինության համար որոշակի հատկանիշներ կարևոր են։

Հիմա որ նայում եմ էս երկու օրվա էս թեմայով քննարկումը, Յոհան ջան, էս ընթացքում արդեն հասցրեցիր մի քանի հոգու հետ իրարից նեղանալ որտև թեթև կասկած արտահայտեցին քո համապատասխանության մասին: Բա որ մոդեր դառնաս ո՞նց ես անելու :))

Մյուս կողմից, ոնց արդեն քննարկվեց, սենց թե նենց Ակումբը պասիվացել ա արդեն վաղուց (կարծում եմ առաջին հերթին, որովհետև ընդհանրապես ֆորումեների դարն անցել ա, ու մարդիկ ֆեյսբուք–մեյսբուքներում են նախընտրում ինքնաարտահայտվել ), ու առանձնապես շատ բան չունենք կորցնելու, նենց որ ես դեմ չեմ ռիսկային էքսպերիմենտալ մոտեցումներին ու էդ պատճառով էլ սկզբունքորեն դեմ չեմ քո ադմինությանը։ Դու իմ տպավորությամբ բռնկուն էմոցիոնալ բնավորություն ունես ու էդ լուրջ խնդիր կարա լինի մոդերության/ադմինության հարցում, բայց մյուս կողմից գուցե էնտուզիազմդ ու այլ դրական հատկանիշներդ կոնպենսացնեն։ Ու ընդհանրապես, մեկ–մեկ մարդը ինչ–որ միջավայրում որոշակի հատկանիշներ ա դրսևորվում, իսկ երբ նոր իրավիճակ ա ստեղծվում, որտեղ այլ արժեքներ ու հատկանիշներ են պետք, մարդը իրան լրիվ այլ կերպ ա պահում։ Նենց որ չեմ բացառում, որ մեկ էլ պարզվի, որ աշխարհի ամենահավասարակշռված, արդարադատ ու կազմակերպված ադմինն ես :D Տենց փոխակերպումներ Ակումբում ունեցել ենք։ Բայց սովորաբար էդ մինչև մոդեր դառնալն ա դրսևորվել, դրա համար էլ մոդեր ենք ընտրել (օրինակ՝ Վիստի ու Ռամշի դեպքում)։

Ինչ վերաբերում ա նախկին ակումբցիներին հարցուփորձիդ, թե ինչ պատճառով են թարգել Ակումբ մտնելը, վստահ եմ, որ շատերը մոդերատորներից խռովելու պատճառով են գնացել ու հենց դա նկատի ունեիր։ Ինչը վերը նշածս մոդերության անշնորհակալ գործ լինելու ապացույց ա։ Ոնց էլ մոդերություն անես, միևնույն ա շատերին թվալու ա, որ հենց իրանց նկատմամբ անարդար ես վարվում։ Իհարկե մոդերը նաև պետք ա փորձի հնարավորինս անդամների հետ լեզու գտնել, որոշումները նենց լուսաբանել ու ներկայացնել որ հնարավորինս հասկանալի լինի անդամների համար, ոչ ոք իրան ոտնահարված չզգա։ Բայց դե մոդերն էլ ա մարդ, չես կարող անվերջ պարզաբանումներ տաս դժգոհ անդամներին։
Հիմնականում կոնֆլիկտների հարթելուց խոսեցի, բայց էդ մոդերության ընդամենը մի ասպեկտն ա իհարկե

Յոհաննես
15.09.2020, 17:25
Արտահերթ ելույթի խոսքով հանդես կգա Յոփսիլիուսը․․․․ վաու, բռավո, ծափ-ծափ-ծափ :D
Արշակ ջան, ստորև գրված ոչ մի միտք քո մասին չի, քո հանդեպ իմ վերաբերմունքի մասին գրել եմ ինչը մնում է անփոփոխ, բայց շատ կարևոր հարցեր ես բարձրացրել, որոնց ցանկանում եմ անրադառնալ։

Վերը նշածս անհրաժեշտ հատկանիշների ու խառնվածքի վերաբերյալ մի օրինակ բերեմ․ մոդերատոր ու առավել ևս ադմինիստրատորի համար կարևոր ա խիստ հավասարակշռված, սառը դատող ու ոչ բռնկուն բնավորությունը, որ կոնֆլիկտային իրավիճակներում կարողանաս բոլոր կողմերին լսես ու բալանսավորված որոշումներ կայացնես, ֆորումի անդամի կամ թեժ քննարկվող թեմայի նկատմամբ քո անձնական վերաբերմունքդ մի կողմ դնես ու դա չազդի մոդերատորական գործողություններիդ վրա․ ընդ որում կոնֆլիկտի կողմերը, ում նկատմամբ որոշումներ ես կայացնում, մեկ ա հաճախ դժգոհ են մնում ու մտածում են որ իրանք տուժող կողմ են, հաճախ կարծում են, թե որոշումներդ իրանց նկատմամբ անձնական վատ վերաբերմունքի պատճառով ես ընդունել, մինչդեռ դու ընդամենը փորձում էիր շարժվել ֆորումի կանոնադրությամբ ու կոնֆլիկտային կողմերի նկատմամբ փոխզիջումային որոշում կայացնել։ Մի խոսքով անշնորհակալ գործ ա
Դե էս դասական պատրեացումն է, որը իրենից որևէ ռիսկեր չի ներկայացնում, իսկ սենց ակումբը շուտով կմարի, անգամ հին գվարդիան էլ հավես չունի մտի ակումբ ու սոցիալական կայքերը էստեղ զուտ արդարանալու միջոցներ են, սեփական սխալները մի կողմ թողնել ու գազ տալ սոց կայքերի վրա, ֆորումի ֆորմատը դեռ ասելիք ունի հայ հասարակության կյանքում ու կարծում եմ ճիշտ մարտավարության դեպքում հնարավոր է որոշակի հաջողություններ գրանցել։ Զուտ եկեք ընդունենք, որ ակումբով չեն զբաղվում :D

ՈՒ ֆորումի անդամներ կան, որոնք շատ հետաքրքիր ու ջիգյար մարդիկ են, լիքը որակյալ գրառումներ են ունենում ու ահագին ներդրում են ունեցել Ակումբի մեջ, բայց բռնկուն խառնվածք ունեն ու էդ առումով հարմար չեն մոդերության համար։ Ես չէի ասի, թե բռնկուն խառնվածքը ընդհանրապես ասած վատ հատկանիշ ա։ Հասարակությանը պետք են ինչպես սառը դատող, զուսպ ու հավասարակշռված, էնպես էլ բռնկուն մարդիկ․ մարդկային բնավորության բազմազանությունն ա, որ էս աշխարհը հետաքրքիր ու լավն ա դարձնում։ Բայց կոնկրետ մոդերության ու առավել ևս ադմինության համար որոշակի հատկանիշներ կարևոր են։

Հիմա որ նայում եմ էս երկու օրվա էս թեմայով քննարկումը, Յոհան ջան, էս ընթացքում արդեն հասցրեցիր մի քանի հոգու հետ իրարից նեղանալ որտև թեթև կասկած արտահայտեցին քո համապատասխանության մասին: Բա որ մոդեր դառնաս ո՞նց ես անելու

ես ոնց որ ադմին եմ դառնալու ու որոշումներս կախված կլինեն պայմանավորված իրավիճակով :D Ես ընդհանրապես չեմ հասկանում ո՞նց եք մարդկանց տենց հանգիստ դասերի բաժանում, իմ կյանքի ընթացքում եզել են պահեր, որ ես եղել եմ ամենազուսպ ու հավասարակշված մարդը, եղել են պահեր երբ վաբշե զուտ էմոցիաների եմ տրվել։ Կարծում եմ էդ օքեյա ։Դ

Մյուս կողմից, ոնց արդեն քննարկվեց, սենց թե նենց Ակումբը պասիվացել ա արդեն վաղուց (կարծում եմ առաջին հերթին, որովհետև ընդհանրապես ֆորումեների դարն անցել ա, ու մարդիկ ֆեյսբուք–մեյսբուքներում են նախընտրում ինքնաարտահայտվել ), ու առանձնապես շատ բան չունենք կորցնելու, նենց որ ես դեմ չեմ ռիսկային էքսպերիմենտալ մոտեցումներին ու էդ պատճառով էլ սկզբունքորեն դեմ չեմ քո ադմինությանը։ Դու իմ տպավորությամբ բռնկուն էմոցիոնալ բնավորություն ունես ու էդ լուրջ խնդիր կարա լինի մոդերության/ադմինության հարցում, բայց մյուս կողմից գուցե էնտուզիազմդ ու այլ դրական հատկանիշներդ կոնպենսացնեն։ Ու ընդհանրապես, մեկ–մեկ մարդը ինչ–որ միջավայրում որոշակի հատկանիշներ ա դրսևորվում, իսկ երբ նոր իրավիճակ ա ստեղծվում, որտեղ այլ արժեքներ ու հատկանիշներ են պետք, մարդը իրան լրիվ այլ կերպ ա պահում։ Նենց որ չեմ բացառում, որ մեկ էլ պարզվի, որ աշխարհի ամենահավասարակշռված, արդարադատ ու կազմակերպված ադմինն ես Տենց փոխակերպումներ Ակումբում ունեցել ենք։ Բայց սովորաբար էդ մինչև մոդեր դառնալն ա դրսևորվել, դրա համար էլ մոդեր ենք ընտրել (օրինակ՝ Վիստի ու Ռամշի դեպքում)։
Ամբողջ հարցը էսա, ախպեր, մենք կորցնելու ոչ մի բան չունենք, ակումբին թիթեռի կյանքա մնացել, հազար եմ ասել, տվեք արեստական շնչառություն տամ :D

Ինչ վերաբերում ա նախկին ակումբցիներին հարցուփորձիդ, թե ինչ պատճառով են թարգել Ակումբ մտնելը, վստահ եմ, որ շատերը մոդերատորներից խռովելու պատճառով են գնացել ու հենց դա նկատի ունեիր։ Ինչը վերը նշածս մոդերության անշնորհակալ գործ լինելու ապացույց ա։ Ոնց էլ մոդերություն անես, միևնույն ա շատերին թվալու ա, որ հենց իրանց նկատմամբ անարդար ես վարվում։ Իհարկե մոդերը նաև պետք ա փորձի հնարավորինս անդամների հետ լեզու գտնել, որոշումները նենց լուսաբանել ու ներկայացնել որ հնարավորինս հասկանալի լինի անդամների համար, ոչ ոք իրան ոտնահարված չզգա։ Բայց դե մոդերն էլ ա մարդ, չես կարող անվերջ պարզաբանումներ տաս դժգոհ անդամներին։
Հիմնականում կոնֆլիկտների հարթելուց խոսեցի, բայց էդ մոդերության ընդամենը մի ասպեկտն ա իհարկե
էս ամենակարևոր մասնա, ինչ ես գրանցվել եմ ակումբում, երբեք չեմ տեսել արդարություն, դրա փոխարենը տեսել եմ, թե ոնց են մի քանի հոգով թռել մեկի դեմքին, տեսել եմ ընտրովի հանդուրժողականություն, տեսել եմ Մսրա Մելիքի զորքից շատ վիրավորանքներ ու էլի հարցի լուծումը չի եղել ըստ կանոնադրությամբ։ Էս մասին մենակ ես չէ, որ խոսում եմ, զուտ պետք է կողից նայել ու կտեսնել, իհարկե վերջին շրջանում էդ ամենը էլ չկա, քանի որ էլ մարդ էլ չկա ակումբ մտնող :D
Ընտրեք ինձ ադմին ու կյանքը շատ ավելի բարի կդառնա :love ես կարող եմ էմոցիոնալ թվալ, կարող եմ նաև էմոցիոնալ լինել, սակայն ես ունեմ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ գաղափարը, որը հիմք կդնի նոր ու շատ ավելի բարեկեցիք ակումբի։ ԱՎԵ ՅՈՀԱՆ
Հ․Գ Իմ համար էս ամբողջ քննարկումները հավես են, ես օրինակ կայֆ եմ ստանում, սաղս էլ հո գիտենք, որ ես հեսա ադմին եմ դառնալու, ով դեմա թող գնա, թե չէ ադմին դառնալուց հետո վենդետա կանեմ :D

Յոհաննես
15.09.2020, 17:35
Ես որ քո հանդեպ նեգատիվ վերաբերմունք չունեմ, չգիտեմ որտեղից ես վերցրել, ու «թեթև տարեք» խորհուրդը երևի թե քեզ ավելի է պետք էս դեպքում :pardon

Այվին շարունակում է հարցիս չպատասխանել :think

ivy
15.09.2020, 18:27
Այվին շարունակում է հարցիս չպատասխանել :think

Ո՞ր հարցին :8

Յոհաննես
15.09.2020, 18:44
Ո՞ր հարցին :8

ի՞նչ լավ բան, էս ֆորումում լավ բան անելը որնա՞, ինձ լուրջ հետաքրքիրա, ուզում եմ օրինակներ բերես ու հասկացնես էլի ի՞նչ պիտի արած լինեի

ivy
15.09.2020, 19:12
ի՞նչ լավ բան, էս ֆորումում լավ բան անելը որնա՞, ինձ լուրջ հետաքրքիրա, ուզում եմ օրինակներ բերես ու հասկացնես էլի ի՞նչ պիտի արած լինեի

Հարցիդ պատասխանի օրինակներ ինքդ ես բերել քո «նախընտրական խոստումներում»՝ էս կանեմ, էն կանեմ, բայց հիմա մոտիվացիա չունեմ, այ երբ որ ադմին դառնամ, կանեմ։
Իմ ասածն էն է, որ հակառակը պիտի լինի։ Էն մարդիկ են վստահություն ներշնչում, որոնք անկախ ամեն ինչից ակտիվ են, նախաձեռնող և այլն, ու իրենք էլ ընտրվում են, ոչ թե նրանք, որոնք հավես ու մոտիվացիա չունեն, ու միայն խոստանում են ունենալ էդ հավեսը, եթե ընտրվեն։

Արշակ
15.09.2020, 19:23
էս ամենակարևոր մասնա, ինչ ես գրանցվել եմ ակումբում, երբեք չեմ տեսել արդարություն, դրա փոխարենը տեսել եմ, թե ոնց են մի քանի հոգով թռել մեկի դեմքին, տեսել եմ ընտրովի հանդուրժողականություն, տեսել եմ Մսրա Մելիքի զորքից շատ վիրավորանքներ ու էլի հարցի լուծումը չի եղել ըստ կանոնադրությամբ։ Էս մասին մենակ ես չէ, որ խոսում եմ, զուտ պետք է կողից նայել ու կտեսնել, իհարկե վերջին շրջանում էդ ամենը էլ չկա, քանի որ էլ մարդ էլ չկա ակումբ մտնող :D
Էխ, բալամ, էդ եմ ասում էլի․ մոդերի գործը անշնորհակալ գործ ա :cry տես մոդերատորները ձրի պախատ են անում, մեջտեղից ճղվում են, ամեն մի գրառումը մոդերավորելուց մի խումբ մոդերներ իրար հետ քյալա են տալիս, փորձելով գտնել ամենաարդարամիտ որոշումը, մեկ–մեկ էն կարգի, որ մոդերներին ա պետք լինում իրարից բաժանել :D ձեր ամեն մի գրառման report–ի վերաբերյալ թեմա ա բացվում «ղեկավարման գրասենյակում» որտեղ մոդերները քննարկում են ոնց էս խնդիրը լուծեն, որ համ օրենքներով լինի, համ ոչ ոք իրան վիրավորված չզգա, ոչ ոքի չթվա թե ընտրովի արդարադատություն ա տիրում, որ հետո քո պես տղեն գա ու սենց հեշտ ասի՝ թե բա երբեք արդարություն չեմ տեսել էս երգրում, ինձ ադմինություն տվեք, տեսեք ոնց եմ սաղիցդ արդար դատում :))
Ապեր, չգիտեմ դու էդ ինչ ստեղծագործ ու հնարամիտ միջոցների պիտի դիմես, որ ակումբին նորից աշխուժություն հաղորդես․ մարդ ես, կարող ա մտքիդ բան կա, որ մենք չենք ֆայմում կամ բաշարում, կամ հավեսներս կորցրել ենք, ու դու նոր ջիղով կենդանություն տաս Ակումբին, բայց արդարամիտ մոդերավորելու հարցում խնդիրները շատ ավելի բարդ են, քան քեզ թվում ա։ Իհարկե էս պահին ֆորումի պասիվությամբ պայմանավորված մոդերի գործը շատ ավելի հեշտ ա, քան ակտիվ ժամանակներում էր, նենց որ նույնիսկ եթե հիմա ադմին դառնաս, մեկ ա տենց էլ չես ջոկի թե ինչ բարդ իրավիճակների դիլեմաների մեջով էր անցնում մոդերը, երբ քեզ կողքից թվում էր, թե ընտրովի հանդուրժողականություն ա տիրում։

Ասածս ինչ ա, ախպեր ջան․ թե ուզում ես ակումբի ներկա մոդերներին համոզած լինես, որ կարող ես լավ մոդերություն անել, ինձ թվում ա արժի ստրատեգիադ մի քիչ փոխես․ թե չէ սենց ինչքան մեծ–մեծ փրթում ես, էնքան ինձ թվում ա մոդերների մեջ վստահությունը պակասում ա, թե քեզնից լավ մոդեր դուրս կգա :))

Ուլուանա
15.09.2020, 19:30

Արշակ, մի վիրավորի մարդուն, մոդեր չէ, է, ադմի՛ն: Կարո՞ղ ա գիտես` տենց մանր-մունր պաշտոնների համար ա էսքան վիզ դնում :D:

ivy
15.09.2020, 19:33
Chuk :aaa

Ծլնգ
15.09.2020, 20:44
կարճ ասեմ․ որ Յոհանը դառավ ադմին, հետ եմ գալիս ակումբ․․․ կարող ա նույնիսկ համոզեք՝ մոդերություն էլ իմ վրա վերցնեմ :D

մի խոսքով՝ դուխո՛վ, հոգո՜վ, ու ընդհանուր՝ ատ դուշի․․․

Հ․Գ․
Թող ոչ ոք չնեղանա, բայց Յոհանի ստեղ ասածները շատ ավելի հույս ու վստահություն են ներշնչում քան գործող մոդերների «քննադատությունները»։

Հ․Հ․Գ․
Չուկին էլ ոչ թե տփել ա պետք, այլ արձան կանգնացնել՝ թե վիրտուալ, թե կենդանի՝ օֆֆլայն։ Chuk ջան, մի քանի անգամ ասել եմ, բայց սարկազմի տակ սղացվել գնացել ա․․․ եղբայր, խորին հարգանքներս քո նկատմամբ, որ էսքան տարի, ինչպես ասացին, պախատ ես արել, ու հուսով եմ, որ հանգիստդ ակումբից անցնում է վառ երանգներով ու օգտավետ թե՛ քեզ, թե՛ ընտանիքիդ ու մտերմներիդ համար։ Մի քիչ զղջում եմ, որ անկապ ակումբային քաշքշուքները թույլ չտվեցին, թեկուզ վիրտուալ, բայց ընկերական հարաբերությունների ձևավորման հետդ․․․ բայց ոչինչ, էդ էլ մեկ այլ վիրտուալ կյանքում։ Կենացդ, եղբայր։ :drinks

ivy
15.09.2020, 20:49
կարճ ասեմ․ որ Յոհանը դառավ ադմին, հետ եմ գալիս ակումբ․․․

Դու փաստորեն Ակումբից գնացել էիր․ ինչ ասես չես իմանա էս թեմայում :8

John
15.09.2020, 22:15
Յոհանի ադմինությունը ինձ էլ ակտիվանալու մասին խորհելու առիթ կտա. մեկ էլ տեսար ինձ սուպեր-մոդեր նշանակի, սկսենք աջ ու ձախ հնձել ;) :D
հ.գ.
ինչ խոսք, դեմ եմ Յոհանի (որպես ադմին) թեկնածությանը։

Յոհաննես
15.09.2020, 22:37
Յոհանի ադմինությունը ինձ էլ ակտիվանալու մասին խորհելու առիթ կտա. մեկ էլ տեսար ինձ սուպեր-մոդեր նշանակի, սկսենք աջ ու ձախ հնձել ;) :D
հ.գ.
ինչ խոսք, դեմ եմ Յոհանի (որպես ադմին) թեկնածությանը։

Խի՞ ախպեր

John
15.09.2020, 22:41
Խի՞ ախպեր

վստա՞հ ես որ ուզում ես պատասխանը փաբլիք կարդալ

Յոհաննես
15.09.2020, 22:43
վստա՞հ ես որ ուզում ես պատասխանը փաբլիք կարդալ

Միանշանակ

ivy
16.09.2020, 01:22
Աչքիս մի «դիսկրիմինացիոն կատակների թույլատրման» կռվախնձոր թեմա էլ սա է դառնալու: Էն մեկն էլ էի ես բացե՞լ:
Խոստանում եմ մոտ ժամանակներում նոր թեմա չբացել:

Բարեկամ
16.09.2020, 05:27
Հարցիդ պատասխանի օրինակներ ինքդ ես բերել քո «նախընտրական խոստումներում»՝ էս կանեմ, էն կանեմ, բայց հիմա մոտիվացիա չունեմ, այ երբ որ ադմին դառնամ, կանեմ։
Իմ ասածն էն է, որ հակառակը պիտի լինի։ Էն մարդիկ են վստահություն ներշնչում, որոնք անկախ ամեն ինչից ակտիվ են, նախաձեռնող և այլն, ու իրենք էլ ընտրվում են, ոչ թե նրանք, որոնք հավես ու մոտիվացիա չունեն, ու միայն խոստանում են ունենալ էդ հավեսը, եթե ընտրվեն։

Կարծես հենց դա էլ անում ա՝ ահագին ակտիվացրեց շրջակայքը, առաջ էսքան գրառում չկար կադալու :))

Դեղին մուկիկ
16.09.2020, 11:23
Կարծես հենց դա էլ անում ա՝ ահագին ակտիվացրեց շրջակայքը, առաջ էսքան գրառում չկար կադալու :))
Իրոք, նաև լիքը մարդիկ ակտիվացան))))))

ivy
16.09.2020, 11:39
Կարծես հենց դա էլ անում ա՝ ահագին ակտիվացրեց շրջակայքը, առաջ էսքան գրառում չկար կադալու :))

Իրոք, նաև լիքը մարդիկ ակտիվացան))))))

Հա, մենակ թե մոտս էն տպավորությունն է, որ Յոհանի համար հեչ հաճելի իրավիճակ չէր, ինչքան էլ որ կատակով գրեր․ հուսով եմ, որ սխալվում եմ։

Մեկ էլ հուսով եմ՝ Չուկն ի վերջո գոնե կարճաժամկետ կերևա էստեղ, որ որոշվի նոր ադմինի / մոդերատորների հարցը, թե չէ էս ամբողջ խոսակցությունը փակուղի է գնում, որովհետև էս պահին տեխնիկապես մենակ ինքը կարող է փոփոխություններ անել։

Մոդերատորության / ադմինության բոլոր թեկնածություններին կողմ եմ, ով էլ առաջադրվի, ինչ բաժնում էլ առաջադրվի։ Եթե ընտրությունը չարդարացնի իրեն, նոր կմտածենք դրա մասին։
Ինձ համար շատ կարևոր է, որ Ակումբը գործող ադմին ունենա ու ընդհանրապես ամբողջովին գործող ղեկավար կազմ։ Հին մոդերները, հատկապես նրանք, ովքեր ընդհանրապես Ակումբ չեն մտնում, պիտի դուրս գրվեն մոդերատորությունից, նոր դեմքերով փոխարինվեն։

Դեղին մուկիկ
16.09.2020, 11:44
Մի առաջարկ ունեմ. Յոհանին կարելի է հանձնել որևէ բաժնի մոդերությունը ( օրինակ ՝ կենցաղի)։ Այդպես համ ինքը փորձ ձեռք կբերի ու մոտիկից կծանոթանա հնարավոր խնդիրներին, համ էլ մյուս մոդերները հստակ պատկերացում կկազմեն Յոհանի պոտենցիալ ադմինության վերաբերյալ։

Ուլուանա
16.09.2020, 17:58

Բայց հլը հարցրեք` ինքն ընդհանրապես ուզու՞մ ա մոդերատորություն :)): Չնայած նոր մտածեցի. չի բացառվում, որ ի սկզբանե ադմինություն սկսեց պահանջել, որ գոնե ի վերջո մոերատորություն բաժին հասնի: :think Որ մտածում ես, Էդ էլ վատ ռազմավարություն չի:

Varzor
17.09.2020, 00:30
Մի հատ էլ տփել՝ նա վսյակի...

Էդ մեկը թույլ չեմ տա :goblin

Բարեկամ
17.09.2020, 08:58
Իմիջիայլոց, էս պահին ակումբում (առանց Յոհանի միջամտության :}) երկու լավ ու հետաքրքիր թեմաներ են ստեղծվել, ու լավ էլ ակտիվ (մնացած-եղածիս չափով) քննարկում կա։
Հուզական այրման ու վիզուալ հիշողությունների թեմաները նկատի ունեմ։ Առաջինը և՛ հետաքրքիր ա, և՛ օգտակար, երկրորդը՝ շա՛տ հետաքրքիր ա:

Հ․Գ․ Էս կարող եք համարել անոնս :)

ivy
17.09.2020, 09:58
Էսօր նամակ կգրեմ Չուկին: Կարող եմ հասկանալ, որ էլ չի ուզում Ակումբ մտնել, բայց պիտի «բանալիները» մեկին թողնի:
Գուցե արձագանքի, տեսնենք:

Հարդ
17.09.2020, 13:01
Էս ինչքան բան եմ բաց թողել ))) Եկեք Յոհաննեսին էլ ընտրենք: Մի ամիս հետո մարդը ինքնակամ կլքի պաշտոնը, համ իրա ցանկությունը բավարարված կլինի, համ էլ նենց չի դրանից ակումբը կկործանվի :)) Հետո արդեն մշտական ադմին կնշանակվի: Աթեիստը իմ սրտի թեկնածուն ա, համ բնավորությունն ա համապատասխան, համ ակումբի ակունքներից կա ոնց որ թե: Մեկ էլ ivy - ն շատ հարմար մարդ ա էդ գործի համար:

Բայց իրականում սիրտս ցավում ա, որ Չուկը գնալու ա: Չուկի գնալով ոնց որ թե մեր բոլորի անցյալից մի էջ պաշտոնապես փակվի: Ամենաշատը կուզեի, որ Չուկը գար ու շարունակեր:

Յոհաննես
17.09.2020, 13:18
Էսօր հարմարացնեմ էս թեմայում գրառում կանեմ ։Դ

Ուլուանա
17.09.2020, 18:25
Էս ինչքան բան եմ բաց թողել ))) Եկեք Յոհաննեսին էլ ընտրենք: Մի ամիս հետո մարդը ինքնակամ կլքի պաշտոնը, համ իրա ցանկությունը բավարարված կլինի, համ էլ նենց չի դրանից ակումբը կկործանվի :)) Հետո արդեն մշտական ադմին կնշանակվի: Աթեիստը իմ սրտի թեկնածուն ա, համ բնավորությունն ա համապատասխան, համ ակումբի ակունքներից կա ոնց որ թե: Մեկ էլ ivy - ն շատ հարմար մարդ ա էդ գործի համար:

Բայց իրականում սիրտս ցավում ա, որ Չուկը գնալու ա: Չուկի գնալով ոնց որ թե մեր բոլորի անցյալից մի էջ պաշտոնապես փակվի: Ամենաշատը կուզեի, որ Չուկը գար ու շարունակեր:
Չուկի հեռանալու մասին դեռ խոսք չկա, տվյալ դեպքում լրացուցիչ ադմին նշանակելու մասին էր խոսքը: Ակումբում միշտ էլ եղել են միաժամանակ մի քանի ադմիններ, էնպես որ որևէ մեկի ադմին դառնալու համար հեչ պարտադիր չի, որ մեկ ուրիշը, էն էլ գլխավոր ադմինը, հեռանա:

Ի դեպ, դու չես ուզու՞մ մոդերատոր լինել: Կարծում եմ` քեզնից լավ մոդերատոր դուրս կգար :):

Հարդ
17.09.2020, 20:15

Քննարկումներից ինձ թվացել էր, թե Չուկը պոստը հանձնելու ա, ամեն դեպքում ինքը հիմա էլ ստեղ չի ու եթե իրան իրավասությունները մեկին էլ տվեց ընդհանրապես էլ չենք տեսնի:

Նախ մերսի վստահության համար, բայց կարծում եմ կիսատ - պռատ մոդեր եմ լինելու քիչ մտնելուս պատճառով: Ինքս էլ աննդհատ ինձ վատ եմ զգալու, որ պարտականություններս լավ չեմ կատարում ))))

Sambitbaba
17.09.2020, 20:23
Էս ինչքան բան եմ բաց թողել ))) Եկեք Յոհաննեսին էլ ընտրենք: Մի ամիս հետո մարդը ինքնակամ կլքի պաշտոնը, համ իրա ցանկությունը բավարարված կլինի, համ էլ նենց չի դրանից ակումբը կկործանվի :)) Հետո արդեն մշտական ադմին կնշանակվի: Աթեիստը իմ սրտի թեկնածուն ա, համ բնավորությունն ա համապատասխան, համ ակումբի ակունքներից կա ոնց որ թե: Մեկ էլ ivy - ն շատ հարմար մարդ ա էդ գործի համար:

Բայց իրականում սիրտս ցավում ա, որ Չուկը գնալու ա: Չուկի գնալով ոնց որ թե մեր բոլորի անցյալից մի էջ պաշտոնապես փակվի: Ամենաշատը կուզեի, որ Չուկը գար ու շարունակեր:

Անուկին ու Արշակին էլ մի մոռացիր:

Հարդ
17.09.2020, 20:34
Անուկին ու Արշակին էլ մի մոռացիր:

Ճիշտ ես ասում, բոլորն էլ հավասարակշռված են էդ գործի համար, բայց կոնկրետ Աթեիստը էն մարդն ա, որ եթե քվեարկություն լինի ձայնս կտամ:

Ուլուանա
17.09.2020, 21:04
Անուկին ու Արշակին էլ մի մոռացիր:
Սամ ջան, շնորհակալ եմ վստահության համար, բայց Անուկը ադմին լինելու ցանկություն երբեք չի ունեցել, հիմա էլ չունի: Իսկ Արշակը ժամանակին եղել ա ադմին, հիմա էլ ավագ մոդերատոր ա, բայց ներկայումս ինքն էլ կանոնավոր կերպով չի մտնում Ակումբ, հետևաբար էնքան էլ հարմար թեկնածու չի ադմինության համար:

ivy
17.09.2020, 21:33
Վերադառնամ թեմայի բուն հարցադրմանը:
Կա՞ մեկը, ով կուզեր գրական նախագծերով զբաղվել ու ընդհանուր ստեղծագործական բաժնով:
Ես ինքս դժվար թե երբևէ գնամ Ակումբից կամ դադարեմ խառնվել ակումբային գործերին, բայց կուզենայի կոնկրետ ստեղծագործողի անկյունում ու գրական նախագծերում նոր դեմք լիներ (սկզբում կարող եմ օգնել, եթե ուզենա):
Էդ ամենևին չի նշանակում, որ Ակումբի հավեսը չունեմ: Ընդհակառակը, մեծ հավեսով սպասում եմ փոփոխությունների, նոր գաղափարների ու նոր մոդերների:

ivy
17.09.2020, 22:04
Հենց ադմինի հարցը լուծվի (ով էլ լինի), ու արդեն պարզ դառնա, որ տեխնիկապես հնարավոր է նոր մոդերներ նշանակել, մի քանի կոնկրետ անուն կնշեմ, որոնք իմ կարծիքով ստեղծագործողի անկյունում ու գրական նախագծերում հետաքրքիր կնայվեին՝ որպես մոդերատոր:

Varzor
18.09.2020, 00:44
Բայց իրականում սիրտս ցավում ա, որ Չուկը գնալու ա: Չուկի գնալով ոնց որ թե մեր բոլորի անցյալից մի էջ պաշտոնապես փակվի: Ամենաշատը կուզեի, որ Չուկը գար ու շարունակեր:

Ուրա՞ գնում :o

Վիշապ
18.09.2020, 01:52
Ակումբում վերջերս կարծես լուրջ մոդերատորության, կամ ադմինի միջամտության կարիք չի զգացվում։ Մի բուռ մնացածներս ապացուցում ենք, որ անարխիան էլ կարող է հարաբերականորեն երկար գոյություն ունենալ ։Ճ

Բարեկամ
18.09.2020, 05:23
Նոր մոդերատորների հարցով մեծ ընտրություն չկա, նույնիսկ փոքր ընտորւթյուն չկա․ պետք է ընտրել մեկին ով ռեգուլյար մտնում է ակումբ, իսկ էդպիսիններն էստեղ մի քանի հաշված հատիկ են մենակ, կարծում եմ։

Ուլուանա
18.09.2020, 07:52
Կարծում եմ` Արէան էլ լավ մոդերատոր կլիներ, եթե համաձայներ: Համ էլ կարծես ինքն էլ ա կանոնավոր կերպով Ակումբ մտնում:

Jarre
18.09.2020, 08:17
Ինձ ահավոր հաճելի ա լինել Ղեկավարման բաժնում, բայց երբեք հաճույք չեմ ստացել մոդերի գործից։ Վստահությունը շատ հաճելի է եղել ու էդ պատճառով համաձայնվել եմ։ Չնայած, ամենակարևոր պատճառը երևի այն էր, որ ուզում էի ինչ որ բան արած լինել Ակումբի համար, էն ամենից հետո, ինչ Ակումբը արեց իմ համար։ Ու նաև Չուկը ինձ ահավոր մեծ պադդերժկա արեց ժամանակին։ Ուզում էի ինչ որ ձև մի բան արած լինել, բայց երբեք լավ մոդեր չեմ եղել ու կարելի ա ասել՝ ընդհանրապես էս գործում համարյա թե ոչինչ չեմ արել։ Շատ շնորհակալ կլինեմ, եթե հանեք ինձ մոդերությունից։ Ակումբ մտնում եմ կանոնավոր՝ ամիսը երեքից չորս անգամ :D Ու նաև չեմ ցանկանում լինել անկանխակալ :P

Ովքեր ուզում են թող բռնեն ջերմ արևադարձային ողջույններ ու թեթևություն :)

ivy
18.09.2020, 13:08
Սա նոր տեսա՝ «Նայել կայքի լիդերներին»-ի տակ․

https://i.ibb.co/NSdJgnS/Unbenannt.jpg (https://imgbb.com/)

Յոհաննես
18.09.2020, 13:15
Ըհը, եկավ նորընտիր Ադմինը :D
Չէի մտածի, որ սենց լուրջ քննարկում կծավալվի, բայց դե գոհ եմ ինձնից :P Ես սիրում եմ իմ ակումբային կերպարը, ընդհանրապես Ակումբը ինձ համար շատ հարազատ տեղ է ու լիքը բան եմ ձեռք բերել, երբ առաջին անգամ սենց խոսք գնաց, ասեցի, որ ՊԱՇՏՈՆԸ կփոխի ինձ :D ու իմ ակումբային կերպարը հօդս կցնդի :( էնպես, որ անկեղծ չեմ ցանկանում մոդերատոր կամ ադմին դառնամ, ինձ գոհացնում է իմ կարգավիչակը։
Համենայնդեպս ահագին հավես քննարկում ծավալվեց ու ինչ որ թեմաները անդրադարձանք, ես մնում եմ իմ կարծիքին, որ ֆորումը դեռ ասելիք ունի հայ հասարակությոան կյանքում ու հանարավոր է որոշակի ակտիվություն հաղորդել։
Հիմա գանք ադմինի թեմային ու ասեմ, որ միանշանակ Աթեիստ, վերջին մեկ տարին կյանքիս ամենածանր ու վատագույն շրջանն էր ու չեք էլ կարա պատկերացնեք, թե Արտակ ախպերը ինչքան է պադդերժկա արել ու օգտվելով առիթից էլի ասեմ․ Շնորհակալություն Արտակ ջան, էն չայը հո կբերեմ :D
Չուկի հարցն էլ չի կարա քննարկվի, զուտ որոշ ժամանակով մարդը գնացելա ու վստահ եմ դեռ հետ կգա, էս պարագայում էլ զուտ պետքա տեխնիկական հարցերը կարգավորել, թե չէ արդեն լրիվ մենք մերոնցով ենք :D
Հուսամ ոչ մեկի չեմ նեղացրել, ջհանդամ թե տհաճ գրառումներ էղան, որոնք ինձ համար անակնկալ էին :D բայց դե ես նես քցող չեմ :D
Դեռ լիքը թեմաներ ունենք քննարկելու ու կարևորը որոկնա, զուտ մի բան էլ ասեմ, որը մենակ իմ կարծիքը չի, գրառումներից տպավորություն է ստեղծվում, որ մերնա բացարձակ ճշմարտությունը, այ դրա վրա, որ աշխատենք ամեն մեկս ամեն ինչ շատ ավելի լավ կլինի։
Մի խոսքով էսքանը, հուսամ բան չեմ մոռացել, գրառմանը վարկանիշելը խիստ խրախուսվում է :D

Յոհաննես
18.09.2020, 15:11
Արա դե անտերը կարգավիճակը :D

Աթեիստ
18.09.2020, 23:02
Սա նոր տեսա՝ «Նայել կայքի լիդերներին»-ի տակ․

https://i.ibb.co/NSdJgnS/Unbenannt.jpg (https://imgbb.com/)

Դեռ փորձեր ենք անում ։)
Ստեղ ցույց ա տալիս, բայց իրականում նույնիսկ անվանափոխություն անել չեմ կարում :D

ivy
19.09.2020, 10:43
Աթեիստն իր ադմինության տեխնիկական հարցերն է կարգավորում, ես էլ, ինչպես խոստացել էի, գրեմ մի քանի հոգու անուն, որոնց կուզեի տեսնել մոդերատորի դերում ներկայումս իմ կողմից մոդերավորվող բաժիններում․

Օրագրեր
Գրական նախագծեր
Ստեղծագործողի անկյուն

Երեք բաժիններն էլ հարուստ ենթաբաժիններ ունեն, ու ցանկության դեպքում ահագին գործ կա անելու։

Օրագրերը սովորաբար հսկել է պետք, որովհետև Ակումբի ամենաակտիվ բաժիններից է, ու երբեմն պետք է լինում քննարկումներն առանձնացնել օրագրային գրառումներից կամ գրառումների հեղինակների խնդրանքով փոփոխություններ անել և այլն։ Ի դեպ, կարելի է մտածել օրագրային կանոնները (https://www.akumb.am/showthread.php/53734-%C2%AB%D5%95%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A5%D6%80%C2%BB-%D5%A2%D5%A1%D5%AA%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8?p=2586818&viewfull=1#post2586818) փոփոխելու շուրջ։

Գրական նախագծերը ժամանակին ահագին դասակարգել եմ ու ենթաբաժինների վերածել, ցանկության դեպքում, կարելի է նոր փոփոխություններ անել կամ էլ եղածը ակտիվացնել ու թարմացնել նոր գաղափարներով։

Ստեղծագործողի անկյունն էլ իր ենթաբաժիններն ունի, ու ամենաակտիվը սովորաբար «Թարգմանություններ»-ն է։ Կարելի է փորձել ստեղծագործողներին ավելի մոտիվացնել ու սատարել, նոր գաղափարներ ներմուծել։

Ակումբում երեք հոգի կա, թեկուզ և ոչ միշտ ակտիվ, ում այնուամենայնիվ կուզեի տեսնել «ստեղծագործ մոդերատորի» դերում։ Էդ երեքը գուցե և մեր մոգոնած (ու դրանց լավ հավատացած) «մոդերատորական ստանդարտներին» ամբողջովին չեն համապատասխանում, բայց իմ կարծիքով, երեքն էլ շատ լավ թեկնածուներ են նշածս բաժինների համար։

Մեկ էլ ուզում եմ ասել, որ ոչ մեկին ոչինչ չեմ խնդրում․ ես հա էլ կամ ու միշտ էլ կարող եմ շարունակել բաժիններում իմ ակտիվ դերը, բայց անկեղծ կուզեի, որ նոր դեմքեր լինեին դրանցով զբաղվող։ Կարծում եմ, սա կարող է թե Ակումբի համար դրական լինել, թե (մեկ էլ տեսար) հենց էդ մարդկանց համար։

Երեք թեկնածուները (հերթականությունն անկարևոր է)․

Skeptic
Alphaone
LisBeth

Գաղթական
20.09.2020, 17:25
https://i.postimg.cc/XNRJhDLj/6-B12-B0-CC-E202-42-DF-BA10-FA3966-A55-D9-D.jpg

Աթեիստ
17.11.2020, 21:44
Երեկ պարզեցի, որ կարում եմ մոդերատոր նշանակեմ։
Նենց որ եկեք ակտիվացնենք էս թեման։

Հետաքրքիրներից ամենահետաքրքիրն ինձ համար էստեղ քաղաքականության բաժինն ա:
ՈՒ համենայն դեպս վերջին տարիների փորձը ցույց ա տալիս, որ ամենաթեժ բանավեճերը հենց էնտեղ են տեղի ունենում, որոնք, շատ հաճախ, էնքան են ծավալվում ու անձնական վիրավորանքների բնույթ ստանում, որ երբեմն նույնիսկ ֆորումից ոմանց հեռանալու կամ լավ պասիվանալու պատճառ են հանդիսանում:

Եթե այլ թեկնածուներ չլինեն ու ոչ-ոք դեմ չլինի, կհամաձայնվեմ օգնել բաժինը մոդերավորելուն ու անձնական դաշտ տեղափոխվելու պոտենցյալ ունեցող բանավեճերը կասեցնելուն:

@գաղթական, եթե չես փոշմանել, կարծես բոլորն ուրախ կլինեն քեզ էդ բաժնում մոդերատորի կարգավիճակում տեսնելիս :)
Հաստատի, փորձեմ անել :D

Գաղթական
18.11.2020, 00:54
Երեկ պարզեցի, որ կարում եմ մոդերատոր նշանակեմ։
Նենց որ եկեք ակտիվացնենք էս թեման։

@գաղթական, եթե չես փոշմանել, կարծես բոլորն ուրախ կլինեն քեզ էդ բաժնում մոդերատորի կարգավիճակում տեսնելիս :)
Հաստատի, փորձեմ անել :D

ՈՒրախ կլինեմ օգտակար լինել, Աթեիստ ջան:

ivy
27.11.2020, 17:22
Օրագրեր
Գրական նախագծեր
Ստեղծագործողի անկյուն

Երեք թեկնածուները (հերթականությունն անկարևոր է)․

Skeptic
Alphaone
LisBeth

Alphaone, ժամանակին խոսեցինք սրա մասին, ու հետաքրքրված էիր, հիմա ի՞նչ կասես։