Դիտել ողջ տարբերակը : Օսկար 2020
Յոհաննես
18.01.2020, 22:41
Էս էլ մեր էս տարվա օսկարը
Լավագույն Ֆիլմ անվանակարգում առաջադրված ֆիլմերն են`
1.Ford v Ferrari
2.Marriage Story
3.The Irishman
4.Little Women
5.Gisaengchung
6.Joker
7.1917
8.Jojo Rabbit
9.Once Upon a Time ...in Hollywood
Լավագույն ռեժիսոր
1.Bong Joon-ho — Gisaengchung
2.Quentin Tarantino — Once Upon a Time ...in Hollywood
3.Todd Phillips — Joker
4.Martin Scorsese — The Irishman
5.Sam Mendes — 1917
Լավագույն դերասանուհի
1.Charlize Theron — Bombshell
2.Renée Zellweger — Judy
3.Scarlett Johansson — Marriage Story
4.Cynthia Erivo — Harriet
5.Saoirse Ronan — Little Women
Լավագույն դերասանուհի՝ երկրորդական դերի համար
1.Florence Pugh — Little Women
2.Laura Dern — Marriage Story
3.Scarlett Johansson — Jojo Rabbit
4.Kathy Bates — Richard Jewell
5.Margot Robbie — Bombshell
Լավագույն դերասան.
1.Adam Driver — Marriage Story
2.Joaquin Phoenix — Joker
3.Leonardo DiCaprio — Once Upon a Time ...in Hollywood
4.Antonio Banderas — Dolor y gloria
5.Jonathan Pryce — The Two Popes
Լավագույն դերասան՝ երկրորդական դերի համար
1.Al Pacino — The Irishman
2.Brad Pitt — Once Upon a Time ...in Hollywood
3.Tom Hanks — A Beautiful Day in the Neighborhood
4.Anthony Hopkins — The Two Popes
5.Joe Pesci — The Irishman
Լավագույն արտասահմանյան ֆիլմ
1.Dolor y gloria
2.Gisaengchung
3.Boze Cialo
4.Les misérables
5.Honeyland
Լավագույն օրիգինալ սցենար
1.Gisaengchung
2.Once Upon a Time ...in Hollywood
3.1917
4.Marriage Story
5.Knives Out
Լավագույն ադապտացված սցենար
1.The Two Popes
2.The Irishman
3.Joker
4.Little Women
5.Jojo Rabbit
Լավագույն անիմացիոն ֆիլմ
1.Toy Story 4
2.Klaus
3.J'ai perdu mon corps
4.How to Train Your Dragon: The Hidden World
5.Missing Link
Լավագույն սաունդթրեք
1.1917
2.Joker
3.Little Women
4.Marriage Story
5.Star Wars: Episode IX - The Rise of Skywalker
Ամբողջական ցանկին ծանոթանալու համար․ https://www.kinopoisk.ru/awards/oscar/2020/
Մի հետաքրքիր փաստ էս տարվա օսկարի մասին,ուրեմն ստորև ներկայացված են կինոարտադրող ընկերությունների կողմից նկարահնված ֆիլմերի անվանակարգերի քանակաը․
Netflix — 24
Walt Disney — 23
Sony Pictures — 20
Warner Bros. — 12
Universal Pictures — 11
Neon — 8
Lionsgate — 4
Focus Features — 2
LD Entertainment and Roadside Attractions — 2
Հ․Գ մեզ հաճելի քննարկումներ
Մենակ “Once upon a time in Hollywood”-ն ու „Joker”-ն եմ նայել, մնացածը մի ձև չի ձգում:
Մյուսները նայողներ եղե՞լ են:
StrangeLittleGirl
18.01.2020, 22:58
Մենակ “Once upon a time in Hollywood”-ն ու „Joker”-ն եմ նայել, մնացածը մի ձև չի ձգում:
Մյուսները նայողներ եղե՞լ են:
Marriage Story֊ն շատ կայֆն ա։ Էսօր գնում ենք Jojo Rabbit֊ը նայելու, Օսկարի իրիկունն էլ Little Women֊ը կնայենք։ Պարազիտն էլ եմ կիսատ֊պռատ տեսել։ Ահավոր լավն ա, ուղղակի էմոցիոնալ վիճակս թույլ չէր տալիս նորմալ նայել։ Դե Once upon a time in Hollywood֊ի առաջին կեսն էլ եմ տեսել, բայց կեսից կինոթատրոնից դուրս էկա։
StrangeLittleGirl
18.01.2020, 22:59
Մի հետաքրքիր փաստ էս տարվա օսկարի մասին,ուրեմն ստորև ներկայացված են կինոարտադրող ընկերությունների կողմից նկարահնված ֆիլմերի անվանակարգերի քանակաը․
Netflix — 24
Walt Disney — 23
Sony Pictures — 20
Warner Bros. — 12
Universal Pictures — 11
Neon — 8
Lionsgate — 4
Focus Features — 2
LD Entertainment and Roadside Attractions — 2
Հ․Գ մեզ հաճելի քննարկումներ
Հեչ մի մտածի, հեսա Դիսնեյը սաղին առնելու ա, մյուս տարի մենակ իրանք լինեն։
Յոհաննես
18.01.2020, 23:01
Հեչ մի մտածի, հեսա Դիսնեյը սաղին առնելու ա, մյուս տարի մենակ իրանք լինեն։
Netflix-ը քուանշեց էս գրածիդ :P
Յոհաննես
18.01.2020, 23:14
Մենակ “Once upon a time in Hollywood”-ն ու „Joker”-ն եմ նայել, մնացածը մի ձև չի ձգում:
Մյուսները նայողներ եղե՞լ են:
Բոլոր անվանակարգերը իրար հետ վերցրած այ էսքանն եմ ընդամենը նայել :(
Ford v Ferrari
Joker
Once Upon a Time ...in Hollywood
Knives Out
Star Wars: Episode IX - The Rise of Skywalker
Avengers: Endgame
Ford v Ferrari-ին միանշանակ խորհուրդ եմ տալիս,մի շնչով նայվող ֆիլմ է,ահավոր դռայվով ու Բեյլը էլի խզարում է,ամենայն հավանականությամբ հենց էս ֆիլմին էլ բալետ կանեմ։
Marriage Storyի պատմությանը ծանոթ եմ ու հեչ իմ ֆիլմը չի,մի տեսակ չեմ տրամադրվում նայեմ,The Irishmanը չափից դուրս եկար է ու էլի տրամադրվելու խնդիր կա,մտածում եմ շատ ձանձրալի կլինի։Gisaengchung էս Տրիբունի ասած դաշնամուր ֆիլմա,ծանր ֆիլմ է հատուկ տրամի դեպքում կնայեմ։1917ը սպասում եմ կինոթատրոններում հայտնվի։Jojo Rabbitին էլ իմ ֆիլմը չի զուտ օսկարի խաթր կնայեմ։Իմ համար զարմանալի էր,որ The Lighthouseը նոմինացված չի որպես լավագույն ֆիլմ,մի տեսակ շատ են սպասումները էս ֆիլմից,էս քանի օրը պետք է նայել,արդն կինոթատրոններում կա։Դե մեկ էլ The Two Popesի մասին եմ շատ դրական կարծիքներ լսել ու հաստատ կնայեմ։
Շատ մեծ էին սպասելիքներս էս տարվա օսկարից,բայց հիմա տեսնում եմ,որ ավելի շատ ձևա ու բովանդակությունը էլի երկրորդ պլան է մղվել։
Պարազիտն էլ եմ կիսատ֊պռատ տեսել։ Ահավոր լավն ա, ուղղակի էմոցիոնալ վիճակս թույլ չէր տալիս նորմալ նայել։
Պարազիտը ես էլ կարծում, որ լավը պիտի լինի, բայց (Յոհանի ասած) չեմ կարողանում ինձ տրամադրել, որ նայեմ:
StrangeLittleGirl
19.01.2020, 03:06
Jojo Rabbit֊ն ահավոր լավն էր։ Նայեք անպայման, հատկապես սև հումորի սիրահարներդ։
Netflix-ը քուանշեց էս գրածիդ :P
ԱՄՆ֊ում օրենսդրական փոփոխություն ա հեսա լինելու, ինչի արդյունքում Դիսնեյը սաղին առնելու ա, ում էլ չառնի, տակ են տալու։
Պարազիտը ես էլ կարծում, որ լավը պիտի լինի, բայց (Յոհանի ասած) չեմ կարողանում ինձ տրամադրել, որ նայեմ:
Հա, ոնց որ ասում են էդ ֆիլմի մասին, քեզնից մենակ գնում ա քեզ տրամադրել ու նստել նայելու։ Մնացածն ինքնիրան կգնա։ Հենց մենակ կորեական լինելու պահը սաղին հետ ա պահում։
Ի դեպ, էսօր Little Women֊ի թրեյլերն էլ տեսա, անհամբեր սպասում եմ, թե երբ պիտի կինոն նայեմ։ Saoirse Ronan֊ը լրիվ ծիտ էր էնտեղ։
Գաղթական
19.01.2020, 19:24
Իռլանդացին սպասումներս չարդարացրեց:
Բայց եկել էի ասելու, որ էդ ֆիլմի սցենարիստ ու պրոդյուսեր Զաիլյանն էլ ա Օսկարի ներկայացված ու դա իր առաջինը չի լինելու:
Մենակ “Once upon a time in Hollywood”-ն ու „Joker”-ն եմ նայել, մնացածը մի ձև չի ձգում:
Մյուսները նայողներ եղե՞լ են:
Նայել եմ՝
Marriage Story
The Irishman
Joker
Once Upon a Time ...in Hollywood
Էս շաաբթվա մեջ կնայեմ Little women և/կամ Ford v Ferrari
Իմ նայածներից արդեն դժվարանում եմ ընտրել լավագույնը, էնքան մոտ ա մրցակցությունը, հատկապես լավագույն դերասանի կատեգորիայում։ Բայց կուզենայի Adam Driver-ը (Marriage Story) ստանար, մի ձև ուրիշ տեսակ ընտիր խաղ էր, խաղ էլ չէր, ռեալ էր։
Ի դեպ, The Two Popes ներկայացված չի՞ :think Կարծում էի՝ ցուցակում էր, ու մտածում էի՝ դա կշահի որպես լավագույն ֆիլմ․ քաղաքական առումով երևի դրան պիտի տրվեր։
Quyr Qery
20.01.2020, 05:09
Բոլոր անվանակարգերը իրար հետ վերցրած այ էսքանն եմ ընդամենը նայել :(
Ford v Ferrari
Joker
Once Upon a Time ...in Hollywood
Knives Out
Star Wars: Episode IX - The Rise of Skywalker
Avengers: Endgame
Բայց Էնդգեյմը ոչ մի անվանակարգում չկար ( թե՞ ես ուշադիր չէի: Էնդգեյմը ընտիրագույնն էր ինձ համար, էդքան սուպերհերոս մի տեղում, երևի մի ութ անգամ կռվի պահը նայել եմ ու լացել:
Անիմացիաներից Toy Story 4-ը շատ լավն է:
Ֆիլմերից ուզում եմ Օսկար լավագույն եռյակը տանի՝ Irishman, շատ-շատ եմ հավանել:
Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Փիթը, որտև սաղ կինոն (գժվում եմ Տարանտինոյի համար, բայց էս հաստատ իրա լավագույն կինոն չէր) ինքն ա պահում:
լավագույն դերասան՝ Ֆենիքսը, միանշանակ, հզոր էր ու արժանի, դեռ վաղուցվանից:
Պարազիտները շատ լավն էին, շատ մոտ իրականությանը:
Տխուր եմ, որ Midsommar-ը ոչ մի անվանակարգում չկար, որտև տեսածս ամենաուժեղ կինոներից էր էս տարվա:
Knives out-ը լրիվ Ագաթա Քրիստի էր, իսկ ես շատ եմ սիրում Քրիստի:
Չեմ կարող ինձ տրամադրել 1917-ի համար:
Jojo-ն Արտակենց տանն ուզում էինք նայել, լավ որակի դեռ չկա:
Ռեժիսոր երևի կճանաչվի Todd Phillips-ը:
Հուսամ բան բաց չթողեցի, հա ու կուզեի Մարգո Ռոբին կամ Սքարլետը երկրորդ պլանի դերասանուհի ճանաչվեին:
StrangeLittleGirl
20.01.2020, 11:54
Հուսամ բան բաց չթողեցի, հա ու կուզեի Մարգո Ռոբին կամ Սքարլետը երկրորդ պլանի դերասանուհի ճանաչվեին:
Սքարլեթի խաղը սպանիչ ա Ջոջոյում։ Բայց Լորա Դերնն էլ արժեր, որ ստանա։
Հա, Արտակենց հետ անպայման նայեք Ջոջոն։ :)) Լրիվ Արտակի հումորն ա էդ կինոն։ Էն կարգի էր, որ դահլիճում հանդիսատեսի կեսից ավելին վախենում էր ծիծաղել։ Ես հռհռոցս դրել էի, նոր հետո կամաց֊կամաց սաղ բացվեցին։
https://films.am/Oscars/
Ստեղ իրար գլխի են հավաքել սաղ օսկարի առաջադրված ֆիլմերը։
Ես նայել եմ՝
Gisaengchung - լավն էր, բայց ոչ որպես տարվա լավագույն։
Joker
Knives Out - շատ լավն էր, հին ու բարի դետեկտիվ։
Klaus - Էս նոր, պսևդո-3D-ն չհավանեցի, երևի նորություն ա, դեռ պտի ընտելանանք, բայց ընդհանուր մուլտն իհարկե լավն էր։
How to Train Your Dragon: The Hidden World - Շուտ ենք նայել, երեխեքի հետ։ Մենակ հիշում են, որ սիրուն պատմության լավ փակում էր։
Հենց մենակ կորեական լինելու պահը սաղին հետ ա պահում։
Կորեացիք եթե լավ ֆիլմ եմ նկարում, դա սովորաբար շատ լավն ա լինում ։)
Oldboy-ը վկա։ Եթե ինչ որ մեկը դեռ չի նայել, անպայման նայեք, ու անպայման voiceover-ով կամ տիտրերով։ Հանկարծ դուբլյաժով չնայեք։ Սաղ էֆեկտը կորելու ա։
StrangeLittleGirl
20.01.2020, 14:16
Կորեացիք եթե լավ ֆիլմ եմ նկարում, դա սովորաբար շատ լավն ա լինում ։)
Oldboy-ը վկա։ Եթե ինչ որ մեկը դեռ չի նայել, անպայման նայեք, ու անպայման voiceover-ով կամ տիտրերով։ Հանկարծ դուբլյաժով չնայեք։ Սաղ էֆեկտը կորելու ա։
Կորեական ֆիլմեր ես էլ եմ սիրում, բայց դժվար ա կինոթատրոն գնացող, ադիբուդի ուտող միջին վիճակագրական սպիտակ մարդուն բացատրել, որ կինոն կարա լավը լինի, նույնիսկ եթե դերասաններն արտաքինով իրան նման չեն, իրան հասկանալի լեզվով չեն խոսում։
Յոհաննես
22.01.2020, 16:09
Իմ համար զարմանալի էր,որ The Lighthouseը նոմինացված չի որպես լավագույն ֆիլմ,մի տեսակ շատ են սպասումները էս ֆիլմից,էս քանի օրը պետք է նայել,արդն կինոթատրոններում կա։Դ
Սպասելիքներս մեղմ ասած չարդարացան,իրականում լավ էր նկարած ու դերասանական խաղը շատ զիլ էր,բայց լուրջ հոգնել եմ իբր լուրջ փիլիսոփայական անկապ ֆիլմերից,հետն էլ լավ վախեցել եմ :( Ասենք էդ հիմքով մի հատ հանճարեղ գործ կարելի էր նկարել,ափսոս․․
''Marriage Story''-ն հեչ չէր ձգում՝ զուտ վերնագրի պատճառով. լավ բանի անունը սովորաբար «ամուսնություն» չի լինում: Հետն էլ Սքարլեթ Յոհանսոնին տանել չեմ կարող, ոչ էլ Ադամ Դրայվերին եմ հավանում:
Բայց որ էստեղ դրական կարծիքներ հնչեցին, մտածեցի՝ լավ, փորձեմ նայել:
Ուրախացնողն էն էր, որ արագ հասկացվեց՝ ընտանիքի «գեղեցկության» մասին պատմող հերթական բուլշիթը չի, այլ իրականում ''Divorce Story'' է: Բայց միևնույն է կես ժամից ավել չձգեցի. Սքարլեթին ուղղակի ի վիճակի չեմ ավելի երկար նայել ու առավել ևս՝ լսել (ինչ ահավոր ձայն ունի): Կողքի երկրորդ պլանի դերասանուհիններն էլ, իմ կարծիքով, շատ վանող ու անբնական էին:
Quyr Qery
28.01.2020, 05:11

Ինձ ամենաշատ չձգող ֆիմն էր էս տարվա, շատ нудный ա երևում ու Ադամ Դրայվերից զզվում եմ, ավելի լավ է Midsommar-ը նոմինացվեր դրա փոխարեն:
Այս պահի դրությամբ նայել եմ հետևյալ ֆիլմերը.
Ջոկեր - Ժոակին Ֆենիքսը շատ լավն էր, համոզիչ ու դրամատիզմով լի (տղամարդու լավագույն դերի Օսկարի հիմնական թեկնածուն): Որևէ ուրիշ էական բան ֆիլմում չտեսա, իմը չէր:
Իռլանդացին - Երկար էր, երկար էր, երկար էր... Դե Նիրոն Գոռ Վարդանյանի ոճով ողջ ֆիլմի ընթացքում դեմքի արտահայտությունը չփոխեց: Ալ Պաչինոյի պերսոնաժի իմաստը չհասկացա, կարող էր և չլինել... Պերսոնաժի միակ առավելությունն այն էր, որ նրան մարմնավորել էր Ալ Պաչինոն: Ի դեպ այս ֆիլմում Ալ Պաչինոյի խաղը մի քանի գլուխ բարձր էր Դե Նիրոյի խաղից:
Մի անգամ Հոլիվուդում - Այս սա կինո էր: Ամեն ինչ կար. օրիգինալ սցենար, լավ օպերատորական աշխատանք, դերասանական լավ խաղ (Բ.Պիտն անկասկած երկրորդ պլանի համար Օսկարը կվերցնի), գրավիչ ընթացք և իհարկե, Տարանտինոյին հատուկ անսպասելի ավարտ: Մի խոսքով հոյակապ էր, ես միանշանակ էս ֆիլմին կտայի Օսկարը:
1917 - Առաջին բանը, ինչը հենց սկզբից գերեց ու մինչև վերջ էկրանի առաջ գամած պահեց, օպերատորական լավ աշխատանքն էր (ինչ խոսք, Օսկարի արժանի): Սցենարը չէի ասի, որ օրիգինալ էր, բայց ամեն դեպքում հետաքրքիր էր: Դրամատիզմ կար, բայց քիչ էր նման թեմայի համար:
Jojo Rabbit-ն էդ ի՜նչ լավն էր :love
Նույնիսկ Սքարլեթ Յոհանսոնի հետ հաշտվեցի․ շատ լավն էր ֆիլմում։ Մնացած բոլոր դերասաններն էլ էին ընտիր։
Իսկ ֆիլմը կինոթատրոնում նայելը, երբ կողքդ լիքը գերմա․․․նացիներ են, մի իսկական հաճույք էր :))
Յոհաննես
09.02.2020, 22:30
Չգիտեի,որ էսօրա Օսկարը,բայց դե հերթական փթիր օսկարնա,սաղ սպասելիքներս ջուրը ընկավ
Quyr Qery
09.02.2020, 22:42
Չգիտեի,որ էսօրա Օսկարը,բայց դե հերթական փթիր օսկարնա,սաղ սպասելիքներս ջուրը ընկավ
why?
Յոհաննես
09.02.2020, 22:58
why?
Ավելի շատ հնչեղ անուններ են,իմ ոճի մեջ ոչ մի կինո չկա :/
Իռլանդացին՝ շքեղ ա
Մի անգամ Հոլիվուդումը՝ շքեղ ա
1917-ը՝ հոյակապ ա
Ֆորդը Ֆեռարիի դեմը՝ ընտիր ա
Ջոկերը՝ լավն ա
Ջոջո նապաստակը՝ լավն ա
մյուսները դեռ չեմ նայել, բայց էս տարվա օսկարակիրներից որը նայել եմ, զիլ են: Քիչ ա մնում Օսկարն էլ նայեմ ))
հ.գ. Յոհաննես մի փնթփնթա ))
Յոհաննես
10.02.2020, 03:29

Ես ինչ իմանամ,որ ինձնից շատ ես օսկարի կինո նայել :D
Ես ինչ իմանամ,որ ինձնից շատ ես օսկարի կինո նայել :D
«Երկու պապ»-ն էլ ա լավը )
Պառազիտը չեմ նայել, աչքիս շատ իզուր: Լավագույն սցենարը տարավ ))
Լավագույն երկրորդ պլանի դերասան՝ Բրեդ Փիթ, «Մի անգամ Հոլիվուդում»
Լավագույն անիմացիոն կինո՝ «Խաղալիքների պատմությունը 4»
Լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմ՝ «Hair Love»
Լավագույն ադապտացված սցենար՝ «Ջոջո ճագարը»
քնե՞լ, թե՞ մնացածն էլ նայել, սա է հարցը :ճ
Կյանքում Օսկար նայած չկամ: Յանի հետաքրքիր ա ?
Արա, էդ խեղճ կորեացին երկրորդ օսկարից հետո ասեց՝ վսյո, էս իրիկուն կխմեմ, հետո երրորդ անգամ կանչեցին, մարդը շփոթված ասեց՝ լավ, կխմեմ մինչև առավոտ, հիմա էլ չորրորդ անգամ կանչեցին ասին, ապեր կինոդ էլ ա օսկար ստանում, արդեն մանթոից քիչ էր մնում գետնինը մտներ, պարազիտը սաղ տարավ :D
Կյանքում Օսկար նայած չկամ: Յանի հետաքրքիր ա ?
40 վայրկյանում կարդալու ինֆորմացիան 3.5 ժամում նայելը ո՞նց կարա հետաքրքիր լինի ։ճ
Շոու ա էլի իրա համար, որ գործ անելուց կողքից ֆռռում ա, նորմալ ա։
Արա, բայց մարդ էլ հիմնական հավակնորդներից հենց Մակաբույծը նայած չլինի, ու սաղ կարևոր անվանակարգերը դա տանի :o
Կյանքում Օսկար նայած չկամ: Յանի հետաքրքիր ա ?
Տուֆտա շոու է իրականում, կարելի է նայել, եթե հաստատ ուրիշ բան չկա անելու ։Ճ Չեմ հիշում ով էր ասել՝ ինչ-որ ապուշներ Հոլիվուդում հավաքվում, իրենք իրար մրցանակներ են շնորհում ու իրենց աշխարհացունց դեմքեր են զգում :D Իմ հիշողության մեջ մենակ Հոակին Ֆենիքսի դեպրեսիվ խոսքը մնաց, որ ստիպեց մի քիչ կենսագրությունը կարդամ։ Իր թարախ դերերը ինձ դուր են գալիս ։Ճ
Արա, էդ խեղճ կորեացին երկրորդ օսկարից հետո ասեց՝ վսյո, էս իրիկուն կխմեմ, հետո երրորդ անգամ կանչեցին, մարդը շփոթված ասեց՝ լավ, կխմեմ մինչև առավոտ, հիմա էլ չորրորդ անգամ կանչեցին ասին, ապեր կինոդ էլ ա օսկար ստանում, արդեն մանթոից քիչ էր մնում գետնինը մտներ, պարազիտը սաղ տարավ :D
Պարազիտը չեմ նայել, բայց մի բան ինձ հուշում ա, որ պալիծիկայի մատը խառն ա ստեղ։ Ու ռեժիսորն էլ ոնց որ մի քիչ շատ համարեց էդքան նոմինացիաներ սրբել֊տանելը, ես կասեի՝ անհարմար էր զգում ավելի շատ, քան թե մանթո էր, նույնիսկ Սկորսեզին մխիթարում էր՝ վերջինիս ցիտելով։
Էս տարվա ֆիլմերն, իմ կարծիքով, ահագին լավն էին. չորս ֆիլմ եմ նայել, չորսն էլ ընտիր էին՝ "Joker", "Once Upon a Time in Hollywood", "Jojo Rabbit", "Little Women":
Բրեդ Պիտի Օսկարը ժպտացրեց․ իսկապես շատ լավն էր իր դերում :)
Մեկ էլ ուրախացա, որ Jojo Rabbit-ը լավագույն ադապտացված սցենարի անվանակարգում հաղթեց․ շատ կրեատիվ աշխատանք էր արել Taika Waititi-ն սցենարի հարցում։ Ի դեպ երևակայական Հիտլերի դերում էլ էր ինքը․ սկզբում որոշված է եղել, որ մի հայտնի դերասան են վերցնելու էդ դերի համար, բայց հետո մտածել են, որ եթե հայտնի դեմք վերցնեն, էրեխեքը ստվերում կմնան, ու դրա համար որոշել են անփորձ մեկին դնեն դերում, ասենք՝ ֆիլմի ռեժիսյորին ու սցենարի հեղինակին: Իմ կարծիքում, լավ որոշում էր :)
Տուֆտա շոու է իրականում, կարելի է նայել, եթե հաստատ ուրիշ բան չկա անելու ։Ճ Չեմ հիշում ով էր ասել՝ ինչ-որ ապուշներ Հոլիվուդում հավաքվում, իրենք իրար մրցանակներ են շնորհում ու իրենց աշխարհացունց դեմքեր են զգում :D Իմ հիշողության մեջ մենակ Հոակին Ֆենիքսի դեպրեսիվ խոսքը մնաց, որ ստիպեց մի քիչ կենսագրությունը կարդամ։ Իր թարախ դերերը ինձ դուր են գալիս ։Ճ
Որ տենց նայենք, ամեն ինչի մասին էլ կարելի է նույնը ասել՝ սկսած քաղաքական դաշտից, վերջացրած մնացածով. ապուշներով հավաքվել տուֆտում են ու իրենց դեմք զգում: Նույնիսկ Ակումբի վրա կարող ենք տարածել :))
Ինձ դուր է գալիս թե շոուն, թե հոլիվուդյան աշխարհը. հատկապես հավանում եմ, որ փորձում են օսկարի հարթակում կարևոր ուղերձներ անել: Ու ընդհանուր ահագին պոզիտիվ միջոցառում է: Էլ չեմ ասում, որ ընտրված ֆիլմերն էլ, իմ կարծիքով, հեչ վատը չեն ու մեծամասամբ արժանի են մրցանակների՝ ներառյալ նրանցում ներգրավված մարդկանց:
Վերջին տարիներին չեմ հաջողացնում նայել շոուն, մենակ հատուկենտ պատառներ եմ գտնում էս կամ էն սայթում: Եթե մեկը ամբողջական շոուի հղում տար, շնորհակալ կլինեի:
Նոմինացված ֆիլմերի մեծ մասը հասցրեցի նայել մինչև Օսկարը։ Ջոջոն 3 անգամ նայել ենք, շատ սիրեցինք փոքր Յոհանեսին ու առհասարակ ամբողջ ֆիլմը։ Սկարլետը արժան էր օսկարի Ջոջոյի համար։
Ափսոսում եմ Կլաուսի համար, պետք ա Օսկարը ինքը տաներ։
Մնացած նոմինանտների մասին ավելի չեզոք կարծիքի եմ։ Մակաբույծի հաղթանակը ակնհայտ էր, նայելու ընթացքում զգացվում էր, որ մրցանակներ տանելու ա։
Ցավալի ա, որ Էնդգեյմը ոչ նոմինացվեց ոչ էլ մրցանակ տարավ, չնայած դրանից չի դադարում հզորություն լինել։
Յոհաննես
11.02.2020, 20:27

Փոքրը դու ես :(
Jo Jo Rabbit-ը ներվայնացրեց․ ամերիկացիները հաղթեցին նացիստներին և ընդհանրապես երկրորդ համաշխարհայինը, բա ոնց․․․
Jo Jo Rabbit-ը ներվայնացրեց․ ամերիկացիները հաղթեցին նացիստներին և ընդհանրապես երկրորդ համաշխարհայինը, բա ոնց․․․
Ֆիլմն ընդհանրապես դրա մասին չէր :)
Օսկարի արարողությանը Նատալի Պորտմանը թիկնոց էր կրում, որի վրա դրոշմված էին կին ռեժիսյոների անուններ, որոնք իր կարծիքով անարդարացիորեն ներկայացված չէին էս տարվա Օսկարին, չնայած որ արժանի էին ճանաչման:
https://i.ibb.co/1dPnK12/25-F1-DC2-B-CB6-F-4-FEB-80-DC-2-E1-C28-A5-B8-E9.jpg (https://imgbb.com/)
Իմ կարծիքով, շատ սիրուն ժեստ էր իր կողմից:
Ֆիլմն ընդհանրապես դրա մասին չէր :)
Ես չասեցի դրա մասին էր։
''Marriage Story''-ն հեչ չէր ձգում՝ զուտ վերնագրի պատճառով. լավ բանի անունը սովորաբար «ամուսնություն» չի լինում: Հետն էլ Սքարլեթ Յոհանսոնին տանել չեմ կարող, ոչ էլ Ադամ Դրայվերին եմ հավանում:
Բայց որ էստեղ դրական կարծիքներ հնչեցին, մտածեցի՝ լավ, փորձեմ նայել:
Ուրախացնողն էն էր, որ արագ հասկացվեց՝ ընտանիքի «գեղեցկության» մասին պատմող հերթական բուլշիթը չի, այլ իրականում ''Divorce Story'' է: Բայց միևնույն է կես ժամից ավել չձգեցի. Սքարլեթին ուղղակի ի վիճակի չեմ ավելի երկար նայել ու առավել ևս՝ լսել (ինչ ահավոր ձայն ունի): Կողքի երկրորդ պլանի դերասանուհիններն էլ, իմ կարծիքով, շատ վանող ու անբնական էին:
ivy, ներողություն սենց երկար քոմենթի համար։ Կարող ես հանգիստ իգնոր անել ))) Ես լիովին քեզ կհասկանամ ))) Իրականում էս գրառում գտա Midsommar ֆիլմը որոնելիս։ Ուզում էի տեսնեի էդ ֆիլմի մասին քննարկումներ եղել են, թե ոչ, ու տեսա քո այս գրառումը։ Չկարողացա անտարբեր անցնել ))))
Չգիտեմ Marriage Story-ին Օսկարի արժանի էր, թե ոչ, բայց ֆիլմը շատ շատ առանձնահատուկ է՝ համեմատած մյուս դրամաների հետ։ Ուզում եմ մի քանի բան գրել։ Ներողություն եմ խնդրում, եթե գրածս որոշ տեղեր անհասկանալի կամ ձանձրալի է։ Կարծում եմ, որ ինչ որ չափով հետաքրքիր կլինի, դրա համար եմ գրում :P
Դու քո գրառման մեջ գրում ես, որ «լավ բանի անունը սովորաբար «ամուսնություն» չի լինում» և ես քեզ հետ համաձայն եմ )) Բայց դու երևի կզարմանաս իմանալով, որ ֆիլմի ռեժիսորնել է քեզ հետ համաձայն )) Վերնագրի մեջ շատ հետաքրքիր խաղ ու իրոնյա կա։ Ամբողջ ֆիլմը ամուսնալուծության մասին է՝ սկզբից մինչև վերջ։ Հարց է առաջանում. բա ինչո՞ւ է Divorce Story-ի մասին ֆիլմը անվանում Marriage Story։ Ես հակված եմ մտածել, որ սա հատուկ է մտածված։ Իմաստներից մեկը հնարավոր է այն է, որ ցանկացած ամուսնության պատմություն, դա իրականում հենց ամուսնալուծության պատմություն է։ Կամ՝ ինչպես հենց ռեժիսորն է ասում. ամուսնալուծությունը ավելի լավ, քան ցանկացած այլ բան, ցույց է տալիս, թե ինչ է ամուսնությունը։ Եթե ուշադրություն դարձնես, ապա կնկատես, որ դասական գրականության, ֆիլմերի կամ արվեստի այլ ճյուղերի մեջ ցանկացած ամուսնության պատմություն, դա հենց ամուսնալուծության պատմություն է։ Ինչպես գրում է Տոլստոյը Աննա Կարենինայի մեջ՝ «Все счастливые семьи похожи друг на друга, каждая несчастливая семья несчастлива по-своему»։ Այ սա հենց ֆիլմ է այն մարդկանց մասին, ովքեր «несчастливы по-своему»։ Մի խոսքով էս նյուանսը շատ հետաքրքիր է և տալիս է ընդհանուր պատկերացում ֆիլմի կառուցվածքի ու տրամաբանության մասին։
Ֆիլմը ունիկալ է նաև նրանով, որ այնտեղ կան հղումներ բազմաթիվ ստեղծագործությունների, ֆիլմերի, մյուզիքլների։
Այս ֆիլմը, ինչպես և վերջին 45 տարիների ընթացքում ամունալուծության մասին նկարահանված լուրջ ֆիլմերը, մեծ չափով նմանակում են Ինգմար Բերգմանի Scenes from a Marriage վեց ժամանոց սերիալին։ Այս սերիալը երևի մոտակա հարյուր տարվա համար հիմք է հանդիսանալու նորանոր ֆիլմերի և ստեղծագործությունների։ Կարծում եմ, որ քեզ՝ որպես հոգեբանի շատ հետաքրքիր կլինի։ Ամբողջ վեց ժամը զրույցներ են։ Բայց այնքան խորը, այնքան անսպասելի, այնքան անմիջական, պարզ, ազնիվ, որ կարող եմ հարյուր տոկոսով երաշխավորել, որ անգամ ժամանակակից մարդկանցից շատ շատերը իրենք իրենց հետ այդքան ազնիվ չեն։ Եթե ժամանակ ունենաս նայի։ Մարտինը Սքորցեզե, Ալենը Վուդի այդ ֆիլմը անվանում են աստվածային, չրկնվող, աննման.... Դա նայելուց հետո Marriage Story-ին լրիվ այլ կերպ կընկալես ու կարծում եմ ավելի շատ կսիրես։
Բացի դրանից ֆիլմում կան հղումներ դեպի այլ ֆիլմեր։ Օրինակ՝ Ռոբերտ Բենտոնի Kramer vs. Kramer և Ասգար Ֆարհադիի A Separation։ Էս ֆիլմը կարծես էս երկու ֆիլմերի ալտերնատիվ տարբերակը լինի, բայց ահավոր յուրահատուկ ձեռագրով ու ասելիքով։ Բայց կառուցվածքային ահագին նմանություններ կան։
Ու մի բան էլ ասեմ, ու էլ գլուխդ չեմ տանի ))
Ֆիլմի համարյա թե վերջում Չարլին երգում է մի երգ.
Someone to need you too much,
Someone to know you too well,
Someone to pull you up short
And put you through hell.
Someone you have to let in,
Someone whose feelings you spare,
Someone who, like it or not,
Will want you to share
A little, a lot.
Somebody, hold me too close,
Somebody, hurt me too deep,
Somebody, sit in my chair
And ruin my sleep
And make me aware
Of being alive,
Being alive.
(Кто-то слишком в тебе нуждается,
Кто-то слишком хорошо тебя знает,
Кто-то обрывает тебя на полуслове.
И устраивает тебе кромешный ад.
Кто-то, кого ты должен впустить,
Кто-то, чьи чувства надо беречь,
Кто-то, с кем хочешь не хочешь
Надо делиться и большим, и малым.
Кто-нибудь, обними меня чересчур крепко,
Кто-нибудь, рань меня слишком глубоко,
Кто-нибудь, займи мое кресло
И помешай мне спать.
И дай мне знать,
Что я живой…
Быть живым.)
Ես սրա վրա տենց հատուկ ուշադրություն չէի դարձրել, մինչև չկարդացի մի հոդված մի հատ շատ լուրջ ֆիլմերին նվիրված պարբերականում, որտեղ բացատրում էր թե ինչին ա սա ակնարկում։ Պարզվում է այս խոսքերը վերցված են 70-ականների մի մյուզիքից, որտեղ 40-ի մոտ холостяк Ռոբերտի ընկերները, որոնք արդեն վաղուց ամուսնացած են, ունեն երեխաներ, գտնվում են ամուսնական պարտականությունների ծանր բեռի տակ, անկանխատեսելի են, դավաճանում են.... մի խոսքով էն ամենը ինչ կա «ընտանիք»-ներից շատերում։ Ու իրենք Ռոբերտին անընդհատ դրդում են ամուսնանալու, իսկ ինքը անընդհատ ինչ որ պատճառներ է բերում հօգուտ իր որոշման՝ մնալու չամուսնացած։ Ու էդ ընկերները Ռոբերտի յուրաքանչյուր պատասխանից հետո կրկնում են.
"You’ve got so many reasons for not being with someone, but you haven’t got one good reason for being alone"
(у тебя так много резонов, чтобы не быть ни с кем, и ни одного убедительного, для чего оставаться одному)
Ու էն խոսքերով, որը ես բերեցի վերևում, Ռոբերտը ինքն իրեն պատասխանում է, թե ինչու ԼԻՆԵԼ ինչ որ մեկի հետ.
And make me aware
Of being alive,
Being alive.
И дай мне знать,
Что я живой…
Быть живым.
Փաստորեն, ըստ էս խոսքերի փիլիսոփայության, լինել կենդանի նշանակում է արտացոլվել ինչ որ մեկի մեջ։ Չենք կարող լինել կենդանի մենակ։ Միշտ պետք է մյուսը, որ մենք լինենք կենդանի։
Փաստորեն որքան էլ որ ֆիլմը ամուսնալուծության մասին է, բայց այն կարծես հայելիային արտացոլանքով ամուսնալուծության մեջ արտացոլում է ամուսնությունը։ Մի խոսքով, էսքան գրում եմ, որ մի բան ասեմ։ Չգիտեմ օսկարի արժանի է, թե չէ, բայց որ յուհատուկ խորը, գեղեցիկ ու ճաշակով ֆիլմ են ստեղծել դա փաստ է։