PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս հաղթահարել ծուլությունը



Arisol
12.03.2007, 22:26
Վերջերս անձամբ շատ եմ առնչվում ծուլության հետ և նկատում եմ, որ բացի ինձնից իմ ծանոթների մեծամասնությունն ա առնչվում այդ խանգարող, զզվելի բանին, ու ամենակարևորը՝ էն պահին ա ծնվում, երբ ապագան որոշող պահեր են լինում:

Խնդրում եմ, լուրջ մոտեցեք տվյալ թեմային, և եթե օգտակար խորհուրդներ ունեք, որոնք քիչ, թե շատ կարող են օգնել հաղթահարել ծուլությունը՝ գրեք:

PoeT
12.03.2007, 23:20
Ծուլության աստիճանի նվազեցումը, ուղիղ համեմատական է Կամքի ուժի զարգացմանը, հետևաբար պետք է աշխատել, կամքի ուժը զարգացնելու ուղղությամբ։ Իսկ կամքի ուժը, մարդու ամենահզոր զենքերից մեկն է։

Array
21.03.2007, 18:11
Իսկ կամքի ուժը զարգացնելու համար,մարդ պետք է ինքն իր աչքում բարձրանա,իսկ դրա համար լավ միջոց կա.երբեք կիսատ մի թողեք սկսած և ոչ մի գործ

ivy
21.04.2008, 20:53
Որոշեցի վերակենդանացնել Արիսոլի թեման... խիստ անձնական պատճառներով: Ես առաջ էլ մի բան չէի, բայց վերջերս անտանելի եմ ծուլացել: Ու հակառակի նման էնքան բան ունեմ անելու: Ինձ հազիվ ստիպում եմ դրանց կեսն անել, բա մյուս կեսն ո՞վ անի: Մի խոսքով, ես ծույլ էմ, կատաստրոֆիկ ծույլ: Երջանիկ կլինեմ, եթե որևէ մեկը օգնի բարի խոսքով կամ խորհրդով կամ էլ, վատագույն դեպքում, ընկերակցի ծուլությանս, մինչև տեսնենք՝ ոնց ենք էս հարցը լուծում: Ծույլեր և ոչ ծույլեր, օգնեեե՜եք:

Արշակ
21.04.2008, 21:35
Մի խոսքով, ես ծույլ էմ, կատաստրոֆիկ ծույլ: Երջանիկ կլինեմ, եթե որևէ մեկը օգնի բարի խոսքով կամ խորհրդով կամ էլ, վատագույն դեպքում, ընկերակցի ծուլությանս, մինչև տեսնենք՝ ոնց ենք էս հարցը լուծում: Ծույլեր և ոչ ծույլեր, օգնեեե՜եք:
Ծույլերի արքան միանումա քեզ։ :hands :friends:
Մեկ–մեկ նույնիսկ մտածում եմ. բա մեկը չլինե՜ր տեղս շնչեր։

Իսկ եթե լուրջ, զզվելի բանա։ Մի քանի լավ մեթոդ գիտեմ, ծուլությունից ազատվելու, բայց ալարում եմ կիրառել։ :D Մի օր որ չալարեմ, Ձեզ էլ կպատմեմ ;)
Իսկ եթե էլ ավելի լուրջ խոսեմ, որոշել եմ էս քանի օրվա մեջ հաղթահարել էդ պրոբլեմը :)) Չէ լուրջ եմ ասում մի ծիծաղեք, ի՜։ :sad

Fedayi
27.04.2008, 20:03
Ծույլերի արքան միանումա քեզ։ :hands :friends:
Մեկ–մեկ նույնիսկ մտածում եմ. բա մեկը չլինե՜ր տեղս շնչեր։

Իսկ եթե լուրջ, զզվելի բանա։ Մի քանի լավ մեթոդ գիտեմ, ծուլությունից ազատվելու, բայց ալարում եմ կիրառել։ :D Մի օր որ չալարեմ, Ձեզ էլ կպատմեմ ;)
Իսկ եթե էլ ավելի լուրջ խոսեմ, որոշել եմ էս քանի օրվա մեջ հաղթահարել էդ պրոբլեմը :)) Չէ լուրջ եմ ասում մի ծիծաղեք, ի՜։ :sad

Նայի նրան չհասնի, որ ալարես ալարել::D

Ալարելու դեմ մի լավ ինստիտուտ կա` բանակն ա: Էս մտրակի սկզբունքով: Մյուսն էլ բլիթի սկզբունքն ա` ցույց տալով չալարելու շահը:

Ինձ թվում է, որ պարզապես պետք է մտածես, լավ մտածես այս երևույթի կոնկրետ հետևանքների մասին կոնկրետ իրադրություններում: Արդյո՞ք որոշ բաներից խուսափելով`հետագայում ստիպված չես լինելու ավելին անել…:think