PDA

Դիտել ողջ տարբերակը : Էմիգրանտի օրագիր



Ներսես_AM
26.09.2019, 02:31
Ակումբում շատ կան Հայաստանից դուրս ապրող մարդիկ։ Տարբեր առիթներով բազմաթիվ թեմաներում մեր դիտարկումներն ենք գրում։ Էս թեման կարող ենք համարել «Անկապ Օրագիր» էմիգրանտական ուղղվածությամբ‎։ :)

Էս սկսեմ։
Ընդհանրապես ասում են, որ առաջին սերնդի միգրանտները հիմնականում տենց էլ կարգին չեն ինտեգրվում։ ՈՒ ես հիմա լրիվ տենց եմ ինձ զգում։ Սենց մի տեսակ օդի մեջ մնացած ոնց որ լինեմ։ Ոչ էս կողմ եմ, ոչ էն կողմ։ ՈՒ ահավոր դժվար ա տեղացիներն պատմել թե մինչև հեղափոխության իրավիճակի մասին, թե հեղափոխության ժամանակ ու հետո։ Նաև թե ինչ զգացողություններ ունեիր Հայաստանի էդ տարբեր փուլերով անցնելու ժամանակ։ Միաժամանակ հակառակը թե ինչպիսի պիզդեց ա կատարվում ստեղ վերջին երեք տարում, ու ինչ կարգի զզվանք ես ապրում կառավարության տաբեր անդամների մեծամիտ, լկտի, առանց աչքը թարթելու ստելու ու կրոնական ֆանատիկի նման Բրեքզիթ բարբաջելով։ Մոտս շատ հաճախ դեժավյուներ են լինում ՀՀԿականների հետ։ Չգիտեմ վերջն ինչ ա լինելու, բայց մի տեսակ էս վիճակը հեչ չի դզում։

One_Way_Ticket
26.09.2019, 12:51
Ինձ Վառլամովի էս գրառումն է շատ դուր գալիս։ Լրիվ սրտիցս է։
https://varlamov.ru/2081071.html
Ես հասկացա, որ չեմ կարող ապրել "արևմուտքում": Ձանձրալի է։ Իմը չէ։ Իրականում ես դա առաջ էլ էի գիտակցում, բայց պետք էր փորձել։ Համ էլ սկզբում հետաքրքիր էր, լիքը նոր բան, պլյուս արդյունքում որպես "օժիտ" մնաց ավստրալիական անձնագիրը, որը պետք է գալիս ու դեռ շատ պետք կգա։
Բայց Հայաստան էլ չեմ ուզում։ Սլավոնական երկրներն եմ սիրում (պլյուս Լիտվան ու Լատվիան, մինուս Չեխիան ու Բուլղարիան)։ Հլը որ Ռիգայում եմ տեղավորվել ու գոհ եմ, տեսնենք ինչ կստացվի։

Շինարար
26.09.2019, 13:32
Շատ եմ լսել, որ հատկապես պոստսովետի ժողովուրդը ոչ էստեղ են ինտեգրված զգում, ոչ էլ տանն են էստեղից հետո տանը զգում: Ասում են՝ նախընտրում են դրսում, բայց իրանց պես պոստսովետից մարդկանց միջավայրում:

Ես ինձ շատ լավ եմ զգում: Ավելի համարձակ եմ, ավելի նախաձեռնող, աչքաբաց, քան Հայաստանում էի կարողանում լինել: Չգիտեմ՝ Հայաստանում պատանեկության շրջանում շրրջապատին ինտեգրվելու ինչ-որ ընթացք բաց եմ թողել ու էլ չէր ստացվում հետ ինտեգրվել: Մարդկանց հետ հաղորդակցության գործիքակազմին չէի տիրապետում, թե ոնց: Էստեղ էդ պահը չի խանգարում, որովհետև մարդիկ գիտեն այլ մշակույթից եմ գալիս: Էդ զգացողությունը համենայն դեպս, որ մարդիկ գիտեն, ինձ իմ գործողություններում, շփման մեջ ինչ-որ ազատություն ա տալիս: Ավելի անկաշկանդ եմ ինձ զգում: Իհարկե վերջին հաշվով ես ինքս ամաչկոտ մարդ եմ, բայց դրսում ինձ ավելի քիչ ա դա խանգարում: Ու կապ չունի կոնկրետ դուրսը Հայատսանից արևմուտք ա, թե արևելք, որովհետև նույնքան հեշտ ա ինձ համար հաղորդակցվել Եգիպտոսում, որքան Մեծ Բրիտանիայում: Գիտակցում եմ, որ պատճառը Հայաստանը չի, այլ ես եմ, բայց դե վերոնշյալ պատճառներով սենց ա ստացվել: Ինչ արած:

Իհարկե լիքը խնդիրներ էլ կան: Էս իմ երկիրը չի: Ու միշտ դա զգացվելու ա: Մենակ էս տեղին չեմ կարող մեղադրել, որովհետև էլի ինձնից էլ ա գալիս: Հոգով-սրտով ես Հայաստանում եմ: Ինձ Հայաստանի քաղաքական անցուդարձը, կյանքը անհամեմատելիորեն ավելի ա հուզում, հետաքրքրում, անհանգստացնում, քան էստեղի: Միշտ զարմանում եմ, որ դրսեցի ընկերներս ոգևորված քաղաքական թեմաներ են քննարկում, քննադատում ինչ-որ բաներ էստեղ, երբ ասենք իրանց երկրներում իրավիճակը ավելի խրթին ա, բայց լռում են էդ մասին:

Մի խոսքով, ինձ թվում ա՝ պատրաստ եմ ապագաս Մեծ Բրիտանիայում հաստատել, մնում ա՝ Մեծ Բրիտանիան պատրաստ լինի::D Ին շա՛ Ալլահ:

Adam
26.09.2019, 17:20
Ըստ իս, էն մարդիկ, ովքեր լիովին չեն կարողանում ինտեգրվել որևիցե օտար երկրում, լեզվի տիրապետման խնդիր ունեն:
Էմիգրանտի ինտեգրման առաջին ու ամենակարևոր գրավականը տեղի լեզվով սահուն խոսել կարողանալն ա: Եթե չէ՝ ուրեմն իրեն ոչ մի շրջապատ լուրջ չի ընդունի: Իր հետ կշփվեն, բայց էնպես չեն շփվի, ինչ ուրիշ « նորմալ » մարդկանց հետ: Իրեն կիզոլացնեն:

Ու էստեղ կապ չունի էմիգրանտի ո՛չ ազգությունը, ո՛չ մաշկի գույնը, ո՛չ հետերո/գեյ լինելը ու ոչ էլ կրոնը: Միակ պայմանը լեզուն լավ խոսելն ա: Մարդիկ չեն ուզում (հավես չունեն՝ գլուխ ցավացնեն ու փորձեն ամեն վայրկյան հասկանան, թե դիմացինն ինչ ա ուզում ասած լինի խոսալու ժամանակ: Մարդիկ առանց մտածելու շփվել են ուզում ու եթե տեսնում են, որ դու չես կարողանում շփվես իրանց պես՝ մեխանիկորեն չեն շփվում քեզ հետ (կամ շփվում են, բայց ոչ նենց, ոնց որ պետք ա):

Ըստ այդմ էլ՝ դրանից էլ գալիս ա տվյալ էմիգրանտի ցանկության նվազումը տվյալ երկրի քաղաքացիների հետ շփվելու (մանթո իրա լեզվի բարիերից.) ու… ինչ պիտի անի՞ … պիտի շփվի տվյալ երկրում գտնվող իրա հայրենակիցների հետ միայն, որ իրան բոլյե մենյե մարդ զգա: Էդքանը: Եթե էմիգրանտը լեզուն գցեց երկրորդ կամ երրորդ պլան՝ ինքը երբեք ոչ մեկի կողմից լուրջ չի ընդունվելու ու համարելու ա ինքն իրեն չինտեգրված ու մշտապես իրա հայրենիքն ա տենչելու ու ապրելու ա իրա լքած երկրի կյանքով:

Բարեկամ
27.09.2019, 06:04
Ամեն անգամ Հայաստան գալիս, երբ օդանավակայանից տուն ճանապարհին եմ, մի մռայլ ու տխուր թուխպ է ասես ուղեկցում ինձ․ շուրջս (ֆիզիկապես և հոգեպես) գորշ է երևում ամեն ինչ - փողոցները, շենքերը, շրջապատը, կյանքը, մարդիկ։ Ու թեև ես ինքս չեմ ընտրել հեռանալս, ու միշտ (խորքային) դեմ եմ եղել ու եմ հեռանալուն՝ մշտապես սփոփելով ինքս ինձ երբևէ վերադառնալու մտադրությամբ, այդ պահին՝ օդանավակայանից տուն ճանապարհին, հոգուս խորքում ինչ-որ տեղ ուրախանում եմ գաղտնի, որ ես ընդամենը այցի եմ, մի որոշ ժամանակով, ու դատապարտված չեմ այս ընկալածս գորշության մեջ հարատև մխրճվելու։

Հետո անցնում է օր։ Իրերը ստանում են իմաստներ։ Ավելի ճիշտ՝ սկսում եմ նկատել իմաստները։ Հայաստանում իրերն իմաստ ունեն։ Գորշությունը մղվում է հետին պլան և չի խանգարում այլևս։ Հայաստանում ամեն ինչ իմաստ ունի։ Ի տարբերություն դրսի։ Եվ այդ իմաստը ցրում է անբարեկարգությունը, անհարմարությունները, նույնիսկ անընդունելին։

Անցնում են օրեր։ Սկսում է արթնանալ ու աշխուժանալ պատկանելիության զգացողություն, թեև ծուռումուռը չես դադարում տեսնել ու չընդունել։ Ու այնքան արագ, հեշտ ու սահուն է տեղի ունենում զգացողությանդ այդ կերպարանափոխումը, որ ավելի շուտ վերադարձ է, քան ինտեգրում կամ ադապտացիա: Եվ թեև սա նոր իրականություն է, ոչ այն, ինչ թողել էիր հեռանալիս, բարեբախտաբար, միևնույն է՝ վերադարձ է։

Հետո մնում են հաշված օրեր, ու դժվարանում ես հասկանալ՝ կուզենայի՞ր իսկապես ընդմիշտ մնալ, թե՞ ընդամենը լավ է ու ոչ այնքան լավի հանդեպ էլ հանդուժող ես, որովհետև այցելու ես ժամանակավոր, դատապարտված չես։

Այդ հարցի պատասխանը երևի թե երբևէ չիմանամ։

One_Way_Ticket
27.09.2019, 12:47
"Окно в Париж"-ից էս դրվագը շատ եմ սիրում։ Չնայած իմմիգրանտը կեղծավոր է դուրս գալիս, միևնույնն է՝ լիքը ճիշտ բաներ է ասում։ Ամբողջ ֆիլմն է լավը, խորհուրդ կտամ նայել։


http://www.youtube.com/watch?v=SwImOofyA-U

ivy
27.09.2019, 14:19
Հայաստանի հետ բարդ հարաբերությունների մեջ եմ. մի ձև մաշված ամուսնություն է հիշեցնում: Էն որ տարիների ուժով կապված եք, բայց սեր չի մնացել:

Գերմանիայում ահագին հարմարված եմ, կարելի է ասել՝ ինտեգրված: Երևի ինչ-որ չափով էլ գերմանացել եմ. ամեն դեպքում ինձ վատ չեմ զգում էստեղ՝ համեմատած սկզբնական շրջանի հետ: Բայց չեմ կարծում, որ ընդմիշտ էստեղ եմ մնալու: Հենց աղջիկս մեծանա, կսկսեմ թափառել աշխարհով՝ ամեն տեղ մի երկու տարի: Կարծում եմ, աշխատանք միշտ էլ կարող եմ գտնել. համենանյդեպս ինքնվաստահության պակաս էդ հարցում չունեմ:
Աշխարհում էնքան բաներ կան տեսնելու ու ապրելու, ես էլ էությամբ բնավորվող չեմ: Կարծում եմ, ինձ դեռ լիքը հավես ճամփաներ են սպասվում առջևում:

Վիշապ
27.09.2019, 21:44
Ես մինչև ուսանող լինելս Հայաստանը շատ էի սիրում, սիրելս որն ա, գժվում էի։ Իմ ծննդավայրը, Երևանը, մորական գյուղը, տո հորական գյուղն էլ, ուշքից գնում էի ճռճռան ու ցնցվող ավտոբուսներով (ՊԱԶ) տեղ գնալու համար, ու ինչքան երկար՝ էդքան կայֆ։
Հետո թարսի պես իմ չափահաս դառնալը համընկավ հիմար անցումային տարիների հետ, դրան գումարած ընտանեկան խնդիրները, ծնողիս ծանր առողջական վիճակը, մեր աղքատ դրությունը, երկրում անիշխանությունը, բարձիթողիությունը ու բարդակը, մարդկանց անասուն վերաբերմունքը իրար ու երկրի նկատմամբ, էդ սաղ կուտակվեցին ու քաքմեջ արեցին իմ սերն ու մնացած ռոմանտիկ զգացմունքները գձե տը մի 20 տարով։ Բայց հիմա ես արդեն ներել եմ Հայաստանին, ոչ մի խռովկանություն չկա, պոլնի բարիդրացիական հարաբերություններ են, իմ մեջ էլ ու երկրում էլ առողջացման նշաններ կան, ու երևի լավ ա լինելու։
Ու եթե ասենք Հնդկաստանում չեք եղել, ապա Հայաստանի հնդիկներին հարցրեք, կտեսնեք, որ կասեն թե ինչքան հրաշալի երկիր ա Հայաստանը։ Բայց իռացիոնալությունն ու էկոլոգիան մեկ է ինձ ներվայացնում է, որովհետև երևի ահագին շփացել եմ Կալիֆորնիայի սուպեր-հարմարավետ վիճակից։
Մյուս կողմից էլ, One_Way_Ticket -ի նշած վիճակն էլ է ինձ ծանոթ, իսկապես ձանձրալի է մինիմալ պրոբլեմներով ապրելը, դրա համար էլ սպասում եմ մյուս տարի ամերիկյան անձնագիրս ստանալուն (չեմ ուզում կորցնել էդ թանկարժեք քաղաքացիությունը), ու մի քիչ երևի կյանքը կբարդացնենք:
Ինձ համար իդեալական կլիներ տարվա մի մասը Հայաստանում ապրելը, մյուս մասն էլ տարբեր տեղեր քարշ գալը։ Հլը որ մտածում եմ կես-կես՝ Հայաստան-Նահանգներ։ Ու նաև մտածում եմ հայ ու ամերիկացի երեխաներ որդեգրենք ու խառնենք իրար։ Եսի՞մ, հլը որ երազում եմ, մի քիչ էլ ա պետք փող աշխատել, էգոիզմս էլ ա խանգարում, առողջությունս էլ երևելի չի, տեսնենք :Ճ

Բարեկամ
30.09.2019, 17:45
Լավ փախավ One_Way_Ticket-ը Ավստրալիայից։
Ուրիշ ոչ մի տեղ նման անհամուհոտ, անհետաքրքիր մարդիկ չեմ տեսել, ինչպիսիք ավստրալիացիներն են։ Մաշված, անոգի, անթրթիռ։

Որևէ երկիր ճամփորդությունից հետո, երբ մոտենում ես գեյթին, միանգամից ճանաչում ես, որ դա դեպի Սիդնեյ թռիչքն ա. Էդ մաշված ու անմշակ, գունաթափ մասսան մի տեսակ անձկություն ա բերում ու ջուրը գցում նախորդ երկրներից ստացածդ լիցքն ու ոգևորությունը։
Մի տեսակ միաչափ կանխատեսելիություն, ավելի ճիշտ՝ պարզունակ ռամիկություն կա էս դալուկ, ոչինչ չասող հայացքով ու ոգեղենության իսպառ բացակայությամբ ազգաբնակչության դիմագծի մեջ։ Հա, թեև երիտասարդ, բայց կարծես էսպիսի դիմագիծ ունեցող ազգ են էս անգլոսաքսոնյան վերաբնակիչները, որոնց նախահայրերը հազիվ մի երկու դար առաջ հեռավոր մայրացամաքը ոտք դրած կա՜մ աքսորված բանտարկյալներ էին, կա'մ նրանց վերակացուները, խոշոր հաշվով։

Ամենամեծ միօրինակությունն ինձ համար ոչինչ չասող հայացքն ա, որոնցից էստեղ ամենուր են։

Բարեկամ
01.10.2019, 08:59
Հատված օրագրից․

19 սեպտեմբերի, 2017

Հայաստանից նոր ենք վերադարձել, երկրորդ օրն է՝ աղջկաս տանում եմ դպրոց, մեքենայի մեջ՝ ճանապարհին հարցնում եմ․ ո՞նց էր օրդ երեկ։ Ուսերն է թոթվում։ Հետո թե՝ գիտես, երեկ ընկերուհուս ընդմիջմանն ասացի՝ ուզում եմ հետ գնամ Հայաստան։ Ինչու՞՝ հարցնում եմ։ Nothing happens here, ասաց։

Այսօր առավոտյան դուրս եկա շենքից, մուտքի մոտ մանուշակագույն շալվարով և մանուշակագույն կոշիկներով տարեց չինուհին է, որ աչքերը փակ, դանդաղ քայլում էր մի տասը մետր երկարությամբ հետ ու առաջ, առաջ ու հետ, խոտ հնձելու պես ձեռքերը դանդաղ աջ-ձախ, ձախ-աջ շարժելով՝ ասես հապաղումով կադր, ու գլխով մեղմ բարևում ինձ, աչքերը փակ, զգալով, երևի, շողքս։ Մյուս մայթին, իր մեքենայի մոտ, գիրուկ հնդկուհին է, սև, խիտ մազերն ուսերին փռած, ծխում, վրա-վրա, ագահաբար, մատով կտտացնելով մոխիրը գետնին, մինչ առատորեն բաց կթողնի ծուխը բերանից, գլուխը կախ՝ մտածելով ինչ-որ։
Այս տեսարանը ես տեսնում եմ ամեն աշխատանքային օր, նույն ժամին, դետալների նույն ճշգրտությամբ։ Երևի սա էլ մասն է նրա, որ այստեղ, իրոք, ոչինչ չի կատարվում, քանի որ մեծ հաշվով ոչինչ չի փոխվում, ու շուրջն էլ արդեն ոչ թե կանխատեսելի է, այլ հաստատատեսելի։

Բարեկամ
01.10.2019, 09:06
Հատված օրագրից․

16 նոյեմբերի, 2016

Առավոտյան մեր տնամերձ փողոցի վրա, երբ աղջկաս հետ շտապ-շտապ քայլում էինք դեպի մեքենաս /ինչպես միշտ՝ ուշանում ենք դպրոցից/, այսպիսի մի տեսարանի ականատես եղա աչքի պոչով, մի քանի վայրկյան. մի տղամարդ, ճերմակաթույր, կոկիկ բիզնես-վերնաշապիկով և փողկապով, ձեռքին կարմիր ու կապույտ ակումուլյատորային սեղմիչներ, որոնց ես կոկորդիլոսիկներ եմ անվանում և որոնց ծանոթ եմ լավ սեփական փորձի, ավելի շուտ անփութության բերումով, կանգնած էր մեքենայի բաց կապոտի առջև, կոկորդիլոսիկների լարերի մի ծայրը մեկ ուրիշ մեքենայի ակումլյատորին միացրած, և փորձում էր լիցքավորել առաջին մեքենայի մեռած ակումլյատորը: Ակումլյատորները սովորաբար մեռնում են, երբ մեքենայի լույսերը մոռանում ես անջատել մեքենայից դուրս գալիս կամ երբ մի հինգ տարի ծառայել է արդեն և շունչը փչում է մի գեղեցիկ օր:
Մեքենայի մոտ, քիչ այն կողմ մի կին էր կանգնած, տխուր ու դժբախտ դեմքով, իսկ կողքին մի չորս տարեկան երեխա ճռվողում էր անդադար՝ ՛՛Սա մե՛ր մեքենան է, մի՛ կպիր մեր մեքենային՛՛:
Տեսարանն այդ ողողված էր գարնանային արևի խաղացկուն ստվերներով, և ես հիշեցի ինձ հետ տեղի ունեցած մի պատահարի մասին, սրանից մի երկու տարի առաջ:

Ամուսինս գործուղման էր արտերկիր, և երկու երեխաներիս մենակ էի առավոտյան դպրոց հասցնում, տարբեր դպրոցներ: Առաջինը տղայիս էի տանում, հետո՝ աղջկաս, և այնուհետև շարունակում ճանապարհս դեպի աշխատավայր: Եվ այդ ամենը, ինչպես միշտ, շտապելով, ուշանալով:
Այդ առավոտ, նոր էի երեխաներին բարձել և դուրս եկել մայրուղի, երբ զգացի, որ մեքենան թեթևակի ՛՛պարում է՛՛ հետնամասում: Շարունակում եմ ընթանալ՝ հուսալով, որ ինձ է թվացել կամ շուտով կնորմալանա, բայց դեռ մի քանի մետր չանցած ինչ-որ բան տեղի ունեցավ, և միայն այն եմ հիշում, որ առավոտյան խճողված երթևեկության մեջ հազիվ ինձ նետեցի ձախ, փողոցից դուրս ու կանգնեցի: Իջա մեքենայից, տեսնեմ՝ հետևի անիվը տափակել, դարձել է բլիթ: Խառնված՝ զանգում եմ ամուսնուս, հակառակ ժամային գոտի, թե ինչ անեմ, ոնց անեմ, արի, փրկի: Ասում է՝ մեկին խնդրի, թող անիվը փոխի: Ասում եմ՝ բա անիվ որտեղի՞ց: Ասում է՝ բեռնախցիկում կա պահուստային: Բեռնախցիկու՞մ, երբեք չեմ նկատել... Բայց էլ ժամանակ չեմ կորցնում, երեխաներն ուշանում են դասից, ես՝ աշխատանքից, նայում եմ շուրջս, հենց կողքիս մի հյուրանոցի հետնամասն է, որի պահեստային դռնից դուրս էր գալիս բանվորական շորերով մի մարդ՝ իր գործին: Ցույց եմ տալիս անիվը և խնդրում օգնել: Մարդը բացում է բեռնախցիկս, ի զարմանս ինձ՝ բարձրացնում է խցիկի՝ բանից պարզվում է կրկնակի հատակը, ի ապշածությունս ինձ՝ ենթահարկից հանում պահուստային անիվը, որի ո՛չ գոյության մասին գիտեի, ո՛չ էլ ենթահարկի հնարավորության: Այնտեղ, պարզվում է, ինչ-որ գործիքներ էլ կային, որոնց միջոցով մարդն անջատում է վնասված անիվը, տեղադրում նորը, իսկ վնասվածը դնում հնի տեղը, խցիկի ենթահարկում: Այս ամենը տևում է երևի մի տասնհինգ րոպե, որի ընթացքվում ես տղայիս ուղարկում եմ դպրոց՝ ոտքով, որ գոնե քիչ ուշանա:
Երբ մարդն ավարտել էր աշխատանքն ու մրոտ ձեռքերն էր թափ տալիս, չգիտեի ինչպես հեղեղեի շնորհակալություններով, որ փրկեց ինձ՝ անօգնականիս, այդ օրհասական պահին ու դրության մեջ, և ուզում եմ վճարել իր աշխատանքի դիմաց: Ուղղակի գաղափար չունեմ, թե որքան տամ, որ ճիշտ լինի և խնդրում եմ, որ ինքը գինն ասի: Մարդը շփոթվում է և թոթովում, թե ոչինչ պետք չէ: Չէ, ո՞նց պետք չէ, այդքան չարչարվեցիք, ուրիշ ում պիտի գտնեի, ոնց պիտի անեի, Դուք պարզապես փրկել եք ինձ, և պնդում եմ, որ որևէ գին ասի: Մարդն այսպես տարօրինակ, թեթևակի ծուռ ժպիտով նայում է ինձ և ասում՝ լավ, դե մի տասը դոլար: Տալիս եմ տասնհինգ և կրկին հորդալով բազում շնորհակալություններ, նստում եմ մեքենաս, տանում աղջկաս դպրոց, կարգին ուշացած իհարկե, ես էլ՝ գործի:
Աշխատանքի վայրում պատմում եմ գլխիս եկածը և երկնքից ընկած բանվորի մասին, որն այնքան բարի էր, այնքան պատրաստակամ և այնքան տեղին հայտնված: Եվ երբ վերջում նշեցի, որ գումար էլ չէր ուզում վերցնել, ստիպել եմ, բոլորը հանկարծ սկսեցին հռհռալ: Եվ միայն հետո իմացա, որ կա այսպիսի չգրված օրենք. կինը, փողոցի մեջտեղում, իջած անվով՝ առաջին իսկ պատահած տղամարդը պարտավոր է կանգնել և օգնել, անգամ եթե փողկապով է ու ճերմակ բիզնես-վերնաշապիկով և շտապում է կարևոր բիզնես-հանդիպման, միևնույնն է, պարտավոր է իջնել իր մեքենայից, քշտել թևերն ու մրոտվելով փոխել անիվը, անվճար՝ իհարկե, ոչ մի խոսք այդ մասին :) Եվ այդ օրենքը ոչ մի տղամարդ երբեք չի շրջանցում, ինչքան էլ որ զբաղված լինի: Ահա այդպես:

StrangeLittleGirl
01.10.2019, 22:00
«Ինտեգրացիա» բառը երևի կյանքիս վերջին հինգ տարիների ամենաչարչրկված, չարաշահված ու տեղի֊անտեղի օգտագործված բառն ա։ Աջ քաղաքական ուժերը սարքել են մատի փաթաթան ու ասում են, թե իմիգրանտը լիարժեք ինտեգրված չի, եթե գարեջուր չի խմում, խոզի միս չի ուտում, Քրիսմըս չի նշում։ Ձախ ուժերը հիշեցնում են, որ ինտեգրացիան ու ասիմիլյացիան խառնել պետք չի։ Իսկ ինձ համար էդ ամենը մենակ ամեն տարի գնալով ավելի խստացող իմիգրացիոն օրենքներ են ու իմ՝ «ոչ֊արևմտյան իմիգրանտի» կերպարը որպես քաղաքական խաղաքարտ օգտագործելը։

Ես չգիտեմ՝ Դանիայում ինչքան եմ մնալու։ Չգիտեմ ոչ թե նրա համար, որ պլանավորում եմ էստեղից գնալ, այլ որովհետև չունեմ էստեղի քաղաքացիություն, չունեմ մշտական կացության իրավունք ու չունեմ մշտական աշխատանք։ Ինձ էստեղ պահող միակ բանն անձնական կյանքս է, մեկ էլ էն, որ պարզապես սիրում եմ Դանիայում ապրել։ Բայց մի օր կարող եմ հոգնել էս մշտական ժամանակավոր վիճակից ու հենց ընկերոջս հետ տեղափոխվել ուրիշ երկիր՝ Ֆրանսիա, Գերմանիա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, բայց ոչ երբեք Հայաստան. այ էս մի բանում վստահ եմ։

Հեղափոխությունը մի կողմ թողնենք, բայց Հայաստան չեմ վերադառնալու, որովհետև էնտեղ միշտ ինձ օտար եմ զգացել ու շատ ավելի օտար եմ զգացել էն ժամանակ, երբ իրերս հավաքած վերադարձել եմ ու փորձել կյանքս էնտեղ կառուցել։ Ու հիմա ինչքան ժամանակ է անցնում, էնքան Հայաստանի հետ կապը թուլանում է։ Թուլանում է նախկինում գոյություն ունեցած կապի իմաստով. գնալով պակասում են էնտեղ ինձ համար որևէ նշանակություն ունեցող մարդիկ։ Ընտանիքիս մի մասն էլ էնտեղ չէ, ընկերներիցս շատերն էլ գնացել են։ Հիմա Հայաստանը դարձել է պարտականության նման մի բան, որտեղ գալիս եմ արագ֊արագ մի քանի հարազատ մարդկանց տեսնելու, որոշ պրակտիկ հարցեր լուծելու, որոշ պրոյեկտներ անելու կամ դրանց իրականացմանը մասնակցելու ու մի քիչ էլ արևի դոզա ստանալու։ Բայց գնալով էս ամենի ցանկությունն էլ է մարում։ Վերջերս էլ ընկերոջս հետաքրքրության համար հարցրի, թե արդյոք կուզենար Հայաստան տեղափոխվեր։ Պատասխանեց, որ մի տարի առաջ ավելի հավանական էր, բայց հիմա ոնց որ չէ։ «Համահարթ հարկմամբ երկրում ապրել չեմ ուզում»,֊ ասաց։

Ես էլ չեմ ուզում։ Քաղաքականապես անտանելի բևեռեցված երկրում ապրել չեմ ուզում։ Չեմ ուզում ապրել մի երկրում, որտեղ ինձ մշտապես օտար ու չհասկացված եմ զգացել։ Ինչքան էլ տարօրինակ լինի, Դանիայում ես ինձ շատ ավելի շատ եմ իմ միջավայրում զգում (հատկապես Կոպենհագենի ու Օրհուսի որոշ հատվածներում)։ Չնայած որ «ոչ֊արևմտյան իմիգրանտի»՝ աջ ուժերի ստեղծած կերպարին ոչ մի կերպ չեմ համապատասխանում (տանը նստած յոթ երեխա չեմ մեծացնում, մահմեդական չեմ, բարձրագույն կրթություն ունեմ, աշխատում եմ ու հարկեր վճարում), արտաքնապես էլ դեռ հեռվից նկատում են, որ տեղացի չեմ, բայց էստեղի իմ միջավայրի հետ ես շատ ավելի շատ ընդհանրություններ ունեմ, քան Հայաստանի։ Իսկ միջավայր ասելով նկատի չունեմ խնամքով ֆիլտրված ընկերական շրջապատս, այլ փողոցի պատահական անցորդին, լվացքատանը հանդիպած հարևանին, սրճարանում կողքի սեղանին նստած անծանոթին։ Մարդկանց մենակ երեսին նայելիս շատ հեշտ կարելի է կռահել ընդհանուր արժեհամակարգի ու գաղափարների մասին (իհարկե, նույն հաջողությամբ աջական իդիոտներին էլ ես նկատում, բայց իմ անմիջական միջավայրում նրանք ահավոր քիչ են հանդիպում)։

Վերադառնանք ինտեգրացիային։ Երբ նոր էի եկել Դանիա, շատ լավ գիտեի, թե ինտեգրվելու համար ինչ քայլեր են պետք անել։ Դասագիրքը լավ սերտած աշակերտի նման հենց առաջին օրվանից գործի անցա ու սկսեցի «ինտեգրվել»։ Հիմա չգիտեմ ինտեգրացիան ինչ է։ Գիտեմ, որ ինչքան էլ ապրեմ էստեղ, եթե անգամ մի գեղեցիկ օր դանիական անձնագիր ստանամ, միևնույն է, շարունակելու եմ հայ մնալ։ Գիտեմ նաև, որ իմ մազերի գույնը երբեք չի փոխվելու։ Գիտեմ, որ խոզի միս չեմ ուտելու (բայց բուսակեր դանիացիներ էլ կան), իսկ Քրիսմըսն ինձ համար միշտ խորթ տոն է մնալու։ Բայց մյուս կողմից, դանիական քաղաքական անցուդարձը մինչև ուղնուծուծը գիտեմ։ Էստեղի քաղաքական գործիչների շնչած ամեն տեսակի օդերից ծանոթ եմ, արտաբերած ամեն բառը կարդում եմ։ Մշակույթից ու պատմությունից էնպիսի մանրուքներ գիտեմ, որ տեղացիներն իրենք էլ չգիտեն ու զարմանում են, թե որտեղից գիտեմ։ Գրողը տանի, անգամ էս պահի իմ գիտական թեման հենց իրենց լեզուն է։ Բայց, միևնույն է, էստեղի կյանքիս գրեթե հանգամանքները ժամանակավոր են, իսկ մշտականները՝ տեղափոխելի։

Գաղթական
02.10.2019, 01:36
*
Ինձ մոտ չի ստացվել ասիմիլացվել տեղի բնակչության հետ:
Չեմ էլ ձգտել.
Չեմ ուզեցել:

Փոխարենը` բավականաչափ ինտեգրված եմ հասարակական վարք ու բարքին:
Երկար ուսումնասիրել եմ մշակույթն ու նիստուկացը ու առերես փոխառել..

Առերես` որովհետև շատ բաներ կային, որ սրտովս չէին, իմը չէին...

Բայց տեղացիների կողմից լիարժեք ընդունված լինելը ենթադրում էր ընդունել ու քոնը դարձնել այն ամենն, ինչ հատուկ է իրենց:
Իսկ իրենց կողմից որպես իրենցն ընդունվել ու դրանով իսկ առաջ շարժվել ինձ պետք էր..

Այսպիսով` ես ես-ս փորձեցի կիսել երկու մասի` առերևույթ ու իրական.
1. Ինչպես որ կերևայի լիարժեք ասիմիլացված դեպքում,
2. Ինչպես որ ես կայի իրականում` իմ ազգակից ու հարազատ միջավայրի հետ:

Առերևույթ ու լիարժեք ասիմիլացված էի դրսի մարդկանց հետ, ում դա հենց էդպես էլ ձեռք էր տալիս..
Բայց իրապես մտերիմ հարաբերություն հաստատել քչերի հետ էր հաջողվում,
Որովհետև ինձ որպես մտերիմ ընդունելու համար մարդը պիտի ընդուներ ինձ էնպես ինչպես ես էի իրականում:
Իսկ իրականը ես հատուկենտների առջև էի բացում ու, առավել ևս, <հատուկենտներ>-ից ամեն ոք չէր դա հասկանում...

Ի վերջո` թքեցի ամեն տեսակ դերասանության վրա ու դերասանական մտերմության վրա...
ՈՒ իրենց հերն էլ անիծած ))

**
Տանս Սրբի անկյուն ունեմ.
Առաքելական Խաչ, Հայկական Եռագույն ու Երևանի մեր տան բակից մի բուռ Հող` պնակում զետեղված:
Էս ամենը տեղավորել էլ մի շքավոր պատվանդանի վրա` մեր տան հյուրասենյակում, որը շատ մարդու աչք էր ծակում ու անհարկի հարցեր առաջացնում..
Որոշեցի, որ դա բոլորի համար չի, այլ` միայն մեր ու տեղափոխեցի աշխատասենյակս..
..բայց դառնությամբ տեղափոխեցի..
Որովհետև դա մի տեսակ կարծես թե բողոքի ճիչ լիներ..
Որ հարգանքը փոխադարձ է լինում,
Որ եթե ես ձեզ եմ ընդունում էնպիսին, ինչպին կաք,
ՈՒրեմն և դուք ինձ պիտի ընդունեք ինչպես կամ..

***
Անծանոթ քաղաքում անծանոթ փողոցով էի անցնում` ինձ անհրաժեշտ հասցեն փնտրելով..
Մեկ էլ ոնց-որ ինչ-որ ներքին ձայն ստիպեր ինձ կանգ առնել..
Իրոք` չկարողացա բացատրություն գտնել, թե ինչու, բայց մեքենան կայանեցի մայթեզրին ու դուրս եկա..
Գետի ափին էի կայանած,
Իսկ մյուս ափին` շուրջս զննելուց հետո` հայտնաբերեցի իրեն (նկարը ստորև)...

Չգիտեմ, թե դա ինչ ուժեղ աուրա էր ստեղծել, որ զգացի..
Երևի դա էլ էդպիսի մի ինչ-որ մեկի բողոքի ճիչն էր արտահայտված...
Մեքենան շուռ տվեցի, դուրս եկա գետի մյուս ափ, որ դրա հեղինակ էդ մարդուն հանդիպեմ, ձեռքը սեղմեմ..
Բայց դուռը բացող չկար..

Երևի էդպես ավելի սիմվոլիկ էր...

Հ.Գ.
Մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում,
Բայց մեզ էլ գիտենք` մեզ Հայ են ասում...

https://i.postimg.cc/NG14fndn/IMG-0315.jpg

Գաղթական
07.10.2019, 13:31
3 շաբաթ ա բացակա էի աշխատավայրից:
ՈՒ էսօր իմացա, որ լիքը նոր աշխատողներ ենք ստացել:

Յանասըրչս միացրած գնացի ցուցակները ստուգելու ու մի Յան ֆսյո-ժը գտա..

Ջահել տղա էր՝ հազիվ մի 20տ:

Էլի մեր հայն ա, ուղղակի տխուր ա, երբ տեսնում ես, որ հայերեն չգիտի..
Առավել ևս եթե Հայաստանում ա ծնվել..

Հա՝ կարելի ա փորձել արդարացնել, իբր Հայաստանում շատերի մոտ հայապահպանության բնազդը քիչ մը բթացած ա, որտև սաղ հայ են ու տենց խնդիր չկա դրված՝ երեխեն ուզի-չուզի մշակութակիր հայ ա մեծանում:
Բայց արի ու տես, որ դրսում հայտնվելով էլ ոմանց մոտ էդ բնազդը չի ակտիվանում..

Մեղադրելու չի..
Ամեն մարդ ինքն է որոշում իր priority-ները..
ՈՒղղակի՝ արմատներից կտրված ծառն ինչքան էլ որ բարենպաստ պայմաններում պահես ու ջրես, մեկ ա՝ չորացման ա դատապարտված...

One_Way_Ticket
12.10.2019, 23:41
Տրոլեյբուսով տեղ էի գնում։ Մի հարբած ջահել մոտեցավ, սկսեց լատվիերեն խոսել։
- Я не понимаю.
- А-а-а, это, можно позвонить?
Հազիվ էր ոտքի վրա կանգնում, մտածեցի, որ եթե մտքին կա հեռախոսը վերցնել-փախնել, կհասցնեմ բռնել։
Ինքնուրույն չէր կարողանում էկրանի վրա ճիշտ թվերը սեղմել, ոչ էլ կարողանում էր թվերը ռուսերեն նորմալ ասել, որ ես հավաքեի համարը։ Մի տատիկ միացավ, թե թող համարը լատվիերեն ասի, ես կթարգմանեմ։ Տատիի օգնությամբ կարողացանք զանգել։ Բայց ասում եմ՝ շուտ արա, ես շուտով իջնելու եմ։
Տղան արագ խոսեց, վերադարձրեց հեռախոսը, կոտրված ռուսերենով մի քանի անգամ շնորհակալություն հայտնեց ու հաջողություն մաղթեց։ Ուժեղ կոնտրաստ էր ուրիշ ազգերի (անուններ չտանք) հարբած ջահելների ֆոնի վրա, ովքեր իրենց աշխարհի տերն են զգում։

Meme
28.10.2019, 01:38
համարձակվում եմ ասել, որ ինտեգրվել բառի հետ առընչվել եմ, մոտ վեց տարի ....առաջի տարին միայն ապրել եմ, վայելելով ամեն օրս, ոչնչի մասին չմտածելով, բայց ջանասիրաբար սովորել եմ լեզուն, ինքս ոչ մի գրամ էդ լեզվի մասին մինչ այդ չիմանալով...էնքան լավ էի յուրացրել, որ մուծածս, չէ պապայի մուծած, ամբողջ գումարը ետ էին վերադարձրել, քանզի լավ էի հանձնել քննությունս: Հա չմոռանամ ասել, որ դպրոցականի տարիքից դուրս էի, ու մենակ լեզուն սովորելու հնարավորություն էր պետությունը տվել:
Որ հիշում եմ էդ օրերը, անկեղծ եմ ասում, ինչքան էլ մենակ էի, էդքան ընկերասեր, ընկերուհուն կարոտ մարդ լինելով, բայց ամեն օրս լի ու ուրախ էր անցնում:
մի քիչ էլ հպարտ եմ, որ կարողացա օտար ու անտեր տեղ, էտ էլ հաղթահարել, չնայած չեմ պատմի, թե իմ սիրահարված լինելու պատճառով ուր գնաց էդքան գումարը, որը մինչև հիմա անգամ ամուսինս է հիշեցնում ....հա ինչ :P :beee
հետո, որոշեցի, թե բախտ վիճակվեց, լեզուն էլի մի լեվել ավել սովորել, վերջում էլ պրակտիկա, էտ էլ արեցի, չէ էս անգամ փող հետ չտվեցին, գիտեին երևի ուրա գնալու :D
անցա ծնարանում պրակտիկայի:Դժվար էր........... հիշում եմ ինչքան անգամ են հետս խոսել, ու ես զարմացած մեծ աչքերով կամ գլխով եմ արել իբր հասկանում եմ , ամոթից իհարկե, կամ էլ կեսը չհասկանալով սխալ բաներ եմ արել: Չէ չէ մարդու կյանք կախված չէր , բայց մի անգամ լավ պրծա, տենց մի դեպք էլ անցավ կողքովս...
Հետո հասկացա, որ հիվանդանոցի բան չեմ, ուշ ժամին տուն գալը, ինձ վախկոտիս համար չէր, ես պոլիկլինիկայում եմ աշխատել, ու շատ հարմար կլիներ, փոքր մասնավոր ինչ որ տեղ նույնը շարունակել... դժվարությամբ,բայց անցա աշխատանքի.... երեք տարով էր պայմանագիրը, բայց էն, ինչը էմիգրանտին էր վայել,դա չընկավ ձեռքս, իհարկե հաճույքով էի գնում, անբացատրելի լավ էի զգում ինձ, որ կարողացել եմ, ես հասել եմ դրան, ծնողներիս հպարտության մասին չեմ խոսի...

գումարն էլ քիչ էի ստանում, եռեսուն եվրո էր մնում ինձ, անձնական ծախսերի, բայց գոհ էի...
չմանրանամ հետո ինչքան դժվար էր, լինելով դասով ամենափոքրը , ցույց տալ, որ դու ներկայացնում էս քեզանից անհատականություն, ոչ թե ուրիշի ստրուկ..
(էդ ժամանկներիս ուժ տվողն էլ էիր դու, որ մեջս լցվում էր միանգամից սարեր շուռ տալու ու բոլորին իրենց տեղը ցույց տալու ուժով....)
ինչ որ ժամանակ անցավ, ու պարզվեց, որ լավ ոտքս ամրապնդելու համար, սովորելու հաստատակամ, ու ավելի ուժեղ թուղթ է պետք, իմ աշխատանքից մի տոն բարձր, (հա թղթի երկիր էր, ես էլ գնացել էի մնալու ու հետ չգալու . համենայն դեպս մինչ ամուսնանալս ) ...
նենց վիճակում էինք հայտնվել ընտանիքով, որ հույս չունեի թե կգտնենք, արդեն ամեն քնելուց պատկերացնում էի, որ ինձ հետ են բերում, ու էտ մեռնելու հավասար էր, էդ վախը դեռ մեջսա .......ամեն հիշելուց, մեջս ոչ հաճելի զգացումա արթնանում...
Հետո ,ստացվեց...... ծնողներիս օգնությամբ ու շատ ծիծաղելի է, բայց Եվրոպա տեղ էլ,կա էդ ծանոթ հասկացողությունը, հայ ծանոթ բժշկի օգնությամբ անցա աշխատանքի, անձնակազմը տասնապատիկ ու հազարապատիկ անգամ տարբեր էն առաջվանից, ու ներդաշնակության զգացում, ես ինձ ապահովվել էի երեք տարի հանգիստ գլուխս բարձին դնելու վստահությամբ:
ծիծաղում եմ ինձ վրա,.........
երկու տարին էդ երեքից, սովորեցի դաս ու աշխատանք միասին, հոգնած տուն գալ, սպասումի մեջ, որ լավ կլինի, էդ ընթացքում էլ տարիներիս հետ, ընտանիք ստեղծելս էր առաջիս, էդքան սպասումից հետո, քո գալը, հարսանիք, մեր տունը առանձին, ամենասիրուն հիշողությունները կյանքիս, ու հոպ....ես Երևանում եմ...



հիմա, ուզում եմ հասկանալ, ինչի....ինչիս էր պետք էս ամենը, իմ ձգտելը, իմ էդքանի մեջով անցնելը, էդ վախը, սթրեսները, էդքան լավ ինտեգրվելը, որ ամեն իրենց ազգակիցը լսելիս,զարմանում էր, ինչքան լավ եմ խոսում, էդքան կարճ ժամանակի համար....ում էր պետք, եթե քեզ կողքիս գիտակցումից հետո, ես ստեղ եմ Երևանում, առանց քեզ...կիսատ երազանքներով ....


հ.գ՝ պարապ էի, մտածեցի ես էլ իմ անցածով կիսվեմ :think:8

ivy
19.12.2019, 13:21
Երեկ Սոնյան ինձ ասեց, որ ինձ շատ սիրում է՝ «չնայած որ ես ուրիշ երկրից եմ»։

Մինչև հիմա ուշքի չեմ գալիս էդ ասածից։ Էնքան սխալ հնչեց իմ ականջին։
Նախ, որ ինքն ինձ ու իրեն «տարբեր երկրներից» է ընկալում․ երևի էդպես էլ պիտի լիներ, բայց դե անսպասելի էր իրենից դա լսելը։ Սա առաջին անգամ էր, որ հստակ ասեց՝ ինքն էս երկրից է, ես՝ չէ։
Հետո էն, որ «ուրիշ երկրից» մեկին սիրելը պիտի «չնայածով» կապակցվի կամ ընդհանրապես ինչ-որ ձևով շեշտվի՝ զգացմունքների / վերաբերմունքի կոնտեքստում։

Երեխեքի լավն էն է, որ ինչ մտածում են, էդպես էլ ասում են՝ առանց կոսմետիկ միջամտության։ Երևի մեծերից շատերն էլ են նույն կերպ մտածում, որ ինչ-որ մեկին հավանում են՝ «չնայած, որ ուրիշ երկրից է», կամ որ չեն հավանում, «որովհետև ուրիշ երկրից է», ու որ էդ ուրիշ երկրից լինելը անպայմանորեն կպած է տվյալ մարդու հանդեպ իրենց վերաբերմունքին՝ կամ չնայած-ով, կամ որովհետև-ով, կամ ուրիշ մի ձևով։ Բարձրաձայնեն դա, թե չբարձրաձայնեն։
Երեխեքի մտածելակերպում ինչ-որ բաներ փոխելը դեռ անհնարի սահմաններում չի, իսկ մեծերի դեպքում, ցավոք, ամեն ինչ շատ ավելի դժվար է։

One_Way_Ticket
06.04.2020, 18:45
Մի քիչ շեղվեմ վիրուսի թեմայից, ու իմմիգրանտական գրառում անեմ։

Հարցերից մեկը, որ հաճախ ինձ տալիս են, նույնիսկ ոչ այնքան հարց, որքան մտահոգություն․ բայց լատվիացիք նացիոնալիստ չե՞ն։ Բա ռուսախոսներին չե՞ն դիսկրիմինացնում։

Ես առաջ շատ էի զարմանում տարածված կարծրատիպի ու սեփական փորձի կոնտրաստի վրա։ Ասենք, ատամնաբուժարանից զանգում են, որ appointment-իս հետ կապված բան ճշտեն, սկսում են լատվիերեն խոսել, ընդհատում եմ, ասում եմ․ можно по-русски? Անցնում են ռուսերենի։ Վերջերս ինտերնետս չէր աշխատում, զանգում եմ պրովայդերին, ռոբոտն ասում է՝ լատվիերենի համար սեղմեք մեկ, ռուսերենի համար սեղմեք երկուս։ Լավ, էս ամենը դեռ բիզնես է, իրենց եկամտի մասին են մտածում։ Բայց էս արտակարգ իրավիճակի հետ կապված, որ փողոցում լուսացույց միացնելու կնոպկաներն անջատել են, թուղթ են փակցրել՝ "սեղմակն անջատված է, խնդրում ենք սպասել կանաչ լույսին"։ Լատվիերեն ու ռուսերեն։ Քանի՞ երկրում ոչ պետական լեզվին էդքան տեղ կտային։ Ես ուրիշ եվրոպական երկներում մի-երկու ամիս ապրել եմ, շատ ավելի դժվար էր յոլա գնալ առանց տեղական լեզվի։ Վերաբերմունքն էլ համապատասխան է եղել։ Զագրեբում մի լավ ֆուդ-կորտ կար, գանձապահը առաջին երկու անգամը հետս անգլերեն խոսեց, հետո դադարեց։ Երևի որոշեց, որ եթե երկար ժամանակով ես եղել, բարի եղիր մեր լեզվով խոսել։

Բա եթե էդքան լավ է ամեն ինչ, որտեղի՞ց է լատվիացիների անունն ելել որպես նացիոնալիստներ։ Մենակ ՌԴ կողմից տարվող պրոպագանդայով դա չես բացատրի։ Հենց Լատվիայի ռուսների կողմից հաճախ կլսես նացիոնալիզմի ու դիսկրիմինացիայի մասին։ Սկզբում մտածում էի՝ գուցե հայ եմ, դրա համար ես չեմ զգում։ Բայց միայն վերջերս հասկացա իրական պատճառը։ Չնայած կարելի էր ավելի շուտ հասկանալ։

Պատճառն այն է, որ ես ինձ արտասահմանցի եմ զգում։ Ես ապրիորի չեմ համարում, որ լատվիացին հետս պարտավոր է ռուսերեն խոսել։ Ու եթե խոսում է, դա որպես բոնուս եմ ընկալում։ Ստեղի ռուսների համար ուրիշ է։ Լատվիան իրենց հայրենիքն է։ Ու հայրենի պետության նկատմամբ պահանջները ուրիշ են։ Իրենք մայրենի լեզվով կրթություն են ուզում իրենց երեխաների համար, ու համարում են, որ դրա իրավունքը ունեն։ Ինչքանով են նման պրետենզիաները արդարացված, ուրիշ հարց է, ու տվյալ պահին ինձ առանձնապես չի հետաքրքրում։

Ու ևս մի բան, որ սկզբում չէի գիտակցում։ Եթե լատվիացին ռուսերեն հարցդ հասկանում է, բայց անգլերեն է պատասխանում, դա չի նշանակում, որ ինքը չի ուզում ռուսերեն խոսել։ Պարզապես հասկանալն ավելի հեշտ է, քան խոսելը։ Երբ քաղաքիդ բնակչության կեսը ռուս է, լեզուն լսում ու կարդում ես ամեն քայլափոխի, անկախ քեզնից կսկսես հասկանալ։ Ես էլ քչից-շատից սկսել եմ լատվիերեն հասկանալ, բայց ինքս երկու բառ իրար կապել դեռ դժվարանում եմ։ Այդ առումով տեսքս իրոք օգնում է։ Մտածում են՝ դժվար լատվիերեն հասկանամ, ավելի լավ է փորձել անգլերեն (եթե տիրապետում են)։ Ռուսներին հաճախ լատվիերեն են պատասխանում, մտածելով, որ երևի տեղացի է, կհասկանա։

Գաղթական
07.04.2020, 18:57
17տ առաջ (բըլին) Ցյուրիխում ուսանողական փարթիներից մեկին մի էստոնացու հետ ծանոթացա:
Ես էլ իրան հարցրի՝ էդ ճիշտ ա՞, որ ձեր մոտ ռուսների հանդեպ խտրականությունը շատ ա:
- Չկա տենց բան:
- Հաստա՞տ կյանքում երբևէ ազգային խտրականության դրսևորման Էստոնիայում չես հանդիպել:
- Մմմ.. հանդիպել եմ.. ազգային խտրականության.. Էստոնիայում.. բայց ոչ թե ռուսների հանդեպ, այլ՝ հայի կողմից...
- ???

ՈՒ պատմեց.
Մի օր գիշերվա հազարին լյաաավ խմած ու ծաղիկներով հանդերձ գնալուց ա լինում ընկերուհու մոտ:
Ընկերուհին էլ ուսանողական հանրակացարանում ա ապրելուց լինում:
ՈՒ էդ հանրակացարանն 2 լրիվ իրար նման մասնաշենք ա ունենում՝ մեկը տղերքի, մյուսն էլ՝ աղջկերքի համար:
Մեր հերոսն իհարկե խառնում ու տղերքինն ա մտնում:
Բարձրանում ա ընկերուհու հարկ, դուռը հաշվելով գտնում ա ու սկսում ծեծել..

Քըշերվա հազարին.. ճաքած.. չարաբաստիկ ծաղիկներն էլ ձեռը..

Ասում ա՝ սկի չհասցրի էլ մտածեմ, թե խի ա ընկերուհուս դուռը էդ փռչոտը բացել..
Բացեց ու տվեց քթիս..

ՈՒշագնաց վիճակներ.. լիքը արյուն..
Ասում ա՝ հենց ուշքի եկա, ասի հեսա ոստիկան եմ կանչելու:
Փռչոտն էլ՝ թե բա համբերի, հեսա ես կանչեմ..
«Է ի՞նչ տարբերություն ով կանչի: Թող ինքը կանչի: Մեկա զոհը ես եմ..»

Ասում ա՝ հետո էլ ոստիկանը եկավ, փռչոտի հետ ինձ անհասկանալի լեզվով ինչ-որ բան խոսացին, ծիծաղացին, ինձ էլ եքա շտրաֆ գրեցին, որ մարդկանց գիշերվա հանգիստը խանգարել եմ...

Վիշապ
02.05.2020, 10:41
Այ թե հետաքրքիր կլիներ, որ սա կարդացողը համբերատար լսեր ներքևում բերված երաժշտությունը սկզբից մինչև վերջ ու զգար էն, ինչ ես եմ զգում, բայց դե ես վաղուց սովոր եմ, որ իմ զգացողությունները գրեթե ոչ ոք չի կարողանում կիսել, ինչպես և ես բնավ չեմ հասկանում մնացածներիդ զգացողությունները:

***

Առաջին անգամ, որ նոր էինք Նահանգներ տեղափոխվել, Նոյեմբեր ամիսն էր, կինս մի երկու շաբաթով մնաց ու գործի բերմամբ մի կես տարով հետ գնաց Հայաստան ու ես մնացի միայնակ ամերիկյան երազանքի մեջ, ու սկզբի համար չափից շատ ազատությունը տարօրինակ էր ու վախեցնող:
Եվ այդ սկզբի ժամանակները անձրևոտ, երկար ու մութ գիշերներով օրեր էին, գործերս չափազանց շատ, ու ես միշտ օֆիսը լքում էի ուշ ժամի, խելագարության աստիճանի հոգնած ու հիշողությանս մեջ մնացել է իմ մենակությունը, ծխածս «American Spirit» սիգարեթները, անձրևի ու խավարի մեջ ձգվող լենուբոլ տարածություններն ու իմ առաջին վարձակալած մեքենան՝ պաշտամունքային Դոջ Չարջեր, որի մեջ ի ուրախություն մելոմանիս կար արբանյակային ռադիոընդունիչ, որի երաժշտության ու շարժիչի հաղորդած արագացման առաջացրած բերկրանքով էլ ես ամբողջությամբ լցնում էի այդ ժամանակների գորշությունը՝ գործից մինչև կացարան, և մնացած ամեն ինչ ունայն էր, և չկար ոչինչ ըմբռնելի բացի դեպրեսիայից ու կարոտից։ Եվ այդ օրերին իմ մեջ տպավորվել է այս թրեքը, որը տարօրինակորեն հաճախ համընկնում էր իմ մեքենա նստելու հետ ու անհասկանալիորեն այնքան ներդաշնակ էր թվում դրությանս հետ, որ ես այն իմ ականջներով կլանում էի այն անապատով երկար քարշ եկած ու ջրազրկված վտարադու պես, որին անակնկալ անանուխով լիմոնադ են տալիս.


https://youtu.be/VE_inGix6Tw

One_Way_Ticket
06.05.2020, 18:31
Մի լավ բան, որ Լատվիայում ունեմ, որը Հայաստանում մնացել էր ընդամենը սովետական ուրվականի տեսքով, իսկ ավստրալիական շենքերում գոյություն չուներ որպես երևույթ, կենտրոնացված ջեռուցումն է։ Ես ընդհանրապես կուրսի չեմ, թե երբ, ով, ոնց է այն միացնում ու ղեկավարում ջերմաստիճանը, միայն գիտեմ, որ ձմռանը տունը տաք է։ Ու նորմալ տաք, իմ կոմֆորտ-զոնայում, 21°C սահմաններում։ Միայն երկու կարճ ժամանակաշրջան գոյություն ունի, երբ տանը կարող է ցուրտ լինել։ Մեկը սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ, երբ ջեռուցումը դեռ չեն միացրել, մեկն էլ հիմա, երբ արդեն անջատել են։

One_Way_Ticket
16.06.2020, 03:10
Ինձ զարմացնում է, որ Ռիգայում ռուսները իրենց խոսքում բացարձակապես չեն օգտագործում լատվիերեն բառեր։ Այն դեպքում, երբ երիտասարդները շատ լավ լատվիերեն խոսում են, ու շատերի համար դա աշխատատեղում օգտագործվելիք հիմնական լեզուն է։

Ավստրալիայում այլ կերպ էր։ Իմ ռուս ընկերների հետ մենք երբ ռուսերեն էինք խոսում, լիքը անգլերեն բառեր էինք օգտագործում, ինչը բոլորիս շատ բնական էր թվում։ Մի անգամ Թայլանդում հարսանիքի էինք, որտեղ կային նաև Ռուսաստանից հյուրեր, ու նրանցից մեկը մեր խոսելը լսելիս ապշել էր, բա թե դուք էդ ինչ լեզվով եք խոսում։

Իսկ այստեղ այդպես չէ։ Լատվիացիների խոսքի մեջ նույնպես ռուսերեն բառեր չեմ նկատում, որոշ արտահայտված բացառություններով։ Ասենք, հաջող անելիս давай են ասում, ոնց որ հայերը։ Մեկ էլ քֆուրները։

ivy
26.07.2020, 22:20
Մի քանի օր առաջ ուսանողական ընկերներիցս մեկն էր կապվել հետս, որի հետ տարիներով շփում չունեի․ ամբողջ ընտանիքով տեղափոխվում են Մյունխեն, լիքը հարցեր ուներ դրա հետ կապված, համարս մեկից վերցրել էր ու զանգել։
Ամուսինն աշխատանքային երկու առաջարկ էր ստացել, մեկը՝ Դուբլինով, մյուսը՝ Մյունխենում․ ընտրել էին Մյունխենը։
Խոսելիս հա կրկնում էր, որ սա «եզակի շանս» է, որը բաց թողնել չի կարելի։ Բայց հետն էլ էնքան լարված էր ու սթրեսի մեջ, որ մտածում էի՝ ինչին է պետք էդ «շանսը», եթե կյանքը ոտքից գլուխ շրջվելու է, ու ինքն էլ ոնց որ թե հեչ պատրաստ չի դրան։
Երեխաներն էլ ահագին մեծ են՝ 17 ու 15, և հեշտ չի լինելու առանց լեզվի իմացության մտնել կրթական համակարգ․ պիտի պատրաստ լինեն դժվարությունների։ Փորձում էի բացատրել, որ «Այբ» դպրոցից լինելը հիմնարար չի միանգամից գիմնազիա մտնելու համար․ առաջնայինը լեզվի իմացությունն է, ու պիտի պատրաստ լինեն, որ գուցե ուրիշ դպրոցից սկսեն, հետո մի տարվա մեջ փոխեն գիմնազիա։ Բա չէ, ինչ ուրիշ դպրոց, մենք «Այբ»-ից ենք․․․
Ու դե դրան հաջորդող հարցերը՝ «լավ» թաղամասեր, որ հանկարծ փախստական-մախստական կամ այլ «զածրակարգ միգրանտներ» չլինեն։
Զահլես գնում է էս կարգի զրույցներից․ առաջին անգամը չի։
Թե էս հայաստանցիների մեջ որտեղից է նստած, որ իրենք վերի արտի ցորեն են, ու էս եվրոպաներում խալիները փռած իրենց են սպասում, որ սրանք վերջապես իրենց արժանի էլիտար կյանքը վարեն, հլը մյուսներին էլ վերևից նայեն, թե բա «փախստական են», մեզ նման բարձրակարգ էքսպատ չեն։ Որտեղից էսքան մեծամտություն ու էսքան ռասիզմ, ցնդելու բան է:
Բայց ամեն դեպքում գուցե սա իսկապես եզակի շանս է, որ քթները մի քիչ տրորվի իրականությամբ, սեփական վերադասության մասին ֆանտազիաներից էլ պոկվեն ու հասկանան, որ իրենք ավելի կարևոր չեն, քան ցանկացած ուրիշ մարդ։

StrangeLittleGirl
27.07.2020, 14:33
Կոպենհագենում ապրելու վեց տարիների ընթացքում ինչ ջրեր ասես չեն հոսել, ում հետ ասես չեմ ծանոթացել, ինչ ընկերներ ասես չեմ ունեցել։ Բայց տարիների հետ սոցիալական շրջանակներս գնալով ավելի են փոքրանում. հերթով բոլորը գնում են։ Մի ռումինացի ընկերուհի ունեի, որի մասին օրագրումս շատ եմ գրել, հետը հինգ տարի առաջ եմ ծանոթացել։ Կարծում էի՝ ով գնա֊գա, ինքը կմնա։ Բայց վերջերս ինքն էլ տունը հանձնեց ու մեկնեց Իսպանիա՝ ծնողների մոտ։ Իր ասելով ուզում էր կորոնայի օրերին ծնողների հետ լինել. ի՞նչ տարբերություն, մեկ է տնից է աշխատում։ Իր ասելով՝ դեկտեմբերին վերադառնալու էր, բայց մի տեսակ մեր հավատը չէր գալիս, թե ինքը երբևէ հետ կգա Դանիա։

Էս ընկերուհիս մեր ֆակուլտետում PhD էր անում, հաճախ էինք կամպուսում հանդիպում, միասին աշխատում։ PhD֊ից հետո ինչ֊որ նորվեգական ընկերությունում էր աշխատանքի ընդունվել, մեկումեջ գնում էր Նորվեգիա, գալիս։ Ապրում էր քաղաքի արվարձաններից մեկում, բայց վերջերս տեղափոխվել էր կենտրոն ու մի հրաշալի բնակարան վարձել. Կոպենհագենում լրիվ գտած բան։ Նման տուն հանձնելն ու գնալն ահավոր ափսոս էր։

Մի շաբաթ առաջ մեր ռումինացի ընդհանուր ծանոթներից մեկը զանգեց ինձ։ Իրեն մի անգամ էի տեսել, երբ միասին գնացել էինք Փարաջանովի «Նռան գույնը» նայելու, դրանից հետո չէինք շփվել։ Դրա համար ահավոր անսպասելի էր զանգը։ Շունչը կտրվելով առանց բարև֊բարլուսի ասաց, որ մեր ընկերուհու մասին ինչ գիտենք, սուտ է. նա երբևէ PhD չի արել, չի պաշտպանել, որևէ նորվեգական ընկերությունում չի աշխատում, հիմա էլ Իսպանիայում չէ։ Մի կողմից, շոկի մեջ էի, մյուս կողմից՝ զարմանալի չէր, որովհետև կասկածելի նշանները միշտ էլ եղել էին, ուղղակի ուշադրություն չէի դարձրել. երբ PhD ակումբի խորհրդում էի, իր անունը PhD ուսանողների ցանկում չէի գտնում։ Իսկ ակումբի հանդիպումներին երբեք չէր գալիս, ինչքան էլ թախանձագին համոզում էի։ Պաշտպանությունն էլ իբր Լոնդոնում էր, դրա համար ոչ ոք չկարողացավ գնալ։

Ինձ զանգողին հարցրի՝ բա էդ դեպքում ի՞նչ էր անում էսքան ժամանակ։ Ասաց, որ միակ տվյալը, որ կա, ինչ֊որ հավաքարարական ընկերության հետ է կապված։ Բայց մնացած կենսագրական տվյալները ճիշտ են. Ռումինիայում իսկապես լրագրող է եղել, իսկապես Լոնդոնում մաստեր է արել։

Դե գնացեք ու էսքանից հետո մարդկանց բաժանեք «ցածրակարգ իմիգրանտների» ու «բարձրակարգ էքսպատների»։

One_Way_Ticket
19.09.2020, 17:35
Ռիգայում մի բուրգերնոց կա, որ կես տարուց ավել է շաբաթը մեկ-երկու անգամ հաճախում եմ։ Բուրգերի հետ հաճախ սուրճ եմ պատվիրում։ Սրճի երկու չափ ունեն․ M ու L: Մի քիչ զարմանալի էր, որ S չկա, մտածում էի, որ բուրգերնոցին հարիր չէ փոքր չափի սուրճ մատուցել, պատվիրում էի medium կապուչինո։ Սկզբում համարյա միշտ նույն աշխատողն էր ու միշտ ստանում էի նույն չափի սուրճ, որն ինձ գոհացնում էր։ Վերջերս աշխատողներն անընդհատ փոխվում են (այդ մասին մեկ այլ թեմայում գրել եմ), ու ըստ այդմ սկսեցին փոխվել նաև սուրճի չափերը։ Առաջին անգամ երբ շատ ավելի փոքր բաժակով ստացա, վրդովվեցի, թե ես medium էի պատվիրել, ու առաջ միշտ ավելի մեծ էր։ Աշխատողը սկզբում զարմացավ, բայց երևի չուզեց վիճել հին հաճախորդի հետ, պարզապես ավելի մեծը սարքեց։ Հետո արդեն ես պարզապես հարմարվեցի, որ սուրճի չափը փոփոխական է, ինչ բերեն, դա էլ կխմեմ։ Բուրգերն էլ քանի որ ամեն անգամ տարբեր էի պատվիրում, գինն էլ տարբեր էր ստացվում, էլ չէի էլ խորանում։

Էսօր սակայն երբ գինը 10.10 եվրո կազմեց, զարմացա, միշտ 10-ից քիչ էր լինում։ Նայեցի մենյուին, կռահեցի, որ սուրճը L չափն է հաշվել, ասում եմ՝ բայց ես medium խնդրեցի, ոչ թե large, ու ցույց եմ տալիս մենյուում։ Աշխատողը բացատրեց՝ էդ M-ն ու L-ը medium ու large չեն։ Լատվիերեն mazs (փոքր) ու liels (մեծ) են նշանակում։

Վայ ձեր տունը շինվի :D Ես կես տարի է medium կապուչինո եմ պատվիրում, մեկը չի ասում թե medium չունենք, ունենք փոքր ու մեծ։

ivy
24.11.2022, 14:24
Էբերհարդը ժամանակ առ ժամանակ անդրադանում է ծնողներիս թեմային, թե ոնց են վերաբերվում իմ հեռու լինելուն։
Հարցեր է տալիս, ուշադիր լսում։
Էբերհարդը երկու չափահաս աղջիկ ունի, որոնցից մեկը մի քանի տարի առաջ Գերմանիայից Նոր Զելանդիա է տեղափոխվել։
Էդ պահից ի վեր Էբերհարդը անձնական ճգնաժամ է ապրում։
Պատմում է, թե որպես հայր ինչքան ժամանակ է անցկացրել իր աղջիկների հետ։ Մայրը նրանց ծնվելուց հետո բավականին արագ աշխատանքի է անցել, մինչդեռ ինքը ամեն մեկի հետ երկու տարի տանն է մնացել ու խնամել։
Էբերհարդի ամբողջ ընտանիքը՝ թե ծնողները, թե եղբայրը, ու թե մյուս աղջիկը իր մոտակայքում են ապրում։ Աշխատանքն էլ է տնից ոչ շատ հեռու, հոբբիներն էլ։
Էբերհարդն ամենուր ու ամեն եղանակի հեծանվով է։ Նա իր պստիկ, հասանելի աշխարհն է կառուցել շուրջը, ու անվերջ տառապում է դրանում իր աղջկա բացակայությունից։
- Հեծանիվս Նոր Զելանդիա չի հասնում, - ասում է տխուր։
Որոշ ժամանակ առաջ աղջիկն ինքն էր այցելել մի ամսով։
Իր պատմելով՝ դա ավելի տանջալից էր, քան հեռավորությունը։ Ամբողջ ամիսն անցկացրել է համոզելով, չընդունելով ու անձնական կրիզիսի խորացմամբ։
Էբերհարդը 60 է (իր տարիքի համար հրաշալի պահպանված), մյուս տարվանից ուզում է թոշակի անցնել ու աշխարհով մեկ ճամփորդել իր հեծանվով։
Պատմում է իր ապագա ճամփորդություններից, հետո ձայնը ցածրանում է, հայացքը մշուշվում։
- Բայց Նոր Զելանդիա հեծանիվս միևնույն է չի հասնի։

ivy
08.05.2023, 16:34
Սոցիալական անամնեզ անելու ժամանակ «ռիսկային գործոնների» շարքին ենք անդրադառնում, որոնցից մեկը «աղքատությունն» է, ու հենց դրա կողքին էլ «միգրացիան» է։ Միգրացիան էստեղ համարվում է աղքատության համարժեք սոցիալական անբարենապաստ պայման։
Ու դեպքերն էլ քննարկելիս, առկայության դեպքում միշտ հնչում է կարևոր «բացասական» գործոնը՝ ընտանիքի միգրացիոն բեքգրաունդը։ Վատ եմ լինում ամեն անգամ։

Հասկանում եմ, որ սրա համար որոշակի պատճառներ կան, ու որ էստեղ միգրանտներից շատերը լիքը դժվարությունների միջով են անցնում, անպայմանորեն բարձր կվալիֆիկացաներ հետները չեն բերում կամ բերում են, բայց դրանք մնում են չճանաչված, ու իրենք էլ ստիպված են լինում ինչ-որ չորակավորված աշխատանքի անցնել, որ շատերը էդպես էլ չեն ինտեգրվում, լեզուն չեն սովորում ու լիքը սոցիալական խնդիրների մեջ են հայտնվում (թեև հակառակ դեպքերն էլ հեչ քիչ չեն․ ես որ հաստատ բացառություն չեմ)։
Սա հիմք է դառնում, որ միգրանտները հասարակության կողմից որպես թույլ ու վտանգված, մարգինալ խումբ են ընկալվում։
Ու էդ կլիշեի տակ անցնում են բոլորը (կամ բոլորը՝ արևմտյան աշխարհից դուրս), քանի դեռ հակառակը չի ապացուցվել։

Իմ նման մեկը՝ էս երկրում անարտաբերելի անուն-ազգանունով, ոչ եվրոպական (իրենց ասած՝ «հարավցու») արտաքինով, ոչ տեղական ակցենտով, ամեն անգամ պիտի անցնի կլիշեի հաստ պատի միջով՝ հակառակն ապացուցելու համար։ Ու ինձ նման մեկից կրկնակի ջանքեր են պահանջվում էս երկրում առաջ գնալու համար, քան ցանկացած տեղացուց կպահանջվեր։ Առաջ գնալը դեռ ի՜նչ, անգամ վարձով տուն փնտրելիս, որևէ սերվիսից օգտվելիս, ամենուր, ամեն քայլափոխին։
Ես դեռ սկզբում պիտի իրենց կլիշեն կոտրեմ, եթե դեռ շանս ունեմ, էն բանից հետո, երբ տեսել են անուն-ազգանունս։ Մեկ-մեկ թվում է՝ ոնց որ Ջոնի Քեշի երգի միջի Սյու անունով տղան լինեմ "I tell you, life ain't easy for a boy named Sue"․

Հետո պիտի նայեն վրաս՝ ոնց որ ինչ-որ մեծ բացառության, որովհետև միգրանտների մասին իրենց պատկերացման մեջ չեմ մտնում։
Ու ես էլ հնարավորության դեպքում պիտի փորձեմ իրենց ընդհանուր պատկերացումը միգրանտների մասին փոխել, թե ինչքան ռեսուրսներ են իրենց հետ բերում, ինչքան բան են տալիս հասարակությանը, անգամ եթե որակավորված մասնագետներ չեն։ Թեև էս հարցում ջանքերս համարյա անհույս են։ Մարդիկ ֆիքսված են բացասական երևույթների վրա․ աչքներին լավ բան չի գալիս։
Դրա համար էլ միգրացիան էս հասարակության համար աղքատության համարժեք դարդ է։
Դե ոնց հոգոց չհանես։

One_Way_Ticket
08.05.2023, 23:48
Մի լավ բան, որ Լատվիայում ունեմ, որը Հայաստանում մնացել էր ընդամենը սովետական ուրվականի տեսքով, իսկ ավստրալիական շենքերում գոյություն չուներ որպես երևույթ, կենտրոնացված ջեռուցումն է։ Ես ընդհանրապես կուրսի չեմ, թե երբ, ով, ոնց է այն միացնում ու ղեկավարում ջերմաստիճանը, միայն գիտեմ, որ ձմռանը տունը տաք է։ Ու նորմալ տաք, իմ կոմֆորտ-զոնայում, 21°C սահմաններում։ Միայն երկու կարճ ժամանակաշրջան գոյություն ունի, երբ տանը կարող է ցուրտ լինել։ Մեկը սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ, երբ ջեռուցումը դեռ չեն միացրել, մեկն էլ հիմա, երբ արդեն անջատել են։
Իյա, էս ես ե՞մ գրել :D Սա "Ո՞վ ես եղել դու" թեմային կզազեր։ Իրականում շենքում կենտրոնացված ջեռուցումը տուֆտա բան է։ Կարճ ժամանակաշրջան, չէ մի չէ։ Ուրախ եմ, որ նոր բնակարանում իմ գազային կաթսան ունեմ։ Ու մեր մանկության տանգոյի պես՝ ընդիկ իմ անձնական գործն է, քեֆս ինչքան կուդա, էդքան պիտի վառեմ։ Հատկապես հիմա, երբ William F. Buckley Jr-ի խոսքերը, որ "A liberal is someone who is determined to reach into your shower and adjust the water temperature for you" կարելի է արդեն բառացի ընկալել։

ivy-ի ասած կլիշեն ինձ հասկանալի է, ու ես ուրախ եմ, որ այստեղ նման խնդիր չունեմ։ Հակառակը, երբ Ռիգայում ռուսերեն ես խոսում, մարդկանց բնական ենթադրությունն այն է, որ տեղացի ես։ Չգիտեմ, գուցե էս մասին էլի գրել եմ։ Ասենք, տաքսիստը սկսում է պատմել՝ "բա հիշում ես, էն նախորդի նախորդ նախագահի ժամանակ սենց-նենց"։ Չէ, չեմ հիշում։ Ոնց հիշեմ, էն ժամանակ ես էստեղ չէի ապրում։

Լատվիացիների հետ ուրիշ է։ Համառորեն հետս ուզում են անգլերեն խոսել, էս մասին էլ գրած կլինեմ։ Ակցենտի պահով՝ որ լատվիերենս լսում են, երբեմն փռթկոցը հազիվ են զսպում, ժպիտը գրեթե չեն զսպում։ Վերջերս մտածեցի՝ փորձեմ հասկանալ ֆենոմենը․ միացրեցի դիկտոֆոնը, պատահական լատվիերեն տեքստ կարդացի, ձայնագրեցի, միացրեցի։ Ինքս ծիծաղից մեռա, դե ես գիտեմ՝ առանց ակցենտ դա մոտավորապես ոնց պիտի հնչեր։ Ինչն է հետաքրքիր՝ տոնիս մեջ էնքան ինքնավստահություն կա, ոնց որ լավ էլ գիտեմ, թե ինչը ինչից հետո է։ Էդ առումով նման է Վալենտինա Հասանի՝ Ken Lee-ին։


https://www.youtube.com/watch?v=FQt-h753jHI

Բարեկամ
09.05.2023, 05:58
Մտածեցի՝ արժե անել այս գրառումը՝ հավասարակշռելու համար միգրանտների հետ կապված Այվիի պատմած (https://www.akumb.am/showthread.php/68011-%D4%B7%D5%B4%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D5%BF%D5%AB-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80?p=2614104&viewfull=1#post2614104)կարգավիճակը։

Վերջերս ընթրիքի էի Ֆրանսիայից ժամանած մարոկացի մոտ երեսուն տարեկան մի երիտասարդի հետ, ով տևական գործուղմամբ էր Սիդնեյում, և մի քիչ զարմացա այն խանդավառության վրա, որով նա չէր դադարում հիանալ Ավստրալիայով։ Թե ինչն էր այդպես հիացրել ըստ իս ավելի քաղաքակիրթ եվրոպաներից սերված երիտասարդին՝ մարդկային վերաբերմունքն էր Ավստրալիայում։ Ասաց, որ ծնվել ու մեծացել է Փարիզի կենտրոնում, բայց լինելով ծագումով մարոկացի, իր վրա մշտապես զգում է միգրանտի հանդեպ խտրականություն։ Ապշած էր, որ մեզ մոտ նման բան չի տեսնում, որևէ մեկի հանդեպ, այլ ճիշտ հակառակը։

Բայց երիտասարդն իրավացի է։

Բազմամշակութայնության տարածումը, ամրապնդումը և ակտիվ գործարկումը Ավստրալիայում միայն թղթի ու քարոզչական մեքենայի բաղադրիչներ չեն։ Գործնականում Ավստրալիայի հասարակությունը իսկապես բազմամշակութային է, ես դա ապրել ու տեսել եմ բնակությանս 20 տարիների ընթացքում այստեղ, որտեղ կազմավորել եմ ընտանիք, ունեցել և մեծացրել երեխաներ, աշխատել և սովորել եմ։

Իմ դիտարկումներով և դատողությամբ Ավստրալիայի հասարակական կյանքի փաստացի բազմշակութայնության պատճառները մի քանիսն են․

- Ավստրալիացի ազգ, որպես էթնիկ խումբ, դեռևս գոյություն չունի, հազիվ մի երկու դար է անցել, ինչ այն բնակեցվել է առաջին եվրոպացիներով, հետևաբար արմատների ու դրանից բխող զգուշավորություն կամ մերժողականություն օտարների ներթափանցման հանդեպ երևի դեռ չի հասցրել ձևավորվել։

- Առաջին ավստրալիացիները, որպես երկրի ներքին քաղաքականության մաս, "մեղքի" զգացում ունեն մայրացամաքի իրական էթնիկ ազգաբնակչության՝ աբորիգենների հանդեպ, որոնց համարյա իսպառ ցեղասպանել-ոչնչացրել են - չնչին տոկոսն է միայն պահպանվել, որոնց էլ ներկայումս շնորհվում են անսպառ արտոնություններ բոլոր բնագավառներում։ Այդ քաղաքականությունն իր հասկանալի պրոյեկցիան է գցում այլ մշակութային բեքգրաունդով բնակիչների վրա ևս, հակառակ դեպքում երկրի որդեգրած մշակութային ներառականությունը կթվա շինծու։

- Առաջին ավստրալիացիներն իրենք էլ, մեծ հաշվով, ոչ շատ հեռու միգրանտներ են, ու քանի դեռ աբորիգեններին հայտարարում են "երկրի տերեր", թեկուզև ֆիկտիվ (միայն ձևական խոսքերով)՝ այսպես, Ավստրալիայում ամեն պաշտոնական և ոչ շատ պաշտոնական ելույթի խոսք պետք է սկսվի Acknowledgement of Country հայտարարությամբ, որով ելույթ ունեցողը խոնարհությամբ ու հարգանքով ընդունում է, որ կանգնած է աբորիգենային այս կամ այն էթնիկ խմբի հողի վրա (պարտավոր է իմանալ, թե տվյալ թաղամասը հարյուրավոր տարիներ առաջ ո՛ր աբորիգենային խմբին է պատկանել), ուրեմն, քանի դեռ աբորիգեններին հայտարարում են "երկրի տերեր", պատշաճ կամ բնական չի դիտվի ավելի ուշ միգրանտներին վերևից նայելը։

- Ավստրալիայում բնակչության մոտ 30%-ը ոչ Ավստրալիայում ծնված միգրանտներ են։ Սակայն, ինչպես գիտենք, միգրանտի կարգավիճակը դեռ մի 2-3 սերունդ փոխանցվում է, հետևաբար միգրանտները թերևս ավելի շատ են, քան այսպես կոչված "բուն" ավստրալիացիները՝ եվրոպական բեքգրաունդով։

Սրանք ընդամենը մի քանի ակնառու պատճառներ են, որ նշեցի, հաստատ կլինեն բազմաթիվ այլ քաղաքական, տնտեսական ու այլ պատճառներ էլ, բայց ինչ էլ որ լինեն՝ Ավստրալիայում միգրանտը ընդհանուր առմամբ խտրականության չի ենթարկվում, թեև, հասկանալիորեն, կլինեն թե՛ առանձին դեպքեր, և թե՛ մարդիկ, որոնք իրենց անհաջողությունների պատճառը կհամարեն ազգային խտրակականությունը։
Բայց ամենակարևորը՝ բազմամշակութայնությունը ամուր դիրքերից և սիստեմատիկ դաստիարակվում է դպրոցներում։ Այն նույնիսկ այսպես կոչված cross-curricular առարկա է, այսինքն՝ դասավանդվում է ոչ թե որպես առանձին առարկա, այլ բոլոր առարկաների մեջ ներառված, և ուսուցչի պարտականությունն է, թե ինչպես դա հնարամտորեն ներառի իր առարկայի մեջ՝ լինի դա մաթեմատիկա, թե նկարչություն։

Ինչ վերաբերում էաղքատության կլիշեին, այստեղի միգրանտների դեպքում ճիշտ հակառակն է։ Միգրանտներն այստեղ իրենց նվաճումներով՝ թե՛ կրթական, թե՛ բիզնես, թե՛ ֆինանսական, ընդհանուր առմամվ գերազանցում են եվրոպական բեքգրաունդով "բուն" ավստրալիացիներին, և դա ոչ առանց նախանձի տեսնում են և գիտեն վերջիններս։ Լավագույն "դղյակները" ծովափերին՝ միգրանտներինն են, ընդ որում ֆինանսապես ավելի բարեկեցիկ են արհեստավորները՝ հատկապես սեփական բիզնես ունեցող, քան մտավորականները․ ձեռքի աշխատանքը ավստրալիայում բավական թանկ է։ Իմ դիտարկումներով, միջին վիճակագրական միգրանտն Ավստրալիայում ապրում է ավելի բարեկեցիկ, քան միջին վիճակագրական ավստրալիացին, դա ակնհայտ է՝ ուր կամ ոնց էլ նայես, հետևաբար աղքատության կլիշեն միգրանտներինը չէ (իրականում աբորիգեններինն է, բայց դա ուրիշ պատմություն է)։ Իսկ նշածս բարեկեցությունը բացատրվում է ոչ միայն նրանով, որ միգրանտները հիմնականում աշխատասեր, ձգտումով կամ կրթված են (Ավստրալիա միգրացիայի պայմանները բավական խիստ են), այլև նրա շնորհիվ, որ Ավստրալիայի կառավարությունը կանաչ ճանապարհ է փռում միգրանտների համար՝ կրթվելու, զարգանալու, աշխատելու, ինչքանով որ կարողանում է (կամ նպատակահարմար է գտնում)։
Մի օրինակ բերեմ սեփական փորձից։ Իմ հիմնական աշխատանքից զատ (որը բիզնես կառավարման ոլորտում է), շաբաթ օրերը ես տարիներ շարունակ բարեգործական հիմունքով հայերեն էի (և դեռ եմ) դասավանդում Սիդնեյի համայնքային հայկական դպրոցներից մեկում։ Մի քանի տարի առաջ, Սիդնեյի համալսարաններից մեկին կից գործող այսպես կոչված Համայնքային լեզուների ինստիտուտը (ընդ որում, համալսարանն այդ առաջատարներից է աշխարհում) գրանտ է ստանում պետությունից՝ ներգրավելու Սիդնեյի համայքային դպրոցների կարևոր չի թե ինչ լեզու դասավանդողներին՝ լիազորագրված (accredited) ուսուցչի մագիստրական կրթության մեջ։ Ընդ որում, նշանակություն չունի այդ համայնքային լեզվի դպրոցի դավանդողը մանկավարժական որևէ կրթություն ունի, թե ոչ, բավական են միայն որևէ բարձրագույն կրթություն արտասահմանում և մի քանի քննություն ու հարցազրույց էլ հանձնել տեղում։ Նպատակը՝ համալրել ավստրալիական դպրոցները ոչ-տեղացի ուսուցիչներով, քանի որ, ըստ վիճակագրության, ավստրալիական դպրոցներում ամեն երրորդ աշակերտը միգրանտի ընտանիքից է, իսկ ամեն մեկ վեցերորդը տանը խոսում է անգլերենից բացի ուրիշ լեզվով էլ։ Գրանտի դիմող համալսարանը պնդում էր, որ այդ աշակերտներին հասկանալու և նրանց պահանջներին ճիշտ արձագանքելու համար դպրոցներին անհրաժեշտ են "ոչ-սպիտակ" ուսուցիչներ, ինչի խիստ կարիք կա ներկայիս դպրոցներում՝ նրանք հազիվ 10%-ն են կազմում։ Իսկ Ավստրալիայում ուսուցիչ աշխատելու համար պահանջվում է տեղական լիցենզավորում՝ տեղական կրթությամբ, ինչպես իրավաբանի և բժշկի դեպքում է սովորաբար համարյա բոլոր զարգացած երկրներում, այդ իսկ պատճառով էլ գրանտը թիրախավորել էր համայնքային լեզվի դպրոցների կամավորներին, ուր շաբաթ-կիրակի լեզու են սովորեցնում միգրանտները՝ անվճար հիմունքով, շատերը՝ ժամանցային կամ հայրենասիրական հիմունքով։ Առաջարկն, ի դեպ, համընկավ քովիդի շրջանի հետ՝ չծրագրավորված, և ինձ հաջողվեց երկուսուկես տարի սովորել ու ձեռք բերել ավստրալիական ավագ դպրոցի ուսուցչի մագիստրոսի կոչում՝ բիզնես-կոմերցիա և օտար լեզու առարկաներից։ Լիցենզավորումը ձեռք բերելուց հետո սկսեցին տեղալ աշխատանքի առաջարկներ (համարյա ամեն շաբաթ ստանում եմ), որոնցից մի երկուսն ընդունել եմ և ներկայումս աշխատում եմ ավստրալիական հանրային ու մասնավոր դպրոցներում՝ casual հիմունքով, ու արդեն սկսել եմ մտածել իմ հիմնական աշխատանքը թողնելու և լիովին կրթության բնագավառ տեղափոխվելու մասին։
Չփռեր իմ առաջ այդ ճանապարհը երկիրը՝ իր ներքին բազմամշակութային քաղաքականությամբ, "չստիպեր" ինձ փոխելու մասնագիտությունս չասեմթեքանի տարեկանում :), դժվար թե ես անձամբ այդպիսի կտրուկ փոփոխություններ նախաձեռնեի։

Հ․Գ․ Ի դեպ, իմ ազգանունն է՛լ ավելի դժվար-արտաբերելի է, բայց այստեղ ընդունված է (և սպասում են) անգամ արտաբերելի եվրոպական ազգանունները տառ առ տառ ասել, հենց սկզբից։

One_Way_Ticket
27.05.2023, 23:34
Էսօր հոկեյի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչներն էին, ու Լատվիան առաջին անգամ էր այդքան հեռու գնացել։ Դրամատիկ հանդիպում էր կանադացիների հետ, որում վերջում պարտվեցին, բայց երրորդ ռաունդից առաջ 2:1 հաղթում էին։
Սրտանց բալետ էի անում "մերոնց"։ Չգիտեմ, երբվանից իրենք "մերոնք" դարձան։ Որ մտածում եմ, ոչ էլ դարձել են։ Գուցե ընկերներիս բալետ անելն էր վրաս փոխանցվել։ Գուցե պարզապես ինձ այստեղ ապրելը դուր է գալիս, ու այդ դուր գալը ես տարածում եմ ժողովրդի վրա։ Էդ թեմայով ռեֆլեքսիայի ահագին տեղ կա։

StrangeLittleGirl
18.06.2023, 08:46
Վերջերս երբևէ մշտապես Հայաստան չվերադառնալու միտքը փոխարինվել է մի ուրիշով. ես ո՞նց եմ Հայաստանում ապրել մինչև քսանհինգ տարեկան։ Ու ինչու՞ եմ ես էսքան մշակութապես տարբեր մյուսներից։ Ի վերջո, նույն միջավայրում եմ մեծացել, դպրոց ու համալսարան գնացել։

Էս հարցերը հատկապես սրվում են, երբ ամեն անգամ որևէ բան եմ անում Հայաստանի հետ ու ամեն անգամ բախումներ են լինում մշակութային տարբերությունների պատճառով։ Ու էդ տարբերությունները մասնավորապես վերաբերում են ժամանակին։ Երբ ինձ ասում են՝ ո՞նց ես էդքան բան հասցնում, շատ պարզ պատասխան կա. ժամանակս ճիշտ եմ կազմակերպում։ Իսկ էդ ճիշտ կազմակերպման համար ինձ պետք է հստակ իմանալ, թե ինչին ինչքան ժամանակ եմ տրամադրելու։ Ու եթե որևէ մեկն իմ ժամանակային սահմանները չի հարգում, մեծ բախում է լինում։

Ժամանակային սահման կոչվածը շատ բաներ կարող է նշանակել. հանդիպումից ուշանալ, հանդիպման օրը փոխել կամ շատ շուտ չտեղեկացնել հանդիպման մասին (հատկապես երբ դա ներառում է դեպի Հայաստան ճամփորդություն), վերջնաժամկետները չհարգել, հանդիպումը նախատեսվածից երկար անցկացնել (կամ ընդհանրապես չնախատեսել, թե ինչքան է տևելու) և այլն։

Ասենք էնպես չի, որ եկա Դանիա ու հրաշքով սկսեցի ժամանակիս էդքան լուրջ վերաբերվել։ Միշտ էլ էդպիսին եմ եղել ու միշտ էլ Հայաստանում դրա պատճառով կոնֆլիկտներ եմ ունեցել։ Բայց չեմ հասկանում՝ ո՞նց եմ ընդհանրապես դիմացել ու ո՞նց եմ կարողացել ֆունկցիոնալ լինել, գերազանցությամբ դպրոց-համալսարան ավարտել ու անգամ աշխատել։ Իհարկե, ժամանակի ընթացքում սովորել եմ գոնե անձնական շփումներում մի քիչ ներողամիտ լինել, բայց գործնականի դեպքում նույնիսկ ավելի անհանդուրժող եմ դարձել։ Ու ամեն անգամ նյարդային կծիկ եմ դառնում նման բաներից հետո, մի քանի օր է պետք լինում, որ վերականգնվեմ։

Իսկ ո՞նց եմ էսպիսին դարձել հարցին հարցով պատասխանեց ամուսինս. ի՞նչ ես տեսել մեծանալուց։ Ու հա, իմ ընտանիքի բոլոր անդամները պարտաճանաչ են եղել։ Իսկ հորս՝ վերջնաժամկետներին հավատարիմ մնալու մասին նույնիսկ ծիծաղելի պատմություններ կան։ Բայց էստեղ էլ հարց է առաջանում. ինքը ո՞նց է կարողացել ապրել էդ հասարակությունում ու էդքան պրոդուկտիվ լինել։

Մի երկրորդ խնդիր էլ կա, որ էլի չեմ հասկանում՝ ո՞նց եմ էդքան ապրել Հայաստանում ու չգժվել։ Բայց դրա մասին մի ուրիշ անգամ։

One_Way_Ticket
22.12.2023, 23:33
- Ես հինգ տարի Ավստրալիայում եմ ապրել։
- Բա ո՞նց որ հետ եկար։

**************************************************************

- Ինչի՞ համար է քեզ պետք լատվիերենի պրակտիկա ձեռք բերել։
- Լատվիայում ապրելու համար։ Ես արտասահմանցի եմ, եթե դու չգիտես։
- Հմմ, չէ, չգիտեի։


**************************************************************

Էս տիպի երկխոսությունները վերջերս շատացել են։ Դա ինձ դուր է գալիս։ Հաճելի զգացում է, երբ մարդկանց մտքերի ծայրով էլ չի անցնում, որ դու տեղացի չես։

Բարեկամ
01.02.2024, 05:40
2024 հունվար, Երևան։ Այս անգամ, չգիտես ինչու, ծանոթ-անծանոթ հարցնում են․ "Եթե անկեղծ, հետ կգայի՞ք"։ "Այս անգամ", որովհետև արդեն 10 տարի է՝ տարին 3-4 անգամ այցելում եմ Հայաստան, ու դեռ ոչ մի անգամ այդպիսի հարց չէին տվել։ Եվ բոլոր հարցնողների հայացքում մի ընդհանուր բան կար․ հետ չգալու հաստատումը պահանջող սպասում՝ արդարացնելու իրենց ներքին, լատենտ դիրքորոշումը, որի հիմքում հիասթափությունն է, հոգնածությունը, անտարբերությունը։
Գնացել էի Պարոնյանի թատրոն՝ "Վերջին կանգառը" ներկայացմանը։ 90-ականներին ամերիկա արտագաղթած հայաստանցի ընտանիքի մասին էր։ Հագած-կապած, լավ-կյանք սիրող, բայց, ըստ էության, կյանքը չստացված տիկինը, ձեռքը կողին կանթած ու գլուխը բարձր տնկած՝ ձեռքերն է թափահարում օդում՝ "Իսկ ո՞վ չի երազում ամերիկա փախնելու մասին!!!!"։ Հարցը հռետորական էր ու հնչեցվեց այն կուլմինացիոն տոնով, որ ակնկալում է ծափահարություններ։ Դահլիճի խորքից միայն մի ձայն հնչեց՝ բարձր ու խռպոտ․ "Ե՛ս"։ Միայն մի։ Հիասթափություն, հոգնածություն, անտարբերություն - պատասխանում եմ, երբ վերադարձիս ինձ իմիջիայլոց հարց են տալիս՝ "Ի՞նչ կար Հայաստանում"։