Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Կաննի 73-րդ փառատոն (2020 թ.)



Jarre
04.06.2020, 04:32
ԿԱՆՆԻ 73-ՐԴ ՓԱՌԱՏՈՆ
2020 թ. (https://www.festival-cannes.com/en/infos-communiques/communique/articles/the-films-of-the-official-selection-2020)



https://i.imgur.com/vSXpd15.png


Սիրելի կինոֆիլ ակումբցիներ

Այսօր Կաննի փառատոնի պաշտոնական կայքը հրատարակեց երկար սպասված ցուցակը.... Կաննի 73-րդ փառատոնում ներկայացված ֆիլմերը։ Եվ այսպես ահա ամողջական ցուցակը։ Կանում ներկայացված ֆիլմերը միշտ ավելի շատ են համընկնում իմ ճաշակի հետ, քանի Օսկարում ներկայացված ֆիլմերը։ Ներկայացնում եմ ըստ օֆիցիալ բաժինների։ Ի դեպ, շատ ուրախալի լուր։ Կա նաև մեկ ֆիլմ Հայաստանից։ Բայց չեմ ասի որը, որ գոնե թեման կարդաք ու ինքներդ գտնեք :P

FAITHFUL
The French Dispatch (https://www.rottentomatoes.com/m/the_french_dispatch)
Wes Anderson, ԱՄՆ

Été 85 (https://www.imdb.com/title/tt10457128/)
François Ozon, Ֆրանսիա

Asa ga Kuru (True Mothers) (https://www.imdb.com/title/tt10418630/)
Naomi Kawase, Ճապոնիա

Lovers Rock (https://www.bbc.co.uk/mediacentre/latestnews/2020/cannes-steve-mcqueen)
Steve McQueen, Բրիտանիա

Mangrove (https://www.bbc.co.uk/mediacentre/latestnews/2020/cannes-steve-mcqueen)
Steve McQueen, Բրիտանիա

Druk (Another Round) (https://www.imdb.com/title/tt10288566/)
homas Vinterberg, Դանիա

ADN (DNA) (https://en.unifrance.org/movie/49117/dna)
Maïwenn, Ֆրանսիա

Last Words (https://www.filmitalia.org/p.aspx?t=film&l=en&did=122802#:~:text=by%20Jonathan%20Nossiter&text=2085.,for%20the%20last%20ten%20years.)
Jonathan Nossiter, ԱՄՆ

Heaven: To The Land of Happiness (https://www.imdb.com/title/tt12443662/)
Sang-soo Im, Հարավային Կորեա

El olvido que seremos (Forgotten We'll Be) (https://www.imdb.com/title/tt11385336/?ref_=fn_al_tt_1)
Fernando Trueba, Իսպանիա
Սա շատ հայտնի համանուն գրքի էկրանավորումն է։

Peninsula (https://www.imdb.com/title/tt8850222/?ref_=nv_sr_srsg_0)
Sang-ho Yeon, Հարավային Կորեա
Սա էլ լեգենդար, ես կասեի՝ կուլտային Train to Busan-ի երկրորդ մասն է։ Իհարկե խիստ թեհավատորեն եմ վերաբերվում էդ «շարունակություններին», որովհետև որպես կանոն շատ աելի թույլ ու անորակ են լինում համեմատած առաջիններինի հետ, բայց ամեն դեպքում հետաքրքիր է։ Հույս ունեմ, որ լավն է լինելու։

Au Crépuscule (At Dusk) (https://www.imdb.com/title/tt9799640/)
Sharunas Bartas, Լիտվա

Des hommes (Home Front) (https://www.unifrance.org/film/47933/des-hommes)
Lucas Belvaux, Բելգիա

The Real Thing (https://www.japan-programcatalog.com/en/program/therealthing)
Koji Fukada, Ճապոնիա


THE NEWCOMERS
Passion simple (https://www.imdb.com/title/tt10023172/)
Danielle Arbid, Լիբանան

A Good Man (https://en.unifrance.org/movie/49322/a-good-man)
Marie-Castille Mention-Schaar, Ֆրանսիա

Les Choses Qu'on Dit, Les Choses Qu'on Fait
Emmanuel Mouret, Ֆրանսիա

Souad (https://www.arabculturefund.org/Projects/6650)
Ayten Amin, Եգիպտոս

Limbo (https://www.imdb.com/title/tt9138170/)
Ben Sharrock, Միացյալ Թագավորություն

Rouge (https://lesfilmsdufleuve.be/en/movies/rouge/)
Farid Bentoumi, Ֆրանսիա

Sweat (http://neweuropefilmsales.com/movies/sweat/)
Magnus von Horn, Շվեդիա

Teddy (https://www.imdb.com/title/tt10469804/)
Ludovic և Zoran Boukherma, Ֆրանսիա

February (https://cineuropa.org/en/newsdetail/368380/)
Kamen Kalev, Բուլղարիա

Ammonite (https://www.imdb.com/title/tt7983894/)
Francis Lee, Միացյալ Թագավորություն

Un médecin de nuit (https://cineuropa.org/en/newsdetail/382688/)
Elie Wajeman, Ֆրանսիա

Enfant Terrible (https://www.imdb.com/title/tt10855798/)
Oskar Roehler, Գերմանիա
Այս ֆիլմն ունի յուրահատուկ արժեք, քանի որ սա լեգենդար կինոռեժիսոր Rainer Werner Fassbinder (https://en.wikipedia.org/wiki/Rainer_Werner_Fassbinder)-ի կենսագրությունն է։

Nadia, Butterfly (https://koztimes.com/its-like-a-bomb-pascal-plante-selected-at-cannes-for-nadia-butterfly/11536/)
Pascal Plante, Կանադա

Here We Are (https://mk2films.com/en/film/here-we-are/)
Nir Bergman, Իսրայել


AN OMNIBUS FILM
Septet: The Story Of Hong Kong (https://www.thefilmcatalogue.com/films/octet-the-story-of-hong-kong)
Johnnie TO, Hark TSUI, Ann HUI, Ringo LAM, Patrick TAM, Sammo HUNG, Wo Ping YUEN, Հոնգ Կոնգ
Հոնգ Կոնգցի յոթ ամենահայտնի ռեժիսորները ներկայացնում են իրենց քաղաքը՝ յուրաքանչյուրը իր մեկնաբանությամբ


THE FIRST FEATURES
Falling (https://www.imdb.com/title/tt9143112/)
Viggo Mortensen, ԱՄՆ
Վիգգոն մեր սիրած Մատանիների տիրակալի և Green Book-ի գլխավոր դերակատարներից մեկն է և այս ֆիլմը նրա դեբյուտն է, որպես ռեժիսոր։

Pleasure (https://www.imdb.com/title/tt2922112/?ref_=nm_knf_i1)
Ninja Thyberg, Շվեդիա
Սրա հետ կապված մի քիչ կասկածներ ունեմ, քանի որ այս ֆիլմը 2013-ին արդեն ներկայացվել է Կաննի փառատոնին։ Գուցե սխալմամբ են նշել այս ֆիլմը ցուցակում կամ էլ գուցե երկրորդ մասն է։ Մի խոսքով ինքս գլուխ չեն հանում։

Slalom (https://www.imdb.com/title/tt9697780/)
Charlène Favier, Ֆրանսիա

Casa de Antiguidades (Memory House) (http://www.cinelatino.fr/en/filmccen/memory-house-casa-de-antiguedades-en)
João Paulo Miranda Maria (սա մի հոգի է), Բրազիլիա

Broken Keys (https://www.imdb.com/title/tt11105790/)
Jimmy Keyrouz, Լիբանան

Ibrahim (https://en.unifrance.org/movie/48046/ibrahim)
Samir Guesmi, Ֆրանսիա

Beginning (Au commencement) (https://www.imdb.com/title/tt12444572/?ref_=nm_flmg_dr_1)
Dea Kulumbegashvili, Վրաստան
(no comment.... էս ամեն ինչը քիչ էր, հիմա էլ ստեղ հայտնվեցին :D:D:D )

Gagarine (https://cineuropa.org/en/newsdetail/375376/)
Fanny Liatard և Jérémy Trouilh, Ֆրանսիա

16 Printemps (https://www.unifrance.org/film/49809/seize-printemps)
Suzanne Lindon, Ֆրանսիա

Vaurien (https://www.imdb.com/title/tt12444430/?ref_=nm_flmg_dr_1)
Peter Dourountzis, Ֆրանսիա

Garçon chiffon (https://www.imdb.com/title/tt11093134/)
Nicolas Maury, Ֆրանսիա

Si Le Vent Tombe (https://en.unifrance.org/movie/47230/si-le-vent-tombe)
Nora Martirosyan, Հայաստան
Շատ ցավալի է, որ մեր ԶԼՄ-ները ինչպես միշտ աղբ տարածելով են զբաղված։ Բայց դե Կանը խոմ իրանց մակարդակը չի, որ գրեն, խոսեն, քննարկեն..... :cry

John and The Hole (https://www.imdb.com/title/tt11307724/)
Pascual Sisto, ԱՄՆ

Striding Into The Wind
Wei Shujun, Չինաստան

The Death of Cinema and My Father Too (https://www.jpost.com/israel-news/culture/israeli-films-included-in-cannes-official-lineup-630210)
Dani Rosenberg, Իսրայել


3 DOCUMENTARY FILMS
The Billion Road (https://www.idfa.nl/en/film/31a952e4-99c7-47ab-9196-0789a45b86eb/the-billion-dollar-road/idfa-bertha-fund)
Dieudo Hamadi, Կոնգոյի Դեմոկրատական (յա, իրո՞ք :o ) Հանրապետություն

The Truffle Hunters (https://www.imdb.com/title/tt11394318/)
Michael Dweck և Gregory Kershaw, ԱՄՆ

9 Jours A Raqqa (https://www.unifrance.org/film/49384/9-jours-a-raqqa)
Xavier de Lauzanne, Ֆրանսիա


5 COMEDY FILMS
Antoinette Dans Les Cevennes (https://en.unifrance.org/movie/48231/my-donkey-my-lover-i)
Caroline Vignal, Ֆրանսիա

Les Deux Alfred (https://www.unifrance.org/film/49815/les-deux-alfred)
Bruno Podalydes, Ֆրանսիա

Un Triomphe (https://www.imdb.com/title/tt12444440/?ref_=nm_flmg_dr_1)
Emmanuel Courcol, Ֆրանսիա

L'origine Du Monde (https://www.imdb.com/title/tt10551904/)
Laurent Lafitte, Ֆրանսիա

Le Discours (https://en.unifrance.org/movie/48978/the-speech)
Laurent Tirard, Ֆրանսիա


4 ANIMATED FILMS
Aya to majo (https://variety.com/2020/film/asia/studio-ghibli-anime-goro-miyazaki-aya-and-the-witch-nhk-1234624101/)
Goro Miyazaki, Ճապոնիա

Flee (https://www.imdb.com/title/tt8430054/?ref_=nm_flmg_dr_1)
Jonas Poher Rasmussen, Դանիա

Josep (https://www.fondation-gan.com/festivals/festival-international-du-film-danimation-dannecy/josep)
Aurel, Ֆրանսիա

Soul (https://www.imdb.com/title/tt2948372/)
Pete Docter, ԱՄՆ

Jarre
04.06.2020, 23:07
The French Dispatch (https://www.rottentomatoes.com/m/the_french_dispatch)
Wes Anderson, ԱՄՆ


Ահա Վես Անդերսոնի The French Dispatch-ի թրեյլերը։ Ի դեպ, ինձանից ձեզ խորհուրդ երբեք մի նայեք թրեյլերները։ Նախ դեպքերի 99,99% թրեյլերները ընդհանրապես ոչ մի կապ չունեն ռեժիսորի հետ և շատ հաճախ էլ ոչ մի կապ չունեն ֆիլմի մթնոլորտի, որակի, կինոլեզվի և այլ բաների հետ։ Դա ընդամենը կոմերցիոն գովազդ է։ Բայց այնուամենայնիվ ստեղ դնում եմ, ինչպես ծխախոտ վաճառող ընկերություն, որը պարզ զգուշացնում է, որ վնաս է, բայց առաջարկում է :P


https://youtu.be/TcPk2p0Zaw4

Վես Անդերսոնը լեգենդար արվեստագետ է, բայց ինչպես և իմ հարգած ու սիրած ռեժիսորների մեծ մասը չի մտնում նրանց մեջ, որոնց ֆիլմերը էնքան հարազատ են, որ գնահատում եմ ոչ միայն գեղարվեստական արժեքը, այլև զգում եմ մարմին-ուղեղ համակարգի յուրաքանչյուր բջիջովս։ Բայց իր ֆիլմերը հարգում եմ և երբեմն վերանայում։ Ճաշակով արվեստագետ է իմ կարծիքով։ Սիրածս ֆիլմերից են.
The Grand Budapest Hotel
Fantastic Mr. Fox
The Darjeeling Limited
Rushmore
The Life Aquatic with Steve Zissou

Ինքը շատ յուրահատուկ ձեռագիր ունի և իր ֆիլմերը առանձնանում են իրենց հեքիաթային, անիրական ու գունավոր մթնոլորտով։ Էլի եմ կրկնում իմ ռեժիսորը չի, բայց համարում եմ ճաշակով, ուշադրության արժանի ռեժիսոր։

Jarre
06.06.2020, 02:17
Été 85 (https://www.imdb.com/title/tt10457128/)
François Ozon, Ֆրանսիա

Սա էլ Ֆրանսուա Օզոնի «85-ի ամառը» ֆիլմի թրեյլերը։


https://youtu.be/nxU2UQ2DiJM

Վստահ եմ Օզոնին շատերը գիտեն։ Նա միշտ փորձում է բացահայտել մարդկային հոգու, հոգեբանության, տրամաբանության մեջ թաքնված ամենա քննարկման Չենթակա մասերը։ Հատկապես նրանք որոնք կապ ունեն մեր սեքսուալ ցանկությունների ու դրանց անսահման մեծ ազդեցության վրա՝ կյանքի բոլոր բնագավառներում։ Հաճախ էդ հարցերը քննարկում է այնքան հետաքրքիր, խճճված, որ իր համարյա բոլոր ֆիլմերը կարելի է համարել հոգեբանական կամ էրոտիկ թրիլերներ։ Երբեմն անդրադառնում է նաև միասեռ հարաբրեություններին, որոնցից է նաև էս ֆիլմը, որը պետք է ցուցադրվեր Կանի 73-րդ փառատոնին։ Երեբեմն ֆիլմերի մեջ կարա մտցնի միստիկ և դետեկտիվ պահեր։ Թեև իմ համար ինքը ունի իրեն հատուկ ոճն ու ձեռագիրը, բայց ամեն դեպքում հարկ եմ համարում նշել, որ Օզոնը այն ռեժիսորներից է, որը ֆիլմից ֆիլմ իրեն փորձում է ամենատարբեր ոճերում, ով փոխում է իր բեմադրման սկզբունքները։ Իզուր չէ, որ որոշ քննադատներ նրան անվանում են «ռեժիսոր-քամելեոն»։ Երբեմն դժվար է կռահել որ իր ֆիլմերի ռեժիսորը մեկ մարդ է։ Ինձ համար հատկապես զգալի են սկզբունքային տարբերություններ հետևյալ ֆիլմերում.
1998 Sitcom / Крысятник
2003 Swimming Pool / Бассейн
2007 Angel / Ангел
2016 Franz / Франц

Եթե փորձեք նայել այս ֆիլմերը, ապա հուսով եմ ինքներդ էլ կզարմանաք, որ ռեժիսորը միևնույն մարդն է, բայց չեմ պնդում։ Այս նշած ֆիլմերից ամենասիրելին ինձ համար այս մեկն է Swimming Pool / Бассейн։ Սակայն երևի եթե հիմա կրկին նայեմ ֆիլմերը ապա առաջնահերթություններս կփոխվեն։
Իր ֆիլմերից ոմանք ինձ վրա շատ մեծ ազդեցություն են թողել, բայց այնուամենայնիվ Օզոնը չի մտնում հոգեհարազատներիս ցուցակի մեջ, որտեղ դեռևս ընդամենը հինգ հոգի են :P
Այնուամենայնիվ, իր ֆիլմերից երկուսը ես ոչ միայն գնահատում եմ գեղարվեստական, պրոֆեսիոնալիզմի և կինեմատոգրաֆի տեսանկյունից, այլև զգում եմ և ապրում.

Amant Double - սա 2017-ի ֆիլմ է։ Իր նախավերջին ֆիլմը։ Ամենահզոր իր ֆիլմերից է իմ համար, թեև կինոքննադատներից շատերը պնդում են, որ համեմատած մյուս ֆիլմերի հետ բավական թույլ գործ է։ Այստեղ Օզոնը ահավոր հետաքրքիր, զգացմունքային և միստիկ կերպով ցույց է տալիս անձի երկատվատության երևույթը, ցույց է տալիս, թե ինչպես են մեզ վրա ազդում դեռևս մոր արգանդում պտղի կարգավիճակում գտնվելու ընթացքում կատարված իրադարձությունները։ Ինչպես են դրանք ազդում մեր հոգեկանի, սեռականության և ընդհանրապես մեր ամբողջ էության վրա, եթե իհարկե մենք ունենք «էություն»։ Նաև քննարկում է «իրականություն»-«երևակայություն», «օբյեկտիվ»-«սուբյեկտիվ» և այլ նմանատիպ հակա/համադրությունները։ Ու էս ամեն ինչը ցույց է տալիս բավական դինամիկ ու sexy!

Իհարկե Օզոնը այն ռեժիսորներից է, որոնց ֆիլմերը առաջին հերթին իրենց սեփական անձի մասին են։ Երևի դրա համար եմ ես իրեն հարգում ու սիրում։ Ոչ այնքան ֆիլմերի, որքան իր անկեղծությունը։ Ու հենց ինքն էլ խոստովանել է, որ առնվազն այս ֆիլմը իր մասին է։ Իր հարցարույցներից մեկում նա ասում է. «նախընտրում եմ արտացոլել ինձ իմ հերոսների վրա, որոնք շատ շատ հեռու են ինձանից և հաճախ դա անում եմ կանանց վրա, քան տղամարդկանց»։

Սյուժետային որոշ նմանությունների ունի Լինչի Mulholland Drive-ի, Krzysztof Kieślowski-ի La double vie de Véronique և Բերգմանի Պերսոնայի հետ։ Էլի եմ կրկնում՝ ես տեսնում եմ շատ թույլ նմանություններ որոշ սյուժետային մասերում։ Ոճականորեն լրիվ տարբեր աշխարհներ են էս ֆիլմերը։ Իրենց ընդհանրապես չեմ համեմատում իրար հետ։ Զուտ պատմվածքի, թեմայի, սյուժետի որոշ մասեր։

Swimming Pool - Այս ֆիլմում Օզոնը շատ նուրբ, բայց միևնույն ժամանակ՝ զգացապես շատ ուժեղ կերպով ցույց է տալիս կանանց տարիքային տարբերությունը, նրանց աշխհարների տարբերությունները և նմանությունները, սեքսուալության տարբերությունների և նմանությունները։ Իսկ գուցե չկա՞ ոչ մի տարբերություն։ Գուցե հասուն տարիքում դու նայում ես քեզնից երեսուն տարի ջահել չափահասություն նոր մտած աղջկան և մտածում թե դուք որքա՜ն տարբեր եք, սակայն իրականում քո մեջ կա այն ամենը ինչ ունի հիմա նա։ Նույն զգացմունքները, նույն կրակը, նույն կիրքը, որը թաքնվում է քո կնճիռների, տարիքի մեջ։ Նաև ֆիլմը հավանաբար ինտրովերտ-էքտրովերտի մասին է։ Գուցե այն մասին, որ յուրաքանչյուր ինտրովերտ զուգահեռ իրականության մեջ էքստրովերտ է և անում է այնպիսի բաներ որոնք դեմ են իր ինտրովերտ «ես»-ի արժեքային համակարգին։ Ու այսպիսի բազմաթիվ մտքեր ու մտորումներ ֆիլմը դիտելիս....

ՀԳ. Օզոնի ամենակարևոր պահերից մեկն էլ էն ա, որ ահավոր ճաշակով տղա է ու սովորաբար նենց դերասանուհիներ ա ընտրում, որ իրանց տեսնելուց հետո կյանքն այլևս առաջվանը չի լինում.... Ու անգամ ծխելը թարգած մարդը նորից սկսում է ծխել :D Նրանք գեղեցկուհիներ չեն, բայց նրանց կերտած կերպարները, ու գուցե հենց իրենք՝ դերասանուհիները ունեն շատ մեծ կանացի խարիզմա և էներգետիկա։ Իսկ Օզոնը էդ ամենը կատարելագործում է։ Բայց դե միևնույն ա էդ առումով Լինչին չի հասնի ;):P

Jarre
06.06.2020, 17:30
Si Le Vent Tombe (https://en.unifrance.org/movie/47230/si-le-vent-tombe)
Nora Martirosyan, Հայաստան
Շատ ցավալի է, որ մեր ԶԼՄ-ները ինչպես միշտ աղբ տարածելով են զբաղված։ Բայց դե Կանը խոմ իրանց մակարդակը չի, որ գրեն, խոսեն, քննարկեն..... :cry



Սա էլ Հայաստանը ներկայացնող ֆիլմի մասին։ Գիտեմ, որ այստեղ շատերը հինգերորդ ալիքը չեն սիրում, բայց Յութուբում միայն այս երկու տեղում գտա ֆիլմի մասին ինֆորմացիա։


https://youtu.be/htZqzITBV6Q


https://youtu.be/vL5-3kh8Kck

- Ֆիլմը համատեղ կինոարտադրություն է Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի հետ։ Ֆիլմի վրա աշխատել են երեք երկրների պրոդյուսերական ընկերություններ։

- Նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

- Այս տարի Թիերի Ֆրեմոն (Կանի կինոփառատոնի ներկայիս տնօրենը) ընտրված ֆիլմերը չի բաժանել մրցութայինի և ոչ մրցութայինի․ դրանք ներկայացված են մեկ ընդհանուր ցուցակով։ Թեև ժյուրին չի աշխատելու, բայց Կաննի փառատոնի պատասխանատուները աջակցելու են այդ ֆիլմերի ցուցադրություններին ամբողջ աշխարհում, կազմակերպելու են մամուլի ասուլիսներ և այլն։

- Ինչ վերաբերում է «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմին, ապա Թիերի Ֆրեմոն ասուլիսի ժամանակ ասել է, որ այն իրենց շատ է դուր եկել։ Այս պահին մենք ունենք դեռ ACid-ի ծրագիրը, որը մեկնարկելու է սեպտեմբերին։ Այն նախատեսում է լայնածավալ ցուցադրություններ, մամուլի ասուլիսներ, հանդիպումներ և այլ այնպիսի միջոցառումներ, որոնք կնպաստեն կինոնկարի տարածմանն ու դիտրիբյուցիային։

- Ֆիլմը պատմում է Ալենի՝ ազգությամբ ֆրանսիացի օդանավակայանների աուդիտորի մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետության բոլորովին նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյոք վերացբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չի, բայց որը իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով:

Աղբյուր. Հայաստանի Հանրային Ռադիո (https://hy.armradio.am/2020/06/04/%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%bc%d5%a5%d5%aa%d5%ab%d5%bd%d5%b8%d6%80%d5%ab-%d6%86%d5%ab%d5%ac%d5%b4%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a3%d6%80%d5%af%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%af%d5%a1%d5%b6%d5%b6%d5%ab-%d6%83%d5%a1/?fbclid=IwAR2-Ev9XNZCYI3HB9fQFxw5M_uHj6hmFCoSLrt9sl15OIqiREgSpywaaG98)

Jarre
08.06.2020, 20:44
Asa ga Kuru (True Mothers) (https://www.imdb.com/title/tt10418630/)
Naomi Kawase, Ճապոնիա


Ֆիլմի թիզերը։


https://youtu.be/5YooZMAdBPQ

Jarre
08.06.2020, 21:34
Druk (Another Round) (https://www.imdb.com/title/tt10288566/)
homas Vinterberg, Դանիա


Էսօր անցա ռեժիսորների ու ֆիլմերը ներկայացնող կոմպանիաների վրայով ու մի քանի հետաքրքիր բան բացահայտեցի։ Գրեմ ստեղ, կարող ա մի օր, ինչ որ մեկին հետաքրքիր լինի։

Ռեժիսոր Թոմաս Վինթերբերգը շատ հզոր դեմք է։ Նախ ընդունենք այն փաստը, որ նա Լարս ֆոն Թրիերի հայրենակցին է՝ դանիացի )))) Բյուրի ականջը կանչի :D

Բացի դրանից, նա Լարսի հետ հիմնել է Dogme 95 կինո-շարժումը և համանուն մանիֆեստը, որի մասին Ակումբում մի քանի անգամ գրել են։ Եթե ցանկություն կա փոտրեք ինտերնետում։ Չեմ ուզում ծանրաբեռնել էս թեման։

Վինթերբերգի իմ ամենասիրելի ֆիլմերից է It's All About Love (https://www.imdb.com/title/tt0273689/)-ը, որի ժանրը, ինչպես ռեժիսորն է ասում՝ պետք է անվանել «Dream»։ Ֆիլմում խաղում են Joaquin Phoenix-ը և Sean Penn-ը։

Նաև իր ամենահայտնի ֆիլմերից է The Hunt (Jagten) (https://www.imdb.com/title/tt2106476/) -ը, որը 2012-ի Կաննի կինոփառատոնին մրցում էր Palme d'Or-ի համար։ Ֆիլմը փորձել եմ նայել երեք անգամ, բայց չի ստացվել իմ մոտ։ Դեռ չունեմ տրամադրություն էդ թեմայով ֆիլմ նայելու։

Ու վերջում ուզում եմ նշել, որ ֆիլմը ներկայացնում է Zentropa Entertainments (http://www.zentropa.dk/)-ը, որի հիմնադիրն է ԻՆՔԸ՝ աստվածային ու իմ ամենա ամենա սիրելի ռեժիսոր Լարս ֆոն Տրիերը։

Այս և այլ պատճառներով ֆիլմը ներկայացնում է մեծ հետաքրքրություն իմ համար։


https://youtu.be/f_FzLs92YFc