PDA

Դիտել ողջ տարբերակը : Տպավորիչ տեսահոլովակներ

Վիշապ
22.03.2020, 09:53
Առաջարկում եմ էստեղ կիսվենք մեր կարծիքով «ցնդած», «կտտցրած», կամ ծիծաղելի, կամ դժվարըմբռնելի, բայց միևնույն ժամանակ դիտարժան տեսահոլովակներով, որ կարող է ժամանակ առ ժամանակ վերադառնաք նայելու:

Անգլիացի Ջեյմի Սմիթը պարային էլեկտրոնային ալբոմների հեղինակ է, բայց ձեռքի հետ նկարահանել են էս տարօրինակ կլիպը, որը չգիտես՝ Սուբարու Իմպրեզաի գովազդ է, թե չինական գորշ քաղաքի, թե ալբինոսների, թե սաղ իրար հետ...

https://www.youtube.com/watch?v=hTGJfRPLe08

Վիշապ
22.03.2020, 09:59
Ամերիկացի Բաստա Ռայմսը ամենաարագ արտասանող ռեփերներից է, դրան զուգահեռ աչքի է ընկնում օրիգինալ կլիպներով․

https://www.youtube.com/watch?v=GSoQDaXh144

https://www.youtube.com/watch?v=un3NkWnHl9Q

https://www.youtube.com/watch?v=4b6P12eiLpo

Վիշապ
22.03.2020, 10:04
Էրոտիզմը շատ ժամանակ ուղղակի լցնում է կլիպների դատարկությունը, բայց որոշ էրոտիկ կլիպներ նաև հետաքրքիր են ։Ճ

https://www.youtube.com/watch?v=10pmPiK8pi8

Վիշապ
22.03.2020, 10:12
Չգիտեմ, թե «Գորիլաները» ինչու է էս կլիպի անունը «Քլինթ Իսթվուդ» դրել, երևի կինոներից մեկի երաժշտության հետ բռնացրել են.

https://www.youtube.com/watch?v=1V_xRb0x9aw

Վիշապ
22.03.2020, 10:17
Էմինեմի կլիպներում ծաղրի պակաս չկա, որոշները նաև ահագին գռեհիկ են, բայց ո՞վ է ասում, որ դիտարժան չեն :Ճ

https://www.youtube.com/watch?v=8kYkciD9VjU

Վիշապ
22.03.2020, 10:20
Էս երգի օրիգինալն ինձ ավելի է դուր գալիս, բայց ռեմիքսի տեսահոլովակն ավելի լավն է :Ճ

https://youtu.be/S-VveKWBz_k

Վիշապ
22.03.2020, 10:23
Բայց դե, ասեմ ձեզ, լավագույն կլիպները անցյալում են, ու ժամանակի հետ վերածվում են վաղ անցյալի.

https://www.youtube.com/watch?v=YR5ApYxkU-U

Վիշապ
22.03.2020, 10:33
Ես երգի մեջ մի նախադասություն լրիվ ինվերսված է ասում, չգիտեմ տենց ա երգում, թե էֆեկտ են արել։

https://www.youtube.com/watch?v=cjIvu7e6Wq8

Շեյր արեք, խնդրեմ, եթե հավես ունեք դատարկաբանելու։

Varzor
23.03.2020, 23:31
Չեմ խորացել, թե կլիպի հեղինակն ով է, բայց էսքան քաղաքականացված ? :)

https://www.youtube.com/watch?v=MBG3Gdt5OGs

Ոնց որ նույն ոգով էլ շարունակում են:

https://www.youtube.com/watch?v=xqohApD6Ng8

Quyr Qery
24.03.2020, 05:05
Ըմ, երևի մի հինգ տարի առաջ եմ էս կլիպը տեսել, ուղղակի շատ սիրուն ա:

https://www.youtube.com/watch?v=WFuWPhlsyEI

Varzor
25.03.2020, 22:36
Rammstein համույթը միշտ էլ աչքի է ընկել տպավորից և էքսեցտրիկ տեսահոլովակներով:
Բոլորը ստեղ չեմ դնի, բայց տարբեր բևեռներից այս երկուսը :)

https://www.youtube.com/watch?v=EOnSh3QlpbQ

https://www.youtube.com/watch?v=LIPc1cfS-oQ

Վիշապ
25.03.2020, 22:48
Ռամշտայնի ամենավառ կլիպը որ հիշում եմ, սա է :Ճ

https://www.youtube.com/watch?v=StZcUAPRRac

Վիշապ
25.03.2020, 22:53
Ջենեսիսի «խառնաշփոթի երկիրը» կարելի է ասել՝ ամփոփում է եղելիությունը, չնայած 30 տարվա հնության է․

https://www.youtube.com/watch?v=Yq7FKO5DlV0

Վիշապ
01.04.2020, 07:58
Պարողների բազմազանությունը, հետո իրար հետ ձուլվելը․․․

https://www.youtube.com/watch?v=rSYwtllbweY

Վիշապ
21.04.2020, 22:22
https://www.youtube.com/watch?v=GiuAUSkvkw0

ivy
01.05.2020, 12:12
Sia-ի ''Elastic Heart'' երգի տեսահոլովակն ուզում եմ էստեղ դնել, քանի որ շատերի վրա վատ տպարություն է թողել (դա էլ երևի «տպավորիչ» լինելու տարբերակներից է):

Տեսահոլովակում երկուսն են՝ մանկահասակ Maddie Ziegler-ը (որը Sia-ի երգերի համարյա բոլոր հոլովակներում առկա է)՝ մի չափահաս դերասանի հետ, որոնք ըստ Sia-ի էն երկու հոգին էին, ովքեր կարող էին պատկերել Sia-ի երկու ես-երի միջև ներքին պայքարը, ինչն էլ հենց տեսահոլովակի իմաստն էր:

Տեսահոլովակը սակայն ոչ միանշանակորեն էր մեկնաբանվել ու սոց. մեդիայում բուռն քննարկում էր առաջացրել՝ «պեդոֆիլային երանգներ» ներառելու մեղադրանքով:
Դրա արդյունքում Sia-ն ստիպված էր եղել ներողություն խնդրել էն բոլոր մարդկանցից, ում վրա տեսանյութն էդպիսի տպավորություն էր թողել:

Արդյո՞ք մենք պատասխանատու ենք ուրիշների ստացած տպավորությունների համար, եթե իրականում այլ իմաստ ենք ներդրել մեր աշխատանքում:
Թող ամեն մարդ ինքը գտնի դրա պատասխանը:

https://www.youtube.com/watch?v=KWZGAExj-es

Աթեիստ
01.05.2020, 14:14

Միանգամից մտքիս էկավ «նեգր» բառն ու մնացած բոլոր էն բառերը, որոնք մենք օգտագործում ենք ինչ որ մի իմաստով, իսկ դիմացինը դրա մեջ վիրավորանք ա տեսնում ։)

One_Way_Ticket
01.05.2020, 15:04
Միանգամից մտքիս էկավ «նեգր» բառն ու մնացած բոլոր էն բառերը, որոնք մենք օգտագործում ենք ինչ որ մի իմաստով, իսկ դիմացինը դրա մեջ վիրավորանք ա տեսնում ։)
Նեգր բառի շուրջ թյուրիմացությունը ավելի շատ լեզվական հարց է։ Անգլերենում nigger-ը միանշանակ վիրավորական է։ Շատ ուրիշ լեզուներում այն ընդամենը նշանակում է "նեգրոիդ ռասայի ներկայացուցիչ"։ Այն, որ այդ ուրիշ լեզուներում նեգրը հանկարծ դարձել է վիրավորական, խոսում է ընդամենը անգլալեզու մշակույթի հեգեմոնիայի մասին։

ivy-ը դրած տեսահոլովակը շատ ավելի բարդ է այդ առումով։ Ի տարբերություն կոնկրետ բառի, որը ունի բառարանային սահմանում, տեսահոլովակը ոնց ուզես, տենց կմեկնաբանես։ Նույնիսկ ակնհայտ պեդոֆիլիան (եթե այն պորնոգրաֆիկ տարրեր չի պարունակում) կարելի է սղղցնել "ես ուրիշ բան նկատի ունեի"-ի տակ։ Պատասխանատու՞ է հեղինակը։ Կարծում եմ, ինչ-որ սահմանագծից այն կողմ պատասխանատու է։ Կոնկրետ այս դեպքում, կարծում եմ, սահմանագիծը հատված չէր։ Տեսահոլովակը բավական աբստրակտ էր։

Նիկեա
04.05.2020, 16:02
ես սիրում եմ պարբերաբար զռռալ էս տեսահոլովակից։ ։Դ

https://youtu.be/4L_DQKCDgeM

Վիշապ
28.05.2020, 09:44
Գվյուդմյունդսդ․․․ Բյորկի բոլոր տեսահոլովակները երևի հանգիստ խղճով կարելի է էստեղ տեղադրել, էս պահին չգիտես ինչու սա հիշեցի, մեկ մեկ կարտում եմ այդ տարիքին, համ էլ Բյորկը իմ պատանեկան սերերից էր․․․

https://www.youtube.com/watch?v=xXn_5c8ORIc

Արշակ
28.05.2020, 12:09
Stromae-ի բոլոր կլիպներն էլ կարելի ա ստեղ տեղադրել։ Էս մեկը որ առաջին անգամ տեսա՝ ինչ–որ մեկը ֆեյսբուքում էր դրել, էդ ժամանակ երգչին դեռ չէի ճանաչում, ու վիդեոն ընկալել էի որպես սոցիալ մեդիայի մասին կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ, որին որպես սաունդտրեկ հարմար երաժշտություն են դրել։ Հետագայում երգչի մասին իմանալով պարզեցի, որ ընդամենը Stromae-ի երգի կլիպն ա :)

https://www.youtube.com/watch?v=UKftOH54iNU

LisBeth
28.05.2020, 22:40

Քոմենթներում մեկը նշել էր, որ պարադոքսալ ա յություբում սենց վիդեօ դնելը, էլ չասեմ ֆեյսբուքում դնելու մասին․․․ ինչ որ մի բան կա էդ ասածի մեջ։

Արշակ
29.05.2020, 01:20
Քոմենթներում մեկը նշել էր, որ պարադոքսալ ա յություբում սենց վիդեօ դնելը, էլ չասեմ ֆեյսբուքում դնելու մասին․․․ ինչ որ մի բան կա էդ ասածի մեջ։
Հասկանում եմ ինչ ես ասում, բայց ինձ թվում ա նորմալ ա․ թիրախային խմբին ես ուղղում վիդեոդ։ Սոցիալական ցանցեր չմտնող մարդուն սենց նյութ տաս որ ի՞նչ անի :)

LisBeth
30.05.2020, 03:00
Հասկանում եմ ինչ ես ասում, բայց ինձ թվում ա նորմալ ա․ թիրախային խմբին ես ուղղում վիդեոդ։ Սոցիալական ցանցեր չմտնող մարդուն սենց նյութ տաս որ ի՞նչ անի :)

Արշ բայց նենց չի որ թիրախային մարդիկ նայում են ու ոգեշնչվում։ Ընդամենը լայքում ու անցնում են հաջորդ վիդեօյին․․․ հենց էդ ա պարադոքսը

Արշակ
30.05.2020, 04:03
Արշ բայց նենց չի որ թիրախային մարդիկ նայում են ու ոգեշնչվում։ Ընդամենը լայքում ու անցնում են հաջորդ վիդեօյին․․․ հենց էդ ա պարադոքսը
Դե ընդհանրապես պրոբլեմը տեսնելը մի բան ա, պրոբլեմից կարողանալ ազատվելը՝ այլ բան :) Ասենք ալկոհոլիկը կարա խոսի ալկոհոլիզմի պրոբլեմից, ինչից չի հետևի, որ կեղծավոր/երկերեսանի ա, չէ՞։
Հիմա տվյալ արտիստն էլ իրան հուզող խնդրից ա խոսում (ի դեպ, անիմացիայի գլխավոր հերոսը հենց երգչին են նկարել)․ շատ մարդիկ էլ նայում են․ իրանց էլ են տեսնում էս սյուժեում, ինչից չի հետևում, թե միանգամից էս կլիպից հետո սոցիալ մեդիան թարգելու են․ բայց որ իրավիճակը քննարկվում ա, գիտակցվում ա, էլի առաջխաղացում ա ինձ թվում ա ) Մեկը կլայքի կանցնի առաջ, մյուսի մոտ կարող ա ինչ–որ բան առաջացնի, էս թեմայով մտածի

LisBeth
30.05.2020, 15:23

Չեմ կարծում որ սա պրոբլեմը տեսնել ա, սա պրոբլեմի մի կեսը տեսնելն ա։ Միշտ ասենք ֆեյսբուքն, թվիթերը, նեթֆլիքսը կամ ֆլան ֆստանը մեղավոր են, ըդիքթիվ դիզայն և այլ տարատեսակ գործիքակազմ։ Աչքից վրիպում ա անձնական մակարդակի պատասխանատվությունը։ Ոնց որ ասենք ալկոհոլիկը խոսի ոչ թե նրա մասին որ ինքը ալկոհոլիկ ա, այլ որ ալկոհոլը կախվածություն ա առաջացնում։ Բայց գուցե և հազարից մեկի մոտ քո ասած մտածելու ցանկությունը առաջանա։

Արշակ
30.05.2020, 17:42
Չեմ կարծում որ սա պրոբլեմը տեսնել ա, սա պրոբլեմի մի կեսը տեսնելն ա։ Միշտ ասենք ֆեյսբուքն, թվիթերը, նեթֆլիքսը կամ ֆլան ֆստանը մեղավոր են, ըդիքթիվ դիզայն և այլ տարատեսակ գործիքակազմ։ Աչքից վրիպում ա անձնական մակարդակի պատասխանատվությունը։ Ոնց որ ասենք ալկոհոլիկը խոսի ոչ թե նրա մասին որ ինքը ալկոհոլիկ ա, այլ որ ալկոհոլը կախվածություն ա առաջացնում։ Բայց գուցե և հազարից մեկի մոտ քո ասած մտածելու ցանկությունը առաջանա։Հա, բայց եթե խոսենք կոնրկետ էս վիդեոյից, ստեղ հենց թվիթերին կամ ֆեյսբուքին չի մեղադրում, այլ իրավիճակ ա նկարագրում ու մեր պահվածքը էդ իրավիճակում‎։ Թե մենք էդ ամենի մեջ մեր դերն ու պատասխանատվությունը ինչքանով կտեսնենք, էդ արդեն մեզնից ա կախված առաջին հերթին

LisBeth
30.05.2020, 21:36
Հա, բայց եթե խոսենք կոնրկետ էս վիդեոյից, ստեղ հենց թվիթերին կամ ֆեյսբուքին չի մեղադրում, այլ իրավիճակ ա նկարագրում ու մեր պահվածքը էդ իրավիճակում‎։ Թե մենք էդ ամենի մեջ մեր դերն ու պատասխանատվությունը ինչքանով կտեսնենք, էդ արդեն մեզնից ա կախված առաջին հերթին

Կապույտ ծիտը թվիթերը չի՞ :D

Արշակ
31.05.2020, 00:19
Կապույտ ծիտը թվիթերը չի՞ :D
Հա, այց որ երգի բառերն էլ լսես (կամ իմ դեպքում կարդալ անգլերեն սաբտիտրերը), մարդկանց, հասարակության պահվածքից ա խոսում։ Նենց որ, իմ ընկալմամբ, էդ ամենը իրար հետ ամբողջական իրավիճակ ա նկարագրում իր դերակատարներով, ոչ թե հենց զուտ թվիթերին ա որպես քըխ թիրախավորում։

Վիշապ
18.08.2020, 20:50
Կտտցրած հայացքների չեք կարոտե՞լ, «պոլիտ-կոռեկտ» Կալիֆոռնիայում ես մեկ մեկ կարոտում եմ.

https://www.youtube.com/watch?v=5rAOyh7YmEc