PDA

Դիտել ողջ տարբերակը : Կարանտինային անեկդոտներ

Վիշապ
23.04.2020, 01:58
Թեմայի անունն ուզում էի դնել «Կովիդ19-ային անեկդոտներ», բայց մտածեցի, որ հաջորդ համաճարակի ժամանակ մարդիկ դեռ ինտերնետ կունենան․․․

----------

Մեր կեսը այս կարանտինից դուրս էն գալու որպես հրաշալի խոհարարներ, իսկ մյուս կեսը՝ հարբեցողներ։

----------

Առայժմ փորձում եմ սովորություն դարձնել պահել սոցիալ հեռավորությունը ... սառնարանից:

----------

Էս տարի չգիտենք Ծննդյան Տոները որտեղ նշենք, հյուրասենյակում, թե՝ ննջարանում:

----------

Առավոտյան նկատեցի, որ հարևանս խոսում է իր կատվի հետ: Ակնհայտ էր, որ նա կարծում էր, թե իր կատուն հասկանում է իրեն: Էկա տուն, պատմեցի շանս, միասին լավ ծիծաղեցինք:

----------

Էսօր էլի գնացի այս ռեստորանը, որ Խոհանոց է կոչվում: Պատկերացնու՞մ եք, դու պիտի վերցնես բոլոր բաղադիչները ու ինքդ քո ճաշը սարքես, չեմ հասկանում, թե ոնց են սրանք դեռ բիզնեսի մեջ մնում:

----------

Մարմինս էնքան օճառ ու ախտահանիչ է ներծծել, որ չիշիկ եմ անում, զուգարանակոնքը մաքրվում է:

Varzor
23.04.2020, 02:30
Տեղափոխում եմ :)

Կարանտինի օրերին մեկը զանգում է վանեցի ընկերոջը, մի քիչ զրուցում են: Զրույցի ընթացքում ասում է.
- Ընգեր, էս կարանծյաի ընթացքում սաղ օրը մենակ ուտելով ենք զբաղված:
Վանեցի ընկերը պատասխանում է.
- Իրոք որ, մենք էլ` սաղ օրը ուտելուց ենք խոսում:

Varzor
23.04.2020, 02:32
Պարետային խումբը փողոցում բռնում է կատաղած քայլող ապարանցուն, թե.
-Ուր սենց կատաղած?
-Ավինյանին եմ փնտրում, որ քիթը ջարդեմ:
-Ոնց թե?
-Հա, բա արդեն մի ամիսա կնգաս SMS-ներա ուղարկում, թե "մնա տանը"

Գաղթական
23.04.2020, 15:42
Պանդաները 1 օրում միջինը 14ժ ծամում են՝ ճիշտ այնպես ինչպես կարանծյայում գտնվող մարդը:
Սրա համար էլ երևույթը կոչվում է Պանդեմիա:

One_Way_Ticket
23.04.2020, 16:04
Էս մեկը հայերեն լավ չի թարգմանվում։ Համ էլ էլեկտրոնային թույլտվությունները տանից դուրս գալու համար ոնց որ սպեցիֆիկ ռուսաստանյան թեմա է։

SMS երկխոսություն․
- Пропуск* Поездка в личных целях* паспорт* серия* номер** карта Тройка** Южное Бутово
- Уточните цель поездки.
- Посещение любовника.
- Не рискуйте! Оставайтесь, пожалуйста, дома! К вам приедет волонтёр.

Varzor
23.04.2020, 19:15
***
2030թ, թոռնիկը պապիկին.
-Պապ, պատմությունից ռեֆերատ եմ գրում, կասես "կառանծյա"-ն "յ"-ով է գրվում, թե առանց?
-Բալես, ասենք թե, տատիկին հարցրու...

***
Գրառում մուլտիմիլիոների օրագրում.
Ինձ շրջապատում բիզնեսի հանճար անվանողների մտքներով էլ չի անցնում, որ 2018թ.-ին զուգարանի թղթի ֆյուչրսները գնել եմ կոկաինի ազդեցության տակ...

***
Կարանտինի 342-րդ օրն է, արդեն ավարտին եմ հասնում "Ինչպես պատրաստել ամեն ինչ զուգարանի թղթից" գիրքս:

Գաղթական
24.04.2020, 20:39
Եթե կարանծյան սկսվելուց հետո Ձեր կինը դադարել ա դեպիլյացիա անել, ուրեմն կարանծյայից առաջ նա դա Ձեզ համար չէր անում..

One_Way_Ticket
29.04.2020, 22:46
Էսի ստեղ թողնեմ։ Չնայած այնքան էլ անեկդոտ չէ։ Վսյո-տակի ուժեղ լեզու է ռուսերենը։

Коротко о текущей ситуации:
• Авиаперевозчики в пролёте
• Турагенты ждут у моря погоды
• В ресторанах запахло жареным
• Фитнес-клубы протягивают ноги
• У топливных компаний дело пахнет керосином
• Мебельный бизнес дал дуба
• Производители одежды затягивают пояса
• Коворкинги не находят себе места
• У пекарен дырка от бублика
• У кондитеров жизнь не сахар
• Парфюмерия испускает дух
• Парикмахерские висят на волоске
• Магазины одежды остались без штанов
• Обувные сели в калошу
• Автомобильные компании завинчивают гайки
• Сувенирный бизнес сейчас не подарок
• Денег у фондов защиты животных кот наплакал
• У массажистов всё из рук вон плохо
• Канцелярские магазины дошли до ручки
• Бани накрылись медным тазом
• Туризм идёт лесом
• Прачечные оказались у разбитого корыта
• Ателье трещат по швам
• В музыкальной отрасли финансы поют романсы
• В кинотеатрах кина не будет
• В цветочном бизнесе довольно вяло
• Детские центры доигрались
• В боулинге хоть шаром покати
• Мастера маникюра грызут ногти
• Стоматологи положили зубы на полку
• У логопедов бесперспективняк

Однако:
• Производители масок зашиваются
• У производителей ИВЛ открылось второе дыхание
• В аптеках всё на мази

Մի նոր բառ էլ էսօր իմացա․ барановирус: Դրա սիմպտոմները կիլոմետրերով զուգարանի թուղթ ու տոննաներով գռեչկա առնելն է։

One_Way_Ticket
30.04.2020, 18:18
- Ողջույն, ի՞նչ կա չկա, ինչպե՞ս են օրերդ անցնում։
- Ամբողջ օրը տանը նստած եմ, սերիալներ եմ նայում, խաղեր եմ խաղում, քնում եմ։
- Ապրես, շատ պատասխանատու պահված է պանդեմիայի ժամանակ։
- Ի՞նչ պանդեմիա։

Գաղթական
30.04.2020, 18:59
- Ձեր հանդարտությունն ու լավատեսությունը վիրավորում են խուճապի մատնվածների զգացմունքները..

Գաղթական
06.05.2020, 15:06
Էս ռուսերեն են ուղարկել:
Անթարգմանելի ա.

Вообще всюду пишут СИДИ ДОМА, СИДИ ДОМА!!! Со всех каналов по телевизору говорят СИДИ ДОМА, СИДИ ДОМА!!!
Я три дня дома сидела, сидела… устала капец! Прям сил не было уже! А потом подумала: Да хрен с ними! Ну кто меня видит?
И ЛЕГЛА! И таааак мне прям хорошо стало!

Հայկօ
07.05.2020, 02:20

Դե լավ, հա, սրա ինչն ա անթարգմանելի :))

Գաղթական
07.05.2020, 02:24
Դե լավ, հա, սրա ինչն ա անթարգմանելի :))

«Մեխը անփոխանցելի» քել ասենք ))

Մեկ ուրիշ ինձ հայտնի լեզվով «տանը նստի»-ն չի հնչում էլի..
«Տանը մնա»

Ուլուանա
07.05.2020, 20:43
«Մեխը անփոխանցելի» քել ասենք ))

Մեկ ուրիշ ինձ հայտնի լեզվով «տանը նստի»-ն չի հնչում էլի..
«Տանը մնա»
Չէ, ինչի՞. հայերեն շատ էլ նորմալ ա հնչում «տանը նստել» արտահայտությունը ու լավ էլ գործածական ա, հետո՞ ինչ, որ կոնկրետ էս կարանտինի համար որպես ընդունված կոչ` ընտրել են «տանը մնա» ձևը:

One_Way_Ticket
07.05.2020, 21:28
Չէ, ինչի՞. հայերեն շատ էլ նորմալ ա հնչում «տանը նստել» արտահայտությունը ու լավ էլ գործածական ա, հետո՞ ինչ, որ կոնկրետ էս կարանտինի համար որպես ընդունված կոչ` ընտրել են «տանը մնա» ձևը:
Իմ ականջին "նստիր տանը" այնքան էլ բնական չի հնչում։ Ու անկախ հնչելու ձևից, անեկդոտը համ ու հոտը կորցնում է, եթե այդ արտահայտությունը չի համընկնում նրա հետ, ինչը մարդիկ ամեն քայլափոխին լսում են այս օրերին։

Ուլուանա
07.05.2020, 21:33

Եթե «նստել տանը» արտահայտությունը քո ականջին բնական չի հնչում ընդհանուր առմամբ, ապա էդ քո սուբյեկտիվ ընկալումն ա, որովհետև էդ արտահայտությունը հաստատ կա ու ահագի գործածական ա: Ուրիշ բան, եթե նկատի ունես, որ էս իրավիճակում, զուտ հաշվի առնելով, որ «տանը մնա» ձևն ա ընդունված, դիպուկությունը մի քիչ կորցնում ա: Բայց, մեկ ա, ըստ իս, էլի հումորը լրիվ փոխանցում ա, խնդիր չեմ տեսնում թարգմանելու մեջ:

Տրիբուն
07.05.2020, 23:23

Ու խոսակցականում շատ կիրառվում ա․
- Ի՞նչ ես անում։
- Հեչ, տանը նստած եմ։

Որ պատասխանես․ «հեչ, տանը մնացած եմ» լրից ուրիշ բան կհասկացվի։ :D

One_Way_Ticket
07.05.2020, 23:39
Ու խոսակցականում շատ կիրառվում ա․
- Ի՞նչ ես անում։
- Հեչ, տանը նստած եմ։
Հա, տենց նորմալ է։ Բայց "նստիր տանը", որպես կոչ, մի տեսակ էն չէ։ Ոնց որ կոնկրետ ասեն՝ նստիր, հանկարծ չպառկես :))

Նաիրուհի
08.05.2020, 01:28
Էս ռուսերեն են ուղարկել:
Անթարգմանելի ա.

Вообще всюду пишут СИДИ ДОМА, СИДИ ДОМА!!! Со всех каналов по телевизору говорят СИДИ ДОМА, СИДИ ДОМА!!!
Я три дня дома сидела, сидела… устала капец! Прям сил не было уже! А потом подумала: Да хрен с ними! Ну кто меня видит?
И ЛЕГЛА! И таааак мне прям хорошо стало!

Էս հլը մի ամիս առաջ գյումրեցիների մի խմբում եմ կարդացել։

Սեցին նստի տունը՝ նստա
Հետո մտածեցի յանի oր պառկիմ ով բդի տեսնի o՞ր։

Ուլուանա
08.05.2020, 06:07
Հա, տենց նորմալ է։ Բայց "նստիր տանը", որպես կոչ, մի տեսակ էն չէ։ Ոնց որ կոնկրետ ասեն՝ նստիր, հանկարծ չպառկես :))
Հա, բայց, ըստ իս, ճիշտ էնքան, ինչքան որ ռուսերեն "сиди дома"-ի դեպքում :)): Կարծում եմ` ռուսները сиди բառն են նախընտրել զուտ կարճության համար:

Վիշապ
01.06.2020, 23:46
Կորոնավիրուսը կպնում ա Չակ Նորիսին ու երկու շաբաթով իզոլացվում ա։

Գաղթական
17.06.2020, 18:26
- Իսկ չե՞ք վախենում, որ, կարանտինի վերացումից հետո, նոր հիվանդացողների կտրուկ աճ կգրանցվի:
- Ո՛չ: Մեր մասնագետներն արդեն վարժվել են ճշգրտել ստատիստիկան:

Գաղթական
17.06.2020, 18:32
Պոռնկուհու նոր փրայսլիստ.
* Օրալ - 15$
* Օրալ առանց դիմակի - 35$

Ուլուանա
06.07.2020, 18:29
Վարդավառին ընդառաջ` նոր կարգախոս եմ մտածել. «Վարդավառվի՛ր տանը»:

Sambitbaba
06.07.2020, 20:44
Վարդավառին ընդառաջ` նոր կարգախոս եմ մտածել. «Վարդավառվի՛ր տանը»:

Տանը նստա՛ծ:

Ուլուանա
06.07.2020, 21:35
Տանը նստա՛ծ:
Չէ, հենց «տանը», որովհետև ընդհանուր կարանտինի կարգախոսը տենց ա` մնա տանը, ես էլ «մնա»-ն փոխել եմ «վարդավառվիր»-ի, բայց «տանը»-ն թողել եմ նույնը, որ ընդհանուր ֆորմատը պահպանվի:

Sambitbaba
06.07.2020, 23:03
Չէ, հենց «տանը», որովհետև ընդհանուր կարանտինի կարգախոսը տենց ա` մնա տանը, ես էլ «մնա»-ն փոխել եմ «վարդավառվիր»-ի, բայց «տանը»-ն թողել եմ նույնը, որ ընդհանուր ֆորմատը պահպանվի:

Ես էլ մտածում էի էջի ոճի մեջ մնա...

Վիշապ
24.08.2020, 03:11
Ինչպես սպանել սենյակումդ թրև եկող մոծակին:
Որեմն սեղանին մի քիչ լցնում եք աղ, կողքին սպիտակ ռոմ, հետո մի հատ փայտիկ, այնուհետ քարի կտոր: Մոծակը աղը շաքարի տեղ է դնում ու ուտելուց հետո ծարավ է զգում, ջրի տեղ դրած խմում է կողքի ռոմը՝ որից գլուխը պտտվում է, փորձում է անցնել առաջ, կպնում է փայտիկին, սայթաքում, խփում է քարին ու սատկում է... կորոնավիրուսից:

Գաղթական
25.08.2020, 13:16
Օդի փող.

Դիմակով շնչելու դեպքում՝ 100Դ
Առանց դիմակ՝ 20.000Դ

CactuSoul
25.08.2020, 19:29
Օդի փող.

Դիմակով շնչելու դեպքում՝ 100Դ
Առանց դիմակ՝ 20.000Դ

Սա հիշեցի.
https://eli.am/gift/9009/

https://eli.am/wp-content/uploads/2016/09/36781689_1724569897650379_1976759191905239040_n-700x602.jpg

One_Way_Ticket
04.01.2021, 18:37
https://traveller.id.au/misc_photos/dog_walk.jpg

One_Way_Ticket
19.01.2021, 20:14
Սև հումոր, на злобу дня

- Բա ե՞րբ ենք մենք լավ ապրելու։
- Լավ մենք արդեն ապրել ենք։

One_Way_Ticket
01.08.2021, 21:33
Մի տղամարդ պատվաստվեց, երբ կինը հղի էր։ Երեխայի ծնվելուց հետո պարզվեց, որ այդ մարդու հետ նա գենետիկ կապ չունի։ Հետո էլ ասում եք, թե վակցինը մարդու ԴՆԹ-ն չի փոխում։