PDA

Դիտել ողջ տարբերակը : Ավելի հասուն vibe, քան քո իրական տարիքը



Adam
23.09.2019, 11:33
Եվրոպայում կամ ԱՄՆ-ում հայտնված ցանկացած հայ կհաստաստի էն փաստը, որ մեզ՝ հայերիս մեծամասնությանն ավելի մեծ տարիք են տալիս, քան մեր իրականն ա: Ինչու՞:

Խոսքը ոչ միայն տեսքի, (ես որ նիհար եմ լինում՝ 26-ի կամ նույնիսկ 25-ի տպավորություն եմ թողնում) այլ՝ պահելաձևի, խոսքի, շարժուձևի: Մենք մի տեսակ տարեց ու մեծ ենք եվրոպացի ու ամերիկացի մեր տարիքայինների կողքին:

Ինձ սա շատ մանթո ա գցում, որ ճիշտն ասեմ:
Ես լավ չեմ զգում, որ իմ ընկերներից մեկը, որն, ասենք, 29 տարեկան ա, երևում ա 24 , իսկ ես, որ 28 եմ, երևում եմ 35-36:
Ու դա ասում են բոլորը:

Կրկնում եմ, որ խոսքը միայն տեսքի մասին չի: Խոսքն էստեղ խոսելու, հասուն պահելաձևի ու ինչ-որ «մեծական» vibe ունենալու մեջ ա, որ մենք նույնիսկ երբեմն չենք էլ նկատում:

Ռեինկարնացիային հավատողներն ու gnosticism ուսումնասիրողներն էստեղ կասեին՝ « դա նրանից ա, որ դու հին հոգի ես: Քո հոգին չգիտեմ որերորդ անգամ ա արդեն վերածնվում երկրի վրա՝ էդ իսկ պատճառով դա արտացոլվում ա քո մեծական պահելաձևի մեջ»:

Թողնենք ռեինկարնացիան ու գնոզը մի կողմ ու մտածենք պրագմատիկ ձևով:

Ինչի՞ ենք մենք՝ հայերս, մեծական vibe-ով:
Արդյո՞ք դա ձեզ խանգարում կամ ինչու չէ՝ օգնում ա կյանքում:

Տառապած ազգ ու տառապած սոցիալ background ունեցող ժողովուրդ ենք, դրա համա՞ր:

Շա՛տ պրոբլեմ ու սթրես ենք տեսել ու ներքուստ մի 10 տարով (մինիմում) մեծացել ենք, դրա համա՞ր:

Գրեք ձեր կարծիքները:

Արդյո՞ք ձեզ ասել են, որ դուք ձեր տարիքից մեծ եք երևում (անկախ ձեր տեսքից) ու ի՞նչ եք կարծում դրա շուրջ:

Գաղթական
23.09.2019, 12:48
Ես լավ չեմ զգում, որ իմ ընկերներից մեկը, որն, ասենք, 29 տարեկան ա, երևում ա 24 , իսկ ես, որ 28 եմ, երևում եմ 35-36:
Ու դա ասում են բոլորը:

Առաջինը սա.


Շա՛տ պրոբլեմ ու սթրես ենք տեսել ու ներքուստ մի 10 տարով (մինիմում) մեծացել ենք, դրա համա՞ր:

Երկրորդ.
Տես վերևի մեջբերմանս մեջ համ դու ես ընկերոջդ տարիքը սխալ գնահատում, համ ինքը քո:

Ինձ մոտ էլ ա տենց «խնդիր» եղել:
Ընդ որում՝ երկուսից էլ..

Կարծում եմ էդ համ էլ նրանից ա, որ մեր արտաքին տեսքը բավական տարբերվում ա եվրոպցուց:
ՈՒ մենք՝ հասունանալով Հայաստանում՝ մեր աչքաչափը հարմարացրել ենք հենց էնտեղի ստանդարտներին:
Հետո հայտնվել ենք այլ ստանդարտների դաշտում ու աչքաչափը շողուլից ընկել ա...

Նույնն էլ՝ իրենց մասին՝ տարիքդ աչքաչափով գնահատողների..

Իմ աչքաչափն օրինակ էս վերջերս ա հարմարվել իրենց ստանդարտներին ))

One_Way_Ticket
23.09.2019, 14:54
Չեմ նկատել։ Ինձ հիմնականում հակառակը, ավելի փոքր են տալիս (բացի այն դեպքերից, երբ անթրաշ եմ լինում)։

Շինարար
23.09.2019, 15:40
Ես էլ չեմ նկատել: Ինձ թվում ա՝ ադամ ջան, ուղղակի դու ես տարիքիցդ մեծ երևում :P:B

ivy
23.09.2019, 16:50
Հայաստանաբնակների մեջ հաճախ եմ նկատում, որ տղամարդկանցից շատերը արագ բիձայանում են, կանայք էլ՝ արագ ծյոծյանում: Բայց սա իհարկե ընդհանուր կանոն չի, օրինակ՝ ակումբցիներից ոչ մեկին չեմ ճանաչում, որ էս ասածիս մեջ է մտնում:
Իմ կարծիքով, տարիքից մեծ երևալը հիմնականում անառողջ ապրելակերպի ու հետևաբար նաև արագ ծերանալու հետ է կապված: Ինչ խոսք, գեներն ու էկոլոգիական պայմաններն էլ իրենց դերն ունեն, բայց ամեն դեպքում կենսակերպից շատ բան է կախված:

Գաղթական
23.09.2019, 16:58
Հայաստանաբնակների մեջ հաճախ եմ նկատում, որ տղամարդկանցից շատերը արագ բիձայանում են, կանայք էլ՝ արագ ծյոծյանում:

Սեքսիստ )))

Varzor
23.09.2019, 17:43
Կախարդական լավաշը հիշում եք (տեսել եք :love)?
"Հայոց լեռնոտ աշխարհում տղաները շուտ են դառնում շափահաս ու մոռանում իրենց մանկական խաղերը ..."
Երբ ուսանող էի, ապա տարիքս մեծ էին տալիս, իսկ հիմա` հակառակը: Ընդ որում եվրոպացիներն էլ են ինձ ավելի փոքր տեսնում:

Բայց կարծում եմ արտաքին տեսքի վրա, ինչպես նաև տարիքով մեծ երևալու վրա ազդող գործոնները շատ-շատ են. կենսակերպը (սնունդ, խմիչք, սովորություններ և այլն), մարմնի կառուցվածքը, ժառանգականությունը, հոգեբանական վիճակը, խառնվածքը, նույնիսկ մաշկի և մազերի գույնը, կլիմայական պայմանները, ջուրը, արևը և այլն:

Արտաքին տեսքի առումով խիստ ցայտուն են տարիքն "արտահայտում" գլխի մազածածկույթը կամ դրա բացակայությունը, ավելորդ քաշը, կանգնելու ձևը և մաշկի վիճակը, հատկապես վզի և ձեռքերի հատվածում:
Օրինակ, շատ դժվար են մարդիկ ընկալում, որ ճաղատ կամ ալեխառն մազերով տղամարդը երիտասարդ է, կամ թուլացած և կոշտացած մաշկով կինը` երիտասարդ:

Բայց ասում են, որ մարդու կենսաբանական տարիքն ավելի մատնում են աչքերը: Այ էդ հարցում հայերս առանձնանում ենք` շատերն են մեր հայացքի մեջ տեսնում այն, ինչը մենք նույնիսկ չենք գիտակցում: Մեկ անգամ չէ, որ լսել եմ մեր աչքերում արտացոլվող թախիծի և հիշողությունների մշուշի մասին:

Sambitbaba
23.09.2019, 18:22
Թողնենք ռեինկարնացիան ու գնոզը մի կողմ ու մտածենք պրագմատիկ ձևով:

Ինչի՞ ենք մենք՝ հայերս, մեծական vibe-ով:


Թողնենք ավտոբուսի դռները մի կողմ ու մտածենք պրագմատիկ ձևով.

ինչպե՞ս մտնել ավտոբուս::think


Էս ուղղակի к слову, Ադամ ջան, չնեղանաս:

Իրոք որ "ռեինկարնացիան ու գնոզը" կապ չունեն երևի, քանի որ այնպես չի, որ ուրիշ ազգերը զուրկ են դրանցից: Բայց քանի որ հարցն այստեղ ավելի նութական է, քան հոգևոր, հնարավո՞ր է, որ դա կախված լինի գենի (կամ արյան) հիշողության հետ:

Սեփական փորձից ասեմ, որ ամբողջ կյանքումս իմ ընկերներն ինձանից երեք տարով փոքր հարազատ եղբորս ինձանից մեծ են համարել: Սկսած ինստիտուտի տարիներից ու մինչև օրս: Ու հաստատ էնպես չի, որ եղբայրս հայ է, իսկ ես բելառուս կամ կիրգիզ:

Ուլուանա
23.09.2019, 20:05
Ես, իհարկե, հավատում եմ ռեինկարնացիային, բայց ազգովի հին հոգի լինելու տարբերակը, մեղմ ասած, խելքին մոտ չի, էլի :)):

Ճիշտն ասած` մինչև Ադամի գրածը կարդալը երբևէ չեմ մտածել, որ հայերը մյուս ազգերից ավելի մեծ են երևում կամ ընկալվում, բայց հիմա որ խորանում եմ, ահագին պատճառներ եմ գտնում դրա համար:

Այվիի հետ համաձայն եմ շուտ ծյոծյայանալու ու բիձայանալու կամ ձյաձյայանալու հետ կապված: Նախ հայ տղամարդկանց մեծ մասը դպրոցն ավարտելուց հետո կտրուկ չաղանում ա, փոր գցում ու ընդհանուր շատ վատ մարզավիճակում հայտնվում, ու վատն էն ա, որ դա մի տեսակ նորմա ա համարվում, որոշ մտածելակերպի տեր մարդկանց դեպքում նույնիսկ հարգի ա կարծես: Կանայք էլ ամուսնանալուց կամ առնվազն երեխա ունենալուց հետո են չաղանում ու հաճախ տենց մնում, նաև ծանր դիմահարդարանք, համապատասխան ծյոծյայական կամ տիկինային ծանր հագուկապ և այլն, որոնք ընդհանուր առմամբ ծանրաբեռնված, ոչ թեթև տեսք են տալիս մարդուն, իսկ երիտասարդությունը նախ և առաջ թեթևության հետ ա ասոցիացվում, ըստ իս: Նաև նստակյաց են հայերը: Առնվազն որոշակի տարիքից հետո լավ ժամանակ անցկացնելը, զվարճանալը նախ և առաջ մի տեղ ծանր-ծանր նստած ուտել-խմելով ա սահմանափակվում, ոչ թե, ասենք, ճամփորդելով կամ ինչ-որ հետաքրքիր տեղեր այցելելով, ակտիվ բաներ անելով: Խոսքը, բնականաբար, մեծամասնության մասին ա:

Օրինակ, մի բան կա, որ հատկապես տղամարդկանց դեպքում եմ նկատել. հայ տղամարդիկ սովորաբար աշխատում են իրենց հնարավորինս լուրջ ու ծանր պահել: Սրա մասին նախկինում էլի եմ գրել` որպես մի երկու տարի Հայաստանում չլինելուց հետո այցելությունիցս ստացած տպավորություն. հայ տղամարդիկ մի տեսակ իրենց ճշտի մեջ համոզված մարդու հայացք ունեն. օդանավակայանում ես հիմնականում հենց հայացքներով եմ ճանաչում հայերին: Ու սա երևի գալիս ա նրանից, որ մեզ ի սկզբանե սովորեցնում են, որ ճիշտը մի հատ ա ու հենց մեր իմացածն ա: Ու սա, էլի եմ ասում, հատկապես տղամարդկանց հայացքներում ա դաջված` ըստ երևույթին` մեր ընդհանուր հայրիշխանական ավանդական սովորույթներով պայմանավորված: Ընդ որում` նույնիսկ կիրթ մարդկանց դեպքում կա ինչ-որ չափով, թեև ոչ կիրթ, քյարթու տղամարդկանց դեպքում շատ ավելի վառ ա արտահայտված: Կարծում եմ` սա ընդհանուր առմամբ նոր գաղափարների նկատմամբ բաց չլինելու, կաղապարված լինելու հանգամանքով ա պայմանավորված` մեկի դեպքում մի քիչ շատ, մյուսի դեպքում` մի քիչ քիչ, բայց ճնշող մեծամասնության մեջ էլ ինչ-որ չափով կա: Ասենք, մարդը կարող ա ընդհանուր առմամբ ազատամիտ լինի, բայց, մեկ ա, նոր գաղափարների նկատմամբ ահագին փակ լինի, ամեն դեպքում կաղապարները շատ բնորոշ են մեր ազգին, որն էլ իր հերթին իր օբյեկտիվ պատճառներն ունի, իհարկե: Իսկ ոչ ճկուն, կարծրացած մտածելակերպն ընդհանուր առմամբ ավելի մեծ տարիքով մարդկանց ա բնորոշ:

Նաև էն հանգամանքը կա, որ մենք` հայերս, հոգով ավելի շուտ ենք ծերանում, որովհետև ավանդաբար համարվել ա, որ էսինչ-էինչ բաները էսինչ տարիքից հետո անելն ամոթ ա, էսինչ տարիքից հետո կ դու քեզ համար չես ապրում, այլ ընտանիքիդ, երեխաներիդ: Մարդիկ Հայաստանում ծերանում են, որովհետև ընդունված ա, որ էսինչ տարիքից պիտի ծերանան, կոպիտ ասած: Ասենք, շատ բաներ, որ արտասահմանում լրիվ նորմալ ա ծեր տարիքում անելը, ու շատերի կյանքը թոշակի անցնելուց հետո, կարելի ա ասել, նոր սկսվում ա (ճամփորդությունների են գնում, խմբակներ են հաճախում զանազան` իրանց հետաքրքրություններին համապատասխան, հոբբիներ են ունենում և այլն), հայերի դեպքում դրանք բոլորը համարվում են տարիքին ոչ հարիր բաներ, ու էն աստիճանի ա դա արմատացած, որ մարդիկ նույնիսկ չեն էլ ուզում, էնքան են սերնդեսերունդ դա ներշնչել մարդկանց, որ իրանք էլ են արդեն համարում, որ ճիշտը տենց ա: Ու էս ամենը ոչ միայն հոգեպես ա ծերացնում, այլև ֆիզիկապես, դե, հոգեկանը միշտ էլ անխուսափելիորեն ազդում ա ֆիզիկականի հետ. չի կարող իրեն հոգեպես ծեր զգացող մարդը ֆիզիկապես երիտասարդ լինել:

Մի ուրիշ պատճառ էլ մեր ընդհանուր ծանր կյանքն ա, էլի դարերով եկած, որի հետևանքով մենք ստիպված ենք եղել վաղ տարիքից մեծանալ. անհոգ լինելու հնարավորություն շատ չենք ունեցել: Նաև մեր առօրյան ա բավական սթրեսային. միշտ ստիպված ենք եղել զգույշ լինել, լարված ու ուշադիր լինել, որ մեզ հանկարծ չխաբեն, ավելի շատ ենք մտածում հետոյի մասին, ու սա լիքը առումներով անդրադառնում ա մեր պահվածքի վրա, ոչ միայն հայացքի, այլև նույնիսկ շարժուձևի ու ամենասովորական կենցաղային իրավիճակներում էլ տարբեր մանրուքներում կարող ա դրսևորվել, նենց, որ մենք ինքներս ոչ մի կերպ դա չզգանք, բայց կողքից` օտարի համար նկատելի լինի ու ընկալվի որպես տարիքով ավելի մեծ մարդու պահվածք:

Բայց էս ամեն ինչը ժամանակի հետ փոխվում ա ահագին. էսօրվա սերունդն, օրինակ, ավելի երիտասարդ ա շատ առումներով, քան նախորդները, ու գն: Ճիշտ ա, ծանր ժառանգություն ունենք էդ առումով, բայց լուրջ առաջընթաց կա, մի խոսքով` լավ ա լինելու:)):

boooooooom
23.09.2019, 23:14
Ես սովորաբար հակառակից եմ նեղվում։ Մի քանի անգամ ջահելների հետ պարել եմ ու "ինձ իմ ափսեում չէի զգում", ոնց որ 21 տարեկանում ինձ սառացրած լինեն, ու նոր 39 ում "հետ բերած"։ Ես աշխատանքի մեջ չեմ զգացել, թե ոնց են թռել էդ միջանկյալ տարիները, ու հիմա երբ ուզում եմ ինձ 21ի պես պահել, ինքս ինձ չեմ հավանում, որովհետև այլ իմ տարեկիցները էդքան չեն "ջրիկանում"։ Բայց մեծ ձյաձյայի նման էլ չի ստացվում ձևացնել, ոչ խմում եմ ոչ ծխում, ոչ կազինո եմ գնում, ոչ ֆուտբոլ... Մի տեսակ միջին տարիքում ուղեղս լռվել ա, բայց արտաքինս շարունակում ա փոխվել։ Զգում եմ, որ ինձ շրջապատող մարդիկ էլ են դա զգում, ուղղակի բարեբախտաբար բացառության կարգով (ինչ-ինչ այլ հատկանիշներիս համար երևի) ինձ ընդունում են էնպիսին, ինչպիսին կամ։
Հ.Գ. Էլի հերթական գրառումս իմ մասին ստացվեց, չի ստացվում իմ մոտ ընդհանուրի մասին գրել. ամենաշատը ինձանից եմ տեղյակ :oy

Ուլուանա
24.09.2019, 00:13
Ես սովորաբար հակառակից եմ նեղվում։ Մի քանի անգամ ջահելների հետ պարել եմ ու "ինձ իմ ափսեում չէի զգում", ոնց որ 21 տարեկանում ինձ սառացրած լինեն, ու նոր 39 ում "հետ բերած"։ Ես աշխատանքի մեջ չեմ զգացել, թե ոնց են թռել էդ միջանկյալ տարիները, ու հիմա երբ ուզում եմ ինձ 21ի պես պահել, ինքս ինձ չեմ հավանում, որովհետև այլ իմ տարեկիցները էդքան չեն "ջրիկանում"։ Բայց մեծ ձյաձյայի նման էլ չի ստացվում ձևացնել, ոչ խմում եմ ոչ ծխում, ոչ կազինո եմ գնում, ոչ ֆուտբոլ... Մի տեսակ միջին տարիքում ուղեղս լռվել ա, բայց արտաքինս շարունակում ա փոխվել։ Զգում եմ, որ ինձ շրջապատող մարդիկ էլ են դա զգում, ուղղակի բարեբախտաբար բացառության կարգով (ինչ-ինչ այլ հատկանիշներիս համար երևի) ինձ ընդունում են էնպիսին, ինչպիսին կամ։
Հ.Գ. Էլի հերթական գրառումս իմ մասին ստացվեց, չի ստացվում իմ մոտ ընդհանուրի մասին գրել. ամենաշատը ինձանից եմ տեղյակ :oy
Ես էլ հոգեպես մոտավորապես քո ասած տարիքում լռված լինելու խնդիր ունեմ, ու էդ պատճառով շատ քիչ միջավայրերում եմ ինձ լիարժեք հարմարավետ զգում: Բայց իմը ոնց որ թե ավելի լուրջ ա, որովհետև ես փոքր ժամանակվանից եմ «լռվել» ապագայի ինչ-որ տարիքում :D:

ivy
24.09.2019, 13:57
Ես սովորաբար հակառակից եմ նեղվում։ Մի քանի անգամ ջահելների հետ պարել եմ ու "ինձ իմ ափսեում չէի զգում", ոնց որ 21 տարեկանում ինձ սառացրած լինեն, ու նոր 39 ում "հետ բերած"։ Ես աշխատանքի մեջ չեմ զգացել, թե ոնց են թռել էդ միջանկյալ տարիները, ու հիմա երբ ուզում եմ ինձ 21ի պես պահել, ինքս ինձ չեմ հավանում, որովհետև այլ իմ տարեկիցները էդքան չեն "ջրիկանում"։ Բայց մեծ ձյաձյայի նման էլ չի ստացվում ձևացնել, ոչ խմում եմ ոչ ծխում, ոչ կազինո եմ գնում, ոչ ֆուտբոլ... Մի տեսակ միջին տարիքում ուղեղս լռվել ա, բայց արտաքինս շարունակում ա փոխվել։ Զգում եմ, որ ինձ շրջապատող մարդիկ էլ են դա զգում, ուղղակի բարեբախտաբար բացառության կարգով (ինչ-ինչ այլ հատկանիշներիս համար երևի) ինձ ընդունում են էնպիսին, ինչպիսին կամ։
Հ.Գ. Էլի հերթական գրառումս իմ մասին ստացվեց, չի ստացվում իմ մոտ ընդհանուրի մասին գրել. ամենաշատը ինձանից եմ տեղյակ :oy

Վաղուցվանից մտածում եմ թեմա բացել՝ «40». ոնց որ թե արդեն շատերս տարիքով էդ կողմերն ենք: Գրեինք, թե ոնց ենք մեծանում, ինչ փոփոխություններ են լինում, ինչն է մնում կայուն ու տենց բաներ:
Բայց հիմա մտածեցի՝ ավելի ընդհանուր թեմա բացել՝ առանց թվային շեմի: Անունն ասենք դնել՝ «Մեծանալու մասին», որ բոլորն էլ, անկախ տարիքից, կարողանան գրառում անել իրենց մեծանալու ու դրա հետ կապված փոփոխությունների մասին:
Բումի էս գրառումը տեսա, նորից մտքովս անցավ:

Գաղթական
25.09.2019, 12:19
Մարդիկ Հայաստանում ծերանում են, որովհետև ընդունված ա, որ էսինչ տարիքից պիտի ծերանան, կոպիտ ասած:

Շատ դիպուկ էր ամբողջ գրառումը:
Բայց մի պատճառ էլ կա շուտ մեծանալու / մեծ երևալու ցանկության:

Հայ հասարակարգում մարդու տարիքն ավելի մեծ նշանակություն ունի, քան նրա մտավոր ունակությունները:
Ասենք եթե դու ճիշտ ես բայց փոքր՝ չպիտի վիճես մեծի հետ, որովհետև մեծն ավելի լավ գիտի, իսկ դու կմեծանաս, հետո կհասկանաս..

Շատ բաներ փոքրին չի կարելի, բայց հազարից մեկը չի զլանում բացատրել, թե ինչու:
ՈՒղղակի չի կարելի ու վերջ:

Ճիշտ ա ամեն տարիքն իրեն հատկացված դերն ու պարտականություններն ունի, բայց փոքրինը ոնց-որ մի տեսակ ստորադասված լինեն մեծին:
Ասենք՝ մեծը պիտի համբերատար լինի, քանի որ ջուրը փոքրինն ա, բայց մեծի ջուրը պարտադիր պիտի փոքրը բերի..

Ինձ թվում ա՝ էդ վատ չի, որ հայերի մոտ փոքրին պարտադրվում ա մեծին հարգել, բայց մեծն էլ իրեն պիտի փոքրի հանդեպ հարգալից դրսևորի՝ մեկ-մեկ սեմուշկի ուղարկելուց ազատ ժամանակ:

Smokie
05.10.2019, 15:21
Իսկ ինձ բոլորը տարիքիցս փոքր են համարում: Ըստ երևույթին Ուլուանայի ասածը, որ մարդկանց հոգեպես մեծանալը նպաստում ա ֆիզիկապեսին` փոքրանալու առումով էլ ա աշխատում::oy:))
Գլխիս լիիքը սպիտակ մազեր կան, որ հատկապես լավ են երևում, երբ մազերս համեմատաբար աճում են ու խատուտիկի տեսք տալիս գլխիս: Բայց անգամ էդ սպիտակ մազերս են երևի հազվադեպ նկատվում, կամ զարմացնում են դիմացինին, չնայած էս տարիքումս իրոք զարմանալի ա, (29):
Ձեռի հետ էլ, եթե ավելացնեմ, որ ինձ գրեթե անհնար ա չթրաշված տեսնելը (ի տարբերություն դպրոցական տարիքիս),:)) էլ ավելի կհաստատվի "փոքրությունս":