PDA

Դիտել ողջ տարբերակը : Գիզակ



PoeT
13.03.2007, 00:54
Իսկ ո՞վ է լսել այս՝ հայկական խմբի մասին։
Որտեղի՞ց կարելի է գտնել նրանց երգերը։

Իրենց «Գարուն» կատարումը, ուղղակի հրաշք է :)

Հեթանոս Հրեշտակ
13.03.2007, 00:59
Ի՞նչ խումբ է որ:

PoeT
13.03.2007, 13:56
Ֆոլկ

CactuSoul
13.03.2007, 15:07
Վահե ջան, էդ խումբը Վանաձորից չի՞: Կարծեմ կանացի վոկալ կար մեջը:think …

PoeT
13.03.2007, 15:47
Վահե ջան, էդ խումբը Վանաձորից չի՞: Կարծեմ կանացի վոկալ կար մեջը:think …Չգիտեմ որտեղից են, բայց վոկալը կանացի է :)

Lady Raindance
25.07.2007, 19:40
Վոկալը կանացի է, խումբն էլ Վանաձորից է: Երեք երգ ունեմ, շատ եմ սիրում:

PoeT
08.08.2007, 14:34
Ուրիշ ոչ մեկ չի լսե՞լ

Claudia Mori
04.09.2011, 19:34
Շատ լավ խումբ է եղել, էլ սոլիստկայի յուրօրինակ ձայնը չեմ ասում: Վերջերս եմ հանդիպել իրան Վանաձորում, ինքը ասաց, որ իրենք 10 երգ են ունեցել ձայնագրած, որոնցից ցավոք միայն այդ երեքն են պահպանվել:(

Ռուֆուս
05.09.2011, 09:06
Երգեր չկա՞ն :think

Claudia Mori
05.09.2011, 10:22
http://ablog.gratun.am/search/label/%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80?updated-max=2009-09-04T02%3A06%3A00-07%3A00&max-results=20

Սա Քրիստինեի` գլխավոր մենակատարուհու ամուսնու բլոգն է` երգերը կգտնեք 2009/07/21-ի գրառման տակ

Հ.Գ. Ի դեպ Գիզա չէ, Գիզակ է, մոռացա ասեմ, որ խմբագրվի անունը;)

Claudia Mori
05.09.2011, 11:09
http://ablog.gratun.am/2009/07/blog-post_80.html

Այսպես ավելի շուտ տեղ կհասնեք :))

Հանուման
10.03.2013, 22:11
եթե դեռ հետաքրքրված եք , ասեմ վերջին նորությունները, խումբը համալրվել է նոր անդամներով (Որդան Կարմիր խմբի կիթառահարներն են), փոխել է անվանումը, և պատրաստվում է նոր համերգային ծրագիր: Հա, մոռացա ասել , խմբի նոր անունը «աւիւն» է:
Մի քանի հատ էլ սլայդշոու կա սարքած, երգերով, ահա դրանք

https://www.youtube.com/watch?v=j4fUPDuban0

https://www.youtube.com/watch?v=r9IHS4JAJ0U

https://www.youtube.com/watch?v=0WwTMxuJeGg

Նաիրուհի
01.09.2013, 07:08
Քիչ էր մնում՝ թեմա բացեի, էն էլ վերջին պահին որոշեցի փնտրել նախկին անունով: «Գիզակն» արդեն «պաշտոնապես» կոչվում է «Աւիւն» :) Գուցե արժի նոր թեմա բացել կամ խմբագրել այս թեմայի վերնագիրը:

Խմբի կազմը ներկայումս՝

Դավիթ Գալստյան-բաս կիթառ
Դավիթ Գրիգորյան-կիթառ
Էդգար Սարգսյան-կիթառ
Քրիստինե Կոլյան-վոկալ

«Աւիւն»-ի ֆեյսբուքյան էջը (https://www.facebook.com/avyunband)

Էս էլ բոնուս՝

«Հեքիաթ»


https://www.youtube.com/watch?v=PkMfXzQ-A60

Alphaone
01.09.2013, 07:47
Ժողովուրդ, շնորհակա՜լ եմ, հրաշք էր...

Հանուման
27.10.2014, 22:51
Ժողովուրդ հա էլի, անվանումը խմբագրեք, դրեք «աւիւն», փակագծում էլ գիզակ, նաև նոր երգ ունեն, ահա


https://www.youtube.com/watch?v=2DLbQYzc3qI