PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպիսի Հայաստան եմ տեսնում առաջիկա 10-20 տարիների ընթացքում

The_only_one
04.10.2019, 09:11
Էս վերջին մի քանի օրը անընդհատ մտածում եմ Հայաստանի միջնաժամկետ ապագայի մասին՝ այլ կերպ ասած "Ինչպիսի Հայաստան եմ տեսնում առաջիկա 10-20 տարիների ընթացքում"։ Փորձեմ կետ առ կետ ներկայացնել իմ տեսլականը առանձին գրառումներով՝ սկսելով ամենակարևորից։

Կառուցելու ենք 21-րդ դարի արժեքներ ստեղծող ու Եվրոպան Ասիայի հետ կապող կրթական համակարգ։

Նախ հանրակրթական դպրոցի մակարդակում՝ հաշվի առնելով մեր լեզվական ունակությունները, կարծում եմ լիովին կարող ենք լիարժեք անգլերեն (հոլանդացիների կամ շվեդների պես լավ) ու ռուսների պես ռուսերեն խոսող սերունդ կրթել, որը ոչ մի դեպքում չի մոռանա հայերենի ու հայոց պատմության մասին։ Սրան զուգահեռ կարծում եմ կտրուկ աճելու է բնական գիտությունների դերն ու նշանակությունը։ Արդեն իսկ սրա նշանները երևում են։ Հասարակության արժեքային ընկալումը էս հարցում շատ լուրջ առողջացումա ապրում։

Ոչ մի բան մեզ չի խանգարում, որպեսզի ունենանք հետխորհրդային տարածքի, արևելյան Եվրոպայի և միջին արևելքի լավագույն համալսարանները։ Սրա սաղմերը դեռևս դրվել են 5-10 տարի առաջ՝ Արմաթի, Թումոյի, Լույսի և նմանատիպ այլ ծրագրերով։ Եթե կոնկրետացնեմ՝ աշխարհի թոփ 100 համալսարանների մեջ (https://www.topuniversities.com/student-info/choosing-university/worlds-top-100-universities) առնվազն 2 հայկական համալսարան եմ տեսնում։ Ու ոչ միայն ուղղակի համալսարան՝ այլ տարածաշրջանային մակարդակով լուսավորության ու նորարարության աշխարահռչակ կենտրոն՝ 70-80% անվճար կրթաթոշակային տեղերով։ Սրա համար անհրաժեշտ հիմնարար ունակությունները, կարծում եմ մեր ազգը պատմականորեն ապացուցել ա, որ ունի՝ միջնադարյան ռեգիոնալ նշանակություն ունեցող հայկական համալսարանների օրինակով։ Ուղղակի անհրաժեշտ է շուրջ 10-15 միլիարդ դոլարի նպատակաուղղված ներդրում էս ոլորտի մեջ։ Չեմ կասկածում, որ էս միջոցները գտնվելու են։

Գիտելիքը տնտեսության մեջ օգտագործվելու առումով՝ լրիվ ռեալ եմ համարում օրինակ ծրագրավորողների թվի յոթնապատկումը (10 հազարից մինչև 70 հազար) (https://www.evnreport.com/economy/30-000-software-engineers-in-armenia-by-2025): Սրա հետևանքով Կալիֆոռնիայի ու Իսրայելի հետ որոշ ոլորտներում մրցակցող <Արարատյան հովիտ> եմ տեսնում՝ միլիարդ դոլար գնահատում ունեցող մի քանի հայկական ընկերություններով։ Մեր ազգի՝ քարից հաց քամելու ունակությունը՝ ստարտափ սկսելու ու զարգացնելու առումով կենսական նշանակություն ունի։ Սրան գումարած՝ մեր ազգի գլոբալ կապեր ստեղծելու և զարգացնելու կարողությունը։ Լիահույս եմ, որ ստացված ազատությունը և կոռուպցիայի վերացումը, մեր գործարարների համար լրիվ նոր հորիզոններ ա բացելու։

Մոտ մեկ ամսից՝ երկար տարիներ Ավստրալիայում ապրելուց հետո, տեղափոխվում եմ Լոնդոն։ Ուզում եմ էս ամեն ինչին, որքան հնարավորա մոտ լինել ու ամեն կերպ աջակցել։ Կարծում եմ, մեր՝ հայերիս ներկա սերունդը աննախադեպ ժամանակաշրջանումա ապրում։ Հնարավորությունները ուղղակի անսահման են։

Կրթության մասին շատ սեղմ՝ էսքանը։ Խնդրում եմ կիսվեք նաև ձեր տեսլականներով։ Շատ հետաքրքիր կլինի։ Կներեք, եթե ապագան չափից դուրս վարդագույն եմ ներկայացնում, ուղղակի գրածիս լիովին հավատում եմ :)

StrangeLittleGirl
04.10.2019, 10:07
Ես իհարկե շատ կուզեի հավատալ Հայաստանի պայծառ ապագային, բայց ցավոք որևէ հույսի նշույլ չեմ տեսնում։ Որևէ քայլ չի արվել բնական գիտությունները զարգացնելու ուղղությամբ։ Մյուս տարվանից սկսած Հայաստանում աղքատությունը գնալով մեծանալու է։ Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի մեգալոմանիան ու որոշ այլ հանգամանքներ՝ ես վախենամ Հայաստանը դանդաղ տեմպերով վերածվի բռնապետության։

Գաղթական
04.10.2019, 10:18
Միայն IT ոլորտում չէ, ռոբոտաշինության ու մեքենաշինության ոլորտում էլ եմ ես շատ մեծ նվաճումներ ակնկալում:
ՈՒ դրա համ պոտենցիալը կա, համ էլ՝ բազան:

Էս հղումն էլ երևի բոլորն արդեն տեսած կլինեն Նիկոլի մոտ, բայց մի հատ էլ էստեղ դնենք.

https://www.facebook.com/264990917673484/posts/502389793933594?sfns=mo

Շինարար
04.10.2019, 17:36
Էս վերջին մի քանի օրը անընդհատ մտածում եմ Հայաստանի միջնաժամկետ ապագայի մասին՝ այլ կերպ ասած "Ինչպիսի Հայաստան եմ տեսնում առաջիկա 10-20 տարիների ընթացքում"։ Փորձեմ կետ առ կետ ներկայացնել իմ տեսլականը առանձին գրառումներով՝ սկսելով ամենակարևորից։

Կառուցելու ենք 21-րդ դարի արժեքներ ստեղծող ու Եվրոպան Ասիայի հետ կապող կրթական համակարգ։

Նախ հանրակրթական դպրոցի մակարդակում՝ հաշվի առնելով մեր լեզվական ունակությունները, կարծում եմ լիովին կարող ենք լիարժեք անգլերեն (հոլանդացիների կամ շվեդների պես լավ) ու ռուսների պես ռուսերեն խոսող սերունդ կրթել, որը ոչ մի դեպքում չի մոռանա հայերենի ու հայոց պատմության մասին։ Սրան զուգահեռ կարծում եմ կտրուկ աճելու է բնական գիտությունների դերն ու նշանակությունը։ Արդեն իսկ սրա նշանները երևում են։ Հասարակության արժեքային ընկալումը էս հարցում շատ լուրջ առողջացումա ապրում։

Ոչ մի բան մեզ չի խանգարում, որպեսզի ունենանք հետխորհրդային տարածքի, արևելյան Եվրոպայի և միջին արևելքի լավագույն համալսարանները։ Սրա սաղմերը դեռևս դրվել են 5-10 տարի առաջ՝ Արմաթի, Թումոյի, Լույսի և նմանատիպ այլ ծրագրերով։ Եթե կոնկրետացնեմ՝ աշխարհի թոփ 100 համալսարանների մեջ (https://www.topuniversities.com/student-info/choosing-university/worlds-top-100-universities) առնվազն 2 հայկական համալսարան եմ տեսնում։ Ու ոչ միայն ուղղակի համալսարան՝ այլ տարածաշրջանային մակարդակով լուսավորության ու նորարարության աշխարահռչակ կենտրոն՝ 70-80% անվճար կրթաթոշակային տեղերով։ Սրա համար անհրաժեշտ հիմնարար ունակությունները, կարծում եմ մեր ազգը պատմականորեն ապացուցել ա, որ ունի՝ միջնադարյան ռեգիոնալ նշանակություն ունեցող հայկական համալսարանների օրինակով։ Ուղղակի անհրաժեշտ է շուրջ 10-15 միլիարդ դոլարի նպատակաուղղված ներդրում էս ոլորտի մեջ։ Չեմ կասկածում, որ էս միջոցները գտնվելու են։

Գիտելիքը տնտեսության մեջ օգտագործվելու առումով՝ լրիվ ռեալ եմ համարում օրինակ ծրագրավորողների թվի յոթնապատկումը (10 հազարից մինչև 70 հազար) (https://www.evnreport.com/economy/30-000-software-engineers-in-armenia-by-2025): Սրա հետևանքով Կալիֆոռնիայի ու Իսրայելի հետ որոշ ոլորտներում մրցակցող <Արարատյան հովիտ> եմ տեսնում՝ միլիարդ դոլար գնահատում ունեցող մի քանի հայկական ընկերություններով։ Մեր ազգի՝ քարից հաց քամելու ունակությունը՝ ստարտափ սկսելու ու զարգացնելու առումով կենսական նշանակություն ունի։ Սրան գումարած՝ մեր ազգի գլոբալ կապեր ստեղծելու և զարգացնելու կարողությունը։ Լիահույս եմ, որ ստացված ազատությունը և կոռուպցիայի վերացումը, մեր գործարարների համար լրիվ նոր հորիզոններ ա բացելու։

Մոտ մեկ ամսից՝ երկար տարիներ Ավստրալիայում ապրելուց հետո, տեղափոխվում եմ Լոնդոն։ Ուզում եմ էս ամեն ինչին, որքան հնարավորա մոտ լինել ու ամեն կերպ աջակցել։ Կարծում եմ, մեր՝ հայերիս ներկա սերունդը աննախադեպ ժամանակաշրջանումա ապրում։ Հնարավորությունները ուղղակի անսահման են։

Կրթության մասին շատ սեղմ՝ էսքանը։ Խնդրում եմ կիսվեք նաև ձեր տեսլականներով։ Շատ հետաքրքիր կլինի։ Կներեք, եթե ապագան չափից դուրս վարդագույն եմ ներկայացնում, ուղղակի գրածիս լիովին հավատում եմ :)

Մեր ազգ, մեր ազգ, զուտ եթե ազգի ունակության վրա ես հույսդ դնում, կներես զուտ ազգայնականություն եմ տեսնում գրածումդ: Կան ունակ ու անունակ ազգե՞ր:

Ծլնգ
04.10.2019, 18:53
Ես իհարկե շատ կուզեի հավատալ Հայաստանի պայծառ ապագային, բայց ցավոք որևէ հույսի նշույլ չեմ տեսնում։ Որևէ քայլ չի արվել բնական գիտությունները զարգացնելու ուղղությամբ։ Մյուս տարվանից սկսած Հայաստանում աղքատությունը գնալով մեծանալու է։ Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի մեգալոմանիան ու որոշ այլ հանգամանքներ՝ ես վախենամ Հայաստանը դանդաղ տեմպերով վերածվի բռնապետության։

բռնապետության մոմենտով մի քիչ առաջ ես ընկնում, ըստ իս... բայց ամեն դեպքում, զգույշ եղիր, Բյուր ջան, թե չէ մեկ էլ տեսար քեզ էլ party pooper որակեցին...

Իսկ բուն թեմայով. կարծում եմ կալիբրը սխալ ա բռնած, ու դա մեր ամենամեծ խնդիրներից ա. փորձում ենք հալամ աշխարհի հետ catch-up խաղալ, յանի Կալիֆորնիայի ու Իսրայելի նման հովիտներ, Սինգապուրի նման մաքրություն, Չինաստանի նման հյուրասիրություն ու տենց... քանի մենք ուրիշներին փորձեենք նմանվել, իրենք արդեն մի երկու տասնամյակ էլ առաջ կգնան։ Այնպես որ պիտի միանգամից ապագա կառուցենք, ոչ թե ուրիշների հիմիկվա ներկան մեր ապագան սարքենք։ Ասենք ի՞նչ կրթություն-համալսարան-մամալսարան, եթե ապագան ԱԻ-ի ետևում է... պետք է սկսել հայերիս թունդ ու բազմակի պատմության մեջ ապացուցված ուղեղների ուսումնասիրություններով ու դրանց հիման վրա զուտ հայեցի արհեստական ինտելեկտ կառուցենք, որն հաստատ neurolink-բանից լավը կլինի, չէր որ մեր ազգի պատմական փորձը կներառի։ Ու նույնն էլ ճանապարհաշինությունն ա՝ ճանապարհ ենք շինում որ ո՞ւր գնանք, հետամնաց Վրաստա՞ն կամ Ռուսաստան-Իրա՞ն։ Տո մենք որ էդքան զարգացանք, իսկ մեր ազգը օդից էլ նաֆթ կքաշի, ուրիշները պիտի դեպի մեզ ճամփեք գցեն։ Համ էլ օր առաջ պիտի մեր մոլորակից դուրս նայենք, ոչ թե տարածաշրջանային մասշտաբի մեջ իքներս մեզ խեղդենք։ Ասենք էն Մասկը մի հոգով էդքան հրթիռ ա սարքում, մենք որ ազգով կպանք մի 15-20 տարուց հետո խի չե՞նք կարա իրա 16 տարվա ընկերության հաջողությունը մանկական թոթովանք սարքենք։ Նենց որ մի 15-20 տարուց ակնկալում եմ Երևան-Մարս ուղիղ չվերթներ գոնե շաբաթը մեկ հաճախականությամբ։ Թե չէ ընկել ենք մեր մի թիզ հողն ենք վարումց-ցանում... ու ասեմ, սա լրիվ իրականացվելի բան ա, չէ որ մենք հլը մի քանի հազար տարի առաջ ոչ թե տարածաշրջանային, այլ մոլորակի մասշտաբով աստղադիտարան ունեինք՝ էն վախտերից դեպի աստղեր նայող ազգ էինք, իսկ դուք ընկել եք տարածաշրջանի մասշտաբների վրա գծագրություն եք անում։ Խորը շնչեք, ընկերներ, ոնցոր Նոյը մեր Արարատի վրա էր իջել, նենց էլ ապագա Նոյերին մեր Արարատի հովտից ենք աստղեր ուղարկելու։

Տրիբուն
04.10.2019, 18:54
Անտառային ֆոնդը վերականգնված, գոնե մինչև 90 թվականի մակարդակին:
Սևանը մի կես մետր բարձր ու մաքուր:
Քաղաքներում կանաչը 2 անգամ շատ:
Ժամանակակից հասարակական տրանսպորտ՝ քաղաքային ու միջքաղաքային:
Գյուղատնտեսական հողերը մշակված՝ ջրի արդյունավետ օգտագործումով: Կովերը մաքուր, սիրուն, խնամված, էն հոլանդական կովերի պես:
Աղբի տեսակավորում ու լրիվ վերամշակում:
Էներգիա վերականգնվող ռեսուրսներից՝ գոնե կեսը:
Աղքատությունը լյիվ հաղթահարված, բարձր որակի ձրի կրթություն ու առողջապահություն բոլորի համար:
Էլի լիքը սենց բաներ ....

Ու էս ամեն ինչին հասնելու համար պետք ա որ կոռուպցիա չլինի ու լիքը լիքը լիքը միջոցներ ծախսվի կրթության վրա. տարրական ու հանրակրթականից սկսած, արտասահման լիքը ուսանող ուղարկելով, հայկական համալսարանները ոտից գլուխ փոխելով ու ժամանակակից որակյալ դարձնելով:

Varzor
04.10.2019, 23:17
Ինչպիսի Հայաստան եմ տեսնում առաջիկա 10-20 տարիների ընթացքում
:think Փաստորեն մարգարեների մրցույթ է :)
Ներկայիս տեմպերով կգնանք մինչև 2023-ի ընտրություններ :)
2025-ին, ամենայն հավանականությամբ՝ աշնանը, համաշխարհային աշխարհաքաղաքական ճգնաժամի ֆոնի վրա կթեժանա Հայ-Ադրբեջանական կոնֆլիկտը, բայց այս անգամ արդեն շատ ավելի լայնամասշտաբ, սկզբնական շրջանում փոփոխական հաջողություններով։ Ու այդպես համարյա 5 տարի՝ մինչև 2030-ի մայիս։ Ադրբեջանի վերջնական ջախջախումը և մասնատումը կավարտվի 2032-33թթ․
Ցավոք, այդ պատերազմը մեզանից (ավելի շուտ արդեն ձեզանից) շատ բան կխլի, այդ թվում նաև ինձ։
Դրանից հետո երևի արդեն Տրիբունի ասած Հայաստանը կսկսվի։

Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու։ Թեկուզ և առանց ինձ :hi

Վիշապ
05.10.2019, 02:54
Որևէ քայլ չի արվել բնական գիտությունները զարգացնելու ուղղությամբ։ ․․․

Էս «Ամուլսարի» շնորհիվ սաղս երկրաբան ու քիմիկոս դառանք, էդ հաշվի չի՞։

Մյուս տարվանից սկսած Հայաստանում աղքատությունը գնալով մեծանալու է։

Բյուր, գիտնական մարդ ես, բայց էս մի պռագնոզդ ոնց որ գառասկոպից մեջբերում լինի տնաշեն :Ճ

Աղքատության հաղթահարումն ու բնական գիտությունների զարգացումը, էդ ոնց որ էն անեկդոտի պես, որ ասում ա՝ տանը մի շիշ արաղ չկա, դու գնացել մեբել ե՞ս առել։
Բյուր ջան, որ աղքատությունը ՀՀ-ում մեծանա, էդքանին սոված պիտի թողնենք, բնական գիտություննե՞րը զարգացնենք։
Վերջինիս համար լիքը հավայի փող ա պետք ու էնտուզիազմ։ ՀՀ-ն ոչ էն ունի, ոչ էն։ Նենց չի, որ 2000 հատ առաջատար ֆիզիկոս բերես Հայաստան, Հայաստանի տնտեսությունը դրանից կտրուկ կզարգանա, կամ մարդիկ կսկսեն ավելի լավ ապրել։
Էսօրվա դրությամբ աշխարհում սաղ պարերը պարել են, մնացել ա Մարսը բնակեցնել ու մութ նյութի էությունն ու կառուցվածքը հասկանալ, դու ի՞նչ ԲԳ զարգացում ես սպասում խեղճ Հայաստանից։
Միակ պրակտիկ նշանակության խնդիրը գրավիտացիան օգտագործել կամ կառավարել կարողանալն ա, այ որ ՀՀ-ում անեն, սաղ աշխարհը մերը կլինի։

StrangeLittleGirl
05.10.2019, 12:11

Վիշ ջան, ասեցի՝ սաղ ստեղ խելոք մարդիկ են, կհասկանան ինչու եմ ասում, կարիք չկա պատճառ֊հետևանքը բացատրելու, մանավանդ որ էլի անվերջ քննարկում ա սկսվելու դրա մասին։ Բայց բացատրեմ, թե ոնց ա աղքատւթյունը մեծանալու. մյուս տարվանից համահարթ հարկումը ուժի մեջ ա մտնելու, ինչի արդյունքում բավական մեծ քաղանակությամբ փող էլ բյուջե չի մտնելու։ Առայժմ էդ
պակասուրդը կոմպենսացնելու որևէ այլընտրանքային տարբերակ չի առաջարկվել։ Ամուլսարի բերած ներդրումները պիտի ծածկեին դրա ահագին մասը, բայց Ամուլսար չենք ուզում, չէ՞, որտև դա իրա հետ լիքը ուրիշ խնդիրներ ա բերելու։

Ու բնական ա, որ աղքատության ու բնական գիտությունների զարգացման միջև ուղղակի կապ չկա։ Կարծում էի, թե դա էլ հասկանալի կլինի։

Իսկ գիտությունը զարգացնելու համար էնքան շատ փող պետք չի, ինչքան շատերին թվում ա։ Նախ, լիքը գրանտային ծրագրեր կան, որ հնարավորություն են տալիս զրոյից լաբ ստեղծել։ ՀՀ֊ն կարա իրա քաղաքացիներին քաջալերի, որ ՀՀ֊ի հետ էդ գրանտերին դիմեն, ոչ թե օրինակ Շվեյցարիայի (ու հետն էլ մի պուճուր մի բան էլ իրա կողմից ավելացնի)։
Ինչ վերաբերում ա «հայտնագործությունների» բնույթին, էսօր էնքա՜ն բացեր կան դեռ, որոնք հնարավոր ա ուսումնասիրել ոչ շատ մեծ ֆինանսով (ու Հայաստանում կան խմբեր, որ անում են դա, բայց առաջին հնարավորության դեպքում միանգամից արտագաղթում են)։ Կարելի ա նաև դրսում ապրող գիտնականների ու Հայաստանի հետ կապը խթանել իսկական համագործակցության տեսքով։

Մարդու մտքին տեղ լինի։ Ամեն ինչ էլ կարելի ա անել, էն ա որ անող չկա, ցանկություն չկա։ Մենակ մեծ֊մեծ խոսքեր են հնչում, թե Հայաստան էկեք, տեխնոլոգիական կենտրոն ենք սարքելու, եսիմ ինչ։

StrangeLittleGirl
05.10.2019, 12:12
բռնապետության մոմենտով մի քիչ առաջ ես ընկնում, ըստ իս... բայց ամեն դեպքում, զգույշ եղիր, Բյուր ջան, թե չէ մեկ էլ տեսար քեզ էլ party pooper որակեցին...

Ինձ ինչ ասես չեն որակել էս ընթացքում։ Ոչինչ, դրան էլ կդիմանամ։

Ծլնգ
05.10.2019, 14:59
Վիշ ջան, ասեցի՝ սաղ ստեղ խելոք մարդիկ են, կհասկանան ինչու եմ ասում, կարիք չկա պատճառ֊հետևանքը բացատրելու, մանավանդ որ էլի անվերջ քննարկում ա սկսվելու դրա մասին։ Բայց բացատրեմ, թե ոնց ա աղքատւթյունը մեծանալու. մյուս տարվանից համահարթ հարկումը ուժի մեջ ա մտնելու, ինչի արդյունքում բավական մեծ քաղանակությամբ փող էլ բյուջե չի մտնելու։ Առայժմ էդ
պակասուրդը կոմպենսացնելու որևէ այլընտրանքային տարբերակ չի առաջարկվել։ Ամուլսարի բերած ներդրումները պիտի ծածկեին դրա ահագին մասը, բայց Ամուլսար չենք ուզում, չէ՞, որտև դա իրա հետ լիքը ուրիշ խնդիրներ ա բերելու։

Ու բնական ա, որ աղքատության ու բնական գիտությունների զարգացման միջև ուղղակի կապ չկա։ Կարծում էի, թե դա էլ հասկանալի կլինի։

Իսկ գիտությունը զարգացնելու համար էնքան շատ փող պետք չի, ինչքան շատերին թվում ա։ Նախ, լիքը գրանտային ծրագրեր կան, որ հնարավորություն են տալիս զրոյից լաբ ստեղծել։ ՀՀ֊ն կարա իրա քաղաքացիներին քաջալերի, որ ՀՀ֊ի հետ էդ գրանտերին դիմեն, ոչ թե օրինակ Շվեյցարիայի (ու հետն էլ մի պուճուր մի բան էլ իրա կողմից ավելացնի)։
Ինչ վերաբերում ա «հայտնագործությունների» բնույթին, էսօր էնքա՜ն բացեր կան դեռ, որոնք հնարավոր ա ուսումնասիրել ոչ շատ մեծ ֆինանսով (ու Հայաստանում կան խմբեր, որ անում են դա, բայց առաջին հնարավորության դեպքում միանգամից արտագաղթում են)։ Կարելի ա նաև դրսում ապրող գիտնականների ու Հայաստանի հետ կապը խթանել իսկական համագործակցության տեսքով։

Մարդու մտքին տեղ լինի։ Ամեն ինչ էլ կարելի ա անել, էն ա որ անող չկա, ցանկություն չկա։ Մենակ մեծ֊մեծ խոսքեր են հնչում, թե Հայաստան էկեք, տեխնոլոգիական կենտրոն ենք սարքելու, եսիմ ինչ։

Է՜հ Բյուր․․․ party pooper-ներիս անունը գետնով տվեցիր, այ տնաշեն։ :)) էտ համահարթեցման հետևանքները թվերով չեն կպնում․․․ նախ էդ ինչքա՞ն ա պակասելու նախքին ռեժիմի հավաքած հարկերից (իմ աչքին արդեն իսկ հարկերի հավաքագրման ավելացումը այդ պակասուրդը փակելու ա), ու էդ ինչքա՞ն պիտի Ամուլսարի հանքը պետբյուջեին նպաստեր, որ դրանով պիտի ծակերը փակեին։ Ասենք արտաքին վարկի վերաֆինանսավորումը պիտի որ Ամուլսարին ամբողջությամբ փոխարինի․ մենակ մի հատ $500մլն-ոց բոնդերի գործարքը տարեկան $10մլն-ից ավել բյուջեին տնտեսելու ա։

Ու նորից, Վիշապի ասած՝ հիմա արաղ ենք առնում, թե՞ մեբել․ պետությունը աղքատություն վերացնի՞, թե գիտություն զարգացնի՞։ Եվ ամեն դեպքում, Նիկո՞լը պիտի գիտությունը զարգացնի։ Թե գրանտերի են դիմում, թող դիմեն ԿԳՆ-ին (կամ հիմա անունը ինչ էլ որ չի), որ այդ «չնչին» ծախսերը փակելը իրենց վրա վերցնեն, թե համագործակցում են, թող ծրագրեր ներկայացնեն ու պետությանը իրենց աջակցելու սցենարներ ներկայացնեն․․․ թե չէ որ պետությունում քո ասած աղքատությունը մեծանալու ա, էդ գիտնականը խի՞ չպիտի արտագաղթի, թե կարա նենց տեղ գնա, որտեղ օրվա թեման ոչ թե աղքատությունն ա լինելու, այլ գիտական նորարարությունը․․․

Ամեն դեպքում գիտության մեջ փողոց փակելով հեղափոխություն չես անի, ու փտախտը դեռ սովետից ա նստած․․․ իմ աչքին Հայաստանում (ֆունդամենտալ) գիտության իրական զարգացման միակ ձևը զրոյից նոր ինստիտուտներ կառուցելն ա, մինչև մնացած ինստիտուտներում մեռնեն գնան, որ նոր սերունդը այդ նոր ինստիտուտների հետ մրցակցելով հներն էլ վերակենդանացնի։ Իսկ սա «չնչին» գումարներով չես անի ու էլի հանգում ենք արաղ թե՞ մեբել դիլեմմային։

Տրիբուն
05.10.2019, 15:38
Վիշ ջան, ասեցի՝ սաղ ստեղ խելոք մարդիկ են, կհասկանան ինչու եմ ասում, կարիք չկա պատճառ֊հետևանքը բացատրելու, մանավանդ որ էլի անվերջ քննարկում ա սկսվելու դրա մասին։ Բայց բացատրեմ, թե ոնց ա աղքատւթյունը մեծանալու. մյուս տարվանից համահարթ հարկումը ուժի մեջ ա մտնելու, ինչի արդյունքում բավական մեծ քաղանակությամբ փող էլ բյուջե չի մտնելու։ Առայժմ էդ
պակասուրդը կոմպենսացնելու որևէ այլընտրանքային տարբերակ չի առաջարկվել։ Ամուլսարի բերած ներդրումները պիտի ծածկեին դրա ահագին մասը, բայց Ամուլսար չենք ուզում, չէ՞, որտև դա իրա հետ լիքը ուրիշ խնդիրներ ա բերելու։

Բյուր, քեզ չի սազում օդի մեջից ենթադրություններ անելով կարծիք գրել։ Ու էլի, քո կարծիքով ՀՀ ՖինՆախում ու Կառավարությունում ապուշներ են նստած, ու սենց սենց պարզ բանը մենակ դու ես ջոկել։

Ուրեմն, 2020 թվական պետական բյուջեի նախագիծը արդեն հաստատվել ա ու ուղարկվել ա ԱԺ, որ ընդունվի։

2020 բյուջեի եկամուտները 200 միլիարդ դրամով ավել են 2019 հաստատված բյուջեից, որը, ոնց մեր նոր կառավարությունն ա սիրում ասել <աննախադեպ ա> :D Ու ամուլսար, մամուլսարները երբեք կապ չեն ունցել համահարթեցման արդյունքում չստացված եկամուտները փախհատուցելու հետ։ Նենց աբսուրդ, օդի մեջից բռնած բան ես ասում, որ բացատրելս էլ չի գալիս։

Երկրորդ, 2020 թվականի բյուջեով 200 միլիարդով նաև ծախսերն են ավելանում, որից լրացուցիչ 48 միլիարդ դրամը գնում ա գուշակի ու՞ր ․․․ սոցիալական պաշտպանություն։ Ի միջի այլոց, էս աճն էլ աննախադեպ։ Այսինքն, էտ <աղքատությունը աճելույա քանի որ համահարթեցում են մտցնում> թեզդ պարզ մանիպուլյացիայա։

Ասածս ինչ ա, սիրուն չի ․․․․ ես հասկանում եմ, որ էս համահարթեցումը քո վրա խիստ ա ազդել, ու մենակ դրա պաճառով դուք Հայաստան չեք գա ապրելու, ոնց հասկանում եմ ընկերդ էլ ա փիս ազդվել դրանից։ Ու հնարավոր ա, որ ես դրան ըմբռնումով եմ մոտենում։ Բայց էտ չի նշանակում որ առանց խնդիրները հասկանալու պետք ա դեզինֆորմացիայով զբաղվել։

Հ․Գ․ Ի միջի այլոց, որ չասես, որ էս համահարթեցումով Նիկոլը վիզ ա դրել հարուստների շահերը պաշտպանի, քանի որ սաղ կյանքը դրա մասին ա երազել ու հեղափոխությունն էլ դրա համար են արել, 2021 թվականից ներդրվում ա տեսանելի հարստության և շքեղ գույքային միավորների պրոգրեսիվ հարկման մեխանիզմ, այսինքն ով էն թվերից սարքած եքա պալատներ ունի ու կոպեկներ ա մուծում հիմա սկսելույա փեշով գույքահարկ վճարել։

StrangeLittleGirl
05.10.2019, 20:11
Է՜հ Բյուր․․․ party pooper-ներիս անունը գետնով տվեցիր, այ տնաշեն։ :)) էտ համահարթեցման հետևանքները թվերով չեն կպնում․․․ նախ էդ ինչքա՞ն ա պակասելու նախքին ռեժիմի հավաքած հարկերից (իմ աչքին արդեն իսկ հարկերի հավաքագրման ավելացումը այդ պակասուրդը փակելու ա), ու էդ ինչքա՞ն պիտի Ամուլսարի հանքը պետբյուջեին նպաստեր, որ դրանով պիտի ծակերը փակեին։ Ասենք արտաքին վարկի վերաֆինանսավորումը պիտի որ Ամուլսարին ամբողջությամբ փոխարինի․ մենակ մի հատ $500մլն-ոց բոնդերի գործարքը տարեկան $10մլն-ից ավել բյուջեին տնտեսելու ա։

Ու նորից, Վիշապի ասած՝ հիմա արաղ ենք առնում, թե՞ մեբել․ պետությունը աղքատություն վերացնի՞, թե գիտություն զարգացնի՞։ Եվ ամեն դեպքում, Նիկո՞լը պիտի գիտությունը զարգացնի։ Թե գրանտերի են դիմում, թող դիմեն ԿԳՆ-ին (կամ հիմա անունը ինչ էլ որ չի), որ այդ «չնչին» ծախսերը փակելը իրենց վրա վերցնեն, թե համագործակցում են, թող ծրագրեր ներկայացնեն ու պետությանը իրենց աջակցելու սցենարներ ներկայացնեն․․․ թե չէ որ պետությունում քո ասած աղքատությունը մեծանալու ա, էդ գիտնականը խի՞ չպիտի արտագաղթի, թե կարա նենց տեղ գնա, որտեղ օրվա թեման ոչ թե աղքատությունն ա լինելու, այլ գիտական նորարարությունը․․․

Ամեն դեպքում գիտության մեջ փողոց փակելով հեղափոխություն չես անի, ու փտախտը դեռ սովետից ա նստած․․․ իմ աչքին Հայաստանում (ֆունդամենտալ) գիտության իրական զարգացման միակ ձևը զրոյից նոր ինստիտուտներ կառուցելն ա, մինչև մնացած ինստիտուտներում մեռնեն գնան, որ նոր սերունդը այդ նոր ինստիտուտների հետ մրցակցելով հներն էլ վերակենդանացնի։ Իսկ սա «չնչին» գումարներով չես անի ու էլի հանգում ենք արաղ թե՞ մեբել դիլեմմային։
Էս պահին աղբյուրը չեմ գտնում, բայց Ամուլսարի տարեկան մուտքը կարծեմ հիսուն միլոն էր լինելու, իսկ համահարթով կորուստը՝ յոթանասուն միլիոն։ Կարող ա թվերը ճշգրիտ չեմ ասում, բայց թվերի հարաբերակցությունը մոտավորապես սենց էր։ Ու իհարկե, կապն էնքան էլ ուղղակի չի. համահարթի անցել են՝ հուսալով, որ ներդրումները կմեծանան, կչեզոքացնեն ու կգերազանցեն համահարթի առաջացրած կորուստը։

Գիտությունը զարգացնելն էլ իհարկե Նիկոլն ինքը իրա տեղը նստած չպիտի անի, բայց կառավարության տեսլականի մեջ պիտի լինի ու պիտի որոշակի քայլեր ձեռնարկվեն թե՛ ֆինանսական, թե՛համակարգային փոփոխություններ անելով։ Էսօր Հայաստանում գիտության զարգացման խոչընդոտները մենակ ֆինանսական չեն, նաև համակարգային են։

Ու համաձայն եմ. գիտության մեջ հեղափոխությունը փողոց փակելով չես անի, զրոյից նոր ինստուտներ ստեղծելն էլ դրա ամենաարդյունավետ լուծումն ա։ Բայց նորից. զրոյից էդ ինստուտները ստեղծելու համար գոնե մինիմում էդ համակարգային փոփոխություններն են պետք, որ ասենք Պողոսը կարողանա իրա գրանտով գա, գիտական խումբ հիմնի Հայաստանում։ Հետո, գիտական խմբերի տարբեր չափերի են լինում։ Կարելի ա սկսել փոքր խմբերից, մանրից մեծացնել։ Մենակ պետք ա նպաստող պայմաններ ունենալ, փողը դրսից էլ կճարվի։

StrangeLittleGirl
05.10.2019, 20:20
Բյուր, քեզ չի սազում օդի մեջից ենթադրություններ անելով կարծիք գրել։ Ու էլի, քո կարծիքով ՀՀ ՖինՆախում ու Կառավարությունում ապուշներ են նստած, ու սենց սենց պարզ բանը մենակ դու ես ջոկել։

Ուրեմն, 2020 թվական պետական բյուջեի նախագիծը արդեն հաստատվել ա ու ուղարկվել ա ԱԺ, որ ընդունվի։

2020 բյուջեի եկամուտները 200 միլիարդ դրամով ավել են 2019 հաստատված բյուջեից, որը, ոնց մեր նոր կառավարությունն ա սիրում ասել <աննախադեպ ա> :D Ու ամուլսար, մամուլսարները երբեք կապ չեն ունցել համահարթեցման արդյունքում չստացված եկամուտները փախհատուցելու հետ։ Նենց աբսուրդ, օդի մեջից բռնած բան ես ասում, որ բացատրելս էլ չի գալիս։

Երկրորդ, 2020 թվականի բյուջեով 200 միլիարդով նաև ծախսերն են ավելանում, որից լրացուցիչ 48 միլիարդ դրամը գնում ա գուշակի ու՞ր ․․․ սոցիալական պաշտպանություն։ Ի միջի այլոց, էս աճն էլ աննախադեպ։ Այսինքն, էտ <աղքատությունը աճելույա քանի որ համահարթեցում են մտցնում> թեզդ պարզ մանիպուլյացիայա։

Ասածս ինչ ա, սիրուն չի ․․․․ ես հասկանում եմ, որ էս համահարթեցումը քո վրա խիստ ա ազդել, ու մենակ դրա պաճառով դուք Հայաստան չեք գա ապրելու, ոնց հասկանում եմ ընկերդ էլ ա փիս ազդվել դրանից։ Ու հնարավոր ա, որ ես դրան ըմբռնումով եմ մոտենում։ Բայց էտ չի նշանակում որ առանց խնդիրները հասկանալու պետք ա դեզինֆորմացիայով զբաղվել։

Հ․Գ․ Ի միջի այլոց, որ չասես, որ էս համահարթեցումով Նիկոլը վիզ ա դրել հարուստների շահերը պաշտպանի, քանի որ սաղ կյանքը դրա մասին ա երազել ու հեղափոխությունն էլ դրա համար են արել, 2021 թվականից ներդրվում ա տեսանելի հարստության և շքեղ գույքային միավորների պրոգրեսիվ հարկման մեխանիզմ, այսինքն ով էն թվերից սարքած եքա պալատներ ունի ու կոպեկներ ա մուծում հիմա սկսելույա փեշով գույքահարկ վճարել։
2020֊ի բյուջեն, ոնց հասկանում եմ, հաստատվել ա 2019֊ին բյուջե մտած փողերի հաշվին, իսկ 2019֊ին, բնական ա, կարար լիքը ավել փող մտներ բյուջե, որտև լիքը բիզնեսմեններ տակները քաքած սկսել են հարկ մուծել։
Նորից ասեմ. Ամուլսարի ու համահարթեցման կապը անուղղակի ա, մանրամասները վերևում։ Իսկ աղքատությունը մյուս տարվանից սկսելու ա աճել սոցիալական անդունդի մեծացման պատճառով։ Ամեն դեպքում, չկա նենց պետություն, որտեղ կա համահարթ հարկում ու չկա մեծացած աղքատության խնդիր։ Նենց որ ես պատճառ չունեմ հավատալու, թե Հայաստանը բացառություն ա լինելու էս հարցում։
Քեզ թվում ա էդ փեշով գույքահա՞րկ են մուծելու միլիարդատերերը, թե՞ ուղղակի դադարեցնելու են փողը գույքի տեսքով կուտակել։ Կարո՞ղ ա էդքան դեբիլ են, էդքանը չֆայմեն։
Նիկոլը վիզ չի դրել հարուստներին պաշտպանի։ Իրա ուշքն ու միտքն իրա հեղինակությունն ու ժողովրդի սերը, որ ուր գնա, մեծարեն։ Բայց այ իրա թիմում կան բավական ծայրահեղ նեոլիբերալ իդիոտներ, ովքեր կարծում են, որ ՀՀԿ֊ն սխալ էր անում, այ իրանք էկել են իշխանության, ճիշտ կանեն, բիզնեսներն առանց կոռուպցիոն գործարքների կհարստանան։

Ամեն դեպքում, էս թեմայով հազար անգամ խոսել ենք, ես էլ հավես չունեմ վիճելու, մանավանդ որ ինձ արդեն դեզինֆորմացիա տարածող էլ հանեցիք։ Դուք երազեք ձեր պայծառ Հայաստանի մասին, բայց հետո չզարմանաք, երբ սրանից քսան տարի հետո էլ Նիկոլը դեռ իշխանության լինի, Հայաստանի կեսը դատարկված, մյուս կեսը՝ սովից զկրտացող։

Տրիբուն
05.10.2019, 20:59
2020֊ի բյուջեն, ոնց հասկանում եմ, հաստատվել ա 2019֊ին բյուջե մտած փողերի հաշվին, իսկ 2019֊ին, բնական ա, կարար լիքը ավել փող մտներ բյուջե, որտև լիքը բիզնեսմեններ տակները քաքած սկսել են հարկ մուծել։

Չկա սենց բան, սխալ ես հասկանում: Ու չասել ասողի չհասկացած բաները նենց հաստատ տոնով ես ասում, որ մարդ սկսում ա ինքը իրա վրա կասկածել :D

Չէ ջան, ամեն տարվա բյուջեն կատարվում ա էտ բյուջետային տարվա ընթացքում հավաքված եկամուտներով։ Շատ չբարդացնենք, պռոստը ընդունի։

Նորից ասեմ. Ամուլսարի ու համահարթեցման կապը անուղղակի ա, մանրամասները վերևում։

Սենց անուղղակի կապեր տեսնելը մանիպուլյացիյա։ Քանի որ մեր բյուջեն ընդհանուր կաթսայա, ցանկացած կորուտը կարելի ա փոխհատուցել ցանկացած այլ եկամտի աճով։ Բայց եթե նույնիսկ արդեն որոշված էլ լիներ որ Ամուլսարը լիարժեք աշխատելու ա, Ամուլսարից ստացած եկամուտը ոչ մի կերպ 2020-ին չէր ստացվելու։

Իսկ աղքատությունը մյուս տարվանից սկսելու ա աճել սոցիալական անդունդի մեծացման պատճառով։

Էլի մանիպուլյացիայով ես զբաղված։ Անդունի մեծանալը աղքատության աճ չի նշանակում։ Ավելին, կարող ա աղքատությունը նվազի, իսկ անդունդը մեկա էլի մեծանա։

Վիշապ
06.10.2019, 00:10
- Գրագետ, էֆեկտիվ, հակակշիռ վերահսկող լծակներով իրավական համակարգ, թափանցիկ ու հանրամատչելի օնլայն տեղեկատվությամբ
- Ապակետրոնացված իշխանական համակարգ՝ բարձր աշխատավարձ ստացող խելացի կարդրերով, քաղաքացիների կողմից ընտրովի դատավորներ
- Ռուսաստանի քամակից պոկված, ազատ ու մրցակցային էներգետիկ համակարգ ու տնտեսություն
- Պարտադիր հարկային հաշվետվություն, հարկերի վերահաշվարկ ու վերադարձ բոլոր քաղաքացիների համար
- Օպտիմալացված անվճար կրթություն, ինտերակտիվ դասընթացների օնլայն հասանելիություն, ամենատարբեր դասընթացներ մեծահասակների համար
- Բարձրագույն կրթության ու զինվորական ծառայության ինտեգրում, աղջիկների պարտադիր զինվորական ծառայություն
- Բարձր էկոլոգիական ստանդարտներ ամեն ինչի նկատմամբ, սկսած պոլիէթիլենային տոպրակների արգելումից վերջացրած բենզինով մեքենաների արգելք խիտ բնակեցված տարածքներ, ցանկացած ընդերքի հետ կապ ունեցող գործողության համար տեղական իշխանությունների ու բնակիչների թույլտվություն
- Քչից շատից օբյեկտիվ, գրագետ ու կառուցողական լրատվություն
- Բարձր քաղաքացիական գիտակցություն ունեցող, մորթապաշտ թերմացքներից ազատված հասարակություն

Հ.Գ. Բարի ցանկություններ են, իրականում բարդ ա, հաշվի առնելով Հայ ժողովդրի մեջ դեռ խորը հաստատված սովետական թերզարգացած մշակույթը: Ստեղ մանրից սկսում եմ համաձայնվել Նիկոլի «Հայաստանի ապագան կախված է մի մարդուց, և այդ մարդը դու ես» թեզի հետ:

Բարեկամ
06.10.2019, 16:17
Տեսնում եմ՝
֊ սովետի փլուզումից հետո հայրենադարձության աննախադեպ աճ,
֊ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում բարձր մասնագիտացում և այս ոլորտի աշխատողների համար բարեկեցիկ կյանք (հիմնականում դրսից աութսորսվելու հաշվին),
֊ այն սերունդը որ հիմա կրթվում է Հայաստանում՝ միջնակարգ և բարձրագույն, որպես վաղվա մասնագետներ, հիմնականում լինելու են անորակ մասնագետներ,
֊ ավելի մաքրված, ազնիվ հասարակություն,
֊ ավելի փորձառու (10֊20 տարիների ընթացքում) ու նույնպես մաքրված կառավարություն

Հայկօ
07.10.2019, 01:05
Հուսամ՝ առանց պատերազմի:

Վիշապ
07.10.2019, 22:38
Հուսամ՝ առանց պատերազմի:

Երևի նկատի ունես առանց լուրջ պատերազմական գործողությունների, թե չէ հենց հիմա Հայաստանը պատերազմի մեջ ա արդեն 31 տարի։
Ու եթե ռեալ մտածենք, մոտ ապագայում խաղաղության նշաններ դեռ չեն երևում, ու պատերազամական գործողությունների վերսկսման ռիսկ կա ամեն օր։

Varzor
08.10.2019, 16:23

բա որ ասում եմ

․․․
2025-ին, ամենայն հավանականությամբ՝ աշնանը, համաշխարհային աշխարհաքաղաքական ճգնաժամի ֆոնի վրա կթեժանա Հայ-Ադրբեջանական կոնֆլիկտը, բայց այս անգամ արդեն շատ ավելի լայնամասշտաբ, սկզբնական շրջանում փոփոխական հաջողություններով։
․․․

Lion
16.11.2019, 00:47
Մինչեւ 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումները...

– Ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը:

Էս հարցում էսօր շատ կարևոր քայլ արվեց, հանաք բան չի -

Ես նշել էի, որ ուսումնասիրել ենք Հունաստանի հավաքականը ու բավականին լավ կարծիք ունեինք։ Այսօր իրոք տեսանք, որ շատ լավ պատրաստված եւ կազմակերպված հավաքական ունեն։ Կարող եմ օբյեկտիվորեն ասել, որ մրցակիցն առավելություն ուներ։ Համարում եմ, որ օբյեկտիվ էր նրանց հաղթանակը,- ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը...

Կարևորը՝ հաստատվեց կարծիքը, կարծում եմ հույները կարող են երջանիկ լինել...