Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Ինչու մարդուն կերտիր տհաս
romanista
22.05.2020, 07:26
ԻՆՉՈ՞Ւ ՄԱՐԴՈՒՆ ԿԵՐՏԻՐ ՏՀԱՍ
Երբ խոսում է գիտելիքից
Իր ողջ կյանքում գիրք չթերթած անուսումը,
Եվ նեղվում է ուտելիքից
Սոված մարդու հացը լափած անասունը,
Բողոքում է մերկ քսակից
Աղքատի ծակ ջեբը սրբած հաստավիզը,
Գլուխ գովում իր հասակից
Ճիտ ծռածի գլխին կանգնած այն մի թիզը,
Իրեն լավ զգում ճոխ ճաշակից
Անսազ, անհարթ լաթեր հագած սնդուս աղջիկ,
Դասեր տալիս լավ փեշակից
Մատը մատին սկի չխփած մի փինաչի,
Լոլո կարդում վարքուբարքից
Մարդու եղբոր ծոցը մտած վեհ պոռնիկը,
Փոքրին պատմում իր տան կարգից
Պապու խոսքի վրա թքած ջոջ թոռնիկը:
Նայում նրանց, հասկանում ես՝
Այս աշխարհից հեռվանում ես,
Որ այս կյանքում երբեք ոչ ոք,
Իր տեղում չէ, էհ, շա՜տ ցավոք...
Ա՜խ, աստված, եթե դու կաս,
Ինչո՞ւ մարդուն կերտիր տհաս,
Որ քո գահից քո ստեղծածի վրա խնդա՞ս,
Թե՞ միշտ լինի նա քեզ անհաս...
Վաղուց չէի հանդիպել «սնդուս» բառին․ վերջին անգամ զարմանալիորեն հենց նույն կոնտեքստում էր հանդիպել, լավ հիշում եմ։
Բանաստեղծության միտքն իհարկե հասկացվեց, մենակ թե քո նկարագրածը ոնց որ թե էնքան էլ տհասություն չէր, այլ ավելի շատ երկակի ստանդարտներ։ Թեև առաջին երկու տողը ոչ մեկի մեջ էլ չէին մտնում․ ինչո՞ւ չի կարող անուսումը գիտելիքից խոսել, ո՞վ ասեց, որ դա տհասություն է կամ ուրիշ ինչ-որ բացասական պիտակ (հարցս հռետորական է․ պատասխան չեմ ակնկալում)։
Մի խոսքով, գրածիդ փիլիսոփայության հետ համաձայն չեմ։
Շարադրանքի ոճի վրա մի տեսակ Սևակի պոեզիայի ազդեցությունն զգացվեց, կամ էլ ինձ ուղղակի թվաց։ Բայց դե կարդալուց հետո չգիտես ինչու «Թո՜ւհ, ինչքա՜ն բան կա կյանքում ատելի, ես չգիտեի» տողերը եկան մտքիս։
Ի դեպ 2019-ի «Ճաշակ և կարծիք» ժողովածուն քո՞նն է։
romanista
22.05.2020, 21:50
Շնորհակալ եմ կարծիքի համար շատ: Անուսումը էս բանաստեղծության մեջ նկատի ունեմ անգրագետին, հանգեր, բան, տենց անուսում բառը օգտագործվեց)) իսկ անգրագետը հաստատ չպտի խոսա գիտելիքից)
Տհասը ստեղ էն ա, որ ներկայացված բոլոր կերպարները իրենց արած գործին կամ ասածին էնքան չեն հասել, որ խոսեն դրանից կամ անեն դա:
Երկրորդ քառատողում հստակ ասվում ա, որ ոչ ոք իր տեղում չի)
Հա, ժողովածուն իմն ա, ունե՞ք)
Հա, ժողովածուն իմն ա, ունե՞ք)
Չէ, չունեմ, բայց մարդիկ ինձ սովորաբար հետաքրքիր են, դրա համար ակտիվորեն գուգլում եմ :)
romanista
22.05.2020, 21:58
Չէ, չունեմ, բայց մարդիկ ինձ սովորաբար հետաքրքիր են, դրա համար ակտիվորեն գուգլում եմ :)
Դե, կարող եք ունենալ, գրախանութներում կա) հետաքրքիր կլինի կարծիքը, այնտեղ կան գործեր, որոնք գրվել են 2010-ին, կան, որ 2019-ին, ու թե կառուցվածքով, թե շարահյուսությամբ բանաստեղծություններն իրարից լավ տարբերվում են, ավելի նորն ու լավ հինը էլի, մի խոսքով հետաքրքիր կլինի կարծիք լսել)

Երբ մյուս անգամ Հայաստանում լինեմ ու դեռ մտաբերեմ էս խոսակցությունը, կգնամ գրախանութ՝ ժողովածուի հետևից, հետո էլ կգրեմ կարծիքս:
Sambitbaba
23.05.2020, 00:09
Երբ մյուս անգամ Հայաստանում լինեմ ու դեռ մտաբերեմ էս խոսակցությունը, կգնամ գրախանութ՝ ժողովածուի հետևից, հետո էլ կգրեմ կարծիքս:
Բայց վերջը չասեցիր, թե սնդուս ինչա...:think
Բայց վերջը չասեցիր, թե սնդուս ինչա...:think
սնդուս (https://bararanonline.com/%D5%BD%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%BD)
Քույրս էր Երևանի պլպլան աղջիկներին «սնդուս» անվանում, երբ դեռ էնտեղ էր ապրում:
Իր հորինած գործածություններից էր (ինքը շատ ունիկալ բառապաշար ու խոսք ունի). համարյա համոզված եմ, որ սնդուս-ի էդ գործածությունը հենց իրենից էլ դուրս է եկել ու տարածվել երևանյան բառապաշարում:
romanista
23.05.2020, 01:17
Բայց վերջը չասեցիր, թե սնդուս ինչա...:think
Գլամուր)))
Ամեն անգամ աչքովս ընկնելիս թվում ա, որ վերնագրում պետք ա մի ստորակետ լիներ:
Եսի՞մ, ես բանաստեղծություններից բան չեմ հասկանում, բայց վայթե հղկելու բազում տեղեր կան, ասենք մի երկու ստից ձևափոխություն՝
Ա՜խ, աստված, եթե դու կաս,
Ինչո՞ւ կերտեցիր մարդուն տհաս,
Որ ստեղծածիդ վրա խնդա՞ս,
Թե՞ լինես միշտ նրան անհաս...
Հետո իմաստաբանական հարցեր էլ կան, ասենք նշվածի մեջ Աստծու գոյությունը կասկածի տակ է առնվում, բայց եթե կա, ուրեմն ինքն է մարդուն ստեղծել, այն էլ տհաս, և/կամ մարդուս տհասության մեղավոր սարքում ենք Աստծուն։ Օֆ, օֆ․․․
romanista
24.05.2020, 23:45
Ամեն անգամ աչքովս ընկնելիս թվում ա, որ վերնագրում պետք ա մի ստորակետ լիներ:
Որ մասում ու ինչի՞)
romanista
24.05.2020, 23:54
Եսի՞մ, ես բանաստեղծություններից բան չեմ հասկանում, բայց վայթե հղկելու բազում տեղեր կան, ասենք մի երկու ստից ձևափոխություն՝
Հետո իմաստաբանական հարցեր էլ կան, ասենք նշվածի մեջ Աստծու գոյությունը կասկածի տակ է առնվում, բայց եթե կա, ուրեմն ինքն է մարդուն ստեղծել, այն էլ տհաս, և/կամ մարդուս տհասության մեղավոր սարքում ենք Աստծուն։ Օֆ, օֆ․․․
Վիշապ ջան, պոեզիայի մեջ կան որոշ հասկացություններ՝ ռիթմ, տողաչափ, abab և առհասարակ այլ ձևաչափերում aa և bb տողերում հավասար վանկաքանակ, հիմա, ձեր խմբագրված տարբերակում, ռիթմը, օրինակ, իմ համեստ կարծիքով՝ խախտվում ա:
Հետո, Ձեր վերջին դիտարկման վերաբերյալ, ես աթեիստ եմ, և աստծո անունը օգտագործելիս աշխատում եմ հնարավորության դեպքում կասկածի տակ դնել նրա գոյությունը, չվնասելով ստեղծագործությանը: Հիմա էստեղ ասվում ա՝ եթե կաս, ուրեմն դու ես ստեղծել, էդ դեպքում ինչո՞ւ ես ստեղծել տհաս, ու էդ ինչուի հնարավոր պատասխանը հնչում ա վերջին երկու տողում: Իմաստաբանական խնդիր չեմ տեսնում, ընթերցողի ընկալման խնդիր կա ;)