PDA

Դիտել ողջ տարբերակը : Դավադրության տեսություն. հավատում եմ

Գաղթական
03.06.2020, 12:09
Դավադրության տեսություններ ու դրանց հավատացողներ, իհարկե, միշտ են եղել ու միշտ էլ կլինեն:

Բայց հատկապես էս կորոնապատմության շրջանն ի հայտ բերեց, թե ինչ հեշտությամբ կարող են միլիոնավոր մարդիկ մանիպուլյացիայի ենթարկվել տեսական թեզերից, որոնք չունեն գիտական որևէ հիմք:
Ընդ որում՝ «միլիոնավոր մարդկանց» թվին են պատկանում աշխարհի չորս ծակերից ներկայացուցիչներ՝ անկախ հոգևոր, մշակութային, գաղափարախոսական և այլ տարբերություններից:
Ընդ որում՝ էդ մարդիկ ոչ թե միայն քննարկում են թեման և/կամ վախենում դրանից, այլ պատրաստ են կոնկրետ գործողությունների դիմել, ասենք՝ 5G աշտարակներ «վնասազերծել» կամ կորոնակիր համաքաղաքացիների քարկոծել:

Տարածված թյուր կարծիք կա, թե դավադրության տեսությունների հավատում են հիմնականում թերուս մարդիկ:
Բայց էս ընթացքում կարծում եմ բոլորս համոզվեցինք, որ դա այդպես չի ու մինչև անգամ բժիշկ պրոֆեսորներ են հանդես գալիս՝ կոչ անելով բոյկոտել տարատեսակ պրեվենտիվ միջոցառումներ:

Այս թեմայում եկեք քննարկենք, թե ինչպե՞ս և ինչո՞ւ են մարդիկ հավատում դավադրության տեսությունների և ինչպես խուսափել դրանից:
Ինչպե՞ս համոզել մարդուն, որ նա մոլորության մեջ է:
Եվ ո՞ւմ է ընդհանրապես ձեռնտու հրահրել էս մանիպուլյատիվ տրամադրությունները:

Հ.Գ. Կոչ եմ անում թեմայում պահպանել կառուցողական քննարկումների մթնոլորտը ու չպիտակավորել և չանպատվել դավադրության տեսությանը հավատացողներին:

Lion
03.06.2020, 12:29
Ըստ իս՝ «վիրուսը չկա» թեզին հավատում են հոգեպես խոցելի, հնարավոր է վախկոտ մարդիկ, որոնց համար սա ինքնապաշտպանության միջոց է...

One_Way_Ticket
03.06.2020, 13:14
Դավադրության տեսությունները երևույթներին հստակ բացատրություն են տալիս, ու ըստ այդմ մարդուն էլ հասկանալի է, թե ինչ անել։ Ասենք՝ Բիլլ Գեյթսը բոլորիս ուզում է չիպավորել։ Քո գործողությունները՝ հրաժարվել վակցինից։

Իսկ ի՞նչ է ասում conventional տեսությունը։ Նոր վիրուս է, վտանգավոր է, բայց այնքան էլ վտանգավոր չէ, տանը մնացեք, բայց տնտեսությունը տենց չի ձգի։ Լավ, տանը մի մնացեք, բայց դիմակ դրեք, չնայած պարզ չէ, դիմակն օգնում է, թե չէ։

Ես չգիտեմ՝ կենսաբանական մակարդակի վրա է դա, թե մշակութային, բայց մարդուն տենց կիսատ-պռատ տեսությունը չի բավարարում։ Դպրոցից սկսած մենք սովորել ենք, որ երևույթներն ունեն հստակ բացատրություն։ Ինչու է երկինքը կապույտ, իսկ խոտը կանաչ։ Ինչու է ցերեկը լույս, իսկ գիշերը մութ։

Տրիբուն
03.06.2020, 15:06
Ես Թիքեթի հետ համաձայն եմ։ (Ու վաբշե էս վերջերս նենց ա ստացվել, որ իրա հետ հա համաձայն եմ :D Նենց չի, որ առաջ հա համաձայն չէի, բայց երևի չէի նկատում, որ համաձայն եմ։ Կորոնայի խերը էլի :D)

Դավադրությունների տեսությունները ծնվում են ու արմատանում են անորոշության պայմաններում։ Էս էլ երևի սնատահավատության ձևերից մեկն ա, էլի, որը անկախ մարդկանց կիրթ կամ թերուս լինելուց, մարդկանց մեջ արմատացած ա։ 2000 տարի առաջ համաճարակների տարածման մեջ մեղադրում էին դաժան աստվածներին, միջնադարում՝ սատանային ու վհուկներին (բոլորը կին), հիմա՝ Բիլ Գեյթսին, հարուստ, սպիտակ տղամարդ, ինքն էլ IT ոլորտից․ էս համ բոլոր աստվածներն ա, համ սատանան, համ վհուկները՝ մի տեղ։ Մոդելներն էլ բարդացել են․ առաջ սաղ դիտարկվում էր պարզ վերևից պատժի կամ ներքևից թարախություն անելու կոնտեքստում, հիմա՝ վերահսկողություն, զոբիներ ․․․

․․․․ մինչև անգամ բժիշկ պրոֆեսորներ են հանդես գալիս՝ կոչ անելով բոյկոտել տարատեսակ պրեվենտիվ միջոցառումներ:

Չեմ կարծում, որ էս դավադրության տեսության հետ կապ ունի։ Օրինակ դիմակի օգտակարությունը շատերն են քննարկում ու տեղին, ու իրոք ոչ մի գիտական ապացուց չկա, որ դիմակը վիրուսից կարա պաշտպանի։ Վիրուսը տուպո շատ փոքր մարմին ա, բակտերիա չի, որից դիմակը կարա որոշկիորեն պաշտպանի։ ՏՎ-ով սաղս էլ տեսել ենք, թե վիրուսյաին լաբում աշխատողները ոնց են պաշտպանվում․ ոտից գլուխ հերմետիկ փակ կոստյումներով։ Բայց հարցը սրանում չի, էս կարանք ինչքան ուզում ենք քննարկենք։ Հարցը նրանում, որ արտակարգ դրության ժամանակ իշխանություններն ասել կրեք դիմակը, բլին, կրեք էլի, ինչ եք ձեզ խելոքի կամ պոֆիգիստի տեղ դնում։ Այ էս բառդակ վերաբերմունքը երկրին, կարգ ու կանոնի վրա թքած ունենալը, ամեն մեկս մեր փայ մեզ սաղից խելոքի տեղ դնելը, խիստ նյարդայնացնող ա։

Գաղթական
03.06.2020, 15:48
Ըստ իս՝ «վիրուսը չկա» թեզին հավատում են հոգեպես խոցելի, հնարավոր է վախկոտ մարդիկ, որոնց համար սա ինքնապաշտպանության միջոց է...

Հնարավոր է և նշածդ կատեգորիայի մարդիկ կան չհավատացողների մեջ, բայց միայն իրանք չեն:

Ասենք մարդ կա, որ վստահ ա, թե վիրուսը որպես պատրվակ են հորինել՝ բոլորին չիպավորելու համար, բայց բնականոն կյանքի այլ ասպեկտներում իրեն դժվար կլինի «վախկոտ» անվանել:

Հիմա չիպավորումը դավադրության տեսություն ա, որին մարդը հավատում ա ու ինքը պատրաստ ա կոնկրետ գործողությունների դիմել, ասենք՝ ընդդիմանալ իր ու իր հարազատների ամեն տեսակ վակցինացիաներին՝ դրանով իսկ իրենից հասարակական վտանգ ներկայացնելով:
Ինչպե՞ս վարվել էս մարդու հետ:

Գաղթական
03.06.2020, 15:56
Չեմ կարծում, որ էս դավադրության տեսության հետ կապ ունի։

ՈՒնի:
Ինձ մի քանի ամերիկացի բժիշկների վիդեոներ էլ ա հանդիպել, որտեղ կոչ էին անում մերժել վակցինացիան:
Բայց էդ բժիշկն ուղղակի օրինակ էր, որտեղ keyword-ը բժիշկն էր:

Ասենք ես մարդ գիտեմ, որ բժիշկ չի, բայց էլի բարձրագույն կրթություն ունի, լավ պաշտոններ ա զբաղացրել ու իր կռուգում էլ սաղ ինտելիգենտ մարդիկ են:
ՈՒ էս մարդը՝ շաքար ունենալով հանդերձ, կտրականապես հրաժարվում ա ինսուլինից, որտև զգուշանում ա չիպավորումից:

One_Way_Ticket
03.06.2020, 16:11
Ես Թիքեթի հետ համաձայն եմ։ (Ու վաբշե էս վերջերս նենց ա ստացվել, որ իրա հետ հա համաձայն եմ :D Նենց չի, որ առաջ հա համաձայն չէի, բայց երևի չէի նկատում, որ համաձայն եմ։ Կորոնայի խերը էլի :D)
Չէ, էդ նորմալ է, նենց չի որ ես ինքս իմ հին գրառումների հետ լրիվ համաձայն եմ։ Ցիտելով Վիշապին՝ էն վախտ ավելի դեբիլ էի :)) Բացառված չէ, որ քո գրառումներն էլ են վրաս ազդել։

Վիշապ
03.06.2020, 21:50
Չէ, էդ նորմալ է, նենց չի որ ես ինքս իմ հին գրառումների հետ լրիվ համաձայն եմ։ Ցիտելով Վիշապին՝ էն վախտ ավելի դեբիլ էի :)) Բացառված չէ, որ քո գրառումներն էլ են վրաս ազդել։

Ես արդեն վստահ չեմ, հիմա եմ ավելի դեբիլ, թե առաջ, ըստ որոշ զգուշավոր դիտարկումների, թրամփիզմ ա մոտս սկսվել, ասում են դա ատելի վարքագիծ է, համահունչ չի մոդեռնիստական լիբերալիզմի հետ։

Ներսես_AM
04.06.2020, 03:35
Դավադրության տեսությունները երևույթներին հստակ բացատրություն են տալիս, ու ըստ այդմ մարդուն էլ հասկանալի է, թե ինչ անել։ Ասենք՝ Բիլլ Գեյթսը բոլորիս ուզում է չիպավորել։ Քո գործողությունները՝ հրաժարվել վակցինից։

Իսկ ի՞նչ է ասում conventional տեսությունը։ Նոր վիրուս է, վտանգավոր է, բայց այնքան էլ վտանգավոր չէ, տանը մնացեք, բայց տնտեսությունը տենց չի ձգի։ Լավ, տանը մի մնացեք, բայց դիմակ դրեք, չնայած պարզ չէ, դիմակն օգնում է, թե չէ։

Ես չգիտեմ՝ կենսաբանական մակարդակի վրա է դա, թե մշակութային, բայց մարդուն տենց կիսատ-պռատ տեսությունը չի բավարարում։ Դպրոցից սկսած մենք սովորել ենք, որ երևույթներն ունեն հստակ բացատրություն։ Ինչու է երկինքը կապույտ, իսկ խոտը կանաչ։ Ինչու է ցերեկը լույս, իսկ գիշերը մութ։

Բացատրությունդ չի ծածկում դավադրության տեսությունների բոլոր տեսակները։ Օրինակ ինչ կասես էն մասին, որ մարդիկ չեն հավատում ԱՄՆ լուսին գնալ գալուն։ Մի անգամ Բարեկամ–ը մի թեմայում ասաց որ չի հավատում, աչքերս թռան ճակատիս։ Տենց էլ չիմացա կատակ էր անում, թե լուրջ էր ասում։ Կամ օրինակ Flat Earth–իստները։ Երկու դեպքում էլ իրանք ինչ որ բաներից չեն հրաժարվելու, կամ ինչ որ առանձնահատուկ գործողություն չեն անելու, իրանց դեմ չի, բայց մեկ ա հավատում են։

Բարեկամ
04.06.2020, 03:39

Լուրջ էի ասում․ չեմ հավատում։ Բայց դա ինչ-որ դավադրության տեսության հետ կապ չունի, չգիտեմ էլ՝ կա էդպիսի տեսություն ամերիկացիների՝ լուսին (չ)գնալու հետ կապված, թե չէ, կամ՝ առհասարակ էլի կա՞ն չհավատացողներ։ Այլ կերպ ասած՝ սա իմ սեփական չհավատքն ա, ոչ թե ինչ-որ պրոպագանդայի կամ ազդեցությունների հետևանք :)

Quyr Qery
04.06.2020, 03:51
ՈՒ էս մարդը՝ շաքար ունենալով հանդերձ, կտրականապես հրաժարվում ա ինսուլինից, որտև զգուշանում ա չիպավորումից:
Ավելի լավ ա մեռնել մաքուր. քան ապրել պղծված չիպով:

Ներսես_AM
04.06.2020, 04:05
Լուրջ էի ասում․ չեմ հավատում։ Բայց դա ինչ-որ դավադրության տեսության հետ կապ չունի, չգիտեմ էլ՝ կա էդպիսի տեսություն ամերիկացիների՝ լուսին (չ)գնալու հետ կապված, թե չէ, կամ՝ առհասարակ էլի կա՞ն չհավատացողներ։ Այլ կերպ ասած՝ սա իմ սեփական չհավատքն ա, ոչ թե ինչ-որ պրոպագանդայի կամ ազդեցությունների հետևանք :)

Ոնց կապ չունի, մարդիկ գրքեր են գրում, https://en.wikipedia.org/wiki/Moon_landing_conspiracy_theories
Այսինքն ոնց «քո սեփական չհավատքն ա», ինչ որ հիմքեր պիտի ունենա՞ս տենց բան պնդելու։

Վիշապ
04.06.2020, 04:18
Լուսին թռնելը մանավանդ 69 թվի տեխնոլոգիաներով ու թռիչքի փուլերի ողջ բարդությունը հաշվի առնելով ինձ էլ ա անհավատալի թվում, բայց փաստորեն մարդիկ թռել են։ Ֆանտաստիկ բան ա իսկապես։ Տենց ահռելի մեծ իրադարձությունը պրակտիկորեն անհնար ա կեղծել մոնտաժելը, մի երկու շաբաթում սաղ կբացահայտվեր։

Բարեկամ
04.06.2020, 04:24
Ոնց կապ չունի, մարդիկ գրքեր են գրում, https://en.wikipedia.org/wiki/Moon_landing_conspiracy_theories
Այսինքն ոնց «քո սեփական չհավատքն ա», ինչ որ հիմքեր պիտի ունենա՞ս տենց բան պնդելու։

Նախ ես չեմ պնդում որևէ բան, ոչ էլ աշխատում եմ դա ագիտացիա անել կամ համոզել։ Կակռազ հավատալ//չհավատալը էն բաներից չի, որ պնդում են․ կամ հավատում ես կամ չէ՝ ինչ-որ հիմքով։ Ես իմ համար սուսուփուս չեմ հավատում, ոչ մեկի չեմ խանգարում :))

Տես, ես նույնիսկ չգիտեի, որ գրքեր էլ են գրել։ Անգամ չգիտեի, ոնց որ ասեցի, ուրիշ մարդ էլ կա չհավատացող, թե չէ, ու դա ինձ հետաքրքիր չի, չեմ ուսումնասիրել, որ հաստատում կամ ժխտում փնտրեմ։
Իսկ թե ինչ հիմքով չեմ հավատում, ասեմ․ մեկն արդեն Վիշապը գրեց, մյուսը՝ եթե էդ թվերին էդ տեխնոլոգիաներով թռել են, հիմա պիտի որ ջրի ճամփա դարձած լիներ, իմ կարծիքով։ Բայց էդ մի թռիչքից հետո փաստորեն ոչ մի ուրիշ թռիչք այդպես էլ չարձանագրվեց։ Տարօրինակ ա։
Իսկ թե ինչի էր պետք էդ "էպիկ" իրադարձությունը, բոլորս գիտենք։ Որովհետև սովետը առաջինը այսպես ասած նվաճեց տիեզերքը։ Իսկ ամերիկացի ժողովրդին պետք էր ցույց տալ, որ Ամերիկային հասնող չկա, պետք էր ավելի ուժեղ քայլ։ Այ թե ինչի սովետը չբացահայտեց կեղծիքը, չեմ կարող ասել։ Երևի ինչ-որ պատճառներ կային՝ քաղաքական։

Վիշապ
04.06.2020, 04:27
Նախ ես չեմ պնդում որևէ բան, ոչ էլ աշխատում եմ դա ագիտացիա անել կամ համոզել։ Կակռազ հավատալ//չհավատալը էն բաներից չի, որ պնդում են․ կամ հավատում ես կամ չէ՝ ինչ-որ հիմքով։
Տես, ես նույնիսկ չգիտեի, որ գրքեր էլ են գրել։ Անգամ չգիտեի, ոնց որ ասեցի, ուրիշ մարդ էլ կա չհավատացող, թե չէ, ու դա ինձ հետաքրքիր չի, չեմ ուսումնասիրել, որ հաստատում կամ ժխտում փնտրեմ։
Իսկ թե ինչ հիմքով չեմ հավատում, ասեմ․ մեկն արդեն Վիշապը գրեց, մյուսը՝ եթե էդ թվերին էդ տեխնոլոգիաներով թռել են, հիմա պիտի որ ջրի ճամփա դարձած լիներ, իմ կարծիքով։ Բայց էդ մի թռիչքից հետո փաստորեն ոչ մի ուրիշ թռիչք այդպես էլ չարձանագրվեց։ Տարօրինակ ա։

Բարեկամ ջան երեք տարվա մեջ վեց անգամ մարդիկ թռել են լուսին, էլ ջրի ճամփեն ոնց ա լինում։ Հետո մի երկու անգամ ձախողվեց, տեսան Լուսնի վրա առանձնապես հետաքրքիր բան չկա, թարկեցին։

One_Way_Ticket
04.06.2020, 04:28
Ոնց կապ չունի, մարդիկ գրքեր են գրում, https://en.wikipedia.org/wiki/Moon_landing_conspiracy_theories
Այսինքն ոնց «քո սեփական չհավատքն ա», ինչ որ հիմքեր պիտի ունենա՞ս տենց բան պնդելու։
Ինձ թվում է դա ամեն դեպքում առանձին կատեգորիա է, նույն շարքին կարելի է դասել հոլոքոստի ժխտումը, իբր իրականում ոչ մի գազի կամերա չի եղել, կամ որ 1983 թվին կորեական ինքնաթիռը ԽՍՀՄ-ը չէր խփել, և այլն։
Այս դեպքերում խոսքը կոնկրետ երևույթին ալտերնատիվ բացատրություն տալու մասին է գնում։ Ոնց որ կա mainstream տեսություն, որ ԱՄՆ-ն Իրաքում դեմոկրատիա էր ուզում տարածել, ու կա ալտերնատիվ տեսություն, որ իրենց ուզածն իրականում Իրաքի նավթն էր։ Գուցե էս դեպքում mainstream տեսությունն իր օգտին քիչ արգումենտներ ունի, լուսնի վրա իջնելու դեպքում ավելի շատ ունի, բայց էությունը դա չի փոխում։ Mainstream-ը ժխտելը ես չէի նույնացնի դավադրության հետ, նույնիսկ եթե առաջինը օբյեկտիվ հիմնավորված է, իսկ վերջինը՝ աբսուրդ։ Դավադրության տեսությունն այն է, երբ մարդը իրար հետ կապ չունեցող երևույթների միջև կապեր է հորինում։

Բարեկամ
04.06.2020, 04:37
Բարեկամ ջան երեք տարվա մեջ վեց անգամ մարդիկ թռել են լուսին, էլ ջրի ճամփեն ոնց ա լինում։ Հետո մի երկու անգամ ձախողվեց, տեսան Լուսնի վրա առանձնապես հետաքրքիր բան չկա, թարկեցին։

Ինչ ա նշանակում՝ ոչ մի հետաքրքիր բան չկա։ Տենց լավ ոտի տակ են տվել, ու ձեռը թափ տվել, թե՝ փֆֆֆ, էս ինչ ախմախ տեղ էր․․․
Բայց ավելի հեռու ու ավելի դժվար հասանելի Մարսի վրա միլիոններ են ծախսում։ Դե հա, էնտեղ կարող ա կյանք կա․․․
Բայց ես չեմ կարծում, որ լուսինը, էնտեղ կայան ունենալը, էնտեղից ինչ-որ բաներ անելը տենց անարժեք բան ա։
Ու հետո, երեք տարում վեց անգամ գնացել են։ Էդ ո՞ր երեք տարում էր, էլի 50+ տարի առա՞ջ։ Ու դրանից հետո՝ ոչ մի ցանկություն։ Չնայած որ հիմիկվա տեխնոլոգիաներով (եթե էն ժամանակ գնացել են), հիմա հեչ որ չլինի, եթե հեչ բան չկա էնտեղ անելու, պիտի գոնե տուրիստ տանեին-բերեին։
Սա էլ Ներսեսի համար բացատրություն, թե ինչ հիմքով չեմ հավատում։

Վիշապ
04.06.2020, 05:10

Փարա չկա։ (https://www.businessinsider.com/moon-missions-why-astronauts-have-not-returned-2018-7) Մարսը Էլիոն Մասկի փողերն են։ Բայց շուտով տուրիստների կտանեն կբերեն։ Մեկ մեկ էլ չեն բերի ։Ճ

Բարեկամ
04.06.2020, 05:15
Փարա չկա։ (https://www.businessinsider.com/moon-missions-why-astronauts-have-not-returned-2018-7) Մարսը Էլիոն Մասկի փողերն են։ Բայց շուտով տուրիստների կտանեն կբերեն։ Մեկ մեկ էլ չեն բերի ։Ճ

Ասում են էլի։ Մի բան պիտի՞ ասեն իմ նմանների տարակուսանքը փարատելու համար։ Թե չէ մինչև Մասկը ում փողերով էին Մարս էդքան մարսագնաց թռցնում։ Տո մենակ Մասկի նմանները, որպես տիեզերական տուրիստ, կփակեին բոլոր ծախսերը, ու լուսնագնաց տուրիզմը դեռ մեծ օգուտով դուրս կգար։

Jarre
04.06.2020, 05:21
Գաղթական, շատ շնորհակալ եմ հետաքրքիր թեմայի համար։ Մի պատճառ նշեմ։ Մնացածները մյուս գրառման մեջ կգրեմ։

Շատ կարևոր է հասկանալ թե ինչն ենք մենք համարում դավադրության տեսություն։ Այ մինչև էս բացատրություն չկա, մինչև չկա հստակ կառուցվածք որին նայելով մենք կհասկանանք թե որ մտքերն են համարվում դավադրության տեսություն, շատ դժվար է այս հարցի մասին խոսելը։

Շատ դեպքերում այն ինչ դավադրության տեսություն է իմ համար, կարող է իրականում լինել ավելի քան իրական սպառնալիք։ Պատկերացրու, որ մենք միջին դարերում ապրող գիտնական ենք ու մեր ոչ գիտնական ընկերների հետ խոսում ենք էն մասին, որ մեր օրերի եկեղեցիները ամբողջ եվրոպայով մեկ միավորվել են և թույլ չեն տալիս գիտությանը զարգանալ։ Ու մեր ընկերը խմելով գարեջուրը, քմծիծաղով մեզ ասում է, որ գիտությունը մեզ գիժ է սարքել և իրականում մենք պարանոյիկ ենք դարձել և հավատում ենք դավադրության տեսություններին և այսպիսի բազմաթիվ օրինակներ կարելի է բերել։ Իսկ հիմա մենք դա համարում ենք եվրոպական քաղաքակրթության ամենամոթալի էջերից մեկը։ Իսկ թե ինչ ամոթալի էջեր կբացվեն մեզանից երեք հարյուր տարի հետո մեր ժամանակների մասին դա կիմանան մեր թոռները։

Հայկօ
04.06.2020, 05:23
Ինչ ա նշանակում՝ ոչ մի հետաքրքիր բան չկա։ Տենց լավ ոտի տակ են տվել, ու ձեռը թափ տվել, թե՝ փֆֆֆ, էս ինչ ախմախ տեղ էր․․․
Բայց ավելի հեռու ու ավելի դժվար հասանելի Մարսի վրա միլիոններ են ծախսում։ Դե հա, էնտեղ կարող ա կյանք կա․․․
Բայց ես չեմ կարծում, որ լուսինը, էնտեղ կայան ունենալը, էնտեղից ինչ-որ բաներ անելը տենց անարժեք բան ա։
Ու հետո, երեք տարում վեց անգամ գնացել են։ Էդ ո՞ր երեք տարում էր, էլի 50+ տարի առա՞ջ։ Ու դրանից հետո՝ ոչ մի ցանկություն։ Չնայած որ հիմիկվա տեխնոլոգիաներով (եթե էն ժամանակ գնացել են), հիմա հեչ որ չլինի, եթե հեչ բան չկա էնտեղ անելու, պիտի գոնե տուրիստ տանեին-բերեին։
Սա էլ Ներսեսի համար բացատրություն, թե ինչ հիմքով չեմ հավատում։

Մարդիկ Լուսին թռել են վեց անգամ՝ 1969-ից 1972-ը, Apollo 11-ից 17-ով: Apollo 13-ը, ցավոք, թռիչքի ժամանակ վթարվեց․ մնացածը բարով-խերով հասան Լուսին ու հետ եկան: Ընդհանուր առմամբ Լուսնի վրա եղել ա 12 տիեզերագնաց, որոնցից մի քանիսը նույնիսկ երեք օր մնացել են էնտեղ:

Հիսուն տարի առաջ Լուսնին հասնելը հիմնականում ցուցադրական դեր էր խաղում ու ոչ մի կիրառական կարևորություն չուներ: Էն, ինչ պիտի իրար ապացուցեին, ապացուցեցին: Էն, ինչ կարող էին ուսումնասիրել, ուսումնասիրեցին: Էն, ինչ էն ժամանակ կարող էին Լուսնի վրա անել մարդիկ, հիմա հանգիստ կարող են ռոբոտներն էլ անել: Մարդ ուղարկելը դժվար ա, վտանգավոր, թանկ ու աննպատակահարմար: Ռոբոտ ուղարկելն ավելի հեշտ ա: Դրա համար էլ մարդկանց դադարեցին ուղարկել:

Լուսինն իրոք բավականին ախմախ տեղ ա: Մակերևույթի ամեն միլիմետրն արդեն ուսումնասիրված ա: Հեռվից սիրուն ա, իսկ մոտիկից՝ սառած, անկենդան, իր ներկայիս տեսքով կյանքի համար անպիտան մոլորակ: Նույնիսկ բնական ռեսուրսները՝ մետաղներ և այլն, շահագործման ենթակա չեն, որովհետև դրանք Երկիր հասցնել դեռ չենք կարող: Դեռ:

Բայց հիմա NASA-ն արդեն պատրաստվում ա դեպի Լուսին ուղղված երկրորդ՝ Artemis ծրագրին: Ու շատ լուրջ ա պատրաստվում: Որովհետև հիմա տեխնոլոգիան վերջապես հույս ա տալիս Լուսնից առաջին շոշափելի օգուտը ստանալու: Ծրագրի սկզբում Լուսնի ուղեծրի մոտ կառուցվելու ա միջազգային բնակեցված կայան․ էս մի տասը տարուց պիտի որ արդեն տեսնենք: Իսկ հիմնական նպատակը Լուսնի մակերևույթին մշտական բնակեցված կայան ստեղծելն ա, որտեղ գուցե հնարավոր լինի հրթիռային վառելիք արտադրել՝ օգտագործելով հենց Լուսնի ռեսուրսները:

Ինչու՞ ա սա կարևոր․ որովհետև դրա շնորհիվ հնարավոր կլինի Լուսինը վերածել դեպի Մարս ուղղված հրթիռների թռիչքահարթակի: Լուսնից ենք Մարս թռնելու, ոչ թե Երկրից: Գրավիտացիան էնտեղ վեց անգամ թույլ ա, մթնոլորտ չկա․ էն, ինչ հիմա կարող ենք Լուսնից թռցնել ու հասցնել Մարս, ստեղից ուղղակի դեռ չենք կարող: Ֆիզիկայի օրենքներն էստեղ մեր դեմ են, էնտեղ՝ մեր կողմից:

Մարսի վրա միլիոններ չէ, միլիարդներ են ծախսում: Ու ինչքան շատ կարողանան ծախսել, էդքան լավ: Կյանք գտնելու համար չէ: Կյանքը պահպանելու համար: Որովհետև էդ ա մարդկության գոյատևման ամենահավանական հեռանկարը: Էս մոլորակի վրա մեզ ի վերջո ոչ մի բան չի փրկելու՝ ո՛չ «կանաչ» էներգիան, ո՛չ բնակչության թվաքանակի վերահսկողությունը, ո՛չ էլ նույնիսկ Գրետա Թունբերգը: Մենք նվաճողական տեսակ ենք, իսկ Երկրի ռեսուրսներն անսպառ չեն: Ռեսուրսներն անսպառ են տիեզերքում, բայց մենք մեր արեգակնային համակարգից հազիվ թե երբևէ դուրս գանք․ ֆիզիկան էլի դեմ ա: Իսկ այ Արևի մյուս մոլորակներին ու աստերոիդներին հասնել կարող ենք ու կհասնենք, գուցե նույնիսկ մեր կյանքի օրոք:

Մարսը հնարավոր ա բնակեցնել: Տեղայնացված մթնոլորտ, սննդի ու հումքի արտադրություն, աշխատանք, հասարակություն, կենցաղ: Էս արդեն գրեթե ֆանտաստիկա չի: Մեր դարի տեխնոլոգիայով հնարավոր ա լինելու սրան հասնել:

Հա, սրանք բոլորը փաստեր են:

Jarre
04.06.2020, 05:24
Հիմա շարունակեմ )))

Սա իմ կարծիքով շատ լուրջ հարց է ու արմատները շատ խորն են։ Փորձեմ հակիրճ նշել մի քանի պատճառ.

* Պատճառներից մեկը արդեն նշեց One_Way_Ticket-ը՝ դրանք տալիս են հստակ, անզիջողական, երկրորդ կարծիք չհադնուրժող, սև-սպիտակ պատասխաններ

* Կա միստիկա, գաղտնիք, դետեկտիվ խաղալու պես մի բան ինչի կարիքը ունեն մարդիկ

* Հստակ տալիս ես մարդկանց պրոբլեմների պատճառը։ Չէ որ շատ շատերը գերադասում են գտնել գոնե մեկ քավության նոխազ ում վրա կարելի է գցել ողջ պատասխանատվությունը և ապրել ուրախ և երջանիկ՝ վստահ լինելով, որ խնդիրը լուծված է, վերացված է և մարդկությունը այլևս չի բախվի նման խնդրի, քանի որ պատճառը վերացված է։

* Երևի կարիք չկա նշել, թե վերջին տարիներին որքան է ընկել մարդկանց մտածելու, դատելու և տրամաբանելու որակը։ Էսօրվա մարդկանց լոգիկան է՝
- լուցկի ունե՞ս
- չէ
- ուրմեն պիդ***ս ես

* Մարդիկ սովոր են ամեն ինչ մտցնել այսպես կոչված «պոլկաների» մեջ։ Ինֆորմացիան պետք է անպայման «դասավորեն» իրենց ծանոթ, իրենց հասկանալի շաբլոնների, բացատրությունների, տրամաբանության մեջ։ Այլապես կարող են կաթված ստանալ և մահանալ։

* Գիտելիքների, ԱՐԺԵՔԱՎՈՐ ինֆորմացիայի պակասը։ Խոսքը գնում է պրոֆեսիոնալ գիտելիքների մասին։ Այսօր անգամ ԱՄԵՆ ԲԺԻՇԿ ՉԷ որ կարող է ամբողջությամբ հասկանալ covid-ի հետ կապված հարցերը։ Այսինքն, մարդ ով տասը տարի կրթվել դարձել է բժիշկ, անգամ ինքը իր ամբողջ գիտելիքների պաշարով ու փորձով ի վիճակի չի ամբողջությամբ տեսնել հարցը, եթե ինքը վիրուսոլոգ չէ և չի աշխատում այդ ոլորտում։ Իհարկե նրա գիտելիքները և հասկանալու մակարդակը շատ ավելի բարձր է, սակայն կրկին ոչ ամբողջական։ Ու ամենասարսափելին այն է, որ շատ դեպքերում պետք է խստովանել որ այս պահին ՈՉ ՄԵԿԸ ՉՈՒՆԻ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆ։ Եվ ապրել այդ բանի գիտակցմամբ, որը ոմանց կարող է գցել ցնցումների և անելանելի քաոսային մթության մեջ։ Դրա համար ավելի լավ է սուտ և կեղծ բացատրություն, քան ընդհանրապես դատարկություն։

* Ժամանակակիցներից շատերը միշտ ջանում են իրենց զգալ ՈՒՆԻԿԱԼ մյուսներից։ Այդպես զգալու հրաշալի հնարավորություն է տալիս համաշխարհային հարցերին վերաբերող գաղտնիքները իմանալը։

* Այսօրվա կյանքի ռիթմը և ինֆորմացիոն ռմբակոծումը, որի տակ ենք գտնվում մենք բոլորս, ւզենք թե չուզենք փոխվում է մեր տրամաբանությունը և հարցերը քննարկելու սկզբունքները։ Մենք այսօր սովոր ենք մի գրառման կամ նորության տրամադրել մաքսիմում 30 վայրկյան։ Ոչ մեկը հավես, ժամանակ ու ցանկություն չունի հատկացնել ժամանակ երկար բարակ ուսումնասիրությունների և ինչ որ բան հասկանալու համար։ 30 վայրկյան։ Կլիպային մտածելակերպ։ Ամեն ինչը ֆրագմենտների բաժանելը ու կոնտեքստից կտրելը։ Տարիներով էս ռեժիմով մտածելը ուզես թե չուզես փոխում է մեր մտածելակերպերը։ Մենք սովորել ենք ինֆորմացիոն սուպերմարկետի, ինֆորմացիոն ֆաստ ֆուդի՝ մտար, երկու վայրկյանում գնեցիր, մի րոպեյում կերար, կոլան խմեցիր և առաջ գործի։ Վերջ։ Այս մտածելակերպը դրսևորվում է ամեն տեղ։

* Կրիտիկական մտածելակերպի պակասը կամ բացակայությունը նույնպես նպաստում է դրան։ Մարդիկ չեն իմանում ինչպես կարող են ստուգել իրենց ստացած ինֆորմացիան ճիշտ է թե ոչ։ Թող ներեն ինձ նման օրինակի համար, բայց այսօր մենք ականատես եղանք, թե ինչպես վարչապետը տարածեց ինֆորմացիա մարդկանց քեֆերի մասին, որոնք իրականում հին ժամանակներում նկարված վիդեոներ էին, բայց օգտատերերը դրանք ֆեյսբուքում հրատարեկել էին այսօր, որպես նոստալգիա հին ժամանակների։ Բայց ասածս ինչ ա։ Որ մարդիկ ԺԱՄԱՆԱԿ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ մտածելու տեղեկությունը որը ստանում են ճիշտ է՞, թե ոչ։ Հարցեր չեն տալիս իրենք իրենց։ Ուղղակի ընդունում են և գնում առաջ։

Ու սենց լիքը պատճառներ.....

Jarre
04.06.2020, 05:36
Ինձ թվում է դա ամեն դեպքում առանձին կատեգորիա է, նույն շարքին կարելի է դասել հոլոքոստի ժխտումը, իբր իրականում ոչ մի գազի կամերա չի եղել, կամ որ 1983 թվին կորեական ինքնաթիռը ԽՍՀՄ-ը չէր խփել, և այլն։
Այս դեպքերում խոսքը կոնկրետ երևույթին ալտերնատիվ բացատրություն տալու մասին է գնում։ Ոնց որ կա mainstream տեսություն, որ ԱՄՆ-ն Իրաքում դեմոկրատիա էր ուզում տարածել, ու կա ալտերնատիվ տեսություն, որ իրենց ուզածն իրականում Իրաքի նավթն էր։ Գուցե էս դեպքում mainstream տեսությունն իր օգտին քիչ արգումենտներ ունի, լուսնի վրա իջնելու դեպքում ավելի շատ ունի, բայց էությունը դա չի փոխում։ Mainstream-ը ժխտելը ես չէի նույնացնի դավադրության հետ, նույնիսկ եթե առաջինը օբյեկտիվ հիմնավորված է, իսկ վերջինը՝ աբսուրդ։ Դավադրության տեսությունն այն է, երբ մարդը իրար հետ կապ չունեցող երևույթների միջև կապեր է հորինում։

Հետաքրքիր է օրինակ նույն հոլոքոստի հարցին նայել այլ տեսանկյունից։ Պատկերանենք այն ժամանակվա ապրող գերմանացուն, որը գաղափար չունի գազային կամերաների և համակենտրոնացման ճամբարների մասին, իսկ պատմությունը ցույց է տալիս, որ իրականում շատ գերմանացիներ գաղափար չեն ունեցել, պատկերացրու, որ հրեաներից մեկը իր ծանոթ գերմանացուն ասում է, որ մեզ՝ հրեաներին տանում ու վառում են, որովհետև Հիտլերը ուզում է ամբողջ աշխարհում ազատվել մեզանից։ Իսկ գերմանացին ծիծաղալով ըմպում է իր գերմանական, մինչև այսօր՝ անմահական գարեջուրը, և ժպտալով ասում հրեային, որ նա խփնված է և հավատում է դավադրության տեսությանը, որ ինչ որ մեկը ուզում է աշխարհը ազատել հրեաներից։ Սա ես որպես իրական օրինակ չեմ բերում։ Այլ ավելի շատ որպես տրամաբանական՝ ցույց տալու համար, որ հարկավոր է երկու կարևոր բան հասկանալ.

ա. կարևոր է հստակ հասկանալ թե ինչ է նշանակում դավադրության տեսություն
բ. հասկանալ, որ այն ինչ այսօր ծիծաղելի է թվում մեզ, դա դեռ չի նշանակում որ դա դավադրության տեսություն է

Վիշապ
04.06.2020, 07:16
...
Մարսի վրա միլիոններ չէ, միլիարդներ են ծախսում: Ու ինչքան շատ կարողանան ծախսել, էդքան լավ: Կյանք գտնելու համար չէ: Կյանքը պահպանելու համար: Որովհետև էդ ա մարդկության գոյատևման ամենահավանական հեռանկարը: Էս մոլորակի վրա մեզ ի վերջո ոչ մի բան չի փրկելու՝ ո՛չ «կանաչ» էներգիան, ո՛չ բնակչության թվաքանակի վերահսկողությունը, ո՛չ էլ նույնիսկ Գրետա Թունբերգը: Մենք նվաճողական տեսակ ենք, իսկ Երկրի ռեսուրսներն անսպառ չեն: Ռեսուրսներն անսպառ են տիեզերքում, բայց մենք մեր արեգակնային համակարգից հազիվ թե երբևէ դուրս գանք․ ֆիզիկան էլի դեմ ա: Իսկ այ Արևի մյուս մոլորակներին ու աստերոիդներին հասնել կարող ենք ու կհասնենք, գուցե նույնիսկ մեր կյանքի օրոք:

Մարսը հնարավոր ա բնակեցնել: Տեղայնացված մթնոլորտ, սննդի ու հումքի արտադրություն, աշխատանք, հասարակություն, կենցաղ: Էս արդեն գրեթե ֆանտաստիկա չի: Մեր դարի տեխնոլոգիայով հնարավոր ա լինելու սրան հասնել:

Հա, սրանք բոլորը փաստեր են:

Մարսի վրա գրավիտացիան 0.376 ա, այսինքն Երկրի վրա 100 կիլոանոց մարդը Մարսի վրա 38 կիլո ա կշռվելու։ Չեմ պատկերացնում էդ մարդու տեսքը մի երկու սերունդ հետո, մարդիկ կարող է վերածվեն դոնդող փուչիկանման արարածների։ Դրան գումարած, որ էդ Մարսի վրա ակվարիումային էկոհամակարգ ստեղծելը ֆանտաստիկ կինոների ու մուլտիկների մեջ միլիոն անգամ ավելի հեշտ է երևում, քան վայթե իրականում կլինի։ Վայթե Երկիրը մի հարյուր անգամ ատոմայինով պայթեցնելուց հետո մեկ է Երկրի պայմանները ավելի լավ են լինելու Մարսից։ Էնպես չի որ մարդու ամենաշատը մոլիբդեն ա պետք։
Մյուս կողմից էլ կենդանի մարդու իմաստը չեմ հասկանում մեռած Երկիր մոլորակի հետ։ Մարդու գոյությունը փաստորեն ավելի կարևոր է մոլորակի գոյությունից, էս ա՞ նվաճողական տեսակի փիլիսոփայությունը։

Բարեկամ
04.06.2020, 08:38

Եթե հավատանք էն վարկածին, որ ամեն ինչ ստեղծված ա մարդու համար, ոչ թե մարդու հետ մեկտեղ, ուրեմն էդ փիլիսոփայությունն ինչ-որ տեղ արդարացված ա։

Ես շատ եմ սիրում Wall-E մուլտիկը։ Չէ, ավելի շուտ համարում եմ գլուխգործոց, լիքը առումներով՝ բովանդակությունը, մեսիջը, հումորը, կերպարները, մանրամասները, գրաֆիկան...
Կամաց-կամաց (կամ՝ լավ էլ թափով) գնում ենք դրան։ Ուզում եմ հավատալ, որ գոնե վերջն էլ համապատասխան կլինի։

Sagittarius
04.06.2020, 13:26
մտածում եմ Բիլլ Գեյթսի դեմքով դաջվածք անեմ, տակն էլ "vaccinated":
հլը ինչ մռութն ա՝

56142

Հայկօ
04.06.2020, 14:38
Մարսի վրա գրավիտացիան 0.376 ա, այսինքն Երկրի վրա 100 կիլոանոց մարդը Մարսի վրա 38 կիլո ա կշռվելու։ Չեմ պատկերացնում էդ մարդու տեսքը մի երկու սերունդ հետո, մարդիկ կարող է վերածվեն դոնդող փուչիկանման արարածների։

Մարդու վրա միկրոգրավիտացիայի ազդեցությունն արդեն տասնամյակներով մանրամասն ուսումնասիրվում ա, նույնիսկ հենց հիմա էլ՝ ՄՏԿ-ում: Դեռ ոչ մի լուրջ խնդիր չեն գտել (ինչը, իհարկե, դեռ բան չի նշանակում, բայց արդեն գոնե ինչ-որ դատա ա): Ավելի երկարաժամկետ ազդեցությունը գրեթե 100%-ով փոփոխությունների կբերի, բայց հետո՞ ինչ: Թող փոխվեն: Ավելի հավանական ա, որ ոչ թե մեդուզա կդառնան, այլ երեք մետրանոց սլացիկ ու հաստագլուխ հսկաներ, ու թող դառնան: Մարդը հարմարվող ու փոփոխվող էակ ա, երևի նույնիսկ ամենահարմարվողներից: Նենց չի, որ էսքան ժամանակ մեր հարազատ Երկրին հեչ չենք հարմարվել, էլի, մինչև Երկիրը մեզ հարմարացնելը: Կամ գուցե կպարզվի, որ իրոք անհնար ա երկարաժամկետ ապրել ու բազմանալ ցածր գրավիտացիայի պայմաններում: Ոչինչ, դրա լուծումն էլ կա:

Հաջորդ բոլոր գրածներս, բնականաբար, ենթադրություններ են, բայց որոշ գիտական հիմք հաստատ ունեն: Ու նաև ենթադրում են, որ Մարսի վրա արդեն նենց պայմաններ են ստեղծված, որ հնարավոր ա սերնդեսերունդ բազմանալ՝ ասենք մի հազար տարի:

Մարդու մկաններն ու հոդերը թուլանալու են: Ոսկորներն, ընդհակառակը, մեծանալու են ու հաստանան, էդ թվում՝ գանգը: Ոսկորների խտությունը փոքրանալու ա, դրա համար էլ դրանք պիտի ավելի հաստ լինեն, որ շարունակեն մարմինը նույն կերպ կրելու ու պաշտպանել:

Աչքերը կա՛մ մեծանալու են, կա՛մ էլ փոխվեն: Կամ գուցե ուղեղի՝ աչքերի տված ինֆորմացիան վերլուծելու ունակությունն ա փոխվելու: Ամեն դեպքում՝ Մարսի վրա շատ ավելի մութ ա, քան Երկրի վրա, նենց որ՝ պիտի դրան էլ հարմարվենք:

Ցածր գրավիտացիայից ավելի հետաքրքիր հարց ա բարձր ռադիացիան: Նախ՝ ոնց ենք դրան դիմանալու, հետո՝ ոնց ա դա արագացնելու բնական մուտացիան: Սրա պատճառով մարդու՝ որպես կենսատեսակի փոփոխությունը կարող ա շատ ավելի արագ տեղի ունենալ, քան հիմա ենք կարծում: Օրինակ՝ կարող ա մաշկի պիգմենտացիան փոխվի գազարագույնի, որովհետև կարոտենոիդներն ավելի լավ են ռադիացիայից պաշտպանում, քան հիմիկվա մելանինը:

Մինչև հիմա ասում էի «մենք»: Ստեղ արդեն կարող ա տարբերություններն էնքան շատանան, որ սկսենք ասել «մենք» ու «իրանք»: Որովհետև բազմամոլորակային կյանքը պիտի որ նաև նշանակի բազմատեսակ կյանք՝ Homo Sapiens-ին զուգահեռ ինչ-որ Homo Mars էլ ձևավորվի: Նենց չի, որ առաջին անգամ ա տենց բան լինելու, իհարկե․ նեանդերթալցիների ու մյուսների հետ զուգահեռ լավ էլ գոյություն ենք ունեցել ժամանակին, նույնիսկ խաչասերվել ու սերունդ ենք տվել:

Այ խաչասերումն ու առհասարակ միջտեսակային շփումն էլ ա շատ հետաքրքիր հարց: Նախ՝ մարսեցի կանայք պիտի որ ֆիզիոլոգիապես շատ տարբեր դառնան, որ կարողանան էդ բառացիորեն հաստագլուխներին նորմալ լույս աշխար բերել: Հետո, ամենակարևորը, Մարսի վրա (ամենայն հավանականությամբ) ստորգետնյա շատ ստերիլ կենցաղ ա լինելու՝ մեր բոլոր վիրուսներից ու բակտերիաներից զերծ: Էդ պայմաններում սերնդից սերունդ մարսեցիների իմունիտետը թուլանալու ա: Նենց որ՝ երկրացիների հետ ցանկացած շփում կարող ա հերթական Սև Մահը դառնա, կամ ացտեկների կարմրուկն ու բնական ծաղիկը: Նենց որ՝ Zoom forever.

Դրան գումարած, որ էդ Մարսի վրա ակվարիումային էկոհամակարգ ստեղծելը ֆանտաստիկ կինոների ու մուլտիկների մեջ միլիոն անգամ ավելի հեշտ է երևում, քան վայթե իրականում կլինի։ Վայթե Երկիրը մի հարյուր անգամ ատոմայինով պայթեցնելուց հետո մեկ է Երկրի պայմանները ավելի լավ են լինելու Մարսից։ Էնպես չի որ մարդու ամենաշատը մոլիբդեն ա պետք։

Իհարկե սարսափելի դժվար ու ծախսատար գործ ա: Աննկարագրելի: Էս պահին ամենահավանական սցենարն էն ա, որ ռոբոտները կամաց-կամաց տեղ նախապատրաստեն առաջին գաղութարարների համար, ու մարդկանց հնարավորինս քիչ բան մնա տեղում անելու: Թունելներն արդեն փորած լինեն, թթվածինը՝ սինթեզված, ինչ-որ պլանտացիաներ-ֆերմաներ-բաներ լինեն՝ ջրիմուռ-մորեխ, վերամշակող գործարան-մործարան և այլն, հետո նոր կամաց-կամաց գնանք: Բայց հնարավոր ա:

Անվերջ շատ բաներ են մինչև հիմա եղել, որ «սաղ սութ ա, էդ ձև չի» ասողներին զուգահեռ ստեղծվել-տարածվել են: Մինչև առաջին ինքնաթիռը ստեղծվելը մասնագետների մեծագույն մասն ասում էր, որ օդից ծանր սարքը թռչել չի կարող, պետք ա դիրիժաբլների վրա կենտրոնանալ: Սովետում կիբեռնետիկա բառն ասելու համար մարդկանց Սիբիր էին ուղարկում: Էսօր միլիոնավոր կյանքեր փրկած դեղերն ու պատվաստանյութերը հատուկենտ մարդիկ նախ իրենք իրենց վրա էին փորձարկում, որովհետև շատերը էլի թերահավատ էին: Էլոն Մասկը մի տասնհինգ տարի առաջ գնացել, Ռուսաստանից հրթիռ էր ուզում առնել, աստղաբաշխական գին ուզեցին, նեղացավ, ասեց՝ դե տենց-տենց, ես իմը կսարքեմ, խնդացին վրան, ասեցին՝ ձև չունես սարքելու, ընգեր, էդ մի հոգու ու մի քանի տարվա գործ չի: Եթե ամեն անգամ ասեինք «հնարավոր չի» կամ «էնքան դժվար ա, որ չարժի», էսօր ես ու դու քարանձավից էինք իրար հետ սենց խոսելու՝ աղավնիներով:

Ընդ որում՝ ինչ-որ պահ ա գալիս, երբ խնդիրը դադարում ա զուտ գիտական լինելուց ու դառնում ա ինժեներական: Այսինքն արդեն կոնկրետ լուծում են փնտրում կոնկրետ խնդրին: Երկրի ուղեծրի կոնտեքստում արդեն վաղուց հասել ենք դրան: Մարսի կոնտեքստում արդեն մոտենում ենք դրան:

Մյուս կողմից էլ կենդանի մարդու իմաստը չեմ հասկանում մեռած Երկիր մոլորակի հետ։ Մարդու գոյությունը փաստորեն ավելի կարևոր է մոլորակի գոյությունից, էս ա՞ նվաճողական տեսակի փիլիսոփայությունը։

Կյանքի գոյությունն ա կարևոր: Մեր իմացած կյանքի կարևորագույն հատկությունը ինքն իրեն շարունակելն ա․ մինչև հիմա ինչ էվոլյուցիա եղել ա, էս հիմնարար սկզբունքի շնորհիվ ա եղել:

Քո ասած մարդն անբաժան ա Երկրից: Ավելին ասեմ՝ Երկիրն ինքը նաև հենց մարդն ա: Սրա համար էլ չեմ սիրում, երբ հակադրում են մարդուն ու բնությանը, մարդուն ու Երկիրը: Բնությունը ներառում ա մարդուն՝ իր էսօրվա տեսքով ու գործունեությամբ․ բնությունը մենակ կանաչ անտառն ու ջինջ օվկիանոսը չի, էլի: Լավ ու վատ, բարի ու չար, կենդանի ու մեռած ածականները մարդն ա տալիս՝ ըստ իր հարմարության․ բնությունն ինքնին լավն ու վատը չի լինում, ինքն ուղղակի կա՝ էդ պահին, էդ տեղում:

Բայց հա, եթե հարցը տենց ենք դնում, մարդու գոյությունն ավելի կարևոր ա մոլորակի գոյությունից․ ստեղի փակ համակարգում մենք սենց թե նենց դատապարտված ենք ոչնչացման, իսկ մոլորակից դուրս՝ ամենայն հավանականությամբ չէ: Ոչ մի կյանք կամավոր ոչնչացման չի գնալու․ էս արդեն փիլիսոփայություն չի: Երկիրն ու երկրի մնացած կենսոլորտը փրկելու համար պետք ա մտածողության ձև փոխել․ ոչ թե ինչ-որ վերացական «մարդիկ պիտի դառնան ավելի հոգատար որ բարի», այլ կոնկրետ՝ «մարդիկ պիտի սկսեն ապրել ուրիշ տեղերում»: Տենց գուցե մի օր Երկիրն իր մի բուռ մարդկանցով, պանդաներով ու դելֆիններով դառնա սիրուն արգելավայր, հերթական Գրետան վերջապես երջանկանա ու օր ծերության վայելի իր խաղաղ մանկությունը, իսկ ամբողջ կարևոր գործունեությունը ծավալվի պայմանական Ֆոբոսի ու Դեյմոսի վրա:

Սենց բաներ: Կներեք թեմայից նենց լավ շեղվելու համար:

Նաիրուհի
04.06.2020, 16:10
Ես մի հետաքրքիր բան եմ նկատել դավադրապաշտների ու մեյնսթրիմ տեսություններին հակադրվողների մոտ։ Էն մարտնչող տեսակի մասին չեմ խոսում, այլ սուսուփուս հավատացողների, որոնք մաքսիմում կոֆեի շուրջ են իրենց կասկածները քննարկում։

Շատերն ալարում են էլեմենտար գուգլել ու մի քիչ մանրամասն տեղեկանալ։ Շատերը(ս) մի անգամ ականջի ծերով լսած/կիսատ-պռատ ինֆոյին կասկածում են, բայց չեն փորձում դրանից առաջ մի քիչ ավել բան իմանալ։ Նոր եմ նկատել, որ էդ խնդիր ա։ Մամաս, օրինակ, բառացիորեն երկու օր առաջ ինձ հարցնում էր՝ բա ինչի՞ էդ մի անգամից բացի Լուսին ոչ ոք չի գնացել։ Զարմացավ, որ ասացի՝ գնացել են։

Հատկապես հետսովետական երկրներում շատերն են մնացել էն թվերին ակտիվորեն տարածվող Սպիդինֆոյի մակարդակի տեղեկատվության տակ, այլմոլորակայիններով ու իրենց առևանգումներով, վերամարմնավորումներով ու ջրի հիշողությամբ։ Էս վերջինին նենց ինտելեկտուալ հավատացողների եմ հանդիպել, որ քիչ ա մնացել՝ ինքս էլ ազդեցության տակ ընկնեմ։

Լիքը հարցերի պատասխաններ բնագիտական առարկաների դպրոցական ծրագիրը հիշելով կարելի ա ստանալ, բայց ինձ համար անհասկանալի համառությամբ նաև բազմաթիվ կիրթ մարդիկ են տարվում այլընտրանքային բացատրություններով։ Ասենք ի՞նչ ԴՆԹ երրորդ գիծ, այ ձեր ցավը տանեմ։

Ինձ թվում ա՝ ստեղ նույն ֆենոմենն ա աշխատում, ինչ կրոնի դեպքում։ Գիտնականները բոլորիս նման մարդիկ են, դրա համար աբիդնի ա խոստովանելը, որ մեր մակարդակի արարածը կարող ա մեզնից լավ հասկանա ինչ-որ բաներ։ Դրա համար մասոններ, ռեպտիլոիդներ ու մեզ համար անտեսանելի համաշխարհային կառավարություն ենք հորինում, որը բոլորիս կյանքը կառավարում ա, որովհետև պետք ա, չէ՞, մեզնից բարձր մեկն անպայման կառավարի, ու դա մեր ընտրած, մեր կողքի թաղամասում մեծացած նախագահն ու վարչապետը չի կարա լինի։

Ծլնգ
04.06.2020, 18:32
Սենց բաներ: Կներեք թեմայից նենց լավ շեղվելու համար:

Էս գրառումդ ու դրա նախորդդ իրար հավես հակասեցին էն մոմենտով որ ստեղ գիտա-ֆանտաստիկա ես նկարագրում՝ համարելով հասանելի, բայց նախորդ գրառմանդ մեջ արեգակնային համակարգից մարդկության դուրս գալը համարեցիր «ֆիզիկան դեմ ա» երբեքություն։ Ես ավելի շատ հակված եմ կարծել որ մարդու օվկիանոսի մեջ ապրելն ու արեգակնային համակարգից դուրս գալը ավելի խելքին մոտիկ ա քան Մարսը մարդաբնակ սարքելը։ Բայց էլ ավելի հավանական ա մեր բանականությունը կենսակիբերնետիկ կենսաձևին փոխանցելը ու ամբողջ հասանելի տիեզերքով մեկ մարդկային ուղեղի տիպի մի բանով ու ռոբոտի մարմնով էակներ ուղարկելը...

Բայց լավ թեմա ա մարսի տերրաֆորմինգը՝ արժի մի առանձին թեմայում քննարկել։

Հայկօ
04.06.2020, 19:52

Չեն հակասում: Արեգակնային համակարգում հեռավորություններն ու արևից մինչև թեկուզ ամենամոտ աստղը հեռավորությունը երկու լրիվ տարբեր բաներ են: Ու դեռ հարց ա՝ էդ «ամենամոտ» աստղին հասնելը մեզ ընդհանրապես օգուտ կտա՞, թե՞ չէ, ավելի հեռու ա պետք նշան բռնել: Մարդն իր էս տեսքով չնչին շանս ունի որևէ ուրիշ աստղի հասնելու, ինչը չես ասի մեր հարևան մոլորակների մասին: Հիմնական սահմանափակող գործոնը միս ու արյուննից մարմնի փխրունությունն ա․ սրանց մեջ փակված՝ համարյա անհնար ա որևէ լուրջ տիեզերական էքսպանսիա սկսելը: Այ գրածդ երկրորդ տարբերակը շատ ավելի հավանական բան ա, ինչքան էլ ավելի ֆանտաստիկ հնչի:

Իսկ ամենահավանականն էն ա, որ մենք մեզ չենք ուղարկելու տիեզերք: Մենք ուղարկելու ենք սերմեր՝ հուսալով, որ դրանք մի տեղ կկպնեն ու կյանք կստեղծեն:

Վիշապ
04.06.2020, 21:04
...
Կյանքի գոյությունն ա կարևոր: Մեր իմացած կյանքի կարևորագույն հատկությունը ինքն իրեն շարունակելն ա․ մինչև հիմա ինչ էվոլյուցիա եղել ա, էս հիմնարար սկզբունքի շնորհիվ ա եղել:

Սա շատ անհատական ու սուբյեկտիվ է։ Ես իմ գոյությունը շատ կարևոր չեմ համարում, համենայն դեպս եթե հարց դրվի գնալ Մարս կամ մեռնել, ես կընտրեմ երկրորդը։ Մարդկանց մեծ մասը մեծամոլ են ու գերագնահատում են իրենց գոյության կարևորությունը ու հակված են մտածելու, որ ողջ տիեզերքը մարդու համար է ու դա չափազանց հաստատ են պնդում։ Ես կասեմ, որ ես վստահ չեմ դրա մեջ, ինչպես նաև վստահ չեմ մարդուս գոյության հենց նույն մարդուս կողմից փաստարկված իմաստների մեջ, որովհետև ներկայիս մարդը էդքան վստահություն չի ներշնչում, երկրորդ ու երրորդ կարծիքներ են պետք ։Ճ

Ծլնգ
04.06.2020, 21:11
Չեն հակասում: Արեգակնային համակարգում հեռավորություններն ու արևից մինչև թեկուզ ամենամոտ աստղը հեռավորությունը երկու լրիվ տարբեր բաներ են: Ու դեռ հարց ա՝ էդ «ամենամոտ» աստղին հասնելը մեզ ընդհանրապես օգուտ կտա՞, թե՞ չէ, ավելի հեռու ա պետք նշան բռնել: Մարդն իր էս տեսքով չնչին շանս ունի որևէ ուրիշ աստղի հասնելու, ինչը չես ասի մեր հարևան մոլորակների մասին: Հիմնական սահմանափակող գործոնը միս ու արյուննից մարմնի փխրունությունն ա․ սրանց մեջ փակված՝ համարյա անհնար ա որևէ լուրջ տիեզերական էքսպանսիա սկսելը: Այ գրածդ երկրորդ տարբերակը շատ ավելի հավանական բան ա, ինչքան էլ ավելի ֆանտաստիկ հնչի:

Իսկ ամենահավանականն էն ա, որ մենք մեզ չենք ուղարկելու տիեզերք: Մենք ուղարկելու ենք սերմեր՝ հուսալով, որ դրանք մի տեղ կկպնեն ու կյանք կստեղծեն:

Դե դու ինքդ էիր ասում, որ քաշի (խտության) տեսանկյունից մտածողները դիրիժաբլ էին սարքում, այն ինչ ինքնաթիռը օդագնացության լուծումը եղավ։ Նույն կերպ էլ հեռավորությունների տեսանկյունից մտածելը կարող ա խաբող լինի ապագա տիեզերագնացության պահով։ Առաջին կառավարելի ինքնաթիռային թռիչքից մինչև կոնկորդը մի 60 տարի անցավ, նենց որ իմ համար հեչ զարմանալի չի լինի, որ մի 100 տարվա մեջ տարածությունները ճեղքող անցնող տեխնոլոգիաներ ունենանք, բայց մարսի տերրաֆորմինգը էլ ավելի երկարատև ու ջանջալ պրոցեդուրա ա։ Ու զուտ երկմոլորակային կենդանակերպ լինելու համար իմ համար թեկուզ հեռու բայց ավելի պիտանի մոլորակ գտնելը շատ ավելի հեռանկարային ա թվում քան մոտակա անհյուրընկալ մոլորակը մեզնով անելը (թե էդքան կարում ենք անենք, երկրագունդը իր կուսական վիճակի բերելը ավելի հեշտ պիտի լինի)։ Ինչը իհարկե չի նշանակում, թե չպիտի Մարս թռնելու ուղղությամբ մտածենք, որովհետև տնտեսապես խելամիտ տիեզերագնացությունը ավելի կայուն զարգացման ձև ա քան սպուտնիկի վրա պուպուլիկ թափահարելը։

Վիշապ
04.06.2020, 23:53
Ես ձևը ասեմ, որ շատ չտանջվեք, ու Իլոն Մասկ ճիշտ ճամփի վրա է։ Ուրեմն անհրաժեշտ է մարդուս ուղեղի բջիջների ու կիսահաղորդչային տարրերի միջև ինտերֆեյս ապահովել այնպես, որ մարդուս գիտակցությունը ամբողջությամբ բեռնվի մագնիսական հիշողությունների վրա, որոնք կայուն են ամեն տեսակի դաժան պայմանների նկատմամբ, ու այդ գիտակցությանը անհրաժեշտ է կեսնաբանական մարմնի փոխարեն կապակցել SOC (System-on-a-Chip)-ի հետ։ Վերջինս էլ բնականաբար կլինի ցածր հզորությամբ, չափազանց թույլ էներգիայով աշխատող ու տարբեր հզորության ռեժիմներ ապահովող համակարգ, որ ասենք երբ էներգիայի աղբյուր չեղավ, ավտոմատ քնի ռեժիմ ընկնի մինչև նոր էներգիայի աղբյուրի մոտենալը, ասենք հերթական աստղին։ Ըհը։ Ու այս չիպը, իր աստղային մարտկոցներով հավե՜րժ թափառում է տիեզերքում մինչև բոլոր մասնիկների տարալուծվելը։ ՈՒ սա շատ ավելի հեշտ իրագործելի է, քան թե կենսաբանական օրգանիզմի հարցերը լուծելը, քյաբաբ, սեքս, քաքել․․․ հազար ու մի խնդիրներ կան։

Տրիբուն
05.06.2020, 00:04
Չեն հակասում: Արեգակնային համակարգում հեռավորություններն ու արևից մինչև թեկուզ ամենամոտ աստղը հեռավորությունը երկու լրիվ տարբեր բաներ են: Ու դեռ հարց ա՝ էդ «ամենամոտ» աստղին հասնելը մեզ ընդհանրապես օգուտ կտա՞, թե՞ չէ, ավելի հեռու ա պետք նշան բռնել: Մարդն իր էս տեսքով չնչին շանս ունի որևէ ուրիշ աստղի հասնելու, ինչը չես ասի մեր հարևան մոլորակների մասին: Հիմնական սահմանափակող գործոնը միս ու արյուննից մարմնի փխրունությունն ա․ սրանց մեջ փակված՝ համարյա անհնար ա որևէ լուրջ տիեզերական էքսպանսիա սկսելը: Այ գրածդ երկրորդ տարբերակը շատ ավելի հավանական բան ա, ինչքան էլ ավելի ֆանտաստիկ հնչի:

Իսկ ամենահավանականն էն ա, որ մենք մեզ չենք ուղարկելու տիեզերք: Մենք ուղարկելու ենք սերմեր՝ հուսալով, որ դրանք մի տեղ կկպնեն ու կյանք կստեղծեն:

Դրա համար էս վերջին տարիներին կարդացածս ֆանտաստիկ գրքերից ամենաշատը դուրս The Expanse-ն ա եղել, հատկապես առաջին երեք գրքերը։ Սաղ գործունեությունը ծավալվում ա Արեգակնային համակարգում, ու էտ գրքի ֆանտաստիկան, սկսած շարժիչի ֆիզիկայից, վերջացրած մոլորակից մոլորակ գնալու ժամանակով ու մարդկանց վրա թույլ գրավիտացիայի ազդեցությամբ, շատ գիտական ա։

Տրիբուն
05.06.2020, 00:09
Ես ձևը ասեմ, որ շատ չտանջվեք, ու Իլոն Մասկ ճիշտ ճամփի վրա է։ Ուրեմն անհրաժեշտ է մարդուս ուղեղի բջիջների ու կիսահաղորդչային տարրերի միջև ինտերֆեյս ապահովել այնպես, որ մարդուս գիտակցությունը ամբողջությամբ բեռնվի մագնիսական հիշողությունների վրա, որոնք կայուն են ամեն տեսակի դաժան պայմանների նկատմամբ, ու այդ գիտակցությանը անհրաժեշտ է կեսնաբանական մարմնի փոխարեն կապակցել SOC (System-on-a-Chip)-ի հետ։ Վերջինս էլ բնականաբար կլինի ցածր հզորությամբ, չափազանց թույլ էներգիայով աշխատող ու տարբեր հզորության ռեժիմներ ապահովող համակարգ, որ ասենք երբ էներգիայի աղբյուր չեղավ, ավտոմատ քնի ռեժիմ ընկնի մինչև նոր էներգիայի աղբյուրի մոտենալը, ասենք հերթական աստղին։ Ըհը։ Ու այս չիպը, իր աստղային մարտկոցներով հավե՜րժ թափառում է տիեզերքում մինչև բոլոր մասնիկների տարալուծվելը։ ՈՒ սա շատ ավելի հեշտ իրագործելի է, քան թե կենսաբանական օրգանիզմի հարցերը լուծելը, քյաբաբ, սեքս, քաքել․․․ հազար ու մի խնդիրներ կան։

Վերադարձանք թեմային։ Փաստորեն էս կոռոնայի վակցինաոյվ չիպավորելու հեղինակը Մասկն ա, Բիլ Գեյսթը չի, ու մարդու գիտակցությունն էլ մագնիսական կրիչների վրա 5G-ով են փողանցելու։ Ու ուզում են սաղիս տեղափոխեն ուրիշ մոլորակներ, որ մեր տները էժանով առնեն։ Այ դու ձկան աչք !!!

Վիշապ
05.06.2020, 00:14

Նյետ, էդ չի։ Պրոբլեմն էն ա, որ Մասկն ու Գեյթսը անդառնալիորեն ծերանում են, ու երկուսի աչքերի շուջ բոլորն էլ կնճիռներ են հայնտվում։ Իսկ դրա դեմ պայքարի ամենաէֆեկտիվ միջոցը թարմ մեռած մարդու հետույքից ստացած կոլագենով կրեմն ա։ Իսկ ոնց են ստանում թարմ մեռած մա՞րդ, դե իհարկե վակցինացիայով։ Վակցինացիայից անմիջապես չորսուկես շաբաթ անց մարդիկ մեռնելու են, իսկ 5G-ն ապահովելու է մեռած մարմնի թարմությունը, մինչև Մասկն ու Գեյթսը անձամբ ընկնեն դաշտերով ու կոլագենը հավաքեն։

Աղվան
05.06.2020, 01:10
Ուզում եմ մի պատմություն պատմել արդեն հարյուրամյակ ու կես ձգվող տեսության մասին։ Համ էլ ողջույնները, նորեկ եմ։ Տեքստը մի քիչ երկար ա լինելու։

Ինչու՞ են մարդիկ կարծում, որ աշխարհում կա գաղտնի կառավարություն և որ դրա գլխին կանգնած են մասսոնները: Պատմություն ամենաերկարատև թրոլինգի մասին, որ երբևէ տեղի է ունեցել մարդկության պատմության ընթացքում: Ի դեպ, մինչև օրս Ren TV-ն ու կոնսպերոլոգները իրենց զառանցանքներն արդարացնում են ստորև ներկայացված պսևդոփաստարկներով: Փոխարենն ամեն ինչ ուղղակի ծիծաղելի է:

1854 թվական: Ֆրանսիայում ծնվում է Գաբրիել Անտուան Պաժեսը: 5 տարեկանում փոքրիկին տալիս են սովորելու ճիզվիտական դպրոցում, ինչպես ընդունված էր 19-րդ դարի Ֆրանսիայում: Դպրոցն ավարտելուց հետո մեր երիտասարդը դառնում է մոլի, նույնիսկ ոչ ադեկվատ աթեիստ: Ինչ էր մնում անել, ճիշտ է, վազել ու աշխատել հակակրոնական թերթում: Ի դեպ, հիշեցնեմ, որ խոսում ենք 19-րդ դարի Ֆրանսիայի մասին, իսկ նման քայլն այն ժամանակներում, բավականին էքստրեմալ զբաղմունք էր: Այդ ժամանակ եկեղեցին դեռևս անջատված էլ չէր պետությունից: Հետևաբար եկեղեցու դեմ խոսելու համար կամ պետք էր պողպատե ձվեր ունենալ, կամ էլ ծալապակաս լինել: Մի խոսքով:
Մեր հերոսն իրականում հենց ամենասկզբից հակված էր էպատաժային, մեկ-մեկ էլ խփնված գործունեության: Օրինակ, դեռ պատանի հասակում Մարսելի քաղաքապետարանին կեղծ նամակ է գրում, որում ասում է, թե քաղաքային նավահանգստում վխտում են շնաձկները: Քաղաքային իշխանություններն էլ չեն հապաղում ու մի ամբողջ նավ ձկնորսներ ու նավաստիներ են ուղարկում, որ հարցը շուտ լուծեն: Դե սրանք էլ գնում ու քոռ ու փոշման թողնում հետ են գալիս: Իր արածից գոհ Գաբրիելը որոշ ժամանակ անց գնում է Շվեյցարիա: Մի քանի ամիս անց նա սկսեց լուրեր տարածել, որ Ժնևյան լճի հատակին մեկ այլ խորտակված լիճ կա, այն էլ` հին հռոմեական: Բլին, լճում խորտակված լիճ: Լուրերն այնքան արագ են սկսում տարածվել, որ դրանով հետաքրքրվում են զբոսաշրջիկներն ու, նույնիսկ, հնէաբանները:
Բայց սրանք ընդամենը անմեղ էշություններ էին, համեմատած նրա, ինչ մեր ախպերը հետո պիտի բերեր մեր գլխին:
Հիմա սկսում ենք ամենահետաքրքիր մասը: Մեր հերոսին աշխարհը ճանաչում է ավելի շատ որպես Լեո Տոքսիլ: Այս կեղծանունը նա վերցրեց այն ժամանակ, երբ սկսեց հակակրոնական պամֆլետներ գրել: Ի դեպ, նա ԽՍՀՄ-ում բավականին ճանաչված ու պահանջված հեղինակ էր, հատկապես իր «Զվարճալի Աստվածաշունչ» և «Զվարճալի ավետարան» գրքերով: Սրանք, կարելի է ասել, որ ամենաառաջին աթեիստական գրքերն են, որոնք նախատեսված են եղել մեծ լսարանի համար:
Բայց պետք չէ կարծել, որ նա լուսավոր մտքի գիգանտ էր ու իր ստեղծագործությունները գրում էր ինչ-որ հետազոտությունների կամ փաստերի հիման վրա: Չէ, նա պարզապես ամենասովորական թրոլ էր, հետն էլ չաղո:
Սկզբում Տոքսիլը հակաեկեղեցական ու հակակրոնական հոդվածներ էր գրում, բայց, դրանց մեծ մասի բովանդակությունը ոչ թե ինչ-որ ուսումնասիրության արդյունք էին, այլ նրա երևակայության: Նա պարզապես հորինում էր: Շատ գունավոր կերպով նկարագրում էր եկեղեցականների գործած սոդոմական մեղքերը, հոմոսեքսուալ օրգիաները, հարբեցողությունը, քաղաքական ինտրիգները և այլն: Ու որ ասում եմ գունավոր, դուք հասկացեք էն աստիճան խայտաբղետ ու մանրամասն, որ դրանց կնախանձեր անգամ Հենրի Միլլերը:
Բայց ծիծաղելի հոդվածներից ոգևորված մեր չաղո Տոքսիլը կամաց-կամաց իսկականից սկսում ա քաքի համը հանել: 1879 թվականին նա հրատարակում է իր «Սուրբ Վերտեպ» աշխատությունը (Վերտեպ- այն քարանձավն է, որտեղ, համաձայն Սուրբ Գրքի, ծնվել է Հիսուս Քրիստոսը ): Այս աշխատության մեջ նա պատմում է ամբողջ պատմության ընթացքում Հռոմի պապերի ուրախ արկածների մասին: Դավաճանություն, այլասերում, սուտ, մի խոսքով գրել էր ինչ հնարավոր է` Հռոմի պապերին վերագրելով բոլոր հնարավոր ու անհնար մեղքերը: Բարդ է ասել՝ դրանցից քանիսն էին ճշմարտություն, քանիսը՝ սուտ: Բայց Վատիկանում այս գրքից հետո մի բոլ ղզղնում են: Հռոմի պապի ձախ աչքը սկսում է խաղալ: Գրքերը հազարներով հրապարակավ վառում էին, մեր ախպոր գլխին անեծքներ են տեղում, նույնիսկ դատի են տալիս: Բայց բախտը մեր թրոլին ժպտում է, որ նա կարողանում է ջրից չոր դուրս գալ: Բանն այն է, որ այդ ժամանակ Ֆրանսիայում մեծ թափ էր հավաքում Լուսավորականության շարժումն, ու գրեթե անհնար էր դարձել մարդուն դատել միայն այն բանի համար, որ խոսել է եկեղեցու դեմ:
Էս հաճելի նախադեպից հետո Տոքսիլն ավելի է հաբրգում: Հրատարակում է այնպիսի վերնագրերով գրքեր, ինչպես ասենք՝ «Պիոս 9-րդ պապի սիրային արկածները» կամ «Լեո 13-րդ թունավորողը»: Դրանից հետո ստեղծում է Ֆրանսիայում առաջին հակակրոնական գրախանութն ու հակակրոնական լիգան, որտեղ մի քանի տարվա ընթացքում անդամագրվում է ավելի քան 17 հազար մարդ: Այդ ժամանակ նա գրում է իր առաջին առեղծվածային վեպը՝ «Պիոս 9-րդի գաղտնի սերը»: Հեղինակ` ինչ-որ Կարլ Վոլպի, որն իբր պապի օգնականն էր: Դե կարիք չկա ասելու, թե ով էր տեքստի իրական հեղինակը: Վեպը պարզապես ճկռում էր պապի սիրուհիների ու տարատեսակ սեքսուալ տեսարանների ամենամանրամասն նկարագրություններով: Էլ չասեմ, թե ինչ հիստերիա բարձրացավ Վատիկանում ու հասարակության շրջանում: Հանգուցյալ պապի զարմիկը նույնիսկ դատի տվեց Տոքսիլին: Բայց էս անգամ մեր չաղոն տենց հեշտ չպլստաց: Նրա վրա շատ խոշոր տուգանք դրեցին: Բայց սրանից Լեոն միայն ավելի ղզղնեց: Ու իր հաջորդ ստեղծագործությունը նա ուղարկեց անձամբ Հռոմի պապին, մաղթելով, որ կաթոլիկ եկեղեցին մոտ ժամանակներս անկում ապրի: Սա Վատիկանում իսկական ֆուռոռ առաջացրեց: Լեո Տոքսիլին վտարում են եկեղեցուց, բանադրում են:
Ու այստեղից սկսվում ա ամենահետաքրքիրը՝ մարդկության պատմության ամենաերկարատև թրոլինգը, որը ձգվեց ամբողջ 12 տարի (Հովհաննես 8-րդի չապացուցված նախադեպը չհաշված): Дело было так:
Քանի դեռ Լեոն զբաղված էր եկեղեցու վրա ցեխ շպտրելով, այդ նույն ժամանակ եկեղեցին ակտիվ պայքար էր մղում մասսոնների դեմ: 19-րդ դարում հենց այդ անկախ քարտաշներն էին համարվում եկեղեցու համար մեկ թշնամին: Մի օր, Լեո 13-րդ պապը, էն նույն պապը, ում ձախ աչքը Տոքսիլի պատճառով սկսել էր խաղալ, մի հոդված է հրապարակում, որտեղ խիստ քննադատում է մասսոնական օթյակը: Ու աջակցություն է գտնում այնտեղ, որտեղից ամենաքիչն էր սպասում: Մեր Տոքսիլը պապին նամակ է գրում, որտեղ ասում է, որ զղջում է իր գործած մեղքերի համար ու ներում է հայցում: Խնդրում է իրեն նորից հետ ընդունել եկեղեցի, որպես եկեղեցու զավակ: Նա հրաժարվում է իր նախկին կյանքից ու գրքերից: Այս իրադարձությունը զարմանալի էր ոչ միայն Վատիկանի, այլև Տոքսիլի մոտ ընկերների համար, որոնք կամաց-կամաց լքում են նրան: Բայց մեր Լեոն լուրջ է տրամադրված: Գնում է Վատիկան ու կարողանում է նաև անձամբ հանդիպել պապի հետ: Նա կարողանում է հավատացնել պապին, որ իր ցանկություններն անկեղծ են, ու որ ցանկանում է միանալ մասսոնների դեմ պայքարին: Պապը հավատում է նրան, օրհնում ու ճանապարհում: Ու Լեոն նույն էնտուզիազմով ու նույն ձեռագրով, հիմա էլ սկսում է գառլախ հոդվածներ գրել այս անգամ արդեն մասսոնների մասին: Պապի հետ հանդիպումից արդեն մեկ տարի անց լույս տեսավ առաջին գիրքը՝ «Ֆրանկ մասսոնների գաղտնիքները»: Հիմա էլ գունավոր կերպով նկարագրում էր մասսոնների իբր ներքին խոհանոցը. Սատանայական ծիսակարգեր, որոնք վերածվում էին օրգիաների, Լյուցիֆերի հետ կոնտակտներ, նույնիսկ ֆիզիկական, Մասսոնների գաղտնի ծրագրերի բացահայտում, համաձայն որոնց, իբր ցանկանում են ամբողջ աշխարհում գրավել իշխանությունն ու նույնիսկ աշխարհի ղեկավարման գաղտնի կառավարություն ունեն: Այս գրքի հաջողությունը գերազանցեց բոլոր սպասելիքները (ի՞նչ գիտեք դուք բեսթսելլերների մասին): Տոքսիլը դարձավ հարուստ գրող, նաև եկեղեցական վերնախավի ցանկալի անձն էր ու սպասված հյուրը: Բայց նրա նախկին ընկերները երես թեքեցին: Նրան վռնդում են հակակրոնական լիգայից, ու նրա տեքստերն անվանում են կատարյալ հիմարություն: Նա էլ այս քննադատություններին պատասխանում էր, որ դա մասսոնների անեծքն է, նրան քննադատում են, քանի որ նա անկեղծ է: Տոքսիլը շարունակում է էլ ավելի մեծ թափով գրել մասսոնների մասին: Անգամ այնքան է խորանում, որ կարողանում է «բացահայտել» ևս մեկ գաղտնի օթյակ: Համաձայն դրա, իբր մասսոնների մեջ էլ գաղտնի կազմակերպություն գոյություն ունի՝ Պալլոդիստների գաղտնի համայնքը, որի կազմում մտնում են միայն ընտրյալները ու բացեիբաց երկրպագում են սատանային: Նա մանրամասն նկարագրել էր այն հավաքները, որտեղ մասսոնները վարկաբեկում են Քրիստոսին, արյուն են խմում: Նույնիսկ ասում էր, Լյուցիֆերն ինքն է անձամբ մի քանի անգամ մասնակցել այդ հավաքներին: Մարդկանց մոտ սկսեցին հարցեր առաջանալ, թե բա` ապեր, լավ հասկացանք, դու էսքան բանը որտեղի՞ց գիտես: Ինքն էլ ոչ տանում, ոչ բերում, թե բա՝ ես իմ տեղեկատուն ունեմ: Ինչ-որ Դիանա Վոգան, որը մասսոնների ղեկավարի դուստրն էր: Իբր: Մանկուց դաստիարակվել էր սատանիզմի ոգով: Նա իրեն անվանում էր Ասմոդեի կինը: Նույնիսկ պատմել էր, որ ֆանտաստիկ հարսանեկան ճանապարհորդության է գնացել դեպի Մարս: Բայց հետո Դիանան իբր հասկանում է, որ շեղվել է ճիշտ ուղուց, դարձի է եկել ու որոշել է բացահայտել այդ սարսափելի կազմակերպության ողջ էությունը:
Արդեն 1896 թվականին Լեո Տոքսիլի ստեղծագործություններն արդեն այն աստիճանի մառազմատիկ էին, որ անգամ նրա հակամասսոնական համախոհները սկսեցին մտածել, որ մեր ախպերը խելքը քցել ա: Այս պատմության կուլմինացիան Հակամասսոնական համախշարհային կոնֆերանսն էր, երբ նրա համախոհներն ու եկեղեցին Լեոյին ասացին, որ ապեր, արդեն լրջով տուֆտում ես, կամ ապացուցի, ցույց տուր տենանք՝ ով ա էդ Դիանա Վոգանը, կամ սիկտիրդ քաշի գնա, խայտառակ ես անում: Լեոն էլ, թե բա՝ լավ, կբերեմ: Նա որոշում է վերջակետ դնել ու ասում, որ Դիանային ի ցույց կդնի ամբողջ աշխարհին 1897 թվականի ապրիլի 19-ին, Աշխարհագրական համայնքի գլխավոր դահլիճում: Բոլորը շունչները պահած սպասում են: Գալիս է օրը: Բոլորը Լուռ սպասում են Լեոյին:
Լեոն էլ դահլիճ է մտնում միայնակ: Անշտապ քայլերով անցնում է հսկա դահլիճով, բարձրանում ամբիոնին ու հայտարարում, որ այն ինչ ասել է այս 12 տարիների ընթացքում, կատարյալ ՍՈՒՏ է: Ոչ մի Դիանա Վոգան էլ գոյություն չունի, ինքն է հնարել նրա կերպարը: Դա նրա մեքենագրուհու անունն էր, որը օգնում էր տեսքտերը հավաքել: Ըստ նրա, այդ զառանցանքին կարող էին հավատալ միայն կատարյալ տխմարներն ու հոգևորականները: Ի դեպ, այդ երկուսը Լեոյի համար հոմանիշներ էին: Նա խոստովանեց, որ այս 12 տարիների ընթացքում հորինել է այդ ամբողջ պատմությունը, որպեսզի ցույց տա կաթոլիկ եկեղեցու ամբողջ էությունը: Ասում է ու իջնում ամբիոնից: Չնայած, իջնելը որն ա, հազիվ հասցնում ա փախնել, քանի որ ներկաները պատրաստ էին կտոր-կտոր անել նրան:
Լեո 13-րդ պապի մյուս աչքն էլ է սկսում խաղալ:
Մի խոսքով, այսպես ավարտվում է պատմության ամենաերկարատև թրոլինգն ու հրապարակային խաբեությունը: Սակայն կոնսպերոլոգներն ու Ren TV-ն դրա վրա թքած ունեն: Քանի որ այս միջադեպից ավելի քան 150 տարի անց, անգամ հեղինակի հրապարակային խոստովանությունից հետո, նրանք շարունակում են տարածել Տոքսիլի ցնդաբանությունները` հղում անելով հենց հեղինակին:
https://uploads.tapatalk-cdn.com/20200604/99f35bddd90ff8c3da897c6aecf5fd63.jpghttps://uploads.tapatalk-cdn.com/20200604/4e1f1dc7aa6115a779869cfbc8f598f6.jpg

Sent from my Mi A3 using Tapatalk

Բարեկամ
05.06.2020, 01:46
Ես ձևը ասեմ, որ շատ չտանջվեք, ու Իլոն Մասկ ճիշտ ճամփի վրա է։ Ուրեմն անհրաժեշտ է մարդուս ուղեղի բջիջների ու կիսահաղորդչային տարրերի միջև ինտերֆեյս ապահովել այնպես, որ մարդուս գիտակցությունը ամբողջությամբ բեռնվի մագնիսական հիշողությունների վրա, որոնք կայուն են ամեն տեսակի դաժան պայմանների նկատմամբ, ու այդ գիտակցությանը անհրաժեշտ է կեսնաբանական մարմնի փոխարեն կապակցել SOC (System-on-a-Chip)-ի հետ։ Վերջինս էլ բնականաբար կլինի ցածր հզորությամբ, չափազանց թույլ էներգիայով աշխատող ու տարբեր հզորության ռեժիմներ ապահովող համակարգ, որ ասենք երբ էներգիայի աղբյուր չեղավ, ավտոմատ քնի ռեժիմ ընկնի մինչև նոր էներգիայի աղբյուրի մոտենալը, ասենք հերթական աստղին։ Ըհը։ Ու այս չիպը, իր աստղային մարտկոցներով հավե՜րժ թափառում է տիեզերքում մինչև բոլոր մասնիկների տարալուծվելը։ ՈՒ սա շատ ավելի հեշտ իրագործելի է, քան թե կենսաբանական օրգանիզմի հարցերը լուծելը, քյաբաբ, սեքս, քաքել․․․ հազար ու մի խնդիրներ կան։

Որևէ մեկը կարդացե՞լ ա Միշել Ուելբեկի The possibility of an island գիրքը։ Չեմ ուզում սփոյլ անեմ, բայց Վիշապի նշած էդ "խնդիրներին", որոնցից ազատվելու համար մարդկությունն անցնում ա օրիգինալների վրա հիմնված կլոնների՝ զուրկ էդ խնդիրներից, ընդ որում յուրաքանչյուր նոր սերնդի կլոնը, հիմնվելով նախորդ կլոնի թողած առօրյա օրագրի վրա, կատարելագործում ա իր հաջորդ սերնդին՝ վերացնելով նախորդի խնդիրների հարուցիչները, ու էդպես շարունակ, մինչև որ 1864֊րդ կլոնը մի օր սկսում ա կարդալ իր օրիգինալի՝ կոնկրետ ինչ֊որ մարդու կյանքի օրագիրը, ու փիս նախանձում ա էդ Վիշապի ասած խնդիրներին, որոնք երբեք իր խիստ կատարյալ մաշկի վրա չի զգացել, ինչպես որ աստիճանաբար խնդիրների վերացման հետ վերանում էին զգացողությունները։
Տենց փիս կարոտած դուրս ա գալիս իր կացարանից, որը մի ահռելի, ստերիլ կայան էր, քանի որ մոլորակը վաղուց ապականված էր, բայց էնտեղ դեռ թափառում էին հատուկենտ մսրդիկ, որոնց կլոններն անվանում էին վայրենիներ, նրանք էին երևի, ովքեր ժամանակին մերժել էին գեյթս֊մասկ֊չիպավորումը, ու տենց պարզում ա ձեռքերը դեպի արևածագը, ու հույս կա, որ վերջին՝ ամենակատարյալ կլոնը ի վերջո հասնելու ա նրան, որ ուզենա վերադառնա մարդուն, քանի որ մարդուց, հենց իր խնդիրներով, ավելի լավ չի կարող լինել։

Էս սփոյլեր չէր, թրեյլեր էր, որովհետև գրքի բովանդակությունը էն օրիգինալ մարդու խիստ պրոբլեմատիկ կյանքն ա, ինչը կարդում էր կլոնը ու գնալով ավելի ու ավելի նախանձում։

Վիշապ
05.06.2020, 02:05

Մարդկությունը, ինչպես ցանկացած այլ ԲԱՆ այս տիեզերքում եթե ունի սկիզբ, ապա կունենա վերջ, առաջարկում եմ հանգիստ ու նորմալ վերաբերվել դրան ու անիմաստ չփորձել սաղ տիեզերքով մեկ հիսթերիկավարի տարածվել, հաշվի առնելով, որ տիեզերքն էլ հավերժ չի։ Երկրի վրա էլ մարդս մի բան չի, երկրից դուրս լրիվ շիզոֆրենիկ ենք դառնալու, իսկ հալոպերիդոլ սինթեզելը Մարսի կամ Դեյմոսի վրա շատ, շատ, շատ ավելի թանկ ա նստելու, ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՔ????!!!!!!

Վիշապ
05.06.2020, 02:42
... ու փիս նախանձում ա էդ Վիշապի ասած խնդիրներին, որոնք երբեք իր խիստ կատարյալ մաշկի վրա չի զգացել, ինչպես որ աստիճանաբար խնդիրների վերացման հետ վերանում էին զգացողությունները։
Տենց փիս կարոտած դուրս ա գալիս իր կացարանից, ...

Փաստորեն սաղ խնդիրները լուծել են, նախանձն ու կարոտը թողել։ Սկզբից հենց դրանցից էր պետք սկսել, այսինքն անջատել էմոցիաները կլոնների մեջ։ Բայց մյուս կողմից էլ կլոնի փոխարեն կարելի էր փոխակերպվել ասենք․․․ ասֆալտի, հա՜րթ, կատարյա՜լ։

Բարեկամ
05.06.2020, 02:46

Լավ հարց ա։ Իսկ ի՞նչը թողնեին :think

Բարեկամ
05.06.2020, 02:57

Երևի ճիշտ բաներն են թողել. նախանձը մարդկության, պրոգրեսիայի շարժիչ ուժն ա, կարոտը... կարոտը երևի էն զսպանակն ա որ իմպուլսիվ չթռնեն էնքան առաջ, որ դիստրուկտիվ լինի։

Վիշապ
05.06.2020, 02:59
Լավ հարց ա։ Իսկ ի՞նչը թողնեին :think

Ընդհանրապես սխալ հունով են գնացել, փորձելով լուծել մտածածին կեղծ խնդիրներ։ Աստված ամեն ինչ ի սզբանե կատարյալ է ստեղծել։ Մարդս շեղվել է ճիշտ ճամփից։ Իսկ ճիշտ ճամփեն կլոններով ուտել-քաքելու խնդիր լուծելը, կամ Մարսի վրա տարածվելը երևի չի, ու առհասարակ մարդկությունը չափից շատ է թաթախված մարմնական ու մատերիալիստական ճահճի ու կեղծ արժեքների մեջ, ինչես ասենք հարևան թեմայում մարդուս ողջ մնալու իրավունքն է ագրեսիվորեն պաշտպանվում, թքած թե էդ ողջ մարմինն հոգեպես կենդանի է՞, թե մեռած։ Ինձ չհարցնեք, թե որն է ճիշտ ճանապարհը։

Բարեկամ
05.06.2020, 03:04

Դե, ես չմանրամասնեցի, Ուելբեքը սեքսի վրա մի քիչ տարած գրող ա, բայց ուժեղ գրող ա, ու հիմնական խնդիրը մարդու, ըստ Ուելբեքի, սեքսուալ խնդիրներն են, այդ թվում՝ օրինակ, տարիքի հետ սեքսուալ գրավչությունը կորցնելը, որից հետո, ըստ Ուելբեքի, կյանքը դառնում ա անիմաստ։ Ուտել, հագնվել, լավ ավտո քշել ու մնացածի վրա շատ չի խորացել, ու վերջապես, ըստ Ուելբեքի, դրանք էլ նրա համար են մարդուն պետք, որ սեքսուալ հաջողության հասնի։

Վիշապ
05.06.2020, 03:20

Դե իհարկե անիմաստ է կյանքը, եթե այլևս սեքսից բավանակություն չես ստանում, համտեսածդ սթեյքից պլաստիկի համ է գալիս, գինուց էլ՝ քացախի, շուրջ բոլորդ բույսերն ու ծաղիկները արհեստական են ու միապաղաղ, իսկ մարդիկ՝ մեկը մյուսին կրկնող կենդանի ռոբոտներ։ Դրա համար էլ Աստված ստեղծել է Մահը։ Ասում եմ, չէ՞ ի սկզբանե ամեն ինչ կատարյալ է ստեղծվել։ Իսկ ո՞վ ասեց, որ մարդ պիտի հավերժ ապրի ու հավերժ զբաղվի սեքսով, ես համոզված եմ, նույնիսկ աշխարհի ամենասեքսուալ տղամարդկանց, կանանց ու վերջիններիս միքսերի հետ քնած ու դեռևս սեռական բարձր հնարավորությունների բարձրակետում գտնվող մարդն էլ ի վերջո կձանձրանա ու կուզենա մեռնել։ Ու դրա համար էլ կա ծերանալը, Աստված մարդուն դաժանորեն միանգամից չի սպանում, այլ աստիճանաբար, թուլացնում է, ծերացնում, որ մարդս ավելի հանգիստ ու թեթև վերաբերվի կյանքի փուլերին։ Ասում եմ, չէ՞, Աստված ամեն ինչ կատարյալ է ստեղծել։

Բարեկամ
05.06.2020, 03:25

Չէ, Ուելբեքի մոտ հակառակն էր. Սեքսուալ ցանկությունները և սեսքուալ հաջողությամբ ինքնահաստատվելը կակռազ հավերժ ապրում են մարդու գիտակցության մեջ, ու դա ա հենց պրոբլեմը, դա ա դժբախտացնում մարդուն, ով տարբեր պատճառներով ի վերջո պարտվում ա, ձախողվում. ավելի հաջողակ մրցակից, տարիք, միջոցներ և այլն։

Վիշապ
05.06.2020, 03:39

Բարեկամ ջան, այդ դրա համար էլ Աստված ստեղծել է երևակայությունն ու մաստուրբացիան։ Դժբախտանալու ոչ մի առիթ չկա, սաղ մտածածին պրոբլեմներ են հիվանդ ու ճիշտ ճամփից շեղված մարդու գլխում։ Իսկ ծեր մարդը սեքսուալ ցանկությունների մասին չի կարող մտածել, քանի որ նախ դրանք չի ունենալու, և հիմնական խնդիրները լինելու են ինչպես ազատվել մեջքի ցավից ու ինչպես գիշերը տակը չիշիկ չանել, և դա լավագույն դեպքում։ Ու ի վերջո գալու է հանճարեղորեն մտածված լուծումն ու փրկությունը՝ Մահը։

Varzor
05.06.2020, 04:01
Ժողովուրդ, էսքան Մասկին մատնացույց եք անում, բայց մի ֆիթ էլ ինքը տվեց չէ։
Մոտավորապես սենց էր․
Հավանականությունը, որ մեր աշխարհը վիրտուալ չէ՝ 1 000 000 ։ 1 է։

Մեր աշխարհը վիրտուալ է՝ ծրագիր է (հալալա ծրագրավորողին, էլի Գե՞յթս ․․․), որն աշխատում է սուպեր համակարգչում (համակարգիչներում)։ Յայսինքն՝ Մատրիցա։

Էս դավադրոթյան տեսության մասին ի՞նչ կասեք։

Հ․Գ․
Իրոք չգիտեմ, թե սրա իրական հեղինակները ճապոնացիք են, թե Վաչովսկիները :D

LisBeth
05.06.2020, 04:18

Էս հեչ էլ դավադրության տեսություն չի, ընդամենը տեսություն ա, որ քննարկվում ա նաև գիտական շրջանակներում։ Բայց քննարկելուց իհարկե ոչ մեկ չի ասում, որ դա չար մեքենաներն են, կամ ինչ որ սուպերինտելեկտ։ Զուտ դրա հավանականությունն ա քննարկվում։ Թե չէ ասենք բացառված չի, որ կոնկրետ մեր իրականությունը մի հատ դեռահաս ա ծրագրավորել իրենց գառաժում։ ՈՒ խոսքի երբ շուրջդ ես նայում, սա ավելի հավանական ա :D

Ինչևէ, շատ հետաքրքիր թեզ ա, պարապ միտք զբաղեցնելու համար։

Բարեկամ
05.06.2020, 04:23
Բարեկամ ջան, այդ դրա համար էլ Աստված ստեղծել է երևակայությունն ու մաստուրբացիան։ Դժբախտանալու ոչ մի առիթ չկա, սաղ մտածածին պրոբլեմներ են հիվանդ ու ճիշտ ճամփից շեղված մարդու գլխում։ Իսկ ծեր մարդը սեքսուալ ցանկությունների մասին չի կարող մտածել, քանի որ նախ դրանք չի ունենալու, և հիմնական խնդիրները լինելու են ինչպես ազատվել մեջքի ցավից ու ինչպես գիշերը տակը չիշիկ չանել, և դա լավագույն դեպքում։ Ու ի վերջո գալու է հանճարեղորեն մտածված լուծումն ու փրկությունը՝ Մահը։

Ուելբեքի մոտ մարդը դժբախտանում ա մինչև խոր ծերության չիշիկի պրոբլեմները, էն որ արդեն կամաց-կամաց սկսվում ա մայրամուտը՝ կապված արտաքին գրավչության հետ, բայց ցանկությունները դեռ տեղում են։ Էդտեղ ա ֆիասկոն։

Ի դեպ, "ծեր մարդը սեքսուալ ցանկությունների մասին չի կարող մտածել", չգիտեմ ոնց ա իրականում, բայց լսել եմ, որ լավ էլ մտածում են, եթե իհարկե չեն հասել ծերունական թուլամտության կամ ֆիզիկական էնպիսի հիվանդությունների, որ սեքսուալի մասին մտածելուն չի հասնում։

LisBeth
05.06.2020, 04:28
Էս գրառումդ ու դրա նախորդդ իրար հավես հակասեցին էն մոմենտով որ ստեղ գիտա-ֆանտաստիկա ես նկարագրում՝ համարելով հասանելի, բայց նախորդ գրառմանդ մեջ արեգակնային համակարգից մարդկության դուրս գալը համարեցիր «ֆիզիկան դեմ ա» երբեքություն։ Ես ավելի շատ հակված եմ կարծել որ մարդու օվկիանոսի մեջ ապրելն ու արեգակնային համակարգից դուրս գալը ավելի խելքին մոտիկ ա քան Մարսը մարդաբնակ սարքելը։ Բայց էլ ավելի հավանական ա մեր բանականությունը կենսակիբերնետիկ կենսաձևին փոխանցելը ու ամբողջ հասանելի տիեզերքով մեկ մարդկային ուղեղի տիպի մի բանով ու ռոբոտի մարմնով էակներ ուղարկելը...

Բայց լավ թեմա ա մարսի տերրաֆորմինգը՝ արժի մի առանձին թեմայում քննարկել։

Կարծում եմ արժի զտել թեման ու գիտաֆանտաստիկ նյութերը տեղափոխել, ինձ դրանք հետաքրիր են, բայց դավադրությունների մասին կարդալու ցանկություն չունեմ։

Վիշապ
05.06.2020, 04:30
Ուելբեքի մոտ մարդը դժբախտանում ա մինչև խոր ծերության չիշիկի պրոբլեմները, էն որ արդեն կամաց-կամաց սկսվում ա մայրամուտը՝ կապված արտաքին գրավչության հետ, բայց ցանկությունները դեռ տեղում են։ Էդտեղ ա ֆիասկոն։

Դա կոչվում է միջին տարքի ճգնաժամ (https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%AB%D5%BB%D5%AB%D5%B6_%D5%BF%D5%A1%D6%80%D5%AB%D6%84%D5%AB_%D5%B3%D5%A3%D5%B6%D5%A1%D5%AA%D5%A1%D5%B4)։ Ճգնաժամը կարելի է հաղթահարել սպորտով, դիետայով, կամ մարիխուանայով, վերջին վարյանտ անտիդեպրեսանտներով։ Բայց դե ոմանք էլ դառնում են թմրամոլ, կամ ինքնասպան են լինում, որոշներն էլ գիրք են գրում, փաստորեն ։Ճ

Բարեկամ
05.06.2020, 06:01

Հա, փաստորեն :)

Varzor
05.06.2020, 22:05
Էս հեչ էլ դավադրության տեսություն չի, ընդամենը տեսություն ա, որ քննարկվում ա նաև գիտական շրջանակներում։ Բայց քննարկելուց իհարկե ոչ մեկ չի ասում, որ դա չար մեքենաներն են, կամ ինչ որ սուպերինտելեկտ։ Զուտ դրա հավանականությունն ա քննարկվում։ Թե չէ ասենք բացառված չի, որ կոնկրետ մեր իրականությունը մի հատ դեռահաս ա ծրագրավորել իրենց գառաժում։ ՈՒ խոսքի երբ շուրջդ ես նայում, սա ավելի հավանական ա :D

Ինչևէ, շատ հետաքրքիր թեզ ա, պարապ միտք զբաղեցնելու համար։

Լավ էլ դավադրությունների տեսություն է :)
Եթե կա ծրագրավորողը(ները), ուրեմն պիտի լինեն նաև համակարգի ադմինիստրատորը(ները), վիրուս գրողներն ու հաքերները։ Ու նաև շատ հավանական է, որ համակարգն ունի նաև իր օգտագործողերը՝ տարբեր մակարդակի իրավասություններով։
Այ հիմա իմացա՞ք, թե կորոնան որտեղից :hi

LisBeth
06.06.2020, 02:02

Էն, որ տարատեսակ մասնագետներ են ներգրավված դեռ չի փաստում դավերի առկայությունը։ ՈՒ նաև դեռ հարց ա թե ինչքանով կարելի ա մեր պատկերացրած ծրագրավորումը պրոյեկտել տվյալ հավանականության վրա։

Varzor
06.06.2020, 02:12
Էն, որ տարատեսակ մասնագետներ են ներգրավված դեռ չի փաստում դավերի առկայությունը։ ՈՒ նաև դեռ հարց ա թե ինչքանով կարելի ա մեր պատկերացրած ծրագրավորումը պրոյեկտել տվյալ հավանականության վրա։

Իսկ ըստ քեզ 7մլրդ արհեստական բանական էակի համոզելը, որ իրենք իրական են ու գլխներին խաղեր խաղալը դավադրություն չի՞։
Չնայած ճիշտ ես՝ ծրագրերի հետ ոնց ուզես կարելի է վարվել, միևնույն է անշունչ ու անհոգի արհեստական մի բան են :)

Փաստը նրանումն է, որ մարդ արարածի երևակայությունը տեխնիկապես ունակ չէ ստեղծել մի բան, որն իր ինֆորմացիոն դաշտից դուրս է։ ՈՒ հենց պարադոքսն էլ նրանումն է, որ դա հասկանում ենք։

LisBeth
06.06.2020, 02:20

Կարա ինչ որ պրոյեկտ լինի գիտական։ Ասենք քանի՞ օրում իրենց գլուխը կուտեն:D կամ հնարավո՞ր ա որ չուտեն․․․

Varzor
07.06.2020, 02:39
Կարա ինչ որ պրոյեկտ լինի գիտական։ Ասենք քանի՞ օրում իրենց գլուխը կուտեն:D կամ հնարավո՞ր ա որ չուտեն․․․

Լավ տարբերակ է։ Միգուցե հենց իրենց իրականության ալտերնատիվ տարբերակն ենք ներկայացնում։ Մեր սիմուլյացիան ուսումնասիրելով օգուտ են քաղում։ Կամ էլ ընդամենը խաղ է :)