Դիտել ողջ տարբերակը : Անկեղծություն
Յոհաննես
05.12.2019, 23:33
Թեմայի հիմքը- մոտ մի տարի առաջ,որոշել էի բոլոր ակումբցիների մասին մաքսիմալ անկեղծ կարծիքս հայտնել,բայց էդպես էլ չարեցի,քանի որ չէի ուզում ոչ մեկին ցավացնեի,նեղացնեի կամ հարաբերություններս փչացնեի։
Հիմք երկրորդ- մի երեք ամիս առաջ մի աղջկա հետ էի շփվում,էս էլ դավադիտ արեց․ անկեղծ չես հա անկեղծ չես․․․․ես էլ ոչ տվի ոչ առա․․․․․․․Դե պարզ է,որ շփումը հենց էդ պահին դադարեց։
Հիմա էս թեման բացում եմ,որ վերջը հասկանանք,որ էդքան մարդիկ անկեղծություն են ասում,իրանք իսկապես ցանկանու՞մ են էդ անկեղծությունը ստանալ
Հ․Գ եթե սենց թեմա կա,գրառումս տեղափոխեք էնտեղ
Ինձ համար դիմացինի անկեղծությունը շատ բան է տալիս: Մեկ նախադասությամբ. Ժամանակի խնայողություն և ըտրված ճանապարհի շտգրտում:
Անկեղծ կշտամբանքը շողոքորթությունից և ոչինչ չասող լռությունից լավ է
Յոհաննես
06.12.2019, 00:10

Իսկ էդ անկեղծ կշտամբանքից հետո լինունա՞ նորմալ շփվել
StrangeLittleGirl
06.12.2019, 01:11
Ինձ համար ցանկացած հարաբերություններում մաքսիմալ անկեղծությունը կարևոր գործոն ա, մանավանդ որ մի քիչ լեզվի պրագմատիկան հասկանալուց թույլ եմ, ու հաճախ ոչ ուղիղ ասվածը չեմ հասկանում կամ սխալ եմ հասկանում։
Իհարկե կարա լինի, որ երբ որևէ մեկն ինձ անկեղծ մի բան ասի, ու ես դադարեմ հետը շփվել, բայց դա ոչ թե անում եմ նրա համար, որ անկեղծությունը վրաս ազդել ա կամ նեղացել եմ կամ եսիմ ինչ, այլ նրա համար, որ ուղղակի նախընտրում եմ չշփվել կոնկրետ մարդկանց հետ, որոնք կոնկրետ տիպի կարծիք ունեն իմ մասին։ Ես ինքս էլ շատ անկեղծ եմ ու աջուձախ սաղին ասում եմ ինչ եմ մտածում իրենց մասին։ Ու իրենք էլ ազատ են որոշել, որ չեն ուզում շփվել մեկի հետ, ով նման կարծիք ունի իրենց մասին։
Բայց ասեմ, տարիքի հետ գնալով ավելի դիվանագետ եմ դառնում ու գնալով ավելի դժվար ա դառնում տարբեր բաների կամ մարդկանց մասին անկեղծ կարծիք ասելը։ Հաճախ ցրում եմ ու ոչինչ չեմ ասում։
CactuSoul
06.12.2019, 01:32
Է իմա՞ստը շփվելու մարդու հետ, ով իր մասին ունեցածդ անկեղծ կարծիքի պատճառով պիտի չուզենա հետդ շփվել: Ուրեմն ճիշտն էլ էդ էր: Հարաբերություն չփչացնելը ո՞րս ա:
Կամ եթե պիտի կեղծիքի հիման վրա հարաբերություն պահվի, դրա իմա՞ստը որն ա:
Խի՞ եք կյանքն անիմաստ բարդացնում:
Յոհաննես
06.12.2019, 01:53

Ես ինչքան մեծանում եմ էդքան ավելի շատ եմ մտածացս դեմքներին ասում,բայց երբեմն կարամ փոշմանեմ,ախր շատ զգայունա հոգիս ։Դ բայց եթե անկեղծ,քո հետ հեշտա մաքսիմալ անկեղծ լինելը(նու ակումբում էլի) էդ երևի նրանիցա,որ թեժ պահերին գլխավոր գործող անձանցից ես ու կատաղած վախտ կարամ ասեմ ինչ մտածում եմ ։Դ
Է իմա՞ստը շփվելու մարդու հետ, ով իր մասին ունեցածդ անկեղծ կարծիքի պատճառով պիտի չուզենա հետդ շփվել: Ուրեմն ճիշտն էլ էդ էր: Հարաբերություն չփչացնելը ո՞րս ա:
Կամ եթե պիտի կեղծիքի հիման վրա հարաբերություն պահվի, դրա իմա՞ստը որն ա:
Խի՞ եք կյանքն անիմաստ բարդացնում:
Այ օրինակ Կակտուսը դասական օրինակա,մի օր ինչ մտածում էի դեմքին ասեցի,բայց ոչ մի ձև չնեղացանք իրարից,բայց ասենք Կակտուսը տարբերվողա ու իրանով չի լինի մեր հայ հասարակությանը ներկայացնել,իսկ մեր հասարակության մեջ,էդ անկեղծությունը օդի մեջ կրակոցա ու էս թեմայում հլը նենց մարդ չի գրել,որ իմ անկեղծ կարծիքը կարար իրան վիրավորեր։
Իբր ով չգիտի որ Վարզորը շատախոսա,կամ որ Բյուրը որոշ հարցերում ծայրահեղականա,կամ որ Կակտուսը 12 տարեկանա,ո՞վ չգիտի...
Այսինքն՝ ով հայտնվում ա էս թեմայում, անկեղծ կարծիք ես նվիրու՞մ։
Յոհաննես
06.12.2019, 02:24
Այսինքն՝ ով հայտնվում ա էս թեմայում, անկեղծ կարծիք ես նվիրու՞մ։
Դե փորձում եմ անկեղծ լինել,էն էլ էն դեպքում,երբ երեքն էլ կողմ էին մաքսիմալ անկեղծ շփմանը,տես դու տենց բան չես գրել ես էլ քո մասին բան չեմ ասում
Հ.գ իրականում շատ բարդ է մաքսիմալ անկեղծ լինելը,ես որ չեմ ուզում դրա պատճառով հարաբերություններս փչացնեմ,իսկ էս մեր երեք ընկերները ամենակյանք դեմքերից են էս տեսանկյունից

Լավ, օքեյ, հայտ ա պետք ներկայացնել :)
Հա, ես ուզում եմ իմ մասին անկեղծ կարծիքդ իմանալ։ Հետևանքները՝ չգիտեմ, չեմ կարող ասել, մինչև տեղի չունենա, բայց դա չի փոխում ցանկությունս :)
Յոհաննես
06.12.2019, 02:36

Ակցիա էր,առաջի երեք գրառում անող անդամներինա հասնում,էս միջոցով փորձում եմ խրախուսել իմ բացած թեմաներում ակտիվությունը :)

Արդար չի, պետք էր նախօրոք ասել :))
Ինձ ոչ մեկի բացասական կարծիքը իմ մասին հետաքրքիր չի, ինքս էլ աշխատում եմ ոչ մեկին իմ բացասական կարծիքը չհայտնել: Ում չեմ սիրում էն ա հետը չեմ շփվում: Ակումբում մեկ մեկ չեմ կարում ինձ զսպել, բայց հանուն արդարության երևի ամենաքիչը տհաճ բան ասող ակումբցիներիցեմ
One_Way_Ticket
06.12.2019, 02:45
Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ մարդկային հարաբերություններում, նույնիսկ ամենամտերիմ, անկեղծությունը պարտադիր պայման է։ Մարդը իր բնույթով էգոիստ արարած է, ինչը ավտոմատ կերպով նշանակում է, որ քո լիակատար անկեղծությունը քեզնից բացի ոչ մեկին պետք չէ։ Այ ինքդ քո հետ անկեղծ եղիր, դրա հետ համաձայն եմ :) Դու ու դու նույն շահերն եք հետապնդում, ու ինչքան միմյանց հետ անկեղծ լինեք, այնքան ավելի մեծ է հավանականությունը նպատակին հասնելու։
Իսկ ուրիշների հետ․․․ եկեք իմ սիրած ցիտատներից մեկը տեղադրեմ առանց թարգմանության, ում պետք է, կթարգմանի։
The truth has never been of any real value to any human being - it is a symbol for mathematicians and philosophers to pursue. In human relations kindness and lies are worth a thousand truths. (c) Graham Greene
Լավ, եթե լուրջ քննարկում էր, ես էլ ասեմ, թե ինչ եմ մտածում լիակատար անկեղծության մասին՝ հարաբերություններում։
Ամեն ինչ կախված է մի աներևույթ նուրբ սահմանից․ ճշմարտություն vs անկեղծություն։ Այսինքն՝ անկեղծ արտահայտել կարծիքդ չի նշանակում որ ճշմարտությունն ես ասում տվյալ մարդու մասին։ Այ էդտեղ կարող է առաջանալ վտանգավոր շփոթմունք։ Օրինակ, եթե ես ինչ-որ մեկին անկեղծորեն ասում եմ, որ, ենթադրենք, ինքը մեծամիտ է, դա պարտադիր չի նշանակում, որ ես բարձրաձայնեցի ճշմարտությունը։ Շատ հնարավոր է՝ ես մոլորության մեջ եմ։ Բայց արի ու տես, որ իմ էդ անկեղծությունից դիմացինը կարող է վիրավորվել՝ ընդունելով որպես կարծեցյալ ճշմարտություն իր մասին, կամ տրամադրությունը գցել, մտածելով, թե այնդպիսի տպավորություն է թողել։ Մինչդեռ շատ հնարավոր է, որ այդպիսի տպավորություն ոչ թե ինքն է թողել, այլ դիմացինի մոտ ընկալումները աղավաղված են ու սխալ։
Այ էս առումով էլ անկեղծ կարծիք լսելը ոչ միշտ է ադեկվատ ընկալվում ու մարդիկ դադարում են միմյանց հետ շփվել։
Յոհաննես
06.12.2019, 02:55
Ըհը,թեման գնալով հետաքրքրանում է...հետաքրքիր է,որ անկեղծությունը Շինարարի համար զուտ բացասական կարծիքն է,իսկ ուրիշ անկեղծության տեսակ չկա՞...
Հ.Գ ու լուրջ էլի,ի՞նչ եք հասկանում էդ անկեղծություն ասելով,թե չէ սենց ընդհանուր ենք քննարկում ու աշաբսանդալա դառնում
Գաղթական
06.12.2019, 03:00
Անկեղծ լինելը (չստելը) ու մարդու մասին ինչ մտածում ես դեմքին ասելը տարբեր երևույթներ են:
ՈՒրիշ բան, եթե էդ մարդն ինքը խնդրի իր մասին կարծիքդ ասել:
Ենթադրենք մեկի հետ լավ ես:
Ընկերդ չի, ուղղակի լավ ես:
ՈՒ քո կարծիքով ինքը միամիտ ա ու շուտ վստահող, որի երեսից շուտ-շուտ քաշվում ա:
Հիմա իրա էդ հատկությունը ձեր հարաբերություններին չի խանգարում:
Որ ի՞նչ երեսին կարծիքդ ճպցնես, հետո երկար ապացուցես ու իր անձնականից օրինակներ մեջբերես:
Իմա՞ստը..
Յոհաննես
06.12.2019, 03:02
Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ մարդկային հարաբերություններում, նույնիսկ ամենամտերիմ, անկեղծությունը պարտադիր պայման է։ Մարդը իր բնույթով էգոիստ արարած է, ինչը ավտոմատ կերպով նշանակում է, որ քո լիակատար անկեղծությունը քեզնից բացի ոչ մեկին պետք չէ։ Այ ինքդ քո հետ անկեղծ եղիր, դրա հետ համաձայն եմ :) Դու ու դու նույն շահերն եք հետապնդում, ու ինչքան միմյանց հետ անկեղծ լինեք, այնքան ավելի մեծ է հավանականությունը նպատակին հասնելու։
Իսկ ուրիշների հետ․․․ եկեք իմ սիրած ցիտատներից մեկը տեղադրեմ առանց թարգմանության, ում պետք է, կթարգմանի։
The truth has never been of any real value to any human being - it is a symbol for mathematicians and philosophers to pursue. In human relations kindness and lies are worth a thousand truths. (c) Graham Greene
Ես լրիվ համաձայն եմ քո հետ,բայց հարցը էնա,որ հասարակության մեծ մասը(էս իմ շրջապատով եմ ասում) ուզում է քեզնից էդ մաքսիմալ անկեղծությունը,բայց ստանալուց հետո ուզումա էդ անկեղծությունը տա գլխիդ
One_Way_Ticket
06.12.2019, 03:04
Հ.Գ ու լուրջ էլի,ի՞նչ եք հասկանում էդ անկեղծություն ասելով,թե չէ սենց ընդհանուր ենք քննարկում ու աշաբսանդալա դառնում
Ասենք, լինում է որ ինչ-որ մեկը, մեր մեջ ասած շատ դրական անձնավորություն, այդ պահին կողքդ է, բայց այս կամ այն պատճառով կուզեիր մենակ մնալ։ Պատկերացրու, էդ մարդուն ասես՝ ինչ լավ կլիներ, ռադդ քաշեիր, գնայիր, գլուխս հանգստանար։ Իսկ երբ կարիքդ ունենայի, սվիստոկ տայի, կրկին հայտնվեիր։
Ու ես դա դեռ մեղմ օրինակ եմ բերում։
One_Way_Ticket
06.12.2019, 03:08
Ես լրիվ համաձայն եմ քո հետ,բայց հարցը էնա,որ հասարակության մեծ մասը(էս իմ շրջապատով եմ ասում) ուզում է քեզնից էդ մաքսիմալ անկեղծությունը,բայց ստանալուց հետո ուզումա էդ անկեղծությունը տա գլխիդ
Ինչ-որ տարօրինակ շրջապատ ունես։ Ես դեռ կարող եմ հասկանալ՝ ծնողը կամ զուգընկերը մաքսիմալ անկեղծություն ուզի, բայց "շրջապա՞տը"։
Յոհաննես
06.12.2019, 03:10
Ինչ-որ տարօրինակ շրջապատ ունես։ Ես դեռ կարող եմ հասկանալ՝ ծնողը կամ զուգընկերը մաքսիմալ անկեղծություն ուզի, բայց "շրջապա՞տը"։
Տնաշեն,հո սաղ ինձնից չեն ուզում :D
Յոհաննես
06.12.2019, 03:12
Ասենք, լինում է որ ինչ-որ մեկը, մեր մեջ ասած շատ դրական անձնավորություն, այդ պահին կողքդ է, բայց այս կամ այն պատճառով կուզեիր մենակ մնալ։ Պատկերացրու, էդ մարդուն ասես՝ ինչ լավ կլիներ, ռադդ քաշեիր, գնայիր, գլուխս հանգստանար։ Իսկ երբ կարիքդ ունենայի, սվիստոկ տայի, կրկին հայտնվեիր։
Ու ես դա դեռ մեղմ օրինակ եմ բերում։
իմ ու իմ ամենամոտ ընկերոջ շփումա սենցա,ավելի բեթար :)
One_Way_Ticket
06.12.2019, 03:14
Տնաշեն,հո սաղ ինձնից չեն ուզում :D
Ուրեմն ավելի պարզ արտահայտվիր։ Քեզնից ո՞վ է լիակատար անկեղծություն ուզում։
Յոհաննես
06.12.2019, 03:20
Լավ, եթե լուրջ քննարկում էր, ես էլ ասեմ, թե ինչ եմ մտածում լիակատար անկեղծության մասին՝ հարաբերություններում։
Ամեն ինչ կախված է մի աներևույթ նուրբ սահմանից․ ճշմարտություն vs անկեղծություն։ Այսինքն՝ անկեղծ արտահայտել կարծիքդ չի նշանակում որ ճշմարտությունն ես ասում տվյալ մարդու մասին։ Այ էդտեղ կարող է առաջանալ վտանգավոր շփոթմունք։ Օրինակ, եթե ես ինչ-որ մեկին անկեղծորեն ասում եմ, որ, ենթադրենք, ինքը մեծամիտ է, դա պարտադիր չի նշանակում, որ ես բարձրաձայնեցի ճշմարտությունը։ Շատ հնարավոր է՝ ես մոլորության մեջ եմ։ Բայց արի ու տես, որ իմ էդ անկեղծությունից դիմացինը կարող է վիրավորվել՝ ընդունելով որպես կարծեցյալ ճշմարտություն իր մասին, կամ տրամադրությունը գցել, մտածելով, թե այնդպիսի տպավորություն է թողել։ Մինչդեռ շատ հնարավոր է, որ այդպիսի տպավորություն ոչ թե ինքն է թողել, այլ դիմացինի մոտ ընկալումները աղավաղված են ու սխալ։
Այ էս առումով էլ անկեղծ կարծիք լսելը ոչ միշտ է ադեկվատ ընկալվում ու մարդիկ դադարում են միմյանց հետ շփվել։
Բարեկամ ջան,եթե մեկին մեծամիտ ես համարում դրա համար պատճառներ պետքա լինեն,իսկ մարդը բանական էակա,կարելիա նստել ու քննարկել,սեփական կարծիքը հիմնավորել ու լսել պատասխանը։Հո օդի միջից չես վերցնում էդ կարծիքը
Ըհը,թեման գնալով հետաքրքրանում է...հետաքրքիր է,որ անկեղծությունը Շինարարի համար զուտ բացասական կարծիքն է,իսկ ուրիշ անկեղծության տեսակ չկա՞...
Հ.Գ ու լուրջ էլի,ի՞նչ եք հասկանում էդ անկեղծություն ասելով,թե չէ սենց ընդհանուր ենք քննարկում ու աշաբսանդալա դառնում
Դրական անկեղծությանը միայն կողմ եմ:
Յոհաննես
06.12.2019, 03:25
Ուրեմն ավելի պարզ արտահայտվիր։ Քեզնից ո՞վ է լիակատար անկեղծություն ուզում։
1.ծնողներ
2.ընտանիքիս մյուս անդամները
3.մի քանի բարեկամ
4.մի քանի ընկեր
5.մի երկու աղջիկ :love չնայած ընկերների մեջ էլ աղջիկ կ,բայց դե ։Դ
6.մի քանի մտերիմներ
Բավարարե՞ց իմ պատասխանը քեզ,բայց ի՞նչ կապ ունի ինձնից ովա պահանջում,ասենք թվարկածս կետերից երեքում մարդիկ գալիս գնում են ու պահանջը մնումա նույնը
Յոհաննես
06.12.2019, 03:26
Դրական անկեղծությանը միայն կողմ եմ:
լրիվ անկեղծ,Շինարարը լավ մարդա,չեմ կարծում որ երբևէ ինչ որ մեկին մի վնաս կտա։
Դրականի ակցիան մի տեղ էր,սպառվեց :D
Ես շատ լռելյայլն մարդ եմ դառել էս վերջերս ու հասկացել եմ, որ անկեղծությունը միայնակության ա բերում: Էլ ոչ մեկին ոչ մի անկեղծ բան չեմ ասում իր մասին:
Կամ լռում եմ կամ էլ ասում եմ էն ինչ իրանք ներքուստ ուզում են լսել:
Կեղծավոր մոտեցում ա, համաձայն եմ: Բայց զատո մենակ չես մնում:
Ում էր պետք էս վերջին տասը տարվա իմ անկեղծությունը, որ պիտի մարդիկ ինձնից նեղանան ու հետ քաշվեն: Ոչ:
Պետք չի:
One_Way_Ticket
06.12.2019, 03:34
1.ծնողներ
2.ընտանիքիս մյուս անդամները
3.մի քանի բարեկամ
4.մի քանի ընկեր
5.մի երկու աղջիկ :love չնայած ընկերների մեջ էլ աղջիկ կ,բայց դե ։Դ
6.մի քանի մտերիմներ
Բավարարե՞ց իմ պատասխանը քեզ,բայց ի՞նչ կապ ունի ինձնից ովա պահանջում,ասենք թվարկածս կետերից երեքում մարդիկ գալիս գնում են ու պահանջը մնումա նույնը
Հա, բավարարեց։ Ու անցնում ենք հաջորդ հարցին․ իսկ քո ուզածն ի՞նչ է։ Ասենք, զրուցում ես մտերիմիդ հետ, ինքն ասում է՝ ֆլան, դու ասում ես՝ ֆստան, ինքը հարցնում է՝ "իրո՞ք։ Չե՞ս խաբում":
Ճի՞շտ հասկացա իրավիճակը։ Եթե այո, ապա այդ իրավիճակում քեզ համար ո՞րն է առաջնային․ տվյալ մարդու հետ լավ հարաբերություններ պահպանելը, թե՞ սկզբունքայնորեն սուտ չխոսելը։
Ես լրիվ համաձայն եմ քո հետ,բայց հարցը էնա,որ հասարակության մեծ մասը(էս իմ շրջապատով եմ ասում) ուզում է քեզնից էդ մաքսիմալ անկեղծությունը,բայց ստանալուց հետո ուզումա էդ անկեղծությունը տա գլխիդ
Հասարակությունը ուզում ա էդ մաքսիմալ անկեղծությունը ստանա մի կարևոր պայմանով․ որ էդ անկեղծությունը լինի դրական, շոյի իր ինքնասիրությունը։ Այսինքն՝ իմանա, որ իր մասին մարդիկ անկեղծորեն լավ են մտածում։ Հակառակ դեպքում՝ ինքը մաքսիմալ անկեղծ վատ կմտածի էդ հասարակության մասին :D
Բարեկամ ջան,եթե մեկին մեծամիտ ես համարում դրա համար պատճառներ պետքա լինեն,իսկ մարդը բանական էակա,կարելիա նստել ու քննարկել,սեփական կարծիքը հիմնավորել ու լսել պատասխանը։Հո օդի միջից չես վերցնում էդ կարծիքը
Քննարկել որ ինչ։ Նույնն ա, թե քննարկես ինչի կապույտ աչքեր ունի։ Ուրիշ՝ եթե կարծում ես ինչ-որ բան փոխելի ա, ու հատկապես՝ ինքը դեմ չի լինի փոխելու, եթե իմանար։
Յոհաննես
06.12.2019, 03:51
Հա, բավարարեց։ Ու անցնում ենք հաջորդ հարցին․ իսկ քո ուզածն ի՞նչ է։ Ասենք, զրուցում ես մտերիմիդ հետ, ինքն ասում է՝ ֆլան, դու ասում ես՝ ֆստան, ինքը հարցնում է՝ "իրո՞ք։ Չե՞ս խաբում":
Ճի՞շտ հասկացա իրավիճակը։ Եթե այո, ապա այդ իրավիճակում քեզ համար ո՞րն է առաջնային․ տվյալ մարդու հետ լավ հարաբերություններ պահպանելը, թե՞ սկզբունքայնորեն սուտ չխոսելը։
1.Նու կախված է մարդուց,եթե էդ մարդը կարևորա իմ համար ու գիտեմ,որ անկեղծ կսրծիքս կարա վերջ դնի հարաբերություններին ձենս կկտրեմ,բայց հարցը էսա.էդ դեպքում էդ մարդը ինչի՞ է ինձնից անկեղծություն ուզում,եթե ինքը էդ չի ընդունի,իսկ եթե մեկա շփումը իհարկե կասեմ
2.Թեմայի սկզբում գրել եմ առաջին հիմքը,քո հարցը ուղված էր երկրորդ հիմքին,իսկ դրանք տարբեր են,առաջին դեպքում ես չգիտեմ ովա ուզում անկեղծ կարծիք,իսկ ով չի ուզում,էս էլ ավելի լուրջ հարցա ու ստիպումա,որ ցանկացած շփում անկեղծությամբ չսկսես,մի վախտ հենց մեկի հետ ծանոթանում էի հենց սկզբից ասում էի,որ իմ հետ մաքսիմալ անկեղծ լինեն
3.իսկ եթե անկեղծ քեզ պատասխանեի սենց տեսք կունենար. Էս One way-ը ինչի՞ է գլուխս բռնաբարում(բռնաբարումն էլ անկեղծ չէր)
One_Way_Ticket
06.12.2019, 04:00
3.իսկ եթե անկեղծ քեզ պատասխանեի սենց տեսք կունենար. Էս One way-ը ինչի՞ է գլուխս բռնաբարում(բռնաբարումն էլ անկեղծ չէր)
Թեմա ես բացել անկեղծության մասին, ես գրեցի կարծիքս անկեղծության մասին։ Եթե չէիր ուզում բռնաբարվեիր, գրառումս չցիտեիր։ Այսքանով դադարեցնում եմ հետդ խոսակցությունը այս թեմայի շրջանակներում, ու 1.-ին ու 2․-ին չեմ պատասխանի։
Յոհաննես
06.12.2019, 04:06

Ըհը,տեսաք...իմ արև կախարդական բան կա էս ամենի մեջ
Յոհաննես
06.12.2019, 04:11
Ես շատ լռելյայլն մարդ եմ դառել էս վերջերս ու հասկացել եմ, որ անկեղծությունը միայնակության ա բերում: Էլ ոչ մեկին ոչ մի անկեղծ բան չեմ ասում իր մասին:
Կամ լռում եմ կամ էլ ասում եմ էն ինչ իրանք ներքուստ ուզում են լսել:
Կեղծավոր մոտեցում ա, համաձայն եմ: Բայց զատո մենակ չես մնում:
Ում էր պետք էս վերջին տասը տարվա իմ անկեղծությունը, որ պիտի մարդիկ ինձնից նեղանան ու հետ քաշվեն: Ոչ:
Պետք չի:
Նոր աչքս ընկավ ակտիվ անդամներին ու տեսա,որ լրիվ մենակ եմ մնացել...այ տենց բանա անկեղծությունը,որը իրականում դաժը ինձ էլ պետք չի
Ուլուանա
06.12.2019, 06:06
Ասենք, լինում է որ ինչ-որ մեկը, մեր մեջ ասած շատ դրական անձնավորություն, այդ պահին կողքդ է, բայց այս կամ այն պատճառով կուզեիր մենակ մնալ։ Պատկերացրու, էդ մարդուն ասես՝ ինչ լավ կլիներ, ռադդ քաշեիր, գնայիր, գլուխս հանգստանար։ Իսկ երբ կարիքդ ունենայի, սվիստոկ տայի, կրկին հայտնվեիր։
Ու ես դա դեռ մեղմ օրինակ եմ բերում։
Եթե էդ շատ դրական անձնավորությունը մտերիմ մարդ ա, ապա ոչ մի խնդիր, հանգիստ կասեմ, որ էս պահին կուզենայի մենակ մնալ: Դե, բնականաբար, կասեի հնարավորինս մեղմ ու չնեղացնող ձևով: Էլ ի՞նչ մտերիմ, եթե չես կարող հետն անկեղծ լինել:
Ես շատ լռելյայլն մարդ եմ դառել էս վերջերս ու հասկացել եմ, որ անկեղծությունը միայնակության ա բերում: Էլ ոչ մեկին ոչ մի անկեղծ բան չեմ ասում իր մասին:
Կամ լռում եմ կամ էլ ասում եմ էն ինչ իրանք ներքուստ ուզում են լսել:
Կեղծավոր մոտեցում ա, համաձայն եմ: Բայց զատո մենակ չես մնում:
Ում էր պետք էս վերջին տասը տարվա իմ անկեղծությունը, որ պիտի մարդիկ ինձնից նեղանան ու հետ քաշվեն: Ոչ:
Պետք չի:
Իմ կարծիքով, էն փաստը, որ անկեղծությունդ միայնակության ա բերել, զուտ վկայում ա էն մասին, որ ուղղակի էդ մարդիկ քո մարդիկ չեն. այլ կերպ ասած` սխալ շրջապատ ես ունեցել: Եթե, իհարկե, անկեղծություն ասելով նկատի չունես անտակտ ձևով մարդկանց երեսին ամեն դուրդ չեկած բան շրխկացնելը: Բայց դե չեմ կարծում, թե դա նկատի ունես: Նենց որ շարունակի քեզ համար ճիշտ մարդկանց որոնումները, հաստատ կլինեն էդպիսիք, որոնց հետ կկարողանաս անկեղծ լինել ու միաժամանակ շարունակել լավ հարաբերություններ պահպանել:
Ես ուղղակի չեմ պատկերացնում առողջ, նորմալ մտերիմ հարաբերություններ, որում մարդիկ իրար հետ անկեղծ չեն, այսինքն` չեն ասում իրենց զգացած ու մտածած թե՛ բացասականը, թե՛ դրականը: Ես որ չեմ կարող այլ կերպ. եթե մեկին մտերիմ ու հարազատ եմ համարում, ուզում ա` ընկեր-ընկերուհի լինի, ուզում ա` ընտանիքի անդամ, պիտի հետը մինչև վերջ անկեղծ լինեմ: Ուրիշ բան, եթե ակնհայտ տեսնում ես, որ մարդն ադեկվատ չի ու ունակ չի ասածներդ նորմալ ընկալելու ու հիվանդագին ռեակցիաներ չտալու: Նման դեպքերում, իհարկե, անկեղծությունն իմաստ չունի, որովհետև դրանից ոչ ոքի օգուտ չկա, այլ միայն վնաս, բայց դա ամեն դեպքում ինձ համար չի կարող չազդել հարաբերության որակի վրա:
Ինչ վերաբերում ա ուղղակի ծանոթներին կամ ոչ շատ մտերիմ ընկերներին, ապա անկեղծությունս կսահմանափակվի նրանով, որ ուղղակի չեմ ձևացնի կամ չեմ ստի, այսինքն` եթե մտերիմ մարդու դեպքում ինչ-որ բացասական բան նկատեմ, կասեմ, ապա իրենց դեպքում ուղղակի կլռեմ, մինչև հատուկ չհարցնեն: Բայց եթե հարցնեն, կասեմ էն, ինչ մտածում եմ, ու եթե մտածածս բացասական բան ա, կաշխատեմ հնարավորինս նրբանկատ ձևով արտահայտվել, որ չվիրավորեմ, բայց չեմ ստի, եթե կենաց-մահու հարց չի: Եթե պատրաստ չեն լրիվ անկեղծ պատասխան լսելու, թող չհարցնեն. եթե անկեղծ կարծիքս իրենց դուր չի գալիս, դա իրենց խնդիրն ա, ի վերջո, ոչ ոք չի ստիպել, որ հարցնեն, չէ՞: Իսկ եթե մշտապես միայն պուպուշիկ բաներ են ուզում լսել, ապա համոզված եմ` բոլորի շրջապատում էլ նման «պուպուշ» մարդիկ լիքն են, թող գնան, էդպիսի մարդկանց դիմեն, ջան ասեն, ջան լսեն :D:
Mephistopheles
06.12.2019, 06:30
Ես շատ լռելյայլն մարդ եմ դառել էս վերջերս ու հասկացել եմ, որ անկեղծությունը միայնակության ա բերում: Էլ ոչ մեկին ոչ մի անկեղծ բան չեմ ասում իր մասին:
Կամ լռում եմ կամ էլ ասում եմ էն ինչ իրանք ներքուստ ուզում են լսել:
Կեղծավոր մոտեցում ա, համաձայն եմ: Բայց զատո մենակ չես մնում:
Ում էր պետք էս վերջին տասը տարվա իմ անկեղծությունը, որ պիտի մարդիկ ինձնից նեղանան ու հետ քաշվեն: Ոչ:
Պետք չի:
Մի բան էն չես ասում... անկեղծությունը ոչ թե մենակ քեզ ապետք այլ պետք ա նաև էդ մարդուն... անկեղծությունը մենակ սիրունության ու բարոյական լինելու մասին չի, էդ ունի գործնական ու ռացիոնալ նշանակություն... ինչ, որ տեղ դա մարդուն օգնել ա նշանակում... ու, որ ասում ես "մենակ եմ մնում" մի բան էն չի, մի քիչ ավելի մանրամասն պտի ասես... "անկեղծ" եղի

Կա տենց բան։ Օրինակ, էսօր, տեղի տալով իմ հավաստիացումներին, որ չեմ նեղանա, թեմայի հեղինակը իմ մասին իր կարծիքներից մեկն ասեց (նամակով բայց, երևի նրբանկատորեն խնայեց հրապարակայնորեն ասելու :)) ), որից ոչ միայն չնեղացա, այլև անկեղծ՝ շնորհակալ եմ, որովհետև չէի նկատել տենց բան ինձ մոտ, բայց ասելուց հետո անալիզ արեցի ու գտա, որ պիտի ուշադիր լինեմ։
Նենց որ ապրի Խուանիտոն օգտակար թեմաներ բացելու համար :))
Ուլուանա
06.12.2019, 07:08

Հենց էդ ա, որ եթե դիմացինդ քեզ համար կարևոր, թանկ մարդ ա, ու տեսնում ես, որ ինչ-որ հարցում սխալ ա (առնվազն քո կարծիքով), կամ ինչ-որ հատկանիշ կամ պահվածք ա դրսևորում, որը վնաս ա տալիս իրեն կամ ուրիշներին, ո՞նց կարող ես դրա մասին իրեն չասել: Չասելով` իրեն հո լավություն չե՞ս անում, հակառակը` ոնց որ ասես` դու ինձ համար էնքան չկաս, որ հետդ անկեղծ լինելու համար գլուխս քարի տակ դնեմ: Հա, շատ դեպքերում, նույնիսկ եթե մաքուր ճշմարտությունն ես ասում, կարող ա գլուխդ չշոյեն, կամ նույնիսկ նեղանան, բայց եթե գիտես, որ ասելը գոնե մտածելու տեղիք կտա մարդուն, ո՞նց չես ուզենա ասել, նույնիսկ եթե էդ պահին նեղանալու ա, բայց հաստատ գոնե կմտածի դրա մասին, ու առողջ հարաբերությունների դեպքում դժվար թե դրա պատճառով հարաբերությունը խզի հետդ: Իսկ եթե խզի, ուրեմն բարին էդ էր: Ես որ չէի կարողանա մտերիմ լինել մի մարդու հետ, որի հետ չեմ կարող անկեղծ լինել ու համապատասխան վերաբերմունք ակնկալել: Ես, օրինակ, կնեղանամ, եթե իմանամ` էն մարդիկ, ում մտերիմ եմ համարում, իմ մասին ինչ-որ բան են մտածում ու չեն ասում ինձ: Առնվազն մտերիմ մարդկանցից միշտ անկեղծություն եմ ակնկալում: Հա, կարող ա, իհարկե, որոշ դեպքերում էդ անկեղծորեն ասված ինֆորմացիան ինձ համար ցավոտ լինի ու ծանր տանեմ, բայց, մեկ ա, գոհ կլինեմ, որ ինձ դա ասել են, ու հաստատ կմտածեմ դրա շուրջ, կփորձեմ հասկանալ, թե ինչի ա մարդը տենց մտածում, ու եթե իրոք տենց ա, ի՞նչ կարող եմ անել, որ փոխեմ ինձ համար տհաճ կամ ցավոտ էդ իրականությունը: Բա մտերիմներն էլ ինչի՞ համար են, եթե նման անկեղծ հարաբերություններ չկարողանաս ունենալ հետները:
Ուլուանա
06.12.2019, 07:09

Փաստորեն, անկեղծությունը տեղափոխվել ա նամակներ, հա՞ :)): Ես էլ չէի հրաժարվի դրանից :oy:
Անկեղծությունը, ինչպես ցանկացած այլ բան էս կյանքում, պետք է լինի տրամաբանված, թե չէ Յոհանի ասած կեղտը տրոլեյբուս կբարձրանա։ Ասենք մեզնից քանի՞սը կշարունակեր աշխատել տվյալ աշխատավայրում, եթե ղեկավարին անկեղծորեն ասեր էն, ինչ մտածում է իր մասին։ Երևի քչերս։
Ու ընդհրանրապես. էն մարդիկ, ումից կախում ունենք այս կամ այն կերպ, միշտ չի որ արժի լիարժեք անկեղծ լինել իրենց նկատմամբ։
Նույնն թեկուզ հարաբերությունների մեջ, ասենք լինում ա չէ՞, որ առանձնապես ցանկություն չունես տվյալ ֆիլմը/ներկայացումը դիտելու, բայց երբ որ առաջարկ ա լինում դիտելու, շատ հավանական ա սիրով հնդունես առաջակը, քանզի լավ սռիթ ա միասին ինչ-որ տեղ գնալու, առօրյա հոգսերից ցրվելու։ Հիմա էդ կեղծավորություն կարա դիտվի. փաստացի չէիր ուզում նայեիր էդ կինոն, բայց համաձայնեցիր նայել։ Մի այլ տեսանկյունից էլ՝ տրամաբանորեն ճիշտ որոշում ես կայացրել, որը լիքը առումներով դրական ազդեցություն ա ունենալու, ուրեմն էլ ո՞ւմ շունն ա էս դեպքում անկեղծությունը։
boooooooom
06.12.2019, 11:42
Միշտ անկեղծ լինել բոլորի հետ, ոչ հնարավոր ա, ոչ էլ պետք ա։ Կեղծը երբեմն անհրաժեշտություն ա, երբ ճշմարիտը(իսկականը) չկա, անհայտ ա։
Անկեղծը երբեմն անգին լավն ա, երբեմն ջախջախիչ վատն ա (այո, կարա լինի)։
"Երբեմն" բառը շատ օգտագործեցի, երևի անկողծությունը ամեն դեպքի համար խիստ անհատական ա, սենց ընդհանուր սահմանումով ասել չի ստացվում։
Էսքանը մտքիս եկավ, դեռ։
StrangeLittleGirl
06.12.2019, 11:56
Դե փորձում եմ անկեղծ լինել,էն էլ էն դեպքում,երբ երեքն էլ կողմ էին մաքսիմալ անկեղծ շփմանը,տես դու տենց բան չես գրել ես էլ քո մասին բան չեմ ասում
Հ.գ իրականում շատ բարդ է մաքսիմալ անկեղծ լինելը,ես որ չեմ ուզում դրա պատճառով հարաբերություններս փչացնեմ,իսկ էս մեր երեք ընկերները ամենակյանք դեմքերից են էս տեսանկյունից
Ես չեմ հասկանում, թե ոնց մարդիկ հանուն հարաբերությունների պահպանման անկեղծ չեն լինում իրար հետ։ Եթե պետք ա հարաբերություններ փչանան անկեղծ լինելուց, ուրեմն ավելի լավ ա փչանան։ Ու էլի. ստեղ վիրավորվելու հարց չի։ Մեկը ես չեմ շփվում էն մարդկանց հետ, ովքեր ինձ կտցրած ֆեմինիստ են համարում կամ ովքեր կարծում են, թե ամեն իրավիճակում սեքսիզմ եմ փնտրում։ Ստեղ վիրավորվելու հարց չի, այլ հարց ա, որ էն, ինչն իմ էության բավական կենտրոնական մասն ա կազմում, իրանք ընկալում են որպես «կտցրած ֆեմինիզմ» ու չեն ապրումակցում էն զիբիլը, որի հետ ամեն օր պիտի գլուխ դնեմ։ Ուրեմն երևի պետք ա էդ մարդկանց հանել իմ շրջապատից։ Ստեղ ճշտի ու սխալի հարց չի, ստեղ նույն երևույթը տարբեր կերպ ընկալելու ու մեկնաբանելու հարց ա։
Ընդհանրապես, ինձ հաճախ են մեղադրում շրջապատս «մաքուր» պահելու մեջ, բայց օրինակ ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու պիտի իմ շրջապատում պահեմ էնպիսի մարդկանց, որոնք չեն կիսում իմ արժեհամակարգը, հետևաբար նաև ինձ խորությամբ չեն ընկալում (ու սա փոխադարձ ա. կարող ա ես էլ իրանց խորությամբ չընկալեմ)։ Դրա համար իրանց մաքսիմալ անկեղծությունն ինձ պետք ա (թե՛ իրանց, թե՛ իմ մասին), որ ավելորդ ժամանակ ու նյարդ չքայքայեմ։
Բայց մի բան էլ ասեմ. մեր էսօրվա աշխարհը (կամ գոնե էն ոլորտը, որտեղ ես աշխատում եմ) դրական անկեղծության խիստ կարիք ունի։ Ես աշխատում եմ նաև մարդկանց իմ դրական կարծիքը ասել ու հաճախ դա անում եմ օդի մեջ, բավական անսպասելի (իրականում կարող ա իրանց հիշեմ պահի տակ ու գրեմ)։ Չգիտեմ՝ հասարակությունն ինչ սահմանափակումներ ա դրել մեզ վրա, որ չանենք նման բան, բայց կարծում եմ՝ դա բավական կարևոր ա։ Չգիտես՝ էդ մարդն էդ պահին ինչ վիճակում ա, ինչ ա մտածում, ինչ ա զգում։ Կարա քո գրած դրական մի երկու բառը տրամադրությունը բարձրացնի։ Կամ էլ կյանքը կարճ ա, չգիտես ինչ սյուրպրիզներ կարան լինեն, կարող ա չհասցնես ասել անկեղծ կարծիքդ։
StrangeLittleGirl
06.12.2019, 12:00
Մի դեպք հիշեցի անկեղծության։ Ուրեմն վերջերս մեկի հետ էի խոսում, իրան լավ չէի ճանաչում, բայց ընդհանուր առաջին տպավորությունս ահագին դրական էր։ Խոսքի մեջ ասեցի էդ մասին (իհարկե ավելի կոնկրետացրեցի, թե ինչն էր դրական)։ Ու մեկ էլ զգացի, թե ինչ տարօրինակ էր էդ ամեն ինչը ու ինչքան ենք սովորել մեզ կեղծ սահմանափակումների մեջ դնել։ Ախր ինչու՞ էլի։
Յոհաննես
06.12.2019, 12:15
Փաստորեն, անկեղծությունը տեղափոխվել ա նամակներ, հա՞ :)): Ես էլ չէի հրաժարվի դրանից :oy:
Մի գաղտնիք բացեմ :( Բարեկամը ակումբից գնաց,նենց որ ես էլ ակումբում ոչ մեկի մասին անկեղծ կարծիք չեմ հայտնի :(
One_Way_Ticket
06.12.2019, 12:54
Եթե էդ շատ դրական անձնավորությունը մտերիմ մարդ ա, ապա ոչ մի խնդիր, հանգիստ կասեմ, որ էս պահին կուզենայի մենակ մնալ: Դե, բնականաբար, կասեի հնարավորինս մեղմ ու չնեղացնող ձևով: Էլ ի՞նչ մտերիմ, եթե չես կարող հետն անկեղծ լինել:
Իսկ եթե մտերիմդ մի քանի օրով է քեզ հյուր եկե՞լ։ Ու հետո երկար ժամանակ էլի չեք տեսնվելու։ Չգիտեմ, ես որ կնախընտրեմ լռել։ Համ էլ "հնարավորինս մեղմ ու չնեղացնող ձևով" ասելը նույնպես կոմպրոմիսս է։ Լիակատար անկեղծությունը ես էս անեկդոտի նման եմ հասկանում։
- Ի՞նչ թերություններ Դուք ունեք։
- Չափազանց անկեղծ եմ։
- Իմ կարծիքով դա առավելություն է։
- Ես թքած ունեմ Ձեր կարծիքի վրա։
Թեմայի բոլոր գրառումները չեմ հասցրել կարդալ, ուղղակի մի բան էի ուզում ասել անկեղծության մասին:
Էս թեմայի շրջանակներում՝ անկեղծությունն ինձ համար երկու իմաստ ունի:
Առաջինը՝ երբ հաղորդակցման մեջ պարզապես անկեղծ ես, այսինքն՝ ասածներդ կեղծիք չեն:
Երկրորդը՝ երբ սկսում ես անկեղծանալ , այսինքն՝ բաներ ասել, որոնք կարելի էր և չասել :)
Սրանք տարբեր բաներ են ինձ համար: Ես հաղորդակցման մեջ միշտ էլ աշխատում եմ անկեղծ լինել: Բայց այ «հոգիս մերկացնել» մեկի առաջ՝ լրիվ անկեղծանալով, ուրիշ օպերայից է:
Իսկ էդ անկեղծ կշտամբանքից հետո լինունա՞ նորմալ շփվել
Իհարկե։
Խնդիրը նրանումն է, թե ինչպես ես ընկալում դիմացինի քննադատությունը։ Կյանքը ցույց է տվել, որ ընկալում ես այնպես, ինչպես ինքդ տրամադրված ես։ Եթե թշնամական կամ վիրավորական ես ընկալում, ապա ինչ-որ տեղ ինքդ քո մեջ անվստահաբար ես վերաբերվում դիմացինին։ Իհարկե, եթե դիմացինին այնքան չես ճանաչում, որ հասկանաս, թե իրոք վիրավորելու համար է անում։
Կարճ ասած՝ շիտակ մարդը դիմացինից ծուռ միտք չի սպասում և շիտակ էլ ընդունում է։ Ծուռ մտքով մարդը դիմացինի շիտակ ասածի մեջ էլ է վատ ենթատեքստ փնտրում։
Իբր ով չգիտի որ Վարզորը շատախոսա․․․,ո՞վ չգիտի...
․․․նենց որ ես էլ ակումբում ոչ մեկի մասին անկեղծ կարծիք չեմ հայտնի :(
Արդեն ուշ է ․․․:diablo
StrangeLittleGirl
06.12.2019, 16:48
Մի գաղտնիք բացեմ :( Բարեկամը ակումբից գնաց,նենց որ ես էլ ակումբում ոչ մեկի մասին անկեղծ կարծիք չեմ հայտնի :(
Իմ մասին ինչքան ուզում ես անկեղծ խոսա։ Մեկ ա ես պադոշ եմ, շատ-շատ քեզնից հեռու մնամ, պլյուս գիտեմ, որ ակումբի մեծ մասն ինձ էս կամ էն պատճառով չի սիրում ու մեղմ ասած դրական կարծիք չունի իմ մասին։ Անկեղծ ասած, ես էս անկեղծ բացասականն ավելի եմ գնահատում, քան կեղծ դրականը։ Սիրտս խառնում ա վերջինից, ու դրա պատճառով շաբաթներով ակումբ չէի կարողանում մտնել։
Ուլուանա
06.12.2019, 20:16
Բայց մի բան էլ ասեմ. մեր էսօրվա աշխարհը (կամ գոնե էն ոլորտը, որտեղ ես աշխատում եմ) դրական անկեղծության խիստ կարիք ունի։ Ես աշխատում եմ նաև մարդկանց իմ դրական կարծիքը ասել ու հաճախ դա անում եմ օդի մեջ, բավական անսպասելի (իրականում կարող ա իրանց հիշեմ պահի տակ ու գրեմ)։ Չգիտեմ՝ հասարակությունն ինչ սահմանափակումներ ա դրել մեզ վրա, որ չանենք նման բան, բայց կարծում եմ՝ դա բավական կարևոր ա։ Չգիտես՝ էդ մարդն էդ պահին ինչ վիճակում ա, ինչ ա մտածում, ինչ ա զգում։ Կարա քո գրած դրական մի երկու բառը տրամադրությունը բարձրացնի։ Կամ էլ կյանքը կարճ ա, չգիտես ինչ սյուրպրիզներ կարան լինեն, կարող ա չհասցնես ասել անկեղծ կարծիքդ։
Լրիվ համաձայն եմ, հաստատ մենակ քո աշխատանքի ոլորտը չի էդպիսին: Չգիտեմ` էս թեմայում ինչի ենք հենց մենակ անկեղծ բացասականի վրա կենտրոնացել, երբ անկեղծ դրականն արտահայտելու խնդիր էլ կա ու ոչ պակաս, քան բացասականը: Ընդհանրապես դրական անկեղծ կարծիք կամ վերաբերմունք արտահայտելը էն դեպքերում, երբ իրավիճակն էնպիսին չի, որ դա ինքնին ակնկալվի կամ ենթադրվի, շատ հազվագյուտ երևույթ ա, ցավոք: Մարդիկ հիմնականում կամ հուշտ են լինում էդ ձևով անկեղծանալուց` մտածելով, որ տարօրինակ կհնչի կամ կնայվի, կամ շատ դեպքերում ուղղակի մտքներով չի անցնում, որ դա դիմացինի համար կարող ա կարևոր լինի, երբեմն նույնիսկ մարդու օրը պայծառանա դրանից: Հաճախ էլ մարդիկ մտածում են, որ դա էնքան ակնհայտ ա, որ կարիք չկա ասելու, կամ` երևի շատերն ասած կլինեն, էլ ի՞նչ իմաստ ունի մի հատ էլ ես ասեմ: Բայց իրականությունը մեծ մասամբ ահագին հեռու ա էս բոլոր ենթադրություններից: Ու հենց էդ անսպասելի, թեմայից դուրս, իրավիճակից դուրս դրական անկեղծ կարծիքներն իսկապես ամենաարժեքավորն ու ազդեցիկն են, ու լավ կլինի` ավելի շատ արտահայտվեն:
Ուլուանա
06.12.2019, 20:29
Մի գաղտնիք բացեմ :( Բարեկամը ակումբից գնաց,նենց որ ես էլ ակումբում ոչ մեկի մասին անկեղծ կարծիք չեմ հայտնի :(
Չգիտեմ` ինչ նկատի ունես Ակումբից գնալ ասելով, քանի որ իմ իմացած իմաստով որ հաստատ չի գնացել :)): Ամեն դեպքում ես հաստատ գնացողներից չեմ. էս 14 տարվա մեջ ոչ մի անգամ գնացած չկամ, նենց հիմա էլ չեմ գնա, էդ առումով կարող ես չանհանգստանալ: Մի խոսքով` արխային գրի նամակով, եթե անկեղծ ասելիք ունես: Միայն Շնորհակալ կլինեմ, նույնիսկ եթե ծանր տանեմ :)):
Ուլուանա
06.12.2019, 21:00
Իսկ եթե մտերիմդ մի քանի օրով է քեզ հյուր եկե՞լ։ Ու հետո երկար ժամանակ էլի չեք տեսնվելու։ Չգիտեմ, ես որ կնախընտրեմ լռել։ Համ էլ "հնարավորինս մեղմ ու չնեղացնող ձևով" ասելը նույնպես կոմպրոմիսս է։ Լիակատար անկեղծությունը ես էս անեկդոտի նման եմ հասկանում։
Հա, բայց ո՞վ էր ասել, թե անկեղծությունը պարտադիր պիտի մտածածդ չոբանավարի երեսին շրխկացնելով լինի:
Իսկ բերածդ օրինակը ծայրահեղ դեպք ա, սկզբնական գրածումդ էդ պայմանը չէիր նշել, որ կարճ ժամանակով ա: Պարզ ա, նման դեպքերում ուղղակի կլռես: Իմ ասածն էն էր, որ առողջ հարաբերության դեպքում, եթե ինչ-որ հատուկ ու ժամանակավոր իրավիճակների հետ գործ չունենք, ինչպես որ քո նշած դեպքում ա, իմ պատկերացմամբ, մարդիկ պիտի իրենց հարմարավետ զգան մաքսիմալ անկեղծ լինելու: Ու անկեղծ արտահայտվել միշտ էլ հնարավոր ա առանց կոպտելու ու վիրավորելու, մարդու մտքին տեղ լինի:
Իսկ բերածդ անեկդոտի մեջ խնդիրը անկեղծության աստիճանը չի, ուրիշ բան ա: Բայց դե չշեղվենք թեմայից:
Առաջարկում եմ ինքներս մեզ անդրենալինով լիցքավորելու ու մեզ չելենջ անելու համար մի հատ մեզ լավ թափ տանք ու գնա՛նք էդ քայլին՝ բացելով «Ուզում եմ դեմքիդ շրխկացնել» թեման: Որտեղ կկարողանանք լա՜՜վ իրար մասին ինչքան անկեղծ բան կա գրենք: :)) .. համ էլ խնդալու կլինի :ճ
Ուլուանա
06.12.2019, 21:44

Նման արհեստական նախաձեռնություններից, որպես կանոն, լավ բան դուրս չի գալիս: Ու հավատա, հեչ խնդալու չի լինի, նույնիսկ լացելու կարող ա լինի: Ի վերջո, ո՞րն ա դրա իմաստը: Ակումբում ունենք «Ակումբցի, ում մասին ուզում եմ խոսել» թեման, որտեղ ցանկացած ակումբցի կարող ա իր անկեղծ կամ ոչ այնքան անկեղծ կարծիքն արտահայտել իր ուզած ակումբցու մասին: Հիմա եթե ինչ-որ մեկը խնդիր ունի միանգամայն անկեղծ կարծիք արտահայտելու հետ կապված, ապա դրա պատճառը հաստատ հատուկ դեմքին շրխկացնելուն նվիրված թեմայի բացակայությունը չի:
Ուլուանա
06.12.2019, 21:51
Ի դեպ, էդ դրական անկեղծությունն արտահայտելու առումով իմ ճանաչած մարդկանց մեջ բացառիկ օրինակ ա CactuSoul-ը :love (քիչ առաջ իրեն թեմայում նկատեցի, հիշեցի): Համոզված եմ, որ շատերին ա իր բացառիկ անկեղծ, էմոցիոնալ զեղումներով լիքը դրական հույզեր պարգևել :): Էդ աստիճանի անկեղծություն շատ հազվադեպ ա հանդիպում:
One_Way_Ticket
06.12.2019, 22:03
Հա, բայց ո՞վ էր ասել, թե անկեղծությունը պարտադիր պիտի մտածածդ չոբանավարի երեսին շրխկացնելով լինի:
Իսկ բերածդ օրինակը ծայրահեղ դեպք ա, սկզբնական գրածումդ էդ պայմանը չէիր նշել, որ կարճ ժամանակով ա: Պարզ ա, նման դեպքերում ուղղակի կլռես: Իմ ասածն էն էր, որ առողջ հարաբերության դեպքում, եթե ինչ-որ հատուկ ու ժամանակավոր իրավիճակների հետ գործ չունենք, ինչպես որ քո նշած դեպքում ա, իմ պատկերացմամբ, մարդիկ պիտի իրենց հարմարավետ զգան մաքսիմալ անկեղծ լինելու: Ու անկեղծ արտահայտվել միշտ էլ հնարավոր ա առանց կոպտելու ու վիրավորելու, մարդու մտքին տեղ լինի:
Իսկ բերածդ անեկդոտի մեջ խնդիրը անկեղծության աստիճանը չի, ուրիշ բան ա: Բայց դե չշեղվենք թեմայից:
Չէ, տենց չեղավ։ Մաքսիմալը նշանակում է մաքսիմալ, առանց լրացուցիչ պայմանների։ Թե չէ էսօր մեկը կարճաժամկետ այցելության մեջ է, վաղը մյուսը հղի է, երեկ եսիմ ով դեպրեսսիայի մեջ էր, տենց չեղավ։
Եթե էս պահին մտքիդ մեջ ասում ես "օֆ, Վալոդը ռադը քաշեր, գնար", իսկ բարձրաձայն ասում ես՝ "Վալոդ ջան, երեխաներդ երևի տանը մենակ են, եթե պետք է գնալ, նայի ոնց հարմար է, ես քեզ հասկանում եմ", դա անկեղծություն չէ։ Դա դիվանագիտություն է։ Ու պետք չէ անկեղծության երանգներով դա ծածկել, ծիպա ես մաքսիմալ անկեղծ եմ, բայց որոշ դեպքերում մի քիչ շեղումը թույլատրելի է։ Թույլատրելի չէ։ Անկեղծ չես։ Վերջակետ։
Ուլուանա
06.12.2019, 22:22

Լավ, էդ «ռադդ քաշի»-ի վրա ինչ-որ շատ մեծ շեշտ ես դնում, ուրեմն խորանանք էդ մասով: Նախ մտերիմ կամ թեկուզ ոչ էնքան մտերիմ, բայց ինձ համար դրական մարդու հետ կապված ես չեմ կարող մտածել` երանի ռադը քաշեր, գնար, նույնիսկ եթե էդ պահին նախընտրում եմ մենակ լինել: Եթե ինչ-որ մեկի հետ կապված տենց բան պիտի մտածեմ, ուրեմն էդ մարդու հետ նախ և առաջ ոչ էլ կհանդիպեմ, որ մի հատ էլ մտածեմ` ոնց գլուխս ազատեմ իր ներկայությունից: Իսկ եթե ուղղակի նենց ա ստացվել, որ հանդիպել ենք, ապա կփորձեմ մի պատճառ գտնել, մենակ մնալ: Պարզ ա, որ ամեն պատահած մարդու հետ չես կարող մաքսիմալ անկեղծ լինել, նման բան ոչ ոք չի էլ պնդել: Խոսքը մտերիմների մասին էր: Իսկ մտերիմների դեպքում, էլի եմ ասում, քո ներկայացրած իրավիճակը ռեալ չի ուղղակի: Իսկ մաքսիմալ անկեղծ ասելով` պետք չի հասկանալ 100-%-անոց. էս կյանքում ի՞նչն ա 100%-անոց, որ անկեղծությունը լինի: Ամեն ինչ հո սև կամ սպիտա՞կ չի: Ծայրահեղացնելու իմաստը չեմ հասկանում:
One_Way_Ticket
06.12.2019, 22:32

Ինձ հետ պատահել է, որ շատ մտերիմ մարդը ուզել եմ, որ այդ պահին հենց ռադը քաշի։ Ինձ թվում է, նորմալ երևույթ է, բոլորի հետ էլ պատահում է, եթե իհարկե ինքդ քեզ հետ անկեղծ լինես։
Մաքսիմալ նշանակում է, որ դրանից ավել գոյությունի չունի։ Դա մաքսիմալի սահմանումն է։ 100%-ից ավելի գոյություն չունի։ 99%-ից ավել գոյություն ունի, 98%-ից՝ առավել ևս։ Մնացածը անիմաստ ջուրծեծոցի է։ Կներես, եթե չափազանց կոպիտ եմ արտահայտվում։ Պարզապես անկեղծ եմ :)
Ուլուանա
06.12.2019, 22:36
Չէ, տենց չեղավ։ Մաքսիմալը նշանակում է մաքսիմալ, առանց լրացուցիչ պայմանների։ Թե չէ էսօր մեկը կարճաժամկետ այցելության մեջ է, վաղը մյուսը հղի է, երեկ եսիմ ով դեպրեսսիայի մեջ էր, տենց չեղավ։
Եթե էս պահին մտքիդ մեջ ասում ես "օֆ, Վալոդը ռադը քաշեր, գնար", իսկ բարձրաձայն ասում ես՝ "Վալոդ ջան, երեխաներդ երևի տանը մենակ են, եթե պետք է գնալ, նայի ոնց հարմար է, ես քեզ հասկանում եմ", դա անկեղծություն չէ։ Դա դիվանագիտություն է։ Ու պետք չէ անկեղծության երանգներով դա ծածկել, ծիպա ես մաքսիմալ անկեղծ եմ, բայց որոշ դեպքերում մի քիչ շեղումը թույլատրելի է։ Թույլատրելի չէ։ Անկեղծ չես։ Վերջակետ։
Ի դեպ, եթե ես անկեղծորեն ուզում եմ, որ տվյալ մարդն էդ պահին գնա, ապա անկախ նրանից, թե ով ա ինքն ինձ համար, ու ինքն էլ գնալու մասին խոսք ա բացում, անձամբ ես քո գրած նախադասությունը հաստատ չեմ ասի: Գնում ա` բարով գնա, չեմ փորձի ձևեր թափել, իբր, ուզում եմ, որ էլի մնա: Գուցե դրա պատճառով որոշ մարդկանց աչքին անքաղաքավարի եմ երևում, չգիտեմ, չեմ լսել, բայց դե եթե մարդն ասում ա, որ ուզում ա գնալ, ես դա ընկալում եմ որպես իր անկեղծ ցանկություն, իսկ եթե ձևեր ա թափում, էդ արդեն իրա խնդիրն ա, ես իրա ձևերին ի պատասխան ձևեր չեմ թափում: Իսկ եթե բան էլ չի ասում, ապա զուտ իմ հատուկ չասելը, թե ուզում եմ, որ գնա, անկեղծության բացակայություն չեմ համարում:
Ուլուանա
06.12.2019, 22:39
Ինձ հետ պատահել է, որ շատ մտերիմ մարդը ուզել եմ, որ այդ պահին հենց ռադը քաշի։ Ինձ թվում է, նորմալ երևույթ է, բոլորի հետ էլ պատահում է, եթե իհարկե ինքդ քեզ հետ անկեղծ լինես։
Մաքսիմալ նշանակում է, որ դրանից ավել գոյությունի չունի։ Դա մաքսիմալի սահմանումն է։ 100%-ից ավելի գոյություն չունի։ 99%-ից ավել գոյություն ունի, 98%-ից՝ առավել ևս։ Մնացածը անիմաստ ջուրծեծոցի է։ Կներես, եթե չափազանց կոպիտ եմ արտահայտվում։ Պարզապես անկեղծ եմ :)
Մի քիչ ջղայնացած ես երևում, բայց ոչինչ, կարևորը` անկեղծ ես :)): Ուղղակի դու մաթեմատիկոսի պես ես նայում հարցին: Իսկ կյանքում, երբ մարդկանց հետ գործ ունես, չի կարող ամեն ինչ տենց ճշգրտությամբ լինել:
Յոհաննես
06.12.2019, 22:45
Իմ մասին ինչքան ուզում ես անկեղծ խոսա։ Մեկ ա ես պադոշ եմ, շատ-շատ քեզնից հեռու մնամ, պլյուս գիտեմ, որ ակումբի մեծ մասն ինձ էս կամ էն պատճառով չի սիրում ու մեղմ ասած դրական կարծիք չունի իմ մասին։ Անկեղծ ասած, ես էս անկեղծ բացասականն ավելի եմ գնահատում, քան կեղծ դրականը։ Սիրտս խառնում ա վերջինից, ու դրա պատճառով շաբաթներով ակումբ չէի կարողանում մտնել։
Ես հաստատ ակումբի մեծ մասի մեջ չեմ,նու վերջի երկու տարին իմ կարծիքը քո մասին լավ էլ դրական է,իսկ մինչև էդ ինձ բանի տեղ չէիր դնում(հիմա չգիտեմ ։Պ ),բայց էն որ շատ հարցերում կարամ կարծիքդ չկիսեմ ու ինձ համար քո տեսակետը լինի ծայրահեղական էդ էլ թաքցնելու բանի չի։Կարճ կոնկրետ ակումբում մեր շփումը ինձ դուրա գալիս ))
Չգիտեմ` ինչ նկատի ունես Ակումբից գնալ ասելով, քանի որ իմ իմացած իմաստով որ հաստատ չի գնացել :)): Ամեն դեպքում ես հաստատ գնացողներից չեմ. էս 14 տարվա մեջ ոչ մի անգամ գնացած չկամ, նենց հիմա էլ չեմ գնա, էդ առումով կարող ես չանհանգստանալ: Մի խոսքով` արխային գրի նամակով, եթե անկեղծ ասելիք ունես: Միայն Շնորհակալ կլինեմ, նույնիսկ եթե ծանր տանեմ :)):
Կնքամայր,իմ մոտ քո նկատմամբ մենակ դրական անկեղծությունա,հենա որ գրում եմ Կնքամայր դրա մեջ լիքը ջերմություն ու հարգանք կա )))
Իսկ մնացած ակումբցիները եթե ուզում են անկեղծ կարծիք լսեն անձնականով թող գրեն հաշվեհամար կտամ,մի անկեղծ կարծիքը 50.000 դրամ :D :P
Հ.Գ ես եմ մեղավոր որ սկսեցի իմ անկեղծ կարծիքը ասել ու թեման փոխվեց :(
One_Way_Ticket
06.12.2019, 22:50
Մի քիչ ջղայնացած ես երևում, բայց ոչինչ, կարևորը` անկեղծ ես :)): Ուղղակի դու մաթեմատիկոսի պես ես նայում հարցին: Իսկ կյանքում, երբ մարդկանց հետ գործ ունես, չի կարող ամեն ինչ տենց ճշգրտությամբ լինել:
Չեմ ժխտում։ Հա, ես մաթեմատիկորեն եմ նայում հարցին, որովհետև "մաքսիմալ" բառով ուղորդվող ցանկացած բառակապակցություն հենց մաթեմատիկական մոտեցում է ենթադրում։ Չես ուզում մաթեմատիկական ճշգրտությամբ հարցին մոտենալ (կամ ոնց դու ես ասում՝ ծայրահեղացնել), ուրիշ բառեր օգտագործի։ Ասենք՝ ես անկեղծ եմ, ես զգացմունքներս չեմ թաքցնում, ես մեծամասամբ ասում եմ այն, ինչ մտածում եմ։ Լիքը տարածություն կա ֆանտազիայի համար։
Գաղթական
06.12.2019, 23:49
Առաջարկում եմ ինքներս մեզ անդրենալինով լիցքավորելու ու մեզ չելենջ անելու համար մի հատ մեզ լավ թափ տանք ու գնա՛նք էդ քայլին՝ բացելով «Ուզում եմ դեմքիդ շրխկացնել» թեման: Որտեղ կկարողանանք լա՜՜վ իրար մասին ինչքան անկեղծ բան կա գրենք: :)) .. համ էլ խնդալու կլինի :ճ
Խնդրեմ, (https://www.akumb.am/showthread.php/67756-%D5%8A%D5%A1%D5%BF%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF-%D5%A5%D5%B4-%D5%AC%D5%BD%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B1%D5%A5%D6%80-%D5%AF%D5%A1%D6%80%D5%AE%D5%AB%D6%84%D5%A8) համեցի գրանցվի )))
Mephistopheles
06.12.2019, 23:53
Հենց էդ ա, որ եթե դիմացինդ քեզ համար կարևոր, թանկ մարդ ա, ու տեսնում ես, որ ինչ-որ հարցում սխալ ա (առնվազն քո կարծիքով), կամ ինչ-որ հատկանիշ կամ պահվածք ա դրսևորում, որը վնաս ա տալիս իրեն կամ ուրիշներին, ո՞նց կարող ես դրա մասին իրեն չասել: Չասելով` իրեն հո լավություն չե՞ս անում, հակառակը` ոնց որ ասես` դու ինձ համար էնքան չկաս, որ հետդ անկեղծ լինելու համար գլուխս քարի տակ դնեմ: Հա, շատ դեպքերում, նույնիսկ եթե մաքուր ճշմարտությունն ես ասում, կարող ա գլուխդ չշոյեն, կամ նույնիսկ նեղանան, բայց եթե գիտես, որ ասելը գոնե մտածելու տեղիք կտա մարդուն, ո՞նց չես ուզենա ասել, նույնիսկ եթե էդ պահին նեղանալու ա, բայց հաստատ գոնե կմտածի դրա մասին, ու առողջ հարաբերությունների դեպքում դժվար թե դրա պատճառով հարաբերությունը խզի հետդ: Իսկ եթե խզի, ուրեմն բարին էդ էր: Ես որ չէի կարողանա մտերիմ լինել մի մարդու հետ, որի հետ չեմ կարող անկեղծ լինել ու համապատասխան վերաբերմունք ակնկալել: Ես, օրինակ, կնեղանամ, եթե իմանամ` էն մարդիկ, ում մտերիմ եմ համարում, իմ մասին ինչ-որ բան են մտածում ու չեն ասում ինձ: Առնվազն մտերիմ մարդկանցից միշտ անկեղծություն եմ ակնկալում: Հա, կարող ա, իհարկե, որոշ դեպքերում էդ անկեղծորեն ասված ինֆորմացիան ինձ համար ցավոտ լինի ու ծանր տանեմ, բայց, մեկ ա, գոհ կլինեմ, որ ինձ դա ասել են, ու հաստատ կմտածեմ դրա շուրջ, կփորձեմ հասկանալ, թե ինչի ա մարդը տենց մտածում, ու եթե իրոք տենց ա, ի՞նչ կարող եմ անել, որ փոխեմ ինձ համար տհաճ կամ ցավոտ էդ իրականությունը: Բա մտերիմներն էլ ինչի՞ համար են, եթե նման անկեղծ հարաբերություններ չկարողանաս ունենալ հետները:
Ի դեպ շատ կարևոր ա ոնց ես անկեղծանում... մենակ էն, որ անկեղծ ես դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ ճիշտ ա...
մի բան պետք ա ճիշտ հասկանանք, որ անկեղծությունը ճշմարտությանը համարժեք չի դեռ... անկեղծ ես էն բանում, որ ասում ես այն ինչ մտածում ես. ուղղակի կա մի հանգամանք, երբ որ անկեղծանում ես ու կարծիքդ ես արտահայտում միշտ պետք ա բացատրես` ցոույց տաս մեխանիզմները թե ինչու ես էդպես մտածում, մարդուն ցույց տաս քո տեսանկյունը, որտև շատ կարևոր ա ինչն ա քեզ բերել էդ կարծիքին... իրականում կարծիքից ավելի կարևոր թե ոնց ես դու ձևավորել էդ կարծիքը ու էդ ժամանակ անգամ տհաճ կամ անցանկալի անկեղծությունը կարա օգտակար լինի...
նենց չի, էլի, որ անկեղծ ես ուրեմն սաղ հարցերը լուծված ա...
Յոհաննես
07.12.2019, 02:02
Փաստորեն դրական անկեղծությունը ասելը շատ ավելի բարդ է
Ուլուանա
07.12.2019, 02:16
Ի դեպ շատ կարևոր ա ոնց ես անկեղծանում... մենակ էն, որ անկեղծ ես դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ ճիշտ ա...
մի բան պետք ա ճիշտ հասկանանք, որ անկեղծությունը ճշմարտությանը համարժեք չի դեռ... անկեղծ ես էն բանում, որ ասում ես այն ինչ մտածում ես. ուղղակի կա մի հանգամանք, երբ որ անկեղծանում ես ու կարծիքդ ես արտահայտում միշտ պետք ա բացատրես` ցոույց տաս մեխանիզմները թե ինչու ես էդպես մտածում, մարդուն ցույց տաս քո տեսանկյունը, որտև շատ կարևոր ա ինչն ա քեզ բերել էդ կարծիքին... իրականում կարծիքից ավելի կարևոր թե ոնց ես դու ձևավորել էդ կարծիքը ու էդ ժամանակ անգամ տհաճ կամ անցանկալի անկեղծությունը կարա օգտակար լինի...
նենց չի, էլի, որ անկեղծ ես ուրեմն սաղ հարցերը լուծված ա...
Հա, եթե անկեղծությանդ նպատակը ոչ թե մարդուն չոտկելն ա ու ցույց տալը, թե ինչ համարձակն ես դու, որ կարող ես այ տենց անկեղծորեն իր երեսին շրխկացնել մտածածդ, այլ տվյալ մարդու համար մտածածդ պարզաբանելը, ասելիքդ, տեսանկյունդ տեղ հասցնելը, ապա հաստատ կփորձես նաև էնպիսի ձևով ասել, որ համ չվիրավորես, համ էլ ասելիքդ ճիշտ ընկալվի:
Ուլուանա
07.12.2019, 02:19
Կնքամայր,իմ մոտ քո նկատմամբ մենակ դրական անկեղծությունա,հենա որ գրում եմ Կնքամայր դրա մեջ լիքը ջերմություն ու հարգանք կա )))
Իսկ մնացած ակումբցիները եթե ուզում են անկեղծ կարծիք լսեն անձնականով թող գրեն հաշվեհամար կտամ,մի անկեղծ կարծիքը 50.000 դրամ :D :P
Հ.Գ ես եմ մեղավոր որ սկսեցի իմ անկեղծ կարծիքը ասել ու թեման փոխվեց :(
Յոհաննես ջան, հարցը մենակ դրականն ու բացասականը չի, ինձ ավելի շատ կոնկրետ հատկանիշներն էին հետաքրքրում, այսինքն` թե որ հատկանիշներս են ձևավորել էդ ընդհանուր դրական վերաբերմունքը: Թե չէ` ասածիցդ նենց ա ստացվում, որ ես վախենում էի, որ իմ նկատմամբ բացասաբար ես տրամադրված, դու էլ ինձ հանգստացնում ես, թե` մի վախեցի, դրականորեն եմ տրամադրված :)): Ինչևէ, եթե հարմար ես գտնում, ուրախ կլինեմ ավելի կոնկրետ բաների մասին լսել, եթե չէ` քո գործն ա, ի՞նչ ասեմ:
CactuSoul
07.12.2019, 04:40
One_Way_Ticket-ի ասածներից մի թարմ օրինակ հիշեցի:
Հիմա ապրում եմ ընկերուհիներիցս մեկի հետ: Մի քանի օր առաջ գիշերը մեր ընկերները հավաքվել էին մեր տանը, խաղեր էինք խաղում, բան, դառավ գրեթե գիշերվա 4-ը, ընկերուհիս ասեց՝ ինձ քնել ա պետք, ուզում եմ քնել: Բայց տունը մի սենյականոց ա, այսինքն իր ասածը կարելի էր թարգմանել իբրև՝ հերիք ա, գնացեք, կամ այլ կերպ ասած՝ ռադ եղեք: Բայց մեր ընկերներից ոչ մեկը, վստահ եմ, վատ բան չմտածեց ընկերուհուս մասին, նույնիսկ անքաղաքավարություն չէին կարող որակել դա, զուտ ընդունում են ի գիտություն:
Ասենք հետո մի քանիսը գնացին, մնացածներով տեղափոխվեցինք խոհանոց, ընկերուհուս թողեցինք քնելու, մենք մի քիչ էլ խոհանոցում շփվեցինք, բան, նոր գնացին մարդիկ: Ոչ ոք չնեղացավ, ոչ մի վատ բան չեղավ անկեղծությունից: Ուղղակի ճիշտ մարդկանց հետ ա պետք շփվել, էդքան բան: Իսկ եթե անկեղծ չեղար, չես էլ կարող ֆիլտրել էդ մարդկանց:
Կամ ասենք տանը երկուսով ենք, կարող ա ուզենամ ինչ-որ բան ասել, ասենք ասի՝ խնդրում եմ հիմա մի խոսի հետս կամ նման մի բան, ու էն որ զգում ես՝ ուրիշ բանով ա զբաղված կամ թեկուզ ուղղակի նստած մտածում ա, ու ես առանց մի գրամ նեղանալու ձենս կտրում եմ, որովհետև հարգում եմ մարդուն ու ինքս էլ ուզում եմ, որ նման պահերին ինձ հարգեն, տեղը գալուց մենակ թողնեն, ևն:
Quyr Qery
07.12.2019, 07:09
Ինձանից ոչ մեկ, երբեք անկեղծություն չի ուզել: Երբեք մտքովս անգամ չէի անցել մտածել էդ մասին:
Յոհան, դու ինձ ահագին լավ գիտես, ինչի՞ց ա:
One_Way_Ticket
07.12.2019, 14:53
One_Way_Ticket-ի ասածներից մի թարմ օրինակ հիշեցի:
Հիմա ապրում եմ ընկերուհիներիցս մեկի հետ: Մի քանի օր առաջ գիշերը մեր ընկերները հավաքվել էին մեր տանը, խաղեր էինք խաղում, բան, դառավ գրեթե գիշերվա 4-ը, ընկերուհիս ասեց՝ ինձ քնել ա պետք, ուզում եմ քնել: Բայց տունը մի սենյականոց ա, այսինքն իր ասածը կարելի էր թարգմանել իբրև՝ հերիք ա, գնացեք, կամ այլ կերպ ասած՝ ռադ եղեք: Բայց մեր ընկերներից ոչ մեկը, վստահ եմ, վատ բան չմտածեց ընկերուհուս մասին, նույնիսկ անքաղաքավարություն չէին կարող որակել դա, զուտ ընդունում են ի գիտություն:
Ասենք հետո մի քանիսը գնացին, մնացածներով տեղափոխվեցինք խոհանոց, ընկերուհուս թողեցինք քնելու, մենք մի քիչ էլ խոհանոցում շփվեցինք, բան, նոր գնացին մարդիկ: Ոչ ոք չնեղացավ, ոչ մի վատ բան չեղավ անկեղծությունից: Ուղղակի ճիշտ մարդկանց հետ ա պետք շփվել, էդքան բան: Իսկ եթե անկեղծ չեղար, չես էլ կարող ֆիլտրել էդ մարդկանց:
Կամ ասենք տանը երկուսով ենք, կարող ա ուզենամ ինչ-որ բան ասել, ասենք ասի՝ խնդրում եմ հիմա մի խոսի հետս կամ նման մի բան, ու էն որ զգում ես՝ ուրիշ բանով ա զբաղված կամ թեկուզ ուղղակի նստած մտածում ա, ու ես առանց մի գրամ նեղանալու ձենս կտրում եմ, որովհետև հարգում եմ մարդուն ու ինքս էլ ուզում եմ, որ նման պահերին ինձ հարգեն, տեղը գալուց մենակ թողնեն, ևն:
Չեղավ։ Դու ո՞նց կարող ես տենց վստահ խոսել ընկերուհուդ անունից ու պնդել, որ ինքն անկեղծ է։ Ուրիշի մտքերը կարդացող գործիք դեռ չի հայտնագործվել։ Եթե քո անունից տենց օրինակներ բերեիր, կարելի կլիներ քննարկել, իսկ սենց նույնիսկ իմաստ չեմ տեսնում։
CactuSoul
07.12.2019, 20:15
Չեղավ։ Դու ո՞նց կարող ես տենց վստահ խոսել ընկերուհուդ անունից ու պնդել, որ ինքն անկեղծ է։ Ուրիշի մտքերը կարդացող գործիք դեռ չի հայտնագործվել։ Եթե քո անունից տենց օրինակներ բերեիր, կարելի կլիներ քննարկել, իսկ սենց նույնիսկ իմաստ չեմ տեսնում։
Այսինքն կարելի ա ենթադրել, որ չէր ուզում քնել, բայց ասաց, թե քնե՞լ ա ուզում: Իմա՞ստը: Մանավանդ եթե մի քանի րոպեից արդեն քնած էր: Զոռով ո՞նց կքնես: :Դ
One_Way_Ticket
07.12.2019, 20:46
Այսինքն կարելի ա ենթադրել, որ չէր ուզում քնել, բայց ասաց, թե քնե՞լ ա ուզում: Իմա՞ստը: Մանավանդ եթե մի քանի րոպեից արդեն քնած էր: Զոռով ո՞նց կքնես: :Դ
Չէ, նկատի ունեմ` կարող է վերջին մի ժամը իրեն զսպում էր։ Կարող է ակնարկում էր, հորանջում էր, մտածում էր՝ կհասկանաք, վերջը տեսավ՝ ճար չկա :)
քանի որ օբյեկտիվ շատ դժվարա լինել, մեկ-մեկ պետք ա ուղղակի զսպել, էնքան մինչև վստահ լինես, որ ունեցածդ կարծիքը մաքսիմալ մոտ ա իրականությանը ու նաև ասելը կօգնի դիմացինին։ Շատ դեպքերում զսպելը ամենաճիշտ որոշումն ա, եթե ասելդ բան չի փոխի, բայց մարդու վրա բացասական կերպո կազգի ու կասկածի տակ կսկսի դնել ինքն իր ինչ-որ մասը։
հ.գ. մեկ-մեկ էլ պետք չի ասել, որովհետև միշտ չի, որ մինչև վերջ պատկերացնում են, թե էն ինչ մենք գիտենք դիմացինի մասին ինչի ա տենց ու որտեղից ա գալիս
Ուլուանա
07.12.2019, 23:19

Նանե ջան, տենց որ նայենք, ուրեմն ընդհանրապես կարծիքներ չպիտի արտահայտենք: Նկարագրածդ մի տեսակ հիվանդագին աստիճանի զգուշություն ա թվում ինձ, ու ճիշտն ասած` չեմ պատկերացնում, որ նկարագրածդ ձևով վարվելու դեպքում քեզ կամ ուրիշներին ավելի շատ օգուտ ա լինելու, քան անկեղծ լինելու դեպքում: Կյանքն էդ աստիճանի բարդ չի, էլի: Պետք ա մի քիչ ավելի պարզ նայել, ու լիքը բաներ շատ ավելի հեշտ ու սթրեսից զուրկ կլինեն: Իսկ քո ասածը կարող ա բերել շատ անառողջ, պասիվ ագրեսիվ վիճակների:

եսիմ, կարող ա տենց հնչում ա,ամեն դեպքում ես էդ թեմաներով առանձնապես սթրես չեմ զգում :think
Յոհաննես
08.12.2019, 01:54
դե չէ էլի չի լինում
Յոհաննես
08.12.2019, 02:28
։։։։
Գաղթական
08.12.2019, 07:40
դե չէ էլի չի լինում
։։։։
Էս գրում-գրում, հետո անկեղծ ջնջում ե՞ս..
Ինձ թվում ա, մարդը կարա անկեղծանա մենակ էն հարցերում, որոնք կոնկրետ իրան են վերաբերվում: Ասենք անկեղծ ասի, որ ինքը սենց քաքեր ա կերել :D ու ներողություն խնդրի համայն մարդկությունից, մոմ վառի, ինդուլգենցիա առնի ու գնա կանգնի ահեղ դատաստանի առաջ։
Բայց դիմացինիդ ի՞նչ ասես անկեղծ, ով ուզում ա լինի: Եթե անկեղծանում ես, ուրեմն ամենայն հավանականությամբ որևէ նեգատիվ կոնտքեստում ա դա տեղի ունենում։ Օրինակ, ընկերոջդ անկեղծ չես ասի, որ ինքը լավ մարդ ա ու լավ ընկեր ա, բըլին, բա լավն ա, որ հետն ընկերություն ես անում։ Այսինքն անկեղծ մենակ կարաս ասես, որ ինքը շատ ոռի մարդ ա, ու դու հազիվ ես իրա հետ ընկերություն անում, այսինքն դու էշի մեկն ես :D Իտոգում, էլի ինքդ քո մասին ես անկեղծանում։
Կամ ասենք, անկեղծ դիմացինիդ ասես, որ ինքը դոդ ա, բայց իրականում ինքը ակադեմիկ ա, իսկ դոդը դու ես։ Չնայած դու անկեղծորեն հավատում ես, որ հակառակն ա։
Կարճ ասած, ես էս անկեղծության պահը չեմ հասկանում ինչի մասին ա։
Մարդկանց անկեղծությունը կենցաղային ու գործնական շփումներում էն գործոններից մեկն է, որով Նահանգները ինձ ավելի է դուր գալիս, քան Հայաստանը ։Ճ Ասենք առանց նեղվելու մարդը կարող է ասել, որ տակն է արել, կամ ձվերն են ցավում, կամ չիշիկ ունի և այլն։ Բիզնեսի մեջ էլ մեծամասամբ անկեղծ են, ասենք կգերադասեն ուշացման, անկարողության կամ պրոբլեմի մասին միանգամից ասել, քան թե կլիենտի գլխի տակ փափուկ բարձ դնել ու հետո ստախոս դուրս գալ։ Անկեղծությունը վստահություն ա ծնում, վստահությունը՝ բարեկամություն ու հավատարմություն։ Սա էն բաներից է, որ հայերիս զգալի մասը զարմանալիորեն չեն հասկանում։ Երբեմն հայերս կեղծավորությունն ու ստախոսությունը խառնում ենք դիվանագիտության հետ ։Ճ
Իսկ մարդկային հարաբերություններում երբեմն անկեղծությունը կարող է վիրավորական լինել, հետևաբար ես շատ ժամանակ փորձում եմ զուսպ լինել ու ամբաղ-զամբաղ շատ դուրս չտալ, ինչքան էլ որ անկեղծորեն կուզենայի ։Ճ Մեկ մեկ չի ստացվում, դե դիվանագիտությունից զուրկ եմ :D
Ուլուանա
11.12.2019, 08:47

Նշածդ տիպի իրավիճակներում` հա, բայց հենց նույն կենցաղային շփումներում լիքը առումներով էլ չափից դուրս սիրալիր-քաղաքավարի են անկեղծ լինելու համար: Շատ դեպքերում էդ սիրալիրության «պատն» էնքան հաստ ա, որ անհնար ա դրանից ներս թափանցելն ու դիմացինի անկեղծ վերաբերմունքը կամ կարծիքն իմանալը: Իհարկե, շատ հնարավոր ա, որ շատ մարդկանց տենց ձեռնտու ա, երբ ամեն ինչ մակերեսայնորեն պուպուշ ա ու հնարավորինս անշառ, ու թքած, թե դրա ներսում ինչ ա իրականում, բայց կոնկրետ ինձ էդ կարգի հարաբերությունները հեչ չեն բավարարում: Մեկ-մեկ, իհարկե, կարող եմ լինել էնպիսի հոգեվիճակներում, որ դա զուտ էդ պահի համար հարմարավետ ու ձեռնտու լինի, բայց ընդհանուր առմամբ` չէ:
Ի դեպ շատ կարևոր ա ոնց ես անկեղծանում... մենակ էն, որ անկեղծ ես դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ ճիշտ ա...
մի բան պետք ա ճիշտ հասկանանք, որ անկեղծությունը ճշմարտությանը համարժեք չի դեռ... անկեղծ ես էն բանում, որ ասում ես այն ինչ մտածում ես. ուղղակի կա մի հանգամանք, երբ որ անկեղծանում ես ու կարծիքդ ես արտահայտում միշտ պետք ա բացատրես` ցոույց տաս մեխանիզմները թե ինչու ես էդպես մտածում, մարդուն ցույց տաս քո տեսանկյունը, որտև շատ կարևոր ա ինչն ա քեզ բերել էդ կարծիքին... իրականում կարծիքից ավելի կարևոր թե ոնց ես դու ձևավորել էդ կարծիքը ու էդ ժամանակ անգամ տհաճ կամ անցանկալի անկեղծությունը կարա օգտակար լինի...
նենց չի, էլի, որ անկեղծ ես ուրեմն սաղ հարցերը լուծված ա...
Պարզ ու խորունկ։ Մեֆ․․․
Բացի դրանից անկեղծ, չի նշանակում իրավացի, ու օգտակարությունը արդեն բխում ա դրանից։ Հաշվի առնենք, որ ցանկացած կարծիք սուբյետիվ ա ու ունի վերապահումների, բայսների ու լիքը այլ բաներ տակ ձևավորվելու, կամ վերափոխվելու տենդենց։ Նենց որ վայ նրան ով հրճվում կամ ընկճվում ա ցանկացած մեկի ցանկացած որակի անկեղծությունից և կամ սեփական կարծիքին ուռճեցված արժեք տալիս :)
մինչև սկսելս ասեմ, որ շատ լավ թեմա է :ok
իրականում անկեղծությունը ինձ համար շաաատ կարևոր տեղ ունի հարաբերություններում, ես մտածում եմ, ավելի լավ է դառը ճշմարտությունը, քան կեղծ սուտը ....
ես անկեղծ եմ իհարկե, միայն նրանց հետ ում շատ լավ եմ ճանաչում, ու իհարկե չափի մեջ , որովհետև շրջապատումս կան մարդիկ, ովքեր շատ բարձր կարծիք ունեն իրենք իրենց մասին, և ճշմարտությունը ոչ այնքան լավ ծանոթ մարդկանց դեմքին են շփացնում , ու սպասում, որ ընդունեն իրենց, ու չնեղանան....
ասածս նա է, որ շաաատ կարևոր է անկեղծ լինելու չափաբաժինը , որ չցավեցնես ու չկորցնես նրանց, ում նոր էս գտել, կամ էլ նրանց ում շատ էս սիրում ....
100 տոկոս անկեղծություն՝ ու վաղը բոլորը բոլորից կնեղանան: Սուտը կյանքի յուղն ա:
Մի ֆիլմ նայեցի վերջերս, որ նոր ֆիլմ չի, բայց ահագին հավեսով նայվեց "The invention of lying" (Ստելու գյուտը)։
Ըստ ֆիլմի, կար ժամանակ/հասարակություն/մետաֆիիզիկա, երբ մարդիկ ասում էին միայն ճշմարտությունը, կենսաբանորեն ունակ չէի ասելու ՈՉ ճշմարտություն (սուտ բառն էլ գոյություն չուներ, որովհետև նման բան գոյություն չուներ ու չէին էլ պատկերացնում)։ Բայց մի օր մի մարդու ուղեղի մեջ ինչ-որ բան փոխվեց ու ․․․
Շատ հավես կոմեդիա ա, ահագին զվարճալի ու նայվող։ Չեք փոշմանի։
Անկեղծորեն էստեղ գրում եմ, որ իմ կարծիքով ակումբում էնքան չի խնդրել, որ իր նկատմամբ անկեղծ լինեն, ինչքան որ ես::)) Բայց միշտ թվացել ա, թե քիչ են անկեղծ::oy
laurahayrapetyan10
03.02.2020, 17:10
Անկեղծ մարդիկ միշտ սխալ են հանրության համար, բայց իրենք իրենց առաջ մաքուր են ոչ թե մնացացի նման կեխծ[emoji6][emoji123]
Отправлено с моего FS529 через Tapatalk
ինձ թուում ա անկեղծութիւնը խօսքից դուրս էլ ա արտայատուում։ փորձում եմ ինձ պահել տարածութեան մէջ այնպէս, ինչպէս ճիշտ եմ զգում. նստել, թէ ուզում եմ, կանգնել, ձգուել եւ այլն։ ինձ թուում ա սա էլ ա անկեղծութեան մասին։
նաեւ կարծում եմ, որ խաբելը կարա լինի անկեղծութեան մասին (հա, գիտեմ ոնց ա հնչում :D) դու նեղուած ես, չես ուզում խօստովանել մի բան ու խաբում ես՝ նեգատիւից խուսափելով։ խաբում ես, բայց դրա տակ էնքան պարզ ու փափուկ ես, խխունջի մէջ թաքնուած լպրծուն էակ։ թէ դիմացինին զգալ տաս, որ սուտ էր, հետաքրքիր բան ա ստացուում. նա հասկանում ա, որ սուտը փախուստի համար էր։ ինքս, թէ խաբում եմ, էնպէս եմ ասում, որ դիմացինը իմանա։
չգիտեմ՝ ինչքանով ստացուեց բացատրել։
Յոհաննես
13.02.2020, 21:53

Մեկդ թարգմանեք էլի,բա թե անկեղծութիվն