PDA

Դիտել ողջ տարբերակը : ձև տամ իբր գրելու եմ



մարդ եղած վախտ
24.06.2020, 18:30
փորձում եմ տեսնել էս ոնց ա աշխատում

մարդ եղած վախտ
24.06.2020, 18:32
Բաժանվելու մասին

Ինչ֊որ մտքեր են հոսում։
Էսօր։
Մարդկանց միությունը պետք ա պրակտիկ sustainable լինի։
Ու ես քեզնից չեմ նեղանում, որ պատրաստ չես մեր միասին լինելուն։ Ես տենց եմ հասկանում մեր բաժանումը, որ դու պատրաստ չես մեր միասին լինելուն։
Օկայ։
Էդ տարբեր պատճառներով վախենալու ա ինձ։ Օրինակ, մտածում եմ, որ էլ չեմ սիրի ու կամ որ մեր հարաբերության պես հարաբերություն չեմ ունենա։ Ու մտածում եմ, որ ինձ էլ չեն սիրի։ Քո պես չեն սիրի, ու իրար պես չենք լինի էլ։

Ու երբ մտածում եմ ինչ եմ սիրում մեզնից կամ ինչի եմ սիրում մեզ, կամ ինչի եմ սիրում քեզ, ոնց եմ սիրում քեզ․․․ Եսիմ շատ սիրուն ես ինձ ու սիրուն ես ապրում իմ համար։ Հաճելի ա քեզ նայելը, հաճելի ա քո կողքը լինելը, քեզ կպնելը, ձեռքդ բռնելը։ Քո ներկայությունը հաճելի ա։ Սիրուն ես դու։ Ու ինձ լավ ա քո հետ։ Ինձ ընդունում ես դու ու կամ չեմ խանգարում քեզ։ Իմ գոյությունը քեզ չի խանգարում ու իմ՝ ես լինելը։ Նաև որտև դու ինձ չես տեսնում, որ քեզնով ես տարված լիքը ժամանակ, բայց այդուհանդերձ ես քեզ չեմ խանգարում, ու կարամ լինեմ, ու էդ հաճելի ա։ Քո ապրելով ես էլ էի ապրում։ Քո զգալով ես էլ էի զգում ու ես լիքը ժամանակ քո միջոցով էի զգում։

Բայց չեմ նեղանում իսկապես, որ դու պատրաստ չես ու կարելի ա սա թողնել, ու քո համար պրակտիկ չի, չարժի մեր հարաբերությունը իրա գնին։ Ու երևի իմ համար էլ։ Պետք չի զոռել ու էդ գինը քերել մեզնից։

Չեմ ընդունում, որ մենք բնական հասել էինք էդ կետին, որ պետք ա բաժանվեինք։ Որտև իմ տեսլականը մեր համար էն էր, որ երկաաաար երկաաար տարիներ միասին լինենք, իմ տեսլականում սենց կետ չկար։ Բաժանվելու կետ չկար, այլ կային կետեր, երբ պետք էր գտնել լուծումներ, իսկ ես լուծումներ գտնելու սիրահար եմ, գիտես։ Բայց չեմ մեղադրում քեզ, որ բաժանվելը քո համար լուծում ա։ Որ մեր հարաբերությունը բնական ավարտ ուներ քո ներսում ու կամ բաժանվելը լուծումների մեջ էր։ Չէ, հարգում եմ քո որոշումը, ընդունում եմ։ Ու մեր արանքում տեսնում եմ էդ պատը, որի հետևում քեզ լավագույնն եմ մաղթում։

Երևի ավելի լավ ա, որ սենց էմոցիաներ չեն լինի էլ, որտև երևի սենց հարաբերությունները երկարատև չի լինում պահել։ Հայացքներս հարաբերությունների նկատմամբ փոխվեցին։ Մերսի։ Հուսով եմ առողջացան։ Ու եթե ինձ ուրիշ մարդ չկա, որ կսիրի, ու կամ ես իրական, լրիվ, խորը, առանց պայմանականությունների սիրո արժանի չեմ, ապա դու էլ արժանի չես տենց մեկին սիրելու։ Դու արժանի ես նենց մեկի սիրելու, ով սիրո արժանի ա, ու իմ պես խեղվածին սիրելու բեռը քոնը չի։

Տխուր ա մեկա քեզ չունենալը, բայց նաև, գիտես, ես սովոր եմ կորցնելու։ Մարդկանց։ Ու դաժե չի ցավում։ Կարևորը չես մեռել։ Ու հիմա, երբ պատկերացնում եմ, որ ուրիշ մարդու հետ լինես, հանգիստ եմ։ Մի քանի օր առաջ հանգիստ չէի, խանդում էի իմ ներսում, նախանձում էի, իսկ էսօր հանգիստ եմ։ Մեր արանքում պատը հաստ ա, ու ես քո բեռը չեմ։ Հաճելի ա, որ սկսում եմ ինձ տեսնել արդեն իմ աչքերով, ոչ թե քո։ Ու հաճելի ա մեր արանքի պատը տեսնելը։ Մտավոր վարժություն ա էս, համարյա չարչարանք, բայց նրանցից, որ ինձ ավելի լիարժեք ա սարքում։ Ինձ՝ քանդվածիս, ավելի ա ցնցում, ավելի ա լարում, ու եթե ես կառուցվելու եմ երբևէ էլի, ապա հիմա սա լրիվ էն կետն ա, որ իմ ներսի ավերակներում քարը քարին չի թողնում։ Ու եթե կառուցվելու եմ էլի, ապա ոչ էս ավերակների վրա։ Ցավոտ, առողջ ու արթնացնող ա էս։

Ու դաժե չեմ փոշմանում, որ մորս ասեցի աղջիկդ․․․ բանը․․․ նրանցից ա։ Մորս կորցնելն էլ նույն ձև ցնցում էր, ցնցող էր։ Էն հիմար եսը, որ հուսով էր, թե կա առանց պայմանականությունների սեր ֊ մեռավ։ Ու մերս լավ ա չի մեռել։ Իսկ ես ավելի անվախ եմ։ Գիտեմ, ինձնից անվախ արդեն դժվար էր պատկերացնել, բայց հոգեկանը ֆանտաստիկ տարածք ա ու իրա սահմանները մտքով քարտեզագրելը անիմաստ գործ ա։ Քեզ թվում ա արդեն սահմանին ես, վսյո, էլ միլիմետր տեղ չկա առաջ գնալու, մեկ էլ հետևիցդ բրթում են ու դու քիթբերանի ընկնում ես կոշտ բետոնին, ու տենց արունլվիկ զարմանում ես, թե ոնց կարար աչքիդ երևացող անդունդը էդքան խաբուսիկ լիներ։ Ու տենց ամեն ընկնելով ամեն ինչից զատ նաև մի մարդաբոյի չափ տարածք ես ներսդ գրավում, մինչև իսկապես հասնես տեղ։ Իսկ ընդեղ էլ հետհայացք գցող չկա։ Խոսալու բան չկա, ոչ էլ խոսացող։ Ու դաժե տխուր չի, բայց ափսոս էդ չխոսացածը։

մարդ եղած վախտ
01.07.2020, 14:25
Մի օր երբ հերթական անգամ կռված էինք ու ֆրուստրացված էի հարաբերություններից, լավ խմած մտա դեյթինգ ափ ու խառը մարդկանց սկսեցի գրել։ Սկսեցի մի տղու հետ ավելի ինտենսիվ խոսալ էդ գիշեր ու համարս տվեցի, որ ուրիշ պլատֆորմում խոսանք։ Առավոտ զարթնեցի գլխացավով ու էշացած ու գրեցի, որ իրականում հարաբերություն ունեմ, որը փակ ա, ու կարճ ասած կներես, բան, ման, հաջող։ Մի քիչ մուննաթ եկավ, հետո ասեց օկայ, իսկ կարող ա՞ ուզեմ շոու նայեմ։ Ի՞նչ շոու։ Դե արդյունքում սեքս շոու։ Արդեն ասեցի, որ հարաբերություն ունեմ, ու չեմ պատրաստվում դավաճանեմ։ Ասեց օկայ, հասկացա որ հարաբերություն ունես, ու մեր մեջ ֆիզիկական կամ էմոցիոնալ կապ չի կարա լինի, բայց իմ առաջարկը էն ա, որ ես շոու անեմ, իսկ դու նստես դիվանին, գարեջուր խմես ու նայես։
Մի քանի շաբաթ երկար բարակ քննարկեցինք, թե ինքը ոնց ա էդ պատկերացնում, թե ինձնից ինչ ա սպասում և այլն ու երբ հանգիստ էի էդ սահմանների հետ, ու հետաքրքված էի պրոցեսում, դուխս հավաքեցի ու սիրածիս հետ խոսացի։ Սիրածս ոչ միայն ինձ գրողի ծոցը չուղարկեց, չմտածեց, որ շեղված եմ ու ինքը ոչ մի ընդհանուր բան չի ուզում հետս ունենա, այլ նաև ասեց, որ օկայ ա, եթե գնամ էդ շոուն նայեմ։ Ավելի շատ սիրեցի իրան ու ավելի մոտ զգացի, շոուի հավեսս էլ փախավ։

Հետո երբ արդեն բաժանվել էինք, ու դատարկ պարապ էի ներսում, գնացի էդ անծանոթ տղու տուն, ում չէի հանդիպել, հետը անձամբ չէի խոսել, որ ինքը բավարարի իրան, իսկ ես նստեմ դիվանին, գարեջուր խմեմ, նայեմ ու ասեմ ինչ անի։

Ասել էր կուզե՞ս քեզ կանացի ներքնաշորերով դիմավորեմ։ Ասել էի հա, դավայ։
Ասել էր ինձ կկպնե՞ս առհասարակ։ Ասել էի չգիտեմ։
Ասել էի կարա՞մ կպնեմ, ասել էր հա։
Ասել էի կարա՞մ մաստուրբացիա անեմ եթե ուզեմ, ասել էր հա, ջան, կայֆ։
Ասել էր ի՞նչ կուզես անեմ, ի՞նչ կուզես տեսնես։ Ասել էի ի՞նչ ես անում,, ի՞նչ կարաս անես։ Ասել էր կարաս դու էլ ինձ ինչ ուզես անես։
Ասել էր կուզես գետնին լինե՞մ թե անկողնուն։ Ասել էի գետնին։

Տենց ապահով, բան, ման, խոսակցություններ։

Վերջին պահին խնդրեցի, որ սովորական շորերով դուռը բացի որ մի պահ սովորական մարդկային կոնտակտ ունենանք։

Մի պահ սովորական մարդկային կոնտակտ ունեցանք։

Գարեջու՞ր։ Ջուր։

Հաջորդ պահին հանված, խառնված սպասում էր հրամանի։ Ես զարմացած, օտար տանը, նայում էի կարմիր լիֆ֊տրուսիկով նիհար֊երկար տղու, ով իրա տանը էդ պահին իրան անհարմար էր զգում։

Ես նստեցի դիվանին, ջուրս վերցրի, ու ասեցի, որ կարա ինչ-որ ձև սկսի։ Մենք երկուսս էլ էն տիպերից էինք, որ մենք մեզնով հերիք չենք։ Իրան թույլտվություն ա պետք հաճույք ստանալու համար, դաժե կարգադրություն։ Իրա հաճույքը լիարժեք ա, եթե ուրիշի համար ա ու “թույլատրելի”։ Ոնց որ էն երեխեն, որ սոված ա, բայց մինչև իրան մեծերից չասեն, որ գնա հացը վերցնի, պանիրը դնի վրեն, կծի ուտի, ինքը իրան թույլ չի տա ու հանգիստ խղճով չի ծամի կուլ տա։
Ես էլ ըտեղ էի, որ տեսնեի ուրիշ մարդու հաճույք ստանալուց։ Ու նաև իրա հաճույքի մաս լինեի։ Ինձ վալիդացված եմ զգում տենց վայթեմ։

Հաջորդ պահին կանացի ներքնաշորերով չոքած էր գետնին, դեմքը գետնի փայտերին սեղմված ու փորձում էր պահի մեջ լինել, իրա ձայների մեջ ջանք էր զգացվում։ Ինձ հաճելի ա եթե իրան հաճելի ա, ու փորձում էր իրան հաճելի լիներ, որ ինձ հաճելի լիներ։ Հարցրի կարա՞մ կպնեմ իրան։ Կարելի էր։ Սկսեցի մատներով անցնել մարմնի վրայով։ Իրա մաշկը իմից սպիտակ էր ու հարթ, առանց մազերի։ Նախանձեցի։

Ասեց նուրբ ես կպնում։ Քննադատում էր։

Բա հետո՞։ Հետո՞ ինչ անի։ Հիմա սենց։ Սկսեց տենց։ Օկայ։ Վեր կացա տեղից։ Ես սովորական հագնված, նասկիներով, կարամ քայլեմ սենյակում, ասեմ սենց կամ նենց, իսկ ինքը տկլոր, տեղում մեխված, հազիվ հավասարակշռություն ա պահում ձեռքով, լարված մկաններով, միամիտ դեմքով նայում ա, սպասում ա։ Կայֆ։ Ինձ սկսեց դուր գալ։ Սկսեցի շարժել կահույքը։ Հարմարացնել իրա շուրջ։ Ինձ դուր ա գալիս։ Կարամ կպնեմ իրան։ Ձեռքերս դրեցի ուսերին, ծանրացրի ձեռքերս, սկսեց հետևել ձեռքերիս։ Ավելի մոտ զգաց, ավելի ներգրավված։ Ձայները փոխվեցին, իրան դուր ա գալիս։ Ինձ դուր ա գալիս էդ իշխանությունը։ Կարամ հետ քաշվեմ, ու կարձագանքի, կարամ մոտ գնամ ու կարձագանքի։ Հետ եմ քաշվում։ Նստում եմ, ու կարգադրություններ եմ անում։ Հետևում ա։

Կարաս պրծնես։ Պրծավ։

Նայեցինք իրար դեմքի ու սկսեցինք խնդալ։

Ասեց ամեն անգամ զարմանում ա ինչքան անիմաստ ա էդ մի քանի վայրկյանի համար էդքան ջանք թափելը, իրան տենց հիմար վիճակի մեջ դնելը։ Իբր ե՞ս ինչ եմ անում ըտեղ։ Ես իրա հանցակիցն եմ։ Մեզ երկուսիս էլ հասարակությունը կքարկոծի։ Ուզում ա հստակ փոխանցի, որ ես իրա հետ եմ եղել էդ ընթացքում, որ իմ վարքը նույնքան աբսուրդ ա։ Օկայ։

Ահագին հոգնած էի առհասարակ ու մնացի իրա դիվանին նստած մի որոշ ժամանակ ու քանի ինքը մաքռտում էր կողքերը, սկսեցի իրա իրերին ձեռք տալ, տունը հետազոտել հայացքով։ Ու բռնեցի ինձ էն մտքի վրա, որ ինձ իրավունք եմ տվել իրա իրերին կպնելու ու տունը հայացքով չափելու։ Հետո զգացի, որ դեռ ահագին իշխանություն եմ զգում իմ վրա, ոնց որ իմ հարճի տանը լինեմ ու ես ըտեղ տեր֊տիրակալ եմ։ Ու սկսեցի խնդալ, արդեն զուտ իմ վրա։ Ինձ իշխանություն ունենալու թակարդի մեջ զգացի, էդ իլյուզիայի, որ իբր իսկապես ես ըտեղ ինչ֊որ բան եմ որոշում ու լրիվ վերցրել եմ իմ վրա էդ դերը։ Ինձ իբր կարելի էր հրամաններ տալ ու առանց հարցնելու ուղղակի չափչփել էդ մարդու իրերը։ Ինքը տեսականորեն կարար ինձ սպաներ, մանրացներ ու կորցներ զուգարանի ծակում, բայց ես ինձ մեծ ու տեր էի զգում չգիտես ինչի։ Ու ցնդելու ապշած էի իմ վրա, թե ինչքան հեշտ էր ինձ էդ իլյուզիայի մեջ գցելը։ Ու էլ չզարմացա էն բոլոր մարդուկների վրա, որ կորցնում են իրանց ըտեղ։ Էն պահակի վրա, որ իրան սկսում ա աստված զգալ, երբ պահեստի բանալին ձեռն ա, կամ էն գյուղապետը, որ սկսում ա ավելի լայն լոնքերով քայլել գյուղում։

Մի քիչ խորացանք էդ թեմայով, ու ասեց, որ ԲԴՍՄ խաղերում հնազանդ պարտնյորը ավելի շատ իշխանություն ունի, որտև ցանկացած պահի կարա ասի վերջ ու էդ դոմինանտ պարտնյորի դոմինանտության վերջն ա։ Հնազանդ պարտնյորն ա իշխանություն տալիս դոմինանտին ու ոնց տվել ա, կարա տենց էլ վերցնի։ Հաճելի էր էդ գիտակցումը։

Էդ պահին ճիշտ կլիներ վեր կենայի գնայի տուն, բայց շարունակեցի մնալ դիվանին ու շարունակեցինք խոսել։ Հետո չգիտեմ ինչի մեկնումեկս մեջ բերեց կորոնավիրուսի թեման, ու ըտեղից մեր քննարկումը դառավ կատարտրոֆիկ բանավեճ, որ հեչից 2 ժամ ձգվեց ու վերջում էնքան ներվայնացանք իրար վրա, որ ուժասպառ վեր կացա տուն գնալու էս տարվա տեսածս ամենահորդառատ անձրևի տակ, ու էնքան ներվային, որ թքած ունեի էդ անձրևի վրա։

Արդյունքում էդ տղու հետ շատ զգայուն, խոցելի պահեր էինք կիսել էդ օրը, բայց էդ իրիկունը անցկացրի էդ անհեթեթ, անիմաստ բանավեճի ներվայինության հետ։ Շատ հեշտ ստացվեց էդ անցումը։ Խնդալու։

մարդ եղած վախտ
14.07.2020, 13:26
Հաջորդ անգամ հանդիպման գնացի ուրիշ մի մարդու հետ։ Մի 2 ժամ քայլեցինք, խոսացինք, ու հայտնվեցինք այգում երեկոյան 9ի շուրջ, երբ երկինքը սիրուն էր ու թեթև անձրև էր գալիս։ էդ սիրուն վիճակում մեզ բռնեցի էն կետի վրա, որ արդեն մի 10-15 րոպե ա Իսրայելի ու Պաղեստինի թեմայով ենք խոսում ու հակառակ կարծիքների ենք ու էդ ընթացքում ադրենալինս գնալով աճում ա։
Ասեցի ֆանտաստիկ միտք ունեմ ֊ արի էս թեման թողնենք։ Թողեցինք։ Երկինքը սիրուն էր, ադրենալինս իջավ։ Իրիկունը փրկվեց։

մարդ եղած վախտ
29.07.2020, 23:51
Մի շաբաթ գնացի ալպերում հեծանիվ քշելու։ Անկապ մի պահի երեխեքից մեկի մոտ ասեցի ի՞նչ անեմ կյանքիս հետ ֊ ասեց երևի հեծանիվ քշելուց էդ հարցի պահասխանը կգա։ Առաջին օրերին սկսեցի մտածել, որ ես էլ սուիցիդ կանեմ։
Հոգեբանիս ասեցի, որ մտածում եմ սուիցիդ կանեմ վերջը։ Հոգեբանս սկսեց մահ բառը օգտագործել ու տարօրինակ սկսեց հնչել էդ բառը։
Հեծանիվ քշելուց մտածեցի, որ ուզում եմ հոգեբանիս պատրաստել, բայց հետո հասկացա, որ ուզում եմ հոգեբանս հետս լինի երբ ես մոտենում եմ էդ մտքին։ Ապուշ միտք էր։ Տենց չի լինում։ Ախպորս սկսեցի կարեկցել։ Ինքը մենակ էր ու ես իրա հետ չէի էդ ժամանակ։ Ու սկսեցի մտածել, որ իրան ավելի լավ կլիներ եթե հետը լինեի, եթե էդքան մենակ չլիներ։ Ասեցի, որ լավ ա իրան երբ էլ չկա, որտև շատ էր տանջվում։ Հոգեբանս հարցրեց բա քե՞զ ֊ ես էլ, ասեցի, ինձ էլ ա ավելի լավ որ ինքը չի տանջվում։ Իմաստ չկար էդ խոսակցությունը շարունակել։
Ասեց, որ սիրուն էի պատմում ալպերից ու արժի հիշեմ, որ տենց էլ ա լինում իմ կյանքում։ Եսիմ։ Տենց չես ապրում։
Ու ասեցի, որ հիմա չեմ որոշել որ էսա էսօր սուիցիդ եմ անելու, բայց գիտեմ, որ էդ լինելու ա։ Էդ ուղղակի իմանում ես։ Ոնց ախպերս գիտեր, ոնց ես գիտեի իրա համար։
Ինչ֊որ ձև կա մտածելու, ինչ֊որ մտքեր կան, որ հոսում են մի անգամ, ու էդ պահից գիտես, որ ժամանակի հարց ա։ Այ տենց գիտեմ, որ ժամանակի հարց ա։ Ապրելու անունակության, հոգեկան հաշմանդամության մի հատ սահման կա, որը մի անգամ ա պետք հատել ու սկսում ես գլորվել ներքև ֊ ինչ֊որ պահերի նեղ անցուղիներում լռվելով, ցեխերի մեջ դանդաղելով, խոտերի մեջ մոլորվելով, բայց արագ կամ դանդաղ ֊ վերջը հասնում ես ներքևի կետին։ Ամենաներքևի կետին։ Ու դրա հետ բան չի լինում անել։ Ու հետհայացքը էդ ճանապարհին ցույց ա տալիս, որ գլորվելդ արդյունք ա մենակ, որ էսինչ֊էսինչ պահերից երբ ոտերդ կտրվեցին, երբ ձեռքերդ կտրվեցին, երբ դառար էդ կլոր֊անմկան զանգվածը ֊ էդ ժամանակվանից արդեն ներքև գնալը որոշում չի, այլ իրերի բնական ընթացք։
Ուզում եմ մեղադրեմ, ուզում եմ կռվեմ պահի տակ, բայց ջոկում եմ, որ անիմաստ էներգիայի ծախս ա։ Կա իրականություն, որը կամ ընդունում ես հիմա, կամ իրա հետ կռվելուց հետո։ Արդեն շատ մեծ եմ կռվելու համար։
Ալպերում էդ օրերին նոր մարդկանց հանդիպեցի ու էդքան ազատ չէի շփվել վաղուց։ Էդքան արխային ֆլիրտ չէի արել, իսկ էդ պահին հանգիստ էր ստացվում, որտև էլ չէի տեսնելու իրանց ու որտև գիտեի, որ սուիցիդ եմ անելու։ Հետաքրքիր էր, որ տենց հաշտություններից հետո թեթևություն ա գալիս։ Էդ թեթևության հետ ավելի սիրուն ես դառնում։ Նույն մարմինն ունեի, նույն ճարպերը մեկումեջ, ու ընդգծող մայկեքից էի հագած, բայց նաև մարնիս նկատմամբ ինքնագիտակցությունս չկար։ Ավելի հանգիստ էի շարժվում, ավելի գրավիչ էի։ Վաղուց տենց ա, ինչքան թքած ունեմ, էնքան հեշտ ա ստացվում։ Եթե կարենայի տենց ապրել, կթվար դաժե նորմալ եմ։
Սկսեցի նայել, թե ԴՆԹս ինչ ա ասում հեչ։ Բոլոր >16հազար ասոցիացիաների վրայով անցա ու լիքը հասկանալի ու անհասկանալի բաներ իմացա։ Օրինակ՝ իմացա, որ տղամարդկանց հատուկ ճաղատություն հավանաբար չեմ ունենա, ոչ էլ շագանակագեղձի կամ ամորձիների քաղցկեղ ։) ։ Արգանդի վզիկի քաղցկեղը, պարզվեց ահագին ռիսկային ա, փոխարենը պապիլոմայի դեմ պատվաստվել եմ վաղուց ֊ էդ չկպավ։ Դրանից զատ ինչի հակվածություն ասես որ չունեի ֊ ասենք հաստ ու ուղիղ աղիքի, թոքի, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, վահանաձև գեղձի, ու կարճ ասած քիչ բացառություններով ինչ օրգան ունեմ, դրա քաղցկեղի ռիսկն էլ ունեմ։ Դա նորություն չի, ոչ էլ հուզեց առանձնապես։ Փոխարենը իմացա, որ սովորաբար օգտագործվող քիմիաթերապիայի դեղերը լիքը կողմնակի էֆեկտներ կունենան։
Քաղցկեղից զատ լիքը հետաքրքիր բաներ պարզվեց, ու նաև պարզվեց թե ինչ կարգի ամեն տիպի հետազոտություններ կան արած։
Օրինակ, feeling fed-up, feeling guilty, feeling hurt, feeling lonely, feeling miserable, feeling nervous, feeling worry, feeling tense - էս սաղ զգացողությունները մոտս ակտիվ են ու էդ սաղ կարելի էր կարդալ ԴՆԹ֊ից։ Փաստորեն էս սաղ ապուշ ձևը, որով ապրում եմ, որով մեր ընտանիքն էր ապրում, զուտ արտաքին պայմաններից չէ՞ր ֊ մեր ԴՆԹ֊ից է՞ր։ Եսիմ։ Երևի թե ոնց ենք արձագանքում աշխարհին ֊ էդ ԴՆԹ֊ում ա։ Սովետը ամբողջ ԱՊՀ տարածքում էր քանդվել։ Միլիոններով մարդիկ էին գործ կորցրել, մազից կախված, անհուսալի, անհույս վիճակում, ծեծ կերած, նեղված, ստորացված, բայց երևի էդ հարյուրավոր միլիոններից մի քանի հազարների մոտ ա տանը տենց կատաստրոֆիկ ինքնալիկվիդացնող մթնոլորտ եղել։ Անտեր ԴՆԹ֊ն։
ԴՆԹ֊ս ասեց էդքան խելոք չեմ ինչքան սպասում էի։ Խելոք եմ, օկ, բայց էդքաաաան չէ։ Նաև ասեց, որ էդքան էլ հմայիչ չեմ, ոչ տղամարդկանց, ոչ կանանց գնահատմամբ։ Պարզվեց արևից փռշտալն էլ պատահական չի, ոչ էլ խոտից ալերգիան։ Ու ահավոր շատ ուրիշ ասոցիացիաներից զատ մի լավ բանից կառչեցի։ Ասեց հիպոկամպիս ծավալը ու հիպոկամպի պոչի ծավալը ահագին մեծ ա։ Հետո կարդացի, որ դրանց ծավալը ասոցացված ա PTSD-ից ապաքինման հետ։ Եսիմ, հույս ունեցա, որ կարող ա և։

մարդ եղած վախտ
09.08.2020, 17:41
Տրիգերի մասին

Մեր խմբում մի տղա կա ֊ ստերեոտիպիկ մաթեմատիկոս - քչախոս, անվստահ, անփույթ հագնված, անհաստատ քայլվածքով, կոր մեջքով, ու աբսուրդագույն հոգեկանով։ Իրա հետ խմբում ամենաշատը կարծեմ ես եմ շփվում, բայց նաև երբեմն ահավոր տրիգեր ա անում։

Ծնվել ա Ֆիլիպիններում, մեծացել ա Իտալիայում, տատն ու պապը Ֆինլանդիայի՝ շվեդերեն խոսացող փոքրամասնությունից են, մասամբ Շոտլանդացի ա, Օքսֆորդն ա ավարտել, իրան համարում ա ֆինն, բայց ոչ ֆիններեն ա խոսում, ոչ էլ շվեդերենը։ Էս կարճ կապեցի, բայց ասածս էն ա, որ խառն ա։
Լիքը կուտակված ագրեսիա ունի ներսում, ու էդ նկարելով ա արտահայտում։ Մի իրիկուն երբ երկուսով էինք, պարզվեց, որ մարդկանց մասեր ա նկարում։ Հետո պարզվեց մի կոնկրետ մասի ֆետիշ ունի ֊ կանացի մասի, ու էդ նույն մասը անթիվ անհամար անգամներ նկարել ա։ Հետո խմբում տարբեր առիթներով իրա մտքերից, արած նկարներից վախացնող, ինչ֊որ արյունոտ, խտացված ագրեսիա ա զգացվում։ Մյուս կողմից բուսակեր ա, որտև մոլորակի մասին ա մտածում։ Տենց ինչ֊որ կոմպենսացիա ունի։
Իրա վրայից միշտ հոտ ա գալիս, որտև շորերը նորմալ չի լվանում կամ կարող ա նորմալ չի լողանում։ Պահի տակ գլուխ ա գովում, թե տանը ինչ կատաստրոֆիկ կեղտոտ ա, ու երբ ինքը ասում ա կեղտոտ, ես հասկանում եմ, որ էդ իմ պատկերացրած կեղտոտը չի, այլ բազմապատկած 10֊ով։
Հետո պարզ դառավ, որ մորից վախենում ա, հետո պարզ դառավ, որ համ էլ ատում ա, հետո պարզ դառավ, որը կեղտոտ մնալը մոր նկատմամբ իրա ապստամբությունն ա։

Արձակուրդից եկավ ու պարզվեց մազերը կտրել ա։ Կտրելը ո՞րն ա․․․ Հետևից 3մմ֊ով սկսել էր վերցնել, հետո ջոկել էր էդ շատ կարճ ա, սկսել էր 6֊ով վերցնել, ու ոչ մի պահի չէր հավասարացրել, էդ մազ կտրող սարքի տեղերը դեռ երևում էր։ Կտրելուց առաջ իրա մազերը երևի 2սմ էին, ու գլխին տեղ֊տեղ 2սմ֊անոց փնջեր էին մնացել։ Ու 2 լավ մեծ փունջ ամեն ականջի վրա հանգիստ նստած էր։

Բարև, բարլուս, ո՞նց ես, ի՞նչ կա, ու քանի ինքը պատմում էր, մազերը աչքովս ընկան ու չնայած առաջին հայացքից լացելու խնդալու էր, երկրորդ պահից ներսումս սկսեցի գոռալ։ Էդ կարգի անտարբերությունը իրա տեսքի նկատմամբ ինձ թվաց ինքն իրան ատելու մասին էր։ Ասենք մարդը իրա սոցիալական եսը ոտատակ ա տալիս տենց, ու գժվեցի էդ տեսնելուց։ Էդ ամբողջ օրը մտքումս գոռգոռացի, ինչ ասես չասեցի, ու տենց էլ չհաջողացրի հանգիստ մտածել, թե այ ո՞նց ա կարելի մարդուն ասել, որ մազերդ անհավասար ա։

Իրիկունը մի ընկերուհու հանդիպեցի, ու ինչ֊որ պահի սկսեցի պատմել մազերի մասին։ Քանի ես ինձ կորցրած դետալներն էի նկարագրում, ցույց էի տալիս ինչը ոնց էր, ինքը իրան կորցրած խնդում էր։ Հետո ասեցի, որ տխուր եմ, ու չգիտեմ ոնց խոսամ հետը, որտև գժվում եմ տեսնելուց, թե ինչ անտարբեր ա ինքն իրա նկատմամբ։ Ընկերուհիս հազիվ խնդալը թարգեց, ու ոտի վրա սկսեց բառեր շարել։ Ու սենց հանգիստ դեմքի արտահայտությամբ, փափուկ ձայնով, հոգատար։ Ասեցի, որ շատ լավ ա հնչում իրա ասածը, որտև հենց մտածում եմ էդ տղուն տեսնեմ, կամ հետը խոսամ․․․․ ու սկսեցի ձայնով, համարյա գոռալով ասել ինչ մտքիս գալիս էր։ Թողեց։ Իսկ այ ընկերուհուս ասածը հանգիստ էր, ոչ ինքն էր նեղվում ասելուց, ոչ էլ էդ տղեն կնեղվեր։ Տենց ինքը մի քանի տարբերակ էլ ձևակերպեց, ու սկսեցի մոտավորապես կրկնել թե այ ես ոնց կկարենայի էդ ասել, ձայնն ու միմիկան էլ ընդօրինակելով։ Հանգիստ էր, տենց կարայի։
Հաջորդ օրը գնացի էդ տղուց բան հարցնեի, հարցրեցի, սկսեցինք խոսալ, ու վերջում մազերի մասին ասեցի ոնց սովորել էի։ Ուրախացավ։ Ասեց, որ չի տեսել թե ոնց ա հետևից, բայց կարա ապարատը բերի գործի, դզեմ։ Ինչ հեշտ էր։

մարդ եղած վախտ
09.08.2020, 23:13
Հ.Գ. վերևի գրառմանը ֊ չեմ մտածում, թե բուսակերությունը միշտ կոմպենսացիայի մասին ա

մարդ եղած վախտ
20.08.2020, 09:44
Ինձ գրելը հեշտ ա, երբ էմոցիոնալ լարվածություն եմ ունենում։ Էդ լարվածությունը խցկում եմ բառերի մեջ, կապկպում եմ իրար, մի տեղ շպրտում եմ ու մի քիչ թողնում ա, բայց նաև մեղքի զգացում ունեմ, որ լուծումները չեմ գրում։ Լուծումները հանգիստ գլխում են գալիս, իսկ էդ ժամանակ գրելու հրատապություն չեմ զգում։ Նաև, լուծումները լղոզված եզրերով են, իրանց երկար ծամծմում եմ, կասկածելով եմ բառեր ընտրում ու տենց կախված են մնում սովորաբար։ Հիմա գրում եմ լղոզված լուծումների դիրքից ու հանգիստ գլխով, երբ լավ եմ։

Ասման բաժանվելու ընթացքի մեջ էր իրա 6 տարվա ընկերոջից։ Էդ օրը խմած էր ահագին ու եթե սովորաբար սոցիալական նորմերին ա հետևում, էմոցիաներին չի տրվում, ապա էդ օրը գոռալով ասում էր, որ թքած ունի որ արդեն կես ժամ ա դուրսն ենք ու լարումից սարսռալով պատմում էր, որ բաժանվում են։ Իրա 6 տարվա ընկերոջը - ոչ միայն սիրածին, կորցնում ա։ Ասման էլ քայքայված ընտանիքից ա, իրանց տանն էլ ռումբ կա, որ կարա պայթի ամեն պահի, ու իրա հարաբերությունից բռնվում էր մի քիչ։ Հիմա երբ հարաբերությունը մատների արանքով դուրս ա հոսում, Ասման հավասարակշռությունը կորցնում ա։ Էդ նման ա նրան, որ բաց ծովում ինչ-որ փայտի կտոր գրկած լռված լինես, մեկ էլ գան էդ փայտը քեզնից խլեն։ Չգիտես ով, չգիտես ինչի, բայց խլում են։ Երբ տեղից էլ ոտներիդ տակ հող չէր, ու սենց թե նենց բաց ծովում ապահով չէիր, երբ ձեռդ տենց մի փայտ ա ընկնում, սկսում ես մտածել, որ էդ քեզ փրկելու ա, ու կառչում ես։ Էդ կորցնելուց քեզ թվում ա էդ քո միակ շանսն էր, ու վախը սկսում ա քեզ կլանել։ Երևի մեռնելու վախն ա։ Էդ վախը էնքան բացարձակ ա, որ քեզ թվում ա ավելի վատ չի կարա լինի։

Երբ ինքը պատմում էր էս, ես գիտակցեցի, որ դրա միջով անցել եմ։ Ոչ միայն անցել եմ - ծանոթ ա, այլ անցել եմ - հետևում ա։ Թեթևացած շունչ քաշեցի ու ուրախացա, որ անցել եմ, լավ եմ։ Ու նաև, ինքը էդքան մենակ չէր էդ պահին, իրա հետ էի, լսում էի իրան, ուրախ էի իրա համար, որ հետն էի։ Իրար զգում ենք։

Ասմային ասեցի, որ չգիտեմ ինչ ասեմ, բայց իրան հասկանում եմ, որտև ինչ-որ ուրիշ դետալներով, բայց ընդհանուր առմամբ անցել եմ/անցնում եմ դրա միջով ու հիմա կամ, լավ եմ։ Ու քանի որ չգիտեմ ինչ ասեմ, ոնց ասեմ, կարամ իմ փորձից պատմեմ։

Հիմա իմ փորձից եմ պատմում թարմ գլխով։

Իմ փորձի վերջին ցիկլը էն էր, որ իմ ամենաթանկ հարաբերությունները կորցրի միաժամանակ։ Էդ հարաբերությունները ինձ լցնում էին, ու էդ փորձը պատկերացնելը զուտ հարաբերությունների կորուստը չի, այլ կորուստը էն ամեն ինչի ինչ քեզ լցնում ա։ Ցանկացած մարդու համար կարելի ա առանձնացնել ներսի պահող սյուները, ու եթե դրանք հաջորդաբար սկսեն քանդվել, կգա մի պահ, որ մարդը հավասարակշռությունը կկորցնի։ Ցանկացածի համար կա էդ մինիմալ քանակը, որից հետո սկսում ես փլվել։ Ինձ պահող սյուները փոքրաթիվ են, բայց էդ ուրիշ հարց ա։ Ինձ թվում ա էդ կետից հետո մարդկանց ռեակցիաները ամեն դեպքում ունիվերսալ են։

Գիտեմ, որ Ասմայի վախերն էլ սրա մասին են։ Պարզ ա, մարդիկ տարբեր են կորուստը ապրում, բայց էս կորուստը առանցքային լինելիությանը կպնում ա։

Ասում եմ, որ վատ ա լինում։ Իսկապես, շատ վատ ա լինում։ Բայց տենց լինում ա, որ անցնում ա։ Ես կամ ու լավ եմ։ Ու ոչ թե ձևական, Ասմային դուխ տալու համար, այլ իսկապես լավ։ Հաճելի ա ասելը "կամ ու լավ եմ"։ Կրկնում եմ մտքում մի քանի անգամ։

Էդ ներսի դատարկությունից մեռնում ես։ Մթնոլորտի քաշը սկսում ես զգալ, սկսում ա ճզմել քեզ բոլոր կողմերից։ Ուղեղդ ցավում ա գոյությունից։ Չես կարում լինես, չգիտես ոնց լինես։ Ոչ մի կոնկրետ բան, բայց ինչ-որ բան, ամեն ինչ, հիշացնում ա, որ իզուր ես։ Ու մի ժամ չի, մի օր չի, այլ երկար օրերով, շաբաթներով, ամիսներով ցավում ես լինելուց ու չես կարում փոխես/ փոխվես։

Հիմա կամ ու լավ եմ։ Ու էդ իմ մասին չի։ Իմ շնորհքը չի։ Իմ իմացածից չի։ Ու դրա համար պատասխանատվություն չեմ վերցնում։ Ուղղակի տենց լինում ա, որ ինչ-որ պահի սկսում ես ուրիշ բաներ զգալ։ Առանց դրա համար ջանք թափելու, առանց որոշելու, ուղղակի գլխումդ ինչ-որ բաներ են սինթեզվում, փոխանցվում, փոխազդում ու ինչ-որ բան սիրուն ա աչքիդ։ Ինչ-որ բան ինչ-որ պահի հաճելի ա լինում անկախ քեզնից։ Երբ ուղղակի ֆիզիկապես չես մեռնում ինչ-որ ժամանակ, տենց ստացվում ա։

Չգիտեմ օգնում եմ, թե հակառակը։

Մի գիշեր ծանոթներիցս մեկի տանը մնացի, ու երազում տեսա իբր մեջքի վրա ընկնում եմ բարձր ժայռից։ Ու երբ խփվեցի գետնին ամբողջ մարմնիցս արցունքներ թռան։ Լիքը արցունքներ։ Ոնց որ երբ թաց սպունգը գցես շատ բարձրից։
Առավոտը երբ սպասում էի զարթնեին, մարմնի կեսով դիվանին փռված նայում էի պատին Աֆրիկայից ինչ-որ նկարի, որտեղ մարդը կենդանիների հոտ էր քշում։ Երգ էի լսում ու Coldplay-ից magic-ը միացավ։ Սկսեցի ժպտալ սիրունությունից, առավոտից։ Հետո երբ հասավ and if you were to ask me after all that we've been through still believe in magic? լարվեցին մկաններս ու yes, I do-ից արցունքներ սկսեցին գնալ։ Կուզեի բառեր գտնել էդ պահի համար

մարդ եղած վախտ
06.09.2020, 20:36
Երբ ես մարդկանց ասում եմ ֊ ինչ սիրուն ես ֊ ինձ հաճախ ասում են մերսի ու ժպտում են։ Երբ ինձ մարդիկ ասում են ֊ ինչ սիրուն ես ֊ ես մտածում եմ հո քո՞ռ չես, սկսում եմ էդ մարդկանց դատողության վրա կասկածել։ Ու երբ դադարը երկարում ա, ասում եմ ֊ հա՞, դե լավ։ Բայց կարելի ա նաև էդ վերցնել, ժպտալ, ասել մերսի։

մարդ եղած վախտ
27.09.2020, 00:40
Կապվածության տեսությունից

Մարտի լոքդաունից քյարը մնաց էն, որ կապվածության տեսության մեջ խորացա։ Ինձ ու սիրածիս (ըհըմ․․․ նախկին) բրինձ մաքրող տատուս մանրակրկտությամբ զննեցի մեր հարաբերության ֆոնին ու ահագին անհասկանալի ու անտանելի բաներ հասկանալի ու տանելի դառան։

Էդ տեսությունը պատմականորեն սկսել ա նկարագրել, թե երեխեքը ինչ տիպի հարաբերություններ են ձևավորում ծնողների կամ խնամակալների հետ, սովորաբար մոր հետ։ Էս կապվածությունը երեխեքը հետո տանում են հասուն կյանք ու էդ կաղապարները (պատտերնները) փոխանցվում են հասուն կյանքում իրանց ամենամոտ կապվածություններին ֊ դասական դեպքում սիրային զուգընկերոջ հետ հարաբերություններին։ Տենց նկարագրում ա, թե ոնց են մարդիկ ուրիշ մարդու հետ հարաբերությունները ընկալում, իրանք իրանց ոնց են ընկալում էդ հարաբերության մեջ, ինչ կարիքներ են ունենում, ոնց են իրանց կարիքները արտահայտում, ոնց են արձագանքում ուրիշների կարիքներին, ինչ ինսիքյուրիթիներ են ունենում, սեքսին ոնց են վերաբերվում ու հարաբերության ու կյանքի այլ ասպեկտներում ոնց են իրանց դրսևորում։

Ըստ էդ տեսության մարդիկ 4 տիպի են։ Կա 1 ապահով (secure) տիպ, որը տենց էլ կոչվում ա, ու 3 անապահով տիպ ֊ anxious preoccupied, dismissive avoidant ու fearful avoidant.

֊ Ապահով կապվածությամբ մարդը, ամենաադեկվատն ա հարաբերություններում, բավարար առողջ մանկություն ա ունեցել։ Իրա կարիքները լսում ա, արտահայտում ա, զուգընկերոջ կարիքները լսում ա, արձագանքում ա, իրա սահմանները գիտի, ու պահում ա։
֊ Anxious preccupied (անհանգիստ տարվա՞ծ) մարդը լքված լինելու վախ ունի։ Էս տիպի մարդիկ մանկության ընթացքում ծնողից բավարար ուշադրություն են ստացել և այլն, բայց ասենք երկար ժամանակով բաժանվել են ծնողից ինչ֊որ պատճառներով։ Հասուն տարիքում էլ էդ լքված լինելու վախը արտահայտվում ա, օրինակ` զուգընկերոջ հետ չափից շատ կոնտակտ ուզելով կամ չափից շատ փորձել գոհացնելով (people-pleasing)։ Էս դասական կպչուն մարդիկ են։
֊ Վանող խուսափող (dismissive avoidant) մարդը մեծացել ա միջավայրում, որտեղ էմոցիոնալ անտեսված ա եղել։ Իրա կարիքները չեն լսվել, արձագանք չի ստացել, ու էդ ներքնայնացվել ա։ Էս տիպի մարդիկ սկսել են իրանք էլ իրանց էմոցիաները անտեսել ու տենց են արձագանքում նաև այլ մարդկանց էմոցիաներին։ Առհասարակ էմոցիոնալ մտերմությունից խուսափում են, չափից դուրս ինքնաբավ են ու նույնն են սպասում նաև ուրիշներից։
֊ Վախվորած խուսափող (fearful avoidant) մարդիկ ինչ֊որ տիպի տրավմա տարած մարդիկ են մանկության ընթացքում, ու հարաբերության մեջ համ կպչուն են, համ վանող։ Էս մարդիկ վստահելու խնդիր ունեն, բայց նաև մտերմության կարիք։ Հարաբերության մեջ իրանք մոտ են ձգտում, հետո վախենում են թե իրանց կցավացնեն ու հեռու են գնում, հետո մոտիկ ու տենց։ Մարդկանց էմոցիաների նկատմամբ շատ զգայուն են, ու անընդհատ տարված են այլ մարդկանց կարդալով, որ հասկանան թե իրանց երբ են “գցելու”։

Մի 2 բառով սենց, ու պարզվեց, որ իմ ու սիրածիս (հա, նախկին) դինամիկան լրիվ գրքային դինամիկա ա վանող ու վախվորած խուսափողների մեջ։ Ինձ էլ, սիրածիս էլ ավելի շատ սկսեցի սիրել ու ներել գուցե մեր ջղաձգումները։
Հարաբերությունից դուրս պարզվեց, որ լիքը խասյաթներ, որ ես վերագրում էի իմ էությանը, իրականում իմ կապվածության տիպից են, ու իրանք չէին լինի եթե նորմալ կյանք ունեցած լինեի։ Բոլոր ընկերներիս գլուխը տարա էս տեսությամբ ու իմ ու իրանց հարաբերությունները սանրելով, ու պարզվեց, որ լիքը մարդիկ տենց խազված են ամենախորքում։ ՈՒ հիմա, երբ պատերազմ չի, էս նուրբ սենտիմենտալությունները էական են դառնում հանկարծ։ Ու ոնց մեկ մեկ հայերեն պոռնո եմ ուզում, ուզեցի հայերեն կարդամ կապվածությունների մասին, ու պարզվեց միակ հանրամատչելի նյութը բլոգնյուզից ա։ Վիկիում ոչ մի բան չկար։ Փոխարենը հայերեն վիկիում Մերժվածը կա ու կարելի ա կարդալ Տապասյայի ու Իչչայի մասին 14 ծանոթագրություններով։ Երևի տատս ա գրել։ Էդ ի՞նչ ա նշանակում հայերեն գրող ու կարդացող ժողովրդի մասին։ Որ մենք քիչ ե՞նք։ Ու հե՞տ։ Ուզում եմ տենց մտածեմ։

մարդ եղած վախտ
30.10.2020, 15:18
Հայաստանի հետ հարաբերություններից

Նախորդ գրառման մեջ աչքով տվի, մի հատ էլ փորձեմ։

Ու հիմա, երբ մենք դեռ չենք հաղթել, ու պատերազմը շարունակվում ա, ու էս սխալ պահ ա հարաբերություններ պարզելու, հենց հիմա եմ զգում կարիքը քո հետ հարաբերություններ պարզելու։

Հայաստա՛նս, իմ պառավ մեր, քո հետ չի լինում, առանց քեզ չի լինում, բա ո՞նց ենք անելու։ Դու էլի ընկած, ես էլի անզոր։ Քանի կար պապերի արյունով էիր մեղքի ու պարտքի տակ գցում, հիմա ախպերոց, քրոց։ Ես քեզ ասում եմ սենց չի լինի, մի բան պտի փոխվի, էս սաղ առողջ չի, բայց դու կույր ես, ինձ չես տեսնում, չես լսում, նոր ծնված կատվի պես խարխափում ես, տնքում ես ցավից։

Ես քեզ հարցնում եմ ի՞նչ անեմ քո համար։ Ու ինձ հարցնում եմ, բայց ինչի՞ եմ ինչ֊որ բան ուզում անեմ քո համար։ Քեզ ասում եմ ինչ ուզես կտամ քեզ, ու ինձ ասում եմ բայց ի՞նչ եմ ստացել քեզնից։ Քեզ ասում եմ կմեռնեմ քո համար, ինձ հարցնում եմ, բա կապրե՞մ քո համար։ Ջղայն եմ քո վրա։ Հարցնում եմ քեզ ֊ էս մերն ե՞ս ուզում լինես քո սերունդների համար։ Գիտեմ, չես պատասխանի։ Քո ցավից էն կողմ ոչ մի բան չի հասնում գիտակցությանդ։ Խոսակցության հույս չկա, սխալ պահ ա հարաբերություններ պարզելու։

Ես ուզում եմ երբ էս մութն անցնի, գոռամ ականջիդ տակ, որ բացես աչքերդ ոչ թե լացելու, այլ տեսնելու համար։ Ու բերանդ բացես ոչ թե հոգոց հանելու, այլ բառեր ասելու համար։ Մերոնցից էնքան սովոր են լացելու, սոված բերանների, փնթի սեքսի, մրոտ ու բառադի մեծացող երեխեքի։ Մերոնք քեզ են նայում, քեզնից էն էդ խղճուկությունը սովորում, ու թվում ա նորմալ ա։ Ոնց դու, նենց էլ մենք։ Բայց հերիք ա քեզ։ Մեծանալու վախտն ա։ Գոնե հիմա։

Մարդ կա ինձ կասի դու ուղղակի անասուն ես, հայրենիքը հարցերով չեն սիրում, իսկ ես կասեմ, որ ուզում եմ իմ հայրենիքը հարցերի պատասխանելով էլ սիրելի լինի։ Ուզում եմ բոլոր մարդիկ իմ հայրենիքում էս հարցերը կարենան իրանց տան, պատասխանեն, ու դրանից հետո էլ սիրեն։ Իսկ մեր սերը հիմա հիվանդ կապվածություն ա, ու ոչ ազատ սեր։ Էն հիվանդ ու հաշմանդամ ծնողի սերն ա, ում ավելի շատ խղճում ես, ում չգիտես ոնց թողնես գնաս քո կյանքի հետևից։ Իսկ իմ էս ծնողը ինձ նաև չի ընդունում, ես պիղծ եմ իրա համար։ Պադվալից նոր֊նոր դուրս եկող, դեռ թույլ մկաններով հայրենիքս, քեզ հիմա կգան, կասեն ասում էինք չէ՞։ Չես կարա քեզ թույլ տաս աշխարհ դուրս գալ։ Դու ուրիշ ես, էս պադվալին հարմար ես։ Ստեղ պտի մնաս, երեխեքիդ ստեղ բերես մեծացնես, ու շատ, լցնես աջ ու ձախ, որ արանքում մեռնեն էլ ջանդամ, քեզ կարևորը նայող լինի ու պադվալից պոկվող չլինի։ Իսկ դու պետք ա չլսես ու դուրս գաս աշխարհ։ Ոտքերիդ կանգնես, ու ոնց կայացած մարդիկ, թողնես քոնոնց կայանալ, բրթես քոնոնց, որ կայանան։ Ու քեզ ապրելով սիրեն ու ոչ մեռնելով։

մարդ եղած վախտ
28.11.2020, 23:28
Սեր, մեր, եսիմ

Շատ ջղային էի մեր բաժանումից, որտև մենք բաժանվում էինք, քանի որ չէինք կարա 2 կին միասին լինեինք։ Իմ սիրելին չէր կարա հանգիստ ասեր իրան մոտ մարդկանց թե բա սիրած մարդ ունեմ, էս ա։ Ամաչում էր, որ իրա հարաբերությունը նորմալ չի, ամաչում էր, որ իմ հետ ա։ Գործից կհանեին հավանաբար, եթե պարզ լիներ, որ ինքը “նորմալ” չի։ Իրա ասելով իրա մոր հետ չէր կարողանալու երբեք խոսալ։ Իրա դիրքից մենք երբեք հանգիստ չէինք կարողանալու ապրել։ Իրա համար մեր հարաբերությունը նորմալ չէր, լիարժեք չէր, քանի որ ազատ չէր լինելու։ Մենք արդեն մի քանի անգամ բաժանվել ու միացել էինք մինչև էս, ու էդ բոլոր բաժանվել֊միանալու արանքներում իմացել ենք, որ սիրում ենք իրար։ Ու էս անգամ արդեն միասին ահագին ճանապարհ անցած՝ բաժանվեցինք վերջին անգամ, որտև այ մեր միությունը անհնար ա։ Շատ չարացնող էր էդ գիտակցումը, որ աշխարհում անհնար ա մեր երջանկությունը։ Ես սիրում եմ իրան, ինքը սիրում ա ինձ, բայց չի կարելի։

Էս վիճակը նկարագրելուց իմ սթրեյթ ծանոթներին ուզում էի երբեմն հարցնել, թե այ ի՞նչ կզգային, եթե իրանց ու իրանց սիրածի միությունը կարելի չլիներ։ Զուտ պարզվեր, որ իրանց ներկա ամուսնու/կնոջ, ընկերոջ/ընկերուհու հետ չեն կարա միասին լինեն։ Ու որոշ ծանոթների դեպքում էդ իրավիճակը շատ դժվար էր պատկերացնելը, ու իմ հարցը անիմաստ էր լինելու։ Էդ մարդիկ, ովքեր հիմա ամուսնացած ու երջանիկ են չակերտներով կամ առանց չակերտների, ընտրել են երջանկությունը, ոչ թե մարդու։ Եթե իրանց՝ էս պահին զուգընկերոջ հետ լինելը հնարավոր չլիներ, իրանք էդ մարդուն չէին էլ սիրելու։ Իրանք ընտրելու էին մարդու, ում հետ երջանիկ լինելը հնարավոր ա լինելու, ինչը աշխարհը թողնելու ա, ողջունելու ա։ Շուկայի կանոններից ա երևի։
Էդ պրիզմայից, երբ իմ շուրջը մարդիկ երջանկությունն էին ընտրում, ես սիրված լինելու համն էի առել ու կառչած էի ինձ սիրողից։ Ինքն էլ իրա “ինչորայա”ից փախնելով կառչած էր ինձնից։ Մենք սկզբից գիտեի՞նք որ 2 կին միասին չեն լինում, աշխարհը չի թողնելու։ Երևի։ Տենց վիճակներում երջանկությունը որպես կողմնակի էֆֆեկտ չի պատահում։
Մաքուր երջանկությունը ինքնին արժի նպատակ լինի, իսկ զուգընկերը՝ միջոց։
Սիրելիս արդեն ընտրել ա երջանկությունը։ Պատերազմը զարթնացնում ա։

Գժվում եմ, որ մարդիկ էս պարզունակ բաները մեծանալու ընթացքում հասկանում են, կամ ինտուիտիվ ներծծում են շրջապատից, իսկ ես տարիներով գլուխ ու էմոցիա եմ ջարդում, ու կամ տենց էլ բան չեմ հասկանում։

մարդ եղած վախտ
29.11.2020, 23:50
երազի անալիզ 2018 թվից

Կանգնած եմ ձեռքերս վերև, մի հատ հողի թմբի վրա, առաստաղն եմ պահում, որ չփլվի։ Քանի հազիվ հավասարակշռված եմ, փորձում եմ հասկանալ ինչ գործ ունեմ ըտեղ։ Շատ պարզ ա, էս կարգի գործերը ուժեղների վրա են մնում․ քանդվող եկեղեցի ամեն մարդ չի կարա պահի, ու արդեն հանգիստ եմ։ Գործնական եմ տրամադրված, բայց ձանձրացած․ հմուտ եմ սենց վիճակներում։ Էս եկեղեցին իսկապես փլվում ա, առաստաղից փոշի ու սալեր են թափվում․ էդ փոքր սրահում էնքան փոշի կա օդում, որ պատերը չեն երևում, բայց ես չեմ հանձնվում, ձեռքերով շոշափում եմ, փորձում եմ դիրքս պնդացնել, ավելի մեծ մակերեսով եմ պահում։ Օգուտ չկա, առաստաղը փլվում ա ամեն տեղից ու արդեն պարզ ա, որ սենց կառույց պահելը ինձնից վեր ա, ինչքան էլ ուժերս գերմարդկային են։ Նույն հանգիստ, ինքնավստահ տրամադրությամբ փորձում եմ դուրս գալ ըտեղից, համարյա ավտոմատ ամեն քայլիս առաստաղն եմ պահում, ոտքերիս դիրքն եմ գնահատում․ սենց վիճակներին ծանոթ եմ։ Դուրս եմ գալիս նախասրահ, ու ստեղ առաստաղը հսկայական պանել ա, որը իջնում ա ու ամբողջ եկեղեցին դանդաղ սուզվում ա։ Ես պանելը հանգիստ պահելով դանդաղ մոտենում եմ ելքին, որտեղից դրսի լույսը երևում ա ու ոնց որ ուրախ եմ, որ պրծնելու եմ ըտեղից։ Արդեն մի քանի քայլ ա մնացել, որ դուրս գամ, ու մամային եմ տեսնում, որ ինձ ընդառաջ ա վազում, ու ուզում ա մտնի եկեղեցի։ Մաման ասում ա, որ եկեղեցուց քարեր ու բարձեր պետք ա վերցնի, որտև չի կարողանում քնի։ Ես ձանձրացած ու մի քիչ գրգռված(annoyed) էլի հավասարակշռում եմ պանելը գլխիս վերևում, ու ուզում եմ հասկանամ ինչ ա ուզում մաման։ Ասում եմ, որ եկեղեցին փլվում ա, ու տարբերակ չկա իրան պահելու, իմաստ չկա ըտեղ մտնել։ Մամայի դեմքը այլայլված ա, ինձ բացատրում ա, որ իրա անկողինը անհարմար ա, իրա ողնաշարը զգայուն ա շատ, ու ինքը չի դիմանում առանց քնելու, ու իրան քարեր են պետք ըտեղից, ու իջնում ա եկեղեցու հատակին, իմ մոտ, ուզում ա խորանա սենյակում։ Ես նյարդային եմ, որտև չեմ կարում մամային բացատրեմ, որ ըտեղ իմաստ չկա մնալ ու ոչ մի քար պետք չի հավաքել։ Ու նաև զզված եմ, որտև մաման մեկա թքած ունի իմ վրա ու իմ ասածների վրա, ու ես էլ ոնց որ իրա վրա թքած ունեմ, մտածում եմ “ինչ ուզում ես արա”, մեկա շանս չունեմ հետ պահելու․․․
Էդ նեղ մաջալին զանգ ա գալիս, վեր եմ թռնում, ու իսկապես զանգում են։ Մտքումս հայհոյում եմ, նայում եմ հեռախոսին․ 5։40․ հայկական համար ա, ավտոմատ 3 ժամ գումարում եմ։ Հլը կիսաարբած եմ գիշերվանից, բայց պատասխանում եմ, կենտրոնացած եմ բառերը նորմալ արտասանելու վրա։ Տղամարդ ա, ասում ա իմ քարտից գիշերը առևտուր են ուզել անեն, ուզում ա իմանա ես ե՞մ եղել։ Գիշեր․․․ գիշեր․․․ գիշեր․․․ մանրից հիշում եմ․ խմած էի․․․ ու հա, ինչ֊որ բան էի ուզում առնեի չէր ստացվում։ Անկապ հարցեր եմ տալիս մինչև հիշեմ, ասում եմ ես էի, ու կախում ենք։
Ջոկում եմ, որ հենց նոր շատ էմոցիոնալ էի․․․ հա, երազում էի․․․ ինչ երազ․․․ հիշեցի․․․ եկեղեցին, մաման․․․ Ներսումս խնդում եմ վրես։ Նորից եմ անցնում երազի վրով։ Փորձում եմ հասկանալ ինչի մասին էր։ Միանգամից չխկում ա, շատ պարզ ա։
Մաման ինչ֊որ վեհ ընտանեկան արժեքներ ուներ, մեզ էդ արժեքներն էր ուզում փոխանցեր, բայց ես լրիվ ուրիշ բան դուրս եկա, ու մամայի արժեքների եկեղեցին փլվում ա։ Ես ամեն ձև փորձում էի պահել էդ, բայց ինչ֊որ պահի էնքան եմ կտրվել էդ արժեքներից, որ էդ պատկերացրած աշխարհը փլվում ա, ու մաման էնքան ա ֆիքսված դրանց վրա, որ պատրաստ ա էդ փլատակների տակ մնա։
Խնդալս գալիս ա ինչքան պարզ ա միտքս էս երազը սարքել ու նաև ինչքան կարևորություն եմ փաստորեն ներսումս տալիս նրան, որ մաման ինձ մերժում ա։ Մաման ինձ մերժում ա առանց դաժե ինձ նորմալ իմանալու։ Էս սենսիթիվությունս ներսիս ցինիկին զվարճացնում ա, ու տրամադրությունս անհնարին բարձր ա։ Մտքովս հոգեբանս ա անցնում։ Մտածում եմ հազիվ նորմալ երազ եմ տեսել, պատմեմ։ Մի տեսակ հպարտ եմ մտքիս սարքած երազի համար, մտածում եմ կգնահատի։ Էդ մտքից վապշե ա տրամադրությունս բարձրանում։ Ուրախ քնում եմ։
Էդ երեկոյան հանդիպում եմ հոգեբանիս ու հենց սկզբից ինձնից գոհ ասում եմ որ երազ եմ տեսել։ Մեր նախորդ հանդիպումը ինտենսիվ էր, հոգեբանս մտքերով էդ հանդիպման հետ ա, ճշտում ա ոնց եմ եղել։ Լավ եմ եղել։ Հետ ենք գալիս երազիս։ Երազը հիշում֊պատմում եմ, ու ընթացքում ավելի եմ զվարճանում տարբեր դետալներից։ Գիտակցությունս ղժում ա անգիտակցությանս պարզության վրա։ Հոգեբանս լուրջ տեսք ունի, ասում ա հետաքրքիր երազ ա, բայց իմ տրամադրութունը չի կիսում։ Նեղվում եմ, որ զավեշտը չի գնահատում։ Վերջում ասում եմ էպիկ ա ինչքան պարզ ա սիմվոլիկան։ Էս մեծամտությունս ուշադրությունը գրավում ա։ Հարցնում ա ո՞րն ա սիմվոլիկան։ Պատմում եմ մամայի արժեքների մասին, ու թե ոնց չեմ կարում դրանք պահեմ, ու ոնց մաման չի հանձնվում։ Ասում ա կուզե՞ս էքսպերիմենտ անենք։ Հոգեբանիս դեմքից կարդում եմ, որ էդ վստահությունիցս բան չի մնալու, լրջանում եմ, բայց հավատս չի գալիս, որ երազը այլ բանի մասին կարա լինի։ Արդեն խաղային հետաքրքրություն ունեմ։ Կուզեմ, իհարկե։

Ասում ա երազը սենց ընդհանուր պատմեցիր, որ սենց ա լինում, նենց ա լինում․․․ հիմա մենակ քո անունից պատմի, առաջին դեմքով։ Պատմում եմ համարյա նույն պատմությունը, մենակ փորձում եմ ամեն նախադասության ենթական “եսը” լինի։ Հեշտ ա։ Հոգեբանս հետևում ա․ տպավորություն ունեմ անցնում ա ասածներիս վրով, ինչ֊որ բաներ ա դասավորում։ Ես անհամբեր եմ, սպասում եմ հաջորդ հրահանգին։ Հիմա մամայի անունից պատմի։ Տհաճություն եմ զգում, չեմ ուզում մամայի հետ իդենտիֆիկացվեմ, բայց մի քիչ շնչում եմ, ջոկում եմ մամայի դիրքից էդ սաղ ռացիոնալ ա։

»Ես վատ եմ քնում, մեջքս ցավում ա, ու ինձ անկողնուս մեջ լիքը մանր բարձեր, քարեր են պետք։ Ես հոգնել եմ, էլ չեմ դիմանում առանց քնելու ու գնում եմ էդ եկեղեցուց քարեր հավաքեմ։ Մոտենում եմ եկեղեցուն, Դուդային եմ տեսնում, կանգնած ա պանելի տակ, ասում ա մի մտի։ Բացատրում եմ, որ էլ չեմ կարում առանց քնելու, պետք ա էդ քարերը հավաքեմ։ Ասում ա մի մտի, բայց չի խանգարում մտնելուն։
Դուդայի հոգեբանը ինձ ա դիմում֊ ասում ա, բայց էդ եկեղեցին քանդվում ա, խորտակվում ա։ Ասում եմ հա, բայց ինձ էդ քարերը պետք են։ Ասում ա բայց ըտեղ հստակ վտանգ կա, էդ եկեղեցին սուզվում ա։ Ազդում ա նյարդերիս էս հոգեբանը։ Ասում եմ չէ, դու չես հասկանում, ես չեմ դիմանում առանց քնելու։ Տոնս ագրեսիվ ա։
Հոգեբանս ասում ա լավ։ Ես դուրս եմ գալիս մամայի դերից։ Մամայի դիրքում լիքը լարվածություն քաշեցի։
Հիմա քարի դիրքից պատմի։ Խնդում եմ։ Մտածում եմ հոգեբանս կայֆավատ ա լինում, չնայած գիտեմ որ կայֆավատ չի լինում։ Տարբեր մտքերով ժամանակ եմ ձգում, մինչև պատրաստ լինեմ քարի մեջ մտնել: Ասում եմ զվարճանում ես, ու մտքեր են հոսում․ եթե ես հոգեբան լինեի, կզվարճանայի․ չէի զվարճանա․ էնքան խառնված եմ, տարբերակ չկա էս զվարճալի չլինի․ պարզ ա, որ զվարճալի չի։ Քարի դիրքը․․․
» Ես քար եմ քանդվող եկեղեցու գետնին։ Հարցնում ա ո՞նց ա քար լինել քանդվող եկեղեցու գետնին։ Ոչ մի ձև, ասում եմ։ Ասում ա բայց փլվում ա եկեղեցին, քո վրա բաներ են թափվում։ Հա, թափվում են։ Ասում ա ո՞նց ա թափվող քարերի տակ մնալը։ Ոչ մի ձև, ես քար եմ, եկեղեցու գետնի քարերի հետ տենց ա լինում։ էմոցիա չունեմ դրա նկատմամբ։ Լավ, շարունակում եմ։ Մի հատ կին կա, ուզում ա գա, ինձ հավաքի։ Հարցնում ա ո՞նց ա էդ։ Էդ միտքը ինձ շոյում ա։ Ես արժեքավոր եմ մի հատ կնոջ համար։ Ներսումս փշաքաղվում եմ։ Իրականում ուզում եմ գա, ինձ վերցնի։
․․․․
Հիմա եկեղեցու դիրքից․․․
Էլ խնդալս չի գալիս։ Ինտենսիվությունից խնդում եմ ամեն դեպքում։
» Ես հին, մեծ եկեղեցի եմ, որ փլվում ա։ Ինձ փորձում են պահեն, բայց ես շատ մեծ եմ ու ծանր ու հին, ինձ պահել չի լինի։ Ես մեկա քանդվում եմ։ Հարցնում ա ո՞նց ա որ փլվում ես։ Ես շատ ծանր եմ ու հին, սյուներս չեն պահում ինձ էլ, քայքայված եմ ես։ Հոգնած եմ արդեն, հանգստացնում ա, որ փլվում եմ։

Համարյա քրտնած եմ։ Հոգեբանս զգում ա, որ դժվար ա ինձ։ Մի քիչ ժամանակ ա տալիս։ Զգում եմ, որ աջակցում ա ուժեղ, հասկացնում ա, որ լավ էի “աշխատում”։ Մտքերիս չեմ հետևում էլ։
Հիմա երազի դիրքից։ Ասում ա ինչի՞ մասին ես դու։ Ի՞նչ էիր ասում Դուդային։
» Ես Դուդայի երազն եմ։ Երեկ ինձ թվում էր գիտեմ ինչի մասին եմ, բայց հիմա էլ չգիտեմ։
Հոգնած եմ։ Էլ խնդալու չի։ Էդ սաղ ես էի։

մարդ եղած վախտ
30.12.2020, 10:33
Ես, օրինակ, շատ եմ սիրում Հայաստանը փրկելը։ Մոտս շատ էլ լավ ա ստացվում, մի բան էլ հաճույք եմ ստանում։ Հատկապես եթե ալկոհոլ կա զակուսկիով, թե պետք եղավ, օրը մի քանի անգամ կփրկեմ։ Ֆռթցրա ու փրկի, ֆռթցրա ու փրկի։ Դե մեկ ա ինձնից ավել բան չի հասնում։ Բանը, ես զբաղված եմ։ Հա ի՞նչ, էդքան ասիմ ինչ պետք ա անել, մեկը չի լսու՞մ՝ անի։ Էդ ա էլի, հիմար ազգ ա, էդքան փրկում փրկում ես, ու ոչ մի բան։ Գնամ քնեմ, գլուխս ցավաց էդ զակուսկիից։

մարդ եղած վախտ
17.01.2021, 19:17
Մի հատ միջավայրում եմ, որտեղ մարդիկ ապագա են գծում։ Շեֆիս գրած մի հատ գրանտ եմ նայում։ Մարդը ուզում ա սարքի իրա ապագայի աշխարհը։ Ինչ անհավանական հաջողակ պետք ա լինի իմ նման մեկը ստեղ հայտնվելու համար։ Ու ինչ կարգի տխմար պետք ա լինի իմ նման մեկը, որ չկարենա տարիներով դեպրեսիայից դուրս գա։ Հա, հա, գիտեմ, ախր ես, բանը, տրավմա, բան, խնդիրներ, կյանքը, բլա, պատերազմ, բան, Հայաստանը, տենց, հասկացանք։ Ինչ֊որ պահից հերիք ա բայց։

Վերջերս էվոլյուցիայի հետ երկար խոսակցություններ եմ ունենում։ Կուզեի տենց չլիներ, բայց թքած ունի իմ վրա։ Մեր սաղի վրա։ Էվոլյուցիան ապրողների հետ ա, ու նրանց, որ տարածվում են։ Եթե ապրող չես ֊ մեռի, լիքը ապրողներ կան։ Ուզում ես մնաս ֊ ապրի։ Իսկ էվոլյուցիան մեկա թքած ունի։ Այլ էմոցիա չունի։ ․․․ բայց եթե ապրող ես, ձեր խոսակցությունը կարա շարունակվի։

Շեֆս էս տարվա առաջին միթինգին հիշատակեց, որ 1980֊ականներին մեկը բալերինայի հեշտոցի կծկումները ձայնագրել ու ուղարկել ա տիեզերք։ Էդ միտքը ունենալուց հետո, մարդը մտածել ա ֊ էդ արտակարգ միտք ա, ու պետք ա իրան իրականացնել, ու իրականացրել ա (ընթացքում կասեցվել ա, բայց էդ չի էականը)։ Շեֆս ասեց, որ ուզում ա մենք մեր մտքերում ու պրոյեկտներում էդ համարձակությունը (boldness) ունենանք։ Ինձ համար ուզում եմ խաղայինությունը(playfulness) ավելացնել։ Երևի ապագան տենց ա կառուցվում։

մարդ եղած վախտ
18.01.2021, 12:30
"Մարդու մի պռոշը բոզ ա" մի քֆուրչի բարեկամի ցիտեց մերս` հիշելով, որ դարեր առաջ հիվանդանոցում երբ հերս պետք ա մեռներ, կռավաթ քշելուց հրճվում էին։

մարդ եղած վախտ
28.01.2021, 13:01
Արի ընկերություն քաքենք մեր հարաբերության վրա։ Հեշտ ա։

մարդ եղած վախտ
01.02.2021, 00:53
էն, որ մի քանի տարի առաջ ավելի հեշտ էր զգալ էմոցիաներ, որոնց համար բառեր կան, ու հիմա ավելի հեշտ ա զգալ էմոցիաներ, որոնց համար գիֆեր կամ սծիկեռներ կամ էմոջիներ կան, ու կարելի ա առանց բառերի էլ զգալ

մարդ եղած վախտ
07.02.2021, 15:29
կուզեի իմանալ՝ ակումբում արդեն գրածներս ու գալիք գրելիքները կյանքս վարի տալու ինչ պոտենցիալ ունեն: Ու էդ վախ-խուտուտից եմ հասկանում, որ ենթագիտակցությանս մեջ ապագաս հայոց հետ դեռ կապված ա: Իսկ առհասարակ հետաքրքիր մտքի փորձ ա, թե ինչքան ոչ ուղղակիորեն իդենտիֆիկացնող ինֆորմացիա ա պետք մարդու իդենտիֆիկացնելու համար: Փոքր աշխարհի մասին

մարդ եղած վախտ
17.02.2021, 01:00
Լավ օրերին պատահում ա, որ ապրող սնոբ եմ դառնում անկենդան աշխարհի նկատմամբ։ Էս աշխարհում, որտեղ կան չափեր որոնցում զանգված չկա, ու կան չափեր որոնցում աստղերը ծանրությունից փլվում են իրանք իրանց վրա, մենք լռված ենք էն չափերում որտեղ կան կառուցվածքներ։ Մեր չափերում կան կառուցվածքներ, որ կարան սարքեն իրանց պես ուրիշ կառուցվածքներ, ու ժպտացնում ա, որ մենք դրանցից ենք ֊ կենդանի։ Մերոնցից կան, որ աճում են, երկար արմատներ են տալիս, կան որ հազարներով տերև են տալիս, կան որ փաթաթվում են, կան որ մակաբույծ են, կան, որ տեղից տեղ են գնում, կան որ գիշատիչ են, կան որ էնքան փոքր են, որ ջրի մեջ չեն կարում նորմալ լողան, որտև ջուրը մածուցիկ ա։ ՈՒ մենք բոլորս․ էն ամբողջի նկատմամբ որ չի ապրում․․․ հիանում եմ մեզանով։ Չապրողը էնքան շատ ա, իսկ մենք լրիվ ուրիշ որակի ենք, էս անհավանական հատկություններով չափերում, որտեղ լույսը էներգիա ա տանում֊բերում, պատահական տատանումները չեն քանդում, ծանրությունները ամեն ինչից նույն ապուրը չեն սարքում ու էս տարածության մեջ մենք մի ինչ֊որ ժամանակ կարում ենք պահպանենք մեր կառուցվածքը ու տենց մի բան սարքենք նորից, համարյա զրոյից։ Մենք ֆանտաստիկ մասնիկներ ենք, որ կարում ենք ուրիշ մասնիկներ օգտագործենք, իրանց ներառենք կառուցվածքում կամ դուրս հանենք կառուցվածքից կարգավորված ու ոչ պատահական։

Ու մեր միջից էն ինչ ես եմ, իմ տեսակը կարում ա սարքի բաներ, որ չեն եղել։

Կոֆեն պտտում եմ բաժակի մեջ։ Բաժակը իմ ձեռքում ա, կոֆեն՝ բաժակի մեջ ու բաժակ չկար, ոչ էլ կոֆեն, ոչ էլ բառեր։ Իսկ հիմա մի ինչ֊որ ձեռք բաժակ ա պտտում ու կոֆեն մեջից չի թափվում, այլ եզրերին զուգահեռ կանոնավոր շարժվում ա, որտև ես տենց ուզեցի(ե՞ս) ու զվարճացա դրանից։ Ու էն սաղ մնացածը, որ կյանք(life) են, բայց չգիտեն ու հնարավորություն չունեն իմանալու, որ կյանք լինելը կարա նշանակի նաև լինել մի բան, որը կարա ստեղծի ուրիշ բաներ ու բառեր։ Հը՞։ Սպասի։ Էս հետո ձևափոխվում ա մարդ լինելու սնոբության։ Երբեմն երջանկացնում ա։

մարդ եղած վախտ
20.02.2021, 15:17
֊ Չմո չմո չմո չմո․․․․
֊ Հը՞․․․
֊ Չմո չմո չմո․․․
֊ Բայց ինչի՞․․․
֊ Վայ խաղալիքներ
֊ Ու՞ր ա
֊ Հենա նայի, շուշո՜ւտ, գնա՜, խաղալիքները․․․
֊ Ախր ի՞նչ խաղալիք
֊ Նայի ավտոները․․․ Նայի ինչ լավն են․․․
֊ Ձեռ ե՞ս առնում։
֊ Բա էս մեկը
֊ Ո՞րը
֊ Նայի մոտոները
֊ ․․․՞
֊ Հլը էս դեղինը․․․
֊ Հլը գինը նայի։
֊ Նայի ինչ սիրուն ա։ Էդքան աշխատում ես քո համար չես կարու՞մ ծախսես։
֊ Ախր մոտո՞։
֊ Ղըմմմ ղըմմմ ղըմմմ։
֊ (ո՞նց մինչև հիմա գլուխս չես կերել)


https://imgur.com/cK3GLYl

մարդ եղած վախտ
28.02.2021, 20:36
Քայլում էի, արևոտ տեղ էի ման գալիս ու պատահաբար հայտվեցի գերեզմանոցում։ Տհաճությամբ մի քիչ պտտվեցի էլի պատահաբար հայտնի կոմպոզիտորի գերեզմանի հասա, ու վրան նամակ գտա մի հատ ճտից։ Էդ ճուտը կոմպոզիտորի ծնունդն էր շնորհավորում ու լավագույնն էր մաղթում ծննդյան հետ կապված :)

մարդ եղած վախտ
05.03.2021, 15:57
Ինչքա՞ն մենակ ա մարդը իրականում։ Էս հարց ա հենց, ոչ թե հուզաճկուն խոհ։ Իմ մենակությունը նորմալ ա՞, թե խեղման մաս ա։
Ծնողի գործը երեխուն մեծացնելուց նաև նրա մասին ա, որ պատրաստի՞ երեխուն, որ երեխեն աշխարհում մենակ ա իրա էմոցիաների ու ներքին կռիվների հետ։ Թե՞ երբ ծնողը իրա գործը լավ ա անում, երեխեն չի բախվում դրանց հետ։ Թե ծնողի գործն ա, որ երեխուն էդ կռիվների հետ առերեսման գործիքներ տա, որ երեխեն քիչ թե շատ պատրաստ լինի դրանք հաղթահարելուն։ Թե՞ մարդը այ էդքան մենակ ա, որ ոտաբոբիլ ընկնում ա աշխարհ ու պետք ա գնա ջոկի։ Էս սաղ իմաստ ունի՞ ծնող լինելուց դուրս կոնտեքստում, թե զուտ ուզում եմ էլի մի բոչկա մեղք բարդեմ խեղճ մորս գլխին։

մարդ եղած վախտ
17.03.2021, 03:04
Էս քանի օրը լռվել եմ նրա վրա, որ Իմանբեկը Գրեմմի վերցրեց։ 19-20 տարեկան լակոտը Ղազախստանի իրանց գյուղում երգ ա լսել, էդ երգի վրա բզբզացել ա մի քիչ, տժժալիք ա սարքել ու հիմա ես աշխարհի լրիվ ուրիշ ծերում տժժում եմ իրա ռեմիքսած երգի տակ ու մտածում, թե այ ինչի՞ Հայաստանից չի դուրս եկել տենց մի հատ 3րոպեանոց, ոչ ռազմահայրենասիրական, ոչ ապու պապու արյամբ ծծված, ոչ հայու գենին արժանի, ոչ վրեժով լի, ոչ Կոմիտասի ազգին վայել, այլ տենց ցածր արվեստոտ, բայց թեթև սրտով տժժոցի, որ մի 10000կմ-ի վրա էլ ինչ-որ խմած լակոտ մարմինը կուզի շարժել դրա տակ, ու կասի էս ո՞վ ա էս Գագոն կամ Լիլոն։

մարդ եղած վախտ
17.05.2021, 06:08
Եկանք իմ տուն միասին, որտև որոշել էինք խոտ ծխել։ Դրանից առաջ որոշել էինք փսիխոդելիկ թրիփ անել, բայց էդ մնաց հետո։ Առաջին անգամ էր իմ տանը լինելու։ Քայլելուց առաջ ասեց, որ հետաքրքիր ա մարդկանց տունը տեսնելը։ Ի՞նչն ա հետաքրքիր - հարցրի։ Հետաքրքիր ա գրքեր կան թե չէ, տունը լիքն ա իրերով, թե մինիմալիստական ա, պատերին ինչ-որ բաներ կպցրած են թե չէ… էլի բաներ ուներ ասելու, բայց տագնապեցի։ Արի գնանք է։ Գնացինք։ Տանս գրքեր կան, պատերին պոստերներ։ Ինչ-որ պահի ասեց ապշած ա ինչքան քիչ բան ունեմ։ Տունս դատարկ ա։ Բայց լցված ա մտքերով, մեկ մեկ էնքան, որ տեղ չկա շարժվելու։
Գիտեմ, ինքը շատ իրեր ունի, բայց իրա տանը շարժվել լինում ա հաստատ։
Ձգվում եմ իրա պարզությանը։ Մտքի։ Ներսում օդ կա շնչելու։ Զարմանում եմ, որ մարդիկ աշխարհում կարան գոյատևեն նաև տենց պարզ մտքով ու ինտելեկտի մասին չի խոսքը, այլ ավելի շուտ հույզերի, բայց նաև ասելը որ էդ հույզերի պարզություն ա, էլի ազնիվ չի։ Ազնիվ ա, եթե ասեմ որ խցանված չի։ Հույզերով ու մտքերով։ Էդ խցանման մեջ ամեն նոր հույզը - ինչ ուզում ա լինի - ավելանում ա արդեն եղածի պոչից ու ծանրացնում ա։ Լրիվ աղիքների խցանման նման։ Եթե խցանված ես, ինչ-որ պահի էլ ուտել չես ուզում, սիրտդ խառնում ա, մինչև էդ բոլոր կերածներդ զզվելի են թվում ու էդ սաղ դուրս հանելուց մի բան կարող ա պատռվի։ Ու տենց, կան մարդիկ, որ խցանված չեն, ու չես իմանում որ տենց էլ ա կարելի, մինչև չես տեսնում։ Իրա մոտ հույզը առաջացավ - դուրս եկավ, միտքը առաջացավ - դուրս եկավ ու վերջ, ներսում լիքը տեղ կա նոր մտքեր ու հույզեր սարքելու։
Էդ ներսի թեթևությանը ձգվեցի։
Տենց… բանը… առողջ ա։
Ծխեցինք։ Հանգիստ էր պատուհանի մոտ։ Հարևանների լույսերին էինք նայում ու ամպերի հետևում մեկումեջ թաքնվող լուսնին։ Մոտ էինք իրար մարմնով։ Կարա՞մ գրկեմ - հարցրի։ Ահա։ Գրկեցի։ Չգիտեմ ինչի հետ ես հանգիստ - ասեցի։ Հանգիստ եմ - ասեց։
Գնաց տուն ու գրեց թե ինչը սիրեց, թե ինչ ա ուզում։ Ու վերջ իրա մոտ։
Ինձ շաբաթներ են պետք մի օրը մարսելու համար, գուցե ավելի։

մարդ եղած վախտ
22.05.2021, 21:11
Երջանկության մեջ իմ իմացած սիրո կարիքը չկա: Երբ ամեն ինչ լավ ա ինչ-որ մեկի հետ, կարիք չունես իրան '’սիրելու'’: Կարելի ա ուղղակի միասին լինել, ապրել էդ պահերը առանց մոտալուտ վերջի, առանց գցել-բռնելու, թե ինչ ա քո ապրածի անունը: Սերը մեյդան ա գալիս, երբ չկա էդ ուղղակի միասին լինելը: Սերը խտացում ա, որ ուղեղդ ծնում ա, որ պաշտպանի էն ինչ ունեք: Չկա՝ վտանգ, չկա՝ սեր: Ուզում եմ կարիք չունենամ ոչ մեկի սիրելու:

մարդ եղած վախտ
22.05.2021, 21:18
2 տարի առաջ երեկ չէ առաջին օրվանից

նամակ նրան, ում սիրում եմ

Ես չգիտեմ քեզ ինչ առաջարկեմ։ Այսինքն վախենում եմ քեզ առաջարկել։ Ես քո կարիքները լսում եմ, երբ իրանց ձևակերպում ես, ու թող համարձակվեմ ասել, որ քո կարիքները գիտեմ։ Ու գիտեմ, որ էն ինչ ունեմ քեզ առաջարկելու, մեզ ավելի շուտ կբաժանի։ Բայց ես եզրի վրա եմ, ես վախենալու բան չունեմ, կորցնելու բան չունեմ, ու առաջարկում եմ քեզ, լսի։ Ես չգիտեմ մենք երբևէ միասին կկարենանք լինել թե չէ։ Չգիտեմ, եթե մենք միասին լինենք, մարդիկ մեզ կթողնեն ապրել, թե մեզ էնքան կատեն, որ մեզ կսատկացնեն ֆիզիկապես ու կամ բարոյապես։
Մենք հիմա, հենց հիմա միասին չենք կարա լինենք, կամ կարանք լինենք, եթե ես իմ հուսալի կյանքի հնարավորությունը, անձնական բլա֊բլա֊բլա֊ները մի կողմ դնեմ։ Ու էդ էլ ա հնարավոր, բայց արի չքննարկենք էդ էս պահին։
Մենք էս պահին միասին չենք կարա լինենք։ Մենք հլը երկաաաաար ժամանակ միասին չենք կարա լինենք ու շաաաատ չհերիքող ժամեր կարանք գրկենք իրար։ Ամեն անգամ իրար նորմալ չտեսած բաժանվելու ենք էլի, հազիվ սկսած ենք լինելու նորմալ շնչել, երբ էլի ճզմվելու ենք իրար կարիքից։ Մեր մարմինները իրարից զոռով ենք պոկելու, ինչ զահրումար ասես չենք զգալու գիշերները մենակ պառկած։ Ուզելու ենք մեռնենք, որտև մեր համար երջանկություն չկա, բայց համ էլ ուզում եմ հավատամ, որ չենք մեռնելու։
Ուզում եմ չմեռնենք ու երբ անցնեն էս տարիները, միասին լինենք։ Լսի, մենք կարող ա երբեք միասին չլինենք, բայց ես կառչում եմ էդ պուճուր շանսից, ոչ որտև հիմար եմ կամ միամիտ։ Ես ուզում եմ երջանիկ լինեմ ու չեմ վախենում ձախողվելուց, երջանիկ չլինելուց չեմ վախենում, բայց նաև իմ կամքով չեմ հանձնվելու։ Ես վախ չունեմ ընկնելուց, բայց չեմ շտապում ներքև թռնել։ Ու լսի, ես չեմ սպառվում, իմ ներվերը պողպատից են։ Քո ներվերը պողպատից չեն, դու համարյա հանձնվել ես։
Բայց լսի ֊ չէ, գրողի ծոցը։ Արի փորձենք։ Մնա կախված։ Մնա հետս։ Կարող ա անցնենք սրա միջով։ Արի եթե ջարդուխուրդ ենք լինելու, ապա մենակ որտև մեզ շպրտել են կամուրջից, ու միասին։ Ասում եմ հավատա ինձ, ես մնում եմ։ Մնա հետս։
Ու լսի, երբ մենք վերջը միասին լինենք, հոգնելու ենք իրարից ախր։ Զզվելու ենք իրարից։ Քո ամեն բառը ներվերս սղոցելու ա, ու իմն էլ քոնը։ Չես ուզելու ինձ տեսնես, գլխիդ ես տալու, ափսոսալու ես բոլոր օրերը, որ անցկացրել ես միասին լինելուն սպասելով։ Միասին լինելու անիմաստությունից ցնդելու ես, միասին լինելու անիմաստությունից ցնդելու եմ։ Քո մարմինը սովորական ա դառնալու ինձ, իմ մարմինը սովորական ա դառնալու քեզ, ու չենք ձգվելու էլ իրար։ Իրիկունը ուզելու ես մի տեղ փախնես, իմ մոտ չգաս։
Լսի, ես ուզում եմ հենց քեզնից զզվեմ ու քեզնից հոգնեմ։ Ուզում եմ քո՛ ամեն բառը իմանամ, ուզում եմ հենց դու՛ էնքան սովորական լինես, որ չզարմացնես։ Ու հենց դու՛ ես էն, ում էդքան զզվելուց հետո, կուզեմ չկորցնեմ ու ինչքան էլ զզվելուց լինեմ, տուն գամ քո մոտ։ Ես ուզում եմ քո՛ հետ անցնեմ դրա միջով։ Սրանից պակաս սերը չի դիմանա ախր։

մարդ եղած վախտ
16.06.2021, 00:05
Հասկացա, որ հեծանիվից, ու առհասարակ տրանսպորտային միջոցից իմ հաճույք ստանալը մոդելավորվել ա գազելի շոֆերներից։ Հիշեցի, որ շատ տարիներ առաջ ուղղակի գժվում էի նայելու համար, թե ոնց են մեքենա քշում, ու ամենահասանելին գազելի շոֆերներն էին։ Վարորդներ կային, որ լրիվ ձուլված էին իրանց տեխնիկային, էդ քանդված ավտոյի ամեն հըռն ու դըռը զգում էին։ Հիշում եմ վարորդներին, որ սեմուշկա էին չրթում քշելուց ու թքում դուրս։ Ու թքած սաղ աշխարհի վրա։ Կոպեկ վերցնելը, զդաչի տալը, սկոռուստ փոխելը, սկոռուստի ցնցվող գլխիկը բռնելը (որ էդ ցնցվելուց չպոկվի թռնի), սեմուշկեն բերանը դնելը, արանքում հաջողացնել-չրթելը, կոպեկը, սեմուշկեն թքելը, սկոռուստը… էս պրոցեսի օրգանիկության համար գժվում էի։ Էդ անթրաշ, անտաշ, փնթի (ոչ միշտ իհարկե) մարդիկ կյանքից հաճույք ստանալ գիտեին իրանց տեխնիկայի միջոցով, ու հիմա կյանքի ամենապարզ հաճույքներից ա մեկ-մեկ հեծանիվիս վրա ինձ մարշուտնու շոֆեր զգալը։ Մերսի ձեզ ձյաձկեք։

մարդ եղած վախտ
19.08.2021, 20:18
Ինչ֊որ պահի սենց ստացվեց ֊ հանդիպեցինք կանգառում, գնացինք տուն, նստեցինք սեղանի մոտ։ Ասեց ո՞րն ա սիրածդ կենդանին։ Եսիմ որն էր։ Ասեցի քոնը՞, ասեց ալպական։ 3 նախադասություն փոխանակեցինք ալպակայի մասին, գերմանական ռեպի տակ սեքս արեցինք, գնաց տուն։ Հեշտ էր ու էժան, ոնց որ մակդոնալդսը։ Գնում ես, քո մի երկու մանեթանոց բուրգերը վերցնում, ուտում, գնում ես տուն։ Մեկ մեկ նրբահամ խորտիկի հավես չկա։

Երկու տարուց լավ ընկերներ դառանք։

մարդ եղած վախտ
03.09.2021, 16:07
Մի երջանիկ պահի սեղանիս դաշնամուր էի նվագում, երբ մեկ էլ սկսեցի մատներս սեղանից բարձացնել մյուս ձեռքի մատներով բռնած, ու հիշեցի, որ դաշանամուրիս դասատուն էր երբեմն տենց բարձացնում մատներս երբ նոր բան էի սովորում, կամ նոր էի սովորում։ Ձեռքը ինձից էր ստացվում, նվագը՝ իրանից։ Հաճելի էր երբ փոքր ձեռքդ տալիս էիր մեծին, ու մեծը քո ձեռքով ինչ֊որ սիրուն հնչյուններ էր ստանում։ Հետո ինչ֊որ պահի մի բան լավ չէի անում, մի բան էդ պուճուր դոդգլուխս չէր մտնում, ու սկսում էր մատներս ուժեղ սեղմել ստեղներին, հետո ավելի ուժեղ, երբեմն մատս հակառակ էր ծալվում, երբեմն ուղղակի խփում էր մատս ստեղնին, բայց, ոչինչ, նորմալ էր, իմ սխալն էր, ինքը մեծն էր։ Հիմա երբ մտածում եմ դրա մասին, մտածում եմ չէ, չեմ ուզում մեկը տենց մատներս ցավացնի, ոչինչ որ արդեն մեծ դոդգլուխս բան չի մտնում, ոչինչ որ թամբալ եմ։ Համաձայն չեմ, որ ինձ ցավացնելով մի բան սովորացնեն։ Ու տենց մտածում եմ մարդիկ մեծանալուց հետո էլ չեն համաձայնվում, որ իրանց ինչ֊որ բան սովորացնեն, որտև սովորացվելը նշանակում ա պետք ա մատներիդ տան, ասեն՝ դոդ ես, քթի տակ մրթմրթան, ու դու դրան արժանի ես։ Տենց երևի հասարակության հաջողվածության ինչ֊որ նշան ա էն, թե մեծահասակները ինչքանով են համաձայն, որ ինչ֊որ մեկը իրանց ինչ֊որ բան սովորացնի։

մարդ եղած վախտ
12.01.2022, 15:07
Մի քիչ ագրեսիայի մասին

Սիրածս խանդում ա նախկինիս, ու մի օր խոսում էինք էդ թեմայով։ Երկար ու լարված չատից հետո գնացի իրա տուն ու երբ պառկած իրար էինք նայում, ասեց, որ իմ նկատմամբ լիքը ագրեսիվ իմպուլներ ա զգում, որոնք կարդում էի աչքերից։ Մենք իրա ագրեսիվ իմպուլսներից երբեմն խոսում ենք ու, օրինակ, գիտեմ, որ իմ նկատմամբ իրա ագրեսիան ինձ ղդիկ տալն ա։ Էդ հետաքրքիր ա, որտև իմ ագրեսիվ իմպուլսները ֆիզիկապես ագրեսիվ են։ Մտքում ինչ֊որ բաներ եմ ջարդում, գոռում եմ, պատերին եմ խփում (դեռ մտածում եմ ագրեսիան իրականում հանելու նորմալ մեթոդների մասին, բայց ալարում եմ ասենք սպորտով զբաղվել)։ Սիրածս, փոխարենը, ուժային իմաստով ամուր չի, ու մի օր պատմեց, որ երբ ինքը մտածում ա մարդ սպանելու մասին, իրա մեթոդը թույնելն ա, որտև ֆիզիկապես երբեք մարդ չի կարողանա սպանել։ Իմ մտքով թույնելը երբեք չէր անցել, բայց հետաքրքիր էր էդ գիտակցումը, որ թեկուզև ինքը ֆիզիկապես ագրեսիա չի արտահայտում, բայց իրա մտքում ագրեսիվ իմպուլների ելքը պակաս զարհուրելի չի։
Ինչ֊որ պահի ասեցի, որ չեմ ուզում էդ ագրեսիան իրա ներսում պահի ու եթե մտքով անցնում ա, թե ոնց կարա էդ հանի, կարա ասի դրա մասին ու ջոկենք ինչքանով ա էդ հնարավոր։ Ասեց լավ։ (Ասեցի, որ կարանք օրինակ որոշենք, որ ինքը ինչ ուզում ասում ա մի քանի րոպե, ու ես չեմ պատասխանում դրան։ Ասեց, որ ինչ֊որ բաներ ասելուց ավելի շատ ա վախենում, որտև կարող ա նենց բաներ ասի, որոնց տակից հետո ավելի դժվար լինի դուրս գալը: ) Նաև երևի երբ մեկին ասում ես արի քո նկատմամբ ագրեսիվ լինեմ, խելոք գալիս ա, էդ նորմալ բավարարվածություն չի բերում։ Երևի նաև նորմալ չի քո նկատմամբ ագրեսիան հանգիստ ընդունելը։ Ինչևէ, հոգնած ու լարված էինք, առաջարկեց իրա վաննան փորձենք։ Հասուն կյանքումս երբեք վաննայում չէի եղել, իսկ փոքր ժամանակ ամռանը երբեմն սառը ջուր էինք լցնում վաննայի մեջ ու թռնում մեջը։ Հաճելի էր տաք ջրի վաննան, նաև այլ մարդու հետ։ Հետո երբ ինչ֊որ պահի պառկած էինք ջրի մեջ, մատները տարավ թևատակերիս տակ, կպավ մաշկիս, հետո սկսեց դանդաղ շարժել։ Ես ժպտում էի, ինքը՝ չէ, ես խնդում էի, ինքը՝ չէ։ ՈՒ տենց, ղդիկ տվեց մի քանի վայրկյան ֊ ագրեսիվ ղդիկներից վաննայի մեջ։

Մտածում եմ Հայաստանում կանայք տեսնես ի՞նչ ձևեր ունեն իրանց զուգընկերոջ/ամուսնու նկատմամբ ագրեսիա արտահայտելու, բացի ասենք երեխեքին ծեծելը։

մարդ եղած վախտ
20.05.2022, 01:40
ակումբում տենց լինում ա, որ գալիս խմած գրառումներ են անում, եկա դրանցից անեմ
Էն բանը ասում ա ամեն մարդ իրա կյանքի ընթացքում 15 րոպե հայտնի ա(կարող ա աշխարհահռչակ) ու մտածեցի որ ես իմ 15 րոպեն կօգտագործեի, որ իմ 15 տարեկանին, կամ հիմիկվա մի հատ 15 տարեկանի, կամ մի հատ ուրիշ մեկի, որ մտածում ա կամ մի 10 տարուց մտածելու ա, որ իրան էնքան են արդեն ճզմել, որ հասել ա տեղ, կասեի, որ տենց լինում ա, որ հետո ինչ֊որ պահի պատահես ուրիշ հարթության մեջ, որ քեզ թվա որ դու ռեսուրսնես ունես ինչ֊որ գործ անելու, կամ ռեսուրս ունես ուրիշ մարդկանց կյանքում ինչ֊որ ներդրում ունենալու, կամ տենց բառեր կան, որոնք հենց դու կարաս ասես, ու իրանք կարան մտքի կորիզներ լինեն։ Կամ էդ էլ թքած, կարա ուղղակի մեկը, որ թվում ա նորմալ ա, ուզի քեզ բերանից պաչի։ Ոնց որ քեզ մեծացրել են էն մտքով, որ դու պետք ա մեծանաս ու սպասարկող անձնակազմ լինես, բայց դու ուրիշ բաներ էլ ես անում։ Դու տենց ծրագրավորվել ես, որ քո առաքելությունը ծառայությունն ա, բայց տենց լինում ա, որ դու սկսում ես չծառայել կարող ա։ Հետո մեկ ա կարա լինի, որ ուզես վնասես ինքդ քեզ, բայց էդ գիտեիր, իսկ էն, որ ուրիշ ձև էլ ա լինում, պակաս հաստատ ա թվում։ Աբիդնի ա մեկ մեկ, որտև աշխարհում էնքան մարդ կա, թվում ա էս սաղ գլխից ***ածների վրա էլ թքած։ Բայց չէ, չկա էդքան մարդ, ու Հայաստանում առավել ևս չկա էդքան մարդ։ Տենց, կարևոր ա, ամեն մեկի էդ էպիզոդը, երբ թվում ա նորմալ ես, ու կարաս ինչ֊որ բաներ անես։

մարդ եղած վախտ
23.08.2022, 20:30
Բաժանվել եմ ընկերուհուցս ու էլի վերադարձել եմ դեյթինգի շուկա (գուցե ավելի շատ արժեր էդ հարաբերությունից սովորած դասերից, հենց բաժանվելուց խոսել, բայց էդ հետո)։ Էսօր գնում եմ երկրորդ մարդու հետ հանդիպման ու որոշեցի էս շրջանը վավերագրել։ Եվ այսպես։

Մարիուս, 27
Ապրում ա քաղաքին մոտ գյուղում։ Տատիկին ա այցելել վերջերս, հայրը արհեստանոց ունի ինչ֊որ, որտեղ ինքը իրա մեքենայի վրա գործ ա կարողանում անել, մեկ֊մեկ տրակտորի վրա բզբզում ա։ Ենթադրում եմ ծնողների հետ ա ապրում։ Ենթադրում եմ լավ տղա(good boy) ա, այսինքն ծնողներին լսում ա, իրանց սպասելիքները փորձում ա արդարացնել, ոնց որ լավ զավակը պետք ա անի։ Հետաքրքիր են էս տիպի մարդիկ հիմա։ Նաև ինչ֊որ հետաքրքրություն եմ զգում, որ մետաղի ու մեծ մեքենաների, տեխնիկայի հետ պարբերաբար շփվում ա, հետաքրքիր ա էդ ոնց ա ազդում մարդու վրա։ Ոչ֊հայկական գյուղում ա։ Շատ մարդ չգիտեմ էս տիպի։ Վերջերս սեքս֊պոզիտիվ փարթիի ա գնացել ինչ֊որ։ Հետաքրքիր են էդ պատմությունները։ Հանդիպելու ենք քաղաքում ինչ֊որ կաֆեում։ Ուզում եմ իրա առօրյայի մասին լսեմ, ծնողների մասին, փարթիի մասին։ Ենթադրում եմ երկրորդ հանդիպում չի լինի, բայց էս առաջին հանդիպումը հետաքրքիր ա, մնացածը՝ հանդիպելուց հետո։

մարդ եղած վախտ
24.08.2022, 00:23
2ժամ 20 րոպեի չափ հանդիպեցինք։ Շատ ավելի հաճելի դեմք էր, քանի սպասում էի։ Լավ տղա (good boy իմաստով) էր, իհարկե, բայց նաև դրա գիտակցումը կար կարծես։ Սկզբում մի քիչ լարված էր թվում, մարդկանց ժեստերը ու մարմինը կարդալուց էր խոսում, ու դրա դժվարությունից ու անհրաժեշտությունից, անուղղակի հարցեր ձևակերպելուց։ Ասեցի, որ կարա հանգիստ լինի ու ուղիղ հարցեր տա ու եթե ինչ֊որ բան դուրս չգա ուղիղ կասեմ։ Սկզբում շատ էր լարված խնդում, հետո ավելի քիչ, ու հանգիստ էր իրա հետ նույն տարածքում։ Իրանից տեղյակ էր մի տեսակ։ Իրա կարիքներից կարողանում էր խոսալ, իմ կարիքներն էլ կարողանում էր լսել։ Առաջին հանդիպմանը էդ ավելի հեշտ ա երևի։ Մի տեսակ կյանքի նկատմամբ մեր անվստահությունը կիսեցինք։ Հաճելի էր, բայց նաև ոչ դրամատիկ։ Սեռական ձգողություն չկար, բայց նաև վանողություն չկար։ Իրանց գյուղի հրշեջ փրկարար ծառայությունում էր աշխատում, կարմիր խաչում կամավորություն էր անում իրա շատ տեխնիկական գործին զուգահեռ ու տեխնիկա սարքել էր սիրում։ Բալանսավորված, բարի, նորմալ մարդուկ էր կարծես։ Խաղահրապարակ քայլեցինք, իրար գրկեցինք, բայց նաև բան չզգացի իրա նկատմամբ մարդկային ջերմությունից բացի։ Ուղղակի ինչ֊որ մարդու գրկելն էլ հաճելի ա։
Ինչ֊որ պահի երբ բաճկոնն էր հագնում ուսապարկը մեկնեց ինձ առանց խնդրելու, որ բռնեմ, առանց բառերով ձևակերպելու։ Թվաց ինքն էլ սովոր ա ակնարկներով հաղորդակցվելուն։ Ես իրան հասկացա, բայց հիմա էդ հաղորդակցման էդ ձևից փորձում եմ խուսափել։ Ուզում եմ ինձ բառերով ասեն։ Թվաց՝ էդ իմաստով իրանից սովորելու բան չունեմ։
Մեր հանդիպած սրճարանը ահագին մարդաշատ էր ու ինչ֊որ պահի երբ արդեն դուրս էինք եկել, ասեց, որ լուռ տեղերը նախընտրում ա։ Դուրս եկավ, որ չնայած դրան մեր սրճարանի ակտիվությանը իրան այնուամենայնիվ շատ չլարեց։ Հանգիստ ու ապահով էր իրա ներկայությունը։ Գուցե և նորից հանդիպենք։ Պատկերացնում եմ, որ կարող ենք լավ ընկերներ լինել, եթե ժամանակ լինի դրա համար։

մարդ եղած վախտ
07.09.2022, 16:47
Էդ հանդիպումից հետո տպավորությունս լրիվ փչացավ երբ սկսեցինք խոսել թե ոնց շարունակենք։ Ես ասեցի, որ հավես հանդիպում էր, ու պատկերացնում եմ, որ կարանք նույն ֆորմատով հանդիպենք, բայց ավել բան չեմ կարա խոստանամ։ Մինչև էդ ասել էի որ էս շրջանում ռոմանտիկ ու սեռական հարաբերություն չեմ փնտրում, այլ լավ խոսակցություններ, ինչը վերջին անգամ կարծես ստացվեց։ Ինչ֊որ պահի գրեց, որ մեկ մեկ ուզում ա գլուխը սուզել կրծքերի մեջ (իսկ ես մտածեցի՝ է ո՞վ չի ուզում)։ Ասեցի լրիվ հասկանալի ա, բայց ցավոք իրան չեմ կարա կրծքեր տրամադրեմ ու եթե էդ կարգի մտերմության ա փնտրում հիմա, ապա ես չեմ կարա իրան էդ մտերմությունը տամ։ Ու ինձ օկ ա, եթե հին ֆորմատով հանդիպենք, կամ չհանդիպենք։ Ինքը պատասխանեց, որ էդ սահմանները սիրում ա անձամբ ու ֆիզիկապես փորձարկել (test the waters) ու ուզում ա նորից հանդիպել։ Իրան սկսեցի բացատրել, որ երբ ես բառերով ասում եմ, որ ինչ֊որ բան չեմ կարա իրան տամ, ապա ինքը պետք ա էդ լսի, ու չփորձարկի։ Էդ ոնց որ նորություն լիներ իրան, ու մի քիչ չհասկացա իմ պարտքն ա իրան բացատրել ոնց ա հաղորդակցությունը աշխատո՞ւմ, ու որ մարդիկ ասում են չէ, էդ պետք ա հենց տենց ընդունե՞լ, թե ճիշտը իրան լավագույնը մաղթելն ա։ Դեռ որ բացատրեցի։ Հետո ինչ֊որ մեմեր ուղարկեց, որտեղ ինչ֊որ մեկը կանանց համեմատում ա գարեջրի հետ, ուրիշում մեկը ինչ֊որ կնոջ ա խփում, որոնք իրա ջոկելով պետք ա ծիծաղելու լինեին։ Իրան ասեցի, որ էդ իմ աչքին բռնություն ա, ու ծիծաղալու չի, իրա վիդեոների հերոսները կանանց են վիրավորում, ու թվաց լսում հասկանում ա, ու էլի չհասկացա իմ պարտքն ա էս տղուկին բացատրել, որ պետք ա կանանց հետ ու առհասարակ կանանց նկատմամբ հարգալից լինե՞լ։ Հիմա ընդհանրապես չեմ ուզում իրան տեսնել կամ հետը խոսել, բայց նաև չգիտեմ ոնց ա պետք էդ անել առանց իրան շատ ցավացնելու։ Ենթադրում եմ ևս մի անգամ կհանդիպենք ու դրանով կավարտենք։

մարդ եղած վախտ
09.09.2022, 01:17
Ժոզեֆինա, 27

Էսօր մի հատ ցուցահանդեսի բացում էր, առաջարկեցի միասին գնալ։ Ասեց, որ չի կարա գա, բայց փոխարենը կողքի թանգարանում ա աշխատում էսօր երեկոյան ու եթե փակման ժամի շուրջ գնամ, ինձ ման կտա։ Դուրս եկավ էդ միտքը, ու մտքովս անցավ, որ եթե թանգարանում ա աշխատում, կարա պատահի, որ ինչ֊որ պահի թանգարանին ոչ վայել բաներ անենք թանգարանում, ու խաղային ոգևորություն ունեցա։

Թանգարանը արտասովոր տարածք էր։
Ինքը ֆիզիկապես մեծ էր ինձնից ու առաջին արձագանքս զարմանքն էր, որտև ինձ թվացել էր թե երկար բարակ ա, բայց բարակ չէր ու ոչ էլ չաղ, այլ մեծ ու մի որոշ ժամանակ փորձում էի ուղղակի իրա չափերը ընկալել։ Միմիկաները սառն էին ինձ թվաց, կամ գուցե հետ քաշված էր մի քիչ, կամ փորձում էր ինձ թանգարանը ներկայացնել։ Արդյունքում անհատական տուր ստացա։ Գնացինք ինչ֊որ վեգան տեղ հաց ուտելու։ Պարզվեց, որ համեմատական գրականություն ա սովորել, ոնց որ նախկին ընկերուհիս, ու մի քիչ խառնվեցի իրար, որտև էս քաղաքում երևի 15 հոգի ա սովորել համեմատական գրականություն։
Հետո ինչ֊որ պահի խոսեցինք թե ինչ անօրինական կամ բարոյապես վիճելի բաներ ենք արել երբևէ ու էս տարի, ու ինչ֊որ պահի սկսեց պատմել թե իրա նախկինին ոնց ա փորձել ցավացնել, թե ինչեր ա ասել, ու թվաց թե էդքան էլ չի զղջում դրանց համար, ու արդարացավ, որ էդ բաները ասել ա նաև որտև իրա ընկերները չէին սիրում էդ նախկինին։ Էդ ամբողջ պատմությունը չսիրեցի ու պարզ էր, որ իրան էմոցիոնալ չեմ վստահի։ Իրա ներկայությունը հանգիստ չէր, իրա հետ անվայել բաները թանգարանում հավերժ բացառված են։

մարդ եղած վախտ
14.10.2022, 17:21
Վերջերս ժամանակիս մի ահագին մասը հանրային գրադարանում եմ անցկացնում։ Լիքը մարդ կա, լիքը ուսանողներ տարբեր տիպի, տարբեր տարիքի, սեռի, ազգի, կրոնի խառը մարդիկ։ Թվում ա՝ մի մասը սովորելու սամթը բռնել ա, մի մասը դեռ անընդհատ շեղվելու առիթ ա ման գալիս, տեղը չի գտնում։ Էս մասսայի մեջ մի հատ բիձա կա, որ առավոտից իրիկուն գալիս կարդում ա, գրում ա։ Գուցե ուսանող ա։ Մտածում եմ՝ էս տարիքին դժվար մտածի ֊ հեսա կավարտեմ, կաշխատեմ, էս կյանքում տեղս կգտնեմ։ Տեսքից թվում ա՝ հազիվ էլ մի ավարտելու չափ ձգի։ Միակ բացատրությունս էն ա, որ ինքը հիմա հաստատ անում ա էն, ինչ իրոք ուզում ա։ Ինքը ուրիշ տեղ չէր լինի, քան ստեղ գիրք կարդալուց։ Ինչ կարգի երջանկություն ա։ Ես էլ եմ տենց ուզում։ Եթե էսքան ապրեմ, ես էլ կգամ,ճմռթած պառավ հալովս առավոտից իրիկուն ջահել֊ջուհուլների մեջ կնստեմ, կկարդամ, կգրեմ։ Նույնիսկ հիմա ա էդ հաճելի, բա մի 40-50 տարուց․․․

մարդ եղած վախտ
27.10.2022, 00:45
Ջոշուա, 28
Պրոֆիլումս գրել էի, որ փոքր արշավների եմ գնում (էդ ամռանն էր) ու մարդիկ կարան ուղղություններ առաջարկեն կամ միանան։ Գրեց, որ էդքան էլ հավես չունի արշավների, բայց վերջերս ուզում ա դեյթի գնալ, դրա համար կարա միանա (դուրս եկավ էդ ուղղակի ձևակերպումը)։ Ասեցի՝ եթե արշավի հավես չունի կարանք քաղաքում հանդիպենք։ Երկար ժամանակ չէր ստացվում էդ հանդիպումը կազմակերպել ու ընթացքում մի քիչ խոսեցինք։ ( Էս ընթացքում աշխատում եմ մինիմալ չատ անել ու ինչքան հնարավոր ա շուտ հանդիպել, որտև չատը ոնց որ լրիվ ժամանակի վատնում լինի, իսկ հանդիպելուց միանգամից պարզ ա, էդ մարդու հետ խոսելու թեմա կա թե չէ, իրա հետ հանգիստ ա թե չէ, կամ ինչ֊որ տիպի ձգողություն կա թե չէ։ )
Անգլիացի ա, երկար մազերով, մորուքով ֊ լրիվ նոր տիպ, փորիկով, կլոր, բարի դեմքով։ Բրիտանական ակցենտը էդքան էլ լավ չեմ հասկանում, չէի պատկերացնում ինչքանով հանգիստ կլինեմ կամ կլարվեմ իրան լսելուց։ Չատում ընթացքում հումորներիս մի քիչ պեդանտիկ էր արձագանքում։ Հայաստանի մասին լիքը բան գիտեր, տպավորեց։ Չինաստանի համեմատական իրավունքի թեմայով պհդ ա անում։ Մտածեցի “համեմատական”֊ը գլխիս գալովի ա։

Հանդիպեցինք, մի 20 րոպե պայմանավորված ժամից ուշ, որտև նախորդ օրը խմել էր, դեռ խելքի չէր եկել։ Սպարտիվկա էր հագած, մի քիչ թափթփված, նաև թվաց իրա մարմնի հետ լրիվ հանգիստ չէր, ծածկված էր, կամ պրոյեկտեցի։ Ծուռտիկ ատամներ ուներ, ենթադրեցի, որ ոչ ունեվոր ընտանիքից ա։ Շատ ակտիվ ու արտահայտիչ էր խոսում ու մի տեսակ անհոգություն էր գալիս իրանից, սիրուն ու պարզ ժպիտ ուներ, պեդանտիկ չէր։ Թվաց շատ բաց ա իրա կյանքից խոսելուց, բայց նաև թվաց՝ էմոցիաներ չի կիսի։ Քայլեցինք ահագին, գնացինք ինչ֊որ սրճարան, սրճարանում մտածեցի ֊ կպատկերացնեի՞ իրա հետ երեխա ունենալ, ու պատկերացրի, որ շատ պուճուր մարդուկի հետ երջանիկ տեսք կունենար ու թվաց՝ ներգրավված հայր կլիներ։ Դուրս եկավ։
Սրճարանում սկսեց իրա նախկին հարաբերություններից խոսել ու թե ոնց իրա նախկին ընկերուհիներից մեկը էնքան էր խուսափում անհամաձայնությունից, որ ոչ մի կարծիք չէր արտահայտում ու տենց լողալով 4 տարի միասին էին։ Հիմա ուզում ա ընկերուհի, ով կարա նաև անհամաձայնություն հայտնի, ով վեճից չի վախենում։ Մտածեցի` ես գերորակավորված եմ։ Հետո թեթև անցում կատարեցինք իրա վերջին հարաբերությանը, որը տրանս կնոջ հետ էր։ Երկաաար խոսեցինք նրա մասին թե ոնց լրիվ հանգիստ չէր տրանս կնոջ հետ հարաբերության մեջ լինելուց ու ոնց բաժանվեցին էդ հողի վրա։ Էդ իրավիճակին ուրիշ համեմունքներով ծանոթ էի։ Հաճախ մտածում եմ, որ եթե ինչ֊որ տղամարդու հետ հարաբերության մեջ լինեմ ինչ֊որ պահի, դժվար՝ էդ ստացվի լրիվ սթրեյթ մեկի հետ, ով ոչ մի շփում չի ունեցել ոչ֊սթրեյթ վիճակների հետ, որ ոչ մի “ոչ ճիշտ բան” չի փորձել։ Չինական ռեստորան գնացինք, չինարեն խոսեց ահագին (տպավորեց), Հայաստանից խոսեցինք, քաղաքականությունից, պահպանողականությունից, իմ նախկին հարաբերություններից: Ահագին ժամանակ փորձում էր հասկանալ, թե արդյոք իսկապես կարող եմ տղամարդկանց էլ սիրել։

Երկար քայլեցինք, խոսեցինք, թե ինչ ենք ուզում, ինչ ենք փնտրում ու լիքը ուրիշ դետալներ մեր կյանքից, մեզանից։ Էդ ժամանակ արդեն 6 ժամ միասին էինք անցկացրել։ Ասեց, որ կուզի իրիկունը դեռ ինչ֊որ բան անենք, գնանք ակումբ կամ իրա տուն առանց ինչ֊որ պարտավորությունների։ 6 ժամը արդեն ահագին էր ինձ համար, մերժեցի, ու մտածեցի թե ոնց ինքը չի հոգնել, ու էդ մերժումը արդարացնելու համար ինքս ինձ մտածեցի, որ երևի կպչուն ա։ Արդյունքում հանդիպեցինք 6 ժամ 40 րոպե։ Ենթադրում եմ՝ էլի կհանդիպենք, հավանեցի, նախկինիս կարոտեցի, ուրեմն երևի իսկապես հավանեցի։ Ինչ դժվար ա համ մոտենալը համ հեռանալը։

մարդ եղած վախտ
07.11.2022, 00:37
․․․ կամ ինչ կարա արվեստը անի

Օրեր առաջ պատահեցի Պոմմի ու Ավրորայի կատարմանը (https://www.youtube.com/watch?v=yX8bYwl9rKc) յութուբում։ Երկուսին էլ քիչ ծանոթ էի ու հավանում էի, բայց չէի խորացել։ Էդ կատարման ժամանակ իրանց “շփումը” հետաքրքիր թվաց ու խորացա ինտերվյուներով, ուրիշ կատարումներով ու տենց գնաց։ Ավրորան ըստ երևույթին աուտիզմի սպեկտրի վրա ա կամ տենց ինչ֊որ բան, բայց միանշանակ նեյրոտիպիկ չի ու էդ երևում ա իրա շարժումներից, միմիկայից, մտքի ցատկերից, արտահայտվելու ձևից, հումորից, խայտառակ անմիջականությունից, էմպատիայից, զգայունությունից։ ․․․ թե ոնց ա հասել 26֊ի առանց խազվելու, առանց կոտրվելու, թե ոնց մարդիկ իրան ամեն քայլափոխի չեն վնասում, չեն ծաղրում, ինքը ծաղկում ա, ստեղծում ա, հաջողակ ա, հենց ինքն ա, իրա ներսից դուրս ա գալիս ու լցվում ա աշխարհում։ Օրեր շարունակ չէի կշտանում իրան նայելուց, լսելուց, երգերից, մտքերից, ձայնից, աշխարհի սիրունությունից, էդ կապից աշխարհի հետ երբ դու ոնց֊որ ուրիշ ես, բայց կարաս և լինես։ Էդ լցվում էր ներսս օրերով, թացացնում, փափկացնում, հագեցնում, ինձ փքված պինգվինի ճուտ էի զգում, ապուշացած, բարի, բաց աշխարհի նկատմամբ, հոսում էի աշխարհով։

Ավրորան մի հատ պուճուր նորվեգական գյուղից ա 200 բնակչությամբ ու ինչ֊որ հարցազրույցում ասեց, որ դպրոցում խնդիրներ էր ունենում ու դասատուները ծնողներին ասում էին, որ ինքը տարբեր ա, ակտիվ ա, չի կենտրոնանում։ Ասեց, որ ծնողները իրան ասում էին, որ աշխարհը իրականում շատ մեծ ա, շատ տարբեր մարդկանցով լի, նորմալ ա, որ իրանց գյուղում ինքը ուրիշ ա, իրա դասատուները իրա պես ուրիշի չեն տեսել, բայց աշխարհը շատ մեծ ա, իրա պես լիքը մարդ կա։ Հիմա Ավրորային տեսնում են միլիոններ, իրան սիրում, պաշտում են միլիոններ, որտև իրան տարիներ շարունակ թողել են լինել, աղմկել, երգել, վազվզել դպրոցի շուրջը դասի ժամին։ Հիմա ես ու ուրիշներ նայում ենք իրան, սովորում ենք լինե(՞)լ։ Ինչ֊որ մարդիկս կսկսենք աղմկե՞լ

Կուզեի ամեն տեղ մարդիկ իրանց երեխեքին կարենային ասել ֊ աշխարհը շատ մեծ ա, բալես, մեր միլիոնանոց քաղաքից էլ մեծ, լիքը տեղ կա աշխարհում։

Պոմմի մի հատ անհնարին սիրուն կատարում եմ կիսում
https://www.youtube.com/watch?v=hpNtME-e0XY

մարդ եղած վախտ
12.11.2022, 15:20
Ջոշուա, 2րդ մոտեցում

Էդ հանդիպմանը փաստորեն մրսել էի ու մի շաբաթ հիվանդ էի։ Էդ ընթացքում անընդհատ ուզում էր հանդիպենք։
(Էս ընթացքում նկատում եմ թե ինչքան անհանդուրժող եմ բաների նկատմամբ, որ անում/զգում էի ինչ-որ ժամանակ առաջ։ Ասենք մի քանի տարի առաջ քրոնիկ էմոցիոնալ սով էր մոտս ու էդ սովը պարբերաբար արտահայտվում էր ջղաձգումներով - մոտ լինելու կարիքով ու վախով։ Բայց հիմա ուրիշի էմոցիոնալ սովին չեմ ուզում արձագանքել, էդ ուժեղ էմոցիաների հետ չեմ ուզում առնչվել։ Ամաչում եմ ինքս ինձնից էդ անհանդուրժողականության համար ու առհասարակ կարեկցանք տալու անկարողությունից, բայց էդ ուրիշ պատմություն ա։ ) Ջոշուայի` մոտ լինելու խիստ կարիքից հետ էի քաշվում։ Մի քանի օրից ավելի լավ էի ու ասեցի, որ կարա գա իմ տուն։ Եկավ: (Նախորդ հանդիպմանը խոսել էինք, որ էս շրջանում չեմ ուզում անիմաստ սեռական կապեր ունենամ, որտև կարիք չեմ զգում ու նաև էմոցիոնալ տեղումների հավես չունեմ։ Ինքն էլ պատմեց, թե ինչքան անիմաստ ա զգացել վերջին շրջանում իրա կապերից: Հանգիստ էի էդ իմաստով)
Խոսեցինք գործերից, լեզուներից, մեր սոցիալական կյանքից, թեյ խմեցինք։ Հետո տեղափոխվեցինք բացված դիվանին: Սկզբում անջատ փռված էինք, հետո ասեց, որ մրսում ա, գուցե գրկենք իրար (rollingeyes), գրկեցինք, ու տենց պառկած նորից անցանք նախկին կապերով, զավեշտներով, բաժանումներով, դինամիկաներով։ Անուշ ժպիտ ուներ դեմքին ու փայլփլուն աչքեր։ Երբեմն դեմքիս պաչեր էր տալիս կամ պոկում։ Հետո ասեց, որ եթե մենք միասին լինեինք, իրան թվում ա, որ ես կխանդեի ու խնդիր կլիներ եթե ինքը ուրիշների հետ ուզեր շփվել կամ ուզեր սեքս անել ուրիշ մարդկանց հետ։ Նենց հնչեց, որ էդ մեր պոտենցիալ հարաբերության նկատմամբ իրա անհանգստությունն ա։ Ասեցի, որ իմ գլխում ինձ սովորաբար հետաքրքիր ա, ես լիքը հաճույք եմ ստանում իմ կարդացածից, մտածածից ու չէի ուզի միտքս լցվեր իրա սեռական կյանքի մասին մտքերով, իրա պոտենցիալ զուգընկերներով, խանդով։
Եթե ուզեր սեքս ունենալ այլ մարդկանց հետ, ես կասեի լավ, բայց նաև մեր մեջ հեռավորություն կառաջանար, իրան հեռու կվանեի էնքան, որ ազատվեի էդ մտքերից, խորությամբ չէի վստահի ու կշարունակեի փնտրել մեկին ում կվստահեմ։ Թվաց` հալվեց, հետ քաշվեց, տաքացավ։ Սիրեց էդ ուղղակի ձեւակերպումը։ Արդեն ահագին ուշ էր, ասեցի, որ արժի գնա շուտով - մի 20 րոպեից։ Էդ պահին սկսեց վիզս պաչոտել ու երբ հարցական նայեցի, ասեց - վերջին 20 րոպեն եմ վայելում։ Խնդացինք։ Չարաճճի տղուկի էներգիա ուներ: Հետո երբ արդեն վեր էինք կացել, ինձ հոպլյա-վերցրեց, իմ 60ը դրեց ուսին ու մի քիչ պտտվեց տանս մեջ։ Ինձ թեթև զգացի, ու հիշեցի, որ Հայաստանում ինձ մեծ ու դախ էի զգում։ Իսկ հիմա 60ը հանկարծ քաշ չի։ Հետաքրքիր ա ոնց ա ուրիշների վերաբերմունքը քո նկատմամբ ներքնայինացվում նաև հասուն տարիքում։
Հետո ես փորձեցի իրան գրկել։ Զոռով պոկեցի գետնից, փորիս մկանները երբեք տենց չէին ձգվել, չգիտեի նույնիսկ որ տենց մկաններ ունեմ։ Ասեցի - մի կերպ պոկեցի, ասեց - հա բա 100 կիլո եմ։ Զարմացա, որ 100 կիլո կարող էի գետնից կտրել, բայց համ էլ մտածեցի` ինչ-որ հարցերում դատողությունս 6 տարեկանից առաջ չի անցել։ Գնաց, ասեց, որ թիթեռնիկներ ունի, ոգեւորված ա, հավես էր, բան ման։ Հաճելի էր։

Հետո մի քանի օր ուզում էի գրել, որ հարաբերություն չեմ ուզում, բայց խուսափում էի նստել-գրելուց: Հետո գրեց, որ կուզի իմանա ես ինչ եմ մտածում մեր թեմայով, որտև ինքը թիթեռնիկներով լիքն ա, ու մինչև իրա մտքում հեռու գնալը ուզում ա իմ հետ ճշտի։ Նաև ասեց, որ ինքը ցանկացած պատասխան կարա տանի, ուղղակի ուզում ա իմանա էն ինչ կա։ Շատ սիրեցի էդ ուղղակի հարցումը։ (Ստիպված) նստեցի ու գրեցի, որ ինքը շատ լավն ա, բլա, բլա(էն ինչ մտածում էի իրա մասին), բայց ես դեռ հարաբերության պատրաստ չեմ ոնց որ, ու հաճելի էր իրա հետ, կուզեմ իմ կյանքում մնա, հանդիպենք, խոսենք կյանքից, բայց նաև կհասկանամ եթե չուզի որպես ընկեր մնալ։ Մարսեց, ասեց, որ կուզի մնալ։ Հետո մի քիչ հարցեր տվեց էդ հանդիպումից, թե ինչ էի զգում, արդյոք ես էլ իրա նկատմամբ էի ինչ-որ բան զգում։ Էդ հարցերին էլ ուղղակի պատասխանեցի։ Հետո ասեց - ինչ անհավանական հեշտ ա ամեն ինչ ուղիղ խոսակցության դեպքում։ Շատ ջերմացա իրա նկատմամբ, էս "բաժանման" պրոցեսում։ Լիքը թեթևություն զգացի։

4 պատճառ նկատեցի, թե ինչի չուզեցի Ջոշուայի հետ փորձել 1. խոտ էր ծխում նաև քնելու համար ու էդ տիպի կախվածությունը շատ էր ինձ 2. մարմնով դեռ կապված եմ նախկինիս 3. Մեր քնի ռեժիմները մի 4 ժամ շեղված են իրարից ու քունը հիմա շատ կարևոր ա ինձ, չեմ ուզում փորձարկումներ 4. ակտիվ կաթոլիկ էր, հիմա ահագին անհանդուրժող եմ կազմակերպված կրոնների նկատմամբ, հատկապես զուգընկերոջ դեպքում

մարդ եղած վախտ
28.11.2022, 01:45
Մի քանի օր առաջ գրում էի, որ էս օրերին երջանիկ լինելու մասին եմ մտածում ու էդ ուղղությամբ եմ աշխատում։ Ինչ-որ պահի սենց ձևակերպում արեցի ու ինձնից գոհ էի։

“Հիմա իմ երջանկության մասին մտածում եմ մեթոդիկ, ամեն պահի ինքս ինձ լսելով - ինչ-որ բան ուզում եմ, թե չէ։ Անում եմ եթե ուզում եմ, չեմ անում եթե չեմ ուզում։ Էս օրերին ես իմ սահմանն եմ, իմ չափանիշը։ Իմ կյանքի, ընտրությունների, վարքի մասին միակ հետաքրքիր կարծիքը իմ կարծիքն ա։ …
Հիմա էնքան փող ունեմ, որ ոչ մի առանձին մարդու կարծիք իմ կյանքի/գոյատևման վրա չի ազդում գոնե մի քանի ամիս ու էս վիճակը արտակարգ արտոնություն ա, որը ես խրոխտ հանդգնությամբ վերցնում եմ։ Էս տիպի ազատության դիրքից կամ համարենք պայմանական ազատության դիրքից մտածում եմ մի մարդու - իմ երջանկության մասին։”

Դրա հաջորդ օրը պետք ա ինչ-որ ուսանողների գործնական դաս տայի ու էդ ընթացքում ջոկեցի, որ հանկարծ էլ հեչ թքած չունեմ էդ մի խումբ ջահելների կարծիքի վրա, ում երևի առաջին ու վերջին անգամ եմ տեսնում։ Դասից հետո միջանցքում անծանոթ մեկը ժպտաց ու ասեց հաջողություն, ու էդ պահին հասկացա, որ իմ “խրոխտ հանդգնության” վերջը եկավ, որտև գալիք ահագին օրերի մտածելու եմ քաղաքում ինձ պետք ա շնորհքով պահեմ, որտև մի խումբ ուսանողներ կան, ում դեմքերը չեմ հիշում էլ, բայց իրանց կարծիքի վրա ոնց որ թքած չունեմ։

Գոնե մի երկու օր անցներ էդ արանքում վայելեի էլի…

մարդ եղած վախտ
30.11.2022, 17:49
Վերջերս մի երազում մորս ահավոր հայհոյում էի (սովորաբար ահագին հազվադեպ եմ հայհոյում, առավել ևս մորս հայհոյելու մտքեր կարծեմ չեմ ունեցել)։ Հենց երազում զգացի, թե ինչքան թեթևություն էի զգում, երբ ինքը անցնում էր տան տարբեր սենյակներով, իսկ ես իրան հետևում էի ու տարբեր լեզուներով հարմար արտահայտություններ էի փնտրում, գտնում, ու ոգևորված շպրտում իրա ուղղությամբ։ Իրական կյանքում մորս "վատ բան" չէի կարող ասել, այդ թվում նաև, որ ինքը ինչ֊որ բան էն չի արել, ինձ վիրավորել ա, նեղացրել ա, ինչ֊որ բան սխալ ա ոնց որ, ուզում եմ ինչ֊որ բան էլ տենց չանի։ Մորս ցանկացած ֊ մեծ կամ փոքր չափով բողոք արտահայտելու կամ քննադատելու թույլտվությունը չկար։ Ամեն դեպքում ինչ֊որ պահերի պայթում էի (ինչ֊որ բան մեջս պահելը առհասարակ իմ ուժեղ կողմերից չի), բայց էդ ամեն անգամ կատաստրոֆա էր։ Մերս ուղղակի չէր կարող հանդուրժել լսելը, որ ինքը ինչ֊որ բան էն չի արել։ Հնարավոր չէր իրան ուղղակի ասել ֊ գիտե՞ս էս ոնց որ լավ չէր, էսինչ բանը որ արեցիր/ասեցիր, դրանից նեղվեցի։ Էդ մերս մեկնաբանում էր, որ ինքը ամենավատ մերն ա, մենք իրան չենք սիրում, ինքը պետք ա գնա կորի, մեր պետքը չի, ֆլան֊ֆստան, հետո պետք էր ընկնել ամոքել, որ չէ, ինքը լավն ա, մենք իրան շատ ենք սիրում, բան ման, էդ ընթացքում լաց֊կոծ, ու ջրվեց։

Էդ պահին հասկացա, որ երազում եմ, բայց նաև որ լիքը կարիք ունեի իրան հենց տենց casually (սրա հայերենը ո՞նց կլինի, անփութորե՞ն, առանց շատ միտք/ջանք դնելու՞) վատ բաներ ասելու, առանց մտածելու, որ վայ մերս կկործանվի իմ մեղադրանքներից։

#անսրբություն #անշնորհակալի #օրագրից

մարդ եղած վախտ
06.12.2022, 16:50
խառը մտքեր երջանկության շուրջ

Տպավորություն ա մոտս, որ առանձնակի հանդգնություն ա պետք ասելու համար ֊ ես իմ երջանկության մասին եմ մտածում։ Ես հնարավորություն ունեմ աշխարհից սիրունություն վերցնելու ու վերցնում եմ առանց խղճի խայթի։ Լիքը թեթևություն եմ զգում, չեմ մտածում բոլոր ցավ զգացողների ցավի մասին, ու պետք էլ չի, որտև իմ գործը էս պահին ինձ թեթևություն զգալու թույլտվություն տալն ա։ Ու տալիս եմ, ու վերցնում եմ։ Հիմա առանց երկմտելու վերցնում եմ կյանքից ամեն լավը, որ կյանքը շպրտում ա իմ ուղղությամբ։ Կյանքը լիքը սիրուն բան ա շպրտում իմ ուղղությամբ։ Թվում ա վերցնում եմ առանց ջանքի, որտև իմ ներսում ոչ մեկ հիմա հաշիվ չի պահում թե ինչ վերցրի զուտ իմ համար, այլ ոչ ազգիս կամ ընտանիքիս, կամ բարձաբարո ու մյուռոնածուծ մի իղձի։ Ինձ հիմա ամեն ինչ կարելի ա վերցնել։ Ամբարներս եմ լցնում։

Եթե ավելի կոնկրետ ձեւակերպեմ թե ինչ ա հիմա երջանկությունը նշանակում, երևի սենց ասելը ազնիվ կլինի ․․․ որ մտածում եմ թե մարմինս առհասարակ ինչ ա թողնում անել, ու իրան ներգրավում եմ ինչքան հնարավոր ա շատ։ Ասենք մարմինս կարող ա շարժվել, ռիթմ զգալ, ինձ տալիս եմ տարածք պարելու, երգելու, վազելու ու վայելում եմ էդ մարմնիս վերահայտնաբերման պրոցեսը։ Նախկինում երբեք նորմալ չեմ երգել, իսկ հիմա երբ մի քիչ ավելի գիտակից եմ երգում, զգում եմ, ոնց ա ձայնս վարժվում, ավելի ցածր ու բարձր նոտաներ վերցնում։ Լիքը հաճույք եմ ստանում էդ պրոցեսից, որ մարմինս զարգանում ա կամ ես ավելի հմուտ եմ մարմնիս կառավարում։ Երբեմն նկարում եմ։ Երբեմն խզբզում եմ։ Երբեմն ուղղակի ձգվում եմ։ Երբեմն ուտելիք եմ սարքում։ Հաճույքով։ Զգայարաններս ոնց կարող եմ շոյում եմ։ Ինքս ինձ չեմ վնասում, վերջին ամիսներին ոչ մի քանակի ալկոհոլ ներս չեմ արել, վերջին տարում չեմ ծխել, ինձ պառկացնում եմ նորմալ ժամի քնելու, լարված ժամանակ նստացնում եմ գրելու, չեմ ճնշում պարտավորություններով, չեմ պահանջում ինչ-որ բան լավ անել։ Կարևորը ինչ֊որ ձև անեմ եթե պետք ա անեմ, ու չլարվեմ էդ պրոցեսում։
Երբ կռիվ էր, ջոկեցի, որ դժվար երջանիկ լինեմ եթե Հայաստան չլինի, ու երկիր չլինի որտեղ հայերեն երգեր են գրում։ Գիշերվա աստղազարդ նկարում֊ի պես երգեր։ Գնացի կրակելու, մտածելով, որ կարող ա հետ գամ Հայաստան կռվելու, ու էդ նորմալ ա։ Մահանալը նորմալ ա, բայց կենդանի ժամանակ էլ երջանիկ լինելն ա նորմալ։ Տենց անվրդով կրակեցի, լավ ստացվեց, մտքովս այլ բան չանցավ էդ պահին անելու կամ ուղղակի չուզեցի ռազմագիտության դասագրքեր կարդալ, վերադարձա պարելուն։

***

Էս օրերում մոտս 2 ձևակերպում խտացավ։ Մեկը էն էր, որ մարդիկ չեն կարող տալ էն ինչ չունեն ու ինչ-որ բան չտալը ավելի շուտ չունենալու մասին ա, քան չուզելու։ Ես լիքը անգամները մարդկանցից ուզել կամ սպասել եմ բաներ, որոնք իրանք չեն ունեցել կամ չեն ունեցել էնքան, որ կարենան նաեւ ինձ տան։ Նույն կերպ ես ավելի հանգիստ եմ - տալ ինչ կարամ ու չտալ ինչ չեմ կարա - ինձնից չեմ կտրում տալիս ուրիշի ու չեմ ուզում այլոք իրանցից կտրեն, որ տան ինձ։ Մյուսը ձեւակերպումը էն էր, որ իմ տառապանքների մի ահագին մասը երեւակայության պակասից էր/ա։ Լիքը տառապանք կապված էր նրա հետ, որ լիքը բան անհնարին էր թվում կամ լիքը խնդիրների լուծում չէի տեսնում։ Խնդրի լուծում լինել/չլինելը մի հարց ա, իսկ չկարողանալ երևակայելը լրիվ այլ։ Բարդ էր ինձ համար պատկերացնել ու շանս տալ անհավանական բաներին, իսկ իրականում անհավանականը անհնարինից անվերջ անգամ ավելի հավանական ա, աշխարհում ամեն օր կատարվում են միլիոնավոր անհավանական բաներ։ Հիմա դեռ սեղմված եմ ինձ զգում փոքր երևակայության մեջ, բայց փորձում եմ ուղեղիս բրթել, որ հորինի զուտ հորինելու համար, որպես վարժություն։ Պատկերներ, բառեր, շարժումներ։ Երեակայությունն էլ հմտություն ա էլի երևի, ինչքան շատ անես էնքան հեշտ ու լավ կստացվի։

մարդ եղած վախտ
11.12.2022, 12:16
Մի քանի օր առաջ գրել էի (https://www.akumb.am/showthread.php/22173-%D4%BD%D5%B8%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D6%80%D5%A4-%D5%A5%D5%B4-%D5%BF%D5%A1%D5%AC%D5%AB%D5%BD-%D5%A4%D5%AB%D5%BF%D5%A5%D5%AC?p=2612501&viewfull=1#post2612501) "Stutz" վավերագրական ֆիլմի մասին։
Մեջը մի քանի հետաքիքր մտքեր կային՝ հոգեբույժի կողմից ներկայացված։

Մեկի մասին ուզում եմ էստեղ գրել։
Ինքը դա անվանում էր «կենսական ուժ» ("Life Force"):
Ասածն էն էր, որ մտավոր ու հոգեկան վիճակի բարելավումը սկսվում է «կենսական ուժի» վրա աշխատելով։
Ու դա ներկայացնում էր եռաշերտ բուրգի տեսքով։

Բուրգի հիմքում «մարմինն» է (Վիշապի ականջը կանչի), ասել է թե՝ մարմնի հետ կապը ամենակարևորն է, որը ներառում է առողջ սնունդ, ֆիզիկական ակտիվություն, կարգավորված քուն։ Էն որ Վիշապն մտավոր-հոգեկան առողջությանն անդրադարձող ամեն թեմայով դրա մասին գրում է։
Դրա վերևում «մարդիկ» են, այսինքն՝ սոցիալական կապերի կարևորությունը հոգեկան առողջության հարցում։ Սրա մասին էլ Բյուրն էր ժամանակին հաճախ հիշատակում։
Իսկ դրա վերևում էլ «ինքդ» ես, այսինքն՝ կապը ինքդ քեզ հետ։ Ու էս կապը ամրապնդելու համար խորհուրդ էր տալիս «գրել», մտքերը շարադրել։ Ու հեչ պարտադիր չի գրելու ձիրք ունենալ։
Օրինակ՝ կարելի է էստեղ գրել։ Ակումբի տեղը հոգեբույժն իհարկե չգիտի, էս մեկը ես եմ խորհուրդ տալիս։
Մի խոսքով, թե Ակումբում գրել եք ուզում, բայց ձեզ զսպում եք, ապա շատ իզուր :P

Էսպիսի պարզ-հասարակ մտքեր, որոնց մասին բոլորս էլ գիտենք, բայց որ մի հատ էլ 70-ն անց փորձառու հոգեբույժից ես լսում, մի անգամ ևս արժևորում ես դրանց կարևորությունը։

Այվիի էս գրառումից որոշեցի գրել, օրագիր պահելու մասին:
Անցած տարվա ամռանը The Sound of Metal կինոն նայեցի, որտեղ գլխավոր հերոսը թմբկահար ա ու կինոյի սկզբում լսողությունը կորցնում ա: Ամբողջ կինոն նրա մասին ա թե ինքը ոնց ա անցնում էդ կորստի միջով։ Իրան էդ պրոցեսում մեկը հորդորում ա, որ նստի-գրի, կարևոր չի՝ ինչ, մենակ թե բառեր շարի թղթին։ Էդ կինոյից ոգեշնչված որոշեցի ինձ ստիպել ամեն օր նստել ու 15 րոպե անդադար գրել առանց մտածելու։ Կարծեմ գրելու երկրորդ թե երրորդ օրը տուն գալուց առաջ ինչ-որ բան էր եղել, որից ահավոր կատաղել էի: Տուն գալու ամբողջ ճանապարհին, տրանսպորտում, փողոցում, տանը, ամբողջ ընթացքում համարյա մի ժամ եռում էի կատաղությունից, ինչքան հիշում եմ նույնիսկ կանգառս բաց թողեցի քանի գլխիցս ծուխ էր դուրս գալիս։ Ու քանի որ նոր-նոր էի որոշել գրելը առօրյայի մաս սարքել, չուզեցի տենց միանգամից ձախողել, տենց կատաղած նստեցի գրելու։ Պետք էր գրել առանց մտածել/որոշելու թե ինչ եմ գրում, իսկ էդ պահի ամբողջ գիտակցությունս լցված էր մենակ կատաղությամբ, տենց գրեցի որ կատաղած եմ։ Հետո էլի դեռ կատաղած էի։ Գրեցի թե ինչքան կատաղած եմ։ Ահավոր կատաղած։ Մի երկար նկարագրեցի կատաղությունս, որտև ամբողջ միտքս մենակ էդ էր։ Հետո էլ չգիտեի ոնց նկարագրեի, սկսեցի գրել թե ինչի եմ տենց կատաղած։ Նկարագրեցի թե ինչ էր եղել, թե ով ինչ ասեց, հետո թե ես ինչի եմ տենց կատաղել էդ խոսակցությունից, ինչքան հիմար էի զգում ինձ էդ իրավիճակում դնելու համար, ինչքան վատ էին հետս վարվել, բան-ման, ահավոր էր։ Հետո՞։ Տենց, դե ահավոր էր։ Շատ հիմար էի, շատ վատ էին հետս վարվել, շատ կատաղած էի։ Հետո՞։ Էդքան գրելուց հետո դեռ մի 5 րոպե կար, բայց էլ բան չմնաց ասելու կատաղության մասին, ժամանակ էլ չկար մտածելու թե էլ ինչ ասեմ։ Պետք էր բառեր գրել։ Բառեր… բառեր… էդ պահին հիշեցի, որ էդ օրը ուրիշ խոսակցություններ էլ էի ունեցել։ Քանի հիշել էի դրանց մասին, սկսեցի գրել թե ինչ խոսակցություններ էին, ում հետ, ինչի շուրջ: Լավ էլ խոսակցություններ էին։ Էդ էլ անցավ, բայց դեռ 15 րոպեն չէր լրացել։ Է՞լ ինչ կարելի էր գրել։ Առավոտն էլ տրանսպորտում ինչ-որ լավ բան էի տեսել/մտածել, էդ էլ գրեցի ու 15 րոպեն լրացավ, երևի մի րոպե էլ ավել գրեցի։ Հետո զգացի, որ ոնց-որ էլ կատաղած չեմ ու դեռ մի բան էլ էդ օրվան հետ նայելուց պարզվեց, որ լիքը հանգիստ պահեր էին եղել էդ անհեթեթ դեպքից զատ ու իրականում լավ էլ օր էր։ Մինչև գրելը մի ժամից ավել անցկացրել էի կատաղությունից մթագնած, բայց մի 10 րոպե գրելուց հետո էդ էպիզոդը դառավ մի դրվագ էդ օրվա լիքը դրվագների շարքում։

Թե ոնց զգացողություններս էդ օրվա գրելուց փոխվեցին շատ ոգևորիչ էր, ու արդյունքում մոտ մի տարի ամեն օր ժամ պահած 15 րոպե գրում էի (մի տարին չէի որոշել, ուղղակի օր օրվա վրա դառավ մի տարի)։ Առանց չափազանցնելու, շրջադարձային ձեռքբերում էր գրելը առօրյայի ոչ-դրամատիկ մաս դարձնելը, ամեն օր 15 րոպե տրամադրելը օրը մարսելուն ու երբեմն էլ ոչ միայն էդ օրը։ Ճնշող մեծամասնություն օրերում գրելուց հետո անհամեմատ ավելի լավ էի զգում քան առաջ։
Հիմա դեռ գրում եմ ահագին կանոնավոր, բայց արդեն առանց ամեն օր ստիպելու ու առանց թայմերի, որտև էդքան ռեժիմով գրելուց հետո սկսել եմ զգալ թե ինչքան բան ունեմ ամեն օրվա համար ասելու ու ասում եմ։

մարդ եղած վախտ
21.01.2023, 20:53
2023-ի պլաններից երբ դեռ ընդամենը մի 6%-ն ա անցել

1. Ուզում եմ լավացնեմ աշխատանքային էթիկաս. ուզում եմ խելքին զոռ տալու պահերից չվախենալ․ չհաջողելուց չվախենալ ու էդ վախի պատճառով չշեղվել (պրոկրաստինացնել)․ թվում ա բոլոր շեղումներս չհաջողելու վախի հետ առերեսվելու պատրաստություններ են. Կուզեմ դրա կարիքը չլինի
3.Կուզեմ սովորել իմ ամենախորքում մարդկանց վերևից չնայել, չվախենալ բացարձակ սովորական լինելուց։ Կուզեմ կարողանամ մի կողմ թողնել իմ ներքին “արդարացումները”, որ իբր ինձ ապրելու իրավունք են տալիս, որտև ես ինչ֊որ առումներով արտասովոր լավն եմ: Կուզեմ ինքս ինձ այլոցից բարձր դասելու էդ շատ խորքային կարիքը չունենամ։ Դրա շուրջ լիքը աշխատելու բան ունեմ, լավ կլինի եթե էս տարի անեմ։
4. Սահմանել ֆինանսական նպատակներ ու փորձել դրանց հասնել։ Ավելի գիտակցված ծախսել, պլանավորված կուտակել, գուցե փորձեմ ներդրումներ անել։
5. Կուզեմ ոճիս ու ներկայանալիությանս վրա աշխատեմ մի քիչ, գուցե էքսպերիմենտներ անեմ էս թեմայով։
6. Շարունակել նոր մարդկանց հանդիպել, փորձարկել հարաբերությունների ձևեր, հասկանալ, թե այնուամենայնիվ ինչը կաշխատի ինձ համար։ Եթե էս տարի երկարաժամկետ զուգընկեր գտնեմ, արտակարգ կլինի։ Կամ եթե հասկանամ, որ մենակ լինելը էն ա ինչ ուզում եմ, էլի ոչինչ։ Դեռ որ գոհ եմ։
7. Կուզեմ ավելի շատ արվեստոտ միջոցառումների գնամ, եթե արվեստոտ ընկերներ ճարեմ էդ պրոցեսում, ընտիր կլինի։ Արվեստոտ միջավայր եմ ուզում ընկնեմ, բայց կոնկրետ ոնց՝ չգիտեմ։
8. Ուզում եմ ինձ համայնքի մաս զգալ։ Եթե կողքովս համայնք անցնելուց լինի, պետք ա ուշադիր լինեմ, գուցե փորձեմ ինտեգրվել։ Չգիտեմ նույնիսկ ինչ համայնք կարա դա լինի, բայց պիտի ուշադիր լինեմ ինչ ա կատարվում շուրջս էդ թեմայով։
9. Մի շարք ֆունդամենտալ գիտելիքներ եմ ուզում ներս անել։ Աշխատանքային էթիկաս լավացնելուց էս կետն էլ կշահի վայթեմ։

մարդ եղած վախտ
05.02.2023, 14:31
հարավցի, 30

Բարի դեմք ուներ, մազերը ահագին թափած էին, սազում էր դեմքին, մարմնի կառուցվածքը ձգող էր։ Վերջերս պարբերաբար մտածում եմ, որ մարդու եմ փնտրում, ով նուրբ ա, բայց կարա և կոշտ լինի, ով կարա էդ անցումները կառավարի, ում կոշտը ագրեսիվ չի։ Իրան տեսա ու մտածեցի, որ ուզում եմ։

Ինչ-որ բովանդակալից բան գրեց, ճաշակով հումոր արեց առաջին նամակում։ Հարցրի` կուզի՞ հանդիպենք։ Ասեց որ զարմացած ա, ես առաջին աղջիկն եմ, ով իրան միանգամից հանդիպման ա կանչում։ Համարը տվեց, ուրիշ պլատֆորմով կապվեցինք, պայմանավորվեցինք, ասեց` շատ չի գրի։
Հետո ասեց, որ մի քիչ խառնված ա, որ առանց շփվելու հանդիպելու ենք։ Ասեցի` կարանք մի քիչ խոսենք եթե լարվում ա, մի քիչ խոսեցինք։ Ասեց լավ էր, որ խոսեցինք։ Հավանեցի, որ անհանգստությունը կիսեց։

Հանդիպեցինք, ես գրկեցի, ինքը չիմացավ ինչ անի։ Ասեց ո՞նց ա օրդ անցել, մի երկու բառով պատմեցի ոնց ա անցել, ասեցի բա քո՞նը, ասեց ախր մենք ոչ մի բան չգիտենք իրար մասին։ : )

(Ծաաաանր, շատ ծանր հարավային ակցենտ ուներ ու էդքան էլ ազատ չէր արտահայտվում։ Հազիվ էի հասկանում ինչ ա ասում։ Նախորդ երկու հարաբերություններում էլ սիրելիներս արտակարգ սիրուն էին խոսում ու հարուստ բառապաշար ունեին։ Երկրորդ ընկերուհուս հետ ամեն առօրյա չատ արվեստի գործ էր, էսթետիկ հաճույք էի ստանում ամենապարզ կոնտակտներից։ Էս տղու դեպքում էդ էսթետիկան չէր լինելու, էդ մեծ թերություն թվաց։ )

Սկսեց պատմել, ավտոմատացման ինժեներ ա մեծ ընկերությունում։ Մեծ-մեծ քայլերով տղամարդավարի քայլում, ձանձրալի բաներ էր ասում։ Մտածեցի կոշտ ա առանց նուրբի։ Մտածեցի հաջորդ անգամ հանդիպելուց առաջ կհարցնեմ ինչ գործի են, տեխնիկական մեկի չեմ հանդիպի։ Ամաչեցի էդ մտքից, լիքը նուրբ ու կոշտ տեխնիկական աշխատողներ կլինեն աշխարհում։

Անհոգ, ուրախ, եվրոպական խոսակցությամբ սկսեցինք։ Հետո էլի ասեց թե ինչքան զարմացած էր, որ իրան միանգամից հրավիրեցի դեյթի, ու որ էդ բացատրել էի նրանով, որ սերիական մարդասպանի տպավորություն չէր թողել։ Լարված էր, իմ երկար բարակ տեքստը ասեցի չատի անիմաստության մասին։ Ասեց - փաստորեն դու time management ու risk assessment-ից լավ ես, ես՝ չէ։ Ես էլ չէ։

Իսպանիայում մի քանի տարի առաջ 31 օրում 540կմ քայլել էր ինչ-որ հայտնի արահետով: Սիրում եմ տենց պատմություններ։ Ծավալվեցինք ահագին։

Առաջարկեց ինչ-որ բար գնալ։ Ես դեռ չեմ խմում։ Ինքը գարեջուր վերցրեց, ես` տոնիկ։ Բարը դատարկ էր ու մեր կողքի սեղանին մի խումբ ջահելներ էին նստած։

Խոսեցինք մեր երկրներից, քաղաքի կաֆեներից, երաժշտությունից, ֆեստիվալներից (իրա հոբբիներից էր), համերգներից, շաբաթ-կիրակիներից, տներից։ Հետո էլի թե բա` ինձ հրավիրեցիր դեյթի։ Դժվար էր անցնում էդ կետի վրայով։

Մարմնով սպառնալից չէր, հեշտ էր լարվում, էլ կոշտ չէր թվում։ Թվաց` իրան պարբերաբար պետք ա ասեմ, որ ամեն ինչ կարգին ա, լարվելու կարիք չկա։

Հետո հարցրեց - ո՞նց ես քեզ զգում, ասեցի լավ, ժպտացինք իրար, մոտեցավ, որ պաչի, լրիվ կինոյի նման։ Մատներս տարա իրա բերանին, չկպա, հետ քաշվեց, էդ պահին մտածեցի` տեսնես ինչ սկրիպտներ ա կարդացել, կամ երեւի դեյթինգի մասին վիդեոներ ա նայել, ըտեղ ասել են առաջին հանդիպմանը փորձեք պաչել : ), ջերմացա, որ երևի փնտրել ա տեսնի լավ դեյթ ոնց են լինում։

Շատ խոցվեց էդ մերժումից։ Ակնհայտ տխրեց, փոքր երեխու պես, ասեցի - you're cute: Ասեց - նորմալ ա, ես ուզեցի պաչել, դու` չէ, բան չկա։ Ասեցի - հա, չուզեցի պաչել, բայց հաճելի ես ինձ։ Կարող ա արժեր խմեի սենց դեպքերում, որ շատ չխորանայի։ Ասեց - չէ, ու՞ր ես խմում, ու ինչ-որ քուլ մեկից պատմեց, որ կես տարի էս քաղաքում էր, իրանց հետ տժժում էր ամբողջ ընթացքում, բայց մի գրամ չխմեց։

Էդ ընթացքում երբ հետ քաշված էր, ձեռքս երբեմն դնում էի բազկին ու մի պահ ձեռքին նայեցի։ Տեսածս ամենասիրուն տղամարդու ձեռքն էր։ Ասել էր` կիթառ ա նվագում ու էդ ձեռքերը կիթառի վրա պատկերացնելուց սիրտս գցեց։ Ձեռքը բռնեցի, ասեցի` սիրուն են ձեռքերդ, ասեց հա, շատ են ասում որ փափուկ են, ու իրոք` փափուկ էին։ Ինքը տենց նեղացած, քյութ, փափուկ, սիրուն ձեռքերով, ուզեցի հայտվել ուրիշ տեղ իրա հետ։

Ասեցի` կարամ պատկերացնեմ քեզ ավելի մոտ լինելը (getting intimate)։ Ասեց հը՞, հա՞, հմմմմ։ Ասեցի ո՞նց ա քեզ: Ասեց ինձ շատ լավ ա, ուրիշներին` չգիտեմ։ Ասեցի կարծում ես կարիք կա՞ ուրիշներից ճշտելու: Ասեց օրինակ ումի՞ց։ Կողքերս շատ մարդ չկար, բարմենն էր ու կողքի սեղանը։ Ասեցի օրինակ` կողքի սեղանից։ Նայեց, ասեց շատվոր են։ Ասեցի հիմա ի՞նչ, չճշտե՞նք: Մի քիչ մտածեց, ասեց ես չեմ կարա, լարվում եմ, ուզում ե՞ս դու ճշտի, ես ստեղից բալետ կանեմ, բայց չեմ կարա գամ։ Ասեցի չէ, ինձ պետք չի իրականում, դու էիր մտածում` ուրիշներին ոնց կլինի։ Ասեց բայց կգնայիր կհարցնեի՞ր։ Ասեցի է հա։ Ասեց բայց ի՞նչ կհարցնեիր։ Ասեցի - կասեի ժողովուրդ ջան, պատկերացում եմ էս տղուն ավելի մոտ լինելը, նորմալ ա՞, հո խնդիր չի ձեզ համար։ Հաստատ կզվարճանային։ Ասեց մի քանի օր առաջ մեկը բարում իրանց մոտեցավ, ինչ-որ անկապ հարց տվեց, հաստատ ավելի ուրախ կլիներ, որ էդ մեկը գար ասեր, թե ում հետ ա ուզում մոտ լինի։ Մի քիչ խնդացինք։ Հետո ասեց, ախր կգնայիր կհարցնեիր է։ Հետո թե` դու ինձ կանչում ես հանդիպման, ուզում եմ պաչեմ` մերժում ես, հետո էլ ասում ես կարայինք մոտ լինեինք։

Մտածեցի հերիք չէր լռվել էր հանդիպման կանչելու վրա, հիմա էլ լռվեց պաչելու կտորի վրա։ Ավելի աչալուրջ օրերին կասեի պետք ա՞ ինձ։

Բա վերջը գնա՞նք մի տեղ։ Խառնվեց իրար։ Հավեսն էր, զգայուն: Տունս լավ թափած էր։ Ինձ ավելի հարմար կլիներ իրա թափած տուն գնայինք, ինքը խայտառակ լիներ։ Ժամին նայեցի, իրա հասցեն ճշտեցի, նայեցի իրա տուն գնալը ինչքան կտևեր, հետո իմ տուն հասնելը ինչքան կտևեր, հավես չկար էդքան գնալ-գալու, իմ տուն գնացինք։ Սաղ ճամփին էլի թե… ոնց ինձ կանչեցիր հանդիպման, ոնց չթողեցիր պաչեմ : ) ասեցի - ինչի՞ պետք ա պաչեի է, նոր ենք իրար տեսել, զգացմունք չունեմ քո նկատմամբ… բայց իմ տուն էինք գնում։ :shrug

Հետո պահի տակ հիշեցի, որ մենստրուացիայիս վերջին օրերն ա, ասեցի ի միջի այլոց մենստրուացիայիս վերջին օրերն ա։ Ասեց հա, դե լավ, բա ինչի՞ ես ինձ ասում… ի՞նչ պիտի անենք քո տանը որ։ Ասեցի - դե չգիտեմ ինչ կանենք, կարող ա՞ մեդիտացիա անենք (էդ էլ ա ինտիմ, դուրս եկավ էդ միտքը).... ուղղակի կարող ա պատահի, որ զգանք այլ բաներ էլ ենք ուզում անել, իսկ դու կարող ա զզվող ես, ինչ իմանամ։ Ասեց չէ, արխային, մի քիչ ծանոթ եմ կանանց մարմինների… անատոմիայի՞ն։

Տանը թեյ սարքեցի մեզ։ Նստեցինք իրար կողք։ Ասեց - ախր չգիտեմ ինչ անեմ հիմա, ուզեցի պաչեմ, մերժեցիր։
Ասեցի - կներես, երևի պաչող տիպի չեմ։ Ասեց - բա ի՞նչ տիպի ես։ Դե չպաչող տիպի։ Ասեց - հա, բայց ի՞նչ ես անում եթե մեկին հավանում ես։ Լավ հարց էր։ Մտածեցի։ Ուզում եմ կպնեմ էդ մարդուն, հանվացնեմ։ Ասեց - հանվե՞ս: Չէ, էդ մարդու շորերը հանեմ եթե կարելի ա։ Ասեց բա կարա՞մ շորերդ հանեմ։ Դավայ։ Մի քիչ հանեց։ Մի քիչ նայեց։ Բա կարա՞մ ես էլ քո շորերը հանեմ։ Ասեց հա: Մի քիչ էլ ես հանեցի։ Ասեց սիրուն ա մարմինդ։ Իրա մարմինն էլ էր սիրուն։

Սկսեցինք իրար մարմնին կպնել, մատներով անցնել իրար մաշկի վրայով։ Հրաշք էր։ Փափուկ մաշկ ուներ։ 2 քմ երջանկություն։ Երաժշտություն դրեցի։ Technicolour beat-ը պատահեց։ Լույսերը պակասացրի, մի քանի մոմ վառեցի։ Մեղմություն լցվեց սենյակս։ Պաչեցի իրան։ Պառկեցինք, վայելում էինք իրար մաշկը։ Չգիտեմ ինչից էինք խոսում, բայց ինչ-որ բանից խոսում էինք, երեւի երաժշտությունից, հանգիստ էր։ Հետո ասեց էնքան լավ ա զգում իրան ու չգիտի ինչի ա ինձ ասում։ Սիրեցի, որ ասեց։ Ասեց մի քիչ վախենում ա սեքս անելուց։ Ինչի՞։ Ասեց` մտածում ա կարող ա լավ չստացվի ու չուզեմ էլ իրան հանդիպել։ Զգայուն էր արտահայտում իրա անհանգստությունը։ Ասեցի պարտադիր չի անենք, բայց կարա հանգիստ լինի, որտև նախ վստահ եմ որ հաճելի կլինի, ու ամեն դեպքում եթե ինչ-որ պահի հետո չհանդիպենք էլ հաստատ սեքսի պատճառով չի լինի։ Հարցրի իրա կյանքում ոնց ա հիմա հարաբերությունների իմաստով։ Ասեց վերջերս երկու աղջկա ա հանդիպել, իրա հետ հարաբերություն էին ուզում, բայց ինքը վստահ չէր, դրամատիկ էր եղել մի քիչ, անցավ։ Լավ էր, կլարվեի եթե ձանձրալի եղած լիներ իրա մոտ, կանհանգստանայի թե` միանգամից չկապվի։ Բա իմ մո՞տ: Մի երկու բառով ասեցի։ Ասեց հավատս չի գալիս, էսօր առաջին օրն ա հանդիպել ենք, բայց արդեն բաներից ենք խոսում, որ մարդիկ ամիսներով դեյթերից հետո են խոսում, բայց դու բացում ես կարեւոր թեմաներ, հարցնում ես, խոսում ես, չես լարում, չես հարցաքննում։ Թվում էր`ինքն իրա հետ ա խոսում։ Հաճելի էր, որ բարձրաձայն էր խոսում։

Համ էլ թե բա` բարում չթողեցիր պաչեմ… (լավ դե հասկացանք վայ : ) )

Մի տեսակ ակտիվության հավես չկար։ Ինքն էլ թե` համ ուզում եմ անենք, համ էլ նենց լավ ա սենց։ Ինձ էլ էր հավես տենց, ասեցի` տենց զգացում ունեմ մեկ-մեկ ոնց որ սեքսի մեջ բռնություն լինի։ Ասեց եթե նույնիսկ դու վերևից ե՞ս: Հա, բռնությունը ոնց որ ներթափանցման պրոցեսի մաս լինի, բայց չգիտեմ ոնց եմ զգում դրա նկատմամբ։ Մի քիչ սիրուն, բռնության պես մի բան արեցինք։ Ոնց որ մենակ լինեինք մենք երկուսս, մարդա մեր համար վայելում էինք մեր մարմինների տարուբերումը։ Կարող ա մենակ ես էի մենակ, կարող ա ինքը միասին էր։

Հետո էլի պառկած էինք հանգիստ, ոնց որ ընդմիջման դուրս եկած լինեինք։ Օդից ասեց - համ էլ թերապիայի եմ գնում արդեն մոտ մի տարի ա։ Պահի տակ անհանգիստ նայեց թե ինչ ռեակցիա կտամ դրան, հո չեմ մտածի` հոգեկան խնդիրներ ունի։ Ասեց էնքան գոհ էր, էնքան էր փոխվել իրա կյանքը, բոլորին խորհուրդ էր տալիս, էդ ոնց որ հոգեկան առողջության պարբերաբար չեքափ լիներ իրա համար։ Էլի նայեց անհանգիստ։ Մտավ աչքս։ Հիմա գնում էր ամիսը մեկ։ Ասեց սկզբի մի քանի ամիսը ամեն շաբաթ ա գնացել։ Ասեցի` ես էլ եմ գնում։ Արդեն հինգերորդ տարին ա։ Չորս տարուց ավել ամեն շաբաթ գնացել եմ։ Մեծացած աչքերով նայեց, իբր` ինչ ֆաքափ պետք ա լինես, որ 4 տարի ամեն շաբաթ գնաս թերապիայի։ Ինչ-որ բացատրություն էր ուզում լսել։ Շատ չխորոցա։

Ասեցի, որ առաջին ընկերուհիս էր էս հոգեբանիս խորհուրդ տվել տարիներ առաջ։ Ասեց հաաաա, ընկերուհիդ, զարմացավ մի քիչ։ Ասեցի երկու ընկերուհի եմ ունեցել իրականում։ Ասեց առաջին բաց բի-ն ես իմ հանդիպած։ Ասեց` ես մի ընկերուհի եմ ունեցել, փաստորեն դու ինձնից շատ ընկերուհի ես ունեցել… չեմ ուզում նույնիսկ հարցնեմ քանի ընկեր ես ունեցել։ Լուրջ հարաբերություններում ընկեր չեմ ունեցել։ Մի քիչ թեթևացավ բայց համ էլ խառնվեց… փաստորեն աղջիկներին ավելի շատ ես սիրում։ Էլի էդ խոսակցությունից ունեցա… հետո ասեց - իրականում ես համաձայն եմ էն տեսությանը, որ մաքուր հոմո կամ մաքուր հետերոներ չկան։ Ու մի երկու բառով ասեց, որ մեկ մեկ իրան տղերք պատահում են, ում մասին մտածում ա, որ շատ լավն են, բայց դժվար ինչ-որ բան ուզեր անել իրանց հետ։ : )

Ասեց - կներես, վաղը գործի եմ, էսօր կգնամ, բայց եթե ուզես էլի հանդիպենք, կուզեմ գիշերը իրար հետ անցկացնենք։ Լարվեցի էն մտքից, որ կարող ա ուզեր մնալ։ Ասեցի - իրականում իմ երկու ընկերուհիներից ու մի պատահարից զատ, գիշերը այլ մարդու հետ երբեք չեմ անցկացնել։ Լրիվ նոր կլիներ ինձ համար։ Էնքան քուլ չեմ ինչքան թվում ա:
Թվաց էդ երեկոյի ընթացքում անընդհատ ես էի իրա մասին հոգ տարել, էդ պահին ինքը իմ մասին հոգ տարավ երբ լարված էի գիշերը միասին անցկացնելու մտքից։ Ժպտաց, չապշեց, հանգստացրեց։

5.5 ժամ անցկացրինք։ Սիրուն էր։

Նաև Իսրայելը հարվածել էր Իրանին։

մարդ եղած վախտ
20.02.2023, 00:45
Էս քանի օրը լռվել եմ նրա վրա, որ Իմանբեկը Գրեմմի վերցրեց։ 19-20 տարեկան լակոտը Ղազախստանի իրանց գյուղում երգ ա լսել, էդ երգի վրա բզբզացել ա մի քիչ, տժժալիք ա սարքել ու հիմա ես աշխարհի լրիվ ուրիշ ծերում տժժում եմ իրա ռեմիքսած երգի տակ ու մտածում, թե այ ինչի՞ Հայաստանից չի դուրս եկել տենց մի հատ 3րոպեանոց, ոչ ռազմահայրենասիրական, ոչ ապու պապու արյամբ ծծված, ոչ հայու գենին արժանի, ոչ վրեժով լի, ոչ Կոմիտասի ազգին վայել, այլ տենց ցածր արվեստոտ, բայց թեթև սրտով տժժոցի, որ մի 10000կմ-ի վրա էլ ինչ-որ խմած լակոտ մարմինը կուզի շարժել դրա տակ, ու կասի էս ո՞վ ա էս Գագոն կամ Լիլոն։

Մի 10000 կմ֊ի վրա մարդիկ լացակումած մակիաժն են մաքրում, արջուկավոր պիժամայով ձվածեղ են սարքում, էլ չասած բանից բեխաբար իրանց առևտուրն են անում, մեկ ու մեջ էլ երևի հարցնում են ֊ էս ո՞վ ա էս Ռոզա Լինը ։) հաճելի ա

մարդ եղած վախտ
26.02.2023, 11:48
Հարավցի 2րդ մոտեցում կամ անփառունակ պատում սխալ պատճառների մասին

Մի շրջան չէր ստացվում հանդիպելը. մեկ ես էի զբաղված, մեկ ինքը։ Էդ ընթացքում ահագին քիչ էինք խոսում ու հանգիստ էի, որ անընդհատ կոնտակտ չէր պահանջում, բայց խոսելուց էլ առօրյա, ձանձրալի փոխանակություն էր, առանց ոգեւորության, առանց հետաքրքրության։ Մի օր հերթական ձանձրալի փոխանակության ընթացքում հարցրի թե որ պաղպաղակի խանութն էր գնացել ընկերոջ հետ (անկապ էլի, պաղպաղակները վեջս չեն իրականում), ասեց - կարող ա՞ չասեմ, որ էլ արդարացումներ չգտնես հետս չհանդիպելու համար, ու մի օր միասին գնանք( :devil )։ Լավ ջղայնացա էդ "հումորից", ասեց հումոր էր, վատն էր, կներես. գցում բռնում էի ինչքան կարևորություն տամ դրան ու ինձ պետք ա թե չէ…

Երկուշաբթի առավոտ ընկերներով խոսում էինք ծնողների, երեխեքի մասին ու հիշեցի, որ մի օր ծանոթներիցս մեկը պատմեց, որ տենց 3-4 տարեկանից հիշողություն ունի, որ մի օր իրանց հյուրասենյակում հոր ու մոր ներկայությամբ քսվում էր իրանց տան դիվանին… լրիվ նորմալ մանկական վարք… 3-4 տարեկանում… Հայաստանում 3-4 տարեկանում ամեն սրբազան ցեղի աչոնիկ (ու մանչու՞կ) արդեն շատ լավ գիտի, թե որտեղի որ տեղերի տեղը պետք ա չիմանա, առավել ևս ծնողների մոտ, առավել ևս հոր մոտ… ու չի էլ հիշում, թե ոնց ա էդ տարիքում արդեն տենց լավ սերտել ազգի հարատևման բանը։

Ես էլ դե ոնց կարգն ա, տենց մինչև մի 20 տարեկան իմ տեղերի տեղը չգիտեի. այսինքն գիտեի, բայց թաքուն, ինձնից էլ թաքուն, մի քանի շերտ վերմակի, ջինսի, հեծանիվի սիդելնիկի, ամոթի, մեղքի, Ջեյդի ու Լուկասի ավազոտ ժարիտների, ավտոբուսի մատոռների, շունիկներով թումբանի վրից կամ տակից։
Ու պատկերացրի, թե ոնց են տվել, թե ոնց են տալիս երեխեքի ձեռքերին, երբ իրանք դեռ բարուրում են, ոնց են ամոթը պոռթելով խոթում երեխեքի դոնդողանման ուղեղը, ու տենց սերնդեսերունդ ասծու օրշնանքով արմատախիլ են անում պոռնիկին հենց բարուրից։ Որ երեխեն մեծանա լավաշ դառնա։ (Հայերենում վուլվան ամոթույք ա ախր)

Տենց եռացող ուղեղով մտածում էի, թե ոնց են իմ սեռականությունը փորձել ինձնից կտրել, իմ մեջ ամոթ մտցնել աշխարհի ամենանորմալ երևույթների նկատմամբ, ու իբր էդ մեծ գործ ա… ոնց են մարդիկ իրանց իրավասության մեջ համարում երեխուց վերցնել էն ինչ իրան բնությունից ա տրված… ո՞րն ա դրա ճիշտը (հա, հա, գիտեմ, հայեր, թուրքեր, բռնաբարություն, դարեդար, բլա, բլա)

Տատս դառավ էս անտակ կատաղությանս թիրախը։ Տատս ճշտակռել ա մորս, մերս ճշտակռել ա ինձ… թե բա լավ աղջիկ… թե բա անաղարտ… ժամեր շարունակ սեքսածոր ֆանտազիաներով դրախտում կամ դժոխքում տատուս կուպեն էի պղծում… (ախչի, հերիք ա պղծես, գնա յա)

Էս անհավասարակշիռ տրամադրությամբ հարավցուն գրեցի, չնայած՝ ինքը ոչ մի մեղք չուներ։ Ասեց - ի՞նչ պլաններ ունես։ Ասեցի՝ ինչ պլաններ ունեմ։ Ասեց - կարող ա՞ նաև ընթրենք միասին։ Հետաքրքրված չէի ընթրելով ու գործեր ունեի։ Մտածեցի կարող ա՞ օգտագործում եմ իրան։ Կարծեմ օգտագործում էի իրան. զզվեցի ինձնից. գնացի իրա տուն։ Քաղաքային գորշ ճանապարհներ էին տանում իրա տուն, կանգառում տղա ու աղջիկ նստած՝ իրար բդերին էին ճլտացնում։ Մտածեցի՝ ինչ էլ հավես ունեք։ (բա ես ի՞նչ հավես ունեի)
Իրա տունը գտնելուց չսիրեցի ոնց էր բացատրում։ Մտա ներս, օտար մարդ տեսա, օտար մարդ էր ինքը։ Լարված էր։ Տունը՝ մաքուր, նոր, թարմ հավաքած, միանգամից չէր զգացվում, որ մարդ ա ապրում ըտեղ։ Նստեցինք։ Լույսերը շատ էին, խնդրեցի՝ պակասացրեց։ Մի քիչ խոսեցինք։ Առանց կայծի, առանց էական մտքի։ Բառերը բերանից դուրս էին գալիս ադի-բուդիի պես։ Ճայթոցով կրակում էր անսպասելի պահերի իրա անհնարին ակցենտով։ Ասեց - կուզե՞ս երաժշտություն դնես։ Ոգևորվեցի, parra for cuva - elara-ն միացրի։ Հանգստացնում ա սովորաբար էլեկտրոնային երաժշտությունը։ Հետո էլի իրա ձեռքերը պատահեցին։ Կարճ կտրած, մաքուր եղունգներով, փափուկ, սիրուն ձեռքեր։ Եթե երբևէ պոռնո նկարելու լինեի, էդ վիդեոներում մենակ ձեռքեր կլինեին ու էն ինչ մեր ձեռքերն անում էին էդ երեկո էլեկտրոնային երաժշտության տակ կարային լինեին էդ վիդեոներում։ Մենակ ձեռքեր, կիսամթում, երաժշտության հետ շարժվում, կպնում, գալարվում, ձուլվում, բաժանվում, բռնում, հալվում։ Դատարկ էի մտքերից ու բառերից։ Ինչ-որ պահի լռությունը խախտեց, ասեց շատ հանգիստ ա իմ հետ, ես միշտ հանգիստ եմ, ինքը անհանգիստ ա, տագնապային ա, իմ հետ հանգստանում ա, թուլանում ա, թերապևտիկ ա իմ հետ լինելը։ Իրա տոնում ադի բուդիին փոխարինում էր գարեջրի բանկա բացելու փսսոցը ու ճռթոցը, մի քիչ ավելի սպասելի ու պակաս պայթող։ Էլ ավելի շատ մեղքի զգացում ունեցա, թե ոնց եմ հասել ըտեղ, թե ինչի ա էդքան կարևորում իմ ներկայությունը, թե ոնց ա ուզում կապվի, թե ինչքան լավ ա իրան։ Նաև ասեց՝ կուզի մի օր ինչ-որ տեղ գնանք միասին, ասենք՝ համերգ։ Չէր օգնում։ Թվաց՝ շատ եմ ցավացնելու իրան։

Ինչ-որ պահի հարցրի՝ բա ուրիշ մարդկանց հանդիպում ա՞։ Ասեց - էս հարցը թակարդ ա՞։ Ասեցի՝ չէ։ Ասեց նախորդ ամիսներին հանդիպած աղջիկներից մեկին ա հանդիպել։ Թեթևացա մի քիչ։ Ես նոր մարդու չէի հանդիպել, բայց ասեցի՝ կարող ա մի աղջկա հանդիպեմ մի քանի օրից (անհավանական էր, որ կհանդիպեի, բայց իմ արևին մեր միջև տարածությունը մի քիչ մեծացրի)։
Ահագին անցակցրել էինք ձեռքերի վրա կենտրոնացած, ուշ էր։ Ասեցի՝ եթե ուզում ենք ուրիշ բան անել, արժի հանվել։ Հանվեցինք։
Էլի մաշկ, ձեռք, պաչ, շոյ, յեեե, ուուու, բլա, բլա… հետո ինչ-որ պահի սկսեցի բացատրել, թե ինչ եմ ուզում անի։ Լesbian 101 դրեցի էդ կուրսի անունը, լկտիաբար ասեցի՝ հետո մի օր շնորհակալ կլինես։ Մեխանիկա էր։ Ձախ, ձախ, աջ, աջ, ձախ… էս մակարդակի։ Ընկերուհուս հիշեցի, ու պատկերացրի, որ կարող ա ինքն էլ էդ կուրսը ուրիշ մեկին ա պատմում, խանդից շունչս կտրվեց։ Ոնց էին էն օրերի էմոցիաները դառել էսօրվա մեխանիկա. արժեզրկված։ Բայց հիմա ես հաստատ էդ կուրսը պատմում էի. արժեզրկող։
Ասեցի՝ գնամ։ Ասեց - կարաս մնաս։ Ոչ մի ձև չէի կարա մնայի։ Ասեց - ուրիշ օր եթե ուզես, կարաս մնաս… ոգևորված էր, ջերմությամբ լի…
Գնացի զուգարան, փայլում էր, ոնց որ հյուրանոց լիներ, ամեն ինչ դասավորած, լիքը տարբեր խնամքի միջոցներով։ Էդ ու կարճ, մաքուր եղունգները ջեքփոթ թվացին… ուղղակի չէի սիրում, երբ խոսում էր… ու դե զգլուխս ոնց որ լվացքի մեքենա լիներ՝ լրիվ լցված նասկիներով։
Գնացի տուն։
MGMT - when you die-ը սազեց ճանապարհին։

մարդ եղած վախտ
09.03.2023, 13:21
Մադլեն

Պրոֆիլում գրել էր, որ բի ա ու միայն հուքափ ա փնտրում կանանց հետ։ Մի նկար ուներ, էն էլ մեջքից։ Թվաց՝ հետաքրքիր մարդ կլինի (հողերս հետաքրքրասեր գլուխդ, հա․․․), որտև տենց այլ մեկի չէի պատահել։ Դեկտեմբերին գրեցի, ու մինչև հիմա փորձում էինք հանդիպել։ Երկուշաբթի օրը հազիվ հարմարվեց, սկզբում առաջարկեցի դրսում հանդիպել, տեսնել իրար, հետո երբ հարցրի բա ո՞րտեղ հանդիպենք, ասեց ֊ քո տանը։ Մի քիչ տհաճություն զգացի, որտև սովորաբար ես եմ առաջարկում մյուսի տանը հանդիպել ինչ֊որ պրակտիկ հաշվարկներից ելնելով, ասենք՝ թող ինքը տունը հավաքի, կամ՝ թող իմ հոտը իրա տանը կպնի, ոչ թե իրա հոտը՝ իմ։ Ընդունեցի։ Ամբողջ շաբաթ-կիրակի տունս մաքրեցի, հավաքեցի, լարվեցի, ուզեցի չեղարկել, հույս ունեցա, որ ինքը կչեղարկի ու էդ պայմանվորվածությունից ինձ մաքուր տունը օգուտ կմնա․․․ Ինչ֊որ պահի հարցրի կարող ա՞ այնուամենայնիվ դեմքով նկար ուղարկի․ առանձնակի էքսթրիմ թվաց առանց դեմքը տեսնելու հանդիպելը։ Որոշեցինք իմ տան շրջակայքում մի տեղ հանդիպել, քայլել մինչև տուն գնալը, մի քիչ հանգստացա։

Երկուշաբթի

Հանդիպեցինք, ինձնից մի քիչ մեծ էր մարմնով, էդ առաջին բանն էր, որ նկատեցի։ Շատ բաց աչքեր ուներ, հյուսիսային արտաքին, ինչ֊որ փափկություն կար դիմագծերում, իմ ընկերներից մեկին հիշացրեց, ջերմությամբ լցվեցի, խառնվեցի ամենասկզբից, չգիտեմ ինչ էի սպասում, բայց հավանեցի։

Հետո հարցրի՝ կարա՞մ հարցնեմ ինչով ա զբաղվում ու կարա՞մ առհասարակ անձնական հարցեր տամ (երբ ես մենակ հուքափ եմ փնտրում, չեմ ուզում ոչ մի բան իմանալ ու չեմ ուզում ինձնից պատմել)։ Ասեց՝ կարաս ինչ ուզում ես հարցնես։ Հմ․․․

Ասեց՝ հոգեբան ա, ու էդ պահից ամեն հաջորդ բառի հետ զգացի, թե ոնց եմ խրվում․․․ ասեց հոգեկան խնդիրներով երեխեքի հետ ա աշխատել ու հիմա գործը փոխել ա, բանտում ա աշխատում որպես հոգեբան։ Ես գլխումս գլուխկոնծի ու սալտո էի տալիս ոգևորությունից, ապշածությունից ու տրիգերներից, ու երևի մի քանի վայրկյան լրիվ ապուշի տեսք ունեի, երբ փորձում էի հասկանալ, թե ոնց տեղավորեմ էդ ինֆորմացիան գլխումս։ Երևի էպիկ պատմություններ կունենար։

Հետո ինքը սկսեց հարցնել ու մի ահագին ժամանակ ինձ հարցերի մեջ աքցանված էի զգում։ Քայլեցինք իմ տուն։ Ճանապարհին երաժշտությունից խոսեցինք, մեր՝ նման հոբբիներից, գրքերից․․․ Տանը էլի շատ մեծ թվով հարցեր տվեց, շատ անձնական, հիմա հետ նայելուց թվում ա իրա՝ հոգեբանի գործիքներով ինչ֊որ ապահովություն էր ստեղծում հարցերով։ Հայելային հարցերին պատասխանում էր, բայց նաև ահագին արագ անցնում էր հաջորդ հարցին։ Անսովոր դինամիկա էր, ինքն էր խոսակցությունը տանում։ Էս՝ դիրքի փոփոխությանը հետաքրքրությամբ էի հետևում․ սովորաբար հանդիպումների ընթացքում ես ավելի շատ եմ խոսակցությունը ուղղորդում։ Կամ գուցե ուղղակի շատ հանգիստ միջավայր էր ստեղծել խոսելու համար, ես էլ խոսում էի, փիլիսոփայում էի, "խելացի" էի, 13 տարեկան սիրահարված տղուկի պես ոգևորված, դժվար ա ասել։

Մի քիչ նվագեցինք։ Նվագելուց մեր դերերը փոխվեցին։ Ասեց` ինքն էլ գործիք կառնի։

Տեղափոխվեցինք անկողին։ Շարունակեցինք շատ անձնական թեմաներով։ Հարցրեց կարա՞ պաչի։ Կարար։ Սկսեց պաչել առանց դադարի։ Ինչ֊որ պահերի հետ էի քաշվում, ուզում էի նայել իրան։ Հսկայական բիբեր ուներ կանաչամոխրագույն աչքերում, սիրուն էր։ Շարլոտ Կարդինին էր նման: Տագնապում էր էդ պահերից, երբ կտրվում էի շրթունքներից ու նայում էի իրան։ Ասեցի, որ սիրուն ա, ու ուզում եմ նաև տեսնեմ իրան։ Ասեց` անվստահ (insecure) ա զգում էդ պահերին։

Սեքս արեցինք։ Լույսերը վառ էին մի ահագին ժամանակ, երաժշտություն չկար։ Սեքսի ժամանակ երաժշտությունը ինձ համար, ոնց որ այլ մարդկանց համար`ալկոհոլը, աչքիս։ Հարբում եմ ու մեկ մեկ առանց դրա չի լինի։ Ասեց` լավ էր իրան։ Ինձ էլ՝ լավ էր ու հատկապես որտև ինչ֊որ տիպի կապվածություն զգացի։ Անմիջապես հետո հարցրեց` վերջերս կանանց հետ եմ սեքս ունենում թե տղամարդկանց․․․ կանանց եմ ավելի շատ հավանում թե տղամարդկանց․․․ Առաջին կինն էր նախկինիցս հետո, ասեց՝ մեծ պատիվ ա։ Հա՞ որ։ Ասեց՝ վաղուց սեքս չէր ունեցել։ Բա էդ պատիվ ա՞։ Եսիմ։

Ասեց ֊ ոչի՞նչ որ գնամ, գնաց։ Գնալուց ասեց - լավ երեկո էր, կապի մեջ լինենք։

2 ժամ 30 րոպե հանդիպեցինք։ Ո՞նց էր հնարավոր 2.5 ժամում էդքան կապ ստեղծել։ Լիքը բան կատարվեց։

Ամբողջ գիշեր ականջումս իրա խավոտ, փխրուն ձայնն էր, որ լիքը կարագով ֆրանսիական պեչենի էր հիշացնում։

Առավոտ արթնացա սիրահարված, հոգնած, տագնապած, թե բա հիմա՝ ի՞նչ։ Երեկոյան գրեցի, որ կուզեմ էլի հանդիպենք, եթե հետաքրքրված ա։ Ասեց - երեկ հաճելի էր, բայց հուքափից ավել բան չեմ փնտրում հիմա, լավագույնս, բլա բլա։ Հետո էլ ֊ անձնական պատճառներ ունեմ հիմա ավել բան չուզելու։

Ապշեցի։ Ինձ վաղուց չէին մերժել։ Համարյա մոռացել էի, որ տենց էլ ա լինում։ Լրիվ մոռացել էի, որ երևի իմ մերժելուց էլ ցավում ա (կամ հիշում էի միայն տեսականորեն)։ Մտածեցի՝ տեղն ա, կակ ռազ հիշեցի։ Մեկ ա չսիրեցի՝ ոնց էր մզզում։ Ու իհարկե, եթե ինձ հավաներ, հաստատ կուզեր հանդիպել։ Ուրեմն իմ հետ մի բան էն չէր, տանս հետ մի բան էն չէր, հաստատ զգաց, որ ֆաքափ եմ, երևի իրան տարածք չտվեցի, երևի սխալ բաներ ասեցի, երևի շատ էի նայում իրան, երևի հանգիստ չէր իմ հետ, երևի ծածկոցս վաղուց չէի լվացել, հոտ էր գալիս, կամ շատ էի կպնում իրան, կամ նյարդային ծիկեր էր նկատել, երևի խոսալուս ձևը չհավանեց, երևի հավեսս չուներ․․․ ու ինչ insecurity ունեի սկսեց փաթաթվել վզիս ու սեղմել։ (Բայց իհարկե ոչ՝ էդ մարդն ընդամենը հուքափ էր փնտրում, էդ ամենասկզբից էլ պարզ էր)
Ու էս ընթացքում նաև մտածում էի էն մարդկանց մասին, ում հավեսը չունեի, ում հոտը չէի հավանել, ում միմիկաները չէի հավանել, ում մերժել էի։ Մերժված լինելը շատ անարդար էր թվում, ու չէի կարողանում էդ անարադրությունը համադրել էն արդարության հետ, որ ես էի զգում այլոց մերժելուց։ Ես գնում եմ տուն ու ուզում եմ մարմինս ու գլուխս լրիվ մաքրվի էդ մարդու հետ կոնտակտից, մտքերից, հիշողություններից ու ո՞նց էր հնարավոր, որ ուրիշ մեկը ուզում էր նույն կերպ իրա գլուխը մաքրել իմ հետ կոնտակտի մտքերից ու հիշողություններից։ Բայց իրա բառերի տակ հենց էդ մաքրվելու անհամբերությունն էի կարդում։ Էդ մերժման հակառակ կողմում հայտնվելը անպատկերացնելի էր, լրիվ մոռացել էի, որ տենց էլ ա լինում։
Հա, ու ախր․․․ մենք խոսակցություններ ունեցանք, ախր հարցեր տվեց․․․ ախր ինձ բացեց տուփի պես, ու տենց թողեց, գնաց, ու ասեց՝ էդքանն էր ․․․ ախր լավ էր իրան ․․․ ախր ես էմոցիաներ ունեցա։ Անարդար էր․․․․ բայց համ էլ անարդար բան չկար։ Մարդը չէր ուզում… Նույնն էլ ես էի անում․․․

The sunscreen song֊ի մեջ ասում ա. Don’t be reckless with other people’s hearts, and don’t put up with people who are reckless with yours. Սրա հետ էր երևի։ Մտածեցի՝ ի՞նչ սովորեմ էս փորձառությունից։ Չուզելով եմ սովորելու։ Հարմար էր reckless լինելը։

Էս (https://www.youtube.com/watch?v=Kn0OVRzXm_E) ուզեցի ու մոբիի extreme ways֊ը։

Մտածեցի՝ էս թեմայով the school of life֊ը հաստատ լավ անիմացիաներ սարքած կլինի, ու իսկապես․ էս (https://www.youtube.com/watch?v=5motuzyLXIk) արվեստի գործը պատահեց, հրաշք էր, բառեր ու գործիքներ տվեց։

Ասում են, երբ պատանդ ես հայտնվում, կենդանի մնալու շանսերդ մեծանում են, եթե պանտանդառուին անունդ ասես։ Առանց իրա հարցնելու էլ։ Ուղղակի ասա ֊ անունս Էսինչ ա։ Հետո ընթացքում քո կյանքից անկապ փաստեր կարաս կիսես տարբեր պահերի, ասենք՝ էլեկտրիկ եմ։ Տենց դու իրա համար սկսում ես որպես մարդ ուրվագծվել։

Մեր զրույցի ամբողջ ընթացքում ֊ չատում ու անձամբ, ոչ մի անգամ անունս չասեց։ Հանդիպման ընթացքում մտածում էի անունս չֆիքսելը հեշտացնելու ա ինձնից սառնասրտությամբ ազատվելը։ Ես իրա համար պատմություն էի, ոչ՝ մարդ։

Այվին ասում ա (https://www.akumb.am/showthread.php/14950-%D4%B1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80?p=2613530&viewfull=1#post2613530) ֊ նարատիվն ամեն ինչ է։ Մտածում եմ՝ ո՞նց սա կոնստրուկտիվ նարատիվի մեջ փաթեթավորեմ֊ճամփեմ ու շտապում եմ պատմել֊ազատվել, չնայած գիտեմ, որ սենց դեպքերում շտապելը ոնց որ մոլախոտ պռճոկել լինի, երբ ժամանակ չես տալիս, որ ուժը բաշխվի արմատներով ու լրիվ բույսը հողից հանելու փոխարեն ուղղակի հողի վրայի կանաչ հատվածն ա մնում ձեռքումդ։ Պռճոկեցի։

մարդ եղած վախտ
22.03.2023, 18:51
Հենրի

Արտաքինից նորմալ տղու տպավորություն թողեց․ ես էլ չգիտեմ էդ որն ա, բայց ինձ թվաց` երբ տատս ասում էր ֊ քեզ տենամ մի տղու ձեռ բռնած գաս, նոր մեռնեմ ֊ հենց իրան նկատի ուներ։ Առանց երկար-բարակի գրեց ֊ գնա՞նք ամառային մի բան խմելու։

Հանդիպեցինք: Ջերմ ժպտաց, գրկեց, ու աչքի տակով վերևից ներքև չափեց։ Օծանելիք էր ցանել ։) Ինչ֊որ հղկվածություն կար խոսելու, շարժուձևի մեջ։ Փափուկ ու հանգիստ ձայն ուներ։ Հանգստացնող էր։

Ասեց, որ բիզնես դպրոցն ա ավարտել ու հիմա մի քանի ընկերներով ընկերություն են հիմնել, կինոներ են նկարում։ Բիզնես դպրոցը տատուս ճաշակով էր, բիզնես դպրոցի հետ եկած հղկվածությունը ու էն, որ կինոարտադրությամբ էր զբաղվում՝ իմ։ Խոսեցինք, թե ինչքան անվստահ ա պարբերաբար զգում իրան ու թե ինչ կարգի գաղափար չունի՝ ինչ ա անում ։) ուժեղ imposter syndrome ուներ։ Հետաքրքիր էր տեսնել էդ ուրիշ ոլորտում։

Քննարկեցինք թե ով ոնց ա ապրում։ Ես՝ մենակ, ինքը՝ ընկերոջ (friend) հետ։ Ասեց՝ չի պատկերացնում իրան մենակ ապրելուց ու չի էլ ուզում մենակ ապրի։ Մի քիչ նախանձեցի կարծեմ, որտև երբեմն ուժեղ կարիք եմ ունենում, որ կողքերս ուրիշ շունչ էլ լինի, կամ որ տուն գնալուց տունը դատարկ չլինի։ Ասեցի ֊ պատկերացնում եմ, որ մենակ ապրելու վերջը կարող ա լինի ընկերոջ կամ զուգընկերոջ հետ ապրելը, չնայած հիմա երկուսն էլ անհավանական են։

Հետո հարցրի՝ ինչ ա փնտրում դեյթ անելուց։ Խառնվեց իրար, ասեց՝ բաց հարաբերության մեջ ա հիմա ու մոտը նենց տպավորություն ա, որ երկրորդ դեռահասություն ա ապրում ու ինքն էլ չգիտի՝ ինչ ա փնտրում։ Ես էլ, ասեցի, էս պահին կոնկրետ բան չեմ փնտրում։ Էդ օրը առավել ևս կոնկրետ բան չէի փնտրում։

Ինչ֊որ պահի ասեցի, որ հիմա մենակ եմ ու ես ու ընկերուհիս բաժանվել ենք մի քանի ամիս առաջ։ Հետաքրքրվեց թե ինչի ենք բաժանվել։ Հետո հետաքրքրվեց, թե ոնց ենք միացել։ Էդ պատմությունը շատ եմ սիրում, ու ահագին ոգևորված պատմեցի, ամբողջ ընթացքը վայելեցի, ինքն էլ ահագին զվարճացավ ու տենց տպավորություն ստեղծվեց, որ իրան պատմում էի ոնց մոտ ընկերոջ կպատմեի։ Հաճելի հարազատ վիճակ էր ու թվաց՝ սեռականության հարցը մեր միջև փակվեց։ Տատս նեղվեց։

Հետո իրա հարաբերությունից հարցրի։ Ահագին գունավոր պատմեց իրա ընկերուհու նախկին հարաբերությունների պատմությունը, ու թե ոնց են միանգամից հանդիպել֊սիրահարվել, ոնց են որոշել հարաբերությունը բացել ու թե ինչքան խառն ու նոր ա հիմա ամեն ինչ։ Ասեց, որ հիմա մեկ֊մեկ նույնիսկ բիսեքսուալ մտքեր ա ունենում ու չգիտի դրանց հետ ինչ անի, որտև իրա ներսում դեռ նստած ա 18 տարեկան լակոտը, որ գեյերի մասին հումորներ ա անում։ ։)

Էս երկրում ընկերներ գտնելուց խոսեցինք, շփվելու հեշտություն֊դժվարությունից, մեր ընկերներից ու պատկերացրի, որ իրա հետ լավ ընկերներ կլինեինք։

Հետո սկսեցինք խոստովանել, թե ամենքս ինչ անկապ չափանիշներով ենք երբեմն մարդկանց դատում։ Ամաչելով ահագին բաներ բարձրաձայնեցինք, լիքը խնդացինք։ Էդ բարի մյուս մարդկանց հերթով քննարկեցինք, զվարճացանք (պատկերացնում եմ կողքի մարդկանց համար ինչ անտանելի էինք ։) )

Որոշեցինք էլի հանդիպել։ Մտածեցի՝ ինչ հանգիստ էր, որ ֆիզիկական կոնտակտի հարց չկար ու որոշում կայացնելու կարիք էլ չկար։

Հանդիպման գնալու ամբողջ ճանապարհին գլխումս արմագեդոն էր ու հանդիպման գնալը՝ անիմաստ, որտև կյանքումս մի աղետ անխուսափելի էր ու կյանքս պրակտիկորեն վերջացած։

Փաստերի դաշտում ոչ մի բան չփոխվեց, բայց սրա (https://www.youtube.com/watch?v=xruWvv46KOU-) տրամադրությամբ գնացի տուն ու տարբերությունը 3 ժամ էր։

մարդ եղած վախտ
30.03.2023, 16:35
Թոմաս

Բոյով, նիհար, թափթփված մազերով, մագլցող, արշավների գնացող, ինչ-որ ստերեոտիպիկ nerd-ի տեսք ուներ նկարներում, ոնց որ գրքից լիներ։ Նոյեմբերին գրել էր, փետրվարին էի տեսել, ու որոշել էինք մարտի վերջին հանդիպել։

Երբ մարտի վերջը եկավ, լավ սպառված էի կյանքումս ամեն տեսակ ակտիվություններից, բայց որոշեցի ամեն դեպքում հանդիպել։ Հանդիպման նախորդ օրը հարցրեց՝ որտեղ կնախընտրեմ։ Զգացի, որ հոգնած եմ ինքս ինձնից, ինձ էս պահին շրջապատող ամեն ինչից, ու իրականում ուզում եմ պոկվեմ։ Մտածեցի՝ կարելի ա քաղաքից դուրս գնալ, քայլել: Առաջարկեցի գնալ ուրիշ քաղաք ու վերադառնալ ոտքով մի 10կմ (սենց խառը դեյթ անելու լավը էդ ա, որ մտքովս ինչ անցնում ա կարամ ասեմ)։ Ասեց` շատ լավ ա։

Գնացքում պարզվեց ռոբոտաշինության ընկերությունում ա աշխատում։ Սկսեցինք խոսել ռոբոտների ավտոնոմիայից, ու ինչ֊որ պահի ասեցի, որ էդ թեմաները ինձ հետաքրքիր են, բայց արժի որոշենք՝ ուզում ե՞նք ըտեղ խորանալ թե չէ, որտև կարող ա ամբողջ օրը դրա վրա ծախսենք։ Ասեց հա, նորմալ ա (բայց և դժվար եմ մտաբերում թեմա, որի շուրջ խորանալուց տրամադրությունս պակաս սեռականացված լինի)։ Տենց ամբողջ ճանապարհին իրանց ընկերությունից, ԱԲ֊ից, էթիկայից, գիտակցությունից, պատճառահետևանքային կապերի մոդելներից խոսեցինք։ Մի գիրք էի կարդում վերջերս, էդ գրքից մտքեր էի ունեցել, պարզվեց՝ կարդացել ա, քննարկեցինք։ Դուրս եկավ, որ կարելի էր իրա հետ էդ տիպի մտքեր քննարկել։ Լսում էր, մտածում էր, արձագանքում էր։

Սկսեցինք քայլել։ Լրիվ արշավական պատրաստություններ էր տեսել։ Հսկա ուսապարկ, խնամքով սարքած լանչ, ջուր։ Ես ինձ էի տարել ու ջուր, որը տենց էլ չխմեցի կարծեմ։ Մտածեցի՝ պրակտիկություն (կամ պատրաստվածությու՞ն) կարելի էր իրանից սովորել։

Քայլելուց շարունակեցինք էդ թեմաներով ու ինչ֊որ պահի ասեց՝ ուզում ա իմաստալից գործով զբաղվի։ Խորացաաաանք իմաստով։ Երբ էդ թեմաներից հոգնեցինք, հարցրեց՝ ինչ եմ մտածում UBI (universal basic income)֊ի մասին (իբր էդ դեյթի համար լավ թեմա էր էլի)։ Մի ժամ էլ դրա շուրջ խորացանք։

Արդեն քաղաք էինք հասնում, վերջապես հարցրի՝ ինչ ա փնտրում դեյթերի գնալուց։ Ասեց՝ կապ, որի մեջ կկարողանա էներգիա դնել։ Լավ բան ա ֊ մտածեցի։

Ինչ֊որ պահի հասանք նրան, որ երկու ընկերուհի եմ ունեցել․ շոկ ապրեց։ Նաև որ իրան էի հանդիպել, ու որ երկու սեռից էլ մարդկանց հանդիպում եմ։ Վաղուց տենց շոկ չէին ապրել։ Մտածեցի՝ կարող ա՞ իսկապես տարօրինակ ա։ Հետո էլ ավելի շոկ ապրեց երբ ասեցի, որ ընկեր չեմ ունեցել։ Ահագին բզբզեց, թե՝ ինչի։ Ասեց՝ ինքը լրիվ հետերո ա իրա իմանալով։ Ասեցի՝ փաստորեն դու էլ ընկեր չես ունեցել։ Ասեց՝ չէ ու էդ հարցը որպես վիրավորանք չընդունեց։ Դուրըս եկավ։


Երկու ընկերուհի էր ունեցել, ում հետ ոչ մի խոսակցություն չէր եղել հարաբերության շուրջ։ Ասեց՝ չի հասկանում ինչ կարիք կա խոսակցության։

Իմ համար խոսակցությունը կարևոր ա։

Սեռական թեմաներում ահագին կաշկանդված էր։ Էդ ամբողջ ընթացքում սեքս բառը չօգտագործեցինք նույնիսկ։ Թվաց՝ պետք ա իրա հետ զգուշությամբ խոսեմ։ Ինձ նման չի էդ։

Ասեցի՝ ինքը իմ հոբելյանական 10րդ դեյթն ա էս շրջանում (ակումբում գրել եմ 7֊ի մասին), որոշել եմ դադար առնեմ, ասեց ֊ բախտս բերել ա փաստորեն։

Տուն գնացի հալված ուղեղով։ 4 ժամից կես ժամը խոսեցինք մեզնից։

Ճանապարհին մտածեցի, որ երևի կյանքի ընկերոջ երկու ֆորմատ կա։ Առաջին ֆորմատում գտնում ես ընկերոջ, ում հետ մեկ֊մեկ էլ սեքս եք անում, մյուս դեպքում գտնում ես սիրածի, ում հետ գուցե ընկերներ եք դառնում։ Թոմասը հաստատ նախ ընկեր կլիներ։ Իմաստուն մեկը երևի կասեր ֊ կարևորն ընկերն ա, քանզի սեքսը քչքչան առվակ է, ջուրը՝ քիչ, աղմուկը՝ շատ․․․ ես էլ կասեի, հաաաաա։

Դեռ որ նորից կհանդիպենք։

Դադար։

մարդ եղած վախտ
20.04.2023, 21:37
Աղքատության մասին կամ հետևանքներ, որոնց վրա հիմա ջանք եմ թափում

Ասում ա ինքնագնահատականը․․․ կարևոր ա

Ասում ա կան մարդիկ, որ ունեն բարձր ինքնագնահատական, ու կան մարդիկ, ովքեր միայն արտաքինից ունեն բարձր ինքնագնահատական, իսկ խորքում, պարզվում ա, իրանց ես֊ը ասոցացվում ա զզվելի, գարշելի երևույթների հետ. էդ խմբի անունը դնում ա նարցիս (չեմ խորանում նրբերանգների մեջ): Նարցիսը ահագին խնդրային վարք ունի (ըտեղ էլ չեմ խորանում)

Բա ի՞նչ անել դրա հետ։ Ասում ա դրա լուծումը իսկապես ինքնագնահատականը բարձրացնելն ա։ Դրա համար արժի շատ տարբեր բաներ փորձել։ Անհավանական ա, որ մի մարդու մոտ բացարձակ ոչ մի բան չստացվի։ Շատ բան փորձելուց, ինչ֊որ բաներ սովորաբար ստացվում են։ Ինչքան շատ ֆրոնտերում ա ինչ֊որ բան ստացվում, էնքան բնականորեն ինքնագնահատականը բարձրանում ա։

Եթե ընտանիքը չունի ռեսուրս, ապա հնարավոր չի երեխուն տարբեր ֆրոնտերով զարգացնել, հնարավոր ա ասենք՝ մենակ մի ֆրոնտ։ Առավել ևս եթե մի քանի երեխա կա, ապա երբեմն հնարավոր ա մենակ մի երեխու վրա ներդրում անել ասենք՝, մեկին տալ կրթության։ Եթե երեխեն աղջիկ երեխա ա, ամենակարևոր ֆրոնտը ամուսնանալու, նոր երեխեք ծնելու ֆրոնտն ա։ Էդ աղջիկ երեխու ուրիշ ոչ մի հատկանիշի, ձիրքի վրա ռեսուրս չկա ներդնելու։ Եթե տղա երեխա ա, պետք ա մի փեշակի տալ։ Հենց էդքան։ Աղքատ հասարակությունը տենց դառնում ա ցածր ինքնագնահատականով, մենակ մի բանի համար պիտանի զանգված, նարցիսների կույտ։

Աղքատ հասարակությունից դուրս գալուց հետո, եթե հանկարծ պատահում ա, որ արդեն ունես ռեսուրս, որը կարելի ա ներդնել, շատ դժվար ա էդ ինքդ քո վրա ներդնել, եթե ունես ցածր ինքնագնահատական, ու սովոր ես, որ քո վրա ներդրում չեն անում (եթե արժանի լինեիր, որ քո վրա ներդրում անեն, ծնողներդ կանեին։ Իրանք, իհարկե, ավելի լավ գիտեին՝ դու ինչի ես արժանի) (հետևանք 1)

Աղքատ ընտանիքում երեխու ցանկությունները շատ մեծ պրոբլեմ են ծնողների համար։ Երեխու՝ ինչ֊որ բան ուզելը ծնողին հաճախ լիքը ցավ ա պատճառում։ Երեխեն էդ զգում ա, ու կամ իրա կամքով կամ ծնողների պարտադրանքով սովորում ա չուզել։ Ինչքան երեխեն քիչ ա ուզում, էնքան քիչ դրամա ծնողի համար, էնքան քիչ դրամա երեխու համար։ Աղքատ ընտանիքից դուրս եկած երեխեն չի ուզում, ցանկություններ չունի, էդ ա գոյատևման ու լավ մարդու իրա պատկերացումը։ (հետևանք 2)

Հետո բանից պարզվում ա, որ մեծ աշխարհում ուզելն ա շարժիչ ուժը, իսկ քո վրա արված ներդրումը էն ռեսուրսն ա, որի վրա կարաս հենվես ուզածիդ հասնելու համար։

Հիմա ԱԲ֊ն ռեսուրսի դաշտը ահագին հարթեցրեց իմ աչքին՝ ոնց ինտերնետը ինֆորմացիայի հասանելիությունը հարթեցրեց։

Հիմա թվում ա՝ միակ ամենակարևոր բանը հենց մենակ ուզելն ա։ Մնում ա՝ հետ սովորել չուզելը ու սովորել ուզել։

մարդ եղած վախտ
15.05.2023, 10:38
Անկապ նկարներ էի թերթում ու պատահեցի իրան։ Վերջին անգամ հանդիպել էինք անցած տասնամյակի կեսերին, ուրիշ քաղաքում, որտեղ միասին լեզվի դասերի էինք գնում։ Էդ հիշողությունները էնքան հեռու էին, էնքան տարիներ ու դեպքեր էին մեզ բաժանում, որ պահի տակ թվաց՝ զառանցել էի։
Բայց չէ, իրան հաստատ գիտեի։ Էդ քաղաքում ապրել էի։ Գրեցի։ Մի քանի օրից գրեց ոգևորված, հիշում էր, ասեց, որ ամեն անգամ Վրաստանի մասին լսելուց ինձ ա հիշել։ Ասեցի՝ Հայաստանից եմ, ասեց՝ գիտեր, բայց իրա հիշողությունը չգիտես ոնց Հայաստանից անցել էր Վրաստանի։ Ու Նռան Գույնը նայելուց էլ ինձ ա հիշել։ Ասեց՝ արի շուտ հանդիպենք։

Չգիտես ոնց մեխված էր հիշողությանս մեջ։ 4 տարի մեծ էր, հիշում էի երկար, խառը ազգանունը, որ էն քաղաքից ա՝ որտեղ հիմա ենք ապրում, անկապ փաստեր, որ ասել էր իրա մասին, որ անվերջ հասուն էր թվում ինձ։ Agency ուներ։ Էդ մի բան էր, ինչից ես կիլոմետրերով հեռու էի, բայց ենթագիտակցաբար զգում էի, որ ես էլ եմ ուզում դրանից ունենալ։
Ես օբյեկտ էի, պատկանում էի իմ ազգին, իմ ընտանիքին, ունեի առաքելություն։ Պարտքեր ունեի վերադարձնելու։ Ինքը մարդ էր, ապրում էր իրա համար։ Ո՞նց էր տենց հնարավոր։
Բիսեքսուալ էր. սկանդալ էր ու անվերջ ձգող: Ո՞նց էր կարելի տենց բաներ անել, տենց բաներ խոսալ։ Առանց ամաչելու։
Հիմա հետ նայելուց հաստատ հավանում էի իրան, բայց չգիտեի՝ դրա անունը ինչ ա։ Արվեստագետ էր։ Էդ ի՞նչ էր նշանակում - գաղափար չունեի, ո՞նց էր հնարավոր ասել “արվեստագետ եմ“։ Ինչ հանդգնությո՜ւն։

Որոշեցինք շաբաթ հանդիպել։ Ասեց՝ պարի ու կատարողական արվեստի փառատոն կա էդ օրը։ Կուզե՞մ գնալ։ Հետո ասեց՝ մինչև էդ էլ աշխատաշուկա (ինձ զզվելի թարգմանություն ա workshop-ի) ու կատարում ունի մի հատ արվեստի կենտրոնում խավարի մասին։

Խավարը լրիվ իմ թեման ա, ասեց՝ արի։ Բայց 1000 տարի չէինք տեսել իրար։ Ասեց՝ մինչև աշխատաշուկան կարող ենք տեսնել իրար, մի քիչ խոսել։ Նկարներում բացարձակ չէր փոխվել, նույն կերպ ձգող էր, ասում էր՝ փափկություն ա փնտրում։ Փափկություն։ Էդ էն ա, ինչ ես եմ փնտրում, բայց չէի համարձակվել հենց տենց գրել։ Իրա նկարագրած իդեալական օրը իմ իդեալական օրն էր… ինքը հենց տենց գրել էր, ես դոկերումս էի գրել, բայց չէի կիսել։ Աստվածներ, ձեռ ե՞ք առնում։

Մինչև շաբաթն ընկած օրերին սաղ ներսս խառնվել էր իրար, մտածում էի՝ էլի ընկնելու եմ հարաբերության մեջ կամ հարաբերությունն ընկնելու ա գլխիս ու ես բավարար ողնաշար չունեմ սենց վիճակներում որոշում կայացնելու։ Մի ֆատալիստ վիճակ։ Տագնապով էի հիշում, թե նախորդ հարաբերությունները ոնց էին պատահել, ու ոնց չեմ սովորում հարաբերության մեջ քիթ-մռութով չընկնել։

Շաբաթը եկավ, ինքը ուշացավ, ձայնային հաղորդագրություն ուղարկեց։ Ճռճռան ձայն ուներ։ Մոռացել էի (Փառքդ շատ, աստված ջան, մի երկու հատ էլ տենց մի բան)։

Եկավ, ասեց՝ երեկ զանգ ա ստացել, իրան հրավիրում են էն առաջին քաղաքը ռեզիդենցիայի։ Էդ քաղաքի մասին երկուսս էլ մոռացել էինք, իսկ հիմա հանկարծ չափից շատ ենք հիշում։

Աշխատաշուկային պարզվեց՝ համարյա մարդ չէր եկել. ես էի ու մի տղա։ Երկու ժամ պարեցինք, կինո նայեցինք, խոսեցինք, խնդացինք։ Իրար չգիտեինք, բայց համ էլ չափից շատ գիտեինք։ Մոտ էինք իրար։ Հպվում էինք բոլորով երբեմն, խառը, սեռականացված չէր, բայց ինտենսիվ էր։ Էշացած դուրս եկա ըտեղից։ Միաժամանակ հագեցած, բայց համ էլ դատարկված։

Ինքը մեքենայով էր, ասեց՝ ինձ տան մոտերը կգցի, կգնա պարի փառատոնին։ Վերջին պահին, երբ պետք ա իջնեի, միտքս փոխեցի, որտև կարևոր բան էր պատմում, չուզեցի կեսից իջնեմ։ Գնացինք փառատոնի տեղը։ Ասեց առաջին կատարումը անվճար ա, կարող ա՞ միանամ։ Միացա: Տոմս առնելուց ասեց՝ միացի, հավես կլինի։ Միացա (:facepalm, ախր տուն էիր գնում)։

Երկու կատարում նայեցինք, տարբեր բաներ հավանեցինք։ Էդ կատարումներին պարբերաբար շրջվում նայում էր արձագանքիս, ժպտում էինք իրար։ Հարազատ էր։

Ասեց՝ քաղաքի գիշերային կյանքին ակտիվ չի մասնակցում, ակումբներ չի գնում, բայց սենց փառատոնների գնալով ա լիցքաթափվում։ Արվեստագետներ էին հավաքված ու անվերջ թվով ծանոթներ ուներ, մեկը մեկից էպիկ դեմքեր։ Մեկ ու մեջ ծանոթացնում էր։ Խառը արվեստագետների հետ խոսեցի, հավես էր։ Սիրում եմ ընկնել տեղեր, որտեղ ոչ մեկի չեմ ճանաչում, ոչ մեկ ինձնից սպասելիք չունի։ Ոնց ուզեմ՝ կարամ լինեմ։ Կուզեմ՝ լուրջ, կուզեմ՝ ջրիկ, կուզեմ՝ լպիրշ, կուզեմ՝ համեստ, կուզեմ՝ ֆլիրտոտ, կուզեմ՝ ֆրիգիդ։ Կորցնելու բան չունեմ, միայն գտնելու։

Երեկոյի սկզբում ոգևորված էր, մեծ խմբում պոշլի հումորներ էր անում մատների մասին, որոնք մի քանի օր առաջ թողել էր դռան տակ ու հիմա վիրակապված էին ու լավ չէին շարժվում։ Երկրորդ կատարումը չսիրեց, ամեն ինչ սկսեց ներվերի վրա ազդել, մասսայից սկսեց ջղաձգվել։ Վերջին կատարման համար գնացինք արվեստի ակադեմիա ու իրա ծանոթներից առանձնացանք։ Մի ահագին բողոքեց կատարողական արվեստի վիճակից։ Երրորդ կատարման ժամանակ առանձին նստեցինք, էդ կատարումից բան չհասկացա ու շատ սոված էի։ Իրա ծանոթներից մեկի հետ փոխանակություն ունեցանք, ոնց-որ մի քիչ խանդեց, բայց չիմացա՝ ինչը։ Էդ մասսան իրա աչքին uncool էր թվում արդեն։

Առանձնացանք, սկսեցինք քայլել։ Ինքը ահագին մոտ էր իրա ընտանիքին։ Ինչ-որ պահից իմ տնեցիքից հարցրեց։ Ասեցի՝ մի ահագին մասը մահացել ա, ասեց՝ մահվան վրա ա խորացել վերջերս։ Սկսեց հարցեր տալ, բզբզել, անտակտ թվաց։ Ասեց՝ մահվան մոտ, արտամարմնային փորձառությունների մասին շատ ա կարդում վերջերս ու մարդիկ ասում են՝ էդքան էլ վատ չի։ Թվաց՝ սփոփում էր իրա կարծիքով։ Էնքան աբսուրդ թվաց էդ խոսակցությունը, փորձեցի մտաբերել, թե ով էր էդ հետիս քայլողը ու ոնց եմ հայտնվել էդ իրավիճակում։

Թրիփերից խոսեցինք ու թրիփերի ժամանակ պատահող արտամարմնային փորձառություններից։ Իրա մոտ չէր ստացվում, իմ մոտ պատահել էր ու ոչ մեկ անգամ։

Ասեց՝ իրա տատիկը սուիցիդ ա արել ու մաման արդեն 20 տարի ա սուիցիդալ մտքերի վրա ա ֆիքսված։ Հետո էլ՝ էդ որոշում ա ու պետք ա հարգել մարդկանց որոշումները, պետք ա վստահել, որ մարդիկ իրանց համար լավագույն որոշումն են կայացնում ու էդ մեր գործը չի։ Ջղաձգվեցի։

Ինքը մահվան, սուցիդների նկատմամբ լրիվ ուրիշ դիրքում էր կանգնած ու իրա պաշտպանական մեխանիզմները լրիվ ուրիշ տեսք ունեին։

Հասանք մեքենային։ Ասեց՝ ինձ տուն կտանի։ Դեռ խոսում էինք ու իմ խոսելու դանդաղությունից համբերությունը հատնում էր։ Չէի ջոկել, որ երբ մեքենա ա քշում արժի թարգել։ Ճանապարհի վրա, գիշերվա կեսին, սկսեց գոռգոռալ մյուս վարորդների վրա ու սիգնալ տալ աջ ու ձախ։ Վաղուց ուրիշի ջղայնության հետ տենց մոտիկից չէի առնչվել։ Վանող էր ու բան չհասկացա։

Էդ օրվանից էլ բան չհասկացա, բայց վավերագրեցի համենայն դեպս։

մարդ եղած վախտ
16.05.2023, 17:23
Եթե ինքս իմ հետ հարաբերության մեջ լինեի, երեկ հաստատ բաժանվել էի։

֊ Հեյ։
֊ Հեյ։
֊ Բան կա խոսալու։
֊ Ի՞նչ կա։
֊ Ուզում եմ բաժանվենք։
֊ Հմմմմ․․․ ինչի՞։
֊ ․․․․
֊ Չես սիրու՞մ էլ ինձ։
֊ Չէ, սիրում եմ։
֊ Բա ինչու՞մ ա խնդիրը։
֊ Հոգնել եմ քեզնից։ Հոգնում եմ քեզնից։
֊ Էդ ո՞նց։
֊ Ոնց որ 1900֊ականները լինի, երբ բոլորը ձիերով ու կառքերով են շարժվում, իսկ դու ձեռքով հավաքած մեքենա ես։
֊ Դե․․․ լավ չի՞։ Դու քո ձեռքով հավաքած մեքենա ունես։
֊ Եսիմ, լավ ա, բայց ախր գիտես՝ էդ թվի մեքենաները բանի պետք չեն։ Շատ շատ թանկ ես նստում։ Աշխարհի չափ բենզին ես վառում, հետն էլ գնում֊մնում ես ճամփեքին։
֊ Հա բայց ես մեքենա եմ, լրիվ նոր մոդելի, նոր հորինած․․․
֊ Հա բայց հիմա ինձ պետք ա կարողանալ մի տեղից մյուս տեղը հասնել։ Հուսալի։ Հասկանու՞մ ես։
֊ Ահա․․․
֊ Իսկ դու ամեն փոքր դիքի վրա խեղճանում ես, ավել բեռ ա լինում՝ խեղճանում ես, մեկ՝ խադավոյն ա թափում, մեկ՝ կառոբկեն ա թափում, մեկ՝ յուղն ա տակից գնում… ու նենց չի՝ փչացար թե չէ, կարող եմ միանգամից սարքել։ Ոչ հասկանում եմ ինչ ա եղել, ոչ էլ գիտեմ՝ էդ ջարդած մաս֊մուսերիցդ որտեղից ճարեմ։
֊ ․․․
֊ Ինձ թվում ա բոլորը ձի ունեն, իսկ ես՝ չաշխատող ավտո։
֊ Դե․․․ մեկ֊մեկ էլ աշխատում եմ․․․
֊ Հա․․․ մեկ֊մեկ էլ աշխատում ես․․․
֊․․․
֊․․․
֊ Գիտես չէ՞, որ մենք նույն մարմնում ենք ապրում։
֊ Ըհը ։(
֊ Ըհը ։pokerface

մարդ եղած վախտ
30.05.2023, 00:31
Արջուն, դեյթային, content warning֊ով երկար գրառում

Հանդիպեցինք այգի գնալու հեռանկարով։ Շողշողուն ժպիտ ուներ ու ահագին մուգ մաշկ։ Հնդիկ թագաժառանգի տպավորություն էր թողնում իրա ինստագրամոտ նկարներով ու հոլիվուդյան ժպիտով։ Վերջերս ինձնից ստատուսով կամ փողով շատ բարձր մարդկանց դեյթ անելու մտքերի հետ ահագին լկստվում եմ։ Երևի էդ էն թեմաներից ա, որ իմ կամֆորտի զոնայից շատ դուրս ա (նաև ինձնից ավելի անհամապատասխան trophy gf/wife դժվար ա պատկերացնել) ու որպես հարաբերության ձև էդ դինամիկայում ինձ ոչ մի ձև չեմ պատերացնում, ու առանձնակի հետաքրքիր ա։

Ինչևէ, հանդիպեցինք, սկսեցինք քայլել։ Վառ կարմիր, իրանը կիպ գրկող շապիկ էր հագել, ահագին գրավիչ էր, մեղմ ու հաճելի ձայն ուներ։ Ասեցի, որ գրավիչ տեսք ունի։ Մի քիչ կասկածելով, բայց վերցրեց էդ կոմպլիմենտը։ Չվերադարձրեց։

Հարցրի՝ ինչ ա անում։ Ասեց՝ consulting ընկերությունում ա աշխատում, ու հարուստ մարդկանց օգնում ա իրանց ֆինանսական ռեսուրսները կառավարել։ Մտքում խնդացի, որտև հենց տենց տեսք ուներ։ Հետո մի քիչ քամահրանքով ասեց, որ էդ մարդիկ շատ փող ունեն, բայց իրանց ռեսուրսները կառավարելու վստահություն չունեն։ (Ասեցի, որ եթե ես էլ հանկարծ միանգամից հարստանայի, առաջին բանը ֆինանսական խորհրդատու վարձելը կլիներ։ Չէ, լավ, նախ մի հատ ձմերուկ կուտեի նշելու համար, բայց երկրորդ բանը հաստատ ֆինանսական խորհրդատու վարձելը կլիներ։)

Պրոֆիլիս գրառումը կարդացել-հիշում էր, ու դրա հետ կապված հարցեր էր տալիս։ Գրքերից հարցրեց։ Հիմա տարեկան 10-ից մի քիչ ավել եմ կարդում - ահագին միջինոտ։ Ասեց՝ ինքը 50-ի կարգի ա կարդում։ Ու նաև դրանից դուրս մշտապես կողքից Շեքսպիր ա կարդում, որտև Շեքսպիրի լեզուն սիրում ա։ Ուֆֆֆ, 50-ը շատ-շատ ա ու մտածեցի՝ իրա հետ ինչ-որ տիպի հարաբերության դեպքում ‘I have to step up my game’ ու համ էլ առօրյա կազմակերպելու իմաստով լիքը բան կսովորեմ։

Հետո զգացինք, որ մոծակները մեզ ուտելու են, առաջարկեց մի 15 րոպե քայլել ինչ-որ թաքուն տեղ։ Արևելյան տղամարդկանց տիպիկ միստիկ-ջենտլմենի պահելաձև ուներ, որ տես-տես հեսա ինչ աշխարհներ եմ քեզ ցույց տալու։ Մի Ալադին վիճակ։

Այգում նկատեցինք, որ հանկարծ շտապօգնության ու ոստիկանական մեքենաներ եկան ու ահավոր փոշի բարձրացավ։ Հետո տեսանք, որ խոտերի մեջ մի կնոջ սիրտ-թոքային վերակենդանացում սկսեցին անել։ Արեցին, արեցին, սփրթնեցինք։ Ասեց՝ արժի շարունակել-քայլել, որտև երևի չենք ուզում իմանալ ելքը։ Մի քիչ մտածեցի, որոշում չկայացրի, բայց նաև հետևեցի իրան։ Ինչ-որ պահի թևը անցկացրեց ուսիս երբ հապաղում էի, ու դրդեց, որ քայլեմ առաջ․ թևը իջացրեց։ Ասեց՝ ինչ-որ թեմաներ կան, որոնց կարիք չկա շատ expose լինելու։ Ասեցի՝ էդ թեմաներին ահագին expose եղած եմ, օկ ա, ասեց՝ էդ էն թեմաներից ա, որտեղ քանակը չի օգնում։ Նրբանկատ, հոգատար թվաց։

Մի քիչ էլ քայլեցինք, ասեց՝ հաստատ վերջը լավ եղած կլինի, որտև եթե անհույս լիներ՝ դժվար էդ պրոցեդուրան սկսեին։ Թվաց՝ ուզում էր ինձ հուսադրել, ծնողի դիրք գրավեց, որ փորձում էր երեխու վախը բռնել։ Դուրըս չեկավ։ Էդ կինը երևի մահացավ, մենք շարունակեցինք քայլել։

Հարցրեց սննդակարգից, ու ասեց, որ եթե վեգան լինեի, ապա նույն պահին կգնար տուն։ Մի քիչ տարօրինակ թվաց ու մարտահրավեր զգացի՝ իրան ուղարկել տուն։ Հետաքրքիր էր՝ ոնց ա դեյթի մեջտեղում գնալու տուն։ Ասեցի, որ երևի լիքը այլ բաներ կան, որոնցից կարող ա ուզի գնալ տուն։ Հարցրեց՝ ինչ կա իմ կարծիքով, որից կարող ա ուզեր գնալ տուն։ Ասեցի՝ 1. երկու նախկին ընկերուհի, ասեց՝ լրիվ օկ ա․ 2. ահագին ծանր ու անառողջ ընտանեկան background, ասեց՝ շատ հետաքրքիր ա պատմի, ասեցի՝ հիմա հավես չկա էդ թեմայի, ու 3. սննդի նկատմամբ սարսափելի անտարբեր եմ, չեմ սիրում սննդի մասին մտածել, եփել։ Հարցեր տվեց, կասկած անցավ դեմքով։ Ասեցի՝ մնացածները երևի ինքը պետք ա տեսնի, բայց հավանականությունը, որ մեր կյանքում ոչ մի բան չլինի, որից մյուսը կուզեր տուն գնալ, շատ փոքր ա։ Համաձայնեց, բայց երբ հարցրի թե իրա կարծիքով ինձ ինչը տուն կուղարկեր՝ չպատասխանեց։ Ասեց - դու ինքդ արժի տեսնես ու եթե ինչ-որ պահի ասես՝ վայ, ոնց-որ վաղը միթինգի եմ, պետք ա գնամ - դրանից կհասկանամ, որ խնդիր կար վերջին ասածներիս մեջ։ Ասեցի, որ եթե պատրաստ ա լսել ու հետաքրքրված ա, ապա կարիք չի լինի գուշակությունների, որտև կարամ ուղղակի ասեմ՝ ինչում ա խնդիրը։ Ասեց, որ հանգիստ կարա գուշակություններ էլ անի, որտև էս պահին ավելի հետաքրքիր գործ չունի։ Ասեցի՝ որ ես հիմա ուզում եմ ինչքան հնարավոր ա ուղիղ ու նույնիսկ պեդանտիկության հասնող ուղիղ հաղորդակցվեմ, որտև էդքան կյանք չկա գուշակությունների վրա ծախսելու։

Հասանք իրա ասած տեղը, որը մի համալսարանի տերաս էր, ու այգուն էր նայում։ Հաճելի էր, ինքն էլ շատ երջանիկ էր, թե ինչ տեղ ա մեզ բերել։

Հարցրի իրա հարաբերություններից։ Վերջին կայուն հարաբերությունը 4 տարի առաջվանից էր, վերջին անկայունը՝ դեկտեմբերին էր վերջացել։ Հարցրի՝ ինչ ա ուզում, ինչ ա փնտրում։ Կրիպտիկ էր խոսում մի քիչ։ Երկար բարակ խոսելուց հետո պարզվեց, որ երկուսս էլ ահագին բաց էինք ամեն տեսակ պոտենցիալ զարգացումների նկատմամբ։

Հարցրեց՝ ինչքա՞ն արկածախնդիր եմ։ Հմ։ Հարցրի՝ ի՞նչ նկատի ունի արկածախնդիր ասելով, ասեց ֊ ո՞րն ա ամենաարկածախնդիր բանը, որ կանեիր էս պահին։ Մտածեցի, որ ֆիզիկապես վնասվելու ռիսկին ինձ չէի ենթարկի։ Կարող էի օրինակ հանվել, բայց, ասեցի, չեմ պատրաստվում հանվել ու ոչ էլ այլ տարօրինակ բան անել։ Հանվելը արկածախնդրության 0-10 սանդղակում 5 միավոր հավաքեց։ Հարցրի՝ ինքը ինչ կկարողանար անել։ Ասեց՝ կարող էր ինձ պաչել։ Ինձ համար էդ 1 էր ու երևի չէր էլ որակավորվում որպես արկածախնդիր։ Ասեցի ֊ լու՞րջ, էդ ամենաարկածախնդիր բանն էր, որ կանեիր, ասեց՝ հա, կանեի, իհարկե, ու մոտեցավ, որ պաչի։ Ձեռքս դրեցի կրծքավանդակին, հետ հրեցի իրա աթոռին։ Ասեցի ֊ պարտադիր չի դու էլ ապացուցես ու նաև չեմ ուզում պաչես։ Համենայն դեպս ոչ սենց։ Ասեց՝ ինչի՞։ Ասեցի - չեմ սիրում, որ էս պրոցեսները խաղայինացվում են։ Եթե ուզում ես պաչել, պետք ա ասես - ուզում եմ պաչեմ քեզ, կարա՞մ պաչեմ։ Ասեց ֊ ուզում եմ պաչեմ քեզ, կարա՞մ պաչեմ։ Ասեցի ֊կարաս։ Պաչեց։

Հետո սեքսից խոսեցինք։ Ասեց՝ սիրում ա, որ ընթացքում իրան ուղղորդում են։ Ֆիզիկական ապահովություն զգացի էդ պոտենցիալ իրավիճակում։ Բլա բլա, գնացինք իրա տուն։

Ճանապարհին պատմեց, որ իրան շատ դժվար ա ջղայնացնել ու թե ինչքան լավ ա իրան դրսևորում էդ իրավիճակներում։ Քայլելու ընթացքում սկսեցի կասկածել իրա տուն գնալու որոշմանս մեջ, որտև ինչի՞ կարիք ուներ առաջին հանդիպմանը ջղայնության մասին առհասարակ խոսելու։ Ասեց՝ ամենավատ բանը, որ կարող ա ասել ամենաջղայն ժամանակ «հիմար ե՞ս»֊ն ա։ Մտածեցի՝ դա էլ դժվար մարսես։ Փորձեց մեղմել իրավիճակը, ասեց, որ հաճախ ուղղակի չգիտի՝ ինչ անել ու մտածում ա հիմար ա ջղայն ժամանակ։ Նաև պատմեց, որ վերջերս մի օր կլիենտի հետ կոնֆլիկտային վիճակ ա եղել ընդհանուր զանգի ընթացքում ու ինքը իրավիճակը հարթել ա, կլիենտին պատասխանել ա, կոլեգաները հիացել են իրանով։ Մի քիչ տեղը ընկավ էդ թեման մեջբերելը ֊ գլուխ գովալու թեմա էր։

Հասանք իրա տուն, որտեղ ապրում էր ընկերոջ հետ։ Տոտալ քաոս էր ։) բայց դե ոչ մեկիս պլաններում չկար էդ օրը իրա տուն գալ։

Տանը ամեն տեղ գրքեր էին թափած, այդ թվում՝ չհավաքած անկողնում։ Հետաքրքիր էր։ Սկզբի 10 րոպեն ուղղակի գրքերով պտտվեցի, լավն էին ։) Գրքերի վրա The Economist֊ի թղթային տարբերակն էր գցած։ Նկատեցի, ասեց՝ հա ու դա դեռ 50 գրքին վրադիր եմ կարդում։

Թամիլն էր իրա լեզուն։ Ասեց՝ ինքը պրակտիկորեն ցանկացած թեմայով կարա ինձ զվարճացնի, բացի երաժշտությունից, որտև մենակ Թամիլ Նադըի երաժշտություն ա լսում։

Երբ իրա տանն էի, փորձում էր գրկոտել, պաչոտել, մի տեսակ կպչուն֊լորձոտ զգացողություն էր թողնում ոչ ֆիզիկական իմաստով։ Ասեցի՝ հանվի։ Հանվեց։ Ես էլ հանվեցի։ Ասեցի՝ ուզում եմ ուղղակի մի քիչ իրար ներկայությամբ մնանք։ Ասեց՝ լավ։ Մի քիչ կպանք իրար, պառկեցինք, խոսեցինք, լռեցինք։ Մաշկին երբեմնի ձգվածության հետքեր նկատեցի։

Ինչ֊որ պահի հարցրի՝ որն ա վերջին 10 տարիների ձեռքբերումը, որով ամենաշատն ա հպարտանում։ Ասեց՝ չի կարա մի բան առանձնացնի, որտև իրա ամեն օրը ձեռքբերում ա, ինքը իրա ամեն ինչով էլ հպարտ ա։ Զեն թվաց կամ նարցիսական, ու չհասկացա` կոնկրետ որն էր, բայց դուրըս չեկավ (երբեմն մտածում եմ՝ բնակչության մի 5%֊ը նարցիս կամ պսիխոպատ ա, ու ոնց էր չլինի՝ դեյթերիս մեջ կպատահեն. տեսնես ինչ֊որ ձև կզգա՞մ․ էս փոխանակության ընթացքում մտածեցի՝ գուցե էս էդ դեպքն ա)։ Հարցրեց՝ իմը որն էր, ասեցի՝ թե ինչքան եմ աճել որպես մարդ։ Ասեց հա, հպարտանալու ա։ Պահի տակ թվաց՝ ճիշտ բառեր ա ասում ուղղակի։

Սեքս արեցինք։ Ընթացքում պարբերաբար ասում էի՝ ինչը ոնց անի, որտև ինչ֊որ անտաշություն ուներ (մտածում եմ՝ արդար կլիներ, եթե բոլոր էն տղամարդիկ, ում երբևէ բացատրել եմ ինչը ոնց անեն, միավորվեն ու ինձ մեծ մաղարիչ անեն, իսկ իրանց հետագա զուգընկերները առնվազն շնորհակալական բացիկ ուղարկեն, բայց դե ու՞ր ա աշխարհին արդարություն)։ Ոգևորությամբ արձագանքում էր, բայց նաև անվստահությունից եկող կոպտություն ուներ, որը ոնց֊որ թե քողարկված էր, ու երբեմն պահի տակ իրան զգացնել էր տալիս։ Տանել չեմ կարողանում, երբ անվստահությունը իբր ծածկում են, առավել ևս կոպտությամբ։ Հարցրի՝ արդյոք պոռնո ա նայում սովորաբար, ասեց՝ չէ, որտև ռեալիստիկ չի։ (ուրեմն անտաշությունն էլ հենց իրանն էր)

Ասեց՝ ինձ կճանապարհի մինչև կանգառ։ Հենց դուրս եկանք շենքից ասեց ֊ կպատկերացնեի՞ր, որ ես 120 կգ եմ եղել ժամանակին։ Ասեցի ֊ գուշակեցի, բայց պատմի եթե կուզես։ Մի քիչ պատմեց, մի քիչ հարցեր տվեցի, քուլ պատասխաններ սկսեց տալ, անխոցելի դիրք բռնեց։ Լրիվ ժամանակի վատնում։

Ճանապարհին մտածեցի, որ վստահ չեմ՝ ուզում եմ նորից հանդիպել թե չէ, ու սխալ էր առաջին հանդիպմանը սեքսը, որտև հիմա ուղղակի հանդիպել/խոսելը բարդ կլինի։

Հ․Գ․ Էսքանը գրելուց հետո արդեն վստահ եմ, որ չեմ ուզում հանդիպել։

Իսկ առհասարակ ժամանակի խնայողության առումով դեռ պատասխան չունեմ՝ սենց շարունակեմ թե սեքսը բացառեմ առաջին X հանդիպումից։ Տատական իմաստությունը ասում ա բացառել, բայց տատական իմաստությանն էլ ամբողջությամբ չեմ վստահում․․․ (սենց էլ անորոշ վիճակ․․․ :Դ)

մարդ եղած վախտ
09.06.2023, 23:10
փակ գրառում անելուց, գրառումը կբացեմ փակ գրառման նախաբանով (https://www.akumb.am/entry.php/1741-%D6%83%D5%A1%D5%AF-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BC%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6)

մարդ եղած վախտ
01.07.2023, 14:24
փակ գրառման նախաբան (https://www.akumb.am/entry.php/1741-%D6%83%D5%A1%D5%AF-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BC%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6)

հարավցի, 3րդ ու դադար

3րդ անգամ հանդիպել էինք փետրվարին։ Էդ շրջանում գլխումս նախկինիս ձայնն անդադար ասում էր - uninspired ա։ Էդ նախկինիս բառն էր, ձայնն էլ նախկինիս ձայնն էր, որ դեռ շատ բարձր էր հնչում։ Խոսելու բան չունեինք։ Մեր վերջին փետրվարյան հանդիպմանը առաջարկեցի չոլերում քայլել։ 3 ժամ քայլեցինք ու համարյա չխոսեցինք, խոսելուց էլ իրան հասկանալ փորձելու լարվածությունը ցրտի ֆոնին սպառում էր։ Ընթացքում էլ ասում էր` արի ապրիլին ստեղ գնանք, մայիսին` ընդեղ, իսկ ես մտածում էի` բալամ, սպասի տեսնենք ապրիլ, մայիս հասնում ե՞նք։

Որոշեցի դրանով ավարտել։ Գրեցի, որ ինքը շատ լավն ա, բայց չեմ տեսնում մեզ ռոմանտիկ հարաբերության մեջ մտնելուց, բլա բլա, հաջողություն։ Գրեց, որ ինքը ինձնից ռոմանտիկ հարաբերություն չէր սպասում, ու տխրում ա, որ էլ չենք հանդիպի, նաև չի հասկանում, թե ինչի եմ ուզում իրան հանեմ կյանքիցս էդ պատճառով։ Թե ոնց էր ինձ բացատրում, որ իմ ասածը սև ու սպիտակ ա, ու կարամ իրան բացատրեմ ինչն ա ինձ համար ընդունելի, ինչը՝ չէ, ժպտացրեց, հավանեցի։ Սկսեցի բացատրել` ինչն ա ընդունելի։
Կարող էինք դառնալ բադիներ (ինչ-որ վարիացիա friends with benefits-ի, բայց բադիին ինձ ընկեր չեմ համարում ու ընկեր կոչելու հետ համամիտ չեմ)։ Էդ ենթադրում էր, որ հանդիպում պլանավորելուց դուրս չենք հաղորդակցվում։ Ոչ մի բարի լույս, բարի գիշեր ու ինչ կա չկա։ Միայն խոսում ենք, եթե պլանավորում ենք հանդիպել։ Ասեց - հարց չկա… ու մի քանի րոպեից թե - բա երաժշտության մասին էլ երբեք չենք խոսե՞լու ու գործի տեղերից է՞լ։ Հաճելի մեղմություն կար էդ հարցերի մեջ։ Կարող էինք ինչից ասես խոսել, բայց միայն հանդիպելուց։ Նաև կարող էինք էդ ընթացքում այլ մարդկանց հանդիպել ու ցանկացած պահի փոխել մեր պայմանավորվածությունը։ Կարևորը՝ պետք ա իրար կյանք չներթափանցեինք ու իրար գլխում տեղ չզբաղացնեինք. կամ ինքը իմ գլխում տեղ չզբաղացներ։ (Վերջերս գիտակցեցի, որ էդ ոնց-որ անվճար էսկորտի մոդել լինի, հմ-հմ)։ Պայմանավորվեցինք։

Մի քանի օրից գրեց - ընկերներիս հետ ընթրում ենք, քո մասին էի մտածում, ո՞նց ես։ Լավ էի, բայց դրանով պետք ա վերջանար։

Ասեց` ազնիվ ա։ Մեկ էլ` կարող ա՞ կյանքում դեռ ինչ-որ պահի հանդիպենք, որտև ափսոս ա, որ չհանդիպենք։ Ասեցի, որ իրան շատ լավ եմ վերաբերվում ու չեմ պատրաստվում բլոկել, նենց որ, իհարկե, կարող ա և հետո ինչ-որ պահի հանդիպենք։

Նենց հեշտ էր իրանից գնալը, որ կարելի էր նույնիսկ մնալ։

մարդ եղած վախտ
12.07.2023, 14:57
փակ գրառման նախաբան (https://www.akumb.am/entry.php/1741-%D6%83%D5%A1%D5%AF-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BC%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6)

հարավցի, ամառ

Մայիսին մի օր առիթ պատահեց խոսելու։ Խոսեցինք ապրել չիմանալու, հում զգալու մասին։ Գրում էր Կանարյան կղզիներից։ Կանարյան կղզիների էներգիա ուզեցի կյանքումս, ու մտածեցի` հրաշք էր, որ իրա հետ շատ ապահով էի զգացել ու կարելի էր նաև խոսել հում զգալուց։ Որոշեցինք հանդիպել երբ վերադառնա։

Հանդիպեցինք հունիսի 1-ին, երբ ամառը նոր-նոր էր սկսվում։ Որոշեցինք ջրի ափով քայլել, սնվել ու գուցե գնալ մեկիս տուն։ Դեռ նոր էինք հասել ջրին երբ տեսա, որ բանալիներս չկան։ Վերջին անգամ տան բանալի կորցրել էի հեռավոր 2013-ին ու առանձնակի հեգնական թվաց հենց էդ օրը բանալի կորցնելը։ Հարցրի` կոլեգաներիցս ով կար օֆիսում - շեֆս էր։ Խնդրեցի` նայի՝ սեղանիս վրա բանալի կա թե չէ. չկար։ Ամեն դեպքում վստահ էի, որ շենքի տարածքում ինչ-որ տեղ եմ թողել ու որոշեցի գնալ օֆիս։ Ոչ մի տիպի ֆրուստրացիա չարտահայտեց։ Որոշեցինք միասին գնալ. ինքը հեծանիվով, ես` սկուտերով։ Էդ ընթացքում մտածեցի, որ եթե չգտնեմ` ստիպված կլինեմ գիշերը օֆիսում անցկացնել կամ իրա տանը ու էպիկ կլիներ, եթե գիշերը միասին անցկացնելը էդ հանգամանքներում ստացվեր։
Շեֆս դեռ օֆիսում էր, դուռը բացեց մեզ համար, ու առաջին պահին չիմացա` իրանց ոնց ներկայացնեմ։ Ուշացած, ինչ-որ պահի վերագտա իմ` սոցիալական վիճակներում կոմպետենտ մասը ու ծանոթացրի։ Էդ պահին թվաց, որ էս թերևս մոտակա տարիների ամենամոտը կլինի սիրածին տնեցիքի հետ ծանոթացնելուն։ Վայելեցի պահի եզակիությունը ու թե ինչքան ոչ նշանակելի էր։ Բլեֆ։
Բանալին օֆիսում էր, մեր սենյակի բազմոցին։ Ասեցի` մի օր կարելի էր օֆիսը "օրհնել" էդ բազմոցին ու թվաց` տենց ասեցի, որտև էդ ինչ-որ բան էր, որ կասեի նման իրավիճակում. կասեի նախկինիս: Էդ պահին իմ մի կերպարում էի, որը գիտեի` ոնց խաղալ։ Էդ գիտակցումով դերից դուրս եկա, ու փաստացի հենց նոր խաբեցի իրան. ոչ մի բազմոց չէր լինելու։
Դուրս եկանք ու որոշեցինք գնալ սնվելու. ինքը` հեծանիվով, ես` տրանսպորտով։ Սիրեցի` ինչ խնամքով ու համբերատար էր վարվում հեծանիվի, սաղավարտի, բաճկոնի հետ։
Խնդրեց` բաճկոնը հետս վերցնել։ Ընկեր-ընկերուհու դինամիկա էր։

Գնացինք իրա սիրելի ուտելու տեղերից մեկը։ Երբ սպասում էինք` նստելու տեղ ազատվեր, խոսեցինք` ում կյանքում ինչ էր կատարվել։ Ասեց` իրա կյանքում նոր աղջիկ ա հայտնվել, ով կրակի կտոր ա, ամբողջ օրը փարթիների մեջ, լավ խմում ա, զվարճանում ա, լավ ժամանակ են անցկացնում միասին։ Կարա նույնիսկ մեզ միանա։ Կարա նույնիսկ հենց էդ պահին գրի` տեսնի ազատ ա թե չէ։ Կարիքը չկար։ Իմ կյանքում էլ հայտնվել էր մի կին, ում չէի հանդիպել, բայց ում հետ հետաքրքիր բաներ էին կատարվում։

Նստեցինք, սկսեց պատմել, թե ինչքան ա սիրում էդ տեղը, էլ որ տեղերն ա սիրում քաղաքում, ինչ ա սիրում ուտել, ոնց ա պատրաստվում ամառն անցկացնել։ Էդ պահին թվաց` ինքը հենց էն ա, ում կուզեի ամռանն ունենալ շուրջս։ Ոչ մի էկզիստենցիալ խոսակցություն իմաստի մասին, ոչ մի դրամա. գնալ համով տեղեր, լսել իրա սննդային մոնոլոգները, նայել` ինչ ախորժակով ու հաճույքով ա ուտում, փռվել արևին, թավալ գալ քարերի ու թփերի վրա - էդ կարա լինի ամառվա պլանը։ Տառապելը կարա սպասի մինչև աշուն։

Ուշ էր, իսկ էս օրերին քնելը ամեն տիպի զվարճանքի նկատմամբ հաղթող ա։ Ասեցի` հոգնած եմ, կուզեի գնալ տուն, ասեց - իհարկե, կարող ենք վաղը հանդիպել, եթե ուզես: Ու էլի, ոչ մի ֆրուստրացիա։ Հրաշք էր. ուղղակի նորմալ մարդ։ Ես իրան ոչինչ (սեքս) պարտք չէի ու ինքն էլ իրեն տենց չէր դիրքավորում։ Որոշեցինք հաջորդ օրը հանդիպել։

Տուն գնալուց, երբ ինքը զբաղված էր հեծանիվը տանելով, սկսեցի կպնել, գրկել իրանը, ձեռք գցել, պոչոտել ու տենց հաճույք շատ վաղուց չէի ստացել։ Անուշ մարմին ուներ, փափուկ մաշկ, բռնելի, ձեռք-գցելի, ինձ թինեյջեր էի զգում իրա հետ, անհոգ, ծարավ, անամոթ։ Ասեցի` արտակարգ հաճելի ա իրան գրկելը։ Ասեց` առաջին անգամ էին իրան տենց բաներ ասում ու տենց վայելում իրան. խունջիկ-մունջիկ էր գալիս։ Իսկ ես մտածում էի` ինչ են բաց թողել իրան նախկինում գրկած մարդիկ ու ինչի էս տղուն ոչ մեկ նախկինում չի ասել` ինչքան հաճելի ա ինքը։ Ինչի տղերքին չեն ասում ինչքան հաճելի են իրանք։

Uninspired, ասում էր… ոգեշնչումը որոշեցի գրքերից ստանալ, էկզիստենցիալ խոսակցություն իմաստի մասին առանց իրա էլ ունենում եմ շաբաթական գոնե 3 անգամ։ Ինձ պետք ա փափուկ ներկայություն։ Մտածեցի` մնալ իրա հետ գոնե միայն ամառվա ընթացքում, թեկուզ որպես վարժություն։ 3 ամիսը կարելի ժամանակ ա։

Ինձ մանիպուլացնում եմ անել, զգալ ինչ-որ բաներ, ու ընդունելի ա թվում, երբ մանիպուլյացիայի երկու կողմերում էլ նույն մարդն ա։

մարդ եղած վախտ
19.07.2023, 14:34
Վերջին ընկերուհիս ինձ սովորացրեց ժպտալ․․․ բառիս բուն իմաստով։ Էդ մոտավորապես սենց ստացվեց։ Մի օր դինջ նստած էինք, իրան նայեցի, ժպտացի։

֊ փաստորեն դու կարում ես ժպտաս ֊ ասեց։
֊ հա բա ի՞նչ։
֊ բա ինչի՞ նկարվելուց չես ժպտում։
֊ ո՞նց չեմ ժպտում։
֊ հա, չգիտեմ ինչ ես անում բերանիդ հետ, բայց էդ ժպիտ չի։
֊ ը՞․․․
֊ հլը ժպտա։

Մի հատ “լ”ավ ժպտացի։

֊ հա․․ հա․․․ հենց տենց ես անում։ Բերանդ չգիտեմ ոնց ձգում ես․․․

Ավելի “լ”ավ ժպտացի։

֊ չէ, չէ։ Հլը մի ժպտա։

Լրջացա։

֊ հիմա բերանիդ ծայրերը բարձրացրու վերև։
֊ ը՞։

Էդ ո՞ր մկաններն էին, լավ չէի էլ պատկերացնում։
Հետո մի քանի անգամ հայելու դիմաց փորձեցի։ Սկսեցի զգալ, թե որ մկաններն են բերանի ծայրերը բարձրացնում, մի քիչ անվստահ, դողդողալով սկսեցի ձգել էդ մկանները․․․ հա էլի, երբեմն բարձրանում էին եզրերը, դեմքիս արտահայտությունը փոխվում էր։

Նկարներիցս նայեցի, ու իսկապես, ոչ մի տեղ նորմալ, ուրախ չէի ժպտում, ժպիտներիցս դրական էներգիա չէին արտահայտում, այլ լարվածություն։ Ընկերուհիս, հակառակը, անկախ տրամադրությունից, եղանակից, օրվա ժամից, որ պահին կամերան միացնեի, շողշողուն ժպիտ էր հայտնվում դեմքին։ Ինքը մի երկու բան գիտեր ժպտալու մասին։

Ո՞նց ա հնարավոր, որ մարդ չիմանա ժպտալ։

Հետո մի օր մեր գերդաստանի մի նկար հայտնվեց ձեռքիս տակ հեռավոր 90-ականներից` լիքը ճիժ ու պիժով, ու 2֊ից 70 տարեկան բոլորի դեմքից էգնահող էր կաթում։ Սաղ ընկավ տեղը։ Դեռ մեկ֊մեկ ուրախ ժպտալուց խղճի խայթ եմ ունենում, թե ոնց եմ տենց հեշտ ուրանում ինձ էդքան հարազատ հայրենական սգավորությունը։

մարդ եղած վախտ
09.08.2023, 18:43
փակ գրառման նախաբան (https://www.akumb.am/entry.php/1741-%D6%83%D5%A1%D5%AF-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BC%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6)

Ջիյա

Սկսեցինք խոսել առավոտյան, երբ հանրային տրանսպորտում կիսաքուն, կարդալու ռեսուրս չունեի ու չատում բզբզալը պակաս էներգատար թվաց։ Երկար ինտրո արեց իրա գործի մասին, որտեղ, ասեց՝ պահանջված ա ու կոմպետենտ, ու չհասկացա՝ ինչ էր անում կոնկրետ, բայց ոնց֊որ թե բարձր պրոֆիլի մենեջեր էր ինչ֊որ ընկերությունում, ինձնից 1000կմ հեռու քաղաքում ու հաճախ ճամփորդում էր Եվրոպայով, այդ թվում՝ դեպի իմ քաղաք։

Ասեց՝ ապրում ա զուգընկերոջ հետ, 11 տարի ա միասին են, մի քանի տարի առաջ դուրս են եկել Հնդկաստանից ու բացել են հարաբերությունը, հիմա դեյթ են անում իրարից անկախ ու երջանիկ են:

Իմ սովորական ինտրոն արեցի նրա մասին, որ կուզեմ միանգամից ու ուղիղ ասենք՝ ինչ ենք փնտրում։ Ասեց՝ քանի որ հաճախ ա լինում էս կողմերում, բաց ա ցանկացած տիպի հարաբերության՝ ընկերական կամ սեռական։ Հետո էլ՝ սեռականությունը շատ կարևոր ա իրան ու Հնդկաստանից դուրս գալուց հետո թևերը վերջապես բացվել են (հմ֊հմ)։

Ես էլ, բաց էի ցանկացած տիպի հարաբերության նկատմամբ, բացի անվերջ "ինչ կա չկա" տիպի չատերից։ Սեռականության կարևորությունը երկուսս էլ կիսում էինք, երկուսս էլ զարգացող երկրից էինք․ կարող էի համարել դրանք կոնտակտի կետեր։ Ասեց՝ դե արի «ինչ կա չկա»֊յի վրայով միանգամից անցնենք։

Հասա գործի։ Գործի հավես չկար։ Օֆիսում մարդ չկար։ Ո՞նց ենք անցնում “ինչ կա չկա”֊յի վրայով։ Ասեց՝ համարի ես քո fwb (իմ ստեղնաշարով՝ ֆոբ)֊ն եմ, եկել եմ քո օֆիս։ ․․․ Համարեցինք։

Հաջորդ երկու շաբաթներին գրեթե ամեն օր համարում էինք․․․ ու գնում էինք քաղաքներով, շենքերով, օֆիսներով, այգիներով, ափերով, փարթիներով․․․ Պահի տակ թվում էր՝ էրոտիկ պատմություն գրելը իմ առաքելությունն ա։ Երևակայությունս ճախրում էր, չնայած՝ սովորաբար մի կարճ տեղ քայլել ալարում ա։ Միասին սցենարներ էինք հորինում, իրար տարօրինակությունները, բարդույթները ճանաչում, ինքներս մեզ ճանաչում, մեր արձագանքները ճանաչում չեղած ու չլինելիք իրավիճակներում։ Ես երբեմն դրամաներ էի սարքում, ինքը՝ սիրով ընդունում իմ սարքած դրամաները։

Հետո կորավ ու հայտնվեց մի քանի օրից։ Պարզվեց՝ հայրը կաթված ա ստացել, ինքը վերադարձել ա Հնդկաստան։ Ասեց՝ ցավում ա, բայց արժի էլ չխոսենք, որտև ինքը վստահ չի երբևէ կվերադառնա՞, թե՝ չէ, ու իմ նկատմամբ պարտավորություններ չի ուզում ունենալ, ինձ ոչինչ երաշխավորել չի կարող։ Ասեցի, որ իմ նկատմամբ պարտավորություններ չունի, ոչինչ երաշխավորելու կարիք չկա ու կուզեմ իր հետ կապ ունենալ, եթե նույնիսկ չվերադառնա։
Մի քանի օրից ասեց՝ ահավոր մարդ ա ինքը, որտև հայրը մահամերձ ա, ինքը՝ հիվանդանոցում, բայց մեր էրոտիկ արկածներն ա կարոտում։ Իմ հաղթահարման մեխանիզմն (coping mechanism) էլ ամենինչ սեռականն էր։ Ապշեցնող էր վերադառնալ էդ հավասարման մեջ հակառակ կողմից - չպարտադրող ներկայություն առաջարկողի ու ոչ դրա կարիքը օդ ու ջրի պես ունեցողի դերում։ Էդ պահին նման էր, որ ես ինչ-որ ունիկալ բան ունեի տալու, ու իմ կյանքի ամբողջ իմաստը ամփոփված ա հենց էդ բանը իրան տալու մեջ։ Ունիկալ բաները սովորաբար ոչ մեկի պետք չեն, որտև պարզ չի, թե ինչ կարող ես անել դրանց հետ։

Ու վերադարձանք մեր արկածներին ուշ գիշերներով, լուսադեմերով, երբ ինքը հիվանդանոցում սպասում էր, չգիտես` ինչի։

Էդ օրերից մեկում, երբ իր 3սոմերի ֆանտազիաներին էր տրված, հարցրի, թե արդյոք կուզի հարավցին միանա մեզ (տեղյակ էին իրարից)։ Երկուսն էլ աշխարհով մեկ եղան ու էդ անձրևոտ երեկո գնացինք հարավցուն հյուր։ Էպիկ փորձառություն էր, որտեղ հաճախ ինձ երեկույթի կազմակերպիչ ու մոդերատոր էի զգում, ում պարտավորությունն էր նաև ապահով տարածք ստեղծել, համոզվել, որ բոլորն իրանց լավ են զգում։ Պարբերաբար կարիք էի ունենում վերհիշելու, թե ոնց հայտնվեցի էդ դերում ու կպչուն զգացում ունեի, որ էդ հենց էն ա ինչ պետք ա անեմ։

Հայրը մահացավ։

Մի քանի շաբաթ անց անհամբեր ու շնչակտուր վերադարձավ Հնդկաստանից։

Երկու օր առաջ ասեց՝ մայրը մենակ ա, վերադառնում ա Հնդկաստան ու ուզում ա մոր հետ մնա մինչև կյանքի վերջ․․․ Ինձ տեղյակ էր պահում։

Հ․Գ․1 Ինչի՞ են մարդիկ սիրում կողքից նայել ողբերգություններին

Հ․Գ․2 ասում են՝ ամենասեռական օրգանը ուղեղն ա

https://www.youtube.com/watch?v=em7o_8EQq8g

մարդ եղած վախտ
12.08.2023, 01:03
Տնեցիք, մաման, մասնավորապես, սիրում էր, որ ամեն ինչ իդեալական մաքուր, կոկիկ լինի, որ իրերը միշտ իրենց տեղում լինեն, որ տարածքում ավելորդություններ չլինեն։ Մեծանալուց ես սեփական տարածք չունեի, ու իմ <եսությունը> արտահայտվում էր էդ մաքուր տարածքում թափթփելով, իմ իրերը էս ու էն կողմ շաղ տալով, ինչը, իհարկե, կոնֆլիկտի բուն էր բներում ապրող բոլորիս համար։ Էդ տարիներից հետս հասուն տարիք էի բերել թափթփվածության հետ կապվածություն - տարածքը իմն ա, եթե ես էդտեղ կարող եմ թափթփել։ Վերջին տարիներին տանը մաքրություն անելուց սովորաբար կամ մինչև վերջ չէի մաքրում, դասավորում, կամ դասավորելու վերջում ինչ-որ իրեր տեղաշարժում, զուգահեռ գծերը խախտում էի, սեղանին ինչ-որ բաներ էի շպրտում, որ հանկարծ <շատ կոկիկ> չլինի։

Վերջին անգամ մաքրություն անելուց առաջին անգամն էր, որ քաոս ավելացնելու կարիք չունեցա։ Մի քիչ քաոտիկ էր, այնուամենայնիվ, բայց վերջապես զգացի, որ մաքուր, հավաքած, իմ դուրն էլ ա գալիս։

մարդ եղած վախտ
26.08.2023, 19:28
Մանկապարտեզում թե դպրոցում մի հանդեսի ժամանակ ինձ տվել էին արտասանելու մի տող՝ ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես։ Գաղափար չունեի՝ ինչ ա նշանակում, էդ տողի հնչողությունը տանել չէի կարողանում, մտածում էի՝ ինձ հաստատ չեն սիրում, որ էդ անիմաստ, տհաճ տողն են տվել, բայց համենայն դեպս խելոք֊խելոք արտասանում էի, որ գլխիս խոսակցություն չբերեմ։

Էսօր դեյթինգ ափով մի ամերիկացու պրոֆիլի տակ տեսնեմ՝ ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես։ Մի նորմալ նախադասություն ընտրեիր էլի, տնաշեն։ Ինչևէ, գրեցի, կհանդիպենք։

մարդ եղած վախտ
28.08.2023, 11:58
Առաջին անգամ փսիխոդելիկ տրյուֆել փորձեցի (ոչ առաջին փսիխոդելիկը առհասարակ)

Սկսեցի երեկոյան ժամը 9-10ի շուրջ (4-6 ժամանոց թրիփ էր սպասվում), նետֆլիքով Hannah Gadsby-ի վերջին շոուն վերջացրի, հետո` Midnight Gospel միացրի: Քանի որ չգիտեի` ինչ սպասել (կոնկրետ տրյուֆելից չգիտեի), պահի տակ թվաց` գուցե գլուխս պայթի Midnight Gospel-ի գույներից ու մտքերից, բայց ոչինչ չպայթեց, շատ էլ հանգիստ էի, միայն վերջույթներումս թեթևություն ու տաքություն էի զգում, ոնց ալկոհոլից ա երբեմն լինում։

Հետո թվաց՝ մեծ վատնում կլինի, եթե ամբողջ երեկոն անցկացնեմ էկրանի դիմաց, տեղափոխվեցի գետնին, մեծ հայելու դիմաց։ Սկսեցի շարժվել, պարել․ ոչ մի տարօրինակ բան։ Էդ պահին միտք մեխվեց - ֆիզիկականությունը կարևոր ա ինձ ֊ աշխարհը ֆիզիկապես զգալը, կպնելը, ուժ փոխանցել ու ուժ ստանալը, մարմնականությունը իմ՝ կենդանի զգալու մասեր են։ Հերթական անգամ որոշեցի, որ պետք ա կոնտակտ սպորտի գնալ, կամ պարի։ Պարի հաստատ կգնամ, գուցե նաև քիքբոքսինգի։

Երաժշտություն ուզեցի։ Ինչ֊որ մեդիտատիվ բան դրեցի, ուուուուուու, քամի, խաղաղ․․․ զգացի, որ ուղեղս լրիվ ուրիշ ալիքի տակ ա ֊ Leprous֊ի Pitfalls ալբոմը միացրի ֊ պրոգրեսիվ մետալ, բիթերը մտքերիս տեմպով էին։ Բառերը դեպրեսիվ էին, բայց նաև ինձ դեպրեսիվ շրջանից անցած էի զգում, ու միայն մեղեդու ու բառերի սիրունությունն էի գրանցում։

Շարունակեցի շարժվել, պարել, յոգայի ինչ-որ դիրքեր ընդունեցի, ինչ-որ դիրքեր, որոնց ծանոթ չէի, հետո ագռավի վրա կանգնեցի։ 1, 2, 3, 4, ինչ-որ պահի ձեռքս փախավ տակիցս։ Մտածեցի ֊ հնարավոր չի, հետո երբ ծնոտի վրա իջա, մտածեցի ֊ հնարավոր ա։ Վերադարձա ագռավի դիրքին… 1, 2, 3, 4, 5, 6, 7… ինչ հանգիստ եմ։

Պարկետի հետ կոնտակտը հաճելի էր։ Երբ շարժվում էի, պարկետի վրա ստվերներ էի գցում, որ արտակարգ սիրուն էին։ Հաջորդ միտքը ֆիքսվեց ֊ ես շատ֊շատ պարզ եմ։ Ինձ պարզ բաները արտակարգ հաճույք են պատճառում։ Էդ ստվերները, օրինակ։ Հաջորդ 20 րոպեն երաժշտության տակ ստվերներ էի նկարում պարկետին։ Պարտադիր ա՞ թրիփ անել, ստվերներից հաճույք ստանալուն ժամանակ հատկացնելու համար։ Լավ հարց էր։

Եթե ինչ֊որ բան սիրում ես, թրիփի ժամանակ պատիկներ ավելի ես սիրելու։

Հետո խաչաձև ոտքերով նստած էի հայելու առաջ ու հայելին․․․ մոգական էր։ Դժվար ա բացատրել թե ինչ ազդեցություն ուներ հայելին, բայց ամեն շարժում անիմացված ու հարթեցված էր թվում։ Դեմքս, բացարձակ սովորական, հազարավոր անգամներ տեսած դեմքս (քանի՞ անգամ ա մարդ կյանքում իրա դեմքը տեսնում) չափազանցված միմիկաների ունակ, առանձնակի հետաքրքիր էր։ Ինձ տեսնելուց հաջորդ միտքը ֆիքսվեց ֊ ես իրոք շատ սովորական եմ։ Ոչինչ չկար իմ վրա տարօրինակ։ Սովորական դեմք, սովորական մարմին։ Հայացքով սկսեցի իջնել արտացոլանքիս վրայով, ու երբ հասա իմ ու գետնի կոնտակտին, ձեռքերս, որ դրված էին կոճերիս, ամենասիրուն բանը թվացին։ Ժպտացրեց։ Էդ սովորականությունը օրհնություն թվաց, ոչ թե՝ անեծք։ Ես ինչքան հնարավոր ա սովորական եմ, թերևս միայն սիրուն ձեռքերով։ Հրաշք միտք էր։ Տարիներ առաջ հոգեբանս հարցրել էր՝ ի՞նչ եմ ուզում թերապիայի պրոցեսից ստանալ, ասել էի՝ ուզում եմ նորմալի տեղ անցնեմ (normal-passing)։ Ուզում եմ մարդիկ ինձ նայեն, հետս խոսեն ու մտածեն՝ հա ի՞նչ, ոչ մի արտասովոր բան։ Դեյթինգ ափում ամենահաճախ պատահող անհամապատասխանությունը, որ մարդկանց հետ ունենում եմ, էն ա, որ ես ուզում եմ լինել նորմալ, իսկ մնացածները ուզում են լինել weird, ու փնտրում են մարդկանց, ովքեր իրենք էլ ուզում են լինել weird։ Հայելու մեջ ինձ ամենաերջանիկ նորմալը զգացի։

Հաջորդ պահին մարմնով առաջ ծալվեցի ու ճակատս իջացրի պարկետին։ Աչքերս փակեցի ու հայտնվեցի ինչ֊որ կիբերպանկ լաբորատորիայում, որտեղ քունքերիցս ինչ֊որ լարեր ու խողովակներ էին միացված ու կյանքը, դեղնավուն հեղուկի տեսքով, դուրս էր ծծվում քունքերիցս։ Իմ տեսադաշտում միայն լարերի կծիկներ, տարբեր թարթող լույսերով տվիչներ ու մոնիտորներ էին, բայց վստահ էի, որ էս համակարգի հակառակ կողմում մերս ա ու իմ կյանքի հեղուկը ինձնից դուրս ա քաշվում հենց իրա կողմից։ Մտածեցի, որ արժեր մարմինս ուղղեի, անջատվեի էդ համակարգից, հետո զգացի, որ ես մորս նկատմամբ ոչ մի տիպի դիմադրողականություն չունեմ, ու էսքան անարժան զավակ լինելու պարագայում ինձնից հասնում ա թողնել, որ մերս վերցնի ինչ ու ինչքան ուզում ա։ Մտքերս փոխակերպվեցին ձանձրույթի ու սկսեցի սպասել, մինչև էս համակարգը քաշի ինձնից՝ ինչ հնարավոր ա, մինչև կենսական հյութերս վերջանան, ու ինչ֊որ վստահ գիտակցում ունեցա, որ ինձնից ինչ֊որ բյուրեղ ա մնալու, որը հեղուկ չի, ու միայն իմն ա, ու էդ բյուրեղը վերցնելու եմ, գնամ աշխարհը տեսնելու։ Սպասել․․․ սպասել․․․ թուլություն իջավ վրաս ու ինչ֊որ պահի իսկապես թվաց, որ էլ հեղուկ չկա ներսումս, էլ ոչինչ չէր հոսում ինձնից, կարելի էր անջատվել։ Անջատվեցի։

Մի քիչ նստած մնացի․ դատարկված, էշացած։ Բաց աչքերով իրականությունը լրիվ նույնն էր, առերևույթ ոչ մի արտասովոր բան չկար, կարելի էր տրվել հենց նոր կատարվածի դառնությանը կամ վերադառնալ օրվան ու շարունակել անել՝ ինչ նորմալ մի օր կանեի էդ ժամերին։ Նորմալ օրերին էդ ժամին ատամ կլվայի։ Վեր կենալը ջանք պահանջեց, բայց հաստատ որոշել էի, որ սովորականի պես պիտի ատամ լվամ ու պիտի էդ օրը ապրեմ սովորական օրվա պես։ Էդ պահին հաջորդ միտքը մեխվեց ֊ պիտի ջանք թափեմ սովորականի համար, հակառակ դեպքում կարող ա սիրուն ստացվի։ «Սիրուն»֊ի ու «սովորական»֊ի, «ջանք»֊ի ու «թույլ թողնելու» հակադրությունը․․․ Մտածեցի՝ մերս շատ էր ջանք թափում սովորական լինելու համար։ Կարելի էր նաև թողնել՝ գուցե սիրուն ստացվեր։

Ատամներս խոզանակելուց էլի հայտնվեցի հայելու առաջ։ Երջանկություն էր դեմք ունենալը, տեսնել կարողանալը, մարմին ունենալը, ունենալ ձեռքեր, որ կարող են բարդ շարժումներ անել, ատամ խոզանակել։

Վերջին ծնունդս մերս չէր շնորհավորել։ Խոցել էր։ Ի՞նչ ա նշանակում, երբ մարդը, ում հեշտոցով ես անցել աշխարհ գալուց, համարում ա, որ շնորհավորանքի արժանի իրադարձություն տեղի չի ունեցել։ Նշանակում ա՝ գրողին թե չես ծնվել(՞)։ Բայց արի ու տես, որ էդ մարդու տրամադրություններից անկախ, ես վայելում եմ մարմին ունենալու երջանկությունը։ Անչափ շնորհակալ եմ ձեզ, տիկին, ինձ ձեր հեշտոցից դուրս մղելու, տարիներ շարունակ ինձ սնելու, իմ վրա ջանք թափելու համար։ Չկա ավելի մեծ երջանկություն, քան մարմին ունենալը, թերևս, ու էդ երջանկությունը դուք եք ինձ պարգևել։

Եթե ունակ ես ինչ֊որ բան զգալ, թրիփի ժամանակ էդ կզգաս պատիկներ ավելի ուժգին։

Որոշեցի ունենալ սիրուն երեկո․ դուրս եկա տնից։ Շուրջը աշխարհը նույնն էր, բայց լրիվ այլ կերպ էր հասնում գիտակցությանս ու շատ դժվար էր հասկանալ՝ ինչում ա տարբերությունը։ Սկսեցի քայլել ռիթմով, դեռ ինչ֊որ մետալ լսելով։ Ձեռքերս՝ գրպաններում, նախաբազուկներս՝ կոնքոսկրերիս հենած․ ուսերով, արմունկներով ու կոնքոսկրերով կմախքամկանային ուղղանկյուն ֆիքսվեց, որը ամեն քայլի հետ արտակարգ ամրության զգացում էր տալիս։ Երջանկություն էր մարմին ունենալը։
Հետո ինչ֊որ պահի զգացի, թե ինչն եմ տարբեր տեսնում։ Աշխարհից լրիվ նույն ճառագայթներն էին լցվում աչքերիս մեջ, բայց սովորաբար ուղեղս էդ ինֆորմացիան ֆիլտրում ա ըստ էականության (relevance)։ Օրինակ՝ իրերի սահմանները ավելի էական են, քան մակերեսի խորդուբորդությունները։ Աշխարհին նայելուց գիտակցությանը գծերն ավելի բարձր նախապատվությամբ են հասնում, քան մակերևույթների կառուցվածքները։ Թրիփի ժամանակ էս բալանսը խախտված էր։ Ուղեղս չէր ֆիլտրում էական գծերը անէական մակերեսայինությունից, ու հանկարծ ասֆալտը ոչ թե հարթ, գորշ, ձանձրալի հատակ էր, այլ խորդուբորդություններով ու երանգներով հարուստ ինֆորմացիայի ծով։ Թրիփի ժամանակ թվում ա՝ ամբողջ ինֆորմացիան, որ աչքերից լցվում ա ներս, տենց էլ ամբողջությամբ լցվում ա գիտակցություն։ Էդ դետալայինությունը ամեն ինչին արտակարգ սիրունություն էր հաղորդում։

Տենց քայլելով, զմայլվելով, հաջորդ միտքը մեխվեց ֊ ամենը, ինչ տեսնում եմ, առաջարկ ա ու հրավեր իրա հետ ներգրավվելու ֊ նստարանը առաջարկ ա իրա վրա նստելու, ծառը հրավիրում ա իրանով հիանալու, խաչմերուկը հրավեր ա ճանապարհս փոխելու։ Էս, թվաց, կյանքի վրա ուղղակի պրոյեկտելի էր․ կյանքով անցնում ենք ու կյանքը պարբերաբար մեր ուղղությամբ ա շպրտում հրավերներ ու առաջարկներ, ու մենք ազատ ենք ընդունել կամ մերժել, մոտենալ կամ հեռանալ․ էդ կամքի ու որոշման ազատությունն էլ երջանկություն էր։

Ինչ֊որ պահի պառկեցի մի նստարանի․ երկինքը սև էր, մի քանի բուռ աստղերով։ Ազնիվ կլինի ասել՝ երկնքից ավելին էի սպասում։ Սպասում էի՝ տիեզերքի հետ ինչ֊որ գերտիեզերական կապ զգալ, բայց չէ․ սիրուն էր, հաճելի, էն մեղմ ջերմությունը, որ ողողում էր ներսս էդ երեկո մինչև երկնքի հետ ներգրավվելը, ողողում էր նույն ուժգնությամբ, բայց ոչ ավելի։ Իմ ու աշխարհի միջև սահմանները մշուշված էին մինչև էդ պահը ու էդ պահին էլ մշուշված էին նույն չափով։ Էդ պահերից մեկում հաջորդ միտքը մեխվեց ֊ ես իրականում ամբիցիոզ չեմ․ ես ճամփորդ եմ կյանքով, ինձ հետաքրքիր են կյանքը որպես երևույթ, մարդիկ, մարդու վիճակը, իմ հետաքրքրությունները զգայական են․ կյանքը ինձ վախենալու չի, կյանքի վերջն էլ վախենալու չի, իմ նպատակը հենց էս ա, էս ճամփորդությունը կյանքով։

Հետո հայտնվեցի ինչ֊որ խաղահրապարակում ու կախվեցի պտտաձողից։ Լուռ գիշերով մուգ երկնքի ֆոնին ձեռքեր, մետաղական ձող․․․ Իմ էսթետիկ գնահատականներով դժվար էր ավելի սիրուն բան տեսնել։ Ուզեցի նկարել, բայց հնարավոր չէր նկարել․ ձեռքերս բռնած էին պտտաձողը։ Էդ պատկերը, աշխարհի ամենասիրուն պատկերը հնարավոր չէր ֆիքսել, հնարավոր չի բառերով նկարագրել, իրան մի անգամ տեսա ու իրա մասին հիշողությունները մահանալու են իմ հետ։ Իմ բոլոր ապրածները, տեսածները մահանալու են իմ հետ։ Կյանքի, փորձառությունների էդ վերջնականությունը անհնարին ողբերգություն թվաց։ Էդ օրվա ամենադրամատիկ պահն էր։

Վերադարձա տուն, քնեցի։

Հաջորդ առավոտ արթնացա անտանելի գլխացավով ու ամբողջ օրը չկարողացա տեղիցս շարժվել։

Հաջորդող մի քանի օրերին ծայրահեղ դեպրեսիվ էի։ Թվում էր՝ հուզական դիմադրողականությունս կորցրել եմ։ Նախկինում թեթև տխրացնող մտքերից էդ օրերին սուզվում էի թանձր անելանելիության մեջ։ Վերականգնվեցի։

Հետաքրքիր ու թանկ նստող փորձառություն էր։

հ.գ. առաջին անգամ պսիխոդելիկ թրիփ ունենալուց արժի լինել մարդկանց հետ, ովքեր էդ փորձառությունը արդեն ունեցել են ու գիտեն՝ ինչ սպասել։

մարդ եղած վախտ
07.09.2023, 13:38
Մադլեն

2-րդ մոտեցում ու վերջ

Մ ֊ Հեյ, ո՞նց ես: Ահագին ժամանակ ա անցել, հիմա ավելի լավ եմ, էն անգամ շատ հաճելի էր հանդիպելը։ Կուզեի էլի հանդիպենք, եթե դու էլ կուզես տենց մի բան կրկնել։

Մև ֊ Հեյ, հավես ա քեզնից լսելը։ Ուրախ եմ, որ ավելի լավ ես ու բաց ես հանդիպման։ Ես էլ հավեսով կհանդիպեի։
Միայն թե անցած անգամվա բաժանվելու ձևը շատ շփոթեցնող էր։ Պետք ա խնդրեմ, որ եթե հանդիպենք ու էլի ինչ֊որ պահի որոշես, որ պիտի չհանդիպենք, ապա ասես, թե ինչում ա խնդիրը (անցած անգամ մի 1000 պատճառ գտա, թե ինչի պետք ա ինձ կամ մեր միասին անցկացրած ժամանակը չհավանեիր, կուզեմ էլ տենց չլինի)

Մ ֊ Շատ շատ կներես, որ քեզ տենց զգալ եմ տվել։ Էդ ժամանակ ես էլ շատ շփոթված էի։ Եթե լրիվ անկեղծ լինեմ, ապա շատ երկար հարաբերության մեջ եմ (արդեն 6 տարի) ու ձմռանը որոշեցինք բացել հարաբերությունը։ Դու առաջին մարդն էիր ում հետ հանդիպեցի, ամեն ինչ նոր էր ու ինքս էլ չգիտեի՝ ոնց վարվել, դրա համար որոշեցի մեր առաջին հանդիպումով ավարտել։ Որոշումը քո հետ ոչ մի կապ չուներ, դու էնքան լավն էիր: Հիմա ավելի լավ տեղում եմ, ավելի վստահ եմ զգում ինձ։ Բայց նաև էդ պատճառով մեր միջև ոչ մի լուրջ բան չի կարող լինել։ Եթե էս ամբողջ ինֆոյից հետո դեռ կուզես հանդիպել, ես շատ կուզեի։
Ու խոստանում եմ սրանից հետո հետդ ավելի ուղիղ լինել։

Մև ֊ Ցավոք, էս ամբողջ իրավիճակը գլխիվայր շուռ ա տալիս ինձ համար։ Փաստացի, դու ազնիվ չես եղել պրոֆիլում քո հարաբերության ստատուսի շուրջ [ասել էր սինգլ ա], հետո ազնիվ չես եղել երբ հանդիպել ենք։ Ես նախընտրում եմ, երբ մարդիկ ազնիվ են, երբ լիքը կորցնելու բան ունեն, իսկ դու ազնիվ չես եղել շատ քիչ կորցնելու բանի պարագայում (ուղղակի չեմ տեսնում՝ ինչ կորցնելու բան կարելի ա ունենալ մի մարդու հետ, ում հենց նոր ես հանդիպել)։ Ինչևէ, անկախ հարաբերության ֆորմատից, ինձ համար կարևոր ա վստահության հիմք ունենալ, իսկ էս դեպքում էդ հիմքը խախտված ա։ Մոտս նենց տպավորություն ա, որ հետս միանգամյա օգտագործման սեքս֊խաղալիքի պես ես վարվել, իսկ էդ էն վերաբերմունքը չի, որ ընդունում եմ իմ նկատմամբ։ Մի խոսքով, քեզ լավագույնն եմ մաղթում քո հարաբերության ու ոչ մոնոգամիայի ճանապարհին, բայց դրա մաս չեմ կարող լինել։
Հա, նաև հասկանալի ա, որ էդ իրավիճակը քո համար նոր ու անհասկանալի ա եղել 6 տարվա մոնոգամ հարաբերությունից հետո։ Կոմունիկացիան ու էմոցիաների հետ վարվել սովորելը սենց դեպքերում լիքը ժամանակ ու սխալներ ա տանում։ Էդ հասկանալի ա, բայց մեկ ա՝ չի դզում։

Մ ֊ Ինձ կարևոր ա հիմա ասել, որ դու միանշանակ միանգամյա օգտագործման չէիր [չի ասում՝ սեքս֊խաղալիք չէիր]։ Մեր անցկացրած երեկոն մոգական էր ինձ համար ու իրան կփայփայեմ իմ հիշողություններում։ Ես գիտեմ, որ ինչ֊որ սխալ բան եմ արել, ու հասկանում եմ քո որոշումը սրանով ավարտել։ Քեզ լավագույնն եմ մաղթում։ Հուսով եմ, որ եթե հետո այլ իրավիճակում հանդիպենք, կարող ենք գոնե ընկերական խոսել։

Մև ֊ Իհարկե, լավագույնս։

Մեկ֊մեկ ուզում եմ fuck-ի վարիացիաներ արձակեմ, բայց չեմ անում, ոչ էլ իմաստ կա։
Փաստացի 2.5 ժամի արդյունքում մարդը երկու անգամ ինձ շողուլից գցեց մի երկու շաբաթով։

Էս խաբելու կամ առհասարակ ոչ ամբողջ էական ինֆորմացիան ասելու հարցը ահագին հետաքրքրական ա։
Մի կողմից կատաղում եմ, մյուս կողմից մտածում եմ` մեղադրելու ա՞: Էդ հանդիպմանն էլ պարզ էր, որ մարդը ոչ բաց լինելու հմտություն ուներ, ոչ էլ ռեսուրսներ։ Հիմա ակնհայտ ա, որ իրա հարաբերությունը խնդիրներ ուներ էն ժամանակ ու իրա ձեռքերը զբաղված էին էդ հարաբերությունը դզմզելով։ Օդից ընկած սեքս-օբյեկտի (իմ) վրա հաստատ էներգիա չկար ծախսելու։ Էդ պարագայում ասելը` հարաբերություն ունեմ, 6 տարի, որոշել ենք բացել, հոգոց հանել, չիմանալ՝ ինչ ասել, չիմանալ` ինձնից ինչ սպասել… շատ ծանր ա հնչում երեկոյի համար։ Ասելը - ես միայն հուքափ եմ փնտրում, հաջողություն - էժան ա։ Մեղադրելու ա՞: Երևի՝ չէ։

Բա բորբոսող պատերի վրա նոր աբոյ քաշելը մեղադրելու ա՞: Գոնե մի քանի օր աչք ա շոյում։ Մեղադրելու ա՞:

Իսկ առհասարակ աղքատությունը, սակավությունը՝ փողի, հուզական ռեսուրսների, էներգիայի, գիտելիքի, ինքնավստահության, ու դրանից բխող սանտավիկ ճլպացնելու պրակտիկաները մեղադրելու չեն երևի, բայց նաև դրանց պատճառով առաջացող ցավերն էնքան անհեթեթ կամ խուսափելու են թվում։ Կամ էլ ռեսուրսների կռիվը, ռեսուրսների կառավարումը էն ա, ինչի շուրջ պտտվում ա կյանքը վերջին հաշվով ու էդ տվայտանքներից ծնվող դրամաներից ու ոդիսականներից ավելի իմաստալից բան չկա էլ։

Առատություն եմ ուզում․ սակավության հետ համբերությունս հատնել ա։

մարդ եղած վախտ
14.10.2023, 01:59
Մինչեւ նախկինիս հանդիպելը, ով պարբերաբար հպարտ հայտարարում էր, որ ինքը կին ա, "կինը" երբեք ինչ-որ բան չէր եղել, որ ես կուզեի լինել։
Իմ տեսած կանանց մեջ մեկը չկար, ում ուզում էի հարգել ու ոչ խղճալ, ով գրավիչ էր ու ոչ գռեհիկ, ով ուժեղ էր ու էդ ուժը վախ չէր ներշնչում, ում թուլությունը էնքան չքողարկված էր, որ իրանից օգտվելուց ինքդ քո աչքից կընկնեիր, ով ասելիք ուներ, բայց ոչ դիմացինին ընդհատելու հաշվին, ով կարող էր ինքն իրեն պաշտպանել ու ոչ միայն քծնանքով, ոչ էլ նույնիսկ լկտիությամբ։


Ու կարեւոր չի, թե ինքը ինչքանով էր էդ. կարևոր էր, թե ես ինչ էի տեսնում իրա մեջ։

մարդ եղած վախտ
09.11.2023, 19:07
Վազելը քաղաքային կյանքին մասնակցելու իմ ձևերից ա։ 14 աստիճան։ Ո՞րն ա քո եղանակը. էս ա իմ եղանակը։ Ամառվա 32 աստիճանի համեմատ էս ճանապարհը հիմա քիթ քաշելու պես վայրկենական թռնող բան ա, բայց ոչ էս անգամ։

Էս անգամ նորմալ չեմ քնել, որտև հարցրել ա` կարող ա՞ ուզեիր գալ իմ տուն, իսկ ես ասել եմ` սիրով ։)

։)-ը զուսպ ժպիտ ա։ Նշանակում ա դու առաջարկում ես, ես համաձայնվում եմ, բայց նախաձեռնությունը միեւնույնն ա` քոնն ա։ Ժպտացող դեղին բոքոնիկը գոհունակություն ա արտահայտում, իսկ ես միայն համաձայն եմ:

Շուու- մեկ երկու երեք չորս --նչ, արտաշու- մեկ երկու երեք չորս --նչ

Մտածում եմ կարող ա երեկոյան գրկենք իրար, կարող ա նույնիսկ իրար մաշկի կպնենք, ապուշացած ժպտում եմ, ու զգում եմ, որ հաշիվը կորցրի, մոռացա շնչել, շունչս կկտրվի հեսա-հեսա։
Կենտրոնացի. Շուու-...մեկ երկու…

Մի օր էս միտքը պատահեց - եթե միշտ մենակ դանդաղ ու երկար ես վազում, դառնում ես դանդաղ ու երկար վազող, բայց էսօրվա պլանը ուղղակի կատարելն ա։

Ասում ա կարող ա՞ միասին ուտելիք սարքենք, համ էլ օտտոլենգի ունեմ։ Յարաբ էդ ի՞նչ կլինի․ բանջարեղե՞ն, համեմու՞նք։ Շե՜ֆ ա, բանից պարզվում ա։

----

Էս գրելուց ոնց-որ թե հիվանդանում եմ ու չքնելուց ա գուցե, կամ հորմոններից, բայց ինձ թվում ա մարմինս հրաժարվում ա։
Անհնար ա թվում որոշում կայացնելը բաց տարածքում, առանց հենման կետերի․ ռուսերեն ориентир-ը հրաշք բառ ա։
Ձգվում եմ մարդու, ու մարդու մոտիկ լինելու մտքից սիրտս խառնում ա. դեռ, էլի։ Ինձ թվում ա ընտանիք ունենալու ողբերգության հետ չեմ հաշտվի։ Տանել չեմ կարում իմ մենակությունը, բայց ուրիշ մարդու հետ կապված լինելը էլ ավելի անհնարին ա թվում։ Ուզում եմ մարմինս թողնեմ մի տեղ ու մոռանամ՝ որտեղ եմ թողել։ Կարար տենց լեգենդ լիներ անիծված մեկի մասին, ով թողել ա մարմինը մի տեղ ու մոռացել ու հետո ամբողջ հավերժություն իրա մարմինն ա փնտրում։ Հավերժությունը երևի երկար ժամանակ ա, երևի հոգնացնող։

Թվում ա իմ կյանքը դիակ տիրապետելու (handle իմաստով) մասին ա։ Նրանց, որ կամ արդեն դիակ են, կամ որ դառնում են, կամ որ չկան դեռ, բայց եթե լինեին, հաստատ դառնալու էին կամ դիակ կամ տիրապետող, իսկ ավելի հավանական ա` երկուսն էլ։

----

֊ Կյանքերից մեկ էլ էն ա իմաստալից թվում, երբ քարշ ես գալիս անկողնուց անկողին, տարին տարվա վրա, սիրով ու կրքով։
֊ Էդ իմաստալից կյանքերից վերջը ո՞րն ա իրատեսական։
֊ Ասեցի իմաստալի՞ց։

----

֊ Սեր եմ խժռում։
֊ Սերը չեն խժռում, կում-կում են անում, լիզում են․ երկար, դանդաղ, վայելելում են։
֊ Կարող ա որ խժռում ես, բանը էդ երկար֊դանդաղ վայելելուն չի հասնում։
֊ Դե տենց ու՞մ ա պետք։
֊ Ո՞վ ա դատողը։

----

Ասում ա` what a way to lose your head (https://www.youtube.com/watch?v=HvzWNcSY-Ik)

----

Չգիտեմ՝ ինչ եղավ էս գրառման հետ

----

Մի շաբաթ հիվանդանալ֊լավանալուց, ամեն ցերեկ քնելուց հետո էս մազութը կարդալուց մտածում եմ` դե լավ, ոչինչ, կյանքն ա տենց։

մարդ եղած վախտ
15.12.2023, 19:59
Էս տարվա մտքերից մեկը, որ մտել ա գլուխս էն ա, որ մենք էլ (մարդիկ) էվոլյուցիայի ընթացքում ոչ թե օպտիմիզրել ենք իրականության էլ ավելի օբյեկտիվ ընկալումը, այլ բազմանալը ու էդքան էլ շուտ չմեռնելը։ Իրականության, օբյեկտիվության ու ճշտի հետ բոցաշունչ կապվածությունս ահագին մարել ա։ Էլ ավելի շատ թքած ։) Տվեք էն հայելին, որում ինձ զննելուց հետո ավելի լավ տրամադրությամբ եմ տնից դուրս գալու։

----

Ուզում եմ երեխա ունենամ։ Լիզբեթը ասում ա (բառացի չեմ ցիտում) շնչավորները ուզում են (պետք ա) ձագ ունենան, դրա համար սեռական ցանկություն են ունենում, ոչ թե հակառակը։

----

֊ ուզում եմ էլ ավելի վայրի, էլ ավելի շնչեղ, էլ ավելի թավ ապրեմ
֊ թաղեմ քեզ այյյ․․․ էլ ու՞ր․․․ այ անպատասխանատու անշնորհակալ անսրբություն անօրեն ան֊բարոյականություն անսիրտ ընկեցիկ
֊ հա․․․ ասում էի վայրի․․․
֊ ո՞նց պիտի անենք բա էդ վայրին
֊ մտածում եմ ինչ֊որ վախեր ունեմ դեռ
֊ ի՞նչ վախեր
֊ մենակ մնալու կարող ա․․․ կամ էն որ ասում են․․․ մեռնելուց մի բաժակ ջուր տվող չի լինի․․․ էդ տիպի․․․ բայց հիմա գրելուց զգում եմ, որ էդ վախի մնացորդ ա ավելի շուտ․․․ հիմա հանգիստ եմ էն մտքի հետ, որ հա ի՞նչ, շատ հնարավոր ա, որ մի բաժակ ջուր տվող էլ չի լինի․ մի բաժակ ջրի երաշխիք առհասարակ կա՞
֊ արի մահվան շուրջ ուղղակի էս ձևակերպումը անենք ֊ դու մահանալուց լինելու ես թույլ, մենակ ու անօգնական
֊ ըըըըը, էս փաստի պես ա հնչում
֊ քեզ ոչ մեկ չի կարողանալու օգնել
֊ հա, գիտեմ
֊ քեզ թվում ա՝ էն, ում ձեռքը գուցե լինի բաժակ, մեջը՝ ջուր, ով կարող ա նույնիսկ թևը տանի մեջքիդ հետևը ու օգնի իրանդ պահել, քեզ դարձնելու ա պակաս մենակ, պակաս անօգնական, պակաս թույլ
֊ գուցե և․․․
֊ ․․․․
֊ ․․․․
֊ ասե՞մ
֊ ասա
֊ դու մեռնելուց հաստատ լինելու ես մենակ, թույլ, անօգնական, եթե նույնիսկ բերանիդ մեջ պիպետկայով ջուր կաթացնեն, շուրթերիդ 7 ծաղիկների յուղ քսեն
֊ հա․․․
֊ ․․․
֊ բայց մտածում եմ․․․ եթե մեկը ձեռքը դներ դեմքիս․․․ կամ ձեռքս բռներ․․․ երևի մահվան հետ առերեսվելն ավելի հեշտ ա երբ ուրիշի մաշկը կպնում ա քոնին
֊ հաաաա․․․
֊ ․․․
֊ մոտս տենց տպավորություն ա, որ մեր խոսակցությունը հակադրում ա բաժակով ջուր տալը ձեռքը դեմքին դնելուն
֊ էդ ո՞նց
֊ տատական իմաստությունը ասում ա, որ բաժակով ջուրը կարևոր պահ ա
֊ հետո՞
֊ ինձ թվում ա մեր ասոցիացիան մի բաժակ ջրի հետ նենց ա, իբր բաժակով ջուր տվողը հաստիք ա․ կա ինչ֊որ կոնտրակտ, ավելի ճիշտ՝ ամուսնության կոնտրակտը, որտեղ ասվում ա, որ երբ ճշտով, իրա ձևերով ամուսնանում ես հակառակ սեռից մեկի հետ, ունենում ես երեխեքից մի երկու հատ, ապա կոնտրակտում ավելանում ա էդ կետը ֊ բաժակով ջուր տվողի հաստիք, իրա՝ մահվան մահճի կողքը համբերատար սպասելու ու ջուր տալու պայմանագրային պարտավորությամբ։
- բա ձեռքը դեմքին դնելն ի՞նչ կապ ունի
- էն կապը, որ պայմանագրում տենց կետ չկա։ Եթե մեկը ձեռքը դնում ա դեմքիդ, կամ ձեռքդ բռնում ա, ապա երևի թե իրա կամքով ա դնում, ոչ թե որտև ունի տենց պարտավորություն։
- հա, իմ ուզածը ոնց-որ թե էդ ա, որ եթե կողքս կա մարդ, ապա իրա կամքով ա կողքս։ ջուր տվողի հաստիքը ինձ էդքան էլ չի հուզում։ տո էդ ջուրն էլ պետքս չի․․․
- ուրեմն կարիք չկա անհանգստանալու հաստիքի ու կոնտրակտների մասին։ Քո գործը դառնում ա ստեղծել, գտնել հարաբերություններ/միջավայրեր, որտեղ մարդիկ ուզում են քո կողքը լինել կոնտրակտներից ու պարտավորություններից անկախ
֊ իբր էդ հեշտ խնդիր ա՞
֊ հեշտ խնդիր չի․ բայց հիմա կարևոր ա տարանջատել էդ երկու խնդիրները․ հասարակական նորմերը ասում են, որ քո հարցերը լուծվում են կոնտրակտով, իսկ ես ասում եմ, որ կոնտրակտով լուծվում ա բաժակով ջրի հարցը. դու ուզում ես լուծելը “ձեռքը դեմքին” հարցը
֊ հասարակությունը հիմա կպնդի, որ իրականում էդ նույն հարցն ա, ու որ էն, ով իրա կամքով ուզում ա ձեռքը դեմքիդ դնի, ջուր էլ կտա
֊ էդ քո մի մասն ա ուզում պնդել, որտև մենք էս պահին երկուսով ենք, ու հասարակությունը խոսակցությանը չի մասնակցում։ Իսկ առհասարակ հասարակությունը ո՞վ ա։ Էն մտքերը, որ վերագրում ես հասարակությանը կոնկրետ մարդկանց շուրթերից են հնչում: Ովքե՞ր են էդ մարդիկ։ Չկա աբստրակտ հասարակություն, որը հասարակական ռադիոյով իրա հասարակական պնդումներն ա տարածում զարթնող քաղաքում:
- հա, հասարակությունը էս պահին ինչ-որ բարեկամներ են ու բնագիտության դասատուս, ում համար կոնտրակտը գնահատման չափանիշ ա։
- լավ, հիմա ուզում ե՞նք էդ մարդկանց ներգրավել էս խոսակցության մեջ, լսել իրանց կարծիքները։
- ոչ էս պահին։ Հիմա իմ կարծիքներն ու կարիքներն եմ ուզում լսել։
- դե արի քո կարծիքներն ու կարիքները լսենք
- ինձ թվում ա հասա ձեւակերպման
-հապա՞
-էդ “հասարակություն”-մարդկանցից լսում եմ, որ պետք ա վախենալ “մի բաժակ ջուր տվող” չունենալու հեռանկարից։ Էդ վախը ինձ կապկպում ա, տագնապներ ա տալիս, մինչդեռ իմ ուզածը “մի բաժակ ջուր” չի, այլ ավելի մեծ բան
- ո՞րն ա էդ ավելի մեծ բանը
- աչքիս սերը։ Չկաշկանդված ու չկաշկանդող սեր հասուն, չվախեցող մարդկանց հետ։
- բա բնագիտությանդ դասատուին ոնց պիտի բացատրես էդ չկաշկանդված ու չկաշկանդող սերդ։
- էլ կարիք չեմ զգում բնագիտությանս դասատուին ինչ-որ բան բացատրել։
- լավ
- …
- ինձ թվում ա արժի այնուամենայնիվ մի օր ձևակերպել, թե որն ա քո ուզած սերը
- հա... երեւի․․․ բայց մի ուրիշ անգամ․․․

֊֊֊֊

չվախենալու մասին ամենատպավորիչ բառերից ֊ https://youtu.be/7ZdlJcwgMuk?si=sAwMiAuaOh9nIIBx&t=1155

մարդ եղած վախտ
22.12.2023, 23:13
2023-ի պլաններից երբ դեռ ընդամենը մի 6%-ն ա անցել

2024֊ից 2.5% պակաս


1. Ուզում եմ լավացնեմ աշխատանքային էթիկաս. ուզում եմ խելքին զոռ տալու պահերից չվախենալ․ չհաջողելուց չվախենալ ու էդ վախի պատճառով չշեղվել (պրոկրաստինացնել)․ թվում ա բոլոր շեղումներս չհաջողելու վախի հետ առերեսվելու պատրաստություններ են. Կուզեմ դրա կարիքը չլինի

Էս ոլորտում ամենամեծ ձեռքբերումս էն էր, որ պոմոդորո տեխնիկայի (25 րոպե կենտրոնանալ ինչ֊որ խնդրի վրա, 5 րոպե հանգիստ) ինչ֊որ վարիացիա սկսեց աշխատել, ու մի քիչ հաջողվեց պլանավորված կենտրոնանալ․ նաև պարզ դարձավ, որ կենտրոնանալու համեմատ էլ ավելի մեծ խնդիր ա մոտիվացիան․ սովորաբար ինչ֊որ բան անելու հավես չունեմ, իմաստը չեմ տեսնում կամ էդ պահին ակտուալ խնդիրները լուծել չեմ ուզում. ոնց֊որ թե ինձ գրելը ավելի հաճելի ա, 2024֊ին պիտի ավելի շատ բան փորձեմ կապել գրելու հետ


3.Կուզեմ սովորել իմ ամենախորքում մարդկանց վերևից չնայել, չվախենալ բացարձակ սովորական լինելուց։ Կուզեմ կարողանամ մի կողմ թողնել իմ ներքին “արդարացումները”, որ իբր ինձ ապրելու իրավունք են տալիս, որտև ես ինչ֊որ առումներով արտասովոր լավն եմ: Կուզեմ ինքս ինձ այլոցից բարձր դասելու էդ շատ խորքային կարիքը չունենամ։ Դրա շուրջ լիքը աշխատելու բան ունեմ, լավ կլինի եթե էս տարի անեմ։

Արդարացումներ, ապրելու իրավունք֊շմիրավունք չգիտեմ, բայց էս տարի էլ ավելի անտանելի սնոբ եմ դարձել։ Հանդուրժողականությունս, համբերատարությունս գնալով պակասում են, ու պարբերաբար մտածում եմ՝ տեսնես ոնց են կողքիս մարդիկ սրան հանդուրժում։ Հույսս էն ա, որ էս սնոբությունը պիկին մոտ ա ու վերջը մի օր սկսելու ա պակասել, բայց դե՝ աստված գիտի :esim



4. Սահմանել ֆինանսական նպատակներ ու փորձել դրանց հասնել։ Ավելի գիտակցված ծախսել, պլանավորված կուտակել, գուցե փորձեմ ներդրումներ անել։


Գիտակցված ծախսել ասիր ու պրծար… Մի կողմից խայտառակ քձիփ եմ դարձել, մյուս կողմից գլխիցս մեծ շագանակներ եմ կերել ու դեռ էլ ավելի մեծերն եմ ուզում ուտել գալիք տարիներին։ Հուսով եմ քթիցս դուրս չեն գալու դրանք, բայց նաև փողի հետ խաղալը դուրս եկել ա։ Պիտի փորձեմ ֆինանսական գրագիտությունս բարձրացնել ու էս ոգևորությունս արդյունավետ ուղղորդել։


5. Կուզեմ ոճիս ու ներկայանալիությանս վրա աշխատեմ մի քիչ, գուցե էքսպերիմենտներ անեմ էս թեմայով։


Հագուստեղենի հետ հարաբերություններս ահագին լավացան։ Էս քձիփությանս ֆոնին, քանի որ ձեռքս չէր գնում շորեղենի վրա ծախսել, սկսեցի հինումին շորեր իրար խառնել, նոր լավ ու վատ կոմբինացիաներ փորձել, հին շորերս նոր ձևով կրել ու երբեմն լավ բաներ ստացվեցին։ Արդյունքում նաև մոտս տենց զգացում առաջացավ, որ ինչ շոր կամ հանդերձանք էլ տան՝ կկրեմ։ Համենայն դեպս ներքին զգացողությունս ահագին անկախացավ արտաքին հանդերձանքից ու արտաքին հանդերձանքին “հարմարվելը” զվարճալի փորձառություն դարձավ։ Ասենք՝ նկատելը, թե դեմքիս արտահայտությունը կամ քայլվածքս ոնց ա փոխվում շորերից կախված, ահագին հետաքրքիր էր։ Հեռուստացույցով դրան ասում են՝ հանդիսատեսին նոր կերպարով ներկայանալ ֊ լավ զբաղմունք ա։


6. Շարունակել նոր մարդկանց հանդիպել, փորձարկել հարաբերությունների ձևեր, հասկանալ, թե այնուամենայնիվ ինչը կաշխատի ինձ համար։ Եթե էս տարի երկարաժամկետ զուգընկեր գտնեմ, արտակարգ կլինի։ Կամ եթե հասկանամ, որ մենակ լինելը էն ա ինչ ուզում եմ, էլի ոչինչ։ Դեռ որ գոհ եմ։


Էս տարի էլ նախորդի համեմատ ահագին աճեցի հարաբերությունների առումով։ Նոր մարդկանց իսկապես հանդիպեցի, էդ հանդիպումներից սովորելիքներ ունեի, ինչ֊որ բաներ սովորեցի։ 2024 մտնում եմ նոր հարաբերությամբ ու նոր կասկածներով, բայց նաև գիտակից զուգընկերոջ հետ ու իմ ուզածների մասին ավելի հստակ պատկերացումներով, քան երբևէ։


7. Կուզեմ ավելի շատ արվեստոտ միջոցառումների գնամ, եթե արվեստոտ ընկերներ ճարեմ էդ պրոցեսում, ընտիր կլինի։ Արվեստոտ միջավայր եմ ուզում ընկնեմ, բայց կոնկրետ ոնց՝ չգիտեմ։


Մի շարք միջոցառումների գնացի, արվեստոտ մարդկանց պատահեցի ռեալ ու վիրտուալ։ Էն բոհեմյան, իլիկոտ միջավայրը որ փնտրում էի, չգտա, իլիկը փակվեց։ Կյանքումս հայտնվեց մի պոետ, որ պարբերաբար պոեզիա ա կարդում ինձ համար։ Հաճելի ա, բայց մարդկանց շարունակում եմ փնտրել էս ու հաջորդ կետում։


8. Ուզում եմ ինձ համայնքի մաս զգալ։ Եթե կողքովս համայնք անցնելուց լինի, պետք ա ուշադիր լինեմ, գուցե փորձեմ ինտեգրվել։ Չգիտեմ նույնիսկ ինչ համայնք կարա դա լինի, բայց պիտի ուշադիր լինեմ ինչ ա կատարվում շուրջս էդ թեմայով։


Այվին ասեց Ակումբն էլ ա համայնք, զգա քեզ համայնքի մաս։ Մի քիչ զգացի։ Ակումբը ավելի շատ տեղ սկսեց զբաղեցնել կյանքումս, բայց, իհարկե, համայնքի մաս լինելու փոսը չլցրեց։ Ինչ֊որ պահի ձևակերպեցի, որ իմ ուզածը ընկերները չեն, այլ ընտանիքը։ Ընտանիք չգտա, բայց դեռ մտածում եմ թե ինչ ա ընտանիքը, ոնց ա մի խումբ մարդկանցով հնարավոր հավաքվել, դառնալ ընտանիք։ Ովքեր են էդ մարդիկ, ուր են էդ մարդիկ, ինչի շուրջ ա հնարավոր հավաքվել և այլն։


9. Մի շարք ֆունդամենտալ գիտելիքներ եմ ուզում ներս անել։ Աշխատանքային էթիկաս լավացնելուց էս կետն էլ կշահի վայթեմ։


Որոշ պլանավորած բաներ սովորեցի, որոշները՝ չէ։ Սովորեցի նաև որոշ չպլանավորած բաներ։ Մի քիչ աճեցի։ Մի տարվա համար շատ էր թե չէ՝ չգիտեմ։


Էս տարվա այլ խառը հավես դիտարկումներից են․
֊ հասուն տարիքում առաջին անգամ փորձեցի ջրի տակ աչքերս բացել ու նորմալ բան չտեսա, որտև ամեն ինչ ֆոկուսից ընկած էր, բայց փորձելը՝ հավես
֊ պատահաբար 17.7 կմ վազեցի․ ինձ թվում ա էր 11կմ եմ վազել, էն էլ պարզվեց 11 մղոն էր․ զոռով անցնող “կմ”֊եր էին․ սրանից ոգևորված, հաջորդ տարի եթե հաջողացնեմ, կիսամարաթոն կվազեմ
֊ Աֆրիկան տեսա հեռվից․ overview effect-ի տիպի ապշեցնող ու շունչ կտրող էր Աֆրիկան․ հին աշխարհ, աշխարհագրություն, պատմություն․․․ կապվեցին իրար․ նաև առաջին անգամ տեսա, թե ոնց ա արևը մայրամուտին իջնում ծովի մեջ․
֊ լիքը պարեցի ու պատրաստվում եմ լիքը պարել
֊ 10 գիրք կարդացի պլանավորած 12-ի փոխարեն ու գուցե դեռ հաջողացնեմ ևս երկուսը կարդալ
֊ էս ամբողջ տարի ալկոհոլ չխմեցի ու շատ հույս ունեմ, որ կշարունակեմ չխմել մնացած կյանքում էլ․ հիմա մարդկանց ասում եմ, որ ալկոհոլը իմ թմրանյութը չի ու դեռ փնտրում եմ իմ թմրանյութը

մարդ եղած վախտ
04.01.2024, 21:08
Երեխա ժամանակ երբ տատին տոլմա էր փաթաթում, գնում֊գալիս նայում էի․ կլոր գլանները ղազանի եզրերից սկսվում էին, պտպտալով հասնում էին կենտրոն, ամբողջ հատակը ծածկում։ Հետո սկսվում էր երկրորդ շերտը ղազանի ծայրերից, էլի հերթով պարուրաձև ավելանում, երկրորդ շերտը ծածկում։ Էդ գնալ֊գալու արանքներում ասում էի ֊ տատի, տուր ես էլ փաթաթեմ, որտև դե ի՞նչ դժվար բան կա, միսը դնում ես թփի կամ կաղամբի (այսինքն՝ քյալամի, իբր ում եմ խաբում) թերթի մեջ, սարքում ես գլան։
Բայց երբ էդ թուփը (դեռ քյալամի մասին չեմ խոսում) վերցնում ես․․․ ինքը հարթ, անհասկանալի ձևի, կտրտված եզրերով, մի կողմը՝ պլպլան, մյուս կողմը՝ անփայլ ու լիքը ջիղերով, միսը ու՞ր դնես, ինչքա՞ն դնես, ո՞նց անես որ մեջից չփախնի։ Տատին էդ տոլման ափի մեջ էր փաթաթում, որ ուզեիր՝ նույնիսկ աչքերը փակ, դեռ որ հեծանիվ քշել իմանար, քշելով էլ կփաթաթեր, բայց ինձ հատկացնում են տախտակ։ Ու սկսում ա․․․ թուփը վերցնում ես, պոչը պոկում ես, անփայլ կողմը վերև՝ դնում ես տախտակին, մի ճաշի գդալի կեսով միս վերցնում, դնում ես էդ ջղերի հատման մասում, էս կողմից ես տերևը ծալում, մատներով պահում, հետո մյուս կողմից, էլի պահում ես, հետո ամենալարված պահն ա գալիս, որտև համ պետք ա պահես, համ․․․ պը֊տը֊տես․ էդ եղած֊չեղած տասը մատներդ ընկնում են ոտատակ, չես իմանում որը որ ձեռքին էր կպած, ոնց ըտեղ հայտնվեց, ճակատիդ քրտինքն էլ ընդեղից ա գնում, ցուցամատդ տեղից փախնում ա, ֆարշը պզզում ա դուրս․․․ մի խայտառակ լարված վիճակ․․․ հետո վերջը զոռով, մի կերպ հետ ես գալիս ելման դիրք, փաթաթում ես, պարզվում ա՝ թույլ ես փաթաթել․ տատիի դատավճիռն ա ֊ դա կփխլվի։ Մի 5 անգամից մի կերպ ստանում ես տձև, կանաչ բան, որի մեջ հաստատ կա միս, բայց երբ տատիի խղճի վրա ազդելով ստանում ես ղազանում քո ներդրումը ունենալու թույլտվությունը, միանգամից պարզ ա դառնում, որ քո դրած տոլման տոլմաների շրջապատում չի ընդունվելու։
Մտածում ես՝ էդ էլ իրա բախտից ու ձեռնամուխ ես լինում հաջորդ դժբախտի շինարարությանը, վերցնում ես թուփը, բայց, գրողը տանի․․․ դու էն մյուս թփով էիր սովորել, իսկ էս մեկը լրիվ ուրիշ բնավորություն ունի․․․

Հետո ինչ֊որ պահ ա գալիս, որ ձեռքդ ընկնում ա մի հատ ճղճղված, ավիրված թուփ, որը․․․ անհնար ա․․․ քեզնից գոհ ասում ես ֊ տատի, էս մեկով չի լինի, բայց տատին վերցնում ա, դրա պես մի ուրիշ ավիրված թուփ դնում ա վրայից, որ դրանք իրար խաչուփաչ կարկատանով ծածկեն ու մնացածը պարզ ա։ Հետո լրիվ ուրիշ սպորտ ա դառնում տեսնելը, թե տատին էլ ինչից կարող ա տոլմա ստանալ։

Տատիի հետ տոլմա փաթաթելը անհասկանալի իրավիճակներում կողմնորոշվելու արքայական վարժանք էր

մարդ եղած վախտ
06.02.2024, 02:56
Մի քանի թեմա կա, որոնց մասին շատ վաղուց ուզում եմ գրել, ու ինչքան երկար չեմ գրում, էնքան էդ թեմաների վրա ճնշումը մեծանում ա, որ լավ գրեմ, տենց կամուկացով հետաձգում եմ, ճնշումը էլ ավելի ա մեծանում ու տենց․․․ հիմա քարը փեշիցս թափում եմ ու գրում եմ դերերի մասին

Պարը -- մի շրջան լինդի հոպ էի պարում, որտեղ կան լիդի (lead) - դասականորեն տղամարդու ու ֆոլոուի (follow) - դասականորեն կնոջ դերերը։ Պարին որոշեցինք գնալ ընկերներիցս մեկի (իգական սեռի) հետ։ Քանի որ պարը զուգապար ա, ավելի հեշտ էր խմբին միանալ հենց որպես զույգ՝ որպես լիդ ու ֆոլոու, էդ պատճառով որոշեցինք, որ առաջին կիսամյակում ես կլինեմ լիդը, ինքը` ֆոլոուն, իսկ հաջորդին կփոխվենք տեղերով: Դասը կազմակերպված էր նենց, որ բոլոր զույգերը տեղերով փոխվում էին ու 5 րոպեի ընթացքում բոլոր ֆոլոուները պարում էին բոլոր լիդերի հետ։ Սկզբից երկու կին կար լիդերի մեջ, հետո մնացի մենակ։ Պարում էի 22-70 տարեկան կանանց հետ, որոնցից շատերը դասին միացել էին իրանց զուգընկերների ու ամուսինների հետ։ Սկզբում կանանցից շատերը, հատկապես ավագ սերնդի կանայք հետս պարում էին հուշտ եղած , բայց ինչ֊որ պահի ես իրանց սովորեցի, իրանք՝ ինձ, ու ընդհանուր առմամբ քանի որ ես` ի տարբերություն լիդերի մեծ մասի, գոնե ռիթմի զգացում ունեի, լիքը կանայք ակնհայտ ուրախանում էին երբ հասնում էր իմ հետ պարելու իրանց հերթը։
Դասից դուրս էդ ակումբը կազմակերպում էր նաև սոցիալական երեկոներ, որտեղ պարբերաբար հավաքվում ու միասին պարում էին ակումբի տարբեր խմբերի, տարբեր մակարդակների պարողներ։
Էդ սոցիալական երեկոների ընթացքում ինձ մոտենում էին մեր խմբից կանայք, կամ այլ խմբերից տղամարդիկ, ու քանի որ ես գործարանային ձախլիկ եմ, որ աջլիկացվել ա դպրոց գնալու տարիներին, մոտս հայելային շարժումները ստացվում են ինքնաբերաբար, այսինքն՝ ֆոլոու պարելն էլ մոտս ստացվեց ըստ էության միանգամից։ Ֆոլոու պարելը անչափ հաճելի էր, հատկապես երբ պարում էի ինձնից շատ ավելի փորձառու տղամարդկանց հետ, ովքեր ինձ համարձակ շպրտում էին էս կողմից, բռնում՝ էն կողմից, պտտում, մոտեցնում, հեռացնում, հստակ ազդակներ տալիս ու ստիպում, որ հետևեմ իրանց ազդակներին։ Պարը տանելու պատասխանատվությունը ինձնից փորձառու լիդի վրա ամբողջությամբ թողնելով կարելի էր ֊ ոնց դասականը կասեր ֊ թուլանալ ու վայելել։

Հետո մի օր ինձ մոտեցան մեր խմբից կին ու տղամարդ ֊ 50-ի շուրջ ամուսիններ ֊ ու խնդրեցին, որ ամուսնու հետ պարեմ որպես լիդ, որտև էդ տղամարդը վաղուց ուզում էր փորձել նաև ֆոլոուի դերը, բայց իրա կինը լիդ չէր կարողանում պարել։ Էս փորձառությունը մի քանի առումով հետաքրքիր էր։ Նախ, էդ տղամարդու նկատմամբ հարգանքս տասնապատկվեց, որտև ինքը էնքան հարմարավետ էր զգում իրա` տղամարդ ու ամուսին լինելու մեջ, որ կարող էր նաև իրեն թույլ տալ ֆոլոու պարել։ Հարգանքներս մեծացան նաև կնոջ նկատմամբ լրիվ նույն պատճառով ֊ կինը իրա ամուսնու նկատմամբ ուներ էնքան վստահություն, որ ամուսնու՝ “կնոջ” դերում պարելու մեջ տեսնում էր զրո խնդիր ու դեռ մի բան էլ ամուսնուն օգնում էր գտնել լիդ։ Ու վերջում զարմանալի էր, որ իրանք երկուսով ամուսնու համար հարմար լիդի դերում տեսնում էին ինձ, ու իմ նկատմամբ էդ վստահությունն էլ անվերջ շոյող էր։

Լինդի հոպը թարգեցի, չնայած որ հավես էր։ Նախ՝ այլ մարդու հետ անընդհատ ֆիզիկական կոնտակտի մեջ ես, բայց հստակ ձևակերպված ու ապահով սահմաններով։ Պարը հաջողվում ա, երբ զույգը իրար զգում ա ու առհասարակ միասին պարելը մարդկանց հետ հարաբերվելու շատ սիրուն ձև ա։ Լինդի հոպում (երևի այլ զուգապարերում ևս, չգիտեմ) զույգերից մեկը՝ ֆոլոուն պիտի լրիվությամբ վստահի լիդին, ու լիդը պիտի կարողանա պարը լիդ անել՝ առաջնորդել։ Հաճելի էր ինչ֊որ մեկին լրիվությամբ վստահելը ու հաճելի էր երբ ինչ֊որ մեկը քեզ լրիվությամբ վստահում ա, բայց եթե, օրինակ՝ ֆոլոուն էդքան էլ չի վստահում կամ լիդը լավ լիդ չի, ապա պարը, ըստ էության, ձախողված ա։ Ու էս վերջին՝ դերերի բաժանման ու անհամաչափության պատճառով որոշեցի զուգապարերը թարգել։

Էս պարերից ինձ մնաց էն հեշտությունը, որով պատրաստ եմ դերս փոխել (switch) ու էն բծախնդրությունը, որով հետևում եմ, թե ինչքանով են կողքիս մարդիկ պատրաստ իրանց դերը փոխել։

֊֊֊

շարունակելի

մարդ եղած վախտ
07.02.2024, 19:14
Մորս հետ -- մի օր փորձում ենք տուն գնալ։ Մերս գիտի, որ ես կիվի եմ սիրում ու իրա երբեմնի սերը խտանում ա ինձ կիվի առնելով։ Էդ կանգառի կողքը մի անթրաշ, փորիկով, տիպիկ ձյաձ - փողոցային առևտրական - կիվի ա ծախում։ Մերս որոշում ա, որ պիտի կիվի առնի։ Առնում ենք։ Առևտրականը մեզ առաջարկում ա պլաստիկ տոպրակ, որից ես երդվյալ կրոնավորի պես հրաժարվում եմ։ Մերս գոհ ա։

Հետո տեսնում ենք, որ էդ մարդը սկսում ա սեմուշկա չրթել, թափել փողոցում։ Մերս իրան ներսից ուտելով սկսում ա մրթմրթալ` թե բա մաքուր ավլած փողոցը կեղտոտում ա, էն տոպրակը որ մեզ էր տալիս, թող կլեպները լցներ մեջը… Մերս սեմուշկա տանել չի կարում…

Մորս ասում եմ ֊ էդ որ ինձ ես ասում, իրան ասա։
Մերս մի քայլ գցում ա իրա ուղղությամբ, երկմտում ա, հետ ա գալիս - ախր ո՞նց ասեմ։
Ասում եմ ֊ հենց տենց, մաքուր ավլած փողոց ա, խնդրում եմ մի թափի, էդ տոպրակը որ մեզ էիր տալիս, խնդրում եմ քո աղբի համար օգտագործի։
Էլի քայլ, հետ քայլ։
Ասում եմ ֊ ես ասե՞մ։
Ասում ա ֊ չէ է՜, լա՜վ։
Ասում եմ ֊ թո՜ղ, թող ասեմ։
Գնում էդ մարդուն ասում եմ նույն բառերով, մերս աչքի պոչով բայց լրիվ ուշադրությամբ հետևում ա։
Էդ մարդը նախ շփոթված, հետո մուննաթ դեմքով շուռ ա գալիս, առանց բառ ասելու նստում ա իրա մեքենան։
Մերս գոհ ա ու հաղթական։

Թվում ա՝ մորս առաջ օրինակ եմ ծառայում։
Մտածում եմ՝ եթե երեխա ունենամ ու տենց պահ չգա, որ իրանից օրինակ վերցնեմ, ուրեմն երևի մի բան սխալ ա գնացել։

շարունակելի

մարդ եղած վախտ
13.02.2024, 20:03
Պատահեցի Ռեգինա Սպեկտորի tiny desk concert֊ին։ Կախվեցի loveology-ից (https://youtu.be/Eq5inG547JA?si=HJkaRqXe1_u_qt48&t=104)։

Էս երգի հետ լիքը դառը մարսելիք հետ լցվեց բերանիս մեջ երևի հեռավոր 2000֊ականներից ու դրան նախորդած 50-80 տարիներից։ Թե կոնկրետ ինչ լցվեց, դժվար ա ասել, բայց էս կինը խորհրդանշում ա էդ դառնությունը ֊ խորհրդային։

Էս կինը էն նորմալն ա, որ ես չեմ եղել, որ չեմ լինի։ Էն ընտանիքն ա, որ չեմ ունեցել ու չեմ ունենա։ Ընտանիքի էն ինտելիգենտ ընկերներն են, որ դաշնամուրի շուրջ չեն երգել ու չեն երգելու սպիտակ, խմորի պես փափուկ թևերով, ծաղկավոր փոռիկներով գարնանային շորիկում, լայն, պայծառ ժպիտով տանտիկնոջ նվագի տակ, երբ տունը լցված ա անուշ բիսկվիթի հոտով։ Էս կինը, որ իրա՝ խնամքով արդուկած կոստյումով, վոլգա քշող ամուսնու պարծանքն ա։ Էդ վոլգայից էլ ավելի նախանձելի կինն ա։ Էս ժպտացող, պայծառ կինը․․․ որ անկողին մտնում ա իրա վառ կարմիր պամադայով, որ հեզ ա, մի քիչ միամիտ, որ լավ տեղյակ ա իրա դերից․․․ Իրա դերը․․․ քաղցրիկ ժպտալն ա, վոլգայի դեմը նստելը, չհակաճառելը, գլուխը կախելը, ու խորը հևալը երբ ամուսինը խորը․․․ ամոթխած։ Կին մի ասա, ծփացող երազ ասա։

Էս կինը ոնց֊որ երջանկության անցաթուղթ լինի էն սերնդի, որ իմ աշխարհն ա ստեղծել։ Էդ աշխարհը էլ չկա, իսկ անցաթուղթը մեկ ա ուզում են։

Էս կինը նաև հորս մուգ դարչնագույն ալիքավոր մազերն ա` աջ կողմի վրա սանրած․ բարի, լսող տղայի մազեր։ Տան փեջն ա ձմռանը, տանը լցված ծուխը, “Բաղնիքդ անուշ”֊ը նոր տարվա օրերին։

֊֊֊

-․․․ հետ չեմ գալու։
-...
- Հը՞։ Չէ, չունեմ։
-...
- Ըհը, ես էլ ձեզ։