PDA

Դիտել ողջ տարբերակը : Մենք...



Meme
25.10.2019, 16:05
բարև նոր ու հին ընթերցող....:love

բարև նրանց, ով ինձ հիշում կամ էլ վաղուց մոռացել են...;)

հայերենս միգուցե կաղի, բայց որոշել եմ նորից սկսել...

առաջին գրառման համար դեռ այսքանը ....

Ձեր Մեմե :oy


հ.գ.՝ իրականում կարոտել էի...:kiss

հ.գ.գ՝ լավ է հայերեն ստեղնաշարը դեռ հիշում եմ...

Meme
25.10.2019, 16:46
Չգիտեմ էլ որտեղից սկսեմ, բայց ուրախ չեմ սկսելու....

Ինձ թվումա վեց տարի կլինի , որ կորել եմ...իհարկե մեկումեջ հիշել եմ, բայց ցանկություն չի եղել հետ գալու....

հիմա էլ չգիտեմ ինչքան ժամանակով եմ հետ եկել, բայց, որ կարիքդ կա օրագրիկ, էդտեղ սուսեմ....


հ.գ՝ ասում եմ իզուր չի աշունը այդքան սիրող Մեմեն, հետ եկավ հենց աշնանը...




քանի որ օրագրիկի անունը մենք է....ասեմ....
ես արդեն ունեմ նրան...իմ կյանքի ամենակողակցին...երջանիկ եմ անսահման , անբացատրելի անսահման , որ կա հենց ինքը...հիմա չեմ խորանում, թե չէ մենակ իրա մասին էնքան կպատմեմ կհոգնեք...
ժամանակի ընթացքում ինքներդ կհասկանաք ...:oy

***


կարոտով եմ սկսում գրառումս, որովհետև քեզ շաատ շատ եմ կարոտել...
եթե մնացածների համար կես տարին, ընդհամենը վեց ամիս է որ կա, ինձ մոտ զգացում է մեկ ու ավելի տարիների....
Չգիտեմ ինչքանով եմ փոխվել, կամ գուցե նույնը մնացել, բայց որ ասում են է.

- կյանքի փորձությունը փոխում է մարդկանց աչքերի փայլը, երջանկացնող ձայնը, բոլորի համար պոզիտիվ լինելը...

դա հաստատ ինձ մոտ նույն տեղում չի մնացել...


Ինչ է եղել...մտածում եք երևի...
ինքս էլ չեմ կարող բացատրել, միակ բանը, որ կարող եմ միգուցե ասել.

կորցրել եմ սեփական ուժս, ուժեղ լինելու, ուժեղ զգալու, դիմանալու գիծս, ամեն ինչ , ինչ կապված է ուժի հետ. ես էլ չունեմ...

ունեմ մենակ քեզ, քո ուժը. որը ինչքան էլ չունենաս , կիսում ես քո Մերիի հետ...դրա համար, դեռ շնչում եմ, դեռ կամ...

չգիտեմ ինչքան է տևելու էս ամենը, ինչքան պետք է առանց ինձ ու քեզ մնամ, ինձ փոքր ու թույլ զգամ, բայց, եթե պետք է ապրեմ էս փորձությունը - ուրախ եմ , որ կիսում եմ այն քո հետ...որ էլ մենակ չեմ, որ ունեմ ինձ էս աշխարհում բոլորից ու ամենից շատ սիրող ամուսին՝ քեզ...



ինձ համար միշտ է օրենք եղել, սիրված լինելը...ոչինչ չի փոխվել:
Էս հիմար աշխարհում սերը ուժ է...սիրելը նույնպես ...

Meme
26.10.2019, 14:07
***

Կախվածությունը լավ բանա, եթե ալկոհոլ կամ թմրանյութ չի;)
Այլ մի ամբողջ մեկը, ով թմրանյութի պես հաճելի գլխապտույտ ազդեցութուն ունի :oy
Եթե դու չլինեիր իմ կյանքում , ես էդպես էլ չէի հասկանա ,ինչքան ուժեղ կարող եմ սիրել , ու լինել այդքա՞ն լուսավոր մեկը քո կյանքում





****
Ես իզուր չի , որ սիրում եմ մենակ մնալ ուշ ժամի քեզ հետ , (երբ ոչ մեկի հետ քեզ չպետք է կիսեմ )
Այլ զգամ , որ մենակ իմն էս։ :kiss
Լցնում էս մեջս՝ ամենանուրբ ու տաք գույներով։։։ :oy

Meme
27.10.2019, 16:31
ուրախ եմ, որ ես չգիտեմ ինչ է նախանձը..... որ չեմ հասցրել կյանքում մի օր գոնե մեկին նախանձել, այլ կարողացել եմ փայլող աչքերով նայել նրանց, ովքեր ունեն այն, ինչը ես դեռ չունեմ...:)ասում եմ դեռ, որովհետև գիտեմ, որ եթե ցանկություն ունես, կարող ես նաև ունենալ...
հիշում եմ ժամանակին նայում էի զույգերի, ու էնքան էր մեջս լցվում երջանկությամբ....
ես գիտեի, ու հավատում էի, որ ինչ որ տեղ դու կաս, որ գալու էս ....:oy


հիմա....
դժվար է նայել սիրուն մամաների, մանկասայլակով բալիկների հետ, կամ վազվող երեխաների, ու հասկանալ, որ ժամանակին հիմար էս եղել, որ քեզ զրկել էս մայր լինելու ամենասիրուն զգացումից...
ուրախ եմ, որ հենց դու էս եղել կողքս, ով էդքան շատ ինձ հասկացել է ...

կներես....կներես, որ հանուն ինչ որ պետության, զրկեցի մեզ լիարժեք ընտանիք լինելուց....
ես գիտեմ, որ դու երջանիկ ես, որ ինձ ունես, ու ոնց դու էս ասում.

- եթե ինչ որ բան չի ստացվել , ուրեմն էդպես է պետք եղել....
ես դեռ ստեղծելու եմ մեր երազած էէն սիրուն ընտանիքը...որովհետև ես քեզ էս աշխարհում, ամենից ու ամենքից շատ եմ սիրում....:love

Meme
29.10.2019, 21:57
https://www.youtube.com/watch?v=M1pDSw5YZbc


****


մի օր ասեց.

- ես պետք է էնպես անեմ, որ քո էդ վարդագույն ակնոցները երբեք չհանես աչքերիցդ...:love

ես էլ մտածում էի վաղուց մեծացել եմ, ու կյանքին մեծի աչքերով եմ նայում, :8 անգամ էսքան գլխովս անցածից հետո.
պարզվեց, որ էդքան էլ էդպես չէր....
դե որ համեմատում եմ, մի երեք տարի առաջ ու հիմա, ինքս զգում եմ տարբերությունը, էլ նույն ոգևորվածությամբ չեմ երազում, որովհետև չգիտեմ ինչ ուզեմ կյանքից..կամ էլ գիտեմ, բայց ...
վախենում եմ....վախենում եմ նորից կոտրվելուց ...


աշխատում եմ, հնարավորինս չափ ապրել մենակ էսօրվա օրով....ապագան կամ կգա, կամ էլ չէ, ով իմանա վաղն ինչ է լինելու...:esim


հ.գ՝ ինչ լավա կաս....Մ..շ

Meme
10.11.2019, 00:29
Մի քանի ամիս է ինչ անտուն եմ...Չէ քնելու տեղ ունեմ, հոգիս է անտուն մնացել.... շուրջս սառը , դատարկ պատեր են , իմը չկա, չկա էն մերը, անգամ կերածս իր համ ու հոտն է կորցրել։
Միանգամից շատ բան կորցրեցի...մեկ մեկ , որ շրջվում եմ ու ետ եմ նայում լացս գալիսա...
Պապ դու միշտ ասում ես.
- Բալես հույսդ մի կորցրու....
քեզ ունենալը մենակ ուրախություն չէ ախր, հպարտ եմ , որ կաս, որ առողջ լինելու հետ պայքարում չես..բայց
Ես մենակ եմ մնացել պապ, էնքան քամոտ տեղեր կան սրտիս անկյուններում...
դու ես ինձ ուժեղ սարքել, մեեծ անսահմանության հասնող հավատքով, քեզ նման
Բայց ախր ինչ անեմ պապ, ես էս աշխարհում հենց քո կարիքն ունեմ, որ նորից քո առջեվ քո ուժեղ Մեմեին տեսնես...
Գիտես պապ, սիրտս մի քանի մասի բաժանել եմ սովորել, ու քանի դեռ շնչում եմ , էտ ամեն բաժինը իր տիրոջն է սպասելու, որ նորից առաջվա նման փաթաթեն տաք ծածկոցով , ու թողնեն զգամ, որ ես էլ մենակ չեմ....


Էս քաղաքն էսքան դատարկ դեռ երբեք չէր եղել

Meme
13.11.2019, 23:27
ես քո կարոտն էնքան եմ սիրում...

ես մեզ եմ տեսնում քո կարոտի մեջ, մեր ուրախությունները ....էն դեպքում, երբ ես իմ կարոտը փորձում եմ խեղդել, որ չթուլանամ....
դու նորից արթնացնում ես մեջս ապրելու ցանկությունս....
եթե իմ կարոտի մեջ մենակ դու էս, քո ամեն շարժ ու ձևով, մազերդ ուղղելուց մինչև ինքդ քեզ սուրճ դնելը....
ապա քո կարոտը լի է մեզանով, մոռացված ապրելակերպի ծիծաղելի դրվագներով, մեր փոքր տան տաք անկյուններով....
Հիշում էս, ասում էիր .( շատ փոքրա մեր տունը ) , բայց հիմա երկուսս էդ փոքր տան անգամ կռիվներն ենք կարոտել, որ շուտ բարիշում էինք...
ես անգամ իմ լարված առօրյան եմ կարոտել, (աշխատանք, դաս, տուն , ճաշ , լվացք....) , որովհետև էնքան երջանիկ էի աշխատանքից տուն գալիս, ես ինձ սպասող ունեի...իմ երազանքը կատարվել էր...

մի օր տան դուռը բացեցի, ամբողջ տունը սիգարետի ծուխ էր, ետ փակեցի ու ասեցի.
- ես գնացի,..........
խնդրում եմ, էլի արի ետևիցս, գրկի ու տուն բեր.....


գիտես իմ համար ինչքան ինչքան կարևորա , տեսնել էդ աչքերիդ փայլը ինձ նայելիս...............տեսնել ու հասկանալ, որ էդքան ուժեղ մեկի համար, մենակ ես եմ էն միակը , ով աչքերիդ փայլը վառ է պահում...





ես սիրում եմ քեզ...............................ինձանից շատ ........................ որովհետև ես ինձ մոռանում եմ, երբ դու կաս.....:love

Meme
15.11.2019, 18:09
Երբ կյանքը հարվածում է, փորձիր ինչքան ուժ ունես կանգնեցնել քեզ երկու ոտքի վրա....
Երբ ստացվի, կհասկանաս ինչքան հեշտ է անգամ խորը շունչ քաշելը....
Կյանքում ոչինչ հենց էնպես չի կատարվում մեզ հետ, ու անգամ էն օրերը, որոնք ուղղակի ապրելը դժվար էին մի ժամանակ, հիմա դրանք իմ ապրած ամենա ուժեղներն են։
Պետք է կարողանալ հաղթանակած դուրս գալ դեպրեսիաից, ու շնորհակալ լինել ամեն ինչի համար....

Ինձ ճիշտ 6ամիս պետք եկավ էսքանը հասկանալու համար :}

Meme
20.11.2019, 01:48
Ցավում է....

ես ուզում եմ չհիշել, թե ինչքան երջանիկ էի անցած տարի այս օրը
Ինձ թվում է ժամանակը կանգ է առել այդ օրը...ինձ հետ ոչինչ էլ չի կատարվել
ես երջանիկ եմ...

մեր կյանքը հիմա էնպես է դասավորվել, որ միայն երազելու հնարավորությունն է մնացել...
Ծիծաղելի է, ճիշտ էս , մեր վիճակը, ինչ է փոխվել ո՞ր, էլի հեռախոսի օնլայնի սպասման մեջ ենք։
Մի քանի օրից մեր հարսանիքի մեկ տարին է, իսկ մենք սկի իրար ամուր գրկել չենք կարող։

Հա մենք երջանիկ ենք, բայց աշխարհի ամենա անհաջողակն ենք, ինչ ուզում եք ասեք....

Լավ է գոնե էսօր մի լաաավ ծիծաղիցինք ինքներս մեզ վրա...

Meme
21.11.2019, 23:48
բնութագրի ներկայիս Մեմեին...

- ուրա՞խ
- չէ,
- անհո՞գ
-հա, հա, հաա
- պայծա՞ռ
- ոչ
- մմ, նպատակասլա՞ց
- վաղուց ոչ
- բա ինչ է ա՞խր....

- եսիմ, դու հո լավ գիտես ինձ, դու ասա.
...........................
- կոտրված....հա հա, հենց կոտրված........... դրականների մեջ ման մի արի,,,,,,,,,,,,,, էսա իմ ներկա դրականը, որ ինչքան էլ փորձեմ, մեկա մի քանի օր դիմանալուց հետո նենց ամպրոպ ու անձրևա թափվում գլխիս, որ.....




չգիտեմ,,,,,,,,,:(

Meme
23.11.2019, 01:33
Էս դառնահամ կյանքը երբա՞ դադարելու....:(


Էլի չեմ կարում նոռմալ խորը շունչ քաշել։։։։։։։։։։







Շնորհավոր մեր օրը...ես էս կյանքում մենակ քեզ ընտրելուս համար չեմ փոշմանում։:oy
Աստված թող երկար տարիներ սենց ուժեղ պահի մեզ, մեր սերը...:love

Meme
27.11.2019, 00:00
https://www.youtube.com/watch?v=TKBN3Jggn38


ինչքան ապրում եմ հասկանում եմ կյանքի հետաքրքիր լինելու փաստը....
վախենում եմ բարձրաձայնել, որ սև ստեղներին եկել են սպիտակները փոխարինելու ժամանակը,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,որ երբ մոտս միառժամանակ դեպրեսիա էր, հիմա ոնց որ թե մեկումեջ է, ու ոնց որ հույս կա կյանքումս լույսի հայտնվելուն........
միևնույնն է գիշերները քնելիս, եթե առաջ ապագաս էի կառուցում, հիմա վախում եմ....


լավը միանգանգամից եկավ, ու մնացել եմ երկու քարի ու տարատեսակ մտքերի արանքում....
բայց սովորել եմ գնահատել, ու հասկացել, որ կարևոր չի թե որտեղ, կարևորը քո կողքին...

մի բան էլ եմ սովորել, որ մարդ չպետք է իր շուրջը հիմար օրենքներ գծի, ինչա թե էդպես ճիշտ է....
պետք է ապրես էնպես, որ քեզ կյանքդ լիարժեք հաճույք պատճառի...ու թքած թե, ինչ որ մեկը ինչ որ տեղ չի խոսի , որ դու սխալ էս....


ճիշտա, դեռ չի եկել էն ժամանակը, որ ետ նայեմ ու էս բոլոր կատարվածի խորիմաստության հատակը տեսնեմ, բայց հիմա գոնե ուղեղս ընդունակ է գիտակցելու,
որ ես դեռ մի բան էլ պլյուսներ ունեցա կյանքս ուրիշ կերպ կառուցելու համար…

ու ի վերջո, շատ եմ ուզում դուրս գալ էս խղճուկ ու միշտ խղճահարություն առաջացնող կերպարից, որ չորս կողմդ մենակ քո ցավով տառապող մարդիկ են, հարցախեղդ անող ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ու թե հանկարծ մտածում էս արդեն բուժվել էս, ու դուրս եկել հոգեկան ապրումների խորը անդունդից, հասկանում էս, որ հենց այդ նույն լավը կամեցողները, քեզ նորից գցում են այդ անդունդը....




Հ.Գ՝

թեթև եմ մի տեսակ..........

Meme
27.11.2019, 22:47
Դրսում արդեն ձմռան հոտ է, էն հոտը, որ ծխի ու մառախուղի հետ է խառնված...իսկ ես այն էնքան եմ սիրում,,,,,,,,,,,,,,,,, էնքան էի կարոտել էստեղի ձմեռը, իսկական ձմեռը...ցուրտը
երբ ուրախանում եմ մութ եղանակի վրա, որտեղ ամենուր մռայլ է, սաղ տարօրինակ դեմքով վրաս են նայում:unsure....
ինչքան ինձ հիշում եմ Նոյեմբեր ամիսը սիրել եմ,:love որովհետև այն իմ ծննդյան գալուստի ու ձմռան հիշեցումն էր ....
Գերմանիայում Սեպտեմբերից արդեն Նոր Տարվա խաղալիքներ, թխվածքաբլիթներ, շոկոլադե ձմեռ պապիկներ, ու նման զանազան բաներ էին արդեն խանութներում վաճառում....էնքան էի սիրում դարչինով թխվածքաբլիթները , ու պապան ու մաման գիտեին դա, ու երբ առավոտյան արթնանում էի, ինձ համար պարտադիր ծես էր իմ սուրճն ու էդ համովները.... Նոյեմբեր ամսին փոքր տնակներն էին բերում , ու դնում ամբողջ առևտրի կենտրոնի բակում, ու մինչ իրենց սուրբ ծնունդը ,Դեկտեմբերի քսանչորսը, կարող էիր ամեն օր գնալ, ու վայելել........... տարբեր համովություններ համտեսել, տաք ու սիրուն գլխարկներ, ձեռնոցներ փորձել, ապակուց տոնածառի խաղալիքներով հիանալ, որոնց վախենում էիր անգամ դիպչել, կարող էիր նաև տաք գինի համտեսել, հալվող պանիր, կաշտաններ, զանազան ընդեղեն ....լրիվ հեքիաթի զգացում , էնտեղով զբոսնելիս քեզ երեխա էիր զգում , ով դեռ հավատում է հրաշքների.չնայած ես միշտ էլ հավատացել եմ..

անցած տարի հենց Նոյեմբերին դու եկար, ու մի ավել մեծ իրադարձություն կարևորեց Նոյեմբերը սիրելու հատկությունս...հիշում եմ, ոնց էի ուրախ ուրախ քայլում ու իբր քեզ ցույց եմ տալիս, թե ինչքան սիրուն բաներ կան, բայց ինքս ոտքերս գետնին չէի զգում...

Չգիտեմ էս ձմեռը ոնց է անցնելու , բայց ուր էլ լինեմ, գիտեմ որ չեմ մրսելու , քո սերը ինձ տաք է պահում.....

Meme
02.12.2019, 09:14
Ասումա երբ ոչինչ չեսս սպասում, ստանում ես ամեն ինչ ....
Սեփական փորձս վկա...:love.
Էսօր շատ ուրիշ օրա իմ համար , ու մենակ քո պարծանքը աչքերումդ տեսնելու համար , արժեր հասնել նպատակիս, որին դիմեցի, երբ ամեն բան արդեն բաց էի թողել ճակատագրի հույսին....

Էնքան ուժեղ եմ քեզ սիրում , որ մեկ մեկ թվումա կտրաքեմ ու ամբողջ սերս տեսանելի կլինի աշխարհին :oy Մ..շ

Meme
08.12.2019, 10:36
Շադեի տրամադրություն է մոտս ,
աշխատավայրում եմ,
համակարգչի մոտ նստած,
մի քանի օրվա ընթացքում կարողացել եմ հասնել ԱՍ աշխատակիցներին,
եղանակը համապատասխանում է բոլոր հոգուս գույներին,
տաք դարչինով թեյ, ու սև շոկոլադ կողքիս,
հաճելի միջավայր,
հաճախորդներ, որոնք միայն հաճելի տոներ են կամենում,
մի քանի օրից ծնունդս է ,
:oy



Էս ամենը էնքան ներդաշնակա :love.....երջանիկ եմ, չհաշված մի քանի բայցեր.....

Meme
09.12.2019, 15:16
երբ քեզ ցավեցնում են, դու էլ անկախ քեզանից պատասխան ցավեցնում ես ....

հա կարոտել եմ, ինչ մեղքս թաքցնեմ .....
անգամ անծանոթ մարդիկ քեզ են հիշեցնում, լացս էլի գալիսա.................
նեղացաց եմ ու չեմ էլ պատրաստվում բարիշել ....... ես երբ եմ առաջինը բարիշել ո՞ր....
հա կարողա ես էն վատ բնավորության գծով մարդկանց շարքին եմ դասվում, բայց չեմ փոխի ինձ, ես չեմ ուզում...
շուրջս լիքնեն մարդիկ, ովքեր կարող են ներել,ու մոռանալ, միգուցեև չմոռանալ, բայց առաջին քայլը միշտ անողներ...քո նման
չէ եղել են, դեպքեր, որ փորձել եմ........ էդքան էլ սառը չեմ, բայց չեմ կարողանում միշտ լինել էդ առաջինը ձգվողը ....
հա հեռավորությունը դեր խաղումա, բան չեմ ասում....բայց դու էս Մերիին ես ճանաչում , սիրում ես, ու անգամ շնորհակալ ես Աստծուն, որ ինձ ունես.....
չէ առիթից չեմ օգտվում, ես ուժեղ եմ, ես միշտ էլ դիմացել եմ, անգամ երբ մտածել եմ, չեմ դիմանում......



ուզում էի ասեի, որ կարիքդ շատ ունեմ .....

Meme
14.12.2019, 11:58
ես միշտ ամաչել եմ < կին > բառից , բայց ծննդյանս օրը ես զգացի, որ քո կինն եմ , ու ամենասիրվածը....


շնորհակալ եմ, որ օրս լցրեցիր քո անակնկալով,:love այն էլ աշխատանքի վայրում....:oy
ես մտածում էի, գիտեմ քո բոլոր լավ կողմերը, բայց հենց այդ մեկին չէի հասցրել ճանաչել...
մերսի որ կաս , որ կողքիս ես, ինչ էլ լինի իմն էս...




կներես, որ չկարողացա նույն կերպ լցնել քո ծննդյան օրը, որը ինչքան էլ հաճելի է , իմ ծննդյան օրվա հաջորդ օրն է.
կներես.................
բայց ես քեզ սիրում եմ ...երջանիկ եմ անսահման, որ ծնվել ես.......որ իմ իսկական կեսն ես .....:love....
ինչ էի անելու առանց քեզ էս դատարկ աշխարհում....:love

Meme
15.12.2019, 09:33
ինձ հետ ինչ որ մի բան էլի էն չի.......................... էլի սաղ ներսս տակնուվրա եղավ, մինչդեռ փորձում եմ ինձ ուժեղ պահել, բայց հենց ձայնդ լսում եմ, ներսս ոնց որ փոթորիկների ամբողջություն լինի..................
քո առաջ ուժեղ եմ ձևանում, իբրև ամեն բան նոռմալ է, բայց գիտես ինչեր են կատարվում հետս, երբ անջատում ես հեռախոսը......



Աստված իմ, ինչքան թույլ եմ ես......



էլ չեմ ուզում, ոչ մեկ ինձ օրինակ բերի, ու ասի, որ հպարտանում է ինձանով.....հոգնել եմ (((((

Meme
23.12.2019, 12:48
մեկումեջ պայքարում եմ մեջիս կարոտի դեմ....
մեկ մեկ մտածում եմ, ջանդամ է, պետքա ասեմ, մեջ չքցեմ, սխալա, ձևա ցույց չտալը, ու ասում եմ....դժվարությամբ, բայց ասում եմ


իհարկե ուրախ եմ , որ եթե կարող եմ զգալ կարոտ, ուրեմն դեռ ապրում եմ.



գիտես ինչ եմ նկատել, որ ամենաանհարմար պահերին քո մասին մտածելը ադրենալինա :oy
ես չգիտեմ ոնց ես արել, ոնց էս կարողացել մեջս էն ամենանծանոթ զգացումներն էլ արթնացնել, բայց անգամ մտածելը մեջս ամեն բան տակնուվրա է անում.....



մի բանի համար եմ ուրախ, որ աշխատում եմ.............. որ ուղեղս բավականին ծանրաբեռնված է լինում, չմտածելու, չվերհիշելու,ու չտանջվելու համար...



աշխատանքից տուն գնալիս մեկ մեկ շաատ ուժեղ կարիքդ զգում եմ,:( բայց ես գիտեմ, ինչ էլ լինի իմն էս, ուր էլ լինես, ինչքան էլ հեռու լինենք իրարից , մեր երկուսի համար մի լույս բացվելու է, որովհետև եթե Աստված տվել է մեզ այս ուղին, ուրեմն հավատացել է, որ կանցնենք, կհաղթահարենք, ու տալու է ավելի մեծ երջանկություն , քան ապրել ենք .....


նենց կգրկեի քեզ.....

Meme
24.12.2019, 11:24
տոնածառն էլ զարդարեցի ընտանիքիդ հետ,,,,,,,,,,,,,,,,,,,,ուրախ էի, որ դու երջանիկ աչքերով նայում էիր, էդ խառնաշփոթին ........(ինչքան էլ կարիքդ ունենամ, ու ասեմ որ դու չես կարոտում, կարիքս չունես, իմացի, որ դա ուղեղսա թելադրում նման մտքեր արտահայտելու, սիրտս համաձայն չի ....ու չնայած դու դրան բանատեղ չես դնում ինձ իմանալով , ես գիտեմ, որ սխալ եմ անում ....)
շնորհակալ եմ , որ ինձ հենց նման ընտանիք է բաժին ընկել, որ ամեն մեկը յուրովի իր սիրելը ցույց է տալիս , ու պարուրում էն սիրով, որի կարիքը ունեմ ամենից շատ .....ինչքան հաճելիա, լսել քեզանից, որ աշխարհով մեկ էս լինում , որ բոլորը ինձ շատ են սիրում, ու դու հպարտանում ես դրանով ..


հ.գ՝

երանի պատկերացրածիդ պես, էն օրը, որ նորից կգրկեմ քեզ, ու երբ դու պատասխան ինձ ուժեղ գրկես, մեկա նորից ձև եմ անելու իբր չեմ ուզում :oy

Meme
26.12.2019, 14:40
ես չեմ հասկանում ինչի է էդպես, որ մեր երազանքները էդքան ուշ են կատարվում..:(

ախ մենակ իմը չի է, քոնն էլ հետը....
ինչի՞ էն ինչը ես ու դու սրտանց ուզում ենք, գալիսա միշտ է* զատիկին.....


որ դեռ չէիր եկել, ասում էիր.

- ուշ լինի նուշ լինի...

հիմա արդեն մտածում եմ, որ իրոք պետքա երևի ուշ լինի, որ նուշ լինի :8

սիրտս կտոր կտորա լինում էն մտքից, որ ուզում էիր էս օրը ես քո կողքին լինեի, միասին լինեինք, ու էդ ասում էիր դեռ ամիսներ առաջ....


հ.գ՝
էս մեկն էլ կհաղթահարեմ, ուրիշ ինչ տարբերակ ունեմ որ......

հ.գ.գ ՝
մնաց նոր տարին, որը էլի հեռախոսի հույսինա

Meme
28.12.2019, 11:04
ասումա ինչ անում էս, սիրով արա.....:love ( միտքը թուրքերեն երգի խոսքերից )

նվեր կփաթեթավորես, թե աշխատանքի կգնաս տոն օրերին, արա հաճույքով, ժպիտը դեմքիդ, անգամ, եթե քո ժպիտը հեռախոսով խոսելիս, ոչ մեկ չի տեսնում ...
դու առաջինը ինքդ քեզ ես հաճույք պատճառում , հոգիդ ներսից լուսավորում.....
հաստատ էն մարդը, ով լսում է ձայնդ, զգում է նաև քո ժպիտը հազարավոր կիլոմետրեր այն կողմ...

տրամադրությունս այսօր տեղն է, էլի չնայած լիքը բայցերի....
պետք է կարողանաս ուրախանալ նաև մանրուքներով, ու չմթնացնես ինքդ քո օրը ....


հ.գ՝
շնորհակալ եղիր նրանց համար, ում ունես, ովքեր քեզ սիրում են, ու ում սիրում ես երկու անգամ ավել:P

Meme
29.12.2019, 12:30
..............շատ կուզեի վերանայի էս աշխարհից մի տաս օրով, ..........թեկուզ,............... ոչինչ ոչ զգայի, ոչ հասկանայի

կամ էլ ծնված չլինեյի.......:(

ես զզվում եմ էս անտեր կարոտից , մեջիս անմիաստ կասկածներից , պայքարներից .................

Meme
30.12.2019, 17:14
թող էս վերջին նոր տարին լինի, որ հեռու ենք իրարից.......էլ սենց չեմ ուզում



զզվելի տրամադրությունա մոտս......մեջս անսահման դատարկ:(

Meme
03.01.2020, 11:36
Նոր Տարին էլ համարյա անցավ....ինչը էդքան չէի ուզում, պատկերացրածիցս ավելի լավ անցավ....
12 ը խփեց մոռացա երազանք պահեմ, մոռացա ինչ էի էդքան ուզում , բայց...

մի քանի րոպե հետո էն որ ամբողջ աշխարհս տակնուվրա եղավ լսածիծցս....
էն որ մտածում էի, թող ամենավատ բանը հետս կատարվի, մենակ թե դու լավ լինես, մենակ թե ....
փաստորեն միանգամից չլացելը ու պանիկա չանելը ամենալավ տարբերակն էր առաջինը իմ համար, ինչքան էլ իրավիճակից ստիպված եմ արել....
ինքահանգստացումը ու ինքակառավարումը օգնեց ինձ էս աշխարհին ու հետս կատարվածին ուրիշ ձև նայել....
մեկ մեկ մտածում եմ ինչ կարամ ես էլ կյանքիցս սպասեմ, ախր Նոր Տարվա օրով, 12ից մի քանի րոպե հետո , էդ նոռմալ չի...



մի բանա հետաքրքիր...... լավ էլ ինչա՞ գլխովս անցնելու էս տարի....անցած տարի էն ինչը չէի էլ կարա պատկերացնեի, էդ էլ անցավ, բա՞ էս տարի....................
միակ բանը, որ ուզում եմ էդ ուժնա, որ ուժեղ պահեմ ինձ, որ չկոտրվեմ, որ գլուխս բարձր անցնեմ ամեն ինչի մեջով ....

Meme
05.01.2020, 10:17
ասումա ինչա՞ երջանկությունը.....

դու կողքիս....

երբ արթնանում էի, ու տեսնում, որ դեռ քնած ես, ու աշխատանքի չէի կարողանում գնալ...
երբ գնում էիր մարզասրահ, սպասում էի թե երբ ես նորից տուն գալու....
երբ անհամբեր ու շաատ արագ տուն էի գալիս աշխատանքից...ու թաքուն էի բարձրանում աստիճանները, որ ուրախությունդ նկատեի....
երբ ներս էի մտնում ասում էիր՝ արի գրկեմ ....
երբ շաբաթ առավոտյան քնաթաթախ սուրճ էի դնում երկուսիս համար .....
երբ կռում էինք, ու բարիշում, որովհետև դու աշխարհի ամենալավն ես...
երբ կռված ժամանակ, մի օր առանց խոսել բերեցի տաք ճաշը ու հասկացար, որ ես էլ քեզ եմ սիրում ...
երբ սափրվելիս քեզ էի նայում փայլող աչքերով......
երբ ինձ ջղայնացնելու համար ասում էիր թե որ գործը ինչից հետո անեմ, որ երբ գաս ամեն բան քո ուզածի պես լինի....
երբ քնած ժամանակ անգամ հասկանում էի, թե ինչքան ուժեղ ես ինձ սիրում....
երբ միասին զբոսնում էինք դրսում, ու խոսում իրար հետ ինչպես էս աշխարհում ամենամոտ մարդիկ ....
երբ բացատրում էիր բաներ, որոնք չէի ուզում հասկանալ, բայց քեզ հետ խոսելուց հետո, ամենաանընդունելի բանը դառնում էր ընդունելի....
երբ գոռում էիր Մե՜ր....երբ ինչ որ բան էր պետք լինում....
երբ ընկերոջդ տանից տուն եկար ու էնպես էիր նայում, որ անգամ ծնողներս հասկացան, որ մի օրվա մեջ էդքան կարոտել գիտես....



շարունակելի.....

Meme
09.01.2020, 12:01
Ճամպրուկային տրամադրությու՞ն.....էդքան էլ չէ ....

ա՜խ եթե 6ամիս առաջ հարցնեին, ինչքան ուրախ կլինեի....

հիմա վախում եմ պատկերացնեմ էլ ինչա՞ գալու գլխիս էս որոշումից հետո....

մի կեսս ուզումա փորձել, մյուս կեսս ասումա մի արա....

գնում եմ էս քայլին, որ վաղը մյուս օր չասեմ խի՞ չփորձեցի....

ես մենակ ուզում եմ կողքդ լինեմ, գիտեմ, որ իմ ուզած կողքդ լինելը չի լինելու, առանց մեր տան , առանց մենակ մնալու , բայց ես ուզում եմ դու ինձ կողքդ ունենաս , որ աչքերդ տեսնեն ու հասկանան, որ ես կողքդ եմ, ոչ թե սպասում եմ էլի քեզ....որ երկուսով անցնենք ամեն բանի միջով ....

մեկա էլի հետ ենք գալու, մեկա դու չես տեսնում մեզ էնտեղ....

անում եմ քայլ, ու թողնում ճակատագրիս հույսին, ինքը որոշի ինչ կլինի հետս, եթե անգամ էլի 6ամսվա կյանք է լինելու, գոնե գիտեմ իմ կամքով ու քեզ հետ հետ կգամ....

երանի իմանայի, երա՜նի տեսնեյի ի՞նչ է պահել էս տարին ինձ համար ...

ես ուղղակի չեմ ուզում եմ մեզ կորցնել....ուրիշ ոչինչ.........

Meme
25.05.2020, 08:57
․․․․․․․․․․․․․․․․․․․



երբ փոքր էինք, ու ընկնում էինք, վեր էինք կենում, փոշոտ վերքին կպնել անհնար էր լինում, անգամ ձեռքերդ էին դողում, վերքի մեջ քարեր էին լինում, որոնք չէիր կարողանում հանել , գալիս էիր վազելով տուն, որ մաման դեղ ու դարման անի, վայ վույ աներ, ու անցեր գնար էտ ցավը․․․․


------------

անցելա, էն ցավը, որը մի տարի առաջ էս օրերին էի ապրում, էլ չեմ ապրում, սիրտս վաղուց հովացելա, բայց արդեն մեծ եմ, ու մամայի վայ վույը էլ չի թուլացնում էս ցավը








ուզում եմ մի օր զանգեն ասեն, որ վերջ, որ էն քարերը հանելու ժամանակնա վերքի մեջից, որ էլ ցավացնող ու խանգարող բան չի լինելու․․․










https://www.youtube.com/watch?v=NMQfaRHp4YI







էն օրվա նման ուրախ եմ լինելու, հիշում ես , որ եկար մոտս․․․․․․ անգամ էտ օրվանից ուրախ եմ լինելու, ու թե էդ օրը ամաչելով կգրկեի քեզ, էս անգամ բաց չեմ թողնելու․․․․մինչև դու չուզես :love

Meme
26.05.2020, 11:45
https://www.youtube.com/watch?v=1QDQ34sE2DM







դժվարանում եմ առավոտյան արթնանալուց, ու հասկանալուց որ կողքս չես ․ .......չեմ ուզում էլ սենց


էդ ընթացքը նենց երկարա տևում, մինչև ուղեղս ընդունի, որ էս անտերը մի տարիա նոռմալ երևույթա․․․․․


անընդհատ ինքս իմ հետ պայքարի մեջ եմ․․․․․․․․


հոգնել եմ անընդհատ պատկերացնելուց․․․․․․


ոչ լիարժեք ուրախ լինելուց․․․․․


մեկ մեկ ներսս նենց ուժեղ ամեն ինչ կծկվումա, փոքրանում․․․․․


չգիտեմ․․․



քեզ ուժեղ գրկելու կարոտով եմ արթնացել, էնքան ունեմ կարիքդ չես էլ պատկերացնում :(...........

Meme
28.05.2020, 10:35
հետաքրքիր բանա էս կյանքը․ նամանավանդ իմը....


ինչա՞ ինձանից ուզում դեռ չեմ հասկանում :8


ի՞նչն եմ սխալ արել, կամ ապրել, որ դեռ չեմ կարում հատուցեմ.....


կամ միգուցե սխալ եմ մտածում, հատուցում էդքան էլ պետք չի, պետքա մեծ մեծ չխոսայի ժամանակին

թե բա ․

- ես սեենց, ես նեենց․․․․



հ․գ․


մեծ կարծիքի լինելն էլ մի բան չի....


հ․գ․գ․

սենց հարվածից հետո, փոխվելը ճիշտա․․․․:(

Meme
29.05.2020, 09:23
ես չգիտեմ ոնց ես կարողանում ապագան մի քանի քայլ առաջ տեսնել, ու հավատալ․․․․․․․․․․․․․․․ ինձ էլ էդ քո հավատով ներշնչել


բայց ․․․․․․․․․․․․․․փորձս վկա․


դեռ կողքիս չէիր, բայց պակերացնում էիր մեր կյանքը, էն ամեն փոքր մանրուքը, մեր կենցաղը, առօրյան, ու եթե գրառումներ արած չլինեի, հիմա ամբողջ մարմնովս չէի դողա ամեն ասածներդ կարդալիս :oy


գիտե՞ս, հիմա ինչ էլ ասես հավատալու եմ :love

չէ՜․․․․․․․․

ես միշտ հավատացել եմ քեզ, բայց, որ մեր ապագան էսքանից հետո մեկա էդպես լուսավոր ես պատկերացնում, ու հավատացնում, որ մենք խոր ծերության դեռ ինչեր ունենք պատմելու՜․․․․․․․


մեջս նորից ապրելու ցանկույթուն է արթնացել, պայքարելու․․․․․դիմանալու



ոնց որ թե սկսում եմ վերականգնվել, ոտքի կանգնել, չտրտնջալ այլևս․․․․․․․







իսկ ինչու ոչ, ում ես եմ սիրում, ու ով ինձ, բոլորս առողջ ենք------------------ իսկ ուղեղս սկսելա էդ գիտակցել, որ դրանից կարևոր էս աշխարհում ոչինչ չկա․․․․․․․․







Սիրում եմ քեզ, շատ ուժեղ․․․․․․

Meme
29.05.2020, 16:18
կարևոր չի թե քեզ ով է լսում, եթե դու քեզ հասանելի ես խոսում , ու կարողանում լսել, էն ինչ ուզում ես.....


էնքա՜ն քիչ բան եմ ուզում ես էս կյանքից...մենակ մի օր կատարվի....


մի օր դնենք երկուսով կարդանք էս պահի մտքերս, որոնք հետո հիմարություն եեն թվալու...


մի օր կմտածեմ էս ինչ պարապ եմ եղել, որ աշխատանքի ժամին չեմ ալարել, կիսվել եմ ....


մի օր էն քո ասած խոր ծերության օրերին նստեմ կողքդ, ու հպարտանամ մեր ապրածով...

Meme
30.05.2020, 12:14
https://www.youtube.com/watch?v=hMc8naeeSS8



ինչքան էլ մեծանանք, ես երգը ամեն անգամ լսելուց հենց էդ օրն եմ հիշելու, հիշելու եմ ինչքա՜ն լավա քո կողքը․․․․:love


պատկերացրածդ ֆիլմ դիտելը, անգամ, էդքան տաք ու իրական էր ....


ես չգիտեմ ի՞նչ եմ արել, որ հենց դու ես կողքիս , բայց էնքա՜ն շնորհակալ եմ, որ ունեմ քեզ :oy


իմ ամենա իսկական կես .......

Meme
11.06.2020, 10:06
https://www.youtube.com/watch?v=ejNJrdlzrrY






սկսել եմ հպարտանալ ինձանով, որ էն կոտրված ու իրանից բան չներկայացնող թվացող մարդուց , դարձել եմ օգտակար լինել կարողացող, աշխատող, կազմակերպող, ուրախ, ու էսքանը հասկանալուց հետո լիքը դրական էմոցիաներով լի մարդ ․․․․․



ուրախ եմ էն մարդկանցով ում ունեմ կողքս, ում կարողանում եմ ուրախացնել, անգամ մենակ նրանով, որ ես կամ․․․․





սպասում եմ ․․․․

Meme
15.06.2020, 14:29
զանգել էիր լուռ նայում էի, չէի խոսում, ձեռքով ցույց տվեցիր ժպտա՜, ես չկարողացա, դեռ նայում էի ունքերս կիտած․
ձեռքդ բարձրացրիր, ու կանչեցիր , որ գամ թևիդ տակ, ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․իմ տեղը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ակամայից ժպտացի․․․․․․



գժվում եմ։։։։։:(

Meme
25.06.2020, 09:26
ինչ բանա մարդ կոչվածը, ինչքան ցավի կարա դիմանա, ների, հասկանա, անցկացնի․․․(հ․գ․ էսօրվա օրը հանած․․․․․․․․․․․․․)


ասումա՝


ամեն ինչ գալիսա քեզ տրամադրելուց, ինքդ քեզ ասելուց՝ դու կարա՛ս, դեռ չեմ հիշում, որ ինքս ինձ ասած լինեմ, բայց ․․․․․․․․․․կամ ուզում ես , կամ չէ․․․․․․․․ տենց մարդ չկա, որ չկարողանա մի բան, որը ուրիշնա կարողացել․․․․(Ք.)

ես գնալով իմ վրա եմ զարմանում, որ էսքանից հետո դեռ երկու ոտքի վրա ամուր կանգնած եմ ․․․․․․․․․․․․․․․որ դեռ անցնում եմ գլխիս եկածի միջով․․․․


մեկ մեկ ուրախանում եմ, որ գնալով կատարելագործվում եմ, մեկ մեկ էլ նենց եմ կոտրվում, մտածում եմ էլ չեմ կարա սենց-----այ հենց ստեղից սկսումա իրականում կարանալն ու դիմանալը․․․․․․․․


հ․գ․գ՝ ասումա

-մենակ դու ես ինձ յոլա տանում, ուրիշը հո չեր կարողանա․․․․


էլի եմ ասում, էլ չեմ ուզում սենց, հանգիստ կյանք եմ ուզում, բոլոր սովորական ընտանիքների նման, սովորական առօրյա , ուզում եմ ուրախանալ մեր բարձրունքներով, մեր ընտանիքով, ուզում եմ արթնանալ ու հասկանալ, որ ․․․․․




























հոգնել եմ Մուշ․․․․․․․․․․․:(․․

Meme
05.07.2020, 15:48
բայց եթե դու օդ ես դարձել , ու ինձ ամեն վայրկյան շնչելու համար պետք էս, ինչ անեմ ես հը՞ , .....

հոգնեցի էս անտեր պայքարից.............

որ ի՞նչ, ումա՞ պետք է՞ էդ պայծառ ապագան, որ ես հիմա նստել տանջվում եմ................... կներես բայց էլ չեմ ուզում

ես քեզ եմ ուզում կողքիս.......

օդս........

Meme
11.07.2020, 17:13
https://www.youtube.com/watch?v=AnZ-jLCgXns










եթե մի օր մեկը ինձ ասի, որ ես ծնվել եմ որ աշխարհի լիքը տարբեր դժվարությունների մեջով անցնեմ, որ հետո անսահման երջանիկ լինեմ ․․․․ես հավատալու եմ



մենք չենք անցնում ինչ որ բանի մեջով, որպեսզի պատասխան տանք անցյալի ինչ որ սխալների համար, այլ որ ուժեղ լինենք ապագայի համար․․․․


մեկ մեկ ․ ես վերջերս անգամ շատ հաճախ, զգում եմ, որ ես թեկուզ ամեն անգամ ասում եմ հոգնել եմ պայքարելուց, բայց համ էլ պայքարում եմ, ուրեմն ես էնքան էլ թույլ չեմ, ինչքան ես եմ կարծում

ես ուզում եմ, որ մի օր երբ ամեն բան անցած լինի, հպարտանամ ինձանով, ասեմ.

- լավ է՜, ոնց եմ կարողացել....


չէ, մեկա, ինչ ուզում եք ասեք, ես դեռ ապրում եմ, ու դեռ ոչինչ կորած չի......................

Meme
01.08.2020, 15:54
օդի մեջ կանգնելա նորից կարոտ բառը․․․․․․

էլի շնչահեղձ վիճակա

ամեն օր անիմաստ կամ իմաստավոր լացում եմ, որ իբր ինչ,, ես էլ չգիտեմ

ինչ եմ փոխելու ո՞ր ․․․․․․․․․․․

էլի մանրուքները վրաս սկսել են ազդել


բարև դեպրեսիա ,,,բա ու՞ր էիր ․․․․․․․









արձակուրդ եմ ուզում ինձանից․․․․․․․․․․․:(

Meme
02.08.2020, 14:21
ես էնքան եմ սիրում մեր հիշողությունները, ու նենց չեմ ուզում անգամ էն ամենաչնչին բանը մոռանալ․․․․

ամեն օր քնելուց մի բան վերհիշում նոր քնում եմ, որ գոնե կարոտս լցնեմ,․․․․․․

ինձ թվումա, որ եթե գոնե մի ժամ հնարավորություն լիներ կողքդ լինելու, ես կհամաձայնվեի ու էդ ինձ հերիք կլիներ․․․․․․բայց էդ էդպես չի․․․․․․․․


գիտես, ես չեմ գիտակցել, որ էսքան ուժեղ սիրել գիտեմ, որ կարող եմ մեկին իմ կյանքից էսքան շատ սիրել,


(.................հիշում ես, որ աշխատանքի էիր ճանապարհում, ու պատուհանից նայում էիր, ծիծաղեցնում, ինչքա՜ն երջանիկ էի աշխատանքի գնում, դու չես պատկերացնի մեջս ինչքան էիր լցնում քեզանով․․․․․․․
հիմա պառկում եմ քնելու, ու երազում եմ, որ դու ինձ դիմավորես ու ճանապրհես, )

էնքան քիչ ես իմ օրվա մեջ, ես չգիտեմ էլ ոնց պայքարեմ, որ չզգամ, որ թեթև տանեմ, որ գոնե մոռանամ․․․․․․․


աշխատանքնել արդեն կորցրեց իր ազդեցությունը,․․․․․․․․․․․․

երազելը ժամանակին օգնում էր, հիմա երբ գիտեմ պլաններդ, երազելս էլ չի գալիս․․․․․․


չգի--տեմ․․․․․․․․

Meme
09.08.2020, 08:33
միացրու նոր կարդա․․․․․․․․



https://www.youtube.com/watch?v=ZG_UWKeuZF8





երևանի առավոտները էնքան եմ սիրում․․․․․:love

միշտ դժվար եմ արթնանում, դեռ փոքրուց էդպեսա եղել, մամանա պատմում, որ ոչինչ չի փոխվել, բայց սկսել եմ սիրել շուտ արթնանալը, էդ էն գիտակցումնա, որ շուտ արթնանաս շատ ավելի անելիք կհասցնես ավարտին, քան եթե 11ից ես աշխատանքի, ու ամբողջ օրդ անցնումա համակարգչի դիմացը տառապելով․․․․․

սենց արթնանում ես 6ին, դեռ աշխարհը քնածա, միրգ ու բանջարեղեն վաճառող մեքենան ու մարդիկ դրա շուրջը հավաքված․ դեռ չկան, բակում խաղացող երեխաները նույնպես, տանը աշխուժություն չկա, բոլորը, եթե անգամ քնած չեն, ամեն մեկը իրա անկողնումա, սուրճը իհարկե միասնական խմելուց հետո, էդ ծեսա մեր տանը․․․․․․․․․․․․

ես էսպիսին եմ դարձել Երևանում, Գերմանիայում․․․․․․․(խորը շունչ քաշեց)․․․․էնտեղ չէի սիրում 6ին արթնանալը, մութ էր լինում, ցուրտ, դու գնում էիր աշխատանքի , իսկ եղբայրդ, որը նոր էր եկել գիշերվա հերթափոխից, քեզ ինադու ասում էր ինչքան ցուրտա կանգառում ու ինքը հեսա փաթաթվելուա տաք տաք ու քնի․․․իսկ հետո ․․․․

հետո արդեն քանի որ ուշ էինք քնում մենք , ես 5 ից զարթուցիչ էի դնում, արթնանում անջատում էի, ու էդպես ամեն կես ժամը մեկ, մինչև հասկանաի, որ տարբերակ չունեմ ու ուզած չուզած պետքա արթնանամ․․․․․․․․․․

առաջինը ինչը մանկուց դեռ մնացելա, միշտ երկար նստում եմ անկողնում, ու երբ պտտվում էի ու տեսնում քեզ,․․․․․․․․․․․ քե՜զ, կողքիս անուշ քնած, հետո դու էլ էիր արթնանում գրկում էիր ինձ էդպես նստած ու քնում էիր, (երևի կամ ասել եմ կամ էլ արդեն չեմ հիշում, մեջս գիտես ինչեր էր կատարվում էդ պահին, սրտի ու ուղեղի կռիվներ, շատ ժամանակ ուշացել եմ, որ մենակ էդ պահը երկար տևի, հա ես չէի ուզում աշխատել, ինձ էդ պահերը պակասում էին մինչ գալդ, ու ամբողջ կյանքս պակասել են, անգամ կողքիս ինձ պակասում էիր, էդ լարված առօրյաի մեջ, չէի տեսնում քեզ, դրա համար չէի ուզում ոչ մի տեղ գնալ աշխատանքից հետո, ես ուզում էի կողքիդ լինել, մենակ քո համար պատրաստել, ու վայելել էդ երկու կտոր հացը, որը մինչև հիմա կանգնելա կոկորդիս․․․․․․․․․)

ինչ էի ուզում ասել, Գերմանիաի առավոտները սիրում էի մենակ հանգստյան օրերին, որ մինչև ժամը 13։00 մնում էինք քնած, ինձ էդ էնքան երջանիկ էր պահում, ամբողջ օրը, եթե չէինք վիճում ․․․․․․․


եթե թեկուզ լիներ, եթե միայն կարողանայի, թող լիներ իմ չսիրած առավոտը, ․․․․․․․․․․․․․․․բայց կողքիդ, թող արթնանայի ու հասկանայի, որ աշխատանքի եմ, բայց դու ինձ ես սպասելու տանը ․․․․․․․

Meme
10.08.2020, 07:43
կարո՞ղ էս պատկերցնել ցավից մինչև ուրախություն էդ ճանապարհը․ .............իմ մոտ էդ էնքան երկարա տևում․․․․․

հա չէ, բան չասեցի, միգուցե մնացացների մոտ նույնպես էդպեսա․․․․․

էն որ, քեզ էդ նե՜նց դաժան հավերժությունա թվում, որ մտածում էս վերջ չունի, ծայրը չի երևում․․․․․․․․․․




նայում եմ էս սիրուն պարզ ու մաքուր ամպերին համակարգչիցս էն կողմ, ու մտածում եմ․

- լավ Մերի, հերիքա, մի տանջի քեզ, նայի՜ ինչ սիրուն երկինքա՜․․․․․․






***

էլի հիշեցի, ոնց էիր սիրում էս արևոտ եղանակը, իրար խնձորի երկու կեսի նման լինելը, մեզ չէր խանգարում երկու տարբեր եղանակներ սիրելը, ես ամպամած ու մութ եմ սիրում, դու արև ու տաք ․․․․․

էլի ուզեցի գրկեմ․․․․․․․․․․






***



մի օր աշխատանքի էի, ու քանի որ մինչ գալդ էսպես թե էնպես որ ոչ մի զանգ քեզանից բաց չթողնեմ, շեֆիցս վախենալով հեռախոսս միշտ գրպանս էր, հետո քանի որ տանն էիր ու քեզ լիքը բաներ պետք կլիներ- էլի մոտս էր,․․․․․

հեռախոսս դռռաց , հասկացա, որ պետքա դուրս գամ սենյակից ու տեսնեմ թե ի՞նչ ես գրել․․․․․


-Մեր, տեսել ես դրսում ձյունա գալիս, նայի՜ ։

էդ պահին ձյունը ինչքան էլ սիրեյի, ես քեզ ավելի շատ սիրեցի․ ես տարիներ շարունակ հավատացել եմ, որ կողքս ես լինելու, որ մեկա իրար հետենք լինելու , բայց էդ պահը էնքան մաքուր էր․ պարզ, էսօրվա ամպերի նման․․․․․․




Հ․Գ՝

գրկում եմ հենց հիմա քեզ , քնած ժամանակ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ինչքա՜ն անուշ ես հիմա քնած․․․․․

Meme
15.08.2020, 09:50
ես ուզում եմ հաղթահարեմ վախերս․․․․

ես ամենի մեջով անցնելիս, էնքան էի մտածել, որ դարձել էր մեկ, որտեղ կլինենք, որտեղ կապրենք, մենակ թե միասին լինենք, իսկ հիմա ․․․․

պետքա որ լսածիցս հետո աշխարհով մեկ լինեի, բայց ․․․․․

վախենում եմ , ինձանից, իմ պահվածքից, իմ նեռվայն վիճակից, իմ քեզ մեկա չհասկանալուց, ինձ անգամ չհասկանալուց․․․․․․․․․․․․․

ինչա՞ հետս կատարվում ․․․․

իմ ուզածը հենց էս էր, իսկ ես չգիտեմ ուրախանամ, թե ոչ ․․․

գիտեմ մարդու նեռվային բջիջները չեն վերականգնվում, իսկ իմ մոտ նենց տպավրությունա, որ իմ էս տարվա ամբողջ պաշարը ես արդեն ծախսել եմ, ու էն աշնան վերջին տերևի ամուր ճյուղին գրկած վիճակում եմ, որ մի կերպ եմ ձգում, որ մի օր մեկա ընկնելու եմ ․․․․․․․․․․


ես շնորհակալ եմ քեզ, Աստծուն, որ եկավ էդ օրը, որ քեզանից լսեմ էն ինչը ես էի ասում քեզ, մի քանի ամիս շարունակ, չգիտեմ ինչ պատճառներ ունես, բայց մեկա․․․․․․․․․․․․․․․․․․ մեկա որովհետև չես ասելու, բուն թեման չեմ էլ իմանալու․․․․․․․․




ես ինձ մեղավոր եմ զգում մենակ քո առաջ պապ, ուժ չեմ գտնում քեզ զանգելու․ տխուր դեմքդ տեսնելու․․․․․․ես գիտեմ, որ էս աշխարհում ես քո համար ուրիշ տեղ ունեմ, դու իմ համար նույնպես, էդ կարոտը տենցել կմնա տարիներ շարունակ առանց քեզ գրկելու, հասկանալու, որ կողքս ես պապ․․․․

բայց ես գիտեմ, որ կհասկանաս ինձ ,մեզ, ես մոտդ դեռ հետո եմ գալու՜, կրկնակի ուրախությունները գիրկս ․․․․․



չգիտեմ ինչ եմ ապրում հիմա, բայց թող լինի էն ինչը լինելույա ․․․․․․

Meme
22.08.2020, 10:56
պատշգամբում եմ ...
սուրճը սպասում եմ սառի
իմ սիրելի եղանակն է դրսում , անարեվ
արձակուրդում եմ, Տաթեվի սառը օդը դեռ թոքերումս է , հետս երեվան եմ բերել,
ու մտածում եմ ինչքան հեշտ էր ապրելը մի քանի օր առաջ
մենակ էս կարոտնա, որ ուր էլ գնացի հետս տարա ու հետ բերեցի
էնքան ունեմ կարիքդ , իսկ զանգերը էդպես էլ հերիք չեն ինձ ։։։։։

Meme
31.08.2020, 15:13
արձակուրդը լավ բանա փաստորեն.......


6 տարի մեր սարերից լեռներից հեռու մնալը, ինձ սովորեցրեց հասկանալ, որ ես սիրում եմ մեր լեռները, մեր սարերը........:)
ես հիշում եմ ինձ էս երկու շաբաթվա մեջ անցածս բոլոր ճանապարհներով, ու իմ ագահի պես հիացած դեմքս , աչքս հառած էն ամենաբարձր կետերին,
ոնց չէի հասկացել որ ես կարոտել գիտեմ դրանց...
մեջս անբացատրելի պոզիտիվ էներգիայա, էն որ ուզում ես գոռալ երջանիկ լինելուցդ:love,
հա էն կարոտի տեղը դեռ դատարկա, բայց էս արձակուրդը ինձ ուժ տվեց, ինձ նորից վերագտնելու, առաջ շարժվելու, գնահատելու, ոչ թե մենակ հա նվնվալու, լացելու....
ես առաջ եմ գնալու, ես կբարձրանամ, իմ ընկած տեղից վեր կկենամ, ու կանեմ էդ մեր ընտանիքի համար, դու ինձ ուժ ես տվել, ու ես գնահատում եմ էդ .....
շնորհակալ եմ քեզ Աստված իմ կողքիս էսպիսի մարդկանցով շրջապատելու համար, ես էնքան ուրախ եմ, իմ բախտի համար.....(էս թողնում եմ էստեղ, որ գոնե հիշեմ, որ ես միշտ չի, որ բողոքում եմ)
ես ուրախ եմ, ուրախ եմ, որ քո շնորհիվ Մուշ , ունեմ նրանց, ովքեր ինձ ուժեղ են պահում, ու հասկանում, թե ինչքան ուժեղ ունեմ կարիքդ...
հասկացված լինելը, էնքան կարևորա ախր.....


գրկում եմ քեզ, որ էդքան լավն ես, որ հոգուս մեջ էդքան ամուր էս, որ տեղդ էդպես տաքա մնացել........ ես սիրում եմ քեզ, շատ,.............. ուժեղ

Meme
04.09.2020, 12:29
Սպիները ժամանակի ընթացքում են լավանում, ու նաև ժամանակի ընթացքում ես գիտակցում, ինչն է քեզ համար ճիշտ, ինչը ( ֆոլլ ) երկրորդական․․․․․․․

նայում եմ, մատերիս, ու երկու սպի նկատեցի ցուցամատիս վրա, երևի ժամանակին կտրել եմ, ու խորացա, որ միգուցե մեր սրտի վրա էլ նման հետքեր կան, որոնք միգուցե միայն մահից հետո են երևում․․․․

հարցը սպին էլ չի էստեղ էդքան, ինչքան դրանց վրայով ինքդ քեզ ուժեղ զգալը, քեզ բարձրունքում զգալը․․․․․

ես ինձ ուժեղ եմ զգում , ու գիտեմ ինչ էլ փորձեմ, ինչ էլ ոչ, անում եմ, որ հետո չփոշմանեմ, անում եմ ու գիտեմ սիրտս ուրա ուզում լինի, ու որտեղ․․․․․․․․․․․․ ու էդ գիտակցումից ավել բան պետքել չի,

ես ուրախ եմ, որ ուղեղս կարողացելա էդ գիտակցել, ու ինչքան էլ պապան մաման ուրիշ բան են պնդում, ես լինելու եմ էնտեղ, որտեղ բախտսա գրված ․․․․

իմ բախտը, քո կողքինա, իմ բախտը դու ես, ու ես ընտրել եմ ամեն բան իմանալով, հասկանալով , որ մի օր գալույա էս օրը, ինչքան էլ դժվարա լինելու․․․․․․․․





ես գրկում եմ քեզ , ու սպասում ․․․․․․

Meme
06.09.2020, 14:29
ասումա ( իխ լիեբե~ դիխ, վայլ նուը դու միխ ցում լախեն բռինգսթ ) :love



https://www.youtube.com/watch?v=aNArLodcVMU


ամեն անգամ քո հետ խոսալուց հետո, ես փայլում եմ, աչքերս նենցեն փայլում, որ իմ ու քո տան անդամները էդ միշտ նկատում են, ու ասում քո ուրախություննա Մ․․ն

ես մինչև ականջներիս ծայրը սիրում եմ քեզ , մինչև անծայրածիր ծովը, մինչև լուսին, ոնց բացատրեմ էլ,

ես գժվում եմ որ ինձ լցնում ես քեզանով, որ կարողանում ես իմ կյանքին գույն տալ, ապրելու ցանկություն ու իմաստ ․․․․


հիմա նենց երջանիկ եմ, թվումա սիրտս կկանգնի, կամ էլ կպայթի լավագույն դեպքում․

մինչ արթնանալդ հասրեցի էսօր նորից հիշողություններս թարմացնեմ, ու երբ զանգեցիր մեջս ամեն բան արդեն տաք էր․․․

․․․․․․դրա համար էի էդպես նայում, էնքան անբացատրելօի բաներ են լինում մեկ մեկ ներսումս․․․․․․․․․



հ․գ վախենում եմ հավատալ որ քիչա մնացել․․․․․․․․