PDA

Դիտել ողջ տարբերակը : Միջատներ․ ուտե՞լ, թե՞ չուտել

ivy
04.12.2019, 09:47
Վերջերս գնալով ավելանում է միջատների ներառումը խոհարարության մեջ։ Էստեղ շատ ռեստորաններ էս տարի իրենց մենյուի մեջ միջատներով ուտեսներ են ներառել՝ նախուտեստներից սկսած, բուրգերներից վերջացրած։ Վերջին ժամանակներս այցելած street food festival-ներում էլ եմ տեսել միջատներով ուտելիքներ։
Մի քանի շաբաթ առաջ էլ հաղորդում էի նայում էս թեմայով։ Համոզում էին, որ միջատակերությունը գնալով աճելու է․ սպիտակուցներով հարուստ սնունդ է, մսին լավ փոխարինում է ու շատ ավելի eco-friendly է, քան մսակերությունը։

Ես որ դեռ չեմ փորձել, ոչ էլ գիտեմ՝ երբևէ կփորձեմ, թե չէ։
Դուք ի՞նչ փորձ ունեք միջատակերության հետ։ Ու ի՞նչ կարծիքի եք էս թեմայի վերաբերյալ։
Ի դեպ Հայաստանում էլ կա՞ն միջատներ առաջարկող սննդի կետեր, թե դեռ չէ։

Բարեկամ
04.12.2019, 09:56

Թեմայի կամ ավելի շուտ՝ հարցադրման հետ երևի էդքան էլ կապ չունի, բայց հայաստանյան միջատակերության մի դեպք եմ ուզում պատմել, որ ինձ պատմել են, ու չհավատալու պատճառ չունեմ :)

Ուրեմն, մեր տեղական օլիգարխներից մեկը մի անգամ այցելում է չեմ հիշում որ երկրի հիպեր թանկութիթիզ ռեստորաններից մեկը, ճոխ-ճոխ պատվիրում է ու սպասում։ Քիչ հետո բերում են մի արտառոց "բլյուդ"՝ կանաչ տերևի վրա մի թոթոլ որդ, ընդ որում՝ որդը կենդանի։ Մեր օլիգարխը մի քիչ կամուկացի մեջ է ընկնում, բայց վախենալով, որ իրեն գեղցու տեղ կդնեն, որդը սիրուն փաթաթում է տերևի մեջ ու, փակելով աչքերը, կուլ տալիս։ Ներկաների ապշած հայացքների տակ։ Հետագայում պարզվում է, որ էդ որդը տերևի վրա ընդամենը կրեատիվ ժամացույց էր․ մինչ որդը էդ ամբողջ տերևը կկրծեր-կուտեր, պատվերն էլ պատրաստ կլիներ :))

ivy
04.12.2019, 10:04

Էդ որդը երևի իրականում թրթուր էր. խե՜ղճ «ժամացույց» :))

Բարեկամ
04.12.2019, 10:06
Էդ որդը երևի իրականում թրթուր էր. խե՜ղճ «ժամացույց» :))

Հա երևի, աղավաղել եմ պատմությունը, թրթուր եղած կլիներ :))

boooooooom
04.12.2019, 10:25
Ես դեռ պատրաստ չեմ դրան :[ հենց նոր պատկերացրեցի եփած մանր սարդերով լի կաթսան, գդալի մեջից ցցված ոտիկները ու ... էդ ահավոր ա, ես չեմ կարող։
Բայց նաև գիտակցում եմ, որ կարա ուտվի, կարա նաև համով լինի, բայց էլ չեմ կարողանում գրել, սրտխառնոց զգացի((
Մի օր կփորձեմ փորձել, եթե պատահի։

ivy
04.12.2019, 11:18

Դե մենք որ ասում ենք՝ միջատակերություն, կամ շարժվող հաստ թրթուրներ ենք պատկերացնում կամ ինչ-որ դուրս ցցված չանչեր: Բայց միջատներով ուտելիքները էդ կլիշեներից դուրս կարող են լինել:
Օրինակ՝ սա մեր մոտի ռեստորանային ցանցերց մեկում ներառված միջատային բուրգերն է.

https://i.ibb.co/ScfbCm2/AAF3808-A-9-C16-46-DE-8-ECA-BAC2-CF5-FF702.jpg (https://imgbb.com/)

Տեսքից սարսափելի ոչինչ չկա, համն էլ, ասում եմ, ֆալաֆելից շատ չի տարբերվում:

Varzor
04.12.2019, 11:34
Չեմ լսել, որ Հայաստանում միջատներ հյուրասիրեն, բայց ինքս մանուկ հասակից շատ եմ փորձել մրջյուն ուտել :)

ԻՀԿ, միջատակերության լոբբինգը սնունդ արտադրող/վաճառող ընկերություններից է սկսվել՝ միջատներ ուծելն ավելի հեշտ է և ավելի քիչ ռեսուրսատար։
Միգուցե պրոտեինների մասով ճիշտ են, բայց եկեք չմոռանանք դրանք մարսելու, յուրացնելու օրգանիզմի ընդունակությանների մասին, որոնք, որքանով տեղյակ եմ նաև գենետիկորեն են պայմանավորված։
Այսինքն մեզ՝ հայերիս համար, պիտի որ միջատները այդքան էլ օգտակար չլինեն՝ վստահ չեմ, որ դրանց մարսելու հետ կապված խնդիրներ չենք ունենա։ Դե բնականաբար խոսքս գնում է պարբերական օգտագործման մասին։

Էս հարցով երևի մեզ ակումբացի բժիշկները կամ կենսաբանները կլուսավորեն։

Աթեիստ
04.12.2019, 12:18
Ես հաճույքով կփորձեի, համ Բումի նկարագրած, տապակած կարիճ, համ էս մրջնաբուրգերը։

Տրիբուն
04.12.2019, 12:30
Ես հաճույքով կփորձեի, համ Բումի նկարագրած, տապակած կարիճ, համ էս մրջնաբուրգերը։

Ապեր, դու սկի նորմալ բաստուրմով ձվածեղին ես անուն դնում, դու ո՞նց ես միջատ ուտելու։ Մինչև քո ճաշակով երկու հատ միջատ սարքեն, աշխարհի միջատները ինքնասպանություն կգործեն։ :D

Տրիբուն
04.12.2019, 12:38
Ես կերել եմ, ամոթու գյորա։ Թե չէ ինքնուրույն չէի փորձի, չնայած ամենակեր եմ ու սիրում տարբեր բաներ փորձել։

Վերջը, մի երկու տարի առաջ Լաոսի ՖինՆախում եմ, իրանց պետական պարտքի վարչության պետի հետ համ գործնական, համ էլ ընկերեկան լավ հարաբերություններ ունեինք, ցենտր կնիկ ա Սինգալունը, զանգեց, բա արի իրար հետ պերերիվ անենք, համ էլ զրուցելու բաներ կա։ Ես էլ, բա քել։ Գնացինք ազգային ուտելու, ստացվեց սլիշկոմ ազգային։ Սուս ու փուս իմ փայը կերա։ Նենց մի առանձնահատուկ համ ու հոտ չուներ, համ էլ վայթեմ ձեթով լավ ժարիտ էր արած, որ չիմանս ինչ ես ուտում, ոչ էլ թե կհասկանաս։ Բայց ինքնուրույն դժվար գնամ հատուկ ուտելու, դեռ որ աշխարհում լիքը ուրիշ ուտելու բան կա :D

Սինգալունին էլ ասեցի, նեղանալ չլինի, պիտի նկարեմ, էս մեր մոտ ֆուռոռ ա։ Չհարցնեք ինչ միջատներ են, չեմ կարա ասեմ։

56119 56120

ivy
04.12.2019, 12:44
Տրիբուն, կցորդների խնդիր կա Ակումբում. չի բացվում ոչ մի կցորդ:
Կարող ես էստեղ (https://imgbb.com/) վերբեռներ նկարը ու BBCode-ը դնել գրառման մեջ:

Տրիբուն
04.12.2019, 12:47
Խարաշո․

https://i.ibb.co/T1sBLzs/IMG-E2425.jpg

https://i.ibb.co/LSqdBLK/IMG-2426.jpg

Varzor
04.12.2019, 12:55
Ապ, երկրորդ նկարը վայթեմ սովորական որդնած աղցանա (բանակի ականջը կանչի) :D

Ծլնգ
04.12.2019, 13:32
Մի հատ սովետական անեկդոտ կար, ասում ա արվեստագետների պատվիրակություն ա գնում մի ասիական երկիր ու տեղացիների հետ սեղանին նստած բերում են կափարիչով փակած մեծ ամանները դնում են սեղանին։ Մեկ էլ որ կափարիչները բացում են, էս ամանների մեջից միջատերն ես սկսում բոլոր կողմեր վազել, մի սովետականան մշակույթի գործակալ էլ պատարաքաղով փորձում ա սեղանի վրա էս վազողներին որսալ։ Սրան ասում են․
― Այ տավարիշչ, հիմնական ուտելիքը ամանների մեջ ա, դրանք էֆեկտի համար են, հետևներից մի ընկի։
Էս էլ ի պատասխան․
― Սրանք փախչող մթերք են, սրանց հախից գամ՝ հիմնականին էլ կանցնեմ։

ivy
04.12.2019, 13:37

Անեկդոտ, հա անեկդոտ... Դու քո փորձից պատմի, քո կարծիքը գրի :)

ivy
04.12.2019, 13:38
Ապ, երկրորդ նկարը վայթեմ սովորական որդնած աղցանա (բանակի ականջը կանչի) :D

Տիպդ կտրվի :D

Ծլնգ
04.12.2019, 13:57
Անեկդոտ, հա անեկդոտ... Դու քո փորձից պատմի, քո կարծիքը գրի :)

մարդ իր փորձը անեկդոտներով ա փորձում քողարկել, մեկ ա ուզում են dox արած լինեն․․․

իսկ ավելի լուրջ, էն քո դրած նկարը միջատի հետ նույն կապը ունի, ինչ Ապոպը՝ հայերի։ Որ մի քրիստոնյա մի ռաբբի բռնացնում ա խոզի խորոված ուտելուց ու ասում՝ բա քո կրոնը թույլ չի տալիս, ո՞նց ես ոտում, նա էլ ի պատասխան՝ քո կրոնն էլ այլ դավանանքի մարդու հետ ամուսնանալ թույլ չի տալիս, բա ոնց է քո եկեղեցին ամուսնացնում։ Սա էլ թե բա՝ կնքվում են քրիստոնյա, նոր են ամուսնացվում, էս ռաբբիս էլ՝ ես էլ էս խոզին եմ կով կնքել՝ մինչև խորովելը։ Հիմա what looks like a burger, and smells like a burger... is a burger! Թե չէ միջատ, էլ եսիմ ինչ․․․ սպիտակուցը սպիտակուց ա, ուզում ա 4 ոտք ունենա, 6, թե 8․․․ թե ընդհանրապես չունենա։

Հ․Գ․
Մի հատ վերջինն էլ պատմեմ, ու էլ էս թեմա խոստանում եմ չմտնել․․․ մեկը մոտենում ա փողոցում չեբուրեկի ծախողին ու իրա արևին սրամտաբար հարցնում․
― Էս չեբուրեկին առաջ հաչո՞ւմ էր, թե՞ մլավում։
― Հիմար-հիմար հարցեր էր տալիս։

Cassiopeia
04.12.2019, 23:57
Ապեր, դու սկի նորմալ բաստուրմով ձվածեղին ես անուն դնում, դու ո՞նց ես միջատ ուտելու։ Մինչև քո ճաշակով երկու հատ միջատ սարքեն, աշխարհի միջատները ինքնասպանություն կգործեն։ :D

Ու հըլը հարց ա, ո՞վ «վիզ կվերցնի» իրա քիմքի համար սարքել։ Ես որ` չէ :D

Յոհաննես
05.12.2019, 02:43
Խուան ջան,էս գիշերվա կեսին խի՞ մտար էս թեմա :[

Varzor
05.12.2019, 13:55
Տիպդ կտրվի :D

Հա, բա ի՞նչ։
Ով չի փորձել "բնական մսով" աղցանները և փլավները, բանակի կյանքից բան չի հասկացել :D

Բանակից հետո էլ չինացիների վրա չեն զարմանում, մանավանդ մարտական հենակետերում ծառայած զինվորները, քանզի բավականին լավ ծանոթացած են լինում կենդանական աշխարհի տարբեր ներկայացուցիչներից պատրաստված զանազան կերակուրներին և դրանց պատրաստման եղանակներին :)