PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ անել, երբ զգում ես, որ ամեն ինչ ճիշտ է



hippy w.s
13.03.2007, 09:50
Ես դիտարկում եմ բոլոր մարդկանց. բոլորն էլ ինչ որ բան անում են, ինչ որ բան ստացվում ա, ինչ որ բան չի ստացվում. առաջինից ուրախանում են, երկրորդից` ոչ այնքան. ու հետո մոռանում ամեն ինչ, չգիտեմ թե ընչի ա տենց բայց գիտեմ որ ըտենց ճիշտա

Philosopher
13.03.2007, 11:22
Ապրել, քանի որ նույնիսկ դա է ճիշտ։

xman
13.03.2007, 13:55
պոստի իմաստը չհասկացա, բայց վերնագրին կպատասխանեմ…
Վայելել…

Բարեկամ
13.03.2007, 15:55
Ես դիտարկում եմ բոլոր մարդկանց. բոլորն էլ ինչ որ բան անում են, ինչ որ բան ստացվում ա, ինչ որ բան չի ստացվում. առաջինից ուրախանում են, երկրորդից` ոչ այնքան. ու հետո մոռանում ամեն ինչ, չգիտեմ թե ընչի ա տենց բայց գիտեմ որ ըտենց ճիշտա

Վոլտեր. Զադիգ կամ ճակատագիր : Ասում ա՝ ամենը, ինչ կատարվում ա աշխարհում արվում ա լավագույն ձևով, նույնիսկ ամենադաժանն ու ամենաանտանելին լավագույնն ա, որ կարող ա արվի, ինչ-որ կատարվում ա՝ ճիշտ ա: Հերոսը մի ծերունի ա, որը անցնում ա կյանքի ամենաահավոր փորձություններով, խոշտանգվում ա, եռատվում, մի խոսքով… բայց հա սևեռված ա՝ թե ինչ արվում ա, ճիշտ ա, լավագույնն ա: Վոլտերի սարկազմի մեջ տենց էլ չհասկացա ծաղրում էր, թե չէ: Բայց վերջը բերում ա դասական հավերժականին. երբ երկար տարիների բազում փորձություններից հետո էդ բազմաչարչար ծերունին իր բախտընկերոջ հետ վերջապես հանգրվանում ա մի տեղ՝ տուն, այգի, կանոնավոր կյանք, ու վերջում, մի օր երբ այգում գործ անելուց են լինում , ծերունին մի պահ գլուխը բարձրացնում ա ու ասում՝ վերջը տենց էլ չհասկացա որն ա կյանքի իմաստը, ու ընկերը՝ Զադիգը, պատասխանում ա. մշակել մեր այգին, ուրիշ իմաստներ չկան:

Ուլուանա
13.03.2007, 19:43
Եթե զգում ես, որ ամեն ինչ ճիշտ է, ապա էլ ո՞րն է խնդիրը... :o Ինձ թվում է՝ դա ամենալավ զգացողությունն է, որ մարդը կարող է ունենալ։ Բանն այն է, որ մարդկանց երևի 90-ը ճիշտ հակառակ կարծիքին է, այսինքն՝ նրանց մշտապես թվում է, որ ամեն ինչ սխալ է, և այդ գիտակցումից նրանք իրենց դժբախտ են զգում... :( Այ, օրինակ, Artgeo-ին հարցրեք՝ ամեն ինչ ճիշտ է թե ոչ, ու տեսեք, թե ինչ կպատասխանի։ :D Չնայած ինքը առանց հարցնելու էլ է դա հաճախ ասում։ :oy

Դիտորդ Վերլուծաբան, ճիշտն ասած, գրառումիցդ ես էլ կարգին բան չհասկացա (այսինքն՝ վերնագրի ու առաջին գրառման միջև կապը չտեսա... :oy ), այնպես որ այս գրածներս վերնագրին էին վերաբերում։ ;)

Նաև ասեմ, որ ես լիարժեք երջանիկ կլինեի, եթե միշտ կարողանայի զգալ, որ ամեն ինչ ճիշտ է, քանի որ համոզված եմ, որ իրականում այդպես էլ կա, բայց, ցավոք, միշտ չէ, որ կարողանում եմ տեսնել ու զգալ այդ պարզ ճշմարտությունը...:think Ուղղակի խնդիրն այն է, որ մենք գրեթե միշտ տեսնում ենք պատկերի մի շատ փոքրիկ մասը միայն, և մեր այդ տեսած մասից դատելով ենք որոշում ճիշտն ու սխալը, հետևաբար ճիշտ բաները հաճախ սխալ են թվում մեր գիտելիքների սահմանափակ լինելու պատճառով...

hippy w.s
13.03.2007, 22:10
Դե լավ, գրեթե բոլորը դժգոհեցին բացված թեմայի բարդույթ-անհասկանալիությունից
(եթե թույլ կտաք իհարկե) խոսքը գնում է հիմնականում այն մասին որ մարդիկ ամեն քայլ անում են իսկզբանե մտածելով որ դա է ճիշտը, երեվի հազվագյուտ մարդիկ են դիտմամբ սխալ քայլեր անում: :8 Եվ եթե չխորանանք և լինենք մաքսիմալ պարզ ապա հարցը այսպիսին է "արդյոք ամեն ինչ ճիշտ չի??, արդյոք ամեն ինչ իր հունով չի գնում?? "
հա մեկել ի սեր Աստծո ես չեմ ասում որ ետ վատ բանա ուղակի նմանա աչքեր բացելուն ու ամեն ինչին պարզ նայելուն::o :o :o Ամեն ինչ ընենց ա ոնց որ կա, ու տենց էլ պտի լինի
Եթե բոոլորը սենց մտածեն արդյոք աշխարհի happy end-ը չի լինի ու բոլորովս կգնանք հանգստանալու
<<մշակելու մեր այգիները>>:

Ծով
13.03.2007, 23:11
Չգիտեմ իրո՞ք նման բան հնարավոր է…
Ինչքանո՞վ է մարդը ճիշտ զգում, որ ամեն բան ճիշտ է…
Դե այդպես հեշտ կլիներ միանշանակ…բայց մեկ է ինչ-որ տեղ մարդիկ կձանձրանային ու կփորձեին մի քիչ շեղվել միապաղաղ ճշտերից…մեկ էլ …ու կսխալվեին ինչ-որ տեղ…
Մարդը սխալական է, հետևաբար ամեն ինչ ճիշտ լինել չի կարող…
Ի՞նչ անել, երբ զգում ես, որ ամեն ինչ ճիշտ է…
Դե եթե հասել էմի պահ, որ մտածում ես ի՞նչ անել, նշանակում է այնքան էլ համոզված չես, որ ամեն ինչ ճիշտ է…;)
Ես միշտ ճիշտ լինել չէի ցանկանա հաստատ, բայց գոնե կցանականայի երբեք ճակատագրական սխալներ թույլ չտալ…/ ես իրավունք չունեմ նույնիսկ զգալու որ ամեն ինչ ճիշտ է/

Vaho
14.03.2007, 23:05
Հնարաոր չի, որ այդպես լինի դա մի պահ կթվա, մի որոշ ժամանակ. հետո կգա մի պահ որ կասես «չե՝ սա չեր ճիշտ, այլ սա» և այդպես շարունակ , որտեվ մարդը չի հագենում երբեք: Միյայն են ժամանակ դու կզգաս որ ճիշտ ես, երբ կքայլես Աստծո ճանապարհներով ու կպահես Բարձրյալի պատվիրանները և այտ ժամանակ ճշմարտությունը ինքը կգտնի քեզ:

hippy w.s
15.03.2007, 10:49
Իրականում ես ինձանից ոչ մի բան չեմ հորինել, ես ուղղակիորեն թարգմանել եմ հայտնի ռեփ խմբի հայտնի երգի բառերը մի գուցե դա իմ մոտ էտքան էլ լավ չի ստացվել, համենայն դեպս տալիս եմ տեքստը փորձեք ինքներդ դա անել
Run]
Unemployment at a record highs
People coming, people going, people born to die
Don't ask me, because I don't know why
But it's like that, and that's the way it is

[D.M.C.]
People in the world tryin to make ends meet
You try to ride car, train, bus, or feet
I said you got to work hard, you want to compete
It's like that, and that's the way it is
Huh!

[Run & D.M.C. alternate lines for the remainder of the song]
Money is the key to end all your woes
Your ups, your downs, your highs and your lows
Won't you tell me the last time that love bought you clothes?
It's like that, and that's the way it is

Bills rise higher every day
We receive much lower pay
I'd rather stay young, go out and play
It's like that, and that's the way it is
Huh!

Wars going on across the sea
Street soldiers killing the elderly
Whatever happened to unity?
It's like that, and that's the way it is

Disillusion is the word
That's used by me when I'm not heard
I just go through life with my glasses blurred
It's like that, and that's the way it is
Huh!

You can see a lot in this lifespan
Like a bum eating out of a garbage can
You noticed one time he was your man
It's like that (what?) and that's the way it is

You should have gone to school, you could've learned a trade
But you laid in the bed where the bums have laid
Now all the time you're crying that you're underpaid
It's like that (what?) and that's the way it is
Huh!

One thing I know is that life is short
So listen up homeboy, give this a thought
The next time someone's teaching why don't you get taught?
It's like that (what?) and that's the way it is

If you really think about it times aren't that bad
The one that flexes with successes will make you glad
Stop playing start praying, you won't be sad
It's like that (what?) and that's the way it is
Huh!

When you feel you fail sometimes it hurts
For a meaning in life is why you search
Take the bus or the train, drive to school or the church
It's like that, and that's the way it is

Here's another point in life you should not miss
Do not be a fool who's prejudiced
Because we're all written down on the same list
It's like that (what?) and that's the way it is
Huh!

You know it's like that, and that's the way it is
Because it's like that, and that's the way it is
այսքանը երևի:o :o

phanasonic
15.03.2007, 11:01
Ճիշտը դա մի քիչ հարաբերականա ու կարծում եմ եթե ամեն ինչ Ճիշտ լինի էլ չի լինի Ճիշտ ու սխալ հարաբերությունը, իսկ եթե քեզ թվումա ամեն ինչ Ճիշտա ուրեմ լավ քոլ ես ծխել :D

կներեք ճդիմացա :P

hippy w.s
17.03.2007, 22:27
Ճիշտը դա մի քիչ հարաբերականա ու կարծում եմ եթե ամեն ինչ Ճիշտ լինի էլ չի լինի Ճիշտ ու սխալ հարաբերությունը, իսկ եթե քեզ թվումա ամեն ինչ Ճիշտա ուրեմ լավ քոլ ես ծխել :D

կներեք ճդիմացա :P
Գրողը տանի:sos ես տուպիկի մեջ եմ, :aaa ոնց բացատրեմ??? . . . : Չէ ստեղ ոչ թե ճիշտ սխալ տարբերել չտարբերելնա կարևոր այլ, այն գաղափարը որ ամեն ինչ, ինչ որ կատարվումա ուրիշ ձև հնարավոր չէր որ կատարվեր: Այսինք են քայլերը որոնք մենք ընդունում ենք որ սխալ են եղել (հետո նստում ու ասում ենք ես խի սենց եղավ, խի սենց ասեցի, ափսոսանք և այլն) դրանք էլ են ճիշտ եղել ուրիշ ձև դրանք չեին կարող լինել: Նույնն էլ ներկայի ու ապագայի դեպքում ;
<<Ամեն ինչ լավ կլինի>>-ի փոխարեն ասեք <<Ամեն ինչ ճիշտ կլինի>> ինձ թվումա եսա իմաստը:(ԷԷԷԷԷԴ. ոգնի Էլի , նեուժելի բան չունես ասելու):this

phanasonic
19.03.2007, 10:26
Գրողը տանի:sos ես տուպիկի մեջ եմ, :aaa ոնց բացատրեմ??? . . . : Չէ ստեղ ոչ թե ճիշտ սխալ տարբերել չտարբերելնա կարևոր այլ, այն գաղափարը որ ամեն ինչ, ինչ որ կատարվումա ուրիշ ձև հնարավոր չէր որ կատարվեր: Այսինք են քայլերը որոնք մենք ընդունում ենք որ սխալ են եղել (հետո նստում ու ասում ենք ես խի սենց եղավ, խի սենց ասեցի, ափսոսանք և այլն) դրանք էլ են ճիշտ եղել ուրիշ ձև դրանք չեին կարող լինել: Նույնն էլ ներկայի ու ապագայի դեպքում ;
<<Ամեն ինչ լավ կլինի>>-ի փոխարեն ասեք <<Ամեն ինչ ճիշտ կլինի>> ինձ թվումա եսա իմաստը:(ԷԷԷԷԷԴ. ոգնի Էլի , նեուժելի բան չունես ասելու):this

ես քեզ հասկանում եմ, ու շատ լավ եմ հասկանում դու ոչ-թե տուպիկ ես ընկել այլ խառն ես անգամ օգնի բառը գրում ես ո-ով ու ստեղ որնա ճիշտ

հետո ես ասել եմ արդեն, որ ճիշտը հարաբերականա դու քո համար ես ճիշտ ես իմ
մարդը ընդունակա գիտակցաբար սխալների գնա, բայց ոչ միշտ ու համարյա բոլոր դեփքերում որպես արդարացում իր մեջ ունի մի ճիշտ, որի պատճառով էլ նա գնում է եդ սխալ քայլին:
Իսկ ինչ մնումա հետո կասենք ճիշտ էր թե սխալ կարծում եմ հետո արդեն ուշա ասելու համար արածի համար չեն փոշմանում չարածի համար են փոշմանում :
Վերջաբան`

որպեզ խոսքիս ավարտ ասեմ ինչ էլ անում ես սաղ ճիշտա մեկա ոչ-ոք իրականը չգիտի ու ոչ-ոք չի կարա ասի վայ բա սա էր ճիշտը::P ;)

Գլոբալ Հայացք
19.03.2007, 12:33
Երկար ժամանակ գլոբալ դիտում էի այս թեման, ու վերլուծում:)
Ինձ թվում է Դիտորդը սխալ է հասկացվել:): Վեռադառնանք թեմային անվանմանը, "Ի՞նչ անել, երբ զգում ես, որ ամեն ինչ ճիշտ է", դժվար թե այդպիսի հարց առաջանար մեկի մոտ, ով վստահ է, որ ամեն ինչ ճիշտ է: Ինձ թվում է այսպես. մարդ ապրում է բավականին երկար, անում է տարբեր կարևոր, կամ ոչ այնքան, քայլեր, միշտ վստահ լինելով, որ դա ճիշտ է իսկ մյուսները սխալ (կխնդրեմ ինձ ճիշտ հասկանալ, ոչ թե վստահ լինելով, որ "ճիշտը մի հատ ա" այլ, որ իր արածները ճիշտ են), հետո գալիս է մի պահ և ինչ ինչ պատճառներով գալիս ես այն փաստի հասկացությունը, որ բոլոր այն ճանապարհները, որոնց վրա դու ոտք չես դրել անցյալում, ու որոնք դու պատրաստվում ես շրջանցել ապագայում ճիշտ են, ու այստեղ, կյանքի հերթական խաչմերուկներից մեկում, պետք է փոխել շարժվելու ալգորիթմը, բայց ինչպե՞ս, հարց է: Ամեն դեպքում լավ է, որ ամեն մեկս գանք այդ հարցին (հարցն արդեն հերիք է) ինչքան հնարավոր ա շուտ, գոնե այն բանի համար, որ հետո մի քանի տարով փոքրերին չհամոզենք, որ մենք "ճիշտ" ենք ապրել: Վերջապես, թվում ա ինձ, որ այս հարցի պատասխանը, եթե այն կա, պետք է, որ ինչ որ կապերով կապված լինի կյանքի իմաստի հետ, ու քանի որ այն գտնելն անհնար է, մեզ հիմա պետք է էմպիրիկ մի բանաձև, ալգորիթմ կյանքով շարժվելու, փնտրելու համար հիմնավորում այս ամենի:

Վերջում պետք է գրեմ սա.
"Ճշմարտությունը, որ բառբառում ես, չունի անցյալ և չունի ապագա: Այն կա, ու դա ամենն է, ինչ հարկավոր է նրան:"
Ռիչարդ Բախ, "Պատրանքներ":

Հ.Գ.
Կներեք որ շատ ստացվեց և քանի որ չեմ սիրում ցիտատներով կուրաժ լինել, բացատրեմ, որ գրում եմ աղբյուրը միայն ճիշտ հասկացվելու և ուրիշի ասվածը ինձ չվերագրելու համար:

dvgray
19.03.2007, 14:59
Եվ եթե չխորանանք և լինենք մաքսիմալ պարզ ապա հարցը այսպիսին է "արդյոք ամեն ինչ ճիշտ չի՞՞, արդյոք ամեն ինչ իր հունով չի գնում՞՞ "

Ի՞նչ հունով , ու՞մ գծած հունով:

Եթե տիեզերական-աստվածային, ապա իհարկե ո՛չ:

Եթե լինենք մաքսիմալ իսկզբանե :) , ապա էտ ամեն ինչը սկսվեց չարաբաստիկ "խնձորից", որը պոկեցին Ադամն ու Եվան:
Մնացածը լոկ դրա հետևանքներն են:
Լինում է ժամանակ, երբ ավելի ենք խճճվում հետևանքների մեջ... լինում է ժամանակ խճճված կծիկը հաջողվում ե փոքր ինչ քանդել..

Բայց կոմպլեսով, էտ կծիկը շատ է խճճված , ու ամեն օր ավելի ու ավելի ենք խճճում:
Չոգնեց նույնիսկ Սոդոմ-Գոմորիը ... ու նույնիսկ ջրհեղեղը :( :

Գոռ Ջան - Հայ
19.03.2007, 21:38
Ինչ անել, երբ զգում ես, որ ամեն ինչ ճիշտ է
Սենց բան չի լինում :think
Ամեն ինչ ճիշտ լիներ, բոլորին հարմար կլիներ,պայքար չէր լինի, ճիշտ հասկացություն չէր լինի, կյանքը ձանձրալի կլիներ::)

Taurus
19.03.2007, 22:42
ըտենց բան չ լինում:
Եթե քեզ թվում ա որ ամեն ինչ ճիշտ է, ուրեմն
1. դու չգիտես ինչ ա ճիշտը
2. դու շատ քիչ բան գիտես, ու միայն քո իմացածներն ա ճիշտ
3.քեզ խաբել են, ու հեսա ուրվորայա կիմանաս ճիշտը, որ ամեն ինչ չի որ ճիշտ ա (լավ ասի չէ?)
4.լավ ընդունենք, մի կերպ զոռով, տեսականորեն, մի պահ ամեն ինչ ճիշտ ա
Ըտենց հետաքրքիր չի, արագ պետք ա մի բան խառնել, փչացնել, որ առաջանա սխալ, որ հետո այն ծնի մի ուրիշ սխալ,…, որ հետո սկսենք ուղղել էտ սխալները:)

hippy w.s
20.03.2007, 09:06
Կներեք բայց ընենց տպավորություն կա որ դուք իմ գրածները ընդհանրապես չեք կարդում;
Չէ սենց չի լինի; Որ սենց գնա ոչ դուք կհասկանաք իմ ուզածը, ոչ էլ կոնկրետ հայտարարի կգանք; Ուրեմն որոշում;
Երբ մարդու առջև ծագում է խնդիր
1. Նա դիտարկում է խնդրի լուծման հնարավոր բոլոր տարբերակները
2.Կատարում է վերլուծություն և ընտրություն
Իսկ հետո պարզվում ա, թե կատարված ընտրոթյունը <<ճիշտ էր թե չէ>>
Ահա հենց ընտրության վրա էլ մենք պետք ա խորանանք և պարզենք արդյոք ընդհանրապես մարդու համար կա ընտրություն, արդյոք եղած տարբերակները բոլորը իրական են և հնարաոր, թե դրանցից մեկն է նախատեսված ընտրել, իսկ մյուսները ձևականություն են կյանքը հետաքրքիր դարձնելու համար:
Իսկ հետո կպարզվի արդյոք հնարավոր էր սխալվել, կամ ճիշտ լինել, արդյոք կար ուրիշ ընտրություն:

Cassiopeia
20.03.2007, 12:18
Կյանքը մեր ընտրությունների "հավաքածու է", մենք ամեն քայլ անելիս կանգնած ենք այդ ընտրության առաջ: Հաճախ տվյալ պահին թվում է, թե ընտրությունը ամենաճիշտն է, սակայն կախված հանգամանքներից, հետագայում հետադարձ հայացք գցելով մեր կատարվածի վրա, տեսնում ենք, որ կար ավելի ճիշտ ու ուղղորդված հանգուցալուծում, որի մասին սակայն արդեն բավական ուշ է մտածել: Ամեն դեպքում, ամեն վայրկյան առաջանում են նոր հանգամանքներ, որոնք նախկին ճշմարտությանը խորապես կասկածելու տեղիք կտան, քանի որ կյանքը տեղում չի դոփում, այլ այն հոսում է անդադար առաջ և որին մենք ինքներս երբեմն չենք կարողանում հասնել:
Միակ բանը, որ պետք է տվյալ պարագայում մտածել, որ դա ամենալավ լուծումն է, որ մենք այդ պահին կարող էինք գտնել և ապագայում այլևս չփորձել նորանոր լուծումներ գտնել հին խնդրի համար, որը ամբողջությամբ արդեն լուծված է և անցյալում է…

hippy w.s
23.03.2007, 16:18
Ընտրությունը ձևականություն ա, կյանքը լրիվ իմաստից չզրկելու համար:Իրականում մենք ոչ մի ընտրություն էլ չենք կատարում, մեզ ետ թվումա թե իբր կան մի քանի տարբերակներ մենք քննարկեցինք տեսանք թե որն ա ձեռ տալիս ու ընտրեցինք ՉԷԷԷԷԷԷ
միամիտներ, իսկ ով կարող է ապացուցել որ ասենք ես ետ բանը ուրիշ ձև կանեյի, ոչ մեկ,
ետ բանը ըտենց պտի ըլներ, ու հետևաբար եթե չկա ընտրություն չի կարող լինել նաև չիշտ ու սխալի հարց::B

Cassiopeia
23.03.2007, 17:07
Ընտրությունը ձևականություն ա, կյանքը լրիվ իմաստից չզրկելու համար:Իրականում մենք ոչ մի ընտրություն էլ չենք կատարում, մեզ ետ թվումա թե իբր կան մի քանի տարբերակներ մենք քննարկեցինք տեսանք թե որն ա ձեռ տալիս ու ընտրեցինք ՉԷԷԷԷԷԷ
միամիտներ, իսկ ով կարող է ապացուցել որ ասենք ես ետ բանը ուրիշ ձև կանեյի, ոչ մեկ,
ետ բանը ըտենց պտի ըլներ, ու հետևաբար եթե չկա ընտրություն չի կարող լինել նաև չիշտ ու սխալի հարց::B

Դու ունեիր ընտրություն... պատասխանել կամ չպատասխանել իմ գրառմանը, դու կարող էիր չպատասխանել, բայց ընտրեցիր բանավեճի տարբերակը, մտածելով որ դա է ճիշտ ընտրությունը, սակայն կարող էիր սպասել մեկ ուրիշի պատասխանի…;)

Գլոբալ Հայացք
23.03.2007, 21:22
Դու ունեիր ընտրություն... պատասխանել կամ չպատասխանել իմ գրառմանը, դու կարող էիր չպատասխանել, բայց ընտրեցիր բանավեճի տարբերակը, մտածելով որ դա է ճիշտ ընտրությունը, սակայն կարող էիր սպասել մեկ ուրիշի պատասխանի…;)

Իսկ գուցե չէր կարող? Չէ որ, եթե ընտրությունը պատրանք է, ապա մենք, չգիտակցելով դա, միշտ կկարծենք, որ այն կա, ուրեմն չի կարելի փաստ համարել, որ մեկը ընտրություն ուներ, եթե չգիտենք, որ այն ընդհանրապես կա?:o

Cassiopeia
23.03.2007, 23:08
Իսկ գուցե չէր կարող? Չէ որ, եթե ընտրությունը պատրանք է, ապա մենք, չգիտակցելով դա, միշտ կկարծենք, որ այն կա, ուրեմն չի կարելի փաստ համարել, որ մեկը ընտրություն ուներ, եթե չգիտենք, որ այն ընդհանրապես կա?:o

Ինչ որ խճճված միտք ստացվեց, իմաստը չհասկացա:think

Գլոբալ Հայացք
24.03.2007, 00:27
Ինչ որ խճճված միտք ստացվեց, իմաստը չհասկացա:think
Տես, Դիտորդը համարում ա որ ընտրություն չկա, հետևաբար նա ընտրություն չուներ, իսկ դու կարծում ես, որ կա, ուրեմն կա միայն քո համար, բայց ոչ Դիտորդի: Այսինքն, քո տեսակետը օգտագործելով, տվյալ դեպքում, չես կարող պնդել, որ նա ուներ ընտրություն::think

Հ.Գ.
Կներես, եթե նորից խճճված ստացվեց::)

Cassiopeia
24.03.2007, 11:15
Տես, Դիտորդը համարում ա որ ընտրություն չկա, հետևաբար նա ընտրություն չուներ, իսկ դու կարծում ես, որ կա, ուրեմն կա միայն քո համար, բայց ոչ Դիտորդի: Այսինքն, քո տեսակետը օգտագործելով, տվյալ դեպքում, չես կարող պնդել, որ նա ուներ ընտրություն::think

Հ.Գ.
Կներես, եթե նորից խճճված ստացվեց::)

Իսկ ըստ Ձե՞զ… կա՞ ընտրություն թե ոչ

Գլոբալ Հայացք
24.03.2007, 12:59
Ի՞նչ ասեմ, չեմ կարծում, որ հնարավոր է միանշանակ ասել, ուրիշ բան է, եթե մարդ համոզված լինի, իսկ ես թույլատրված եմ միայն կասկածելու և մտածելու կասկածներիս շուրջ: Ընդհանրապես համակարգի ներսից, ինձ թվում է, հնարավոր չէ չշգրիտ եզրակացություններ անել նրա աշխատանքի մասին, բայց հարցը այն է, ինչը՞ անվանենք ընտրություն, ինչքանով կա գլոբալ :) ընտրության հնարավորություն ( և կա արդյոք ), չէ որ կյանքում լինում են պահեր, երբ թվում է կամ իրոք հայտնվում ես խաչմերուկում (խաչմերուկներից արդեն խոսել եմ), երբ թվում է կարող ես որոշում կատարելով գնալ քո ուզած ուղով, բայց հարց է` արդյո՞ք դա իրական է:

Հ.Գ.
Անվերջ կարող եմ խոսել, ու ոչ մի բանի չեմ հասնի, բացի խճճելուց թե ինձ, թե ձեզ:

Հ.Գ.II
Ցանկություն կա հարցնել ձեր փիլիսոփայական կարծիքը, բայց մի քիչ էն չի լինի::oy

Գլոբալ Հայացք
31.03.2007, 01:16
Շաբաթները անցնումեն... ու դա ճիշտ ա...
Ոչ մեկին չի հետաքրքրում ոչ ոք, ու դա ճիշտ ա...
Կարծիք չե՞ք հայտնում... դա ճիշտ ա...
Չեմ հասկանում, բոլորը համաձայնվեցի՞ն, որ ամեն ինչ ճիշտ ա, թե ոչ մեկին չի հետաքրքրում, որ ինչ որ մեկը այլ կերպ է տեսնում իրեն շրջապատող աշխարհը...
Լավ... ամեն դեպքում դա ճիշտ ա....

Հ.Գ.
Տենց էլ ուզում եմ ասեմ` "անցե՛ք, անցե՛ք կողքով ու մի նկատեք", մեկ ա ամեն ինչ ճիշտ ա...

hippy w.s
31.03.2007, 17:01
Մեռսի Գ.Հ ջան հոգով ինձ հետ ըլնելու համար: Ուղղակի մարդկանց ձեռ չի տալիս, մարդիկ սիրում են երբ ինչ որ բան ճիշտ չի լինում:Ոչ մեկ չի ուզում ընդունի պարզ ճշմարտությունը: Բոլորը ընկած ոտ ու ձեռ փորձում են ուղղել էս ծուռ աշխարհը, ուղղել մարկանց ծուռ մտքերը ու ամեն մեկը իր կողմն է քաշում չնկատելով, որ ախր իրա կողմն էլ ուրիշի համարա ծուռ երևում, ու սենց կքաշեն կքաշքշեն ու էտել ա ճիշտ, որպեսզի կյանքը շարունակվի <ցավոք սրտի>:
Գիտես ձկները ոնց կարան իմանան թե դրսում ինչ կա???: Եթե սուտ սատկած ձևանան, եթե չանեն են ինչ տերնա ուզում, հանգիստ չլողան այլ իրանց խփեն պատերին, իրանց պահեն ոչ սովորական, ետ դեպքում տերն էլ կխառնվի իրար ու իրան կբացահայտի, համենայն դեպս ըտենց ավելի հետաքրքիր կլինի:
Եկեք խախտենք աստծո բոլոր պատվիրանները, բոլորով, միանգամից
ինչ խառնվել կխառնվի չէ??? Դաժե կարողա ինֆարկտ խփի

Ծով
31.03.2007, 17:08
Քո տեղը լինեի, այնքան երջանիկ կլինեի…
;)
Երանի՜ քեզ…

hippy w.s
31.03.2007, 17:14
Քո տեղը լինեի, այնքան երջանիկ կլինեի…
;)
Երանի՜ քեզ…
Ում տեղը???, իմ??? Իմ տեղը փոքր դահլիճ 666 նստատեղ, համեցեք երկուսով էլ կտեղավորվենք, երջանիկ լինելու ձևն էլ կսովորեցնեմ: