PDA

Դիտել ողջ տարբերակը : Յոհաննեսը Հայաստանի Հանրապետության ղեկին

Յոհաննես
24.04.2020, 23:06
Շատ շուտով կսկսեմ էս թեմայում ակտիվ գործունեություն ծավալել, կներկայացնեմ Հայաստանի Հանրապետության զարգացման իմ տեսլականը և կնախապատրաստեմ իմ ճառերը։
Հույս ունեմ շատ ակտիվ թեմա կլինի ու կունենանք հետաքրքիր քննարկումներ, ակտիվ մասնակիցները տեղ կգտնեմ իմ կառավարության կազմի մեջ։
Վարչապետ Յոհանը ողջունում է ձեզ այս թեմայում

Յոհաննես
24.04.2020, 23:24
Տրիբուն փոխվարչապետ ու տնտեսական բլոկը լրիվ քո վրա է, Բյուրըն էլ չկա, հետո էլ կասի կառավարության կազմի մեջ քիչ են կանայք :beee

Հ․Գ զվարճանքից շատ լուրջ թեմա կարա դառնա, ավելին ասեմ կարա նաև իրականություն դառնա :P

Varzor
25.04.2020, 00:01
Շատ շուտով կսկսեմ էս թեմայում ակտիվ գործունեություն ծավալել, կներկայացնեմ Հայաստանի Հանրապետության զարգացման իմ տեսլականը և կնախապատրաստեմ իմ ճառերը։
Հույս ունեմ շատ ակտիվ թեմա կլինի ու կունենանք հետաքրքիր քննարկումներ, ակտիվ մասնակիցները տեղ կգտնեմ իմ կառավարության կազմի մեջ։
Վարչապետ Յոհանը ողջունում է ձեզ այս թեմայում

Ապեր, էն գյուղը չկարողացանք խելքի բերենք, բայց արդեն հանրապետությանն եք անցել :)
Էդ ենք մենք...

Վիշապ
25.04.2020, 01:19

Հաշվի առ, որ ճառ ասելուց բացի կարող ա զանգն էլ դու կախես ։Ճ

Յոհաննես
25.04.2020, 04:18
Ապեր, էն գյուղը չկարողացանք խելքի բերենք, բայց արդեն հանրապետությանն եք անցել :)
Էդ ենք մենք...
Էն ալտերնատիվ իրականություն էր ։Դ բայց կարանք փորձենք դեռ ։Դ

Հաշվի առ, որ ճառ ասելուց բացի կարող ա զանգն էլ դու կախես ։Ճ
Ի՞նչ զանգ :think չջոգեցի :D

Quyr Qery
25.04.2020, 05:10
Էն ալտերնատիվ իրականություն էր ։Դ բայց կարանք փորձենք դեռ ։Դ

Ի՞նչ զանգ :think չջոգեցի :D

Մկների ժողովը, Յո:

Յոհաննես
08.07.2020, 17:15
Մեր ամենամեծ խնդիրը էդ բոլոր ոլորտներում հասարակության բևեռացումն է։ Պետք է ծրագիր մշակենք այս գործընթացը կանխելու համար։ Ռադիկալների քանակը գնալով աճում է, ինչը ծայրահեղ ծանր հետևանքներ կարող է ունենալ, կարծում եմ այս ամենը պայմանավորված է մեր աշխահագրական դիրքով։
Մի կողմից արևմուտքի տաֆտալոգիան իրա փթիր նեոգաղափարներով, մյուս կողմից արևելքի իսլամական թևը, իրա փթիր պսևդոգաղափարներով։

Mr. Annoying
09.07.2020, 10:05

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ
Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստուած էր: Նա սկզբից Աստծու մօտ էր: Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրան չեղաւ ոչինչ, որ եղել է: Կեանքը նրանով էր: Եւ այդ կեանքը մարդկանց համար լոյս էր: Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, եւ խաւարը նրան չնուաճեց:

Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկուած. նրա անունը՝ Յովհաննէս: Սա եկաւ որպէս վկայ, որպէսզի վկայի լոյսի մասին, որ բոլորը նրա միջոցով հաւատան: Ինքը լոյսը չէր, այլ եկել էր, որ վկայի լոյսի մասին:

Աստուած ասաց՝ փոխուեք ու փոխեք աշխարհս։ Ու ծայրահեղ էր աշխարհս ու Յովհաննէս տանջուեց, քրտնեց ու փոխուեց։

Յոհաննես
09.07.2020, 11:37

Բրեմըն, թեման շփոթել ես

Mr. Annoying
09.07.2020, 12:28
Բրեմըն, թեման շփոթել ես

Ո՛չ մի կերպ։ Ուղղակի ասածս էն էր, որ ծայրահեղական ես խոսում ծայրահեղականության մասին :D
Ու համ էլ ասում էի գնա քո ճշմարիտ ուղուն, քեզնից Պողոս-Պետրոս դուրս չի գա, դու Յոհաննեսն ես․․․

Յոհաննես
02.09.2020, 02:02
Պանյատների հեղափոխություն
Ի սկզվաբնե պետք է հասկանալ, որ բառերի ընտրությունը շատ կարևոր է գործունեության ծավալման համար։ Մենք շատ հաճախ խոսում ենք գաղափարների ներդրման կամ հեղափոխության մասին, բայց մեր երկրում դեռ վաղ է գաղափարներից խոսել, իսկ պանյատների ու գաղափարների մեջ հսկայական տարբերություն կա(մեր հասարակության մեջ) : Պանյատը պետքա փոխենք, մշակենք ու պարարտ հող ստեղծենք, որ այն վերածվի գաղափարի։ Իմ սեփական ընկալումներում չկա երազածին մոտ պետություն, քանի որ հիմնաքարը մարդն է, իր բոլոր դրական և բացասական կողմերով, սակայն տարբերությունը պետությունների մեջ հսկայական է։ Մնեք բոլորս հասկանում ենք ՀՀ-ի բարդ իրավիճակի մասին, շատերս ընդունում ենք կրթությունը որպես ելք, բայց էս շատ քիչա, չափազանց քիչա։ Իրականում Յոհաննեսը պայմանական կերպար է, որին պետքա ծնեն նվիրյալները-մի քիչ պարզաբանեմ էլի, մեզ զարգացման համար անհրաժեշտ են նվիրյալներ, մարդիկ ովքեր պատրաստ են կատարել պանյատների հեղափոխությունը,պետքա պետականամետ մտածողությունը տարածել, որը պետք է զերծ լինի պաթոսից ու հիմված լինի մաքուր տրամաբանության վրա։ Իրականում նվիրյալներ բառը շատ ճիշտա ընտրված, քանի որ էդ հսկայական պատասխանատվություն է ու իրենից ենթադրում է ապրելակերպի փոփոխություն, էն երազած անհատական կայֆերի քչացում կամ ի սպառ վերացում ու ամեն օր իր սեփական օրինակով և հասարկության մեջ պանյատներ փոխելով, առանց վախի, երբեմն ներկայիս պանյատների օգնությամբ։ Մի անգամ Արշակը ասեց, որ Հայաստանա ուզում գա, քանի որ ստեղ լիքը նոր բան կա անելու, որ առաջինը անես, լիքը բացելու դռներ կան։
Բայց օբշի գիտեմ, ինչե՞ր եմ ասում բլյա, կարևորը ամեն մեկիս փորը կուշտ լինի, հանգիստ լռվենք մեր համար, գնանք դրսները ֆռֆռանք ու գիշերները մեր սիրածնեին գրկած քնենք, եվրո լուսամուտ դնենք, որ դրսի շուխուռը չլսվի, աջերս քաշենք հով լռվենք, մի օր էլ, որ շառի մեջ ընկենք․ դե աստված ի սկզբանե տենց էր ուզել, մենք ի՞նչ․․․․

Ես որ կուզեմ քննարկումներ լինեն, ես հեծանիվ չեմ հայտնագործում, էս մտքերը բոլորը կարան ասեն, բայց կարանք փորձենք հասկանալ խնդիրը, խանգարող հանգամանքները, մեկա վերջի վարյանտը հա էլ կա

Varzor
02.09.2020, 14:29
Յոհան ջան,

"Պանյատների հեղափոխությունը" պիտի թավշյա չլինի :) Ինքդ արդեն նկարագրեցիր, որ ոյւրաքանչյուրը անձնական խնդիրների լուծումով է զբաղված։ Պետականամետ ենք մենակ կենաց ասելուց և այլ ազգերին փնովելուց։
Հետևաբար, մինչև մարդիկ իրենց մաշկի վրա չզգան փոփոխված "պանյատի" ազդեցության դրական արդյունքները ոչ մի բան էլ չի փոխվի։ Կա տարբերակ փոփոխել միայն ավտորիտար շրջանակով, որից հետո բուրգի ժառանգականությունը կաշխատի։ Բայց արի ու տես, որ էդ "պանյատների" փոփոխությունը հենց ներկայիս ավտորիտարների դեմ է, չնայած նրանց մեջ կգտնվեն ճկուն խաղացողներ, որոնք կընդունեն նոր վարքագիծը, եթե մեջը շահ ունենան։

Ամենառադիկալ տարբերակը ուժով ավտտորիտար շերտը ջնջելն ու նորը ստեղծելն է, բայց դա էլ շատ ռիսկային է։