Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Մեծանալու մասին

ivy
24.09.2019, 18:23
Սա էլ՝ խոստացված (https://www.akumb.am/showthread.php/68007-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%BD%D5%B8%D6%82%D5%B6-vibe-%D6%84%D5%A1%D5%B6-%D6%84%D5%B8-%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BF%D5%A1%D6%80%D5%AB%D6%84%D5%A8?p=2595103&viewfull=1#post2595103)թեման:

Գրում ենք, թե ոնց ենք տարիքի հետ փոխվում կամ մնում նույնը :)

Ո՞նց ենք զգում ու ընկալում մեր մեծանալը:
Իսկ ո՞նց ենք ընկալում կյանքը, մարդկանց, հարաբերությունները և այլն: Առաջվա նմա՞ն:

Կարող եք ցանկացած ժամանակային կտրվածք վերցնել՝ համեմատություններ անելու համար: Տասը տարի, քսան տարի կամ ոնց կուզեք:
Օրինակ՝ ես կառաջարկեի մանկությունը բաց թողնել թեմայից, այլ վերցնել ասենք՝ պատանեկությունից մինչև հիմա ընկած ժամանակահատվածը: Բայց սա միայն մի տարբերակ է, կարող եք գրել՝ ոնց ուզում եք: Թեկուզ բարուրից սկսած :)

Ծլնգ
24.09.2019, 22:41
Որ ջահել էի, մտածում էի եքյա խելոք մարդ եմ... քանի մեծացա, հասկացա, որ էն մեծամիտ գյադեն լավ էլ դոդ էր, իսկ այ էս մեծս՝ եքյա խելոք մարդ ա։ նենց որ աչքիս վայթե չեմ փոխվել ու ոնց ասում են՝ հոգով դեռ ջահել եմ...

Ներսես_AM
25.09.2019, 01:32
Ջոկեցի որ ծերացել եմ, երբ մի գիշեր շատ ուշ քնելուց հետո մի ամբողջ շաբաթ խելքի չեմ գալիս։ Իսկ առաջ հեչ վեջս չէր

Բարեկամ
25.09.2019, 01:38
Որ ջահել էի, մտածում էի եքյա խելոք մարդ եմ... քանի մեծացա, հասկացա, որ էն մեծամիտ գյադեն լավ էլ դոդ էր, իսկ այ էս մեծս՝ եքյա խելոք մարդ ա։ նենց որ աչքիս վայթե չեմ փոխվել ու ոնց ասում են՝ հոգով դեռ ջահել եմ...

Ինձ մոտ հակառակն ա։ Ինչքան ավելի հետ եմ գնում մտովի, էնքան ավելի խելոք եմ թվում :D
Տեսնես սա՞ ինչ ա նշանակում :))

Արշակ
25.09.2019, 03:33
Ջոկեցի որ ծերացել եմ, երբ երկու օր առաջ ռուս ընկերոջս 7 տարեկան տղու ծնունդին էի հրավիրված, ինչ որ պահի մի հատ մեծ սպորտային մատրասի վրա ընկերոջս տղու ու հյուր եկած մյուս ճժերի հետ գզվրտվում էի, մեկ էլ ճժերից մեկը մյուսին ոգևորված կոչ արեց. «бей старика!» :D старик֊ը ես էի էլի :cry :D

Իսկ ես ինձ իրանց թայ էի զգում մինչև էդ :cry

boooooooom
25.09.2019, 08:26
Ինձ մոտ հակառակն ա։ Ինչքան ավելի հետ եմ գնում մտովի, էնքան ավելի խելոք եմ թվում :D
Տեսնես սա՞ ինչ ա նշանակում :))

+1 ։) Ինձ թվում ա, որ փոքր ժամանակ մեր հասակակիցների միջև մեծ տարբերություն չկար, մի քիչ էս կողմ, մի քիչ էն կողմ, բայց մոտավորապես բոլորս էլ "մի խելքի" էինք։ Քանի մեծացա, սկսեցի նկատել շատ ավելի խելացի դարձածներին, ու ճիշտն ասած շատ սիրեցի... Ակումբ մտնում եմ ինձանից խելացիների հետ շփվելու համար։
Ես ինձ դեռ ծերուկ չեմ զգում, բայց եթե կյանքը պատկերացնենք սար բարձրանալ-իջնելու նման մի բան, ապա գագաթ վրա պիտի որ լինեմ հիմա։

Բարեկամ
25.09.2019, 09:05

Ես նկատի ունեի, որ փոքր ժամանակ ավելի խելոք էի կարծես․ գնալով կա՛մ դեգրադացվում եմ, կա՛մ էլ հայտարարս ա նվազում (ըստ Տոլստոյի՝ մարդը կոտորակ ա, որի համարիչը էն ա, ինչ ինքը կա իրականում, իսկ հայտարարը՝ իր սեփական կարծիքն իր մասին։ Որքան մեծ ա հայտարարը, էնքան փոքր ա ստացվում կոտորակի արժեքը :)) )

ivy
26.09.2019, 14:20
Առաջ ոնց էր, որ մի բան էր լինում, կողքդ «հասուն» մարդ էիր փնտրում, որ հարցը լուծի:
Մեկ էլ ինչ-որ պահի հասկանում ես, որ էդ մարդը դու ես: Էլ կողքեր նայել չկա :)

Ուլուանա
26.09.2019, 20:08
Ինչ Այվին էս թեմայի մասին խոսել ա, փորձում եմ ինքս ինձ համար պարզել, հասկանալ, թե ինչով եմ մեծացել, ինչն ա փոխվել և այլն: Բայց իմ դեպքում ոնց որ թե ահագին խառն ա էս ամեն ինչը: Օրինակ, անհոգության տեսակետից իմ կյանքը մի քիչ Բենջամին Բաթոնի կյանքն ա հիշեցնում, այսինքն` թարս ուղղությամբ ա. ասենք, ես հիմա ավելի անհոգ եմ զգում ինձ, քան մի տասնհինգ տարի առաջ, մի տասնհինգ տարի առաջ էլ ավելի անհոգ էի ինձ զգում, քան դրանից մի տասնհնգ տարի առաջ ու տենց շարունակ (տասնհինգ տարին ուղղակի պատահական թիվ վերցրի, դրա փոխարեն կարող էր այլ թիվ լինել): Ինձ թվում ա` ես ծնվել եմ աշխարհի դարդերն ուսերիս, իսկ հետո էդ դարդերը տարիների ընթացքում կամաց-կամաց պակասել են ուսերիցս: Ու սա ոչ թե նրանից ա, որ հիմա փաստացի ավելի քիչ հոգսեր ու խնդիրներ ունեմ, քան, ասենք, երեք տարեկանում, երբ ամենաքիչն էի ինձ անհոգ զգում (ի վերջո, երեք տարեկանում ոչ ինչ-որ պատասխանատվություն ունեի որևէ մեկի առաջ, ոչ սոված էի, ոչ կոնկրետ հոգսեր ունեի, ոչ ընտանիքում խնդիրներ ունեի, իսկ հիմա երկու երեխաների մայր եմ` համապատասխան հոգսերով, անհանգստություններով, ֆինանսական և այլ ստանդարտ դժվարություններով և այլն), այլ պարզապես ընկալումներս են փոխվել, պլյուս` գիտելիքներս են շատացել:

Ֆիզիկապես, բացի արտաքին փոփոխություններից, ուրիշ առումներով առանձնապես չեմ զգում, որ մեծացել եմ: Օրինակ, երբեք էլ էներգիայի առատությամբ չեմ փայլել, նույնիսկ վաղ տարիքում, որ հիմա ասեմ` պակասել ա էներգիաս, չնայած գուցե մի՜ պուճուր պակասել ա, չեմ բացառում: Համարյա էնպիսի զբաղմունք չկա, որ փոքր ժամանակ կամ ավելի մեծ տարիքներում հաճույքով զբաղվում էի, իսկ հիմա հավես չէի անի: Ուրիշ բան, որ շատ բաներ, որ փոքր տարիքում երեխաները սովորաբար հաճույքով անում են, ես փոքր ժամանակ էլ չեմ սիրել անել: Երևի մենակ տուն-տունիկ ու նմանատիպ սյուժետային խաղեր խաղալն ա, որ պատկերացնում եմ` հիմա առաջարկեին խաղալ, հեչ հավես չէր լինի, չնայած փոքր ժամանակ շատ եմ սիրել խաղալ, երևի որովհետև մեծ տարիքում կյանքն ինքնին տուն-տունիկ ա, ու սյուժեի առումով էլ էնքան ա բավարարում, որ ընդհանրապես արհեստական սյուժեներ մոգոնելու կարիք չի զգացվում :)): Իսկ օրինակ, պահմտոցի, բռնոցի, գնդակով խաղեր խաղալը, ճոճանակով ճոճվելը, կարուսելներ նստելը, հետաքրքիր քարեր, խեցիներ գտնել ու հավաքելը, կարելի ա ասել, նույն չափով հավես են ինձ համար: Որ մտածում եմ ընդհանուր, թե ինչերով էի հետաքրքրվում, ինչեր էի սիրում անել փոքր ժամանակ, եղածից համարյա բան չի պակասել, ուղղակի նոր հետաքրքրություններ ու զբաղմունքներ են ավելացել, որոնք էն ժամանակ կամ հասանելի չէին, կամ ուղղակի դեռ չէի բացահայտել ինձ համար:

Հա, մեկ էլ անջատվածությունս ու ամաչկոտությունս են մի քիչ պակասել տարիների հետ: Ճիշտ ա, մարդկանց մեծ մասի համեմատ էլի ահագին անջատված եմ, բայց նախորդ տարիների ու հատկապես մանկությանս ու պատանեկությանս տարիների համեմատ ահագին դզվել եմ :)):

Իսկ ընդհանուր առմամբ ես կասեի` մեծանալս ընկալում եմ որպես իմ իսկական եսին հնարավորինս մոտենալու, տեղ-տեղ` նաև վերագտնելու, խորթ, արհեստական ու պարտադրված տարրերից մաքրելու գործընթաց, որովհետև համարում եմ, որ տարիների ընթացքում, ավելի ճիշտ` դեռ վաղ մանկուց հանգամանքների բերումով հակառակ պրոցեսն ա զարգացել:

Իսկ ինչ վերաբերում ա ծերանալուն, կոնկրետ ինձ համար ես կհամարեմ, որ ծերացել եմ, եթե զգամ, որ էլ հավես չունեմ զբաղվելու էն բաներով, որոնք հիմա ինձ մեծ հաճույք են պատճառում, որոնցով ապրում եմ:

ivy
29.09.2019, 02:46
Առաջ էս օրերին մոտս ինչ-որ տոնական տրամադրություն էր, իսկ հիմա օրերն եմ հաշվում, թե երբ է «աշխարհի ամենամեծ ազգային քեֆուրախությունը» վերջապես ավարտին հասնելու, ու քաղաքը նորից իր հունով շարժվի։ Կատարյալ գժանոց, անունը՝ Օկտոբերֆեստ։ Նույնիսկ քունս է փախել դրսի հարբած ու զվարթ աղմուկ-աղաղակից։
Գոնե չերգեի՜ն :aaa
Աչքիս սա էլ է մեծանալու կամ այլևս ջահել չլինելու նշաններից։

Quyr Qery
29.09.2019, 07:13
Ժամանակին անընդհատ սպասում էիր, որ մի քիչ էլ ու սաղ տեղը կընկնի, որ տեղը չէր ընկնում, սպասում էիր էն ուժեղ մարդուն, որ տեղը կգցի: Մի քանի տարի առաջ սիրում էի քայլել, գիշերները կարող էի չքնել ու պետքս չէր:
Հիմա էլ չեմ սպասում էդ մի քիչին՝ մի օր տեղն ա ընկնում, մի օր դուրս ա գալիս, էլ չեմ սպասում էդ ուժեղ մարդուն, որտև ընթացքում ինքս եմ էդ ինձ համար դարձել: Հիմա միակ հանգիստը տանը սերիալ նայելն է ու 11-ին քնելը:

One_Way_Ticket
29.09.2019, 13:48
Վերջերս զգում եմ, որ եթե նույնիսկ մի օր հետաքրքիր չի անցնում, տխրում եմ։ Սկսում եմ պատճառներ փնտրել, թե ինչն եմ սխալ անում։ Ընդ որում, եթե օբյեկտիվորեն նայենք, 10 տարի առաջ անհետաքրքիր օրերը տասնապատիկ, տո գուցե հարյուրապատիկ ավելի շատ էին, բայց կարծես թե նման մտահոգություն չէի ունենում։ Երևի մտածում էի, որ ամեն ինչ դեռ առջևում է, իսկ հիմա գիտակցում եմ, որ կյանքի շատ էտապներ արդեն հետևում են, և պրոցեսը անդառնալիորեն շարունակվում է։ Շատ բաներ եթե այսօր չանեմ, վաղը կարող է ուշ լինել։

StrangeLittleGirl
01.10.2019, 21:24
Ահավոր հետաքրքիր թեմա ա։
Ինձ համար մեծանալու ամենալուրջ նշաններից ա գնալով ավելացող զբաղվածությունս ու դրան զուգահեռ ժամանակս ավելի ու ավելի թանկ գնահատելը։ Արդյունքում՝ժամանակս ու նյարդերս խնայում եմ լիքը բաների վրա, որոնք առաջ իմ առօրյայի մեծ մասն էին կազմում։ Ինչ խոսք, միշտ չի, որ հարյուր տոկոսով հաջողվում ա, բայց գնալով ավելի ու ավելի լավ եմ կարողանում ժամանակս կառավարել։
Հետո, մեծանալուն զուգընթաց խիստ ընտրովի եմ մարդկանց իմ շրջապատ թողնում։ Երկխոսություն, քեզնից տարբերողների հետ պետք ա զրուցել, բան համոզել, կրթել֊բան, դրանք սաղ սուտ են. տարիքի հետ հասկանում ես։ Դրա համար ավելի լավ ա ուղղակի ժամանակ անցկացնել քեզ նմանների հետ, եթե քննարկելու բան կա, քննարկել, եթե իրար համոզելու բան կա, համոզել, բայց կարևոր ա նմանների հետ լինելը։ Արդյունքում՝ կյանքը ավելի խախանդ ա դառնում։

Հետո, տարիքի (թե՞ կոնկրետ իմ կյանքի՝ ոչ էնքան հաճախ հանդիպող հանգամանքների) բերումով սկսում եմ ավելի ու ավելի քիչ մարդկանց հետ շփվելու կարիք զգալ։ Առաջ եթե գոնե շաբաթը մեկ կյանքումս որևէ սոցիալական շփում չլիներ, կգժվեի։ Հիմա հակառակը. ամիսներով կարող ա ոչ մեկի հետ չշփվեմ ու դրանից չնեղվեմ։ Էս առումով ոնց որ լրիվ մանկություն վերադարձած լինեմ. եթե մարդ ա գալիս մեր տուն հյուր, կարամ ասեմ, որ պիտի աշխատեմ, գնամ, ինձ համար մի անկյունում փակվեմ, գիրք կարդամ։ Մի քանի տարի առաջ հաստատ չէի անի տենց բան՝ քաղաքավարությանը զոհ գնալով։

Ուլուանա
01.10.2019, 22:58
Մեծանալս զգում եմ, օրինակ, նրանից, որ հիմա գրեթե միշտ ունեցածս գնահատելու խոր գիտակցում ունեմ ու մի տեսակ շնորհակալ եմ էն ամենի համար, ինչ ունեմ, ինչ ձեռք եմ բերել, ընդհանրապես կյանքիս ամեն մանրուք գնահատում եմ ու փորձում հնարավորինս վայելել ու պահպանել: Բյուրի գրառման մեջ նշածներն էլ են կարծես դրա մեջ տեղավորվում. ժամանակ, նյարդեր հնարավորինս խնայել, փորձել կյանքումդ դրականը զտել ու պահել, հնարավորինս դրականի հետ առնչվել` խուսափելով անիմաստ տեղը նյարդեր ու ժամանակ խլող անպտուղ խոսակցություններից ու շփումներից:

Վիշապ
01.10.2019, 23:23
Ինձ թվում է՝ ես ահագին փոքրուց անկախ ու ինքնուրույն եմ եղել, բայց հասուն ու խելացի՝ կդժվարանամ ասել, ու մինչև վերջերս էլ կասկածում եմ, ի վերջո հասունացել եմ, թե չէ։
Կյանքիս մեծ մասը թաթախված եմ եղել գործերի ու վազվզուքի մեջ, կիսահոգնած, կիսատագնապած, կիսամռայլ, մինչև էս վերջին տարիներս սարսափով հայտնաբերեցի, որ 40-ն անց եմ, ու պանիկա սկսվեց :Ճ
Պարզվում է ահագին երկար ժամանակ ես լռված էի ինքս ինձ 25-30 տարեկան զգալու վրա:
Մի ահագին երկար ժամանակ մարդ ու կնիկ վիզ էինք դնում գոնե շաբաթ-կիրակի հետաքրքիր անցկացնել, հիմնականում դրսերքը ման գալ, նոր բաներ տեսնել, մարդկանց հյուր ընդունել, կամ հյուր գնալ և այլն,
ու ներվայնանում էի (իբր կյանքը կարճ է, ժամանակը թանկ է, բլա բլա բլա)։
Հետո զգացի, որ տենց լարվելով մեկ է հաճույք չի ստացվում ստանալ ու հաշվի առնելով, որ տեղի էլ խախուտ ներվեր ու տագնապներ ունեի, սկսեցի վերաբերմունքիս վրա աշխատել (ծիպա՝ կոգնիտիվ-վարքային թերապիա)։
Հիմա վերջերս արդեն շատ վեճս չի, որ կարելի է շաբաթ օրը անցկացնել բառացիորեն ոչինչ չանելով, փոխարենը, եթե հանգիստ եմ, կյանքը ավելի դուրեկան է:
Մի խոսքով ոնց որ կամա՜ց-կամա՜ց հավասարակշռվում եմ, ու ոնց որ մարդկանց հետ շփվելուց ավելի շատ բավականություն եմ ստանում, քան առաջ էր։
Ու առհասարակ, էն որ մի կողմից կյանքը կարճ է, մյուս կողմից էլ մարդ մտածում է, որ երկա՜ր ապրելը մեկա սահուն չի ստացվելու, որովհետև ի վերջո հոգնելու ես ու ձանձրանալու ես ու հանգիստ է պետք ընդունել մեծանալն ու ծերանալը։
Մյուս կողմից էլ, ինձ թվում է, մեր սերնդի ժամանակը մոլորակի պատմության մեջ կարող ա ամենահետաքրքիր մասն է, երաժշտությունով, արվեստով, տեխնոլոգիայով, աշխարհ շրջագայելու ու ինֆորմացվելու քչից շատից հասանելիությամբ։
Սա նաև տխուր է ու վախենալու, էն որ ասենք չէի ուզենա մի 50 տարի հետոի սերունդ լինել: Մոլորակն էլ ա արագ ծերանում, ու մարդիկս ահագին նպաստում ենք դրան:
Մի 10 տարուց որ սաղ մնացի, «Ծերանոց» թեմայում կգրեմ ։Ճ

ivy
01.10.2019, 23:57
Մեծանալս զգում եմ, օրինակ, նրանից, որ հիմա գրեթե միշտ ունեցածս գնահատելու խոր գիտակցում ունեմ ու մի տեսակ շնորհակալ եմ էն ամենի համար, ինչ ունեմ, ինչ ձեռք եմ բերել, ընդհանրապես կյանքիս ամեն մանրուք գնահատում եմ ու փորձում հնարավորինս վայելել ու պահպանել::

Հետաքրքիր է, ինձ մոտ հակառակն է. ինչքան մեծանում եմ, էնքան «ունենալն» անկարևոր է թվում: Ինչ էլ որ հասկանանք էդ բառի տակ: Տուն-տեղ, դիրք, կարիերա, հարաբերություններ կամ ուրիշ մի բան...
Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ անցողիկ է, ու լավն էլ դա է:

Տրիբուն
02.10.2019, 00:02
Էս ինչ փիլիսոփայորեն եք սաղդ մեծանում։ Ես տարիքի հետ մենակ սկսել եմ ուժեղ խըռըցնել, մնացած սաղ նույնն ա։

ivy
02.10.2019, 00:05
Էս ինչ փիլիսոփայորեն եք սաղդ մեծանում։ Ես տարիքի հետ մենակ սկսել եմ ուժեղ խըռըցնել, մնացած սաղ նույնն ա։

Բա փոր չե՞ս գցել՝ հայ տղամարդուն վայել: Եթե չէ, ուրեմն դեռ կարգին չես մեծացել, խռռացնելով չես խաբի:

StrangeLittleGirl
02.10.2019, 00:22
Հետաքրքիր է, ինձ մոտ հակառակն է. ինչքան մեծանում եմ, էնքան «ունենալն» անկարևոր է թվում: Ինչ էլ որ հասկանանք էդ բառի տակ: Տուն-տեղ, դիրք, կարիերա, հարաբերություններ կամ ուրիշ մի բան...
Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ անցողիկ է, ու լավն էլ դա է:

Հըմ, լավ չի, լավ չի։ (https://www.health.harvard.edu/blog/the-secret-to-happiness-heres-some-advice-from-the-longest-running-study-on-happiness-2017100512543)
Իրականում էդ տուն֊տեղ, կարիերա֊բան սաղ սուտ են, բայց մտերիմ հարաբերությունները կարևոր են հետագայի համար։ Թե չէ սաղ կյանքներս ջահել չենք մնալու։

Տրիբուն
02.10.2019, 00:33
Բա փոր չե՞ս գցել՝ հայ տղամարդուն վայել: Եթե չէ, ուրեմն դեռ կարգին չես մեծացել, խռռացնելով չես խաբի:

Քեզ ոնց ա դուր գալիս, փորով թե ՞ առանց :)

Վիշապ
02.10.2019, 04:21
Քեզ ոնց ա դուր գալիս, փորով թե ՞ առանց :)

Նորմալ թեմա էր։
И тут пришел поручик Ржевский и все опошлил ։Ճ

Տրիբուն
02.10.2019, 13:55
Նորմալ թեմա էր։
И тут пришел поручик Ржевский и все опошлил ։Ճ

Ապեր, էտ ուղիղ պատասխանից խուսափելու ձև էր :( ոչ մի պոշլիություն չկար:

Իսկ հիմա իրավիճակը հարթելու համար պիտի խոստովանեմ, որ հա, բլին, համ էլ փոր եմ քցել: Սաղ կյանքս ջինսերս W32 ա եղել, հիմա W34-ը զոռով եմ քաշում: Բայց մեկա վրից գոտի եմ կապում. Էտ արդեն իմիջի հարց ա :)) .... ու slim fit ... դե գնա:

Վիշապ
02.10.2019, 23:23

Փորն ու խռռացնելը դզվող խնդիրներ են բրո։ Եթե իհարկե դրանք պրոբլեմ ես համարում ։Ճ

Ուլուանա
03.10.2019, 21:55
Հետաքրքիր է, ինձ մոտ հակառակն է. ինչքան մեծանում եմ, էնքան «ունենալն» անկարևոր է թվում: Ինչ էլ որ հասկանանք էդ բառի տակ: Տուն-տեղ, դիրք, կարիերա, հարաբերություններ կամ ուրիշ մի բան...
Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ անցողիկ է, ու լավն էլ դա է:
Բոլորս էլ հաստատ ունենք ինչ-որ բաներ, որոնք կարևոր են, ու շատ գնահատում ենք: Ես ամենալայն իմաստով եմ նկատի ունեցել` ոչ միայն ընտանիք, հարաբերություններ, տուն-տեղ, այլև որոշակի մտածելակերպ, գիտակցություն, գիտելիքներ, սովորություններ, հոգեվիճակներ: Չեմ կարծում, թե գտնվի մարդ, որի համար սրանցից ոչ մեկը կարևոր չի:

StrangeLittleGirl
04.10.2019, 00:29
Մեծանալու հետ կապված մի փոփոխություն էլ եմ նկատել. սկսել եմ ոչ թե շուտ քնել, որ շուտ արթնանամ, այլ շուտ արթնանալ, որ շուտ քնեմ։

Շինարար
04.10.2019, 01:21
Մազերս սպիտակել են:

ivy
10.10.2019, 12:47
Իմ արտաքինն էլ է իհարկե փոխվում: Հատկապես վերջին մի տարում նկատում եմ, որ դեմքիս արտահայտությունը, թե հայացքս, թե չգիտեմ կոնկրետ ինչը արդեն ջահելական չի: Ահագին անսովոր է հայելու մեջ «հասուն կին» տեսնելը:
Բայց դեռ առաջվա պես սիրում եմ ինձնով զմայլվել, ու ոչ մի հայելի բաց չեմ թողնում. սա դժվար էլ երբևէ անցնի, ինձ դուր եմ գալիս, ինչ անեմ:

Իսկ ընդհանրապես, մեծանալը դեռ ահագին հետաքրքիր է թվում. հլը որ հիմնականում ինձ դուր եկող փոփոխություններ են: Հավես բան է հասունությունը:
Իսկ այ ծերությունից, հատկապես՝ խոր ծերությունից, լավ վախենում եմ: Գեներս ու ֆիզիկական/առողջական վիճակս հաշվի առնելով՝ պիտի որ շատ երկար ապրեմ, դե եթե ինչ-որ դժբախտ պատահար չլինի: Բայց հեչ հավես չունեմ մի 90 տարեկան տատիկ դառնալու. տեսնես դեռ էդ ժամանակ էլ եմ ինձնով զմայվելո՞ւ: Հաստատ մի խփնված պառավ եմ լինելու, մի քիչ վհուկոտ:

Գաղթական
10.10.2019, 13:19
Թյուրիմացությունից խուսափելու համար նշեմ, որ վերևի գրառումը լայքել եմ՝ առանց վերջին նախադասությունը հաշվի առնելու :p

Նաիրուհի
10.10.2019, 19:59
Էլ չեմ երազում աշխարհը փոխելու մասին։ Աշխարհն առանձնապես չեմ սիրում ու բոլոր լավ ու վատ բաները բնական եմ համարում։

Հա, մեկ էլ մի օր քիչ քնելը հանգեցնում է մի ամբողջ շաբաթ անտանելի տրամադրությամբ ու վախենալու դեմքով ֆռֆռալուն։

Ուլուանա
11.10.2019, 00:38
Իմ արտաքինն էլ է իհարկե փոխվում: Հատկապես վերջին մի տարում նկատում եմ, որ դեմքիս արտահայտությունը, թե հայացքս, թե չգիտեմ կոնկրետ ինչը արդեն ջահելական չի: Ահագին անսովոր է հայելու մեջ «հասուն կին» տեսնելը:
Բայց դեռ առաջվա պես սիրում եմ ինձնով զմայլվել, ու ոչ մի հայելի բաց չեմ թողնում. սա դժվար էլ երբևէ անցնի, ինձ դուր եմ գալիս, ինչ անեմ:

Իսկ ընդհանրապես, մեծանալը դեռ ահագին հետաքրքիր է թվում. հլը որ հիմնականում ինձ դուր եկող փոփոխություններ են: Հավես բան է հասունությունը:
Իսկ այ ծերությունից, հատկապես՝ խոր ծերությունից, լավ վախենում եմ: Գեներս ու ֆիզիկական/առողջական վիճակս հաշվի առնելով՝ պիտի որ շատ երկար ապրեմ, դե եթե ինչ-որ դժբախտ պատահար չլինի: Բայց հեչ հավես չունեմ մի 90 տարեկան տատիկ դառնալու. տեսնես դեռ էդ ժամանակ էլ եմ ինձնով զմայվելո՞ւ: Հաստատ մի խփնված պառավ եմ լինելու, մի քիչ վհուկոտ:
Երկար ապրելու հետ կապված մի բան հիշեցի: Մի առակ կար, է, որ մի երկարակյաց մարդու հարցնում են, թե որն ա իր երկարակեցության գաղտնիքը, ասում ա` ես երբեք ոչ ոքի հետ չեմ վիճում, հարցնողն էլ զարմացած ասում ա` բայց, ախր, դա հնարավոր չի, սա էլ պատասխանում ա` այո, Դուք ճիշտ եք, հնարավոր չի: Հիմա ես նկատել եմ, որ դու էլ ես ինչ-որ չափով տենց` չես սիրում երկար վիճել. մի անգամ կարող ա հակարակ կարծիք արտահայտես, բայց երբ ի պատասխան դիմացինդ էլ քեզ ա հակաճառում, դու սովորաբար կամ էլ ոչ մի բան չես ասում, կամ էլ ասում ես` լավ, ու դրանով ամեն ինչ ավարտվում ա :)): Նենց որ դու հաստատ երկար ապրեցիր :)):

Բարեկամ
11.10.2019, 13:49

Դե որ Գաղթականը պարզաբանեց, ես էլ ասեմ, որ Ուլուանայի վերջին գրառումը շնորհակալել եմ, որովհետև (աչքովս տեսա՝ չհավատացի) տառասխալ էր մի հատ արել, ասել կուզեմ՝ ինքն էլ ա մեզ պես մահկանացու :))

ivy
11.10.2019, 13:59
Դե որ Գաղթականը պարզաբանեց, ես էլ ասեմ, որ Ուլուանայի վերջին գրառումը շնորհակալել եմ, որովհետև (աչքովս տեսա՝ չհավատացի) տառասխալ էր մի հատ արել, ասել կուզեմ՝ ինքն էլ ա մեզ պես մահկանացու :))

Առավոտ շուտ բացել կարդում էի, ու մի քանի րոպե ինքս ինձ փորձում համոզել, որ էդ բառը հաստատ հենց էդպես է գրվում, ոնց որ Ուլուանան էր գրել. ահա, թե ինչ է նշանակում գրագիտության հարցում անբիծ հեղինակություն ունենալը :))

Ուլուանա
11.10.2019, 17:49
Դե որ Գաղթականը պարզաբանեց, ես էլ ասեմ, որ Ուլուանայի վերջին գրառումը շնորհակալել եմ, որովհետև (աչքովս տեսա՝ չհավատացի) տառասխալ էր մի հատ արել, ասել կուզեմ՝ ինքն էլ ա մեզ պես մահկանացու :))
Տառասխալ չէր, վրիպակ էր, ի՛: :beee Նենց որ հասարակ մահկանացու լինելուս վերաբերյալ տարբերակն ամեն դեպքում վերանայի մի հատ :D:
Ուղղակի կոմպիս ու հեռախոսիս ստեղնաշարներում տ-ի ու ռ-ի տեղերը հակառակն են, ես էլ վերջերս ավելի շատ հեռախոսիցս եմ օգտվում, իսկ էդ գրառումը կոմպով էի արել, դրա համար խառնել էի :)):

Ուլուանա
11.10.2019, 17:57
Առավոտ շուտ բացել կարդում էի, ու մի քանի րոպե ինքս ինձ փորձում համոզել, որ էդ բառը հաստատ հենց էդպես է գրվում, ոնց որ Ուլուանան էր գրել. ահա, թե ինչ է նշանակում գրագիտության հարցում անբիծ հեղինակություն ունենալը :))
Հա, իրականում շատ լուրջ պատասխանատվություն ա: Մեկ-մեկ զգում եմ, որ մի հատ վրիպակս կարող ա պատճառ դառնալ, որ կոկրետ լեզվական երևույթի վերաբերյալ տվյալ մարդու` տարիներ շարունակ ունեցած համոզմունքը լրջորեն խարխլվի: Արդեն մի քանի դեպք եղել ա տենց :(: Դրա համար կոմպլեքս եմ ձեռք բերել. նույնիսկ չաթերում ինչ-որ բան գրելիս որ հանկարծ գրածիս մեջ ինչ-որ վրիպակ եմ նկատում, միանգամից ուղղված տարբերակն էլ հետևից ավելացնում եմ, որ հանկարծ մարդուն թյուրիմացության մեջ չգցեմ:

ivy
05.03.2022, 16:45
Ժամանակը դարձել է ամենակարևոր ռեսուրսը։
Մի քսան տարի առաջ ամեն ախմախությանը ժամանակ կհատկացնեիր՝ առանց անգամ խորանալու, որ թանկարժեք ռեսուրս ես վատնում։
Ինչ-որ մի պահի սկսում ես հստակ գիտակցել, որ քո ժամանակը սահմանափակ է ու մի օր ավարտվելու է։
Ու եթե ինչ-որ բաներ ուզում ես անել, պիտի հիմա անես։ Էն աբստրակտ «մի օրը» կարող է ոչ էլ գա։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հա փորձում էի խրախուսել աղջկաս՝ էս կամ էն բանով զբաղվել։ Ընկերս էլ կողքից հանգստացնում էր, որ մի օր կգա իր ժամանակը, որ իսկապես կուզենա զբաղվել էդ ամենով կամ հենց նրանով, ինչ իրեն իսկապես հետաքրքրում է։ Ու թեև աղջկաս տարիքի դեպքում «մի օրը» հնարավոր թվացող ծրագիր էր, ինձ սկսեց անհանգստացնել իմ սեփական «մի օրը»։
Սկսեցի մտածել էն ամենի մասին, ինչով ուզել եմ զբաղվել, բայց թողել եմ «մի օրվա»։

Առաջինը, որ մտքիս եկավ, հեռավոր դարակում պահված կարի մեքենան էր, որի հետ հարաբերությունները թելելուց էն կողմ չէին անցել։ Յութուբի վիդեոներով սովորելու ցանկություն չկար․ ուսուցիչ էի ուզում։ Ու ակտիվ որոնումների արդյունքում գտա իրեն․ կարի մեքենաս վերցրեցի ու գնացի մոտը։ Շատ լավ որոշում էր :)

Հաջորդը պարն էր։ Ֆիթնեսի դե գնում եմ, բայց մի տեսակ հերիք չէր, ուրիշ սպորտային ակտիվություն էի ուզում։ Փոքր տարիքում պարի էի գնում, հետո մեծացա ու թողեցի։ Բայց ինչի՞։
Էդ մտքերով ընկած՝ նայեցի, թե շուրջս ինչ պարի խմբեր կան ու փորձի համար մի անգամ զումբայի գնացի։ Էդ ի՜նչ հավես էր, էնքան հավանեցի, որ մի ամբողջ կուրսի գրանցվեցի :)

Հետո սկսեցի ավելի լուրջ բաների մասին մտածել, որոնք ավելի մեծ որոշումներ են պահանջում, ու որոնց մասին ժամանակ առ ժամանակ մտածել եմ, բայց մի կողմ եմ թողել։
Հոգեբանության երկրորդ մասթերից հետո հա էլ մտածել եմ շարունակել սովորել, թե չէ։ Ու էդ որոշումը անընդհատ հետաձգել եմ։
Հիմա, երբ հստակ հասկանում եմ, որ իմ ունեցած ժամանակը հիման է, ոչ թե հետոն, կարողացա կայացնել էդ որոշումը։ Գրանցվեցի հեռակա դոկտորականի էստեղի մի համալսարանի հեգաբանության բաժնում։ Մտքովս չէր անցնի, թե դեռ երբևէ Հայաստանի բակալավրը ինչ-որ մեկին ցույց տալու կարիք կլինի, բայց պարզվեց՝ մասթերի թղթերը հերիք չեն, պիտի հոգեբանության բակալավր էլ ունենաս։ Էդպես արխիվներից հանեցի Հայաստանի կրթության փաստաթղթերը, ուղարկեցի։ Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց․ հիմա «դոկտորական մայրիկիս» հետ (էստեղ ղեկավարը Doktormutter / Doktorvater է կոչվում) աշխատանքիս թեման եմ կոնկրետացնում։

Բայց սրանով չբավարարվեցի․ գիտեի, որ կրթության հետ կապված գնացող-եկող ուրիշ մտքեր էլ ունեի։ Դրանք էլ ջրի երես հանեցի, ու նստեցինք իրար դեմ-դիմաց՝ լուրջ խոսակցության :))
Գիտեմ, որ երբևէ չեմ ուզել որպես հոգեթերապևտ աշխատել, բայց հոգեթերապիա սովորելու մտքից հա էլ փսլինքներս գնացել են։
Արժի՞ զուտ սովորելու (ու հնարավոր է՝ երբևէ դրանով չզբաղվելու համար) լիքը ժամանակ (3-6 տարի), ջանք ու մի տոննա փող ծախսել։ Ու էդ կասկածների հետևանքով միշտ էլ մի կողմ էի թողել թեման, բայց հիմա վերջապես երկար մտածեցի սրա մասին, ու հասկացա, որ անելու եմ։
Վարքային ու սիստեմիկ թերապիայի մեջ էի տատանվում, ինֆորմացիոն երեկոների գնացի, տարբեր մարդկանց հետ խոսեցի, ու կարծում եմ՝ գտա ինձ հարմար թերապևտիկ ուսումը։ Գործերս հանձնեցի (էն բակալավրն էլ հետը, հո արդեն հանել էի արխիվից), մարտի 17-ին հարցազրույցի են կանչել, ու եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, հոկտեմբերից էլ դա եմ սկսում։

Գիտեմ, որ լիքը բաներ են միասին, ու հետն էլ ֆուլթայմ աշխատանք, գուցե և չհասցնեմ, բայց փորձել հո կարելի՞ է։
Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ։

Ծլնգ
17.03.2022, 14:40
Մի քանի տարի առաջ կոլեգայիս հետ գործուղման ժամանակ օրվա վերջում մի տեղ նստած հանգիստ ու մերձգործնական թեմաներով էինք զրուցում, ես էլ անկեղծացա, որ թոշակի մասին մտածելը իմ համար մի քիչ անիմաստ ա, որովհետև ես ինձ այսքան տարի եմ հատկացրել (ցեղումս դրանից շատ ավել չեն ապրում), ու դա իր մեջ թոշակի անցնել չի ներառում։ Կոլեգաս էլ դա համարեց ֆատալիզմ, չնայած իմ ասածն ավելի շատ ոչ թե էն էր, որ էդ տարիքին հասնելուց կախվելու եմ, այլ որ ես դրա մեջ ողբալի բան չեմ տեսնում ու դա կյանքիս պլանավորման ձև ա, իսկ էդ տարիքից ավելն էլ բոնուս է լինելու, թե լինի։ ԻՆչևէ, վերջերս այդ շեմի 2/3-ն անցա, ու վերջին 1/3-ին ընդառաջ նայալեով, ինձ լրիվ դեռահաս եմ սկսել զգալ։ Էն որ 12 տարեկան երեխուն թվում է, թե 18 տարեկանը մեծ մարդ ա, նույն ձև էլ հիմա հասկանում եմ, թե ինչքան ահռելի ժամանակ ունեմ լիքը բաներ անելու համար։ Մի ձև հակասական ա՝ ժամանակի սահմանափակ լինելն արթնացնում է ժամանակի առատության զգացողություն։ Բայց արածս հետևությունները երևի նույնն են, ինչ նրանցը, ով համարում է ժամանակը սուղ ռեսուրս․ էնքա՜ն բան կա անելու, ինչ եմ ընկել էս լիքը անիմաստությունների հետևից։ Միգուցե կյանքի 2/3 կրիզիսով եմ անցնում, չգիտեմ, բայց վերլուծելու ժամանակ էլ չկա․ լիքը բան կա անելու․․․․

Յոհաննես
19.03.2022, 00:20
եկա ասեմ, որ էն վախտ ջոգի, որ մեծացել եմ, երբ սաղ մեծերի ասածները սկեսցի հասկանալ։ Մեծ մարդիկ իրանց կյանքի ընթացքում եզակի փորձ են ձեռք բերում ու սերնդեսերունդ էդ փոխանցվումա ու անգամ․ Մեծանաս նոր կհասկանասի մեջ էնքան լուրջ փիլիսոփայություն կա։ ՄԻ խոսքով ապրեն մեր մեծերը, զուտ որ չալարեին երկու բերան էլ երկրի ու պետության մասին ասեին, կարողա էս օրին չհասնեինք։

Աթեիստ
20.03.2022, 00:35

Իմ հարազատների մեջ ամենամեծը հորական տատս ա, որը իմ համար վառ օրինակ ա, որ տարիքը բացարձակ կապ չունի իմաստության, գիտելիքի, ու ընդհանրապես որևէ դրական բանի հետ, ինչն արժի հարգել, կամ բարձր գնահատել։
Ես միտքը բազմիցս գրել եմ։ Տարիքը ընդամենը բախտ ա. բախտը բերել ա շուտ չի մեռել։ Հորական պապս, որ շատ հարգված, սիրված էր, 60 տարեկանում մահացավ, իրանց մի ամիս հետո էլ հորքուրս, էլի շատ սիրված, խելացի ու լավը։
Իսկ տատս սաղ կյանքը հոգեբանական վամպիր եղել ա, տենց էլ մնացել ա։ Մնում ա մեկը (ասենք՝ հերս) չդիմանա, թխկու փայտից (կամ արծաթից) սեպ սարքի ու ... :D

Ուլուանա
17.07.2023, 12:45
Վերջերս քննարկվող թեմաներից էս թեման հիշեցի, մտածեցի` երևի կլինեն մարդիկ, որ կուզենան հիմա գրել էստեղ: Էլ ի՞նչ նոր բաներ եք հայտնաբերել մեծանալու հետ կապված, պատմեք :):
Գրառումներից շատերը վերընթերցեցի: Վիշապի գրառումը կարդալիս, չնայած մոտավորապես ենթադրում էի, որ էն ժամանակ դեռ կետո չէր, բայց, մեկ ա, անընդհատ ակամա սպասում էի, որ հեսա մի տեղ կետոյած ա լինելու, բայց` չէ: Ի՜նչ ժամանակներ էին :D:

Բարեկամ
17.07.2023, 13:19

Էն որ Ակումբը մեծացել ա, երևում ա նաև քննարկումների բնույթից․ ամենատաք քննարկումները հիմա առողջական թեմաներով են, իսկ ակումբի ջահել վախտերով՝ ում էին նման թեմաներ հետաքրքրում :)

Նաիրուհի
18.07.2023, 04:28
Սկսել եմ խուսափել տարիքս ասելուց։ Ինձ համար վախենալու չի, ես էլի ես եմ, բայց ինձ դուր չի գալիս էդ թիվը բարձրաձայնելը, որովհետև հա՛մ ընդամենը թիվ ա, համ էլ մարդկանց գլխում սովորաբար էդ թվի հետ որոշակի ասոցիացիաներ ու սպասումներ են գալիս, որոնք հեչ իմ էս պահի իրականության հետ չեն համընկնում։ Ես էդ սպասումներից միշտ հետ եմ, բացատրություններ տալու հավես չկա, նենց որ եթե խիստ անհրաժեշտ չի, աշխատում եմ էդ թվի անունը չտալ։

Բայց որ շատ ջահել կամ շատ արևմուտքցի ա լինում զրուցակիցս, մեկ-մեկ հավեսի համար ասում եմ, որ Սովետում եմ ծնվել, ու ուշադիր հետևում եմ արձագանքներին։ Շատ խնդալու ա մեկ-մեկ։

ivy
30.07.2023, 13:03
Վերջերս քննարկվող թեմաներից էս թեման հիշեցի, մտածեցի` երևի կլինեն մարդիկ, որ կուզենան հիմա գրել էստեղ: Էլ ի՞նչ նոր բաներ եք հայտնաբերել մեծանալու հետ կապված, պատմեք :):

Վերջերս քննարկվող թեմաների հետ կապ չունի, բայց հագուստի հետ կապված փոփոխությունների մասին գրեմ։

18-19 տարեկանում ու 20-երում սիրում էի խորը դեկոլտեներ և մարմինն ընդգծող հագուստ (հիմա չեմ էլ կարող պատկերացնել, թե ոնց կարող էի ինձ էդքան բացել)։
30-երում դա անցավ, տեղն էկան ավելի թույլ նստող, բայց ոտքերը ցուցադրող կարճլիկ շորեր։

Վերջին երկու տարում կարճ շորերս չէի հագել, մի քանի օր առաջ բոլորը հանեցի զգեստապահարանիցս, փորձեցի ու զգացի, որ ինձ լավ չեմ զգում դրանցում, էն որ լրիվ հագովդ են, բայց մի տեսակ «համապատասխան» չեն, ինչ-որ կոկետ-սեթևեթող ջահելական բան կա մեջները, ու դա ինձ հետ հիմա ընդհանրապես կապ չունի։ Բոլորը հեռացրեցի։ Ինձ թվում է՝ կարճի փուլն էլ մեկընդմիշտ անցավ։ Դրա փոխարեն սկսել եմ վերջին տարիներին maxi-շորեր ու jumpsuit-եր հագնել։
Մեկ էլ արդեն վաղուց դադարել եմ ջինսեր հագնել․ դրանցով էլ եմ ինձ տարօրինակ զգում։ Բայց դրանք դեռ պահում եմ զգեստապահանումս, գուցե դեռ հավեսս գա, հագնեմ (գոնե տանը)։

Մարմնիդ չափերը տարիների ընթացքում որ շատ չեն փոխվում, հին շորերից ազատվելը ավելի գիտակցված է դառնում․ հագդ լինում են, բայց էլ «հագնելու չեն», քեզ մեջը լավ չես զգում։

Արամ
01.08.2023, 17:15
Շորերի մասով, իմ մոտ էլ ա խիստ փոփոխություն եղել։ Մինչև 27-28 տարեկանը խառը t-shirt էի հիմնականում հագնում, տարբեր նկարներով՝ մուլտիկներից, անիմեներից, խաղերց ու տենց խառը գիիքի բաներից։ Դրանցից ոչ մեկը էլ չեմ կարողանում հագնեմ։ Հիմա մաքսիմալ սահմանափակ ա շորերես՝ սև բոթաս, կապույտ ջինս, սև մայկա (առանց ոչ մի նկար)

StrangeLittleGirl
01.08.2023, 22:58
Շորերի հարցում ինձ մոտ հակառակ էվոլյուցիան ա։ Ջահել ժամանակ լմփոշ, ինձնից մի քանի համար մեծ շորեր էի հագնում։ Որ մի քիչ մեծացա, սկսեցի գոնե իմ հագով շորեր հագնել, բայց հիմնականում համեմատաբար զուսպ։ Իսկ հիմա ինչքան մեծանում եմ, էնքան ավելի բաց եմ հագնում, պլյուս շատ կոնկրետ ձևավորված ոճ ունեմ՝ մարմինս լավ ճանաչելու արդյունքում։ Օրինակ հիմա խեղդեն, ծնկներիցս ներքև յուբկա չեմ հագնի, ոչ էլ վադալազկա։ Ընդ որում, հիմա ինձ լրիվ մեկ ա, թե տրուսիկս կերևա, ոտերս կերևան, ծիծիկներս կերևան։ Հիմա նույնիսկ թափանցիկ շորերից չեմ խորշում, դեռ հակառակը, շատ հավեսով եմ հագնում։ Ջահել ժամանակ շատ էի ամաչում։ Իհարկե, գործի տեղը էլի համեմատաբար զուսպ եմ հագնվում՝ առավել բաց դեկոլտեներից խուսափելով։ Հա, մեկ էլ մեծանալու հետ սկսել եմ բարձրակրունկներ հագնել։ Իհարկե էն դասական շպիլկաները չէ, բայց դե մեկ ա, սկսել են դուրս գալ որոշ բարձրակրունկ էլեգանտ կոշիկներ :D ու նաև ի տարբերություն առավել ջահել վախտերիս, երբ ամեն սեզոնից մի զույգ կոշիկ ունեի, հիմա կոշիկներս ոչ թե ըստ սեզոնի են դասակարգվում, այլ ըստ առիթի։

Ուլուանա
03.08.2023, 09:12
Ինչ Այվին էս թեմայի մասին խոսել ա, փորձում եմ ինքս ինձ համար պարզել, հասկանալ, թե ինչով եմ մեծացել, ինչն ա փոխվել և այլն: Բայց իմ դեպքում ոնց որ թե ահագին խառն ա էս ամեն ինչը: Օրինակ, անհոգության տեսակետից իմ կյանքը մի քիչ Բենջամին Բաթոնի կյանքն ա հիշեցնում, այսինքն` թարս ուղղությամբ ա. ասենք, ես հիմա ավելի անհոգ եմ զգում ինձ, քան մի տասնհինգ տարի առաջ, մի տասնհինգ տարի առաջ էլ ավելի անհոգ էի ինձ զգում, քան դրանից մի տասնհնգ տարի առաջ ու տենց շարունակ (տասնհինգ տարին ուղղակի պատահական թիվ վերցրի, դրա փոխարեն կարող էր այլ թիվ լինել): Ինձ թվում ա` ես ծնվել եմ աշխարհի դարդերն ուսերիս, իսկ հետո էդ դարդերը տարիների ընթացքում կամաց-կամաց պակասել են ուսերիցս: Ու սա ոչ թե նրանից ա, որ հիմա փաստացի ավելի քիչ հոգսեր ու խնդիրներ ունեմ, քան, ասենք, երեք տարեկանում, երբ ամենաքիչն էի ինձ անհոգ զգում (ի վերջո, երեք տարեկանում ոչ ինչ-որ պատասխանատվություն ունեի որևէ մեկի առաջ, ոչ սոված էի, ոչ կոնկրետ հոգսեր ունեի, ոչ ընտանիքում խնդիրներ ունեի, իսկ հիմա երկու երեխաների մայր եմ` համապատասխան հոգսերով, անհանգստություններով, ֆինանսական և այլ ստանդարտ դժվարություններով և այլն), այլ պարզապես ընկալումներս են փոխվել, պլյուս` գիտելիքներս են շատացել:

Ֆիզիկապես, բացի արտաքին փոփոխություններից, ուրիշ առումներով առանձնապես չեմ զգում, որ մեծացել եմ: Օրինակ, երբեք էլ էներգիայի առատությամբ չեմ փայլել, նույնիսկ վաղ տարիքում, որ հիմա ասեմ` պակասել ա էներգիաս, չնայած գուցե մի՜ պուճուր պակասել ա, չեմ բացառում: Համարյա էնպիսի զբաղմունք չկա, որ փոքր ժամանակ կամ ավելի մեծ տարիքներում հաճույքով զբաղվում էի, իսկ հիմա հավես չէի անի: Ուրիշ բան, որ շատ բաներ, որ փոքր տարիքում երեխաները սովորաբար հաճույքով անում են, ես փոքր ժամանակ էլ չեմ սիրել անել: Երևի մենակ տուն-տունիկ ու նմանատիպ սյուժետային խաղեր խաղալն ա, որ պատկերացնում եմ` հիմա առաջարկեին խաղալ, հեչ հավես չէր լինի, չնայած փոքր ժամանակ շատ եմ սիրել խաղալ, երևի որովհետև մեծ տարիքում կյանքն ինքնին տուն-տունիկ ա, ու սյուժեի առումով էլ էնքան ա բավարարում, որ ընդհանրապես արհեստական սյուժեներ մոգոնելու կարիք չի զգացվում :)): Իսկ օրինակ, պահմտոցի, բռնոցի, գնդակով խաղեր խաղալը, ճոճանակով ճոճվելը, կարուսելներ նստելը, հետաքրքիր քարեր, խեցիներ գտնել ու հավաքելը, կարելի ա ասել, նույն չափով հավես են ինձ համար: Որ մտածում եմ ընդհանուր, թե ինչերով էի հետաքրքրվում, ինչեր էի սիրում անել փոքր ժամանակ, եղածից համարյա բան չի պակասել, ուղղակի նոր հետաքրքրություններ ու զբաղմունքներ են ավելացել, որոնք էն ժամանակ կամ հասանելի չէին, կամ ուղղակի դեռ չէի բացահայտել ինձ համար:

Հա, մեկ էլ անջատվածությունս ու ամաչկոտությունս են մի քիչ պակասել տարիների հետ: Ճիշտ ա, մարդկանց մեծ մասի համեմատ էլի ահագին անջատված եմ, բայց նախորդ տարիների ու հատկապես մանկությանս ու պատանեկությանս տարիների համեմատ ահագին դզվել եմ :)):

Իսկ ընդհանուր առմամբ ես կասեի` մեծանալս ընկալում եմ որպես իմ իսկական եսին հնարավորինս մոտենալու, տեղ-տեղ` նաև վերագտնելու, խորթ, արհեստական ու պարտադրված տարրերից մաքրելու գործընթաց, որովհետև համարում եմ, որ տարիների ընթացքում, ավելի ճիշտ` դեռ վաղ մանկուց հանգամանքների բերումով հակառակ պրոցեսն ա զարգացել:

Իսկ ինչ վերաբերում ա ծերանալուն, կոնկրետ ինձ համար ես կհամարեմ, որ ծերացել եմ, եթե զգամ, որ էլ հավես չունեմ զբաղվելու էն բաներով, որոնք հիմա ինձ մեծ հաճույք են պատճառում, որոնցով ապրում եմ:
Հետաքրքիր ա, որ էս գրառումիցս համարյա 4 տարի հետո էներգիայի հարցում ոչ թե անկում ա գրանցվել, ինչպես որ կարելի էր ենթադրել, քանի որ մեծանալում եմ, այլ ճիշտ հակառակը. նախկինում երբեք, ոչ մի տարիքում էսքան էներգիա չեմ ունեցել, ինչքան վերջին 3 տարիներին ունեմ: Վերևի գրառմանս մեջ նշել եմ, որ անհոգության առումով իմ դեպքում ճիշտ հակառակ ուղղությամբ ա զարգացել ամեն ինչ: Փաստորեն, էներգիայի առումով էլ ա Բենջամին Բաթոնի սկզբունքը գործել: Այլ կերպ ասած` ինձնաճանաչումը, ինքնազարգացումը հանգեցրել ա բոլոր ասպեկտներում «երիտասարդացման»: Մի բան էլ նշեմ, որ շատ կարևոր եմ համարում (հնարավոր ա, որ այլ առիթով էլ Ակումբում գրած լինեմ). էներգիայի շատացման արդյունքում ես նաև հայտնաբերել եմ, որ շատ բաներ, որ նախկինում ինձ թվում էր, թե ես առանձնապես չեմ սիրում, իմը չեն, իմ բնույթին էնքան էլ համապատասխան չեն, իրականում պարզապես էներգիա էին պահանջում, որը ես չունեի: Այ էդքան պրիմիտիվ: Դրա համար մտածում եմ, որ մշտապես էներգիայի պակաս ունեցող մարդիկ իրականում չեն կարող իրենք իրենց լիարժեք ճանաչել, որովհետև լիքը բաներ, որ վերագրում են իրենց բնույթին ու նախասիրություններին, ընդամենը էներգիայի պակասի հետևանք են, ոչ ավելին: Քանի դեռ անէներգիա վիճակը քո մշտական վիճակն ա, շատ դժվար ա գիտակցելը, որ տվյալ բանը չես ուզում անել ոչ թե որովհետև չես սիրում, այլ զուտ որովհետև դու բավականաչափ էներգիա չունես դա անելու համար:

ivy
15.10.2023, 10:46
Ես ինձ ծեր դժվար եմ պատկերացնում։ Ասենք էն, որ լրիվ կնճռոտ եմ լինելու (դե ինձ թվում է, առողջական վիճակս հաշվի առնելով՝ գոնե մի 90 տարի ապրելու եմ)։ Ու էդ խորը ծերությունից շատ եմ վախենում։ Հատկապես վախենալու է թվում, երևի որովհետև դեռ չեմ ծերանում, ու չգիտեմ՝ դա ոնց է սկսվելու, հանկարծակի՞, ե՞րբ։

Երեկ շփվում էի մեկի հետ, ում մոտ մի տարի է ճանաչում եմ, մի թեմայի շուրջ խոսելու ընթացքում ասեցի, որ հիմա՝ 43-ում, կարող եմ ինձ (էս ինչ բանը) թույլ տալ։
Ինքն էլ թե՝ սպասիր, ոնց, դու 43 ե՞ս, ես կարծել եմ 30-ների սկզբում ես։
Ասում են՝ նման խոսքերը չարժի որպես կոմպլիմենտ ընդունել, քանի որ դրանով մեծանալը դնում ենք բացասական կատեգորիայի մեջ։ Այնինչ, ամեն տարիք իր արժեքն ունի։
Բայց դե ես միևնույն է ուրախացա, որ ինձ էդքան ջահել են ընկալել։ Ու դե հետն էլ գիտեմ, որ էդ «կոմպլիմենտները» դուր են գալիս՝ ծերանալու իմ վախերի հետևանքով։

Ե՞րբ է սկսվելու էդ ծերանալ կոչվածը, 50-ո՞ւմ, 60-ո՞ւմ, թե դանդաղ, ո՞նց է արտահայտվելու ինձ մոտ։
Նայում եմ մամայիս, ինձնից 20 տարով մեծ է, էներգիայով լի, կայտառ, կարիերայում նոր քայլերի է գնում, հետն էլ՝ ընտիր տեսքի։ Պապաս էլ 70-ների սկզբերում է․ իմ աչքին հեչ էլ ծեր չի, ծերունական կնճիռներ որ հաստատ չունի։
Գուցե պիտի գոհ լինեմ ինձ հասած գեներով ու չմտածեմ ծերանալ-չծերանալու մասին, շարունակեմ ապրել առողջ ու ակտիվ։
Բայց դե 100 դառնալ միևնույն է չեմ ուզում :))

Բարեկամ
15.10.2023, 16:05

Վախերդ իզուր են :) Կնճռոտ ծերությունը մնացել է անցյալում։ Ասօրվա կոսմետիկ, բոլորին հասանելի միջոցներով էդ հարցը լուծված է։ Այդ թվում, տարիքից երիտասարդ երևալն էլ մեծ "նվաճում" չէ․ նույնն է, որ հաճոյախոսությունն ուղղված լինի կոսմետիկ միջոցների որակին։ Քո մասին չի խոսքը, իհարկե․ գիտեմ, որ դու կարծեմ նույնիսկ չես էլ դիմահարդարվում։

Sambitbaba
22.10.2023, 20:48

Ուզու՞մ ես կիսվեմ դրա բանաձևով, Ռիպ ջան։
Որքան քիչ մտածես ծերանալու մասին, այնքան ուշ կծերանաս։:love

Որովհետև դրան նախորդող մի այլ բանաձև էլ կա.
Ինչից վախենում ես, այն ձգումե ս դեպի քեզ։

մարդ եղած վախտ
14.03.2024, 14:51
Սկսում եմ զգալ, որ տարիքի հետ ֆիդբեք պակասում ա կամ դառնում ա ավելի անուղղակի։ Տարբեր տիպի շփումներում գնալով ավելի քիչ եմ հասկանում, թե վարքս ոնց ա ընկալվում այլոց կողմից, ինչն էր լավ, ինչն էր վատ։

"Իրականությունից կտրվելը" լրիվ բնական ա ստացվում փաստորեն երբ ստատուսով կամ տարիքով աճում ես ու կոնկրետ ջանք ա պետք թափել ինչ֊որ տիպի ֆիդբեք ստանալու համար։ Չէի սպասում, որ մեծանալու էդ կողմի հետ արդեն սկսելու առնչվել։

Freeman
14.03.2024, 19:57

Իմ համար գնալով մեկ ա դառնում, սենց գնաց 50 տարեկանում էն պոխույիստ բիձեքից եմ դառնալու

ivy
20.04.2025, 11:18
Էս թեման :)

Ընկերս մի երկու օր առաջ Resident Evil-ն էր նայում՝ էդ շարքի ամենաառաջին ֆիլմը, որ դեռ օրիգինալ սյուժե ուներ ու թողակված ժամանակաշրջանի տարիներին նայվող բան էր: Ու տենց մտքով գնացի 20 տարի հետ՝ վերհիշելով, որ դա էն վերջին ֆիլմերից էր, որ մինչև Գերմանիա գնալս նայել էի քրոջս հետ մեր տան նեքևի հարկում, որտեղ ապրում էինք երկուսով ու գիշերները կինոներ նայում:

Ու մտածեցի՝ կուզեի՞ ժամանակը 20 տարով հետ գնար, ես նորից 25 լինեի, ու ինձ ինչ-որ հրաշքով նորից քսան տարի նվիրվեր:
Տարբերակ ա՝ գնում ես հետ, բայց լրիվ հիշում ես էս քսան տարիները, տարբերակ բ՝ գնում ես հետ, բայց բան չես հիշում, տարբերակ գ՝ չես գնում հետ, մնում ես քո (համարյա) 45-ում:
Ինձ համար պատասխանը միանշանակ «գ» էր:
Վոյս մեսիջ ուղարկեցի քրոջս՝ նույն հարցով:
Ասեց՝ միանշանակ գ, ջահելությունը օվըրռեյթիդ ա, ո՞վ հավես ունի էդ ք...քի միջով նորից անցնելու:

Նենց լավն էր էս մտավոր վարժությունը, որ նորից գիտակցեցի՝ ինձ հեչ վատ չի տարիներով ու տարիքով առաջ գնալը, և ոչ մի դեպքում չէի ուզի հետ գնալ ջահելության (և ոչ միայն ես):
Ջահել տարինեներին հիշում եմ ինչ-որ սով կար կյանքի հանդեպ, որ հիմա ավելի շատ նմանվում է հաճույքով ուտելու պրոցեսի, ինչը ծերության ժամանակ երևի դառնալու է բավարարվածություն ու հագեցվածություն:
Եվ ինչպես ասում է Հանցին (մի 87-ամյա գերմանացի)՝ ամեն մեկն էլ մի օր գնալու իրավունք է ստանում:
Սա գուցե նշանակում է, որ երբ կյանքդ գոհությամբ ու լիովին ապրում ես, վերջում գալիս է նաև հեռանալու ընդունումը ու դրա «իրավունքը ստանալու» հանգիստ սպասումը, որը հետ գնալու ցանկության ճիշտ հակառակն է:

One_Way_Ticket
20.04.2025, 18:13
Ես ա-ն կընտրեի։ Չգիտեմ, թե ինչու է քույրդ ջահելությունը քաք անվանում։ Փորձի պակասի պատճառով լիքը սխալներ ես անում, բայց դե հիմա առաջարկվում է հետ գնալ փորձով, ինչ վատ է որ։ Վերջին մասի տրամաբանությունը հասկանում եմ, եթե կյանքում ինչի ուզում էիր, հասել ես, լրացուցիչ ապրել պարզապես ապրելու համար, մի տեսակ անիմաստ է։ Բայց ես դեռ ամեն ինչի չեմ հասել։
բ-ն հավայի տարբերակ է, նորից նույն ճանապարհն անցնել։ Եթե մի քիչ ֆանտազիա միացնենք, գուցե էսօր ես իմ 60 տարեկանից բ տարբերակով հետ գնացած կյանքն եմ ապրում։ Դրանից ինձ ոչ տաք է, ոչ սառը։

Վիշապ
20.04.2025, 21:06
Քյարթու ժամանակներում խոսք ունեինք՝ բախտավո՜ր, ձեր հալով։
Բախտավոր են այն մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն անցյալ վերադառնալու, թե չվերադառնալու մասին քննարկել ֆորումում, դա արդեն իսկ վկայում է, որ ձեր կյանքը ստացվել է փոքրիշատե…
Ես կուզեի սկսել հինգերրորդ դասարանից, ու ինձ հեռախոսով գժվեցնող ու ինձ դուր չեկած ռուսական երգը դրած աղջնակին կոպտելու տեղը քնքուշ կհրավիրեի «ժամո»-ի։ Ու ևս 5000+ մեծ ու փոքր, գարշելի ու հիմար սխալներ չէի անի։ Բայց երազել երազել է, կարելի է անցյալների սխալները հաշվի առնելով ավելի ճիշտ բան երազել, կամ ուզել ջինից, այն է՝ անմահություն ու ապագան տեսնելու ունակություն։
Բայց ես նաև չէի ուզի անցնել նույն հիասթափությունների միջով, ուստի՝ թքած, ու նաև հարմար ու հաշտ եմ ծերանալու ու մեռնելու հետ։

Ուլուանա
21.04.2025, 05:16
Էս թեման :)

Ընկերս մի երկու օր առաջ Resident Evil-ն էր նայում՝ էդ շարքի ամենաառաջին ֆիլմը, որ դեռ օրիգինալ սյուժե ուներ ու թողակված ժամանակաշրջանի տարիներին նայվող բան էր: Ու տենց մտքով գնացի 20 տարի հետ՝ վերհիշելով, որ դա էն վերջին ֆիլմերից էր, որ մինչև Գերմանիա գնալս նայել էի քրոջս հետ մեր տան նեքևի հարկում, որտեղ ապրում էինք երկուսով ու գիշերները կինոներ նայում:

Ու մտածեցի՝ կուզեի՞ ժամանակը 20 տարով հետ գնար, ես նորից 25 լինեի, ու ինձ ինչ-որ հրաշքով նորից քսան տարի նվիրվեր:
Տարբերակ ա՝ գնում ես հետ, բայց լրիվ հիշում ես էս քսան տարիները, տարբերակ բ՝ գնում ես հետ, բայց բան չես հիշում, տարբերակ գ՝ չես գնում հետ, մնում ես քո (համարյա) 45-ում:
Ինձ համար պատասխանը միանշանակ «գ» էր:
Վոյս մեսիջ ուղարկեցի քրոջս՝ նույն հարցով:
Ասեց՝ միանշանակ գ, ջահելությունը օվըրռեյթիդ ա, ո՞վ հավես ունի էդ ք...քի միջով նորից անցնելու:

Նենց լավն էր էս մտավոր վարժությունը, որ նորից գիտակցեցի՝ ինձ հեչ վատ չի տարիներով ու տարիքով առաջ գնալը, և ոչ մի դեպքում չէի ուզի հետ գնալ ջահելության (և ոչ միայն ես):
Ջահել տարինեներին հիշում եմ ինչ-որ սով կար կյանքի հանդեպ, որ հիմա ավելի շատ նմանվում է հաճույքով ուտելու պրոցեսի, ինչը ծերության ժամանակ երևի դառնալու է բավարարվածություն ու հագեցվածություն:
Եվ ինչպես ասում է Հանցին (մի 87-ամյա գերմանացի)՝ ամեն մեկն էլ մի օր գնալու իրավունք է ստանում:
Սա գուցե նշանակում է, որ երբ կյանքդ գոհությամբ ու լիովին ապրում ես, վերջում գալիս է նաև հեռանալու ընդունումը ու դրա «իրավունքը ստանալու» հանգիստ սպասումը, որը հետ գնալու ցանկության ճիշտ հակառակն է:
Ինձ համար էլ է միանշանակ (գ) տարբերակը նախընտրելի: Հետաքրքիր է, որ տարիների ընթացքում գիտակցական ահագին փոփոխությունների միջով եմ անցել, բայց ոչ մի տարիքում էլ երբևէ չեմ կարոտել անցյալս, առնվազն ոչ էնքան, որ ցանկանայի հետ գնալ ու վերապրել կյանքիս որևէ շրջան, նույնիսկ ամենահաճելիները: Ինչ եղել է, ինչի միջով անցել եմ, գոհ եմ` թե հաճելի, թե տհաճ ու ցավոտ, ամեն ինչ ճիշտ է եղել, նույնիսկ թվացյալ սխալները, որովհետև դրանց շնորհիվ եմ ես հիմա էնտեղ, որտեղ որ եմ, ու ոչ մի բանի համար չեմ ափսոսում, անցյալումս ոչինչ չէի փոխի ու անցյալիս ոչ մի կետի չէի վերադառնա: Ինձ համար միշտ էսօրս ավելի լավն է, քան երեկս, ու ես ինքս էլ ինձ համար միշտ էսօր ավելի լավն եմ, քան երեկ, առնվազն էն պատճառով, որ էսօր միշտ ավելի գիտակից եմ, ավելի իմաստուն ու ավելի փորձառու, քան երեկ էի: Էդ առումով հետ գնալը նաև ընկալում եմ էնպես, կարծես տասներորդ դասարան հասած լինես, մեկ էլ ուզենաս հետ գնալ, ասենք, երրորդ կամ թեկուզ հինգերորդ դասարան, որովհետև էդ ժամանակ կյանքումդ ինչ-որ հաճելի բաներ կային, որոնք հիմա չկան: ՉԷ, շնորհակալ եմ, ես մենակ առաջ եմ ուզում գնալ` անկախ ամեն ինչից: )))

Ուլուանա
21.04.2025, 05:24
...Բայց երազել երազել է, կարելի է անցյալների սխալները հաշվի առնելով ավելի ճիշտ բան երազել, կամ ուզել ջինից, այն է՝ անմահություն ու ապագան տեսնելու ունակություն։

Հետաքրքիր ա, որ քեզ համար (ըստ ներկայացրածիդ) էս անքննելի «ճիշտ» երազանքներից ոչ մեկն էլ ես չէի ուզենա, չեմ պատկերացնում, որ երբևէ երազեմ էդ երկուսի մասին: Ինձ համար երկուսսն էլ ավելի շուտ անեծքի են նման, քան օրհնության: :D

Բարեկամ
21.04.2025, 11:40
Էս թեման :)

Ընկերս մի երկու օր առաջ Resident Evil-ն էր նայում՝ էդ շարքի ամենաառաջին ֆիլմը, որ դեռ օրիգինալ սյուժե ուներ ու թողակված ժամանակաշրջանի տարիներին նայվող բան էր: Ու տենց մտքով գնացի 20 տարի հետ՝ վերհիշելով, որ դա էն վերջին ֆիլմերից էր, որ մինչև Գերմանիա գնալս նայել էի քրոջս հետ մեր տան նեքևի հարկում, որտեղ ապրում էինք երկուսով ու գիշերները կինոներ նայում:

Ու մտածեցի՝ կուզեի՞ ժամանակը 20 տարով հետ գնար, ես նորից 25 լինեի, ու ինձ ինչ-որ հրաշքով նորից քսան տարի նվիրվեր:
Տարբերակ ա՝ գնում ես հետ, բայց լրիվ հիշում ես էս քսան տարիները, տարբերակ բ՝ գնում ես հետ, բայց բան չես հիշում, տարբերակ գ՝ չես գնում հետ, մնում ես քո (համարյա) 45-ում:
Ինձ համար պատասխանը միանշանակ «գ» էր:
Վոյս մեսիջ ուղարկեցի քրոջս՝ նույն հարցով:
Ասեց՝ միանշանակ գ, ջահելությունը օվըրռեյթիդ ա, ո՞վ հավես ունի էդ ք...քի միջով նորից անցնելու:

Նենց լավն էր էս մտավոր վարժությունը, որ նորից գիտակցեցի՝ ինձ հեչ վատ չի տարիներով ու տարիքով առաջ գնալը, և ոչ մի դեպքում չէի ուզի հետ գնալ ջահելության (և ոչ միայն ես):
Ջահել տարինեներին հիշում եմ ինչ-որ սով կար կյանքի հանդեպ, որ հիմա ավելի շատ նմանվում է հաճույքով ուտելու պրոցեսի, ինչը ծերության ժամանակ երևի դառնալու է բավարարվածություն ու հագեցվածություն:
Եվ ինչպես ասում է Հանցին (մի 87-ամյա գերմանացի)՝ ամեն մեկն էլ մի օր գնալու իրավունք է ստանում:
Սա գուցե նշանակում է, որ երբ կյանքդ գոհությամբ ու լիովին ապրում ես, վերջում գալիս է նաև հեռանալու ընդունումը ու դրա «իրավունքը ստանալու» հանգիստ սպասումը, որը հետ գնալու ցանկության ճիշտ հակառակն է:

"Թիթեռնիկի էֆեկտ" ֆիլմում տալիս է դ) տարբերակը․ գնում ես հետ քո ուզած կետը (անցածդ տարիների հիշողությունը հետդ է), ու էդ կետում անում ես մի բան, որն, ըստ քեզ, կփոխեր քո հետագա կյանքի ողջ ընթացքը։

Եթե էդ չորս կետերից մեկն առաջարկեին ընտրել, որքան էլ որ ա-ն ու դ-ն ինձ համար գայթակղիչ են, ես էլ կընտրեի գ-ն, բայց ոչ թե նրա համար, որ զահլա չկա նորից էդ /կամ մի ուրիշ/ ճանապարհը անցնելու, այլ որովհետև, ինչքան էլ որ լիքը բաներ կան կյանքումս, որ կուզենայի շտկել, կվախենայի նաև, թե այլ վարքի պատճառով հնարավոր է կորցնեմ էն, ինչ որ ունեմ հիմա (այսինքն երբևէ ձեռք չբերեմ իմ ներկայիս արժեքավոր ունեցածները՝ էդ այլ վարքի հետևանքով)։
Այստեղից եզրակացնում եմ, որ
- կամ՝ հիմնականում գոհ եմ իմ ներկայիս կյանքից՝ իր բոլոր կուտակային ձեռքբերումներով /կամ դրանց շնորհիվ/
- կամ՝ վախկոտ եմ, նախընտրում եմ եղածով բավարարվել, քան ռիսկի գնալ և ունենալ ավելի լավ կյանք՝ իմ ուզած կյանքը

Freeman
21.04.2025, 14:20
Ես ա-ն կընտրեի։ Չգիտեմ, թե ինչու է քույրդ ջահելությունը քաք անվանում։ Փորձի պակասի պատճառով լիքը սխալներ ես անում, բայց դե հիմա առաջարկվում է հետ գնալ փորձով, ինչ վատ է որ։ Վերջին մասի տրամաբանությունը հասկանում եմ, եթե կյանքում ինչի ուզում էիր, հասել ես, լրացուցիչ ապրել պարզապես ապրելու համար, մի տեսակ անիմաստ է։ Բայց ես դեռ ամեն ինչի չեմ հասել։
բ-ն հավայի տարբերակ է, նորից նույն ճանապարհն անցնել։ Եթե մի քիչ ֆանտազիա միացնենք, գուցե էսօր ես իմ 60 տարեկանից բ տարբերակով հետ գնացած կյանքն եմ ապրում։ Դրանից ինձ ոչ տաք է, ոչ սառը։

++,
բ-ն ու գ-ն նույն տարբերակն են իմ համար, ա-ն կընտրեի ու բիթքոյն կառնեի (առնվազն)

Վիշապ
21.04.2025, 19:55
Հետաքրքիր ա, որ քեզ համար (ըստ ներկայացրածիդ) էս անքննելի «ճիշտ» երազանքներից ոչ մեկն էլ ես չէի ուզենա, չեմ պատկերացնում, որ երբևէ երազեմ էդ երկուսի մասին: Ինձ համար երկուսսն էլ ավելի շուտ անեծքի են նման, քան օրհնության: :D

Ինչպե՞ս կարելի է նման յուղոտ երազանքից հրաժարվել, փաթեթը ներառում է հավերժ երիտասարդություն, և ակցիաների բորսայի ճշգրիտ կանխատեսումներ, դրանից բխող հեշտ ու արագ միլիոնատեր դառնալու ու կայուն հարստություն ունենալու հնարավորություն։
Իսկ ամեն ինչից լիովին կշատանալուց ու ձանձրանալուց հետո երկու տարբերակ կա՝ հիշողությունը ջնջել ու նորից սկսել, կամ՝ ինքնասպան լինել։

Հ․Գ․ Ինձ թվում է՝ մարդկանցս մեծ մասը ոչ մի էական երազանք չունենք բացի ինչ-ինչ մատերիալիստական ձեռքբերումներից ու մեկ էլ զուգընկեր ունենալուց։
Մենք բոլորս յոլա ենք գնում, որովհետև մեզնից անկախ հայտնվել ենք էս կյանքում։
Ու որպես վերոհիշյալ երազանքներին հասած մեկը, կարող եմ ասել, որ մարդու հիմնական երջանկությունը առողջ մետաբոլիզմի ու հորմոնալ բալանսի մեջ է, այնպես որ հետևեք ձեզ, որ առողջ մեռնեք:

Ուլուանա
21.04.2025, 23:16
Ինչպե՞ս կարելի է նման յուղոտ երազանքից հրաժարվել, փաթեթը ներառում է հավերժ երիտասարդություն, և ակցիաների բորսայի ճշգրիտ կանխատեսումներ, դրանից բխող հեշտ ու արագ միլիոնատեր դառնալու ու կայուն հարստություն ունենալու հնարավորություն։
Իսկ ամեն ինչից լիովին կշատանալուց ու ձանձրանալուց հետո երկու տարբերակ կա՝ հիշողությունը ջնջել ու նորից սկսել, կամ՝ ինքնասպան լինել։
Ես մինչև էս մարմնավորումն էլ եմ լիքը կյանքեր ապրել, սրանից հետո էլ եմ ապրելու, տվյալ կամ որևէ այլ կյանքում լռվել-մնալու պատճառ չեմ տեսնում: Այ, երկար ապրել` մոտ 100 տարի, ուզում եմ, բայց անմահ լինելու, հատկապես երբ ճանաչածս մյուս մարդիկ չեն լինելու, ոչ մի ցանկություն չունեմ:
Ապագան կանխատեսելու ունակություն էլ երբեք չեմ ցանկացել ունենալ, նույնիսկ երեխա ժամանակ: Ոչ թե մտքովս չի անցել, որ կարելի ա նման բանի մասին երազել, այլ հենց կոնկրետ չեմ ուզել, նույնիսկ մտածել եմ` հանկարծ երբևէ նման ունակություն չբացվի մոտս: Դա մի կողմից ձանձրալի կդարձներ ապրելը, մյուս կողմից` վախենալու:
Միլիոնատեր դառնալու երազանք էլ առանձնապես չունեմ. ինձ ուղղակի բարեկեցիկ ապրելն էլ ա լիովին բավարարում:

Հ․Գ․ Ինձ թվում է՝ մարդկանցս մեծ մասը ոչ մի էական երազանք չունենք բացի ինչ-ինչ մատերիալիստական ձեռքբերումներից ու մեկ էլ զուգընկեր ունենալուց։
Մենք բոլորս յոլա ենք գնում, որովհետև մեզնից անկախ հայտնվել ենք էս կյանքում։
Ճիշտն ասած` չգիտեմ` իրականում մեծ մասի դեպքում ա տենց, թե չէ, բայց իմ երազանքների ու ցանկությունների մեծ մասը կապ չունեն մատերիալիստական ձեռքբերումների հետ: Ու հեչ էլ յոլա չենք գնում, էլի սեփական փորձառությունդ ու հոգեվիճակդ տարածում ես բոլորի վրա: Մեկը ես լիարժեք վայելում եմ կյանքիս ամեն պահը: Ու համ էլ ո՞վ ասեց, թե մեզնից անկախ ենք հայտնվել էս կյանքում :D:

Վիշապ
21.04.2025, 23:26
Ես մինչև էս մարմնավորումն էլ եմ լիքը կյանքեր ապրել, սրանից հետո էլ եմ ապրելու, տվյալ կամ որևէ այլ կյանքում լռվել-մնալու պատճառ չեմ տեսնում: Այ, երկար ապրել` մոտ 100 տարի, ուզում եմ, բայց անմահ լինելու, հատկապես երբ ճանաչածս մյուս մարդիկ չեն լինելու, ոչ մի ցանկություն չունեմ:
Ապագան կանխատեսելու ունակություն էլ երբեք չեմ ցանկացել ունենալ, նույնիսկ երեխա ժամանակ: Ոչ թե մտքովս չի անցել, որ կարելի ա նման բանի մասին երազել, այլ հենց կոնկրետ չեմ ուզել, նույնիսկ մտածել եմ` հանկարծ երբևէ նման ունակություն չբացվի մոտս: Դա մի կողմից ձանձրալի կդարձներ ապրելը, մյուս կողմից` վախենալու:
Միլիոնատեր դառնալու երազանք էլ առանձնապես չունեմ. ինձ ուղղակի բարեկեցիկ ապրելն էլ ա լիովին բավարարում:

Ճիշտն ասած` չգիտեմ` իրականում մեծ մասի դեպքում ա տենց, թե չէ, բայց իմ երազանքների ու ցանկությունների մեծ մասը կապ չունեն մատերիալիստական ձեռքբերումների հետ: Ու հեչ էլ յոլա չենք գնում, էլի սեփական փորձառությունդ ու հոգեվիճակդ տարածում ես բոլորի վրա: Մեկը ես լիարժեք վայելում եմ կյանքիս ամեն պահը: Ու համ էլ ո՞վ ասեց, թե մեզնից անկախ ենք հայտնվել էս կյանքում :D:

Դե ասեցի՝ մեծ մասը: Իսկ որոշ մարդիկ էլ իրենց հավատի (իլյուզիաների) մեջ երջանիկ են ու նպատակային: