Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Հարճի խրատը
romanista
11.06.2020, 13:19
Թագավորը կանչեց հարճին,
Ասաց՝ արի, ինձ կին դարձի,
Թագուհին էլ սրտովս չի,
Այդ պատճառով էլ քովս չի:
Հարճը ասաց թագավորին՝
Ա՜խ, թագավորն ապրած կենա,
Թե հարճն իրեն կնիկ դառնա,
Արքան խնդրով միշտ կմնա:
Զարմանք ապրեց թագավորը՝
Վախենում ես, թե չլցնե՞մ,
Գույներ չտա՞մ, չհագեցնե՞մ
Քո միշտ դատարկ անցած օրը:
Ո’չ, իմ արքա, - հարճը ասաց, -
Իմ մասին չեմ այստեղ խոսում,
Այլ, հենց, եթե անկեղծ ասած՝
Քեզ եմ, արքա, ես ափսոսում:
Դե տես, արքա, ես հարճն եմ քո,
Ով անկողնում է քեզ սազում,
Ում հետ մթին՝ մոմի ներքո
Վարվիր ինչպես դու ես ուզում:
Ես մարմին եմ լոկ քեզ համար,
Քո տենչանքի ապաստանը,
Չունեմ հոգի ես քեզ հարմար,
Ում տեղ կտաս դու քո տանը:
Ցնցոտի եմ ես պատռված,
Անշուք, կեղտոտ լաթի կտոր,
Ով գործը իր գիտի պառկած,
Ու դա կանի գիշեր ու զոր:
Իսկ թե լաթը սարքես բամբակ,
Տակից կզգաս մի չոր սավան,
Թե դնես հոգի մարմնիս տակ,
Նրա քիմքին չես գա հավան:
Թե իմ պառկած դիրքը փոխես,
Թե ինձ գահին մոտիկ թողնես,
Թե քո կողքին ինձ նստեցնես,
Տե’ս, թագավոր, չփոշմանե’ս:
Թե պառկած կինն ելավ ոտի,
Նա իր մտքի ուժը գիտի,
Թագավորի խելքն էլ կուտի,
Դե՜, թագուհուդ հիշես պիտի:
Դե եկ, ոչինչ դու մի փոխիր,
Պետքին էլ չէ թագավորին
Վերածնված մի բուռ մոխիր,
Նախկին հարճից անցնես նորի՞ն:
Դե ուրեմն, երբ թագուհին
Ծոցդ կրկին թողնի դատարկ,
Արի, մտիր իմ անկողին
Մթին հալվող մոմերի տակ։
Սույն հարճը կարգին թերագնահատել է ինքն իրեն :))
Սույն հարճը կարգին թերագնահատել է ինքն իրեն :))
Սույն հարճը թագավորի հավեսը չուներ, իր համար կայֆերով ապրում էր, շա՜տ պետքն էր գլուխը դարդի տակ դներ :))
romanista
11.06.2020, 14:11
Հակառակը) զգուշացնում ա թագավորին գլխի գալիքը՝ նրան կնության գնալու դեպքում)
Հակառակը) զգուշացնում ա թագավորին գլխի գալիքը՝ նրան կնության գնալու դեպքում)
Դե հո ուղիղ չէր ասելու :))
Սույն հարճը թագավորի հավեսը չուներ, իր համար կայֆերով ապրում էր, շա՜տ պետքն էր գլուխը դարդի տակ դներ :))
Անհեռատես հարճ էր նաև ուրեմն սույն հարճը :)
Sambitbaba
11.06.2020, 21:39
Ընդհանրապես, սույն առակը ի՞նչ կցուցանե:
romanista
11.06.2020, 22:19
Ընդհանրապես, սույն առակը ի՞նչ կցուցանե:
Կներեք իհարկե, երևի հայերեն չի ստեղծագործությունը:
Ուլուանա
11.06.2020, 22:57
Սույն հարճը թագավորի հավեսը չուներ, իր համար կայֆերով ապրում էր, շա՜տ պետքն էր գլուխը դարդի տակ դներ :))
Ըհը, թագավորից ինչ-որ իրեն պետք էր, սենց թե նենց ստանում էր որպես հարճ, իսկ կինը դառնալու դեպքում զուտ պարտավորությունները պիտի ավելանային, շատ էլ պետքն էր :)):
Ուլուանա
11.06.2020, 22:59
Կներեք իհարկե, երևի հայերեն չի ստեղծագործությունը:
Ստեղծագործության լեզուն հասկանալը ոչ միշտ է բավարար` հասկանալու համար, թե հեղինակն ինչ է ցանկացել ասել, հասկացնել կամ սովորեցնել ընթերցողին, էնպես որ հարցը բնական է: Եթե դժվար չի, պատասխանեք, ինձ էլ է հետաքրքրում:
Ընդհանրապես, սույն առակը ի՞նչ կցուցանե:
Սույն առակը կցուցանե հայ ադաթավոր մի իմաստություն, ասել է թե՝ կինն իր տեղն ունի, սիրուհին՝ իր:
boooooooom
11.06.2020, 23:17
Դե ոնց ես հասկացա, ընդհանուր ասելիքը էն ա, որ կնանիքանց պիտի միշտ կզըցրած պահես, թե մի թեթև թուլանաս ու մարդատեղ դնես, վայն էկել ա քեզ տարել՝ հարճից բռնցրած, թագուհիով պրծած։
Թե դրան պիտի ուշադրություն չդարձնեի, այլ կենտրոնանայի էն մտքի վրա, որ հարճը նենց իմաստուն ա, որ թագավորին խելք ա սովորեցնում, թե "ունեցածովդ յոլլա գնա, սաղ էլ նույնն են", կամ "հլը ինձ նայի, ես ու՜ր, թագուհին ու՜ր, թե սեքս ես ուզում, էդ ասա։
Չեմ ծաղրում, իրոք ես սենց եմ հասկացել ։
Ընդհանրապես, սույն առակը ի՞նչ կցուցանե:
Կցուցանե երևի էն ինչ վերնագիրն ա հուշում. Թագավորներ, խելքներդ գլուխներդ հավաքեք։
Ուլուանա
12.06.2020, 02:06
Համ էլ «Թմկաբերդի առումը» հիշեցի: Հիմա էս հարճն էլ կարող ա նույն սկզբունքով մտածում ա` էն թագուհին որ թագուհի ա, ու սա սենց հեշտ ու հանգիստ տշում ա նրան, բա ինձ` հարճիս հե՞տ ոնց կվարվի:
romanista
12.06.2020, 07:32
Սույն առակը կցուցանե հայ ադաթավոր մի իմաստություն, ասել է թե՝ կինն իր տեղն ունի, սիրուհին՝ իր:
Սա միայն էս ստեղծագործության կոնտեքստում, իսկ դրանից դուրս ստեղծագործությունը երկու ասելիք ունի: Առաջինը էն, որ մարդու կյանքում նրան շրջապատող մարդիկ պետք է մնան էն դիրքերում, որտեղ նրանց էդ մարդու համար նրա կյանքը դասավորել ա ի սկզբանե, ու որևէ մեկին ավել տեղ/նշանակություն տալը կարա վատ հետևանքներ բերի: Օրինակը հենց բանաստեղծության մեջ ա, ներկայիս թագուհին նույնպես նախկինում հարճ ա եղել ու հիմա նրա ազդեցությունը որպես թագուհի թագավորի վրա էնքան ա ավելացել, որ ուզում ա գլուխը ազատի դրանից:
Երկրորդ ասելիքն էն ա, որ, եթե սենց ասենք՝ մարդկային դասակարգման բուրգի ստորին հատվածում գտնվող մարդը, որի տեղը ընդեղ ա (մեզ մոտ՝ պառկած իր գործը անող հարճը), եթե հաջողում ա վեր բարձրանալ, այլ կերպ ասած եթե սողալու համար ծնվածը սկսում ա թռչել, դա կարող ա շատ թանկ նստել մարդկանց վրա, առավել ևս տվյալ մարդուն բարձրացնողի:
boooooooom
12.06.2020, 07:59
Այսինքն, դու (եթե "դու"֊ով շփումը սրտովդ չի, ասա "դուք"֊ի անցնեմ) չես հավատում, որ մարդ կարա փոխվի, աշխատի էր վրա։ Չնայած սողալու ու թռչելու մասին ասացվածքը վկայում ա, որ շատերն են տենց մտածում։
Ես երևի միամիտ մեկն եմ. հավատում (ու ձգտում) եմ փոփոխությունների, առանց դրանց մի տեսակ տխուր ու անիմաստ ա դառնում կյանքը՝ առանց պրոգրես, առանց էվոլյուցիա ։
"Հարճ ծնվել ես հարճ էլ կմեռնես"֊ով մարդուն անհույս վիճակի ու լճացման եք դատապարտում։
romanista
12.06.2020, 08:12

Դու-ով շփվելու խնդիր չկա)
Տես, եթե մենակ ինձ վերցնենք, ես հա՝ մտածում եմ, որ մարդ չի փոխվում, մարդու տեսակը, էն, ինչ ինքը կա իրա ներսից, չի փոխվում:
Դու մի նայի «հարճ ծնվել ես, հարճ կմեռնես»-ի տրամաբանությամբ: Հարճը կարա ու դառնում ա թագուհի, բայց ներսից նույն հարճն ա մնում: Ու սենց նաև ընդհանրապես:
Հիմա ստեղ ասում ա՝ կնոջդ նայի ով էր, ինչ դառավ, իսկ ես իմ տեղը գիտեմ, կարաս թագը դնես գլխիս, բայց դրանով ինձ թագուհի չես դարձնի: Նենց որ ավելի լավ ա ես գնամ պառկեմ, դու արի, ոնց կա միշտ ))