PDA

Դիտել ողջ տարբերակը : Բլթագիրք Ակումբաշվիլի



Գաղթական
27.11.2019, 17:20
Այ մարդ, ափսոս ա էս ամենը գնա կորի..

Եկեք մի տեղ հավաքենք էլի:

Շուտ եմ ասել՝ նեղանալ չկա ;)


Գնացինք.


Ինձ թվում էր` հղիությունը հաշվում են այն ժամանակվանից սկսած, երբ տեղի է ունեցել հղիությունը:

Jarre
27.11.2019, 18:18
Ես անձամբ չեմ նեղանա, ընդհակառակը՝ ուրախ կլինեմ, որ իմ ծիծաղալու գրառումները դնեն, թեև այդպիսիք չկան )))) Բայց կարծում եմ կգտնվեն գերզգայուն արմենոիդներ, ովքեր սրտին մոտիկ կընդունեն և կնեղանան։

Գաղթական
27.11.2019, 19:02
Բայց կարծում եմ կգտնվեն գերզգայուն արմենոիդներ, ովքեր սրտին մոտիկ կընդունեն և կնեղանան։

Ճիշտ ես:
Երևի էդպիսի մարդիկ էլ լինեն:
ՈՒրեմն թեման կօգնի նրանց սովորելու դիմանալ քննադատությանը ու ծիծաղելու սեփական սխալների վրա )))

Jarre
27.11.2019, 19:17
Ես շատ հումորով եմ վերաբերվում իմ լեզվական ու մտային սխալներին։ Եթե ինչ որ ոչ բարեհաջող մարդ ուզում ա կոնկրետ ծաղրի իմ անձը ու կաիֆավատ լինի վրես, ապա ես շատ հանգիստ իրան կանիծեմ հին շումերական շատ պրակտիկ ու գործուն անեծքներով։ Իսկ նենց, միշտ ուրախությամբ եմ արձագանքում սխալներիս։ Անգամ ինքս եմ մի քանի անգամ Ակումբում ու Ֆեյսբուքում գրել իմ սխալների մասին, որոնք թույլ եմ տվել գործնական նամակագրության մեջ )))

Բարեկամ
27.11.2019, 23:59
Այ մարդ, ափսոս ա էս ամենը գնա կորի..

Եկեք մի տեղ հավաքենք էլի:

Շուտ եմ ասել՝ նեղանալ չկա ;)


Գնացինք.

Դե լավ, դու էլ, եսիմ ինչ բլթոց չէր. Նկատի ուներ բեղմնավորումը։ Բայց էն ձևով ավելի շուտ գալուստսահակյանական էր :))

Գաղթական
28.11.2019, 00:07
Դե լավ, դու էլ, եսիմ ինչ բլթոց չէր. Նկատի ուներ բեղմնավորումը։ Բայց էն ձևով ավելի շուտ գալուստսահակյանական էր :))

)))
Դե Գալուստ Սահակյանի ավանդը հայկական մտքաբլթում անգնահատելի ա..

շշուկ
28.11.2019, 00:08
Նեղանալու ոչ մի բան չկա, ուղղակի կարելի ա նենց բաներ մեջ բերել, որ ծիծաղելի լինեն: Սա տափակ սայթաքում էր ուղղակի: :) Ավելի «սրամիտ» բլթոցներ կարելի ա պեղել: :)

Գաղթական
28.11.2019, 00:10
Նեղանալու ոչ մի բան չկա, ուղղակի կարելի ա նենց բաներ մեջ բերել, որ ծիծաղելի լինեն: Սա տափակ սայթաքում էր ուղղակի: :) Ավելի «սրամիտ» բլթոցներ կարելի ա պեղել: :)

Կարևորը, որ չես նեղացել )))
Ավելի-ների մասով, համոզված եմ, դեռ լիքը կգտնենք:

Յոհաննես
28.11.2019, 00:27
Եթե իմ գրառումներից գեթ մեկը հայտնվի էստեղ,ես մինչև սրտիս խոքրքերը կվիրավորվեմ ու էդ մարդուն նկատմամբ խիստ բացասական կտրամադրվեմ։

Varzor
28.11.2019, 01:02
Ես անձամբ չեմ նեղանա, ընդհակառակը՝ ուրախ կլինեմ, որ իմ ծիծաղալու գրառումները դնեն, թեև այդպիսիք չկան )))) Բայց կարծում եմ կգտնվեն գերզգայուն արմենոիդներ, ովքեր սրտին մոտիկ կընդունեն և կնեղանան։

Գերագույն արմենոիդները սրտին մոտիկ չեն ընդունում, քանզի սիրտն ընդամենը արյուն մղող պոմպ է ;)

Կարգին բացումա հետադարձ հայացքը սեփական "մանկապարտեզ" վրիպումների վրա:

Varzor
28.11.2019, 01:03
Եթե իմ գրառումներից գեթ մեկը հայտնվի էստեղ,ես մինչև սրտիս խոքրքերը կվիրավորվեմ ու էդ մարդուն նկատմամբ խիստ բացասական կտրամադրվեմ։

Արդեն ինքնաբուխ հայտնվեց :D
Հուսեվ եմ ինքդ քո նկատմամբ բացասական չես տրամադրվել :P

Յոհաննես
28.11.2019, 01:11
Արդեն ինքնաբուխ հայտնվեց :D
Հուսեվ եմ ինքդ քո նկատմամբ բացասական չես տրամադրվել :P

Էս հեղինակային բառ է.
Սրտիս քրքրված խորքերը :P

Chuk
28.11.2019, 02:10
Այ մարդ, ափսոս չի էս ամենը գնա կորի..