PDA

Դիտել ողջ տարբերակը : Լուսադիոդային լուսաշղթաներ և լամպեր

boooooooom
24.03.2020, 13:07
Նման թեմա չգտա, իսկ ես հարցեր ունեմ։
Ի՞նչն ա պատճառը, որ լուսադիոդային շղթայի մեջ դիոդ ա վառվում, արդյո՞ք շղթայից էդ մեկին հեռացնելով մնացածի վրա ծանրաբեռնվածությունը մեծանում է, լարումը թուլացնելը կնպաստի՞ արդյոք լուսադիոդի "կյանքի տևողության" երկարացմանը։ Ինչով կարելի է փոխարինել շղթայի մեջ վառված լուսադիոդը (եթե շղթայից ուղղակի հեռացնելը լուծում չի)։
Մի քիչ կիսվեք խնդրում եմ գիտելիքներով. տանը գնալով շատանում են լամպերը, որոնց մեջ ընդամենը շղթայից 1 դիոդ է վառված. ափսոսում եմ շպրտեմ, եթե դրանք հնարավոր է թեկուզ երկուսից մի հատ աշխատող հավաքել, ես մեծ հաճույքով կզբաղվեմ։

Վիշապ
24.03.2020, 22:44

Եթե մի դիոդի վառվելուց մյուսները շարունակում են լույս տալ, ուրեմն զուգահեռ շղթա է, հետևաբար լարումը պիտի որ նույնը լինի բոլորի համար, եթե մեկի վառվելուց միաժամանակ բոլորը, կամ մի քանիսն են դադարում լույս տալ, ուրեմն դրանք համապատասխանաբար հաջորդական շղթայի մեջ են։
Վառվում են հիմնականում անորակությունից, կամ շղթայի ռեակտիվ դիմադրության սխալ հաշվարկից (միացնել-անջատվելուց լարման/հոսանքի չնախատեսված թռիչք ա լինում), կամ էլ շղթայում առկա էլէկտրոլիտիկ կոնդենսատորների (ալյումինից կորպուսով տնկված գլաններ են, ունակությունը վրան պիտի երևա միկրոֆարանդներով, ասենք`10mF) չորանալուց (որոնք, եթե առկա են, օգնում են, որ միացնել անջատելուց լարման թռիչքներ չլինեն)։
Կարող ես մի շղթայի վառված դիոդը փոխարինել մյուս շղթայի առողջով ու տենց յոլա գնալ, մինչև սաղ վառվեն ։Ճ
Կարող ես նաև խորանալ սխեմայի մեջ, դիոդների մակնիշները կարդալ, ինտերնետով պարամետրերը գտնել (մաքս․ լարում, հոսանք), տեստերով չափել ակտուալ լարումներն ու հոսանքները, ու եթե նոմինալներին մոտ են կամ ավել, վերլուծել, հասկանալ պատճառը ու լուծում մտածել։ Մինչև էդ էլ բալքիմ կորոնավիրուսը կանցնի ։Ճ

boooooooom
09.06.2022, 10:38
Ըհը, նայեք, մարդը ինչ հեշտ ա լուծում խնդիրը։ Ես էլ եմ մոտավորապես սենց անում, բայց ոչ թե շղթան կոպիտ ձևով փակում եմ, այլ մի հատ լուսադիոդ եմ ավելացնում լարերով։ Իսկ վրայի հերմետիկով կպցրած մասը, մի թեթև գազի ամենաթույլ աչքի վրա տաքացնում եմ, ու ուժով բացվում ա։
Վերջում էլ ոչ թե հերմետիկով փակում եմ, այլ ուղղակի հագցնում եմ վրան, որ մյուս անգամ հեշտ բացեմ (եզրերը նորմալ պահում են)

https://youtu.be/NRCpLz3irb0