PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս ենք դիտում ֆիլմերը/մուլտֆիլմերը



Smokie
22.10.2019, 13:43
Շատ հնարավոր է, որ ակումբում մենակ ես եմ, որ էս թեման չի համարի տարօրինակ::))

Ակումբում ո՞վ ինչպե՞ս է սիրում ֆիլմեր դիտել: Ենթադրում եմ, որ այս հարցն էլ է տարօրինակ շատերի համար: Պարզաբանելու համար բերեմ իմ օրինակը/ները:oy


Ես երբեմն բռնում ու արդեն դիտված ֆիլմից մի հատված եմ նայում, եթե դրա կարիքը զգում եմ/ցանկությունն ունենում եմ: Կամ ծանոթ ֆիլմը նայում եմ տարբեր հատվածներով: Հազվադեպ կարող ա էնպես լինի, որ գայթակղի ամբողջությամբ նայել, բայց նաև հատվածներով վերանայումս քիչ ժամանակ չի տանում, հատկապես երբ սերիալներում եմ որևէ հատված/սերիա փնտրում: Երբեմն կարող ա որոնումներս տանեն դեպի այլ հետաքրքիր հատված ու էդպես կուտակվեն::)) Երբեմն էլ կարող ա կանգնեցնեմ տեսանյութը, ուրիշ գործի անցնեմ հանգամանքների բերումով ու հետո մոռանամ:

Քիչ չի լինում, որ չհասկացված հատվածը, կամ խոսքերը կրկնում եմ, վերադարձնում եմ մի քանի վայրկյան առաջվա վրա: Ու չնայած դրան, երբեմն որոշ բաներ բաց եմ թողնում ֆիլմում: Սիրում եմ կրկնել նաև հավանածս, կամ տպավորված հատվածները:
Երբեմն դիտում եմ անգլերեն լեզվով, բայց դրա հետ մեկտեղ աշխատում եմ ունենալ նաև ռուսերեն տարբերակը, կամ subtitle-ներով նայել: Սա էլ է հիմնականում վերաբերվում սերիալներին: Երբեմն կարող է անգլերենից հետո մի հատ է՛լ ռուսերեն դիտեմ, որ ավելի պարզ հասկանամ, կամ ստուգեմ հմտություններս անգլերենի մեջ:

Հիմնականում ֆիլմերը դիտում եմ մենակ: Մարդ կարող ա գժվի իմ նման դիտողի կողքին, եթե դիտենք իմ պես::lol Իսկ եթե սովորական՝ առանց կանգնեցնելու ու մի քիչ հետոյին թողնելու, մեկ էլ տեսար սկսեմ հարցեր տալ, կամ խոսել::oy Չնայած էս վերջինը թերությունս հիմնականում առա՛ջ էր գերակշռում, հիմա որոշակի նվազել ա... հուսով եմ::))

Smokie
22.10.2019, 16:10
Բայց եթե ավելի անկեղծ, երբեմն կարող ա պատահի, որ ամբողջությամբ նայեմ ֆիլմն առանց կանգնելու ու շարունակությունը հտոյին թողնելու: Մանավանդ, երբ առաջին անգամ եմ նայում: :)